Չորրորդ Բաժին: Ապրանքային Կապիտալի Ու Փողային Կապիտալի Փոխարկումն Ապրանքային-Առևտրային Կապիտալի Ու Փողային-Առևտրային Կապիտալի
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈԽԱՐԿՈՒՄՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ՓՈՂԱՅԻն-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ (ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ)
ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ
Վաճառականական կամ առևտրային կապիտալը տրոհվում է երկու ձևի կամ ենթատեսակի՝ ապրանքային-առևտրային կապիտալի, ու փողային-առևտրային կապիտալի, որոնք հիմա մենք պետք է ավելի մանրամասն բնորոշենք, որչափով որ այս հարկավոր է կապիտալն իր հիմնական կառուցվածքով վերլուծելու համար։ Եվ այս հարկավոր է մանավանդ այն պատճառով, որ արդի տնտեսագիտությունը, նույնիսկ ի դեմս իր լավագույն ներկայացուցիչների, առևտրային կապիտալն ուղղակի խառնաշփոթում է արդյունաբերական կապիտալի հետ և փաստորեն բոլորովին աչքաթող է անում նրա բնորոշ առանձնահատկությունները։
Ապրանքային կապիտալի շարժումը վերլուծել ենք II գրքում [գլ. III]։ Հասարակության ամբողջ կապիտալը քննելիս տեսնում ենք, որ նրա մի մասը, թեև միշտ ուրիշ տարրերից կազմված ու նույնիսկ փոփոխվող մեծությամբ, մշտապես գտնվում է շուկայում իբրև ապրանք, որը պետք է փողի փոխարկվի, մի ուրիշ մասը շուկայում գտնվում է փողի ձևով՝ ապրանքի փոխարկվելու համար։ Նա միշտ ներգրավված է լինում այս փոխանցման, ձևի այս կերպարանափոխության շարժման մեջ։ Որչափով որ շրջանառության պրոցեսի մեջ գտնվող կապիտալի այս ֆունկցիան ընդհանրապես ինքնուրույնանում է իբրև մի առանձին կապիտալի հատուկ ֆունկցիա, ֆիքսացիայի է ենթարկվում իբրև աշխատանքի բաժանման հետևանքով կապիտալիստների մի հատուկ տարբերակի համար նախանշված մի ֆունկցիա, այնչափով, ապրանքային կապիտալը դառնում է ապրանքային-առևտրային կապիտալ կամ առևտրային կապիտալ։
Մենք արդեն պարզաբանել ենք (II գիրք, VI գլուխ, «Շրջանառության ծախքերը», 2 ու 3), թե որչափով պետք է տրանսպորտի արդյունաբերությունը, սպառման համար պիտանի ձևով կատարվող՝ ապրանքների պահպանումն ու բաշխումը նկատել իբրև արտադրության պրոցեսներ, որոնք հարատևում են շրջանառության պրոցեսի մեջ։ Ապրանքային կապիտալի շրջանառության այս միջնադեպքերը մասամբ շփոթվում են վաճառականական կամ ապրանքային-առևտրային կապիտալի բուն ֆունկցիաների հետ. նրանք մասամբ գործնականում էլ շաղկապվում են վերջինիս բուն մասնահատուկ ֆունկցիաների հետ, թեև աշխատանքի հասարակական բաժանման զարգացմանը զուգընթաց վաճառականական կապիտալի ֆունկցիան առաջ է գալիս զուտ կերպարանքով էլ, այսինքն նշած ռեալ ֆունկցիաներից անջատ ու նրանց հանդեպ՝ ինքնուրույն կերպով։ Մեր նպատակի համար կարևոր է կապիտալի այս առանձին աեսակի [Gestalt] մասնահատուկ տարբերության որոշումը, և մենք կարող ենք ուրեմն հիշյալ ֆունկցիաները հաշվի չառնել։ Որչափով որ սոսկ շրջանառության պրոցեսի մեջ գործող կապիտալը, հատկապես ապրանքային-առևտրային կապիտալը, հիշյալ ֆունկցիաները մասամբ շաղկապում է իր ֆունկցիաների հետ, նա երևան է գալիս իր ոչ զուտ ձևով։ Հիշյալ ֆունկցիաները դեն դնելուց ու զատելուց հետո մենք ստանում ենք նրա զուտ ձևը։
Մենք տեսանք, որ կապիտալի գոյությունն իբրև ապրանքային կապիտալի գոյություն, ու այն կերպարանափոխությունը, որ նա, իբրև ապրանքային կապիտալ, կրում է շրջանառության ոլորտում, շուկայում — մի կերպարանափոխություն, որը հանգում է առքի ու վաճառքի, հանգում է ապրանքային կապիտալի փոխարկմանը փողային կապիտալի ու փողային կապիտալի փոխարկմանը ապրանքային կապիտալի — կազմում է արդյունաբերական կապիտալի վերարտադրության պրոցեսի, ուրեմն նրա արտադրության ամբողջ պրոցեսի մի փուլը, բայց որ նա միաժամանակ իր այս ֆունկցիայում իբրև շրջանառության կապիտալ տարբերվում է ինքն իրենից իբրև արտադրողական կապիտալից։ Սրանք միևնույն կապիտալի գոյության երկու առանձնացած, տարբեր ձևերն են։ Հասարակական ամբողջ կապիտալի մի մասն իր գոյության այս ձևով շարունակ գտնվում է շուկայում, իբրև շրջանառության կապիտալ, ներգրավվում է կերպարանափոխության այս պրոցեսի մեջ, թեև ամեն մի առանձին կապիտալի համար նրա գոյությունն իբրև ապրանքային կապիտալի գոյություն ու նրա, իբրև այդպիսինի, կերպարանափոխությունը կազմում է նրա արտադրության պրոցեսի անընդհատության մշտապես չքացող ու մշտապես նորից երևան եկող անցման մի կետը, անցման մի փուլը միայն, և ուրեմն չնայած այն բանին, որ ապրանքային կապիտալի շուկայում գտնվող տարրերը մշտապես փոխվում են, որովհետև նրանք մշտապես դուրս են կորզվում ապրանքային շուկայից և դարձյալ մշտապես ապրանքային շուկային են վերադարձվում իբրև արտադրության պրոցեսի նոր արդյունք։
Ապրանքային-առևտրային կապիտալն արդ ոչ այլ ինչ է, բայց եթե մշտապես շուկայում գտնվող, մշտապես կերպարանափոխության պրոցեսում գտնվող ու մշտապես շրջանառության ոլորտի կողմից ներգրավված այս չրջանառության կապիտալի մի մասի փոխակերպյալ ձևը։ Մենք ասում ենք մի մասի, որովհետև ապրանքների վաճառքի ու նրանց գնման մի մասը մշտապես կատարվում է հենց ուղղակի արդյունաբերական կապիտալիստների միջև։ Այս հետազոտության մեջ մենք բոլորովին մի կողմ ենք թողնում այս մասը, որովհետև սա բոլորովին չի նպաստում վաճառականական, կապիտալի գաղափարի որոշման, նրա մասնահատուկ բնության ըմբռնման գործին, և մյուս կողմից էլ այն պատճառով, որ հիշյալ մասը մեր նպատակի համար սպառիչ կերպով արդեն քննարկված է II գրքում։
Ապրանք գնող ու վաճառող առևտրականն իբրև ընդհանրապես կապիտալիստ հանդես է գալիս շուկայում նախ և առաջ իբրև ներկայացուցիչ փողային մի որոշ գումարի, որ նա կանխավճարում է իբրև կապիտալիստ, այսինքն որը նա x-ից (գումարի սկզբնական արժեքից) ուզում է դարձնել x + Δx (այս գումարը, պլյուս սրան բաժին ընկնող շահույթը)։ Բայց նրա համար ոչ միայն իբրև ընդհանրապես կապիտալիստի, այլ հատկապես իբրև ապրանք գնող ու վաճառող առևտրականի համար ինքնըստինքյան հասկանալի է, որ իր կապիտալն սկզբնապես պետք է փողային կապիտալի ձևով հանդես գա շուկայում, որովհետև նա ինքը ոչ մի ապրանք չի արտադրում, այլ նրանցով միմիայն առևտուր է անում, միջնորդում է նրանց շարժմանը, իսկ նրանցով առևտուր անելու համար նա պետք է նախ ապրանք գնի, ուրեմն փողային կապիտալի տեր լինի։
Ենթադրենք, ապրանք գնող ու վաճառող մի առևտրական 3 000 ֆ. ստ. մի գումար, որի արժեքը, իբրև առևտրական կապիտալի արժեք, նա մեծացնում է։ Նա այս 3 000 ֆ. ստ.-ով գնում է, օրինակ, կտավի գործարանատիրոջից 30 000 կանգուն կտավ, կանգունը 2 շիլլինգով։ Նա ծախում է այս 30 000 կանգունը։ Ե/թե շահույթի տարեկան միջին նորման = 10%, և նա բոլոր վերադիր ծախքերը հանելուց հետո 10% տարեկան շահույթ է ստանում, ապա նա տարվա վերջում 3 000 ֆ. ստ. դարձրած է լինում 3 300 ֆ. ստ.։ Թե նա ինչպես է ձեռք բերում այս շահույթը, այս մի հարց է, որ մենք հետո միայն կհետազոտենք։ Այստեղ մենք ուզում ենք ամենից առաջ նրա կապիտալի շարժման սոսկական ձևը քննել։ Նա 3000 ֆ. ստ.-ով միշտ կտավ է գնում և միշտ այս կտավը ծախում է. մշտապես կրկնում է ծախելու համար կատարվող գնման այս ակտը, Փ—Ա—Փ´, կապիտալի այս պարզ ձևը, որն ամբողջովին դատապարտված է շրջանառության պրոցեսի մեջ մնալու՝ չընդհատվելով արտադրության պրոցեսի ինտերվալներով, այն պրոցեսի, որն առևտրական կապիտալի սեփական շարժումից ու ֆունկցիայից դուրս է գտնվում։
Արդ, ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում ապրանքային-առևտրային այս կապիտալն ապրանքային կապիտալի հետ, իբրև արդյունաբերական կապիտալի գոյության մի սոսկական ձևի հետ։ Ինչ վերաբերում է կտավ արտադրող գործարանատիրոջը, ապա սա վաճառականի փողով իրացրել է իր կտավի արժեքը, կատարել է իր ապրանքային կապիտալի կերպարանափոխության առաջին փուլը, նրա փոխարկումը փողի և հիմա կարող է — այլ հավասար պարագաներում — փողը ետփոխարկել մանվածքի, ածխի, աշխատավարձի և այլն, մյուս կողմից՝ կենսամիջոցների և այլն, որպեսզի իր եկամուտն սպառի. հետևաբար, մի կողմ թողնելով եկամտի ծախսելը, նա կարող է շարունակել վերարտադրության պրոցեսը։
Բայց թեև նրա, կտավ արտադրողի, համար տեղի է ունեցել կտավի կերպարանափոխումը փողի, այսինքն նրա վաճառքը, բայց այս կերպարանափոխումը դեռ տեղի չի ունեցել բուն իսկ կտավի համար։ Կտավն առաջվա նման դարձյալ գտնվում է շուկայում իբրև ապրանքային կապիտալ, որը դեռ պետք է իր առաջին կերպարանափոխությունը կատարի, պետք է ծախվի։ Այս կտավի հետ ոչ մի փոփոխություն չի կատարվել, բացի իր տիրոջ անձնավորության փոփոխությունից։ Կտավն իր սեփական կոչման համաձայն, պրոցեսի մեջ բռնած իր տեղի համաձայն առաջվա նման ապրանքային կապիտալ է, ծախելի ապրանք. միայն թև նա հիմա վաճառականի ձեռքում է, այնինչ առաջ արտադրողի ձեռքում էր։ Կտավը ծախելու, նրա կերպարանափոխության առաջին փուլն սպասավորելու ֆունկցիան արտադրողից վերցրել է վաճառականը և դարձրել իր հատուկ պրոֆեսիան, այնինչ առաջ այս մի ֆունկցիա էր, որ արտադրողին էր մնում կատարելու այն բանից հետո, երբ նա ավարտվում էր կտավ արտադրելու ֆունկցիան։
Դիցուք թե վաճառականին չի հաջողվում 30 000 կանգունը ծախել այն ժամանակի ընթացքում, որը հարկավոր է կտավ արտադրողին՝ նորից 30 000 կանգուն 3 000 ֆ. ստ. արժեքով շուկա նետելու համար։ Վաճառականը չի կարող այս քանակն էլ նորից գնել, որովհետև նա դեռ պահեստանոցում ունի չծախված 30 000 կանգուն, որոնք դեռ նրա համար ետփոխարկված չեն փողային կապիտալի։ Այս դեպքում վրա է հասնում մի կանգառում, վերարտադրության ընդհատում։ Կտավ արտադրողն անշուշտ կարոդ էր իր տրամադրության տակ ունենալ լրացուցիչ փողային կապիտալ, որը նա կարող կլիներ, 30 000 կանգուն ծախելուց անկախ, փոխարկել արտադրողական կապիտալի և այսպիսով շարունակել արտադրության պրոցեսը։ Բայց այս ենթադրությունը բնավ ոչինչ չի փոխում։ Որչափով որ 30 000 կանգունի համար կանխավճարված կապիտալն է նկատի առնվում, նրա վերարտադրության պրոցեսն ընդհատված է և մնում է ընդհատված։ Հետևաբար, այստեղ փաստացի կերպով ու ակնհայտորեն երևում է, որ վաճառականի գործառնություններն ուրիշ ոչինչ չեն, բայց եթե այնպիսի գործառնություններ, որոնք ընդհանրապես պետք են արտադրողի ապրանքային կապիտալը փողի փոխարկելու համար, այնպիսի գործառնություններ, որոնք սպասավորում են ապրանքային կապիտալի ֆունկցիաները շրջանառության պրոցեսի ու վերարտադրության պրոցեսի մեջ։ Եթե անկախ վաճառականի փոխարեն արտադրողի մի հասարակ գործակատար զբաղվեր բացառապես այս վաճառքով ու սրանից զատ նաև գնումով, ապա այս կապը ոչ մի վայրկյան չէր սքողվի։
Այսպիսով ուրեմն ապրանքային-առևտրային կապիտալն ուրիշ ոչինչ չի ամենևին, բայց եթե արտադրողի ապրանքային կապիտալ, որը պետք է կատարի փողի փոխարկվելու իր պրոցեսը, իբրև ապրանքային կապիտալ պետք է իր ֆունկցիան շուկայում իրագործի, լոկ այն տարբերությամբ, որ արտադրողի անցողիկ գործառնություն լինելու փոխարեն այս ֆունկցիան հիմա երևան է գալիս իբրև կապիտալիստների մի առանձին տեսակի, ապրանք գնող ու վաճառող առևտրականների, բացառիկ գործառնություն ինքնուրույնանում է որպես կապիտալի ներդրման մի հատուկ բնագավառ։ Ի միջի այլոց այս երևան է գալիս նաև ապրանքային առևտրային կապիտալի շրջանառության մասնահատուկ ձևի մեջ։ Վաճառականը գնում է ապրանքը և հետո ծախում այն, այսինքն՝ Փ—Ա—Փ´։ Պարզ ապրանքային շրջանառության մեջ կամ նույնիսկ այն ապրանքային շրջանառության մեջ, որ հանդես է գալիս իբրև արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցես՝ Ա´—Փ—Ա, շրջանառությունն այնպես է սպասավորվում, որ փողի ամեն մի միավոր երկու անգամ է ձեռքից-ձեռք անցնում։ Կտավ արտադրողը ծախում է իր ապրանքը, կտավը, այս դարձնում է փող. գնորդի փողն անցնում է կտավ արտադրողի ձեռքը։ Սա նույն ալս փողով գնում է մանվածք, ածուխ, աշխատանք և այլն, դարձյալ ծախսում է միևնույն փողը կտավի արժեքն այնպիսի ապրանքների ետփոխարկելու համար, որոնք կտավի արտադրատարրերն են կազմում։ Այն ապրանքը, որ նա գնում է, նույն ապրանքը չի, միևնույն տեսակի ապրանք չի, ինչ որ նա ծախում է։ Նա ծախել է արդյունքներ և գնել արտադրամիջոցներ։ Բայց այլ է հարաբերությունը վաճառականական կապիտալի շարժման մեջ։ կտավավաճառը 3 000 ֆ. ստ.-ով գնում է 30 000 կանգուն կտավ, նա նույն 30 000 կանգուն կտավը ծախում է՝ շրջանառությունից փողային կապիտալ (3 000 ֆ. ոտ., այլև շահույթ) դուրս կորզելու համար։ Հետևաբար, այստեղ ոչ թե փողի միևնույն միավորը, այլ միևնույն ապրանքն է երկու անգամ փոխում իր տեղը. ապրանքը վաճառորդի ձեռքից անցնում է գնորդի ձեռքը և գնորդի ձեռքից, որ հիմա վաճառորդ է դարձել, անցնում է մի ուրիշ գնորդի ձեռք։ Նա ծախվում է երկու անգամ և կարող է դեռ շատ անգամ էլ ծախվել, եթե մեջտեղ խցկվեն մի շարք վաճառականներ էլ. և հենց այս կրկնվող վաճառքի, միևնույն ապրանքի երկու անգամ տեղափոխվելու շնորհիվ է միայն, որ ապրանքի գնման համար կանխավճարված փողը ետ է կորզվում առաջին գնորդի կողմից, սպասավորվում է փողի ետհոսումը դեպի առաջին գնորդը։ Մի դեպքում Ա´—Փ—Ա-ն միջնորդավորվում է միևնույն փողի երկու անգամ տեղափոխվելը, այնպես որ ապրանքը մի կերպարանքով օտարվում է և մի ուրիշ կերպարանքով ձեռք բերվում։ Մյուս դեպքում Փ—Ա—Փ´-ն միջնորդավորում է միևնույն ապրանքի երկու անգամ տեղափոխվելը, այնպես որ կանխավճարված փողը նորից ետ է կորզվում շրջանառությունից։ Սրանից հենց երևում է, որ ապրանքը դեռ վերջնականապես ծախված չէ, եթե արտադրողի ձեռքից վաճառականի ձեռքն է անցել, և որ վերջինս դեռ միայն շարունակում է վաճառքի հետագա գործառնությունը — կամ ապրանքային կապիտալի ֆունկցիայի կիրառումը։ Բայց սրանից երևում է միաժամանակ հետևյալը։ Այն, ինչ որ արտադրողական կապիտալիստի համար Ա—Փ է, ապրանքային կապիտալի վաղանցուկ կերպարանք ունեցող նրա կապիտալի մի սոսկական ֆունկցիա է, կաճառականի համար Փ—Ա—Փ´ է, նրա կողմից կանխավճարված փողային կապիտալի արժեքի մեծացման մի հատուկ պրոցես է։ Ապրանքի ձևափոխության մի փուլն այստեղ վաճառականի վերաբերմամբ հանդես է գալիս իբրև Փ—Ա—Փ´, հետևաբար իբրև մի հատուկ տեսակ կապիտալի էվոլուցիա։
Վաճառականն ապրանքը, այս դեպքում կտավը, վերջնականապես ծախում է սպառորդին, լինի սա արտադրողական սպառորդ (օրինակ, մի ճերմակարար), թե մի անհատական սպառորդ, որը կտավն իր մասնավոր սպառման համար է օգտագործում։ Սրա հետևանքով վաճառականին է վերադառնում նրա կանխավճարած կապիտալը (շահույթի հետ միասին), և նա կարող է գործառնությունը նորից սկսել։ Եթե կտավը գնելիս փողը լոկ իբրև վճարման միջոց գործեր, այնպես որ վաճառականը հնարավորություն ունենար ապրանքն ստանալուց վեց շաբաթ հետո միայն վճարելու և եթե նա կտավը ծախեր այս ժամանակից առաջ, ապա նա կարող էր կտավ արտադրողի հասանելիքը վճարել՝ առանց իր կողմից փողային կապիտալ կանխավճարելու։ Եթե նա կտավը չծախեր, ապա պետք է 3 000 ֆ. ստ. կանխավճարեր վճարման ժամկետին, փոխանակ անմիջապես կտավն իրեն հանձնելիս վճարելու. իսկ եթե շուկայի գների անկման հետևանքով կտավը նա ծախեր սրա առքագնից ցած, ապա նա պետք է պակասող մասն իր սեփական կապիտալից փոխհատուցեր։
Արդ, տպրանքային-առևտրային կապիտալին ի՞նչն է ինքնուրույնորեն գործող մի կապիտալի բնույթ տալիս, այնինչ նա արտադրողի ձեռքում, որն ինքն է վաճառում իր ապրանքը, ակներևորեն հանդես է գալիս լոկ իբրև սրա կապիտալի մի հատուկ ձև նրա վերարտադրության պրոցեսի մի հատուկ փուլի մեջ, երբ նա շրջանառության ոլորտում է գտնվում։
Առաջին՝ այն, որ ապրանքային կապիտալն իր վերջնական փոխարկումը փողի, ուրեմն իր առաջին փոփոխությունը, իրեն իբրև. ապրանքային կապիտալի հատուկ ֆունկցիան շուկայում կատարում է իը արտադրողից տարբերվող մի գործակալի ձեռքում, և որ ապրանքային կապիտալի այս ֆունկցիան իրացվում է վաճառականի գործառնություններով, նրա առուծախերով, այնպես որ այս գործառնությունները կերպարանավորվում են իբրև արդյունաբերական կապիտալի մնացած ֆունկցիաներից զատված, հատուկ և ուրեմն ինքնուրույն զբաղմունք առևտրի բնագավառում։ Այս աշխատանքի հասարակական բաժանման մի առանձին ձև է, ընդորում այն ֆունկցիայի մի մասը, որ պետք է կատարվեր կապիտալի թերարտադրության պրոցեսի մի հատուկ փուլի, այն է՝ շրջանառության փուլի մեջ, հանդես է դալիս իբրև արտադրողներից տարբեր մի հատուկ գործակալի՝ շրջանառության գործակալի բացառիկ ֆունկցիա։ Բայց այս հատուկ զբաղմունքը սրանով դեռ ամենևին չի հանդիսանում մի հատուկ կապիտալի ֆունկցիա, կապիտալի, որը տարբեր է իր վերարտադրության պրոցեսի մեջ գտնվող արդյունաբերական կապիտալից և ինքնուրույն է նրա նկատմամբ. և իրոք հիշյալ զբաղմունքը չի էլ ներկայանում իբրև այսպիսին այնտեղ, որտեղ ապրանքների առուտուրը կատարվում է հասարակ կոմմի-վոյաժերների կամ թե արդյունաբերական կապիտալիստի այլ անմիջական գործակալների միջոցով։ Հետևաբար այստեղ դեռ մի երկրորդ մոմենտ էլ է գործում։
Երկրորդ՝ այս կատարվում է այն պատճառով, որ շրջանառության ինքնուրույն գործակալը, վաճառականը, կանխավճարում է այս դեպքում փողային կապիտալ (սեփական կամ թե փոխառած)։ Այն, ինչ որ իր վերարտադրության պրոցեսում գտնվող արդյունաբերական կապիտալի համար ներկայանում է իբրև Ա—Փ, այսինքն ապրանքային կապիտալի փոխարկում փողային կապիտալի կամ սոսկական վաճառք, վաճառականի համար հանդիսանում է Փ—Ա—Փ´, այսինքն, միևնույն ապրանքի առ ու ծախ, և ուրեմն ետհոսումն այն փողային կապիտալի, որը գնման ժամանակ նրանից հեռանում է և վաճառքի ժամանակ վերադառնում նրան։
Միշտ Ա—Փ-ն, ապրանքային կապիտալի փոխարկումը փողային կապիտալի, մի պրոցես, որը վաճառականի համար Փ—Ա—Փ է հանդիսանում, որչափով որ սա կապիտալ է կանխավճարում արտադրողից ապրանք գնելիս.— Ա—Փ-ն միշտ էլ ապրանքային կապիտալի առաջին ձևափոխությունն է, թեև միևնույն ակտը կարող է մի արտադրողի համար կամ թե իր վերարտադրության պրոցեսի մեջ գտնվող արդյունաբերական կապիտալի համար ներկայանալ իբրև Փ—Ա,, փողի ետփոխարկում ապրանքի (արտադրամիջոցների), կամ թե իբրև ձևափոխության երկրորդ փուլ։ Կտավ արտադրողի համար Ա—Փ-ն առաջին ձևափոխությունն էր՝ ապրանքային կապիտալի փոխարկումը փողային կապիտալի։ Այս ակտը վաճառականի համար հանդիսանում է Փ—Ա, նրա փողային կապիտալի փոխարկումն ապրանքային կապիտալի։ Եթե հիմա նա կտավը ծախում է ճերմակարարին, ապա այս ակտը ճերմակարարի համար հանդիսանում է Փ—Ա, փողային կապիտալի փոխարկում արտադրողական կապիտալի, կամ թե նրա՝ ապրանքային կապիտալի երկրորդ ձևափոխությունը. իսկ վաճառականի համար հիշյալն Ա—Փ է, նրա գնած կտավի վաճառք։ Բայց իրոք այն ապրանքային կապիտալը, որ արտադրել է կտավի գործարանատերը, միմիայն հիմա է վերջնականապես ծախվում, կամ թե վաճառականի այս Փ—Ա—Փ-ն լոկ միջնորդավորող պրոցես է երկու արտադրողների միջև կատարվող Ա—Փ-ի համար։ Կամ թե ընդունենք, որ կտավի գործարանատերը ծախած կտավի արժեքի մի մասով մանվածք է գնում մի մանվածավաճառից։ Այսպիսով նրա համար այս Փ—Ա է։ Բայց վաճառականի համար, որը ծախում է մանվածքը, այս Ա—Փ է, մանվածքի վերավաճառք. իսկ բուն իսկ մանվածքի իբրև ապրանքային կապիտալի վերաբերմամբ այս միմիայն նրա վերջնական վաճառք է, որով նա շրջանառության ոլորտից անցնում է սպառման ոլորտը՝ հանդիսանալով Ա—Փ, նրա առաջին ձևափոխության վերջնական ավարտումը։ Այսպես, ուրեմն, վաճառականը գնում է արդյունաբերական կապիտալիստից թե նրան ծախում, նրա Փ—Ա—Փ-ն, վաճառականական կապիտալի շրջապտույտը, միշտ արտահայտում է լոկ այն, ինչ որ բուն իսկ ապրանքային կապիտալի վերաբերմամբ, իբրև վերարտադրվող արդյունաբերական կապիտալի անցման ձևի վերաբերմամբ սոսկ Ա—Փ, նրա առաջին ձևափոխության կատարումն է միայն։ Վաճառականական կապիտալի Փ—Ա ակտը միաժամանակ Ա—Փ ակտ է միմիայն արդյունաբերական կապիտալիստի համար, բայց ոչ թե նրա արտադրած ապրանքային կապիտալի համար. այս՝ ապրանքային կապիտալի լոկ մի անցում է արդյունաբերողի ձեռքից չրջանառության գործակալների ձեռքը. և միմիայն վաճառականական կապիտալի Ա—Փ-ն է, որ գործող ապրանքային կապիտալի համար վերջնական Ա—Փ է ներկայացնում։ Փ—Ա—Փ-ն միևնույն ապրանքային կապիտալի երկու Ա—Փ ակտն է, նույնի երկու հաջորդական վաճառքը, որոնք լոկ միջնորդավորում են նրա վերջին ու ավարտական վաճառումը։
Հետևաբար, երբ ապրանքային կապիտալը դառնում է ապրանքային֊ առևտրային կապիտալ, նա ինքնուրույն տեսակի կապիտալի կերպարանք է ընդունում լոկ այն պատճառով, որ վաճառականը փողային կապիտալ է կանխավճարում, որն իր արժեքով մեծանում է իբրև կապիտալ, գործում է իբրև կապիտալ լոկ այն չափով, որչափով բացառապես զբաղված է լինում նրանով, որ միջնորդավորում է ապրանքային կապիտալի ձևափոխությունը, նրա իբրև ապրանքային կապիտալի ֆունկցիան, այսինքն նրա փոխարկումը փողի, և նա այս անում է ապրանքների մշտական առ ու ծախով։ Այս՝ նրա բացառիկ գործառնությունն է. արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսը միջնորդավորող այս գործունեությունը բացառիկ ֆունկցիան է այն փողային կապիտալի, որով վաճառականն գործառում։ Այս ֆունկցիայի միջոցով նա իր փողը դարձնում է փողային կապիտալ, այնպես որ նրա Փ-ն ներկայանում է իբրև Փ—Ա—Փ´, և նույն պրոցեսի միջոցով նա ապրանքային կապիտալը փոխարկում է ապրանքային-առևտրային կապիտալի։
Ապրանքային-աւռևտրային կապիտալը, որչափով ու քանի դեռ գոյություն ունի ապրանքային կապիտալի ձևով, հասարակական ամբողջ կապիտալի վերարտադրության պրոցեսի նկատմամբ ուրիշ ոչ մի բան չի ակներևաբար, բայց եթե արդյունաբերական կապիտալի դեռ շուկայում գտնվող, իր ձևափոխության պրոցեսն անցնող այն մասը, որ հիմա գոյություն ունի և գործում է իբրև ապրանքային կապիտալ։ Հետևաբար վաճառականի կողմից կանխավճարված փողային կապիտալը միայն, որ նախանշված է, բացառապես առ ու ծախի համար, ուստի և երբեք ուրիշ ձև չի ընդունում, բացի ապրանքային կապիտալի ու փողային կապիտալի ձևից, երբեք արտադրողական կապիտալի ձևի մեջ չի պարուրվում և միշտ արգելափակված է մնում կապիտալի շրջանառության ոլորտում,— միմիայն այս փողային կապիտալն է, որ մենք հիմա պիտի քննենք կապիտալի վերարտադրության ամբողջ պրոցեսի առնչությամբ։
Երբ արտադրողը, կտավի գործարանատերը, իր 30 000 կանգունը 3 000 ֆ. ստ.-ով ծախում է վաճառականին, նա այսպիսով ձեռք բերած փողով գնում է անհրաժեշտ արտադրամիջոցները, և նրա կապիտալը նորից մտնում է արտադրության պրոցեսի մեջ. նրա արտադրության պրոցեսը հարատևում, շարունակվում է անընդհատ։ Կտավի գործարանատիրոջ համար տեղի է ունեցել նրա ապրանքի փոխարկումը փողի։ Բայց բուն իսկ կտավի համար, ինչպես տեսանք, փոխարկումը դեռ տեղի չի ունեցել։ Կտավը դեռ վերջնականապես փողի չի ետփոխարկվել, իբրև սպառողական արժեք դեռ չի մտել սպառման ոլորտը, լինի այս արտադրողական կամ թե անհատական սպառում, միևնույն է։ Կտավավաճառը հիմա շուկայում երևան է գալիս իբրև ներկայացուցիչ նույն այն ապրանքային կապիտալի, որի ներկայացուցիչն այնտեղ սկզբնապես կտավ արտադրողն էր։ Վերջինիս համար ձևափոխության պրոցեսը կարճացել է, բայց միմիայն նրա համար, որ շարունակվի վաճառականի ձեռքում։
Եթե կտավ արտադրողն ստիպված լիներ սպասելու, մինչև որ իր կտավն իրոք դադարեր ապրանք լինելուց, մինչև որ նա անցներ վերջին գնորդին, արտադրողական կամ թե անհատական սպառորդին, ապա նրա վերարտադրության պրոցեսը կընդհատվեր։ Կամ թե չէ՝ այս չընդհատելու համար նա պետք է իր գործառնությունները սահմանափակեր, իր կտավի մի ավելի փոքր մասը դարձներ մանվածք, ածուխ, աշխատանք և այլն, կարճ ասած՝ դարձներ արտադրողական կապիտալի տարրեր, ու նրա մի ավելի մեծ մասը պետք է իր մոտ պահեր իբրև պահեստի փող այն նպատակով, որ երբ իր կապիտալի մի մասն, իբրև ապրանք շուկայում է գտնվում, մյուս մասը կարողանա արտադրության պրոցեսը շարունակել, այնպես որ, երբ սա իբրև ապրանք շուկա է մտնում, մյուս մասը ետ է հոսում փողի ձևով։ Նրա կապիտալի այս բաժանումը վաճառականի միջամտելու հետևանքով չի վերանում։ Բայց եթե վերջինս չլիներ, պահեստի փողի ձևով գոյություն ունեցող շրջանառության, կապիտալի մասը պետք է միշտ ավելի մեծ լիներ արտադրողական կապիտալի ձևով գործադրվող մասի համեմատությամբ, և սրան համապատասխան էլ վերարտադրության մասշտաբը կսահմանափակվեր։ Սրա փոխարեն՝ արտադրողը հիմա կարող է իր կապիտալի մի ավելի մեծ մասը միշտ կիրառել բուն արտադրության պրոցեսի մեջ, մի ավելի փոքր մասը իբրև պահեստի փող։
Բայց սրա փոխարեն այժմ հասարակական կապիտալի մի ուրիշ մաս է միշտ գտնվում շրջանառության ոլորտի մեջ վաճառականական կապիտալի ձևով։ Սա միշտ գործածվում է ապրանք գնելու և ծախելու համար միայն։ Այսպիսով թվում է, թե լոկ այն անձերի մի փոփոխություն է կատարվում, որոնց ձեռքին է գտնվում այս կապիտալը։
Եթե վաճառականն իր 3 000 ֆ. ստ.-ով ոչ թե կտավ գներ, այն նորից ծախելու դիտավորությամբ, այլ այս 3 000 ֆ. ստ. հենց ինքը գործադրեր արտադրողաբար, ապա հասարակության արտադրողական կապիտալը կմեծանար։ Այն ժամանակ անշուշտ կտավ արտադրողը պետք է ստիպված լիներ իր կապիտալի մի ավելի զգալի մասը պահելու իբրև պահեստի փող. նույնպես պետք է վարվեր հիմա արդյունաբերական կապիտալիստ դարձած վաճառականն էլ։ Մյուս կողմից՝ եթե վաճառականը վաճառական է մնում ապա արտադրողը տնտեսում է վաճառքի ժամանակը, որ նա կարող է կիրառել արտադրության պրոցեսին հսկելու համար, այնինչ վաճառականն իր ամբողջ ժամանակը պետք է գործադրի ծախելու վրա։
Եթե վաճառականական կապիտալը չի գերազանցում իր անհրաժեշտ համամասնությունից [ամբողջ կապիտալի նկատմամբ], ապա այս դեպքում պետք է ընդունել.
1) որ աշխատանքի բաժանման հետևանքով այն կապիտալը, որ բացառապես առ ու ծախով է զբաղված (իսկ ապրանքներ գնելու համար հատկացվող փողից զատ՝ այս կապիտալին է վերաբերում նաև այն փողը, որը պետք է ծախսվի վաճառականի գործը վարելու համար անհրաժեշտ աշխատանքի վրա, վաճառականի հաստատուն կապիտալի, պահեստանոցների շենքերի, տրանսպորտի և այլոց վրա),— ավելի փոքր է, քան կլիներ այն ժամանակ, եթե արդյունաբերական կապիտալիստն ինքն ստիպված լիներ իր գործի ամբողջ վաճառականական մասը վարելու.
2) որ — որովհետև վաճառականը բացառապես այս գործով է պարապում — ոչ միայն արտադրողի ապրանքը նրա համար ավելի շուտ է փողի փոխարկվում, այլ և հենց ապրանքային կապիտալն էլ իր ձևափոխությունն ավելի արագ է կատարում, քան կկատարեր արտադրողի ձեռքում.
3) որ վաճառականական ամբողջ կապիտալն արդյունաբերական կապիտալի համեմատությամբ դիտելու դեպքում կերևա, որ վաճառականական կապիտալի մի պտույտը կարող է ներկայացնել ոչ միայն բազմաթիվ կապիտալների պտույտներն արտադրության մի ոլորտում, այլ և մի շարք կապիտալների պտույտներն արտադրության տարբեր ոլորտներում։ Առաջինը տեղի է ունենում, եթե, օրինակ, կտավավաճառն այն բանից հետո, երբ իր 3 000 ֆ. ստ.-ով գնել է մի կտավ արտադրողի արդյունքը և այն նորից վաճառել, նախքան միևնույն արտադրողը նորից նույնքան ապրանք շուկա կնետեր — գնում է մի ուրիշ կամ թե մի քանի այլ կտավ արտադրողների արդյունքը և այս դարձյալ ծախում՝ այսպիսով արտադրության միևնույն ոլորտում տարբեր կապիտալների պտույտները միջնորդավորելով։ Երկրորդը տեղի է ունենում, եթե վաճառականն, օրինակ, կտավը ծախելուց հետո հիմա մետաքս է գնում, հետևաբար նա արտադրության մի ուրիշ ոլորտում է միջնորդավորում կապիտալի պտույտը։
Ընդհանուր առմամբ պետք է հետևյալը նկատել. արդյունաբերական կապիտալի պտույտը սահմանափակված է ոչ մի այն շրջանառության ժամանակով, այլ նաև արտադրության ժամանակով։ Վաճառականական կապիտալի պտույտը, որչափով որ սա ապրանքի լոկ մի որոշ տեսակով է առուտուր տնում, սահմանափակված է ոչ թե մի արդյունաբերական կապիտալի պտույտով, այլ միևնույն արտադրաճյուղի բոլոր արդյունաբերական կապիտալների պտույտով։ Այն բանից հետո, երբ վաճառականը մեկի կտավը գնել ու ծախել է, նա կարող է ուրիշինը գնել ու ծախել նախքան այն, երբ առաջինը նորից ապրանք կնետի շուկան։ Այսպիսով ուրեմն, միևնույն վաճառականական կապիտալը հաջորդաբար կարող է սպասավորել մի արտադրաճյուդի մեջ դրված կապիտալների տարբեր պտույտները. այնպես որ նրա պտույտը չի նույնանում արդյունաբերական մի առանձին կապիտալի պտույտների հետ և հետևաբար չի փոխարինում սոսկ այն պահեստի փողը, որ այս արդյունաբերական առանձին կապիտալիստը պետք է ունենար in petto [առձեռն]։ Վաճառականական կապիտալի պտույտն արտադրության մի ոլորտում բնականաբար սահմանափակվում է նույն ոլորտի ամբողջ արտադրության ծավալով։ Բայց նա չի սահմանափակվում միևնույն ոլորտում գործող ամեն մի առանձին կապիտալի արտադրության սահմաններով կամ թե նրա պաուտաժամտնակով, որքան որ վերջինս պայմանավորվում է արտադրության ժամանակով։ Ենթադրենք, A-ն մատակարարում է մի ապրանք, որը երեք ամիս է պահանջում իր արտադրության համար։ Այն բանից հետո, երբ վաճառականը գնել ու ծախել է այս ապրանքը, ասենք, մի ամսում, նա կարող է ուրիշ արտադրողից միևնույն արդյունքը գնել ու ծախել։ Կամ թե այն բանից հետո, երբ նա, օրինակ, ծախել է մի ֆերմերի հացահատիկը, կարող է միևնույն փողով երկրորդինը գնել ու ծախել և այլն։ Նրա կապիտալի պտույտը սահմանափակված է հացահատիկի այն մասսայով, որ նա կարող է մի տվյալ ժամանակվա ընթացքում, օրինակ, մի տարում, հաջորդաբար գնել ու ծախել, այնինչ ֆերմերի կապիտալի պտույտը, մի կողմ թողած պտուտաժամանակը, սահմանափակված է արտադրաժամանակով, որը մի տարի է տևում։
Բայց միևնույն վաճառականական կապիտալի պտույտը նույն հաջողությամբ կարող է սպասավորել տարբեր արտադրաճյուղերի կապիտալների պտույտները։
Որչափով որ միևնույն վաճառականական կապիտալը տարբեր պտույտներում ծառայում է տարբեր ապրանքային կապիտալները հաջորդաբար փողի փոխարկելու գործին, ուրեմն հիշյալները հերթով գնում է և ծախում, նա որպես փողային կապիտալ, միևնույն ֆունկցիան է կատարում ապրանքային կապիտալի նկատմամբ, ինչ որ ընդհանրապես իր պտույտների թվով տվյալ մի ժամանակաշրջանում փողն է կատարում ապրանքների նկատմամբ։
Վաճառականական կապիտալի պտույտը նույնը չի, ինչ որ է հավասար մեծության մի արդյունաբերական կապիտալի պտույտը կամ թե նրա մի անգամվա վերարտադրությունը. ընդհակառակը, նա հավասար է այսպիսի կապիտալների մի որոշ թվի պտույտների գումարին, լինի այս արտադրության նույն թե տարբեր ոլորտներում, միևնույն է։ Որքան ավելի արագ է պտույտ գործում վաճառաւկանական կապիտալը, այնքան ավելի փոքր է փողային կապիտալի այն ամբողջ մասը, որ գործում է իբրև վաճառականական կապիտալ. որքան ավելի դանդաղ է այն պտույտ գործում, այնքան ավելի մեծ է հիշյալ մասը։ Որքան ավելի քիչ է զարգացած արտադրությունը, այնքան ավելի մեծ է վաճառականական կապիտալի գումարն ընդհանրապես շրջանառության մեջ նետված ապրանքների գումարի համեմատությամբ, բայց նա նույնքան ավելի փոքր է բացարձակորեն կամ համեմատած արտադրության ավելի զարգացած պայմաններում գործող վաճառականական կապիտալի հետ։ Եթե ընդհակառակն է՝ ընդհակառակը։ Ուստի այսպիսի անզարգացած պայմաններում բուն փողային կապիտալի մեծագույն մասը գտնվում է վաճառականների ձեռքում, որոնց կարողությունն այսպիսով մյուսների հանդեպ կազմում է փողային կարողություն։
Վաճառականի կողմից կանխավճարվող փողային կապիտալի շրջանառության արագությունը կախված է 1) այն արագությունից, որով նորոգվում է արտադրության պրոցեսը, և միմյանց հետ միահյուսվում են արտադրության տարբեր պրոցեսները, 2) սպառման արագությունից։
Անհրաժեշտ չի, որ սոսկ վերևում քննած պտույտը կատարելու տամար վաճառականական կապիտալն իր արժեքի ամբողջ մեծությամբ նախ ապրանք գնի և հետո միայն ծախի։ Այլ վաճառականը երկու շարժումն էլ միաժամանակ է կատարում։ Այս դեպքում նրա կապիտալը բաժանվում է երկու մասի։ Մեկը կազմված է ապրանքային կապիտալից, իսկ մյուսը փողային կապիտալից։ Նա մի տեղ գնում է և սրանով իր փողն ապրանք է դարձնում։ Նա մի այլ տեղ ծախում է և սրանով ապրանքային կապիտալի մի ուրիշ մասը դարձնում է փող։ Մի կողմից՝ նրա մոտ ետ է հոսում նրա կապիտալն իբրև փողային կապիտալ, այնինչ մյուս կողմից՝ ապրանքային կապիտալն է հոսում դեպի նա։ Որքան ավելի մեծ է այն մասը, որ գոյություն ունի մի ձևով, այնքան ավելի փոքր է մյուս ձևով եղող մասը։ Այս մասերը զիջում են միմյանց իրենց տեղերը և փոխադարձաբար հավասարակշռվում են։ Եթե փողի, իբրև շրջանառության միջոցի, գործադրման հետ շաղկապվում է փողի, իբրև վճարման միջոցի, գործադրումն ու սրանից բողբոջող վարկային սիստեմը, ապա վաճառականական կապիտալի փողային մասն է՛լ ավելի է նվազում այն գործարքների մեծության համեմատությամբ, որ կատարում է այս .վաճառականական կապիտալը։ Եթե ես 3 000 ֆ. ստ.-ով գինի եմ գնում 3 ամիս ժամանակով և գինին ծախում եմ կանխիկ փողով նախքան 3 ամիսն անցնելը, ապա այս գործարքի համար ոչ մի կոպեկ կանխավճարելու կարիք չկա։ Այս դեպքում լույսի պես պարզ է նաև, որ փողային կապիտալը, որն այստեղ հանդես է գալիս իբրև վաճառականական կապիտալ, ուրիշ ոչ մի բան չի, բայց եթե նույն ինքն արդյունաբերական կապիտալը փողային կապիտալի իր ձևով, իր այն վիճակում, երբ նա փողի ձևով ետ է հոսում դեպի ինքը։ (Որ այն արտադրողը, որը 3 000 ֆ. ստ.-ով ծախել է ապրանքը 3 ամիս ժամկետով, կարող է սրա դիմաց ստացած մուրհակը, այսինքն պարտագիրը ղեղչել բանկիրի մոտ, այս պարագան ամենևին չի փոխում գործի էությունը և ոչ մի կապ չունի ապրանքի առևտրով զբաղվող առևտրականի կապիտալի հետ)։ Եթե այդ ժամանակամիջոցում ապրանքի շուկայի գներն իջնեին, ենթադրենք, -ով, վաճառականը ոչ միայն ոչ մի շահույթ չէր ստանա, այլ ընդհանրապես միմիայն 2 700 ֆ. ստ. ետ կստանար 3 000 ֆ. ստ.-ի փոխարեն։ Նա ստիպված կլիներ 300 ֆ. ստ. էլ վրան գնելու, որ պարտքը վճարի։ Այս 300 ֆ. ստ.-ը կգործեին լոկ իբրև պահեստի գումար՝ գների տարբերությունը հավասարակշռելու համար։ Բայց միևնույնը վերաբերում է արտադրողին էլ։ Եթե սա ինքը ծախեր իջած գներով, ապա նույնպես 300 ֆ. ստ. կկորցներ և չէր կարող արտադրությունը միևնույն մասշտաբով նորից սկսել առանց պահեստի կապիտալի։
Կտավավաճառը 3 000 ֆ. ստ.-ով կտավ է գնում գործարանատիրոջից. սա այս 3 000 ֆ. ստ.-ից, օրինակ, 2 000-ը վճարում է մանվածք գնելու համար. այս մանվածքը նա գնում է մանվածքավաճառից։ Այն փողը, որ գործարանատերը վճարում է մանվածքավաճառին, կտավավաճառի փողը չի, որովհետև սա իր փողի դիմաց ապրանք է ստացել այս գումարի չափով։ Սա գործարանատիրոջ սեփական կապիտալի փողային ձևն է։ Մանվածքավաճառի ձեռքում այս 2 000 ֆ. ստ. երևան է գալիս հիմա իբրև նրա մոտ ետհոսաղ փողային կապիտալ. բայց ո՞րչափով է նա փողային կապիտալ,
եթե տարբերվում է այս 2000 ֆ. ստ.-ից, որպես կտավի թոթափած փողային ձևից ու մանվածքի ընդունած փողային ձևից։ Եթե մանվածքավաճառը վարկով է գնել և իր վճարման ժամկետը հասնելուց առաջ կանխիկ է վաճառել, ապա այս 2 000 ֆ. ստ.-ի մեջ ոչ մի կոպեկ չկա վաճառականի կապիտալից, որով սա տարբերվեր այն փողային ձևից, որ ընդունում է ինքն արդյունաբերական կապիտալը իր շրջապտույտի պրոցեսի մեջ։ Ապրաքնքային-առևտրային կապիտալը, որչափով որ սա ուրեմն արդյունաբերական կապիտալի սոսկական ձև չի, որն ապրանքային կապիտալի կամ թե փողային կապիտալի կերպարանքով գտնվում է վաճառականի ձեռքում,— ոչ այլ ինչ է, բայց եթե փողային կապիտալի այն մասը, որը պատկանում է հենց իրեն վաճառականին և գործի է դրվում ապրանքներ առնելիս ու ծախելիս։ Այս մասը կրճատված մասշտաբով ներկայացնում է արտադրության համար կանխավճարված կապիտալի այն մասը, որն իբրև պահեստի փող, իբրև գնելամիջոց միշտ պետք է գտնվեր արդյունաբերողների ձեռքում և միշտ պետք է շրջան գործեր, իբրև փողային կապիտալ։ Այս մասը փոքրացած մասշտաբով հիմա գտնվում է վաճառական կապիտալիստների ձեռքում՝ իբրև այսպիսին միշտ գործելով շրջանառության պրոցեսի մեջ։ Սա ամբողջ կապիտալի այն մասն է, որը, մի կողմ թողած եկամտի ծախսումը, միշտ պետք է իբրև գնման միջոց շրջան գործի շուկայում՝ վերարտադրության պրոցեսի անընդհատությունն ապահովելու, համար։ Հիշյալ մասն այնքան ավելի փոքր է ամբողջ կապիտալի համեմատությամբ, որքան ավելի արագ է կատարվում վերարտադրության պրոցեսը և որքան ավելի է զարգացած փողի իբրև վճարման միջոցի ֆունկցիան, այսինքն որքան ավելի է զարգացած վարկային սիստեմը[1]։
Վաճառականական կապիտալն ուրիշ բան չի, բայց եթե շրջանառության ոլորտում գործող կապիտալ։ Շրջանառության պրոցեսը վերարտադրության ամբողջ պրոցեսի մի փուլն է։ Բայց շրջանառության պրոցեսում արժեք, ուրեմն և հավելյալ արժեք բնավ չի արտադրվում։ Տեղի են ունենում արժեքի միևնույն մասսայի ձևափոխություններ միայն։ Այստեղ իրոք ուրիշ ոչինչ չի կատարվում, բայց եթե ապրանքների ձևափոխություն, որն իբրև այսպիսին ոչ մի առնչություն չունի արժեքի ստեղծման կամ նրա փոփոխման հետ։ Եթե արտադրված ապրանքը ծախելու ժամանակ հավելյալ արժեք է իրացվում, ապա այս կատարվում է, որովհետև այս հավելյալ արժեքն արդեն գոյություն ունի ապրանքի մեջ. ուստի երկրորդ ակտի ժամանսակ, այսինքն փողային կապիտալն ապրանքի (արտադրության տարրերի) հետ վերափոխանակելու ժամանակ գնորդի կողմից նույնպես ոչ մի հավելյալ արժեք չի իրացվում, այլ այստեղ փողն արտադրամիջոցների ու բանվորական ուժի հետ փոխանակելու միջոցով հավելյալ արժեքի արտադրությունն է նախապատրաստում միայն։ Ընդհակառակը։ Որչափով որ այս ձևափոխությունները ժամանակ են պահանջում շրջանառության համար, ժամանակ, որի ընթացքում կապիտալն ընդհանրապես չի արտադրում, ուրեմն չի արտադրում և ոչ մի հավելյալ արժեք, հիշյալ ժամանակը սահմանափակում է արժեքի ստեղծումը, և հավելյալ արժեքը, վերցրած իբրև շահույթի նորմա, կարտահայտվի շրջանառության ժամանակի տևողության ճիշտ հակառակ հարաբերությամբ։ Հետևաբար վաճառականական կապիտալը չի ստեղծում ոչ արժեք, ոչ էլ հավելյալ արժեք, այսինքն անմիջաբար չի ստեղծում։ Որչափով որ նա օժանդակում է շրջանառության ժամանակը կարճացնելուն, նա կարող է անուղղակի օգնել արդյունաբերական կապիտալիստի կողմից արտադրվող հավելյալ արժեքի շատանալուն։ Որչափով որ նա օգնում է շուկան ընդարձակելուն և միջնորդավորում է աշխատանքի բաժանումը կապիտալների միջև, ուրեմն կապիտալին հնարավորություն է տալիս ավելի մեծ մասշտաբով աշխատելու, նրա ֆունկցիան զարկ է տալիս արդյունաբերական կապիտալի արտադրողականությանն ու սրա կուտակմանը։ Որչափով որ նա կարճացնում է շրջանառության ժամանակը, նույնչափով բարձրացնում է հավելյալ արժեքի հարաբերությունը կանխավճարված կապիտալի նկատմամբ, ուրեմն բարձրացնում է շահույթի նորման։ Որչափով որ նա կապիտալի մի ավելի փոքր մասն է թողնում շրջանառության ոլորտի մեջ իբրև փողային կապիտալ, այնչափով նա մեծացնում է կապիտալի այն մայսր, որը գործադրվում է ուղղակի արտադրության մեջ։
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ
II գրքում մենք տեսանք, որ շրջանառության ոլորտում կապիտալի ունեցած զուտ ֆունկցիաները — գործառնություններ, որոնց պետք է ձեռնարկի արդյունաբերական կապիտալիստը նախ՝ իր ապրանքների արժեքը իրացնելու համար ու երկրորդ՝ այս արժեքն ապրանքի արտադրատարրերի ետփոխարկելու համար, այսինքն ապրանքային կապիտալի Ա´—Փ—Ա ձևափոխությունների միջնորդավորման գործառնությունները, ուրեմն վաճառքի ու առքի ակտերը, որ այդ ֆունկցիաները ոչ արժեք են ստեղծում ու ոչ էլ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, երևաց, որ այն ժամանակը, որ պահանջվում է հիշյալ ֆունկցիաների համար, սահմանափակում է արժեքի ու հավելյալ արժեքի գոյացման պրոցեսը՝ օբեկտիվորեն — ապրանքների վերաբերմամբ ու սուբեկտիվորեն — կապիտալիստների վերաբերմամբ։ Ինչ վերաբերում է ապրանքային կապիտալի ձևափոխությանն ինքնըստինքյան, ապա այս բնականաբար ամենևին չի փոխվում այն բանի հետևանքով, որ նրա մի մասն ապրանքային-առևտրային կապիտալի կերպարանք է ընդունում, կամ որ այն գործառնությունները, որոնցով միջնորդավորվաւմ է ապրանքային կապիտալի ձևափոխությունը, հանդես են գալիս իբրև կապիտալիստների մի առանձին ստորաբաժանման հատուկ զբաղմունք կամ թե իբրև փողային կապիտալի մի մասի բացառիկ ֆունկցիա։ Եթե ապրանքների վաճառքն ու առքը — իսկ ապրանքային կապիտալի Ա´—Փ—Ա ձևափոխությունը հենց սրան է հանգում — բուն իսկ արդյունաբերական կապիտալիստների ձեռքով կատարվելու դեպքում այնպիսի գործառնություններ են ներկայացնում, որոնք ոչ մի արժեք կամ թե հավելյալ արժեք չեն ստեղծում, ապա նրանք արժեք կամ թե հավելյալ արժեք ստեղծող գործառնություններ չեն կարող դաոնալ այն պարագայի շնորհիվ, որ փոխանակ արդյունաբերական կապիտալիստների ձեռքով կատարվելու՝ կատարվում են ուրիշ անձերի ձեռքով։ Այնուհետև, եթե հասարակական ամբողջ կապիտալի այն մասը, որը միշտ պետք է տրամադրելի լինի իբրև փողային կապիտալ, որպեսզի վերարտադրության պրոցեսը չընդհատվի շրջանառության պրոցեսի հետևանքով, այլ շարունակական լինի — եթե այս փողային կապիտալը ոչ արժեք ու ոչ էլ հավելյալ արժեք է ստեղծում, ապա նա չի կարող այս հատկությունները ձեռք բերել այն բանի հետևանքով, որ նա, արդյունաբերական կապիտալիստների փոխանակ, կապիտալիստների մի ուրիշ ստորաբաժանման ձեռքով է մշտապես շրջանառության մեջ նետվում միևնույն ֆունկցիաները կատարելու համար։ Թե որչափով վաճառականական կապիտալը կարող է արտադրողական լինել անուղղակիորեն, այս արդեն նշել ենք, և հետագայում այս հարցը դեռ ավելի մանրամասնորեն կհետազոտվի։
Այսպես ուրեմն, ապրանքային-առևտրային կապիտալը — եթե մի կողմ թողնենք այն բոլոր կողմնակի ֆունկցիաները է որոնք կարող են նրա հետ կապակցված լինել, ինչպես ապրանքների պահպանումը, փոխադրումը, զատզատումը, մատնանշումը, և սահմանափակվենք նրա իսկական ֆունկցիայով, այսինքն գնումով՝ ծախելու նպատակով — այս կապիտալը ոչ արժեք է ստեղծում, ոչ էլ հավելյալ արժեք, այլ լոկ միջնորդավորում է նրանց իրացումը ու սրա հետ միաժամանակ ապրանքների իրական փոխանակությունը, մի ձեռքից մի ուրիշ ձեռք նրանց անցնելը, հասարակական, նյութափոխությունը։ Այնուամենայնիվ, քանի որ արդյունաբերական կապիտալի շրջանառության փուլը վերարտադրության պրոցեսի մի փուլն է կազմում ճիշտ այնպես, ինչպես և ինքն արտադրությունը, ապա շրջանառության պրոցեսում ինքնուրույնորեն գործող կապիտալը ճիշտ նմանապես պետք է տարեկան միջին շահույթ տա, ինչպես այդ տալիս է արտադրության տարբեր ճյուղերում գործող կապիտալը։ Եթե վաճառականական կապիտալը տոկոսապես մի ավելի բարձր միջին շահույթ տար, քան արդյունաբերական կապիտալն է տալիս, ապա արդյունաբերական կապիտալի մի մասը կփոխարկվեր վաճառականական կապիտալի։ Եթե մի ավելի ցածր միջին շահույթ տար, ապա հակառակ պրոցեսը տեղի կունենար, այսինքն վաճառականական կապիտալի մի մասը արդյունաբերական կապիտալի կփոխարկվեր։ Կապիտալի ոչ մի տեսակը չի կարող իր կոչումը, իր ֆունկցիան փոխել ավելի մեծ հեշտությամբ, քան այդ կարող է անել վաճառականական կապիտալը։
Որովհետև վաճառականական կապիտալն ինքը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում, ապա պարզ է, որ այն հավելյալ արժեքը,որ նրան բաժին է ընկնում միջին շահույթի ձևով, ամբողջ արտադրողական կապիտալի կողմից արտադրված հավելյալ արժեքի մի մասն է ներկայացնում։ Բայց հիմա հարցը հետևյալն է. վաճառականական կապիտալն ի՞նչպես է իր կողմը քաշում իրեն բաժին ընկնող մասն այն հավելյալ արժեքից կամ թե շահույթից, որ արտադրողական կապիտալն է արտադրել։
Թվում է միայն, որ իբր թե առևտրային շահույթը սոսկ վրադիր է, ապրանքների գնի անվանական բարձրացում է նրանց արժեքից վեր։
Պարզ է, որ վաճառականն իր շահույթը կարող է կորզել իր ծախած ապրանքների գնից միայն, և է՛լ ավելի պարզ է, որ իր ապրանքների վաճառքի ժամանակ ձեռք բերած այս շահույթը պետք է հավասար լինի նրա առքագնի ու նրա վաճառագնի միջև եղած տարբերությանը, պետք է հավասար լինի այն ավելցուկին, որով վերջինը գերազանցում է առաջինից։
Կարող է պատահել, որ ապրանքը գնելուց հետո ու այն ծախելուց առաջ ավելադիր ծախքեր (շրջանառության ծախքեր) են մտնում նրա մեջ, և նմանապես կարող է պատահել, որ այս տեղի չի ունենում։ Եթե այսպիսի ծախքեր կատարվում են, ապա ակներև, է, որ առքագնի նկատմամբ ունեցած վաճառագնի ավելցուկը սոսկ շահույթ չի ներկայացնում։ Հետազոտությունը պարզացնելու համար մենք նախ ենթադրում ենք, որ ոչ մի այսպիսի ծախք չի մտնում ապրանքի մեջ։
Արդյունաբերական կապիտալիստի համար նրա ապրանքների վաճառագնի ու առքագնի տարբերությունը հավասար է այդ ապրանքների, արտադրության գնի ու արտադրության ծախքի տարբերությանը, կամ, եթե մենք նկատի ենք ունենում հասարակական ամբողջ կապիտալը, հավասար է ապրանքների արժեքի ու կապիտալիստների կատարած արտադրության ծախքի տարբերությանը, որն իր հերթին հանգում է նրանց մեջ առարկայացած աշխատանքի ամբողջ քանակի ու նրանց մեջ առարկայացած վճարովի աշխատանքի քանակի տարբերությանը։ Արդյունաբերական կապիտալիստի կողմից գնված ապրանքները, նախքան նորից իբրև ծախելի ապրանք շուկա վերանետվելը, անցնում են արտադրության պրոցեսի միջով, որտեղ միայն և արտադրվում է նրանց գնի այն բաղադրամասը, որը հետագայում պետք է իրացվի իբրև շահույթ։ Այլ կերպ է դրվում հարցը առևտրով զբաղվող վաճառականի վերաբերմամբ։ Ապրանքները նրա ձեռքում գտնվում են այնքան ժամանակ միայն, քանի դեռ նրանք իրենց շրջանառության պրոցեսում են գտնվում։ Նա լոկ շարունակում է արտադրողական կապիտալիստի սկսած նրանց վաճառքը, նրանց գնի իրացումը և այս պատճառով էլ նրանց չի անցկացնում ոչ մի այնպիսի միջնօղակային պրոցեսով, որտեղ նրանք կարողանային նորից հավելյալ արժեք ներծծել։ Մինչդեռ արդյունաբերական կապիտալիստը շրջանառության մեջ լոկ իրացնում է դրանից առաջ արտադրված հավելյալ արժեքը կամ թե շահույթը, վաճառականը, ընդհակառակը, շրջանառության մեջ ու սրա միջոցով ոչ միայն պետք է իրացնի իր շահույթը, այլ այն պետք է դեռ ստեղծի։ Թվում է, թե այս կարող է հնարավոր լինել այն պայմանով միայն, որ նա այն ապրանքները, որ իրեն ծախել է արդյունաբերական կապիտալիստը նրանց արտադրության գներով, կամ եթե մենք նկատի ենք ունենում ամբողջ ապրանքային կապիտալը՝ նրանց արժեքներով, որ նա այդ ապրանքները ծախում է նրանց արտադրության գներից բարձր, նրանց գների վրա մի անվանական հավելուրդ է դնում, ուրեմն, եթե նկատի ենք ունենում ամբողջ ապրանքային կապիտալը, իր ապրանքները ծախում է նրանց արժեքից բարձր և նրանց անվանական արժեքի ու իրական արժեքի այս ավելցուկը իր գրպանն է դնում, մի խոսքով ապրանքներն ավելի թանկ է ծախում, քան նրանք արժեն։
Հավելուրդի այս ձևը շատ հեշտ է հասկանալ։ Օրինակ, մի կանգուն կտավը 2 շիլլինգ արժի։ Որպեսզի ես 10% շահույթ ստանամ վերավաճառքից, պետք է ավելացնեմ գնի վրա, ուրեմն կանգունը ծախեմ 2 շիլլինգ 2 պենսով։ Նրա իրական արտադրության գնի ու նրա վաճառագնի տարբերությունն այս դեպքում լինում է 2 պենս, իսկ այս 2 շիլլինգի վրա հաշված՝ անում է 10%-անոց մի շահույթ։ Իրոք ես այս դեպքում կանգունը գնորդին ծախում եմ մի այնպիսի գնով, որն իսկապես 1 կանգունի գինն է։ Կամ որ միևնույնին է հանգում, այս բոլորովին նույն բանն է, եթե ես 2 շիլլինգով գնորդին ծախեի միմիայն կանգուն, իսկ կանգունը պահեի ինձ։ Եվ իրոք ես կարող եմ 2 պենսով նորից գնել կանգուն՝ հաշվելով կանգունը 2 շիլլինգ 2 պենս։ Հետևաբար այս լոկ մի շրջուղի կլիներ՝ ապրանքների գնի անվանական բարձրացման միջոցով հավելյալ արժեքի ու հավելյալ արդյունքի մեջ բաժին ունենալու համար։
Այս է առևտրային շահույթի իրացումն ապրանքների գնի հավելուրդի միջոցով, ինչպես որ այս առաջին հայացքից ներկայանում է երևույթքի մեջ։ Եվ իրոք այս ամբողջ պատկերացումը, թե շահույթն առաջ է գալիս ապրանքների գնի մի անվանական բարձրացումից, կամ թե ապրանքներն իրենց արժեքից բարձր ծախելուց, այս ամբողջ պատկերացումը ծագել է առևրային կապիտալի հետ կապված դիտողություններից։
Սակայն հարցն ավելի մոտից քննելիս պարզվում է, որ այս լոկ երևույթք է և որ, արտադրության կապիտալիստական եղանակն իշխող ենթադրելով, առևտրային շահույթն իրանում է ոչ այս եղանակով (այստեղ խոսքը միշտ վերաբերում է միջին մեծություններին ու ոչ թե առանձին դեպքերին)։ Մենք ինչո՞ւ ենք ենթադրում, թե ապրանքի առևտրականն իր ապրանքների համար, ասենք, 10%-անոց շահույթ կարող է իրացնել այն ժամանակ միայն, երբ նա հիշյալները սրանց արտադրության գներից 10% բարձր է ծախում։ Որովհետև մենք ընդունել ենք, որ այս ապրանքներն արտադրողը, արդյունաբերական կապիտալիստը (որն իբրև արդյունաբերական կապիտալի անձնավորում արտաքին աշխարհի հանդեպ միշտ իբրև «արտադրող» է հանդես գալիս), վաճառականին հիշյալները ծախել է սրանց արտադրության գներով։ Եթե ապրանքների այն առքագինը, որ վճարել է ապրանքի առևտրականը, հավասար է նրանց արտադրության գներին, վերջին հաշվով հավասար է նրանց արժեքներին, այնպես որ ուրեմն ապրանքների արտադրության գինը, վերջին հաշվով նրանց արժեքը, վաճառականի համար արտադրության ծախքն է ներկայացնում, ապա նրա առքագնի նկատմամբ նրա վաճառագնի ունեցան ավելցուկը,— իսկ նրա շահույթի աղբյուրը հենց միայն այս տարբերությունն է կազմում,— պետք է իրոք ապրանքների առևտրային գնի՝ նրանց արտադրության գնի նկատմամբ ունեցած ավելցուկը լինի, և վերջին հաշվով վաճառականը պետք է բոլոր ապրանքները ծախի սրանց արժեքներից բարձր։ Բայց մենք իծչո՞ւ ընդունեցինք, որ արդյունաբերական կապիտալիստն ապրանքները վաճառականին ձախում է սրանց արտադրության գներով։ Կամ թե, ավելի շուտ, ի՞նչ էր ենթադրվում այս ընդունելիս։ Այն, որ առևտրային կապիտալը (այստեղ մենք սրա հետ գործ ունենք դեռ իբրև ապրանքային-առևտրային կապիտալի հետ միայն) չի մասնակցում շահույթի ընդհանրական նորմայի գոյացմանը։ Շահույթի ընդհանրական նորմայի վերլուծման ժամանակ մենք անհրաժեշտորեն այս ենթադրությունից էինք ելնում նախ՝ այն պատճառով, որ առևտրային կապիտալն իբրև այսպիսին այն ժամանակ դեռ գոյություն չուներ մեզ համար, և երկրորդ՝ այն պատճառով, որ անհրաժեշտ էր միջին շահույթը և ուրեմն շահույթի ընդհանրական նորման ամենից առաջ պարզաբանել իբրև հավասարեցում այն շահույթների կամ թե հավելյալ արժեքների, որոնք իսկապես արտադրվում են արտադրության տարբեր ոլորտների արդյունաբերական կապիտալների կողմից։ Վաճառականական կապիտալի դեպքում մենք գործ ունենք, ընդհակառակը, մի այնպիսի կապիտալի հետ, որը շահույթին մասնակցում է՝ առանց մասնակցելու սրա արտադրությանը։ Հետևաբար այժմ հարկավոր է առաջվա շարադրանքը լրացնել։
Ենթադրենք, թե տարվա ընթացքում կանխավճարված արդյունաբերական ամբողջ կապիտալը = 720 c + 180 v = 900 (ասենք, միլիոն ֆ. ստ.), իսկ m´ = 100%։ Ուրեմն արդյունքը = 720 c + 180 v + 180 m։ Եթե մենք այնուհետև այս արդյունքը կամ թե արտադրված ապրանքային կապիտալն անվանենք Ա, ապա նրա արժեքը կամ թե արտադրության գինը (որովհետև այս երկուսը, ապրանքների ամբողջությունը վերցնելիս, համընկնում են) = 1 080, իսկ շահույթի նորման 900-անոց ամբողջ կապիտալի համար = 20%։ Վերևում շարադրածի համաձայն, այս 20%-ը շահույթի միջին նորման է, որովհետև հավելյալ արժեքն այստեղ հաշված է ոչ թե հատուկ կառուցվածք ունեցող այս կամ այն կապիտալի նկատմամբ, այլ միջի կառուցվածք ունեցող արդյունաբերական ամբողջ կապիտալի նկատմամբ։ Այսպիսով ուրեմն, Ա = 1 080, և շահույթի նորման = 20%։ Բայց մենք հիմա ընդունենք, որ 900 ֆ. ստ. արդյունաբերական կապիտալին 100 ֆ. ստ. վաճառականական կապիտալ է միանում, որը համապատասխան իր մեծության նույնպիսի բաժին ունի շահույթի մեջ, ինչպես և արդյունաբերական կապիտալը։ Ենթադրության համաձայն այս վաճառականական կապիտալը 1 000-անոց ամբողջ կապիտալի -ն։ Ուրեմն 180-անոց ամբողջ հավելյալ արժեքից նրան բաժին է ընկնում -ը և այսպիսով նա սրանում է 18%-անոց նորմայով մի շահույթ։ Հետևաբար, ամբողջ կապիտալ ի մնացած -ին բաժին ընկնող շահույթը փաստորեն արդեն = 162 միայն, կամ թե 900-անոց կապիտալի վրա հաշված՝ նույնպես = 18%։ Այսպիսով ուրեմն, այն գիծը, որով 900-անոց արդյունաբերական կապիտալի տերերի կողմից Ա-ն ծախվում է ապրանքի առևտրականներին, 720 c + 180 v + 162 m = 1 062։ Հետևաբար, եթե վաճառականն իր 100-անոց կապիտալի վրա ավելացնում է 18%-անոց միջին շահույթը, ապա նա ապրանքը ծախում է 1 062 + 18 = 1 080-ով, այսինքն նրա արտադրության գնով կամ թե,— ամբողջ ապրանքային կապիտալը նկատի ունենալով,— նրա արժեքով, թեև նա իր շահույթը ձեռք է բերում միմիայն շրջանառության մեջ ու սրա միջոցով և այն ավելցուկի հետևանքով, որն ստացվում է ապրանքն ավելի բարձր գնով ծախելուց, քան նրա առքագինն է։ Բայց այնուամենայնիվ նա ապրանքը չի ծախում նրա արժեքից բարձր կամ թե նրա արտադրության գնից բարձր՝ հենց այն պատճառով, որ նա այդ ապրանքն արդյունաբերական կապիտալիստից գնել է նրա արժեքի էլ ցած կամ թե նրա արտադրության գնից պակաս գներով։
Այսպիսով ուրեմն, վաճառականական կապիտալը որոշակի կերպով մասնակցում է շահույթի ընդհանրական նորմայի գոյակցմանը՝ համապատասխան այն բաժնի, որ ինքը կազմում է ամբողջ կապիտալի մեջ։ Հետևաբար, եթե տվյալ դեպքում ասվում է, թե շահույթի միջին նորման = 18%, ապա սա կլիներ = 20%, եթե ամբողջ կապիտալի -ը վաճառականական կապիտալ չլիներ, և սրա հետևանքով շահույթի ընդհանրական նորման -ով չիջներ։ Սրա հետ միասին մեջտեղ է գալիս նաև արտադրության գծի մի ավելի ճշգրիտ, սահմանափակիչ որոշում։ Արտադրության գին ասելով առաջվա նման պետք է հասկանալ ապրանքի գինը, այսինքն նրա վրա կատարած ծախքը (նրա մեջ պարունակվող հաստատուն + փոփոխուն կապիտալի արժեքը) + սրանց հասանելի միջին շահույթը= 18%, ապա սա կլիներ = 20%, եթե ամբողջ կապիտալի -ը վաճառականական կապիտալ չլիներ, և սրա հետևանքով շահույթի ընդհանրական նորման -ով չիջներ։ Արա հետ միասին մեջտեղ է գալիս նաև Բայց այս շահույթը հիմա որոշվում է այլ կերպ։ Նա որոշվում է այն ամբողջ շահույթով, որ ստեղծում է արտադրողական ամբողջ կապիտալը. բայց ամբողջ շահույթը հաշվվում է ոչ թե այս ամբողջ արտադրողական կապիտալի նկատմամբ, այնպես որ, եթե սա վերևինի նման = 900, իսկ շահույթը = 180, ապա շահույթի միջին նորման = = 20%, այլ հաշվվում է ամբողջ արտադրողական կապիտալի + առևտրային կապիտալի նկատմամբ, այնպես որ, եթե արտադրողական կապիտալը 900 է, և առևտրային կապիտալը՝ 100, ապա շահույթի միջին նորման = = 18%։ Այսպիսով ուրեմն , արտադրության գինը = k (ծախքը) + 18, փոխանակ = լինելու k + 20-ի։ Շահույթի միջին նորմայի մեջ արդեն հաշվված է ամբողջ շահույթի այն մասը, որ բաժին է ընկնում առևտրային կապիտալին։ Հետևաբար, ամբողջ ապրանքային կապիտալի իրական արժեքը կամ թե արտադրության գինը = k + p + h (որտեղ h-ն առևտրային շահույթն է)։ Այսպիսով ուրեմն, արտադրության գինը կամ թե այն գինը, որով ծախում է արդյունաբերական կապիտալիստն իբրև այսպիսին, ավելի փոքր է, քան ապրանքի իրական արտադրության գինը. կամ եթե մենք ապրանքների ամբողջությունն ենք նկատի ունենում, ապա այն գները, որով արդյունաբերական կապիտալիստների դասակարգն է ծախում իր ապրանքները, ավելի փոքր են, քան նրանց արժեքները։ Այսպես է վերևի դեպքում։ 900 (ծախք) + 900-ին հասանելի 18%, կամ թե 900 + 162 = 1 062։ Հիմա, երբ վաճառականն այն ապրանքը, որ նրա վրա 100 է նստել, ծախում է 118-ով, անշուշտ 18% վրադիր է գալիս, բայց որովհետև այն ապրանքը, որ նա 100-ով է գնել, 118 արժե, ապա այս նշանակում է, որ նա այդ ապրանքը ծախում է նրա արժեքից ոչ բարձր։ Մենք արտադրության գին արտահայտությունը կշարունակենք գործածել վերևում շարադրած ավելի նեղ իմաստով։ Այս դեպքում պարզ է, որ արդյունաբերական կապիտալիստի շահույթը հավասար է ապրանքի արտադրության գնի՝ նրա արտադրության ծախքի նկատմամբ ունեցած ավելցուկին, և որ առևտրային շահույթը տարբերվում է այս արդյունաբերական շահույթից, հավասար լինելով այն ավելցուկին, որ վաճառագինն ունենում է ապրանքի արտադրության գնի նկատմամբ, որը նրա առքագինն է վաճառականի համար։ Բայց պարզ է, որ ապրանքի իրական գինը = նրա արտադրության գնին + առևտրային (վաճառականական) շահույթը։ Ինչպես որ արդյունաբերական կապիտալը իրացնում է միմիայն այն շահույթը, որն, իբրև հավելյալ արժեք արդեն պարունակվում է ապրանքի արժեքի մեջ, այնպես էլ առևտրային կապիտալն է այն լոկ իրացնում, որովհետև ամբողջ հավելյալ արժեքը կամ շահույթը դեռ իրացված չէ ապրանքի այն գնի մեջ, որ իրացրել է արդյունաբերական կապիտալը[2]։ Այսպիսով ուրեմն, վաճառականի վաճառագինն առքագնից բարձր է լինում ոչ թե այն պատճառով, որ վաճառագինը բարձր է ամբողջ արժեքից, այլ այն պատճառով, որ նրա առքագինն ամբողջ արժեքից ցածր է։
Ուրեմն վաճառականական կապիտալը մասնակցում է հավելյալ արժեքը միջին շահույթի հավասարեցնելու պրոցեսին, թեև չի մասնակցում այս հավելյալ արժեքի արտադրությանը։ Ուստի շահույթի ընդհանրական նորման արդեն պարունակում է իր մեջ հավելյալ արժեքից արվող մի հանուրդ, որը բաժին է ընկնում վաճառականական կապիտալին, ուրեմն՝ արդյունաբերական կապիտալի շահույթից արվող մի հանուրդ։
Մինչև այժմ շարադրածից հետևում է.—
1) Որքան ավելի մեծ է վաճառականական կապիտալն արդյունաբերականի համեմատությամբ, այնքան ավելի փոքր է արդյունաբերական շահույթի նորման, և ընդհակառակը։
2) Եթե առաջին բաժնում երևաց, որ շահույթի նորման միշտ մի ավելի փոքր նորմա է արտահայտում, քան իրական հավելյալ արժեքի նորման է, այսինքն աշխատանքի շահագործման, աստիճանը շատ փոքր է ցույց տալիս միշտ, օրինակ, եթե վերևի օրինակում 720 c + 180 v + 180 m-ի մեջ հավելյալ արժեքի 100%-անոց նորման հանդես է գալիս իբրև շահույթի լոկ 20%-անոց մի նորմա, ապա այս հարաբերությունն է՛լ ավելի շատ է շեղվում, քանի որ հենց ինքը շահույթի միջին նորման հիմա, վաճառականական կապիտալին հասնող բաժինն էլ հաշվի մեջ մտցնելու դեպքում, էլ ավելի փոքր է երևում, տվյալ դեպքում կազմելով 18%, փոխանակ 20%-ի։ Հետևապես անմիջաբար շահագործող կապիտալիստի շահույթի միջին նորման ավելի փոքր է ցույց տալիս շահույթի նորման, քան սա իսկապես է։
Մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելիս՝ վաճառականական կապիտալի հարաբերական ծավալը (այստեղ, սակայն, բացառություն է կազմում կապիտալի մի այլասերված տեսակը՝ մանրածախ առևտրականների կապիտալը) հակառակ հարաբերության մեջ է գտնվում նրա պտույտի արագության նկատմամբ, ուրեմն հակառակ հարաբերության մեջ է գտնվում վերարտադրության պրոցեսի թափի նկատմամբ ընդհանրապես։ Գիտական վերլուծության ընթացքում իբրև շահույթի ընդհանրական նորմայի գոյացման ելակետ հանդես են գալիս արդյունաբերական կապիտալներն ու նրանց մրցումը, և հետո միայն այս ճշտվում, լրացվում ու կերպափոխվում է վաճառականական կապիտալի միգամածության հետևանքով։ Պատմական զարգացման պրոցեսում իրերի ընթացքը ճիշտ հակառակ բնույթ է կրում։ Առևտրային կապիտալն է, որ առաջին անգամ ավելի կամ պակաս չափով ապրանքների գները որոշում է նրանց արժեքներով, և վերարտադրության պրոցեսը միջնորդավորող շրջանառության ոլորտն է, որտեղ առաջին անգամ շահույթի մի ընդհանրական նորմա է գոյանում։ Սկզբնապես առևտրային շահույթով է որոշվում արդյունաբերական շահույթը։ Եվ հետո միայն, երբ արտադրության կապիտալիստական եղանակն արմատացել է և արտադրողն ինքը վաճառական է դարձել, առևտրային շահույթը վեր է ածվում ամբողջ հավելյալ արժեքի այն համապատասխան մասին, որ բաժին է ընկնում առևտրային կապիտալին, իբրև վերարտադրության հասարակական պրոցեսում զբաղված ամբողջ կապիտալի մի համապատասխան մասի։
Քննելով շահույթների լրացուցիչ հավասարեցումը, որ առաջ է գալիս վաճառականական կապիտալի միջամտության հետևանքով, մենք գտանք, որ ապրանքի արժեքի մեջ վաճառականի կանխավճարած փողային կապիտալին պատկանող ոչ մի ավելադիր տարր չէ մտնում, որ գնի այն վրադիրը, որի շնորհիվ վաճառականը ձեռք է բերում իր շահույթը, հավասար է լոկ ապրանքի արժեքի այն մասին, որն արտադրողական կապիտալը չի հաշվել ապրանքի արտադրության գնի մեջ, դուրս է թողել։ Այս փողային կապիտալի վերաբերմամբ հարցը դրվում է նույնպես, ինչպես և արդյունաբերական կապիտալիստի հիմնական կապիտալի վերաբերմամբ, որչափով որ սա չի սպառված, հետևաբար սրա արժեքն ապրանքի արժեքի ոչ մի տարրը դեռ չի կազմում։ Այսինքն՝ ապրանքային կապիտալին տված իր առքագնով է, որ վաճառականը փոխհատուցում է ապրանքային կապիտալի արտադրության գինը փողով = Փ։ Նրա վաճառագինը, ինչպես առաջ ենք պարզաբանել, = Փ + ΔՓ, ընդորում ΔՓ-ն արտահայտում է ապրանքների գնի այն վրադիրը, որը որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով։ Ուրեմն, եթե նա ձախում է ապրանքը, ապա բացի ΔՓ-ից, նրա մոտ է ետհոսում այն սկզբնական փողային կապիտալը, որ նա կանխավճարել էր ապրանքներ գնելու համար։ Այստեղ կրկին երևան է գալիս այն պարագան, որ նրա փողային կապիտալը ոչ այլ ինչ է ընդհանրապես, բայց եթե արդյունաբերական կապիտալիստի ապրանքային կապիտալ, որը փողային կապիտալի է փոխարկվել, իսկ սա նույնքան քիչ կարող է ազդել այս ապրանքային կապիտալի արժեքի մեծության վրա, որքան և այն դեպքում, եթե վերջինս վաճառականի փոխարեն ծախվեր ուղղակի վերջին սպառորդին։ Նա փաստորեն լոկ կռահում է վերջինիս կողմից արվող վճարումը։ Սակայն այս ճիշտ է այն դեպում միայն, եթե, ինչպես այդ մինչև այժմ ընդունել ենք, վաճառականը ոչ մի ծախս չունի, կամ թե նա, բացի այն փողային կապիտալից, որ պետք է կանխավճարի արտադրողներից ապրանք գնելու համար, ոչ մի ուրիշ կապիտալ, շրջանառու կամ հիմնական կապիտալ չպետք է կանխավճարի ապրանքների ձևափոխության, նրանց առուծախի պրոցեսում։ Սակայն հարցն այդպես չի լուծվում, ինչպես որ մենք այդ տեսանք շրջանառության ծախքերի քննության ժամանակ (II գիրք, VI գլուխ)։ Եվ շրջանառության այս ծախքերը մասամբ ներկայանում են իբրև այնպիսի ծախքեր, որոնց կատարումը վաճառականը գնելու է շրջանառության այլ գործակալների վրա, մասամբ էլ իբրև այնպիսի ծախքեր, որոնք առաջ են գալիս անմիջաբար նրա մասնահատուկ գործից։
Ինչ տեսակի էլ որ լինեն շրջանառության այս ծախքերը,— ծագելիս լինեն զուտ վաճառականական գործից իբրև այսպիսուց, ուրեմն պատկանելիս լինեն վաճառականի մասնահատուկ շրջանառության ծախքերին, թե ներկայացնելիս լինեն ծախքեր, որոնք առաջ են գալիս լրացուցիչ, շրջանառության պրոցեսում շարակցվող արտադրական այնպիսի պրոցեսներից, ինչպես առաքումը, տրանսպորտը, պահպանումը և այլն,— նրանք վաճառականի կողմում, բացի ապրանքների գնման համար կանխավճարած փողային կապիտալից, միշտ ենթադրում են մի ավելադիր կապիտալ, որ կանխավճարվում է շրջանառության այս միջոցների գնման ու վճարման համար։ Որչափով որ ծախքի այս տարրը շրջանառու կապիտալից է կազմված, նա իբրև ավելադիր տարր ամբողջովին մտնում է ապրանքների վաճառագնի մեջ, իսկ որչափով հիմնական կապիտալից է կազմված, իբրև ավելադիր տարր մտնում է վաճառագնի մեջ իր մաշվածքի չափով. բայց նա մտնում է իբրև մի տարր, որը մի անվանական արժեք է կազմում, եթե նույնիսկ նա շրջանառության զուտ վաճառականական ծախքերի նման ապրանքի ոչ մի իրական արժեքային հավելուրդ չի կազմում։ Բայց շրջանառու լինի թե հիմնական, միևնույն է, այս ամբողջ ավելադիր կապիտալը մասնակցում է շահույթի ընդհանրական նորմայի գոյացմանը։
Շրջանառության զուտ վաճառականական ծախքերը (ուրեմն բացառելով առաքման, տրանսպորտի, պահպանման և այլոց համար արվող ծախքերը) հանգում են այն ծախքերին, որոնք անհրաժեշտ են ապրանքի արժեքն իրացնելու համար, արժեքն ապրանքից փող, կամ թե փողից ապրանք դարձնելու, նրանց փոխանակությունն իրականացնելու համար։ Ընդսմին բոլորովին մի կողմ են թողնվում արտադրության որոշ պրոցեսները, որոնք կարող են շարունակվել շրջանառության ակտի ժամանակ և որոնցից միանգամայն անջատ կարող է գոյություն ունենալ վաճառականական ձեռնարկությունը, ինչպես որ իրականում, օրինակ, իսկական տրանսպորտի արդյունաբերությունն ու առաքումը կարող են առևտրից լիովին տարբեր արդյունաբերության ճյուղեր լինել և են, այլ և գնելի ու վաճառելի ապրանքները կարող են պառկած մնալ դոկերում ու հասարակական այլ շենքերում, իսկ սրանից առաջացող ծախքերը վաճառականի վրա են հաշվվում երրորդ անձերի կողմից, որչափով որ նա պետք է կանխավճարի հիշյալները։ Այս բոլորը տեղի է ունենում բուն խոշոր առևտրի մեջ, որտեղ վաճառականական կապիտալը երևան է գալիս ամենազուտ ու մյուս ֆունկցիաների հետ ամենից քիչ միախառնված կերպարանքով։ Փոխադրիչ ձեռնարկուն, երկաթուղու կառավարիչը, նավատերը բոլորովին վաճառականներ չեն Այն ծախքերը, որ մենք այստեղ քննում ենք, գնման ու վաճառքի ծախքեր են։ Մենք առաջ արդեն նշել ենք, որ նրանք հանգում են հաշվարկման, մատյաններ վարելու, թղթակցության, շուկայի ծախքերին և այլն։ Այն հաստատուն կապիտալը, որ պահանջվում է սրա համար, ներկայացվում է գրասենյակի, թղթի, փոստանիշի մեջ և այլն։ Մյուս ծախքերը հանգում են այն փոփոխուն կապիտալին, որը կանխավճարվում է ւառևտրային վարձու բանվորներ աշխատեցնելու համար (առաքման ծախքերը, տրանսպորտի ծախքերը, մաքսային կանխամուծանքները և այլն կարող են մասամբ այնպես դիտվել, որ իբր վաճառականը հիշյալները կանխավճարում է ապրանքների գնման համար, և որ նրանք այնպիսի ծախքեր են, ուրեմն, վաճառականի համար, որոնք մտնում են առքագնի մեջ)։
Այս բոլոր ծախքերն արվում են ոչ թե ապրանքների սպառողական արժեքի արտադրության պրոցեսում, այլ նրանց արժեքի իրացման ժամանակ. նրանք զուտ շրջանառության ծախքեր են։ Նրանք մտնում են ոչ արտադրության անմիջական պրոցեսի մեջ, այլ շրջանառության պրոցեսի մեջ, ուրեմն և վերարտադրության ամբողջ պրոցեսի մեջ։
Այս ծախքերի միակ մասը, որ մեզ այստեղ հետաքրքրում է, փոփոխուն կապիտալի վրա ծախսվող մասն է (բացի սրանից պետք էր հետազոտել հետևյալը. առաջին թե ի՞նչպես այն օրենքը, ըստ որի միմիայն անհրաժեշտ աշխատանքն է մտնում ապրանքի արժեքի մեջ, իր ուժը պահպանում է շրջանառության պրոցեսում։ Երկրորդ՝ թե ի՞նչ արտահայտություն է ստանում կուտակումը վաճառականական կապիտալի մոտ։ Երրորդ՝ թե վաճառականական կապիտալն ի՞նչպես է գործում հասարակության ամբողջ վերարտադրության իրական պրոցեսի մեջ)։
Այս ծախքերն առաջ են գալիս արդյունքի՝ իբրև ապրանքի՝ տնտեսական ձևից։
Եթե այն բանվորական ժամանակը, որ արդյունաբերական կապիտալիստներն իրենք կորցնում են՝ իրենց ապրանքներն անմիջաբար միմյանց ծախելու համար — ուրեմն, օբեկտիվորեն ասած, ապրանքների պտուտաժամանակը –– այս ապրանքներին ամենևին ոչ մի արժեք չի միակցում, ապա պարզ է, որ այս բանվորական ժամանակը մի այլ բնույթ չի ստանում այն բանի հետևանքով, որ արդյունաբերական կապիտալիստի փոխարեն բաժին է ընկնում վաճառականին։ Ապրանքի (արդյունքի) փոխարկումը փողի ու փողի փոխարկումն ապրանքի (արտադրամիջոցների) արդյունաբերական կապիտալի անհրաժեշտ ֆունկցիան է և հետևաբար կապիտալիստի անհրաժեշտ գործառնությունն է, կապիտալիստի, որն իրոք ներկայացնում է լոկ անձնավորված, սեփական գիտակցությամբ ու կամքով օժտված կապիտալ։ Բայց այս ֆունկցիաները ոչ արժեքն են շատացնում, ոչ էլ հավելյալ արժեք են ստեղծում։ Կատարելով այս գործառնությունները կամ թե շարունակելով իրագործել կապիտալի ֆունկցիաները շրջանառության ոլորտում նրանից հետո, երբ արտադրողական կապիտալիստը դադարել է այս անելուց, վաճառականը լոկ փոխարինում է արդյունաբերական կապիտալիստին։ Այս գործառնությունների համար պահանջվող բանվորական ժամանակը գործադրվում է կապիտալի վերարտադրության պրոցեսի անհրաժեշտ գործառնությունների վրա, բայց ոչ մի արժեք չի միակցում։ Եթե վաճառականը չկատարեր այս գործառնությունները (ուրեմն և չգործադրեր նրանց համար պահանջվող բանվորական ժամանակը), ապա նա իր կապիտալը չէր գործադրի իբրև արդյունաբերական կապիտալի շրջանառության գործակալ, չէր շարունակի արդյունաբերական կապիտալիստի ընդհատված ֆունկցիան և հետևաբար իբրև կապիտալիստ pro rata [համապատասխան] իր կանխավճարած կապիտալին բաժին էլ չէր ունենա շահույթի այն մասսայի մեջ, որն արտադրվում է արդյունաբերական կապիտալիստների դասակարգի կողմից։ Ուստի հավելյալ արժեքի մասսայի մեջ բաժին ունենալու համար, իր կանխավճարած գումարի արժեքն իբրև կապիտալ մեծացնելու համար առևտրային կապիտալիստը կարիք չունի բանեցնելու ոչ մի վարձու բանվոր։ Եթե նրա ձեռնարկությունն ու նրա կապիտալը փոքր են, նա հենց ինքը կարող է լինել այն միակ բանվորը, որին ինքը բանեցնում է։ Նա վարձատրվում է շահույթի այն մասով, որը նրա համար գոյանում է ապրանքների առքագնի ու նրանց իրական արտադրության գնի միջև եղած տարբերությունից։
Մյուս կողմից, կարող է պատահել նաև, որ վաճառականի կանխավճարած կապիտալի փոքր չափերի դեպքում այն շահույթը, որ նա իրացնում է, ամենևին ավելի մեծ չլինի, կամ թե նույնիսկ ավելի փոքր լինի, քան ավելի լավ վարձատրվող մի հմուտ վարձու բանվորի աշխատավարձն է։ Իրոք, նրա կողքին գործում են, արտադրողական կապիտալիստների անմիջական առևտրային գործակալներ, գնորդներ, վաճառորդներ, կոմմի-վոյաժերներ, որոնք միևնույն կամ թե ավելի, մեծ եկամուտներ են կորզում, լինի այս՝ աշխատավարձի ձևով կամ թե շահույթի մի որոշ մասի ձևով, որ ստացվում է յուրաքանչյուր վաճառքից (պարեն, տանտյեմ)։ Առաջին դեպքում վաճառականն առևտրային շահույթը գանձում է իբրև ինքնուրույն կապիտալիստ. մյուս դեպքում գործակատարին, արդյունաբերական կապիտալիստի վարձու բանվորին վճարվում է շահույթի մի մասը, լինի այս՝ աշխատավարձի ձևով կամ թե այն արդյունաբերական կապիտալիստի շահույթի մի համամասնական բաժնի ձևով, որի անմիջական գործակալն է նա, իսկ կապիտալիստը գրպանում է այս դեպքում ինչպես արդյունաբերական, այնպես և առևտրային շահույթը։ Թեև իրեն՝ շրջանառության գործակալին, իր եկամուտը կարող է սովորական աշխատավարձ թվալ, մի վճար, որ նրան արվում է իր կատարած աշխատանքի համար, և թեև այնտեղ, որտեղ այսպես չի թվում, նրա շահույթի չափը կարող է հավասարվել մի ավելի լավ վարձատրվող բանվորի աշխատավարձին միայն, բայց այս բոլոր դեպքերում նրա եկամուտը ծագում է լոկ առևտրային շահույթից։ Այս նրանից է առաջ գալիս, որ նրա աշխատանքն արժեք ստեղծող աշխատանք չէ։
Շրջանառության գործառնության տևողության երկարացումն արդյունաբերական կապիտալիստի համար ներկայացնում է 1) անձնապես ժամանակի կորուստ, որչափով որ այս նրան խանգարում է իր ֆունկցիան կատարելու իբրև բուն իսկ արտադրության պրոցեսի կառավարիչ. 2) այն, որ նրա արդյունքը փողի կամ ապրանքի ձևով ավելի երկար է մնում շրջանառության պրոցեսում, այսինքն մի այնպիսի պրոցեսում, որտեղ այդ արդյունքի արժեքը չի աճում և որտեղ ընդհատվում է արտադրության անմիջական պրոցեսը։ Որպեսզի սա չընդհատվի, ապա կամ պետք է արտադրությունը չսահմանափակվի, կամ թե լրացուցիչ փողային կապիտալ կանխավճարվի, որ արտադրության պրոցեսը միշտ միևնույն մասշտաբով շարունակվի։ Համենայն դեպս այս հանգում է այն բանին, որ կամ մինչայժմյան կապիտալով ավելի փոքր շահույթ է ձեռք բերվում, կամ թե պետք է լինում լրացուցիչ փողային կապիտալ կանխավճարելու, որ մինչայժմյան շահույթն ստացվի։ Արդ, այս բոլոր պայմանները չեն փոխվում, եթե արդյունաբերական կապիտալիստի տեղ վաճառականն է հանդես գալիս։ Փոխանակ այն բանի, որ արդյունաբերողն ավելի շատ ժամանակ գործադրի շրջանառության պրոցեսում, այն գործադրում է վաճառականը։ Փոխանակ այն բանի, որ արդյունաբերողն ստիպված լինի լրացուցիչ կապիտալ կանխավճարելու շրջանառության համար, այս կանխավճարում է վաճառականը, կամ — որ միևնույնին է հանգում — փոխանակ այն բանի, որ արդյունաբերական կապիտալի մեծ մասը մշտապես պտույտ գործի շրջանառության պրոցեսում, վաճառականի կապիտալն է ամբողջովին արգելափակվում նրա մեջ, և փոխանակ այն բանի, որ արդյունաբերական կապիտալիստն ավելի փոքր շահույթ արտադրի, նա ստիպված է չինում իր շահույթի մի մասն ամբողջովին զիջելու վաճառականին։ Որչափով որ վաճառականական կապիտալը սահմանափակված է մնում այն շրջանակներում, որոնցում նա անհրաժեշտ է, տարբերությունը լոկ այն է լինում, որ կապիտալի ֆունկցիայի այս բաժանման հետևանքով ավելի քիչ ժամանակ է գործադրվում բացառապես շրջանառության պրոցեսի վրա, ավելի փոքրաքանակ լրացուցիչ կապիտալ է կանխավճարվում նրա համար և ամբողջ շահույթի այն կորուստը, որ հանդես է գալիս առևտրային շահույթի ձևով, ավելի փոքր է լինում, քան այլապես կլիներ։ Եթե մեր վերևի օրինակում 720 c + 180 v + 180 m կապիտալը, որի կողքին գոյություն ունի 100-անոց մի վաճառականական կապիտալ, արդյունաբերական կապիտալիստին տալիս է 162-անոց կամ թե 18% մի շահույթ, հետևաբար շահույթը նվազում է 18-ով, ապա եթե գոյություն չունենար այս ինքնուրույն վաճառականական կապիտալը, անհրաժեշտ լրացուցիչ կապիտալը գուցե կազմեր 200, և մենք այն ժամանակ իբրև արդյունաբերական կապիտալիստի կանխավճարում 900-ի փոխարեն կունենայինք 1 100, հետևաբար 180-անոց հավելյալ արժեքի դեպքում կստանայինք շահույթի միմիայն 16%-անոց մի նորմա։
Եթե արդյունաբերական կապիտալիստը, որն իր սեփական վաճառականն է, հիմա բացի այն լրացուցիչ կապիտալից, որով նա նոր ապրանք է գնում՝ նախքան շրջանառության մեջ գտնվող իր արդյունքը նորից կփոխարկվի փողի, իր ապրանքային կապիտալի արժեքի իրացման համար, ուրեմն շրջանառության պրոցեսի համար դարձյալ կապիտալ է կանխավճարել հիշյալից զատ (գրասենյակի ծախքեր ու առևտրային բանվորների վարձ), ապա այս երկու կապիտալները թեև լրացուցիչ կապիտալներ են, բայց ոչ մի հավելյալ արժեք չեն ստեղծում։ Նրանք պետք է ապրանքների արժեքից փոխհատուցվեն, որովհետև այս ապրանքների արժեքի մի որոշ մասը պետք է նորից շրջանառության այս ծախքերին վերածվի. սակայն սրա հետևանքով ոչ մի լրացուցիչ հավելյալ արժեք չի կազմվում։ Հասարակության ամբողջ կապիտալի վերաբերմամբ այս փաստորեն հանգում է այն բանին, որ նրա մի մասը պահանջվում է այնպիսի երկրորդական գործառնությունների համար, որոնք արժեքի մեծացման պրոցեսի մեջ չեն մտնում, և որ հասարակական կապիտալի այս մասը միշտ պետք է վերարտադրվի այս նպատակների համար։ Սա հետևանքով առանձին կապիտալիստների համար ու արդյունաբերական կապիտալիստների ամբողջ դասակարգի համար շահույթի նորման նվազում է, մի հետևանք, որ առաջ է գալիս ամեն անգամ լրացուցիչ կապիտալ միակցելուց, որչափով որ այս պահանջվում է փոփոխուն կապիտալի գոյություն, ունեցող մասսան շարժման մեջ դնելու համար։
Որչափով որ առևտրային կապիտալիստը բուն շրջանառություն հետ կապված այս լրացուցիչ ծախքերն արդյունաբերական կապիտալիստի վրայից վերցնելով ինքն է ստանձնում, դարձյալ շահույթի նորմայի այս նվազումն է տեղի ունենում, միայն ավելի փոքր աստիճանով ու այլ ճանապարհով։ Հիմա գործն այնպիսի բնույթ է ստանում, որ վաճառականն ավելի շատ կապիտալ է կանխավճարում, քան հարկավոր կլիներ, եթե այս ծախքերը գոյություն չունենային, և որ այս լրացուցիչ կապիտալին հասանելի շահույթը մեծացնում է առևտրային շահույթի գումարը, հետևաբար վաճառականական կապիտալն ավելի մեծ ծավալով է մասնակցում, արդյունաբերական կապիտալի հետ միասին, շահույթի միջին նորմայի հավասարեցմանը, ուրեմն միջին շահույթն ընկնում է։ Եթե մեր վերևի օրինակում բացի վաճառականական 100-անոց կապիտալից դարձյալ 50-անոց լրացուցիչ կապիտալ է կանխավճարվում մեզ զբաղեցնող ծախքերի համար, ապա ամբողջ 180-անոց հավելյալ արժեքը հիմա բաշխվում է 900-անոց արտադրողական կապիտալի վրա, պլյուս վաճառականական 150-անոց մի կապիտալ, ընդամենը = 1 050։ Այսպիսով շահույթի միջին նորման իջնում է 17%-ի։ Արդյունաբերական կապիտալիստն ապրանքները վաճառականին ծախում է 900 + 154 = 1 054-ով, իսկ վաճառականը նույնը ծախում է 1 130-ով (1 080 + 50 այն ծախքերի համար, որ նա դարձյալ պետք է փոխհատուցի)։ Սակայն պետք է ընդունել, որ կապիտալի բաժանումը վաճառականական ու արդյունաբերական կապիտալների շաղկապված է առևտրային ծախքերի կենտրոնացման և ուրեմն սրանց նվագման հետ։
Հիմա հարց է առաջ գալիս. ի՞նչպես է լուծվում խնդիրն առևտրային վարձու բանվորների վերաբերմամբ, որոնց բանեցնում է վաճառական կապիտալիստը, այս դեպքում ապրանքի առևտրականը։
Այսպիսի առևտրային բանվորը մի կողմից նույնպիսի վարձու բանվոր է, ինչպես ամեն մի ուրիշը։ Նախ՝ այն իմաստով, որ նրա աշխատանքը գնվում է վաճառականի փոփոխուն կապիտալով, և ոչ թե իբրև եկամուտ ծախսվող փողով և ուրեմն նա գնվում է ոչ թե մասնավոր սպասավորության համար, այլ այս գործում կանխավճարված կապիտալի արժեքի ինքնաճման նպատակով։ Երկրորդ՝ այն իմաստով, որ նրա բանվորական ուժի արժեքը և ուրեմն նրա աշխատավարձը, ինչպես այս տեղի ունի մյուս բոլոր վարձու բանվորների նկատմամբ, որոշվում է նրա մասնահատուկ բանվորական ուժի արտադրության ու վերարտադրության ծախքերով, և ոչ թե նրա աշխատանքի արդյունքով։
Բայց առևտրային բանվորի ու անմիջաբար արդյունաբերական կապիտալի կողմից զբաղեցվող բանվորների միջև պետք է նույն տարբերությունը գոյություն ունենա, ինչ որ գոյություն ունի արդյունաբերական կապիտալի ու առևտրային կապիտալի միջև, ուրեմն և արդյունաբերական կապիտալիստի ու վաճառականի միջև։ Որովհետև վաճառականն իբրև սոսկ շրջանառության գործակալ ոչ արժեք ու ոչ էլ հավելյալ արժեք է արտադրում (քանի որ այն ավելադիր արժեքը, որ նա ապրանքներին միակցում է իր ծախսերի միջոցով, հանգում է առաջ արդեն գոյություն ունեցած արժեքի մեծացմանը, թեև այստեղ մեր դեմ ծառանում է այն հարցը, թե նա ի՞նչպես է պահում-պահպանում իր հաստատուն կապիտալի այս արժեքը), ապա նրա համար անմիջաբար հավելյալ արժեք չեն կարող ստեղծել նաև այն առևտրային բանվորները, որոնք նրա կողմից զբաղեցվում են միևնույն ֆունկցիաներում։ Այստեղ, ինչպես և արտադրողական բանվորների դեպքում, մենք ենթադրում ենք, որ աշխատավարձը որոշվում է բանվորական ուժի արժեքով, հետևաբար վաճառականը չի հարստանում վարձից հանուրդ կատարելով, այնպես որ նա իր ծախքերի հաշվի մեջ չի մտցնում աշխատանքի համար կատարվող մի այնպիսի կանխավճարում, որով աշխատանքը միմիայն մասամբ է վարձատրվում, ուրիշ խոսքով՝ նա հարստանում է ոչ թե նրանով, որ խաբում է իր գործակատարներին և այլոց։
Առևտրային վարձու բանվորների վերաբերմամբ դժվարությունն այն չի ամենևին, որ բացատրվի, թե նրանք ի՞նչպես են շահույթ արտադրում անմիջաբար իրենց բանեցնողի համար, չնայած որ նրանք անմիջաբար հավելյալ արժեք չեն արտադրում (որի մի փոխակերպված ձևն է շահույթը)։ Հարցն իրոք արդեն լուծված է առևտրային շահույթի ընդհանուր վերլուծությամբ։ Ճիշտ այնպես, ինչպես որ արդյունաբերական կապիտալը շահույթ է ձեռք բերում այն բանի շնորհիվ, որ ծախում է ապրանքների մեջ պարունակվող ու իրացված այն, աշխատանքը, որի համար ինքը ոչ մի էկվիվալենտ չի վճարել, այնպես էլ առևտրային կապիտալն է շահույթ ձեռք բերում այն բանի շնորհիվ, որ նա արդյունաբերական կապիտալին լրիվ չի վճարում այն անվճար աշխատանքի համար, որն ապրանքի մեջ է պարունակվում (ապրանքի մեջ, որչափով որ սրա արտադրության վրա ծախսված կապիտալը գործում է իբրև ամբողջ արդյունաբերական կապիտալի մի համապատասխան մաս), այնինչ ապրանքը վաճառելիս, ընդհակառակը, հարկադրում է, որ ապրանք գնողներն իրեն վճարեն ապրանքների մեջ դեռ պարունակվող ու իր կողմից չվճարած մասի համար էլ։ Վաճառականական կապիտալի հարաբերությունը հավելյալ արժեքի նկատմամբ այն չէ, ինչ որ արդյունաբերական կապիտալինը։ Վերջինս հավելյալ արժեքն արտադրում է ուրիշի անվճար աշխատանքն անմիջաբար յուրացնելով։ Առաջինն այս հավելյալ արժեքի մի մասը յուրացնում է նրանով, որ արդյունաբերական կապիտալին հարկադրում է այս մասն իրեն՝ վաճառականական կապիտալին զիջելու։
Ապրանքներն իրացնելու իր ֆունկցիայի շնորհիվ է, որ առևտրային կապիտալը վերարտադրության պրոցեսում գործում է իբրև կապիտալ, և այս պատճառով, իբրև գործող կապիտալ, բաժին է կորզում ամբողջ կապիտալի արտադրած հավելյալ արժեքից։ Առանձին վաճառականի համար սրա շահույթի մասսան կախված է կապիտալի այն մասսայից, որ նա կարող է այս պրոցեսում գործադրել, իսկ նա կարող է այնքան ավելի շատ կապիտալ գործադրել առուծախի համար, որքան ավելի մեծ է իր գործակատարների անվճար աշխատանքը։ Վաճառական կապիտալիստը մեծ մասամբ ստիպում է, որ իր բանվորները կատարեն այն իսկ ֆունկցիան, որի զորությամբ է նրա փողը կապիտալ հանդիսանում։ Այս գործակատարների անվճար աշխատանքը, թեև սա հավելյալ արժեք չի ստեղծում, բայց հնարավորություն է ստեղծում, որ վաճառականը հավելյալ արժեք յուրացնի, մի բան, որ ըստ հետևանքի բոլորովին միևնույն բանն է այս կապիտալի համար. հետևաբար գործակատարների անվճար աշխատանքը շահույթի աղբյուր է այս կապիտալի համար։ Ապա թե ոչ վաճառականական գործը երբեք չէր կարելի խոշոր մասշտաբով կատարել, ամենևին չէր կարելի կապիտալիստորեն վարել։
Ինչպես որ բանվորի անվճար աշխատանքն անմիջաբար հավելյալ արժեք է ստեղծում արտադրողական կապիտալի համար, այնպես էլ առևտրային վարձու բանվորների անվճար աշխատանքն այս հավելյալ արժեքի յուրացմանը մասնակցելու հնարավորություն է ստեղծում առևտրային կապիտալի համար։
Դժվարությունը հետևյալն է. քանի որ իրեն՝ վաճառականի բանվորական ժամանակն ու աշխատանքն արժեստեղծ աշխատանք չէ, թեև արդեն արտադրված հավելյալ արժեքի մեջ մասնակցելու հնարավորություն է ստեղծում նրա համար,— ապա ի՞նչ է ներկայացնում այն փոփոխուն կապիտալը, որ վաճառականը ծախսում է առևտրային բանվորական ուժ գնելու համար։ Արդյոք այս փոփոխուն կապիտալը պե՞տք է հաշվել որպես կանխավճարված վաճառականական կապիտալի, վրա արված ծախքեր։ Եթե չպետք է հաշվել, ապա թվում է, թե այս հակասում է շահույթի նորմայի հավասարեցման օրենքին. ո՞ր կապիտալիստը 150 կկանխավճարեր, եթե նա միմիայն 100-ը կարող էր հաշվել, որպես կանխավճարած կապիտալ։ Սակայն եթե պետք է հաշվել, ապա թվում է, թե այս հակասում է առևտրային կապիտալի էությանը, որովհետև կապիտալի այս տեսակը գործում է իբրև կապիտալ ոչ թե այն բանի շնորհիվ, որ արդյունաբերական կապիտալի նման նա ուրիշի աշխատանքն է շարժման մեջ դնում, այլ այն բանի շնորհիվ, որ հենց ինքն է աշխատում, այսինքն, առուծախի ֆունկցիաներ է կատարում և հենց լոկ սրա համար ու սրա հետևանքով է իր վրա փոխանցում արդյունաբերական կապիտալի արտադրած հավելյալ արժեքի մի մասը։
(Այսպիսով ուրեմն, պետք է հետազոտել հետևյալ կետերը.— վաճառականի փոփոխուն կապիտալը. անհրաժեշտ աշխատանքի օրենքը շրջանառության մեջ. վաճառականի աշխատանքն ի՞նչպես է պահպանում իր հաստատուն կապիտալի արժեքը. վաճառականական կապիտալի դերը վերարտադրության ամբողջ պրոցեսի մեջ. վերջապես կապիտալի երկտրոհումը մի կողմից՝ ապրանքային կապիտալի ու փողային կապիտալի և մյուս կողմից՝ ապրանքային-առևտրային կապիտալի ու փողային-առևտրային կապիտալի)։
Եթե ամեն մի վաճառական լոկ այնքան կապիտալ ունենար, որքան որ նա անձնապես կարող էր պտույտի մեջ դնել իր սեփական աշխատանքով, ապա վաճառականական կապիտալի մի անվերջ մասնատում տեղի կունենար. այս մասնատումը պետք է աճեր նույն այն չափով, որով արտադրողական կապիտալն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման ընթացքում ավելի խոշոր մասշտաբով կարտադրեր և ավելի մեծ մասսաների հետ գործ կունենար։ Ուրեմն մեկի և մյուսի միջև աճող անհամապատասխանություն առաջ կգար։ Միևնույն չափով, որով կապիտալը կկենտրոնանար արտադրության ոլորտում, նա կապակենտրոնանար շրջանառության ոլորտում։ Արդյունաբերական կապիտալիստի զուտ վաճառականական գործառնություններն ու սրա հետ էլ նրա զուտ վաճառականական ծախքերն անվերջ կընդլայնվեին այն բանի հետևանքով, որ նա, ասենք, 100-ի փոխարեն պետք է գործ ունենար 1 000 վաճառականի հետ։ Սրանով կվերանար վաճառականական կապիտալի առանձնանալու օգտի մեծ մասը. բացի զուտ վաճառականական ծախքերից կաճեին նաև շրջանառության մյուս ծախքերը՝ տեսակավորման, առաքման և այլ ծախքերը։ Արդյունաբերական կապիտալի նկատմամբ սահմանափակվենք այսքանով և այժմ անցնենք վաճառականական կապիտալի քննարկմանը։ Առաջին՝ ինչ վերաբերում է զուտ վաճառականական աշխատանքներին։ Մեծ թվերով հաշվելն ավելի շատ ժամանակ չի նստում, քան փոքրերով հաշվելը։ 100 ֆ. ստ.-անոց 10 գնում կատարելը տասնապատիկ շատ աշխատանք է նստում, քան 1 000 ֆ. ստ.-անոց մի գնում կատարելը։ 10 մանր վաճառականի հետ գործ ունենալը տասնապատիկ շատ թղթակցություն, թուղթ, փոստային ծախս է պահանջում, քան մի խոշորի հետ թղթակցելը։ Աշխատանքի նպատակահարմար բաժանումն առևտրային ձեռնարկում, որտեղ մեկը մատյաններ է վարում, մի ուրիշը՝ կասսան, մի երրորդը թղթակցում է, սա գնում է, նա ծախում է, սա շրջում է և այլն,— տնտեսում է բանվորական ժամանակը վիթխարի քանակով, այնպես որ առևտրային բանվորների այն թիվը, որ գործադրվում է խոշոր առևտրի մեջ, բոլորովին չի համապատասխանում ձեռնարկության համեմատական մեծությանը։ Այս ծագում է նրանից, որ առևտրի մեջ շատ ավելի, քան արդյունաբերության մեջ, միևնույն ֆունկցիան նույնահավասար բանվորական ժամանակ է նստում, անկախ նրանից, խոշոր թե փոքր մասշտաբով է կատարվում։ Ուստի համակենտրոնացումն էլ վաճառականական ձեռնարկության մեջ ավելի վաղ է հանդես գալիս, քան արդյունաբերական արհեստանոցում։ Այնուհետև գալիս են հաստատուն կապիտալի վրա արվող ծախսերը։ 100 փոքր գրասենյակն անչափ ավելի շատ է նստում, քան մի մեծը, 100 վոքր ապրանքային պահեստանոցն ավելի, քան մի մեծը և այլն։ Տրանսպորտի այն ծախքերը, որոնք վաճառականի գործի մեջ մտնում են առնվազն իբրև կանխավճարելի ծախքեր, աճում են մասնատման հետ զուգընթաց։
Նման մասնատման դեպքում արդյունաբերական կապիտալիստը պետք է իր գործի առևտրային մասում ավելի շատ աշխատանք գործադրեր և ավելի շատ շրջանառության ծախքեր աներ։ Միևնույն վաճառականական կապիտալը, եթե բաշխվեր բազմաթիվ փոքր վաճառականների միջև, այսպիսի մասնատման հետևանքով շատ ավելի բանվորներ կպահանջեր իր ֆունկցիաների կատարման համար, և բացի սրանից՝ միևնույն, ապրանքային կապիտալի պտույտը կատարելու համար վաճառականական ավելի մեծ կապիտալ հարկավոր կլիներ։
Եթե մենք ապրանքների առուծախի մեջ անմիջաբար դրված վաճառականական ամբողջ կապիտալն անվանենք B, իսկ համապատասխան փոփոխուն կապիտալը, որ ծախսվում է առևտրային օժանդակ բանվորներին վարձատրելու համար, անվանենք b, ապա B + b-ն ստացվում է ավելի փոքր, քան կլիներ վաճառականական ամբողջ B կապիտալն այն դեպքում, եթե ամեն մի վաճառական կառավարվեր առանց օգնականների, եթե, ուրեմն, կապիտալի ոչ մի մասը չծախսվեր b-ի վրա։ Սակայն և այնպես մենք դեռ չենք լուծվել դժվարությունը։
Ապրանքների վաճառագինը պետք է բավարար լինի՝ 1) B + b-ին բաժին ընկնող միջին շահույթը վճարելու համար։ Այս նրանով է բացատրվում արդեն, որ B + b-ն սկզբնական B-ի կրճատումն է ընդհանրապես, վաճառականական մի ավելի փոքր կապիտալ է ներկայացնում, քան այն, որ առանց b-ի անհրաժեշտ կլիներ։ Բայց այս վաճառագինը պետք է 2) բավարար լիներ՝ փոխհատուցելու թե b-ին հասանելի նոր երևան եկած ավելադիր շահույթը և թե վճարված աշխատավարձը, վաճառականի փոփոխուն կապիտալը, որ = b։ Այս վերջինս է դժվարություն ներկայացնում։ Արդյոք b-ն գնի մի նոր բաղադրամաս է կազմում, թե՞ B + b-ով ձեռք բերված շահույթի մի մասն է լոկ, որը միայն առևտրային բանվորի վերաբերմամբ հանդես է դալիս իբրև աշխատավարձ, իսկ բուն իսկ վաճառականի վերաբերմամբ՝ իբրև նրա փոփոխուն կապիտալի սոսկական փոխհատուցում։ Վերջին դեպքում այն շահույթը, որ ձեռք է բերում վաճառականը իր կանխավճարած B + b կապիտալի դիմաց, լոկ հավասար կլիներ այն շահույթին, որ ընդհանրական նորմայի համաձայն բաժին է ընկնում B-ին, պլյուս b-ն, ընդորում թեև վերջինս վաճառականը վճարում է աշխատավարձի ձևով, բայց նա ոչ մի շահույթ չի բերում։
Խնդիրն իրապես հանգում է այն բանին, որ գտնենք b-ի սահմանները (մաթեմատիկական իմաստով)։ Նախ և առաջ մենք ուզում ենք ճիշտ որոշել, թե ինչումն է դժվարությունը։ Անմիջաբար ապրանքների առուծախի վրա ծախսվող կապիտալը անվանենք B, այն հաստատուն կապիտալը, որ գործ է ածվում այս ֆունկցիայի առնչությամբ (ռեալ առևտրածախսերը) անվանենք K, այն փոփոխուն կապիտալը, որ վաճառականն է ծախսում անվանենք b։
B-ի փոխհատուցումը ոչ մի դժվարություն չի ներկայացնում ամենևին։ Սա վաճառականի համար լոկ իրացած առքագինն է կամ թե արտադրության գինը գործարանատիրոջ համար։ Այս գինը վճարում է վաճառականը էլ վերավաճառքի ժամանակ նա B-ն ետ է ստանում իբրև իր վաճառագնի մի մասը, բացի այս B-ից նա ստանում է B-ին հասանելի շահույթը, ինչպես բացատրված է առաջ։ Օրինակ, ապրանքն արժե 100 ֆ. ստ.։ Սրան հասանելի շահույթը թող լինի 10%։ Այսպիսով ապրանքը ծախվում է 110-ով։ Ապրանքն առաջ արդեն արժեր 100. վաճառականական 100-անոց կապիտալը հիմա նրա վրա ավելացնում է 10 միայն։
Այնուհետև եթե մենք վերցնենք K-ն, ապա սա առառավելը նույնքան մեծ է, բայց իրոք ավելի փոքր է, որպես հաստատուն կապիտալի այն մասը, որ արտադրողը գործ կածեր վաճառքի ու առքի ժամանակ, բայց որը մի ավելագրում կկազմեր այն հաստատուն կապիտալի նկատմամբ, որ արտադրողն անմիջաբար գործ է ածում արտադրության մեջ։ Այնուամենայնիվ այս մասը միշտ պետք է փոխհատուցվի ապրանքի գնից, կամ որ միևնույնն է, ապրանքի մի համապատասխան մասը միշտ պետք է այս ձևով ծախսվի, պետք է — եթե նկատի ենք ունենում հասարակության ամբողջ կապիտալը — միշտ այս ձևով վերարտադրվի։ Կանխավճարված հաստատուն կապիտալի այս մասը ճիշտ այնպես, ինչպես և նույնի այն ամբողջ մասսան, որ գրված է ուղղակի արտադրության մեջ, սահմանափակող ներգործություն կունենար շահույթի նորմայի վրա։ Որչափով որ արդյունաբերական կապիտալիստն իր գործի առևտրային մասը վաճառականին է թողնում, նա կարիք չունի կապիտալի այս մասը կանխավճարելու։ Նրա փոխարեն այս կանխավճարում է վաճառականը։ Սակայն նշած շրջանակներում այս լոկ անվանական է. վաճառականը ոչ արտադրում և ոչ էլ վերարտադրում է իր գործածած հաստատուն կապիտալը (ռեալ առևտրածախսերը)։ Հետևաբար սրա արտադրությունը հանդես է գալիս իբրև արդյունաբերական որոշ կապիտալիստների ձեռնարկուական, գործունեության մի հատուկ տեսակ, կամ թե առնվազը որպես նրանց այդ գործունեության մի մասը, կապիտալիստների, որոնք այսպիսով միևնույն դերն են խաղում, ինչպես այն, արդյունաբերական կապիտալիստները, որոնք կենսամիջոցներ արտադրողներին հաստատուն կապիտալ են մատակարարում։ Այսպիսով վաճառականը նախ ստանում է այս հաստատուն կապիտալի փոխհատուցումն ու երկրորդ՝ սրան հասանելի շահույթը։ Ուրեմն թե մեկի և թե մյուսի հետևանքով տեղի է ունենում շահույթի նվազում արդյունաբերական կապիտալիստի համար։ Բայց աշխատանքի բաժանման հետ շաղկապված համակենտրոնացման ու տնտեսման պատճառով այդ նվազումը կատարվում է ավելի փոքր չափով, քան այն, դեպքում, (եթե արդյունաբերական կապիտալիստն ինքը կանխավճարեր այս կապիտալը։ Շահույթի նորմայի նվազումն ավելի փոքր է, որովհետև ավելի փոքր է նաև այս կերպ կանխավճարվող կապիտալը։
Հետևաբար վաճառագինն առայժմ կազմված է B + K-ից, պլյուս B + K-ին հասանելի շահույթը։ Նրա այս մասը, մինչև հիմա ասածներից հետո, ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Բայց ահա մեջտեղ է գալիս b-ն, կամ վաճառականի կանխավճարած փոփոխուն կապիտալը։
Սրա հետևանքով վաճառագինը դառնում է. B + K + b, պլյուս B + K-ին հասանելի շահույթը, պլյուս b-ին հասանելի շահույթը։
B-ն փոխհատուցում է առքագինը միայն, բայց B-ին հասանելի շահույթից զատ ոչ մի մաս չի ավելացնում այս գնի վրա։ K-ն ոչ միայն K-ին հասանելի շահույթն է ավելացնում, այլև բուն իսկ K-ն. բայց K + սրան հասանելի շահույթը, հաստատուն կապիտալի ձևով կանխավճարված շրջանառության ծախքերի մասը + սրան համապատասխան միջին շահույթը — արդյունաբերական կապիտալիստի ձեռքում ավելի մեծ կլիներ, քան վաճառական կապիտալիստի ձեռքում։ Միջին շահույթի փոքրացումը հանդես է դալիս այնպիսի ձևով, որ լրիվ միջին շահույթը — կանխավճարված արդյունաբերական կապիտալից B + K-ն հանելուց հետս — հաշվվում է, իսկ B + K-ն-ին հասանելի միջին շահույթի չափով հանուրդը վճարվում է վաճառականին, այնպես որ այս հանուրդն իբրև մի հատուկ կապիտալի, վաճառականական կապիտալի, շահույթ է ներկայանում։
Բայց b + սրան հասանելի շահույթի կամ թե տվյալ դեպքում, որտեղ շահույթի նորման ենթադրվում է 10%, b + b-ի խնդիրն այլ կերպ է դրվում, և հենց այստեղ է իսկական դժվարությունը։
Ենթադրության համաձայն վաճառականը b-ով գնում է առևտրային աշխատանք միայն, ուրեմն մի աշխատանք, որ անհրաժեշտ է կապիտալի շրջանառության ֆունկցիաների համար, Ա—Փ ու Փ—Ա ձևափոխությունները կատարելու համար։ Բայց առևտրային աշխատանքն այն աշխատանքն է, որ ընդհանրապես անհրաժեշտ է, որպեսզի կապիտալը գործի իբրև վաճառականական կապիտալ, որպեսզի սա գլուխ բերի ապրանքի փոխարկումը փողի ու փողինն՝ ապրանքի։ Այս մի աշխատանք է, որ իրացնում է արժեքներ, բայց ոչ մի արժեք չի ստեղծում։ Եվ լոկ այն չափով, որչափով մի կապիտալ կատարում է այս ֆունկցիաները — ուրեմն մի կապիտալիստ այս գործառնությունները, այս աշխատանքը կատարում է իր կապիտալով,— այս կապիտալը գործում է իբրև վաճառականական կապիտալ և մասնակցում է շահույթի ընդհանրական նորմայի կարգավորմանը, այսինքն, իր դիվիդենդն [շահույթաբաժինն] է կորզում ամբողջ շահույթից։ Բայց (b + սրա շահույթը) մեծության մեջ ըստ երևույթին հանդես է դալիս նախ՝ աշխատանքի վճարը (որովհետև արդյունաբերական կապիտալիստը հիշյալը վճարում է վաճառականին՝ սրա սեփական աշխատանքի համար, թե՞ վաճառականի կողմից վարձատրվող գործակատարներին, միևնույն է) ու երկրորդ՝ այս աշխատանքի համար վճարած գումարին հասանելի շահույթը, աշխատանքի, որ պետք է կատարեր վաճառականն ինքը։ Վաճառականական կապիտալն ստանում է նախ՝ ետվճարվող b-ն և երկրորդ՝ սրան հասանելի շահույթը, հետևաբար այս առաջ է գալիս նրանից, որ այս կապիտալը հարկադրում է, որ նախ՝ իրեն վճարեն այն աշխատանքի համար, որի շնորհիվ այս կապիտալը գործում է իբրև վաճառականական կապիտալ և որ երկրորդ՝ իրեն շահույթ վճարեն, որովհետև գործում է իբրև կապիտալ, այսինքն, որովհետև նա կատարում է մի աշխատանք, որի համար նրան շահույթ է վճարվում իբրև գործող կապիտալի։ Այս է ուրեմն այն հարցը, որը պետք է լուծել։
Ընդունենք, որ B = 100, b = 10, և շահույթի նորման = 10%։ Մենք ենթադրում ենք, որ K = 0, որպեսզի առքագնի այս տարրը, որ այս կետին չի վերաբերում և որի հետ մեր հաշիվներն արդեն մաքրել ենք, նորից ավելորդ տեղը հաչվի մեջ չմտցնենք։ Այսպիսով վաճառագինը կլիներ = B + p + b + p (= B + Bp´ + b + bp´, որտեղ p´-ը շահույթի նորման է) = 100 + 10 + 10 + 1 = 121։
Բայց եթե b-ն վաճառականի կողմից ծախսված չլիներ աշխատավարձի վրա — որովհետև b-ն վճարվում է միմիայն առևտրային աշխատանքի համար, որն անհրաժեշտ է այն ապրանքային կապիտալի արժեքն իրացնելու. համար, որ արդյունաբերական կապիտալն է շուկա նետում — ապա գործն այսպիսի բնույթ կընդուներ։ B = 100-ը գնելու, կամ թե ծախելու համար վաճառականը պետք է իր ժամանակը տար, և մենք ընդունենք, որ այս գործին նա նվիրում է իր տրամադրության տակ գտնվող ամբողջ ժամանակը։ Առևտրային աշխատանքը, որ ներկայացված է b-ով կամ թե 10-ով, եթե վարձատրվեր ոչ թե աշխատավարձով, այլ շահույթով, կենթադրեր մի ուրիշ վաճառականական կապիտալ = 100, որովհետև սրա 10% = b = 10։ Այս երկրորդ B = 100-ն ավելադիր կերպով չէր մտնի ապրանքի գնի մեջ, բայց 10%-՚ն իհարկե կմտներ այդ գնի մեջ։ Հետևաբար 100-անոց երկու օպերացիա կկատարվեր, = 200, որպեսզի 200 + 20 = 220-ի ապրանք գնվեր։
Որովհետև վաճառականական կապիտալը ոչ այլ ինչ է բացարձակորեն, բայց եթե շրջանառության պրոցեսի մեջ գործող արդյունաբերական կապիտալի մի մասի ինքնուրույնացած մի ձև, ուստի նրան վերաբերող բոլոր հարցերը լուծվում են նրանով, որ պրոբլեմն ամենից առաջ դրվում է այս ձևով. վաճառականական կապիտալին հատուկ երևույթները հանդես են գալիս տակավին ոչ ինքնուրույնորեն, այլ դեռ ուղղակի կապակցված արդյունաբերական կապիտալի հետ, իբրև սրա ճյուղ։ Ի տարբերություն գործարանից, առևտրային կապիտալը, ինչպես գրասենյակը, շարունակ գործում է շրջանառության պրոցեսում։ Ուրեմն մեր քննարկման առարկա հանդիսացող b-ն հիմա նախ պետք է հետազոտել հենց այստեղ, իրեն արդյունաբերական կապիտալիստի գրասենյակի մեջ։
Ամենից առաջ այս գրասենյակը միշտ էլ անչափ փոքր է արդյունաբերական արհեստանոցի համեմատությամբ։ Սակայն պարզ է հետևյալը. այն չափով, որով ընդլայնվում է արտադրության մասշտաբը, աճում են այն առևտրային գործառնությունները, որոնք պետք է մշտապես կատարվեն արդյունաբերական կապիտալի շրջանառության համար, թե այն նպատակով, որ ծախվի ապրանքային կապիտալի ձևով գոյություն ունեցող արդյունքը և թե այն նպատակով, որ ստացված փողը նորից արտադրամիջոցների փոխարկվի և ամբողջի վերաբերյալ հաշիվ կազմվի։ Գների հաշվարկումը, մատյաններ վարելը, կասսայի վարելը, թղթակցությունը, այս բոլորը վերաբերում է տվյալ կետին։ Որքան ավելի բարձր է կանգնած արտադրության մասշտաբը, այնքան ավելի մեծ են, թեկուզ ոչ երբեք միևնույն համամասնությամբ, արդյունաբերական կապիտալի վաճառականական գործառնությունները, ուրեմն և այն աշխատանքն ու շրջանառության մյուս ծախքերը, որոնք հարկավոր են արժեքն ու հավելյալ արժեքն իրացնելու համար։ Սրա հետևանքով անհրաժեշտ է դառնում առևտրային վարձու բանվորների կիրառումը, որոնք և կազմում են բուն գրասենյակը։ Սրանց վրա կատարվող ծախսը, թեև արվում է աշխատավարձի ձևով, տարբերվում է այն փոփոխուն կապիտալից, որը ծախսվում է արտադրողական աշխատանք գնելու վրա։ Այս պարագան ավելացնում է արդյունաբերական կապիտալիստի ծախսերը, կանխավճարվող կապիտալի մասսան՝ առանց անմիջաբար բարձրացնելու հավելյալ արժեքը։ Պատճառն այն է, որ այս ծախսն այնպիսի աշխատանքի համար կատարվող մի ծախս է, որը կիրառվում է լոկ արդեն ստեղծված արժեքներն իրացնելու համար։ Այս տեսակի ամեն մի այլ ծախսի նման սա էլ է նվազեցնում շահույթի նորման, որովհետև աճում է կանխավճարված կապիտալը, բայց ոչ հավելյալ արժեքը։ Եթե հավելյալ արժեքն անփոփոխ է մնում, բայց չկանխավճարված C կապիտալն աճելով դառնում է C + ΔС, ապա շահույթի նորմայի տեղ հանդես է գալիս շահույթի ավելի փոքր Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
նորման։ Հետևաբար արդյունաբերական կապիտալիստը ճգնում է շրջանառության այս ծախքերը, ճիշտ այնպես, ինչպես հաստատուն կապիտալի համար արվող իր ծախսերը, սահմանափակել նրանց մինիմումով։ Ուստի արդյունաբերական կապիտալը տարբեր վերաբերմունք ունի դեպի իր առևտրային վարձու բանվորները և դեպի իր արտադրողական վարձու բանվորները։ Այլ հավասար պայմաններում որքան ավելի մեծ քանակությամբ են գործադրվում այս վերջինները, այնքան ավելի մեծ մասշտաբով է կազմակերպված լինում արտադրությունը, այնքան ավելի մեծ է հավելյալ արժեքը կամ շահույթը։ Հակառակ դեպքում՝ ընդհակառակը։ Որքան ավելի խոշոր է արտադրության մասշտաբը, և որքան ավելի մեծ է իրացնելի արժեքն ու հետևաբար հավելյալ արժեքը, ուրեմն որքան ավելի մեծ է արտադրված ապրանքային կապիտալը, այնքան ավելի շատ են աճում բացարձակորեն, թեև ոչ հարաբերաբար, գրասենյակային ծախքերը և շարժառիթ հանդիսանում աշխատանքի բաժանման մի տեսակի համար։ Թե որքան մեծ չափով է շահույթը կազմում այս ծախսերի նախադրյալը, այս երևան է գալիս ի միջի այլոց նրանով, որ առևտրային աշխատավարձի աճելու հետ նույնի մի մասը վճարվում է շահույթի մի որոշ, տոկոսից։ Գործի էությունից է բխում այն, որ այն աշխատանքը, որ կազմված է միմիայն միջնորդավորող գործառնություններից, որոնք մասամբ շաղկապված են արժեքների հաշվարկման հետ մասամբ՝ նրանց իրացման հետ, մասամբ՝ իրացված փողն արտադրամիջոցների ետփոխարկելու հետ, գործառնություններ, որոնց ծավալը հետևաբար կախված է արտադրված ու իրացնելի արժեքների մեծությունից,— որ այսպիսի մի աշխատանքը ներգործում է ոչ թե իբրև պատճառ, ինչպես ներգործում է անմիջաբար արտադրողական աշխատանքը, այլ իբրև այս արժեքների համապատասխան մեծությունների ու մասսաների հետևանք։ Նույնը պետք է ասել նաև շրջանառության մյուս ծախքերի վերաբերմամբ։ Շատ չափելու, կշռելու, փաթթոցելու, փոխադրելու համար պետք է շատ էլ ապրանք լինի. փաթթոցելու ու փոխադրելու և այլոց աշխատանքի քանակը կախված է այն ապրանքների քանակից, որոնք այդ գործունեության օբեկտներն են, և ոչ թե ընդհակառակը։
Առևտրային բանվորն անմիջաբար հավելյալ արժեք չի արտադրում, բայց նրա աշխատանքի գինը որոշվում է նրա բանվորական ուժի արժեքով, ուրեմն սրա արտադրության ծախքերով, այնինչ այս բանվորական ուժի գործնական հայտաբերումը, նրա լարումը, ծախսումն ու մաշումը, ինչպես այդ տեղի ունի և ուրիշ ամեն մի վարձու բանվորի նկատմամբ, ամենևին սահմանափակված չի նրա արժեքով։ Ուստի նրա վարձը ոչ մի անհրաժեշտ առնչություն չունի շահույթի այն մասսայի հետ, որն իրացնելու գործում նա օգնում է կապիտալիստին։ Այն, ինչ նստում է այս բանվորը կապիտալիստի վրա, ու այն, ինչ որ նա բերում է կապիտալիստին, տարբեր մեծություններ են։ Նա շահույթ է բերում վաճառականին ոչ թե նրանով, որ անմիջաբար հավելյալ արժեք է ստեղծում, այլ նրանով, որ օգնում է հավելյալ արժեքի իրացման ծախքերը քչացնելու, որչափով որ նա մասամբ անվճար աշխատանք է կատարում։ Բուն առևտրային բանվորը պատկանում է վարձու բանվորների ավելի լավ վճարվող խավին, նրանց թվին, որոնց աշխատանքը հմուտ աշխատանք է, միջին աշխատանքից բարձր է կանգնած։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ միասին, նույնիսկ միջին աշխատանքի վերաբերմամբ, աշխատավարձն ընկնելու տենդենց ունի, մասամբ՝ աշխատանքի բաժանման հետևանքով գրասենյակի ներսում. այստեղից էլ պետք է առաջ գա աշխատունակության լոկ միակողմանի զարգացում, և այս տեսակ աշխատունակություն ձեռք բերելու ծախքերը կապիտալիստի վրա մասամբ ոչինչ չեն նստում,— այլ հենց ֆունկցիայի շնորհիվ զարգանում է բանվորի հմտությունը, և այս կատարվում է այնքան ավելի արագ, որքան ավելի միակողմանի է դառնում ֆունկցիան աշխատանքի բաժանմանը զուգընթաց։ Երկրորդ՝ այն պատճառով, որ տարրական կրթությունը, ծանոթությունն առևտրական գործի հետ, լեզուների յուրացումը և այլն գիտության ու ժողովրդական կրթության առաջադիմությանը զուգընթաց այնքան ավելի արագ, ավելի հեշտ, ավելի ընդհանրականորեն, ավելի էժան են վերարտադրվում, որքան ավելի է արտադրության կապիտալիստական եղանակը դեպի գործնականն ուղղում ուսուցման մեթոդները և այլն։ Ժողովրդական կրթության ընդհանրականացումը հնարավորություն է տալիս բանվորների այս տեսակը հավաքագրելու այն դասակարգերից, որոնք առաջ բացառված էին այս ասպարեզից, սովոր էին գոյության ավելի վատ պայմանների։ Բացի սրանից, նա ուժեղացնում է այսպիսիների հորդումն ու սրա հետ միասին՝ նաև մրցումը։ Ուստի մի քանի բացառությունները չհաշված, կապիտալիստական արտադրության պրոգրեսի հետ միասին ընկնում է այս մարդկանց բանվորական ուժի արժեքը. նրանց աշխատավարձն իջնում է, այնինչ նրանց աշխատունակությունը բարձրանում է։ Կապիտալիստը շատացնում է այս բանվորների թիվը, եթե պետք է լինում ավելի շատ արժեք ու շահույթ իրացնելու։ Այս աշխատանքի ավելանալը հավելյալ արժեքի շատանալու հետևանք է միշտ, և ոչ երբեք նրա պաաճառը[3]։
Այսպիսով ուրեմն, մի երկատում է տեղի ունենում։ Մի կողմից՝ կապիտալի ֆունկցիաները, իբրև ապրանքային կապիտալի ու փողային կապիտալի ֆունկցիաներ (այս կապիտալն այնուհետև որոշվում է իբրև առևտրային կապիտալ), արդյունաբերական կապիտալի որոշ ընդհանրական ձևեր են։ Մյուս կողմից՝ հատուկ կապիտալներ, ուրեմն և կապիտալիստների հատուկ խավեր բացառապես այս ֆունկցիաներով են զբաղվում. և այսպիսով այս ֆունկցիաները դառնում են կապիտալի արժեքի մեծացման հատուկ ոլորտներ։
Առևտրային ֆունկցիաներն ու շրջանառության ծախքերն առևտրային կապիտալի համար լոկ անջատված են լինում։ Արդյունաբերական կապիտալի այն կողմը, որ դարձած է դեպի շրջանառությունը, գոյություն ունի ոչ միայն նրանով, որ ինքը մշտապես առկա է իբրև ապրանքային կապիտալ ու փողային կապիտալ, այլ և նրանով, որ արհեստանոցի կողքին գտնվում է գրասենյակը։ Բայց այս կողմն անջատվում, ինքնուրույնանում է առևտրային կապիտալի համար։ Նրա միակ արհեստանոցը գրասենյակն է։ Կապիտալի այն մասը, որը գործադրվում է շրջանառության ծախքերի ձևով, խոշոր վաճառականի մոտ շատ ավելի մեծ է լինում, քան արդյունաբերողի մոտ, որովհետև բացի սեփական ձեռնարկության գրասենյակից, որը շաղկապված է ամեն մի արդյունաբերական արհեստանոցի հետ, կապիտալի այն մասը, որը պետք է արդյունաբերական կապիտալիստների ամբողջ դասակարգի կողմից այս եղանակով գործադրվեր, կենտրոնանում է առանձին վաճառականների ձեռքում, որոնք հոգում են ինչպես շրջանառության ֆունկցիաների շարունակման, այնպես էր սրանից բխող շրջանառության ծախքերի շարունակման մասին։
Արդյունաբերական կապիտալի համար շրջանառության ծախքերը ներկայանում են իբրև անարտադրողական ծախքեր և իրոք անարտադրողական ծախքեր են։ Վաճառականի համար նրանք հանդես են դալիս իբրև աղբյուր իր շահույթի, որը — շահույթի ընդհանրական նորման տվյալ ենթադրելով — համապատասխանում է ծախքերի մեծությանը։ Ուստի շրջանառության այս ծախքերի համար կատարելի ծախքը մի արտադրողա-
- ↑ Որպեսզի կարողանա վաճառականական կապիտալն արտադրողական կապիտալի շարքը դասել, Ռամսեյն այն շփոթում է տրանսպորտի արդյունաբերության հետ և առևտուրն անվանում է „The transport of commodities from one place to another“ [«ապրանքների փոխադրություն մի տեղից մի ուրիշ տեղ»] („An Essay on the Distribution of Wealth“, 1830, էջ 19)։ Միևնույն շփոթությանը հանդիպում ենք Վերրիի („Meditazioni sull‘ Economia Politica“, 1804, էջ 32) և Սեյի մոտ էլ („Traité d’Economie Poltique“, հ. I, էջ 14-15)։— Իր „Elements of Political Economy“ աշխատության մեջ (Andover and New-York, 1835) Ս. Ֆ. Նյումենն ասում է. «Հասարակության գոյություն ունեցող տնտեսական կառուցվածքի պայմաններում այն ակտը, որ կատարում է արտադրողի ու սպառողի միջև կանգնած վաճառականը՝ առաջինին կապիտալ կանխավճարելով և նրա դիմաց արդյունքներ ստանալով և նույն այս արդյունքները վերջինին հանձնելով, ընդորում նա ետ է ստանում կապիտալը, այս ակտը մի գործարք է, որը հեշտացնում է հասարակության տնտեսական պրոցեսը և արժեք է միակցում այն արդյունքին, որի վերաբերմամբ կատարված է այս ակտը» (էջ 174)։ Այսպիսով արտադրողն ու սպառորդը վաճառականի միջամտության հետևանքով փող ու ժամանակ են տնտեսում։ Այս ծառայությունը կապիտալի ու աշխատանքի կանխավճարում է պահանջում և պետք է վարձատրվի, «որովհետև սա արժեք է միակցում արդյունքներին, քանի որ միևնույն արդյունքները գտնվելով ապառորդների ձեռքում՝ ավելի մեծ արժեք ունեն, քան ունեին արտադրողների ձեռքում»։ Եվ այսպիսով առևտուրը նրան էլ, ճիշտ ինչպես և պարոն Սեյին, թվում է «strictly an act of production» [«արտադրության ակտ բառի ստույգ իմաստով»] (էջ 175)։ Նյումենի այս հայացքը հիմնովին սխալ է։ Ապրանքի սպառողական արժեքն ավելի մեծ է սպառորդի ձեռքում, քան արտադրողի ձեռքում, որովհետև նա լոկ այստեղ է իրացվում ընդհանրապես։ Չէ՞ որ մի ապրանքի սպառողական արժեքն իրացվում է, իր ֆունկցիայի մեջ է մտնում այն ժամանակ միայն, երբ ապրանքն անցնում է սպառման ոլորտը։ Արտադրողի ձեռքում նա գոյություն ունի պոտենցիալ ձևով միայն։ Բայց մի ապրանքի համար երկու անգամ չեն վճարում,— նախ նրա փոխանակային արժեքի և հետո էլ սրանից դուրս, նրա սպառողական արժեքի համար։ Վճարելով նրա փոխանակային արժեքի համար, ես յուրացնում եմ նրա սպառողական արժեքը։ Եվ փոխանակային արժեքն ամենափոքրիկ չափով անգամ չի աճում այն բանի հետևանքավ, որ արտադրողի կամ թե միջնավաճառորդի ձեռքից ապրանքն անցնում է սպառորդի ձեռքը։
- ↑ Ջոն Բելլերս։
- ↑ Թե առևտրային պրոլետարիատի վիճակի վերաբերմամբ 1865 թվականին տված այս պրոգնոզը արդարացել այն ժամանակվանից դեսր, այս մասին կարող են շատ բան պատմել այն հարյուրավոր գերմանացի գործակաաարներր, որոնք բոլոր առևտրային գործառնություներին ու 3—4 լեզվի տիրապետած՝ Լոնդոնի Սիտիում զուր են իրենց ծառայությունն առաջարկում շաբաթական 25 շիլլինգով—շատ ավելի ցած գնով, քան մի ճարտար մեքենագետ-փականագործի վարձն է։ Ձեռագրի մեջ երկու երեսի չափով մի բացատ ցույց է տալիս, որ այս կետը ենթադրվելիս է եղել էլ ավելի մանրամասն զարգացնելու։ Համենայն դեպս պետք է նշել II գիրք, VI գլուխ («Շրջանառության ծախքերը»), էջ 105—112, որտեղ այս նյութին վերաբերող շատ բան շոշափված է արդեն։ Ֆ. Է.։