Գեշտալտ֊թերապիա
հեղինակ՝ Ժան֊Մարի Ռոբին |
Բովանդակություն
- 1 Ներածություն
- 2 Գեշտալտ֊թերապիայի ծնունդն ու զարգացումը
- 3 Գեշտալտ֊թերապիա․ տեսությունից դեպի մեթոդ
- 3.1 Մարդու էությունը
- 3.2 «Օրգանիզմ֊շրջապատող միջավայր» դաշտ
- 3.3 Ինքնակարգավորում
- 3.4 Կոնտակտ և կոնտակտի սահման
- 3.5 Ստեղծագործական հարմարում
- 3.6 Գերակայություն
- 3.7 Սուր իրավիճակ և թերապևտիկ իրավիճակ
- 3.8 Գիտակցում
- 3.9 Գեշտալտների կառուցում֊քայքայում
- 3.10 Կոնտակտի հերթականություն
- 3.11 Ծանոթագրություններ
Ներածություն
Ֆրեդերիկ Ս․ Պերլզը սկսել է զբաղվել գեշտալտ֊թերապիայով մոտ 1942 թվականից։ Նյու֊յորքյան խմբի հետ համագործակցության շնորհիվ, որի կազմի մեջ մտնում էին Լորա Պերլզը և Փոլ Գուդմենը, 1951 թվականին մշակված էին տեսական դրույթները գեշտալտ֊հոգեբանական, հոգեվերլուծական (Զ․ Ֆրեյդ, Ֆերենցի, Օ․ Ռանկ, Վ․ Ռայխ), ֆենոմենոլոգիական և էկզիստենցիալ ուսումնասիրությունների հիման վրա։
Գեշտալտ֊թերապիան առաջին պլանում է դնում այն բանի գիտակցումը, ինչ տեղի է ունենում ներկա պահին տարբեր՝ միմյանց հետ անբաժան կապված մակարդակներում․ մարմնական, հուզական և ինտելեկտուալ։ Այն, ինչ տեղի է ունենում «այստեղ և հիմա», հանդիսանում է ամբողջական ընթացող փորձ, որը վերաբերում է օրգանիզմի ողջ ամբողջությանը։ Այդ փորձը նմանապես ներառում է հիշողություններ, նախկին փորձ, ֆանտազիաներ, անավարտ իրավիճակներ, կանխատեսումներ և մտադրություններ։
Այն, ինչ տեղի է ունենում ներկա պահին, դա այլ մարդկանց և շրջապատող միջավայրի հետ կոնտակտի փորձն է։ Հոգեթերապևտիկ գործընթացը կենտրոնանում է այն միջոցի վրա կենտրոնացման վրա, որով սուբյեկտը կարող է խախտել այդ փորձը, անտեսել սեփական պահանջմունքները և ցանկությունները կամ հրաժարվել դրանցից, անընդհատ վերարտադրել նախորդ իրավիճակները, ընդհատել շրջապատող միջավայրին ստեղծագործական հարմարման գործընթացը։ Դա հնարավորություն է տալիս նորեն գտնված գիտելիքների և հստակ սահմանված արդիական պահանջմունքների հետ կոնտակտի նոր փորձ ձեռք բերել և գիտակցել ընտրություն կատարելու սեփական կարողությունը։
Մարմնի ակտիվացումը (արթնացումը) խորացնում է ընթացիկ փորձը և այն դարձնում է ավելի դինամիկ։ Դա նաև թույլ է տալիս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել զարգացման, ինտեգրման և փոփոխման համար, անձի ամբողջականության ձևավորման համար։
Գեշտալտ֊թերապիան սեփական գոյության գործընթացի և աշխարհում սեփական ներկայության վերլուծություն է, վերլուծություն, որը խթանում է գիտակցության և վարքի ճկուն և ադեկվատ ձևերի ստեղծմանը և զարգացնում է ստեղծագործական պատասխանատվություն։
Գեշտալտ֊թերապիայի ծնունդն ու զարգացումը
Գեշտալտ֊թերապիայի ակունքները․ Ֆրեդերիկ Ս․ Պերլզ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյու֊Յորքում բնակություն հաստատեց Ֆրեդրիկ Ս․ Պերլզը՝ գերմանացի հոգեբուժ և հոգեվերլուծող։ Նա 50֊ն անց է, և հետևում թողել է բեղմնավոր մասնագիտական գործունեություն։ Մասնագիտական կրթություն ստանալով այդ ժամանակ հոգեվերլուծության և հոգեբուժության բազում հատնի ներկայացուցիչների մոտ, Գերմանիայում «դասական» պրակտիկայի մի քանի տարվանից հետո հիտլերականության հաստատման արդյունքում նա ստիպված էր, լինելով հրեա, գաղթել։
Սկզբում նա ապրում է Հոլանդիայում, ապա նրան հրավիրում են Հարավային Աֆրիկա, որտեղ նա բացում է Հոգեվերլուծության ինստիտուտ։ Ահա մի քանի կարևոր հանդիպում, որոնք նշանակալի են նրա ինտելեկտուալ զարգացման համար այդ շրջանում․
- Նրա կինը՝ Լորան, գեշտալտ֊հոգեբանության դոկտոր, դարասկզբյան հոգեբանության այդ ուղղության իր իմացությունը նա ներդնելու է այն բանի մշակման մեջ, ինչը հետագայում կվերածվի գեշտալտ֊թերապիայի։ Սկսելով ընկալման հոգեբանության ուսումնասիրությունից՝ գեշտալտ֊հոգեբանությունը աստիճանաբար տարածվել է մինչև բոլոր «գեշտալտների» (ձևերի, համակցությունների) ուսումնասիրություն՝ այն աստիճան, որ լայն ազդեցություն է թողել ժամանակակից ողջ հոգեբանության և ժամանակակից ճանաչողության տեսության վրա։ Լորան նմանապես ճանապարհ է բացում 20֊30֊ական թվականների էքզիստենցիալիզմի տարբեր ուղղությունների համար, մասնավորապես՝ Մարթին Բուբերի էքզիստենցիալիստական փիլիսոփայության («Ես և Դու») կամ Փաուլ Թիլլիշի («Գոյություն ունենալու արիություն») համար։
- Կուրտ Գոլդշթեյն, բժիշկ, բավական հայտնի իր համառությամբ մարդու հանդեպ ամբողջական մոտեցման հարցում («Օրգանիզմի կառուցվածքը»), ով գեշտալտ֊տեսաբանների շրջանում հրաժարվում էր օրգանների, մասերի կամ ֆունկցիաների բաժանումից։ Պերլզը որոշ ժամանակ նրա մոտ ասիստենտ է աշխատելու։
- Մաքս Ռեյնհար, թատերական դպրոցի հիմնադիր, որտեղ ուսանել է Պերլզը, և Բաուհաուզ, էսթետիկական շարժում։ Այս երկու հոսանքները մեծ ազդեցություն են թողնում 20֊ական թվականների Բերլինի մշակութային կյանքի վրա։
- Հոգեվերլուծողներ, այնպիսիք, ինչպիսիք են Կարեն Հորնին, Կլարա Հապպելը, Ելենա Դեյչը, Պաուլ Շիլդերը և այլոք, ովքեր եղել են նրա վերլուծողները կամ սուպերվիզորները։
- Վիլհելմ Ռայխ, «հերձված» հոգեվերլուծող։ Մասնավորապես, «մկանային զրահի» և խառակտերոլոգիական կառուցվածքների մասին իր աշխատություններով, նա ամենաակտիվ կերպով ներմուծեց մարմնական չափումը հոգեվերլուծական աշխատանք։
- Ժ․ Ս․ Սմուտս, փիլիսոփա և քաղաքական գործիչ Հարավային Աֆրիկայում; 20֊ական թվականներին ներմուծել է «հոլիզմ» հասկացությունը և նպաստել է մարդու և նյութականի հանդեպ ամբողջական մոտեցման զարգացմանը։
Այս տարատեսակ ազդեցությունները միավորվել են «Էգո, սով և ագրեսիա» Ֆ․ Պերլզի առաջին աշխատության մեջ, որը հրապարակվել է 1942 թվականին։ Դրա ենթավերնագիրը՝ «Ֆրեյդի տեսության և մեթոդի վերանայում», արդեն հուշում է ավանդական հոգեվերլուծությունից հեռանալու մասին։ Ժամանակի ընթացքում այդ հեռավորությունը միայն մեծանալու է՝ ձևավորելով նոր հոգեթերապիայի հիմքերը։
Գեշտալտ֊թերապիայի ստեղծումը և Փ․Գուդմենի ներդրումը
Կարեն Հորնիի և «էքզիստենցիալ հոգեվերլուծության» իր սահմանմամբ հայտնի Էրիխ Ֆրոմի հրավերով Պերլզը, ով իր գրքի շնորհիվ որոշակի հեղինակություն էր վայելում «ընտրյալների խմբի» շրջանակներում, այցելում է Նյու֊Յորք։ Ամերիկյան հողի վրա ոտք դնելով նա կարող էր, ինչպես իրեն ատելի ուսուցիչը՝ Ֆրեյդը, ասել․ «Նրանք չգիտեն, որ ես եկել եմ, որպեսզի ժանտախտ բերեմն նրանց»։
Որոշ ժամանակ անց մտնելով նյու֊յորքյան կյանք, Պերլզը սկսում է համագործակցել Փոլ Գուդմանի հետ, ով արագորեն դառնում է գեշտալտ֊թերապիայի զարգացման մեջ կարևորագույն դեմքերից մեկը։ Պերլզը, անկասկած, օժտված էր հանճարեղ կլինիկական և տեսական ինտուիցիայով, սակայն նա ոչ հանճարեղ ինտելեկտուալ էր, ոչ տաղանդավոր գրող։ Նրան պետք էր «նեգր», որպեսզի կարգի բերի ձեռագրերը, որոնց վրա նա Աֆրիկայում աշխատում էր շուրջ քսան տարի։ Ճանաչում չստացած գրող, էսեիստ֊բանաստեղծ, գրականագետ Փոլ Գուդմենը, այդպիսով, հարկադրված էր Պերլզի գաղափարների ծառայությանը տրամադրել իր ամբողջ գրական, փիլիսոփայական և հոգեվերլուծական գիտելիքները։ Սակայն այժմ միանշանակ պարզ է, որ նա արել է ավելին, քան պարզապես սղագրական աշխատանքները, որոնք պահանջվում էին նրանից, և որ նա համակարգվածություն, հետևողականություն և խորություն է հաղորդել պերլզյան ինտուիտիվ բացահայտումներին, որոնք առանց այդպես էլ, հավանաբար, կմնային սևագրային գրառումների տեսքով։
Հետագայում այդ գաղափարները հիմք կդառնան «Գեշտալտ֊տեսություն» աշխատության համար, որը հրատարակվել է 1951 թվականին, և երկար կքննարկվեն փոքրիկ նյու֊յորքյան խմբում և կենթարկվեն էքսպերիմենտալ ստուգման։
Պերլզի, նրա կոնջ Լորայի, Փոլ Գուդմանի շուրջ միավորվում են Իզիդոր Ֆրոմը և այլ մի քանի անհատներ, ովքեր հայտնի են որպես «Յոթյակ»։ Շուտով նրանք Նյու֊Յորքում կստեղծեն գեշտալտ֊թերապիայի առաջին ինստիտուտը։
Երբ գիրքը, որի վրա աշխատում էին Գուդմենը և Պերլզը խմբի այլ անդամների հետ միասին, պատրաստ էր, ընդ որում, դրա վերջին գլուխը խմբագրված էր շտապ կերպով, հրատարակիչը պահանջեց, որպեսզի գրքին ավելացվի գործնական մաս։ Եվ չնայած ողջ խմբի դժգոհությանը՝ Հեֆերլինի կողմից գրված մասը, որը բաղկացած էր փորձերից, որոնք անց են կացվել համալսարանների ուսանողների շրջանում, վերածվեց գրքի առաջին մասը։
Հրատարակչի տեսանկյունից այդպիսով ցույց էր տրվում, որ հրատարակությունը ստացել է հեղինակավոր համալսարանի աջակցությունը։ Մյուս կողմից՝ գիրքը համապատասխանում էր գոյություն ունեցող նորաձևությանը՝ տպագրելու «Արա ինքդ» տիպի աշխատություններ։ Այդ ամենը պետք է հեշտացներ այդ բարդ գրքի վաճառքը։ Ստացված արդյունքը գրեթե հակառակն էր, քանի որ գրքի մի մասը, որը գրվել էր Հեֆերլինի կողմից, վանեց մասնագետ ընթերցողին, ում համար նախատեսված էր այդ մանիֆեստ֊գիրքը իրականում, և դրա տարածումը հետագա մի քանի տարիների ընթացքում մնաց համեմատաբար համեստ։
1951 թվականին հայտնվում է երեք հեղինակների՝ Պերլզի, Հեֆերլինի և Գուդմենի կողմից ստորագրված հիմնարար «Գեշտալտ֊թերապիա, գրգռում և անձնավորության աճ» խորագրով աշխատությունը նոր թերապիայի մասին։ Գեշտալտ֊թերապիայի վերաբերյալ այս աշխատությունը իր կազմով և դրա անդամների անցած ուղիների առումով տարրաբնույթ հետազոտական խմբի մտորումների արդյունք էր։
Թեկուզ շատ արագ ձևավորվեցին ևս մի քանի խմբեր, որոնք հետևում էին այդ մոտեցմանը, մասնավորապես՝ Քլիվլենդում (որի հիման վրա առաջացավ Քլիվլենդի գեշտալտ֊թերապիայի ինստիտուտը Ե․Պոլսթերի շուրջ), և Քալիֆորնիայում (Ջիմ Սիմկինի շուրջ), ամեն դեպքում գեշտալտ֊թերապիան ընդհանրապես և Պերլզը մասնավորապես, արդեն սկսել էին իրենց երկար ճանապարհը անապատի միջով։
Պերլզը արդեն հարաբերականորեն տարիքն առել էր, երբ ցանկացավ ավելի շատ ճանաչում ձեռք բերել։ Լորա Պերլզն ու Իզիդոր Ֆրոմը շարունակում էին հոգեթերապևտի և թրեներների իրենց աշխատանքը Նյու֊Յորքում և զարգացնում էին մեթոդը։ Պոլ Գուդմենը տաս տարի գործնական աշխատանքից և դասավանդումից հետո, լքեց թերապևտիկ պրակտիկան, որպեսզի ամբողջովին նվիրի իրեն գրական աշխատանքին և իր էսսեներին։ Նա վերջապես հասավ այնպիսի հայտնության, որ իր մահից հետո գրող Սյուզան Զոնթագը գրել է․ «Նա մեր Սրատրն էր, նա մեր Կոկտոն էր»։ Մնացած հիմնադիր֊անդամները գնում էին իրենց ուղիներով, իսկ Պերլզը բաժանում էր իր ժամանակը կիսաթոշակառուի տուրիստական ճանապարհորդությունների և Միացյալ Նահանգների բոլոր կողմեր դասավանդման համար նախատեսված ուղևորությունների միջև։
Քալիֆորնիական տարիներ․ ծաղկունք
60֊ական թվականների մեջտեղներում Պերլզը ժամանակավորապես հրավիրված էր Էզալեն՝ նոր բացված կենտրոն Խաղաղ օվկյանոսի ափին Քալիֆորնիայում, որը Մեքքա դարձավ Մարդու Ներուժի Զարգացման Շարժման համար։ Կարելի է ենթարդել, որ Էզալենը և Պերլզը ինչ֊որ կերպ իրար ուժ են տվել և շատ շուտով լայն լսարան էր մասնակցում Պերլզի ցուցադրություններին, որոնք հետևում էին միմյանց գրեթե առանց ըդմիջումների։
Գեշտալտ֊թերապիան այդ ժամանակ նշանակալի բարձունքների վրա էր, և Ինտստիտուտները և Կենտրոնները, որոնք հայտարարում էին իրենց հակվածությունը այդ հայացքներին, երբեմն զարգանում էին լավագույն ուղղությամբ, սակայն հաճախ նաև վատագույն։ Իրականում ինքը Պերլզը շարունակում էր աշխատել անվերջ ստեղծագործական էներգիայով, և այդ էներգիայի հիմքում ընկած էր 45֊ամյա կլինիկական, հոգեբուժական և հոգեթերապևտիկ աշխատանքի հսկայական փորձը։ Այնուամենայնիվ նա հետևելում էր այդ ժամանակների նորաձևությանը, որը ցանկացած տեսականացում դիտարկում էր որպես «ուղեղի ձեռնաշարժություն» և փոխարինում էր դա դիպուկ գովազդային ձևակերպումներով։ Նորաձևությունը նմապանես անընդհատ պահանջում էր նրանից նորույթ ցանկացած գնով, երբեմն նույնիսկ գեշտալտ֊մոտեցման հիմքերի ավերման գնով։
Գեշտալտ֊թերապիայի պատմության«68֊րդ թվականի» այդ շրջանը մեջ մինչև հիմա հղի է ծանր հետևանքներով։ Ամենից առաջ, նույնիսկ եթե այդ փուլը դիտարկենք որպես հոգեթերապևտիկ պրակտիկայում թարմ օդի ի հայտ գալու ժամանակաշրջան, հստակ դիրքորոշումների պակասը և ամեն տեսակ ծայրահեղությունները ուժգնորեն խափանել են վստահությունը նոր մոտեցման նկատմամբ։
«Կախարդի» ամդեն տեսակ «աշակերտները», առանց տարբերակման յուրացնելով այն ամենը, ինչ տեսնում էին ուսուցչի պարկտիկայում, բայց, դրա հետ մեկտեղ, զուրկ լինելով նրա փորձից, կլինիցիստի նրա տաղանդը, ձախողման մատնվեցին, կամ, ավելի լավ է ասել, նրանց թերապևտիկ միջամտության արդյունավետությունը հավասար էր զրոյի։ Բացի այդ, շատ մասնագետներ, ովքեր հանդիպել են գեշտալտ֊թերապիայի կոնյուկտոր ձևի հետ, համոզված էին և, իհարկե, ինչպես հիմա են համոզված, որ գեշտալտ֊թերապիան չունի ոչ մի լուրջ տեսական հիմք։ Այս տարածված կարծիքը առավելապես նշանակալի արգելք է հանդիսացել նրանց համար, ով կուզեր իրականացնել երկարատև հոգեթերապևտիկ աշխատանք այցելուների հետ։
Պերլզից հետո
1970 թվականին Պերլզի մահից հետո գեշտալտ֊թերապիայում կարելի էր հետևել հետևյալ կարևոր գործընթացները․
Ոմանք, հետևելով նորաձևությանը, կդիմեն հոգեթերապիայի այլ մեթոդների։ Մյուսները, գեշտալտ֊թերապիայի տեսական և կլինիկական հիմքերի սեփական չիմացությունը ընդունելով որպես դրանց բացակայություն, լրացրեցին այդ թերությունը այն բանով, որ ընդունեցին տեսական դրույթներ, որոնք, ինչպես իրենց էր թվում, ինչ֊որ նմանություն ունեին Պերլզի վերջին շրջանի պրակտիակյի հետ։ Մասնավորապես՝ որոշ գեշտալտիստներ, պահպանելով գեշտալտական մեթոդոլոգիան և տեխնոլոգիան, դիմեցին հոգեվերլուծական տեսությանը, ամենից հաճախ՝ անգլոսաքսոնական ուղղություններին, օբյեկտիվ հարաբերությունների հոգեվերլուծությանը կամ նրանց, ովքեր նախընտրությունը տալիս են սուբյեկտիվությանը և ներսուբյեկտիվ վերլուծությանը։
Ոմանք իրենց հիմքերից զուրկ լինելը լրացրեցին կուտակելով և համադրելով տարաբնույթ տեխնիկաներ, կարծես թե բիոէներգետիկական, հոգեդրամատիկ տեխնիակներ, բասեյնում աշխատանքներ, մերսում կամ այլ հնարքներ ներառելը թույլ կտար փոխարինել ադեկվատ մետահոգեբանության բացակայող «ողնաշարը»։
Վերջապես, ոմանք էլ կրկին դիմեցին մոռացված ակունքներին, հիմնարար տեքստերին, դասավանդող֊պրակտիկներին, ովքեր չէին դադարել դրանց վրա հիմնվել և դրանք զարգացնել։ Այդպիսով՝ Լորա Պերլզը, Իզիդոր Ֆրոմը և գեշտալտ֊թերապիան հիմնած խմբի այլ անդամները դուրս եկան ստվերից, որտեղ հայտնվել էին Պերլզի կալիֆորնիական արևի կողքին, և գեշտալտիստների համայնքի մեծ մասին հնարավորություն տվեցին ձեռք բերել այդ մոտեցման իմաստը դրա արմատականության և ստեղծագործական էներգիայի մեջ, 1951 թվականին Պերլզի և Գուդմենի կողմից գծագրված «self»֊ի տեսության շուրջը։
Արդի իրավիճակը
Հիմա գեշտալտ֊թերապիան նշանակալի վերելք է ապրում, հատկապես Եվրոպայում, որտեղ այն կարողացել է գտնել բազմաթիվ մշակութային արմատներ (հոգեվերլուծություն, ֆենոմենոլոգիա, էքզիստենցիալիզմ, գեշտալտ֊հոգեբանություն և այլն)։ Այդ աճը ուղղակի (հաշվի առնելով պրակտիկների աճող թիվը և նրանց կոմպետենտության և պահանջների խորացումը, այդ աճի շնորհիվ այնպիսի ուղիներ գտնող այցելուների աճող թիվը, ինչպիսին իրենք չէին կարող գտնել ինքնուրույն) և միաժամանակ անուղղակի՝ ժամանակակից այլ հոգեթերապևտիկ ուղղություններին, մասնավորապես՝ հոգեվերլուծական, գեշտալտ֊թերապիայի կողմից հիսուն տարվա ընթացքում մշակված բազմաթիվ հասկացությունների և գործիքների, աստիճանաբար (հաճախ չգիտակցված) միաձուլման միջոցով։ Իհարկե, շատ պրակտիկների հարաբերական երիտասարդությունը և տեքստեր գրելուն հակվածության պակասը հանգեցնում է այն բանին, որ շատ թեմաներ դեռևս զարգացման կարիք ունեն, որ մտքերի և գործանական իրավիճակի փոխհարաբերակցությունը այսօր դեռևս խնդրային են։ Մտքի մայրուղիները, իհարկե, ավելի հաճախ են օգտագործվում, քան սայլուղիները։ Սակայն մասնագետ֊հարևանները, որվքեր ռիսկի են դիմում իրականում ստուգել արդյոք գեշտալտ֊թերապիայի մասին նրանց հասած լուրերը հիմնավորված են, միշտ զարմանում են այդ ուղղության համոզչականության, ստեղծագործական էներգիայի, մտքի ազատության և կլինիկական ազդեցությունների արդյունավետության վրա, որը բնավ այնքան մակերեսային չէ, ինչպես ոմանք կուզեին ներկայացնել։
Եթե չհաշվել մի քանի անհաշտ գեշտալտիստների, ովքեր թախծում են պսևդո֊պերլզյան ինքնաբուխության կապակցությամբ, կամ որոշ էզոտերիկ շեղումներ, գեշտալտ֊թերապիան ընդհանուր առմամբ կրկին ձեռք բերեց իր տեսական, գործնական և կլինիկական արմատները և կարողացավ իր մեջ ներառել ժամանակակից հոգեթերապևտիկ գիտելիքի ձեռքբերումները, իսկ երբեմն նաև սփական ներդրումն անել սեփական այդ գիտելիքի մեջ։
Գեշտալտ֊թերապիա․ տեսությունից դեպի մեթոդ
Մարդու էությունը
Յուրաքանչյուր հոգեթերապևտիկ դպրոց ունի էկսպլիցիտ (բացահայտ) կամ, ինչը հաճախ է պատահում, իմպլիցիտ (ոչ բացահայտ) կոնցեպցիա մարդու էության մասին։ Հենց դա որպես ելակետ ընդունելն է մեզ հետաքրքիր թվում․ ինչպիսի՞ն է գեշտալտ֊թերապիայում մարդու կոնցեպցիան։ Գեշտալտ֊թերապիայի տեսության հեղինակներ Պերլզ և Գուդմենը ելնում են «մարդ֊կենդանու բնույթ» հասկացությունից, այսինքն՝ նրանք ընդգծում են, որ մարդու բնությանը հատկանշանակն են նույնքան ֆիզիոլոգիական և կենդանական գործոններ, որքան սոցիալական և մշակութային։ Խոսելով մարդ֊կենդանու բնության մասին՝ խոսքը չի գնում մարդուն կենդանական վիճակի հանգեցնելու կամ Ռուսոյի պես բնապաշտությամբ զբաղվելու մասին։ Ընդհակառակը՝ մենք խոսում ենք մեր գոյության նախնական պայմանները ընդունելու անհրաժեշտության մասին։ Գեշտալտ֊թերապիայի տեսության մեջ բնությունը ներկայացված է որպես հզոր և ինքնակարգավորվող ուժ, և առաջ է քաշվում այն կանխադրույթը, որ գոյություն ունի որոշակի էկոլոգիական իմաստություն, որը ավելի շատ կայանում է բնության հետ համագործակցելու, քան նրան իշխելու մեջ։ Խոսքը նմանապես չի գնում բնական ազդակների «մակընթացությունը» և «տեղատվությունը» անտեսելու մասին, ինչը մարդուն կենթարկեր սեփական գոյության, նաև աշխարհում սեփական առկայության գիտակցությա նևռոտիկ խանգարման վտանգի։
«Օրգանիզմ֊շրջապատող միջավայր» դաշտ
Նախ և առաջ, ելնելով այն փաստից, որ կենդանու և նրա գոյության սահմանումը ներառում է նրա շրջապատող միջավայրը (գոյություն չունի օրգանիզմ առանց շրջապատող միջավայրի), օրգանիզմի սահմանումը ավելի շուտ կհամընկնի այն բանի սահմանման հետ, ինչը մենք անվանում ենք «դաշտ», «օրգանիզմ֊միջավայր» դաշտ; այդ «օրգանիզմ֊միջավայր դաշտի էությունը հանդիսանում է ամբողջականությունը։ Տեսությունը՝ որպես գեշտալտ֊մեթոդի հիմք, պետք է իմաստավորվի և զարգանա հենց ելնելով դաշտի այդ անբաժանալի բնույթից։ Այդ միջավայրը, որի մասին գնում է խոսքը, իրենից չի ներկայացնում անորոշ լղոզված եզրագծերով աշխարհ, դա պարզապես ԱՇԽԱՐՀ չի, դա ԻՄ աշխարհն է։
Ինքնակարգավորում
Միտքը այն մասին, որ մարդ֊կենդանու օրգանիզմը ունակ է ինքնակարգավորվելու հենվում է «օրգանիզմ֊միջավայր» դաշտի հասկացության վրա։ Եթե մարդու բնույթը առաջին հերթին սահմանվում է «օրգանիզմ֊միջավայր» դաշտ հասկացությամբ, ապա օրգանիզմի և շրջակա միջավայրի կոնտակտը, հպումը դառնում է «առաջնային պարզագույն իրականություն»։
Իրականում, կենդանին չունի ոչ մի գործառույթ, որը չենթադրեր կոնտակտ օբյեկտի կամ շրջապատող մջավայրի հետ։ Թեկուզ միայն այն բանի համար, որպեսզի ապահովի իր գոյությունը, նա պետք է շնչի, շարժվի, կերակրի իրեն, թաքնվի, բազմանա և այլն։ Մարդ֊կենդանու բնույթի տեսությունը, հետևաբար, պարունակում է ինքնակարգավորման սկզբունքը, որը կոչվում է օրգանիզմական, այսինքն՝ օրգանիզմին պատկանող, որը դիտարկվում է իր ամբողջականության մեջ, որպես դաշտի ֆունկցիա։ Ինքնակարգավորումը լավը կլինի, եթե ինչ֊որ գործոնների կողմից խախտվելուց հետո, օրինակ՝ սոցիալ֊մշակութային կամ, պարզ ասած, եթե դաշտի դրսից ոչ մի բան չի խափանում անընդհատ կոնտակտը։ Այդպիսով «օրգանիզմ֊միջավայր» փոխազդեցությունը լավ և հարթ է ընթանում, սկսած բուն ինքնակարգավորումից և ի օգուտ դաշտի այդ ինքնակարգավորման։
Կոնտակտ և կոնտակտի սահման
Հիմնվելով այս ամենի վրա մենք համարում ենք, որ հոգեբանությունը պետք է ուսումնասիրի կոնտակտի երևույթը, որը կապում է օրգանիզմը և շրջապատող միջավայրը։ Ինչ վերաբերում է օրգանիզմին, որպես այդպիսին, վերաբերում է բառի լայն իմաստով ֆիզիոլոգիայի, կենսաբանության ոլորտին; ամենը, ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, վերաբերում է սոցիոլոգիայի, աշխարհագրության և այլ ոլորտներին։ Բայց այն ամենը, ինչ կապված է օրգանիզմի և միջավայրի կոնտակտի հետ, ամենը, ինչ տեղի է ունենում օրգանիզմի և միջավայրի հաղորդակցման սահմանին (գեշտալտ֊թերապիան ֆենոմենների այդ շարքն անվանում է կոնտակտային կամ սահմանային) կլինի հոգեբանության օբյեկտ։ Հետևաբար, հոգեբանությունը կարելի է սահմանել որպես երևույթների ամբողջության ուսումնասիրություն, որոնք դիտվում են կոնտակտային սահմանի վրա[1], օրգանիզմի՝ շրջակա միջավայրի հետ հպման սահմանին։ Այլ խոսքերով՝ կարելի է ասել, որ այն ուսումնասիրում է, թե ինչպես են ֆիզիոլոգիական մեխանիզմները համահարաբերակցվում շրջապատող աշխարհի ոչ ֆիզիոլոգիական գործոնների հետ, այիսնք՝ դրա հետ կոնտակտի միջոցով և ընթացքում դառնում են հոգեբանական։
Ֆիզիոլոգիական ֆունկցիաները իրականացվում են օրգանիզմի ներսում, սակայն դրանք չեն կարող իրականացվել շատ երկար՝ առանց ասիմիլյացիայի՝ միջավայրից ինչ֊որ բան յուրացնելու պահանջ զգալու, թեկուզ այն բանի համար, որպեսզի օրգանիզմը կարողանա գոյություն պահպանել և այդպիսով զարգանա։ Շրջակա միջավայրից որևէ բան յուրացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը դրա հետ համահարաբերակցվի, կոնտակտի մեջ մտնի, այսինքն՝ որպեսզի ՍԼԱՆԱ ԴԵՊԻ ինչ֊որ բան և ՎԵՐՑՆԻ ինչ֊որ բան; հենց այդ պահին ֆիզիոլոգիականը կարող է դառնալ հոգեբանական, և պահպանման գործառույթները կարող են դառնալ կոնտակտ։
Կոնտակտը միշտ ենթադրում է արտաքին օբյեկտի առկայություն․ գեշտալտիստների կարծիքով՝ ինքն իր հետ կոնտակտի մասին խոսակցությունները մոլորություն են, քանի որ անհնար է «սնվել ինքդ քեզնով»․ անհրաժեշտ է գնալ շրջապատող աշխարհին ընդառաջ և քաղել այնտեղից։ «Կոնտակտ» եզրը կհանդիպի մեր մեթոդի շարադրման ողջ ընթացքում, քանի որ, առնանց կասկածի, այն գեշտալտ֊թերապիայի առանցքային հասկացությունն է։ Կոնտակտը, հպումը՝ ապրում է, դա օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև սահմանի գործառնության ապրումն է։
Կոնտակտը դաշտի գիտակցումն է, որը հանդիսանում է մեր դաշտը, և միևնույն ժամանակ դա շարժողական պատասխան է, որը իրականացվում է այդ դաշտում, դա յուրացվող նորի գիտակցումն է և մեր վերաբերմունքի արտահայտումը դրա հանդեպ։ Դա նմանապես այն ամենի արտացոլումն է, ինչը չի կարող յուրացվել։ Հետևաբար՝ ցանկացած կոնտակտ օրգանիզմի ստեղծագործական հարմարումն է շրջապատող միջավայրին։ Հենց միջավայրի հետ հպման շնորհիվ օրգանիզմը որոշում է, որ ինքը պահպանում է իր տարբերությունը դրանից, ավելին՝ նա կարող է պահպանել իր տարբերությունը միջավայրից միայն դրա յուրացման միջոցով։
Ստեղծագործական հարմարում
Ես արդեն հիշատակել եմ ստեղծագործական հարմարումը; այդ հասկացությունը մատնանշում է տալիս հարմարման և ստեղծագործելու անքակտելի սինթեզը։
Հարմարումը շրջակա միջավայրի հնարավորությունների հետ օրգանիզմի պահանջմունքների փոխազդեցության գործընթաց է։
Ստեղծագործությունը կապված կլինի նորի հասկացության հետ․ դա նոր որոշման բացահայտումն է, որը լավագույնն է բոլոր հնարավորներից, նոր համահարաբերակցության, նոր փոխկապակցված նորի ստեղծում՝ ելնելով առկա տարրերից։ Ընդ որում, եթե հարմարումը ապահովում է իրականության և հարմարման ոլորտը, ապա ստեղծագործելը բացում է երևակայության և հնարավորի ծավալման ոլորտը։
Գերակայություն
Վերջին հասկացությունը, որը անհրաժեշտ է գեշտալտ֊թերապևտիկ կոնցեպցիայում մարդկային բնույթի հասկացման համար, գեշտալտի գերակայության (դոմինանտության) գաղափարն է։ Այդ հասկացությունը պահանջում է «գեշտալտ» բառի իմաստի ճշգրտում։ Ինքնին «գեշտալտ» բառը («ձև», «կառուցվածք», «համադրություն») մենք փոխառել ենք դարասկզբի գեշտալտ֊հոգեբանությունից; գեշտալտը ֆիգուր է, որը գոյանում է ֆոնի վրա։ Կոնտակտի առաջացման համար անհրաժեշտ է, որպեսզի ֆիգուրն առանձնանա ֆոնից։ Ես կարող եմ հպվել միայն այն բանի հետ, ինչը այս պահին իմ համար ֆիգուր է ձևավորում; ասենք՝ այս պահին, երբ ես ձև եմ հաղորդում այս գծերին իմ համար ֆիգուր է ձևավորում տեքստը, որը աչքիս առջև է։ Այն հանդիսանում է ֆիգուր, որը ինձ համար առանձնանում է «օրգանիզմ֊միջացայր» ֆոնից։ Իր մեջ սենյակը, որտեղ ես աշխատում եմ, ինձ հայտնի և անհայտ ընթերցողներին, որոնք գտվնում են իմ ուշադրության հետին պլանում, տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները և փորձը ներառող փոնից առանձնանալով՝ այդ ֆիգուրը դաշտում ստեղծում է ակնթարթային գերակայություն; սակայն ֆոնից առանձնանալով, այդ ֆիգուրը միևնույն ժամանակ մնում է կապված դրա հետ։ Հենց այդ ֆիգուրը, որը առանձնանում է ֆոնից, դրա հետ կապված մնալով, մենք անվանում ենք Գեշտալտ։
Գեշտալտ֊թերապիան գործընթաց է, որը նպատակ ունի ուղեկցել կամ վերականգել ֆիգուրները ղեկավարելու, ֆոնի հետ ադեկվատ կապով ֆիգուրներ կառուցելու մեր ընդունակությունը։
Սուր իրավիճակ և թերապևտիկ իրավիճակ
Այսպիսի մոտեցման շրջանակներում արդեն կարելի է դիտարկել, թե ինչպես է գեշտալտ֊թերապիան դիտարկում տառապանքները, նևռոզը և բոլոր դժվարությունները, որոնց պատճառով մարդիկ դիմում են հոգեթերապիայի և հոգեթերապևտի։ Ինչքան էլ պարադոքսալ թվա, ախտանիշն առաջանում է ստեղծագործական հարմարման արդյունքում։
Վերցնենք մի դեպք երեխայի հետ, ով դժվար կացության, այսպես կոչված՝ «սուր իրավիճակի», առջև է կանգնած։ Օրինակ՝ նա բախվում է ահեղ ծնողի հետ և ստիպված է օգտագործել տարատեսակ պաշտպանության միջոցներ։ Նա գտնվում է բարձր ինտենսիվության սուր իրավիճակում։ Նրա ընկրկելն ու ներփակվելը, մարմնի դիրքը, որը նա կընդունի, մկանային լարվածությունը կամ փախուստի ռեակցիան, որը նա կկիրառի այդ պահին, հանդիսանում են իրեն սպառնացող իրավիճակի հանդեպ ստեղծագործական հարմարում։ Բայց եթե ժամանակի ընթացքում երեխան ձգտի կրկնել այդ «պատասխանը» այնպիսի իրավիճակում, երբ նա արդեն չի բախվում իրեն սպառնացող մեծահասակներից ոչ մեկի հետ, դա կնշանակի, որ նա ստեղծել է ցածր ինտենսիվության քրոնիկ սուր իրավիճակ, քանի որ արդեն չկա իրական սպառնալիքը։ Ամեն անգամ, երբ նա իր առօրյա կյանքում հանդիպի մեծահասակի, ով ինչ֊որ ձևով անգիտակցաբար հիշեցնի իրեն այն սուր իրավիճակը, որտեղ նա երբեմնի գտնվել էր, նա կկրկնի սուր իրավիճակի բնութագրերը, և նա կսկսի իրեն պաշտպանել, ասես թե ենթարկվում է սպառնալիքի՝ մոռանալով այդ նոր իրավիճակի «մտացածին» բնույթի մասին։
Նա կորցնում է դաշտը գնահատելու իր կարողությունը, նա կորցնում է ներկա իրավիճակին ստեղծագործաբար հարմարվելու իր ընդունակությունը․ այն, ինչ երբեմնի ստեղծագործական էր, ներկա դրությամբ այդպիսին չի հանդիսանում։
Դա տեղի է ունենում այսպես կոչված «անավարտ իրավիճակի» պատճառով․ եթե մենք գտնվում ենք կոնտակտի իրավիճակում և կոնտակտի այդ իրավիճակը այս կամ այն պատճառով ընդհատվում է, և բավարարում ձեռք չի բերվում, ապա որոշակի պայմաններում այդ իրավիճակը կարող է ֆիքսվել անավարտ իրավիճակի տեսքով։
Անավարտ իրավիճակի ձևավորումը նշանակում է անընդհատ վերադարձ դեպի այն և դեգերում ներկայում՝ որևէ ավարտունություն գտնելու փորձերով։ Այդ պատճառով նևռոզը կարելի է սահմանել որպես ստեղծագործական հարմարման ունակության կորուստ և դրա փոխարինում այսպես կոչված «երկրորդային ֆիզիոլոգիայով»՝ երկրորդ բնավորությամբ։ Այն բնույն է դնում մաշկի տակ, մկաններում, նստում է ապրումների ամբողջականության մեջ; ռեակցիայի առաջնային, բնական սխեման դուրս է գալիս գործածությունից։ Ի՞նչ կարող է անել հոգեթերապիան՝ հանդիպելով սուր իրավիճակների հետ, որոնց հետ բախվել է տվյալ մարդը։ Մենզ հայտնի է, և Ֆրոյդը դա առաջինն էր բացահայտել, որ մարդը ձգտում է վերարտադրել այն տանջանքները և բարդությունները, որոնց հետ մի անգամ հանդիպել է։ Մեր վարկածը կայանում է այն բանում, որ մնացած իրավիճակները, որոնք հասուն մարդը պետք է ապրի, օրինակ, մանկության տարիներին և որոնք դարձել են քրոնիկական, կրկնվում են նրա «ներկայում», և, հետևաբար, կրկնվում են թերապևտիկ իրավիճակի «ներկայում»։
Հանդիպելով ցածր ինտենսիվության սուր իրավիճակի, որը այցելուն ներբերում է թերապևտիկ գործընթաց, հոգեթերապևտը կփորձի ներգրավել նրան նոր սուր իրավիճակի մեջ, որը կունենա նույն բնութագրիչները, նույն իմաստը, սակայն որտեղ, միևնույն ժամանակ, կստեղծվեն մի կողմից՝ ապահով պայմաններ և, մյուս կողմից՝ այցելուի նևռոտիկ սովորությունների կրկնման «արգելքներ», որպեսզի այցելուն մոբիլիզացնի իր ստեղծագործական ներուժը, որպեսզի կարողանա ըմբռնել այն նորը, որն առաջանում է հիմա։
Ցածր ինտենսիվության քրոնիկ սուր իրավիճակում, երբ կյանքի որոշակի սուր իրավիճակի արդյունքում ստացված փորձը և պատասխան գործողությունների ամբողջությունը կորցրել են իրենց հարմարվողական իմաստը, թերապևտը կառաջարկի փորձ, որտեղ կվերարտադրվի բարձր ինտենսիվության սուր իրավիճակը, բայց թերապևտի կողմից աջակցության շնորհիվ ացյելուի համար բավական ապահով իրավիճակում։ Դրա հետ մեկտեղ՝ այցելուին կառաջարկվի մոբիլիզացնել ողջ ստեղծագործական ներուժը տվյալ իրավիճակին հարմարվելու և ադեկվատ պատասխան մշակելու համար։
Երբ մենք խոսում ենք ստեղծագործական հարմարման կորստի մասին, դա նշանակում է, որ մենք «սառեցնում» ենք իրավիճակը կամ մարդոն․ մենք իրերը դիտարկում ենք տվյալ իրավիճակում տվյալ պահին; եթե ասում են, որ ստեղծագործական հարմարումը դադարել է գործել, դա ընդհանրացում չէ, այլ վերաբերում է միայն կոնկրետ իրավիճակի։ Նմանատիպ իրավիճակում ստեղծագործական հարմարումը կարող է գործել, իսկ մի ակնթարթ անց կարող է խանգարվել։ Ամեն ինչ կախված է մարդու անհատական պատմությունից և տվյալ պահի բնութագրիչների հետ դրա համընկնումից։
Գիտակցում
Առաջին եզրերից մեկը, որը մենք կօգտագործենք, «գիտակցումն» է, անմիջական գիտակցումը։ Մենք գեշտալտ֊թերապիայում՝ որպես դրան համահունչ կիրառում ենք անգլիական "awareness" բառը, որպեսզի ընդգծենք դրա տարբերությունը գիտակցման այլ՝ ռեֆլեքսիվ ձևից, որը անգլերեն կոչվում է "conciousness", և որը ավելի շուտ «մտածողությունն է ․․․․ մասին»։ Awareness֊ը՝ գիտակցման ձև է, որը ունեն նաև կենդանիները, որը միաժամանակ հանդիսանում է և շարժողական, և զգայական, դաշտի բոլոր ցուցանիշները միավորող ամբողջություն։ Կարելի է ասել, որ այդ գիտակցումը անմիջապես և իմպլիցիտ գիտելիք է։
Հոգեթևապևտը փորձում է օգնել մարդուն դառնալ ավելի և ավելի «գիտակցաբար գիտակցող», վերականգնել այն ամենի գիտակցության անընդհատությունը, ինչ տեղի է ունենում րոպե առ րոպե։ Ելնելով դրանից՝ ինչպե՞ս է հնարավոր օգնել մարդուն կրկին ձեռք բերել ստեղծագործական հարմարման կարողությունը, այսինքն՝ դուրս գալ ֆիքսացիայից, անշարժ վիճակից, և հասնել շրջապատող միջավայրի հետ իսկական հպման։
Գեշտալտների կառուցում֊քայքայում
Վերևում մենք սահմանեցինք, թե ինչ ենք մենք հասկանում գեշտալտ ասելով․ գեշտալտը նշանակում է ֆիգուր, որը սուբյեկտը ստեղծում է շրջապատող միջավայրի հետ առնչվելուց։ Ֆիգուրը գլխավորապես սահմանվում է կախված մարդու պահանջմունքներից, ցանկություններից, «ախորժակից» կամ անավարտ իրավիճակներից տվյալ պահին։ Հոգեթևապևտի խնդիրն է փորձել ամրացնել մարդու՝ ֆիգուրներ ձևավորելու, ֆիգուրները ֆոնից տարբերակելու, դրանց ծավալվել և կոնտակտի մեջ մտնել, կառուցվել և քանդվել թույլ տալու, հենց այդ կարողությունը, քանի որ ֆիգուրը կառուցվում է այն բանի համար, որպեսզի հնարավորություն ունենա հայտնվել և անհետանալ։
Երբ ես ընտանիքիս հետ արձակուրդ գնալուց ես նստած եմ լինում ավտոմեքենայի ղեկին՝ գեշտալտները, որոնք ես կառուցում եմ, բաղկացած են բնության տեսարաններից և ճարտարապետական կոթողներից, որոնք գրավում են իմ ուշադրությունը։ Եթե հանկարծ ճանապարհին վտանգ է հայտնվում, «մեքենա վարելու» գեշտալտը անմիջապես փոխարինում է նախորդը, և ֆիգուրան, որի հետ ես առնչվում եմ, կրկին վերածվում է ճանապարհի։
Եթե ես տեսնում եմ, որ իմ մեքենայի վառելիքի ցուցանիշները կերպով մոտենում են զրոյին, իմ հետաքրքրությունը բնապատկերի հանդեպ քչանում է՝ ի հաշիվ բենզալցակայանի հանդեպ հետաքրքրության։ Իսկ երբ մոտենում է ուտելու ժամը, այդ ֆիգուրները այլևս գերակա չեն հանդիսանում, այլ գլխավոր է դառնում փոքրիկ հյուրանոցի կամ պարզապես գյուղական ճանապարհի որոնումները, որի մոտակայքում կարելի է խնջույք կազմակերպել։
Ավելի մանրամասն դիտարկենք սովի հետ կապված այդ օրինակը։ Որոշակի պահի սովը ձևավորում է ֆիգուր և ընդհատում է իմ այլ զգայությունները և զբաղմունքները, այն առաջին պլան է գալիս, և ես առնչվում է շրջապատող միջավայրի հետ, որպեսզի լուծում գտնեմ դրա բավարարման համար։ «Սովի» ֆիգուրը կզարգանա, ինձ էներգիայով կլցնի, կստիպի միջավայրի հետ կոնտակտի մեջ մտնել, որտեղից ես սնունդ կճարեմ, իսկ հետո՝ իմ ուտելուն և սնունդը յուրացնելուն զուգընթաց, «սովի» գեշտալտը կքայքայվի և թույլ կտա ինձ անցնել այլ գեշտալտի։
Խանգարված նյարդային համակարգ ունեցող անձը, ով դժվար կացության մեջ է գտնվում, կամ «նևռոտիկ անձը», այն մարդն է, ով կորցրել է գեշտալտներ կառուցելու և քանդելու ընդունակությունը։ Այդ ժամանակ այս պարը, այս անընդհատ տատանում է, այս կառուցման֊քայքայման գործընթացը կասեցվում է, հատկապես անշարժ, ֆիքսված վիճակներով։ Դիտարկենք այս էվոլյուցիայի, ավելի կոնկրետ՝ գեշտալտների կառուցման֊քայքայման մի քանի դետալ, որպեսզի ծանոթանանք գեշտալտ֊թերապևտի կողմից պարբերաբար օգտագործվող միջոցի հետ։ Գեշտալտների կառուցման֊քայքայման հերթականությունը (որը երբեմն կոչվում է «կոնտակտի ցիկլ», քանի որ նկարագրում է օրգանիզմի՝ շրջակա միջավայրի հետ առնչման գործընթացը) ընթանում է չորս փուլով։ Բնականաբար, իրականում այդ չորս փուլերը բաժանված չեն միմյանցից։ Այստեղ դրանք առանձին֊առանձին են նկարագրված դիդակտիկ նպատակներով։
Կոնտակտի հերթականություն
Նախակոնտակտ
Առաջին փուլը կոչվում է նախակոնտակտ։ Այս փուլում ներառված է այն, ինչ կազմում է ֆոնը, հետին պլանը, դա հիմնականում մարմինն է և հենց մարմնում է սկսում առաջանալ զգայությունը։ Այդ զգայությունը հանդիսանում է ներկա պահին զարգացող օրգանիզմի առավել արդիական պահանջմունքի ցուցիչը։ Ես այստեղ օգտագործում եմ «պահանջմունք» եզրը շատ լայն իմաստով, այսինքն՝ պահանջմունք, մղում, ախորժակ, ցանկություն, անավարտ իրավիճակ, այն, ինչ կազմում է էությունը, իրավիճակի «կորիզը», իրավիճակի «այն»֊ը։ Հետևաբար, գեշտալտը այստեղ կառանձնանա ֆոնից, որպեսզի սկսի գոյանալ և ապա «կոնտակտի գնա» շրջակա միջավայրի հետ՝ ձեռք բերելով ավելի ու ավելի հստակ ուրվագիծ։ Նախնական կողմնորոշման այս փուլի ընթացքում մարդկանց մոտ կարող են առաջանալ հստակ գծագրված գեշտալտ կառուցելու անկարողության հետ կապված դժվարություններ։
Կոնտակտի կառուցում կամ հպում
Հաջորդ փուլում, որը կոչվում է կոնտակի կառուցում, այդ գեշտալտը, այդ ֆիգուրը, որը առանձնացել է չտարբերակված ֆոնից, իր հերթին անցնում է հետին պլան, որպեսզի սնի ֆոնը, դրան էներգիա տա։ Այս պահից սկսած գրգիռը, էներգիան մոբիլիզացվում են և օրգանիզմին թույլ են տալիս դիմել շրջակա միջավայրին և ուսումնասիրել միջավայրի տրամադրած հնարավորությունները սեփական պահանջմունքների բավարարումը գտնելու համար։
Շրջապատող միջավայրի հետ հպման փուլում մարդը արարում է այն, ինչը տեխնիկական եզրերով սահմանվում է, որպես սահմանում և դեն նետում, պարզ ասած՝ իրականացվում է «այո» կամ «ոչ» ընտրության գործառույթը։ «Այո, սա կարող է ինձ հարմար լինել։ Ոչ, սա ինձ չի համապատասխանում»։ Օրգանիզմը իրականացնում է շրջակա միջավայրի ռեսուրսների վերազննում և մաղում, որպեսզի բավարարի իրավիճակի «այն»֊ը։
Վերջնական կոնտակտ կամ առնչություն
Ծանոթագրություններ
- ↑ Contact boundary․ Ռուսալեզու գեշտալտ֊թերապևտիկ գրականության մեջ լայն տարածում է գտել այս կոնստրուկցայի սխալ թարգմանությունը՝ «կոնտակտի սահման» (ստացվում է, որ կոնտակտը որոշակի «ոլորտ» է, որը ունի սահման; իրականում կոնտակտը գոյություն ունի միայն սահմանում, սահմանից դուրս այն չկա)։ Հանդիպում է նաև ավելի իրատեսական, սակայն նվազ համոզիչ թարգմանություն՝ «սահման֊կոնտակտ»։