Ես սիբիրցի եմ
Գրապահարան-ից
19:44, 9 Դեկտեմբերի 2012 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)
- Այդ երբվանի՞ց է սովորույթ դառել՝
- «Ապրողին տանջե՛լ, մեռածին՝ սիրե՜լ․․․» ―
- Մարդիկ հոգսի տակ կքո՜ւմ են, հարբո՜ւմ,
- Իրար ետեւից․․․ դագաղում պառկում,
- Երկու քաղցր խոսք լսելու համար․
- (Ասված ո՛չ նրանց՝ պատմությա՛ն համար․․․)
- Ո՞վ Մայակովսկուն մահվան դուռ հրեց,
- Ո՞վ ատրճանակն ափի մեջ դրեց,
- Մինչ, ապրե՜ր, գուցե իր երգի պես սեգ,
- Եթե․․․ գոնե մի քնքուշ խո՜սք լսեր․․․
- Նա, ով ապրո՛ւմ է՝ գլխացավա՜նք է,
- Եւ մեռածի՜նն է լոկ սերն ու փառքը․․․