Changes
«Ռենտան {այսինքն՝ դիֆերենցիալ ռենտան. նա ընդհանրապես ենթադրում է, որ ուրիշ ոչ մի ռենտա գոյություն չունի, բացի դիֆնրենցիալ ռենտայից} միշտ այն տարբերությունն է, որ գոյանում է կապիտալի ու աշխատանքի հավասարամեծ ծախսումների միջոցով ստացված արդյունքների միջև» („Principles”, էջ 59)* [''Տես 8 ծան. հետո'']։ Նա պետք է ավելացներ «միևնույն մեծության հողակտորների վրա արված ծախսումների», որչափով որ խոսքը վերաբերում է հողային ռենտային և ոչ թե գերշահույթին ընդհանրապես։
Ուրիշ խոսքով խոսքով՝ գերշահույթը, եթե առաջ է գալիս նորմալ կերպով ու ոչ թե շրջանառության պրոցեսում տեղի ունեցող պատահական դիպվածների շնորհիվ, միշտ արտադրվում է իբրև կապիտալի ու աշխատանքի երկու նույնահավասար քանակների արդյունքի միջև եղած տարբերություն, և այս գերշահույթը հողային ռենտայի է փոխարկվում, եթե կապիտալի ու աշխատանքի երկու նույնահավասար քանակները հավասարամեծ հողատարածությունների վրա են գործադրվում, տալով անհավասար հետևանքներ։ Սակայն ամենևին չի պահանջվում անպայման, որ այս գերշահույթը ստացվի գործադրվող կապիտալի նույնահավասար քանակների անհավասար հետևանքներից։ Տարբեր ձեռնարկների մեջ կարող են անհավասար մեծությամբ կապիտալներ էլ բանեցվել. մեծ մասամբ նույնիսկ հենց այս է նախադրյալը. բայց յուրաքանչյուրի նույնահավասար համամասնական մասերը, օրինակ, յուրաքանչյուր կապիտալի 100-ական £-ը, տալիս են անհավասար հետևանքներ, այսինքն՝ շահույթի նորման տարբեր է։ Ընդհանուր առմամբ այս է գերշահույթի գոյության ընդհանրական նախադրյալը կապիտալի ներդրման ամեն մի ոլորտում։ Երկրորդ նախադրյալն է՝ այս գերշահույթի փոխարկումը հողային ռենտայի ձևի (ընդհանրապես ռենտայի որպես շահույթից տարբեր մի ձևի). պետք է հետազոտվի միշտ այն, թև երբ, ինչպես ու ինչ հանգամանքներում է այս փոխարկումը տեղի ունենում։
Այնուհետև, Ռիկարդոն իրավացի է հետևյալ դրույթում, որչափով որ սա դիֆերենցիալ ռենտայով է սահմանափակվում.
«Ամեն ինչ, որ քչացնում է միևնույն կամ թե նոր հողից ստացվող արդյունքի տարբերությունը, միտում ունի ռենտան քչացնելու. իսկ այն ամենը, որ մեծացնում է այս տարբերությունը, անհրաժեշտորեն առաջ է բերում հակառակ ներգործություն և միտում ունի ռենտան մեծացնելու» (էջ 74 [ռուս. հրատ. էջ 43])։
Բայց այս պատճառների շարքին պատկանում են ոչ միայն ընդհանրական պատճառները (պտղաբերությունն ու տեղադրությունը), այլ և 1) հարկաբաշխումը, նայած թե սա հավասարաչափ է ներգործում, թե ոչ. վերջինը տեղի ունի միշտ այն դեպքում, երբ, ինչպես, օրինակ,— Անգլիայում, հարկաբաշխումը կենտրոնացված չէ, և երբ հարկը գանձվում է հողից ու ոչ թև թե ռենտայից. 3) այն անհավասարությունները, որոնք առաջ են գալիս տարբեր երկրամասերում եղած հողագործության տարբեր զարգացումից, ընդ որում տնտեսության այս ճյուղը [Industriezweig], իր ավանդական բնույթի պատճառով, ավելի դժվար է համահարթվում, քան մանուֆակտուրան. և 3) այն անհավասարությունը, որով կապիտալը բաշխվում է ֆերմերների միջև։ Որովհետև հողագործության նվաճումն արտադրության կապիտալիստական եղանակի կողմից, ինքնատնտեսագործ գյուղացու փոխարկումը վարձու բանվորի արտադրության այս եղանակի իրոք վերջին նվաճումն է ընդհանրապես, ուստի այս անհավասարություններն այստեղ ավելի մեծ են, քան արդյունաբերության որևէ ուրիշ ճյուղում։
Այս նախնական նկատողություններից հետո ես ուզում եմ լոկ բոլորովին կարճառոտ ամփոփել իմ հետազոտության առանձնահատկությունները՝ ի տարբերություն Ռիկարդոյի և այլոց հետազոտությունից։
Մենք նախ կքննենք հավասար մեծություն ունեցող տարբեր հողերում ներդրվող կապիտալի նույնահավասար քանակների անհավասար հետևանքները կամ թե անհավասար մեծություն ունեցող հողերի դեպքում հետևանքները կքննենք, ելնելով հողի ավասարամեծ տարածություններից։
Այս անհավասար հետևանքների երկու ընդհանրական ու կապիտալից անկախ պատճառներն են. 1) '''Պտղաբերությունը''' (այս կետի կապակցությամբ պետք է պարզաբանել, թե ընդհանրապես ինչն ու որ տարբեր մոմենտներն են հասկացվում հողերի բնական պտղաբերություն ասելով)։ 2) Հողամասերի '''տեղադրությունը'''։ Վերջին հանգամանքը վճռական նշանակություն ունի գաղութների համար և ընդհանրապես վճռական է այն հաղորդականության հաջորդականության համար, որով հողերն իրար ետևից կարող են մշակման վերցվել։ Այնուհետև պարզ է, որ դիֆերենցիալ ռենտայի այս երկու տարբեր հիմունքները, պտղաբերությունն ու հողամասի տեղադրությունը, կարող են ներգործել հակառակ ուղղությամբ։ Մի հող կարող է շատ լավ տեղադրություն ունենալ ու շատ քիչ պտղաբեր լինել, և ընդհակառակը։ Այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի, որովհետև սա մեզ բացատրում է, թև ինչու տվյալ երկրի հողի մշակման դեպքում կարող են թե թե՛ ավելի լավ հողից անցնել ավելի վատին ու թե թե՛ ընդհակառակը։ Վերջապես պարզ է, որ ընդհանրապես հասարակական արտադրության առաջադիմությունը մի կողմից համահարթիչ ներգործություն է ունենում տեղադրության վրա իբրև դիֆերենցիալ ռենտայի հիմունքի վրա, որովհետև նա տեղական շուկաներ է առաջացնում և հաղորդակցության միջոցներ ու փոխադրամիջոցներ ստեղծելով՝ փոփոխության է ենթարկում տեղադրության պայմանները. մյուս կողմից՝ ուժեղացնում է հողերի տեղական դրությունների տարբերության նշանակությունը նրանով, որ թե երկրագործությունը անջատում է արդյունաբերությունից և թե արտադրության խոշոր կենտրոններ է ստեղծում, հակառակ բևեռում հարաբերաբար մեկուսացնելով գյուղը։
Բայց առժամանակ մենք անտեսենք այս կետը, հողամասի տեղադրությունը, և քննենք միայն բնական պտղաբերությունը։ Մի կողմ թողնելով կլիմայական և այլ մոմենտները՝ բնական պտղաբերության տարբերությունը կախված է հողի վերնաշերտի քիմիական բաղադրության տարբերությունից, այսինքն՝ բույսերի աճման համար անհրաժեշտ սննդանյութերի տեսակետից տարբեր բովանդակություն ունենալուց։ Սակայն երկու հողամասերի նույնահավասար քիմիական բովանդակություն ու այս իմաստով հավասար բնական պտղաբերություն ենթադրելով՝ իրական, էֆեկտիվ պտղաբերությունը կարող է տարբեր լինել, նայած թե այս սննդանյութերը գտնվում են արդյոք մի այնպիսի ձևում, որով նրանք ավելի կամ թե պակաս չափով յուրացնելի ենք անմիջաբար օգտագործելի են բույսերի սնման համար։ Այսպիսով ուրեմն, հողագործության մասամբ քիմիական, մասամբ էլ մեքենական զարգացումից է կախված այն, թե այս բնական պտղաբերությունը որ ո՛ր աստիճան կարող է օգտագործելի դարձվել ի բնե հավասարապես պտղաբեր հողերում։ Ուստի պտղաբերությունը, թեև հողի օբեկտիվ հատկություն է, միշտ պարունակում է տնտեսական հարաբերություն, հարաբերություն երկրագործության քիմիական ու մեքենական զարգացման տվյալ աստիճանի նկատմամբ, և այս պատճառով փոփոխվում է զարգացման այս աստիճանին զուգընթաց։ Քիմիական միջոցներով (օրինակ) , պինդ կավահողի նկատմամբ որոշ հեղուկ պարարտանյութեր բանեցնելով, այլև ծանր կավահողն այրելով), կամ թե մեխանիկական միջոցներով (օրինակ, ծանր հողերի մշակման համար առանձին գութան գործածելով) կարող են վերացվել այն արգելքները, որոնք հավասարապես պտղաբեր հողերն անարգավանդ էին դարձնում փաստորեն (այս միջոցների շարքին պատկանում է նաև ցամաքուրդը)։ Կամ թե հողատեսակների մշակման բուն իսկ հաջորդականությունը կարող է փոխվել հիշյալ եղանակով, ինչպես այս տեղի ունեցավ, օրինակ, անգլիական երկրագործության զարգացման մի պարբերաշրջանում թեթև ավազահողի ու ծանր կավահողի նկատմամբ։ Այս ցույց է տալիս դարձյալ, որ պատմականորեն — մշակման ընթացքի հաջորդական փուլերում — կարող է անցում կատարվել ինչպես ավելի պտղաբեր հողերից դեպի ավելի պակաս պտղաբեր հողերը, այնպես էլ ընդհակառակը։ Միևնույն հետևանքը կարող է ստացվել հողի բաղադրության մեջ արհեստականորեն առաջ բերած բարելավման միջոցով կամ թե երկրագործության մեթոդը պարզապես .փոխելու հետևանքով։ Վերջապես, նույն հետևանքը կարող է ստացվել հողի տեսակների աստիճանական դասավորության կարգը փոփոխվելուց, համապատասխան ենթաշերտի տարբեր պայմաններին, հենց որ այս ենթաշերտն էլ նմանապես մշակման է ենթարկվում և փխրուն վարելահող է դարձվում։ Այս մասամբ պայմանավորված է երկրագործության նոր մեթոդներ կիրառելով (ինչպես, օրինակ, կերաբույսեր մշակելով), մասամբ էլ՝ մեքենական միջոցներով, որոնք կամ ենթաշերտը վերնաշերտ են դարձնում, կամ թե այս խառնում են նրա հետ, և կամ էլ ենթաշերտը մշակում են՝ առանց վերև տեղափոխելու։
Զանազան հողերի դիֆերենցիալ պտղաբերության վրա արվող այս բոլոր ազդեցությունները հանգում են այն դրույթին, որ տնտեսական պտղաբերության տեսակետից աշխատանքի արտադրողական ուժի այն աստիճանը, այստեղ՝ երկրագործության այն ունակությունը, որով նա հողի բնական պտղաբերությունն իսկույն օգտագործելի է դարձնում,— մի ունակություն, որը զարգացման տարբեր աստիճաններում տարբեր է,— հողի այսպես կոչված բնական պտղաբերության մի մոմենտն է ճիշտ այնպես, ինչպես նրա քիմիական բաղադրությունն ու նրա մյուս բնական հատկությունները։
Թող B-ն միևնույն ծախսումին տա 2 քվարտեր = 120 շիլլինգ։ Այս կաներ 70 շիլլինգ շահույթ կամ թե 60 շիլլինգանոց մի գերշահույթ։
Թող C-ն նույնահավասար ծախսումի դեպքում տա 3 քվարտեր = 180 շիլլինգ։ շիլլինգ. ամբողջ շահույթը = 130 շիլլինգի. գերշահույթը = 120 շիլլինգի։
Թոզ D-ն տա 4 քվարտեր = 240 շիլլինգի = 180 շիլլինգի գերշահույթ։ Այս դեպքում մենք կունենայինք հետևյալ հաղորդականությունը.
<TABLE border = 0>
<TD align=center rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի տեսակը</TD>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք</TD>
<TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Կանխաճարված<br>կապիտալ<br>Քվարտերներով</TD>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շահույթ</TD>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտա</TD>
Համապատասխան ռենտաները եղել են` D-ի համար = 190 շիլլինգ — 10 շիլլինգ կամ D-ի ու A-ի միջև եղած տարբերությունը. C-ի համար = 130 շիլլինգ —10 շիլլինգ կամ C-ի ու A-ի միջև եղած տարբերությունը. B-ի համար = 70 շիլլինգ — 10 շիլլինգ կամ B-ի ու A-ի միջև եղած տարբերությունը. իսկ ամբողջ ռենտան B-ի, C-ի, D-ի համար = 6 քվարտեր = 360 շիլլինգ, որ հավասար է D-ի ու A-ի, C-ի ու A-ի, B-ի ու A-ի տարբերությունների գումարին։
Այո շարքը, որ ներկայացնում է տվյալ արդյունքը տվյալ պայմաններում, կարելի է ստանալ, վերացականորեն քննած (իսկ մենք արդեն նշել ենք այն պատճառները, թե ինչու, իրականում այս էլ կարող է տեղի ունենալ), ինչպես վայրընթաց հաջորդականությամբ (D-ից իջնելով մինչև A-ն, ավելի պտղաբերից դեպի ավելի ու ավելի անպտուղ հողը, այնպես էլ վերընթաց հաջորդականությամբ (A-ից բարձրանալով դեպի D-ն, հարաբերաբար անպտղաբերից դեպի ավելի ու ավելի պտղաբեր հողը), վերջապես փոփոխակի հաջորդականությամբ, մերթ՝ վայրընթաց ուղղությամբ, մերթ՝ վերընթաց, օրինակ, D-ց ից դեպի C, C-ից դեպի A, A-ց ից դեպի B։
Վայրընթաց հաջորդականության ժամանակ պրոցեսն այս էր. — քվարտերի գինն աստիճանաբար բարձրանում է, ասենք 15-ից 50 շիլլինգի։ Հենց որ D-ի կողմից արտադրված 4 քվարտերը (որի տակ կարելի է միլիոններ հասկանալ) այլևս չեն բավականացրել, ցորենի գինն այնքան է բարձրացել, որ պակասող առբերումը կարող էր արդեն C-ն հայթայթել։ Այսինքն քվարտերի գինը պետք է բարձրանար 20 շիլլինգի։ Հենց որ ցորենի քվարտերի գինը բարձրացած էր լինում 30 շիլլինգի, կարող էր B հողը մշակման մեջ առնվել. հենց որ ցորենի գինը հասած էր լինում 60-ի, կարող էր A հողը մշակման մեղ մեջ առնվել, ընդ որում չէր ստեղծվի մի այնպիսի դրություն, որ տվյալ բնագավառում գործադրած կապիտալը գոհանար շահույթի ավելի փոքր նորմայով, քան 20%-ն է։ Այսպիսով D-ի համար կգոյանար նախ մի ռենտա քվարտերին 5-ական շիլլինգ հաշվածս հաշված = 20 շիլլինգ այն 4 քվարտերին, որ նա արտադրում է. հետո քվարտերին 15-ական շիլլինգ = 60 շիլլինգի, այնուհետև քվարտերին 45-ական շիլլինգ = 180 շիլլինգ 4 քվարտերին։
Եթե D-ի շահույթի նորման սկզբում նույնպես լիներ 20%-ի, ապա 4 քվարտերից ստացվող նրա ամբողջ շահույթն էլ միմիայն 10 շիլլինգ կկազմեր, որը սակայն հացահատկի 15 շիլլինգանոց գնի դեպքում ավելի շատ հացահատիկ կներկայացներ, քան 60 շիլլինգանոց գնի դեպքում։ Բայց որովհետև հացահատիկը մտնում է բանվորական ուժի վերարտադրության մեջ, և յուրաքանչյուր քվարտերից մի մասն աշխատավարձն է փոխհատուցելու, իսկ մի ուրիշ մասն էլ՝ հաստատուն կապիտալը, ուստի այս ենթադրության դեպքում ավելի բարձր էր հավելյալ արժեքը, ուրեմն այլ անփոփոխ հանգամանքներում ավելի բարձր էր նաև շահույթի նորման։ (Շահույթի նորմայի հարցը պետք է դեռ առանձին ու ավելի մանրամասն հետազոտել)։
Իսկ եթե, ընդհակառակը, հաջորդականությունը հակադարձ է եղել, այսինքն պրոցեսն A-ից է սկսվել, ապա, հենց որ պետք է նոր վարելահողը ենթարկվեր մշակման, քվարտերի գինը նախ կբարձրանար 60 շիլլինգից վեր. բայց որովհետև անհրաժեշտ առբերումը, 2 քվարտերանոց անհրաժեշտ առբերումը B-ն մատակարարել է, ուստի գինն ընկնելով էլի կհասներ 60 շիլլինգի. ընդ սմին թեև B-ն քվարտերը 30 շիլլինգով էր արտադրում, սակայն 60-ով էր ծախում, որովհետև նրա առաջարկը բավականացնում էր հենց ճիշտ միմիայն պահանջարկը գոցելու համար։ Այսպիսով մի ռենտա կգոյանար նախ B-ի համար՝ 60 շիլլինգանոց, ու միևնույն եղանակով էլ C-ի ու D-ի համար՝ դարձյալ ենթադրելով, որ թեև նրանք երկուսն էլ համապատասխանորեն քվարտերը 20 շիլլինգ ու 15 շիլլինգ իրական արժեքով էին մատակարարում, շուկայական գինը մնում է 60 շիլլինգ քվարտերին, որովհետև այն մի քվարտերի առաջարկը, որ A-ն է մատակարարում, առաջվա պես անհրաժեշտ է ամբողջ կարիքը բավարարելու համար։ Այս դեպքում առաջարկի գերազանցելն այն կարիքից, որ առաջ A-ն ու հետո էլ A-ն ու B-ն էին բավարարում, ներգործած կլիներ ոչ թե այնպես, որ B- ն, C-ն, D-ն կարողանային հաջորդաբար մշակվել, այլ այն իմաստով, որ կընդարձակվեր մշակելի դաշտն ընդհանրապես, և ավելի պտղաբեր հողերը պատահաբար միայն ավելի ուշ կարող էին մշակման ենթարկվել։
Առաջին շարքում գնի ավելանալու հետ ռենտան կբարձրանար, իսկ շահույթի նորման կնվազեր։ Այu Այս քչացումը կարող էր ամբողջովին կամ թե մասամբ ջլատվել հակազդող հանգամանքների միջոցով. այս կետի վրա հետագայում պետք կլինի ավելի մանրամասն կանգ առնել։ Չպետք է մոռանալ, որ շահույթի ընդհանրական նորման հավելյալ արժեքով հավասարապես չի որոշվում արտադրության '''բոլոր''' ոլորտներում։ Արդյունաբերական շահույթը որոշողը երկրագործական շահույթը չէ, այլ ընդհակառակը։ Բայց այս մասին հետո։
Երկրորդ շարքում շահույթի նորման ծախսված կապիտալի համար միևնույնը կմնար. շահույթի մասսան կներկայանար ավելի փոքրաքանակ հացահատկի կերպարանքով, բայց հացահատկի հարաբերական գինը, մյուս ապրանքների գների հետ համեմատած, կբարձրանար։ Միայն թե շահույթի հավելուրդը, որտեղ որ մի այսպիսի հավելուրդ է գոյանում, արդյունաբերական ֆերմերների գրպանը լցվելու և որպես աճող շահույթ ներկայանալու փոխարեն՝ շահույթից ճյուղ տալով բաժանվում է ռենտայի ձևով։ Սակայն արված ենթադրության դեպքում հացահատկի գինն անփոփոխ կմնար։
Մինչև հիմա մենք ենթադրել ենք, 1) որ գինը մի հաջորդականության դեպքում բարձրանում է, մի ուրիշում՝ անփոփոխ է մնում, և 2) որ միշտ անցումն է կատարվում ավելի լավից դեպի ավելի վատ հողը, կամ թե ընդհակառակը, ավելի վատից դեպի ավելի լավ հողը։
Բայց ենթադրենք, թե հացահատկի պահանջն սկզբնական 10-ից բարձրանում է 17 քվարտերի, . այնուհետև, ասենք թե ամենավատ A հողը դուրս է մղվում մի ուրիշ A հողի կողմից, որը արտադրության 60 շիլլինգանոց ծախքերով (50 շիլլինգ ծախք, պլյուս 10 շիլլինգ էլ 20%-անոց շահույթ) տալիս է 1<math>^1/_3</math> քվարտեր և որի մեկ քվարտերի արտադրության գինն այսպիսով = է 45 շիլլինգի, կամ թե չէ ենթադրենք, որ նախկին A հողը շարունակական ռացիոնալ մշակման հետևանքով լավացել է և կամ անփոփոխ ծախքերի պայմաններում ավելի արտադրողաբար է մշակվել, օրինակ, ցանքաշրջանառության մեջ առվույտի մշակույթ մտցնելով և այլն, այնպես որ նույն կապիտալի կանխավճարման պայմաններում նրա արդյունքը շատանալով հասնում է 1<math>^1/_3</math> քվարտերի։ Ենթադրենք այնուհետև, որ հողի B, C, D տեսակները միևնույն արդյունքն են տալիս առաջվա պես, բայց մշակման են ենթարկվել հողի նոր տեսակներ — A´ A՛ հողը՝ A-ի ու արանքում տեղ բռնող պտղաբերությամբ, հետո էլ B՝B՛, B՝՝ B՛՛ հողերը՝ B-ի ու C-ի միջև տեղ գրավող պտղաբերությամբ, այս դեպքում հետևյալ երևույթները տեղի կունենային.
'''Առաջին'''. ցորենի քվարտերի արտադրության գինը կամ նրա կարգավորիչ շուկայական գինը 60-ից կընկներ 45 շիլլինգի կամ 25%-ով։
'''Երկրորդ'''. միաժամանակյա անցում կկատարվեր ավելի պտղաբերից դեպի ավելի անպտուղ հողն ու ավելի պակաս պտղաբերից դեպի ավելի պտղաբերը։ A´ A՛ հողն ավելի պտղաբեր է, քան A-ն, բայց ավելի անպտղաբեր է մինչև հիմա մշակվող B-ի, C-ի, D-ի համեմատությամբ, իսկ B´B՛-ն, B˝B՛՛-ն ավելի պտղաբեր են, քան A-ն, A´A՛-ն ու B-ն, սակայն ավելի անպտղաբեր են C-ի ու D-ի համեմատությամբ։ Այսպիսով, հաջորղականությունը կխաչաձևվեր զանազան ուղղությամբ, անցում կկատարվեր ոչ թե դեպի այն հողը, որը բացարձակորեն անպտղաբեր է A-ի առադրությամբ, այլ դեպի այն հողը, որը հարաբերաբար անպտղաբեր է մինչև հիմա ամենապտղաբեր C ու D հողատեսակների համեմատությամբ. մյուս կողմից՝ անցում կկատարվեր ոչ թե դեպի բացարձակորեն պտղաբեր հողը, այլ դեպի այն հողը, որը հարաբերաբար ավելի պտղաբեր է մինչև այժմ ամենից անպտղաբեր A-ի, կամ A-ի ու B-ի համեմատությամբ։
'''Երրորդ'''. B-ից ստացվող ռենտան կընկներ, նույնպես էլ C-ից ու D-ից ստացվողը. բայց հացահատկով հաշված ամբողջ ռենտան 6 քվարտերից կբարձրանար 7<math>^2/_7</math>-ի. մշակվող ու ռենտա բերող հողերի մասսան կավելանար, և արդյունքի մասսան էլ 10 քվարտերից կհասներ 17-ի։ Շահույթը, թեև անփոփոխ մնար A-ի համար, հացահատկով արտահայտած՝ կշատանար, բայց մինչև իսկ կարող էր շահույթի նորման էլ բարձրանալ, որովհետև կբարձրանար հարաբերական հավելյալ արժեքը։ Այս դեպքում կենսամիջոցների էժանանալու հետևանքով կընկներ աշխատավարձը, ուրեմն կքչանար փոփոխուն կապիտալի վրա արվող ծախսումը, հետևաբար նաև ընդհանուր ծախսումն էլ։ Փողով արտահայտած՝ ամբողջ ռենտան 380 շիլլինգից կընկներ 345-ի։
<TD align=center rowspan=2 style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Հողի<br>տեսակը</TD>
<TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք</TD>
<TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>ԿանխաճարվածԿապիտալի<br>ծախսում</TD>
<TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Շահույթ</TD>
<TD align=center colspan=3 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտա</TD>
</TR>
<TR>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>A´A՛</TD>
<TD align=right>1</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD>
</TR>
<TR>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B´B՛</TD>
<TD align=right>2</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_3</math></TD>
</TR>
<TR>
<TD style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>B˝B՛՛</TD>
<TD align=right>2</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^2/_3</math></TD>
</TABLE>
Վերջապես, եթե առաջվա նման մշակվեին հողի B, C, D տեսակները միայն, բայց նրանց բերքունակությունը բարձրացվեր այնպես, որ A-ն փոխանակ 1 քվարտերի 2-ն արտադրեր, B-ն 2 քվարտերի տեղ 4, C-ն 3 քվարտերի փոխարեն 7, և D-ն էլ 4 քվարտերի տեղ 10, այնպես որ ուրեմն միևնույն պատճառները հողի տարբեր տեսակների վրա տարբեր կերպով ներգործեին, ապա ընդհանուր արտադրանքը 10-ից կբարձրանար 23 քվարտերի » քվարտերի։ Եթե ենթադրենք, որ պահանջարկը բնակչության աճելու և գնի ընկնելու հետևանքով կկլաներ այս 25 քվարտերը, ապա կստացվեր հետևյալը.
<TABLE border = 0>
Առաջին ու գլխավոր ենթադրությունն այն է, որ բարելավումը երկրագործության մեջ անհավասար չափով է ներգործում հողի տարբեր տեսակների վրա, և այս դեպքում ավելի շատ ներգործում է ամենալավ C ու D հողերի վրա, քան թե A-ի ու B-ի վրա։ Փորձը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ այսպես էլ հենց լինում է, թեև կարող է նաև հակառակը պատահել, եթե բարելավումն ավելի շատ ներգործեր ավելի վատ հողերի, քան թե ավելի լավերի վրա, ապա վերջիններից ստացվող ռենտան բարձրանալու փոխարեն կընկներ։— Բայց աղյուսակում նշած հողերի բոլոր տեսակների պտղաբերության բացարձակ աճման հետ միաժամանակ ենթադրվում է, որ C ու D լավագույն հողերի ավելի բարձր հարաբերական պտղաբերությունն աճել է, հետևաբար աճել է տարբեր հողերից ստացվող արդյունքի տարբերությունը կապիտալի հավասար ներդրման դեպքում, ուրեմն աճել է դիֆերենցիալ ռենտան ևս։
Երկրորդ ենթադրությունն այն է, որ աճող ընդհանուր արդյունքի հետ համաքայլ է ընթանում, աճում է նան ընդհանուր պահանջմունքն այդ արդյունքի նկատմամբ։ Սակայն, '''առաջին'''՝ այդ աճումը չպետք է իբրև հանկարծակի կատարվող պատկերացնել, այն տեղի է ունենում հետզհետե, մինչև որ հաստատվում է III շարքը։ '''Երկրորդ'''՝ սխալ է, թե անհրաժեշտ կենսամիջոցների սպառումը չի աճում նրանց էժանացման հետ միասին։ հացահատկի Հացահատկի օրենքների վերացումը Անգլիայում (տես՝ Նյումեն) հակառակն է ապացուցել, և հակադիր պատկերացումը լոկ նրանից է ծագել, որ բերքերի այն մեծ ու հանկարծակի տարբերությունները, որոնց պատճառը սոսկ օդերևութաբանական պայմաններն են, հացահատկի գների մերթ անհամաչափ անկում, մերթ էլ անհամաչափ բարձրացում են առաջ բերում։ Եթե այս դեպքում հանկարծակի ու կարճատև էժանացումը ժամանակ չի գտնում իր լրիվ ներգործությունն անելու սպառման ընդարձակման վրա, ապա սրա հակառակն է նկատվում այն դեպքում, երբ էժանացումը արտադրության բուն իսկ կարգավորիչ գնի անկումից է առաջ գալիս, ուրեմն երկարատև է լինում։ '''Երրորդ'''՝ հացահատկի մի մասը կարող է իբրև օդի օղի կամ թե գարեջուր սպառվել։ Եվ այս երկու առարկայի աճող սպառումն ամենևին չի շաղկապված նեղ սահմանների հետ։ '''Չորրորդ'''՝ տվյալ խնդրի լուծումը մասամբ կախված է բնակչության աճումից, մասամբ էլ նրանից, որ երկիրը կարող է հացահատիկ արտահանող երկիր լինել, ինչպես որ Անգլիան էր դեռ մինչև 18-րդ դարի մեջերքից էլ դեսը, այնպես որ պահանջմունքը լոկ ազգային սպառման սահմաններով չի կարգավորվում։ '''Վերջապես''', ցորենի արտադրության ընդլայնումն ու էժանացումը կարող է այն հետևանքն ունենալ, որ հաճարի ու վարսակի փոխարեն ցորենը դառնա բնակչության գլխավոր սննդամիջոց, այնպես որ արդեն սրա հետևանքով շուկան ընդլայնվի ցորենի համար, ինչպես որ նվազող արդյունքի ու բարձրացող գնի դեպքում կարող է հակառակը տեղի ունենալ։ Հետևաբար, այս ենթադրությունների ու մեր վերցրած թվական հարաբերությունների դեպքում III շարքն այն հետևանքն է տալիս, որ մի քվարտերի գինը 60-ից ընկնում է 30 շիլլինգի, ուրեմն 50%-ով, որ արտադրանքը, համեմատած I շարքի հետ, 10-ից բարձրանում է 23 քվարտերի, ուրեմն 130%-ով, որ B հողից ստացվող ռենտան անփոփոխ է մնում, C-ից ստացվողը աճում է 25%-ով, իսկ D-ից ստացվողը՝ 33<math>^1/_3</math> տոկոսով, և որ ռենտայի ամբողջ գումարը 18-ից բարձրանում է 22½-ի, ուրեմն, 25 տոկոսով։
Երբ համեմատում ենք երեք աղյուսակները (ընդ որում I շարքը պետք է վերցնել երկու կերպ, A-ից դեպի D-ն բարձրացող ու D-ից դեպի A-ն իջնող ուղղությամբ), որոնք կարող են ըմբռնվել կա՛մ իբրև հասարակության տվյալ կացության տվյալ աստիճաններ — օրինակ, իրար կողք-կողքի՝ երեք տարբեր երկրներում — կամ էլ որպես միևնույն երկրի զարգացման տարբեր ժամանակահատվածներում միմյանց հաջորդող աստիճաններ,— ապա ստացվում Է է հետևյալը.
1) Եթե շարքը լիավարտ է,— ինչ էլ որ եղած լինի նրա գոյացման պրոցեսի ըեթացքը,— միշտ էլ իբրև վայրընթաց է ներկայանում, որովհետև ռենտան քննարկելիս միշտ էլ ելակետ են ընդունում այն հողը, որը մաքսիմում ռենտա է տալիս, և վերջին հերթին միայն գալիս են այն հողին, որը ոչ մի ռենտա չի բերում։
4) Դիֆերենցիալ ռենտայի ու աստիճանակարգված դիֆերենցիալ ռենտայի գոյությունը կարող է հավասարապես պայմանավորված լինել թե վայրընթաց սանդուղքով, ավելի լավ հողից դեպի ավելի վատն անցնելու դեպքում, և թե, ընդհակառակը, ավելի վատից դեպի ավելի լավն անցնելու դեպքում, կամ թե փոփոխակի ուղղությամբ կատարվող խաչաձևումներով։ (I շարքը կարող է գոյանալ ինչպես D-ից դեպի A-ն, այնպես էլ A-ից դեպի D-ն անցնելով։ II շարքն ընդգրկում է երկու տեսակ շարժումներն էլ)։
5) Դիֆերենցիալ ռենտան, ըստ իր առաջացման եղանակի, կարող է ծագել գյուղատնտեսական արդյունքի անփոփոխ, բարձրացող ու ընկնող գնի դեպքում։ Լինի Գնի անկման ընթացքում ընդհանուր արտադրանքն ու ռենտայի ամբողջ գումարը կարող են բարձրանալ, և կարող է ռենտա գոյանալ մինչև հիմա ռենտազուրկ հողերից, չնայած որ ամենավատ A հողը դուրս է մղվել ավելի լավի կողմից կամ թե հենց ինքն է ավելի լավացել, և չնայած որ մյուս ավելի լավ հողերից ու նույնիսկ հողի ամենալավ տեսակից ստացվող ռենտան ընկնում է (II աղյուսակ). այս պրոցեսը կարող է նաև զուգորդված լինել ռենտայի ամբողջ գումարի անկման հետ (փողով արտահայտված)։ Վերջապես, գների անկման դեպքում, որի պատճառը մշակման ընդհանրական բարելավումն է, երբ ամենավատ հողի արդյունքը պակասում է և նրա արդյունքի գինն ընկնում, հողի ավելի լավ տեսակների մի մասից ստացվող ռենտան կարող է անփոփոխ մնալ կամ թե ընկնել, մինչդեռ հողի ամենալավ տեսակներինը կարող է աճել։ Ամեն մի հողի դիֆերենցիալ ռենտան, համեմատած ամենավատ հողի հետ, անտարակույս կախված է, օրինակ, ցորենի քվարտերի գնից, եթե արդյունքների մասսայի տարբերությունը տրված է։ Բայց եթե գինն է տրված, ապա դիֆերենցիալ ռենտան կախված է արդյունքի մասսայի տարբերության մեծությունից, և եթե բոլոր հողերի բարձրացող բացարձակ պտղաբերության հետ հողերի ավելի լավ տեսակների պտղաբերությունը հարաբերաբար ավելի շատ է բարձրանում, քան ավելի վատերինը, ապա սրա հետ միասին աճում է նաև այս տարբերության մեծությունը։ Այսպես (I աղյուսակ) 60 շիլլինգանոց մի գնի դեպքում D-ից ստացվող ռենտան որոշվում է A-ի համեմատությամբ ունեցած նրա արդյունքի տարբերությամբ [durch sein differentielles Produkt], ուրեմն 3 քվարտեր ավելցուկով. հետևաբար ռենտան = 3 × 60 = 180 շիլլինգի։ Բայց III աղյուսակում, որտեղ գինը = 30 շիլլինգի, ռենտան որոշվում է D հողից ստացված արդյունքի ավելցուկով, համեմատած A-ի հետ, այսինքն 8 քվարտեր ավելցուկով, . իսկ 8 × 30 = 240 շիլլինգի։
Սրանով տապալվում է դիֆերենցիալ ռենտայի առաջին սխալ նախադրյալը, որը դեռ իշխում է Ուեստի [West], Մալթուսի, Ռիկարդոյի մոտ, այն նախադրյալը, որ իբր թե դիֆերենցիալ ռենտան անհրաժեշտորեն ենթադրում է անցումը դեպի ավելի ու ավելի վատ հողերը կամ թե ենթադրում է երկրագործության մշտապես նվազող պտղաբերությունը։ Ինչպես մենք արդեն տեսանք, դիֆերենցիալ ռենտան կարող է գոյանալ ավելի ու ավելի լավ հողերին անցնելիս. նա կարող է գոյանալ, երբ առաջվա ավելի վատ հողի փոխարեն մի ավելի լավ հող է բռնում ամենաստորին տեղը. նա կարող է շաղկապված լինել երկրագործության բարձրացող առաջադիմության հետ։ Դիֆերենցիալ ռենտայի առաջացման նախադրյալը հողի տեսակների տարանմանությունն է միայն։ Որչափով որ արտադրողականության զարգացումն է նկատի առնվում, դիֆերենցիալ ռենտայի գոյացումը ենթադրում է, որ ամբողջ հողային տարածության բացարձակ պտղաբերության բարձրացումը չի վերացնում այս տարանմանությունը, այլ կա՛մ ուժեղացնում է, կա՛մ անփոփոխ է թողնում, կամ էլ քչացնում է միայն։
(Հետագայում պետք է տալ համապատասխան քաղվածքներ այս երեք կետերի վերաբերմամբ, այլև մի երկրում մշակվող տարբեր հողամասերի պտղաբերության տարբերության մասին)։
Դիֆերենցիալ ռենտայի մասին խոսելով, պետք է նկատել ընդհանրապես, որ շուկայական արժեքը արդյունքների տվյալ մասսայի արտադրության ընդհանուր գնից միշտ բարձր է կանգնած լինում։ Վերցնենք, օրինակ, I աղյուսակը: աղյուսակը։ 10 քվարտեր ընդհանուր արդյունքը ծախվում է 300 շիլլինգով, որովհետև շուկայական գինը որոշվում է A-ի արտադրության գնով, որն անում է քվարտերին 60 շիլլինգ։ Իսկ արտադրության իսկական գինը հետևյալն է.
<TABLE border = 0>
Եթե համեմատում ենք Ia-ն I-ի հետ, ապա տեսնում ենք, որ եթե հողի չորս տեսակների մշակումն աճում է միևնույն համամասնությամբ, մշակված ակրերի կրկնապատկվելու հետ կրկնապատկվում է ամբողջ արտադրությունը, նմանապես կրկնապատկվում է ռենտան հացահատկով ու ռենտան փողով։
Իսկ եթե Ib-ն ու Ic-ն ենք հաջորդաբար համեմատում I-ի հետ, ապա երկու դեպքում էլ մշակման ենթարկված հողի տարածության եռապատկումն է տեղի ունենում։ Սա երկու դեպքում էլ 4 ակրից բարձրանում է 12-ի, բայց աճի ամենանշանավոր բաժինն Ib-ում ստանում են հողի A ու B տեսակները, որոնցից A-ն ոչ մի ռենտա չի բերում, իսկ B-ն բերում է ամենաքիչ դիֆերենցիալ ռենտա, այն է՝ նոր մշակված 8 ակրից A-ին ու B-ին բաժին ընկնում է յուրաքանչյուրին 3-ական, միասին 6 ակր, այնինչ C-ին ու D-ին բաժին ընկնում է յուրաքանչյուրին 1-ական միայն, միասին 2 ակր։ Ուրիշ խոսքով ասած՝ աճի ¾-ը բաժին է ընկնում A-ին ու B-ին, և միմիայն ¼-ը C-ին ու D-ին։ Եթե մենք այս նկատի ունենանք, դուրս կգա, որ bB-ում I-ի հետ համեմատած, մշակույթի եռապատկված չափերին չի համապատասխանում եռապատկված արդյունք, որովհետև արդյունքը 10-ից բարձրանում է ոչ թե 30-ի, այլ միմիայն 26-ի։ Մյուս կողմից՝ որովհետև աճի մի նշանավոր մասն A-ումն է տեղի ունեցել, որը ոչ մի ռենտա չի տալիս, իսկ ավելի լավ հողերի արդյունքի աճի գլխավոր մասը բաժին է ընկել հողի B տեսակին, ուստի հացահատկով ռենտան բարձրանում է 6-ից լոկ 14 քվարտերի, իսկ փողով ռենտան՝ 18-ից 42 £-ի։
Ընդհակառակը, եթե I-ի հետ համեմատում ենք Ic-ն, որտեղ ռենտա չբերող հողն ըստ ծավալի բնավ չի ընդլայնվում, նվազագույն ռենտա տվող հողը դանդաղորեն է ընդլայնվում, այնինչ գլխավոր ընդլայնումը C-ին ու D-ին է բաժին ընկնում, ապա տեսնում ենք, որ մշակված հողի տարածության եռապատկման հետ միասին արդյունքը 10-ից բարձրացել է 36 քվարտերի, ուրեմն եռապատկից՝ ավելի, հացահատկով ռենտան՝ 6-ից բարձրացել է 24 քվարտերի կամ քառապատիկ չափով, նույն չափ էլ բարձրացել է փողով հաշված ռենտան՝ 18-ից 72 £-ի։
Այս բոլոր դեպքերում հողագործական արդյունքի գինն ըստ էության անփոփոխ է մնում, բոլոր դեպքերում ռենտայի ընղհանուր գումարը աճում է մշակույթի ընդարձակման հետ միասին, որչափով որ սա տեղի է ունենում ոչ-բացառապես ամենավատ, ոչ մի ռենտա չբերող հողում։ Բայց այս աճումը տարբեր է։ Նույն այն հարաբերությամբ, որով ընդարձակումը տեղի է ունենում հողի ավելի լավ տեսակներում և հետևաբար արդյունքի մասսան աճում է ոչ թե հողի ընդարձակման համեմատ միայն, այլև ավելի արագ,— աճում է ռենտան հացահատկով ու ռենտան փողով։ Այն չափով, որով ամենավատ հողն ու սրան ամենից մոտ կանգնած հողի տեսակներն են մասնակցում ընդարձակմանը (ընդ սմին ենթադրվում է, որ ամենավատ հողն է հողի անփոփոխ մնացած տեսակը) ռենտայի ամբողջ գումարը չի աճում մշակույթի ընդարձակմանը համապատասխան չափերով։ Ուրեմն եթե տրված են երկու երկիր, որտեղ ոչ մի ռենտա չտվող A հողերը միևնույն որակի ենք ռենտայի գումարը հակառակ հարաբերական կլինի այն համապատասխան մասի նկատմամբ, որ հողի ամենավատ ու պակաս լավորակ տեսակները կազմում են մշակված հողի ամբողջ տարածության մեջ և հետևաբար հակառակ հարաբերական կլինի հավասարամեծ ընդհանուր տարածությունների այն արդյունքի մասսայի նկատմամբ, որն ստացվում է կապիտալի նույնահավասար ներդրումների ժամանակ։ Այսպիսով ուրեմն, այն հարաբերությունը, որ մի երկրի հողի ամբողջ տարածության սահմաններում ստեղծվում է մշակված ամենավատ ու լավագույն հողերի քանակների միջև, հակառակ ներգործություն է անում ռենտայի ամբողջ գումարի վրա։ Համեմատած այն ներգործության հետ, որ մշակված ամենավատ հողի և ավելի լավ ու ամենալավ հողերի որակների հարաբերությունն է անում մի ակրի ռենտայի վրա և, հետևաբար, այլ հավասար հանգամանքներում, նաև ռենտայի գումարի վրա։ Այս երկու մոմենտի շփոթումն առիթ է տվել ամեն տեսակ անհեթեթ առարկությունների, ուղղած ընդդեմ դիֆերենցիալ ռենտայի թեորիայի։
Հետևաբար, ռենտայի ընղհանուր ընդհանուր գումարն աճում է մշակույթի սոսկական ծավալման հետևանքով ու սրա հետ զուգորդված՝ հողի վրա ավելի ընդարձակ չափերով կապիտալ ու աշխատանք գործադրելու հետևանքով։
Բայց ամենակարևոր կետն այս է.— թեև մեր արած ենթադրության համաձայն հողի տարբեր տեսակների ռենտաների հարաբերությունը՝ մի ակրի վրա հաշված, միևնույնն է մնում, և ուրեմն անփոփոխ է մնում նաև ռենտայի նորման՝ ամեն մի ակրի վրա ծախսված կապիտալի վերաբերմամբ հաշված, սակայն և այնպես երևան է գալիս հետևյալը. եթե մենք համեմատում ենք I-ի հետ Ia-ն,— այն դեպքը, երբ մշակված ակրերի թիվն ու սրանց վրա արած կապիտալային ներդրումները շատացել են համամասնորեն,— ապա գտնում ենք, որ ինչպես ամբողջ արտադրությունն է համամասնորեն աճել մշակվող տարածության ընդլայնման հետ, այսինքն երկուսն էլ կրկնապատկվել են, այնպես էլ միևնույնը պատահել է նաև ռենտայի գումարի հետ։ Սա 18-ից բարձրացել է 36 £-ի, ճիշտ այնպես, ինչպես որ ակրերի թիվը 4-ից բարձրացել է 8-ի։
Եթե մենք վերցնենք 4 ակրանոց ամբողջ տարածությունը, ապա սրանից ստացվող ռենտայի ամբողջ գումարն անում է 18 £, ուրեմն, եթե հաշվենք նաև այն հողը, որը ոչ մի ռենտա չի բերում, միջին ռենտան կկազմի 4½ £։ Այսպես կարող էր հաշիվ տեսնել, օրինակ, մի հողատեր, որին պատկանելիս լիներ ամբողջ 4 ակրը, և ստատիստիկան հենց այսպես է հաշվում ամբողջ մեկ երկրում ստացվող միջին ռենտան։ Ռենտայի 18 £-անոց ամբողջ գումարն ստացվում է 10 £-անոց մի կապիտալ ներդրելու դեպքում։ Այս երկու թվի հարաբերությունը մենք անվանում ենք ռենտայի նորմա. այստեղ ուրեմն՝ 180%։
Ռենտայի նույն, նորման ստացվում է Ia-ի դեպքում էլ, երբ 4-ի փոխարեն 8 ակր է մշակվում, բայց հողի բոլոր տեսակները հավասար համամասնությամբ են մասնակցել աճին։ Ռենտայի 36 £-անոց ամբողջ գումարը 8 ակրի ու կիրառված 20 £ կապիտալի դեպքում տալիս է ամեն մի ակրին 4½-անոց միջին ռենտա ու 180% կազմող ռենտայի նորմա։
Իսկ եթե, ընդհակառակը, Ib-ն ենք քննում, որտեղ աճը գոյացել է գլխավորապես հողի երկու վատթար տեսակների վրա, ապա 12 ակրից կստանանք 42 £-անոց ռենտա, ուրեմն ամեն մի ակրին 3½ £-անոց միջին ռենտա։ Ծախսված ամբողջ կապիտալը 30 £ է, հետևաբար ռենտայի նորման = 140%։ Այսպիսով ամեն մի ակրին ընկնող միջին ռենտան նվազել է 1 £-ով, իսկ ռենտայի նորման 180%-ից իջել է 140%-ի։ Ուրեմն այստեղ ռենտայի ամբողջ գումարը 18 £-ից բարձրանում է 42 £-իէ ի, սակայն տեղի է ունենում միջին ռենտայի անկում, ինչպես ակրի, այնպես էլ կապիտալի վրա հաշված. անկումը կատարվում է արտադրության աճին զուգահեռ, բայց ոչ համամասնորեն։ Այս տեղի է ունենում, չնայած որ հողի բոլոր տեսակներից ստացվող ռենտան, ինչպես ակրի վրա, այնպես էլ ծախսված կապիտալի վրա հաշված, միևնույնն է մնում։ Այս բանը տեղի է ունենում այն պատճառով, որ աճի ¾-ը բաժին է ընկնում A հողին, որը ոչ մի ռենտա չի բերում, ու B հողին, որը լոկ նվազագույն ռենտան է բերում։
Եթե Ib դեպքում ամբողջ ընդարձակումը տեղի ունեցած լիներ միմիայն A հողում, ապա մենք 9 ակր կունենայինք A-ում, 1 ակր՝ B-ում, 1 ակր՝ C-ում ու 1 ակր D-ում։ Ռենտայի ամբողջ գումարն առաջվա նման կլիներ 18 £, ուրեմն այդ 12 ակրի միջին ռենտան ամեն մի ակրին հավասար կլիներ 1½ £-ի, և հետևաբար 18 £ ռենտան ծախսված 30 £ կապիտալի վրա հաշվելով՝ ստանում ենք 60%-անոց ռենտայի նորմա։ Միջին ռենտան ինչպես ամեն մի ակրի վրա, այնպես էլ ծախսած կապիտալի վրա հաշված, շատ կնվազեր, մինչդեռ ռենտայի ամբողջ գումարը չէր աճի։
Վերջապես համեմատենք Ic-ն Ib-ի հետ։ I-ի համեմատությամբ եռապատկվել է հողի տարածությունը, այլև ծախսված կապիտալը։ 12 ակրից ստացած ռենտայի ամբողջ գումարը 72 £ է, ուրեմն ամեն մի ակրին՝ 6 £ ընդդեմ I դեպքի 4½ £-ի։ Ծախսած կապիտալի վրա հաշված՝ ռենտայի նորման (72 £ : 30 £) 240% է 180%-ի փոխարեն։ Ամբողջ արդյունքը 10-ից բարձրացել է 36 քվարտերի։
Համեմատած Ib-ի հետ, որտեղ մշակված ակրերի ընղհանուր ընդհանուր թիվը, գործադրած կապիտալն ու մշակած հողի միջև եղած տարբերությունները չեն փոխվել, բայց բաշխումն ուրիշ է,— արդյունքը 36 քվարտեր է 26 քվարտերի փոխարեն, ամեն մի ակրի միջին ռենտան 6 £ է 3½-ի փոխարեն և նույն մեծության կանխավճարած ամբողջ կապիտալի վրա հաշված ռենտայի նորման 240% է փոխանակ 140%-ի։
Արդյոք մենք Ia, Ib, Ic աղյուսակների տարբեր կացություններն իբրև տարբե՞ր երկրների միաժամանակ իրար կողք կողքի գոյություն ունեցող կացություններ կքննարկենք, թե՞ որպես միևնույն երկրում առաջացող հաղորդական կացություններ, միևնույն է, մենք կհանգենք հետևյալ եզրակացություններին. հացահատկի անփոփոխ գնի դեպքում, անփոփոխ՝ այն պատճառով, որ ամենավատ, ռենտա չբերող հողի արդյունքը մնում է միևնույնը. մշակված հողի տարբեր տեսակների պտղաբերության անփոփոխ տարբերության դեպքում. արդյունքի հարաբերաբար հավասար քանակի դեպքում և ուրեմն կապիտալի հավասար ներդրման դեպքում, ներդրման, որն արվում է հողի ամեն մի տեսակում մշակված տարածությունների նույնահավասար համապատասխան մասերի (ակրերի) մեջ. ուրեմն, հողի յուրաքանչյուր տեսակում ամեն մի ակրից ստացվող ռենտաների միջև եղած հաստատուն հարաբերության դեպքում ու միևնույն տեսակի յուրաքանչյուր հողամասում ներդրված կապիտալի վրա հաշված նույնահավասար ռենտայի նորմայի դեպքում տեսնում ենք, որ '''առաջին'''՝ ռենտայի գումարը միշտ աճում է մշակված տարածության ընդլայնման հետ և ուրեմն կապիտալի աճող ներդրման հետ, բացի այն դեպքից, երբ ամբողջ աճը բաժին է ընկնում ռենտա չբերող հողին։ '''Երկրորդ'''՝ ինչպես ամեն մի ակրի միջին ռենտան (ռենտայի ամբողջ գումարը բաժանած մշակված ակրերի ընդհանուր թվով), այնպես էլ ռենտայի միջին նորման (ռենտայի ամբողջ գումարը բաժանած ծախսված ամբողջ կապիտալով) կարող են շատ նշանավոր չափերով փոփոխվել ու հենց երկուսն էլ միևնույն ուղղությամբ, բայց իրար նկատմամբ դարձյալ տարբեր համամասնություններով։ Եթե անտեսենք այն դեպքը, երբ աճը միմիայն ռենտա չբերող A հողումն է կատարվում, ապա պարզվում է, որ ամեն մի ակրի միջին ռենտան ու երկրագործության մեջ ներդրված կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման կախված են այն համամասնական բաժնեմասերից, որ հողի տարբեր տեսակները կազմում են մշակված ամբողջ տարածության մեջ, կամ որ միևնույնին է հանգում, կախված են ծախսած ամբողջ կապիտալի բաշխվելուց հողի տարբեր պտղաբերություն ունեցող տեսակների վրա։ Արդյոք շա՞տ, թե՞ քիչ հող է մշակվում և ուրեմն (բացի այն դեպքից, երբ աճը միմիայն A-ին է բաժին ընկնում) ռենտայի ամբողջ գումարը մե՞ծ է լինում, թե՞ փոքր, միևնույն է, ամեն մի ակրի միջին ռենտան կամ թե ծախսած կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման միևնույնն են մնում, քանի դեռ հաստատուն են մնում այն համամասնությունները, որոնք ստեղծվել են հողի տարրեր տեսակների և մշակած հողի ընդհանուր տարածության միջև։ Չնայած որ մշակույթի ընդլայնմանն ու կապիտալի աճող ներդրմանը զուգընթաց աճում և նույնիսկ նշանավոր չափով է աճում ռենտայի ամբողջ գումարը, բայց և այնպես ամեն մի ակրի միջին ռենտան ու կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման ընկնում են, եթե ռենտա չբերող կամ միմիայն չնչին դիֆերենցիալ ռենտա բերող հողերի ընդարձակումն ավելի արագ է կատարվում, քան ավելի բարձր որակի հողերինը, որոնք ավելի բարձր ռենտա են բերում։ Ընդհակառակը, ամեն մի ակրի միջին ռենտան ու կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման բարձրանում են այն չափով, որով ավելի լավ հողերը համեմատաբար ավելի մեծ բաժնեմաս են կազմում ընդհանուր տարածության մեջ և ուրեմն հարաբերաբար կապիտալի ավելի շատ ներդրումն է բաժին ընկնում նրանց։
'''Առաջին'''. մենք տեսանք, որ ամեն մի ակրի միջին ռենտան կամ կապիտալի վրա հաշված ռենտայի միջին նորման կարող է բարձրանալ մշակույթի ծավալման ու անփոփոխ գների դեպքում, ինչպես և մշակված հողերի պտղաբերության տարբերության անփոփոխ մնալու ժամանակ։ Հենց որ մի երկրում ամբողջ հողը յուրացված է լինում, հողի մեջ արած կապիտալային ներդրումները, մշակույթն ու բնակչությունը մի որոշ բարձրության են հասած լինում,— պարագաներ, որոնք բոլորը ենթադրվում են նախապես, հենց որ արտադրության կապիտալիստական եղանակն իշխող է դառնում և նվաճում է երկրագործությունն էլ,— տարբեր որակներ ունեցող չմշակված հողի գինը (լոկ դիֆերենցիալ ռենտայի գոյություն ենթադրելով) որոշվում է հավասար լավորակություն ու համապատասխան տեղադրություն ունեցող մշակված հողերի գնով։ Այդ հողի գինը միևնույնն է — մշակման համար պահանջվող ծախքերը հանելուց հետո,— թեև այս ոչ մի ռենտա չի բերում։ Ինչպես հայտնի է, հողի գինն ուրիշ բան չէ, քան կապիտալացված ռենտան։ Բայց մշակված հողերի դեպքում էլ իբրև գին լոկ ապագա ռենտաներն են վճարվում, օրինակ, մի անգամից վճարվում են առաջուց քսանամյա ռենտաները, եթե տիրող տոկոսադրույքը 5% է։ Երբ հողը վաճառվում է, նա վաճառվում է իբրև ռենտա բերող հող (ռենտան այստեղ որպես հողի պտուղ է նկատվում, սակայն նա այսպիսին է ըստ երևույթին միայն) և ռենտա ստանալու հեռանկարը վերացնում է չմշակված հողի տարբերությունը մշակվածից։ Չմշակված հողամասերի գինը, ինչպես և նրանց ռենտան, որի ամփոփ արտահայտությունն է հողի գինը, զուտ պատրանքային է, քանի դեռ հողերը չեն օգտագործվում իրոք։ Բայց նա այսպիսով որոշվում է a priori [նախապես] և իրացվում է, հենց որ գտնվում են գնորդներ։ Ուստի, եթե տվյալ երկրում իրական միջին ռենտան որոշվում է ռենտայի տարեկան միջին իրական գումարով և այս գումարի հարաբերությամբ մշակված ամբողջ տարածության նկատմամբ, ապա չմշակված հողամասի գինը որոշվում է մշակվածի գնով և հետևաբար մշակված հողերում արվող կապիտալային ներդրման ու սրա հետևանքների արտացոլումն է միայն։ Որովհետև հողի բոլոր տեսակները, բացի ամենավատ հողից, ռենտա են բերում (և այս ռենտան, ինչպես II ռուբրիկայի տակ կտեսնենք, աճում է կապիտալի մասսայի հետ ու սրան համապատասխանող՝ մշակույթի ինտենսիվության հետ), ուստի այս եղանակով կազմվում է անվանական գին նաև չմշակված հողամասերի համար, որոնք, այսպիսով իրենց տերերի համար դառնում են ապրանք, հարստության աղբյուր։ Սրանով է բացատրվում միաժամանակ, թե ինչու է աճում հողի գինը ամբողջ մարզում, չմշակված հողինն էլ ներառյալ (Opdyke [Օպդայկ])։ Օրինակ, Միացյալ Նահանգներում հողի սպեկուլացիան հիմնվում է միմիայն այս արտացոլման վրա, որ կապիտալն ու աշխատանքը նետում են չմշակված հողերի վրա։
'''Երկրորդ'''. մշակված հողի ընդարձակման գործում ընդհանրապես առաջախաղացություն կատարվում է կա՛մ դեպի ավելի վատ հողը, կամ թե հողի տվյալ տարբեր տեսակներում տարբեր համամասնություններով, նայած թե ինչ համամասնություններով առկա են նրանք։ Առաջխաղացություն դեպի ավելի վատ հողը բնականաբար երբեք չի կատարվում ագատ ազատ ընտրությամբ, այլ — արտադրության կապիտալիստական եղանակ ենթադրելիս — կարող է միայն բարձրացող գների հետևանք լինել և արտադրության ամեն մի եղանակի պայմաններում՝ լոկ անհրաժեշտության հետևանք։ Սակայն այս պարագան բացարձակ նշանակություն չունի։ Ավելի վատ հողին առավելություն է տրվում համեմատաբար ավելի լավ հողի հանդեպ նրա տեղադրության պատճառով, որը վճռական է երիտասարդ երկրներում կատարվող մշակույթի ամեն մի ծավալման ժամանակ, այնուհետև նաև այն պատճառով, որ թեև որոշ շերտի հողն իր կազմվածքով ընդհանուր առմամբ ավելի պտղաբեր հողերի շարքին է պատկանում, բայց և այնպես ավելի լավ ու ավելի վատորակ հողերը տեղ-տեղ խայտաբղետ կերպով իրար մեջ են ընկած, և ավելի վատորակ հողն ավելի լավին կից լինելու պատճառով արդեն պետք է մշակության ենթարկվի։ Եթե ավելի վատ հողը սեպանման խրվում է ավելի լավի մեջ, ապա ավելի վատ հողն ավելի լավին կից լինելու տեղադրության շնորհիվ առավելություն է ստանում ընդդեմ ավելի պտղաբեր այն հողի, որն արդեն մշակության ենթարկված կամ թե ենթարկելի հողին կից չէ։
Այսպես, Միչիգան նահանգն արևմտյան նահանգների մեջ առաջիններից մեկն էր, որը հացահատիկ արտահանող դարձավ։ Նրա հողն ընդհանուր առմամբ աղքատիկ է։ Բայց Նյու-Յորքի նահանգին հարևան լինելը և լճերի ու Էրի ջրանցքի միջոցով ջրային հաղորդակցությունները հենց սկզբից նրան, առավելություն տվին ի բնե ավելի պտղաբեր, ավելի արևմուտք ընկած նահանգների հանդեպ։ Այս նահանգի օրինակը է ՆյաՆյու-Յորքի նահանգի հետ համեմատած, մեզ նույնպես ցույց է տալիս, որ ավելի լավ հողից էլ անցում է կատարվում դեպի ավելի վատ հողը։ Նյու-Յորքի նահանգի հողը, մանավանդ արեմտյան արևմտյան մասը, անհամեմատ ավելի պտղաբեր է, հատկապես ցորենի մշակության համար։ Այս պտղաբեր հողը գիշատիչ մշակության շնորհիվ անպտղաբեր դարձավ, և այս պարագայում Միչիգանի հողն ավելի պտղաբեր դուրս եկավ։
«1833 թվին Բուֆֆալոյի վրայով դեպի արևմուտք ցորենի ալյուր էր նավառաքվում, գլխավորապես Նյու-Յորքի ու Վերին Կանադայի ցորենաբեր շրջանից։ Ներկայումս, միմիայն 12 տարի անց, ցորենի ու ալյուրի վիթխարի պաշարներ են արևմուտքից բերվում, որոնք Էրի լճով ու Էրի ջրանցքով նավառաքվում են դեպի Բուֆֆալո ու հարևան Բլեկրոկ նավահանգստով դեպի արևելք։ Ցորենի ու ալյուրի արտահանությանն առանձնապես զարկ տվեց 1847 թվի եվրոպական սովը։ Սրա հետևանքով ցորենն էժանացավ արևմտյան Նյու-Յորքում, և ցորենի մշակությունը պակաս շահավետ դարձավ. այս պայմաններում է, որ Նյու-Յորքի ֆերմերները նվիրվեցին ավելի շատ անասնապահությանը, կաթնատնտեսությանը, պտղաբուծությանը և այլն, այն ճյուղերին է որոնցում, նրանց կարծիքով, հյուսիս-արևմուտքն ի վիճակի չի լինի նրանց հետ ուղղակի մրցելու» (J. W. Johnston, «Notes on North America», London 1851, I, էջ 222)։
'''Երրորդ'''. սխալ ենթադրություն է, թե գաղութներում ու ընդհանրապես երիտասարդ երկրներում, որոնք կարողանում են հացահատիկն ավելի էժան գներով արտահանել, հենց այս պատճառով հողն անհրաժեշտորեն բնական ավելի մեծ պտղաբերություն ունի։ Հացահատիկն այս դեպքում ծախվում է ոչ միայն իր արժեքից ցած, այլև իր արտադրության գնից ցած, այն է՝ հին երկրներում շահույթի միջին նորմայի միջոցով որոշված արտադրության գնից ցած։
Եթե մենք, ինչպես Ջոնստոնն է ասում (էջ 223), «այս նոր նահանգների հետ, որտեղից ամեն տարի ցորենի այնպիսի խոշոր առբերումներ են կատարվում դեպի Բուֆֆալո, եթե մենք սովորենք այդ նահանգների հետ շաղկապել բնական մեծ պտղաբերության ու հարուստ հողի անհուն տարածությունների պատկերացումը», ապա այս կախված է ամենից առաջ տնտեսական պայմաններից։ Միչիգանի նման մի երկրի ամբողջ բնակչությունը, օրինակ, սկզբում զբաղվում էր բացառապես գյուղատնտեսությամբ, և հատկապես սրա մասսայական սպառման արդյունքների արտադրությամբ, որոնք միայն կարող էր փոխանակել արդյունաբերական ապրանքների ու արևադարձային արդյունքների հետ։ Ուստի նրա ամբողջ ավելցուկ արդյունքը հանդես է գալիս հացահատկի ձևով։ Այս պարագան հենց այն գլխից տարբերում է արդի համաշխարհային շուկայի պատվանդանի վրա հիմնված գաղութային պետությունները նախկին ու հատկապես անտիկ աշխարհի գաղութային պետություններից։ Արդի գաղութները համաշխարհային շուկայի միջոցով պատրաստի ստանում են այնպիսի արդյունքներ, որ ուրիշ հանգամանքներում հենց իրենք պետք է արտադրեին — հագուստեղեն, գործիքներ և այլն։ Լոկ այսպիսի պատվանդանի վրա հենվելով է, որ Միացյալ Նահանգների Հարավային հարավային նահանգները կարողացան բամբակն իրենց գլխավոր արդյունքը դարձնել։ Համաշխարհային շուկայում գոյություն ունեցող աշխատանքի բաժանման շնորհիվ է, որ նրանք ձեռք են բերել այս հնարավորությունը։ Ուստի եթե նրանց երիտասարդությունն ու նրանց բնակչության համեմատաբար փոքր թիվը նկատի ունենալով թվում է, թե նրանք շատ մեծաքանակ ավելցուկ արդյունք են արտադրում, ապա սրա պատճառը ոչ նրանց հողի պտղաբերությունն է, ոչ էլ նրանց աշխատանքի արգասավորությունը, այլ նրանց աշխատանքի և ուրեմն նրանց ավելցուկ արդյունքի միակողմանի ձևը, որի մեջ ներկայանում է այս աշխատանքը։
Բայց, այնուհետև, համեմատաբար ավելի պակաս պտղաբեր վարելահողը, որը սակայն նոր է մշակվում և որին դեռ ոչ մի մշակույթ չի դիպել, քիչ թե շատ նպաստավոր կլիմայական պայմաններում գոնե վերին շերտերի մեջ կուտակված է ունենում դյուրալույծ բուսասննդանյութեր այնքան մեծ քանակությամբ, որ նա երկար ժամանակ բերք է տալիս առանց պարարտացման ու այն էլ՝ բոլորովին մակերեսային մշակման ենթարկվելով։ Արևմտյան պրերիաներում սրան ավելանում է այն, որ նրանց մշակումը բոլորովին աննշան ծախք է պահանջում, քանի որ բնությունն է նրանց մշակելի դարձրել<ref>{Այսպիսի պրերիաների կամ թե տափաստանային վայրերի արագորեն աճող մշակումն է հենց, որ վերջերքս երեխայական կատակի է վերածել Մալթուսի այն մեծահռչակ դրույթը, թե «բնակչությունը ճնշում է գոյության միջոցների վրա», և սրա հակառակ առաջ է բերել հողատերերի տրտունջներն այն մասին, որ երկրագործությունն ու սրա հետ էլ Գերմանիան կկործանվեն, եթե բռնի կերպով չվերացվեն բնակչությանը ճնչող սննդամիջոցները։ Բայց այս տափաստանների, պրերիաների, պամպասների, լիանոսների և այլոց մշակումը նոր է միայն սկսվում. հետևաբար՝ եվրոպական գյուղատնտեսության վրա սրա ունենալիք հեղաշրջող ներգործությունը դեռ շատ ավելի ուժգին կերպով զգալի կդաոնակդառնա, քան մինչև հիմա։— Ֆ. Է.}։<br>* Ամերիկական բուշելը = 36,346 լիտրի։— '''Խմբ.'''։<br>** Այս առաջին և երկրորդ դեպքերին վերաբերյալ երկու նախադասությունները տալիս ենք համաձայն «Կապիտալի» վերջին ռուս. հրատարակության. տես Մարքս և Էնգելս, Երկեր, ռուս. հրատ., հատ. XIX, մասն II, էջ 246։— '''Խմբ.'''։<br>*** Բնագրում՝ երկու, անգամ. 180-ից իջնելով 90%-ի։ Ուղղումը մտցնում ենք ռուս. հրատ. համաձայն։ Տես Մարքս և Էնգելս, Երկեր, ռուս. հրատ., հատ. XlX, մասն II, էջ 252։ Հետագա էջերում էլ նկատի են առնված ռուս. հրատարակության մեջ մտցրած համապատասխան ուղղումները։ — '''Խմբ.'''։<br>**** Այս նախադասության թարգմանությունը տալիս ենք ըստ այն ձևավորման է որ գտնում ենք ռուս. հրատ. մեջ (տես Մարքս և Էնգելս, Երկեր, հատ. XIX, մասն II, 255, էջ 255)։— '''Խմբ.'''։</ref>։ Այս տեսակի ավելի պակաս պտղաբեր մարզերում ավելցուկն առաջ է գալիս ոչ թե հողի բարձր պտղաբերության հետևանքով, ուրեմն ոչ թե ամեն մի ակրի բարձր բերքի հետևանքով, այլ ակրերի այն մեծ քանակի հետևանքով, որը կարող է մակերեսորեն մշակվել, որովհետև ինքը այս հողը իր մշակողի վրա կամ ոչինչ չի նստում, կամ թե, ավելի հին երկրների հետ համեմատած, չափազանց էժան է նստում։ Օրինակ, որտեղ գոյություն ունի կիսրարական վարձակալություն, ինչպես Նյու-Յորքի, Միչիգանի, Կանադայի և այլոց որոշ մասերում։ Մի ընտանիք մակերեսորեն մշակում է, ասենք, 100 ակր, և չնայած որ ամեն մի ակրի արդյունքը մեծ չէ, 100 ակրի արդյունքը նշանակալից ավելցուկ է թողնում ծախելու համար։ Սրան դեռ ավելանում է գրեթե ձրի անասնապահությունը բնական արոտավայրերում, առանց արհեստական մարգագետինների։ Այստեղ վճռականը հողի ո՛չ թե որակն է, այլ նրա քանակը։ Այս մակերևութային մշակման հնարավորությունը շատ թե քիչ արագությամբ իհարկե սպառվում է,— սպառվում է այնքան ավելի դանդաղ կերպով, որքան ավելի պտղաբեր է նոր հողը, և այնքան ավելի արագ, որքան ավելի մեծ է նրա արդյունքի արտահանությունը։ «Եվ այնուամենայնիվ այսպիսի հողը անդրանիկ գերազանց բերքեր է տալիս, նույնիսկ ցորենի բերքեր, ով որ կքաշի հողի անդրանիկ սերը, նա կարող կլինի ցորենի հարուստ ավելցուկ ուղարկել շուկաները» (ն. տ. էջ 224)։ Ավելի հին կուլտուրա ունեցող երկրներում սեփականության հարաբերությունները, անմշակ հողի գնի որոշումը մշակված հողի գնով և այլն, անհնարին են դարձնում այսպիսի էքստենսիվ տնտեսությունը։
Որ ըստ այսմ ոչ այս հողը պետք է շատ պտղաբեր լինի, ինչպես Ռիկարդոն է պատկերացնում այս, ու ոչ էլ միմիայն հողի նույնահավասար պտղաբերություն ունեցող տեսակները պետք է մշակվեն, տեսնում ենք հետևյալից. Միչիգան նահանգում 1848 թվին ցորեն է ցանված եղել 465 900 ակր, և արտադրվել է 4 739 300 բուշել կամ միջին հաշվով ամեն մի ակրին 10<math>^1/_5</math> բուշել* [''Տես 9 ծան. հետո'']. սերմացուն հանելուց հետո այս անում է ամեն մի ակրին 9 բուշելից էլ պակաս։ Նահանգի 29 շրջանից 2-ը միջին հաշվով ամեն մի ակրին արտադրում էին 7 բուշել, 3-ը՝ 8, 2-ը՝ 9, 7-ը՝ 10, 6-ը՝ 11, 3-ը՝ 12, 4-ը 13 բուշել, և միմիայն մեկը՝ 16, ու մի ուրիշը՝ 18 բուշել (ն. տ., էջ 226)։