Բացարձակապէս ամերիկացի լինի

Գրապահարան-ից
Բացարձակապես ամերիկացի լինի

հեղինակ՝ Ազիզ Նեսին, պարսկերէնի թարգմանեց՝ Զաքեր Օմարի
թարգմանիչ՝ Քաոջոկեր (պարսկերէնից)
աղբյուր՝ ռավզանա.քոմ

Աճեմեան ընտանիքը մի շէնք ունի Ջահանգիրում և մի շէնք՝ Բումութիում, իրար վրայ երկու շէնք ունեն։ Բոյուք Քադիում էլ մի պալատ ունեն։ Իրենց եկամուտն ու ֆինանսական վիճակն էլ լավ է։ Պարոն Աճեմեանը ներմուծւած ապրանքների վաճառական է։ Եթէ իրենց բնակարանի վարձն էլ չհաշւենք, իրենց տարեկան եկամուտը տաս բարձր աստիճանի պաշտոնեայից էլ աւելին է։ Երկու զաւակ ունեն՝ մէկ տղայ և մէկ աղջիկ։ Իրենց երիտասարդ տղան Ամերիկայում և Օրիորդ Աճեմեանն Պոլսի Էռնէ Էւիթ Քոյիում մի ամերիկեան քոլեջում է սովորում։

Թւում էր թէ Աճեմեան ընտանիքը ոչ մի դարդ չպէտք է ունենան։ Բայց իրականութիւնն այլ էր։ Նրանք մի մեծ ցաւ ունէին։

Իրենց հարևան Սրճեանների ընտանիքը մի շէնք ունեն, որ վեց բնակարան ունի, որ նրա բնակարաններից երկուսը ամերիկացիների են վարձու տւել։

Ամէն խօսակցութեան ժամանակ, Սրճեանները խօսքը պտտեցնում և հանգում են նրան, որ․ «Օ՜, Պրն․ Աճեմեան, չորրորդ բնակարանը մի ազնիւ ամերիկացի ընտանիքի տւեցի, էն Աստւած որ ոչինչ չհարցնես․․․», և հպարտանում են իրենցով։

Կազինօներում, երբ ծանօթ ընտանիքներն իրար հետ հանդիպում են, Սրճեան, Բինգեօլեան, և Ծպուտեան ընտանիքները նրա համար, որ ամերիկացի վարձւոր ունեն հպարտանում են ու գլուխ գովում։

Ընտանիքներից մէկը․ «Դէ՛ ձեր բնակարանների վարձւորներն ամերիկացի էլ որ լինեն, իրենց աստիճանը սերժանտից բարձր չի լինի։ Մեր վարձւորներն ամերիկեան դեսպանատան սպաներից են։»

Այստեղ տիկին Բինգեօլեանը ներս ընկաւ որ․ «Դէ հա, առաջինը հօ դեսպանատուն չի, հիւպատոսութիւնա, և երկրորդը՝ սպա չեն լինի, գուցէ մատուցողները լինեն։ Հապա մե՛ր վարձւորը, որ տնտեսութեան հանձնաժողովի տնօրէննա։»

Միշտ տանը, հիւրասիւոթիւնում, կազինոյում․․․ բոլորը պարծենում են իրենց ամերիկա վարձւորներով և նրա մասին խօսում։ Պարզւում էր, որ ինչքան իրենց ամերիկացի վարձւորների մակարդակն աւելի բարձր լինի, այնքան իրենց հարգն ու պատիւը բարձրանում է։ Օրինակ, պարոն Ծպուտեանն իրեն իր ընկերներից աւելի վեհ ցոյց տալու համար, իր վարձւորին իբր պրօֆեսօր էր ներկայացրել։ Այս խօսքն ամէն տեղ, ամէն մարդու և ամէն աթիթով ասում էր։ Սակայն տիկին Բինգեօլեանն հայց ու փորձ էր արել ու պարզել, որ այն պրօֆեսօրն, որով Ծպուտեան ընտանիքը նրանով պարծենում էր, իրականում մի ամերիկացի սևամորթ է, որ ինչ-որ նաւ է հափշտակել և դրա համար պէտք է մինչև երկու ամիս սպասի մինչև մի այլ նաւի վերադարձ։ Այս լուրը միանգամայն տարածւեց։ Ծպուտեանների ընտանիքն, որ Իստանբուլի Բոյուք Քադիում էին ապրում, ամաչութիւնից ոչ ոքու աչքին չէին կարողանում նայել։

Տիկին Ծպուտեանն էլ պարապ չնստեց։ Նա էլ Բինգեօլեան ընտանիքի վարձւորի քոքերը քանդեց․ նրանք իրենց վարձւորին որպես ամերիկացի զորավար (գեներալ) էին ներկայացրել, բայց նա էլ իրականում լեյտենանտի տեղակալ էր։

Սակայն Աճեմեան ընտանիքի դարդ ու ցաւը շատ մեծ էր։ Իրենց բնակրանից վարձւորը չէր քաշւում և իրենց ոչ մի բնակարանը չէր դատարկւում։ Եթէ մի անգամ դատարկւէր, ամերիկացուց բացի ուրիշ մէկի չէին տայ։ Պարոն Աճեմեանը շատ բարձր հմտութիւն ունէր։ Նա կարող էր հմտութեամբ ամերիկացի դարպասապահին դեսպան և նաւավարին որպէս ծովակալ ներկայացնէր։ Աճեմեանների անհանգստութիւնը շատ չտևեց։ Դատարանի որոշմամբ, իրենց Ջահանգիրի շէնքից երրորդ բնակարանի վարձւորը քաշւեց։

Պարոն Աճեմեանն արագ շտապես անշարժ գոյքի գործակալութիւն և ասաց․

- Վարձւոր եմ ուզում, բացառապէս ամերիկացի լինի։

Անշարժ գոյքի գործակալ․

- Եթէ՞ այլ ազգից լինի։

- Չի լինի։

- Իտալացի՞։

- Ոչ։

- Պարո՛ն Աճեմեան։ Մի անգլիացի ընտանիք էլ կայ, նոր են եկել։ Դեռ մեզ չեն սովորել։

- Ասացի որ այլ ազգից չլինի։ Ամերիկացի եմ ուզում։

- Ամերիկացի վարձւորի գտնելը դժւար է, նրանց սև շուկայում են։ Որովհետև չեն նայում որ վարձը շատ է թէ քիչ։ Ինչ ուզում ես՝ վճարում են և դեռ աւելին, ուզում ես վարկարժէք վերցրու, ուզում ես մի տարւայ վարձը նախապէս վերցրու, ոչ ոստիկանութեան կը դիմեն, ոչ էլ դատարանի, և ոչ մէկին բան կասեն։

Վերջապէս անշարժ գոյքի գործակալը պարտաւորւեց ամերիկացի վարձւորի հետևից ման գալ։

Պարոն Աճեմեանն օրական քանի անգամ զանգում էր իրեն և ամերիկացի վարձւորի մասին տեղեկանում, թէ՝ գտնւել է թէ ոչ։

Գոյքի գործակալն էլ էսօր ու վաղ էր անում ու հետաձգում։ Եթէ ամերիկացի վարձւոր գտնւէր, գործակալը թէ պարոն Աճեմեանից և թէ վարձւորից լաւ ձեռավճար կը վերցներ։ Դրա համար էլ գործակալն անչափ ջանք էր թափում, բայց վարձւոր չէր գտնւում։ Մինչև մի հնարք ծագեց իր մօտ։ Այս գործակալի ընկերներից մէկն, որ նաւերում էր աշխատում, գեղեցիկ տեղում մեծ տուն էր փնտրում էժան գնով։ Այդ իսկ պատճառով անգլերէն էլ գիտէր։ Այնքան անգլերէն գիտէր, որ պարոն Աճեմեանին խաբելու համար բաւ էր։ Գործակալն ու ամերիկացին միասին զանգեցին պարոն Աճեմեանին․

- Հաու՞ դու իւ դու։ (ինչպէ՞ս եք)

- Ֆայն, թենքս․․․ Հաու՞ դու իւ դու։ (Լավ, շնորհակալութիւն։ Դուք ինչպէ՞ս եք։)

- Ֆայն, թենքս․․․ Հաու՞ դու իւ դու։

Հարիֆը լրիւ ամերիկացի է, այն էլ այն մաքուր ու ազւական ամերիկացիներից։

- Արդեօ՞ք տունը տեսաւ ու հաւանեց։

- Տեսաւ ու հաւանեց։

- Ինչո՞վա զբաղւում։

- Մասնագէտա։ Իրականում հա՛մ նավթի ինժիներա, հա՛մ էլ պրօֆեսօր․․․ Եկելա ստեղ նավթ հայտնաբերելու։

Պարոն Աճեմեանի ուրախութիւնից ամպերում էր։ Բոյուք Քադիի իր ընկերներին ծունկի էր բերելու։ Իրենց ծնկի բերելու համար, եթէ մի գումար էլ չառնէր, էլի վարձու կը տար։

Գործակալ․

- Դէ, ինչքանո՞վ եք տալիս։

- Այս բնակարանը չորս մեծ սենեակ ունի, մէկ փոքր, մէկ սրահ ունի մէկ պատունակով։ Նախկին վարձւորները երեք հարիւր հիսուն լիրա էին տալիս։ Դէ երբ վարձւորը ամերիկացի լինի, սխալ է երեք հարիւր հիսում առնելը։ Կարծում եմ հինգ կամ վեց հարիւր ուզեմ։ Ամսական կամ տարեկան․․․ Եթէ ամիսը հինգ հարիւր լինի, տարեկան վեց հազար կը լինի։ Դէ գործակալը հեռախօսը փոխանցեց վարձւորին։ Դիմացինը հարցրեց թէ քանիսով եք տալիս։ Նա էլ հեռախօսով ամերիկացի վարձւորին ասաց․

- Սիքս թաուզեն․․․ (վեզ հազար)

Ամերիկացի․

- Սիքս թաուզեն դալը՞ր։

- Դալըր։

Պարոն Աճեմեանի մտքին չէր ծագել, որ ամերիկացին վեց հազար դոլարը լսելուց զարմացել է, և նորից հարցրեց։

Աճեմեան․

- Ես (այո), սիքս թաուզեն դալըր։

Այս անգամ ամերիկացին ինչ-որ բաներ ասաց, սակայն քանի որ նախադասութիւններն երկար էին և շատ շտապ էր խօսում, պարոն Աճեմեանը բան չհասկացաւ և ասաց․

- Փլիզ․․ (խնդրեմ)

- Ֆոր էւերի՞ մանթ (ամէն ամիս)

Աճեմեանը տարեկան էր վեց հազատ ասել։ Նախ թուրքական լիրան դոլար դառաւ և այժմ կարծես տարեկան վարձը ամսական էր դառնում։

-Ես․․․

-Ալ ռայթ․․․ (շատ բարի)

Ամերիկացում բնակարանի բանալին տւեցին։ Ամերիկացուց նախավճար չէին վերցնում և նրա հետ տան պայմանագիր էլ չէր կնքւում։ Ամերիկացի՝ ասել է թէ դրամատուն (բանկ)։ Սակայն գործակալը միանգամից թռաւ Աճեմեանի օձիքին և իր ձեռավճարն ուզեց։ Աճեմեանն ուրախութիւնից հողը ոտքերի տակ չէր զգում։ Որովհետև տունը մի բարձրաստիճան ամերիկացու էր վարձու տւել, և մէկ տարւայ վարձով իր բոլոր բնակարանների վարձն էր հաւաքում։ Մաքուր ու պատւով գործ․․․ Մի գիշեր Աճեմեանները Ծպուտեանների, Բինգեօլեանների և իրենց տները ամերիկացիներին վարձու տւած իրենց բոլոր ընկերներին կանչեցին իրենց տուն։

Պարոն Աճեմեանն այն գիշեր այնքան իր նոր վարձւորին գովաց ու փառաբանեց որ հեչ աւարտ չունէր, և ասում էր․

- Հարիֆը ամերիկայի համալսարանների ընդհանուր տնօրէնն է։ Ես հինգ հարիր լիրա ասացի, սակայն նա իբր «չի՛ լինի, չեն ընդունում» ասելով գոռաց։ Ինձ թւում էր ամերիկացու հետ գործարքը միշտ դոլարով է լինում։ Ես տարեկան վարձը վեց հազար դոլար ասացի։ Սակայն նա գոռալով ասաց․

- Չէ, չեմ ընդունում։ Ամիսը՝ վեց հազար դոլար։ Համաձա՞յն ես։

Ես ասացի․

- Դէ հարմար գործ չկայ, դէ ինչ ասեմ․․․

Այս պահին հիւրերից մէկը հարցրեց․

- Պարո՛ն Աճեմեան, անունն ի՞նչ էր։

- Անունը Ռիչարդ․․․

Գիշերւայ միւս օրը պարոն Աճեմեանի ընկերներն հարց ու փորձն սկսեցին։ Հետազօտին, որ եթէ պարոն Ռիչարդը ֆրանսերէնով մօսիւ Ռիշար լինի, ապա այս մարդն հէնց էն նաւավար Ռաշադը չէ՞։ Վայ վայ․․․ ուրեմն այդպէս․․․ Էլ հազար զուռնա ու դհոլ ճանապարհ գցին Քադի Քոյում ու Աճեմեան ընտանիքի պատիւը տարին։ Վերջապէս այնպէս եղաւ, որ ով կարողաց էր ինչքան կարող էր նրանց ծաղր ու ծանակի էր ենթարկում։

Տիկին Աճեմեանն ամուսնու գլուխն ուտում էր ու ասում․

- Դու ի՞նչ անխելք մարդ ես, որ ամերիկացուն ու ոչ-ամերիկացուն չես կարող տարբերել։ Պարոն Աճեմեանն, որ իր պատիւը գնացել էր, սկսեց գլխի մազերը քանդել։ Դեռ անշարժ գոյքի գործակալին էլ երկու հազար լիրա ձեռավճար էր տւել։ Պարոն Աճեմեանն ուղիղ ու միանգամայն վազեց բնակարան։ Դեռ ձեռքը զանգին չէր հասել, որ երեխաների ղալմաղալը լսեց։ Աստծու անունով բոլորն էլ բլբուլի նման թուրքերէն էին խօսում։ Զանգը տւեց։ Միստեր Ռիչարդը դարպասը բացեց։ Տանտէրին տեսնելով, նրան ասաց․

- Հելօ․․․ Հաո՞ւ դու իւ դու միսթեր Աճեմեան։ (բարև, ո՞նց եք պարոն Աճեմեան)

Աճեմեանն այլևս խենթի էր վերածւել, գոռաց․

- Հաու դու ու մաու դուդ չե՛մ հասկանում․․․ Հաֆ-հաֆով ու միաու-միաուով քեզ ամերիկացու տեղ մի դիր, անամօթ․․․ Տան մեջ եղածներն ովքե՞ր են։ Բոլորն էլ պարզ-մարզ թուրքերէն են խօսում․․․ Է՞ս աստիճան անամօթութիւն․․․ Ռաշադը Ռիչարդի ես վերածել։ Էս գլխարկ գնել չի՞։

Նաւավար Ռաշադը խնդաց ու ասաց․

- Ի՞նչ ես ուզում, էն ասա։

Նա ահ ու դողով պատասխանեց․

- Ոչինչ, ես ուուուզ․․․ տնից դուրս քաշւի, միայն։

- Արդեօ՞ք այս ժամին տուն գտնել ու տնափոխւելը հեշտ է։ Գոնէ երեք հազար լիրա է պէտք տնափոխւելու համար։ Փողը տուր ու ես կը քաշւեմ։ Փոխարէն փողը դատարանին տաս, ինձ տուր ու պրծ։ Սրանից աւելի լաւ ինչ բան, որ սա մեր երկուսի օգտին է։

Աճեմեանն իր մօտ մտածեց ու ասաց․

- Եթէ երեք հազարը տամ շուտով կելնե՞ս, թէ՞ ինձ կը խաբես։

- Մեր խօսքը խօսք է։ Միանցամից չեմ քաշւի։ Պիտի երեք հազար տաս։ Չորս ամիս էլ ժամ տաս, մինչ այն տուն կը գտնեմ։ Երբ գտնեմ, կը քաշւեմ։

Աճեմեանը երեք հազար լիրա տւեց։ Պարոն Աճեմեանը վերջում իրական ամերիկացի գտաւ և ամերիկացուց այն փողը, որ ստացաւ, աւելին էր քանի այն, որ գործակալին ու Ռաշադին էր տւել։

Սակայն Աճեմեաններին իրենց պալատում իրենց ամերիկացիներին վարձու տւած ընկերները հանգիստ չթողին, և այնքան ծաղր ու ծանակի ենթարկեցին, որ նրանք պարտաւորւեցին օգոստոսի տաք ամռան Բոյուք Քադիի իրենց ամառանոցային պալատից տեղափոխւեն Իստանբուլ և իրկար ու տօթ ամառն այն մեծ քաղաքում անցկացնեն։