Նեյրոգիտություն
հեղինակ՝ |
- ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԼԽՈՒՂեՂԻ մասին
ՆեՐԱԾԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ ԱՎԱԳ ̧ԱՍԱՐԱՆՆեՐԻ ԱՇԱԿեՐՏՆեՐԻ և ՈՒՍԱՆՈՂՆեՐԻ ՀԱՄԱՐ
Նեյրոգիտության բրիտանական ասոցիացիա
Գլխուղեղի եվրոպական «Դանա» միություն
Այս գրքույկը պատրաստվել և խմբագրվել է Նեյրոգիտության բրիտանական ասոցիացիայի և Գլխուղեղի եվրոպական «Դանա» միության կողմից՝ Ռիչարդ Մորիսի (Էդինբուրգի համալսարան) և Մարիեն Ֆիլենսի (Օքսֆորդի համալսարան) ղեկավարությամբ։ Գեղարվեստական ձևավորման հեղինակն է Ջեյն Գրեյնջերը («Գրեյնջեր Դանսմոր» դիզայներական ստուդիա, Էդինբուրգ)։ Շնորհակալություն ենք հայտնում նեյրոգիտական բաժանմունքի մեր գործընկերներին, հատկապես` Վիկտորիա Գիլլին և Էդինբուրգում նեյրոգիտությամբ զբաղվող այլ մասնագետների՝ գրքույկի ստեղծմանը մասնակցելու համար։ Մենք նաև շնորհակալ ենք Օքսֆորդի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնին, մասնավորապես` Կոլին ́լեքմորին և այլ հաստատություններից աջակիցներին։ Նրանց անունները նշված են վերջին էջում։
Նեյրոգիտության բրիտանական ասոցիացիան (ՆԲԱ) պրոֆեսիոնալ մարմին է Միացյալ Թագավորությունում, որը ներկայացնում է այս ոլորտի գիտնականներին և նպատակաուղղված է նյարդային համակարգի ավելի լավ ըմբռնմանը՝ ինչպես հիվանդ, այնպես էլ առողջ օրգանիզմում։ ՆԲԱ շարքերում են տարբեր համալսարաններում և գիտահետազոտական ինստիտուտներում աշխատող կայացած գիտնականներ, ինչպես նաև` ասպիրանտներ։ ՆԲԱ ամենամյա (սովորաբար գարնանը կազմակերպվող) հանդիպումների շրջանակներում իրականացվում են վերջին հետազոտությունների արդյունքները լուսաբանող ֆորումներ։ երկրով մեկ տարածված բազում տեղային խմբեր հաճախակի կազմակերպում են սեմինարներ, տարաբնույթ միջոցառումներ հասարակության հետ, ինչպիսիք են` կրթական այցեր դպրոցներ, ցուցահանդեսներ տեղի թանգարաններում։ Մանրամասները տես http://www.bna.org.uk/ էլեկտրոնային էջում։
Գլխուղեղի եվրոպական «Դանա» միություն (ԳեԴՄ) հիմնական նպատակն է տեղեկացնել հանրությանը և քաղաքական գործիչներին գլխուղեղի հետազոտությունների կարևորության մասին։ EDAB֊ն ձգտում է կիրառել նեյրոգիտության հաջողությունները հօգուտ անհատի և հանրության` ներկայացնելով ստացված գիտելիքները հարմար և մատչելի ձևով։ Նյարդային և հոգեկան ոլորտների շեղումների հետ առնչվում են տարբեր տարիքային խմբերի միլիոնավոր մարդիկ, բացի այդ` դրանք թողնում են ծանր հետևանքներ ազգային տնտեսության վրա։ Այս հարցերի լուծման նպատակով 1997 թ֊ին նեյրոգիտությամբ զբաղվող եվրոպական 70 առաջատար մասնագետներ կնքեցին Հասանելի Հետազոտական Նպատակների Համաձայնագիր և պարտավորվեցին բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը ուղեղի խնդիրներին առնչվող հարցերում և վկայակոչել նեյրոգիտության զարգացման կարևորությունը։ Այսօր EDAB֊ը ունի ավելի քան դԱ5 անդամ, որոնք ներկայացնում են Ա4 եվրոպական երկրներ։։ Տես http://www.edab.net/ հետագա տեղետկատվության համար։
Տպագրված է ասոցիացիայի կողմից
The Sherringtեn Buildings
Ashton Street
Liverpool L69 3GE
UK
Հեղինակային իրավունքներ՝ ասոցիացիա 2003
Այս գրքույկը պաշտպանված է հեղինակային իրավունքներով։ Subject to statutory exceptiեn and the provisions of relevant collective licensing agreements, ոչ մի հատված չի կարող կրկնօրինակվել առանց Նեյրոգիտության բրիտանական ասոցիացիայի գրավոր համաձայնության
Առաջին տպագրություն 2003
ISBN։ 0-9545204-0-8
Նեյրոգիտություն՝ գիտություն գլխուղեղի մասին
Մեր գլխում բնակվում է մի զարմանահրաշ օրգան, որը բաղկացած միլիարդավոր փոքրիկ բջիջներից և կշռում է դ.5 կգ։ Այն հնարավորություն է տալիս զգալ մեզ շրջապատող աշխարհը, մտածել և խոսել։ Մարդկային ուղեղն օրգանիզմի ամենաբարդ օրգանն է և, հավանաբար, ամենաբարդ բանն այս աշխարհում։ Այս ներածական գրքույկը նախատեսված է ավագ դպրոցականների և ու սանողների համար։
Այս գրքույկում մենք նկարագրում ենք այն, ինչ գիտենք ուղեղի աշխատանքի մասին ու թե ինչքան բան դեռ ունենք սովորելու։ Ուղեղի ուսումնասիրությամբ զբաղվում են գիտնականներ և բժիշկներ բազմաթիվ բնագավառներից՝ մոլեկուլյար կենսաբանությունից մինչև փորձարարական հոգեբանություն, անատոմիա, ֆիզիոլոգիա և դեղագիտություն։ Նրանց ընդհանուր հետաքրքրությունը հանգեցրել է մի նոր գիտության զարգացման, որը կոչվում է նեյրոգիտություն՝ գիտություն գլխուղեղի մասին։
Գրքույկում նկարագրվում է գլխուղեղը, որը կարող է անել շատ բան, բայց` ոչ ամեն ինչ։ Այն կազմված է նյարդային բջիջներից՝ նրա կառուցվածքային միավորներից, որոնք իրար միանալով առաջացնում են ցանցեր։ Այս ցանցերը շարունակ պահպանում են իրենց էլեկտրական և քիմիական ակտիվությունը։ Մեր նկարագրած գլխուղեղը կարող է տեսնել, ցավ զգալ։ Այն կարող է իր քիմիական հնարքներով կարգավորել ցավի տհաճ ազդեցությունները։ Այն ունի որոշակի տեղամասեր, որոնք պատասխանատու են մեր շարժումների համաձայնեցման և բարդ գործողությունների կատարման համար։ Այս ամենի ու նման շատ այլ բաների ունակ ուղեղը միանգամից չի ձևավորվում` որպես այդպիսին։ Այն զարգանում է աստիճանաբար, և մենք նկարագրում ենք այս պրոցեսում հանգուցային նշանակության որոշ գեներ։ երբ այս գեներից մեկը կամ մի քանիսը շարքից դուրս են գալիս, տարատեսակ ախտաբանական վիճակներ են առաջանում, ինչպիսին օրինակ` դիսլեքսիան է (կարդալու ունակության խանգարումը)։ Առկա է նմանություն ուղեղի զարգացման և նոր ինֆորմացիա ընկալելիս նյարդային բջիջների կապակցումների փոփոխման մեխանիզմների միջև, այս երևույթը կոչվում է նեյրոնալ պլաստիկություն։ ենթադրվում է, որ պլաստիկությունն ընկած է ուսուցման և հիշողության հիմքում։ Մեր գրքույկի ուղեղը կարող է հիշել հեռախոսի համարներ և նույնիսկ` թե՛ ինչ ես արել անցյալ Ամանոր։ Ցավո’ք, նույնիսկ ընտանեկան տոները հիշող ուղեղը ո՛չ ուտում է, ո՛չ խմում։ Բայց այն ենթարկվում է սթրեսի, ինչպես և մենք։ Անդրադառնալով որոշ հորմոնալ և մոլեկուլյար մեխանիզմների՝ կտեսնենք, թե ինչպես է դա բերում ծայրահեղ տագնապի առաջացման՝ ճիշտ այնպիսի, ինչպիսին մենք զգում ենք քննությունից առաջ։ Սա հենց այն ժամանակն է, երբ քունը շատ կարևոր է, քանզի ուղեղն էլ հանգստի կարիք ունի։ Ցավոք, այն նույնպես հիվանդանում և վնասվում է։
Նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են հատուկ էլեկտրոդները, որոնք կարող են հպվել բջջի մակերեսին, օպտիկական պատկերումը, մարդու ուղեղի շերտագրության սարքերը և սիլիկոնե չիպեր պարունակող արհեստական ուղեղները փոխում են ժամանակակից նեյրոգիտության դեմքը։ Մենք ծանոթացնում ենք ձեզ այս ամենին, անդրադառնում նաև որոշ էթիկական հարցերի և ուղեղի ուսումնասիրությունից բխող հասարակական խնդիրների։