Changes

Շահը պիրըմ ա թըքըվըրութո̇ւ̇նին կեսը տամ էտ տղեն, ախճիգյը փսակըմ նհետը, մին թա̈զա̈ հրաման տամ, թա․ «Ա՛ ժուղովուրթ, խմիշքը քըշեցեքյ, ամմա խմեցեքյ վըեչ թա վըեր ընգելի մըռնելի հետե, այլ առյուծ ըսպընելի հետե»։
 
==Գչիտկան պառավը==
 
Ինըմ ա չինըմ մի թաքավըեր։ Ուրերան մին օր էտ թաքավըերն ո̇ւ̇րա̈ն զորավարներին հրամայում ա, վըեր ո̇ւ̇րա̈ն երգյիրումը հիշքան քառասուն տըրըկանա պեցո̇ւ̇ր մարթ կա, կուտորեն։ Մինչեւ մին քանի օր էտ թաքավըերեն հրամանըկըդարվում ա։ Բայց մին ջա̈հիլ տղա խղճամ ա ո̇ւ̇րա̈ն հորը, տանըմ ա շենա̈ն մոտե մին ծո̈րըմ կյողլը կըցնըմ, ամմեն օր թաքուն հաց տանըմ։
 
Հունց ա պըտահըմ, մին օր թաքավըերեն քաղաքըմը խաբար ա տըրածվում, վըեր քըղաքան մոտե մին մըրթակեր դո̈վ ա ա̈րշա̈ եկալ, թողում չի, վըեր վըեչ մարթ նի մըննե քաղաքը, վըեչ տո̇ւ̇ս կյա̈։
 
Թաքավըերը ըսկըանալավ, նա̈զիր֊վեզիրներեն հըվաքըմ ա, վըեր մին հնար անեն։ Բայց վըեչ մինը հնարը քթենո̇ւ̇մ չի։ Էտ վախտը թաքավըերը տրանց հրամայում ա մին մըեծ մարթ քթենա̈ն, նա անպայման հնարը կասե։ Նա̈զիր֊վեզիրնեն հիշքան շուռ ըն կյամ, տի մարթ չըն քթենո̇ւ̇մ։
 
Էն ջա̈հիլը ըսկընալավ, վըեր թաքավըերը մին մեծ մարթու շոռ ա կյամ, փասպարք ա անըմ թաքավեըրեն, վըեր ես տի մարթ կըճարեմ։ Տըղան քյընա̈մ ա հորը ղարկըմ թաքավըերեն պալատը։
 
Թաքավըերն ամմեն հինչ պատմում ա, ասըմ․ «Էրկու օր քեզ մո̈հլա̈թ, վըեր ճարեսվուչ, քեզ էլ ըմ ըսպըննական»։ Իսկ էս պառավն ասըմ ա․
 
— Թաքավըերն ապրած կենա, էս սըհաթըս էլ ասեմ։ Հրըմայի, վըեր մին մըեծ այնա քթենա̈ն։ Թաքավըերը հրըմայում ա, այնքան քթենըմ ըն, պիրում։ Էը պառավն ասըմ ա․
 
— Դե, մհենգյ էտ այնան եր կալիքյ, քյեցեքյ ընդեղ, ըշտեղ վըեր ա, դո̈վը կյիլա̈կան ա։ Վըեր էտ դո̈վն օզե թա ծըզըրա կյա̈, տուք այնան բիդի ո̇ւ̇րա̈ն տարեքյ։ Վըեր բիդի ո̇ւ̇րա̈ն տանեքյ, նա գյիդըլա̈ա̈ն ա թա մին օրիշ դո̈վ էլ բիդի ո̈ւ̇րա̈ն ա կյամ, ըսկալաան ա փախճիլը։ Էտ վախտը տուք կարող ըք քըմըկանը տո̇ւ̇ս ըսպանեքյ։
 
Էտ պըռավեն խորուրթը կադարելավ քաղաքը դո̈վան ըզադըմ ա, մարթիքյ ըսկսում ըն ազադ ապրել։ Իսկ թաքավըերն էլ էտ պըռավեն խիլլա̈ վըեսկե յա տամ, ասըմ․
 
— Քյինա̈, ա՛ պառավ, տու վըեր քըզետե ազադ ապրե, վըեր տի գյիտկան ըս։
Վստահելի
593
edits