Changes
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր։ 1973 թ․)
Կոնֆերանսը Պոլիտեխնիկական ինստիտուտում էր։ Եղա այնտեղ։ Զրուցեցի։ Հինգ րոպեից լուրը պատրաստ էր։ Հանձնեցի քարտուղարուհուն։ Հայտնվում է խմբագիր Տուրոնոկը՝ քաղցր֊մեղցր մի մարդ, տեղով՝ նշակարկանդակ։ Ամոթխած սրիկայի տիպար։ Այս անգամ բորբոքված է․
— Ի՞նչ է, չի՞ կարելի։
— Կարելի է եւ անհրաժեշտ է։ Բանն այն է, թե ի ն չ պ ե ս '''ինչպես''' եք թվարկում։ Ինչ հերթականությամբ։ Ձեր տեքստում նախ Հունգարիան է, ԳԴՀ֊ն, Դանիան, հետո՝ Լեհաստանը, ՍՍՀՄ֊ը, ԳՖՀ֊ն…
— Բնական է, մայրենիի այբուբենով։
(«Սովետական Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)
''ՔԱՄՈՒ ԱԽՈՅԱՆՆԵՐԸ։ (Տալլինի ձիարշավարանը 50 տարեկան է)։ Նշանավոր ձիարշավորդները, հանդիսատեսի կուռքերը նախեւառաջ բազմափորձ անասնաբույծներ են, որոնք հետեւողականորեն ու համբերատար կատարելագործում են ցեղատեսակը, իրենց «սաների» մեջ դաստիարակում արժեքավոր ժառանգական որակներ։ Բացի այդ, բարձր որակավորում ունեցող մարզիկներ են եւ ամեն շաբաթ իրենց հաջողություններով հաշվետու են լինում տալլինյան պահանջկոտ հանդիսատեսին։ Հիսուն տարվա ընթացքում մարզիկները քիչ մրցանակներ ու դիպլոմներ չեն շահել, իսկ 1969 թվականին վարպետ–նժույգավար Անտոն Դուկալսկին Տալնիկ հովատակով Միութենական մեծ մրցանակ նվաճեց։ Տալլինի ձիարշավարանի աստղերից աչքի են ընկնում փորձառու վարպետներ Լ․ Յուրգենսը, Է․ Իլվեսը, Խ․ Նըմմիստեն։ Խոստումնալից է երիտասարդ մարզիկ Ա․ Իվանովը։
Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում կկայանա ձիավարության տոնախմբություն։''
Տալլինի ձիարշավարանը բավական խղճուկ տեսք ունի։ Կեղտակուր դաշտ, ծուռտիկ տրիբունաներ։ Գետինը ծածկված է օգտագործված ու պատռված տոմսակներով։ Գրգռված, աղմկոտ ամբոխը մշտական շրջապտույտի մեջ է՝ բարից բազրիքները։
Տոմսարկղում երկու տեսակի տոմս կա՝ էքսպրես ու զույգի։ Էքսպրես պատվիրելով՝ առաջատարներին պիտի գուչակեք գուշակեք այն հաջորդականությամբ, որով հատում են վերջնագիծը։ Զույգի դեպքում գուշակում եք վերջնագիծ հասած երկու ուժեղագույններին՝ ցանկացած հերթականությամբ։ Զույգի տոմսի դիմաց, բնականաբար, քիչ են վճարում։ Ֆավորիտների համար էլ։ Նրանց վրա ամբողջ ձիարշավարանն է խաղադրույք անում, բոլոր սկսնակները։ Լուրջ գումար բերում են պատահմամբ առաջ ընկած թույլ ձիերը։ Ֆավորիտին գուչակելը գուշակելը դժվար չէ։ Դժվար է կռահել անսպասելին՝ որեւէ քոսոտի աշխուժության անսպասելի բռնկումը։ Վարպետ հեծելակները մեծ փողերի դիմաց հետ են քաշում ֆավորիտներին։ Հմտորեն պարտվելը նույնպես արվեստ է։ Դա նույնիսկ հաղթելուց դժվար է։ Առջեւում հայտնվում են միջակ ձիերը։ Շահումը երբեմն հասնում է հարյուր հիսուն ռուբլու։ Բայց լավ արշավորդները հազիվ թե գործ բռնեն ձեզ հետ։ Լուրջ հաճախորդներ ունեն։ Ավելի հեշտ է լեզու գտնել երրորդ կարգի ձիավարի հետ։ Նրան արգելվում է խաղադրույք անել։ Դրածոների միջոցով է գործ բռնում։ Վերցնում է հաջորդ օրվա մրցարշավի ծրագիրն ու նշումներ անում։ Առանձնացնում է ամեն վազքաշրջանի երեք ուժեղագույն ձիերը։ Իսկ դուք ըստ ցուցումների տոմս եք առնում նաեւ իր համար։
Որոշեցի հոբելյանական փոքրիկ նյութ անել ձիարշավարանի մասին։ Զրուցեցի տնօրեն Ա․ Մելդերի հետ։ Նա կանչեց Տոլյա Իվանովին։
(«Էստոնիայի երիտասարդություն»։ Օգոստոս։ 1974 թ․»)
''«ԵՍ ԻՆՁ ՏԱՆՆ ԵՄ ԶԳՈՒՄ» (Տալլինի հյուրերը) Ալլա Մալեշկոն բացառիկ գրավիչ դեմք ունի։ Դա, իհարկե, գլխավորը չէ կյանքում։ Բայց և այնպե՜ս, բայց եւ այնպե՜ս… Հնարավոր է՝ հենց դա է այդ ծիծաղկոտ, մի քիչ կոշտուկոպիտ աղջնակի հանդեպ շրջապատի անփոփոխ բարեհաճության պատճառը…
Ալլան հյուրախաղերի եկած նշանավորներից չէ։ Հարգարժան գիտաժողովի մասնակից չէ։ Նրա՛ն չեն վիճակված մարզական ռեկորդները…
— Ի՞նչ ծրագրեր ունեք։
— Ամառը կանցնի։ Կսկսվեն պարապմունքներն իմ պարի ստուդիայում։ Նորից՝ ջանադիր, լարված աշխատանք… Բայց մինչ այդ ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը»։''
Այս պատմության մեջ չկան հրեշտակներ ու չարագործներ չկան… Չկան մեղսավորներ ու բարեպաշտներ։ Ասենք, կյանքում էլ գոյություն չունեն։ Քանի տարի է՝ դիտարկում եմ…
(«Երեկոյան Տալլին»։ Հոկտեմբեր։ 1974 թ․)
''«ԷՍՏՈՆԱԿԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ
<poem>
«Տե՛րե»՝ ժպտալով գազանր ասաց։
Եվ անմիջապես լույսի շալը վառ
Մթին ամպերի միջից շողշողաց…»։''
</poem>
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր։ 1975թ․)
''«ՄԱՐԴ Է ԾՆՎԵԼ։ Ամենամյա տոնը՝ Ազատագրման օրը, լայնորեն է նշվում հանրապետությունում։ Ֆաբրիկաներն ու գործարանները, կոլտնտեսություններն ու մեքենատրակտորային կայանները պետությանը զեկուցում են ձեռք բերված բարձր ցացանիշների մասին։
Եվս մեկ, ոչ սովորական բնագիծ հաղթահարվեց այս օրերին։ Էստոնիայի բնակչության թիվը հասավ 400000–ի։ Տալլինի № 4 հիվանդանոցում ծնվեց Մայա եւ Գրիգորի Կուզինների վաղուց սպասված առաջնեկը։ Հենց նրան էլ վիճակված էր լինել քաղաքի 400000֊րd բնակիչր։
«Մարդ է ծնվում՝ ծնվում է մի ամբողջ աշխարհ»։
Չգիտեմ ինչ կդառնաս, Լեմբիտ։ Խառատ թե ածխահատ, սպա կամ գիտնական։ Պարզ է մի բան՝ Մա՜րդ է ծնվել։ Մարդ, որ դատապարտված է երջանկության…»։''
Տալլինը փոքր քաղաք է, մտերմիկ։ Փողոցում հանդիպում ես ծանոթիդ ու լսում․ «Ողջո՛ւյն, ես էլ քեզ էի ման գալիս»։ Ասես հիմնարկի ճաշարանում եք…
(«Երեկոյան Տալլին»։ Ամենշաբաթյա ռադիոծրագիր։ Մարտ։ 1976 թ.)
''…13․30։ «ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ։ Վլադիմիր Մերկին։ Տնտեսության գալիք օրը»։
Լ․ Ագապովայի եւ Ս․ Դովլաթովի ռադիոակնարկում ներկայանում է տնտեսական գիտությունների թեկնածու Վլադիմիր Գրրգորեւիչ Մերկինը։ Դուք կլսեք նրա անմիջական ու հետաքրքիր զրույցը ՍՍՀՄ֊ում տնտեսական առաջընթացի եւ ժամանակակից Արեւմուտքի անշրջելի ֆինանսական ճգնաժամի մասին։ Ընդմիջմանը՝ նորություններ եւ «Երաժշտական դադար»։''
Չորս տարի անց լբագրող Ագապովայի դեմքին խոր սպի կհայտնվի մետաղյա գծագրական քանոնի հարվածից։ Խելագար ոռնոցով նրա վրա կհարձակվի ինքնուս ճարտարապետ Դեգտյարենկոն ՝ այդպես էլ եթեր չարձակված «Հստակություն» հրապարակախոսական ռադիոհազորդման հերոսը։ Այդ այլանդակ տեսարանից վեց շաբաթ առաջ լրագրողուհուն առաջին անգամ կպատմեն «Մոբիլե կոոպերատո» նախագծի եւ նրա հանճարեղ հեղինակի՝ Տալլինի ֆաբրիկաներից մեկի սեւագործ բանվորի մասին։ Ագապովան ակնարկ կգրի «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ» ծրագրի համար։ Տեխնիկական բաժինը կպահանջի նախագծերը։ Փորձագետ Չուբարովը խնամված ձեռքերի մեջ մի վայրկյան կպահի պատճենաթղթի կեղտոտ, թրթռացող թերթիկներն ու այսպես կարտահայտվի․
(«Սովետական Էստոնիա»։ Ապրիլ։ 1976 թ․)
''«ԶԳԵՍՏ ՄԱՐՍԵՑՈՒ ՀԱՄԱՐ» (Մարդը եւ մասնագիտությունը)։ Մենք ի՞նչ ենք ակնկալում լավ դերձակից։ Նրա կարած զգեստը պետք է համապատասխանի նորաձյաթյանը։ Իսկ ի՞նչ կասեիք ձեւարարի մասին, ում արտադրանքը նորաձեւությւսն պահանջներից հետ է մնում… երկու հարյուր տարով։ Միեւնույն ժամանակ, այդ մարդը մեծ հարգանք է վայելում եւ արժանի է ամենաջերմ գնահատականների։ Մենք խոսում ենք ԷՍՍՀ Ռուսական դրամատիկական թատրոնի ձեւարար֊մոդելագործ Վոլդեմար Սիլդի մասին։ Նրա մշտական հաճախորդների թվում իսպանակւսն գրանդներ ու հրացանակիրներ են, ռուսական ցարեր ու ճապոնական սամոււրայներ, ավելին՝ աղվեսներ, աքաղաղներ եւ նույնիսկ մարսեցիներ։
Թատերական զգեստը ծնվում է նկարչի եւ դերձակի համատեղ ջանքերով։ Այն պետք է համապատասխանի դարաշրջանի բնույթին՝ միեւնույն ժամանակ արտահայտելով ներկայացման ոգին ու կերպարների առանձնահատկությունները։ Պւստկերացրեք Օնեգինին պարկանման տաբատով կամ Սոբակեւիչին՝ նրբագեղ ֆրակով… Ստրուկ Եզովպոսի զգեստն ստեղծելու համար Վոլդեմար Սիլդը ուսումնասիրեց հնագույն գեղանկարչությունը, հունական դրաման…
— Եվ միայն իմ սիրելի Վախթանգովյան թատրոնի ներկայացումներին,– ասում է Վ․ Սիլդը,– մոռանամ եմ, որ մոդելագործ եմ, ու հետեւում եմ պիեսի ընթացքին, ստույգ նշանն այն բանի, որ այդ թատրոնի դերձակներն անթերի են աշխատում։
Անթերի է աշխատում նաեւ ինքը՝ դերձակ, արվեստագետ, թատրոնի մարդ Վոլդեմար Սիլդը»։''
Թռուցկաժողովին նյութս գովեցին։
(«Սովետական Էստոնիա»։ Հունիս։ 1976 թ․)
''«ՄՈՍԿՎԱ։ ԿՐԵՄԼ։ Լ․ Ի․ ԲՐԵԺՆՆԵՎԻՆ․ ՀԵՌԱԳԻՐ։
Թանկագին եւ մեծարգո Լեոնիդ Իլյիչ։ Ցանկանամ եմ Ձեզ հետ կիսել ուրախությանս իրադարձության առթիվ։ Ընթացիկ տարում ինձ հաջողվել է հասնել աննախադեպ աշխատանքային ցացանիշների։ Ես մեկ կովից կթել եմ ռեկորդային թվով կաթ։
Թույլ տվեք նաև ի սրտե շնորհավորել Ձեզ անմոռնալի իրադարձության՝ կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվելու առթիվ։ Չէ՞ որ կոմունիստական կուսակցությունը սովետական հասարակության ավանգարդն է, նրա փառավոր առաջապահ ջոկատը։
ԼԵՈՆԻԴ ԲՐԵԺՆԵՎ»։''
Խմբագիր Տուրոնոկի շալվարը հետեւից պայթեց։ Առանց լարման ու ճռթոցի։ Ավելի շուտ՝ կարը քանդվեց։ Արտասահմանյան փափուկ խավակտորի տհաճ առանձնահատկությունն է։
(«Սովետական Էստոնիա»։ Հուլիս։ 1976 թ․)
''ԱՄԵՆԱԾԱՆՐ ՄՐՑԱՏԱՐԱԾՔԸ։ Տիիյնա Կարուն ծնվել է համերաշխ ընտանիքում, ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, եղել է ՀամԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, հրապուրվել սպորտով։ Այստեղ պետք է ընդգծել մի բնութագրական մանրամասն։ Թեթեւ ատլետիկայի բազմաթիվ տեսակներից նախընտրեց 400 մետր վազքը, իսկ այդ մրցատարածքը պահանջում է արագության ա դիմացկունության, պայթուցիկ ուժի եւ հաղթանակի լարված կամքի համադրում։ Համառություն, հետեւողականություն, խիստ ռեժիմ, ահա այն գործոնները, որոնք կանխորոշեցին Տիիյնայի կենսագրությունը, նրա ճանապարհը դեպի նախանշված նպատակը։ Դպրոցն ավարտելով՝ Տիիյնան ընդունվում է ՏՊՀ֊ի քիմիայի բաժինը, մասնակցում ՈՒԳԸ֊ի աշխատանքներին, հաճույքով կատարում կոմերիտական հանձնարարությունները։ Վերջին կուրսում նա դառնում է ՍՄԿԿ անդամ։ Հետո ԷՍՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի ասպիրանտ։ Որպես մասնագետ֊քիմիկոսի Տիիյնային հետաքրքրում է քաղցկեղածին նյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Գիտական թեզը համարյա պատրաստ է։
Տիիյնա Կալուն վեհ ու իրատեսական նպատակներ է դնում իր առաջ։ Հավատում ես, որ նա հաջողության կհասնի իր ծանր մրցատարածքում։մրցատարածքում։»''
Տիիյնա Կարուի հետ ինձ ծանոթացրին ընդհանուր ընկերները։ Հետաքրքիր կին էր, ոչ էլ անխելք, երիտասարդ գիտնական։ Նրա մասին դիմանկար պատրաստեցի։ Երբեմն Տիիյնային հանդիպում էի տարբեր գիտական ընկերախմբերում։ Մի անգամ զանգում է․
(«Երեկոյան Տալլին»։ Հուլիս։ 1976 թ․)
''«ՆՐԱՆՔ ՄԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ։ Այսօր առավոտյան № 4 բուժսթափարան է տեղափոխվել քաղաքացի Է․ Լ․ Բուշը, ով փորձում էր ներկայանալ որպես հանրապետական մամուլի աշխատակից։ Է․ Լ․ Բուշը դիմադրություն է ցույց տվել բուժսթափարանի աշխատակիցներին, ինչն արտահայտվել է կծելով, եւ դրա մասին որոշված է հայտնել նրա աշխատավայր, որը, թեկուզեւ մոտավոր, դեռեւս պարզել չի հաջողվել»։''
Խմիչքն ինչպես միչտ քչություն արեց, եւ ինչպես միշտ ՝ դա կանխատեսհլ էի։ Իսկ այ ուտելիքի հարցում խնդիր չկար։ Եվ ինչպե՞ս կարող էր լինել։ Ի՞նչ խնդիրներ կարող են լինել, եթե Սեւաստյանովին հաջողվում էր սովորական խնձորը բաժանել վաթսունչորս մասի…
(«Մովետական Էստոնիա»։ Օգոստոս։ 1976 թ․)
''«ՏԱԼԼԻՆԸ ՀՐԱԺԵՇՏ է ՏԱԼԻՍ ՀՈՒԲԵՐՏ ԻԼՎԵՍԻՆ։ Երեկ Լիննամետսա գերեզմանատանը հուղարկավորվեց էստոնական ժողովրդի հավատարիմ զավակ, հեռուստատեսության ստուդիայի անփոփոխ տնօրեն, Սոցիալիստական աշխատանքի հերոս Հուբերտ Վոլդեմարի Իլվեսը։
Հուբերտ Իլվեսի ողջ կյանքր կոմունիզմի գործին անմնացորդ ծառայության օրինակ է եղել։
Սգո միտինգին մասնակցում էին ականավոր կուսակցական եւ սովետական աշխատողներ, հանգուցյալի գործընկերները, ռադիոյի, հեռուստատեսության եւ խոշորագույն էստոնական թերթերի աշխատակիցները։
Հուբերտ Իլվեսի հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում»։''
— Ընկե՛ր Դովլաթով, դուք սեւ կոստյում ունե՞ք։
(«Սովետական Էստոնիա»։ Հոկտեմբեր։ 1976 թ․)
''«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է։ Հունական դիցաբանությունից հայտնի է Լեթայի պատկերը, մոռացման գետի, որի ջրերը տանում էին մարդկանց երկրային տառապանքները։ Լեթայի ափին մարդը երջանկության խղճուկ ու ժամանակավոր պատրանք էր ունենում։ Պարզունակ բանականությունը, զրկված փորձից ու հուշերից, մարդուն խաղալիք էր դարձնում ճակատագրի ձեռքին։ Սակայն դարեր ի վեր ընդդեմ Լեթայի հորդում է մարդկային հիշողության ջրառատ ու անսպառելի գետը…
Տարտու քաղաքում բացվեց ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կալանավորների III հանրապետական հավաքը։
— Սկզբում ռազմագերիների ճամբարում էի։ Հակաֆաշիստական պրոպագանդայի ու փախուստներ կազմակերպելու համար տեղափոխեցին Շտուտհոֆ… Մերոնց ճանաչում էինք աչքերից, ձեռքի մեն֊միակ շարժումով, անորսալի ժպիտով… Մարդն իրեն զոհ չի զգում, քանի կողքին ընկերներն են, եղբայրները…
Հավաքը տեւեց երկու օր։ Հուշերի, բարեկամության, ապրվածին հավատարմության երկու օրեր։ Պատվիրակներն ու հյուրերը բաժանվեցին՝ համալրելով մարդկային հիշողության թանկ ու հավերժական պահոցը, իսկ մենք նրանց հետ հնչեցնում ենք հանդիսավոր ու խստապահանջ, որպես նախազգուշացում, աշխարհի երդումն ու պատվիրանը․ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»»։''
Տարտու հասանք վաղ առավոտյան։ Ժբանկովն ամբողջ ճանապարհին ֆոտոխցիկն էր նորոգում։ Գործի դրվեցին գրասենյակային ամրակներ, մեկուսիչ ժապավեն, հայելու մի փոքրիկ բեկոր…