Changes
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր։ 1973 թ․)
Կոնֆերանսը Պոլիտեխնիկական ինստիտուտում էր։ Եղա այնտեղ։ Զրուցեցի։ Հինգ րոպեից լուրը պատրաստ էր։ Հանձնեցի քարտուղարուհուն։ Հայտնվում է խմբագիր Տուրոնոկը՝ քաղցր֊մեղցր մի մարդ, տեղով՝ նշակարկանդակ։ Ամոթխած սրիկայի տիպար։ Այս անգամ բորբոքված է․
(«Սովետական Էստոնիա»։ Հունիս։ 1974 թ․)
Ի նշանավորումն հոբելյանի՝ օգոստոսի 1֊ին ձիարշավարանում կկայանա ձիավարության տոնախմբություն։''</i>
Տալլինի ձիարշավարանը բավական խղճուկ տեսք ունի։ Կեղտակուր դաշտ, ծուռտիկ տրիբունաներ։ Գետինը ծածկված է օգտագործված ու պատռված տոմսակներով։ Գրգռված, աղմկոտ ամբոխը մշտական շրջապտույտի մեջ է՝ բարից բազրիքները։
(«Էստոնիայի երիտասարդություն»։ Օգոստոս։ 1974 թ․»)
Ալլան հյուրախաղերի եկած նշանավորներից չէ։ Հարգարժան գիտաժողովի մասնակից չէ։ Նրա՛ն չեն վիճակված մարզական ռեկորդները…
— Ի՞նչ ծրագրեր ունեք։
— Ամառը կանցնի։ Կսկսվեն պարապմունքներն իմ պարի ստուդիայում։ Նորից՝ ջանադիր, լարված աշխատանք… Բայց մինչ այդ ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը»։''</i>
Այս պատմության մեջ չկան հրեշտակներ ու չարագործներ չկան… Չկան մեղսավորներ ու բարեպաշտներ։ Ասենք, կյանքում էլ գոյություն չունեն։ Քանի տարի է՝ դիտարկում եմ…
(«Երեկոյան Տալլին»։ Հոկտեմբեր։ 1974 թ․)
<poem>
Անտառի վւեշինփեշին, օրով անարեւ
Մի գազան տեսանք։
Ու ձայն տվեցինք մենք նրան․ «Բարե՜ւ»,
«Տե՛րե»՝ ժպտալով գազանր ասաց։
Եվ անմիջապես լույսի շալը վառ
Մթին ամպերի միջից շողշողաց…»։''
</poem>
</i>
«Երեկոյան Տալլինը» ռուսերեն է։ Եվ ահա նոր խորագիր մտածեցինք ՝ «Էստոնական այբբենարան»։ Փոքրիկ ռուս ընթերցողների համար։ Առաչին թողարկումն իմն էր։ Բավական անուշիկ ոտանավորներ գրեցի։ Ութ հատ։ Ես՝ ունիվերսալ լրագրող, թաքուն հպարտանում էի դրանցով։
(«Սովետական Էստոնիա»։ Նոյեմբեր։ 1975թ․)
Եվս մեկ, ոչ սովորական բնագիծ հաղթահարվեց այս օրերին։ Էստոնիայի բնակչության թիվը հասավ 400000–ի։ Տալլինի № 4 հիվանդանոցում ծնվեց Մայա եւ Գրիգորի Կուզինների վաղուց սպասված առաջնեկը։ Հենց նրան էլ վիճակված էր լինել քաղաքի 400000֊րd բնակիչր։400000֊րդ բնակիչը։
— Մարզիկ է դառնալու,– ժպտում է գլխավոր բժիշկ Միխկել Տեպպեն։
«Մարդ է ծնվում՝ ծնվում է մի ամբողջ աշխարհ»։
Չգիտեմ ինչ կդառնաս, Լեմբիտ։ Խառատ թե ածխահատ, սպա կամ գիտնական։ Պարզ է մի բան՝ Մա՜րդ է ծնվել։ Մարդ, որ դատապարտված է երջանկության…»։''</i>
Տալլինը փոքր քաղաք է, մտերմիկ։ Փողոցում հանդիպում ես ծանոթիդ ու լսում․ «Ողջո՛ւյն, ես էլ քեզ էի ման գալիս»։ Ասես հիմնարկի ճաշարանում եք…
(«Երեկոյան Տալլին»։ Ամենշաբաթյա ռադիոծրագիր։ Մարտ։ 1976 թ.)
Լ․ Ագապովայի եւ Ս․ Դովլաթովի ռադիոակնարկում ներկայանում է տնտեսական գիտությունների թեկնածու Վլադիմիր Գրրգորեւիչ Մերկինը։ Դուք կլսեք նրա անմիջական ու հետաքրքիր զրույցը ՍՍՀՄ֊ում տնտեսական առաջընթացի եւ ժամանակակից Արեւմուտքի անշրջելի ֆինանսական ճգնաժամի մասին։ Ընդմիջմանը՝ նորություններ եւ «Երաժշտական դադար»։''</i>
Չորս տարի անց լբագրող Ագապովայի դեմքին խոր սպի կհայտնվի մետաղյա գծագրական քանոնի հարվածից։ Խելագար ոռնոցով նրա վրա կհարձակվի ինքնուս ճարտարապետ Դեգտյարենկոն ՝ այդպես էլ եթեր չարձակված «Հստակություն» հրապարակախոսական ռադիոհազորդման հերոսը։ Այդ այլանդակ տեսարանից վեց շաբաթ առաջ լրագրողուհուն առաջին անգամ կպատմեն «Մոբիլե կոոպերատո» նախագծի եւ նրա հանճարեղ հեղինակի՝ Տալլինի ֆաբրիկաներից մեկի սեւագործ բանվորի մասին։ Ագապովան ակնարկ կգրի «Հանդիպում հետաքրքիր մարդու հետ» ծրագրի համար։ Տեխնիկական բաժինը կպահանջի նախագծերը։ Փորձագետ Չուբարովը խնամված ձեռքերի մեջ մի վայրկյան կպահի պատճենաթղթի կեղտոտ, թրթռացող թերթիկներն ու այսպես կարտահայտվի․
(«Սովետական Էստոնիա»։ Ապրիլ։ 1976 թ․)
Թատերական զգեստը ծնվում է նկարչի եւ դերձակի համատեղ ջանքերով։ Այն պետք է համապատասխանի դարաշրջանի բնույթին՝ միեւնույն ժամանակ արտահայտելով ներկայացման ոգին ու կերպարների առանձնահատկությունները։ Պւստկերացրեք Օնեգինին պարկանման տաբատով կամ Սոբակեւիչին՝ նրբագեղ ֆրակով… Ստրուկ Եզովպոսի զգեստն ստեղծելու համար Վոլդեմար Սիլդը ուսումնասիրեց հնագույն գեղանկարչությունը, հունական դրաման…
— Եվ միայն իմ սիրելի Վախթանգովյան թատրոնի ներկայացումներին,– ասում է Վ․ Սիլդը,– մոռանամ եմ, որ մոդելագործ եմ, ու հետեւում եմ պիեսի ընթացքին, ստույգ նշանն այն բանի, որ այդ թատրոնի դերձակներն անթերի են աշխատում։
Անթերի է աշխատում նաեւ ինքը՝ դերձակ, արվեստագետ, թատրոնի մարդ Վոլդեմար Սիլդը»։''</i>
Թռուցկաժողովին նյութս գովեցին։
(«Սովետական Էստոնիա»։ Հունիս։ 1976 թ․)
Թանկագին եւ մեծարգո Լեոնիդ Իլյիչ։ Ցանկանամ եմ Ձեզ հետ կիսել ուրախությանս իրադարձության առթիվ։ Ընթացիկ տարում ինձ հաջողվել է հասնել աննախադեպ աշխատանքային ցացանիշների։ Ես մեկ կովից կթել եմ ռեկորդային թվով կաթ։
Թույլ տվեք նաև ի սրտե շնորհավորել Ձեզ անմոռնալի իրադարձության՝ կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվելու առթիվ։ Չէ՞ որ կոմունիստական կուսակցությունը սովետական հասարակության ավանգարդն է, նրա փառավոր առաջապահ ջոկատը։
ԼԵՈՆԻԴ ԲՐԵԺՆԵՎ»։''</i>
Խմբագիր Տուրոնոկի շալվարը հետեւից պայթեց։ Առանց լարման ու ճռթոցի։ Ավելի շուտ՝ կարը քանդվեց։ Արտասահմանյան փափուկ խավակտորի տհաճ առանձնահատկությունն է։
(«Սովետական Էստոնիա»։ Հուլիս։ 1976 թ․)
Տիիյնա Կալուն վեհ ու իրատեսական նպատակներ է դնում իր առաջ։ Հավատում ես, որ նա հաջողության կհասնի իր ծանր մրցատարածքում։»''</i>
Տիիյնա Կարուի հետ ինձ ծանոթացրին ընդհանուր ընկերները։ Հետաքրքիր կին էր, ոչ էլ անխելք, երիտասարդ գիտնական։ Նրա մասին դիմանկար պատրաստեցի։ Երբեմն Տիիյնային հանդիպում էի տարբեր գիտական ընկերախմբերում։ Մի անգամ զանգում է․
(«Երեկոյան Տալլին»։ Հուլիս։ 1976 թ․)
Խմիչքն ինչպես միչտ քչություն արեց, եւ ինչպես միշտ ՝ դա կանխատեսհլ էի։ Իսկ այ ուտելիքի հարցում խնդիր չկար։ Եվ ինչպե՞ս կարող էր լինել։ Ի՞նչ խնդիրներ կարող են լինել, եթե Սեւաստյանովին հաջողվում էր սովորական խնձորը բաժանել վաթսունչորս մասի…
(«Մովետական Էստոնիա»։ Օգոստոս։ 1976 թ․)
Հուբերտ Իլվեսի ողջ կյանքր կոմունիզմի գործին անմնացորդ ծառայության օրինակ է եղել։
Սգո միտինգին մասնակցում էին ականավոր կուսակցական եւ սովետական աշխատողներ, հանգուցյալի գործընկերները, ռադիոյի, հեռուստատեսության եւ խոշորագույն էստոնական թերթերի աշխատակիցները։
Հուբերտ Իլվեսի հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում»։''</i>
— Ընկե՛ր Դովլաթով, դուք սեւ կոստյում ունե՞ք։
(«Սովետական Էստոնիա»։ Հոկտեմբեր։ 1976 թ․)
Տարտու քաղաքում բացվեց ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կալանավորների III հանրապետական հավաքը։
— Սկզբում ռազմագերիների ճամբարում էի։ Հակաֆաշիստական պրոպագանդայի ու փախուստներ կազմակերպելու համար տեղափոխեցին Շտուտհոֆ… Մերոնց ճանաչում էինք աչքերից, ձեռքի մեն֊միակ շարժումով, անորսալի ժպիտով… Մարդն իրեն զոհ չի զգում, քանի կողքին ընկերներն են, եղբայրները…
Հավաքը տեւեց երկու օր։ Հուշերի, բարեկամության, ապրվածին հավատարմության երկու օրեր։ Պատվիրակներն ու հյուրերը բաժանվեցին՝ համալրելով մարդկային հիշողության թանկ ու հավերժական պահոցը, իսկ մենք նրանց հետ հնչեցնում ենք հանդիսավոր ու խստապահանջ, որպես նախազգուշացում, աշխարհի երդումն ու պատվիրանը․ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»»։''</i>
Տարտու հասանք վաղ առավոտյան։ Ժբանկովն ամբողջ ճանապարհին ֆոտոխցիկն էր նորոգում։ Գործի դրվեցին գրասենյակային ամրակներ, մեկուսիչ ժապավեն, հայելու մի փոքրիկ բեկոր…