Գեշտալտ֊թերապիա

Գրապահարան-ից
Գեշտալտ֊թերապիա

հեղինակ՝ Ժան֊Մարի Ռոբին
թարգմանիչ՝ Ա. Բեքարյան
աղբյուր՝ «Գեշտալտ֊թերապիա»


Ներածություն

Ֆրեդերիկ Ս․ Պերլզը սկսել է զբաղվել գեշտալտ֊թերապիայով մոտ 1942 թվականից։ Նյու֊յորքյան խմբի հետ համագործակցության շնորհիվ, որի կազմի մեջ մտնում էին Լորա Պերլզը և Փոլ Գուդմենը, 1951 թվականին մշակված էին տեսական դրույթները գեշտալտ֊հոգեբանական, հոգեվերլուծական (Զ․ Ֆրեյդ, Ֆերենցի, Օ․ Ռանկ, Վ․ Ռայխ), ֆենոմենոլոգիական և էկզիստենցիալ ուսումնասիրությունների հիման վրա։

Գեշտալտ֊թերապիան առաջին պլանում է դնում այն բանի գիտակցումը, ինչ տեղի է ունենում ներկա պահին տարբեր՝ միմյանց հետ անբաժան կապված մակարդակներում․ մարմնական, հուզական և ինտելեկտուալ։ Այն, ինչ տեղի է ունենում «այստեղ և հիմա», հանդիսանում է ամբողջական ընթացող փորձ, որը վերաբերում է օրգանիզմի ողջ ամբողջությանը։ Այդ փորձը նմանապես ներառում է հիշողություններ, նախկին փորձ, ֆանտազիաներ, անավարտ իրավիճակներ, կանխատեսումներ և մտադրություններ։

Այն, ինչ տեղի է ունենում ներկա պահին, դա այլ մարդկանց և շրջապատող միջավայրի հետ կոնտակտի փորձն է։ Հոգեթերապևտիկ գործընթացը կենտրոնանում է այն միջոցի վրա կենտրոնացման վրա, որով սուբյեկտը կարող է խախտել այդ փորձը, անտեսել սեփական պահանջմունքները և ցանկությունները կամ հրաժարվել դրանցից, անընդհատ վերարտադրել նախորդ իրավիճակները, ընդհատել շրջապատող միջավայրին ստեղծագործական հարմարման գործընթացը։ Դա հնարավորություն է տալիս նորեն գտնված գիտելիքների և հստակ սահմանված արդիական պահանջմունքների հետ կոնտակտի նոր փորձ ձեռք բերել և գիտակցել ընտրություն կատարելու սեփական կարողությունը։

Մարմնի ակտիվացումը (արթնացումը) խորացնում է ընթացիկ փորձը և այն դարձնում է ավելի դինամիկ։ Դա նաև թույլ է տալիս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել զարգացման, ինտեգրման և փոփոխման համար, անձի ամբողջականության ձևավորման համար։

Գեշտալտ֊թերապիան սեփական գոյության գործընթացի և աշխարհում սեփական ներկայության վերլուծություն է, վերլուծություն, որը խթանում է գիտակցության և վարքի ճկուն և ադեկվատ ձևերի ստեղծմանը և զարգացնում է ստեղծագործական պատասխանատվություն։


Գեշտալտ֊թերապիայի ծնունդն ու զարգացումը

Գեշտալտ֊թերապիայի ակունքները․ Ֆրեդերիկ Ս․ Պերլզ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու֊Յորքում բնակություն հաստատեց Ֆրեդրիկ Ս․ Պերլզը՝ գերմանացի հոգեբուժ և հոգեվերլուծող։ Նա 50֊ն անց է, և հետևում թողել է բեղմնավոր մասնագիտական գործունեություն։ Մասնագիտական կրթություն ստանալով այդ ժամանակ հոգեվերլուծության և հոգեբուժության բազում հատնի ներկայացուցիչների մոտ, Գերմանիայում «դասական» պրակտիկայի մի քանի տարվանից հետո հիտլերականության հաստատման արդյունքում նա ստիպված էր, լինելով հրեա, գաղթել։

Սկզբում նա ապրում է Հոլանդիայում, ապա նրան հրավիրում են Հարավային Աֆրիկա, որտեղ նա բացում է Հոգեվերլուծության ինստիտուտ։ Ահա մի քանի կարևոր հանդիպում, որոնք նշանակալի են նրա ինտելեկտուալ զարգացման համար այդ շրջանում․

  • Նրա կինը՝ Լորան, գեշտալտ֊հոգեբանության դոկտոր, դարասկզբյան հոգեբանության այդ ուղղության իր իմացությունը նա ներդնելու է այն բանի մշակման մեջ, ինչը հետագայում կվերածվի գեշտալտ֊թերապիայի։ Սկսելով ընկալման հոգեբանության ուսումնասիրությունից՝ գեշտալտ֊հոգեբանությունը աստիճանաբար տարածվել է մինչև բոլոր «գեշտալտների» (ձևերի, համակցությունների) ուսումնասիրություն՝ այն աստիճան, որ լայն ազդեցություն է թողել ժամանակակից ողջ հոգեբանության և ժամանակակից ճանաչողության տեսության վրա։ Լորան նմանապես ճանապարհ է բացում 20֊30֊ական թվականների էքզիստենցիալիզմի տարբեր ուղղությունների համար, մասնավորապես՝ Մարթին Բուբերի էքզիստենցիալիստական փիլիսոփայության («Ես և Դու») կամ Փաուլ Թիլլիշի («Գոյություն ունենալու արիություն») համար։
  • Կուրտ Գոլդշթեյն, բժիշկ, բավական հայտնի իր համառությամբ մարդու հանդեպ ամբողջական մոտեցման հարցում («Օրգանիզմի կառուցվածքը»), ով գեշտալտ֊տեսաբանների շրջանում հրաժարվում էր օրգանների, մասերի կամ ֆունկցիաների բաժանումից։ Պերլզը որոշ ժամանակ նրա մոտ ասիստենտ է աշխատելու։
  • Մաքս Ռեյնհար, թատերական դպրոցի հիմնադիր, որտեղ ուսանել է Պերլզը, և Բաուհաուզ, էսթետիկական շարժում։ Այս երկու հոսանքները մեծ ազդեցություն են թողնում 20֊ական թվականների Բերլինի մշակութային կյանքի վրա։
  • Հոգեվերլուծողներ, այնպիսիք, ինչպիսիք են Կարեն Հորնին, Կլարա Հապպելը, Ելենա Դեյչը, Պաուլ Շիլդերը և այլոք, ովքեր եղել են նրա վերլուծողները կամ սուպերվիզորները։
  • Վիլհելմ Ռայխ, «հերձված» հոգեվերլուծող։ Մասնավորապես, «մկանային զրահի» և խառակտերոլոգիական կառուցվածքների մասին իր աշխատություններով, նա ամենաակտիվ կերպով ներմուծեց մարմնական չափումը հոգեվերլուծական աշխատանք։
  • Ժ․ Ս․ Սմուտս, փիլիսոփա և քաղաքական գործիչ Հարավային Աֆրիկայում; 20֊ական թվականներին ներմուծել է «հոլիզմ» հասկացությունը և նպաստել է մարդու և նյութականի հանդեպ ամբողջական մոտեցման զարգացմանը։

Այս տարատեսակ ազդեցությունները միավորվել են «Էգո, սով և ագրեսիա» Ֆ․ Պերլզի առաջին աշխատության մեջ, որը հրապարակվել է 1942 թվականին։ Դրա ենթավերնագիրը՝ «Ֆրեյդի տեսության և մեթոդի վերանայում», արդեն հուշում է ավանդական հոգեվերլուծությունից հեռանալու մասին։ Ժամանակի ընթացքում այդ հեռավորությունը միայն մեծանալու է՝ ձևավորելով նոր հոգեթերապիայի հիմքերը։

Գեշտալտ֊թերապիայի ստեղծումը և Փ․Գուդմենի ներդրումը

Կարեն Հորնիի և «էքզիստենցիալ հոգեվերլուծության» իր սահմանմամբ հայտնի Էրիխ Ֆրոմի հրավերով Պերլզը, ով իր գրքի շնորհիվ որոշակի հեղինակություն էր վայելում «ընտրյալների խմբի» շրջանակներում, այցելում է Նյու֊Յորք։ Ամերիկյան հողի վրա ոտք դնելով նա կարող էր, ինչպես իրեն ատելի ուսուցիչը՝ Ֆրեյդը, ասել․ «Նրանք չգիտեն, որ ես եկել եմ, որպեսզի ժանտախտ բերեմն նրանց»։

Որոշ ժամանակ անց մտնելով նյու֊յորքյան կյանք, Պերլզը սկսում է համագործակցել Փոլ Գուդմանի հետ, ով արագորեն դառնում է գեշտալտ֊թերապիայի զարգացման մեջ կարևորագույն դեմքերից մեկը։ Պերլզը, անկասկած, օժտված էր հանճարեղ կլինիկական և տեսական ինտուիցիայով, սակայն նա ոչ հանճարեղ ինտելեկտուալ էր, ոչ տաղանդավոր գրող։ Նրան պետք էր «նեգր», որպեսզի կարգի բերի ձեռագրերը, որոնց վրա նա Աֆրիկայում աշխատում էր շուրջ քսան տարի։ Ճանաչում չստացած գրող, էսեիստ֊բանաստեղծ, գրականագետ Փոլ Գուդմենը, այդպիսով, հարկադրված էր Պերլզի գաղափարների ծառայությանը տրամադրել իր ամբողջ գրական, փիլիսոփայական և հոգեվերլուծական գիտելիքները։ Սակայն այժմ միանշանակ պարզ է, որ նա արել է ավելին, քան պարզապես սղագրական աշխատանքները, որոնք պահանջվում էին նրանից, և որ նա համակարգվածություն, հետևողականություն և խորություն է հաղորդել պերլզյան ինտուիտիվ բացահայտումներին, որոնք առանց այդպես էլ, հավանաբար, կմնային սևագրային գրառումների տեսքով։

Հետագայում այդ գաղափարները հիմք կդառնան «Գեշտալտ֊տեսություն» աշխատության համար, որը հրատարակվել է 1951 թվականին, և երկար կքննարկվեն փոքրիկ նյու֊յորքյան խմբում և կենթարկվեն էքսպերիմենտալ ստուգման։

Պերլզի, նրա կոնջ Լորայի, Փոլ Գուդմանի շուրջ միավորվում են Իզիդոր Ֆրոմը և այլ մի քանի անհատներ, ովքեր հայտնի են որպես «Յոթյակ»։ Շուտով նրանք Նյու֊Յորքում կստեղծեն գեշտալտ֊թերապիայի առաջին ինստիտուտը։

Երբ գիրքը, որի վրա աշխատում էին Գուդմենը և Պերլզը խմբի այլ անդամների հետ միասին, պատրաստ էր, ընդ որում, դրա վերջին գլուխը խմբագրված էր շտապ կերպով, հրատարակիչը պահանջեց, որպեսզի գրքին ավելացվի գործնական մաս։ Եվ չնայած ողջ խմբի դժգոհությանը՝ Հեֆերլինի կողմից գրված մասը, որը բաղկացած էր փորձերից, որոնք անց են կացվել համալսարանների ուսանողների շրջանում, վերածվեց գրքի առաջին մասը։

Հրատարակչի տեսանկյունից այդպիսով ցույց էր տրվում, որ հրատարակությունը ստացել է հեղինակավոր համալսարանի աջակցությունը։ Մյուս կողմից՝ գիրքը համապատասխանում էր գոյություն ունեցող նորաձևությանը՝ տպագրելու «Արա ինքդ» տիպի աշխատություններ։ Այդ ամենը պետք է հեշտացներ այդ բարդ գրքի վաճառքը։ Ստացված արդյունքը գրեթե հակառակն էր, քանի որ գրքի մի մասը, որը գրվել էր Հեֆերլինի կողմից, վանեց մասնագետ ընթերցողին, ում համար նախատեսված էր այդ մանիֆեստ֊գիրքը իրականում, և դրա տարածումը հետագա մի քանի տարիների ընթացքում մնաց համեմատաբար համեստ։

1951 թվականին հայտնվում է երեք հեղինակների՝ Պերլզի, Հեֆերլինի և Գուդմենի կողմից ստորագրված հիմնարար «Գեշտալտ֊թերապիա, գրգռում և անձնավորության աճ» խորագրով աշխատությունը նոր թերապիայի մասին։ Գեշտալտ֊թերապիայի վերաբերյալ այս աշխատությունը իր կազմով և դրա անդամների անցած ուղիների առումով տարրաբնույթ հետազոտական խմբի մտորումների արդյունք էր։

Թեկուզ շատ արագ ձևավորվեցին ևս մի քանի խմբեր, որոնք հետևում էին այդ մոտեցմանը, մասնավորապես՝ Քլիվլենդում (որի հիման վրա առաջացավ Քլիվլենդի գեշտալտ֊թերապիայի ինստիտուտը Ե․Պոլսթերի շուրջ), և Քալիֆորնիայում (Ջիմ Սիմկինի շուրջ), ամեն դեպքում գեշտալտ֊թերապիան ընդհանրապես և Պերլզը մասնավորապես, արդեն սկսել էին իրենց երկար ճանապարհը անապատի միջով։

Պերլզը արդեն հարաբերականորեն տարիքն առել էր, երբ ցանկացավ ավելի շատ ճանաչում ձեռք բերել։ Լորա Պերլզն ու Իզիդոր Ֆրոմը շարունակում էին հոգեթերապևտի և թրեներների իրենց աշխատանքը Նյու֊Յորքում և զարգացնում էին մեթոդը։ Պոլ Գուդմենը տաս տարի գործնական աշխատանքից և դասավանդումից հետո, լքեց թերապևտիկ պրակտիկան, որպեսզի ամբողջովին նվիրի իրեն գրական աշխատանքին և իր էսսեներին։ Նա վերջապես հասավ այնպիսի հայտնության, որ իր մահից հետո գրող Սյուզան Զոնթագը գրել է․ «Նա մեր Սրատրն էր, նա մեր Կոկտոն էր»։ Մնացած հիմնադիր֊անդամները գնում էին իրենց ուղիներով, իսկ Պերլզը բաժանում էր իր ժամանակը կիսաթոշակառուի տուրիստական ճանապարհորդությունների և Միացյալ Նահանգների բոլոր կողմեր դասավանդման համար նախատեսված ուղևորությունների միջև։


Քալիֆորնիական տարիներ․ ծաղկունք

60֊ական թվականների մեջտեղներում Պերլզը ժամանակավորապես հրավիրված էր Էզալեն՝ նոր բացված կենտրոն Խաղաղ օվկյանոսի ափին Քալիֆորնիայում, որը Մեքքա դարձավ Մարդու Ներուժի Զարգացման Շարժման համար։ Կարելի է ենթարդել, որ Էզալենը և Պերլզը ինչ֊որ կերպ իրար ուժ են տվել և շատ շուտով լայն լսարան էր մասնակցում Պերլզի ցուցադրություններին, որոնք հետևում էին միմյանց գրեթե առանց ըդմիջումների։

Գեշտալտ֊թերապիան այդ ժամանակ նշանակալի բարձունքների վրա էր, և Ինտստիտուտները և Կենտրոնները, որոնք հայտարարում էին իրենց հակվածությունը այդ հայացքներին, երբեմն զարգանում էին լավագույն ուղղությամբ, սակայն հաճախ նաև վատագույն։ Իրականում ինքը Պերլզը շարունակում էր աշխատել անվերջ ստեղծագործական էներգիայով, և այդ էներգիայի հիմքում ընկած էր 45֊ամյա կլինիկական, հոգեբուժական և հոգեթերապևտիկ աշխատանքի հսկայական փորձը։ Այնուամենայնիվ նա հետևելում էր այդ ժամանակների նորաձևությանը, որը ցանկացած տեսականացում դիտարկում էր որպես «ուղեղի ձեռնաշարժություն» և փոխարինում էր դա դիպուկ գովազդային ձևակերպումներով։ Նորաձևությունը նմապանես անընդհատ պահանջում էր նրանից նորույթ ցանկացած գնով, երբեմն նույնիսկ գեշտալտ֊մոտեցման հիմքերի ավերման գնով։

Գեշտալտ֊թերապիայի պատմության«68֊րդ թվականի» այդ շրջանը մեջ մինչև հիմա հղի է ծանր հետևանքներով։ Ամենից առաջ, նույնիսկ եթե այդ փուլը դիտարկենք որպես հոգեթերապևտիկ պրակտիկայում թարմ օդի ի հայտ գալու ժամանակաշրջան, հստակ դիրքորոշումների պակասը և ամեն տեսակ ծայրահեղությունները ուժգնորեն խափանել են վստահությունը նոր մոտեցման նկատմամբ։

«Կախարդի» ամդեն տեսակ «աշակերտները», առանց տարբերակման յուրացնելով այն ամենը, ինչ տեսնում էին ուսուցչի պարկտիկայում, բայց, դրա հետ մեկտեղ, զուրկ լինելով նրա փորձից, կլինիցիստի նրա տաղանդը, ձախողման մատնվեցին, կամ, ավելի լավ է ասել, նրանց թերապևտիկ միջամտության արդյունավետությունը հավասար էր զրոյի։ Բացի այդ, շատ մասնագետներ, ովքեր հանդիպել են գեշտալտ֊թերապիայի կոնյուկտոր ձևի հետ, համոզված էին և, իհարկե, ինչպես հիմա են համոզված, որ գեշտալտ֊թերապիան չունի ոչ մի լուրջ տեսական հիմք։ Այս տարածված կարծիքը առավելապես նշանակալի արգելք է հանդիսացել նրանց համար, ով կուզեր իրականացնել երկարատև հոգեթերապևտիկ աշխատանք այցելուների հետ։

Պերլզից հետո

1970 թվականին Պերլզի մահից հետո գեշտալտ֊թերապիայում կարելի էր հետևել հետևյալ կարևոր գործընթացները․

Ոմանք, հետևելով նորաձևությանը, կդիմեն հոգեթերապիայի այլ մեթոդների։ Մյուսները, գեշտալտ֊թերապիայի տեսական և կլինիկական հիմքերի սեփական չիմացությունը ընդունելով որպես դրանց բացակայություն, լրացրեցին այդ թերությունը այն բանով, որ ընդունեցին տեսական դրույթներ, որոնք, ինչպես իրենց էր թվում, ինչ֊որ նմանություն ունեին Պերլզի վերջին շրջանի պրակտիակյի հետ։ Մասնավորապես՝ որոշ գեշտալտիստներ, պահպանելով գեշտալտական մեթոդոլոգիան և տեխնոլոգիան, դիմեցին հոգեվերլուծական տեսությանը, ամենից հաճախ՝ անգլոսաքսոնական ուղղություններին, օբյեկտիվ հարաբերությունների հոգեվերլուծությանը կամ նրանց, ովքեր նախընտրությունը տալիս են սուբյեկտիվությանը և ներսուբյեկտիվ վերլուծությանը։

Ոմանք իրենց հիմքերից զուրկ լինելը լրացրեցին կուտակելով և համադրելով տարաբնույթ տեխնիկաներ, կարծես թե բիոէներգետիկական, հոգեդրամատիկ տեխնիակներ, բասեյնում աշխատանքներ, մերսում կամ այլ հնարքներ ներառելը թույլ կտար փոխարինել ադեկվատ մետահոգեբանության բացակայող «ողնաշարը»։

Վերջապես, ոմանք էլ կրկին դիմեցին մոռացված ակունքներին, հիմնարար տեքստերին, դասավանդող֊պրակտիկներին, ովքեր չէին դադարել դրանց վրա հիմնվել և դրանք զարգացնել։ Այդպիսով՝ Լորա Պերլզը, Իզիդոր Ֆրոմը և գեշտալտ֊թերապիան հիմնած խմբի այլ անդամները դուրս եկան ստվերից, որտեղ հայտնվել էին Պերլզի կալիֆորնիական արևի կողքին, և գեշտալտիստների համայնքի մեծ մասին հնարավորություն տվեցին ձեռք բերել այդ մոտեցման իմաստը դրա արմատականության և ստեղծագործական էներգիայի մեջ, 1951 թվականին Պերլզի և Գուդմենի կողմից գծագրված «self»֊ի տեսության շուրջը։

Արդի իրավիճակը

Հիմա գեշտալտ֊թերապիան նշանակալի վերելք է ապրում, հատկապես Եվրոպայում, որտեղ այն կարողացել է գտնել բազմաթիվ մշակութային արմատներ (հոգեվերլուծություն, ֆենոմենոլոգիա, էքզիստենցիալիզմ, գեշտալտ֊հոգեբանություն և այլն)։ Այդ աճը ուղղակի (հաշվի առնելով պրակտիկների աճող թիվը և նրանց կոմպետենտության և պահանջների խորացումը, այդ աճի շնորհիվ այնպիսի ուղիներ գտնող այցելուների աճող թիվը, ինչպիսին իրենք չէին կարող գտնել ինքնուրույն) և միաժամանակ անուղղակի՝ ժամանակակից այլ հոգեթերապևտիկ ուղղություններին, մասնավորապես՝ հոգեվերլուծական, գեշտալտ֊թերապիայի կողմից հիսուն տարվա ընթացքում մշակված բազմաթիվ հասկացությունների և գործիքների, աստիճանաբար (հաճախ չգիտակցված) միաձուլման միջոցով։ Իհարկե, շատ պրակտիկների հարաբերական երիտասարդությունը և տեքստեր գրելուն հակվածության պակասը հանգեցնում է այն բանին, որ շատ թեմաներ դեռևս զարգացման կարիք ունեն, որ մտքերի և գործանական իրավիճակի փոխհարաբերակցությունը այսօր դեռևս խնդրային են։ Մտքի մայրուղիները, իհարկե, ավելի հաճախ են օգտագործվում, քան սայլուղիները։ Սակայն մասնագետ֊հարևանները, որվքեր ռիսկի են դիմում իրականում ստուգել արդյոք գեշտալտ֊թերապիայի մասին նրանց հասած լուրերը հիմնավորված են, միշտ զարմանում են այդ ուղղության համոզչականության, ստեղծագործական էներգիայի, մտքի ազատության և կլինիկական ազդեցությունների արդյունավետության վրա, որը բնավ այնքան մակերեսային չէ, ինչպես ոմանք կուզեին ներկայացնել։

Եթե չհաշվել մի քանի անհաշտ գեշտալտիստների, ովքեր թախծում են պսևդո֊պերլզյան ինքնաբուխության կապակցությամբ, կամ որոշ էզոտերիկ շեղումներ, գեշտալտ֊թերապիան ընդհանուր առմամբ կրկին ձեռք բերեց իր տեսական, գործնական և կլինիկական արմատները և կարողացավ իր մեջ ներառել ժամանակակից հոգեթերապևտիկ գիտելիքի ձեռքբերումները, իսկ երբեմն նաև սփական ներդրումն անել սեփական այդ գիտելիքի մեջ։