Changes
Գարշելի բար է, լրջորեն։ Ես գրեթե դադարել եմ այնտեղ գնալուց։ Դեռ բավական վաղ էր, երբ գնացի այնտեղ։ Նստեցի վաճառասեղանի մոտ, ― մարդիկ քիչ կային, ― և սոդայով վիսկի խմեցի, չսպասելով Լյուսին։ Երբ պատվիրում էի, վեր էի կենում աթոռակից, թող տեսնեն, որքան բարձրահասակ եմ ու ինձ անչափահասի տեղ չդնեն։ Հետո սկսեցի զննել բոլոր պիժոններին։ Կողքիս նստածն ամեն կերպ հոգ էր տանում իր աղջկան։ Անվերջ հավատացնում էր, թե նա ազնվական ձեռքեր ունի։ Ծիծաղս գալիս էր։ Իսկ դահլիճի մյուս ծայրում հավաքվել էին աննորմալները։ Նրանց արտաքին տեսքը, ճիշտ է, այնքան էլ աննորմալ չէր՝ ոչ երկար մազեր, ոչ որևէ այլ բան, բայց անմիջապես կասեիր, թե ինչ մարդիկ են դրանք։ Եվ վերջապես, ներկայացավ Լյուսն ինքը։
Լյուսը տիպ է։ Այդպիսիները հազվադեպ են։ Երբ մենք սովորում էինք Հուտտոնի դպրոցում, նա իմ դասացույց֊բարձրդասարանցին էր։ Բայց նրա արածն այն էր, որ սեքսի մասին հազար ու մի զրույցներ էր անցկացնում, երբ իր սենյակում հավաքվում էին տղաները։ Նա այդպիսի բաների մասին շատ քաջատեղյակ էր, հատկապես բազմապիսի աննորմալների մասին։ Միշտ ինչ֊որ այլասեվածների այլասերվածների մասին էր պատմում, որ ընկնում են ոչխարների ետևից կամ իրենց շլյապաների աստառին կանացի վարտիքեր վարտիքներ են կարում։ Այդ Լյուսը անգիր գիտեր, թե ով է արվամոլ, ով՝ լեսբուհի, գրեթե ամբողջ Ամերիկայում։ Մի որևէ ազգանուն տաս, ումն ուզում է լինի, և Լյուսը անմիջապես կասի արվամոլ է նա, թե ոչ։ Ուղղակի դժվար էր հավատալ, որ բոլոր այդ մարդիկ՝ կինոդերասանները և այլն, կամ արվամոլներ են, կամ լեսբուհիներ։ Ախր նրանցից շատերն ամուսնացած էին։ Սատանան գիտի, թե նա որտեղից էր դա հորինում։ Հարյուր անգամ կարող ես նրան հարցնել․ «Մի՞թե Ջո Բլոուն էլ է դրանցից։ Ջո Բլոո՛ւն, այդ հսկան, այդպիսի ուժի տեր մարդը, նա՛, որ միշտ գանգստերի ու կովբոյի դերեր է կատարում, մի՞թե նա էլ»։ Եվ Լյուսը պատասխանում էր՝ անկասկած։ Նա միշտ ասում էր՝ անկասկած։ Նա ասում էր, ոչ մի նշանակություն չունի՝ մարդը ամուսնացա՞ծ է, թե ոչ։ Ասում էր, թե ամուսնացածների կեսը այլասերվածներ են ու իրենք էլ դա չեն գիտակցում։ Ասում էր՝ ամեն մարդ էլ կարող է հանկարծ այդպիսին դառնալ, եթե նախադրյալներ ունի։ Վախեցնում էր մեզ սոսկալի։ Երբեմն ես գիշերը չէի քնում, անվերջ վախենում էի՝ հանկարծ ես էլ աննորմալ դառնամ։ Բայց ամենածիծաղելին այն է, որ Լյուսն ինքն այնքան էլ նորմալ չէր։ Միշտ ափեղցփեղ դուրս էր տալիս, ամեն ինչի մասին, բայց միջանցքում ուղղակի հոգիդ հանում էր։ Եվ միշտ զուգարանից լվացարան տանող դուռը բաց էր թողնում․ դու ատամներդ ես լվանում կամ լվացվում ես, իսկ նա այնտեղից քեզ հետ զրուցում է։ Իմ կարծիքով դա էլ է ինչ֊որ չափով այլասերվածություն, աստված վկա։ Դպրոցներում ես հաճախ եմ տեսել իսկական աննորմալների, և նրանք միշտ այդպիսի օյիններ էին անում։ Դրա համար էլ կասկածում էի, որ Լյուսն ինքը այդպիսին է։ Բայց նա շատ էր խելոք, կատակը մի կողմ։
Նա երբեք չի բարևում, չի ասում «ողջույն»։ Հիմա էլ հայտնեց, որ մի րոպեով է եկել։ Ասաց, որ տեսակցություն ունի։ Հետո պատվիրեց, որ չոր մարտինի մատուցեն իրեն։ Ասաց, որ բարմենը քիչ թուլացնի և ձիթապտուղ չգցի։
― Ինչպես թե, իսկ որտե՞ղ է հիմա նա։
― Ոչ մի տեղեկություն չունեմ։ Եթե կուզես իմանալ, նա, իմ կարծիքով, դարձել է նյու֊հեմպշիրյան պոռնկհու պոռնկուհու նման մի բան։
― Դա խոզություն է։ Եթե նա քեզ այդքան բան է թույլ տվել, դու, համենայն դեպս, նրա մասին այդպես գարշելի ձևով չպետք է արտահայտվես։
― Օ՜, սատանա, ― ասաց Լյուսը։ ― Մի՞թե տիպիկ քոլֆիլդյան խոսակցություն է սկսվում։ Գոնե նախազգուշացնեիր։
― Ոչինչ էլ չի սկսվում, ― ասացի ես։ ― Եվ, այնուամենյանիվ, դա խոզություն է։ Եթե նա այդպես լավ է վերբերվել վերաբերվել քեզ, որ թույլ է տվել․․․
― Մի՞թե հարկ կա շարունակելու այդ տհաճ տիրադներ․․․
― Դե, երեսունն անց, ― ասում է Լյուսը։
― Երեսունն ա՞նց։ Եվ դա քեղ քեզ դո՞ւր է գալիս, ― հարցնում եմ։ ― Քեզ այդպիսի պառավնե՞րն են դուր գալիս։ ― Ես նրան հարցնում էի գլխավորապես այն պատճառով, որ նա գլուխ էր հանում այդ գործերից։ Ամեն մարդ չի կարող այդպես գլուխ հանել, ինչպես նա։ Նա անմեղությունը կորցրել էր տասնչորս տարեկանում, Նանտուկետում, ազնիվ խոսք։
― Ուզում ես իմանալ, թե ինձ հասո՞ւն կանայք են դուր գալիս։ Անպայման։
Նա նույնիսկ չպատասխանեց։ Դուրս եկավ, և վերջ։ Սանրեց գանգուրները, սղալեց ու գնաց։ Ճիշտ և ճիշտ Ստրեյդլեյթերն է որ կա։ Այդ սիրունատես տականքները բոլորն իրար նման են։ Սանրվում են, սղալվում և քեզ միայնակ թողնում։
Երբ վերջապես վեր կացա ջեռուցիչի վրայից ու գնացի հանդերձարան, սկսեցի զռալ։ Առանց մի պատճառի, քայլում էի ու լաց լինում։ Գուցե այն պատճառով, որ շատ էի միայնակ ու տխուր։ Իսկ երբ մոտեցա հանդերձապահին շատ լավ կին դուրս եկավ։ Վերարկուս տվեց առանց համարի։ Եվ «Պստլիկ Շերլի Բինգի» ձայնապնակը։ Ես այն ուղղակի հետս ման էի ածում։ Ուզեցի մեկ դոլլար տալ հանդերձապահուն, որ այդքան լավն է, բայց նա չվերցրեց։ Համոզում էր, որ գնամ տուն ու քնեմ։ Ես փորձեցի ժամադրվել նրա հետ, բայց նա չցանկացավ։ Ասաց, որ ինձ մայր կսազի։ Իսկ ես իմ ճերմակ մազերը ցույց եմ տալիս ու ասում, որ արդեն քառասունռորս քառասունչորս տարեկան եմ, կատակով, իհարկե։ Նա շատ լավիկն էր։ Նրան դուր եկավ նույնիսկ իմ հիմար որսորդական գլխարկը։ Պատվիրեց դնել գլխիս, որովհետև մազերս ամբողջովին թաց էին։ Հիանալի կին էր։
Թարմ օդում հարբածությունս անցավ։ Սոսկալի ցուրտ էր և ատամներս իրար էին զարկվում։ Այնպես էի դողում, ոչ մի կերպ չէի կարողանում ինձ զսպել։ Գնացի Մեդիսոն֊ավենյու և սպասեցի ավտոբուսի։ Գրեթե փող չէր մնացել գրպանումս, չէի կարող տաքսի նստել։ Բայց բոլորովին չէի ուզում նաև ավտոբուս նստել։ Բացի այդ, ինքս էլ չգիտեի ուր գնամ։ Վերցրի ու գնացի զբոսայգի։ Մտքովս անցավ, անցնել լճակի մոտով ու տեսնել որտե՞ղ են այն գրողի տարած բադերը, այնտե՞ղ են, թե չէ։ Ես այդպես էլ չիմացա՝ անտե՞ղ են, թե ոչ։ Զբոսայգին հեռու չէր։ Իսկ ես, միևնույն է, գնալու տեղ չունեի։ Չգիտեի նույնիսկ որտեղ պետք է գիշերեմ, դրա համար էլ գնացի այնտեղ։ Հոգնածություն չէի զգում, առհասարակ ոչինչ չէի զգում, բացի սոսկալի տրտմությունից։
Եվ հանկարծ, հենց որ ոտք դրեցի զբոսայգի, սարսափելի բան կատարվեց։ Ձեռ քիցս Ձեռքիցս գցեցի քրոջս ձայնապնակը։ Հազար կտոր եղավ։ Հենց ծրարի մեջ էլ փշրվեց։ Քիչ էր մնում հեկեկայի, այնպես էի ափսոսում, բայց միայն կտորները հանեցի ծրարի միջից ու լցրի գրպանս։ Դրանք այլևս ոչնչի պետք չէին, սակայն չէի կարողանում դեն նետել։ Ես քայլեցի զբոսայգու երկարությամբ։ Սոսկալի խավար էր։
Ամբողջ կյանքս Նյու֊Յորքում է անցել, և Կենտրոնական զբոսայգին գիտեմ հինգ մատիս պես, մանկուց ի վեր այնտեղ և՛ հեծանիվ եմ քշել, և՛ անվաչմուշկներ, և այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէի կարողանում գտնել այն լճակը։ Հրաշալի գիտեի, որ Հարավային ելքի կողմում է, բայց չէի կարողանում գտնել։ Հավանաբար, ավելի շատ էի հարբած, քան թվում էր։ Քայլում էի ու քայլում, առանց կանգ առնելու։ Գնալով ավելի ու ավելի շատ էր մթնում և ավելի ու ավելի սարսափելի դառնում։ Ոչ մի մարդ չհանդիպեց, և, փառք աստծո, թե չէ վախից վեր կթռչեի, երևի, եթե հանդիպեր։ Վերջապես լճակը գտա։ Կիսով չափ սառել էր, կիսով չափ՝ ոչ։ Բայց բադերը չկային։ Ես պտտվեցի լճի շուրջը, քիչ մնաց նույնիսկ մեջը ընկնեի, բայց ոչ մի բադ չտեսա։ Մտածեցի, գուցե ափին են քնած, թփերի մեջ, եթե առհասարակ այստեղ են։ Ահա հենց այդ ժամանակ էլ քիչ մնաց ջուրն ընկնեի, բայց բադեր չգտա։
Վերջապես նստեցի մի նստարանի, որտեղ այնքան էլ մութ չէր։ Սիրտս սոսկալի խառնում էր, իսկ մազերս, ծոծրակիս կողմում, սառցալուլաներ էին դարձել, թեև որսորդական գլխարկս գլխիս էր։ Վախեցա։ Հանկարծ թոքերի բորբոքում ստանամ ու մեռնեմ։ Պատկերացրի, թե ինչպես միլիոնավոր երկերեսանիներ կգան իմ թաղմանը։ Պապիկս էլ կգա Դետրոյթից, ― նա միշտ բարձրաձայն տալիս է փողոցների անունները, երբ նրա հետ գնում ես ավտոբուսով, ― մորաքույրերս էլ կգան, ― ես հենց միայն հիսուն մորաքույր ունեմ, ― կգան նաև իմ տականք քեռորոդիներն ու հորեղբոր որդիները։ Հսկայական ամբոխ կհավաքվի, խոսք չկա։ Դրանք բոլորը եկել էին, երբ Ալլին մահացել էր, դրանց ամբողջ ոհմակը։ Դ․ Բ֊ն Բ.֊ն ինձ պատմում էր, որ մի հիմար֊մորաքույր (նրա բերանից միշտ հոտ էր գալիս) անվերջ հիանում էր, թե որքան անվրդով է պառկած Ալլին։ Ես ներկա չեմ եղել, պառկած էի հիվանդանոցում։ Ստիպված էի բուժվել, խորն էի կտրել ձեռքս։
Ու հիմա հանկարծ սկսեցի մտածել, թե ինչպես եմ հիվանդանում թոքերի բորբոքումով (մազերս բոլորովին սառել էին) և ինչպես եմ մեռնում։ Ծնողներիս խղճացի։ Հատկապես մայրիկիս, նա դեռ խելքի չէր եկել Ալլիի մահից հետո։ Պատկերացրի, թե ինչպես է կանգնել ու չի իմանում ինչ անի իմ կոստյումներն ու սպորտային իրերը։ Մի բան է ինձ մխիթարում։ Քույրիկիս չեն թողնի մասնակցի իմ հիմար թաղմանը, որովհետև նա դեռ փոքր է։ Միակ սփոփանքս դա է։ Բայց մեկ էլ պատկերացրի, թե ամբողջ այդ անհեթեթ խումբը ինչպես է թաղում ինձ գերեզմանոցում, քար է գցում շիրիմիս, ազգանունս վրան գրված և նման բաներ։ Իսկ շուրջս՝ միայն մեռյալներ են։ Հա՛, բավական է մեռնես, անմիջապես կթաղեն։ Միակ հույսս այն է, որ երբ մեռնեմ, մի խելոք մարդ գտնվի ու մարմինս նետի գետը։ Ուր ուզում են գցեն, միայն թե ոչ այդ երիցս անիծյալ գերեզմանոցը։ Դեռ կիրակի օրերին էլ պիտի գան, ծաղիկներ դնեն փորիդ։ Դա էլ գարշելի սովորություն է։ Մեռածի ինչի՞ն են պետք ծաղիկները, ո՞ւմ են պետք։
Լավ եղանակին ծնողներս հաճախ են գնում գերեզմանոց, ծաղիկներ են դնում Ալլիի շիրիմին։ Ես երկու անգամ գնացի նրանց հետ, հետո դադարեցի գնալ։ Նախ այնքան էլ մի հաճելի բան չէ տեսնել նրան այդ գարշելի գերեզմանատանը։ Պառկած է, շուրջը միմիայն մեռելներ են ու շիրմաքարեր։ Երբ արև է, դեռ ոչինչ, բայց երկու անգամ, այո, երկու անգամ, երբ մենք այնտեղ էինք, անձրև սկսվեց։ Դա անտանելի էր։ Անձրևը թափվում էր ուղղակի այդ գրողի տարած տապանաքարի վրա, ուղղակի նրա փորին բուսած խոտի վրա։ Ասես դույլերով էր թափվում։ Եվ գերեզմանոցի այցելուները հանակարծ գժի պես նետվեցին դեպի իրենց մեքենաները։ Այ թե ինչից տրաքվեցի։ Նրանք կարող են նստել մեքենա, միացնել ռադիոն ու գնալ մի որևէ լավ ռեստորանում ճաշելու, բոլո՛րը, բոլո՛րը կարող են, բացի Ալլիից։ Անտանելի խոզություն է։ Գիտեմ, որ այնտեղ գերեզմանատանը միայն նրա մարմինն է, իսկ հոգին երկնքում է և նման հիմարություններ, բայց միևնույն է, ինձ համար անտանելի էր։ Այնպես կցանկանայի, որ նա այնտեղ չլիներ։ Այ, դուք նրան չեք ճանաչում, իսկ եթե ճանաչեիք, կհասկանայիք ինձ։ Երբ արև է, դեռ ոչինչ, բայց արևն էլ դուրս է գալիս, երբ քեֆը տալիս է, այնպես որ աչինչ ոչինչ չես կարող անել։
Ու մեկ էլ, որպեսզի չմտածեմ թոքերի բարբոքման մասին, հանեցի փողերս ու սկսեցի հաշվել, թեև փողոցի լապտերի տակ գրեթե ոչինչ չէր երևում։ Ընդամենը երեք դոլար էր մնացել, քսան ցենտանոց հինգ թղթադրամ, և երկու՝ տասը ցենտանոց, մի ամբողջ կարողություն էի մսխել Փենսիից դուրս գալուց հետո։ Այդ ժամանակ մոտեցա լճակին ու սկսեցի դրամներն այնտեղ նետել՝ որտեղ որ դեռ չէր սառել։ Չգիտեմ ինչու էի այդպես անում, հավանաբար, որպեսզի ցրեմ թոքերի բորբոքման ու մահվան մասին մտքերս։ Բայց չկարողացա ցրել։
Նա նույնիսկ չհասկացավ ինչ եմ ասում․ միայն ասաց․ «Դե, տեսեք», ու բարձրացրեց վերև։ Վատ չստացվեց։ Հետաքրքիր է, բավական է ինչ֊որ անհասկանալի բան ասես մարդուն, և նա կանի այնպես, ինչպես դու ես ուզում։
Ես դուրս եկա մեր հարկում և, կաղ շան պես ոտքս քարշ տալով, գնացի դեպի Դիկսթայյների Դիկսթայների բնակարանը։ Իսկ երբ շրխկաց վերելակի դուռը, ետ դարձա դեպի մեր բնակարանը։ Ամեն ինչ հրաշալի էր գնում։ Հարբածությունս լրիվ անցել էր։ Ես հանեցի բանալին ու բացեցի շքամուտքի դուռը, մկան պես կամացուկ։ Հետո շատ զգուշորեն կիսաբաց արի դուռը և մտա նախասենյակ։ Այ թե ինչպիսի գանգստեր է մեռնում իմ մեջ։
Նախասենյակը մութ էր, ինչպես դժոխումդժոխքում, իսկ լույսը, ինքներդ էլ հասկանում եք, չէի կարող միացնել։ Հարկավոր էր շատ զգուշորեն շարժվել, որպեսզի ոչ մի բանի չկպչեմ, աղմուկ չհանեմ։ Բայց ես զգացի, որ գտնվում եմ տանը։ Մեր նախասենյակում մի առանձնահատուկ բույր կա, հարազատ, ոչ մի տեղ այդպիսի բուրմունք չի զգացվում։ Ինքս էլ չգիտեմ ինչ բուրմունք է դա՝ ուտելիքի՞, օծանելիքի, չեմ կարող ասել, բայց անմիջապես զգում եմ, որ տանն եմ։ Սկզբում ցանկացա վերարկուս հանել և կախել նախասենյակի պահարանում, բայց այնտեղ լիքն են կախիչները և խելագար աղմուկ են հանում, երբ բացում ես դուռը, դրա համար էլ մնացի վերարկուով։ Հետո կամացուկ, ոտքերիս մատների վրա, գնացի Ֆիբիի սենյակի կողմը։ Գիտեի, որ տնտեսուհին ինձ չի լսի, որովհետև նա մի թմբկաթաղանթ ուներ միայն․ երեխա ժամանակ եղբայրը ծղոտը մտցրել էր նրա ականջը, ինքն է ինձ պատմել։ Նա գրեթե չէր լսում։ Բայց փոխարենը ծնողներս, մանավանդ մայրիկս, լավագույն խուզարկուի լսողություն ունեն։ Ես նրանց ննջարանի մոտից անցա հնարավորին չափ զգուշորեն։ Ջանացի նույնիսկ չշնչել։ Հայրս դեռ ոչինչ, բազկաթոռն էլ խփես գլխին, չի արթնանա, իսկ, այ, մայրիկս, Սիբիրում էլ որ հազաս, կլսի։ Նա այնպես նյարդային է, ինչպես չգիտեմ թե ով ասեմ։ Գիշերները չի քնում, ծխում է անվերջ։
Թվում է, թե մի ամբողջ ժամ տևեց, մինչև հասա Ֆիբիի սենյակը։ Բայց նա այնտեղ չէր։ Միանգամայն մոռացել էի, ուղղակի գլխիսցս գլխիցս դուրս էր թռել, որ նա քնում է Դ․ Բ֊ի Բ.֊ի աշխատասենյակում, երբ եղբայրս մեկնում է Հոլիվուդ կամ մի որևէ այլ տեղ։ Ֆիբին սիրում է քնել նրա աշխատասենյակում, որովհետև դա մեր բնակարանի ամենամեծ սենյակն է։ Ինչպես նաև այն բանի համար, որ այնտեղ կար մի մեծ սեղան, չափից դուրս մեծ, Դ․ Բ֊ն Բ.֊ն այն գնել է մի հարբեցող կնոջից Ֆիլադելֆիայում։ Մահճակալն էլ այնտեղ մեծ է, մի տասը մղոն երկարություն ունի, տասը մղոն լայնություն, չգիտեմ, թե որտեղից է ճարել այդ մահճակալը։ Մի խոսքով, Ֆիբին սիրում է քնել Դ․ Բ֊ի Բ.֊ի սենյակում, երբ նա այնտեղ չէ, Դ․ Բ֊ն Բ.֊ն էլ չի առարկում։ Դուք մի տեսնեի՜ք, թե նա դասերն ինչպես է պատրաստում այդ անհեթեթ սեղանի մոտ։ Սեղանն էլ մահճակալի չափ մեծ է։ Ֆիբին գրեթե չի երևում, երբ նստում է այդ սեղանի մոտ։ Իսկ դա նրան դուր է գալիս։ Նա ասում է, թե իր սենյակը չի սիրում այն բանի համար, որովհետև նեղվածք է։ Ասում է, թե սիրում է տարածվել։ Ծիծաղելի է ուղղակի, որտեղ պիտի տարածվի, հիմարիկը։
Ես կամացուկ մտա Դ․ Բ֊ի Բ.֊ի սենյակը ու վառեցի գրասեղանի վրայի լամպը։ Իմ Ֆիբին նույնիսկ չարթնացավ։ Ես երկար նայեցի նրան լույսի տակ։ Նա ամուր քնել էր, բարձի մի անկյունը ծալած։ Բերանը կիսաբաց էր։ Տարօրինակ բան է․ բոլոր մեծերը քնում են բերանները բացած ու տհաճ տպավորություն են թողնում, իսկ երեխաները՝ ամենևին։ Երեխաները բոլորովին այլ ձևով են քնում։ Եթե նույնիսկ քնած ժամանակ բերանից ջուր է հոսում, դաձյալ տհաճ չէ նայելը։
Ես կամացուկ շրջեցի սենյակում, տեսնեմ ինչն ինչպես է։ Տրամադրությունս հանկարծ միանգամից բարձրացավ։ Էլ չէի մտածում, որ կհիվանդանամ թոքերի բորբոքումով։ Պարզապես տրամադրությունս բարձրացել էր։ Մահճակալի կողքի աթոռին դրված էր Ֆիբիի զգեստը։ Նա իր տարիքի համար շատ մաքրասերն էր։ Հասկանո՞ւմ եք, երբեք իրերը չէր նետի ուր որ պատահեր, ինչպես ուրիշ երեխաներ։ Բոլորովին թափթփված չէր։ Աթոռի թիկնակին գցած էր կոստյումի բաց դարչնագույն ժակետը, որը մայրիկը նրա համար Կանադայից էր բերել։ Բլուզն ու մնացած բաները դրված էին աթոռին, իսկ գուլպաները և կոշիկները՝ աթոռի տակ էին դրված։ Ես այդ կոշիկները դեռ չէի տեսել, նոր էին։ Մուգ դարչնագույն փափուկ, ես էլ ունեմ այդպիսի կոշիկներ։ Դրանք շատ էին սազում կոստյումին, որ մայրիկը բերել էր Կանադայից։ Մայրիկը նրան լավ էր հագցնում, շատ լավ։ Մայրիկս շատ բարձր ճաշակ ունի, բայց ոչ ամեն ինչում, իհարկե։ ՉմուշկերՉմուշկներ, օրինակ, նա գնել չգիտի, բայց փոխարենը մնացած հարցերում անբասիր ճաշակի տեր է։ Ֆիբին միշտ այնպիսի զգեստներ է հագնում, որ խելքդ կգնա։ Իսկ ուրիշ փոքրիկների հագին միշտ սոսկալի հագուստներ կտեսնես, նույնիսկ, եթե նրանց ծնողները հարուստ մարդիկ են։ Դուք մեր Ֆիբիին տեսնեի՜ք այդ կոստյումով, որ մայրիկը Կանադայից է բերել։ Հաճելի է նայելը, աստված վկա։
Ես նստեցի եղբորս գրասեղանի մոտ ու նայեցի՝ տեսնեմ ինչ կա այնտեղ։ Ֆիբին այնտեղ դարսել էր իր գրքերն ու տետրերը։ Երեսին դրված էր «Հետաքրքրաշարժ թվաբանություն» վերնագրով մի գիրք։ Ես բացեցի այն ու առաջին էջի վրա տեսա մակագրությունը՝
Դ․ Բ֊ի Բ.֊ի գրասեղանի մոտ նստած՝ կարդացի ամբողջ գրառումները։ Ես արագ կարդացի, բայց կարող էի առավոտից երեկո կարդալ մանկական այդ ծուռտիկ֊մուռտիկ ձեռագիրը, առավոտից երեկո, ումն ուզում է լինի։ Ծիծաղելի են այդ երեխաների գրածները։ Հետո սիգարետ ծխեցի, հավանաբար, տուփիս մեջ մնացած վերջին սիգարետը։ Այդ օրը երևի հարյուր տուփ ծխած կլինեի։ Վերջապես որոշեցի արթնացնել Ֆիբիին։ Հո չէի կարող ամբողջ կյանքս նստել գրասեղանի մոտ, բացի այդ էլ, հանկարծ կարող էին հայտնվել ծնողներս, իսկ ես ուզում էի Ֆիբիի հետ առանձին տեսնվել։ Դրա համար էլ արթնացրի նրան։
Նա շատ հեշտ է արթնանում։ Հարկ չկա գոռալու, ոչ էլ նրան թափահարելու։ Պարզապես պետք է նստել մահճակալին ու ասել․ «Ֆիբ, արթմացիր», և հոպ, կարթնանա։
― Իսկ ինչպե՞ս է ձեր պիեսը, ― հարցնում եմ։ ― Մոռացել եմ անունը։
― «Ծննդյան մնջախաղ ամերիկացիների համար», ― ասում է։ ― Պիեսը հիմար բան է, բայց ես խաղում եմ Բենեդիկտ Առնոլդի դերը։ Ամենամեծ դերը իմն է։ ― Ո՞ւր փախավ քունը։ Նա այնպես էր ոգևորվել, երևում է, ամբողջ պիեսն ուզում էր պատմել։ ― Հասկանո՞ւմ ես, սկսվում է այնտեղից, որ ես մահամերձ եմ։ Ճրագալույց է, գալիս է ոգին և ասում՝ ամոթ չէ՞ ինձ և այլն։ Դե դու գիտես, ամոթ չէ՞, որ դավաճանեցիր հայրենիքիդ և նման բաներ։ Կգա՞ս նայելու, ― նա նույնիսկ թռչոտեց թռչկոտեց մահճակալին։ ― Ես ամեն ինչ գրել եմ քեզ, ճի՞շտ է։ Կգա՞ս։
― Իհարկե կգամ։ Հապա ինչպե՞ս։
― Շուտ են բաց թողել։ Մի՛ աղմկիր։ Դու բոլորին կարթնացնես։
― Իսկ ժամը քանի՞սն է։ Մայրիկն ասաց, որ ուշ կվերադառնան։ Նրանք հյուր են գնացել Նորուոլք, Կոնետիկատ։ Կոնեկտիկուտ։ Գուշակիր, ես ինչ եմ արել այսօր ցերեկը։ Գիտե՞ս ինչ ֆիլմ եմ տեսել։ Գուշակիր։
― Չգիտեմ, լսիր հապա, իսկ նրանք չասացի՞ն որ ժամին․․․
― Դե լավ, սպասիր։ Նրանք չասացի՞ն որ ժամին․․․
― Իսկ բժիշկը շատ է խղճում աղջկան։ Դրա համար էլ վերմակը գցում է նրա գլխին, որպեսզի աղջիկը խեղդվի։ Բժշկին ցմահ բանտարոկության բանտարկության են դատապարտում, բայց աղջիկը, որին նա խեղդեց վերմակով, միշտ երազում այցելության է գալիս նրա մոտ ու ասում․ «Շնորհակալություն», որ իրեն խեղդել է։ Պարզվում է, որ դա գթասրտություն է և ոչ թե սպանություն։ Բայց միևնույն է, բժիշկը գիտի, որ արժանի է բանտ նստելու, որովհետև մարդը իր վրա չպետք է վերցնի այն, ինչ վերաբերում է աստծուն։ Մեզ մեր դասարանի աղջկա մայրը տարավ այնտեղ, Ալիսա Հոլեմբերգի մայրիկը։ Նա իմ ամենամոտ ընկերուհին է։ Ամբողջ դասարանից միայն նա կարող է․․․
― Դե սպասիր մի րոպե, լսո՞ւմ ես։ Ես քեզ հարցնում եմ, նրանք չասացի՞ն որ ժամին կվերադառնան տուն։
― Կտորները տուր ինձ, ― ասում է։ ― Ես դրանք հավաքում եմ։ ― Ձեռքիցս վերցրեց կտորներն ու անմիջապես էլ թաքցրեց իր գիշերային պահարանում։ Ծիծաղելի է։
― Դ․ Բ֊ն Բ.֊ն Ծննդյան տոներին տո՞ւն է գալու, ― հարցնում եմ։
― Մայրիկն ասաց, կարող է գա, կարող է՝ ոչ, աշխատանքից է կախված։ Գուցե, հարկ լինի մնա Հոլիվուդում և սցենար գրի Աննապոլիսի մասին։
― Ո՞վ ասաց, որ վտարել են։ Ոչ ոք քեզ այդպիսի․․․
― Չէ՛, վտարե՛լ են, վտարե՛լ են։ ― Ու էլի հասցրեց ծնկիս։ Եթե կարծում եք, որ չցավեց, սխալվում եք։ ― Հայրիկը կսպանի քեզ, ― ասում է։ Ու հանկարծ երեսի վրա փռվեց մահճակալին ու բարձը դրեց գլխին։ Նա հաճախ է այդպես անում։ Ուղղակկի Ուղղակի գժվում ես, ազնիվ խոսք։
― Դե թո՜ղ, ― ասում եմ։ ― Ոչ ոք էլ ինձ չի սպանի։ Ոչ ոք ինձ մատով էլ չի կպչի․․․ Դե, վե՛րջ տուր, Ֆիբ, մի կողմ գցիր այդ հիմար բարձը։ Ոչ ոք էլ մտադիր չէ ինձ սպանել։ ― Բայց նա բարձը ետ չքաշեց։ Նրա վրա չես կարող ազդել ոչ մի կերպ։ Պառկել է ու իր ասածն է պնդում։
Որ մի բան է գցում գլուխը, արդեն էլ վերջ։
― Չէ, չի սպանի։ Ծայրահեղ դեպքում էլի կգոռգոռա, հետո կուղարկի զինվորական դպրոց։ Դրանից ավելի բան չի անի։ Իսկ երկրորդն էլ, ես ասյտեղ այստեղ չեմ մնում։ Ես հեռու կլինեմ։ Շա՜տ հեռու, հավանաբար Կոլորադոյում, այդ ռանչոյում, որ ասացի։
― Հիմար֊հիմար դուրս մի՛ տուր։ Դու իսկի ձի քշել չգիտես։
― Լավ, կասեմ։ ― Բայց ոչ մի կերպ չէի կարողանում։ Հիշեցի միայն այն երկու միանձնուհիներին, որ փող էին հավաքում մաշված զամբյուղների մեջ։ Հատկապես այն մեկը, պողպատե ակնոցովը։ Հիշեցի նաև մի տղայի, որի հետ սովորում էի Էլքտոն֊հոլլում։ Այնտեղ մի տղա կար՝ Ջեյմս Քասլը, որ ոչ մի կերպ ետ չէր վերցնի իր խոսքը․ նա մի բան էր ասել սոսկալի երևակայող մի տիպի՝ Ֆիլ Սթեյբլի մասին։ Ջեյմս Քասլը նրան անվանել էր ինքնասիրահարված մարդ, և այդ սրիկաներից՝ Սթեյբլի ընկերներից մեկը, լուրը տարել էր նրան։ Սթեյբլը վեց ուրիշ սողունների հետ միասին եկավ Ջեյմս Քասլի սենյակը, փակեց դուռը և փորձեց ստիպել նրան ետ վերցնել իր խոսքերը, բայց Ջեյմսը չհամաձանեց։ Այդ ժամանակ նրանք գործի անցան։ Ես չեմ կարող ասել, թե նրանք ինչ արին, ― սոսկալի ստորություն, ― բայց Ջեյմսը չհամաձայնեց ետ վերցնել իր խոսքերը, ահա թե ինչպիսին էր այդ Ջեյմս Քասլը։ Դու մի տեսնեի՜ք նրան․ նիհարո՜ւկ, փոքրի՜կ, ձեռքերն ասես մատիտներ լինեին։ Եվ ի վերջո, գիտե՞ք, նա ինչ արեց, փոխանակ հրաժարվելու իր խոսքերից։ Դուրս թռավ պատուհանից։ Ես ցնցուղարանում էի և այնտեղից լսեցի, թե ինչպես թմփաց։ Կարծեցի, թե պատուհանից ինչ֊որ բան ընկավ՝ ռադիոընդունիչ կամ պահարանիկ, բայց մտքովս չէր անցնում, թե տղա էր։ Այդ ժամանակ լսեցի, որ բոլորը միջանցքով դեպի աստիճաններն են վազում։ Խալաթս վրաս քաշեցի ու ես էլ վազ տվի, իսկ այնտեղ, աստիճանների վրա, պառկած էր մեր Ջեյմս Քասլը։ Նա արդեն մեռած էր, արնաթաթախ, ատամները դուրս էին թռել, բոլորը վախենում էին մոտենալ։ Իսկ նրա հագին այն սվիտերն էր, որ ես էի տվել։ Այդ սողուններին, որ փակել էին նրան սենյակում, ոչինչ չարին, միայն դպրոցից հեռացրին։ Նույնիսկ բանտ չնստեցրին։
Էլ ուրիշ բան չկարողացա հիշել։ Երկու միանձնուհիներին, որոնց հետ նախաճաշել էի, և այդ Ջեյմս Քասլին, որի հետ սովորել էի Էլքտոն֊հիլլում։ Ամենածիծաղելին այն է, որ ես գրեթե չէի ճաաչում ճանաչում այդ Ջեյմս Քասլին։ Նա շատ սուսիկ֊փուսիկ տղա էր։ Մենք միևնույն դասարանում էինք սովորում, բայց նա մյուս ծայրում էր նստում և հազվադեպ էր դուրս գալիս գրատախտակի մոտ, պատասխանելու։ Իրար հետ զրուցել էինք ընդամենը մեկ անգամ, երբ նա խնդրեց այդ սվիտերը։ Ես քիչ մնաց զարմանքից մեռնեմ, երբ նա խնդրեց, այնքան անսպասելի էր դա։ Հիշում եմ, ատամներս էի լվանում լվացարանում, նա մոտեցավ ինձ ու ասաց, որ զարմիկն իրեն տանելու է սահադաշտ։ Մտքովս էլ չէր անցնում, թե նա գիտի, որ ես տաք սվիտեր ունեմ։ Ես նրա մասին միայն այնքանը գիտեի, որ դասամատյանում նրա անունը իմից անմիջապես առաջ էր՝ Քեյբլ Ռ, Քեյբլ Վ, Քասլ, Քոլֆիլդ, մինչև հիմա էլ հիշում եմ։ Ու եթե ճիշտն ասենք, քիչ էր մնում մերժեի սվիտերս, որովհետև գրեթե չէի ճանաչում նրան։
― Ի՞նչ, ― հարցրեց Ֆիբին, մինչ այդ էլ նա ինչ֊որ բան էր խոսել, բայց ես լավ չէի լսել։ ― Չես կարող ոչ մի բան ասել, ո՛չ մի բան։
― Դե ասա՛։
― Ես սիրում եմ Ալլիին, ― ասում եմ։ ― Ինձ դուր է գալիս նաև ա՛յ, այսպես նստել ու զրուցել քեզ հետ և հազար ու մի բան հիշել։
― Ալլին մեռել է, դու միշտ միևնույն բանն ես կրկնում։ Քանի որ մարդը մեռել է ու երկինք համբառնել, ուրեմն հնարավոր չէ նրան իսկականից սիրել։
Նա իրավացի էր։ Այնտեղ իսկապես այդպես է․ «Եթե մեկը կանչել է մեկին երեկոյան տարեկանի արտում»։ Ճիշտն ասած ես մոռացել էի։
― Ինձ թվում էր, թե այնտեղ «բռնել է մեկին երեկայան երեկոյան տարեկանի արտում», ― ասում եմ։ ― Հասկանո՞ւմ ես, ես պատկերացնում եմ, թե ինչպես փոքրիկները երեկոյան խաղում են վիթխարի դաշտում, տարեկանի արտում։ Հազարավոր փոքրիկներ, և շուրջը ոչ մի մարդ, ոչ մի մեծ չկա բացի ինձնից։ Իսկ ես կանգնած եմ զառիթափի եզրին, անդունդի պռնկին, հասկանո՞ւմ ես։ Ու իմ գործն այն է, որ բռնեմ երեխաներին, թույլ չտամ, որ սայթաքեն, անդունդն ընկնեն։ Հասկանո՞ւմ ես, նրանք խաղում են ու չեն տեսնում ուր են գնում, իսկ ես վազում եմ ու բռնում նրանց, որ ցած չընկնեն։ Ահա և իմ ամբողջ աշխատանքը։ Պահպանել երեխաներին տարեկանի արտում, անդունդի եզրին։ Հասկանում եմ, սա հիմարություն է, բայց միակ բանն է, որ ես ուզում եմ իսկապես։ Երևի հիմար եմ։
Ֆիբին նորից լռեց։ Հետո նորից կրկնեց․
― Տեր աստվա՜ծ, դու ողորմա մեղավորներիս, ― այնուամենայնիվ, նա հումորի զգացում ուներ։ Պատվիրեց թեկուզև հիմա գնալ իր մոտ, եթե պետք է։
Նա իմ ուսուցիչներից ամենալավն էր։ Բավական ջահել, իմ եղբայր Դ․ Բ֊ից Բ.֊ից մի քիչ էր մեծ, ու նրա հետ կարելի էր կատակել, թեև բոլորը հարգում էին նրան։ Նա առաջինը գետնից բարձրացրեց այն տղային, որ պատուհանից ցած էր նետվել, Ջեյմս Քասլին։ Ես ձեզ պատմել եմ նրա մասին։ Միստր Անտոլինին շոշափեց նրա զարկերակը, հետո հանեց իր բաճկոնը, ծածկեց Ջեյմս Քասլին ու գրկած տարավ լազարեթ։ Եվ նրա համար նշանակություն չուներ, որ իր բաճկոնը ամբողջապես արյունոտվել էր։
Ես վերադարձա Դ․ Բ֊ի Բ.֊ի սենյակը, իմ Ֆիբին այնտեղ միացրել էր ռադիոն։ Պարեղանակ էին հաղորդում։ Ռադիոն իջեցրել էր, որպեսզի չարթանցնի մեր տնտեսուհուն։ Դուք մի տեսնեիք Ֆիբիին։ Նստել է մահճակալի մեջտեղը, ոտքերը ծալել, ասես յոգ լինի, և երաժշտություն է լսում։ Ծիծաղից կմեռնես։
― Վեր կաց, ― ասում եմ։ ― Ուզո՞ւմ ես պարենք։
― Ոչինչ, կհանեմ։ Վեր կաց։
Նա ցատկեց մահճակալից։ Սպասեց, մինչև հանեցի կոշիկներս, ու սկսեցինք պարել։ Նա շատ լավ է պարում։ Առհասարակ ես չեմ կարող տանել, որ մեծերը պարում են երեխաների հետ, սոսկալի տեսարան է։ Օրինակ՝ մի որևէ հայրիկ հանկարծ սկսում է պարել իր աղջնակի հետ։ Նա այնպես անշնոորհք անշնորհք է տանում աղջկան, որ հագուստը ետևի մասից անընդհատ բարձրանում է, համ էլ աղջիկը բոլորովին պարել չգիտի, մի խոսքով, ողորմելի տեսարան է։ Բայց ես ռեստորանում չէի պարի Ֆիբիի հետ։ Մենք միայն տանն ենք պարում։ Հնազանդվում է քեզ։ Միայն հարկավոր է ամուր բռնել նրան, այդ դեպքում չի խանգարի, որ քո ոտքերը թեկուզ հարյուր անգամ ավելի երկար են։ Նա բոլորովին ետ չի գնում։ մնում։ Նրա հետ և՛ անցումներ կարելի է անել, և՛ ամեն ձևի շրջադարձեր, նույնիսկ՝ ջիտերբադ․ երբեք ետ չի մնա։ Նրա հետ նույնիսկ տանգո կարելի է պարել, ահա թե ինչ։
Մենք չորս պար պարեցինք։ Ընդմիջումներին Ֆիբին այնպես հետաքրքիր է պահում իրեն, որ ծիծաղդ գալիս է։ Կանգնում է ու սպասում։ Չի խոսում, ոչինչ։ Ստիպում է կանգնել ու սպասել, մինչև որ նվագախումբը նորից սկսի։ Իսկ իմ ծիծաղը գալիս է։ Բայց նա զայրանում է, նույնիսկ թույլ չի տալիս ծիծաղել։
― Որտե՞ղ ես, է, ― հարցնում եմ Ֆիբիին։ Ես նրան չեմ կարողանում տեսնել մթության մեջ։
― Այստեղ եմ։ ― Նա կանգնած է ուղղակի կողքիս։ Իսկ ես չեի չէի տեսնում։
― Ճամպրուկներս կայարանում են, ― ասում եմ, ― լսիր, Ֆիբ, փող֊մող ունե՞ս։ Ինձ մոտ ոչինչ չի մնացել։
― Ախ, միայն դա՞, ― ես չէի ուզում նվերի փողերը վերցնել։
― Ես մի քիչ պարտք կտամ քեզ, ― ասում է։ Ու լսեցի, թե ինչպես է որոնում Դ․ Բ֊ի Բ.֊ի դարակներում։ Բացում է դարակ դարակի ետևից։ Սենյակում մութ էր ու ոչինչ չէր երևում։ ― Որ գնաս, ինչ չես տեսնի թատրոնում, ― ասում է ու ձայնը դողում է։
― Ինչպես չեմ տեսնի։ Մինչև քեզ չտեսնեմ, չեմ գնա։ Կարծում ես, այդպիսի ներկայացումը բաց կթողնե՞մ, ― հարցնում եմ։ ― Գիտե՞ս ինչ կանեմ։ Ես միստր Անտոլինիի մոտ կմնամ ասենք մինչև երեքշաբթի, մինչև երեկո։ Իսկ հետո կվերադառնամ տուն։ Եթե հաջողվի, քեզ կզանգահարեմ։
― Ութ դոլար, ութսուն ցենտ։ Չէ, վաթսունհինգ։ Ես արդեն շատ եմ ծախսել։
Ու հանկարծ ես լաց եղա։ Ոչ մի կերպ չկարողացա ինձ զսպել։ Ջանում եմ, որ ձայնս ոչ ոք չլսի, բայց լալիս եմ ու լալիս։ Ֆիբին շատ վախեցավ, երբ ես լաց եղա։ Մոտեցավ, հանգստացնում է, բայց մի՞թե միանգամից կարող ես լռել։ Նստել էի անկողնու եզրին ու լաց էի լինում, իսկ նա թևերը փաթաթել է վզիս, ես էլ նրան եմ փարվել ու լաց եմ լինում, ոչ մի կերպ չեմ կարողանում կանգ առնել։ Թվում էր, հիմա կխեղդվեմ արցունքներից։ Խեղճ Ֆիբին սասկալի վախեցավ։ Պատուհանը բաց էր, ու ես զգում էի, թե նա ինչպես է դողում միայն պիժամայով։ Ուզում էի նրան պառկեցնել, ծածկել վերմակով, չէր պառկում։ Վերջապես դադարեցի լաց լինել։ Բայց դեռ երկար֊երկար ժամանակ չէի կարողանում հանգստանալ։ Հետո մինչև վերջ կոճկեցի վերարկուս, ասացի, որ անպայման լուր կտամ նրան։ Նա ասում էր, ավելի լավ կլինի ես պառկեմ այդտեղ, իր սենյակում, բայց ասացի՝ չէ, ինձ արդեն սպասում է միստր Անտոլինին։ Հետո գրպանիցս հանեցի որսորդական գլխարկըս գլխարկս ու նվիրեցի նրան։ Նա չափից դուրս շատ է սիրում ամեն տեսակ անհեթեթ գլխարկներ։ Սկզբում չէր ուզում վերցնել, բայց հետո համոզեցի։ Գրազ կգամ, որ հենց այդ գլխարկով էլ քնեց։ Նա այդպիսի բաներ սիրում է։ Նորից խոստացա հնարավորության դեպքում զանգել ու գնացի։
Տնից գնալը, չգիտեմ ինչու, անհամեմատ հեշտ էր, քան ներս մտնելը։ Նախ՝ արդեն թքած ունեի, կբռնե՞ն ինձ, թե ոչ։ Ազնիվ խոսք։ Ես մտածեցի, կբռնեն՝ թո՛ղ բռնեն։ Անկեղծ ասած, նույնիսկ ուզում էի, որ բռնեն։
Միստր ու միսիս Անտոլինիներն ապրում էին շատ շքեղ բնակարանում, Սեթոն֊Փլեյսի վրա, նրանք հյուրասենյակում նույնիսկ սեփական բար ունեին։ Հարկավոր էր միայն երկու աստիճան ցած իջնել։ Ես մի քանի անգամ եղել էի նրանց տանը, որովհետև, երբ հեռացել էի Էլքտոն֊հիլլից, միստր Անտոլինին գալիս էր մեր տուն իմանալու, թե ինչպես եմ ապրում ես, ու հաճախ էր մեր տանը ճաշում։ Այն ժամանակ նա ամուսնացած չէր։ Իսկ երբ ամուսնացավ, ես էի հաճախ թենիս խաղում նրա և միսիս Անտոլինիի հետ՝ Լոնգ֊Այլենդում, Ֆորեստ֊հիլլի թենիսի ակումբում։ Միսիս Անտոլինին այդ ակումբի անդամ էր, և չափից շատ փող ուներ։ Նա մի հարյուր տարով մեծ է միստր Անտոլինիից, բայց նրաք կարծեմ շատ են սիրում իրար։ Նախ երկուսն էլ շատ բարեկիրթ ու զարգացած են, հատկապես միստր Անտոլինին, թեև երբ նա զրուցում է որևէ մեկի հետ, ավելի շատ կատակում է, քան խելացի բաներ ասում մեր Դ․ Բ֊ի Բ.֊ի նման։ Միսիս Անտոլինին ավելի լուրջ է։ Նա ասթմայի նոպաներ է ունենում։ Երկուսն էլ կարդում եմ Դ․ Բ֊ի Բ.֊ի բոլոր պատմվածքները, ու երբ Դ․ Բ֊ն Բ.֊ն պատրաստվում էր գնալ Հոլիվուդ, միստր Անտոլինին զանգահարեց նրան ու համոզում էր չգնալ։ Բայց Դ․ Բ֊ն Բ.֊ն միևնույն է գնաց։ Միստր Անտոլինին ասում էր՝ եթե մարդը ընդունակ է գրելու Դ․ Բ֊ի Բ.֊ի նման, ապա նա անելիք չունի Հոլիվուդում։ Ես էլ ճիշտ և ճիշտ նույն բանն էի ասում։
Ես ոտքով կգնայի մինչև նրանց տուն, որովհետև չէի ուզում ծախսել Ֆիբիի նվերի փողերը, բայց երբ տնից դուրս եկա, շատ վատ զգացի։ Գլխապտույտ ունեցա։ Ստիպված եղա տաքսի նստել։ Չէի ուզում, բայց հարկադրված էի։ Հազիվ էլ մեքենա գտա։
― Լիլիան, ի՞նչ եղավ սուրճը։ ― Կնոջ անունը Լիլիան է։
― Պատրաստ է, ― գոռում է նա։ ― Հոլդե՞նն է։ Բա՛րև, Հոլրդեն։Հոլդեն։
― Բարև, միսիս Անտոլինի։
― Հավատում եմ, հավատում եմ։ ― Նա վիթխարի վառիչը մոտեցրեց ինձ։ ― Այսպես ուրեմն, դու և Փենսին բաժանվեցիք, ինչպես նավերը ծովում։
Նա սիրում էր այդպես փքուն արտահայտվել։ Երբեմն ինձ համար ծիծաղելի է, երբեմն էլ՝ բոլորովին ոչ։ Հաճախ է չափն անցկացնում։ Ես չեմ կարող ասել, թե նա սրամիտ չէ, չէ՛, շատ է սրամիտ, բայց երբեմն ուղղակի ազդում են նյարդերիս վրա, երբ անվերջ այդպիսի արտահայտություններ են թույլ տալիս․ «Բաժանվեցինք, ինչպես նավերը ծովոում»։ ծովում»։ Դ․ Բ֊ն Բ.֊ն էլ է երբեմն չափն անցնում։
― Իսկ ի՞նչ է պատահել, ― հարցնում է միստր Անտոլինին։ ― Ինչպե՞ս է վիճակդ անգլերնից։ անգլերենից։ Եթե անգլերենից կտրված լինեիր, ես անմիջապես դուրս կհանեի քեզ տնից։ Դու մեր դպրոցում շարադրությունից ամենաառաջինն էիր։
― Չէ, անգլերենը լավ եմ հանձնել։ Ճիշտ է, մենք ավելի շատ գրականություն էինք անցնում։ Ամբողջ քառորդի ընթացքում ես ընդամենը երկու շարադրություն եմ գրել, բայց կտրվեցի բանավոր խոսքից, մենք այդպիսի առարկա ենք անցնում՝ բանավոր խոսք։ Ես դրանից կտրվեցի։
― Ամեն ինչ կանենք։ Շուտ արա պառկիր, ― ասաց միստր Անտոլինին։ Նա համբուրեց կնոջը, սա հրաժեշտ տվեց ինձ ու գնաց ննջարան։ Նրանք միշտ համբուրվում էին ուրիշների ներկայությամբ։
Ես կես բաժակ սուրճ խմեցի և թխվածք կերա, որ քարի պես ամուր էր։ Իսկ միստր Անտոլինին դարձյալ վիսկի խմեց։ Երևում է, նա վիսկին բոլոովին բոլորովին չէր թուլացնում։ Իսկական հարբեցող կդառնա, եթե իրեն չզսպի։
― Ես քո հայրիկի հետ նախաճաշել եմ երկու շաբաթ առաջ, ― ասում է նա հանկարծ։ ― Դու այդ մասին գիտեի՞ր։
― Ոչ, չգիտեի։
― Բայց քեզ, թերևս, հայտնի է, որ նա շատ է մտահոգված քո ճակատագրով։
― Այո, իհարկե։ Իհարկե հայտնի է։
Բոլորովին չեմ ուզում խոսել իմ գործերի մասին։ Սուրճից մի փոքր դադարեց փորիս ցավը, բայց գլուխս ուղղակի տրաքվում էր։
― Անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասեմ քեզ, Հոլդեն։
― Գուցե դու կհասնես այն բանին, որ երեսուն տարեկանում կդառնաս որևէ բարի մշտական այցելու և կատես բոլոր այն մարդկանց, ովքեր արտաքուստ նման են համալսարանական ֆուտբոլային թիմի չեմպիոնի։ Գուցե ժամանակին կդառնաս բավական կիրթ ու կատես այն մարդկանց, ովքեր սխալներով են խոսում։ Գուցեև կծառայես մի որևէ գրասենյակում ու ամբակներ կնետես քեզ չգոհացնող սղագրուհու վրա։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։
― Այո, իհարկե, ― ասացի։ Ես նրան շատ լավ էի հասկանում։ ― բայց դուք իրավացի չեք այն բանոմբանում, թե ես բոլորին կատեմ։ Ամեն տիպի ֆուտբոլային չեմպիոնների և այլն։ Այդտեղ դուք սխալվում եք։ Շատ քիչ մարդիկ կան, որոնց ես ատում եմ։ Պատահել է, որ ես հանկարծ ատել եմ որևէ մեկին, ինչպես այդ Ստրեյդլեյթերին, որի հետ ապրում էի Փենսիում, կամ այն մյուսին՝ Ռոբերտ Էկլիին։ Պատահել է, իհարկե, որ ես նրանց սոսկալի ատել եմ, խոստովանում եմ, բայց միշտ էլ ոչ երկար ժամանակով, հասկանո՞ւմ եք։ Երբեմն մի որոշ ժամանակ չես տեսնում նրան, նա չի գալիս քո սենյակը կամ նրան չես հանդիպում ճաշարանում և կարոտում ես։ Հասկանո՞ւմ եք, նույնիսկ կարոտում ես նրան։
Միստր Անտոլինին երկար լռեց, հետո վեր կացավ, մի կտոր սառույց գցեց վիսկու մեջ ու նորից նստեց։ Երևում է, մտքերի մեջ ընկավ։ Ավելի լավ կաներ խոսակցությունը առավոտյան շարունակեր և ոչ թե հիմա, բայց նա արդեն տրամադրվել էր։ Մարդիկ միշտ վիճելու ցանկություն են ունենում, երբ դու բոլորովին տրամադիր չես այդ բանին։
Նա թեքվեց ու թուղթը հանձնեց ինձ։ Ես մի անգամ էլ կարդացի, հետո շնորհակալություն հայտնեցի և թուղթը դրեցի գրպանս։ Այնուամենայնիվ, մեծ սիրալիրություն էր, որ նա այդպես ջանում էր ինձ համար։ Ափսոս, որ ոչ մի կերպ չէի կարողանում կենտրոնանալ։ Սոսկալի հոգնել էի, ճիշտն ասած։
― Կգա մի օր, ― հանկարծ ասում է նա, ― որ դու հարկադրված կլինես որոշել՝ ուր գնալ։ Եվ անմիջապես կգնաս այնտեղ, ուր որոշել ես։ Անհապա՛ղ։ Դու իրավունք չունես կորցնել ոչ մի րոպե։ Դա քեզ չի կարելի։
Ես գլխով արեցի, որովհետև նա նայում էր ուղիղ աչքերիս մեջ, բայց այնքան էլ լավ չէի հասկանում ինչի մասին է խոսում։ Մի քիչ գլխի էի ընկնում, բայց և այնպես համոզված չէի, թե ճիշտ եմ հասկանում։ Չափից դուրս շատ էի հոգնած, ազնիվ խոսք։
― Չեմ ուզում կրկնել միևնույն բանը, ― ասում է նա, ― բայց կարծում եմ, որ երբ որոշես քո հետագա ուղին, առաջին հերթին հարկադրված կլինես լրջորեն վերաբերվել դպրոցական պարապմունքներին։ ՍյոԱյո, հարկադրված կլինես, դու մտածող մարդ ես, անկախ այն բանից, դուր է գալիս քեզ այդ անվանումը, թե չէ։ Դու գիտության ես ձգտում։ Ու ինձ թվում է, երբ կհաղթահարես բոլոր այդ միստր Վինդսիներին և նրանց «բանավոր կոմպոզիցիաները», դու․․․
― Վինսոններին, ― ասացի ես։ Նա, հավանաբար մտածում էր միստր Վինսոնների մասին և ոչ թե Վինդսիների։ Այնուամենայնիվ, իզուր ընդհատեցի նրան։
― Լավ, ― ասաց նա, ― արի քեզ համար անկողին բացենք։
― Իսկ ինչպե՞ս են քո հրապուրանքները։
― Չէ, ինչ եք ասում, շատ շնորհակալություն։
― Դե լավ։ Բացի Բարի գիշեր, բարեկամս։
― Բարի գիշեր, սըր։ Շատ շնորհակալություն։
― Միևնույն է, իմ գնալու ժամանակն է, ― ասում եմ։ Տեր աստվա՜ծ, ինչպես վախեցա։ Սկսեցի մթության մեջ հագնել տաբատս, ու ոչ մի կերպ չէի կարողանում ոտքս ճիշտ տեղը մտցնել, այնպես էի նյարդայնացել։ Դպրոցներում ուզածիդ չափ տեսել էի այդ անիծյալ աննորմալներին։
― Ո՞ր Ո՞ւր պիտի գնաս, ― հարցրեց միստր Անտոլինին։ Նա ջանում էր շատ հանգիստ ու սառը խոսել, բայց երևում էր, որ կորցրել էր իրեն։
― Ես ճամպրուկներս կայարանում եմ թողել։ Թերևս հարկավոր է գնալ վերցնել։ Բոլոր իրերս այնտեղ են։
― Գիտեմ, ― ասացի։ Ես նույնիսկ փողկապս չփնտրեցի։ Այդպես էլ առանց փողկապի գնացի։ ― Ցտեսություն, սըր, ― ասում եմ։ ― Եվ շատ շնորհակալություն, ազնիվ խոսք։
Նա մինչև դռան մոտ եկավ իմ ետևից, իսկ երբ վերելակ կանչեցի, կանգ առավ շեմին։ Եվ նորից կրկնեց, որ ես շատ, շատ տորօրինակ տարօրինակ տղա եմ։ Այո, տարօրինակ եմ, ինչպե՜ս չէ։ Նա այնքան սպասեց, մինչև որ եկավ այդ երիցս անիծյալ վերելակը։ Կյանքումս երբեք այդքան չեմ սպասել վերելակին, գրողը տանի դրան։ Մի ամբողջ հավիտենականություն, աստծով եմ երդվում։
Չգիտեի նույնիսկ, թե ինչի մասին խոսեմ, քանի դեռ սպասում էի վերելակին, իսկ նա կանգնել էր շեմքին, ու ես ասացի․
Երբ դուրս եկա տնից, սկսել էր լուսանալ։ Սոսկալի ցուրտ էր, բայց ինձ համար հաճելի էր, որովհետև քրտնել էի։
Բոլորովին չգիտեի, թե ուր գնամ։ Քույրիկիս փողերով հյուրանոցում համար վարձել չէի ուզում։ Վերջ ի վերջո, ոտքով գնացի մինչև Լեքսինգտոն և մետրո նստեցի մինչև Կենտրոնական կայարան։ Ճամպրուկներս կայարաում կայարանում էին, ու ես որոշեցի քնել սպասասրահում, այնտեղ, ուր ամրացված են այդ անիծյալ նստարանները։ Այդպես էլ արեցի։ Սկզբում ոչինչ, մարդիկ քիչ կային, կարելի էր պառկել, ոտքերը մեկնել նստարանի վրա։ Բայց ես չեմ ուզում այդ մասին պատմել, բավական զզվելի զգացում է։ Ավելի լավ է, այնտեղ մի՛ գնացեք։ Լուրջ եմ ասում։ Թախիծ է պատում հոգիդ։
Քնեցի մինչև ժամը ինը, այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ լցվեցին, հարկադրված եղա ոտքերս քաշել։ Իսկ ոտքերս կախած ես չեմ կարողանում քնել։ Նստեցի։ Գլուխս առաջվա պես ցավում էր։ Նույնիսկ ավելի ուժեղ։ Իսկ տրամադրությունս այնքան վատ էր, որ կյանքումս երբեք այդքան վատ տրամադրություն չեմ ունեցել։
Երկուշաբթի էր, մոտենում էին Ծննդյան տոները, և խանութներում աշխույժ առևտուր էր գնում։ Հինգերորդ ավենյուում շատ հաճելի էր։ Տոնական տրամադրություն էր զգացվում։ Բոլոր անկյուններում մորուքավոր Կլաուսներ էին կանգնած, զնգզնգում էին զանգակները, և փրկության բանակի կանայք, նրանք, որոնք երբեք չեն ներկում շրթունքները, նույնպես զանգակներ էին հնչեցնում։ Ես անվերջ որոնում էի այն երկու միանձնուհիներին, որոնց հետ նախաճաշել էի նախորդ օրը, բայց նրանք ոչ մի տեղ չէին երևում։ Ինչևէ, այդպես էլ գիտեի, որովհետև նրանք ասացին, որ եկել են Նյու֊Յորք ուսուցչություն անելու, բայց և այնպես որոնում էի։ Համենայն դեպս, տրամադրությունս հանկարծ տոնական դարձավ։ Մայրերի հետ հազարավոր երեխաներ էին դուրս գալիս ավտոբուսներից, ելումուտ անում խանութները։ Ի՜նչ լավ կլիներ, եթե Ֆիբին ինձ հետ լիներ։ Նա այնքան փոքր չէ, որ գժվի խաղալիքների համար, բայց սիրում է նայել ամբոխին ու հազար ու մի խենթություններ հորինել։ Անցյալ Ծննդյան տոներին նրան քաղաք տարա գնումներ կատարելու։ Ի՜նչ ասես, որ չարեցինք։ Կարծեմ դա Բլունինգդեյլի մոտ էր։ Մենք մտանք կոշիկի խանութ ու ձևացրինք, թե քրոջս հարկավոր են այդ երկարաճիտ լեռնային կոշիկներից, գիտե՞ք, ա՛յն, որ հարյուր անցքեր ունեն կապիչների համար։ Ուղղակի գժվացրինք այդ վաճառողին։ Իմ Ֆիբին մի քսան զույգ փորձեց, ու ամեն անգամ վաճառողը ստիպված էր լինում նրա կոշիկի կապիչներն ամրացնել մինչև ծունկը։ Խոզություն էր, իհարկե, բայց Ֆիբին ուղղակի մեռնում էր։ Վերջ ի վերջո մենք մի զույգ տնային կոշիկներ գնեցինք և խնդրեցինք ուղղարկել տուն։ Վաճառողը հրաշալի մարդ դուրս եկավ։ Իմ կարծիքով նա հասկանում էր, որ մենք խաղում ենք, որովհետև Ֆիբին անվերջ քրքջում էր։
Ես քայլում էի հինգերորդ ավենյուով, քայլում էի առանց փողկապի, գնում էի ու գնում։ Եվ հանկարծ մի սոսկալի բան կատարվեց ինձ հետ։ Ամեն անգամ, երբ հասնում էի թաղամասի վերջը և մայթից իջնում էի սալարկուղի, ինձ սկսում էր թվալ, որ ոչ մի կերպ չեմ կարողանալու անցնել մյուս կողմը։ Թվում էր, թե հանկարծ կգլորվեմ ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ, ու ինձ այլևս չեն տեսնի մարդիկ։ Օ՛հ, որքա՜ն վախեցա, նույնիսկ չեք կարող պատկերացենլ։ Ես ամբողջապես քրտնել էի, ամբողջ վերնաշապիսկս վերնաշապիկս ու սպիտակեղենս ջուր էին դարձել։ Եվ սկսեցի մի բան անել։ Հենց որ հասնում էի անկյունին, սկսում էի խոսել իմ եղբոր՝ Ալլիի հետ։ Ես նրան ասում էի․ «Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, խնդրում եմ քեզ»։ Ու հենց որ բարեհաջող հասնում էի մյուս մայթը, ասում էի․ «Շնորհակալություն»։ Ու այդպես բոլոր անկյուններում նորից էի սկսում։ Բայց կանգ չէի առնում։ Կարծեմ, վախենում էի կանգ առնել, ճիշտն ասած, լավ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ հասա Վաթսուներորդ փողոցին, կենդանաբանական այգու մոտով, աստված գիտե, թե ուր։ Այստեղ նստեցի նստարանին։ Քրտինքը կարկտի պես թափվում էր վրայիցս։ Մոտ մի ժամ երևի նստեցի այդ նստարանին։ Վերջապես որոշեցի, թե ինչ պետք է անեմ։ Որոշեցի մեկնել։ Որոշեցի, որ այլևս տուն չեմ վերադառնա և ոչ մի դպրոց էլ չեմ ընդունվի։ Որոշեցի, որ կհանդիպեմ քրոջս, փողը կտամ իրեն, իսկ հետո դուրս կգամ խճուղի ու պատահական մեքենաներով կգնամ հեռո՜ւ Արևմուտք։ Որոշեցի նախ դուրս գալ Հոլլենդ֊Թաննել, այնտեղից պատահական մեքենայով ավելի հեռու, հետո՝ էլի, այնպես որ մի քանի օր հետո կլինեմ հեռավոր Արևմուտքում, որտեղ տաք ու գեղեցիկ է, և որտեղ ոչ ոք ինձ չի ճանաչում։ Ու այնտեղ աշխատանք կճարեմ ինձ համար։ Մտածեցի, որ հեշտությամբ աշխատանք կճարեմ մի որևէ բենզակայանում, կսպասարկեմ ուղևորներին։ Մի խոսքով ինձ համար բոլորովին միևնույն էր, թե ինչ աշխատանք կանեի, միայն թե ոչ ոք ինձ չճանաչեր ու ես էլ ոչ ոքի չճանաչեի։ Որոշեցի ահա թե ինչ անել․ խուլ ու համր ձևանալ։ Այդ դեպքում հարկ չէր լինի ոչ մեկի հետ ոչ մի տեսակ անմիտ հիամար խոսակցություններ ունենալ։ Եթե որևէ մեկը ցանկանա ինձ հետ խոսել, հարկադրված կլինի թղթի վրա գրել ու ցույց տալ ինձ։ Դա վերջ ի վերջո կձանձրացնի նրանց, ու ես ամբողջ կյանքումս կազատվեմ խոսակցություններից։ Բոլորը կհամարրենկհամարեն, որ ես դժբախտ ու խուլ հիմար եմ ու հանգիստ կթողնեն ինձ։ Ես վառելանյութ կլցնեմ նրանց հիմար մեքենաները, դրա դիմաց աշխատավարձ կստանամ, ետ գցած փողերովս խրճիթ կշինեմ և մինչև կյանքիս վերջը կապրեմ այնտեղ։ Խրճիթը կշինեմ անտառի եզրին, միայն ոչ թավուտում, ես սիրում եմ, որ արևը լավ է լուսավորում։ Ինքս էլ ճաշ կպատրաստեմ, իսկ հետագայում, երբ ցանկանամ ամուսնանալ, գուցե հանդիպեմ մի որևէ խուլ ու համր գեղեցկուհու, և մենք ամուսնանանք։ Նա ինձ հետ կապրի խրճիթում, իսկ եթե կուզի ինչ֊որ բան ասել, նա էլ կգրի թղթի վրա։ Երբ երեխաներ ունենանք, մենք նրանց թաքուն կպահենք բոլորից։ Շատ գրքեր կառնենք նրանց համար ու ինքներս էլ գրել֊կարդալ կսովորեցնենք։
Ես ուղղակի բորբոքվել էի, ազնիվ խոսք։ Իհարկե, հիմարություն էր մտածել, թե խուլ ու համր կձևանամ, բայց միևնույն է, ինձ դուր էր գալիս պատկերացնել, թե դա ինչպես է լինելու։ Ու հաստատ որոշեցի գնալ դեպի Արևմուտք։ Մնում էր միայն հրաժեշտ տալ Ֆիբիին։ Ես վեր թռա ու գժի պես սլացա փողոցով, ճիշտն ասած, քիչ մնաց ընկնեի մեքենայի տակ, ուղիղ գրախանութ վազեցի, բլոկնոտ ու մատիտ գնեցի։ Որոշեցի երկտող գրել Ֆիբիին, թե որտեղ և ինչպես հանդիպենք, որպեսզի կարողանամ հրաժեշտ տալ և վերադարձնել նվերի փողերը։ Երկտողը կտանեմ դպրոց, այնտեղ գրասենյակի աշխատողներից որևէ մեկին կխնդրեմ հանձնել Ֆիբիին։ Եվ, բլոկնոտն ու մատիտը գրպանս դնելով, վազեցի դեպի դպրոց․ ես չափից շատ էի հուզվում, չէի կարող երկտողը գրախանութում գրել։ Շատ էի շտապում, հարկավոր էր երկտողը ժամանակին հասցնել, քանի դեռ նա տուն չէր գնացել նախաճաշելու, շատ քիչ ժամանակ էր մնացել։
Սիրելի Ֆիբի․
Չեմ կարող մինչև չորեքշաբթի սպասել, դրա համար էլ այսօր երեկոյան ճանապարհ կընկնեմ դեպի Արևմուտք։ Ինձ սպասիր թանգարանում, մուտքի մոտ, տասներկուսն ան անց տասնհինգ, եթե կարող ես, և ես քո նվերի փողերը կվերադարձնեմ։ Շատ քիչ եմ ծախսել։
Համբուրում եմ։ Հոլդեն։
Թանգարանը ուղղակի դպրոցի կողքին էր, միևնույն է, նախաճաշից հետո Ֆիբին այնտեղով պիտի անցներ, ու գիտեի, որ նա ինձ կհանդիպի։
Աստիճաններով բարձրացա դիրեկտորի գրասենյկըգրասենյակը, որպեսզի խնդրեմ որևէ մեկին՝ երկտողը հանձնել քույրիկիս։ Ես մի տասը տակ ծալեցի թուղթը, որպեսզի ոչ ոք չկարդա։ Այդ գարշելի դպրոցներում ոչ ոքի հնարավոր չէ վստահել։ Բայց եղբոր երկտողը, գիտեի, որ անպայման կհանձնեն։
Երբ աստիճաններով վեր էի բարձրանում, էլի սիրտս խառնեց․ բայց հետո անցավ։ Մի քիչ նստեցի, հետո լավ զգացի ինձ։ Ինչ֊որ մեկը պատի վրա անպատկառ բառ էր գրել։ Ես զայրույթից ուղղակի կատաղեցի։ Պատկերացրի, որ Ֆիբին ու մյուս երեխաները կարող են կարդալ ու հարցնել, թե դա ինչ բան է, իսկ մի որևէ կեղտոտ տղա նրանց կբացատրի, այն էլ հիմարավարի, թե դա ինչ է նշանակում, և երեխաները կսկսեն նման բաներ մտածել ու հուզվել։ Ես պատրաստ էի սպանել գրողին։ Պատկերացրի, որ մի որևէ սրիկա, անբարոյական իր կարիքի համար գիշերով մտել է դպրոց, իսկ հետո պատի վրա գրել այդ խոսքերը։ Ու պատկերացրի, թե ինչպես եմ նրան բռնում հանցանքի վայրում և գլուխը խփում քարե աստիճաններին, մինչև որ սատկում է արնաշաղախ եղած։ Բայց մտածեցի, որ համարձակությունս չի բավարարի։ Ես ինձ գիտեմ։ Եու Եվ դրանից ավելի վատ զգացի։ Ճիշտն ասած, համարձակությունս չբավարարեց նույնիսկ դա պատից մաքրել։ Վախեցա, հանկարծ ուսուցիչներից որևէ մեկը տեսնի մաքրելիս ու կարծի, թե ես եմ գրել։ Բայց հետո, այնուամենայնիվ, մաքրեցի։ Մաքրեցի ու գնացի դիրեկտորի գրասենյակ։
Դիրեկտորն այնտեղ չէր, բայց գրամեքենայի ետևում նստած էր հարյուրին մոտ մի պառավ։ Ասացի, որ ես 4֊րդ «բ»֊ի Ֆիբի Քոլֆիլդի եղբայրն եմ և շատ եմ խնդրում այս երկտողը հանձնել նրան։ Ասացի, որ դա շատ կարևոր է, որովհետև մայրիկը վատառողջ է ու նախաճաշ չի պատրաստել Ֆիբիի համար, և որ ես պիտի հանդիպիեմ հանդիպեմ Ֆիբիին ու նրան կերակրեմ նախաճաշարանում։ Պառավը շատ բարեհամբյուր կին դուրս եկավ։ Նա վերցրեց երկտողը, հարևան սենյակից կանչեց ինչ֊որ մի կնոջ, և սա երկտողը տարավ հանձնելու Ֆիբիին։ Հետո ես մի քիչ զրուցեցի այդ հարյուրամյա կնոջ հետ։ Նա շատ բարեհամբյուր կին էր, ու ես պատմեցի, որ մենք բոլորս՝ ես ու իմ եղբայրները, այդ դպրոցում ենք սովորել։ Նա հարցրեց, թե հիմա որտեղ եմ սովորում, ասացի՝ Փենսիում, և նա ասաց՝ Փենսին շատ լավ դպրոց է։ Եթե նույնիսկ ցանկանայի բռնությամբ նրան խելքի բերել, համարձակությունս չէր բավարարի։ Թող նա էլ կարծի, թե Փենսին լավ դպրոց է։ Հիմարություն է մարդու գլուխը մի նոր բան մտցնել, երբ նա արդեն հարյուր տարու մեջ է։ Բացի այդ էլ, նրանք այդպիսի բաներ չեն սիրում։ Հետո ես հրաժեշտ տվի ու գնացի։ Նա ետևիցս ծղրտաց՝ «Բարի ճանապա՜րհ», ճիշտ ինչպես ծերունի Սպենսերը, երբ մեկնեցի Փենսիից։ Տեր աստվա՜ծ, որքան եմ ատում այդ սովորությունը, ետևից ծղրտալ՝ «Բարի ճանապարհ»։ Դրանից տրամադրությունս ընկնում է։
Մյուս սանդուղքով իջա ու նորից պատի վրա լկտիություններ տեսա գրած։ Փորձեցի մաքրել, բայց այս անգամ ինչ֊որ սուր գործիքով էր փորագրված։ Հնարավոր չէր մաքրել։ Եվ անօգուտ էր։ Մարդ եթե միլիոն տարի էլ ժամանակ ունենա, դարձյալ չի հասցնի բոլոր լկտիությունները մաքրել բոլոր պատերի վրայից։
Ես մենակ մնացի գերեզմանաքարերի մեջ։ Ինձ դուր էր գալիս այդտեղ։ Ու հանկարծ պատի վրա տեսա, գուշակեցեք, թե ինչ։ Դարձյալ լկտիություններ։ Կարմիր մատիտով, ուղղակի ապակեպատ ցուցափեղկի տակ, քարի վրա։
Ամբողջ դժբախտությունն էլ հենց այդ է։ Անհնար է գտնել մի խաղաղ, հանգիստ անկյուն։ Չէ, այս աշխարհում այդպիսի տեղ չկա։ Երբեմն մտածում ես, իսկ գուցեև կա, բայց մինչև հասնես այնտեղ, որևէ մեկը թաքուն առաջ կանցնի քեզնից ու մի որևէ անվայել բան կգրի ուղղակի քթիդ տակ։ Ինքներդ ստուգեցեք։ Ինձ երբեմն թվում է, ա՛յ, կմեռնեմ․ կմեռնեմ, կընկնեմ գերեզմանոց, հուշարձան կդնեն գերեզմանիս, վրան կգրեն «Հոլդեն Քոլֆիլդ», ծննդյան ու մահվան թիվը, և այդ ամենի տակ էլի որևէ մեկը անվայել բան կխզբզի։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։
Ես դուրս եկա մումիաների դահլիճից ու գնացի զուգարան։ Լուծ էի ընկել, ճիշտն ասած։ Բայց դրանից չվախեցա, վախեցա մեկ այլ բանից։ Զուգարանից դուրս գալու ժամանակ կորցրի գիտակցությունս։ Բախտս բերեց դեռ, որ հաջող ընկա։ Կարող էի գլուխս ջարդել հատակին խփելուց, բայց ուղղակի կողքիս վրա ընկա։ Տարօրինակ զգացում է դա։ Սակայն ուշաթափությունից հետո ես ինձ լավ զգացի։ Ձեռքս, ճիշտ է, ցավում էր, բայց գլուխս էլ շատ չէր պտտվում։
Արդեն տասներկուսն անց տասն էր, և ես գնացի մուտքի մոտ ու սպասեցի իմ Ֆիբիին։ Մտածեցի, որ գուցե վերջին անգամ եմ տեսնում նրան։ Եվ ընդհանրապես հարազատներիցս այլևս ոչ մեկին չեմ տեսնի։ Այսինքն, իհարկե, կտեսնեմ որևէ մեկին, միայն թե ոչ շուտ։ Գուցե տուն կգամ, երբ երեսունհինգ տարեկան լինեմ, եթե նրանցից որևէ մեկը հանկարծ հիվանդանա ու ցանկանա մահից առաջ տեսնել ինձ․ դա միակ բանն է, որի պատճառով կարող եմ թողնել իմ խրճիթն ու վերադառնալ տուն։ Ես նույնիսկ պատկերացրի, թե ինչպես կվերադառնամ։ Գիտեմ, մայրիկը սոսկալի կհուզվի, լաց կլինի, կխնդրի մնալ, չվերադառնալ իմ խրճիթը, բայց ես, այնուամենայնիվ, կգնամ։ Ես անմատչելի կմնամ, ինչպես սատանան։ Կհանգստացնեմ մայրիկին, կգնամ սենյակի մյուս ծայրը, կհանեմ ծխախոտատուփը ու կծխեմ սառը հանգստությամբ։ Ես նրանց կհրավիրեմ ինձ մոտ, եթե ցանկանան, բայց չեմ ստիպի։ Այնպես կանեմ, որ Ֆիբին հյուր գա ինձ ամռանը, և՛ Ծննդյան տոերինտոներին, և՛ զատկի արձակուրդին։ Դ․ Բ֊ն Բ.֊ն էլ թող գա, թող ապրի ինձ մոտ, երբ աշխատելու համար մի խաղաղ անկյունի կարիք կունենա։ Բայց թույլ չեմ տա, որ իմ խրճիթում որևէ սցենար գրի, միայն պատմվածքներ և գրքեր։ Ես այդպիսի կարգ կհաստատեմ՝ ոչ մի կեղծիք թույլ չեմ տա իմ տանը։ Իսկ ով նույնիսկ թեթևակիորեն փորձի կեղծիք կատարել, թող անմիջապես թողնի և հեռանա։
Հանկարծ նայեցի հանդերձարանի ժամացույցին և տեսա, որ մեկից քսանհինգ է պակաս։ Ես վախեցա, հանկարծ գրասենյակի պառավը պատվիրած լինի այն կնոջը՝ երկտողը չտալ Ֆիբիին։ Վախեցա, թե հանկարծ նա այրած լինի երկտողս կամ դեն նետած։ Շատ վախեցա։ Ես շատ էի ուզում քույրիկիս տեսնել մեկնելուց առաջ։ Եվ, բացի այդ, փողն էլ ձեռքիս էր։
― Ի՜նչ, ― քիչ էր մնում վայր ընկնեի։ Ազնիվ խոսք, գլուխս պտտվեց, ուր որ է ուշաթափվելու էի։
― Ամեն ինչ ետնամուտքով եմ իջեցրել, որպեսզի Չարլինան չտեսնի։ Ծանր չէ։ Ընդամենը երկու շոր է, կոշիկներս, սպիտակեղեն, գուլպաներ և զանազան մանրուք։ Դու փորձիր բարձրացրու։ Շատ թեթև է, դե, փորձիր․․․ Կարելի՞ է, ես էլ գամ քեզ հետ, Հոլդեն։ Կարելի՞ է, հը՞։ Խբդրում Խնդրում եմ, կարելի՞ է, ես էլ․․․
― Չէ՛, չի՛ կարելի, լռի՛ր։
― Իսկ ես կարծում էի, դու պատրաստվում ես թատրոնում խաղա՜լ։ Կարծում էի, ուզում ես Բենեդիկտ Առնոլդի դե՜րը կատարել այդ պիեսում, ― ասում եմ։ Ձայնս դարձավ զայրալից, զզվելի։ ― Այս ի՜նչ ես արել, հը՞։ Ի՛նչ է, չե՞ս ուզում խաղալ այդ ներկայացման մեջ։
― Գնա՛նք, ― ասում եմ։ Ես նորից սկսեցի աստիճաններով բարձրանալ թանգարան։ Որոշեցի, որ այդ հիմար ճամպրուկը կհանձնեմ հանդերձարան, իսկ ժամը երեքին, դասից տուն գնալիս, նա կտանի իր հետ։ Գիտեի, որ դպրոց տանել չի կարող։ ― Դե գնանք, ― ասում եմ։
― Այլևս ես դպրոց չեմ գնալու։
― Չէ, դպրոց անպայման պետք է գնաս։ Դու ախր պետք է խաղաս այդ ներկայացման մեջ, ճի՞շտ է։ Ուզում ես Բենեդիկտ Առնո՞լդ լինես։
Կենդանաբանական այգում մարդ քիչ կար, գարշելի եղանակ էր, բայց ավազանի շուրջը, որտեղ ծովացուլերն էին լողանում, հանդիսատեսներ էին հավաքվել։ Ես պետք է անցնեի, բայց իմ Ֆիբին կանգնեց ու սկսեց դիտել, թե ինչպես են կերակրում ծովացուլերին, ― նրանց համար ձուկ էին նետում, ― ես էլ դարձա։ Մտածում էի, հիմա կմոտենամ նրան և այլն։ Մոտեցա, կանգնեցի ետևում և ձեռքս դրի ուսին, բայց նա պպզեց ու դուրս պրծավ ձեռքիս տակից, նա հեշտությամբ կպոկվի քեզնից, եթե ուզենա։ Նայում է՝ ինչպես են կերակրում ծովացուլերին, իսկ ես կանգնել եմ ետևը, բայց ձեռքս չեմ դնում ուսին, ընդհանրապես ձեռք չեմ տալիս, վախենում եմ՝ հանկարծ թողնի, փախչի։ Տարօրինակ են այդ երեխաները։ Նրանց հետ պետք է զգույշ վարվես։
Կողքովս չի ուզում քայլել, ― մենք արդեն հեռացել ենք ավազանից, ― բայց, այնուամենայնիվ, շատ հեռու չի գնում։ Նա ճանապարհի մի կողմով է գնում, ես՝ մյուս։ Դա էլ մի հաճելի բան չէ, բայց ավելի լավ է, քան մեկ մղոն հեռավորության վրա մնալը, ինչպես առաջ։ Գնացինք առջերին արջերին տեսնելու փոքրիկ բլրակի վրա, բայց այնտեղ տեսնելու բան չկար։ Միայն մի արջ դուրս եկավ՝ սպիտակ, բևեռային։ Իսկ մյուսը՝ գորշը, մտել էր որջը և դուրս չէր գալիս։ Կոզքիս՝ Կողքիս՝ ականջներին հասնող կովբոյական գլխարկով մի տղա էր կանգնած ու ամբողջ ժամանակ կրկնում էր․
― Հայրիկ, ստիպիր, թող դուրս գա։ Հայրիկ, ստիպիր, թող դուրս գա։
Նա ոչինչ չպատասխանեց։ Երևի հիշեց, որ վիրավորված է։
― Ուզո՞ւմ ես կարուսել նստել, ― հարցնում եմ։ Գիտեմ, որ շատ է ուզում։ Երբ նա շատ պստլիկ էր, ես, Ալլին ու Դ․ Բ֊ն Բ.֊ն նրան բերում էինք այստեղ, և նա գժվում էր կարուսելի համար։ Ուղղակի պոկել չէինք կարողանում կարուսելից։
― Ես արդեն մեծ եմ, ― ասում է։ Կարծում էի, չի պատասխանի, բայց պատասխանեց։
― Հիմա էլ դու նստիր։
― Չէ, ավելի լավ է նայեմ քեզ։ ― Ես մի քիչ էլ տվի նրան իր փողերից։ ― Գնա մի տոմս էլ գնիր։ ― Նա վերցրեց փողը։
― Ես էլ չեմ բարկանում քեզ վրա, ― ասում է։
Շատերը, հատկապես այդ հոգեվերլուծողը, որ գալիս է այս սանատորիան, հարցնում են ինձ՝ կարգին սովորելո՞ւ եմ, երբ աշնանը դպրոց ընդունվեմ։ Իմ կարծիքով դա զարմանալի հիմար հարց է։ Մարդ նախօրոք ինչպե՞ս կարող է ասել, թե ինչ է անելու։ Նախապես ոչինչ չես կարող իմանալ։ Ինձ թվում է, թե պիտի սովորեմ, բայց ի՞նչ իմանամ։ Եվ հիմարություն է հարցնել, ազնիվ խոսք։
Դ․ Բ֊ն Բ.֊ն ուրիշների նման չէ, բայց նա էլ է զանազան հարցեր տալիս։ Շաբաթ օրը եկել էր ինձ մոտ այն անգլուհու հետ, որը պետք է նկարահանվի նրա ֆիլմում։ Շատ է կոտրատվում այդ անգլուհին, բայց փոխարենը շատ գեղեցիկն է։ Եվ երբ նա գնաց միջանցքի ծայրին գտնվող կանացի սենյակը, Դ․ Բ֊ն Բ.֊ն ինձ հարցրեց, թե ինչ եմ մտածում այն մասին, ինչ որ կատարվեց, այն մասին ինչ որ ձեզ պատմեցի։ Բոլորովին չգիտեի ինչ պատասխանեմ։ Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Ափսո՜ս, որ շատերին եմ պատմել այս ամենը։ Գիտեմ միայն, որ մի տեսակ զգում եմ այն մարդկանց կարիքը, ում մասին որ պատմել եմ։ Օրինակ՝ Ստրեյդլեյթերի կամ թեկուզ այդ Էկլիի։ Երբեմն թվում է, թե նույնիսկ այդ ստոր Մորիսին եմ կարոտում, տարօրինակ բան է։ Եվ լավ կանեք, որ դուք ոչ մեկին ոչինչ չպատմեք։ Թե չէ ամեն ինչ պատմում եք, հետո տխրում եք առանց դրանց։