Changes

Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ…

11 bytes removed, 18:47, 21 Հունվարի 2016
― Տե՛ր իմ աստված, դե ի՞նչ կա որ։ Իսկ դու…
Ալեհերն ասաց, որ իր կարծիքով զարհուրելի ոչ մի բան էլ չի պատահի, եթե նույնիսկ չվերցնի լսափողը և իր ձախ ձեռքը սահեցրեց կնոջ թևի տակով, արմունկից վերև, որի վրա հենված էր, մատներն առաջ խաղացնելով ու դրանց համար տեղ բացելով թևի ու կրծքավանդակի տաքուկ մասերում։ Աջ ձեռքով հասավ հեռախսին։ հեռախոսին։ Լսափողը վերցնելու համար ստիպված էր փոքր-ինչ բարձրանալ և այդ անելիսգլխի ետևիմասով դիպավլուսամփոփի անելիս գլխի ետևի մասով դիպավ լուսամփոփի անկյունին։ Այդ ակնթարթին լույսը մի առանձնակի պայծառ փայլ նետեց նրա ալեխառն, առավելապես սպիտակ մազերին։ Եվ, չնայած այդ պահին նրա մազերը խառնված էին, ակնառու էր, որ վերջերս էին հարդարված եղելկամ եղել կամ առնվազն խնամքի արժանացել։ Նրա ծոծրակի ու քունքի մազերը հարկ եղածի չափ կարճ էին կտրված, բայց կողքերի ու գագաթի մազերը երկար էին, և այդ կտրվածքը նրան մի տեսակ «ազնվատոհմիկ» տեսք էր հաղորդում։
― Լսո՛ւմ եմ, ― արձագանքող ձայնով ասաց ալեհերը։
Ալեհերը նորից ձախ նայեց, բայց ոչ թե կնոջը, որը իռլանդացի երիտասարդ ոստիկանի նման աչքերը չէր հեռացնում իրենից, այլ բարձր, անորոշ մի կետի։
― Ո՛չ, Արթո՛ւր, չեմ նկատել,― ասաց նա` աչքերը հառած սենյակի խավար ու հեռավոր անկյունին, որտեղ որտեղ պատը միանում էր առաստաղին։ ― Մի՞թե նա քեզ հետ չի մեկնել։
― Ո՛չ, աստված վկա, ո՛չ։ Ուրեմն դու չե՞ս տեսել, թե երբ է մեկնել։
― Դե լավ, լա՜վ, սրտիդ այդքան մոտ մի՛ ընդունիր։ Արթո՛ւր, ― պատասխանեց ալեհերը։ ― Առաջին հերթին, ես գիտեմ այդ Էլլենբոգեններին։ Երևի նրանք մի տաքսի են վերցրել ու մի երկու ժամով քաղաքից դուրս գնացել։ Հավանաբար, ուր որ է, երեքն էլ…
― Այնպիսի զգացում ունեմ, որ Ջոաննան խոհանոցում մի տականքի է կպել ու պոկ չի գալիս։ Պարզապես այդպիսի զգացում ունեմ։ Նա միշտ այդպես կախվում է մի ինչ ֊ որ ինչ֊որ վիժվածքի վզից, երբ մի քանի բաժակ լակում է։ Այլևս չե՛մ կարող։ Աստծով եմ երդվում, որ այս անգամ վճիռս չեմ փոխի։ Գրո՜ղը տանի, ամբողջ հինգ…
― Դու այդ որտեղի՞ց ես խոսում, Արթո՛ւր, ― հարցրեց ալեհերը, ― տնի՞ց։
― Նրանց դայակից։ Գրողը տանի, մենք մի շատ հաճելի խոսակցություն ունեցանք։ Ես ու այդ աղջիկը դժոխքում էլ մտերմություն կանենք։ Մենք իսկական բարեկամներ ենք։
― Շատ լավ։ Հավատում եմ։ Ի՞նչ կա որ։ Իսկ միգուցե փորձեիր սպասել ու մի քիչ էլ հանգստանա՞լ, ― ասաց ալեհերը։ ― Կարծում եմ, որ հիմա երեքն էլ վալս պարելով ներս կմտնեն։ Հավատա ինձ։ Դու գիտես Լեոնային։ Բայց ես չեմ հասկանում, թե դա ի՞նչ բան է, գրողը տանի. Նրանց բոլորին էլ մի ինչ ֊ որ ինչ֊որ դիվային զվարթություն ու անհոգություն է համակում, երբ միասին ընկնում են Նյու Յորք։ Դու հո լա՜վ գիտես դա։
― Հա՛, գիտե՜մ, գիտեմ։ Բայց ես ոչինչ էլ չգիտեմ…
― Ասո՜ւմ ես։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ինչ եմ անում։ Գիտե՞ս։ Ես նույնիսկ ամաչում եմ ասել, թե ինչ եմ անում համարյա ամեն երեկո, երբ տուն եմ մտնում։ Ուզո՞ւմ ես ասեմ։
― Լսի՛ր, Արթո՞ւրԱրթո՛ւր, ― այդ ամենը…
― Մի վայրկյան… ես կասեմ քեզ, գրո՛ղի ծոցը այդ ամենը։ Հազիվ եմ զսպում ինձ, որ չբացեմ այդ անիծված պահարանների դռները, ա՛յ, երդվում եմ։ Ամեն երեկո, երբ տուն եմ գալիս, համարյա տագնապով սպասում եմ, որ այս ու այն կողմից ամեն տեսակի շան որդիներ են դուրս գալու… Վերելակավարներ։ Ցրիչներ։ Ոստիկաններ…
― Լսի՛ր, Արթո՛ւր։ Մենք այդպես ոչ մի բանի…
― Խելքի՜ց է խոսում։ Տե՛ր աստված։ Այդ ի՜նչ ծիծաղելի բաներ ես ասում։ Ինքն էլ է կարծում, թե շատ խելոք է։ Ա՛յ թե ինչն է ինձ ծիծաղեցնում։ Թերթերում միայն թատրոնին նվիրված էջն է կարդում, մինչև կուրանալը հեռուստացույց է նայում և կարծում է, թե մեծ խելքի տեր է։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ում հետ եմ ամուսնացել։Դու ամուսնացել։ Դու այն ասա, ուզո՞ւմ ես իմանալ, թե ով է իմ կինը։ Նա մեր ժամանակի մեծագույն դերասանուհին է, գրողը, հոգեբույժը, ամբողջ Նյու Յորքում միակ հանճարը։ Բայց նա դեռևս իրեն չի դրսևորել, նրա տեղը դեռ չգիտեն, նրան դեռ արժանավայել չեն գնահատել։ Դու չգիտեիր, չէ՞։ Գրողը տանի, քիչ է մնում ծիծաղից մեռնեմ։ Կոլումբիայի համալսարանի<ref><i>Կոլումբիայի համալսարան</i>— Նյու Յորքի համալսարաններից․ ստեղծվել է 1754 թ․։</ref> կատարելագործման կուրսերից ելած Տիկին Բովարի<ref><i>Տիկին Բովարի</i>— ֆրանսիացի գրող Գ․ Ֆլոբերի համանուն վեպի հերոսուհին։</ref>։ Տիկին…
― Ո՞վ, ― հուզված ձայնով հարցրեց ալեհերը։
― Հեռուստատեսությամբ քննադատական հաղորդումներ լսող տիկին Բովարին։ Աստվա՛ծ իմ, միայն իմանայիր, թե ինչպես է…
― Դե լավ, լավ։ Հասկացիր, վերջապես, որ այս ձևով ոչ մի բանի չենք հասնի, ― ասաց ալեհերը։ Նաշրջվեց Նա շրջվեց դեպի կինը և երկու մատը մոտեցնելով բերանին, նշան արեց, որ սիգարետ է ուզում։ ― Նախ, ― շարունակեց ալեհերը, ― դու շատ խելոք մարդ ես, բայց դե ի՞նչ օգուտ, որ մի կոպեկի տակտ չունես։ ― Նա ուղղեց իր մեջքը, այնպես, որ կինը կարողանար հասնել սիգարետին։ ― Հավատա ինձ։Դա մեծ հետք թողնում քո անձնական կյանքի, քո…
― Խե՜լք։ Աստվա՛ծ վկա, դու ինձ կսպանես։ Տե՜ր իմ։ Իսկ դու երբևէ լսե՞լ ես, թե նա ինչպես է նկարագրում որևէ մեկին։ Նկատի ունեմ տղամարդու։ Թե բան ու գործ չունենաս, ինձ մի լավություն արա, խնդրիր նրան, որ նկարագրի որևէ մեկին։ Աչքովն ընկախ ընկած յուրաքանչյուր տղամարդու մասին կասի՝ «անչափ գրավիչ է», թեկուզև զառամյալ մի ծերուկ լինի, սրիկա, մի տձև ճարպագունդ…
― Դե լա՛վ, Արթո՛ւր, ― կտրուկ ասաց ալեհերը։ ― Ինչքան ժամանակ է, դոփում ենք նույն տեղում։ Այո, նույն տեղում։
― Ուրեմն տանո՞ւլ տվեցիր։
― Հա՛։ Ինքս էի ուզում պատմել քեզ։ Այդ աղմուկ ֊ աղաղակի աղմուկ֊աղաղակի մեջ ուրիշ ոչ մի ելք չունեի։ Իսկ քո կարծիքով Շեֆը կատաղությունից պատեպա՞տ կընկնի։ Թյո՜ւ, պետքս էլ չի, բայց դե, բոլոր դեպքերում, ի՞նչ ես կարծում, շա՞տ կկատաղի։
Ալեհերը ձախ ձեռքով թափ տվեց իր սիգարետի մոխիրը, որը հենց նույն ձևով ընկավ մոխրամանի եզրին։
― Հաստատ չեմ կարող ասել, թե նա պատեպատ կընկնի, Արթո՛ւր, ― մեղմ ձայնով ասաց ալեհերը։ ― Համենայն դեպս, չեմ կարծում, թե դա նրան կզվարճացնի։ Դե, դու գիտես, թե ինչքան ժամանակ է, որ գործ ունենք այդ անիծված երեք հյուրանոցների հետ։ Հենց ինքը՝ այն պառավ Շենլին է սկսել ամբողջ…
― Գիտե՛մ, գիտե՛մ։ Շեֆն ամենաքիչը մի հիսուն անգամ արդեն պատմած կլինի։ Նման հետաքրքիր բաներ իմ ողջ կյանքում շատ քիչ եմ լսել։ Դե, մի խոսքով, այդ անիծյալ գործը գլուխ չբերի։ Բայց ես մեղավոր չէի։ Մի կողմից ամբողջ դատավարության ժամանակ խելառ Վիտտորիոն էր հոգիս հանում, մյուս կողմից էլայդ էլ այդ ծալապակաս աղախինն էր սկսում փայտոջիլոտ սավանները այս ու այն կողմ…
― Ոչ ոք էլ չի ասում, թե դու մեղավոր ես, Արթո՛ւր, ― ասաց ալեհերը։ ― Դու ուզեցիր իմանալ, թե Շեֆը շա՞տ կկատաղի։ Ես էլ քեզ անկեղծորեն…
― Ո՛չ, չես ասել, Արթո՛ւր, ― պատասխանեց ալեհերը։
― Հա՛, հնարավոր է, որ վերադառնամ։ Բայց դեռևս չգիտեմ։ Դե, բնական է, չեմ ասում, թե գժվում եմ գնալու համար, և չեմ էլ գնա, եթե ուրիշ մի լավ ան բան գտնեմ։ Բայց կարող է այնպես պատահել, որ ուզած- չուզած գնամ։ Դեռևս չգիտեմ։ Գուցե պետք է հիշողությունից ջնջել ամեն ինչ։ Բայց եթե վերադարձնեն իմ փոքրիկ սաղավարտը, իմ մեծ, ընդարձակ գրասեղանը, մոծակներից պաշպանվելու իմ գեղեցիկ, լայն ցանցը, հնարավոր է, որ այնքան էլ…
― Լսիր, շատ կցանկանայի այդ գլխիդ մեջ մի քիչ խելք մտցնել։ Այ թե ինչ կցանկանայի, ― ասաց ալեհերը։ ― Դու, գրո՛ղը տանի… հո գիտեմ, որ լավ գլուխ ունես, բայց դե փոքր երեխայի նման հիմարություններ ես դուրս տալիս։ Ասում եմ ամենայն անկեղծությոմբ։ Մանր֊մունր բաները փոքր ձնագնդի նման գլորելով այնքան ես մեծացնում և ուռճացնում գլխումդ, որ հետո բացարձակապես անզոր ես լինում որևէ բան…
― Հասուն կի՜ն։ Խելքի՛ արի։ Նա հասուն երեխա է։ Ի սե՜ր աստծու։ Լսի՛ր ապա։ Սափրվում եմ, ուշադիր լսիր, սափրվում եմ, մեկ էլ բնակարանի մյուս ծայրից, գրո՛ղը տանի, նրա խելքին փչում է ինձ կանչել։ Գնում եմ։ Կարող է բա՜ն է պատահել։ Հենց սափրվելու ընթացքում, փրփուրն էլ անիծված դեմքիս։ Ապա կռահիր, թե ինչ է ուզում։ Նա ուզում է հարցնել, թե իմ կարծիքով ինքը խելո՞ք է։ Աստված է վկա։ Սենտիմենտալ է նա, լուրջ եմ ասում։ Ես նրան նայում եմ, երբ միայն քնած է լինում։ Հավատա, գիտեմ, թե ինչ եմ ասում։
― Դե պարզ է, դու ավելի լավ կիմանաս, թե ինչն ինչոց է…Ուզում է… Ուզում եմ ասել, ես իրավասու չեմ նման հարցերում, ― ասաց ալեհերը։ ― Միայն թե բանն այն է, գրո՜ղը տանի,որ դու չես փորձում հիմնավոր մի բան անել, որպեսզի…
― Մենք համապատասխան զույգ չենք։ Ու վերջ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մենք իրար չենք սազում, գրո՛ղը տանի։ Դու գիտե՞ս, թե նրան ինչ է պետք։ Նրան պետք է քչախոս ու մարմնեղ որևէ անասուն, որ ուզած ժամանակ մոտենա, սառնասրտորեն մի լավ մշակի… հետո էլ գնա ու հանգիստ խղճով թերթ կարդա։ Ա՛յ, թե ինչ է նրան պետք։ Իսկ ես, գրո՛ղը տանի, շատ թույլ եմ նրա համար։ Ես դա նախքան ամուսնանալն էլ գիտեի… Աստված վկա, գիտեի։ Բայց դու շատ խորամանկ սատանա դուրս եկար, այդպես էլ չամուսնացար։ Իսկ այդ ամունացողները… անուրջների մեջ ընկած մտածում են, թե որքան երջանիկ են լինելու, երբ ամուսնանան։ Իսկ ես ձեռք եմ քաշել։ Ձեռք եմ քաշել ամեն տեսակ պատրանքներից ու անուրջներից։ Ես թույլ մարդ եմ։ Այդ է բոլորը։
― Չէ՛, թույլ եմ։ Ես, իհարկե, թույլ մարդ եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ թույլ մարդ եմ, գրո՛ղը տանի։ Եթե թույլ չլինեի, ի՞նչ ես կարծում, կհանդուրժե՞ի, որ ամեն ինչ այսպես տակնուվրա… Ա՜հ, խոսելն անիմաստ է։ Իհարկե թույլ եմ… Բայց դե այս գիշեր քեզ լրիվ արթուն պահեցի։ Գրո՛ղը տանի, ինչո՞ւ լսափողը չես կախում։ Լուրջ եմ ասում։ Կախիր լսափողը և վերջ։
― Ես ոչ մի նման մտադություն մտադրություն էլ չունեմ, Արթո՛ւր։ Ես կցանկանայի օգնել քեզ, եթե ուժերիցս վեր չէ, ― ասաց ալեհերը։ ― Բայց, իրականում, հենց դու ես քո ամենավատ…
― Նա ինձ չի հարգում։ Տե՜ր աստված, նա ինձ չի էլ սիրում։ Ի վերջո, ըստ էության ես էլ նրան այլևս չեմ սիրում։ Ինքս էլ հաստատ չգիտեմ, գրո՛ղը տանի։ Ամեն անգամ, երբ վերջնականապես վճռում եմ հաշիվներս փակել, պարզվում է, որ այս ֊ այս այս֊այս առիթով ճաշի ենք հրավիրված, և նրան պետք աշխատանքից հետո հանդիպեմ ինչ ֊ որ ինչ֊որ տեղ , ու նա մոտենում է ինձ այդ անիծված սպիտակ ձեռնոցները հագած, մեկ էլ չգիտեմ, թե ինչ… Կամ էլ սկսում եմ վերհիշել, թե ինչպես առաջին անգամ քշեցինք֊գնացինք Նյու Հեյվեն<ref><i>Նյու Հեյվեն</i>— քաղաք ԱՄՆ֊ի Կոնեկտիկուտ նահանգում։</ref>, պրիստոնյան մրցումներին։ Հետո էլ… հենց նոր էինք դուրս եկել ճանապարհի ծառապատ հատվածից, երբ ավտոդողը ծակվեց, իսկ դրսում դժոխային ցուրտ էր, ու մինչ ես այդ անիծվածն էի ամրացնում, նա ինձ լուսավորում էր գրպանի լապտերով… Հասկանո՞ւմ ես։ Կամ էլ վերհիշում եմ այն… գրո՛ղը տանի, ամոթից կարմրում եմ…այն երիցս անիծյալ բանաստեղծությունը, որ նվիրել էի նրան մեր առաջին հանդիպման ժամանակ.
«Վարդի բույրի պես նուրբ ու հիասքանչ
Ալեհերը մոխրամանից վերցրեց սիգարետը, ավելի ճիշտ, լրիվ ու կիսատ ծխած սիգարետների կույտից ընտրեց իրենը և ագահորեն ներս քաշեց ծուխը։
― Նա ուզում էր այստեղ գալ, որ մի ֊ մի մի֊մի բաժակ խմեինք։
― Աստվա՛ծ իմ։ Դու ի՞նչ ասացիր, ― հարցրեց կինը։
Նա հանգցրեց սիգարետը։
― Դու քեզ հրաշալի պահեցիր։ Ուղղակի անթերի, ― ասաց կինը՝ զննելով տղամարդու դեմքը ։ դեմքը։ ― Աստվա՛ծ իմ, ինչ ստո՜րն եմ ես։
― Ա՛յ քեզ պատմություն, ― ասաց ալեհերը։ ― Իսկապե՞ս հրաշալի պահեցի ինձ։
― Ո՛չ, ո՛չ, ես պարզապես… ո՛չ, ո՛չ, ― ասաց ալեհերը՝ ձեռքը չհեռացնելով աչքերից։ Նա մաքրեց կոկորդը։
― Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Հավանաբար այսպես է եղել։ Այդ Լեոնան մի քիչ նեխել է, հետո մի հիստերիկ լաց ու կոծ դրել, Բոբն էլ խնդրել է Ջոաննային միասին մի տեղ գնալ, մի երկու բաժակ կոնծել ու եղած- չեղածը մոռանալ։ Բայց խելքս բան չի կտրում։ Դու ավելի լավ կհասկանաս… Ինձ համար շա՜տ է բարդ։ կարծես մի աղջամուղջ լիներ այս ամենը։ Ինչևէ, նա արդեն տանն է։ Աստված վկա, այս ամենի պատճառը Նյու Յորքն է։ Գրողը տանի, մտածում եմ, եթե ամեն ինչ խաղաղ ընթանա, լավ կլինի գնանք մի հանգիստ տեղ, ասենք Կոնեկտիկուտում<ref><i>Կոնեկտիկուտ</i>— ԱՄՆ֊ի հյուսիս֊արևելյան նահանգներից․ վարչական կենտրոնը Հարթֆորդ քաղաքն է։</ref>, տուն վարձենք, ոչ շատ հեռու, իհարկե, բայց մի այնպիսի տեղ, որ հնարավոր լինի մարդավարի ապրել։ Հասկանո՞ւմ ես, նա գժվում է թփերի, ծաղիկների ու ընդհանրապես ամեն տեսակի բույսերի համար։ Նա, հավանաբար, ուրախությունից խելքը թռցնի, եթե մի սեփական պարտեզ ունենա։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։ Մյուս կողմից էլ Նյու Յորքում մեր ունեցած ծանոթները, բացի քեզնից, իհարկե, կարծես հոգեկան հիվանդներ լինեն։ Դրանից, ուշ թե շուտ, նորմալ մարդն էլ կխելագարվի։
Ալեհերը ձայն չհանեց։ Նրա աչքերը դեռ սեղմ փակված էին ձախ ձեռքի ափի տակ։
― Եթե դեմ չես, Արթո՛ւր, ես կփորձեմ…
― Միայն չկարծես, թե քեզ նորից զանգահարեցի, որովհետև անհանգստանում եմ իմ այդ հիմար աշխատանքիկամ աշխատանքի կամ էլ որևէ այլ բանի համար։ Ամենևի՛ն։ Այսինքն, ճիշտն ասած, գրողը տանի, մի քիչ անհանգստանում եմ։ Պարզապես մտածեցի, որ եթե կարողանամ առանց պատեպատ ընկնելու հանգստացնել Շեֆին, ապա, գրողը տանի, այնքան էլ հիմար…
― Լսի՛ր, Արթո՛ւր, ― ընդհատեց ալեհերը՝ ձեռքը հեռացնելով դեմքից, ― հանկարծակի գլուխս մի ահավոր ցավ բռնեց։ Չգիտեմ էլ, թե ինչ պատճառով։ Դեմ չե՞ս, եթե հիմա վերջ տանք։ Կխոսենք առավոտյան… լա՞վ։
Մի րոպե էլ լսեց խոսակցին ու դրեց լսափողը։
Կինն անմիջապես ինչ ֊ որ ինչ֊որ բան հարցրեց, բայց ալեհերը չպատասխանեց։ Մոխրամանից վերցրեց նրա ծխացող սիգարետը և հենց այն է, ուզում էր մոտեցնել շուրթերին, երբ այն ընկավ ձեռքից։ Կինը փորձեց օգնել՝ սիգարետը գտնելու, հանկարծ ու մի բան վառվեր, բայց տղամարդն ասաց, որ տեղից չշարժվի, և կինը ետ քաշեց ձեռքը։
Վստահելի
1396
edits