Changes

Պահապանները

Ավելացվել է 2130 բայտ, 21:30, 19 Դեկտեմբերի 2015
/* 2. Ծխելու խոտի մասին */
=== 2. Ծխելու խոտի մասին ===
Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխելու խոտ կամ ուղղակի տերև: Հավանաբար դա nicotiana բույսի տեսակներից տարատեսակներից մեկն է:Մեծ առեղծված է, թե երբ է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝ «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, մի տեղ է համախմբել Մերիադոք Բրենդիզայքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխելու խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:  «Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխելու խոտ աճեցրել է Խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»: »
=== 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին ===
Վստահելի
1342
edits