Անսպասելի հաղթանակ

Գրապահարան-ից
Անսպասելի հաղթանակ

հեղինակ՝ Այզեկ Ազիմով
թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ուխտագնացություն դեպի երկիր»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Տիեզերանավը ամբողջովին ծակծկված էր, ինչպես ասում են՝ իսկ մաղ։

Բայց հենց այդպես էլ նախատեսված էր։ Ըստ էության, բանն էլ հենց դա էր։

Եվ հասկանալի է, որ Հանիմեդից դեպի Յուպիտեր թռչելիս տիեզերանավը լիուլի լցված էր զուտ տիեզերական վակուումով։ Իսկ քանի որ նավում չկար եւ ոչ մի ջեռուցիչ սարք, ապա այդ տիեզերական վակուումը ուներ իր սովորական ջերմաստիճանը՝ բացարձակ զրոյից մի քիչ բարձր։

Եվ դա էլ էր համապատասխանում մտահղացմանը։ Այնպիսի չնչին բանը, ինչպես ջերմության եւ օդի բացակայությունը, ոչ ոքի չէր զարմացնում այս տիեզերանավում։

Յուպիտերի չափազանց նոսր մթնոլորտի առաջին բաժինները տիեզերանավ սկսեցին թափանցել մոլորակի մակերեւույթից դեռեւս մի քանի հազար մղոն հեռավորության վրա։ Դա մաքուր ջրածին էր։ Մթնոլորտային ճնշումն անընդհատ բարձրանում էր ու բարձրանում, հասնելով միլիոն երկրային մթնոլորտի։

Տիեզերանավը դանդաղ առաջ էր գնում դեպի իր ճանապարհորդության նպատակակետը, անցնելով գազի մոլեկուլների կուտակումների միջով, որոնք այնքան էին խտացել, որ նույնիսկ ջրածինը օժտվել էր հեղուկի խտությամբ։ Ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի յոթանասուն աստիճան ցածր էր զրոյից։ Ամոնիակի գոլորշիները, որ վեր էին բարձրանում աներեւակայելիորեն անեզր ամոնիակային օվկիանոսից, էլ ավելի էին սաստկացնում այս զարհուրելի մթնոլորտը։ Քամին, որ ծնունդ էր առել հինգ հազար մղոն բարձրության վրա ինչ֊որ տեղ, այնպիսի արագությամբ էր սուրում, որ այդպիսի մթնոլորտային երեվույթը մրրիկ անվանելը ամենամեղմ բանը կլիներ։

Տիեզերանավը դեռ չէր իջել յուպիտերյան մեծ կղզու վրա (որն իր մակերեսով յոթ անգամ գերազանցում էր Ասիային), սակայն միանգամայն ակնհայտ էր, որ Յուպիտերը այնքան էլ հաճելի աշխարհ չէ։

Եվ այնուամենայնիվ նավի անձնակազմի երեք անդամներին հաճելի թվաց։ Ի դեպ, այդ երեքին չէր կարելի ոչ մարդ անվանել եւ ոչ էլ՝ յուպիտերցի։

Նրանք պարզապես ռոբոտ էին, Երկրում ստեղծված ռոբոտ։

XX֊3֊ը ասաց․

— Սա, կարծես, մի ամայի անկյուն է։

XX֊2֊ը համաձայնեց նրա հետ եւ խոժոռ նայեց քամուց հարթված բնապատկերին։

— Հեռվում ինչ֊որ շինություններ են երեւում,— ասաց նա։— Դրանք հաստատ արհեստական ծագում ունեն։ Ես առաջարկում եմ սպասել, մինչեւ որ դրանց բնակիչները կգան մեզ մոտ։

Ընկերների կողքը կանգնած XX֊1֊ը լսում էր նրանց, բայց ոչինչ չէր ասում։ Նրան ստեղծել էին այդ երկուսից առաջ, եւ նա կիսափորձնական էր։ Դրա համար էլ քիչ էր մասնակցում խոսակցությանը։

Նրանք շատ չսպասեցին։ Երկնքից ցած սուրաց տարօրինակ կառուցվածքի մի նավ։ Նրան հետեւեցին եւս մի քանիսը։ Այնուհետեւ մոտեցավ ցամաքային փոխադրամիջոցների շարասյունը, որտեղից դուրս եկան ինչ֊որ կենդանի արարածներ։ Հայտնվեցին նաեւ տարբեր առարկաներ, որոնք, ըստ երեւույթին, զենք էին։ Որոշ առարկաներ քարշ էին տալիս մի քանի յուպիտերցիներ, մյուսներն այնքան թեթեւ էին, որ մի հոգու ուժը բավարարում էր, իսկ երրորդներն իրենք իրենց էին շարժվում։ Յուպիտերցիները, երեւի, նստած էին դրանց ներսում։

Ռոբոտները չէին կարող ճիշտը իմանալ։

— Մեզ շրջապատեցին,— ասաց XX֊3֊ը։— Որպեսզի ցույց տանք մեր խաղաղ մտադրությունները, ավելի տրամաբանական կլինի նավից դուրս գանք։ Համաձա՞յն եք։

Մյուսները համաձայնեցին նրա հետ, եւ XX֊1֊ը բացեց ծանր դուռը, որ ոչ կրկնակի էր եւ ոչ էլ հերմետիկ։ Ռոբոտների հայտնվելը իրարանցում առաջացրեց յուպիտերցիների մեջ։ Նրանք ինչ֊որ բան արեցին տիեզերանավին մոտեցրած ամենամեթ առարկային, եւ XX֊3֊ը զգաց, որ իր բերիլիումային֊իրիդիումային֊բրոնզային մարմնի վերին շերտի ջերմաստիճանը բարձրանում է։

Նա մի հայացք գցեց XX֊2֊ին։

— Զգո՞ւմ ես։ Երեւի նրանք ջերմային էներգիայի հոսք են ուղղել մեզ վրա։

— Բայց ինչո՞ւ,— զարմացավ XX֊2֊ը։

— Դա հաստատ ինչ֊որ ջերմային ճառագայթ է։ Հապա մի նայիր այնտեղ։

Ճառագայթներից մեկը մի կողմ շեղվեց եւ ընկավ զուտ ամոնիակի փայլփլուն առվակի վրա, որն իսկույն սկսեց եռալ։

XX֊3֊ը դարձավ XX֊1֊ին։

— Առաջի՛ն, սա դու նշիր մոտդ։

— Հասկանալի է, կանեմ։

Հենց XX֊1֊ին բաժին ընկավ քարտուղարի աշխատանքը, եւ նա նշումներ էր անում, պարզապես լցնելով իր հիշողության բջիջները։

— Ճառագայթի առավելագույն ջերմաստիճանը զրոյից բարձր է երեսուն աստիճան ըստ Ցելսիուսի,— ավելացրեց Առաջինը։

— Գուցե փորձենք կապվե՞լ նրանց հետ,— ընդհատեց Երկրորդը։

— Զուր տեղը ժամանակ կկորցնենք,— ասաց Երրորդը։— Յուպիտերցիներից շատ քչերը գիտեն այն ռադիոկոդը, որի օգնությամբ Յուպիտերի եւ Հանիմեդի միջեւ կապ է հաստատվում։ Ասենք, նրանք կարող են մասնագետ բերել, որը մեզ հետ շփման մեջ կմտնի։ Իսկ առայժմ հետեւենք նրանց։ Խոստովանում եմ, որ գլուխ չեմ հանում նրանց գործողություններից։

Ջերմային ճառագայթումը դադարեց, իսկ յուպիտերցիները մոտ բերին եւ գործի դրեցին մի ուրիշ զենք։ Ռոբոտների ոտքերի մոտ մի քանի պատիճներ ընկան։ Յուպիտերի ձգողականության պատճառով դրանք արագ խրվեցին գետնի մեջ։ Պատիճները ճայթյունով բացվեցին, նրանցից դուրս թափվեց եւ լճափոսեր գոյացրեց մի ինչ֊որ կապույտ հեղուկ, որն իսկույն էլ սկսեց գոլորշիանալ։

Պոռթկուն քամին քշեց տարավ այդ գոլորշիները, իսկ յուպիտերցիները շտապեցին անցնել քամու հակառակ կողմը։ Նրանցից մեկը դանդաղեց եւ իսկույն էլ սկսեց ջղաձգորեն ցնցվել, հետո մի տեսակ թուլացավ եւ անշարժացավ։

XX֊2֊ը կռացավ, մատը մտցրեց ջրափոսերից մեկի մեջ ու սկսեց նայել մատից կաթացող հեղուկին։

— Ես կարծում եմ, որ սա թթվածին է,— ասաց նա։

— Իհարկե, թթվածին է,— համաձայնեց Երրորդը։— Ինչ֊որ տարօրինակ բան է կատարվում։ Թթվածինը, որքան գիտեմ, վնասակար է այս արարածների համար։ Նրանցից մեկը զոհվեց։

Ռոբոտները լռեցին, հետո XX֊1֊ը, որն աչքի էր ընկնում պարզամտությամբ, ուստի եւ գտնում էր, որ երկաթը տաք֊տաք կծեծեն, ասաց․

— Հնարավոր է, որ այս տարօրինակ էակները նման ոչ լուրջ բաներով փորձում են ոչնչացնել մեզ։

Եվ XX֊2֊ը, ցնցվելով այդ ենթադրությունից, պատասխանեց․

— Գիտե՞ս ինչ, Առաջին, իմ կարծիքով, դու իրավացի ես։ Չէ՞ որ մեր տերերը՝ մարդիկ էլ էին ասում, որ յուպիտերցիներն ուզում են ոչնչացնել ողջ մարդկությունը, իսկ նման էակները, որոնք չարությունից այնքան ցնդել են, որ մտածում են մարդուն վնասելու մասին…— այս բառերն արտասանելիս Երկրորդի ձայնը դողաց,— անպայման կուզեն ոչնչացնել եւ մեզ։

— Ամոթ է, ինչ անտանելի բնավորություն ունեն,— ասաց XX֊1֊ը։— Խղճուկնե՜ր։

— Ըստ իս, դա շատ ցավալի է,— համաձայնվեց Երկրորդը։— Եկեք վերադառնանք տիեզերանավ։ Հերիք է, ինչ֊որ տեսանք։

Մտնելով տիեզերանավ՝ նրանք սկսեցին սպասել։ Ինչպես ասաց XX֊3֊ը, Յուպիտերը շատ ընդարձակ մոլորակ էր, եւ ռադիոկոդի մասնագետին կարող էին երկար փնտրել։ Ասենք, ռոբոտների համբերությունը անսպառ էր։

Եվ իսկապես, Յուպիտերը, ժամանակաչափի ցուցումներիով, երեք անգամ պտտվեց իր առանցքի շուրջը, մինչեւ եկավ փորձագետը՝ ռադիոկոդի մասնագետը։ Բնականաբար, այստեղ ոչ արեւածագ եղավ, ոչ էլ մայրամուտ։ Հեղուկի պես խիտ երեք հազար մղոն ձգվող մթնոլորտը անթափանց խավարով պարուրել էր մոլորակը, եւ ոչ ոք չէր կարող ցերեկը տարբերել գիշերից։ Ասենք, ոչ ռոբոտների, ոչ էլ յուպիտերցիների համար տեսանելի լուսային ճառագայթումը ոչ մի դեր չէր խաղում, նրանց տեսողությունը այլ սկզբունքով էր գործում։

Ահա արդեն երեսուն ժամ յուպիտերցիները շարունակում էին տիեզերանավի պաշարումը։ Նրանք գրոհում էին համառորեն, համբերատար եւ ամենայն դաժանությամբ։ Այդ մասին իր հիշողության մեջ բազմաթիվ նշումներ արեց XX֊1֊ը։ Յուպիտերցիները անընդհատ նոր զենքեր էին գործի դնում, իսկ ռոբոտները, ուշի ուշով հետեւելով նրանց գրոհներին, ամեն անգամ վերլուծում էին դրանք։

Նրանց տեր֊մարդիկ ամեն ինչ շատ դիմացկուն էին սարքել։ Նավի եւ ռոբոտների ստեղծումը տեւել էր տասնհինգ տարի, եւ նրանց էությունը կարելի էր արտահայտել մի բառով՝ զորություն։ Անհանարին էր նրանց ոչնչացնելը, ոչ նավը, ոչ էլ ռոբոտները ամրությամբ չէին զիջում իրար։

— Ինձ թվում է, մթնոլորտը խանգարում է նրանց,— ասաց Երրորդը,— Նրանք չեն կարողանում օգտագործել ատոմային լիցքը, քանի որ իրենք կարող են պայթել այս թանձր մթնոլորտում։

— Նրանք պայթուցիկ նյութ էլ չեն կարող օգտագործել,— ասաց Երկրորդը։— Եվ դա լավ է։ Մեզ դրանք, իհարկե, ոչ մի վնաս չէին տա, բայց մի լավ կցնցեին։

— Պայթուցիկ նյութերի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Առանց գազերի ակնթարային ընդարձակման պայթյուն չի լինում, իսկ գազը պարզապես չի կարողանա ընդարձագվել այս մթնոլորտում։

— Շատ լավ մթնոլորտ է,— փնթփնթաց Առաջինը։— Ինձ դուր է գալիս։

Այս բառերը միանգամայն բնական հնչեցին․ XX սերիայի ռոբոտներին ստեղծում էին հենց այսպիսի մթնոլորտի համար։ Արտաքուստ նրանք ոչ մի բանով նման չէին մարդուն։ Ցածրահասակ էին եւ լայն, նրանց ծանրության կենտրոնը գտնվում էր գետնի մակերեւույթից մեկ ֆուտից էլ պակաս բարձրության վրա։ Ռոբոտները ունեին վեց ոտք՝ կարճ ու հաստ, որոնք նախատեսված էին մի քանի տոննա ծանրաբեռնվածության համար այնպիսի պայմաններում, երբ ձգողությունը երկուսուկես անգամ գերազանցում է երկրային ձգողությունը։

Կշռի ավելցուկը հավասարակշռելու համար ռոբոտներին օժտել էին մի այնպիսի ռեակցիայով, որը մի քանի անգամ