Changes
}}
[[Պատկեր:white-fang-title.png|250px|thumb|right|«Սպիտակ ժանիք» Ժանիք» վիպակի տիտղոսաթերթը]]
'''White Fang''' by ''Jack London''
<blockquote>
«Սպիտակ ժանիք» Ժանիք» վիպակը առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին և նույն տարի էլ լույս է տեսել առանձին հրատարակությամբ Նյու-Յորքում: Յորքում։
</blockquote>
Սպիտակ Ժանիքը գնաց մոր հետևից ու պառկեց նրա կողքին։ Սաղմոնի Լեզուն ձեռքը պարզեց դեպի գորշուկն ու գցեց մեջքի վրա։ Կիչին վախեցած նայում էր նրանց։ Սպիտակ Ժանիքն զգաց, որ վախը կրկին պաշարում է իրեն։ Սա չկարողացավ զսպել ու մռնչաց, բայց արդեն չհամարձակվեց կծել։ Կեռանման չռած մատներ ունեցող ձեռքը սկսեց քորել նրա փորը և կողքից կողք շուռ տալ։ Ոտքերը վեր ցցած՝ մեջքի վրա պառկելը անմիտ բան էր ու նվաստացուցիչ։ Բացի դրանից, Սպիտակ Ժանիքը անօգնական էր զգում իրեն, և նրա ամբողջ էությունն ընդվզում էր այդպիսի նվաստացման դեմ։ Բայց ճա՜րն ինչ... Եթե այդ մարդը ուզենա ցավ պատճառել իրեն, ապա ինքը նրա իշխանության տակ է։ Կարելի՞ է միթե մի կողմ նետվել, երբ չորս ոտքերդ էլ ճոճվում են օդի մեջ։ Եվ այնուամենայնիվ հնազանդությունը գերիշխեց վախին, և Սպիտակ Ժանիքը սահմանափակվեց խուլ մռնչյունով։ Մռնչոցը չէր կարող խեղդել, սակայն մարդը չբարկացավ ու չխփեց գլխին։ Եվ որքան էլ տարօրինակ լինի, Սպիտակ Ժանիքը մի անբացատրելի բավականություն զգաց, երբ մարդու ձեռքը շոյում էր նրա մազերը ետ ու առաջ։ Շրջվելով կողքի վրա՝ նա դադարեց մռնչալ։ Մատներն սկսեցին քերել ու քորել նրա ականջի տակը, իսկ դրանից հաճելի զգացողությունը սաստկացավ միայն։ Եվ երբ վերջապես մարդը մի անգամ ևս շոյեց նրան ու հեռացավ, Սպիտակ Ժանիքը վերջնականապես գոտեպնդվեց։ Նա դեռ շատ անգամ էր վախ զգալու մարդուց, բայց նրանց միջև բարեկամական հարաբերությունները ծնունդ առան այդ րոպեներին։
Քիչ Ժամանակ հետո Սպիտակ ժանիքը Ժանիքը լսեց տարօրինակ ձայների մոտենալը։ Նա արագ կռահեց, որ այդ ձայները մարդկանցից են ելնում։ Շարան կազմած՝ արահետ մտավ հնդկացիների ամբողջ ցեղը, որ տեղափոխվում էր մի նոր վայր։ Կլինեին մոտ քառասուն մարդ՝ ճամբարային գույքի ծանրության տակ կռացած տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Նրանց հետևից գալիս էին բազմաթիվ շներ, և բոլոր շները, բացի լակոտներից, նույնպես բարձված էին տարբեր բեռներով։ Ամեն մի շան մեջքի վրա կար քսանից երեսուն ֆունտ քաշ ունեցող իրերի պարկ։
Սպիտակ Ժանիքը դեռ երբեք շուն չէր տեսել, բայց անմիջապես զգաց, որ դրանք շատ քիչ են տարբերվում իր սեփական ցեղից։ Գորշուկի ու նրա մոր հոտն առնելով՝ շները անմիջապես ապացուցեցին, թե որքան աննշան է այդ տարբերությունը։ Սկսվեց իրարանցումը։ Սպիտակ Ժանիքը ամբողջովինվ, փշաքաղված՝ մռնչում ու գռմռում էր ամեն կողմից իրեն շրջապատած երախաբաց շների վրա։ Շները գետին գլորեցին գորշուկին, բայց սա շարունակում էր կծել ու ծվատել նրանց ոտքերն ու փորը՝ միաժամանակ զգալով, թե ինչպես շների ատամները խրվում են իր մարմնի մեջ։ Խլացուցիչ հաչոց բարձրացավ։ Գորշուկը լսում էր իրեն օգնության մղվող Կիչիի մռնչոցը, լսում էր մարդկանց ճիչեր, մահակների հարվածներ և այդ հարվածներն ստացող շների վնգստոց։
Այդ բանը դուր չէր գալիս գորշուկին, և երբ մարդիկ վեր կացան ու ընկան ճանապարհ, նա վերջնականապես դժգոհ մնաց այդ կարգ ու կանոնից, որովհետև մարդկային մի փոքր արարած բռնեց այն ձողը, որին կապված էր Կիչին, ու տարավ իր հետևից որպես գերու, իսկ Կիչիի հետևից դանդաղ սկսեց քայլել նաև Սպիտակ Ժանիքը՝ այդ բոլոր տեղի ունեցածից խիստ շփոթված ու անհանգստացած։
Նրանք շարժվեցին գետակի հովիտն ի վար՝ բավական հեռու այն վայրերից, ուր իր թափառումների ընթացքում հասել էր Սպիտակ Ժանիքը, և կանգ առան հովտի ծայրին, որտեղ գետակը միախառնվում է Մաքենզիին։ Գետափին, բարձր ձողերից առկախ, կային շատ նավակներ, ընկած էին ձուկ չորացնելու վանդակներ։ Հնդկացիներն իջևանեցին այդտեղ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը զարմացած շուրջն էր նայում։ Րոպե առ րոպե աճում էր մարդկանց հզորությունր։ Նա արդեն համոզվեց, որ նրանք իշխում են կատաղի շների վրա։ Այդ իշխանությունը ուժի ապացույց էր։ Սակայն Սպիտակ ժանիքին Ժանիքին ավելի էր զարմացնում մարդկանց իշխանությունր անշունչ իրերի վրա, աշխարհի դեմքը փոխելու նրանց ընդունակությունը։ Ամենաապշեցուցիչն այդ էր։ Ահա մարդիկ ձողեր են ամրացնում վիգվամների համար, ճիշտն ասած՝ ոչ մի երևելի բան չկար այս դեպքում, դա անում էին նույն մարդիկ, որոնք կարող էին քար ու փայտ շպրտել։ Բայց երբ ձողերի վրա կաշի ու կտավ քաշեցին ու դրանք դարձան վիգվամներ, Սպիտակ Ժանիքը վերջնականապես շփոթվեց։
Ամենից ավելի ապշեցնում էին նրան վիգվամների ահագին չափերը։ Դրանք հրեշավոր արագությամբ բարձրանում էին ամեն տեղ, ասես ինչ-որ կենդանի արարածներ, գրավում էին համարյա ամբողջ տեսադաշտը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը վախենում էր դրանից։ Վիգվամները չարագուշակ ցցվել էին վերևում, և երբ քամի էր անցնում իջևանատեղով և ուռեցնում դրանց կտավն ու կաշին, Սպիտակ ժանիքը Ժանիքը սարսափած տափում էր գետնին՝ առանց աչքը կտրելու այդ հսկայական բաներից և պատրաստվելով մի կողմ նետվել, հենց որ դրանք սկսեն փլվել իր վրա։
Շատ չանցած Սպիտակ ժանիքը Ժանիքը վարժվեց վիգվամներին․ տեսավ, որ կանայք ու երեխաներ մտնում են դրանց մեջ ու դուրս գալիս առանց վնասվելու, որ շներն էլ են ուզում մտնել ներս, բայց մարդիկ լուտանքներով քշում են նրանց ու հետևներից էլ քար են շպրտում։ Օրվա վերջին Սպիտակ Ժանիքը թողեց Կիչիին ու սկսեց զգույշ սողալ դեպի ամենամոտիկ վիգվամը։ Նրան դրդում էր հետաքրքրասիրությունը՝ ապրել սովորելու, գործելու և փորձ ձեռք բերելու պահանջը։ Իրեն վիգվամի պատից բաժանող վերջին մի քանի քայլը Սպիտակ Ժանիքը սողաց տաժանելիորեն երկար ու զգույշ։ Այդ օրվա դեպքերն արդեն նախապատրաստել էին նրան, որ անհայտը միշտ հակամետ է դրսևորելու իրեն ամենաանսպասելի, ամենաանհավանական ձևով։ Վերջապես նրա քիթը դիպավ կտավին։ Սպիտակ Ժանիքը սպասեց, թե ինչ է լինելու։ Ոչի՜նչ․․․ ամեն ինչ բարեհաջող անցավ։ Այն ժամանակ նա հոտոտեց այդ սարսափելի, մարդու հոտով ներծծված նյութը, ատամներով բռնեց դա ու մի թեթև քաշեց իր կողմը։ Նորից ամեն ինչ հաջող անցավ, թեև կտավե պատը երերաց։ Մի անգամ էլ քաշեց. պատը տատանվեց։ Դա խիստ դուր եկավ նրան։ Նա սկսեց ավելի ու ավելի ուժեղ քաշել, մինչև որ ամբողջ պատը շարժվեց։ Այդ ժամանակ վիգվամից լսվեց հնդկացի կնոջ սուր ճիչը, և Սպիտակ Ժանիքը գլխապատառ նետվեց դեպի մայրը։ Բայց այդ պահից նա դադարեց բարձր վիգվամներից վախենալ։
Հինգ րոպե էլ չէր անցել, որ Սպիտակ Ժանիքը դարձյալ հեռացավ մորից։ Սա կապված էր գետնի մեջ խփված ցցից ու չէր կարող գնալ իր ձագի հետևից։ Մարտական տեսքով մի լակոտ, գորշուկից շատ ավելի մեծահասակ ու խոշոր, մոտեցավ նրան։ Շան լակոտի անունը Լիփ֊Լիփ էր, ինչպես իմացավ հետագայում Սպիտակ Ժանիքը։ Նա արդեն մարտական փորձ ուներ և արդեն նշանավոր կռվարար էր համարվում իր եղբայրակիցների շրջանում։
Կանայք ու երեխաները ձողեր ու ճյուղեր բերին Գորշ Ջրշունին։ Ըստ երևույթին մի հետաքրքիր բան էր պատրաստվում։ Սպիտակ Ժանիքի հետաքրքրասիրությունն այնպես բորբոքվեց, որ նա կիպ մոտեցավ Գորշ Ջրշունին՝ մոռանալով, որ նրա առաջ գտնվում է մարդկային մի ահարկու արարած։ Եվ հանկարծ նա տեսավ, որ Գորշ Ջրշունի ձեռքերի տակից, մամուռի ու ճյուղերի վրա, բարձրանում է մի տարօրինակ, մշուշի նմանող բան։ Հետո էլ այդ մշուշից, պտտվելով ու գալարվելով, առաջացավ մի կենդանի, կարմիր բան, ինչպես երկնքի արևը։ Սպիտակ Ժանիքը բան չէր իմանում կրակի մասին։ Բայց կրակը ձգում էր դեպի իրեն, ինչպես մի ժամանակ անձավում, նրա մանկության օրերին, լույսն էր ձգում։ Նա ավելի առաջ սողաց, իր գլխավերևից լսեց Գորշ Ջրշունի ծիծաղը ու հասկացավ, որ այդ հնչյունների մեջ ևս ոչ մի թշնամական բան չկա։ Այնուհետև Սպիտակ Ժանիքը քիթը դիպցրեց կրակին ու միաժամանակ դուրս հանեց լեզուն։
Առաջին վայրկյանին քարացավ։ Ցախերի ու մամուռի մեջ թաքնված անհայտը կառչել էր նրա քթից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը ետ ցատկեց կրակից՝ զարհուրելի վնգստալով։ Կիչին լսեց այդ վնգստոցը և մռնչալով մղվեց առաջ որքան ձողն էր թույլ տալիս և անզոր կատաղությամբ սկսեց այս ու այն կողմ նետվել զգալով, որ չի կարող օգնել որդուն։ Բայց Գորշ Ջրշունը ծիծաղում էր, ձեռքերը ազդրերին խփում և ամենքին պատմում տեղի ունեցածը, և բոլորն էլ բարձրաձայն ծիծաղում էին։ Իսկ Սպիտակ Ժանիքը հետևի թաթերին նստած՝ վնգստում էր ու ծվծվում և խիստ փոքր ու ողորմելի էր թվում իրեն շրջապատած մարդկանց միջև։
Դա ամենաուժեղ ցավն էր, որ նա ստիպված եղավ կրել։ Գորշ Ջրշունի ձեռքերի տակից ծագած կենդանի էակը, որ գույնով նման էր արևին, դաղեց նրա քիթն ու լեզուն։ Սպիտակ Ժանիքը նվում էր, նվում էր անընդհատ, և նրա ամեն մի վնգստոցը մարդիկ ընդունում էին ծիծաղի նոր պայթյունով։ Նա փորձեց լիզել թաթը, սակայն դաղված լեզվի հպումը դաղված քթին ավելի սաստկացրեց ցավը։ Եվ գորշուկը ոռնաց ավելի հուսահատ, ավելի թախծալի։
Իսկ հետո ամաչեց իրենից։ Հասկացավ, թե ինչու են մարդիկ ծիծաղում։ Մենք հնարավորություն չունենք իմանալու, թե ինչպես են որոշ կենդանիներ հասկանում, թե ինչ բան է ծիծաղը, և կռահում են, որ մենք նրանց վրա ենք ծիծաղում։ Ահա այդ էլ պատահեց Սպիտակ Ժանիքին, և նա ամաչեց, երբ մարդիկ ծաղրի առարկա դարձրին իրեն։ Նա շրջվեց ու փախավ, բայց նրան փախչելու մղեց ոչ այնքան դաղվելուց առաջացած ցավը, որքան ծաղրը, որովհետև ծիծաղը ավելի խորն էր թափանցում և ավելի սաստիկ էր վիրավորում, քան կրակը։ Սպիտակ Ժանիքը նետվեց իր կապի մոտ գազազած մոր՝ աշխարհի միակ արարածի մոտ, որը չէր ծիծաղում նրա վրա։
Իջավ մթնշաղը, ապա հաջորդեց գիշերը, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր հեռանում Կիչիից։ Նրա քիթն ու լեզուն առաջվա պես ցավում էին, բայց նրան հանգիստ չէր տալիս մի ուրիշ բան, ավելի ուժեղ մի զգացում։ Նրան համակեց կարոտը։ Ինչ-որ դատարկություն էր զգում նա իր մեջ, տանջվում և ափսոսում էր այն լռությունն ու խաղաղությունը, որ իշխում էր գետակի և հարազատ անձավի շուրջը։ Կյանքը շատ էր անհանգիստ դարձել։ Այստեղ մարդկային արարածներ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ շատ կային, և բոլորն էլ աղմկում ու ջղայնացնում էին նրան։ Շներն անընդհատ կռվում էին, հաչում, գզվռտում։ Վերջացել էր այն անխռով մենակությունը, որ ճանաչել էր մինչ այդ։ Այստեղ օդն անդամ հագեցած էր կյանքով, որ բզզում, դղրդում էր Սպիտակ Ժանիքի շուրջը՝ ոչ մի րոպե կանգ չառնելով։ Նոր ձայները շփոթեցնում ու անհանգստացնում էին նրան, ստիպում, որ շարունակ սպասի նոր դեպքերի։
Սպիտակ ժանիքը Ժանիքը հետևում էր այն մարդկանց, որոնք գնում գալիս էին վիգվամների միջև, անհետանում, նորից էին երևում։ Ինչպես մարդն է նայում իր իսկ ստեղծած աստվածներին, այդպես էլ Սպիտակ ժանիքն Ժանիքն էր դիտում իր շրջապատի մարդկանց։ Սրանք նրա համար գերագույն էակներ էին։ Սրանց բոլոր արարքների մեջ նա տեսնում էր այն հրաշագործ ուժը, որով մարդն է օժտում աստծուն։ Նրանք մի անըմբռնելի, անսահման զորություն ունեին։ Նրանք կենդանի և անկենդան աշխարհի տիրակալներն էին. հնազանդության մեջ էին պահում այն ամենը, ինչ ընդունակ է շարժվել, և շարժում էին անշարժ իրերը, չոր մամուռից ու ձողերից ստեղծում էին մի կյանք, որը խիստ այրում էր և իր գույնով արևն էր հիշեցնում։ Նրանք կրակ էին ստեղծում։ Աստվածնե՜ր էին նրանք։
== Գլուխ II։ Ազատազրկություն ==
Մարդը հոգեկան ցավ է զգում այն ժամանակ, երբ նրա աստվածներին տապալում են և խորտակում են իր իսկ ձեռքով կառուցված տաճարները, բայց գայլին ու վայրի շանը ծանոթ չէ այդ ցավը։ Ի հակադրություն մարդուն, որի աստվածները բնավ իրականություն չդարձող անուրջի թեթև ծուխ են, բարությամբ և ուժով օժտված ուրվականներ, նրա _եսի_ թռիչքն են դեպի ոգու թագավորությունը, ի հակադրություն մարդուն գայլն ու վայրի շունը՝ տաքանալով մարդու վառած խարույկի մոտ, տեսնում են, որ իրենց աստվածները միս ու արյուն ունեն, շոշափելի են, որոշակի տեղ են գրավում տարածության մեջ և հասնում են իրենց նպատակներին, արդարացնում են իրենց դերը կյանքում՝ ենթարկվելով ժամանակի օրենքին։ Այդպիսի աստվածներին հեշտ է հավատալ, և ոչ մի բան չի կարող խախտել այդ հավատը։ Այդպիսի աստծուց չես կարող ազատվել։ Ահա կանգնած է նա ամբողջ հասակով, մահակը ձեռքին՝ ամենակարող, ցասումնալի ու բարի։ Նրա ներքին գաղտնիքն ու զորությունը պարուրված է մարմնով, որից արյուն է հոսում, երբ պատառոտում են, և որի համը բնավ էլ վատ չէ որևէ ուրիշ մսից։
Այդպես էլ եղավ Սպիտակ ժանիքին։ Ժանիքին։ Մարդկային արարածները թվում էին նրան աստվածներ, աներկբա և ամենահաս աստվածներ։ Եվ նա հնազանդվեց նրանց այնպես, ինչպես հնազանդվեց նրա մայրը՝ Կիչին, հենց որ լսեց իր անունը նրանց բերանից։ Սպիտակ Ժանիքը ճանապարհ էր տալիս նրանց։ Երբ սրանք կանչում էին իրեն, մոտենում էր, երբ քշում էին, շտապ փախչում էր, երբ սպառնում էին, կպչում էր գետնին, որովհետև նրանց ամեն մի շարժման տակ կար ուժ, որը երևան էր գալիս բռունցքի ու մահակի, օդում թռչող քարերի և մտրակի այրող հարվածների միջոցով։
Սպիտակ Ժանիքը պատկանում էր մարդկանց, ինչպես բոլոր շներն էին պատկանում։ Նրա արարքները կախված էին նրանց հրամաններից։ Նրանք ազատ կարող էին հաշմել իր մարմինը, տրորել կամ խնայել։ Այս դասը արագ ըմբռնեց Սպիտակ Ժանիքը, բայց հեշտ չյուրացրեց դա, որովհետև նրա խառնվածքում շատ բան ըմբոստանում էր այն ամենի դեմ, ինչին հարկ էր լինում բախվել ամեն մի քայլափոխին։ եվ այդ ամենով հանդերձ, իր համար էլ աննկատելի ձևով, Սպիտակ Ժանիքն սկսում էր հասու լինել նոր կյանքի հրապույրին, թեև դրան վարժվելը և՛ դժվար էր, և՛ անախորժ։ Նա իր ճակատագիրը հանձնեց ուրիշի և վերացրեց իրենից ամենայն պատասխանատվություն սեփական գոյության համար։ Հենց միայն դա եղավ նրա վարձատրությունը, որովհետև ուրիշին հենվելը միշտ էլ ավելի հեշտ է, քան մենակ կանգնելը։
Սպիտակ Ժանիքը շուտ ուսումնասիրեց հնդկական ավանի կյանքը։ Նա իմացավ, որ մեծահասակ շները անարդար ու ագահ են միս և ձուկ բաժանելու ժամերին։ Համոզվեց, որ տղամարդիկ արդարամիտ են, երեխաները խստասիրտ, իսկ կանայք բարի, և ավելի շուտ նրանցից, քան թե ուրիշներից, կարելի է ստանալ մի կտոր միս կամ ոսկոր։ Իսկ շատ լակոտների մայրերի հետ ունեցած երկու թե երեք ընդհարումից հետո Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ ավելի լավ է գործ չունենալ այդ ջադուների հետ. որքան հեռու մնաս դրանցից, այնքան ավելի հանգիստ կլինես։
Սակայն ամենից ավելի թունավորում էր նրա կյանքր Լիփ-Լիփը։ Սա նրանից ավելի մեծ էր և ուժեղ։ Սպիտակ Ժանիքը չէր խուսափում նրա հետ կռվելուց, բայց միշտ էլ պարտություն էր կրում։ Այդպիսի հակառակորդը նրա ուժերից վեր էր։ Լիփ-Լիփը իր զոհին հետապնդում էր ամենուրեք։ Բավական էր, որ Սպիտակ Ժանիքը հեռանա մորից, և այդ կռվարարը իսկույն տնկվում էր այնտեղ, կրնկակոխ հետապնդում նրան, մռնչում, կպչում նրանից, և եթե մոտակայքում մարդ չէր լինում, կռվի էր բռնվում։ Այդ ընդհարումները շատ մեծ հաճույք էին պատճառում Լիփ֊Լիփին, որովհետև սա միշտ էլ հաղթող էր դուրս գալիս։ Բայց այն, ինչ Լիփ֊Լիփի համար մեծագույն հաճույք էր կյանքում, Սպիտակ ժանիքին Ժանիքին միայն տառապանք էր պատճառում։
Այնուամենայնիվ այնքան էլ հեշտ չէր ահաբեկել Սպիտակ Ժանիքին։ Նա իրար հետևից պարտություն էր կրում, բայց չէր խոնարհվում։ Եվ այնուամենայնիվ այդ մշտական թշնամությունն սկսում էր անդրադառնալ նրա վրա։ Նա դարձավ չար ու մռայլ։ Մոլեգնությունը հատուկ էր նրան որպես գայլի, իսկ անվերջանալի հետապնդումները էլ ավելի դաժանացնում էին նրան։ Այն, ինչ բարի էր նրա մեջ, ուրախ և պատանեկան, չէր կարողանում ելք գտնել։ Նա երբեք չէր խաղում ու կայտառություն չէր անում հասակակիցների հետ. Լիփ-Լիփը թույլ չէր տալիս։ Բավական էր, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը երևա լակոտների մեջ, և Լիփ-Լիփը սլանում էր նրա մոտ, կռիվ գցում և վերջ ի վերջո քշում հեռու։
Շուտով այն ամենը, ինչ լակոտային էր Սպիտակ ժանիքի Ժանիքի մեջ, անհետացավ, և նա սկսեց իր տարիքից ավելի մեծ թվալ։ Զրկված լինելով խաղերի մեջ իր եռանդը վատնելու հնարավորությունից՝ նա ամփոփվեց ինքն իր մեջ և սկսեց զարգանալ մտավորապես։ Նրա մեջ երևան եկավ խորամանկություն, իսկ որևէ արարք մտմտալու համար բավականաչափ ժամանակ ուներ։ Եվ որովհետև խանգարում էին նրան մսի ու ձկան իր բաժինն ստանալ շների ընդհանուր սնուցման ժամանակ, նա էլ դարձավ ճարպիկ գող։ Հարկ եղավ անձամբ հոգ տանել իրեն, և Սպիտակ Ժանիքն այնքան վարպետորեն կարողանում էր իր ուտելիքը ճարել, որ դարձավ կանանց իսկական պատուհասը։ Նա ման էր գալիս ամբողջ ավանում, գիտեր, թե որտեղ ինչ է տեղի ունենում, ամեն ինչ տեսնում էր ու լսում, հարմարվում էր հանգամանքներին և ամեն կերպ խուսափում իր երդվյալ թշնամուն հանդիպելուց։
Ավանում ապրելու դեռ առաջին օրերին Սպիտակ ժանիքը Ժանիքը մի չար կատակ խաղաց Լիփ֊Լիփի գլխին և ճաշակեց վրեժխնդրության քաղցրությունը։ Նա հրապուրեց նրան ու տարավ ուղիղ վայրագ Կիչիի երախը մոտավորապես այն նույն եղանակով, որով սա էր մի ժամանակ հրապուրում շներին մարդկային հանգրվաններից ու տանում գայլերի մոտ ուտվելու։ Լիփ֊Լիփից փրկվելիս Սպիտակ Ժանիքը փախչում էր ոչ թե շիփ֊շիտակ, այլ սկսում էր պտույտ գալ վիգվամների միջև։ Լավ էր նա վազում, իր տարիքի ուզած լակոտից և նույնիսկ Լիփ֊Լիփից ավելի արագ։ Բայց այդ անգամ նա առանձնապես չէր շտապում և թողնում էր, որ իր հակառակորդը ընդամենը մի ոստյունի չափ հեռու լինի իրենից։
Հետապնդումից և զոհի մոտիկությունից բորբոքված Լիփ-Լիփը հրաժարվեց ամեն տեսակ զգուշությունից և մոռացավ, թե որտեղ է գտնվում։ Եվ երբ հիշեց, արդեն ուշ էր։ Ամբողջ թափով շրջանցելով վիգվամը՝ նա խոյացավ ուղիղ իր ցցի մոտ պառկած Կիչիի վրա։ Լիփ-Լիփը սարսափից ոռնաց։ Կիչին թեև կապված էր, սակայն նրա ճանկից ազատվելը այնքան էլ հեշտ չեղավ։ Գայլը ցած գլորեց նրան, որպեսզի չկարողանա փախչել, և ատամները կոխեց նրա մարմնի մեջ։
Վերջապես պոկվելով գայլից ու ընկնելով մի կողմ՝ Լիփ-Լիփը դժվարությամբ վեր կացավ, ամբողջովին գզգզված, և՛ մարմնապես, և՛ բարոյապես ծեծված։ Մորթին ծվեն֊ծվեն կախված էր այն տեղերից, որոնք ընկել էին Կիչիի ատամների տակ։ Նա բացեց երախն ու սկսեց լակոտային երկարաձիգ, սրտակեղեք ոռնոց արձակել։ Սակայն Սպիտակ ժանիքը Ժանիքը չթողեց, որ նա մի կարգին ոռնա։ Նա նետվեց իր թշնամու վրա ու հափռեց նրա հետևի ոտքը։ Ո՜ւր էր կորել լակոտի երբեմնի ռազմաշունչ ոգին։ Լիփ֊Լիփը փախուստի դիմեց, իսկ նրա զոհը կրնկակոխ հետապնդեց նրան այնքան ժամանակ, մինչև որ իրեն տանջողը հասավ իր վիգվամին։ Այդտեղ Լիփ֊Լիփին ազատելու շտապեցին կանայք, իսկ Սպիտակ ժանիքըԺանիքը, որ դարձել էր մի կատաղած դև, նահանջեց միայն իր վրա տեղացող քարակարկուտից փրկվելու համար։
Եկավ մի օր, երբ Գորշ Ջրշունը հանեց Կիչիի կապը՝ որոշելով, որ հիմա այլևս չի փախչի նա։ Սպիտակ Ժանիքը ցնծության մեջ էր՝ մորը ազատ տեսնելով։ Նա ուրախությամբ սկսեց նրա հետ ման գալ ավանում, և քանի դեռ Կիչին մոտ էր, Լիփ-Լիփը Սպիտակ Ժանիքից պատկառելի հեռավորության վրա էր պահում իրեն։ Սպիտակ Ժանիքը նույնիսկ փշաքաղվում էր ու մարտական տեսքով մոտենում նրան, բայց Լիփ֊Լիփը չէր ընդունում մարտակոչը։ Հիմար չէր նա և որոշել էր վրեժը լուծելու համար սպասել մինչև այն ժամանակ, երբ մենակ հանդիպի Սպիտակ Ժանիքին։
Այդ նույն օրը Կիչին ու Սպիտակ Ժանիքը հասան մինչև անտառի եզրը՝ ավանից քիչ հեռու։ Սպիտակ ժանիքը Ժանիքը աստիճանաբար, քայլ առ քայլ այնտեղ էր տանում մորը, և երբ սա կանգ առավ անտառի մոտ, գորշուկը փորձեց ավելի հեռու տանել նրան։ Գետակը, որջը և հանդարտ անտառը ձգում էին Սպիտակ Ժանիքին, և նա կուզենար, որ մայրը գա իր հետ։ Ուստի և վազեց մի քանի քայլ, կանգ առավ ու նայեց նրան։ Մայրը կանգնել էր ու չէր շարժվում։ Սպիտակ Ժանիքը պաղատագին վնգստաց և սկսեց խաղալով վազվզել թփերի մեջ, հետո վերադարձավ, լիզեց մոր դունչն ու նորից վազեց։ Բայց մայրը շարունակեց մնալ տեղում։ Սպիտակ Ժանիքը նայում էր նրան, և թվում էր, թե հանկարծ համառությունն ու անհամբերությունը տոգորեցին գորշուկին, ապա դանդաղորեն էլ փարատվեցին, երբ Կիչին շրջելով գլուխը՝ նայեց ավանին։
Հեռաստանը կանչում էր Սպիտակ Ժանիքին։ Մայրն էլ էր լսում այդ կանչը։ Բայց ավելի որոշակի էր նա լսում կրակի ու մարդու կանչը, որին բոլոր գազաններից արձագանքում է միայն գայլը, գայլը և վայրի շունը, որովհետև դրանք եղբայրներ են։
Այսպես էր ահա մարդկային արդարադատությունը, և Սպիտակ Ժանիքը չնայած վախին ու ցավին՝ չէր կարող երախտագիտություն չզգալ մարդու հանդեպ։ Նա հլու֊հնազանդ գնաց Գորշ Ջրշունի հետևից ամբողջ ավանի միջով՝ դեպի նրա վիգվամը։ Եվ այդ օրվանից այլևս չմոռացավ Սպիտակ Ժանիքը, որ աստվածները պատժելու իրավունքը վերապահում են իրենց, իսկ իրենց ենթակա կենդանիներին զրկում են այդ իրավունքից։
Այդ գիշեր, երբ ավանում ամեն ինչ լռեց, Սպիտակ ժանիքը Ժանիքը մտաբերեց մորը ու տխրեց։ Բայց այնպես բարձրաձայն էր նա թախծում, որ արթնացրեց Գորշ Ջրշունին, և սա դնգստեց նրան։ Դրանից հետո գորշուկը աստվածների ներկայությամբ լռելյայն էր թախծում և իր վշտին ազատություն էր տալիս միայն այն ժամանակ, երբ միայնակ մոտենում էր անտառին։
Այդ օրերին Սպիտակ Ժանիքը կարող էր անսալ անցյալի ձայնին, որ կանչում էր նրան դեպի անձավն ու գետակը, բայց մոր հիշատակը պահում էր նրան տեղում։ Գուցե և նա վերադառնա ավան, ինչպես մարդիկ են վերադառնում որսից հետո։ Եվ Սպիտակ Ժանիքը մնաց ազատազրկության մեջ՝ սպասելով Կիչիին։
Ստրկական կյանքը այնքան էլ չէր ճնշում Սպիտակ Ժանիքին։ Այդտեղ շատ բան հետաքրքրում էր նրան։ Ավանում իրար էին հաջորդում դեպքերը։ Վախճան չունեին այն արարքները, որ կատարում էին աստվածները, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը միշտ էլ խիստ հետաքրքրասեր էր։ Բացի դրանից, նա սովորեց հաշտ ապրել Գորշ Ջրշունի հետ։ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր հնազանդություն, անառարկելի հնազանդություն, իսկ դա յուրացնելուց հետո նա այլևս չէր զայրացնում մարդկանց ու խուսափում էր ծեծից։
Երբեմն էլ նույնիսկ պատահում էր, որ Գորշ Ջրշունը ինքն էր մի կտոր միս շպրտում Սպիտակ Ժանիքին, և երբ սա ուտում էր, չէր թողնում մյուս շները մոտենան նրան։ Եվ այդ կտորը գին չուներ. հենց միայն դա ավելի թանկ էր, քան կանանց ձեռքից ստացած տասնյակ կտորները։ Գորշ Ջրշունը երբեք չէր շոյել կամ գուրգուրել Սպիտակ Ժանիքին։ Եվ գուցե նրա ծանր բռունցքը, գուցե և արդարադատությունն ու հզորությոլնր, կամ այս բոլորը միասին ազդում էին Սպիտակ ժանիքի Ժանիքի վրա, այնուամենայնիվ նրա մեջ սկիզբ էր առնում կապվածությունն այդ մռայլ տիրոջ հետ։
Ինչ֊որ դավաճանական ուժեր աննկատելի կերպով կապկպում էին Սպիտակ Ժանիքին ազատազրկության կապերով և գործում էին նույնքան անսխալ, ինչպես մահակը կամ բռունցքի հարվածը։ Բնազդը, որ վաղուց է գայլերին մղում դեպի մարդու խարույկը, արագ է զարգանում։ Դա զարգանում էր նաև Սպիտակ Ժանիքի մեջ։ Ու թեև նրա այժմյան կյանքը լի էր վշտերով, այնուամենայնիվ ավանը հետզհետե ավելի սիրելի էր դառնում։ Բայց նա ինքը մտքովն էլ չէր անցկացնում այդ։ Նա միայն Կիչիի կարոտն էր քաշում, հույս ուներ, որ նա կվերադառնա, և անհագորեն ձգտում էր նախկին ազատ կյանքին։
== Գլուխ III։ Մեկուսացածը ==
Լիփ֊Լիփը այն աստիճան էր թունավորում Սպիտակ ժանիքի Ժանիքի կյանքը, որ սա հետզհետե ավելի էր դառնում չար ու գազազած, քան բնությունն էր սահմանել նրա համար։ Վայրագությունը հատուկ էր նրա խառնվածքին, բայց հիմա դա անցել էր ամեն չափ ու սահման։ Նա իր ոխակալությամբ հայտնի էր նույնիսկ մարդկանց։ Ամեն անգամ, երբ ավանում լսվում էր հաչոց, շան գզվռտոց և կամ կանայք էին հարայհրոց բարձրացնում մի կտոր գողացված մսի պատճառով, ապա ոչ ոք չէր կասկածում, թե այդ ամենի հանցավորը Սպիտակ ժանիքն Ժանիքն է։ Մարդիկ չէին փորձում քննել այդ վարքի պատճառները, այլ տեսնում էին միայն հետևանքները, իսկ այդ հետևանքները վատ էին։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հռչակված էր որպես ծակամուտ, գող և բոլոր կռիվների նախաձեռնող։ Խիստ զայրացած կանայք Գայլ էին կոչում նրան, վատ վախճան էին գուշակում նրա համար, իսկ նա լսելով այդ ամենը՝ աչալուրջ հետևում էր նրանց և ամեն րոպե պատբաստ էր խույս տալ մահակի կամ քարի հարվածից։
Սպիտակ Ժանիքը մեկուսացված էր զգում իրեն ավանի բնակիչների մեջ։ Բոլոր ջահել շները հետևում էին Լիփ֊Լիփի օրինակին։ Ինչ-որ տարբերություն կար նրանց ու Սպիտակ Ժանիքի միջև։ Գուցե և շներն ուրիշ ցեղի հոտն առնում էին նրանից ու տածում էին նրա հանդեպ այն բնազդական թշնամանքը, որ միշտ էլ ծագում է ընտանի շան ու գայլի միջև։ Ինչ էլ որ լիներ, դրանք միանում էին Լիփ-Լիփին։ Եվ պատերազմ հայտարարելով Սպիտակ ժանիքին՝ Ժանիքին՝ շները բավականաչափ առիթ ունենում էին չդադարեցնելու դա։ Բոլորն էլ անխտիր ծանոթացել էին նրա սուր ատամներին, և արդարացի լինելու համար ասենք, որ նա հարյուրապատիկ էր հատուցում իր թշնամիներին։ Շներից շատերին նա կարող էր հաղթել մեն֊մենակ կռվելիս, բայց այդպիսի հնարավորություն չէր ներկայանում։ Այդպիսի կռվի սկսվելը ազդանշան էր դառնում բոլոր ջահել շների համար, որոնք վազում գալիս էին ամբողջ ավանից ու գրոհում Սպիտակ Ժանիքի վրա։
Շների ոհմակի հետ եղած թշնամությունը երկու կարևոր բան սովորեցրեց նրան, անմիջապես անջատվել ամբողջ ոհմակից և գործ ունենալով միայն մի հակառակորդի հետ՝ ըստ հնարավորին շատ վերք հասցնել նրան կարճ ժամանակամիջոցում։ Չընկնել, ամեն կողմից իրեն շրջապատած թշնամիների միջև մնալ կանգնած՝ նշանակում է պահել կյանքը, և Սպիտակ Ժանիքը կատարելապես հասու եղավ այդ գիտությանը։ Նա կարող էր մնալ ոտքի վրա կատվից ոչ պակաս։ Անգամ մեծահասակ շները կարող էին ուզածի չափ նեղել նրան․ Սպիտակ Ժանիքը ընկրկում էր, ոստոստում, խույս տալիս մի կողմ, և այնուամենայնիվ ոտքերը չէին դավաճանում նրան և հաստատ հենվում էին գետնին։
Ամեն մի կռվից առաջ շները սովորաբար ինչ֊որ ծես են կատարում. գռմռում են, գնում֊գալիս իրար առջև, մազերը փշաքաղվում են։ Սպիտակ ժանիքը Ժանիքը այդպիսի բան չէր անում։ Ամեն մի հապաղումը կարող էր պատճառ դառնալ ամբողջ ոհմակի հայտնվելուն։ Պետք է գործը արագ վերջացնել ու հետո էլ ծլկել։ Եվ Սպիտակ Ժանիքը ցույց չէր տալիս իր մտադրությունները։ Նա նետվում էր կռվի մեջ առանց որևէ նախազգուշացման և սկսում կծել ու պատառոտել իր հակառակորդին՝ չսպասելով, որ սա պատրաստվի։ Այսպիսով նա սովորեց ծանր վերքեր հասցնել շներին։ Բացի դրանից, Սպիտակ ժանիքը Ժանիքը հասկացավ, որ կարևոր է թշնամուն հանկարծակիի բերել, պետք է հարձակվել անսպասելի կերպով, պատռել նրա ուսը, կտոր֊կտոր անել ականջը՝ քանի դեռ սա ուշքի չի եկել. և այն ժամանակ գործի կեսը կատարված է։
Նա համոզվեց, որ հանկարծակիի բերված շանը գետին գցելը դատարկ բան է և այն ժամանակ նրա վզի ամենախոցելի տեղը անպաշտպան կլինի։ Սպիտակ ժանիքն Ժանիքն իմանում էր, թե որն է այդ տեղը։ Այդ իմացությունն անցել էր նրան ժառանգաբար՝ գայլերի բազում սերունդներից։ Եվ հարձակվելիս նա այսպիսի տակտիկա էր բանեցնում՝ նախ դարանակալ սպասում էր շանը, երբ սա մենակ էր, երկրորդ՝ հարձակվում էր նրա վրա անսպասելի կերպով ու ցած գցում և երրորդ՝ կառչում էր նրա կոկորդից։
Սպիտակ Ժանիքը դեռ մատղաշ էր, և նրա չամրացած ծնոտները չէին կարող մահացու հարվածներ հասցնել, բայց և այնպես շատ լակոտներ էին ման գալիս ավանում նրա ատամների հետքերը վզին։ Եվ մի անգամ էլ իր թշնամիներից մեկին բռնելով անտառի եզրին՝ այնուամենայնիվ կարողացավ այնպես կծել նրա կոկորդը, որ ախոյանը շունչը փչեց։ Այդ երեկո ավանն իրար անցավ։ Նրա արածը նկատել էին. այդ լուրը հասավ սատկած շան տիրոջը, կանայք էլ վերհիշեցին Սպիտակ Ժանիքի բոլոր գողությունները, և Գորշ Ջրշունի կացարանի մոտ բազմություն հավաքվեց։ Բայց նա կտրականապես փակեց վիգվամի մուտքը, ուր թաք էր կացել ոճրագործը, և հրաժարվեց հանձնել նրան իր ցեղակիցներին։
Սպիտակ Ժանիքին ոհմակից վտարելուց, նրան պատերազմ հայտարարելուց հետո՝ ջահել շները դրանով իսկ իրենց դրեցին նրա ոխակալության, ճարպկության և ուժի դեմ հանդիման։ Բանն այնպես եղավ, որ հիմա Սպիտակ Ժանիքի թշնամիներն էլ չէին կարող ոհմակից մի քայլ իսկ հեռանալ։ Նա թույլ չէր տալիս դա։ Ջահել շները ամեն րոպե սպասում էին նրա հարձակմանը և սիրտ չէին անում առանձին թրև գալ, Լիփ֊Լիփից բացի, մնացած բոլորը ստիպված էին ի մի խմբված մնալ, որպեսզի միահամուռ ջանքերով պաշտպանվեն իրենց ահեղ հակառակորդից։ Միայնակ գետը գնալիս լակոտը դիմում էր կամ դեպի անվրեպ մահ, կամ սուր ոռնոց ու վնգստոց գցում ամբողջ ավանում՝ ծլկելով դարանից դուրս թռած գայլի այդ ձագից։
Սակայն Սպիտակ Ժանիքը շարունակում էր վրեժ լուծել շներից անգամ այն ժամանակ, երբ սրանք մի անգամ ընդմիշտ հասկացան, որ իրարից չպետք է հեռանալ։ Նա հարձակվում էր շների վրա, երբ առանձին֊առանձին էր հանդիպում նրանց, իսկ շները ամբողջ ոհմակով էին հարձակվում նրա վրա։ Բավական էր, որ շներր նկատեին Սպիտակ ժանիքինԺանիքին. բոլորն էլ միահամուռ կերպով ընկնում էին հետևից, իսկ այդպիսի դեպքերում գորշուկին փրկում էին միայն արագավազ ոտքերը։ Բայց վայ այն շանը, որ ոգևորվելով՝ իր ընկերներից առաջ էր անցնում. Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով շրջվում էր դեպի ոհմակի առջևից սուրացողն ու նետվում նրա վրա։ Հաճախ էր այդ պատահում, որովհետև հետապնդումից բորբոքված շները մոռանում էին աշխարհում ամեն ինչ, իսկ Սպիտակ Ժանիքը երբեք սառնարյունությունը չէր կորցնում։ Ստեպ-ստեպ ետ նայելով՝ նա պատրաստ էր ուզած րոպեին, արագ վազքի ընթացքում, շրջվել ու նետվել չափից ավելի եռանդուն և իր ընկերներից անջատված հետապնդողի վրա։
Ջահել շները լի են խաղալու անհաղթահարելի պահանջով, և Սպիտակ Ժանիքի թշնամիները բավարարում էին այդ պահանջը, նրա դեմ մղած պատերազմը վերածելով գրավիչ զվարճության։ Գորշուկի հետևից ընկնելը դարձել էր նրանց նախասիրած, թեև ոչ կատակային և երբեմն էլ մահացու վտանգ պարունակող զվարճությունը։ Իսկ Սպիտակ Ժանիքը, որի հետ ոչ մեկը չէր կարող մրցել արագավազությամբ, նմանապես կանգ չէր առնում վտանգի առաջ։ Այդ օրերին, երբ դեռ նա չէր կորցրել Կիչիի վերադառնալու հույսը, հաճախ էր շների ոհմակին հրապուրում դեպի մոտակա անտառը։ Բայց շները չէին կարողանում հասնել նրան այնտեղ։ Սպիտակ Ժանիքը նրանց հաչոցից ու ոռնոցից որոշում էր, թե որտեղ են, իսկ ինքը վազում էր սուս ու փուս, ստվերի պես սահելով ծառերի միջով, ինչպես նրա հայրն ու մայրն էին անում։ Բացի դրանից, նա շատ ավելի սերտորեն էր կապված խուլ Հյուսիսին, քան շները, նա ավելի լավ էր հասկանում դրա բոլոր գաղտնիքներն ու խորամանկությունները։ Շատ հաճախ Սպիտակ Ժանիքը դիմում էր այսպիսի հնարամտության՝ լողում անցնում էր գետակը, կորցնում իր հետքերն ու հանգիստ պառկում անտառի մացառուտում՝ ունկնդրելով իրեն կորցրած հետապնդողների հաչոցին։
Թե՛ իր եղբայրակիցների և թե՛ մարդկանց մեջ միմիայն ատելություն առաջացնելով և մշտապես թշնամություն անելով բոլորի հետ՝ Սպիտակ Ժանիքը արագ, բայց միակողմանի էր զարգանում։ Այդպիսի կյանք վարելու ընթացքում ո՛չ բարի զգացմունքներ կարող էին ծնվել նրա մեջ, ո՛չ էլ փաղաքշվելու պահանջ։ Այդ ամենի մասին նա մազաչափ պատկերացում իսկ չուներ։ Հնազանդվիր ուժեղին, ճնշիր թույլին. ահա այն օրենքը, որ ղեկավարում էր նրան։ Գորշ Ջրշունը աստվածություն է՝ օժտված ուժով, ուստի Սպիտակ ժանիքը Ժանիքը ենթարկվում է նրան։ Իսկ շներին, անգամ նրանց, որոնք ջահել են իրենից և հասակով էլ պակաս ու թույլ, պետք է ոչնչացնել։
Սպիտակ Ժանիքի մեջ զարգանում էին այն բոլոր հատկությունները, որոնք օգնում էին նրան դիմադրելու հաճախակի իր կյանքին սպառնացող վտանգին։ Պողպատանման մկանները երևում էին նրա նիհար ու ճկուն մարմնի վրա պարանների պես։ Ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ ճարպկությամբ ու խորամանկությամբ. նա ավելի արագ էր վազում, ավելի անողոք էր կռվի ժամանակ, ավելի դիմացկուն, կատաղի, գազազած ու խելացի, քան մյուս բոլոր շները։ Սպիտակ Ժանիքը պետք է այդպիսին լիներ, այլապես ողջ չէր մնա այն թշնամական շրջապատում, ուր հասցրեց նրան կյանքը։
Հետո նա սկսեց մրսել։ Այլևս չկար վիգվամի տաքուկ պատը, որի մոտ նա միշտ տաքանում էր։ Այդպես նստած՝ նա հերթով ծալում էր տակը առջևի մերթ այս, մերթ այն թաթը, հետո էլ ծածկում իր թավամազ պոչով. հենց այդ պահին նրա առջևով անցավ մի տեսիլք։ Ոչ մի տարօրինակ բան չկար այդտեղ. ծանոթ պատկերներ հառնեցին նրա աչքի առաջ։ Նա կրկին տեսավ ավանը, վիգվամները, խարույկների բոցը. լսեց կանանց սուր ձայները, տղամարդկանց կոպիտ թավաձայնը, շների հաչոցր։ Սպիտակ Ժանիքը քաղցածացավ և հիշեց մսի կտորներն ու ձկները, որ մարդիկ էին տալիս իրեն։ Մինչդեռ հիմա նա շրջապատված էր լռությամբ, որը ոչ թե ուտելիք, այլ վտանգ էր խոստանում նրան։
Ազատազրկությունը քնքշացրել էր Սպիտակ ժանիքին։ Ժանիքին։ Մարդկանցից կախված լինելը խլել էր նրա ուժի մի մասը։ Նա կորցրել էր ուտելիք ճարելու սովորությունը։ Նրա վրա իջնում էր գիշերը։ Ավանի աղմուկին ու շարժմանը, ձայների ու պատկերների անընդհատ իրար հաջորդելուն վարժված նրա տեսողությունն ու լսողությունը գործ չէին գտնում իրենց համար։ Ո՛չ անելիք ուներ, ո՛չ լսելիք. ո՛չ մի բան, որին նայեր։ Ջանում էր որսալ թեկուզ նվազագույն սոսափը կամ շարժումը։ Բնության այդ անշարժության ու լռության մեջ մի ահավոր վտանգ կար։
Եվ հանկարծ Սպիտակ ժանիքը Ժանիքը ցնցվեց։ Մի ահագին ու անձև բան անցավ նրա աչքի առջևով։ Գետնի վրա փռվեց ամպի տակից դուրս եկած լուսնից լուսավորված ծառի ստվերը։ Միամտվելով՝ գորշուկը կամացուկ գռմռաց, բայց վերհիշելով, որ դա կարող է իր մոտ բերել մի տեղ թաքնված թշնամուն, լռեց։
Գիշերվա սառնամանիքին ենթարկված ծառը բարձրաձայն ճարճատեց նրա գլխավերևում։ Սպիտակ ժանիքը Ժանիքը ոռնաց և սարսափից խելացնոր լեղապատառ վազեց դեպի ավանը։ Մարդկային հասարակության մեջ լինելու և նրա ընձեռած պաշտպանության անհաղթահարելի պահանջ էր զգում նա։ Նրա ռունգների մեջ մնացել էր խարույկների ծխի հոտը, ականջների մեջ հնչում էին ձայներ ու աղաղակներ։ Անտառից նա դուրս եկավ լուսնի լույսով ողողված բացատը, որտեղ ո՛չ ստվեր կար, ո՛չ խավար, բայց նրա աչքերը չտեսան ծանոթ ավանը։ Մոռացել էր, որ մարդիկ մեկնել են այդտեղից։
Սպիտակ Ժանիքը քարացած կանգ առավ։ Ուր վազեր չգիտեր. տեղ չկար։ Նա սկսեց տխուր֊տրտում թափառել ամայացած իջևանատեղում, հոտոտել աղբի ու անպետք բաների կույտերը, որ աստվածներն էին թողել։ Հիմա նրան կուրախացներ անգամ այն քարը, որ մի ժամանակ նետել էր մի որևէ բարկացած կին, նույնիսկ Գորշ Ջրշունի ծանր ձեռքը, իսկ Լիփ-Լիփին և շների ամբողջ հաչող ու վախկոտ ոհմակին ցնծությամբ կդիմավորեր։
Նա դանդաղորեն հասավ այն տեղին, ուր առաջ Գորշ Ջրշունի վիգվամն էր, նստեց մեջտեղը և դունչը ուղղեց դեպի լուսինը։ Ջղաձգությունից կոկորդը սեղմվում էր. ապա նրա երախը բացվեց, և ամեն ինչ՝ մենակություն, վախ, Կիչիի կարոտը, անցած բոլոր դառնությունները և գալիք ձախորդությունների ու տառապանքների նախազգացումը հորդեց երկարաձիգ ու տխրագին ոռնոցի մեջ։ Դա Սպիտակ ժանիքի Ժանիքի կրծքից պոռթկած առաջին գայլային ոռնոցն էր։
Լույսը բացվելուն պես նրա վախը փարատվեց, բայց ավելի սաստկացավ մենակության զգացողությունը։ Լքված իջևանատեղի տեսքը, որտեղ դեռ վերջերս կյանքր եռում էր, տխրություն էր պատճառում նրան։ Երկար մտմտալու պետք չեղավ, նա դարձավ դեպի անտառը և վազեց գետակի երկայնքով։ Վազեց ամբողջ օրը՝ առանց ոչ մի րոպե հանգստանալու։ Թվում էր, թե կարող է վազել հավիտենապես. նրա ուժեղ մարմինը չէր իմանում ի՛նչ է հոգնությունը։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնությունն այնուամենայնիվ վրա հասավ, նախնիներից ժառանգած տոկունությունը շարունակում էր մղել նրան առաջ, միշտ առաջ։
Այնտեղ, ուր գետը հոսում էր դիք ափերի միջով, Սպիտակ Ժանիքը վազում էր շրջանցումով՝ բլուրների վրայով։ Մաքենզիին միախառնվող առուներն ու վտակներր նա լողում անցնում էր և կամ ծանծաղուտով կտրում։ Հաճախ էր նա ստիպված լինում վազել ափին կպած սառույցի նեղ շերտով. բարակ սառույցը ջարդվում էր, և Սպիտակ ժանիքը Ժանիքը ընկնելով սառը ջրի մեջ՝ հաճախ մազ էր մնում խեղդվի։ Եվ այդ ամբողջ ժամանակ սպասում էր, թե ահա հիմա կգտնի աստվածների հետքը այն վայրում, ուր նրանք կմոտենան ափին և կուղղվեն դեպի երկրի խորքը։
Սպիտակ Ժանիքը խելքով գերազանցում էր իր շատ եղբայրակիցներին, և այնուամենայնիվ նրա մտքով չէր անցնում, որ Մաքենզին մի ափ ևս ունի։ Ի՞նչ կլինի, եթե աստվածների հետքը անցնի մյուս կողմը։ Ահա այս էլ նա չէր կարող կռահել։ Հավանորեն հետագայում, ավելի մեծանալուց հետո, սովորեր հետքերը փնտրել գետափերի երկայնքով և մտածեր, որ այդպիսի բան հնարավոր է։ Իսկ հիմա նա վազում էր ենթադրաբար՝ հաշվի առնելով Մաքենզիի միայն մի ափը։
Հնդկացու խելքն անսպառ է, երբ խոսքը վերաբերում է խորամանկությանը։ Որպեսզի բոլոր լծկանների թշնամությունը սաստկացնի Լիփ֊Լիփի նկատմամբ, Միթ֊Սան սկսեց գերադասել նրան մյուս շներից՝ խանդ առաջացնելով սրանց մեջ դեպի առաջրնթացիկը։ Միթ֊Սան միս էր տալիս նրան ամբողջ ոհմակի առաջ, իսկ մյուսներից ոչ մեկին չէր տալիս։ Շները կատաղում էին, պտույտ էին գալիս Լիփ֊Լիփի շուրջը, երբ սա ուտում էր, բայց մոտենալու սիրտ չէին անում, որովհետև Միթ֊Սան կանգնում էր նրա կողքին՝ խարազանը ձեռքին։ Իսկ երբ միս չէր լինում, Միթ֊Սան շներին քշում էր հեռու և ձևացնում, թե կերակրում է Լիփ֊Լիփին։
Սպիտակ Ժանիքը հաճությամբ գործի լծվեց։ Հնազանդվելով աստվածներին՝ նա ժամանակին ավելի երկար ճանապարհ էր կտրել, քան մյուս շները, և նրանցից ավելի խոր էր ըմբռնել աստվածների կամքին հակառակվելու ապարդյուն լինելը։ Բացի դրանից, այն ատելությունը, որ տածում էին իր հանդեպ բոլոր շները, նվազեցնում էր իր աչքում նրանց նշանակությունը և ավելացնում մարդու նշանակությունը։ Նա իր եղբայրակիցների հասարակության կարիք չուներ, Կիչին համարյա մոռացվել էր, և աստվածներին հավատարիմ լինելը, որոնց իշխանությունն իր վրա ընդունում էր Սպիտակ ժանիքըԺանիքը, իր զգացմունքներն արտահայտելու գրեթե միակ միջոցն էր։ Եվ Սպիտակ ժանիքը Ժանիքը եռանդագին աշխատում էր, հնազանդվում էր հրամաններին ու ենթարկվում կարգապահությանը։ Ազնվորեն ու հաճությամբ էր նա աշխատում։ Ազնվորեն աշխատելը հատուկ է բոլոր ընտելացված գայլերին ու ընտելացված շներին, իսկ Սպիտակ Ժանիքը լիովին օժտված էր այս հատկությամբ։
Սպիտակ ժանիքը Ժանիքը շների հետ էլ չէր շփվում, բայց այդ շփումն արտահայտվում էր թշնամությամբ ու ատելությամբ։ Երբեք չէր խաղում նրանց հետ։ Կարողանում էր կռվել, և կռվում էր հարյուրապատիկը հատուցելով այն բոլոր խածնումների ու նեղությունների համար, որ ստիպված էր եղել կրել այն օրերին, երբ Լիփ֊Լիփը ոհմակի պարագլուխն էր։ Հիմա Լիփ֊Լիփը գլխավորում էր իրեն միայն այն ժամանակ, երբ երկար թոկի ծայրին լծված՝ վազում էր իր ընկերների և ձյան վրա ոստոստացող սահնակի առջևից։ Հանգրվանումների ժամանակ Լիփ֊Լիփը մոտ էր մնում Միթ֊Սային, Գորշ Ջրշունին և Կլու֊Քուչին, սիրտ չէր անում հեռանալ աստվածներից, որովհետև այժմ բոլոր շների ժանիքներն ուղղված էին նրա դեմ, և նա իր վրա զգում էր այն թշնամանքի դառնությունը, որ առաջ բաժին էր ընկնում Սպիտակ ժանիքին։Ժանիքին։
Լիփ֊Լիփի անկումից հետո Սպիտակ Ժանիքը կարող էր դառնալ ոհմակի պարագլուխը, բայց նա դրա համար շատ էր մռայլ և ինքնամփոփ։ Լծակից ընկերները միայն խածնումներ էին ստանում նրանից, իսկ մնացած ամեն ինչում նա կարծես չէր նկատում դրանց։ Սպիտակ Ժանիքին հադիպելիս նրանք շեղում էին ճանապարհը, և ոչ մեկը, անգամ ամենահամարձակը, սիրտ չէր անում խլել նրանից մսի բաժինը։ Ընդհակառակը, աշխատում էին որքան կարելի է շուտ կուլ տալ իրենց բաժինը՝ վախենալով, որ նա հանկարծ կխլի իըենցից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը լավ էր յուրացրել _ճնշիր թույլին և հնազանդվիր ուժեղին_ օրենքը։ Նա հապշտապ ուտում էր տիրոջ նետած կտորը և այն ժամանակ վա՜յ այն շանը, որը դեռ չէր վերջացրել ուտելը։ Ահեղ մռնչյուն, ցուցադրված ժանիքներ... և կիսակուշտ շանը մնում էր միայն մի բան՝ իր վրդովմունքը զեղել անտարբեր աստղերին, երբ Սպիտակ Ժանիքն ուտում պրծնում էր սրա բաժինը։
Ժամանակ առ ժամանակ մերթ այս, մերթ այն շունը ըմբոստանում էր Սպիտակ ժանիքի Ժանիքի դեմ, բայց սա արագ հանդարտեցնում էր դրանց։ Նա նախանձախնդրաբար պահում էր իր մեկուսացած դրությունը ոհմակում և հաճախ կռվով էր ձեռք բհրում դա։ Բայց այդպիսի ընդհարումները երկարատև չէին լինում։ Շները չէին կարող չափվել նրա հետ։ Նա վերքեր էր հասցնում հակառակորդին՝ չթողնելով որ նա ուշքի գա, և շունն սկսում էր արնաքամ լինել դեռ ինչպես հարկն է կռիվ սկսելու ժամանակ չունեցած։
Սպիտակ ժանիքը Ժանիքը ևս, ինչպես որ աստվածները, խստագույն կարգապահություն էր պահպանում իր եղբայրակիցների մեջ։ Նա ոչ մի զիջողություն չէր անում նրանց և անսահման հարգանք էր պահանջում իր հանդեպ։ Շներն իրար մեջ ինչ ասես կարող էին անել, այդ նրան չէր վերաբերում։ Սպիտակ Ժանիքը հետևում էր միայն, որ շները ոտնձգություն չանեն իր առանձնակի դրության դեմ, ճանապարհ տան իրեն, երբ ինքը երևում է ոհմակի մեջ, և ընդունեն իր տիրապետությունն իրենց նկատմամբ։ Բավական էր, որ հանդուգնի մեկը ռազմական տեսք ընդուներ, ատամները ցույց տար կամ փշաքաղվեր, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը նետվեր նրա վրա և ամենաանխնա կերպով ապացուցեր նրա սխալ վարվելը։
Վայրագ բռնակալ էր նա, կառավարում էր երկաթե աննկունությամբ։ Թույլերին ամենևին չէր ներում։ Գոյության դաժան պայքարը, որ ստիպված էր նա մղել վաղ մանկությունից, երբ մոր հետ միայնակ, հաղթահարելով հեռավոր Հյուսիսի թշնամությունը, չարչարվում էին ապրելու համար, անհետ չէր կորել։ Ավելի ուժեղ հակառակորդի հանդիպելիս Սպիտակ Ժանիքը հեզ էր պահում իրեն։ Նա ճնշում էր թույլին, բայց հարգում էր ուժեղին։ Եվ երբ Գորշ Ջրշունը իր երկար ճանապարհին պատահում էր այլ մարդկանց հանգրվանների, Սպիտակ ժանիքը Ժանիքը հանդարտ ու զգույշ էր ման գալիս օտար ու չափահաս շների մեջ։
Անցավ մի քանի ամիս, իսկ Գորշ Ջրշունի ուղևորությունը դեռ շարունակվում էր։ Երկար ճանապարհը և սահնակ քաշելիս բարեխղճորեն աշխատելը ամրապնդեցին Սպիտակ Ժանիքի ուժերը, և ըստ երևույթին նրա մտավոր զարգացումն ավարտվեց։ Շրջապատող աշխարհը նա ճանաչեց ամբողջովին։ Եվ նայում էր նա դրան մռայլ՝ ոչ մի պատրանք չունենալով դրա հանդեպ։ Խստաշունչ ու դաժան էր այդ աշխարհը, ո՛չ ջերմություն կար այդտեղ, ո՛չ քնքշանք, ո՛չ էլ բարեկամական կապ։
Սպիտակ Ժանիքը բարեկամություն չէր զգում անգամ Գորշ Ջրշունի հանդեպ։ Սա, ճիշտ է, աստված էր, բայդ դաժան աստված։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հաճությամբ էր ընդունում նրա իշխանությունն իր նկատմամբ, թեև այդ իշխանությունը հիմնված էր մտավոր գերազանցության և բռնի ուժի վրա։ Սպիտակ Ժանիքի խառնվածքի մեջ կար մի այլ բան, որն ընդառաջում էր այդ տիրակալությանը, այլապես նա չէր վերադառնա խուլ Հյուսիսից և դրանով էլ չէր ապացուցի իր հավատարմությունն աստվածներին։ Նրա մեջ կային խորություններ, որ դեռ ոչ ոք չէր հետազոտել։ Գորշ Ջրշունը մի քաղցր խոսքով կամ փաղաքուշ հպումով կարող էր թափանցել այդ խորությունների մեջ, բայց այդ մարդը երբեք չէր փաղաքշում Սպիտակ Ժանիքին, ոչ մի քաղցր խոսք չէր ասել նրան։ Այդպիսի սովորություն չուներ նա։ Գորշ Ջրշունի գերազանցությունը հիմնված էր դաժանության վրա, և այդպիսի դաժանությամբ էլ նա հրամայում էր՝ արդարադատությունն իրագործելով մահակի միջոցով, հանցագործությունը պատժելով ֆիզիկական ցավ հասցնելով, իսկ ծառայությունը վարձատրելով ոչ թե փաղաքշանքով, այլ հարված չհասցնելով։
Եվ Սպիտակ ժանիքը Ժանիքը անգիտանում էր այն երանությանը, որ կարող է պարգևել մարդկային ձեռքը։ Ասենք, նա չէր էլ սիրում մարդկային ձեռքերը. դրանց մեջ ինչ-որ կասկածելի բան կար։ Այդ ձեռքերը, ճիշտ է, երբեմն միս էին տալիս, բայց շատ ավելի հաճախ ցավ էին պատճառում։ Դրանցից պետք էր հեռու մնալ, դրանք քար էին նետում, թափահարում էին փայտը, մահակը, խարազանը, կարող էին խփել ու հրել, իսկ եթե դիպչում էին, ապա միայն կսմթելու, թափահարելու և մի փունջ մազ պոկելու համար։ Օտար ավաններում նա իմացավ, որ մանկական ձեռքերն էլ կարող են ցավ պատճառել։ Մի փոքրիկ տղա մի անգամ քիչ մնաց ծակեր նրա աչքը։ Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սկսեց խիստ կասկածամտորեն վերաբերվել երեխաներին։ Նա պարզապես չէր հանդուրժում նրանց։ Երբ սրանք մոտենում և պարզում էին լավ բան չխոստացող իրենց ձեռքերը, նա վեր էր կենում ու հեռանում։
Գերության Մեծ լճի ափին գտնվող ավաններից մեկում Սպիտակ Ժանիքը առիթ ունեցավ ճշգրտելու Գորշ Ջրշունի ավանդած օրենքը, ըստ որի աստվածների վրա հարձակվելը համարվում է աններելի հանցանք։ Բոլոր շների սովորությամբ, բոլոր ավաններում, Սպիտակ Ժանիքն էլ գնաց ուտելիք փնտրելու։ Նա տեսավ, թե ինչպես մի տղա կացնով կտրատում էր իշայծյամի սառած միսը, որի կտորները թռչում էին ամեն կողմ, Սպիտակ ժանիքը Ժանիքը կանգ առավ ու սկսեց հավաքել դրանք։ Տղան ցած դրեց կացինը ու ճանկեց մի ծանր մահակ։ Սպիտակ Ժանիքը ետ նետվեց՝ հազիվ կարողանալով խուսափել հարվածից։ Տղան ընկավ նրա հետևից, իսկ Սպիտակ ժանիքն Ժանիքն էլ ավանին ծանոթ չլինելով նետվեց վիգվամների արանքում եղած անցուղին ու ընկավ բարձր հողաթմբով փակված փակուղու մեջ։
Թաքնվելու տեղ չկար։ Տղան փակում էր այդտեղից դուրս գալու միակ ելքը։ Նա բարձրացրեց մահակը և մի քայլ առաջացավ։ Սպիտակ Ժանիքը կատաղեց։ Արդարասիրության նրա զգացումը վրդովվեց․ նա ամբողջ մարմնով փշաքաղվեց և սպառնալի մռնչյունով դիմավորեց տղային։ Սպիտակ Ժանիքը լավ էր իմանում օրենքը, ըստ որի մսի բոլոր մնացորդները, օրինակ իշայծյամի սառած մսի մանր կտորները, պատկանում են այն շանը, որը գտնում է դրանք. ուրեմն նա ոչ մի վատ բան չէր արել, ոչ մի օրենք չէր խախտել, և այնուամենայնիվ տղան պատրաստվում էր ծեծել իրեն։ Սպիտակ Ժանիքն էլ չէր իմանում ինչպես եղավ դա։ Նա այդ կատարեց կատաղության նոպայի պահին, և ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ նրա հակառակորդը նույնպես ժամանակ չունեցավ բան հասկանալու։ Տղան հանկարծ փռվեց ձյան վրա, իսկ Սպիտակ Ժանիքի ատամները կծեցին մահակ բռնած ձեռքը։
Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սովորեց սեփականության օրենքը, ինչպես նաև այն, որ տիրոջ սեփականությունը պետք է պահպանել։ Աստծու մարմնի պաշտպանությունից մինչև նրա ունեցվածքի պաշտպանությունր մի քայլ էր միայն, և Սպիտակ Ժանիքն այդ քայլը արեց։ Այն, ինչ պատկանում էր աստծուն, պետք էր պահպանել ամբողջ աշխարհից՝ կանգ չառնելով անգամ օտար աստվածների վրա հարձակվելու առաջ։ Սակայն այդ արարքը, որ ինքնըստինքյան սրբապիղծ է, միշտ էլ կապված է մեծ վտանգների հետ։ Աստվածներն ամենազոր են, և շան համար դժվար է չափվել նրանց հետ. և այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը սովորեց անվախ կերպով հակահարված տալ նրանց։ Պարտականության գիտակցումը հաղթահարեց վախը, և վերջ ի վերջո գողության հակամետ աստվածները որոշեցին ձեռք չտալ Գորշ Ջրշունի ունեցվածքին։
Սպիտակ ժանիքը Ժանիքը շուտով հասկացավ, որ գողաբարո աստվածները վախկոտ են և տագնապի ձայն լսելուն պես փախչում են։ Բացի դրանից (ինչպես նա փորձով համոզվեց), տագնապ հարուցելու և Գորշ Ջրշունի հայտնվելու Ժամանակամիջոցը սովորաբար շատ կարճ էր լինում։ Նա հասկացավ նաև, որ գողը փախչում է ոչ թե այն պատաճռով, որ վախենում է իրենից՝ Սպիտակ ժանիքիցԺանիքից, այլ որովհետև Գորշ Ջրշունից է վախենում։ Տեսնելով, որ եկողը գող է, Սպիտակ Ժանիքը հաչոց չէր գցում (ասենք հաչել չէր էլ իմանում), այլ նետվում էր անկոչ հյուրի պես և, երբ հաջողվում էր, ատամները կոխում էր նրա մարմնի մեջ։ Մռայլ ու մարդախույս լինելն օգնեցին Սպիտակ Ժանիքին դառնալու տիրոջ ունեցվածքի հուսալի պաշտպանը, և Գորշ Ջրշունը ամեն կերպ խրախուսում էր նրան այս կետում։ Եվ վերջ ի վերջո Սպիտակ ժանիքը Ժանիքը ավելի չար, ավելի անզուսպ դարձավ ու վերջնականապես ամփոփվեց ինքն իր մեջ։
Ամիսներն անցնում էին իրար հետևից, և ժամանակը հետզհետե ավելի էր ամրացնում շան և մարդու միջև կնքված պայմանադրությունը։ Այդ պայմանադրությունը կնքել էր Հյուսիսի խորքից մարդու մոտ եկած առաջին գայլը։ Եվ իր բոլոր նախնիների՝ գայլերի ու վայրի շների նման, Սպիտակ Ժանիքն ինքը մշակեց դրա պայմանները, որոնք շատ պարզ էին։ Աստվածությանը պաշտելու համար նա զոհեց իր ազատությունը, իսկ նրանից սկսեց ստանալ նրա հետ հարաբերելու իրավունք, հովանավորություն, սնունդ ու տաքություն։ Փոխարենը պահպանում էր նրա ունեցվածքը, պաշտպանում նրա մարմինը, աշխատում նրա համար և հնազանդվում նրան։
== Գլուխ VI։ Քաղցը ==
Գարունն արդեն հեռու չէր, երբ Գորշ Ջրշունի երկար ուղևորությունը վերջացավ։ Ապրիլյան մի օր, երբ նոր էր լրացել Սպիտակ ժանիքի Ժանիքի մի տարին, սա կրկին վերադարձավ հին ավանը, ուր և Միթ-Սան արձակեց նրա լծասարքը։ Սպիտակ Ժանիքը թեև լրիվ հասունության չէր մոտեցել, այնուամենայնիվ Լիփ-Լիփից հետո ամենախոշորն էր մի տարեկան լակոտների մեջ։ Հասակը և ուժը ժառանգելով գայլ հորից և Կիչիից նա համարյա հասնում էր չափահաս շներին, բայց զիջում էր նրանց կազմվածքի ամրությամբ։ Նրա մարմինր նիհար էր ու բարեկազմ, կռիվներում հաղթում էր ավելի շուտ ճարպկությամբ, քան թե ուժով, մորթին գորշ էր, ինչպես գայլինն է լինում։ Տեսքով էլ նա թվում էր ամենաիսկական գայլ։ Շան արյունը, որ անցել էր նրան Կիչիից, հետք չէր թողել նրա արտաքինի վրա, սակայն բնավորությունը ձևավորվում էր ոչ առանց մոր մասնակցության։
Սպիտակ ժանիքը Ժանիքը թափառում էր ավանում՝ հանգիստ գոհունակությամբ ճանաչելով այն աստվածներին, որոնց ծանոթ էր դեռ ուղևորությունից առաջ։ Պատահում էր այդտեղ նաև լակոտների, որ նույնպես մեծացել էին այդ ժամանակամիջոցում, և չափահաս շների, որ հիմա արդեն այնքան մեծ ու սարսափելի չէին թվում նրան։ Սպիտակ Ժանիքը համարյա դադարեց նրանցից վախենալուց և ման էր դալիս ոհմակի մեջ սկզբնական շրջանում իրեն մեծ գոհունակություն պատճառող անբռնազբոսիկությամբ։
Այդտեղ էր նաև ծերացած Բեսիկը, որի համար առաջ բավական էր ատամները ցույց տալ, և Սպիտակ ժանիքը Ժանիքը յոթ սար այն կողմ կփախչեր։ Անցած օրերին Բեսիկը հաճախ էր Uպիտակ Ժանիքին ստիպել համոզվելու իր սեփական ոչնչությանը, բայց հիմա նույն Բեսիկը օգնեց նրան գնահատելու իր մեջ կատարված փոփոխությունները։ Բեսիկը ծերանում էր, զառամում, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը երիտասարդ էր և օրավուր ուժերն ավելանում էին։
Շների հետ ունեցած հարաբերություններում փոփոխությունը պարզ դարձավ Սպիտակ ժանիքին՝ Ժանիքին՝ ավան վերադառնալուց քիչ հետո։ Մարդիկ մշակում էին հենց նոր սպանած իշայծյամի միսը։ Նա ստացավ մի կճղակ և սրունքոսկրի մի մասը, որի վրա բավական շատ միս կար։ Կռվող շներից փախչելով անտառ, որպեսզի ոչ մեկը չտեսնի իրեն, Սպիտակ ժանիքն Ժանիքն սկսեց ուտել իր բաժինը։ Եվ հանկարծ գրոհեց նրա վրա Բեսիկը։ Դեռ ժամանակ չունենալով մի լավ հասկանալու բանի էությունը՝ Սպիտակ ժանիքը Ժանիքը երկու անգամ ատամներով վիրավորեց ծեր շանը ու նետվեց մի կողմ։ Այդպիսի հանդուգն ու սրընթաց հարձակումից ապշած Բեսիկը աչքերն անիմաստ կերպով սևեռեց Սպիտակ Ժանիքի վրա, իսկ ոսկորն ու վրայի թարմ միսը մնաց երկուսի միջև։
Բեսիկը ծեր էր և արդեն իր վրա զգաց այն երիտասարդության խիզախությունը, որին վախեցնելը առաջ դատարկ բան էր նրա համար։ Որքան էլ դառն լիներ, բայց և այնպես կամա թե ակամա ստիպված էր վիրավորանքը կուլ տալ՝ օգնության կանչելով իր ամբողջ իմաստությունը, որպեսզի սխալ բան արած չլիներ երիտասարդ շների առաջ։ Անցած֊գնացած օրերին արդարացի զայրույթը կստիպեր նրան հարձակվել այդ հանդուգն ջահելի վրա, բայց հիմա նվազող ուժերը թույլ չէին տալիս այդպիսի քայլ անելու խիզախել։ Ամբողջ մարմնով փշաքաղվելով՝ նա սպառնալի նայում էր Սպիտակ Ժանիքին, իսկ սա, վերհիշելով իր երբեմնի վախը, կծկվեց մի պստիկ լակոտի պես և արդեն մտովի հաշիվ էր անում, թե ինչպես նահանջի ըստ հնարավորին քիչ խայտառակությամբ։
Ահա հենց այդ ժամանակ էլ Բեսիկը սխալ բան արեց։ Եթե նա բավականանար ահեղ ու վայրագ տեսքով, ամեն ինչ բարվոք կվերջանար։ Փախչելու պատրաստված Սպիտակ Ժանիքը կնահանջեր՝ ոսկորը թողնելով նրան։ Սակայն Բեսիկը չուզեց սպասել, և կարծելով, թե ինքը հաղթեց, երկու քայլ առաջացավ ու հոտոտեց ոսկորը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը մի փոքր փշաքաղվեց։ Հիմա անգամ կարելի էր փրկել դրությունը։ Եթե Բեսիկը շարունակեր կանգնել գլուխը բարձր պահած, սպառնալի նայելով հակառակորդին՝ Սպիտակ ժանիքը Ժանիքը վերջ ի վերջո կծլկեր։ Բայց թարմ մսի հոտը խտտում էր Բեսիկի ռունգները, ուստի չկարողանալով զսպել իրեն՝ նա բռնեց ոսկորը։
Սա արդեն Սպիտակ Ժանիքը չէր կարող հանդուրժել։ Լուծընկերների վրա ունեցած գերիշխանությունը դեռ թարմ էր նրա հիշողության մեջ, և նա արդեն չէր կարող տիրապետել իրեն՝ տեսնելով, թե ինչպես մի ուրիշ շուն լափում է իրեն պատկանող միսը։ Եվ ըստ իր սովորության նա հարձակվեց Բեսիկի վրա՝ չթողնելով, որ սա ուշքի գա։ Առաջին խածումից հետո արդեն ծեր շան աջ ականջը բզիկ-բզիկ կախ ընկավ։ Հարձակման հանկարծակիությունը շշմեցրեց նրան։ Բայց դրանից անմիջապես հետո, և նույնպիսի հանկարծակիությամբ, հաջորդեցին ավելի տխուր դեպքեր. Բեսիկը գլորվեց գետին, իսկ նրա վզի վրա բացվեց մի խոր վերք։ Չթողնելով, որ ծերունին վեր կենա, ջահել շունը երկու անգամ պատռեց նրա ուսը։ Հիրավի ապշեցուցիչ էր հարձակման սրընթացությունը։ Բեսիկը նետվեց Սպիտակ Ժանիքի վրա, բայց նրա ատամները միայն զայրագին կափկափեցին օդում։ Հաջորդ րոպեին պաաառոտվեց Բեսիկի քիթը, և նա երերալով ընկրկեց։
Դրությունը խիստ փոխվեց։ Ոսկորի մոտ կանգնել էր սպառնալի փշաքաղված Սպիտակ ժանիքըԺանիքը, իսկ Բեսիկը կանգնել էր հեռու՝ ուզած րոպեին նահանջելու պատրաստ։ Նա չէր համարձակվում կռվի բռնվել երիտասարդ, կայծակի պես արագաշարժ հակառակորդի հետ։ Եվ նորից, ավելի խոր թախիծով Բեսիկն զգաց մոտեցող ծերությունը։ Արժանապատվությունը պահպանելու նրա փորձը հիրավի հերոսական էր։ Մեջքը հանգիստ շրջելով դեպի ջահել շունը և գետնին ընկած ոսկորը, ասես թե մեկը և թե մյուսը բոլորովին արժանի չէին ուշադրության, նա վեհաշուք հեռացավ։ Եվ միայն այն ժամանակ, երբ Սպիտակ ժանիքն Ժանիքն արդեն չէր կարող տեսնել իրեն, Բեսիկը պառկեց գետնին ու սկսեց լիզել իր վերքերը։
Այս դեպքից հետո Սպիտակ Ժանիքը վերջնականապես հավատաց իր ուժերին և խրոխտացավ։ Հիմա նա հանգիստ ման էր գալիս չափահաս շների մեջ, դարձավ ոչ այնքան զիջող։ Ոչ թե կռվելու առիթներ էր փնտրում, բնավ էլ ոչ, այլ պահ անջում էր ուշադրություն դարձնեն իրեն։ Նա պաշտպանում էր իր իրավունքները և չէր ուզում նահանջել այլ շների առաջ։ Հարկ էր լինում հաշվի առնել նրան, ուրիշ ոչինչ։ Ոչ ոք չէր համարձակվում բանի տեղ չդնել նրան։ Լակոտների ճակատագիրն է դա, որի հետ ստիպված են հաշտվել լծվածքի բոլոր շները. լակոտներր ընկրկում էին չափահաս շներից, ճանապարհը զիջում նրանց, երբեմն էլ հարկադրված էին նրանց տալ իրենց բաժին միսը։ Սակայն շփվել չսիրող, միայնակ, մռայլ, ահեղ ու բոլորից խուսափող Սպիտակ Ժանիքին ընդունեցին չափահաս շների շրջանը որպես հավասարի։ Սրանք արագ հասկացան, որ նրան պետք է հանգիստ թողնել, պատերազմ չէին հայտարարում նրան և չէին փորձում բարեկամություն հաստատել նրա հետ։ Նույն ձևով էր վարվում նրանց հետ և Սպիտակ Ժանիքը, և մի քանի ընդհարումից հետո շները համոզվեցին, որ այդ իրադրությունը չտեսնված լավ է և բոլորի սրտով։
Ամռան կեսին մի անսպասելի բան պատահեց Սպիտակ Ժանիքին։ Իր անձայն ու մանր վազքով հասնելով ավանի ծայրը հետազոտելու նոր վիգվամը, որ հաստատել էին այն ժամանակ, երբ ինքը հնդկացիների հետ գնացել էր իշայծյամի որսի, Սպիտակ Ժանիքը պատահեց Կիչիին։ Կանգ առավ ու նայեց նրան։ Նա հիշում էր մորը տարտամորեն, բայց և այնպես _հիշում էր_, իսկ Կիչին մոռացել էր որդուն։ Ահեղաձայն մռնչալով՝ Կիչին ատամները կրճտեց նրա վրա, և Սպիտակ Ժանիքը հիշեց ամեն բան։ Մանկությունն ու այդ մռնչոցի իմաստը հառնեցին նրա առաջ։ Նախքան աստվածներին պաաահելը Կիչին Սպիտակ Ժանիքի համար տիեզերքի կենտրոնն էր։ Հին զգացմունքները վերադարձան ու համակեցին նրան։ Նա ցատկեց դեպի մայրը, որը սակայն երախաբաց դիմավորեց նրան ու ճեղքեց այտը մինչև ոսկորը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ, և շփոթված ընկրկեց՝ այդպիսի ընդունելությունից շշմած։
Բայց Կիչին հանցավոր չէր․ էգ գայլերը մոռանում են իրենց ձագերին, որոնք արդեն մի տարեկան են կամ ավելի։ Այդպես էլ Կիչին էր մոռացել Սպիտակ Ժանիքին, սա նրա համար անծանոթ էր, օտար, և այն սերունդը, որ ունեցել էր այդ ժամանակամիջոցում, իրավունք էր տալիս թշնամաբար վերաբերվել այդպիսի անծանոթների հետ։
Նրա լակոտներից մեկը սողաց դեպի Սպիտակ ժանիքը։ Ժանիքը։ Երենք էլ չգիտեին, որ խորթ եղբայրներ են։ Սպիտակ Ժանիքը հետաքրքրությամբ հոտոտեց լակոտին, որի համար Կիչին մի անգամ էլ նետվեց նրա վրա ու պատռեց դունչը։ Սպիտակ Ժանիքն ավելի ետ գնաց։ Հառնելու պատրաստվող բոլոր նախկին վերհուշները նորից մեռան ու փոշիացան։ Նա նայեց Կիչիին, որը լիզում էր իր ձագին ու երբեմն բարձրացնում գլուխը և մռնչում։ Հիմա Կիչին պետք չէր Սպիտակ Ժանիքի համար։ Նրա աշխարհում տեղ չէր մնացել Կիչիի համար, ինչպես որ մոր աշխարհում տեղ չէր մնացել Սպիտակ Ժանիքի համար։
Վերհուշներ ասես չէին էլ եղել, նա կանգնել էր շփոթված, տեղի ունեցածից շշմած։ Եվ այդ միջոցին Կիչին երրորդ անգամ խոյացավ դեպի նա՝ աչքից հեռու քշելով։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հնազանդվեց։ Կիչին էգ էր, իսկ նրա ցեղի հաստատած օրենքով՝ արուները չպետք է կռվեն էգերի հետ։ Սպիտակ Ժանիքը անտեղյակ էր այդ օրենքին և հասու եղավ դրան ոչ թե կենսափորձով, այլ բնազդը թելադրեց նրան այդ օրենքը, այն նույն բնազդը, որր մղում էր նրան լուսնահաչ տալ, ոռնալ աստղերի վրա, վախենալ մեռնելուց ու անհայտից։
Ամիսներն իրար էին հաջորդում։ Սպիտակ Ժանիքի ուժերը հետզհետե ավելանում էին. նա դառնում էր խոշոր ու լայնաթիկունք, իսկ բնավորությունը զարգանում էր այն ուղղությամբ, որ կանխորոշել էին ժառանգականությունն ու շրջապատը։ Սպիտակ Ժանիքը ստեղծված էր կավի նման փափուկ և բազմաթիվ ու բազմազան հնարավորություններ պարունակող նյութից։ Միջավայրը այդ նյութից քանդակել էր այն ամենը, ինչ հաճո էր իրեն ու տվել էր ուզած ձևը։ Օրինակ՝ եթե Սպիտակ Ժանիքը չմոտենար մարդու վառած կրակին, հյուսիսը իսկական գայլ կդարձներ նրան։ Բայց աստվածները պարգևել էին նրան մի այլ միջավայր, և Սպիտակ Ժանիքից սաացվեց շուն, որի մեջ գայլային շատ բան կար թեև, բայց և այնպես շուն էր նա և ոչ թե գայլ։
Սակայն մեծանալը չկարողացավ ազատել նրան մի թուլությունից. նա չէր հանդուրժում, երբ ծիծաղում էին իր վրա։ Մարդկային ծիծաղը համբերությունից հանում էր նրան։ Մարդիկ կարող էին իրենց մեջ ծիծաղել ինչի վրա ասես, և նա բնավ ուշք չէր դարձնում դրան։ Սակայն բավական էր, որ մեկը իր վրա ծիծաղի, և նա կատաղում էր. այդ ծանրաբարո, արժանապատվությամբ լի շունը մոլեգնում էր անհեթեթության աստիճան։ Ծիծաղը այնպես էր կատաղեցնում նրան, որ նա դառնում էր իսկական դև։ Եվ վա՜յ այն լակոտներին, որոնք այդ պահերին պատահում էին նրան։ Նա շատ լավ էր իմանում օրենքը, ուստի և ոխը Գորշ Ջրշունից չէր հանում. Գորշ Ջրշունին օգնում էին մահակն ու խելքը, իսկ լակոտները ոչինչ չունեին, բացի արձակ տարածությունից, որը և փրկում էր նրանց, երբ իրենց առաջ տնկվում էր ծիծաղից կատաղության հասած Սպիտակ Ժանիքը։
Երբ Սպիտակ ժանիքը Ժանիքը մտավ իր երրորդ տարին, Մաքենզիի ափերին ապրող հնդկացիները մատնվեցին սովի։ Ամռանը ձուկ չորսացվեց, ձմռանն էլ եղջերուները հեռացան իրենց սովորական վայրերից։ Իշայծյամներ հազվադեպ էին պատահում, նապաստակներն էլ գրեթե անհետացան։ Գիշակեր գազանները սատկում էին։ Քաղցած, սովից թուլացած՝ նրանք սկսեցին իրար լափել։ Ողջ էին մնում միայն ուժեղներր։ Սպիտակ Ժանիքի աստվածները միշտ էլ զբաղվում էին որսորդությամբ։ Նրանցից ծերերն ու թույլերը մեռնում էին իրար հետևից։ Ավանից միշտ լացի ձայն էր գալիս։ Կանայք ու երեխաները իրենց խղճուկ սննդաբաժինը զիջում էին նիհարած, սմքած որսորդներին, որոնք չափչփում էին անտառը՝ որս ճարելու սին հույսով։
Քաղցը աստվածներին այնպիսի ծայրահեղության հասցրեց, որ նրանք սկսեցին ուտել դաբաղած կաշուց պատրաստված իրենց մոքասիններն ու թաթպանները, շներն էլ իրենց լծասարքն ու նույնիսկ խարազանները։ Բացի դրանից, շներն ուտում էին միմյանց, աստվածներն էլ շուն էին ուտում։ Նախ կերան ամենաթույլերին և սակավարժեքներին։ Ողջ մնացած շները տեսնում էին այդ բոլորը և հասկանում էին, որ նույն վախճանն է սպասում իրենց։ Ավելի համարձակ ու ավելի խելացիները հեռացան մարդու վառած խարույկներից, որոնց մոտ հիմա սպանդ էր տեղի ունենում, ու փախան անտառ, ուր նրանց սպասում էին սովամահությունը կամ գայլի ատամները։
Այդ ծանր շրջանում Սպիտակ Ժանիքն էլ փախավ անտառ։ Նա ավելի էր ընտելացած կյանքին, քան մյուս շները. երևան էր գալիս մանկության ամիսներին անցած դպրոցը։ Առանձնակի վարպետությամբ էր նա դարանամուտ լինում մանր գազաններին։ Նա կարող էր ժամերով հետամուտ լինել զգուշավոր սկյուռի յուրաքանչյուր շարժումին ու սպասել, որ նա ծառից իջնի գետին, ըստ որում այնպիսի անսահման համբերություն էր ունենում, որը ոչ մի բանով պակաս չէր նրան տանջող քաղցից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը երբեք չէր շտապում, սպասում էր այնքան, մինչև հնարավոր լինի վստահ գործել առանց վախենալու, որ սկյուռը նորից կծլկի ու կբարձրանա ծառը։ Այդ Ժամանակ, և միայն այդ ժամանակ, Սպիտակ ժանիքը Ժանիքը կայծակնային արագությամբ դուրս էր նետվում իր դարանից այն արկի պես, որը երբեք չի վրիպում նշված նպատակակետից. նա նետվում էր դեպի սկյուռը, որին չէին կարող փրկել նրա արագավազ ոտքերը։
Ու թեև սկյուռի որսը սովորաբար հաջող էր վերջանում, այնուամենայնիվ մի հանգամանք խանգարում էր Սպիտակ Ժանիքին կուշտ ուտել. սկյուռներ քիչ էին պատահում, և նա կամա թե ակամա ստիպված էր ավելի մանր կենդանիներ որսալ։ Երբեմն քաղցը այնպես էր տանջում նրան, որ նույնիսկ չէր հրաժարվում բները քանդելուց ու մկներ բռնելուց։ Նա չխորշեց նաև կռվի բռնվել աքիսի հետ, որը նույնպես քաղցած էր, ինչպես ինքը, բայց հազարապատիկ ավելի կատաղի էր։
Մի անգամ էլ Սպիտակ Ժանիքը պատահեց մի ջահել, հյուծված և ոտքի վրա հազիվ կանգնել կարողացող գայլի։ Եթե Սպիտակ Ժանիքը այդքան քաղցած չլիներ, հավանորեն նրա հետ էլ ճանապարհը շարունակեր և վերջ ի վերջո միանար գայլերի ոհմակին, բայց հիմա այլ բան չէր մնում նրան անելու, եթե ոչ ընկնելու գայլի հետևից, հոշոտելու և ուտելու նրան։
Բախտը կարծես բարյացակամ էր Սպիտակ ժանիքի Ժանիքի հանդեպ։ Ամեն անգամ, երբ ուտելիքի պակասը առանձնապես, սուր էր զգացվում, նա մի որևէ որս գտնում էր։ Բախտը նրան չդավաճանեց անգամ այն օրերին, երբ ուժը բոլորովփն սպառվեց, իսկ այդ շրջանում խոշոր գիշատիչները նրան չնկատեցին։ Մի անգամ նա փորը պնդացրեց մի լուսանով, որը ուղիղ երկու օր բավարարեց նրան։ Հետո Սպիտակ ժանիքը Ժանիքը հանդիպեց գայլերի ոհմակի։ Սկսվեց մի երկար ու դաժան հետապնդում. բայց Սպիտակ Ժանիքը գայլերից ավելի ամրակազմ էր և վերջ ի վերջո խույս տվեց նրանցից։ Եվ ոչ միայն խույս տվեց, այլև մի խոշոր շրջան կատարեց ու ետ դառնալով՝ հարձակվեց իրեն հետապնդած մի ուժասպառ գայլի վրա։
Շուտով Սպիտակ Ժանիքը թողեց այդ վայրերը և ուղղվեց դեպի հովիտը՝ իր հայրենիքը։ Որոնեց գտավ իր նախկին որջը և այդտեղ տեսավ Կիչիին։ Կիչին նույնպես լքել էր աստվածների անհյուրընկալ խարույկները և հենց որ հասել էր ցնկնելու ժամանակը, վերադարձել էր անձավը։ Երբ այդտեղ հայտնվեց Սպիտակ Ժանիքը, Կիչիի բոլոր ձագերից մնացել էր միայն մեկը, սա էլ իր վերջին օրերն էր ապրում, երիտասարդ կյանքի համար դժվար էր այդպիսի սովից փրկվելը։
Չեր կարելի ջերմ անվանել այն ընդունելությունը, որ Կիչին ցույց տվեց իր մեծացած որդուն։ Բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը անտարբեր նայեց դրան։ Այլևս մոր կարիք չզգալով՝ նա անայլայլ շուռ եկավ ու վազեց գետակն ի վեր։ Նրա ձախ վտակի մոտ Սպիտակ Ժանիքը գտավ այն լուսանի որջը, որի հետ ժամանակին ստիպված էր եղել կռվել մոր հետ կողք-կողքի։ Այդտեղ՝ լքված բնում, նա պառկեց ու ամբողջ օրը հանգստացավ։
Ամառնամուտին, երբ սովահարությունը մոտենում էր վախճանին, Սպիտակ Ժանիքը պատահեց Լիփ-Լիփին, որը նույնպես, ինչպես և ինքը, փախել էր անտառ և ողորմելի գոյություն էր պահպանում այնտեղ։ Սպիտակ Ժանիքը բոլորովին անսպասելի կերպով պատահեց նրան։ Հակառակ կողմերից շրջանցելով դիք ափի ելուստը՝ նրանք միաժամանակ դուրս նետվեցին բարձր ժայռի հետևից և քիթ-քթի ընդհարվեցին իրար։ Երկուսն էլ այդպիսի հանդիպումից վախեցած՝ անշարժացան ու հայացքները գամեցին միմյանց վրա։
Սպիտակ Ժանիքի վիճակը հիանալի էր։ Այդ ամբողջ շաբաթը նա հաջող որս էր արել, շատ էր կերել, իսկ իր վերջին ավարից լիուլի հղփացել էր։ Սակայն բավական էր տեսնել Լիփ֊Լիփին, որ մեջքի մազերը ցից֊ցից տնկվեն։ Նա փշաքաղվեց բոլորովին ինքնաբերաբար. անցյալում բարկության այդ արտաքին դրսևորումն ուղեկցում էր կռվարար Լիփ֊Լիփի հետ ունեցած ամեն մի հանդիպումին, և տեսնելով իր թշնամուն՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց նրա վրա։ Ոչ մի րոպե զուր չանցավ։ Ամեն ինչ արվեց արագ, մի ակնթարթում։ Լիփ֊Լիփն ընկրկեց, բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը ուս-ուսի բախվեց նրան, գլորեց մեջքի վրա և ատամները խրեց նրա ջլուտ վզի մեջ։ Լիփ֊Լիփը տապլտկվում էր մերձիմահ ջղաձգություններից, իսկ Սպիտակ Ժանիքը պտույտ էր գալիս շուրջը՝ առանց աչքը կտրելու նրանից։ Այնուհետև նա շարունակեց իր ճամփան և անհետացավ ափի դիք ոլորանի հետևը։
Դրանից շատ չանցած Սպիտակ ժանիքը Ժանիքը դուրս եկավ անտառի եզրը և նեղ բացատով իջավ դեպի Մաքենզի գետը։ Առաջ էլ էր եղել նա այդտեղ, բայց այն ժամանակ ամայի էր այդ ափը, իսկ հիմա ավան էր երևում։ Սպիտակ Ժանիքը կանդ առավ և առանց ծառերի հետևից դուրս գալու, սկսեց զննել։ Ձայներն ու հոտերը ծանոթ թվացին նրան։ Հին ավանն էր դա, միայն թե տեղն էր փոխել, բայց ձայների ու հոտերի մեջ մի նոր բան էր զգացվում։ Ո՛չ ոռնոց էր լսվում, ո՛չ էլ լաց։ Այդ հնչյունները բավարարվածություն էին արտահայտում։ Եվ երբ Սպիտակ Ժանիքը լսեց մի բարկացած կանացի ձայն, հասկացավ, որ այդպես բարկանալ կարելի է միայն այն ժամանակ, երբ փորը կուշտ է։ Օդից ձկան հոտ էր գալիս, ուրեմն ավանում ուտելիք կար։ Սովը վերջացել էր։ Եվ նա համարձակ դուրս եկավ անտառից ու վազեց ուղիղ դեպի տիրոջ վիգվամը։ Տերն ինքը տանը չէր, բայց Կլու֊Քուչը Սպիտակ ժանիքին Ժանիքին դիմավորեց հրճվագին աղաղակներով, մի ամբողջ թարմ ու խոշոր ձուկ տվեց նրան, նա էլ պառկեց և սկսեց սպասել Գորշ Ջրշունի վերադառնալուն։
= ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ =
Երբ Միթ֊Սան լծվածքին հրամայում էր կանգ առնել, Սպիտակ Ժանիքը հնազանդվում էր նրա կանչին։ Առաջին օրերին այդ դադարը իրարանցում էր առաջացնում շների մեջ, և բոլորն էլ հարձակվում էին ատելի առաջընթացիկի վրա։ Բայց այդ միջոցին դեպքը բոլորովին այլ ընթացք էր ստանում՝ մտրակը թափահարելով Սպիտակ Ժանիքին օգնության էր հասնում Միթ֊Սան։ Եվ շները վերջապես հասկացան, որ եթե սահնակը կանգ է առնում Միթ֊Սայի հրամանով, ապա լավ է առաջընթացիկին չդիպչել։ Բայց եթե Սպիտակ Ժանիքը ինքնակամ է կանգ առնում, նշանակում է՝ կարելի է նրա դատաստանը տեսնել։
Շուտով Սպիտակ ժանիքը Ժանիքը դադարեց առանց հրամանի կանգ առնել։ Այդպիսի դասեր արագ են յուրացվում։ Ասենք Սպիտակ Ժանիքը չէր էլ կարող չսերտել դրանք, այլապես ողջ չէր մնա այն խստաշունչ միջավայրում, որ պատրաստել էր նրա համար կյանքը։
Սակայն այդ դասերը զուր էին անցնում շների համար․ սրանք հանգիստ չէին թողնում նրան հանգրվանումների պահերին։ Ցերեկվա հալածանքը և մոլագար հաչոցը, որի մեջ շները ներդնում էին իրենց ամբողջ ատելությունը Սպիտակ Ժանիքի հանդեպ, մոռացնել էր տալիս նրանց այն, ինչ եղել էր նախորդ գիշերը․ հաջորդ գիշերը դասը կրկնվում էր, բայց առավոտյան դրանից հետք անգամ չէր մնում։ Բացի դրանից, Սպիտակ Ժանիքի հանդեպ շների տածած թշնամանքը սնվում էր մի ուրիշ, բավական կարևոր հանգամանքով, սրանք այլ ցեղ էին նկատում նրա մեջ, և դա միանգամայն բավական էր նրանց իրար հակադրելու համար։
Նրանք բոլորն էլ, Սպիտակ ժանիքի Ժանիքի նման, ընտելացված գայլեր էին, բայց նրանց հետևում կար մի քանի ընտելացված սերունդ։ Շատ բան էր արդեն անհետացել այն ամենից, ինչով գայլին օժտում է հեռավոր Հյուսիսը, և շների համար այդ ամայությունը պարունակում էր միայն անորոշություն, մշտական սպառնալիք ու թշնամություն։ Բայց Սպիտակ Ժանիքի արտաքինը, նրա բոլոր հակումներն ու բնազդները ցույց էին տալիս, որ ամուր կապ ունի նա խուլ Հյուսիսի հետ. նա դրա խորհրդանշանն էր ու մարմնացումը։ Ուստի և շները ատամ կրճտելով նրա վրա՝ դրանով իսկ պահպանում էին իրենց այն կործանումից, որ դարանել էր անտառների աղջամուղջում և մարդու խարույկներն ամեն կողմից պարուրած խավարում։
Ասենք, մի դաս լավ սերտեցին շները՝ պետք է միասին լինել։ Սպիտակ ժանիքր Ժանիքը շատ վտանգավոր հակառակորդ էր, և ոչ ոք սիրտ չէր անում միայնակ հանդիպել նրան։ Շներն ամբողջ ոհմակով էին հարձակվում նրա վրա, ապա թե ոչ մի գիշերվա մեջ դրանց հաշիվը կմաքրեր նա։ Եվ Սպիտակ Ժանիքին չէր հաջողվում իր թշնամիներից ոչ մեկի դատաստանը տեսնել։ Նա հակառակորդին գցում էր դետին, բայց ոհմակը անմիջապես հարձակվում էր նրա վրա ու չէր թողնում խածնի շան կոկորդը։ Կռվի նվազագույն նշան նկատելիս ամբողջ ոհմակը համերաշխ զինվորագրվում էր իր պարագլխի դեմ։ Շները մշտապես գզվռտում էին իրար մեջ, սակայն բավական էր, որ նրանցից մեկն ու մեկը սկսի կռվել Սպիտակ Ժանիքի հետ, երբ վայրկենապես մոռացվում էին մյուս բոլոր վեճերը։
Բայց և այնպես, հակառակ իրենց բոլոր ջանքերին, նրանք Սպիտակ Ժանիքին չէին կարողանում գզգզել։ Սա նրանց համար շատ էր դյուրաշարժ, շատ էր ահեղ ու խելացի. խուսափում էր այն տեղերից, ուր կարելի էր ծուղակն ընկնել, և միշտ էլ խույս էր տալիս, երբ ոհմակը աշխատում էր օղակել նրան։ Եվ ոչ մի շան մտքով անգամ չէր անցնում, թե կարելի է ցած գցել Սպիտակ ժանիքին։ Ժանիքին։ Նրա ոտքերը նույնպիսի համառությամբ կառչում էին գետնին, ինչպիսի համառությամբ ինքն էր կառչում կյանքից։ Ուստի և այն անվախճան պատերազմում, որն Սպիտակ Ժանիքը մղում էր ոհմակի դեմ, կյանքը պահելն ու ոտքի վրա կանգնած մնալը նրա համար համանշանակ հասկացողություններ էին, և ոչ ոք ավելի լավ չէր իմանում այդ, քան նա ինքը։
Այսպիսով, Սպիտակ Ժանիքը դարձավ իր ցեղակիցների անհաշտ թշնամին, թշնամին գայլերի, որոնք տաքացել էին մարդու վառած խարույկի մոտ ու քնքշացել մարդկային զորության փրկարար հովանու տակ։ Այդպես էր դարձրել նրան կյանքը։ Նա արյան վրեժ էր հայտարարել բոլոր շներին և այնպիսի դաժանությամբ էր վրեժ լուծում, որ նույնիսկ Գորշ Ջրշունը, որը պակաս ցասկոտն ու վայրագը չէր, չէր կարող չզարմանալ Սպիտակ Ժանիքի չարահոգության վրա։ «Էս շան թայը չկա»,— ասում էր Գորշ Ջրշունը։ Եվ այլ ավանների հնդկացիները հաստատում էին նրա խոսքը՝ հիշելով, թե ինչպես էր Սպիտակ Ժանիքը իրենց շների դատաստանը տեսնում։
Սպիտակ Ժանիքը մոտ հինգ տարեկան էր, երբ Գորշ Ջրշունը տարավ նրան իր հետ երկարատև ուղևորության, և Ժայռոտ Լեռների մերձակա ավաններում, Մաքենզի և Պորքյուփայն գետերի երկայնքով մեկ, ընդհուպ մինչև Յուքոնը, երկար ժամանակ հիշում էին Սպիտակ Ժանիքի դատաստանը շների հետ։ Նա հաճույք էր ստանում իր վրեժխնդրությունից։ Օտար շները ոչ մի վատ բան չէին սպասում նրանից, առիթ չէին ունեցել հանդիպելու մի հակառակորդի, որն այդքան հանկարծակի հարձակվեր։ Նրանք չէին իմանում, թե գործ ունեն մի թշնամու հետ, որը սպանում է մի հարվածքով, ինչպես կայծակը։ Այլ ավաններում շները մոտենում էին Սպիտակ Ժանիքին կռվախնդիր տեսքով, իսկ սա առանց ժամանակ կորցնելու նախնական արարողությունների համար՝ խոյանում էր նրանց վրա ամեհի կերպով, ինչպես պողպատե արձակված զսպանակ, բռնում էր հակառակորդի կոկորդը և սպանում՝ չթողնելով, որ զարմանքից ուշքի գա։
Սպիտակ Ժանիքը դարձավ փորձված մարտիկ։ Նա կռվում էր հաշվանկատ, երբեք իզուր տեղը ուժ չէր վատնում, պայքարը չէր ձգձգում։ Նա գրոհում էր և եթե պատահեր վրիպի, անմիջապես ետ էր նետվում։ Սպիտակ Ժանիքն էլ բոլոր գայլերի պես խուսափում էր հակառակորդի հետ երկարատև շփում ունենալուց։ Նա չէր հանդուրժում դա։ Այդ շփումը վտանգ էր պարունակում և կատաղեցնում էր նրան։ Նա ուզում էր ազատ լինել, ուզում էր հաստատ կանգնել ոտքերի վրա։ Խուլ Հյուսիսը Սպիտակ Ժանիքին բաց չէր թողնում իր ամուր գրկից և իր իշխանությունն էր հասաատում նրա վրա։ Ամենավաղ մանկության օրերից իր նմանների հասարակությունից խորթացած լինելը միայն սաստկացնում էր նրա ազատաբաղձությունը։ Հակառակորդին անմիջականորեն մոտիկ լինելը ինչ֊որ սպառնալիք էր պարունակում. Սպիտակ ժանիքը Ժանիքը կասկածում էր, թե ծուղակ կա այդտեղ, և չէր կարողանում ազատվել այդ ծուղակի պատճառած վախից։
Օտար շները չէին կարող չափվել նրա հետ։ Սպիտակ Ժանիքը խույս էր տալիս նրանց ժանիքներից, նրանց հախից գալիս էր ու անվնաս փախչում։ Իհարկե, ամեն մի կանոն իր բացառություններն ունի։ Լինում էր և այնպես, որ Սպիտակ Ժանիքի վրա հարձակվում էին միանգամից մի քանի հակառակորդ, և նա ժամանակ չէր ունենում՝ փախչել դրանցդից, երբեմն էլ սաստիկ տուժում էր մի որևէ միայնակ շնից։ Բայց դա հազվադեպ Էր լինում։ Սպիտակ Ժանիքը դարձավ այնպիսի վարժ մարտիկ, որ պատվով էր դուրս գալիս դրեթե բոլոր կռիվներից։
Նա ուներ մի արժանիք ևս՝ կարողանում Էր ճիշտ հաշվել ժամանակն ու հեռավորությունը։ Անշուշտ դա արվում Էր բոլորովին անգիտակցաբար։ Պարզապես տեսողությունը երբեք չէր խաբում նրան, և ամբողջ օրգանիզմը, որ ավելի լավ էր կազմված, քան մյուս շներինը, աշխատում էր ճշգրիտ ու արագ․ մտավոր ու ֆիզիկական ուժերի համադրումը ավելի կատարյալ էր, քան նրանցը։ Երբ տեսողական նյարդերը Սպիտակ Ժանիքի ուղեղին էին հաղորդում շարժվող պատկերը, նրա ուղեղը առանց որևէ ճիգ գործադրելու որոշում էր այն տարածությունն ու ժամանակը, որ անհրաժեշտ էր այդ շարժումն ավարտելու համար։ Այսպիսով նա կարող էր խույս տալ շան ոստյունից կամ ժանիքներից և միաժամանակ օգտագործել յուրաքանչյուր վայրկյանը, որպեսզի ինքը հարձակվեր հակառակորդի վրա։ Բայց սրա համար չարժե գովեստներ շռայլել նրա հասցեին. բնությունն ավելի լիաբուռն էր պարգևել նրան, քան մյուսներին․ ուրիշ ոչինչ։
Ամառ էր, երբ Սպիտակ ժանիքը Ժանիքը եկավ Ֆորտ֊Յուքոն։ Ձմռան վերջին Գորշ Ջրշունը կտրեց անցավ Մաքենզիի և Յուքոնի միջև եղած ջրբաժան գիծը և ամբողջ գարնանը որս էր անում ժայռոտ Լեռների արևմտյան ճյուղավորումների վրա։ Իսկ երբ Պորքյուփայն գետը սառույցից ազատվեց, Գորշ Ջըըշունը պիրոգա՝ մակույկ շինեց ու իջավ այն տեղը, ուր այս գետը միախառնվում է Յուքոնին, ուղիղ Բևեռային շրջանի մոտ։ Այդտեղ էլ գտնվում էր Հուդզոնի ծոցի Ընկերության ամրոցը, ուր կային բազմաթիվ հնդկացիներ, ուտելիքի պաշար. ամենուրեք աննախընթաց աշխուժություն էր տիրում։ 1898 թվականն էր, և ոսկեխույզները հազարներով բարձրանում էին Յուքոնն ի վեր՝ դեպի Դոուսոն ու Քլոնդայկ։ Ուղևորության նպատակին հասնելու համար դեռ հարյուրավոր մղոններ էր մնում նրանց, մինչդեռ նրանցից շատերը արդեն մի տարի էր, ինչ ճանապարհ էին գալիս. ոչ մեկը հինգ հազար մղոնից պակաս չէր կտրել, իսկ ոմանք էլ այդտեղ էին եկել աշխարհի մյուս ծայրից։
Ֆորտ֊Յուքոնում Գորշ Ջրշունը կանգ առավ։ Ոսկու տենդի լուրերը հասել էին նաև նրա ականջին, և նա իր հետ բերել էր մի քանի հակ մորթի ու մի հակ էլ թաթպան և մոքասին։ Գորշ Ջրշունը երբեք սիրտ չէր անի այդպիսի հեռավոր ուղևորություն կատարել, եթե մեծ վաստակ անելու հույսը չբերեր նրան այստեղ։ Բայց այն, ինչ Գորշ Ջրշունը տեսավ, գերազանցեց նրա բոլոր ակնկալությունները։ Իր ամենաանզուսպ երազանքների պահին նա հույս ուներ, թե մորթիները վաճառելուց կշահի հարյուր տոկոս, մինչդեռ համոզվեց, որ կարելի է հազար էլ շահել։ Եվ որպես իսկական հնդկացի՝ Գորշ Ջրշունը ձեռնամուխ եղավ գործին առանց շտապելու, որոշելով նստել այդտեղ թեկուզ մինչև աշուն, միայն թե հաշիվներում չսխալվի ու չէժանացնի։
Ֆորտ֊Յուքոնում Սպիտակ Ժանիքը առաջին անգամ սպիտակ մարդիկ տեսավ։ Հնդկացիների համեմատությամբ նրանք թվում էին այլ ցեղի էակներ աստվածներ, որոնց իշխանությունը հենվում էր ավելի մեծ զորության վրա։ Այդ վստահությունն ինքնաբերաբար եկավ Սպիտակ ժանիքինԺանիքին. կարիք չկար, որ նա լարեր իր մտածողական ունակությունները՝ սպիտակ աստվածների զորությանը համոզվելու համար։ Նա միայն զգում էր այդ, բայց զգում էր արտակարգ ուժով։ Հնդկացիների կառուցած վիգվամները մի ժամանակ նրան թվում էին մարդու մեծության վկայություն, իսկ հիմա նրան ապշեցնում էին հսկայական ամրոցը և հաստ գերաններից շինված տները։ Այս ամենը հզորության ապացույց էր։ Սպիտակ աստվածները ուժեղ էին։ Նրանց իշխանությունը ավելի հեռուն էր տարածվում Սպիտակ Ժանիքի նախկին աստվածների իշխանությունից, որոնց մեջ ամենահզոր արարածը Գորշ Ջրշունն էր։ Բայց Գորշ Ջրշունն էլ ոչնչություն էր թվում սպիտակամորթ աստվածների համեմատությամբ։
Անշուշտ Սպիտակ ժանիքը Ժանիքը միայն զգում էր այդ և պարզ հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է զգում։ Սակայն կենդանիները մեծ մասամբ գործում են հատկապես այդպիսի զգացողությունների հիման վրա, և Սպիտակ Ժանիքի ամեն մի քայլը՝ այժմ ցույց էր տալիս, թե որքան է նա հավատում սպիտակ աստվածների հզորությանը։ Մեծ զգուշությամբ էր նա վերաբերվում նրանց։ Ո՜վ գիտե, թե ինչ անհայտ արհավիրք կամ մի նոր աղետ կարելի է սպասել գրանցից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հետաքրքրությամբ էր հետևում սպիտակ աստվածներին, բայց վախենում էր երևալ նրանց ճամփի վրա։ Առաջին մի քանի ժամվա ընթացքում նա բավարարվեց հեռվից զգուշությամբ հետևելով նրանց, բայց տեսնելով, որ սպիտակ աստվածները ոչ մի վնաս չեն հասցնում իրենց շներին, ավելի մոտեցավ։
Սպիտակ Ժանիքն էլ իր հերթին հանուր ուշադրության արժանացավ, գայլի նման լինելը անմիջապես աչքի ընկավ, և մարդիկ նրան մատնացույց էին անում իրար։ Դա մղեց Սպիտակ Ժանիքին զգույշ լինել։ Հենց որ մեկն ու մեկը մոտենում էր նրան, նա մերկացնում էր ատամները ու մի կողմ նետվում։ Եվ այդպես էլ մարդիկ չէին կարողանում ձեռք տալ նրան, և լավ է որ չէին կարողանում։
Բայց եթե սպիտակ աստվածները ամենազոր էին, ապա նրանց շներն անպետք էին։ Սպիտակ Ժանիքը շուտ համոզվեց դրանում՝ բախվելով այն շներին, որոնք ափ էին ելնում իրենց տերերի հետ։ Դրանցից ոչ մեկը մյուսին նման չէր. ոմանք կարճ, խիստ կարճ ոտքեր ունեին, ոմանք էլ երկար, խիստ երկար։ Խիտ մորթու փոխար են նրանք ծածկված էին կարճ մազով, ոմանք էլ համարյա թե մազ չունեին։ Եվ այդ շներից ոչ մեկը կռվել չէր իմանում։
Ատելություն տածելով իր ամբողշ ցեղի հանդեպ՝ Սպիտակ Ժանիքը կարծում էր, թե պարտավոր է կռվի բռնվել այդ շների հետ։ Մի քանի ընդհարումից հետո նա խոր արհամարհանքով համակվեց նրանց նկատմամբ. այդ շները իրենց ցույց տվեցին անշնորհք, անօգնական, և ճգնում էին հաղթել Սպիտակ ժանիքին Ժանիքին միայն ուժով, մինչղեռ ինքը հասնում էր դրան ճարպկությամբ ու խորամանկությամբ։ Շները հաչելով էին հարձակվում նրա վրա։ Սպիտակ ժանիքը Ժանիքը ցատկում էր մի կողմ։ Շներն այլևս չէին տեսնում նրան, և այն ժամանակ նա խոյանում էր դրանց վրա կողքից, ուսով ցած գլորում և հափռում կոկորդը։
Հաճախ այդ խածնումը մահացու էր լինում, և նրա հակառակորդը թպրտում էր ցեխի մեջ, հնդկացիների շների ոտքերի տակ, որոնք հենց այդ րոպեին էին սպասում, երբ հնարավոր կլինի ամբողջ ոհմակով գրոհ տալ ու պատառ-պատառ անել օտար շանը։ Սպիտակ Ժանիքը իմաստուն էր։ Նա վաղուց արդեն գիտեր, որ աստվածները զայրանում են, երբ որևէ մեկը սպանում է իրենց շներին։ Սպիտակ աստվածները բացառություն չէին։ Ուստի և հակառակորդին տապալելով գետին ու խածնելով նրա կոկորդը նա փախչում էր մի կողմ և ոհմակին թույլ էր տալիս ավարտել իր սկսած գործը։ Այդ միջոցին վրա էին հասնում սպիտակամորթ մարդիկ և իրենց զայրույթը թափում ոհմակի վրա, իսկ Սպիտակ Ժանիքը ջրից չոր էր դուրս գալիս։ Սովորաբար նա կանգնում էր մի կողմ ու դիտում, թե ինչպես իր ցեղակիցներին ծեծում են քարով, մահակով, կացնով ու այն ամենով, ինչ ընկնում էր մարդկանց ձեռքի տակ։ Իմաստուն էր Սպիտակ ժանիքը։Ժանիքը։
Սակայն նրա ցեղակիցները նույնպես մի որոշ բան սովորել էին, հասկացել էին, որ ամենազվարճալին սկսվում է այն րոպեին, երբ շոգենավը մոտենում է ափին։ Ահա շները դուրս նետվեցին շոգենավից, և նրանցից երկու-երեքը վայրկենապես բզկտվեցին։ Այն ժամանակ մյուսներին մարդիկ քշում են ետ և ձեռնամուխ լինում մի դաժան դատաստանի։ Մի անգամ սպիտակ մի մարդ, որի աչքի առաջ բզկտեցին նրա սեթթերին, քաշեց ատրճանակը, վեց անգամ իրար հետևից կրակեց, և ոհմակից վեց շուն գետին փռվեցին անկենդան։ Սա սպիտակ մարդկանց հզորության ևս մի դրսևորումն էր և երկար ժամանակ դուրս չեկավ Սպիտակ Ժանիքի մտքից։
Այդ պատճառով էլ հարավային ծագում ունեցող շները, որոնք կամրջակով իջնում էին Յուքոնի ափը, բավական է, որ տեսնեին Սպիտակ Ժանիքին, որպեսզի հարձակվելու և նրան բզիկ~բդիկ անելու անդիմադրելի ցանկություն ունենան։ Այդ եկածների մեջ լինում էին և քաղաքի շներ, սակայն հեռավոր Հյուսիսի հանդեպ ունեցած բնազդական վախը պահպանվել էր նաև նրանց մեջ։ Օրը ցերեկով նրանց առաջ ցցված գայլանման գազանին նրանք նայում Էին ոչ միայն իրենց աչքով, այլև Սպիտակ Ժանիքին դիտում էին նախնիների աչքով, և բոլոր նախորդ սերունդներից ժառանգած հիշողությունը թելադրում Էր նրանց, թե իրենց առաջ կանգնած է մի գայլ, որի հանդեպ իրենց ցեղը հնամենի թշնամանք է տածում։
Այդ ամենը հաճույք Էր պատճառում Սպիտակ Ժանիքին։ Եթե հենց միայն իր տեսքով նա մղում Է շներին կռվի նետվելու, ավելի լավ իր և ավելի վատ նրանց համար։ Նրանք զգում էին, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը իրենց օրինական որսն Է, և ճիշտ այդպես էլ ինքն էր վերաբերվում նրանց։
Զուր չէր, որ Սպիտակ Ժանիքը առաջին անգամ ցերեկվա լույս տեսավ մեկուսացած որջում և իր առաջին իսկ գոտեմարտերում ունեցավ այնպիսի հակառակորդներ, ինչպես ճերմակ կաքավը, աքիսը և լուսանը։ Եվ զուր չէր, որ նրա վաղ մանկությունը մռայլվել էր Լիփ֊Լիփի և շահել շների ամբողջ ոհմակի հետ ունեցած թշնամությամբ։ Եթե նրա կյանքը այլ կերպ դասավորվեր, նա էլ այլ կլիներ։ Եթե ավանում չլիներ Լիփ֊Լիփը, ապա Սպիտակ Ժանիքը կբարեկամանար մյուս լակոտների հետ, ավելի կնմանվեր շան և ավելի համբերատարությամբ կվերաբերվեր իր ցեղակիցներին։ Եթե Գրորշ Ջրշունը ավելի մեղմ ու բարի լիներ, կկարողանար նրա մեջ առաջացնել բարեկամության ու սիրո զգացմունք։ Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Կյանքը խիստ վարվեց Սպիտակ Ժանիքի հետ, և նա դարձավ մռայլ, ինքնամփոփ, չարամիտ գազան, իր ցեղակիցների թշնամին։
Ֆորտ֊Յուքոնում սպիտակ մարդիկ քիչ կային։ Նրանք վաղուց էին ապրում այդտեղ, անվանում էին իրենց «թթխմոր» և խիստ հպարտանում էին դրանով։ Հնաբնակներն արհամարհում էին նրանց, ովքեր գալիս էին այդտեղ այլ վայրերից։ Շոգենավից ափ իջած մարդիկ նորելուկներ էին և կոչվում էին «չեչակո»։ Նորելուկները ամենևին չէին սիրում իրենց մականունը։ Սրանք չոր թթխմորով էին շադախում իրենց խմորը, և դա որոշակի անջրպետ էր ստեղծում նրանց ու հնաբնակների միջև, որոնք խմորը թողնում էին թթվի, որովհետև թթխմոր չունեին։
Բայց այս բոլորը ի միջի այլոց։ Ամրոցի բնակիչները արհամարհում էին նորեկներին, ուրախանում էին ամեն անգամ, երբ որևէ անախորժություն էր պատահում նրանց։ Առանձնակի հաճույք էին պատճառում նրանց Սպիտակ ժանիքի Ժանիքի և ամեն տեսակ անկարգություն անող ոհմակի դատ ու դատաստանը օտար շների հետ։ Հենց որ շոգենավը գալիս էր, ամրոցի հնաբնակներն շտապում էին գետափ՝ զվարճությունից չուշանալու համար։ Նրանք այդ զվարճությունը կանխավայելում էին հնդկական շներից ոչ պակաս, և, իհարկե, անմիջապես էլ գնահատեցին այն դերը, որ այդ կռիվներում կատարում էր Սպիտակ Ժանիքը։
Բայց հնաբնակների մեջ կար մի մարդ, որին առանձնակի հաճույք էր պատճառում այդ զվարճությունը։ Լսելով մոտեցող շոգենավի շչակի սուլոցը՝ նա մեծ արագությամբ վազում էր գետափ, իսկ երբ կռիվը վերաջանում էր և շների ոհմակը ցրվում ամեն կողմ, այդ մարդը դանդաղորեն հեռանում էր նավամատույցից՝ իր ամբողջ տեսքով խոր ափսոսանք արտահայտելով։ Հաճախ, երբ հարավային քնքշացած շունը ընկնում էր գետին ու շունչը փչում՝ բզիկբզիկ լինելով իր վրա գրոհած ոհմակից, այդ մարդը հրճվանքից գոռգոռում էր ու ոստոստում։ Եվ ամեն անգամ նախանձով նայում էր Սպիտակ Ժանիքին։
Կարճ ասած՝ Սիրուն Սմիթը այլանդակ մարդ էր, բայց հարկ չկա մեղադրել նրան դրա համար։ Այդպես էր նա աշխարհ եկել։ Ամրոցի բնակիչների համար նա կերակուր էր եփում, ամաններն էր լվանում և ամեն տեսակ այլ կեղտոտ աշխատանք կատարում։ Այդտեղի բնակիչները հանդուրժողաբար և նույնիսկ ներողամտաբար էին վերաբերվում նրան որպես կյանքում ձախողակ մի արարածի։ Բացի դրանից, Սիրուն Սմիթից մի փոքր էլ վախենում էին. այդպիսի չարամիտ վախկոտից կարելի էր գնդակ ստանալ մեջքին կամ մի բաժակ թունավորված սուրճ։ Բայց չէ՞ որ մեկնումեկը պետք է կերակուր եփի, իսկ Սիրուն Սմիթը, չնայած իր բոլոր թերություններին, իմանում էր իր գործը։
Այսպես էր ահա այն մարդը, որը զմայլվում էր Սպիտակ Ժանիքի քաջությամբ ու երազում տիրանալ նրան։ Սիրուն Սմիթն սկսեց քծնախաղ անել Սպիտակ Ժանիքի հետ, բայց սա ոչ մի ուշադրություն չդարձրեց դրան։ Երբ խաղ անելը հաճախակիանում ու չափից անցնում էր, Սպիտակ ժանիքը Ժանիքը ատամները կրճտում էր Սիրուն Սմիթի վրա, փշաքաղվում ու փախչում։ Այդ մարդը դուր չէր գալիս նրան։ Սպիտակ Ժանիքը չար բան էր զգում նրանից ու ատում էր նրան՝ վախենալով պարզած ձեռքից և շողոմ ձայնից։
Հասարակ էակը չարն ու բարին ընկալում է շատ պարզ ձևով։ Բարի է այն ամենը, ինչ դադարեցնում է ցավը, ազատություն է բերում ու բավականություն։ Դրա համար էլ բարին հաճելի է։ Իսկ չարն ատելի է, որովհետև բերում է անհանգստություն, վտանգ ու տառապանք։ Ինչպես նեխած ճահճի վրա է մշուշ բարձրանում, այնպես էլ Սիրուն Սմիթի այլանդակ մարմնից ու կեղտոտ հոգուց ինչոր գարշ ու վատառողջ բան էր հառնում։ Անգիտակցաբար, ասես վեցերորդ զգայարանի միջոցով, Սպիտակ Ժանիքը կռահում էր, որ այդ մարդու մեջ չար բան կա, մահվան սպառնալիք, ուստի պետք է ատել նրան։
Սպիտակ Ժանիքը տանն էր, երբ Սիրուն Սմիթը առաջին անգամ եկավ Գորշ Ջրշունի կայանը։ Սիրուն Սմիթի երևալուց առաջ արդեն, հենց միայն նրա ոտնաձայնից, Սպիտակ Ժանիքը հասկացավ, թե ով է գալիս իրենց մոտ, և փշաքաղվեց։ Ու՝ թեև նրա համար խիստ հարմար էր պառկելը, բայց հենց որ այդ մարդը մոտեցավ, նա վեր կացավ ու անշշուկ, ինչպես իսկական գայլ, փախավ մի կողմ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր իմանում, թե ինչ էր այդ մարդը խոսում Գորշ Ջրշունի հետ, միայն այն էր տեսնում, որ իր տերը խոսում է նրա հետ։ Զրույցի ժամանակ Սիրուն Սմիթը մատնացույց արեց Սպիտակ Ժանիքին, իսկ սա գռմռաց, կարծես թե այդ ձեռքը ոչ թե հիսուն ոտնաչափ հեռու է նրանից, այլ իջնում է նրա մեջքին։ Սիրուն Սմիթը քրքջաց, և Սպիտակ Ժանիքը որոշեց փախչել ու թաքնվել անտառում և վազելիս շարունակ նայում էր ետ՝ զրուցող մարդկանց։
Գորշ Ջրշունը հրաժարվեց շունը ծախել։ Նա հարստացել էր, ամեն ինչ ուներ։ Բացի դրանից, ավելի լավ լծկան շուն և լծվածքի ավելի լավ առաջընթացիկ անկարելի էր գտնել ո՛չ Մ աքենզիի, ո՛չ էլ Յուքոնի ափերին։ Սպիտակ Ժանիքը կռվելու վարպետ է։ Նրա համար դատարկ բան է որևէ շուն պատառպատառ անելը, ինչպես մարդու համար մժղուկ տրորելը։ (Այս խոսքերը լսելիս Սիրուն Սմիթի աչքերը փայլեցին, և նա ագահաբար լիզեց իր բարակ շրթունքները)։ Ոչ, Գորշ Ջրշունը ոչ մի գումարով չի ծախի Սպիտակ Ժանիքին։
Հենց որ Սպիտակ Ժանիքը պառկեց, Գորշ Ջրշունը երերալով մոտեցավ նրան ու փոկը գցեց վիզը։ Հետո Գորշ Ջրշունը նստեց Սպիտակ Ժանիքի կողքին՝ փոկի ծայրը ձեռքին։ Մյուս ձեռքում նա պահել էր շիշը և ստեպ֊ստեպ բերնին էր դնում դա, և այնժամ Սպիտակ Ժանիքը կլկլոց էր լսում։
Այդպես անցավ մի ժամ, և հանկարծ Սպիտակ ժանիքի Ժանիքի ականջին հասավ մեկի ոտնաձայնը։ Նա առաջինը տարբերեց դա և կռահելով, թե ով է գալիս, ամբողջ մարմնով փշաքաղվեց։ Գորշ Ջրշունը նստել ու գլուխր վեր֊վար էր անում։ Սպիտակ Ժանիքը զգուշությամբ ձգեց փոկը տիրոջ ձեռքից, բայց թուլացած մատներն ավելի սեղմվեցին, և Գորշ Ջրշունն արթնացավ։
Սիրուն Սմիթը մոտեցավ վիգվամին ու կանգ առավ Սպիտակ Ժանիքի կողքին։ Սա խուլ մռնչաց այդ ահարկու արարածի վրա, առանց աչքը նրա ձեռքերից հեռացնելու։ Մի ձեռքը պարզվեց առաջ ու սկսեց իջնել նրա գլխի վրա։ Սպիտակ Ժանիքը ավելի բարձր մռնչաց։ Ձեռքը շարունակում էր դանդաղորեն իջնել, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը չարացած նայելով նրան և արդեն խեղդվելով զայրագին մռնչոցից հետզհետե ավելի էր տափակում գետնին։ Եվ հանկարծ նրա ժանիքները շողշողացին, ինչպես օձի ատամները, և մետաղի սուր ճռինչով կրճտացին օդում։ Ձեռքը ժամանակին ետ քաշվեց։ Սիրուն Սմիթը վախեցավ ու կատաղեց։ Գորշ Ջրշունը խփեց Սպիտակ Ժանիքի գլխին, և սա հլու֊հնազանդ պառկեց գետնին։
Սպիտակ Ժանիքը հետևում Էր երկու մարդկանց ամեն մի շարժումին։ Նա տեսավ, որ Սիրուն Սմիթը գնաց ու շուտով վերադարձավ մի ծանր մահակ ձեռքին։ Գորշ Ջրշունը փոկը հանձնեց նրան։ Սիրուն Սմիթը շարժվեց առաջ։ Փոկը ձգվեց։ Սպիտակ Ժանիքը դեռ պառկած Էր։ Գորշ Ջրշունը մի քանի անգամ խփեց նրան՝ ստիպելով վեր կենալ։ Սպիտակ Ժանիքը հնազանդվեց և ցատկեց ուղիղ օտարականի վրա, որն ուզում էր իր հետ տանել նրան։ Սա սպասում էր այդ հարձակմանը և մահակի հարվածով Սպիտակ Ժանիքին փռեց գետին՝ ոստյունը կես ճանապարհին կասեցնելով։ Գորշ Ջրշունը ծիծաղեց և գլխով հավանության նշան արեց։ Սիրուն Սմիթը նորից ձգեց փոկը, և հարվածից շշմած Սպիտակ Ժանիքը դժվարությամբ ոտքի ելավ։
Հասնելով ամրոց՝ Սիրուն Սմիթը ամուր կապեց Սպիտակ Ժանիքին ու պառկեց քնելու։ Սպիտակ Ժանիքը սպասեց մի ժամ, հետո արդեն ընկավ փոկի վրա և տասը վայրկյան Էլ չանցած արդեն ազատ էր։ Նա ժամանակն իզուր չկորցրեց․ փոկը այնպես կտրեց շեղակի, որ ասես դանակով էր կտրված։ Նայելով այս ու այն կողմ՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց։ Ապա շրջվեց ու վազեց Գորշ Ջրշունի վիգվամը։ Հո պարտավոր չէ՞ր հնազանդվելու այդ օտար ու ահարկու աստծուն։ Նա ամբողջովին հանձնվել էր Գորշ Ջրշունին, և Գորշ Ջրշունից բացի, ուրիշ ոչ ոք չէր կարող տիրանալ իրեն։
Նախորդ ամբողջ գործողությունը կրկնվեց, միայն թե որոշ տարբերությամբ։ Գորշ Ջրշունը կրկին կապեց նրան և առավոտյան տարավ Սիրուն Սմիթի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ Սպիտակ ժանիքն Ժանիքն զգաց այդ տարբերությունը։ Սիրուն Սմիթը դնգստեց նրան։ Այս անգամ ամուր կապված Սպիտակ ժանիքին Ժանիքին այլ բան չէր մնում, եթե ոչ անզոր կատաղությամբ նետվել այս ու այն կողմ և կրել պատիժը։ Սիրուն Սմիթը գործի դրեց մահակն ու մտրակը, և այդպիսի ծեծ կյանքում երբեք առիթ չէր ունեցել զգալու Սպիտակ Ժանիքը։ Անգամ այն դնգստոցը, որ մի անգամ վաղուց տվել էր նրան Գորշ Ջրշունը, դատարկ բան էր՝ համեմատած այն ծեծի հետ, որին ստիպված էր ենթարկվել հիմա։
Սիրուն Սմիթը հաճույք էր զգում։ Նա ագահաբար նայում էր իր զոհին, և նրա աչքերում աղոտ կայծ Էր փայլում, երբ Սպիտակ Ժանիքը ցավից ոռնում էր և մահակի կամ մտրակի ամեն մի հարվածից հետո մռնչում էր։ Սիրուն Սմիթը դաժան էր, ինչպես դաժան լինում են միայն երկչոտները։ Հլու֊հնազանդ կրելով մարդկանց հասցրած հարվածներն ու լուտանքը՝ նա իր չարությունը թափում էր ավելի թույլ արարածների վրա։ Ամենայն կենդանի էակ սիրում Է իշխանություն, և Սիրուն Սմիթը բացառություն չէր, հնարավորություն չունենալով իր նմանների վրա իշխել՝ նա էլ օգտվում էր անասունների անպաշտպանությունից։ Բայց դրա համար Սիրուն Սմիթին չպետք է մեղադրել։ Այլանդակ մարմինն ու ցած մտացիությունը տրված էին նրան ի բնե, իսկ կյանքը խիստ վարվեց հետը և չուղղեց։
Սպիտակ ժանիքն Ժանիքն իմանում էր, թե ինչու են ծեծում իրեն։ Երբ Գորշ Ջրշունը փոկը գցեց նրա վիզը և կապը հանձնեց Սիրուն Սմիթին, Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ իր աստվածը հրամայում է իրեն գնալ այդ մարդու հետ։ Եվ երբ Սիրուն Սմիթը նրան տարավ ամրոց ու կապեց, նա հասկացավ, որ սա հրամայում է իրեն մնալ այդտեղ։ Հետևաբար նա խախտեց երկու աստվածների կամքը և արժանացավ պատժի։ Նա առաջ էլ առիթ էր ունեցել տեսնել, թե ինչպես նոր տիրոջից փախած շներին ծեծում են այնպես, ինչպես հիմա իրեն են ծեծում։ Սպիտակ ժանիքը Ժանիքը իմաստուն էր, սակայն նրա մեջ կային այնպիսի ուժեր, որոնցից նահանջում էր անգամ իմաստությունը։ Այդ ուժերից մեկը հավատարմությունն էր։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր սիրում Գորշ Ջրշունին, և այնուամենայնիվ հավատարիմ էր մնացել նրան՝ հակառակ նրա կամքին, նրա զայրույթին։ Նա չէր կարող փոխել իրեն։ Այդպես էր նա ստեղծված։ Հավատարմությունը Սպիտակ Ժանիքի ցեղի սեփականությունն էր, հավատարմությամբ նա տարբերվում էր մյուս բոլոր կենդանիներից, հավատարմությունը գայլին ու վայրի շանը բերեց մարդու մոտ և թույլ տվեց դառնալու նրա ընկերները։ Ծեծից հետո Սպիտակ Ժանիքին քաշեցին տարան ամրոց, և այս անգամ Սիրուն Սմիթը հնդկացիների ձևով կապեց նրան՝ ձողով։ Սակայն սեփական աստվածությունից հրաժարվելը հեշտ չէ, և Սպիտակ Ժանիքը զգում էր դա իր վրա։ Գորշ Ջրշունը նրա ահամար աստված էր, և նա շարունակում էր կառչած մնալ Գորշ Ջրշունից՝ հակառակ նրա կամքին։ Գորշ Ջրշունը դավաճանեց Սպիտակ ժանիքինԺանիքին, մերժեց նրան, բայց դա ոչ մի նշանակություն չուներ։ Զուր չէր, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը անձնատուր էր եղել Գորշ Ջրշունին հոգով ու մարմնով։ Այնքան էլ հեշտ չէր խզել այն կապը, որ իրեն միացնում էր իր տիրոջը։
Եվ գիշերը, երբ ամբողջ ամրոցը քնել էր, Սպիտակ ժանիքը Ժանիքը սկսեց կրծել այն ձողը, որին կապել էին իրեն։ Ձողը չոր էր և ամուր և այնքան էր մոտենում վզին, որ նա դժվարությամբ, մկանների տանջալի լարումից հետո, ատամները հասցրեց նրան, իսկ կապը կրծելու համար հարկ եղավ, որ մի քանի ժամ մեծ համբերությամբ աշխատի։ Նրանից առաջ ոչ մի շուն այդպիսի բան չէր արել, բայց Սպիտակ ժանիքն Ժանիքն արեց դա և առավոտյան կանուխ փախավ ամրոցից՝ ձողի կտորը վզից կախ։
Իմաստուն էր Սպիտակ Ժանիքը։ Եվ եթե նա միայն իմաստուն լիներ, չէր վերադառնա արդեն երկու անգամ իրեն դավաճանած Գորշ Ջրշունի մոտ։ Բայց նրա իմաստությանը միացած էր նաև հավատարմությունը. նա եկավ տուն, և տերը դավաճանեց նրան երրորդ անգամ։ Դարձյալ Սպիտակ ժանիքը Ժանիքը թույլ տվեց փոկը գցեն իր վիզը, և դարձյալ Սիրուն Սմիթը՝ եկավ նրա հետևից։ Եվ այս անգամ Սպիտակ ժանիքը Ժանիքը ավելի սաստիկ ծեծ կերավ։ Գորշ Ջրշունը անտարբեր նայում էր, թե ինչպես սպիտակ մարդը շաչեցնում է մտրակը։ Եվ չէր փորձում պաշտպանել շանը, քանի որ սա այլևս չէր պատկանում իրեն։ Երբ ծեծը վերջացավ, Սպիտակ Ժանիքը հազիվ կենդանի էր։ Հարավի քնքշացած շունը այդպիսի ծեծի չէր դիմանա, բայց Սպիտակ Ժանիքը դիմացավ։ Նրան կոփել էր կյանքի դաժան դպրոցը։ Շատ էր նա կենսունակ, և ավելի ուժեղ էր կառչած կյանքին, քան մյուս շները։ Բայց հիմա Սպիտակ Ժանիքը հազիվ էր շնչում։ Չէր կարող նույնիսկ երերալ, այնպես որ Սիրուն Սմիթն ստիպված եղավ մի կես ժամ սպասել, նախքան տուն տանելը։ Հետո արդեն Սպիտակ ժանիքը Ժանիքը վեր կացավ օրորվելով և առանց իր առջև որևէ բան տեսնելու՝ Սիրուն Սմիթի հետևից դիմեց դեպի ամրոցը։
Այս անգամ նրան կապեցին շղթայով, որը չէր կարելի կրծել։ Նա ջանում էր պոկել գերանի մեջ խփված կեռը, բայց նրա բոլոր ջանքերը զուր անցան։ Մի քանի օր հետո սնանկացած Գորշ Ջրշունը զգաստացավ ու երկար ուղևորության մեկնեց Պորքյոսիայն գետով դեպի Մաքենզի։ Սպիտակ Ժանիքը մնաց Ֆորտ-Յուքոնում և դարձավ խելացնոր ու մարդկային կերպարանքը կորցրած արարածի լրիվ սեփականությունը։ Բայց շունն ի՞նչ է իմանում խելագարության մասին։ Սպիտակ Ժանիքի համար Սիրուն Սմիթը դարձավ աստված՝ զարհոլրելի, բայց և այնպես աստված։ Խելագար աստված էր նա, բայց Սպիտակ Ժանիքը չէր իմանում, թե ինչ բան է խելագարությունը. նա միայն գիտեր, որ պետք է ենթարկվել այդ մարդու կամքին և կատարել նրա բոլոր կամայականություններն ու քմահաճույքները։
Սպիտակ Ժանիքի հետ այդպես վարվելով Սիրուն Սմիթը միտում էր որոշակի նպատակի։ Մի օր էլ մի քանի մարդ հավաքեց ցանկապատի մոտ։ Սիրուն Սմիթը, մահակը ձեռքին, մտավ այնտեղ և Սպիտակ Ժանիքին արձակեց շդթայից։ Հենց որ տերը ներս մտավ, Սպիտակ Ժանիքն սկսեց վազվզել անկյունից անկյուն ջանալով հասնել իրեն դիտող մարդկանց։ Փառահեղ էր Սպիտակ Ժանիքն իր ցասման մեջ։ Ուղիղ հինգ ոտնաչափ երկարությամբ և երկուսուկես էլ բարձրությամբ՝ նա կշռում էր իննսուն ֆունտ՝ ամեն մի չափահաս գայլից շատ ավելի։ Շան զանգվածային իրանը նա ժառանգել էր մորից, ըստ. որում նրա մարմնի վրա ճարպի հետք անդամ չկար։ Մկան, ոսկոր, ջիլ, և ո՛չ մի ունցիա ավելորդ քաշ, ինչպես վայել է իսկական մարտիկին, որը հիանալի վիճակում է գտնվում։
Ցանկապատի դուռը դարձյալ մի քիչ բացվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ։ Անհասկանալի բան էր կատարվում։ Դուռն ավելի լայն բացվեց։ Եվ հանկարծ մի խոշոր շուն հրեցին դեպի նա։ Դուռն անմիջապես փակվեց։ Սպիտակ ժանիքը Ժանիքը երբեք չէր տեսել այդ ցեղի շուն (մաստիֆ էր դա)։ Բայց անծանոթի չափերն ու վայրագ տեսքր բնավ էլ չշփոթեցրին նրան։ Նա իր առաջ տեսնում էր ոչ թե փայտ, ոչ թե երկաթ, այլ մի կենդանի արարած, որի վրա կարելի էր բարկությունը թափել։ Ժանիքները շողշողացնելով նա ցատկեց մաստիֆի վրա և պատռեց վիզը։ Մաստիֆը թափահարեց գլուխը և խռպոտ մռնչյունով խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա։ Բայց Սպիտակ Ժանիքը ցատկում էր այս ու այն կողմ՝ հակառակորդից խույս տալու ճարը գտնելով և միաժամանակ կարողանում էր ժանիքներով ծվատել նրան ու նորից ետ ցատկել։
Հանդիսատեսները ճչում էին, ծափ տալիս, իսկ Սիրուն Սմիթը՝ հիացմունքից դողալով ագահ հայացքը չէր կտրում հակառակորդի հախից եկող Սպիտակ ժանիքից։ Ժանիքից։ Ծանրամարմին և անդյուրաթեք մաստիֆը դատապարտված էր հենց սկզբից, և գոտեմարտը վերջացավ նրանով, որ Սիրուն Սմիթը մահակով քշեց Սպիտակ Ժանիքին, իսկ կիսամեռ մաստիֆին քաշեցին տարան դուրս։ Այնուհետև տանուլ տվածները վճարեցին գրազները, և Սիրուն Սմիթի ձեռքում դրամներ զնգզնգացին։
Այդ օրվանից էլ Սպիտակ Ժանիքն արդեն անհամբերությամբ էր սպասում այն րոպեին, երբ կրկին բազմություն կհավաքվի իր ցանկապատի մոտ։ Դա կռվի նախանշան էր, իսկ կռիվը հիմա նրա համար դարձել էր իր էությունը դրսևորելու միակ միջոցը։ Արգելափակված, հալածված, ատելությունից խելահեղ նա այդ ատելության համար ելք էր գտնում միայն այն ժամանակ, երբ տերը շուն էր բտց թողնում նրա արգելարանը։ Սիրուն Սմիթը երևի կարողանում էր հաշվի առնել Սպիտակ Ժանիքի ուժերը, որովհետև սա միշտ էլ հաղթական էր դուրս գալիս այդպիսի գուպարներից։ Մի անգամ իրար հետևից երեք շուն բաց թողեցին նրա մոտ։ Հետո էլ, մի քանի օր անց, հենց նոր բռնված մի չափահաս գայլ։ Իսկ երրորդ անգամ նա հարկադրված եղավ կռվել միաժամանակ երկու շան հետ։ Նրա մղած բոլոր կռիվներից ամենամոլեգինը այդ էր, ու թեև իր երկու հակառակորդներին գցեց գետին, բայց վերջ ի վերջո ինքն էլ հազիվ շունչ էր քաշում։
Աշնանը, երբ եկավ առաջին ձյունը և գետը ծածկվեց սառույցի փառով, Սիրուն Սմիթը իր և Սպիտակ Ժանիքի համար տեղ վարձեց շոգենավի վրա, որը մեկնում էր Յուքոնն ի վեր՝ Դոուսոն։ Սպիտակ ժանիքի Ժանիքի հռչակը տարածվել էր ամենուրեք և հայտնի էր «մարտական գայլ» մականունով, ուստի և շոգենավի տախտակամածին գտնվող նրա վանդակի առաջ միշտ հետաքրքրասերներ էին խռնվում։ Նա մռնչում էր ու նետվում հանդիսատեսների վրա և կամ անշարժ պառկում ու սառն ատելությամբ նայում նրանց։ Մի՞թե այդ մարդիկ արժանի չէին նրա ատելությանը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը երբեք այդպիսի հարց չէր տալիս իրեն։ Նա գիտեր միայն այդ զգացմունքը և ամբողջովին հանձնվում էր դրան։ Կյանքը դարձել էր նրա համար դժոխք։ Մարդու ձեռքն ընկած ամեն մի վայրենի գազանի նման նա էլ չէր կարող մնալ փականքի տակ։ Իսկ նա ստիպված էր դիմանալ ազատազրկությանը։
Անբան մարդիկ դիտում էին Սպիտակ Ժանիքին, փայտեր էին մտցնում վանդակաճաղերի միջով, նա էլ մռնչում էր, իսկ մարդիկ ծիծաղում էին նրա վրա։ Դրանք այնպիսի ցասում էին հարուցում նրա մեջ, որպիսին բնությունն անգամ չէր ենթադրել պարգևել նրան։ Սակայն բնությունը հարմարվելու ընդունակություն էր տվել նրան։ Այնտեղ, ուր մի այլ կենդանի կսատկեր կամ կհեզանար, Սպիտակ Ժանիքը հարմարվում Էր հանգամանքներին ու շարունակում ապրել չկոտրելով իր համառությունը։ Գուցե և Սիրուն Սմիթի կկրպարանքն ունեցող դևը վերջ ի վերջո կարողանար կոտրել Սպիտակ Ժանիքին, բայց մինչ այդ օրը նրա բոլոր ջանքերը մնում Էին ապարդյուն։
Եթե Սիրուն Սմիթի մեջ դև էր նստած, ապա այս հարցում Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր զիջում նրան, և այդ երկու դևերը անվախճան պատերազմ էին մղում իրար դեմ։ Առաջ Սպիտակ Ժանիքը բավականին խոհեմ էր, որպեսզի հնազանդվեր ձեռքին մահակ բռնած մարդուն, իսկ հիմա այդ խոհեմությունը չքվել էր նրանից։ Բավական էր, որ նա տեսնի Սիրուն Սմիթին, որպեսզի անմիջապես կատաղի։ Եվ երբ նրանք ընդհարվում էին, և մահակը Սպիտակ Ժանիքին քշում էր վանդակի անկյունը, այդ ժամանակ անգամ նա չէր դադարում մռնչալ ու ատամներր կրճտել։ Անկարելի էր մեղմացնել նրան։ Սիրուն Սմիթը կարող էր ծեծել Սպիտակ Ժանիքին ինչպես ուզենար և որքան ուզենար, մեկ է՝ նա անձնատուր չէր լինում։ Եվ հենց որ տերը դադարում էր ծեծել ու հեռանում էր, անմիջապես լսվում էր մարտակոչի շեշտ ունեցող նրա մռնչոցը և կամ թե Սպիտակ Ժանիքը նետվում էր վանդակի ձողերի վրա և ոռնում իրեն փոթորկող ատելությունից։
Երբ շոգենավը հասավ Դոուսոն, Սպիտակ Ժանիքին ափ տարան։ Բայց Դոուսոնում էլ նա ապրում էր առաջվա պես ամենքի աչքի առաջ, մշտապես պարապ մարդկանցով շրջապատված վանդակում։ Սմիթը ի ցույց էր դրել իր «մարտակտն գայլին», և մարդիկ ոսկու փոշով հիսունական սենթ էին վճարում նրան դիտելու համար։ Սպիտակ Ժանիքը ոչ մի րոպե հանգիստ չուներ։ Եթե նա քներ, արթնացնում էին, ձեռնափայտով վեր կացնում։ Իսկ տեսարանը ավելի գրավիչ դարձնելու համար Սպիտակ Ժանիքին մշտտպես պահում էին կատաղած վիճակում։
Սակայն ամենավատը այն մթնոլորտն էր, որի մեջ ապրում էր նա։ Նայում էին նրան որպես մի զարհուրելի վայրի գազանի, և մ արդկանց այդ վերաբերմունքը վանդակի ճաղերի միջով թափանցում էր Սպիտակ Ժանիքին։ Նրանց ամեն մի խոսքը, ամեն մի շարժումը համոզում էր նրան, թե որքան սարսափելի է մարդկանց համար իր ցասումը։ Իսկ դա միայն յուղ էր լցնում կրակի վրա, և օրավուր աճում էր Սպիտակ Ժանիքի վայրագությունը։ Ահա ևս մի ապացույց այն բանի, թե որքան ենթարկվող էր այն ատաղձը, որից կերտված էր նա՝ շրջապատին հարմարվելու նրա ընդունակության ապացույցը։
Սիրուն Սմիթը ոչ միայն ի ցույց էր դրել Սպիտակ Ժանիքին, այլև պրոֆեսիոնալ մարտիկ դարձրել նրան։ Երբ գոտեմարտ կազմակերպելու հնարավորություն էր ներկայանում, Սպիտակ Ժանիքին տանում էին անտառ, քաղաքից մի քանի մղոն հեռու։ Սովորաբար այդ անում էին գիշերը, տեղական հեծյալ ոստիկանության հետ ընդհարվելուց խույս տալու համար։ Մի քանի ժամ հետո, լուսաբացին, գալիս էին հանդիսատեսներն ու այն շունը, որի հետ նա կռվելու էր։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հարկադրված էր հանդիպելու ամեն ցեղի ու ամեն մեծության հակառակորդների։ Նա ապրում էր վայրի երկրում, ուր մարդիկ ևս վայրենի էին, և շների մենամարտերը սովորաբար վերջանում էին մասնակիցներից մեկի մահվամբ։
Բայց Սպիտակ Ժանիքը շարունակում էր կռվել, հետևաբար և մահանում էին նրա հակառակորդները։ Նա երբեք պարտություն չէր կրել։ Մարտական կոփվածքը, որ ստացել էր մանկությունից, երբ ստիպված էր կռվել Լիփ֊Լիփի ու ջահել շների ամբողջ ոհմակի հետ, լավ ծառայություն էին մատուցել նրան։ Սպիտակ Ժանիքին փրկում էր այն, որ նա հաստատ մնամ էր ոտքի վրա կանգնած։ Ոչ մի հակառակորդ չէր կարողացել զգետնել նրան։ Այն շները, որոնց մեջ դեռ մնացել էր իրենց հեռավոր նախնիների՝ գայլերի արյունը, ի գործ էին դնում իրենց նախասիրած մարտական հնարանքը՝ նետվում էին հակառակորդի վրա ուղղակի կամ անսպասելի ոստյունով, կողքից, նկատի ունենալով խփել նրա ուսին և գցել մեջքի վրա։ Բարակները, լայկաները, գամփռները, նյուֆաունդլենդները այդ ձևը փորձել էին Սպիտակ ժանիքի Ժանիքի վրա ու ոչ մի արդյունքի չէին՝ հասել։ Չէր եղել մի դեպք, որ Սպիտակ Ժանիքը հավասարակշռությունը կորցնի։ Մարդիկ այդ պատմում էին իրար և ամեն անդամ հույս ունեին, թե նրան կտապալեն գետին, բայց նա մշտապես հիասթափեցնում էր նրանց։
Սպիտակ Ժանիքին օգնում էր նրա կայծակնային արագությունը։ Դա հսկայական առավելություն էր տալիս նրան հակառակորդների նկատմամբ, որոնցից ամենափորձվածներն անգամ այդպիսի հնարագետ մարտիկի չէին պատահել։ Հարկ էր լինում հաշվի առնել նաև նրա հարձակման անակնկալ լինելը։ Բոլոր շները կռվելուց առաջ մի որոշակի ծես են կատարում՝ ատամներն են կրճտում, փշաքաղվում են, մռնչում, և բոլոր շները, որոնք Սպիտակ Ժանիքի հետ ստիպված էին եղել կռվել, գետին էին տապալվել ու շունչր փչել, նախքան կռվի կբռնվեին կամ թե անակնկալից ուշքի կգային։ Այնքան հաճախ էր պատահել դա, որ սկսել էին Սպիտակ Ժանիքին զսպել, որպեսզի հակառակորդին հնարավորություն տան կատարելու ծեսը և նույնիսկ նրանից առաջ նետվելու կռվի մեջ։
Սակայն մարտերում ամենամեծ առավելությունը տալիս էր Սպիտակ Ժանիքին նրա փորձառությունը։ Սպիտակ Ժանիքը կռվից ավելի լավ էր հասկանում, քան նրա որևէ հակառակորդը։ Նա բոլորից շատ էր մենամարտել, կարող էր ետ մղել ամեն մի հարձակում, իսկ նրա սեփական մարտական հնարանքները շատ ավելի բազմազան էին և հազիվ թե բաբելավման կարիք ունենային։
Ժամանակն անցնում էր, և մենամարտելու առիթները հետզհետե նվազում էին։ Շնամարտի սիրահարներն արդեն հույսը կորցրել էին, թե արժանի ախոյան կգտնեն Սպիտակ Ժանիքի համար, իսկ Սիրուն Սմիթին այլ բան չէր մնում անել, եթե ոչ դուրս բերել նրան զայլերի դեմ։ Հնդկացիները հատկապես այդ նպատակով գայլ էին որսում թակարդով, և Սպիտակ Ժանիքի մենամարտը գայլի հետ միշտ էլ ահագին բազմություն էր հավաքում։ Մի անդամ էլ հաջողվեց չգիտես որտեղից ձեռք բերել մի հասուն էգ լուսան, և այս անգամ Սպիտակ Ժանիքն ստիպված եղավ մարտում պաշտպանել իր կյանքը։ Լուսանը չէր զիջում նրա ո՛չ շարժումների արագությանը, ո՛չ ցասմանը և գործի էր դնում ատամներն ու սուր ճիրանները, մինչդեռ Սպիտակ ժանիքը Ժանիքը գործում էր միայն ատամներով։
Սակայն լուսանի հետ մենամարտելուց հետո կռիվները վերջացան։ Սպիտակ Ժանիքը այլևս ախոյան չուներ մարտնչելու. ոչ ոք չէր կարող արժանի հակառակորդ դուրս հանել նրա դեմ։ Եվ նա մինչև գարուն մնաց վանդակում, իսկ գարնանը Դոուսոնից եկավ ոմն Թիմ Քինեն, որի զբաղմունքը թղթախաղն էր։ Քինենն իր հետ բերել էր մի բուլդոգ, որ հայտնվել էր Քլոնդայկում։ Սպիտակ Ժանիքի և այդ շան հանդիպումն անխուսափելի էր, և քաղաքի բնակիչներից մի քանիսի համար նրանց միջև կայանալիք մենամարտը մի ամբողջ շաբաթ խոսակցության գլխավոր նյութն էր։
նությունը՝ փրկեց իրեն միայն անսպասելի ոստյուն կատարելով դեպի հակադիր կողմը։
Ժամանակն անցնում էր։ Սպիտակ ժանիքը Ժանիքը պարում ու պտտվում էր Չերոկիի շուրջը՝ ստեպ֊ստեպ կծելով նրան և անմիջապես մի կողմ նետվելով։ Իսկ բուլդոգը մռայլ համառությամբ շարունակում էր վազել նրա հետևից։ Վաղ թե ուշ, մեկ է, նա իր ուզածը կանի և բռնելով Սպիտակ Ժանիքի կոկորդը, կլուծի գոտեմարտի ելքը։ Իսկ հիմա այլ բան չէր մնում անել, եթե ոչ համբերությամբ կրել հակառակորդի հարձակումները։ Նրա կարճ ականջները կախվել էին ծոպերի նման, վիզն ու ուսերը ծածկվել էին բազմաթիվ վերքերով, և նույնիսկ շրթունքները պատառոտված էին ու արյունաշաղախ, իսկ այդ ամենը արել էին Սպիտակ ժանիքի Ժանիքի կայծակնային խածումները, որոնք չէր կարելի նախատեսել և որոնցից կարելի չէր խուսափել։
Շատ անգամ Սպիտակ Ժանիքը փորձեց գետին տապալել Չերոկիին, սակայն հասակների տարբերությունը շատ մեծ էր։ Չերոկին ամրակազմ Էր ու գետնին կպած։ Եվ այս անգամ բախտը դավաճանեց Սպիաակ Ժանիքին։ Ոստոստելով ու հոլի պես պտտվելով Չերոկիի շուրջը՝ նա գտավ մի հարմար պահ, երբ հակառակորդը չկարողանալով ընդոստ պտույտ գործել գլուխը տարավ մի կողմ և ուսը թողեց անպաշտպան: Սպիտակ Ժանիքը նետվեց առաջ, բայց նրա սեփական ուսը բավական բարձր մնաց հակառակորդի ուսից, և չկարողանալով կանգ առնել ամբողջ թափով թռավ նրա մեջքի վրայով։ Եվ Սպիտակ Ժանիքի մարտական գործունեության ամբողջ ընթացքում մարդիկ ականատես եղան, թե ինչպե՛ս «մարտական գայլը»՝ չկարողացավ ոտքի վրա կանգնած մնալ։ Նա կատվի նման պտտվեց օդում և հենց այդ էլ չթողեց, որ ընկնի մեջքին։ Սպիտակ Ժանիքը շրմփաց կողքի վրա և հաջորդ ակնթարթին էլ վեր թռավ, բայց Չերոկիի ատամներն արդեն խրվել էին նրա կոկորդը։
Այնքան էլ հաջող չէր բռնված նրա կոկորդը՝ ցած էր, կրծքին մոտ, բայց Չերոկին ծնոտները չէր բացում։ Սպիտակ Ժանիքը նետվում էր այս ու այն կողմ՝ ջանալով դեն գցել բուլդոգին իր վրայից։ Իր հետ քարշ եկող այդ ծանրությունը կատաղեցնում էր նրան. կաշկանդում էր նրա շարժումները, զրկում ազատությունից, կարծես ընկել էր թակարդը։ Նրա բնազդը ըմբոստանում էր դրա դեմ։ Խելքը կորցրել էր նա։ Կյանքի ծարավն էր համակել նրան։ Մարմինը տիրակալորեն ազատություն էր պահանջում։ Ուղեղն ու բանականությունը չէին մասնակցում այդ պայքարին, նահանջել էին ապրելու, շարժվելու կույր ձգտումից, նախ և առաջ շարժվելու ձգտումից, որովհետև հենց դրա մեջ էր արտահայտվում կյանքը։
Առանց մի վայրկյան իսկ կանգ առնելու Սպիտակ Ժանիքը պտտվում էր, ցատկում առաջ ու ետ ջանալով դեն գցել վզից կախված հիսուն ֆունտանոց բեռը։ Իսկ բուլդոգի համար կարևոր էր միայն մի բան՝ ծնոտներր չբացել։ Շատ հազվադեպ, երբ կարողանում էր մի ակնթարթ թաթերը դիպցնել գետնին, նա ջանում էր դիմադրել Սպիտակ ժանիքին Ժանիքին և իսկույն էլ մի շրջան էր գծում օդում՝ ենթարկվելով խելացնոր հակառակորդի յուրաքանչյուր շարժմանը։ Չերոկին վարվում էր այնպես, ինչպես հրամայում էր նրան բնազդը. գիտեր, որ ճիշտ է վարվում, որ չի կարելի ծնոտները թուլացնել, և մերթ֊մերթ հաճույքից ցնցվում էր։ Այդ պահերին նա նույնիսկ փակում էր աչքերը և հաշվի չառնելով ցավերը՝ թույլ էր տալիս Սպիտակ Ժանիքին թափ տալ իրեն մերթ աջ, մերթ ձախ։ Այս ամեմը նշանակություն չուներ. հիմա Չերոկիի համար կարևոր էր մի բան՝ ատամները չբացել, և նա չէր բացում։
Սպիտակ ժանիքը Ժանիքը դադարեց այս ու այն կողմ նետվել, երբ վերջնականապես ուժասպառ եղավ։ Նա արդեն ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում հասկանալ։ Իր ամբողջ կյանքում երբեք առիթ չէր ունեցել այդպիսի բան զգալու։ Այն շները, ում հետ կռվել էր մինչև այդ, բոլորովին այլ կերպ էին վարվում։ Նրանց հետ պետք էր գործել այսպես՝ բռնել, ատամներով պատռել, ետ ցատկել, դարձյալ բռնել, ատամներով պատռել ու ետ ցատկել։ Սպիտակ Ժանիքը կիսապառկած էր դետնին և ծանր շնչում էր։ Չերոկին, առանց ատամները թուլացնելու, ամբողջ մարմնով ընկել էր նրա վրա ու ճգնում էր մեջքի շրջել։ Սպիտակ Ժանիքը դիմադրում էր ու զգում, որ բուլդոգի ծնոտները ասես ծամելով իր մորթին՝ հետզհետե վեր են բարձրանում։ Րոպե առ րոպե դրանք մոտենում էին կոկորդին։ Բուլդոգը հաշվով էր գործում։ Ջանալով բաց չթողնել իր բռնածը՝ նա օգտագործում էր նվազագույն հնարավորությունը, որպեսզի ավելի շատ բռնի։ Այդպիսի հնարավորություն ունենում էր նա, երբ Սպիտակ Ժանիքը պառկում էր հանգիստ, բայց հենը որ նա սկսում էր դուրս պրծնել, բուլդոգն անմիջապես սեղմում էր ծնոտները։
Սպիտակ Ժանիքը դունչը կարող էր հասցնել միայն Չերոկիի վզակոթին։ Նա ատամները խրեց նրա ուսից վեր, բայց վերուվար անել, ասես մաշկը ծամելու համար, չկարողացավ, այդ եղանակը ծանոթ չէր նրան, մանավանդ որ նրա ծնոտներր վարժված չէին այդպիսի սեղմումի համար։ Նա ատամներով ջղաձգորեն պատառոտում էր Չերոկիին ու մեկ էլ զգաց, որ իրենց դիրքը փոխվել է։ Չերոկին գցեց նրան մեջքի վրա ու դեռ ծնոտները չբացելով՝ հակառակորդի վրա կանգնելու ճարը գտավ։ Սպիտակ Ժանիքը ծալեց հետևի ոտքերը և կատվի պես սկսեց ճիրաններով պատառոտել իր թշնամուն։ Չերոկին ենթարկվում էր փորը ճեղքվելու վտանգին և փրկվեց միայն նետվելով մի կողմ՝ Սպիտակ Ժանիքի նկատմամբ ուղիղ անկյուն կազմելով։
Նրա ծնոտների սեղմումից ազատվելն անիմաստ էր․ դա կաշկանդում էր նրան ճակատագրի անողոքությամբ։ Չերոկիի ատամները դանդաղորեն շարժվում էին վեր, երակի երկայնքով։ Սպիտակ Ժանիքին մահանալուց զերծ էին կացուցում միայն մորթի լայն ծալքերը և վզի խիտ մազերը։ Չերոկին նրա մորթիով ամբողջովին խցկել էր բերանը, բայց դա չէր խանգարում նրան օգտվելու նվազագույն հնարավորությունից և էլ ավելի ներս առնելու։ Նա խեղդում էր Սպիտակ Ժանիքին, որի համար շնչելը րոպե առ րոպե դժվարանում էր։
Ըստ երևույթին պայքարը մոտենում էր վախճանին։ Չերոկիի վրա գրազ եկած մարդիկ հիացմունքից խելահեղ հսկայական գրազներ էին առաջարկում։ Սպիտակ Ժանիքի կողմնակիցները ընկճվել Էին և հրաժարվում էին մեկի դիմաց տասը և մեկի դիմաց քսան դնելուց։ Սակայն եղավ մեկը, որ գրազ եկավ մեկի դիմաց հիսուն։ Սիրուն Սմիթն էր դա։ Նա մտավ շրջանի մեջ և մատնացույց անելով Սպիտակ Ժանիքին՝ սկսեց արհամարհանքով ծիծաղել նրա վրա։ Դա իր ազդեցությունն ունեցավ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը զայրույթից խելքը թռցրեց։ Եվ հավաքելով վերջին ուժերը՝ ոտքի ելավ։ Բայց բավական էր, որ այս ու այն կողմ նետվի շրջանի մեջ՝ հիսուն ֆունտանոց բեռը վզից կախ, որ այդ զայրույթին փոխարինի սարսափը։ Կյանքի ծարավը նորից համակեց նրան, և բանականությունը մարեց՝ ենթարկվելով մարմնի հրամաններին։ Նա վազում էր շրջանի մեջ՝ գայթելով, ընկնելով, նորից վեր կենալով, ծառս Էր ելնում, իր թշնամուն վեր նետում, և այնուամենայնիվ զուր էին անցնում իրեն փակչած մահը թոթափելու նրա բոլոր փորձերը։
Վերջապես Սպիտակ Ժանիքը փռվեց մեջքի վրա, և բուլդոգը անմիջապես ատամներով բռնեց ավելի վեր և երախն առնելով նրա մաշկր՝ համարյա թույլ չէր տալիս նրան շունչ քաշել։ Ծափահարությունների որոտով դիմավորեցին հաղթողին, բազմությունից զոռում էին. «Չերոկի՜, Չերոկի՜»։ Բուլդոգը եռանդագին խաղացնում էր կճատ պոչը։ Բայց ծափահարությունները չէին խանգարում նրան։ Պոչը և զանգվածային ծնոտները գործում էին միմյանցից բոլորովին անկախ։ Պոչը տարուբերվում էր մի կողմից մյուսը, իսկ ծնոտները ավելի ու ավելի ուժգին էին սեղմում Սպիտակ Ժանիքի կոկորդը։
— Զգույշ, կծում է,— գոռաց մեկը, և բազմությունից շատերը հռհռացին։
Սքոթը մեջքը շրջեց դեպի Սիրուն Սմիթը և մոտեցավ սահնակավարին, որ դեռ զբաղված Էր Սպիտակ ժանիքով։Ժանիքով։
Հանդիսատեսներից ոմանք արդեն գնում Էին, ոմանք Էլ խումբ֊խումբ հավաքվել Սքոթին էին նայում ու խոսում իրար հետ։
— Ոչ, կսպանե մ։ Ա՛յ, նայեցեք։
Հիմա էլ Սպիտակ ժանիքին Ժանիքին պաշտպանելու հերթը եկավ Ուիդոն Սքոթին, ինչպես մի քանի րոպե առաջ խածված Մեթն էր պաշտպանում։
— Դուք ինքներդ առաջարկեցիք փորձել նրան, դե փորձեցեք։ Մենք սկսեցինք միայն, հո չի՞ կարելի միանգամից հրաժարվել։ Ինքս եմ հանցավոր։ Եվ... հապա մի նայեցե՜ք դրան։
Աստվածը նստել էր նրանից մի քանի քայլ հեռու։ Դրա մեջ դեռ ոչ մի սարսափելի բան չկար. նրանք սովորաբար կանգնած են պատժում։ Բացի դրանից, այս աստվածը ո՛չ մահակ ուներ, ո՛չ մտրակ, ո՛չ էլ հրացան, և հենց ինքը՝ Սպիտակ Ժանիքն էլ կապված չէր։ Ոչ մի բան չէր կաշկանդում նրան՝ ո՛չ շղթան, ո՛չ էլ փայտին ամրացված փոկը. այնպես որ ինքը կարող է փախչել ազատվել ավելի շուտ, քան աստվածը վեր կենալու ժամանակ կունենա։ Իսկ հիմա պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի հետո։
Աստվածը նստել էր բոլորովին հանգիստ՝ տեղից վեր կենալու փորձ չանելով, և Սպիտակ Ժանիքի չարամիտ մռնչոցը աստիճանաբար վերածվեց խուլ գռմռոցի, հետո Էլ գռմռոցը դադարեց։ Աստվածն սկսեց խոսել և նրա ձայնի առաջին իսկ հնչյուններից Սպիտակ Ժանիքի վզակոթը փշաքաղվեց և կոկորդից դարձյալ քլթքլթոց լսվեց։ Բայց աստվածը շարունակում Էր խոսել նույն անխռովությամբ առանց որևէ խիստ շարժում կատարելու։ Սպիտակ Ժանիքը մռնչում էր նրա ձայնին համահնչյուն, այնպես որ բառերի ու մռնչոցի միջև համաչափ ռիթմ ստեղծվեց։ Սակայն մարդու խոսքը հորդում էր անվերջ։ Նա այնպես էր խոսում, ինչպես երբեք ոչ ոք չէր խոսել Սպիտակ Ժանիքի հետ։ Մեղմ, հանգստացնող բառերից քնքշանք էր լսվում, և այդ քնքշանքը ինչ-որ արձագանք էր առաջացնում Սպիտակ ժանիքի Ժանիքի մեջ։ Ակամա, հակառակ բնազդի բոլոր նախազգուշացումներին՝ նա վստահություն զգաց իր նոր աստծու հանդեպ։ Նրա մեջ սկիզբ առավ սեփական անվտանգության հավատը, մի բան, որից քանի անգամ ստիպված էր եղել տարհամոզվել մարդկանց հետ շփվելիս։
Աստվածը խոսեց երկար, հետո էլ վեր կացավ ու գնաց։ Իսկ երբ նորից երևաց տնակի շեմքին, Սպիտակ Ժանիքը կասկածամտորեն զննեց նրան։ Նրա ձեռքին ո՛չ մտրակ կար, ո՛չ փայտ, ո՛չ էլ զենք։ Եվ նրա առողջ ձեռքը հետևը չէր։ Նա նստեց նույն տեղը՝ Սպիտակ Ժանիքից մի քանի քայլ հեռու և միս պարզեց նրան։ Սպիտակ Ժանիքը ականջները տնկեց, անվստահ նայեց մսին՝ միաժամանակ և՛ դրան, և՛ աստծուն նայելու հնարը գտնելով, և պատրաստվեց մի կողմ նետվել վտանգի առաջին իսկ նշույլը նկատելիս։
Սակայն պատիժը դեռևս հետաձգվում էր։ Աստվածը ուտելիք էր պարզում նրան, և ուրիշ ոչինչ։ Միսը միս էր և ոչ մի սարսափելի բան չէր պարունակում։ Բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը դեռ տարակուսում էր ու պարզված միսը չվերցրեց, թեև Սքոթի ձեռքը ավելի ու ավելի էր մոտենում նրա քթին։ Աստվածներն իմաստուն են. ի՞նչ իմանաս, թե ինչ նենգություն կա արտաքուստ անվտանգ այդ մսի տակ։ Իր նախկին փորձով, մանավանդ երբ հարկ էր եղել գործ ունենալ կանանց հետ, Սպիտակ Ժանիքը գիտեր, որ միսն ու պատիժը ամենուրեք սերտ ու անախորժ կապ ունեին իրար հետ։
Վերջ ի վերջո աստվածը միսը գցեց ձյան վրա, Սպիտակ Ժանիքի ոտքերի մոտ։ Սա մանրակրկիտ հոտոտեց մսի կտորը առանց նայելու դրան, որովհետև աչքերը հառել էր աստծուն։ Ոչ մի վատ բան տեղի չունեցավ։ Այնժամ նա միսն առավ բերանն ու կուլ տվեց։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Աստվածը մի այլ կտոր առաջարկեց։ Եվ երկրորդ անգամ էլ Սպիտակ Ժանիքը հրաժարվեց նրա ձեռքից ընդունել դա, և կրկին աստվածը միսը նետեց ձյան վրա։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ Բայց եկավ այն պահը, երբ աստվածը հրաժարվեց նետել միսը։ Նա պահում էր դա ձեռքում և համառորեն առաջարկում Սպիտակ Ժանիքին միսը իր ձեռքից վերցնել։
Եվ Սպիտակ Ժանիքը գործարք կնքեց իր հետ. մռնչում էր՝ ականջները գլխին սեղմած, բայց չէր փորձում ո՛չ կծել Սքոթին, ո՛չ էլ փախչել նրանից։ Ձեռքն իջնում էր. նրա ու Սպիտակ Ժանիքի գլխի միջև եղած տարածությունը հետզհետե պակասում էր։ Ահա նա դիպավ փշաքաղված մազերին։ Սպիտակ Ժանիքը սեղմվեց գետնին։ Ձեռքն էլ հետևեց նրան՝ ավելի ու ավելի սեղմվելով։ Կծկված, համարյա թե դողահար, նա դեռ զսպում էր իրեն։ Նա տանջվում էր իր բնազդները բռնադատող այդ ձեռքի հպումից։ Չէր կարող մեկ օրվա մեջ մոռանալ այն ամբողջ չարիքը, որ պատճառել էին նրան մարդկային ձեռքերը։ Բայց այդպես էր աստծու կամքը, և ամեն ինչ արեց նա, որպեսզի ստիպի իրեն ենթարկվելու այդ կամքին։
Ձեռքը բարձրացավ ու նորից իջավ՝ փաղաքշելով ու շոյելով նրան։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ, սակայն բավական էր, որ ձեռքը բարձրանա, որպեսզի բարձրանան նաև Սպիտակ Ժանիքի մեջքի մազերը։ Եվ ամեն անգամ, երբ իջնում էր ձեռքը, նրա ականջները սեղմվում էին գլխին, և կոկորդում սկսում էր քլթքլթալ մռնչյունը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը մռնչում էր՝ նախազգուշացնելով աստծուն, թե պատրաստ է վրեժ լուծել իրեն հասցված ցավի համար։ Ի՜նչ իմանաս, թե երբ երևան կգան աստծու իսկական մտադրությունները։ Ուզած րոպեին նրա մեղմ, այդպիսի վստահություն ներշնչոդ ձայնը կարող է վերածվել ցասումնալից ճիչի, իսկ այղ քնքուշ, շոյող մատները կսեղմվեն աքցանի նման և Սպիտակ ժանիքին Ժանիքին կզրկեն պատժին դիմադրելու ամեն մի հնարավորությունից։
Սակայն աստծու խոսքերը առաջվա պես փաղաքշական էին, իսկ նրա ձեռքը նույն ձևով բարձրանում ու նորից էր ղիպչում Սպիտակ Ժանիքին, և այդ հպումների մեջ ոչ մի թշնամական բան չկար։ Սպիտակ ժանիքը Ժանիքը երկու տեսակ բան էր զգում։ Բնազդը ըմբոստանում էր այդպիսի վերաբերմունքի դեմ, նեղում էր նրան, խոտոր էր նրա աղատ լինելու ձգտումին։ Եվ այնուամենայնիվ ֆիզիկական ցավ չէր զգում, ընդհակառակը, այդ հպումները նույնիսկ հաճելի էին։ Քիչ-քիչ աստծու ձեռքը մոտեցավ նրա ականջներին և սկսեց զգուշությամբ քորել դրանք, կարծես թե հաճելի զգացողությունը նույնիսկ սաստկացավ։ Բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը դեռ վախենում էր. առաջվա պես աչալուրջ էր, սպասում էր մի որևէ վատ բան և մերթ տառապանք էր զգում, մերթ հաճույք, նայած, թե այդ երկու զգացումներից որ մեկն էր գերիշխում։
— Պա՜հ, գրո՛ղը տանի։
Այս խոսքը պոռթկաց Մեթի բերանից։ Նա թևերը քշտած՝ դուրս էր գալիս խրճիթից, բռնած կեղտաջրի կոնքը և ուզում էր շրմփացնել ձյան վրա, երբ մեկ էլ տեսավ, որ Ուիդոն Սքոթը շոյում է Սպիտակ Ժանիքին։
Նրա, ձայնի առաջին իսկ հնչյունները լսելով, Սպիտակ ժանիքը Ժանիքը ետ նետվեց ու սկսեց վայրագ մռնչալ։
Մեթը նայեց իր տիրոջը, գլուխն օրորեց հավանություն չտալով և սրտամորմոք ձևով։
— Ներեցեք խնդրեմ, մի՛ստր Սքոթ, բայց, աստվա՜ծ վկա, ձեր մեջ առնվազն տասնյոթ հիմար կա, և ամեն մեկը գործում է իր ձևով։
Ուիդոն Սքոթը ժպտաց գերազանցություն ունեցողի ձևով, վեր կացավ ու կռացավ Սպիտակ Ժանիքի վրա։ Քաղցրությամբ խոսեց նրա հետ, հետո դանդաղ պարզեց ձեռքը ու դարձյալ սկսեց շոյել գլուխը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը համբերությամբ տանում էր այդ շոյանքը, բայց նայում էր, նայում ակնասևեռ, ոչ թե նրան, ով շոյում էր իրեն, այլ խրճիթի դռանը կանգնած Մեթին։
— Գուցե և դուք դառնաք առաջնակարգ ինժեներ, մի՛ստր Սքոթ,— ճամարտակում էր սահնակավարը,— բայց ես կարծում եմ, թե շատ բան եք դուք կորցրել կյանքում. մանկություն տարիներին պետք է փախչեիք տնից ու ընդունվեիք կրկես։
Բայց սերը չի կարող գալ մեկ օրվա մեջ։ Սկիզբ առնելով հակումից՝ նա զարգանում էր խիստ դանդաղ։ Սպիտակ Ժանիքը հավանում էր իր նոր ձեռք բերած աստծուն ու չէր փախչում նրանից, թեև ամբողջ ժամանակ ազատ էր։ Նոր աստծու մոտ ապրելը անհամեմատ ավելի լավ էր, քան թե Սիրուն Սմիթի վանդակում, բացի դրանից, Սպիտակ Ժանիքը չէր կարող ապրել առանց աստվածության։ Նրա համար անհրաժեշտություն էր դարձել իր վրա մարդու իշխանությունն զգալը։ Մարդուց կախված լինելու կնիքը մնացել էր Սպիտակ Ժանիքի վրա այն հեռավոր օրերից, երբ նա լքեց հեռավոր Հյուսիսը և սողաց Գորշ Ջրշունի ոտքերի մոտ՝ հլու֊հնազանդ սպասելով ծեծի։ Այս անջինջ կնիքը դարձյալ դրվեց նրա վրա, երբ երկրորդ անգամ վերադարձավ հյուսիսից՝ սովից հետո և ձկան հոտ առավ Գորշ Ջրշունի ավանում։
Եվ Սպիտակ Ժանիքը մնաց իր նոր տիրոջ մոտ, որովհետև չէր կարող ապրել առանց աստվածության և որովհետև Ուիդոն Սքոթը Սիրուն Սմիթից լավ էր։ Ի նշան երախտագիտության՝ նա ստանձնեց պահապանի պարտականությունը տիրոջ ունեցվածքի նկատմամբ։ Ման էր գալիս խրճիթի շուրջը, երբ լծկան շներն արդեն քնել էին, և Սքոթի առաջին իսկ ուշացած հյուրը ստիպված էր պաշտպանվել նրանից այնքան ժամանակ, մինչև օգնության հասներ տերն ինքը։ Բայց շուտով Սպիտակ ժանիքն Ժանիքն սկսեց գողերին տարբերել ազնիվ մարդկանցից, հասկացավ, թե որքան մեծ նշանակություն ունի վարքն ու քայլվածքը։ Այն մարդուն, որը հաստատաքայլ զալիս էր ուղիղ դեպի դուռը, նա ձեռք չէր տալիս, թեև չէր դադարում ակնասևեռ նրան հետևելուց, մինչև որ դուռը բացվեր և այցելուի բարեհուսությունը հաստատեր տան տերը։ Բայց այն, որ մոտենում էր գաղտագողի, կողմնային ուղիներով, ջանալով, որ իրեն չտեսնեն, Սպիտակ Ժանիքից չէր ազատվի, ուստի և անմիջապես դիմում էր հապճեպ ու խայտառակ փախուստի։
Ուիդոն Սքոթը որոշեց վարձատրել Սպիտակ Ժանիքին այն ամենի համար, ինչ սա ստիպված էր եղել կրել, ավելի ճիշտը քավել այն մեղքերը, որոնց համար մարդը հանցավոր էր նրա առաջ։ Դա սկզբունքի, խղճի հարց դարձավ Սքոթի համար։ Նա զգում էր, որ մարդիկ պարտք ունեն Սպիտակ ժանիքինԺանիքին, և պետք է վճարել այդ պարտքը, ուստի և ջանում էր ըստ հնարավորին ավելի շատ քնքշանք ցուցաբերել Սպիտակ Ժանիքի հանդեպ։ Եվ իր համար կանոն դարձրեցհ ամեն օր երկար ժամանակ շոյել ու գուրգուրել նրան։
Սկզբնական շրջանում այդ փաղաքշանքը միայն կասկած ու թշնամանք էր առաջացնում Սպիտակ ժանիքի Ժանիքի մեջ, բայց քիչ֊քիչ նա սկսեց հաճույք զգալ դրանից։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը իր մի սովորույթից չկարողացավ ոչ մի կերպ հրաժարվել. հենց որ մարդու ձեռքը դիպչում էր նրան, սկսում էր մռնչալ ու ձայնը չէր կտրում, մինչև Սքոթը չհեռանար։ Բայց այդ մռնչյունի մեջ երևան եկան նոր շեշտեր։ Կողմնակի մարդը չէր զգա դրանք, նրա համար Սպիտակ ժանիքի Ժանիքի մռնչոցը առաջվա պես մնացել էր սկզբնական վայրենության արտահայտությունը, որից մարդու արյունը ւառչում է երակներում։ Այն հեռավոր օրերից, երբ Սպիտակ ժանիքը Ժանիքը մոր հետ ապրում էր անձավում և ցասման աոաջին նոպաները համակում էին նրան, նրա կոկորդը մռնչալուց կոպտացել էր, և նա արդեն չէր կարող այլ կերպ արտահայտել իր զգացմունքները։ Այնուամենայնիվ Սքոթի նուրբ լսողությունը այդ վայրագ մռնչյունի մեջ տարբերում էր նոր շեշտեր, որոնք միայն նրան հազիվ լսելի ասում էին, թե շունը հաճույք է զգում։
Ժամանակն անցնում էր, և _հակումից_ սկիզբ առած սերը հետզհետե ավելի էր ամրանում։ Սպիտակ Ժանիքն ինքը սկսեց զգալ դա, թեկուզ և անգիտակցաբար։ Սերն իրեն զգալ էր տալիս այն դատարկության զգացողությամբ, որը համառորեն պահանջում էր լցնել։ Սերն իր հետ բերեց ցավ ու տագնապ, որոնք հանդարտվում էին միայն նոր աստծու ձեռքի հպումից։ Այդ րոպեներին սերը դառնում էր Սպիտակ Ժանիքի ամբողջ էությունը համակող ուրախություն։ Սակայն բավական էր, որ աստվածը հեռանար, որպեսզի վերադառնային ցավն ու տագնապը, և կրկին Սպիտակ Ժանիքին համակում էր դատարկության զգացողություն, տիրաբար հագեցում պահանջող քաղցի զգացողությունը։
Սպիտակ Ժանիքն աստիճանաբար գտնում էր իրեն։ Չնայած նրա հասուն տարիքին, չնայած ձևի խստությանը, որով ձուլել էր նրան կյանքը, նրա բնավորության մեջ առաջանում էին նորանոր գծեր։ Նրա մեջ ծնունդ էին առնում անսովոր զգացմունքներ ու մղումներ։ Հիմա Սպիտակ Ժանիքը բոլորովին այլ կերպ էր պահում իրեն։ Առաջ նա ատում էր անհարմարություններն ու ցավը և ամեն կերպ ջանում էր խուսափել դրանցից։ Հիմա ամեն ինչ փոխվել էր, ի սեր նոր աստծու Սպիտակ Ժանիքը հաճախ հանդուրժում էր անհարմարություններն ու ցավը։ Օրինակ՝ առավոտները փոխանակ թափառելու և սնունդ ճարելու կամ թե մի մեկուսի տեղ պառկելու, ժամեր շարունակ անց էր կացնում սառը անդաստակի վրա և սպասում Սքոթի երևալուն։ Ուշ երեկոյան, երբ սա վերադառնում էր տուն, Սպիտակ Ժանիքը դուրս էր գալիս ձնակույտի մեջ փորված տաքուկ բնից, որպեսզի զգա բարեկամական ձեռքի հպումը, լսի քաղցր խոսքեր։ Նա մոռանում էր ուտելիքը, նույնի՜սկ ուտելիքը, միայն թե մի քիչ մնա աստծու հետ, նրանից փաղաքշանք ստանա և կամ թե նրա հետ գնա քաղաք։
Եվ ահա հակումը տեղը զիջեց սիրույն։ Սերը նրա մեջ շարժեց այնպիսի խորություններ, ուր հակումը երբեք չէր թափանցել։ Սիրո համար Սպիտակ ժանիքը Ժանիքը վճարում էր սիրով։ Նա ձեռք էր բերել աստվածություն, լուսաշող մի աստվածություն, որի ներկայությամբ փթթում էր, ինչպես բույսը արևի ճառագայթների տակ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր կարողանում արտահայտել իր զգացումները. այլևս երիտասարդ չէր և դրա համար շատ էր խստաբարո։ Մշտական մենակությունը զսպվածություն էր մշակել նրա մեջ։ Նրա մռայլ բնավորությունը երկարամյա փորձի հետևանք էր։ Նա չէր կարողանում հաչել և արդեն չէր կարող սովորել հաչելով ողջունել իր աստծուն։ Նա երբեք չէր տնկվում նրա աչքի աոաջ, իրար չէր անցնում, ոչ էլ թռվոում իր սերն ապացուցելու համար. երբեք չէր վազում ընդառաջ, այլ սպասում էր մի կողմ քաշված, բայց միշտ էլ սպասում էր։ Այդ սերը հասնում էր համր, լռիկ պաշտամունքի աստիճանի։ Տիրոջ ամեն մի շարժուձևին հետևող աչքերն էին միայն, որ մատնում էին Սպիտակ ժանիքի Ժանիքի զգացումները։ Իսկ երբ տերն էր նայում նրան ու խոսում հետը, նա շփոթվում էր ու չէր իմանում ինչպես արտահայտի իր ամբողջ էությունը համակած սերը։
Սպիտակ ժանիքն Ժանիքն սկսում էր հարմարվել նոր կյանքին։ Այդպես նա հասկացավ, որ տիրոջ շներին դիպչել չի կարելի։ Սակայն նրա ազդեցիկ բնավորությունը ցույց էր տալիս իրեն, և շները ստիպված եղան գործնականում համոզվել, թե որքան գերազանց է իրենց նոր առաջընթացիկը։ Ընդունելով նրա իշխանությունն իրենց վրա՝ շներն այլևս գլխացավանք չէին պատճառում նրան։ Բավական էր՝ Սպիտակ Ժանիքը երևա ոհմակի մեջ, որ շները ճամփա տան նրան ու ենթարկվեն նրա կամքին։
Ճիշտ այդպես էլ նա վարժվեց Մեթին, որպես տիրոջ սեփականությանը։ Ուիդոն Սքոթը խիստ հազվադեպ էր անձամբ կերակրում Սպիտակ Ժանիքին, այդ պարտականությունը դրված էր Մեթի վրա, և Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ իր կերած միսը պատկանում է տիրոջը, և տերն էլ Մեթին պատվիրել է հոգ տանել իրեն։ Նույն Մեթը մի անգամ փորձեց մյուս շների հետ նրան էլ լծել սահնակին։ Բայց այդ փորձը հաջողություն չունեցավ, և Սպիտակ Ժանիքը հնազանդվեց միայն այն ժամանակ, երբ Ուիդոն Սքոթն ինքը փոկերը հագցրեց նրան ու նստեց սահնակը։ Նա հասկացավ, որ տերն ուզում է, որ Մեթը կառավարի իրեն այնպես, ինչպես մյուս շներին։
Քլոնդայկի սահնակները, ի տարբերություն այն մյուսների, որոնցով Մաքենզի են գնում, կեռաձողեր ունեն։ Այստեղ լծելու ձևը նույնպես բոլորովին այլ է։ Շները վազում են իրար հետևից, կրկնակի ձգափոկերով լծված, և ոչ թե հովհարաձև։ Եվ այստեղ Քլոնդայքում, առաջընթացիկն իսկապես պարագլուխ է։ Առաջին տեղը դնում են ամենահասկացող և ուժեղ շանը, որից վախենում և որին հնազանդվում է ամբողջ ոհմակը։ Ինչպես և պետք էր սպասել, շուտով Սպիտակ Ժանիքը գրավեց այդ տեղը։ Երկար գլխացավանքներից հետո Մեթը հասկացավ, որ Սպիտակ Ժանիքը դրանից պակասին չի համաձայնի, որ նա ինքը ընտրեց իր տեղը, և Մեթը արտահայտությունների նեղություն չքաշելով՝ հաստատեց, հենց առաջին փորձից հետո, որ ճիշտ էր այդ ընտրությունը։ Ամբողջ օրը սահնակը քաշելուց հետո Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր մոռանում, որ գիշերը պետք է պահպանել տիրոջ ունեցվածքը։ Այսպիսով նա մեծագույն բարեխղճությամբ էր ծառայում Սքոթին, որն ամբողջ լծվածքի մեջ ավելի արժեքավոր շուն չուներ, քան Սպիտակ Ժանիքը։
— Եթե, իհարկե, թույլ տաք արտահայտեմ իմ կարծիքը,— մի անգամ ասաց Մեթը,— ապա կասեմ ձեզ, որ դուք շատ խելացի բան արիք՝ հարյուր հիսուն դոլլար տալով այս շան համար։ Լավ խաբեցիք Սիրուն Սմիթին՝ չխոսելով արդեն այն մասին, որ ռեխին էլ հասցրիք։
Ուիդոն Սքոթի գորշ աչքերը նորից զայրույթից բոցավառվեցին, և նա բարկացած մրթմրթաց, «Սրիկա՜»։
Ուշ աշնանը մեծ վիշտ պատահեց Սպիտակ ժանիքինԺանիքին. տերը հանկարծակի, առանց նախազգուշացման, անհետացավ։ Ճիշտն ասած՝ նախազգուշացում եղավ, բայց Սպիտակ Ժանիքը այդպիսի գործերի փորձ չուներ և չգիտեր, թե ինչ է պետք սպասել մի մարդուց, որը ճամպրուկների մեջ է դասավորում իր իրերը։ Հետագայում նա հիշեց, որ իրերը տեղավորելը տիրոջ մեկնելուն էր նախորդել, բայց այն ժամանակ նվազագույն կասկած չառաջացավ նրա մեջ։ Երեկոյան Սպիտակ ժանիքը Ժանիքը սպասում էր նրա գալուն, ինչպես միշտ։ Կես գիշերին քամի բարձրացավ. նա ցրտից քաշվեց խրճիթի հետևն ու պառկեց՝ մրափի միջից ունկնդրելով, թե ծանոթ քայլեր չե՞ն լսվի արդյոք։ Սակայն գիշերվա ժամը երկուսին անհանգստությունը քշեց նրան խրճիթի հետևից, նա գունդուկծիկ դարձավ սառն անդաստակի վրա և շարունակեց սպասել։
Տերը չէր գալիս։ Առավոտյան դուռը բացվեց, և անդաստակ դուրս եկավ Մեթը։ Սպիտակ Ժանիքը կարոտաբաղձ նայեց սահնակավարին. այլ միջոց չուներ հարցնելու այն մասին, ինչ այնքան ուղում էր իմանալ։ Օրերն իրար էին հաջորդում, իսկ տերը չէր վերադառնում։ Սպիտակ Ժանիքը, որ մինչև հիմա չէր իմանում, թե ինչ բան է հիվանդությունը, հիվանդացավ։ Վատացավ նրա վիճակը, այնքան վատացավ, որ Մեթն ստիպված եղավ տանել խրճիթ։ Բացի դրանից, Սքոթին ուղարկած իր նամակում Մեթը մի քանի տող էլ դրեց Սպիտակ Ժանիքի մասին։
«Անիծած գայլը հրաժարվում է աշխատել։ Ոչինչ չի ուտում, բոլորովին հուսահատվել է։ Շները հանգիստ չեն թողնում նրան։ Ուզում է իմ անալ, թե ուր եք կորել դուք, ես էլ չեմ կարող հասկացնել նրան։ Վախենում եմ սատկի»։
Մեթը ճիշտ էր գրել․ Սպիտակ ժանիքը Ժանիքը կարոտամաշ եղավ, դադարեց բան ուտել, չէր պաշտպանվում իր վրա գրոհող շներից։ Պառկում էր սենյակում, վառարանի մոտ՝ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերելով ուտելիքի, Մեթի, աշխարհի ոչ մի բանի նկատմամբ։ Մեթը փորձում էր քաղցրությամբ խոսել հետը, փորձում գոռալ. ոչ մի բան չէր օգնում։ Սպիտակ Ժանիքը հառում էր նրան աղոտացած աչքերը, ապա կրկին իջեցնում գլուխը առջևի թաթերի վրա։
Բայց մի երեկո էլ, երբ Մեթը սեղանի առաջ նստած կարդում էր՝ կամացուկ մրթմրթալով բառերն ու շարժելով շըրթունքները, նրա ուշադրությունը գրավեց Սպիտակ Ժանիքի ցածրաձայն մզզոցը։ Սպիտակ Ժանիքը վեր կացավ տեղից, տնկեց ականջները՝ հայացքը հառած դռանը, և ուշադիր ունկնդրեց։ Մի րոպե անց Մեթը ոտնաձայն լսեց։ Դուռը բացվեց, և ներս մտավ Ուիդոն Սքոթը։ Նրանք բարևեցին իրար։ Հետո Սքոթը նայեց շուրջը։
— Գրո՜ղը տանի,— գոչեց Մեթը,— տես է՜, պո՜չ է խաղացնում։
Ուիդոն Սքոթը եկավ սենյակի մեջտեղը և Սպիտակ ժանիքին Ժանիքին կանչեց իր մոտ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չցատկեց նրան ընդառաջ, բայց անմիջապես մոտեցավ, հենց որ կանչը լսեց։ Նրա շարժումները կաշկանդված էին ամոթխածությունից, սակայն աչքերի մեջ երևաց մի նոր, անսովոր արտահայտություն, խոր սիրո զգացմունք էր շողշողում դրանց մեջ։
— Դե իհա՜րկե ինձ երբեք այսպես չի նայել, քանի դուք այստեղ չէիք,— ասաց Մեթը։
Բայց Ուիդոն Սքոթը ոչինչ չէր լսում։ Սպիտակ ժանիքի Ժանիքի առաջ պպզած նա փայփայում էր նրան՝ քորում էր նրա ականջների հետևը, շոյում էր վիզը և ուսերը, քնքշագին թփթփացնում մեջքին։ Իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը կամացուկ մռլտում էր դրանց ի պատասխան, և նրա մռլտոցի մեջ կային մեղմ շեշտեր, առաջվանից ավելի հստակ։
Սակայն բանը դրանով չէր վերջանում։ Ուրախությունն ինչպե՞ս օգնեց ելք գտնել դուրս ժայթքող ուժեղ զգացմունքին։ Սպիտակ Ժանիքը հանկարծ պարզեց վիզը և գլուխը մտցրեց տիրոջ թևատակը, ապա այնպես թաքնվեց, որ միայն ականջներն էին երևում և այլևս չէր մռլտում ու ավելի սերտ էր սեղմվում տիրոջը։
— Ի՜նչ տուրուդմբոց կլինի,— գոհունակությամբ մրթմրթաց Մեթը, որ խրճիթի շեմքից հետևում էր այդ տեսարանին։— Դրանց հետ նազուտուզ մի անի, գա՛յլ, հախներից եկ. դե՛, էլի՛, էլի՛։
Սպիտակ Ժանիքը խրախույսի կարիք չէր զգում։ Սիրեցյալ տիրոջ վերադարձը միանգամայն բավական էր, նրա երակներում դարձյալ բաբախեց զմայլելի վարարուն կյանքը։ Նա կռվում էր՝ կռվի մեջ գտնելով իր ուրախության միակ ելքը։ Միայն մի վախճան կարող էր լինել. շները պարտվելով, փախան դեսուդեն և վերադարձան մութն ընկնելուց հետո միայն՝ նվաստացած ու խոնարհ հայտարարելով Սպիտակ ժանիքին Ժանիքին որ հնազանդվում են։
Սովորելով գլուխը սեղմել տիրոջը՝ Սպիտակ Ժանիքը հաճախ էր օգտագործում իր զգացմունքներն արտահայտելու այս նոր ձևը։ Դա այն սահմանն էր, որից այն կողմ նա չէր կարող անցնել։ Գլուխն ամենից ավելի էր պահպանում ու չէր հանդուրժում, երբ ձեռք էին տալիս նրան։ Այդպես էր հրամայում նրան խուլ Հյուսիսը․ վախեցիր թակարդից, վախեցիր այն ամենից, ինչ կարող է ցավ պատճառել։ Բնազդը պահանջում էր, որ գլուխն ազատ մնա։ Իսկ հիմա սեղմվելով տիրոջը՝ Սպիտակ Ժանիքը կամովին դնում էր իրեն բոլորովին անօգնական վիճակի մեջ։ Դրանով նա արտահայտում էր անսահման հավատ և անձնուրաց հնազանդություն տիրոջը ու կարծես ասում էր նրան. «Ես ինձ հանձնում եմ քեզ։ Վարվիր ինձ հետ ինչպես կուզես»։
Ուիդոն Սքոթը հասկացավ ու գլխով արեց։ Ոչ մի խոսք չասացին նրանք։ Մեթը բռնեց Սիրուն Սմիթի ուսը և շրջեց նրան երեսը դեպի ելքը։ Ամեն ինչ հասկանալի էր։ Սիրուն Սմիթը պուկ եկավ ու փախավ։
Իսկ Սքոթը շոյում էր Սպիտակ ժանիքին Ժանիքին ու ասում․
— Ուզում էր քեզ տանել, հա՞։ Իսկ դու չթողի՞ր։ Դե լա՜վ, ուրեմն սխալվե՜ց այդ ղոչին։
— Բայց նա երևի կարծեց, թե ամբողջ տարտարոսը հարձակվեց իր վրա,— քմծիծաղեց Մեթը։
Իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը շարունակում էր մռնչալ. բայց քիչ֊քիչ մազերն ուղղվեցին, և մեղմ շեշտը, որ քիչ էր մնացել բոլորովին սուզվեր այդ զայրագնած մռնչոցի մեջ, ավելի ու ավելի էր լսելի դառնում։
= ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ =
== Գլուխ I։ Հեռավոր ուղևորություն ==
Դա զգացվում էր օդից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը աղետի հոտն առավ ավելի շուտ, քան դա իմաց տվեց իր մոտենալը։ Գալիք փոփոխության լուրը ինչ֊որ անհայտ ուղիներով հասավ նրան։ Նախազգացումը սկիզբ առավ նրա մեջ աստվածների հանցանքով, թեև նա իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչու և ինչպես եղավ դա։ Աստվածները մտքից չացկացնելով՝ իրենց մտադրությունները հայտնեցին շանը, և սա արդեն չէր հեռանում խրճիթի անդաստակից ու առանց մտնելու սենյակ՝ գիտեր, որ մարդիկ մի բան են նյութում։
— Ականջ դրեք,— ասաց մի անգամ Մեթը ընթրիքի ժամանակ։
— Իհարկե անկարելի է,— համաձայնեց Մեթը։— Դուք էլ ստիպված կլինեք մի հատուկ մարդ կցել դրան։
Սքոթի բոլոր տատանումները փարատվեցին։ Նա հրճվազին գլխով արեց։ Դրան հաջորդած լռության մեջ լսվեց, թե ինչպես Սպիտակ ժանիքը Ժանիքը կամացուկ կաղկանձում է՝ ասես զսպելով լացը, և դուռն է հոտոտում։
— Բայց և այնպես սաստիկ կապվել է ձեզ,— ասաց Մեթը։
— Միանգամայն ճիշտ է,— պատասխանեց սահնակավարը, իսկ Սքոթը հաստատ համոզված չէր, թե Մեթը լռելյայն չի ծիծաղում իր վրա։
Հաջորդ օրը Սպիտակ ժանիքի Ժանիքի անհանգստությունն ու վախը սաստկացավ միայն։ Նա կրնկակոխ հետևում էր տիրոջը, իսկ երբ Սքոթը մտնում էր խրճիթ, տնկվում էր անդաստակին։ Բաց դռնից նա տեսնում էր հատակին դրված իրերը, ճամպրուկին ավելացել էին երկու խոշոր պայուսակ ու մի արկղ։ Մեթը տեղավորում էր Սքոթի վերմակն ու մուշտակե զգեստը բրեզենտե տոպրակի մեջ։ Սպիտակ Ժանիքը նայելով այդ պատրաստություններին կաղկանձեց։
Շուտով երկու հնդկացի երևացին խրճիթի մոտ։ Սպիտակ Ժանիքը ուշադիր դիտեց, թե ինչպես նրանք իրերն առան ուսերին և իջան բլրից Մեթի հետևից, որը ճամպրուկն ու բրեզենտե տոպրակն էր տանում։ Շուտով Մեթը վերադարձավ։ Սքոթը դուրս եկավ անդաստակ և Սպիտակ Ժանիքին կանչեց խրճիթ։
— Իհարկե փակել եմ,— եռանդագին պատասխանեց Մեթը։
Սպիտակ ժանիքը Ժանիքը շողոքորթ արտահայտությամբ սեղմել էր ականջները, բայց շարունակում էր նստած մնալ մի կողմ ում՝ չփորձելով մոտենալ նրանց։
— Ստիպված կլինեմ տանել ինձ հետ։
Մեթը երկու քայլ առաջացավ դեպի Սպիտակ ժանիքըԺանիքը, բայց սա նետվեց մի կողմ։ Սահնակավարն ընկավ նրա հետևից, սակայն Սպիտակ ժանիքը Ժանիքը սահեց ուղևորների ոտքերի արանքով։ Խույս տալով, մի կողմից մյուսը նետվելով՝ նա վազվզում էր տախտակամածի վրա ու չէր հանձնվում Մեթին։
Սակայն բավական էր, որ Սքոթը խոսի, և Սպիտակ ժանիքը Ժանիքը հլու֊հնազանդ մոտենա նրան։
— Որքա՜ն ժամանակ կերակրել եմ սրան, իսկ նա չի էլ թողնում մոտենամ իրեն,— նեղացած մրթմրթաց սահնակավարը։― Իսկ դուք գոնե մի անգամ կերակրեիք այն առաջին օրվանից հետո։ Ինձ որ սպանեք էլ, չեմ կարող ասել, թե ինչպես կռահեց, որ տերը դուք եք։
Սքոթը, որ շոյում էր Սպիտակ ժանիքինԺանիքին, հանկարծ կռացավ ու ցույց տվեց թարմ կտրվածքներ դնչի վրա ու մի խոր վերք էլ աչքերի միջև։
Մեթը ձեռքով տնտղեց նրա փորը։
Սպիտակ Ժանիքը շոգենավից իջավ Սան֊Ֆրանցիսկոյում։
Ցնցված էր նա։ Հզորության պատկերացումը նրա մեջ միշտ էլ միանում էր աստվածության պատկերացման հետ։ Եվ երբեք մարդիկ այնքան հրաշագործ չէին թվացել նրան, որքան հիմա, երբ ինքը քայլում էր Սան֊Ֆրանցիսկոյի սայթաքուն մայթերով։ Իրեն ծանոթ գերանե խրճիթների փոխարեն երկու կողմից բարձրանում էին հսկայական շենքեր։ Փողոցները լի էին ամեն տեսակ վտանգով՝ սայլակներով, կառքերով, ավտոմոբիլներով, խոշոր ֆուրգոններին լծված հաղթահասակ ձիերով, իսկ դրանց միջև երթևեկում էին սարսափելի տրամվայները, որոնք անընդհատ սպառնում էին Սպիտակ ժանիքին Ժանիքին սուր զնգոցով ու շառաչով, իսկ դա հիշեցնում էր նրան այն լուսանի ծղրտոցը, որին հանդիպել էր Հյուսիսի անտառներում։
Ամբողջ շրջապատը հզորության ապացույց էր։ Այդ ամենի տակ զգացվում էր իրերի վրա իր իշխանությունը հաստատած տիրակալ մարդու ներկայությունը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը շշմել ու ընկճվել էր այդ տեսարանից։ Սեփական ոչնչության գիտակցությունը համակեց խրոխտ, կենսալի շանը, կարծես նա դարձյալ վերածվեց հեռավոր Հյուսիսից դեպի Գորշ Ջրշունի ավանը հասած լակոտին։ Իսկ ինչքա՜ն շատ աստվածներ կային այստեղ։ Սպիտակ Ժանիքի աչքերր խտղտում էին նրանցից։ Փողոցային դղրդոցը խլացնում էր նրան. նա գլուխր կորցրել էր իրերի անընդհատ հոսանքից ու միմյանց հաջորդելուց։ Ավելի քան երբեք զգում էր նա իր կախումը տիրոջից և կրնկակոխ քայլում էր նրա հետևից՝ ջանալով տեսողությունից չկորցնել։
Քաղաքն անցավ մղձավանջի պես, բայց դրա հուշը երկար ժամանակ հետապնդում էր Սպիտակ ժանիքին Ժանիքին քնի մեջ։ Այդ նույն օրն էլ տերը կապեց նրան բեռավադոնի մի անկյունում՝ ճամպրուկների ու սնդուկների կույտի միջև։ Այդտեղ ամեն ինչի կարգադրողը մի թիկնեղ, խիստ ուժեղ աստված էր, որ դխդխկացնելով շարժում էր սնդուկներն ու ճամպրուկները, քաշում էր դրանք վագոն, դիզում իրար վրա և կամ դռնից դուրս նետում, ուր բռնում էին դրանք այլ աստվածներ։
Եվ այդտեղ՝ այդ զարհուրելի դժոխքում, տերը լքեց Սպիտակ Ժանիքին, համենայն դեպս, Սպիտակ Ժանիքը լքված էր համարում իրեն մինչև այն պահը, երբ տիրոջ իրերի հոտն առավ իր կողքից, և երբ հոտն առավ, պահակ կանգնեց դրանց մոտ։
― ժամանակին բարեհաճեցիք գալ,— մրթմրթաց թիկնեղ աստվածը, երբ մի ժամ հետո դռան մեջ երևաց Ուիդոն Սքոթը։— Այս շունը չթողեց ձեռք տամ ձեր ճամպրուկներին։
Սպիտակ Ժանիքը դուրս եկավ վագոնից։ Նորից անակնկալ․ մղձավանջը վերջացավ։ Նա վագոնն ընդունել էր որպես ամեն կողմից քաղաքով շրջապատված տան մի սենյակ։ Բայց այդ ժամվա ընթացքում քաղաքն անհետացել էր։ Նրա դղրդոցն արդեն չէր խուժում ականջները։ Սպիտակ Ժանիքի առջև տարածվել էր մի ուրախ, արևաշող ու խաղաղիկ երկիր։ Բայց այդ փոփոխության վրա զարմանալու ժամանակ չկար։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հաշտվեց դրա հետ, ինչպես հաշտվում էր աստվածների յուրաքանչյուր քայլափոխին ուղեկցող բոլոր հրաշքներին։
Նրանց սպասում էր մի երկանիվ։ Մի տղամարդ ու մի կին մոտեցան տիրոջը։ Կինը պարզեց թևերն ու գրկեց տիրոջ վիզը... Թշնամի՜ է դա։ Հաջորդ րոպեին Ուիդոն Սքոթը պոկվեց այդ կնոջ գրկից ու բռնեց Սպիտակ ժանիքինԺանիքին, որը ցասումից խելակորույս մռնչում էր ու դիվոտում։
— Վնաս չունի, մայրի՛կ,— ասում էր Սքոթը առանց բաց թողնելու Սպիտակ Ժանիքին և ջանալով հանդարտեցնել նրան։― Սա կարծում էր, թե դուք ուզում եք նեղացնել ինձ, իսկ դա թույլ չի տրվում անել։ Ոչինչ, վնաս չունի, շուտով ամեն ինչ կհասկանա։
— Իսկ մինչ այդ ես կարող կլինեմ իմ սերն արտահայտել իմ որդուն միայն այն ժամանակ, երբ նրա շունը մոտերքում չի լինի,— ծիծաղեց տիկին Սքոթը, թեև նրա դեմքը սարսափից սպիտակել էր։
Նա նայում էր Սպիտակ ժանիքինԺանիքին, որը տակավին մռնչում էր և ամբողջովին փշաքաղված աչքերը չէր կտրում նրանից։
— Շուտով ամեն ինչ կհասկանա. ա՛յ, կտեսնեք, պե՛տք է հասկանա,— ասաց Սքոթը։
— Պառկի՛ր,— գոչեց նա մի անգամ ևս։
Սպիտակ ժանիքը Ժանիքը փշաքաղվեց, կիսով չափ վեր կացավ, բայց իսկույն էլ նստեց տեղը՝ շարունակելով հետևել անծանոթ աստվածների թշնամական գործողություններին։ Մինչդեռ ո՛չ կինը, ո՛չ էլ տղամարդը, որ նրանից հետո գրկեց տիրոջը, ոչ մի վատ բան չարեցին նրան։ Անծանոթներն ու տերը իրերը դարսեցին երկանվի մեջ, նստեցին այնտեղ, և Սպիտակ ժանիքը Ժանիքը վազեց նրա հետևից՝ ժամանակ առ ժամանակ կիպ մոտենալով ձիերին և կարծես նախազգուշացնելով նրանց, թե ինքը թույլ չի տա ոչ մի վնաս հասցնել աստծուն, որին նրանք այդքան արագ տանում են ճանապարհով։
Քառորդ ժամ հետո երկանիվը մտավ քարաշեն դարպասից ներս ու ընթացավ խիտ, վերևից իրար գրկած պնդուկի թփերով երիզված ծառուղով։ Ծառուղու այս ու այն կողմը փռված էր մի մեծ մարգագետին, ուր տեղ֊տեղ հուժկու կաղնիներ էին երևում։ Մարգագետնի խուզված կանաչը ստվերում էին ոսկեթուխ ու արևախանձ դաշտեր. ավելի հեռվում կային բլուրներ լանջերին արոտավայրեր։ Ծառուղու ծայրին, բլրակի վրա, կար մի տուն՝ երկար պատշգամբով ու բազմաթիվ պատուհաններով։
Բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը այդ ամենը լավ դիտելու ժամանակ չունեցավ։ Երկանիվը նոր էր մտել ծառուղին, երբ վրդովմունքից ու չարությունից բոցավառվող աչքերով մի գամփռ հարձակվեց նրա վրա։ Եվ Սպիտակ ժանիքը Ժանիքը կարվեց տիրոջից։ Ամբողջ մարմնով փշաքաղված և ինչպես միշտ լռելյայն, նա պատրաստվում էր ջախջախիչ հարված հասցնել նրան, բայց այնպես էլ հարվածը չհասցվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ ճամփի կեսին ասես քարացած ու նստեց հետևի թաթերին՝ ջանալով ինչ էլ լինի խուսափել այդ շան հետ շփում ունենալուց, որին մի րոպե առաջ ուզում էր գետին գցել։ Էգ էր այդ շունը, իսկ նրա ցեղի օրենքը պահպանում էր նրան այդպիսի հարձակումներից։ Հարձակվել քածի վրա՝ Սպիտակ ժանիքի Ժանիքի համար նշանակում էր ոչ ավեի, ոչ պակաս գործել բնազդի հրամանի դեմ։
Սակայն բնազդը բոլորովին այլ բան էր ասում էգին։ Որպես գամփռ՝ նա անգիտակից վախ էր զգում հեռավոր Հյուսիսից և մանավանդ նրա այնպիսի բնակչից, ինչպիսին է գայլը։ Սպիտակ Ժանիքը գամփռի համար գայլ էր՝ վաղնջական թշնամին, որ հոտեր էր կողոպտում դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ առաջին մաքին հանձնվեց նրա հեռավոր նախնիների հոգատարությանը։ Ուստի և հենց որ Սպիտակ Ժանիքը հրաժարվելով կռվից կանգ առավ, գամփռն ինքը հարձակվեց նրա վրա։ Նա ակամա մռնչաց՝ զգալով, թե ինչպես սուր ատամները խրվեցին իր ուսը, բայց և այնպես գամփռին չկծեց, այլ միայն շվաթված ետ֊ետ գնաց՝ ջանալով շրջանցել նրան։ Սակայն և այնպես նրա բոլոր ջանքերր զուր էին անցնում․ գամփռը ճամփա չէր տալիս նրան։
Ուիդոն Սքոթը ծիծաղեց։
— Վնաս չունի, հա՛յր։ Սա լավ դաս է Սպիտակ ժանիքի Ժանիքի համար։ Շատ բանի պետք է նա վարժվի։ Ուրեմն թող միանգամից սկսի։ Ոչի՜նչ, մի կերպ գլուխը կպահի։
Երկանիվը հեռանում էր, իսկ Կոլլին դեռևս փակում էր Սպիտակ Ժանիքի ուղին։ Նա փորձեց առաջ անցնել գամփռից, իրեն գցեց բացատը, բայց մյուսը վազեց ներքին շրջանով, և Սպիտակ Ժանիքը ամենուրեք դեմ էր առնում նրա բաց երախին։ Սպիտակ Ժանիքը շրջվեց ետ՝ դեպի մյուս բացատը, բայց այստեղ էլ գամփռը հասավ նրան։
Իսկ երկանիվը տանում էր տիրոջը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը տեսնում էր, թե ինչպես կառքը քիչ-քիչ անհետանում է ծառերի հետևում։ Դրությունն անելանելի էր։ Նա փորձեց մի շրջան ևս կատարել։ Գամփռը ետ չէր մնում։ Այն ժամանակ Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով շրջվեց դեպի նա։ Որոշեց գործադրել իր փորձված մարտական հնարանքը. խփեց նրա ուսին ու գցեց դետին։ Գամփռը այնքան արագ էր վազում, որ այդ հարվածը ոչ միայն դետին տապալեց նրան, այլև իներցիայի ուժով մի քանի անգամ իրար հետևից թավալգլոր արեց։ Եվ ջանալով կանգ առնել՝ ճանկերով հողը փորեց և բարձրաձայն ոռնաց վրդովմունքից ու վիրավորված հպարտությունից։
Սպիտակ Ժանիքը չսպասեց։ Ճանապարհը ազատ էր, իսկ նրան այդ էր միայն պետք։ Շարունակելով գռմռալ գամփռը ընկավ նրա հետևից։ Սպիտակ Ժանիքն էլ ուղիղ գծով ծլկեց, իսկ ինչ վերաբերում է վազել կարողանալուն, ապա այս հարցում գամփռը շատ բան կարող էր սովորել նրանից։ Սա արշավում էր ջղայնացած հաչելով՝ ամեն մի նոր ոստյունի համար բոլոր ուժերը հավաքելով, իսկ Սպիտակ Ժանիքը սլանում էր առջևից լռելյայն, առանց նվազագույն լարման և ուրվականի պես էր սահում խոտի վրայով։
Շրջանցելով տունը՝ Սպիտակ Ժանիքը տեսավ, թե ինչպես տերը դուրս է գալիս շքամուտքի առաջ կանգ առած երկանվից։ Նույն րոպեին էլ նա հասկացավ, որ մի նոր հարձակում է պատրաստվում իր վրա։ Նրա վրա էր սլանում մի շոթլանդական քերծե։ Սպիտակ ժանիքը Ժանիքը ուզում էր արժանի ընդունելություն ցույց տալ նրան, բայց չկարողացավ միանգամից կանգ առնել, իսկ քերծեն արդեն համարյա իր կողքին էր։ Սա կողքից հարձակվեց նրա վրա։ Այդպիսի անսպասելի հարվածից Սպիտակ ժանիքը Ժանիքը ամբողջ թափով գլուխկոնծի տվեց ու թավալգլոր գնաց։ Իսկ երբ ոտքի ելավ, նրա տեսքը ահարկու էր, ականջները սեղմ կպած էին գլխին, ջղաձգորեն երերում էին շրթունքներն ու քիթը, ժանիքները կափկափում էին քերծեի կոկորդից համարյա մի մատնաչափ հեռու։
Տերը շտապեց ազատելու, բայց նա շատ հեռու էր շներից, և քերծեին փրկողը եղավ Կոլլի գամփռը։ Վրա հասնելով ճիշտ այն պահին, երբ Սպիտակ ժանիքը Ժանիքը պատրաստվում էր ոստյունի, Կոլլին թույլ չտվեց մահացու հարված հասցնել հակառակորդին։ Գամփռը գրոհեց փոթորկի նման։ Վիրավորված արժանապատվությունն ու իրավացի զայրույթը բորբոքում էին միայն ատելությունը խուլ Հյուսիսի այդ բնիկի հանդեպ, որը կարողացավ խորամանկ մանևրով խաբել ու անցնել իրենից և ի լրումն դրա՝ թավալել ավազի մեջ։ Նա ուղղանկյուն գծով խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա այն ակնթարթին, երբ սա գրոհեց քերծեի վրա, ու երկրորդ անգամ գետին տապալեց նրան։
Այդ րոպեին վրա հասած տերը բռնեց Սպիտակ ժանիքինԺանիքին, իսկ տիրոջ հայրը ետ կանչեց շներին։
— Ինչ խոսք, որ լա՜վ են ընդունում այստեղ Արկտիկայից եկած տարաբախտ գայլին,— ասում էր Սքոթը՝ հանդստացնելով Սպիտակ Ժանիքին։― Իր ամբողջ կյանքում միայն մեկ անգամ է գետին տապալվել, իսկ այստեղ ցած գցեցին երկու անգամ, այն էլ ինչ֊որ կես րոպեում։
երկանիվը գնաց, իսկ տնից դուրս եկան նոր անծանոթ աստվածներ։ Սրանցից մի քանիսը կանգ առան տիրոջից պատկառելի հեռավորության վրա, բայց երկու կին մոտեցան ու գրկեցին նրա վիզը։ Սպիտակ Ժանիքն սկսում էր քիչ-քիչ վարժվել այդ թշնամական արարքին, որը ոչ մի վնաս չէր հասցնում տիրոջը, իսկ այդ առթիվ աստվածների արտաբերած խոսքերի մեջ նվազագույն սպառնալիք անգամ չէր լսվում։ Անծանոթներն ուզում էին մոտենալ Սպիտակ Ժանիքին, բայց նա նախազգուշական մռնչոց արձակեց, տերն էլ նրա նախազգուշացումը հաստատեց խոսքով։ Սպիտակ ժանիքր Ժանիքր սեղմվել էր տիրոջ ոտքերին, սա էլ հանգստացնում էր նրան՝ քնքշաբար շոյելով նրա գլուխը։
«Դի՛կ, գնա տեղդ» հրամանը լսելուն պես քերծեն սանդուղքով վազեց վեր ու պառկեց պատշգամբում՝ շարունակելով գռմռալ ու աչքերը չկտրել նորեկից։ Կանանցից մեկը գրկեց Կոլլիի վիզը և սկսեց փաղաքշել ու շոյել նրան։ Բայց Կոլլին ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել և գայլի ներկայությունից վրդովված՝ վնգստում էր, կատարելապես համոզված, որ աստվածները սխալ են գործում թողնելով նրան իրենց հասարակության մեջ։
— Գնանք, գա՛յլ։ Ինչպես երեում է՝ պետք է տուն տանել ոչ թե Կոլլիին, այլ քեզ։
Սպիտակ ժանիքը Ժանիքը զգույշ բարձրացավ աստիճանները և անցավ ամբողջ պատշգամբը՝ պոչը տնկած, աչքը Դիկից չկտրելով և միաժամանակ պատրաստվելով ամեն մի անակնկալի, որ կարող էր պատահել իրեն տանը։ Բայց ոչ մի սարսափելի բան չկար այնտեղ։ Մտնելով սենյակները՝ նա մանրակրկիտ հետազոտում էր բոլոր անկյունները՝ առաջվա պես սպասելով, որ վտանգ է սպառնում իրեն։ Հետո գոհունակ վնգստալով պառկեց տիրոջ ոտքերի մոտ, առանց դադարելու հետևելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում շուրջը, և պատրաստ ամեն րոպե վեր թռչելու ու կռվի բռնվելու այն սարսափների հետ, որ, ինչպես թվում էր նրան, պարունակում էր այդ ծուղակը։
== Գլուխ III։ Աստծու կալվածքները ==
Մի տեղից մյուս գնալը Սպիտակ Ժանիքի մեջ նկատելիորեն զարգացրին շրջապատին հարմարվելու ունակություն, որ բնությունն էր պարգևել նրան, և ամրացրին նրա մեջ այդպես հարմարվելու անհրաժեշտության գիտակցությունր։ Նա արագ վարժվեց Սիերրա Վիսթայի (ինչպես կոչվում էր դատավոր Սքոթի կալվածքը) կյանքին։ Այլևս ոչ մի լուրջ թյուրիմացություն չպատահեց շների հետ։ Այդտեղ Հարավում, շները աստվածների սովորություններն ավելի լավ էին իմանում, քան նա, և նրանց աչքում Սպիտակ Ժանիքի գոյությունը արդարանում էր հենց այն փաստով, որ աստվածները թույլ տվեցին նրան մտնելու իրենց կացարանը։ Մինչև հիմա Կոլլին ու Դիկը երբեք առիթ չէին ունեցել բախվելու գայլի հետ, բայց քանի որ աստվածները արտոնեցին նրան լինելու իրենց մոտ, ապա երկուսին էլ այլ բան չէր մնում անել, եթե ոչ ենթարկվել։
Սկզբնական շրջանում Դիկը չէր կարող որոշ չափով զգույշ չվերաբերվել Սպիտակ Ժանիքին, բայց շուտով նա հաշտվեց դրան, որպես Սիերրա Վիսթայի մի անքակտելի անհրաժեշտություն։ Եթե ամեն ինչ կախված լիներ միայն Դիկից, ապա նրանք կդառնային բարեկամ, բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը բարեկամության կարիք չէր զգում։ Նա պահանջում էր, որ շները հանգիստ թողնեն իրեն։ Ամբողջ կյանքում մեկուսի էր պահել իրեն իր ցեղակիցներից և հիմա նվազագույն ցանկություն անգամ չուներ խախտելու այդ իրադրությունը։ Դիկը հաճախակի մերձեցումներով ձանձրացնում էր Սպիտակ ժանիքինԺանիքին, նա էլ մռնչալով հեռու էր վանում նրան։ Դեռ Հյուսիսում Սպիտակ Ժանիքը հասկացել էր, որ տերերի շներին դիպչել չի կարելի, և այդ դասը այստեղ էլ չէր մոռանում։ Սակայն շարունակում էր հաստատ մնալ իր մեկուսացածության և ինքնամփոփության մեջ և այն աստիճան էր անտեսում Դիկին, որ այս բարեհոգի շունը հրաժարվեց գայլի հետ բարեկամանալու բոլոր փորձերից և վերջ ի վերջո ավելի ուշք չէր դարձնում նրան, քան ախոռի մոտ ցցված ձի կապելու սյունին։
Սակայն Կոլլիի բանը մի քիչ տարբեր էր։ Հաշտվելով այն հանգամանքի հետ, որ աստվածները թույլ տվեցին գայլին ապրելու տանը, նա դրա մեջ բավականաչափ հիմք չէր գտնում նրան բոլորովին հանգիստ թողնելու համար։ Կոլլիի հիշողությունից չէին ջնջվել այն անհամար հանցագործությունները, որ կատարել էին գայլն ու նրա ցեղակիցները իր նախնիների հանդեպ։ Ոչխարանոցների վրա կատարված գրոհները չի կարելի մոռանալ ո՛չ մեկ օրվա ընթացքում, ո՛չ էլ մի ամբողջ սերնդից հետո. դրանք վրեժի էին կոչում։ Կոլլին չէր կարող խախտել կամքն աստվածների, որոնք Սպիտակ Ժանիքին ներս էին առել. բայց դա չէր խանգարում նրան թունավորել գայլի կյանքը։ Բազմադարյան թշնամություն կար նրանց միջև, և Կոլլին ձեռնամուխ եղավ շարունակ հիշեցնելու դա Սպիտակ Ժանիքին։
Օգտվելով այն առավելությունից, որ տալիս էր նրան սեռը, նա շարունակ հանում էր նրա հոգին ու հալածում։ Բնազդը գայլին թույլ չէր տալիս հարձակվելու Կոլլիի վրա, բայց պարզապես անկարելի էր անտարբեր մնալ նրա մշտական ոտնձգությունների նկատմամբ։ Երբ գամփռը նետվում էր նրա վրա, նա շան սուր ատամներին դեմ էր անում իր թավամազ ուսը և փառաշուք կերպով քաշվում էր մի կողմ․ երբ դա չէր օգնում, համբերությամբ ու ձանձրացած սկսում էր պտույտներ գործել՝ գլուխը թաքցնելով Կոլլիից։ Ասենք, երբ սա կարողանում էր կառչել նրա հետևի ոտքից, Սպիտակ ժանիքն Ժանիքն ստիպված էր նահանջել շատ ավելի հապշտապ՝ այլևս չմտածելով փառաշուքության մասին։ Սակայն մեծ մասամբ Սպիտակ ժանիքը Ժանիքը պահում էր արժանապատիվ ու գրեթե հանդիսավոր տեսք։ Նա Կոլլիին չէր նկատում, եթե, իհարկե, հնարավոր էր դա, և ջանում էր չերևալ նրա աչքին, իսկ տեսնելով կամ ձայնն առնելով մոտերքում՝ վեր էր կենում տեղից ու հեռանում։
Սպիտակ Ժանիքը շատ բան պետք է սովորեր Սիերրա Վիսթայում։ Հյուսիսում կյանքը պարզ էր այստեղի բարդ գործերի համեմատությամբ։ Նախ և առաջ հարկ եղավ ծանոթանալ տիրոջ ընտանիքին, բայց դա նորություն չէր նրա համար։ Միթ-Սան և Կլու-Քուչը պատկանում էին Գորշ Ջրշունին, ուտում էին նրա ձեռք բերած միսը, տաքանում էին նրա օջախի մոտ և քնում նրա վերմակների տակ, ճիշտ այդպես էլ Սիերրա Վիսթայի բոլոր բնակիչները պատկանում էին Սպիտակ ժանիքի Ժանիքի տիրոջը։
Բայց այստեղ ևս տարբերություն էր նկատվում, այն էլ բավական նշանակալի։ Սիերրա Վիսթան շատ ավելի մեծ էր Գորշ Ջրշունի վիգվամից։ Սպիտակ ժանիքն Ժանիքն այստեղ հարկադրված էր գործ ունենալ շատ մարդկանց հետ։ Սիերրա Վիսթայում էին դատավոր Սքոթն ու նրա կինը, այնուհետև տիրոջ երկու քույրերը՝ Բեթն ու Մերին։ Այստեղ էր տիրոջ կինը՝ Էլիսն ու վերջապես նրա երեխաները՝ Ուիդոնն ու Մոդը, չորս ու վեց տարեկան երկու մանկիկները։ Ոչ ոք չէր կարող Սպիտակ Ժանիքին պատմել այդ բոլոր մարդկանց մասին, իսկ ազգակցական կապերի ու մարդկային հարաբերությունների վերաբերյալ նա ոչինչ չգիտեր և երբեք էլ չէր կարողանա իմանալ։ Եվ այնուամենայնիվ նա արագ հասկացավ, որ այդ բոլոր մարդիկ պատկանում են տիրոջը։ Հետո էլ հետևելով նրանց վարքին, ունկնդրելով նրանց խոսակցությանն ու ձայնաշեշտերին՝ նա քիչ-քիչ ըմբռնեց Սիերրա Վիսթայի բնակիչների ու իր տիրոջ մոտիկության աստիճանը, զգաց տրամադրության չափը, որ ցուցաբերում էր տերը նրանց հանդեպ։ Եվ այդ ամենին համապատասխանորեն էլ Սպիտակ ժանիքն Ժանիքն սկսեց վերաբերվել նոր աստվածներին, այն, ինչ տերն էր գնահատում, գնահատամ էր և ինքը, այն, ինչ թանկ էր տիրոջը, հարկ էր, որ ինքն էլ ամեն կերպ պահպանի։
Այդպես էր տիրոջ երեխաների հանգամանքը։ Սպիտակ Ժանիքը իր ամբողջ կյանքում երեխաներին չէր հանգուրժել, վախենում էր ու չէր սիրում նրանց ձեռքերի հպումը․ չէր մոռացել մանկական այն դաժանությունն ու բռնակալությունը, որոնց ստիպված էր եղել բախվել հնդկացիների ավաններում։ Եվ երբ առաջին անգամ Ուիդոնն ու Մոդը մոտեցան նրան, նա նախազգուշացման համար մռնչաց ու չարացած շողշողացրեց ատամները։ Տիրոջ բռունցքի հարվածն ու սուր ճիչը ստիպեցին Սպիտակ Ժանիքին ենթարկվելու նրանց փաղաքշանքներին, թեև նա չէր դադարում մռնչալ, քանի դեռ փոքրիկ թաթիկները շոյում էին նրան, և այդ մռնչյունի մեջ քաղցր շեշտ չկար։ Հետագայում, նկատելով, որ տղան ու աղջիկը սիրելի են աիրոջը, նա թույլ էր տալիս նրանց շոյել իրեն՝ արդեն չսպասելով հարվածի ու սուր ճիչի։
Շատ նոր բաների Սպիտակ Ժանիքը ստիպված եղավ հասու լինել, բայց այդ ամենին ժամանակ պետք եղավ։ Երեխաներից հետո, հաջորդ տեղը Սպիտակ Ժանիքը հատկացրեց դատավոր Սքոթին։ Երկու պատճառ ուներ դա, առաջին՝ տերը ակներևաբար շատ էր գնահատում նրան, երկրորդ՝ դատավոր Սքոթը զուսպ մարդ էր։ Սպիտակ Ժանիքը սիրում էր պառկել նրա ոտքերի մոտ, երբ նա թերթ էր կարդում ընդարձակ պատշգամբում։ Հայացք կամ մի բառ, որ երբեմն նետում էր նա Սպիտակ Ժանիքի կողմը, ասում էին Սպիտակ Ժանիքին, որ դատավոր Սքոթը նկատում է իր ներկայությունը և կարող է զգացնել դա առանց որևէ աներեսության։ Բայց այդպես էր լինում, երբ տերը գնում էր որևէ տեղ։ Բավական էր, որ նա երևա, և մնացած ամբողջ աշխարհը դադարում էր գոյություն ունենալ Սպիտակ Ժանիքի համար։
Սպիտակ ժանիքը Ժանիքը Սքոթի ընտանիքի բոլոր անդամներին թույլ էր տալիս շոյել ու փաղաքշել իրեն, բայց ոչ մեկին այնպես չէր վերաբերվում, ինչպես տիրոջը։ Ոչ մի փաղաքշանք չէր կարող սիրո շեշտ մտցնել նրա մռնչյունի մեջ։ Որքան էլ Սքոթի հարազատները ջանում էին, այնուամենայնիվ ոչ մեկը չէր կարողացել ստիպել Սպիտակ Ժանիքին, որ գլուխը սեղմի իրենց։ Անսահման վստահության, ենթարկման ու անձնվիրության այդ արտահայտությանն արժանացնում էր Սպիտակ Ժանիքը միայն Ուիդոն Սքոթին։ Ըստ էության՝ ընտանիքի մյուս անդամները նրա համար ոչ այլ ինչ էին, եթե ոչ տիրոջ սեփականությունը։
Ճիշտ այդպես էլ Սպիտակ ժանիքը Ժանիքը շատ շուտ զգաց տիրոջ ընտանիքի անդամների ու ծառաների տարբերությունը։ Ծառաները վախենում էին նրանից, նա էլ իր կողմից զսպում էր իրեն այդ մարդկանց վրա հարձակվելուց, որովհետև դրանց էլ համարում էր տիրոջ սեփականությունը։ Նրանց ու Սպիտակ Ժանիքի միջև պահպանվում էր չեզոքություն, և ուրիշ ոչինչ։ Նրանք ճաշ էին պատրաստում տիրոջ համար, աման էին լվանում և ամեն տեսակ այլ աշխատանք կատարում, ինչպես Քլոնդայկում այդ ամենը Մեթն էր անում։ Կարճ ասած՝ ծառաները Սիերրա Վիսթայի կենսակառուցվածքի մի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն էին։
Շատ նոր բաներ իմանալու կարիք ունեցավ Սպիտակ Ժանիքը նաև դաստակերտից դուրս։ Տիրոջ կալվածքները լայն էին ու ընդարձակ, բայց և այնպես սահման ունեին։ Սիերրա Վիսթայի մոտից խճուղի էր անցնում, որից դենը սկսվում էին բոլոր աստվածների ընդհանուր կալվածքների ճանապարհներն ու փողոցները։ Իսկ նրանց անձնական կալվածքները ցանկապատերի հետևումն էին։ Այդ ամենը կառավարվում էր անհամար օրենքներով, որոնք և Սպիտակ Ժանիքին թելադրում էին նրա վարվելակերպը, թեև նա չէր հասկանում աստվածների լեզուն և կարող էր ծանոթանալ նրանց օրենքներին սեփական փորձի հիման վրա։ Նա դործում էր ըստ իր բնազդների այնքան ժամանակ, քանի դեռ չէր բախվել մարդկային օրենքներից որևէ մեկին։ Մի քանի այդպիսի բախումներից հետո Սպիտակ Ժանիքը ըմբռնում էր օրենքն ու այլևս երբեք չէր խախտում։
Սակայն Սպիտակ Ժանիքի վրա ամենից ավելի ազդում էին տիրոջ ձայնի խիստ շեշտերը և պատժող ձեռքը։ Սպիտակ Ժանիքն իր աստծուն սիրում էր անձնուրաց սիրով, և նրա խստությունը այնպիսի կսկիծ էր պատճառում, որպիսին չէին կարող պատճառել ո՛չ Գորշ Ջրշունը, ո՛չ էլ Սիրուն Սմիթը։ Նրանց ծեծը զգում էր միայն մարմինը, իսկ ոգին՝ Սպիտակ Ժանիքի հպարտ ու աննկուն ոգին, շարունակում էր փոթորկվել։ Նոր տիրոջ հարվածները չափազանց թույլ էին, որպեսզի ցավ պատճառեին, բայց և այնպես դրանք ավելի խոր էին թափանցում։ Տերը ցույց էր տալիս, որ ինքը չի հավանում Սպիտակ Ժանիքի արածը և դրանով խոցում էր նրա սիրտը։
Ճիշտն ասած՝ տերը Սպիտակ ժանիքին Ժանիքին այնքան էլ հաճախակի չէր պատժում։ Նրա ձայնը միանգամայն բավական էր․ ըստ այդ ձայնի էլ Սպիտակ Ժանիքը եզրակացնում էր՝ ճիշտ է անում թե ոչ, և դրան էլ համաձայնեցնում էր իր վարքն ու արարքները։ Այդ ձայնը նրա համար կողմնացույց էր, ըստ որի ուղղում էր իր ճամփան և որը օգնում էր նրան ծանոթանալու նոր երկրին ու նոր կյանքին։
Հյուսիսում միակ ընտելացված կենդանին շունն էր․ մնացածներն ապրում էին ազատ և ամեն մի շան օրինական որսն էին, եթե իհարկե սա կարողանում էր նրանց հախից գալ։ Առաջ Սպիտակ Ժանիքը հաճախ էր ստիպված լինում զբաղվել որսով և չէր իմանում, որ Հարավում կարգն այդպես չէ։ Նա համոզվեց դրան Սանտա Կլարա հովտում լինելու առաջին իսկ օրերը։ Մի անգամ վաղ առավոտյան ման գալով տան մոտ՝ անցավ անկյունն ու դեմ առավ հավանոցից փախած մի հավի։ Միանգամայն հասկանալի է, որ նա ցանկացավ ուտել դրան։ Մի ոստյուն, շողշողացող ատամներ, վախեցած կրթկրթոց, և անվեհեր ուղևորուհին շունչը փչեց։ Լավ սնուցված հավ էր դա, ճարպակալած ու քնքշահամ։ Սպիտակ Ժանիքը լպստեց շրթունքներն ու եզրակացրեց, որ վատ ուտելիքի չէր պատահել։ Հենց նույն օրը ախոռի մոտ դեմ առավ մի ուրիշ մոլորված հավի, որին փրկելու համար վազեվազ եկավ ձիապանը։ Չիմանալով Սպիտակ Ժանիքի բնավորությունր՝ նա սարսափեցնելու համար վերցրեց մի բարակ ճիպոտ։ Առաջին հարվածից անմիջապես հետո Սպիտակ Ժանիքը բաց թողեց հավը և հարձակվեց մարդու վրա։ Նրան կարելի էր կասեցնել մահակով, բայց ոչ ճիպոտով։ երկրորդ հարվածը, որ հասավ նրան ոստյունի կեսին, նա ընդունեց լռելյայն, առանց ցավից ցնցվելու։ Ձիապանը ճչաց ու ընկրկեց իր կրծքին ցատկած շնից, բաց թողեց ճիպոտը և ձեռքերով բռնեց վիգը։ Դրա հետևանքով ձեռքր պատռվեց դաստակից ցած՝ մինչն ոսկորը։
Ձիապանը սաստիկ վախեցավ։ Նա շշմեց ոչ այնքան Սպիտակ ժանիքի Ժանիքի չարությունից, որքան այն բանից, որ նա նետվեց անձայն, առանց հաչելու, առանց մռնչալու։ Կծված ու արնաշաղախ ձեռքը տակավին չհեռացնելով դեմքից ու կոկորդից՝ ձիապանն սկսեց նահանջել դեպի մարագը։ Եթե Կոլլին մեջտեղ չգար, նրա բանը վատ կլիներ։ Կոլլին փրկեց ձիապանի կյանքը, ինչպես ժամանակին Դիկի կյանքն էր փրկել։ Կատաղությունից խելակորույս գամփռը հարձակվեց Սպիտակ Ժանիքի վրա։ Նա ավելի խելացի գտնվեց չափից ավելի դյուրահավատ աստվածներից։ Նրա բոլոր կասկածներն արդարացան, այո․ կողոպտի՜չ է սա, նորից է ձեռնամուխ եղել իր հին արարքներին, անուղղելի է։
Ձիապանը փախավ ախոռ, իսկ Սպիաակ ժանիքը սկսեց նահանջել Կոլլիի վայրագ ատամներից՝ պտտվելով և նրա խածումներին դիմահարելով մերթ այս, մերթ այն ուսը։ Բայց Կոլլին շարունակում էր նրա հոգին հանել՝ այս անգամ չսահմանափակվելով սովորական պատժով։ Նրա ցասումն ու կատաղությունը բորբոքվում էին րոպե առ րոպե, և վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը մոռացավ իր ամբողջ արժանապատվությունն ու փախավ դաշտ։
Սակայն օրենքների բազմազանությունը շատ հաճախ շփոթեցնում էր Սպիտակ Ժանիքին և շնորհազրկության ենթարկում նրան։ Վերջ ի վերջո նա հաստատապես պարզեց, թե չի կարելի ձեռք տալ նաև մյուս աստվածներին պատկանող հավերին։ Նույնը վերաբերում էր նաև կատուներին, ճագարներին ու հնդկահավերին։ Ճիշտն ասած՝ առաջին անգամ այդ օրենքին ծանոթանալուց հետո նա այն տպավորությունն ստացավ, թե բոլոր կենդանի արարածներն անձեռնմխելի են։ Լորերը մարգագետնում, նրա քթի տակ, ճախր էին առնում ու անվնաս թռչում։ Սպիտակ Ժանիքը գողում էր ամբողջ մարմնով, բայց և այնպես հանդարտեցնում էր թռչունը բռնելու բնազդական ցանկությունը։ Հնազանդվում էր աստվածների կամքին։
Մի անգամ էլ նա տեսավ, որ Դիկը մարգագետնում խրտնեցրեց մի նապաստակ։ Տերը նույնպես տեսավ դա, և ոչ միայն չմիջամտեց, այլև դրդեց Սպիտակ Ժանիքին միանալու հետապնդմանը։ Այսպիսով Սպիտակ ժանիքն Ժանիքն իմացավ, որ նոր օրենքը չի տարածվում նապաստակների վրա, և ի վերջո ամբողջովին սովորեց դա։ Ընտանի կենդանիների հետ պետք է խաղաղ ապրել։ Եթե նրանց հետ բարեկամություն չի ստեղծվում, ապա համենայն դեպս պետք է չեզոքություն պահպանել։ Բայց մյուս կենդանիները՝ սկյուռները, լորերը և նապաստակները, որոնք կապը չեն խզել անտառի թավուտից ու չեն ենթարկվել մարդուն, ամեն մի շան օրինական բաժին են։ Աստվածները պաշտպանում էին միայն ընտանի կենդանիներին և թույլ չէին տալիս նրանց թշնամանալ իրար հետ։ Աստվածներն իրավազոր էին իրենց հպատակների կյանքի ու մահվան գործում և նախանձախնդիր կերպով պահպանում էին այդ իրավազորությունը։
Սիերրա Վիսթայում կյանքը բնավ էլ այնքան պարզ չէր, ինչպես Հյուսիսում։ Քաղաքակրթությունը Սպիտակ Ժանիքից պահանջում էր ամենից առաջ տիրապետել իրեն ու զուսպ մնալ, այնպես հավասարակշռված լինել, որն անշոշափելի է, ինչպես սարդոստայնը, բայց և ավելի պինդ է, քան պողպատը։ Այստեղ կյանքը հազարադեմ էր, և Սպիտակ ժանիքը Ժանիքը շփվում էր դրան նրա ամբողջ բազմազանությամբ։ Օրինակ՝ երբ հարկ էր լինում վազել տիրոջ երկանվի հետևից Սան Խոսե քաղաքում կամ սպասել տիրոջը փողոցում, կյանքը ընթանում էր նրա մոտով որպես մի խոր, անընդգրկելի հորձանք՝ անընդհատ պահանջելով վայրկենապես հարմարվել իր օրենքներին և համարյա մշտապես ստիպելով խեղդել ներսում բոլոր բնական պոռթկումները։
Քաղաքում նա տեսնում էր մսի խանութներ, որտեղ հենց քթի առաջ կախված էր միսը։ Բայց թույլ չէր տրվում դիպչել դրան։ Տիրոջ այցելած տներում կային կատուներ, որոնց նույնպես պետք էր հանգիստ թողնել։ Իսկ շներ պատահում էին ամենուրեք, և նրանց հետ էլ կռվել չէր կարելի, թեև սրանք գռմռում էին նրա վրա։ Բացի դրանից, մայթերով երթևեկում էին անհամար մարդիկ, որոնց ուշադրությունը գրավում էր նա։ Մարդիկ կանգ էին առնում, մատնացույց էին անում իրար, զննում ամեն կողմից, խոսում նրա հետ և, որ ավելի վատ էր, ձեռք էին տալիս նրան։ Հարկ էր լինում համբերությամբ դիմանալ օտար ձեռքերի հպումին. բայց Սպիտակ ժանիքն Ժանիքն արդեն կարողացել էր համբերությամբ զինվել։ Նա արդեն սովորել էր հաղթահարել իր անշնորհք ամոթխածությունը և մեծամտորեն էր ընդունում ուշադրության այն բոլոր նշաններր, որ ցուցաբերում էին նրա հանդեպ անծանոթ աստվածները։ Նրանք ներողամիտ էին Սպիտակ Ժանիքի նկատմամբ, և սա էլ նույն կերպ էր պատասխանում նրանց։ Եվ այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքի մեջ կար այնպիսի մի բան, որը թույլ չէր տալիս ավելի մտերմաբար վարվել նրա հետ։ Անցորդները շոյում էին նրա գլուխն ու թողնում գնում սեփական համարձակությունից գոհ։
Սակայն Սպիտակ Ժանիքը ամեն անգամ այդպես հեշտ պրծնել չէր կարողանում։ Երբ տիրոջ երկանիվը անցնում էր Սան Խոսեի արվարձաններով, ճանապարհին հանդիպած մանչուկները քարերով էին դիմավորում նրան։ Սպիտակ ժանիքը Ժանիքը գիտեր, որ չի կարելի հասնել դրանց ու կարգին հախներիցը գալ։ Ստիպված էր վարվել ինքնապահպանման բնազդին հակառակ, ուստի ներսում խեղդելով բնազդի ձայնը՝ քիչ-քիչ դառնում էր ընտանի, քաղաքակրթված շուն։
Եվ այնուամենայնիվ այդ իրադրությունը այնքան էլ չէր բավարարում Սպիտակ Ժանիքին, թեև նա չէր էլ իմանում՝ ինչ բան են անաչառությունն ու ազնվությունը։ Բայց ամեն մի կենդանի արարած որոշ չափով ունի արդարության զգացողություն, ուստի և Սպիտակ ժանիքի Ժանիքի համար դժվար էր հաշտվել այն բանի հետ, որ իրեն թույլ չեն տալիս պաշտպանվել այդ տղաներից։ Նա մոռացել էր, որ իր և աստվածների միջև կնքված պայմանագիրը պարտավորեցնում է սրանց հոգ տանել ու պահպանել իրեն։ Եվ ահա մի օր էլ տերը կառքից դուրս նետվեց մտրակը ձեռքին և մի լավ հասցրեց թոկից փախածներին։ Դրանից հետո նրանք դադարեցին քար շպրտել, Սպիտակ Ժանիքն էլ ամեն ինչ հասկացավ ու կատարյալ գոհունակություն զգաց։
Շուտով Սպիտակ Ժանիքը առիթ ունեցավ զգալու մի ուրիշ նման դեպք։ Մի գարեջրատան մոտ, որի կողքից նա անց էր կենում քաղաք գնալիս, միշտ թրև էին գալիս երեք շուն, որոնք կանոն էին դարձրել հարձակվել նրա վրա։ Իմանալով, թե ինչով են վերջանում Սպիտակ Ժանիքի ու շների մղած բոլոր մենամարտերը, տերը անդադար նրա գլուխն էր մտցնում կռիվներն արգելող օրենքը։ Սպիտակ Ժանիքը լավ էր յուրացրել այդ օրենքը, և գարեջրատան մոտի քառուղին անցնելիս միշտ անախորժ դրության մեջ էր ընկնում։ Նրա չարագույժ մռնչոցը անմիջապես բոլոր շներին քշում էր պատշաճ հեռավորության վրա․ բայց սրանք շարունակում էին հեռվից հետապնդել նրան, հաչում էին, վիրավորանք հասցնում նրան։ Բավական երկար շարունակվեց այդպես։ Գարեջրատան հաճախորդները նույնիսկ խրախուսում էին շներին և մի անգամ էլ բացահայտորեն քըսքըս արին նրանց Սպիտակ ժանիքի Ժանիքի վրա։ Այդ ժամանակ տերը երկանիվը կանգնեցրեց։
— Բռնի՛ր դրանց,— ասաց նա Սպիտակ Ժանիքին։
— Բռնի՛ր դրանց, բարեկա՛մս։ Մի լա՜վ դաս տուր դրանց։
Սպիտակ Ժանիքը դեն գցեց ամենայն երկմտություն։ Նա շրջվեց ու սուս ու փուս հարձակվեց թշնամիների վրա։ Սրանք չնահանջեցին։ Սկսվեց թավալակռիվ։ Շները հաչում էին, մռնչում, կրճտում ատամները։ Սյունի պես բարձրացած փոշին ծածկեց ռազմադաշտը։ Բայց մի քանի րոպե հետո երկու շուն արդեն ցնցվում էին ճանապարհի վրա մերձիմահ ջղաձգություններից, իսկ երրորդը ոտ առավ, ցատկեց առուն, ոստնեց ցանկապատի միջով ու ճղեց դաշտ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը բոլորովին անշշուկ, որպես իսկական գայլ, արագությամբ էլ չզիջելով գայլին, ընկավ նրա հետևից, դաշտի կեսին հասավ նրան ու հաշիվը մաքրեց։
Այս եռյակ սպանությունը վերջ դրեց նրա և օտար շների միջև ծագող տարաձայնություններին։ Տեղի ունեցածի լուրը տարածվեց ամբողջ հովտում, և մարդիկ սկսեցին հետևել, որ իրենց շները գլուխ չդնեն մարտական գայլի հետ։
Եվ այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքի ու շների միջև ինչ֊որ տարբերություն էր նկատվում։ Նա գիտեր բոլոր օրենքները նույնիսկ ավելի լավ իր ցեղակիցներից, որոնք այլ պայմաններում ապրելու առիթ չէին ունեցել, և պահում էր դրանք մեծագույն ճշգրտությամբ. և չնայած դրան՝ վայրագությունը ձեռ չէր քաշում նրանից, կարծես հեռավոր հյուսիսը դեռ իր իշխանության տակ էր պահում նրան, կարծես թե նրա մեջ ապրող գայլը մի առժամանակ քնել էր։
Սպիտակ ժանիքը Ժանիքը շների հետ ընկերություն չէր անում։ Նա միշտ էլ մենակ էր և մտադիր էր հետագայում ևս հեռու մնալ իր ցեղակիցներից։ Իր կյանքի առաջին իսկ տարիներից, որոնք մռայլվել էին Լիփ֊Լիփի և լակոտների ամբողջ ոհմակի հետ թշնամանալով, ինչպես նաև այն ամիսների ընթացքում, որ նա հարկադրված եղավ անցկացնել Սիրուն Սմիթի մոտ, Սպիտակ ժանիքն Ժանիքն ատեց շներին։ Նրա կյանքը շեղվեց նորմալ ընթացքից, և նա հեռանալով իր ցեղակիցներից՝ մոտեցավ մարդուն։
Բացի դրանից, Հարավում շները խիստ կասկածամտորեն էին վերաբերվում Սպիտակ ժանիքին․ Ժանիքին․ սա նրանց մեջ հարուցում էր բնազդական վախ Հյուսիսի նկատմամբ, և նրանք դիմավորում էին նրան հաչոցով ու մռնչոցով, որի մեջ ատելություն էր զգացվում։ Նա էլ իր կողմից հասկացավ, որ նրանց կծելը բնավ էլ պարտադիր չէ։ Բաց ժանիքները և ցնցվող շրթունքները ազդում էին անսխալ ու կասեցնում համարյա ամենակատաղի շանը։
Բայց կյանքը Սպիտակ Ժանիքին ուղարկեց մի փորձություն, և այդ փորձությունը Կոլլին էր։ Սա ոչ մի րոպե հանգիստ չէր թողնում նրան։ Կոլլիի համար օրենքը այնպիսի անառարկելի ուժ չուներ, ինչպես Սպիտակ ժանիքի Ժանիքի համար, և Կոլլին դիմադրում էր նրանց բարեկամանալ ստիպող տիրոջ բոլոր փորձերին։ Նրա չարամիտ, հիստերիկ մռնչոցը անընդհատ հետապնդում էր Սպիտակ ժանիքինԺանիքին. Կոլլին չէր կարող ներել հավերի գլխին բերածը և հաստատ համոզված էր, որ նրա բոլոր մտադրությունները չարամիտ են։ Նա հանցանք էր գտնում այնտեղ, ուր դեռ այդպիսի բան չկար։ Նա թունավորում էր Սպիտակ Ժանիքի գոյությունը՝ ոստիկանի նման կրնկակոխ հետևելով նրան, և բավական էր, որ գայլը մի հետաքրքրասեր հայացք նետի աղավնուն կամ հավին, և գամփռը խելահեղ ու ցասումնալից հաչոց էր գցում։ Դրանից պոկ գալու Սպիտակ Ժանիքի նախասիրած միջոցը այն էր, որ սա պառկում էր գետնին, գլուխը դնում առջևի թաթերին ու քնած ձևանում։ Այդպիսի դեպքերում գամփռը միշտ շփոթվում էր ու անմիջապես լռում։
Կոլլիի պատճառած անախորժություններից բացի, մնացած ամեն ինչ հարթ էր ընթանում։ Սպիտակ Ժանիքը սովորեց զսպել իրեն, հաստատ սովորեց օրենքները։ Նրա բնավորության մեջ երևան եկան դրականություն, հանդարտություն և փիլիսոփայական համբերատարություն։ Շրջապատը դադարեց նրան թշնամի լինելուց։ Վտանգի նախազգացումը, ցավի ու մահվան սպառնալիքները ասես չէին էլ եղել։ Քիչ-քիչ վերացավ նաև մինչ այդ ամեն քայլափոխին նրան դարանակալ սպասող անհայտի ազդած սարսափը։ Կյանքը դարձավ հանգիստ ու հեշտ, սկսեց ընթանալ միահավասար՝ չմթագնելով ո՛չ վախով, ո՛չ էլ թշնամությամբ։
Ձյունն էր պակասում նրան, բայց նա չէր հասկանում դա։ «Ի՜նչ երկար տևեց ամառը», հավանորեն կմտածեր Սպիտակ Ժանիքը, եթե մտածել կարողանար։ Ձյան պահանջը տարտամ էր, անգիտակցական։ Ճիշտ այդպես էլ ամռան օրերին, երբ արևը անողոք վառում էր, նա Հյուսիսի նկատմամբ կարոտի թեթև նոպաներ էր ունենում։ Սակայն այդ կարոտը երևան էր գալիս անհանգստությամբ, որի պատճառները պարզ չէին նաև իր համար։
Սպիտակ ժանիքը Ժանիքը երբեք աչքի չէր ընկնում սրտաբացությամբ։ Նա գլուխը սեղմում էր տիրոջը, փաղաքշաբար վնգստում և միայն այդ կերպ էր արտահայտում իր սերը։ Բայց շուտով հարկ եղավ ճանաչել և երրորդ ձևը։ Նա չէր կարող անտարբեր մնալ, երբ աստվածները ծիծաղում էին։ Ծիծաղը կատաղեցնում էր նրան, զայրույթից ստիպում կորցնել բանականությունը։ Բայց իր տիրոջ վրա Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր կարող բարկանալ, և երբ սա մի անգամ սկսեց բարեմտորեն կատակ անել ու ծիծաղել իր վրա, նա շփոթվեց։ Նախկին չարությունը գլուխ բարձրացրեց նրա մեջ, բայց այս անգամ ստիպվեց պայքարել սիրո դեմ։ Բարկանալ չէր կարող, ուրեմն ի՞նչ պիտի աներ։ Աշխատում էր վեհաշուք արտահայտություն պահել, բայց տերը քրքջաց ավելի բարձր։ Նա ավելի վեհաշուք տեսք տվեց իրեն, իսկ տերը սկսեց ավելի ու ավելի քրքջալ։ Վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը անձնատուր եղավ. նրա շրթունքը ցնցվեց՝ ցուցադրելով ատամները, և աչքերը բոցավառվեցին չգիտես խորամանկ թե՞ սիրատոչոր կայծով։ Սպիտակ Ժանիքը սովորեց ծիծաղել։
Նա սովորեց նաև խաղալ տիրոջ հետ. թույլ էր տալիս գետին գցել իրեն, շուռ տալ մեջքի վրա, ամեն տեսակ օյին խաղալ գլխին, իսկ ինքը ձևանում էր կատաղած, ամբողջ մարմնով փշաքաղվում էր, մռնչում ու ատամները կրճտում, ցույց տալիս, թե ուզում է կծել տիրոջը։ Սակայն բանը երբեք չէր հասնում դրան, նրա ատամները կափկափում էին օդում՝ առանց դիպչելու Սքոթին։ Եվ այդպիսի խաղերի վերջում, երբ հարվածները, հրումները, ատամների կրճտոցները հետզհետե սաստկանում էին, հանկարծ մարդն ու շունը նետվում էին տարբեր կողմեր, դադար առնում ու նայում իրար։ Հետո էլ, նույնպես հանկարծակի, ասես արևը անսպասելիորեն ծագեր կատաղած ծովի վրա, նրանք սկսում էին ծիծաղել։ Խաղը սովորաբար վերջանում էր նրանով, որ տերը գրկում էր Սպիտակ ժանիքի Ժանիքի վիզը, սա էլ ծոր էր տալիս իր վնգստան֊քնքուշ սիրերգը։
Սակայն տիրոջից բացի, ոչ ոք չէր համարձակվում այդպիսի գզվռտոց սկսել Սպիտակ Ժանիքի հետ։ Սա թույլ չէր տալիս այդպիսի բան։ Բավական էր, որ մի ուրիշը ոտնձգություն աներ նրա անձնական արժանապատվության դեմ, և սպառնագին մռնչոցն ու փշաքաղված մազերը սպանում էին նրա հետ խաղալ ուզող համարձակի ամբողջ ցանկությունը։ Եթե Սպիտակ Ժանիքը թույլ էր տալիս տիրոջը այդպես ազատ վարվել իր հետ, ապա դա բնավ չէր նշանակում, թե նա շռայլում է իր սերը աջ ու ձախ, ինչպես մի սովորական շուն, որը պատրաստ է գզվռտել ու խաղ անել ում հետ ասես։
Տերը շատ էր ձիով տեղ գնում, և Սպիտակ Ժանիքը իր առաջնակարգ պարտականությունն էր համարում այդպիսի զբոսանքների ժամանակ ուղեկցել նրան։ Հյուսիսում նա իր հավատարմությունը մարդկանց ապացուցում էր սահնակ քաշելով, բայց հարավում ոչ ոք սահնակ չէր նստում, և այստեղի շների վրա բեռ չէին դնում։ Այդ պատճառով էլ Սպիտակ ժանիքը Ժանիքը միշտ տիրոջ հետ էր լինում նրա երթևեկությունների ժամանակ դրանով իր հավատարմությունն արտահայտելու մի նոր ձև գտնելով. թեկուզ և ամբողջ օրը այդպես վազելը ոչ մի նեղություն չէր պատճառում նրան։ Սա վազում էր առանց նվազագույն լարումի՝ հոգնություն չզգալով, գայլի հավասարաչափ ընթացքով, միշտ միահավասար սլանալով ձիու առջևից։
Տիրոջ այդ երթևեկությունները հնարավորություն տվեցին Սպիտակ Ժանիքին իր զգացմունքներն արտահայտելու մի նոր ձև ևս սովորել, և հատկանշական է այն, որ նա իր ամբողջ կյանքում երկու անգամ օգտվեց դրանից։ Առաջին անգամ այդ պատահեց այն դեպքում, երբ Ուիդոն Սքոթը իր զտարյուն ու դյուրաբորբոք նժույգին ուզում էր վարժեցնել, որ թույլ տա իրեն դռնակը բացել ու փակել առանց թամբից իջնելու։ Մի քանի անգամ նա մոտեցավ դռնակին ու փորձեց դռնակը փակել իր վրա, բայց նժույգը վախեցած ընկրկեց, մի կողմ նետվեց։ Նա հետզհետե ավելի էր բորբոքվում, ծառս ելնում, իսկ երբ տերը խթանում էր նրան ու ստիպում առջևի ոտքերը ծալել, սկսում էր հետույքով խփել։ Սպիտակ Ժանիքը հարաճուն անհանգստությամբ հետևում էր նրանց և ի վերջո, այլևս իրեն զսպելու ուժ չունենալով, ցատկեց ձիու մոտ և սկսեց կատաղի ու սպառնալի հաչել նրա վրա։
Սպիտակ Ժանիքը չէր ցանկանում մենակ թողնել նրան։ Տերն ուզում էր մի երկտող գրել, բայց գրպանում ո՛չ թուղթ գտավ, ո՛չ մատիտ։ Դրանից հետո դարձյալ հրամայեց Սպիտակ Ժանիքին վազել տուն։
Սպիտակ ժանիքը Ժանիքը տխուր նայեց նրան, մի քանի քայլ արեց, ապա վերադարձավ ու կամացուկ վնգստաց։ Տերը խոսեց նրա հետ քաղցր, բայց լուրջ շեշտով. Սպիտակ ժանիքը Ժանիքը ականջները սրեց ու տանջալի լարվածությամբ ունկնդրեց նրա խոսքին։
— Մի՛ շվարի, բարեկամս, գնա տուն,— ասում էր Ուիդոն Սքոթը։― Գնա տուն ու պատմիր, թե ի՛նչ պատահեց։ Գնա տուն, գա՛յլ, գնա տո՛ւն։
— Գնա տուն,— թնդաց խիստ հրամանը, և այս անգամ Սպիտակ Ժանիքը հնազանդվեց։
Երբ նա մոտեցավ տանը, բոլորը նստած էին պատշգամբում և իրիկնային զովություն էին վայելում։ Սպիտակ ժանիքը Ժանիքը փոշեթաթախ էր ու ծանր էր շնչում։
— Ուիդոնը վերադարձավ,— ասաց Սքոթի մայրը։
— Բայց իսկական գայլ չէ,— միջամտեց Բեթը՝ բացակա եղբոր կողմը բռնելով։
— Դու հավատ ես ընծայում Ուիդոնի ասածին, — առարկեց դատավորը։― Նա կարծում է, թե Սպիտակ ժանիքի Ժանիքի մեջ շան արյուն կա․ բայց դա լոկ ենթադրություն է։ Իսկ արտաքուստ...
Դատավորն իր խոսքը չկարողացավ ավարտել. Սպիտակ Ժանիքը կանգնեց նրա դիմաց ու սկսեց կատաղաբար մռնչալ։
— Բան է պատահել Ուիդոնին,— վստահ ասաց Ուիդոնի կինը։
Ամենքն էլ տեղներից վեր թռան, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը սլացավ սանդուղքն ի վար՝ ետ նայելով ու կարծես մարդկանց հրավիրելով հետևել իրեն։ Նա հաչեց կյանքում երկրորդ ու վերջին անգամ և կարողացավ իր միտքը հասկացնել։
Այս դեպքից հետո Սիերրա Վիսթայի բնակիչներն սկսեցին ավելի լավ վերաբերվել Սպիտակ ժանիքինԺանիքին, և նույնիսկ ձիապանը, որի թևը կծել էր, խոստովանեց, որ Սպիտակ Ժանիքը խելացի շուն է, թեկուզ և գայլ է։ Դատավոր Սքոթը նմանապես այս տեսակետն ուներ և, ի դժգոհություն ամենեցուն, իր իրավացիության իբր ապացույց բերում էր հանրագիտարանից ու կենդանաբանության տարբեր գրքերից քաղած նկարագրություններ և աղյուսակներ։
Օրերն իրար էին հաջորդում՝ շռայլորեն արևի ճաճանչներ շաղ տալով Սանթա Կլարա հովտի վրա։ Սակայն ձմեռը, հարավում անցկացրած նրա երկրորդ ձմեռը մոտենալու հետ Սպիտակ Ժանիքը մի տարօրինակ հայտնագործություն արեց. Կոլլիի ատամները դադարեցին առաջվա պես սուր լինել, նրա ծեքծեքուն, թեթև կծոցները այլևս ցավ չէին պատճառում։ Սպիտակ Ժանիքը մոռացավ, որ մի ժամանակ գամփռը թունավորում էր իր կյանքը, և ջանալով նույն աշխուժությամբ պատասխանել նրան, ծիծաղելիորեն անշնորհք էր անում դա։
Դատավոր Սքոթը չէր իմանում գործի հանգամանքներից շատերը, մտքով էլ չացկացրեց, թե դարձավ ոստիկանական դավի ակամա մասնակիցը, թե ցուցմունքները սարքված էին ու աղավաղված, թե Ջիմ Հոլը այդ ոճրագործության մասնակից չէր։ Ջիմ Հոլն էլ չէր իմանում, որ դատավոր Սքոթը չիմանալով էր գործում, այլ համոզված էր, որ դատավորը հիանալի իրազեկ է ամեն ինչին և արձակելով իր անարդարությամբ հրեշավոր այդ դատավճիռը՝ ոստիկանության հետ ձեռք ձեռքի տված է գործում։ Ուստի և երբ դատավոր Սքոթը հրապարակեց վճիռը, որը Ջիմ Հոլին դատապարտում էր մահվանից շատ քիչ տարբերվող հիսնամյա կալանքի, ապա իր հետ այդքան դաժանորեն վարված աշխարհն ատող Ջիմ Հոլը վեր թռավ իր տեղից ու զայրույթից մոլեգնեց այնքան ժամանակ, մինչև որ կապույտ համազգեստավոր թշնամիները տապալեցին նրան գետին։ Նա դատավոր Սքոթին համարում էր իր վրա իջած անարդարության ամրոցի անկյունաքարը և սպառնաց վրեժ լուծել նրանից։ Այնուհետ և Ջիմ Հոլին կենդանի թաղեցին բանտի խցիկում․․․ և նա փախավ այդտեղից։
Այս ամենի մասին ոչ մի բան չէր իմանում Սպիտակ ժանիքը։ Ժանիքը։ Սակայն նրա և իր տիրոջ կնոջ՝ Էլիսի միջև կար մի գաղտնիք։ Ամեն գիշեր, երբ Սիերրա Վիսթայում բոլորն էլ գնում էին քնելու, Էլիսը անկողնից վեր էր կենում և Սպիտակ Ժանիքին ամբողջ գիշերվա համար բերում ներս՝ նախասենյակ։ Բայց քանի որ Սպիտակ ժանիքը Ժանիքը սենյակային շուն չէր և պատշաճ չէր, որ տանը քնի, ապա վաղ առավոտյան, բոլորի վեր կենալուց առաջ, Էլիսը կամացուկ իջնում էր ներքև և արձակում նրան բակ։
Մի այդպիսի գիշեր, երբ ամբողջ տունը քուն էր մտել, Սպիտակ Ժանիքը արթնացավ, բայց շարունակեց անծպտուն պառկած մնալ։ Եվ նույնպես անձայն տարուբերեց քիթը ու անմիջապես էլ որսաց օդում տարածվող մի լուր, թե տանը կա մի անծանոթ աստված։ Նրա ականջին հասան ոտնաձայներ։ Սպիտակ Ժանիքը չհաչեց։ Այդպիսի սովորություն չուներ նա։ Անծանոթ աստվածը քայլերը փոխում էր խիստ կամացուկ, բայց ավելի կամաց էր քայլում Սպիտակ Ժանիքը, որովհետև հագուստ չուներ վրան, որը մարմնին կպչելիս շրշում է։ Անձայն էր շարժվում նա։ Խուլ Հյուսիսում նա կարիք էր ունեցել հետամուտ լինել խրտնող որսին և գիտեր, թե որքան կարևոր է հանկարծակիի բերել նրան։
Անծանոթ աստվածը կանգ առավ սանդուղքի մոտ ու ականջ դրեց։ Սպիտակ Ժանիքը քարացավ տեղում։ Նա կանգնեց անշարժ ու սպասեց, թե ինչ է լինելու։ Սանդուղքը տանում էր դեպի միջանցք, որտեղ տիրոջ ու նրա համար ամենասիրելի էակների սենյակներն էին։ Սպիտակ ժանիքը Ժանիքը փշաքաղվեց, բայց շարունակեց լռիկ սպասել։ Անծանոթ աստվածը ոտքը դրեց ներքևի աստիճանին, սկսեց սանդուղքով վեր բարձրանալ․․․
Եվ այդ րոպեին Սպիտակ Ժանիքը հարձակվեց։ Նա արեց դա առանց որևէ նախազգուշացման, անդամ չմռնչաց։ Նրա մարմինը սլացավ օդում և իջավ ուղիղ անծանոթ աստծու կռնակի վրա։ Սպիտակ Ժանիքը կախվեց նրա ուսերից և ատամները խրեց նրա վզի մեջ։ Իր ամբողջ ծանրությամբ նա կախվեց անծանոթ աստծուց և մի ակնթարթում գցեց նրան մեջքի վրա։ Երկուսն էլ տապալվեցին գետին։ Սպիտակ Ժանիքը նետվեց մի կողմ, բայց հենց որ մարդը փորձեց ոտքի ելնել, դարձյալ նետվեց նրա վրա և նորից ատամները խրեց նրա վզի մեջ։
— Ջիմ Հոլն է,— գոչեց դատավոր Սքոթը։
Հայր ու որդի բազմանշանակ իրար նայեցին, ապա հայացքը սևեռեցին Սպիտակ Ժանիքին, որ նույնպես պառկել էր կողքի վրա։ Նրա աչքերը փակ էին, բայց երբ մարդիկ կռացան նրա վրա, նա բարձրացրեց կոպերը, ջանաց վեր նայել ու մի թեթև շարժեց պոչը։ Ուիդոն Սքոթը շոյեց նրան, և ի պատասխան այդ փաղաքշանքի, նա կամացուկ գռմռաց։ Բայց գռմռոցը հազիվ լսվեց ու անմիջապես էլ կտրվեց։ Սպիտակ ժանիքի Ժանիքի կոպերը երերացին ու փակվեցին, ամբողջ մարմինը միանդամից կարծես կակղեց, և ինքն էլ ձգվեց հատակին։
— Բանդ բուրդ է, խե՜ղճ բարեկամս,— խոսեց տերը։
— Ոչ, դեռ շուտ է այդպես ասել,— հայտարարեց դատավորն ու վազեց հեռախոսի մոտ։
— Անկեղծ ասած՝ հազարից մեկ հավանականություն կա,— ասաց վիրաբույժը մեկ ու կես ժամ Սպիտակ ժանիքով Ժանիքով զբաղվելուց հետո։
Պատուհանից նայած առաջին արեգական շողքերը մթագնեցին էլեկտրական լույսը։ Ամբողջ ընտանիքը, բացի երեխաներից, հավաքվել էին վիրաբույժի մոտ, իմանալու, թե ինչ կասի նա Սպիտակ Ժանիքի մասին։
— Անշո՜ւշտ, անշո՜ւշտ։ Հասկանում եմ՝ շունն արժանի է դրան։ Սրան պետք է խնամել ինչպես մարդուն, ինչպես հիվանդ երեխային։ Հետևեցեք նաև ջերմությանը։ Կգամ ժամը տասին։
Եվ Սպիտակ ժանիքին Ժանիքին խնամում էին իսկապես ինչպես մարդուն։ Դատավորի դուստրերը վրդովմունքով մերժեցին հիվանդապահուհի կանչելու առաջարկությունը և իրենք ստանձնեցին այդ պարտականությունը։ Եվ Սպիտակ ժանիքը Ժանիքը կյանքից խլեց միակ հավանականությունը, որ մերժեց նրան վիրաբույժը։
Սակայն չպետք է դատապարտել վիրաբույժին իր սխալի համար։ Մինչև հիմա նա առիթ էր ունեցել բուժելու և վիրահատելու քաղաքակրթությունից քնքշացած մարդկանց՝ բաղմաթիվ քնքշացած սերունդների հետնորդներին։ Սպիտակ ժանիքի Ժանիքի համեմատությամբ այդ բոլորը թվում էին նրբակազմ ու թույլ և չէին կարողանում կառչել կյանքից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը բնիկ էր Հյուսիսի, որը ոչ ոքի թույլ չի տալիս քնքշանալ և արագ ոչնչացնում է թույլերին։ Ո՛չ նրա մայրը, ո՛չ հայրը, ո՛չ էլ նախնիների բազում սերունդները քնքշության նշույլ իսկ չունեին։ Հեռավոր Հյուսիսը Սպիտակ Ժանիքին պարգևել էր երկաթե օրգանիզմ և կենսունակություն, և նա կառչում էր կյանքից հոգով ու մարմնով այնպիսի համառությամբ, որը հին֊հին ժամանակներում հատուկ էր ամեն մի կենդանի արարածի։
Գամված իր տեղին, վիրակապերի ու գիպսի պատճառով անգամ շարժվելու հնարավորությունից զուրկ՝ Սպիտակ ժանիքը Ժանիքը շաբաթներ շարունակ պայքարում էր մահվան դեմ։ Երկար քնում էր, շատ երազներ էր տեսնում, և նրա ուղեղով շարան֊շարան անցնում էին Հյուսիսի պատկերները։ Անցյալը վերակենդանանում էր և ամեն կողմից պաշարում Սպիտակ Ժանիքին։ Նորից նա ապրում էր որջում՝ Կիչիի հետ. ամբողջ մարմնով դողալով սողում էր դեպի Գորշ Ջրշունի ոտքերը՝ հայտնելով նրան իր հնազանդությունը. փախչելով ազատվում էր Լիփ-Լիփից ու լակոտների ոռնացող ոհմակից։
Սպիտակ Ժանիքը նորից էր վազում լուռ անտառով, քաղցի օրերին թռչուններ հետապնդում. նորից էր տեսնում իրեն լծվածքի գլուխ անցած, լսում էր, թե ինչպես Միթ֊Սան ու Գորշ Ջրշունը չլթացնում են մտրակը ու գոռում. «Ռաա՜, ռաա՜», երբ սահնակր կիրճ է մտնում և շները հովհարաձև սեղմվում են նեղ ճանապարհի վրա։ Նրա առջևով օր֊օրի հետևից անցավ Սմիթի մոտ անցկացրած կյանքը և այն մարտերը, որոնց մասնակցել էր։ Այդ րոպեներին նա կրճտում էր ատամները և մռնչում, իսկ նրա մոտ նստած մարդիկ ասում էին, թե Սպիտակ Ժանիքը վատ երազ է տեսնում։
Սակայն ամենատանջալին կրկնվող մղձավանջն էր։ Սպիտակ Ժանիքը երազում տեսնում էր տրամվայներ, որոնք դղրդոցով ու զնգզնգոցով սլանում էին նրա վրա սուր ոռնացող հսկայական լուսանների նման։ Ահա Սպիտակ Ժանիքը թաքնվել է թփերի մեջ ու սպասում է այն րոպեին, երբ սկյուռը վերջապես սիրտ կանի ծառից իջնել գետին։ Ահա նա ցատկում է իր որսի վրա... Բայց սկյուռը վայրկենապես վերածվում է սոսկալի տրամվայի, որը սարի պես ահագնանում է նրա գլխավերևը, սպառնալի ճչում, դղրդում ու կրակ է թքում նրա վրա։ Նույնը և բազեն։ Սա քարի նման երկնքից ընկնում է նրա վրա ու ճամփին դառնում էլի նույն տրամվայը։ Սպիտակ Ժանիքն իրեն տեսնում է Սիրուն Սմիթի ցանկապատում։ Շուրջը բազմություն է հավաքվում, և նա գիտե, որ շուտով մենամարտը կսկսվի։ Նայում է նա դռանը՝ սպասելով իր ախոյանին։ Դուռը բացվում է, և ահավոր տրամվայը սլանում է դեպի նա։ Այդ մղձավանջը կրկնվում է օրեր շարունակ, գիշեր ու ցերեկ, և ամեն անգամ Սպիտակ Ժանիքը սարսափ է զգում քնի մեջ։
Վերջապես մի գեղեցիկ առավոտ նրա վրայից հանեցին գիպսի վերջին մասը, վերջին վիրակապը։ Ինչպիսի՜ հանդես էր դա։ Ամբողջ Սիերրա Վիսթան հավաքվել էր Սպիտակ ժանիքի Ժանիքի մոտ։ Տերը քորում էր նրա ականջատակերը, իսկ նա երգում էր իր մրթմրթան ու փաղաքշական երգը։ «Անգին Գայլ», անվանեց նրան տիրոջ կինը։ Այս նոր մականունը ընդունվեց հիացական գոչյուններով, և բոլոր կանայք սկսեցին կրկնել. «Անգի՜ն Գայլ, Անգի՜ն Գայլ»։
Նա փորձեց ոտքի ելնել, մի քանի անհաջող քայլ կատարեց ու ընկավ։ Ապաքինումն այնքան երկար էր տևել, որ նրա մկանները կորցրել էին ճկունությունը և ուժը։ Նա ամաչում էր իր թուլությունից, կարծես որևէ բանով հանցավոր էր աստվածների առաջ։ Եվ հերոսական ճիգ գործադրելով՝ նա կանգնեց չորս թաթի վրա՝ երերալով այս ու այն կողմ։
Լակոտը սողալով մոտեցավ Սպիտակ Ժանիքին։ Սա տնկեց ականջները և հետաքրքրությամբ զննեց նրան։ Հետո նրանք քիթ քթի դիպցրին, և Սպիտակ Ժանիքն զգաց, թե ինչպես լակոտի տաքուկ լեզուն լիզեց իր այտը։ Ինքն էլ չիմանալով, թե ինչու այդպես եղավ, նույնպես լեզուն հանեց ու լիզեց լակոտի դունչը։
Աստվածները ծափահարությամբ ու հիացմունքի բացականչություններով դիմավորեցին դա։ Սպիտակ ժանիքը Ժանիքը զարմացավ ու տարակուսած նայեց նրանց։ Հետո նորից թուլություն զգաց նա, նստեց գետնին ու նայելով լակոտին՝ գլուխը թեքեց կողքի վրա։ Մյուս լակոտները նմանապես մոտեցան նրան ի մեծ դժգոհություն Կոլլիի, և Սպիտակ ժանիքը Ժանիքը ծանրումեծ արտահայտությամբ թույլ տվեց նրանց մագլցել իր մեջքին ու գլորվել խոտի վրա։
Ծափահարությունները շփոթեցրին նրան և ստիպեցին զգալ երբեմնի անհամարձակությունը։ Բայց շուտով անցավ դա։ Լակոտները շարունակեցին իրենց խաղը, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը արևի տակ պառկած, աչքերը կիսափակ՝ դանդաղորեն սկսեց նիրհել։