Changes

Այստեղ անհրաժեշտ չէ, որ կապիտալի ներդրումը հողի բոլոր տեսակներում կրկնապատկված լինի, ինչպես այդ նշած է աղյուսակում։ Օրենքը միևնույնն է, եթե միայն լրացուցիչ կապիտալը,— ինչ համամասնությամբ էլ որ լինի, կիրառվում է ռենտա բերող հողատեսակներից որևէ մեկում կամ թե մի քանիսում։ Անհրաժեշտ է լոկ այն, որ ամեն մի հողատեսակում արտադրությունը նույն հարաբերությամբ աճի, որով աճում է կապիտալը։ Ռենտան այստեղ բարձրանում է հողում արված ավելի բարձր կապիտալային ներդրման հետևանքով միայն և այս աճին համեմատ։ Արդյունքի ու ռենտայի այս մեծացումը կապիտալի աճած ներդրման հետևանքով ու սրա համեմատ, որչափով խոսքը վերաբերում է արդյունքի քանակին ու ռենտայի մեծությանը, բոլորովին չի տարբերվում այն դեպքից, երբ ռենտա բերող ու հավասար լավորակություն ունեցող հողերի մշակված տարածությունը աճում և մշակման է ենթարկվում կապիտալի այնպիսի նույնահավասար ներդրումով, որ կիրառվում էր առաջ միևնույն որակի հողերում։ II աղյուսակի դեպքում, օրինակ, հետևանքը նույնը կմնար, եթե ամեն մի ակրի 2½ £-անոց լրացուցիչ կապիտալը ներդրվեր B, C ու D հողերի երկրորդ մի ակրում։
Այնուհետև, . այս վարկածը չի ենթադրում կապիտալի ավելի պտղաբեր կիրառում, այլ միմիայն ավելի խոշոր կապիտալի կիրառում միևնույն տարածության վրա և նույն հետևանքներով, ինչ որ առաջ էր։
Այստեղ բոլոր համամասնական հարաբերությունները միևնույնն են մնում։ Անշուշտ, եթե նկատի առնենք ոչ թե համամասնական, այլ զուտ թվաբանական տարբերությունները, ապա հողի տարբեր տեսակներից ստացվող դիֆերենցիալ ռենտան կարող է փոփոխվել։ Ենթադրենք, օրինակ, որ լրացուցիչ կապիտալը միմիայն B-ում ու D-ում է ներդրվել։ Այս դեպքում D-ի ու A-ի տարբերությունը = է 7 քվարտերի, առաջ այն = էր 3-ի, B-ինն ու A-ինը = 3 քվարտերի, առաջ = 1. C-ինն ու B-ինը = -1, առաջ = +1 և այլն։ Բայց այս թվաբանական տարբերությունը, որ վճռական նշանակություն ունի I դիֆեբենցիալ դիֆերենցիալ ռենտայի նկատմամբ, որչափով որ նրանում արտահայտվում է արտադրողականության տարբերությունը կապիտալի միահավասար ներդրումների դեպքում, այստեղ բոլորովին նշանակություն չունի, որովհետև նա կապիտալի տարբեր ավելադիր ներդրման կամ թև թե ոչ-ավելադիր ներդրման հետևանք է միայն, ընդ որում տարբեր հողերում գործածված կապիտալի յուրաքանչյուր նույնահավասար մասի տարբերությունն անփոփոխ է մնում։
III. Լրացուցիչ կապիտալները ավելցուկային արդյունք են բերում և ուրեմն գերշահույթներ են գոյացնում, բայց նվազող նորմայով և իրենց մեծացմանը ոչ համեմատ։
</TABLE>
Այս երրորդ ենթադրության դեպքում դարձյալ նշանակություն չունի, թե արդյոք կապիտալի լրացուցիչ երկրորդ ներդրումները հավասարաչափ և կամ անհավասարաչափ անհավասարաչա՞փ են բաժին ընկնում տարբեր հողատեսակներին, թե արդյոք գերշահույթի նվազող արտադրությունը հավասա՞ր, թե՞ անհավասար համամասնություններով է կատարվում, թե արդյոք կապիտալի ավելադիր ներդրումները բոլորը բաժին են ընկնում ռենտա բերող միևնո՞ւյն հողատեսակին, թե հավասարապես ու կամ անհավասարապես բաշխվում են տարբեր լավորակություն ունեցող ու ռենտա բերող հողերի վրա։ Այս բոլոր հանգամանքները ոչ մի նշանակություն չունեն քննարկվող օրենքի համար։ Միակ ենթադրությունն այն է, որ ռենտա բերող հողատեսակներից յուրաքանչյուրում արված կապիտալի լրացուցիչ ներդրումները գերշահույթ են տալիս, բայց կապիտալի մեծացման չափի նկատմամբ նվազող համամասնությամբ։ Մեր առջև գտնվող աղյուսակի օրինակներում այս նվազման սահմանները շարժվում են D ամենալավ հողի վրա արված կապիտալի առաջին ներդրման արդյունքի՝ 4 քվարտեր = 12 £-ի ու ամենավատ հողի վրա արված կապիտալի միևնույն ներդրման արդյունքի՝ 1 քվարտեր = 3 £-ի միջև։ I կապիտալի ներդրման ժամանակ ամենալավ հողի արդյունքը կազմում է առավելագույն սահմանը, իսկ ռենտա չբերող, ոչ մի գերշահույթ չտվող A հողի արդյունքը կապիտալի նույնահավասար ներդրման դեպքում կազմում է նվազագույն սահմանն այն արդյունքի, որ գերշահույթ բերող հողատեսակներից որևէ մեկում արված կապիտալի հաջորդական ներդրումները տալիս են կապիտալի հաջորդական ներդրումների նվազող արտադրողականության պարագայում։ Ինչպես որ II ենթադրությունը համապատասխանում է այն դեպքին, երբ ավելի լավ հողատեսակների նույնանման որակի նոր կտորներ են ավելացվում մշակված տարածության վրա, այնպես որ մշակված հողատեսակներից որևէ մեկի քանակը մեծանում է, այնպես էլ III ենթադրությունը համապատասխանում է այն դեպքին, երբ մշակվում են ավելադիր հողակտորներ, որոնց պտղաբերության տարրեր տարբեր աստիճանները բաշխվում են D-ի ու A-ի միջև, ամենալավ հողի կտորների ու ամենավատ հողի կտորների պտղաբերության աստիճանների միջև։ Եթե կապիտալի հաջորդական ներդրումները կատարվում են բացառապես D հողում, ապա նրանք կարող են ընդգրկել D-ի ու A-ի միջև գոյություն ունեցող տարբերությունները, ապա՝ ու D-ի ու C-ի միջև եղած տարբերությունները, ինչպես և D-ի ու B-ի միջև եղածները։ Եթե նրանք բոլորը տեղի են ունենում C հողում, ապա ընդգրկում են C-ի ու A-ի կամ C-ի ու B-ի միջև եղած տարբերությունները միայն, իսկ եթե B-ում, ապա լոկ B-ի ու A-ի միջև եղած տարբերությունները։
Բայց օրենքն այս է. նշած բոլոր հողատեսակներում ռենտան բացարձակորեն աճում է, թեև լրացուցիչ կերպով ներդրված կապիտալի նկատմամբ ոչ-համամասնորեն։
Գերշահույթի նորման, ինչպես լրացուցիչ կապիտալի, այնպես էլ հողում ներդրված ամբողջ կապիտալի նկատմամբ վերցրած, նվազում է, սակայն գերշահույթի բացարձակ մեծությունը ավելանում է, ճիշտ ինչպես որ կապիտալի շահույթի նվազող նորման ընդհանրապես մեծ մասամբ շաղկապված է շահույթի աճող բացարձակ մասսայի հետ։ Այսպես, B-ում ներդրված կապիտալի գերշահույթի միջին նորման = է 90%-ի՝ կապիտալի վրա հաշված, այնինչ կապիտալի առաջին ներդրման դեպքում = էր 120%-ի։ Բայց ամբողջ գերշահույթն ավելանում է՝ 1 քվարտերից մինչև 1½ քվարտերի ու 3 £-ից՝ 4½-ի։ Ամբողջ ռենտան ըստ ինքյան վերցրած — և ոչ թե կանխավճարած կապիտալի կրկնապատկված մեծության առնչությամբ — բացարձակորեն բարձրացել է։ Տարբեր հողատեսակների ռենտաների տարբերություններն ու նրանց հարաբերությունը միմյանց նկատմամբ կարող են փոխվել, սակայն տարբերությունների այս փոփոխությունը տվյալ դեպքում ոչ թե ռենտաների իրար նկատմամբ աճելու պատճառ է, այլ հետևանք։
IV. Այն դեպքը, երբ ավելի լավ հողերում արված կապիտալի լրացում քիչ ներդրումները ավելի մեծ արդյունք են տալիս, քան սկզբնական ներդրումները, ոչ մի հետագա վերլուծություն չի պահանջում։ Ինքն ըստ ինքյան Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս ենթադրության դեպքում ըստ ակրի ստացվող ռենտաները բարձրանում են ու այն էլ՝ ավելի մեծ համամասնությամբ, քան լրացուցիչ կապիտալը, ինչ հողատեսակում էլ որ տեղի ունեցած լինի նրա ներդրումը։ Կապիտալի լրացուցիչ ներդրումն այս դեպքում զուգորդված է հողի բարելավման հետ։ Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ ավելի փոքր կապիտալի լրացուցիչ ծախսումը միևնույն կամ թե ավելի մեծ ներգործություն է առաջ բերում, քան ավելի խոշոր կապիտալի նախկին լրացուցիչ ծախսումը։ Այս դեպքը լիովին չի նույնանում առաջվանի հետ, և սա մի այնպիսի տարբերություն է, որը կարևոր նշանակություն ունի կապիտալի բոլոր ներդրումների ժամանակ։ Եթե, օրինակ, 100-ը տալիս է 10-անոց շահույթ, իսկ 200-ը որոշ ձևով գործածվելիս՝ 40-անոց շահույթ, ապա շահույթը 10%-ից բարձրացել է 20%-ի, և այս չափով սա միևնույն բանն է, թե 50-ը ավելի նպատակահարմար ձևով կիրառվելով, 5-ի փոխարեն 10-անոց շահույթ է տալիս։ Մենք այստեղ ենթադրում ենք, որ շահույթի մեծությունը շաղկապված է արդյունքի համամասնական շատացման հետ։ Բայց տարբերությունն այն է, որ ես մի դեպքում պիտի կապիտալը կրկնապատկեմ, այնինչ մյուս դեպքում կրկնապատիկ էֆեկտ կստանամ մինչայժմյան կապիտալով։ Միևնույնը չէ ամենևին, թև թե արդյոք ես 1) կենդանի ու առարկայացած աշխատանքի կես քանակով նույն նո՞ւյն արդյունքն եմ արտադրում, ինչ որ առաջ, թե 2) միևնույն աշխատանքով՝ առաջվանի համեմատությամբ կրկնակի՞ արդյունք, թե՞ 3) կրկնապատիկ աշխատանքով՝ նախկինի հանդեպ քառապատիկ արդյունք։ Առաջին դեպքում — կենդանի կամ թե առարկայացած ձևով աշխատանք է ազատվում , որը կարող է որևէ այլ նպատակի ծառայել. աշխատանքն ու կապիտալը տնօրինելու հնարավորությունն աճում է։ Կապիտալի (ու աշխատանքի) ազատարձակումը հարստության շատացումն է ըստ ինքյան. նա բոլորովին նույն էֆեկտն է առաջ բերում, կարծես թե այս լրացուցիչ կապիտալը կուտակման շնորհիվ է ստացվել, մինչդեռ նա տնտեսում է կուտակման աշխատանքը։
Դիցուք, թե 100-անոց մի կապիտալ արտադրում է 10 մետր արդյունք։ 100-ը պարունակում է ինչպես հաստատուն կապիտալ, այնպես էլ կենդանի աշխատանք ու շահույթ։ Այսպիսով մետրն արժե 10։ Եթե ես 100-անոց միևնույն կապիտալով հիմա կարող եմ 20 մետր արտադրել, ապա մետրը կարժենա 5։ Իսկ եթե ես կարող եմ, ընդհակառակը, 50-անոց կապիտալով 10 մետր արտադրել, ապա մետրը կարժենա դարձյալ 5, իսկ 50-անոց մի կապիտալ կազատվի, եթե ապրանքի նախկին առաջարկը բավարարում է։ Եթե ես պիտի 200-անոց կապիտալ ներդրեմ՝ 40 մետր արտադրելու համար, ապա մետրը կարժենա նույնպես 5։ Արժեքի որոշումը, ինչպես նաև գնի որոշում այստեղ հնարավորություն չի տալիս որևէ տարբերություն հայտարարելու նույնպես, ինչպես այդ հնարավորությունը մեզ չի տալիս նաև կապիտալի կանխավճարմանը համապատասխանող արդյունքների մասսան։ Բայց առաջին դեպքում լրացուցիչ կապիտալ է տնտեսվում, որչափով որ, ասենք, կրկնապատիկ արտադրություն հարկավոր կլիներ. երկրորդ դեպքում կապիտալ է ազատարձակվում** [''Տես 9 ծան. հետո'']. երրորդ դեպքում աճած արդյունքը կարող է լոկ այն պայմանով ստացվել, որ կանխավճարված կապիտալն աճի, թեև աճի ոչ այնպիսի համամասնությամբ, ինչպես կպահանջվեր այն դեպքում, եթե արդյունքի մի ավելի մեծ քանակ պատրաստվելու լիներ մինչ այդ գործող արտադրողական ուժով։ (Վերաբերում է I բաժնին)։
Կապիտալիստական արտադրության տեսակետից քննած, ոչ թե հավելյալ արժեքի մեծացման, այլ արտադրության ծախքերի իջեցման նկատառումով,— իսկ ծախքերի տնտեսումը նաև հավելյալ արժեք ստեղծող տարրի, աշխատանքի վերաբերմամբ՝ նույնպիսի ծառայություն է մատուցում կապիտալիստին և սրա համար շահույթ է գոյացնում, քանի դեռ արտադրության կարգավորիչ գինը միևնույնն է մնում,— հաստատուն կապիտալի կիրառումը միշտ ավելի էժան է, քան փոփոխուն կապիտալինը։ Իրականում սա արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող վարկի զարգացում և փոխատուական կապիտալի առատություն է ենթադրում։ Մի կողմում ես 100 £ ավելադիր հաստատուն կապիտալ եմ կիրառում, եթե 100 £-ը 5 բանվորի արդյունքն է մի տարվա ընթացքում, մյուս կողմում 100 £ ծախսում եմ փոփոխուն կապիտալի վրա։ Եթե հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա այն արժեքը, որ ստեղծել են 5 բանվորը, = 200 £-ի. ընդհակառակը, 100 £-անոց հաստատուն կապիտալի արժեքը = 100 £-ի, իսկ իբրև կապիտալ գուցե = 105 £-ի, եթե տոկոսադրույքը = 5%-ի։ Փողի միևնույն գումարները, նայած թե նրանք արտադրության համար կանխավճարվում են իբրև հաստատո՞ւն, թե՞ իբրև փոփոխուն կապիտալի որոշ մեծության արժեքներ, շատ տարբեր արժեքներ են արտահայտում, եթե քննենք ըստ նրանց արդյունքի։ Այնուհետև, ինչ վերաբերում է ապրանքների արտադրության ծախքերին՝ կապիտալիստի տեսակետից, ապա դեռ այն տարբերությունն էլ կա, որ 100£100 £-անոց հաստատուն կապիտալից, որչափով որ սա հիմնական կապիտալի մեջ է ներդրված, միմիայն մաշվածքն է մտնում ապրանքի արժեքի մեջ, այնինչ աշխատավարձի համար տրված 100 £-ը պետք է ամբողջովին վերարտադրված լինի նրանում։
Գաղութականների ու ինքնակա մանր արտադրողների մոտ ընդհանրապես, որոնք ամենևին կապիտալ չունեն կամ թե կարող են իրենց տրամադրության տակ կապիտալ ունենալ բարձր տոկոսով միայն, արդյունքի այն մասը, որ համապատասխանում է աշխատավարձին, նրանց համար եկամուտ է ներկայացնում, մինչդեռ կապիտալիստների համար դա կապիտալի կանխավճարում է։ Ուստի գաղութականը կամ թև թե մանր արտադրողը իր աշխատանքի այս ծախսումը անխուսափելի նախապայման է նկատում իր աշխատանքի արդյունքի համար, որը և նկատի է առնվում ամենից առաջ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հավելութային աշխատանքին, որը մնում է հիշյալ անհրաժեշտ աշխատանքը հանելուց հետո, ապա նա անշուշտ իրանում է մի հավելութային արդյունքի մեջ. և որչափով նա կարող է այս ծախել կամ թե հենց ինքը գործածել, նա այս նկատում է իբրև մի այնպիսի բան, որը նրա վրա ոչինչ չի նստել, որովհետև առարկայացած աշխատանք չի պահանջել։ Նրա աչքում միմիայն սրա ծախսումն է, որ հարստության օտարման նշանակություն ունի։ Նա բնականաբար ձգտում է ըստ կարելույն բարձր գնով ծախել, բայց նույնիսկ արժեքից ցած ու կապիտալիզմին հատուկ արտադրության գնից ցած ծախելն էլ նրա աչքում դեռ շահույթ է ներկայացնում, որչափով որ այս շահույթը կանխակայված չէ պարտաբեռնվածությամբ, հիպոթեքներով և այլն։ Ընդհակառակը, կապիտալիստների համար ինչպես փոփոխուն, այնպես էլ հաստատուն կապիտալի ծախսումը հավասար չափով կապիտալի կանխավճարում է համարվում։ Հաստատուն կապիտալի համեմատաբար ավելի մեծ կանխավճարումմ այլ հավասար հանգամանքներում իջեցնում է արտադրության ծախքերը, ինչպես փաստորեն նաև ապրանքների արժեքը։ Ուստի չնայած որ շահույթը ծագում է սոսկ հավելյալ աշխատանքից, հետևաբար փոփոխուն կապիտալի կիրառումից միայն, այնուամենայնիվ առանձին կապիտալիստին կարող է այնպես թվալ, որ կենդանի աշխատանքը արտադրության իր ծախքերի այն տարրն է, որն ամենաթանկն է և որն ամենից ավելի պետք է կրճատելով մինիմումի հասցնել։ Սա կապիտալիստորեն խեղաթյուրված լոկ մի ձևն է այն ճիշտ դրույթի, թե անցյալ աշխատանքի հարաբերաբար ավելի մեծ կիրառումը, կենդանի աշխատանքի համեմատությամբ, հասարակական աշխատանքի աճած արտադրողականություն ու հասարակական ավելի մեծ հարստություն է նշանակում։ Այսպես կեղծված է ամեն բան և այսպես ամեն ինչ գլխիվայր է ներկայանում մրցման տեսակետից։
Արտադրության անփոփոխ գներ ենթադրելու դեպքում կարող են անփոփոխ, աճող կամ թե նվազող արտադրողականությամբ կապիտալի լրացուցիչ ներդրումներ արվել ավելի լավ հողերում, այսինքն B-ից սկսած բոլոր դեպի վեր եղածներում։ Բուն իսկ A-ում այս բանը մեր ենթադրության համաձայն հնարավոր կլիներ միմիայն կա՛մ անփոփոխ արտադրողականության դեպքում, երբ հողն առաջվա նման ոչ մի ռենտա չի բերում, կամ էլ երբ արտադրողականությունը բարձրանում է. այս պարագայում A հողի մեջ ներդրված կապիտալի մի մասը ռենտա կբերեր, մյուսը չէր բերի։ Բայց A-ի համար այս անհնարին կլիներ նվազող արտադրողական ուժ ենթադրելիս, որովհետև այս դեպքում արտադրության գինը հաստատուն չէր մնա, այլ կբարձրանար։ Բայց այս բոլոր հանգամանքներում, այսինքն արդյոք կապիտալի լրացուցիչ ներդրումների բերած գերարդյունքը համամասնական է այդ ներդրումների մեծությանը, այս համամասնությունից բարձր է, թե ցածր,— հետևաբար արդյոք կապիտալի գերշահույթի նորման կապիտալի աճման դեպքում հաստատուն է մնում, բարձրանում է, թե՞ ընկնում,— աճում է ամեն մի ակրի գերարդյունքն ու սրան համապատասխանող գերշահույթը, ուրեմն աճում է նաև ռենտան, հացահատիկով ռենտան ու փողով ռենտան։ Գերշահույթի, կամ ռենտայի սոսկ մասսայի աճումն, ըստ ակրի հաշված, այսինքն՝ աճող մասսան մի անփոփոխ միավորի, հետևաբար այստեղ որևէ որոշ հողաքանակի, ակրի կամ թե հեկտարի վրա հաշված, արտահայտվում է այստեղ իբրև աճող համամասնություն։ Ուստի ռենտան, ըստ ակրի հաշված, այս պարագաներում աճում է՝ պարզապես հողում ներդրված կապիտալի մեծանալու հետևանքով։ Եվ ընդ սմին այս տեղի է ունենում արտադրության անփոփոխ գների պայմաններում, և այս պատճառով նշանակություն չունի, թե արդյոք լրացուցիչ կապիտալի արտադրողականությունն անփոփո՞խ է, նվազո՞ղ, թե՞ բարձրացող։ Վերջին հանգամանքները կերպափոխում են այն չափերը, որով աճում է ռենտան ամեն մի ակրից, բայց չեն փոխում բուն իսկ այս աճման իրողությունը։ Այս մի երևույթ է, որը հատուկ է II դիֆերենցիալ ռենտային և որը սրան տարբերում է I դիֆերենցիալ ռենտայից։ Եթե կապիտալի ավելադիր ներդրումներն արվեին համապատասխան որակ ունեցող նոր ավելադիր հողերում տարածապես կողք-կողքի՝ միևնույն հողում ժամանակապես իրար ետևից արվելու փոխարեն, ապա կաճեր ռենտայի ընդհանուր մասսան, կաճեր նաև, ինչպես առաջ ենք ցույց տվել, մշակված ամբողջ տարածության միջին ռենտան, բայց ոչ թե ամեն մի ակրից ստացվող ռենտայի բարձրությունը։ Անփոփոխ հետևանքի դեպքում, որչափով որ ամբողջ արտադրության և գերարդյունքի մասսան ու արժեքն են քննության առնվում, կապիտալի համակենտրոնացումն ավելի սահմանափակ հողատարածության վրա բարձրացնում է ամեն մի ակրի ռենտայի մակարդակն այն ժամանակ, երբ միևնույն հանգամանքներում կապիտալի ցրումն ավելի խոշոր տարածությունների վրա՝ այս ներգործությունն առաջ չի բերում։ Բայց որքան ավելի է զարգանում արտադրության կապիտալիստական եղանակը, այնքան էլ ավելի շատ է լինում կապիտալի համակենտրոնացումը միևնույն հողային տարածության վրա, հետևաբար՝ այնքան ավելի վեր է բարձրանում ռենտան, ըստ ակրի հաշված։ Ուստի երկու երկրում, որտեղ արտադրության գները լինեին նույնը, հողի զանազան տեսակների տարբերությունները՝ միատեսակ, և կապիտալի միևնույն մասսան ներդրվեր, բայց մեկում առավելապես հողի սահմանափակ տարածության մեջ արվող հաղորդական ներդրումների ձևով, իսկ մյուսում գլխավորաբար ավելի լայն տարածության մեջ արվող համակարդված ներդրումների ձևով, ապա ամեն մի ակրի ռենտան ու սրա հետ էլ հողի գինն առաջին երկրում ավելի բարձր կլիներ, և երկրորդում՝ ավելի ցածր, թեև ռենտայի մասսան երկու երկրում էլ միևնույնը կլիներ։ Այսպիսով ուրեմն, ռենտայի բարձրության տարբերությունն այստեղ կարելի կլիներ բացատրել ոչ թե հողի տեսակների բնական պտղաբերության տարբերությամբ կամ կիրառված աշխատանքի քանակով, այլ բացառապես կապիտալի ներդրումների տարբեր եղանակով։
Երբ մենք այստեղ խոսում ենք հավելյալ արդյունքի մասին, ապա սրա տակ միշտ պիտի հասկանալ արդյունքի այն համապատասխան մասը, որում ներկայանում է հավելյալ շահույթը։ Հավելյալ արդյունք կամ թե գերարդյունք ասելով, մենք ընդհանրապես հասկանում ենք արդյունքի այն. մասը, որում ներկայանում է ամբողջ հավելյալ արժեքը, իսկ առանձին դեպքերում՝ արդյունքի այն մասը, որում ներկայանում է միջին շահույթը։ Այն մասնահատուկ նշանակությունը, որ այս բառն ստանում է ռենտա բերող կապիտալի նկատմամբ, ինչպես առաջ ցույց ենք տվել, թյուրիմացությունների առիթ է տալիս։
===ՔԱՌԱՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱ II։ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔ. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԿՆՈՂ ԳԻՆ===
====I. ԿԱՊԻՏԱԼԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՓՈՓՈԽ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ.====
Այստեղ ենթադրվում է ուրեմն, որ տարբեր հողատեսակներում սրանց համապատասխան որակի համեմատ, արդյունքի քանակությունն աճում է միևնույն չափով, որով աճում է նրանցում ներդրված կապիտալը։ Հողատեսակների անփոփոխ տարբերությունների դեպքում այստեղ ենթադրվում է գերշահույթի աճում, որը համամասնական է ծախսած կապիտալի աճման նկատմամբ։ Հետևաբար, այս դեպքը բացառում է A հողում արվող կապիտալի ամեն մի գերներդրման ազդեցություն դիֆերենցիալ ռենտայի վրա։ Այս A հողի վրա գերշահույթի նորման = 0-ի, հետևաբար նա մնում է =0-ի, որովհետև ենթադրվում է, թե լրացուցիչ կապիտալի արտադրողական ուժը և ուրեմն գերշահույթի նորման հաստատուն են մնում։
Բայց արտադրության կարգավորիչ գինն այս ենթադրությունների դեպքում միմիայն ընկնել կարող է, որովհետև A-ի արտադրության գնի փոխարեն կարգավորիչ է դառնում մոտակա B ավելի լավ հողինը կամ թե A-ից ընդհանրապես ավելի լավ որևէ հողինը. ուրեմն, կապիտալը կհանվի A-ից, կամ թե A-ից ու B-ից էլ, եթե C հողի արտադրության գինը կարգավորիչ դառնա, հետևաբար ավելի ստորին բոլոր հողերը դուրս կընկնեն ցորենաբեր հողատեսակների մրցումից։ Սրա պայմանը տվյալ ենթադրությունների դեպքում այն է, որ կապիտալի ավելադիր ներդրումներից ստացվող լրացուցիչ արդյունքը բավարարի կարիքը, հետևաբար ավելի ստորին A և այլ հողերի արտադրանքն ավելորդ դառնա առաջարկն ապահովելու համար։
Այսպես ուրեմն, վերցնենք, օրինակ, II աղյուսակը, սակայն այնպես որ 20 քվարտերի փոխարեն 18-ով բավարարվի կարիքը։ Տվյալ դեպքում A-ն դուրս կընկներ. B-ն ու սրա հետ էլ ամեն մի ակրի 30 շիլլինգանոց արտադրության գինը կդառնար կարգավորիչ։ Այն ժամանակ դիֆերենցիալ ռենտան այս ձևեն ձևն է ընդունում.
<TABLE border = 0>
<TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արտադրության<br>գին £</TD>
<TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Արդյունք<br>քվարտեր</TD>
<TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>ՎաճառքիՔվարտերի<br>վաճառքի<br>գին £</TD>
<TD align=center rowspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ստացույթ<br>£</TD>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ռենտա</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>4</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1½</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>06</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>0</TD>
Այսպիսով, ամբողջ ռենտան, II աղյուսակի հետ համեմատած՝ 30 £-ից կընկներ 9-ի, իսկ հացահատիկով՝ 12 քվարտերից կիջներ 6-ի, այն ինչ ամբողջ արտադրությունը կկրճատվեր միմիայն 2 քվարտերով՝ 20-ից իջնելով 18-ի։ Գերշահույթի նորման, կապիտալի վրա հաշված, կընկներ երեք անգամ, 180-ից իջնելով 60%-ի*** [''Տես 9 ծան. հետո'']։ Հետևաբար, արտադրության գնի անկմանն այստեղ համապատասխանում է ռենտայի նվազումը, հաշված թե հացահատիկով ու թե փողով։
I աղյուսակի հետ համեմատած՝ միմիայն փողով ռենտայի նվազումն է տեղի ունենում. հացահատիկով ռենտան երկու դեպքում էլ 6 քվարտեր է. միայն թե սա մի դեպքում = 18 £-ի, մյուսում = 9 £-ի։ C հողի համար հացահատիկով ռենտան I աղյուսակի համեմատությամբ միևնույնն է մնացել։ Այն հանգամանքի շնորհիվ, որ միակերպ ներգործող ավելադիր կապիտալի միջոցով առաջ բերված ավելադիր արտադրությունը շուկայից դուրս է նետել A-ի արդյունքը և սրանով A հողը որպես արտադրության մրցող գործակալ մեջտեղից հանվել է,— դրա շնորհիվ մի նոր I դիֆերենցիալ ռենտա է գոյացել, որի մեջ ավելի լավ B հողը խաղում է միևնույն դերը, որ առաջ ավելի վատ A հողն էր խաղում։ Արանով Սրանով մի կողմից վերանում է B-ի ռենտան. մյուս կողմից՝ ենթադրության համաձայն B-ի, C-ի ու D-ի միջև եղած տարբերություններն ավելադիր կապիտալի ներդրման հետևանքով ամենևին չեն փոխվել։ Ուստի արդյունքի այն մասը, որ ռենտայի է փոխարկվում, նվազում է։
Եթե վերևում նշված հետևանքը — պահանջարկի բավարարումն A-ի բացառման պարագայում — նրանով ստացվեր, որ C-ում կամ թե D-ում կամ երկուսի մեջ էլ ավելի քան կրկնակի կապիտալ ներդրված լիներ, ապա գործն ուրիշ կերպարանք կընդուներ։ Օրինակ, եթե կապիտալի երրորդ ներդրում արվում է C-ում.—
</TABLE>
Այստեղ C-ից ստացված արդյունքը, IV աղյուսակի համեմատությամբ, 6 քվարտերից բարձրացել է 9-ի , գերարդյունքը՝ 2 քվարտերից 3-ի, փողով ռենտան՝ 3 £-ից 4½ £-ի։ II աղյուսակի համեմատությամբ, որտեղ փողով ռենտան 12 £ էր, և I աղյուսակի հանդեպ, որտեղ նա 6 £ էր, փողով ռենտան, ընդհակառակն, ընկել է։ Ռենտայի ամբողջ գումարը հացահատիկով, որ = էր 7 քվարտերի, ընկել է II աղյուսակի համեմատությամբ (12 քվարտեր), բարձրացել է I աղյուսակի հանդեպ (6 քվարտեր փողով արտահայտված (10½ £)՝ ընկել է երկուսի համեմատությամբ էլ (18 £ ու 36 £)։
Եթե կապիտալի 2½ £-անոց երրորդ ներդրումը B հողում արված լիներ, ապա սա թեև արտադրանքի մասսան կփոխեր, բայց ռենտան անփոփոխ կթողներ, որովհետև ենթադրվում է, թե կապիտալի հաջորդական ներդրումները հողի միևնույն տեսակում ոչ մի տարբերություն առաջ չեն բերում, իսկ B հողը ռենտա չի տալիս։
</TABLE>
Այստեղ ամբողջ արդյունքը, 22 քվարտեր, I աղյուսակի մեջ եղածի կրկնապատիկից ավելի է, չնայած որ կանխավճարված կապիտալը միմիայն 17½ £ է 10£10 £-ի հանդեպ, ուրեմն կրկնակի մեծ չէ։ Այնուհետև, ամբողջ արդյունքը 2 քվարտերով ավելի շատ է, քան II աղյուսակինը, թեև վերջինիս մեջ կանխավճարված կապիտալն ավելի մեծ է, այն է՝ 20 £։
I աղյուսակի համեմատությամբ D հողից ստացվող հացահատիկով ռենտան 3 քվարտերից բարձրացել է 6-ի, այնինչ փողով ռենտան՝ 9 £ լինելով՝ նույնն է մնացել։ II աղյուսակի հանդեպ D-ի հացահատիկով ռենտան միևնույն 6 քվարտերն է մնացել, բայց փողով ռենտան 18 £-ից ընկել է 9 £-ի։
Եթե համեմատենք ռենտայի ընդհանուր գումարները, կգտնենք, որ IVb-ի հացահատիկով ռենտան, = 8 քվարտերի, ավելի մեծ է, քան I աղյուսակի ռենտան, որ = 6 քվարտերի, ու IVc աղյուսակի ռենտան, որ = 7 քվարտերի, բայց, ընդհակառակը, ավելի փոքր է, քան II աղյուսակի ռենտան, որ = 12 քվարտերի։ IVb աղյուսակի փողով ռենտան, որ = 12 £-ի, ավելի մեծ է IVa-յինից, որ = 10½ £-ի, ու ավելի փոքր է I աղյուսակինից, որ = 18 £-ի, ինչպես և II-ինից, որ = 36 £-ի։
Որպեսզի B-ից ստացվող ռենտայի վերանալու դեպքում IVb աղյուսակի պայմաններում ռենտայի ամբողջ գումարը հավասար լինի I աղյուսակի ռենտայի գումարին, մենք դեռ պետք է 6 £-ի գերարդյունք ստանանք, ուրեմն 4 քվարտեր l½-ական £-ով, որը արտադրության նոր գինն է։ Այն ժամանակ մենք դարձյալ ստանում ենք ռենտայի 18 £-անոց ընդհանուր գումար, ինչպես I աղյուսակում։ Սրա համար պահանջվող լրացուցիչ կապիտալի մեծությունը տարբեր կլինի, նայած թե այն մենք C-ո՞ւմ ենք ներդրում, թե D-ում, թե՞ բաշխում ենք երկուսի միջև։
Ամենակարևորը վերևի աղյուսակները I աղյուսակի հետ համեմատելն է։
Մենք տեսնում ենք, որ արտադրության գնի կիսով չափ ընկնելու, այսինքն քվարտերին 60 շիլլինգից 30 շիլլինգի իջնելու դեպքում ռենտայի փողով արտահայտած ամբողջ գումարը միևնույնն է մնացել, = 18 £-ի, և սրա համապատասխան էլ հացահատիկով ռենտան կրկնապատկվել է, այն է՝ 6 քվարտերից բարձրացել է 12-ի։ B-ից ստացվող ռենտան վերացել է. C-ից ստացվող փողային ռենտան կիսով չափ բարձրացել է IVc-ում, բայց IVd-ում կիսով չափ ընկել է, D-ից ստացվող ռենտան միևնույնն է մնացել, = 9 £-ի IVc-ում, իսկ IVd-ում 9 £-ից բարձրացել է 15 £-ի։ Արտադրանքը 10 քվարտերից բարձրացել է IVc-ում 34-ի ու IVd-ում 30 քվարտերի. շահույթը 2 £-ից բարձրացել է IVc-ում 5½-ի ու IVd-ում՝ 4½-ի։ Կապիտալի ամբողջ ներդրումը բարձրացել է մի դեպքում 10 £-ից 27½ £-ի, մյուս դեպքում՝ 10-ից 22½ £-ի, ուրեմն երկու դեպքումն էլ կրկնապատիկից ավելի։ Ռենտայի նորման՝ կանխավճարված կապիտալի նկատմամբ հաշված ռենտան, IV-ից մինչև IVd աղյուսակներում հողի բոլոր տեսակների համար ամենուրեք միևնույնն է. իրերի այս դրությունը բխում է արդեն այն ենթադրությունից, որ ամեն մի հողատեսակի մեջ արվող կապիտալի երկու հաջորդական ներդրման արտադրողականության նորման անփոփոխ է համարվում։ Սակայն I աղյուսակի համեմատությամբ բոլոր հողատեսակների միջինի համար, ինչպես և նրանցից ամեն մի առանձինի համար ռենտայի նորման ընկել է։ Նա I-ում միջին հաշվով = 180%-ի, IVc-ում = <math>\frac{18}{27½} \ × \ 100 \ = \ 65^5/_11</math>% ու IVd-ում = <math>\frac{18}{22½}</math> × 100 = 80%։ Ամեն մի ակրի միջին փողային ռենտան բարձրացել է։ Առաջ I աղյուսակում նա բոլոր 4 ակրերի համար միջին հաշվով ակրին, 4½ £ էր, իսկ հիմա IVc-ում ու IVd-ում 3 ակրի համար ակրին 6 £ է։ Ռենտա բերող հողերում նա առաջ միջին հաշվով 6 £ էր ակրին, իսկ հիմա 9 £ է։ Այսպիսով ռենտայի փողային արժեքն ըստ ակրի բարձրացել է և հիմա առաջվա համեմատությամբ կրկնակի ավելի արդյունք է ներկայացնում հացահատիկով. բայց 12 քվարտեր հացահատիկով ռենտան այժմ 33 կամ 30 քվարտեր ամբողջ արդյունքի կեսից էլ պակաս է, այնինչ I աղյուսակում 6 քվարտերն անում է 10 քվարտերանոց ամբողջ արդյունքի <math>^3/_5</math>-ը։ Հետևաբար, թեև ռենտան, իբրև ամբողջ արդյունքի մի համապատասխան մաս քննած, ընկել է, ինչպես և ընկել է, եթե ծախսված կապիտալի նկատմամբ հաշվենք, բայց և այնպես նրա փողային արժեքը, ըստ ակրի հաշված, բարձրացել է, իսկ արդյունքով հաշված նրա արժեքը բարձրացել է դեռ ավելի մեծ չափով։ Եթե մենք վերցնենք D հողը IVd աղյուսակում, ապա արտադրության ամբողջ գինը, ծախսած կապիտալին համեմատ [die ausgeiegten ProdllktionskostenProduktionskosten], այստեղ = է 15 £-ի, որից ծախսված կապիտալը = 12½ £-ի**** [''Տես 9 ծան. հետո'']։ Փողային ռենտան = 15 £-ի։ I աղյուսակում միևնույն D հողում արտադրության գինը = էր 3 £-ի, ծախսված կապիտալը = 2½ £-ի, փողային ռենտան = 9£-ի, այնպես որ այս վերջինս արտադրության գնի եռապատիկն է ու ծախսված կապիտալի համարյա քառապատիկը։ IVd աղյուսակում D-ի 15 £-անոց փողային ռենտան ճիշտ հավասար է արտադրության գնին և միմիայն <math>^1/_5</math>-ով է գերազանցում ծախսված կապիտալից։ Այնուամենայնիվ ամեն մի ակրի փողային ռենտան <math>^2/_3</math>-ով ավելի մեծ է, 9 £-ի փոխարեն հավասար է 15 £-ի։ I աղյուսակում 3 քվարտերանոց հացահատիկային ռենտան = 4 քվարտերանոց ամբողջ արդյունքի ¾-ին. IVd-ում D հողի մի ակրի հացահատիկային ռենտան՝ 10 քվարտեր լինելով՝ նրա ամբողջ արդյունքի (20 քվարտերի) կեսն է։ Այս ցույց է տալիս, թե ինչպես ամեն մի ակրից ստացվող ռենտայի փողային արժեքն ու հացահատիկային արժեքը կարող է բարձրանալ, չնայած որ նա ամբողջ բերքի համեմատաբար ավելի փոքր մասն է կազմում և կանխավճարված կապիտալի համեմատությամբ ընկել է։
I-ում ամբողջ արդյունքի արժեքը = 30 £-ի, ռենտան = 18 £-ի, ուրեմն նրա կեսից ավելի։ IVd-ում ամբողջ արդյունքի արժեքը = 45 £-ի, որից ռենտան 18 £, այսինքն կեսից պակաս։
Արդ, թև թե ինչու չնայած որ գինն ընկնելով հասել է ամեն մի քվարտերին 1½ £-ի, ուրեմն իջել է 50%-ով, ու չնայած որ մրցող հողը քչանալով 4 ակրից հասել է 3-ի, փողային ռենտայի ամբողջ գումարը միևնույնն է մնում, իսկ հացահատիկային ռենտան կրկնապատկվում է, մինչդեռ. ըստ ակրի հաշված հացահատիկային ռենտան և փողային ռենտան բարձրանում են,— սրա պատճառն այն է, որ ավելի շատ քվարտեր գերարդյունք է արտադրվում։ Հացահատիկի գինը 50%-ով ընկնում է, գերարդյունքը 100%-ով աճում։ Բայց այս հետևանքն առաջ բերելու համար ամբողջ արտադրությունը պետք է մեր պայմանների համաձայն եռապատիկ աճի, իսկ կապիտալի ավելի լավ հողամասերում արված ծախսումը պետք է ավելի քան կրկնապատկվի։ Թե վերջինս ինչ հարաբերությամբ պետք է աճի, այս ամենից առաջ կախված է նրանից, թե կապիտալի լրացուցիչ ծախսումներն ինչպես են բաշխվում ավելի լավ ու ամենալավ հողատեսակների միջև, ըստ որում միշտ ենթադրվում է, որ կապիտալի արտադրողականությունն ամեն մի հողատեսակում աճում է նրա մեծությանը համամասնորեն։
Եթե արտադրության գնի անկումն ավելի պակաս լիներ, ապա լրացուցիչ կապիտալ ավելի քիչ կպահանջվեր՝ միևնույն փողային ռենտան արտադրելու համար։ Եթե հացի այն առաջարկը, որն անհրաժեշտ է A-ն մշակումից դուրս վանելու համար,— իսկ այս կախված է ոչ միայն A-ի ամեն մի ակրից ստացվող արդյունքի քանակից, այլև այն համամասնական բաժնից, որ A-ն ունենում է մշակված ամբողջ տարածության մեջ,— ուրեմն եթե ավելի մեծ լիներ սրա համար անհրաժեշտ առաջարկն ու հետևաբար A-ից ավելի լավ հողի վրա ծախսվող լրացուցիչ կապիտալի ավելի մեծ մասսա պահանջվեր, ապա այլ հավասար պայմաններում փողային ռենտան ու հացահատիկային ռենտան է՛լ ավելի կաճեին, չնայած որ սրանք երկուսն էլ B հողից չքացած կլինեին։
Եթե այն կապիտալը, որ դադարում է գործադրվել A հողում, = լիներ 5 £-ի, ապա այս դեպքում համեմատելի երկու աղյուսակը կլինեին II-ն ու IVd-ն։ Ամբողջ արդյունքը կաճեր 3020-ից մինչև 30 քվարտերի։ Փողային ռենտան երկու անգամ կնվազեր, 36 £-ի փոխարեն կկազմեր 18 £. հացահատիկային ռենտան միևնույնը կմնար = 12 քվարտերի։
Եթե մի կապիտալով, որ = 27½ £-ի, հնարավոր լիներ D-ում արտադրել 44 քվարտեր ընղհանուր ընդհանուր արդյունք = 66 £-ի,— D-ի համար ենթադրված հին դրույքի համապատասխան, որ էր՝ 2½ £ կապիտալին 4 քվարտեր,— ապա ռենտայի ամբողջ գումարը դարձյալ կհասներ II աղյուսակում նշած բարձրությանը, և աղյուսակը հետևյալ տեսքը կընդուներ.
<TABLE border = 0>
Իրոք մենք տեսնում ենք, որ օրենքն ուրիշ բան չի արտահայտում, քան այն, որ արդեն առաջին դեպքի նկատմամբ շարադրված է. այսինքն՝ այն, որ եթե արտադրության գինը տրված է, ինչ էլ որ լինի նրա մեծությունը, կապիտալի լրացուցիչ ծախսման հետևանքով ռենտան կարող է բարձրանալ։ Որովհետև A-ի դուրս վանվելու հետևանքով հիմա B-ի հետ, իբրև այժմ ամենավատ հողի հետ, ու ամեն մի քվարտերին 1½ £ գնի հետ, որպես արտադրության նոր գնի հետ, ծագում է մի նոր I դիֆերենցիալ ռենտա։ Այս վերաբերում է IV աղյուսակներին ճիշտ այնպես, ինչպես և II աղյուսակին։ Այս միևնույն օրենքն է, միայն թե A-ի փոխարեն B հողն ու արտադրության 3 £-անոց գնի փոխարեն 1½ £-անոց արտադրության գինն է ելակետ վերցվում։
Այստեղ կարևորություն է ներկայացնում հետևյալը, . որչափով որ այսքան ու այսքան լրացուցիչ կապիտալ էր անհրաժեշտ՝ կապիտալը A հողից դուրս մղելու և առաջարկն առանց նրա մասնակցության ապահովելու համար, ապա դուրս է գալիս, որ սրան կարող է ուղեկից լինել ամեն մի ակրի անփոփոխ, բարձրացող կամ ընկնող ռենտան եթե ոչ բոլոր հողերում, գոնե մի քանիսում և մշակված բոլոր հողերի միջինի համար։ Մենք տեսանք, որ հացահատիկային ռենտան ու փողային ռենտան համաչափ մեծություններ չեն։ Մինչդեռ ավանդաբար հացահատիկային ռենտան տնտեսագիտության մեջ ընդհանրապես դեռ դեր է խաղում։ Կարելի կլիներ ճիշտ նույնպիսի հաջողությամբ ապացուցել, որ, օրինակ, գործարանատերը 5 £-անոց իր շահույթով կարող է շատ ավելի գնել իր իսկ սեփական մանվածքից, քան առաջ 10 £-անոց շահույթով։ Բայց այս համենայն դեպս ցույց է տալիս, որ պարոնայք հողասեփականատերերը, եթե սրանք մանուֆակտուրաների, շաքարագործարանների ու օղեգործարանների տերեր կամ թե փայատերեր են միաժամանակ, փողային ռենտայի անկման դեպքում կարող են դեռ շատ նշանավոր չափով շահել իբրև այդ գործարանների համար իրենց սեփական հումքերն արտադրողներ<ref>Վերևի IVa-ից մինչև IVd աղյուսակները նրանց մեջ թափանցած մի հաշվեսխալի հետևանքով պետք էր ուղղել։ Այս հաշվեսխալը թեև չի փոփոխում աղյուսակներից բխող թեորիական դրույթները, բայց մեկ-մեկ հասցնում է ամեն մի ակրի արտադրության միանգամայն հրեշավոր թվական հարաբերությունների։ Հենց սրանք էլ ըստ էության նշանակություն չունեն։ Բոլոր քարտեզներում տեղի ռելյեֆը և պրոֆիլը ցույց տվող ու ուղղաձիգ գծերի համար շատ ավելի մեծ մասշտաբ են վերցնում, քան հորիզոնականների համար։ Սակայն ում հողային խիղճը խոցվում է սրանից, նա միշտ էլ ազատ իրավունք ունի ակրերի թիվը բազմապատկելու իրեն հաճո ամեն մի թվով։ Կարելի է նաև I աղյուսակում ամեն մի ակրի 1, 2, 3, 4 քվարտերի փոխարեն 10, 12, 14, 16 բուշել գնել (8 բուշելը = 1 քվարտեր), միայն թե այս դեպքում մյուս աղյուսակների՝ հիշյալից բխեցրած թվերը պիտի հավանականության սահմաններում մնան. դուրս կգա, որ հետևանքը, ռենտայի բարձրացման հարաբերությունը կապիտալի բարձրացման նկատմամբ, բոլորովին միևնույնին է հանգում։ Այս արված է անմիջաբար հաջորդող գլխում խմբագրի կողմից կցված աղյուսակների մեջ։— Ֆ. Է.</ref>։
====II. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԿՆՈՂ ՆՈՐՄԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ====
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^4/_7</math></TD>
<TD align=right>51</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'><math>^43/_7</math>%</TD>
</TR>
<TR>
====III. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՂ ՆՈՐՄԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ.====
Սա ներկա գլխի սկզբին հիշածս I փոփոխակից, որտեղ արտադրության գինն ընկնում է արտադրողականության անփոփոխ նորմայի պայմաններում, ուրիշ nչնչով ոչնչով չի տարբերվում, քան նրանով, որ եթե մի որոշ ավելադիր արդյունք է անհրաժեշտ՝ A հողը դուրս նետելու համար, ապա տվյալ դեպքում այս փոփոխումն ավելի արագ է կատարվում։
Կապիտալի ավելադիր ներդրումները ինչպես ընկնող, այնպես էլ բարձրացող արտադրողականության ժամանակ կարող են անհավասար կերպով ներգործել, նայած թե նրանք ինչպես են բաշխվել հողի տարբեր տեսակների վրա։ Այն չափով, որով այս տարբեր ներգործությունը ջնջում կամ թե սաստկացնում է տարբերությունները, ավելի լավ հողատեսակների բերած դիֆերենցիալ ռենտան ու սրա հետ էլ ռենտայի ամբողջ գումարը կընկնի կամ թե կբարձրանա, ինչպես որ այս արդեն տեղի ուներ I դիֆերենցիալ ռենտայի դեպքում։ Մնացածում ամեն ինչ կախված է հողի այն տարածության ու այն կապիտալի մեծությունից, որոնք դուրս են նետված A-ի հետ, և կապիտալի այն հարաբերական կանխավճարումից, որը բարձրացող արտադրողականության ժամանակ անհրաժեշտ է՝ մատակարարելու համար այն լրացուցիչ արդյունքը, որը պետք է ծածկի պահանջարկը։
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'><math>^1/_5</math></TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>36</TD>
<TD colspan=2 align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>240 %<br>միջինը</TD>
</TR>
</TABLE>
Այս աղյուսակը, բացի I հիմնական աղյուսակի հետ բաղդատելուց, պետք է համեմատել նաև II աղյուսակի հետ, որտեղ կապիտալի կրկնապատիկ ներդրումը շաղկապված է անփոփոխ արտադրողականու.թյան արտադրողականության հետ, որը համամասնական է կապիտալի ներդրման նկատմամբ։
Ենթադրության համաձայն՝ արտադրության կարգավորիչ գինն ընկնում է։ Եթե նա մնար հաստատուն, այսինքն՝ = 3 £-ի, ապա ամենավատ A հողը, որ առաջ միմիայն 2½ £ կապիտալ ներդրելու դեպքում ոչ մի ռենտա չէր բերում, հիմա ռենտա կտար, թեև ոչ մի ավելի վատ հող չէր ներքաշվի մշակման մեջ. և A հողը ռենտա կտար հենց այն պատճառով, որ նրա արտադրողականությունը կբարձրանար, բայց կբարձրանար կապիտալի մեկ մասի համար միայն, և ոչ թե սկզբնականի համար։ Առաջին 3 £ արտադրության գինը բերում է 1 քվարտեր. երկրորդ 3 £՝ 1<math>^1/_5</math> քվարտեր, բայց քվարտերանոց ամբողջ արդյունքը հիմա ծախվում է իր միջին գնով։ Որովհետև արտադրողականության նորման աճում է կապիտալի լրացուցիչ ներդրման հետ, ուստի այս դեպքը մի բարելավումն է պարփակում իր մեջ։ Այս բարելավումը կարող է այն նշանակել, որ ընդհանրապես ավելի շատ կապիտալ է գործածվում ակրի մեջ (ավելի շատ պարարտանյութ, ավելի մեծաքանակ մեքենական աշխատանք և այլն), կամ էլ այն, որ ընդհանուր առմամբ լոկ այս լրացուցիչ կապիտալով է հնարավոր դառնում կապիտալի որակապես տարբեր, ավելի արտադրողական մի ներդրում գլուխ բերել։ Երկու դեպքում էլ ամեն մի ակրին 5 £ կապիտալ ծախսելով ստացվել է 2<math>^1/_5</math> քվարտեր արդյունք, մինչդեռ կեսի չափ, 2½ £ կապիտալի ներդրումով ստացվում էր միմիայն 1 քվարտեր արդյունք։ Մի կողմ թողած վաղանցուկ շուկայական հարաբերությունները, գտնում ենք, որ A հողի արդյունքը կարող էր նոր միջին գնի փոխարեն արտադրության ավելի բարձր գնով ծախվել լոկ այն ժամանակ, երբ A հողատեսակի մի նշանավոր տարածություն շարունակեր մշակվել ամեն մի ակրում միմիայն 2½ £ կապիտալ ներդրելով։ Բայց հենց որ ամեն մի ակրին 5 £ կապիտալ ծախսելու նոր հարաբերությունն ու սրա հետ էլ բարելավված տնտեսությունն ընդհանրական դառնան, պետք է արտադրության կարգավորիչ գինն իջնելով հասներ 2<math>^8_{11}</math> £-ի։ Կապիտալի երկու մասերի միջև եղած տարբերությունը կվերանար, և այս դեպքում A-ի մի ակրը, որ կմշակվեր 2½ £-ով միայն, իրականում մշակված կլիներ աննորմալ կերպով, արտադրության նոր պայմաններին անհամապատասխան եղանակով։ Սա չէր լինի այլևս տարբերություն միևնույն ակրում ներդրված կապիտալի տարբեր մասերի բերքերի միջև, այլ կապիտալի ամեն մի ակրում արվող բավարար ու անբավարար ընդհանուր ներդրումների միջև։ Այստեղից տեսնում ենք՝ '''առաջին''', որ մեծ թվով ֆերմերների ձեռին (սրանք պետք է մեծ թիվ կազմեն, որովհետև փոքր թվով ֆերմերներն ստիպված կլինեն իրենց արտադրության գնից ցած վաճառելու) եղած անբավարար կապիտալը ճիշտ այնպես է ներգործում, ինչպես հողի տարբեր տեսակների դասավորումը վայրընթաց հաջորդականությամբ։ Վատ հողում կատարվող մշակման վատ եղանակը բարձրացնում է ավելի լավ հողից ստացվող ռենտան. նա նույնիսկ կարող է հավասարապես վատ հատկություն ունեցող ու ավելի լավ մշակվող հողից ռենտա գոյացնել, որ այս հողն այլ պայմաններում չի տալիս։ Այստեղից երևում է, '''երկրորդ''', թև ինչպես դիֆերենցիալ ռենտան, որչափով որ սա միևնույն տարածության մեջ արվող կապիտալի հաջորդական ներդրումներից է ծագում, իրականում վերածվում է մի միջին մեծության, որում այլևս չի կարելի ճանաչել ու իրարից անջատել կապիտալի տարբեր ներդրումների ներգործությունները, և այսպիսով ուրեմն սրանք ամենավատ հողում ռենտա չեն գոյացնում, այլ՝ 1) A-ի, ասենք, մի ակրի ամբողջ բերքի միջին գինը դարձնում են կարգավորիչ նոր գին, և 2) ներկայանում են իբրև ամեն մի ակրի կապիտալի այն ամբողջ քանակի փոփոխություն, որն անհրաժեշտ է հողի մշակման նոր պայմաններում և որի մեջ անզանազանելի կերպով իրար հետ ձուլվել են ինչպես կապիտալի հաջորդական առանձին ներդրումները, այնպես էլ սրանց համապատասխան ներգործությունները։ Նույնը տեղի ունի ավելի լավ հողատեսակների առանձին դիֆերենցիալ ռենտաների վերաբերմամբ։ Նրանք յուրաքանչյուր դեպքում որոշվում են համապատասխան հողատեսակի միջին արդյունքի տարբերությամբ՝ համեմատած ամենավատ հողի արդյունքի հետ, որն ստացվում է կապիտալի աճած ու հիմա նորմալ դարձած ներդրման դեպքում։
Վերջապես, փողային ռենտան կբարձրանար այն դեպքում, եթե ավելի լավ հողամասերում պտղաբերության միևնույն համամասնական բարձրացման ժամանակ ավելի շատ ավելադիր կապիտալ ծախսվեր, քան A-ում, կամ եթե ավելի լավ հողամասերում արված կապիտալի ավելադիր ծախսումները բարձրացնեին արտադրողականության նորման։ Երկու դեպքում էլ տարբերությունները կաճեին։
Փողային ռենտան ընկնում է, եթե կապիտալի լրացուցիչ ծախսման հետևանքով առաջացող բարելավումը, նվազեցնելով տարբերություններն ամբողջովին կամ թե մասամբ, ավելի ներգործում է A-ի վրա, քան B-ի ու C-ի վրա։ Փողային ռենտան այնքան ավելի է ընկնում, որքան ավելի .քիչ է արտադրողականության բարձրացումը ամենալավ հողերում։ Թե արդյոք հացահատիկային ռենտան կբարձրանա՞, կընկնի՞, թե՞ կայուն կմնա, այս կախված է այն բանից, թե որքան մեծ է ներգործող ազդեցության տարբերությունը։ Փողային ռենտան, ինչպես և հացահատիկային ռենտան, բարձրանում է կամ այն դեպքում, երբ տարբեր հողատեսակներում լրացուցիչ պտղաբերության անփոփոխ համամասնական տարբերության ժամանակ ավելի շատ կապիտալ է միակցվում ռենտա բերող հողերին, քան ռենտա չբերող A հողին և ավելի շատ կապիտալ է ծախսվում ավելի բարձր ռենտա տվող հողի վրա, քան ավելի ցած ռենտա տվողի վրա, կամ էլ այն դեպքում, եթե միահավասար լրացուցիչ կապիտալ ծախսելու դեպքում պտղաբերությունն ավելի լավ ու ամենալավ հողերում ավելի է աճում, քան A-ում, այսինքն ռենտան բարձրանում է այն հարաբերությամբ, որով պտղաբերության այս բարձրացումն ավելի ուժեղ է ավելի լավորակ հողատեսակներում, քան ավելի ցածրորակներում։
Բայց բոլոր պարագաներում ռենտան բարձրանում է հարաբերաբար, եթե աճած արտադրողական ուժը կապիտալի լրացուցիչ ծախսման հետևանք է և ոչ թե լոկ կապիտալի անփոփոխ ներդրման ժամանակ ավելացած պտղաբերության հետևանք։ Սա բացարձակ տեսակետ է և ցույց է տալիս, որ այստեղ, ինչպես և բոլոր նախկին դեպքերում, ռենտան ու ըստ ակրի բարձրացած ռենտան (ինչպես ամբողջ մշակված տարածությունից ստացվող I դիֆերենցիալ ռենտայի ժամանակ՝ ռենտայի միջին գումարի բարձրությունը) հողի վրա կապիտալի շատացած ծախսման հետևանք է, ըստ որում միևնույնն է, արդյոք այս լրացուցիչ ծախսումը գործում է արտադրողականության անփոփոխ նորմայի հետ զուգորդվելով՝ հաստատուն կամ թե ընկնող գների ժամանակ, թե արտադրողականության նվազող նորմայի հետ զուգորդվելով՝ հաստատուն կամ թե ընկնող գների ժամանակ, թե՞ արտադրողականության բարձրացող նորմայի հետ զուգորդվելով՝ ընկնող գների ժամանակ։ Որովհետև մեր ենթադրությունը — հաստատուն գին լրացուցիչ կապիտալի արտադրողականության հաստատուն, ընկնող կամ թե բարձրացող նորմայի հետ զուգորդված, ու ընկնող գին արտադրողականության հաստատուն, ընկնող ու բարձրացող նորմայի հետ շաղկապված — վերածվում է հետևյալին. լրացուցիչ կապիտալի արտադրողականության հաստատուն նորմա հաստատուն կամ թե ընկնող գնի ժամանակ, արտադրողականության ընկնող նորմա հաստատուն կամ թե ընկնող գնի ժամանակ, արտադրողականության բարձրացող նորմա հաստատուն ու ընկնող գնի հետ շաղկապված։ Թեև այս բոլոր դեպքերում ռենտան կարող է կայուն մնալ և կարող է ընկնել, բայց և այնպես նա ավելի մեծ չափով ցած կընկներ, եթե այլ անփոփոխ հանգամանքներում կապիտալի լրացուցիչ ծախսումն է բարձրացած պտղաբերության պայման հանդիսանում։ Հետևաբար, կապիտալի լրացուցիչ ծախսումը միշտ ռենտայի հարաբերաբար բարձրանալու պատճառն է, թեև նա բացարձակապես ընկնի էլ։
</TR>
<TR>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>հացահատիկայինհացահատիկով<br>քվարտեր</TD>
<TD align=center width="25px" style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>փողով<br>£</TD>
</TR>
</TR>
<TR>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>հացահատիկայինհացահատիկով<br>քվարտեր</TD>
<TD align=center width="25px" style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>փողով<br>£</TD>
</TR>
</TR>
<TR>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>հացահատիկայինհացահատիկով<br>քվարտեր</TD>
<TD align=center width="25px" style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>փողով<br>£</TD>
</TR>
</TR>
<TR>
<TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ամբողջը</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>—</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>4<math>^4/_5</math></TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>28</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'><math>^34/_5</math></TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>4</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>¾</TD>
VIIa-ում, ինչպես 1 : 1 + 7 : 1 + 2 × 7 : 1 + 3 × 7,
VIIIa-ում, ինչպես l<math>l^1/_5 \ : \ l^1/_5 \ + \ 7^1/_5 \ : \ 1^1/_5 + \ 2 \ × \ 7^1/_5 \ : \ 1^1/_5 + \ 3 \ × \ 7^1/_5</math>,
Xa-ում, ինչպես <math>^2/_3 \ : \ ^2/_3 \ + \ 6^2/_3 \ : \ ^2/_3 + \ 2 \ × \ 6^2/_3 \ : \ ^2/_3 + \ 3 \ × \ 6^2/_3</math>։
Կարճ ասած` եթե A-ի ռենտան = n, իսկ մոտակա ավելի բարձր պտղաբերություն ունեցող հողի ռենտան = n + m, ապա շարքն ընդունում է հետևյալ տեսքը.
n : m + m : n + 2m : n + 3m և այլն։ այլն։— Ֆ. Է.}։
<br>
{Քանի որ վերևի երրորդ դեպքը ձեռագրում մշակված չէր,— միմիայն վերնագիրը կա այնտեղ,— ուստի խմբագրի խնդիրն էր՝ այս կարելույն չափ լրացնել այնպես, ինչպես արված է վերևում։ Բայց նրան դեռ մի բան էլ է մնում անելու՝ II դիֆերենցիալ ռենտայի և սրա երեք գլխավոր դեպքի ու իննը ենթադեպքի մինչայժմյան ամբողջ հետազոտությունից բխող ընդհանրական եզրակացություններ հանել։ Բայց ձեռագրում տրված օրինակները քիչ են հարմար գալիս այս նպատակին։ Առաջին՝ նրանք համեմատելու վերցնում են այնպիսի հողակտորներ, որոնց բերքերը միմյանց հարաբերում են, ինչպես 1 : 2 : 3 : 4, ուրեմն վերցվում են այնպիսի տարբերություններ, որոնք հենց այն գլխից սաստիկ չափազանցեցված են արդեն և որոնք այս հիման վրա զարգացրած ենթադրությունների ու հաշվարկների ժամանակ լիովին բռնազբոսիկ թվական հարաբերությունների են հասցնում։ Իսկ երկրորդ՝ նրանք ստեղծում են մի բոլորովին սխալ պատկերացում։ Երբ պտղաբերության աստիճանների համար, որոնք միմյանց հարաբերում են, ինչպես 1 : 2 : 3 : 4 և այլն, ռենտաներ ստացվում են 0 : 1 : 2 : 3 և այլն շարքով, ապա իսկույն գայթակղություն է առաջ գալիս երկրորդ շարքն առաջինից բխեցնելու և ռենտաների կրկնապատկումը, եռապատկումը և այլն ամբողջ բերքերի կրկնապատկվելով, եռապատկվելով և այլն բացատրելու։ Բայց սա միանգամայն սխալ կլիներ։ Ռենտաները միմյանց հարաբերում են, ինչպես 0 : 1 : 2 : 3 : 4 նույնիսկ այն դեպքում երբ պտղաբերության աստիճաններն իրար հարաբերում են, ինչպես n : n+1 : n+2 : n+3 : n+4. ռենտաները միմյանց հարաբերում են ոչ որպես պտղաբերության '''աստիճաններ''', այլ որպես պտղաբերության '''տարբերություններ''', ընդ որում իբրև զրոյակետ է ընդունվում ռենտա չբերող հողը։
Բնագրի աղյուսակները պետք է տայինք շարադրությունը պարզաբանելու համար։ Բայց որպեսզի հետազոտության ներքևում բերված հետևանքների համար ակնառու պատվանդան ստանանք, ես հետևյալում տալիս եմ աղյուսակների մի նոր շարք, որտեղ բերքը նշանակված է բուշելներով (⅛ քվարտեր կամ 36,35 լիտրի ու շիլլինգներով (=մարկ)։
Առաջին աղյուսակը (XI) համապատասխանում է նախկին I աղյուսարկին։ աղյուսակին։ Նա տալիս է ստացույթն ու ռենտաները A—E հինգ զանազան որակի հողերի համար՝ 50 շիլլինգանոց '''առաջին''' կապիտալաներդրման դեպքում, որը 10 շիլլինգ շահույթի հետ կազմում է ակրին 60 շիլլինգ արտադրության գին։ Հացահատիկի բերքերը տրված են ցածր նորմաներով՝ ամեն մի ակրին 10, 12, 14, 16, 18 բուշել։ Արտադրության ստացվող կարգավորիչ գինը բուշելին 6 շիլլինգ է։
Հալորդ Հաջորդ 13 աղյուսակները համապատասխանում են II դիֆերենցիալ ռենտային այս ու երկու նախընթաց գլուխներում քննված երեք դեպքերին, ընդ որում միևնույն հողի վրա ակրին 50 շիլլինգանոց կապիտալի մի '''ավելադիր''' ներդրումն է արվում՝ արտադրության հաստատուն, ընկնող ու բարձրացող գնի պայմաններում։ Այս դեպքերից ամեն մեկը իր հերթին ներկայացվում է այնպես, ինչպես նա կերպարանավորվում է կապիտալի երկրորդ ներդրման դեպքում՝ առաջինի հետ համեմատած, ենթադրելով՝ 1) անփոփոխ, 2) ընկնող, 3) բարձրացող արտադրողականություն։ Ընդ սմին ստացվում են մի քանի առանձնապես ակնառու փոփոխակներ։
I դեպքում, արտադրության հաստատուն գին ենթադրելով, մենք ունենում ենք.
</TABLE>
2) Երբ B հողը ռենտազուրկ է դառնսւմ դառնում ոչ ամբողջովին։
<TABLE border = 0>
</TABLE>
Երրորդ դեպք. Արտադրության բարձրացող գնի՝ գնի ժամանակ։ A. երբ A հողը ռենտազուրկ ու գինը կարգավորող է մնում։
<TABLE border = 0>
<TD align=center style='border-left:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>C</TD>
<TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>60+60=120</TD>
<TD>14+10½17½</TD>
<TD align=right>=31</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>½</TD>
Բայց շատ ավելի կարևոր է հետևանքը ռենտայի ամբողջ գումարի վերաբերմամբ միևնույն հողում կատարվող կապիտալի երկրորդ ներդրման ժամանակ։
Հետազոտված տասներեք դեպքից հինգ դեպքում կապիտալի ներդրման հետ '''կրկնապատկվումէ''' է ռենտաների ամբողջ գումարն էլ. 10×12 շիլլինգի փոխարեն նա դառնում է 10×24 շիլլինգ = 240 շիլլինգ։ Այս դեպքերն են.
I դեպք, հաստատուն գին, փոփոխակ I. արտադրության անփոփոխ բարձրացում, որը համապատասխանում է կապիտալի ներդրմանը (XII աղյուսակ)։
ա) արտադրության գնի կայուն վիճակում,
բ) արտադրության գնի անկման պըոցեսումպրոցեսում,
գ) արտադրության գնի բարձրացման ժամանակ։
Եթե B-ն կապիտալի լոկ այնպիսի ներդրումներ է միակցում, որոնք արտադրության գինն են հատուցում, ուրեմն ոչ մի գերշահույթ, հետևաբար նաև ոչ մի նոր ռենտա չեն գոյացնում, ապա այս թեև բարձրացնում է ամեն մի քվարտերի արտադրության անհատական միջին գինը, բայց չի ազդում կապիտալի նախկին ներդրումների գոյացրած գերշահույթի, հետևաբար նաև հնարավոր ռենտայի վրա։ Որովհետև արտադրության միջին գինը միշտ մնում է A-ի արտադրության գնից ցած, և եթե ամեն մի քվարտերի գնի ավելցուկը նվազում էլ է, ապա միևնույն հարաբերությամբ ավելանում է քվարտերների թիվը, այնպես որ գնի ամբողջ ավելցուկն անփոփոխ է մնում։
Վերցրած դեպքում կապիտալի 5 £-անոց առաջին երկու ներդրումները B-ում արտադրում են 3½ քվարտեր, ուրեմն, ենթադրության համաձայն, 2 քվարտեր ռենտա = 4½ £։ Եթե սրան ավելանում է կապիտալի 2½ £-անոց մի երրորդ ներդրում, որը սակայն լոկ մեկ քվարտեր է արտադրում, ապա 4½ քվարտերի ամբողջ արտադրության գինը (ներառյալ 20% շահույթը) = 9 £, հետևաբար ամեն մի քվարտերի միջին գինը = 2 £։ Ուրեմն քվարտերի արտադրության միջին գինը B-ում 1<math>^5/_7</math> £-ից բարձրացել է 2 £-ի, հետևաբար1 հետևաբար՝ ամեն մի քվարտերի գերշահույթը, համեմատած A-ի կարգավորիչ գնի հետ, 1<math>^2/_7</math>-ից ընկնելով հասել է 1 £-ի։ Բայց 1 × 4½ =4½-ի, ճիշտ ինչպես առաջ 1<math>^2/_7</math> × 3½ = 4½ £-ի։
Եթե ընդունենք, թե B-ում կապիտալի 2½-ական £-անսց անոց չորրորդ ու հինգերորդ լրացուցիչ ներդրում էլ կկատարվեր, որը քվարտերը կարտադրեր սրա արտադրության ընդհանուր գնով միայն, ապա ամեն մի ակրի ամբողջ արդյունքը հիմա կկազմեր 6½ քվարտեր, իսկ նրա արտադրության գինը =15 £-ի։ Ամեն մի քվարտերի արտադրության միջին գինը B-ի համար դարձյալ կբարձրանար 2 £-ից 2<math>^4/_{13}</math> £-ի, իսկ ամեն մի քվարտերի գերշահույթը, A-ի կարգավորիչ արտադրության գնի հետ համեմատած, դարձյալ կընկներ 1 £-ից մինչև <math>^9/_{13}</math>։ Բայց այս հիմա <math>^9/_{13}</math>-ը պետք է հաշվել 6½ քվարտերի վրա՝ 4½-ի փոխարեն. Եվ <math>^9/_{13}</math> × 6½ = 1 × 4½ = 4½ £։
Այստեղից նախ հետևում է, որ այս հանգամանքներում արտադրության կարգավորիչ գնի ոչ մի բարձրացում անհրաժեշտ չէ՝ ռենտա բերող հողատեսակներում կապիտալի լրացուցիչ ներդրումները նույնիսկ մինչև այն աստիճանը հնարավոր դարձնելու համար, որ ավելադիր կապիտալը բոլորովին դադարում է գերշահույթ բերելուց և միմիայն միջին շահույթ է տալիս։ Այնուհետև նույնից հետևում է, որ այստեղ ամեն մի ակրի գերշահույթի գումարը միևնույնն է մնում, որքան էլ որ նվազի ամեն մի քվարտերի գերշահույթը. այս նվազումը միշտ հավասարակշռվում է ամեն մի ակրից ստացվող քվարտերների թվի համապատասխան աճով։ Որպեսզի արտադրության միջին գինը բարձրանա մինչև արտադրության ընդհանուր գինը (ուրեմն այստեղ B հողի համար բարձրանա մինչև 3 £), պետք է կապիտալի այնպիսի լրացուցիչ ներդրումներ արվեինք արվեին, որոնց արդյունքն արտադրության ավելի բարձր գին ունենար, քան արտադրության 3 £-անոց կարգավորիչ գինն է։ Բայց մենք կտեսնենք, որ նույնիսկ այս էլ առանց այլևայլության բավական չէ B-ի ամեն մի քվարտերի արտադրության միջին գինը մինչև արտադրության 3 £-անոց ընդհանուր գինը բարձրացնելու համար։
Ենթադրեն, թե B հողում արտադրված է եղել.
1) 3½ քվարտեր առաջվա նման 6 £ արտադրության գնով. ուրեմն 2½-ական £-անոց կապիտալի երկու ներդրում, որոնք երկուսն էլ գերշահույթներ են գոյացնում, բայց նվազող բարձրությամբ։
2) 1 քվարտեր 3 £-ով. կապիտալի մի ներդրում, երբ արտադրության անհատական գինը հավասար կլիներ արտագրության արտադրության կարգավորիչ գնին։
3) 1 քվարտեր 4 £-ով. կապիտալի մի ներդրում, որի ժամանակ արտադրության անհատական գինը 25%-ով բարձր է արտադրության կարգավորիչ գնից։
Այս դեպքում մենք 13 £-ով կունենայինք ամեն մեկ ակրից 5½ քվարտեր 10<math>^5/_6</math> £-անոց կապիտալի ներդրման պարագայում. կապիտալի սկզբնական ներդրումը կքառապատկվեր, իսկ կապիտալի առաջին ներդրման արդյունքը եռապատիկ էլ չէր լինի։
5½ քվարտերը 13 £-ով տալիս է ամեն մի քվարտերին 2<math>^4/_{11}</math> £ միջին արտադրության գին, ուրեմն արտադրության 3 £-անոց կարգավորիչ գնի դեպքում ամեն մի քվարտերին <math>^7/_{11}</math>-անոց մեկ ավելցուկ, որը կարող է ռենտայի փոխարկվել։ 5½ քվարտերը 3 £-անոց կարգավորիչ գնով ծախելիս տալիս է 16½ £։ 13 £ արտադրության գինը հանելուց հետո մնում է 3½ £ գերշահույթ կամ ռենտա, որը B-ի քվարտերի արտադրության այժմյան միջին գնով, ուրեմն ամեն մի քվարտերը 2<math>^4/_{11}</math> £-ով հաշված՝ 1<math>^{25}/_{52}</math> քվարտեր են ներկայացնում։ Փողային ռենտան կընկներ 1 £-ով, հացահատիկային ռենտան՝ մոտ ½ քվարտերով, բայց չնայած որ B-ում արված կապիտալի չորրորդ լրացուցիչ ներդրումը ոչ միայն գերշահույթ չի արտադրում է այլ միջին շահույթից էլ պակաս է արտադրում, այնուամենայնիվ գերշահույթն ու ռենտան շարունակում են ստացվել, ինչպես առաջ։ Եթե ընդունենք, որ բացի կապիտալի երրորդ ներդրումից երկրորդ ներդրումն էլ արտադրության կարգավորիչ գնից ավելի բարձր գնով է արտադրում, ապա ամբողջ արտադրանքը կկազմի՝ 3½ քվարտեր 6 £-ով +  + 2 քվարտեր 8 £-ով, ընդամենը 5½ քվարտեր 14 £ արտադրության գնով։ Ամեն մի քվարտերի արտադրության միջին գինը կլիներ 2<math>^6/_{11}</math> £ և կտար <math>^5/_{11}</math>-անոց մի ավելցուկ։ Այս 5½ քվարտերը 3 £-ով ծախվելիս տալիս է 16½ £, որից 14 £ արտադրության գինը հանելուց հետո մնում է 2½ £ ռենտայի համար։ Սա B-ի արտադրության այժմյան միջին գնով կաներ <math>^{55}/_{56}</math> քվարտեր։ Հետևաբար, ռենտան դեռ շարունակում է ստացվել, թեև առաջվանից պակաս չափով։
Այս ցույց է տալիս համենայն դեպս, որ ավելի լավ հողամասերում կապիտալի ավելադիր ներդրումների դեպքում, որոնց արդյունքն ավելի է նստում, քան արտադրության կարգավորիչ գինն է, ռենտան — գոնե պրակտիկայի թույլատրած սահմաններում — չպիտի չքանա, այլ միմիայն պետք է նվազի, ու այն էլ՝ մի կողմից այն քանորդական մասի համեմատ, որ այս ավելի անպտղաբեր կապիտալը կազմում է ծախսած ամբողջ կապիտալի մեջ, մյուս կողմից՝ նրա արտադրողականության նվազելու համեմատ։ Նրա արդյունքի միջին գինը դեռ էլի կշարունակեր արտադրության կարգավորիչ գնից ավելի ցած լինել, և ուրեմն դեռ էլի կմնար մի գերշահույթ, որ կարող էր ռենտայի փոխարկվել։
B-ի արտադրության անհատական միջին գնի հավասարեցումը արտադրության ընդհանուր գնին, որը հատուկ է A-ին և կարգավորում է շուկայի գինը, այդ հավասարեցումը ենթադրում է, թե այն տարբերությունը, որով կապիտալի առաջին ներդրումների արդյունքի անհատական գինը ցած է կանգնած կարգավորիչ գնից, ավելի ու ավելի համակշռվում և վերջիվերջո ջնջվում է այն տարբերությամբ, որով կապիտալի հետագա ներդրումների արդյունքը գերազանցում է կարգավորիչ գնից։ Այն, ինչ որ իբրև գերշահույթ է հանդես գալիս, քանի դեռ կապիտալի առաջին ներդրումների արդյունքն առանձնացած է ծախվում, այսպիսով հետզհետե դառնում է արտադրության միջին գնի մաս և սրանով էլ մասնակցում միջին շահույթի գոյացմանը, մինչև որ ամբողջովին կլանվում է այս վերջինի կողմից։
Եթե B-ում 15 £ կապիտալ ներդրելու փոխարեն այդտեղ միմիայն 5 £ ներդրվեր, և վերջին աղյուսակի լրացուցիչ 2½ քվարտերը նրանով արտադրվիրարտադրվեր, որ A-ի 2½ ակրը նոր մշակվեր՝ ամեն մի ակրում կապիտալի 2½-անոց ներդրում կատարելով, ապա ծախսված լրացուցիչ կապիտալը կաներ լոկ 6¼ £, ուրեմն այս 6 քվարտերի արտադրության համար A-ում ու B-ում արված ամբողջ ծախսը 15 £-ի փոխարեն կկազմեր միմիայն 11¼ £, իսկ նրանց արտադրության ամբողջ գինը, շահույթն էլ մեջը, կաներ 13½ ։ 13½։ Այս 6 քվարտերը առաջվա նման կծախվեին 18 £-ով, բայց կապիտալի ծախսումը 3¾-ով նվազած կլիներ, իսկ B-ից ստացվող ռենտան ամեն մի ակրին կաներ 4½ £, ինչպես առաջ։ Իրերի մի այլ դրություն կստեղծվեր, եթե լրացուցիչ 2½ քվարտերի արտադրության համար պետք լիներ դիմելու A-ից ավելի վատ հողի՝ A—1, A—2 հողերին, այնպես որ ամեն մի քվարտերի արտադրության գինն A—1 հողի 1½ քվարտերի համար լիներ = 4 £, իսկ A—2-ի վերջին քվարտերի համար = 6 £։ Այս դեպքում 6 £-ն ամեն մի ակրի արտադրության կարգավորիչ գինը կդառնար։ B-ի 3½ քվարտերը 10½ £-ի փոխարեն կծախվեր 21 £-ով, բան, որ 4½ £-ի փոխարեն կտար 15 £-անոց ռենտա, իսկ հացահատիկով՝ 1½ քվարտերի փոխարեն 2½ քվարտեր։ Նույնպես էլ A-ում մի քվարտերը հիմա կբերեր 3 £ ռենտա = ½ քվարտեր։
Այս կետն ավելի հանգամանորեն քննելուց առաջ մի դիտողություն էլ անենք։
Մինչև այստեղ շարադրածից նախ և առաջ հետևում է.
'''Առաջին'''։ Քանի դեռ լրացուցիչ կապիտալները միևնույն հողում ներդրվում են հավելյալ արտադրողականությամբ, թեկուզ նվազող հավելյալ արտադրողականությամբ, ամեն մի ակրի ռենտան, ինչպես հացահատիկայինը, այնպես էլ փողայինը, բացարձակորեն աճում է, չնայած որ հարաբերաբար, կանխավճարված կապիտալի համեմատությամբ, քչանում է նա (ուրեմն նաև գերշահույթի կամ թե ռենտայի նորման)։ Այստեղ սահման դնողն այն լրացուցիչ կապիտալն է, որը միմիայն միջին շահույթ է տալիս կամ որի արդյունքի արտադրության անհատական գինը համընկնում է արտադրության ընդհանուր գնի հետ։ Այս հանգամանքներում արտադրության գինը մնում է նույնը, եթե ավելի վատ հողատեսակների վրա կատարվող արտադրությունն ավելորդ չի դառնում աճած առաջարկի հետևանքով։ Այu Այս լրացուցիչ կապիտալները մինչև անգամ ընկնող գների դեպքում կարող են, որոշ սահմաններում, նաև գերշահույթ, թեկուզ ավելի փոքր գերշահույթ, արտադրել։
'''Երկրորդ'''։ Այն լրացուցիչ կապիտալի ներդրումը, որը լոկ միջին շահույթ է արտադրում, որի հավելյալ արտադրողականությունը, հետևաբար, = 0-ի, ամենևին չի փոխում կազմված գերշահույթի, ուրեմն նաև ռենտայի մակարդակը։ Սրա հետևանքով աճում է քվարտերի անհատական միջին գինն ավելի լավ հողերում, ամեն մի քվարտերից ստացվող ավելցուկը քչանում է, բայց այն քվարտերների թիվը, որոնք տալիս են այս քչացած ավելցուկը, աճում է, այնպես որ արտադրյալը միևնույնն է մնում։
'''Երրորդ'''։ Կապիտալի լրացուցիչ ներդրումները, որոնց արդյունքի անհատական արտադրության գինը գերազանցում է կարգավորիչ գնից, որոնց հավելյալ արտադրողականությունը, հետևաբար, ոչ միայն = է 0-ի, այլև զրոյից ցածր է, մինուս է, այսինքն կարգավորիչ A հողում արված կապիտալի նույնահավասար ներդրման արտադրողականությունից պակաս է,— ավելի լավ հողերի ամբողջ արդյունքի անհատական միջին գինն ավելի ու ավելի են մոտեցնում արտադրության ընդհանուր գնին, ուրեմն ավելի ու .ավելի են քչացնում այն տարբերությունը, որ գերշահույթ, կամ համապատասխանորեն՝ ռենտա է կազմում։ Այն, ինչ որ գերշահույթ կամ թե ռենտա էր կազմում, ավելի ու ավելի մեծ չափով է մասնակցում միջին շահույթի գոլացմանը։ գոյացմանը։ Այնուամենայնիվ B-ի ակրում ներդրված ամբողջ կապիտալը շարունակում է գերշահույթ բերել, թեև սա նվազում է անբավարար արտադրողականություն ունեցող կապիտալի աճող մասսայի հետ ու այս անբավարար արտադրողականության աստիճանի բարձրացման հետ։ Աճող կապիտալի ու ընդլայնվող արտադրության պարագայում ռենտան այստեղ ըստ ակրի ընկնում է բացարձակորեն, ոչ թե երկրորդ դեպքի նման միմիայն հարաբերաբար՝ ներդրված կապիտալի աճող մեծության համեմատությամբ։
Ռենտան կարող է չքանալ այն դեպքում միայն, երբ B ավելի լավ հողից ստացված ամբողջ արդյունքի արտադրության անհատական միջին գինը համընկնի կարգավորիչ գնի հետ, հետևաբար, երբ կապիտալի առաջին, ավելի արտադրողական ներդրումների ամբողջ գերշահույթը ծառայած լինի միջին շահույթ գոյացնելուն։
Ամեն մի ակրի ռենտայի անկման նվազագույն սահմանն այն կետն է, որտեղ ռենտան չքանում է։ Բայց այս կետը վրա է հասնում ոչ թե հենց այն մոմենտին, երբ կապիտալի լրացուցիչ ներդրումները սկսում են անբավարար արտադրողականությամբ արտադրել, այլ այն ժամանակ, երբ անբավարար արտադրողականություն ունեցող կապիտալի լրացուցիչ ներդրումն այնքան խոշոր չափեր է ընդունում, որ նրա ազդեցությունը վերացնում է կապիտալի առաջին ներդրումների ավելցուկ արտադրողականությունը, և ներդրված ամբողջ կապիտալի արտադրողականությունը հավասարվում է A-ում ներդրված կապիտալի արտադրողականությանը, ուստի և B-ի քվարտերի անհատական միջին գինը հավասարվում է A-ի քվարտերի միֆին միջին գնի հետ։
Բայց արտադրության կարգավորիչ գինը՝ ամեն մի քվարտերին 3 £, այս դեպքում էլ միևնույնը կմնար, թեև ռենտան կանհետանար։ Միմիայն այս կետից վեր արդեն արտադրության գինը պետք է բարձրանար կա՛մ լրացուցիչ կապիտալի անբավարար արտադրողականության աստիճանի մեծանալու, կա՛մ էլ միևնույն անբավարար արտադրողականությունն ունեցող լրացուցիչ կապիտալի աճման հետևանքով։ Եթե, օրինակ , մեր վերջին աղյուսակում, էջ 270, միևնույն հողի վրա 1½ քվարտերի փոխարեն քվարտեր արտադրվեր քվարտերը 4 £-ով, ապա մենք ընդամենը 7 քվարտեր կունենայինք, որոնց արտադրության ամբողջ գինը հավասար կլիներ 22 £-ի, քվարտերը կարժենար 3<math>^31/_7</math> £, ուրեմն <math>^1/_7</math> £-ով բարձր կլիներ արտադրության ընդհանուր գնից, որը անհրաժեշտորեն կբարձրանար։
Հետևաբար, անբավարար արտադրողականություն ու մինչև անգամ աճող անբավարար արտադրողականություն ունեցող լրացուցիչ կապիտալը կարող էր դեռ երկար ժամանակ կիրառվել, մինչև որ ամենալավ հողերի քվարտերի անհատական միջին գինը հավասարվեր արտադրության ընդհանուր գնին, մինչև որ չվերանար վերջինիս ավելցուկն առաջինի համեմատությամբ և սրա հետ միասին գերշահույթն ու ռենտան էլ ամբողջովին չչքանային։
Եվ նույնիսկ այս դեպքում՝ հողի ավելի լավ տեսակներից ստացվող ռենտայի չքանալով նրանց արդյունքի անհատական միջին զինը միայն կհամընկներ արտադրության ընղհանուր ընդհանուր գնի հետ, ուրեմն վերջինիս ոչ մի բարձրացում դեռ չէր պահանջվի։
Վերևի օրինակում B ավելի լավ հողում, որը սակայն ավելի լավ հողերի կամ ռենտա բերող հողատեսակների շարքում ամենաստորինն է, 3½ քվարտեր արտադրվեց հավելյալ արտադրողականություն ունեցող 5 £-անոց կապիտալով, իսկ 2½ քվարտեր՝ անբավարար արտադրողականություն ունեցող 10 £-անոց կապիտալով, ընդամենը 6 քվարտեր. ուրեմն այդ քանակության <math>^5/_{12}</math>-ն արտադրվել է վերջիններիս միջոցով, կապիտալի այն մասերի միջոցով, որոնք անբավարար արտադրողականությամբ են ներդրված։ Եվ միմիայն այս կետումն է 6 քվարտերի արտադրության անհատական միջին գինը բարձրանալով հասնում քվարտերին 3 £ գնին, հետևաբար՝ համընկնում է արտադրության ընդհանուր գնի հետ։
Սակայն հողի սեփականության օրենքի պայմաններում վերջին 2½ քվարտերը չէր կարող այս եղանակով արտադրվել քվարտերին 3 £-ով, բացի այն դեպքից, երբ այն կարող էր արտադրվել A հողատեսակի նոր 2½ ակրում։ Այն դեպքը, երբ լրացուցիչ կապիտալը դեռ միմիայն արտադրության ընդհանուր գնով է արտադրում, սահմանագիծ կկազմեր, որից այն կողմն արդեն պիտի դադարեր կապիտալների միևնույն հողում արվող լրացուցիչ ներդրումը։
Իսկապես էլ, մի անգամ որ վարձակալը կապիտալի առաջին երկու ներդրման համար վճարել է 4½ £ ռենտա, նա պետք է շարունակի այս վճարել, և կապիտալի ամեն մի ներդրում, որը քվարտերը կարտադրեր 3 £-ից ավելի թանկ, կտաներ դեպի նրա շահույթի նվագումը։ նվազումը։ Այս հանգամանքը, անբավարար արտադրողականության պարագայում, արգելք է լինում արտադրության անհատական միջին գնի համահավասարեցմանը։
Օգտագործենք այս դեպքը նախընթաց օրինակում, որտեղ A հողի՝ քվարտերին 3 £-անոց արտադրության գինը կարգավորում է գինը B-ի համար։
</TR>
<TR>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ամեն մի քվարտերի համար£</TD>
<TD align=center colspan=2 style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>Ընդամենը £</TD>
</TR>
<TR>
<TD align=center right style='border-left:solid windowtext 1.0pt;'>2</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>½</TD>
<TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>½</TD>
</TR>
<TR>
<TD align=center right style='border-left:solid windowtext 1.0pt;'>2</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>½</TD>
<TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>½</TD>
<TD align=right>1</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'>½</TD>
<TD align=right>6</TD> <TD center colspan=2 style='border-right:solid windowtext 1.0pt;'>½</TD>
</TR>
<TR>
<TD align=center right style='border-left:solid windowtext 1.0pt;'>5</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD align=center style='border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD>
</TR>
<TR>
<TD align=center right style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>5</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>1</TD>
</TR>
<TR>
<TD align=center right style='border-left:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'>15</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'>3</TD>
Ապա հարկավոր է նկատել հետևյալը.
B հողում արվող կապիտալի լրացուցիչ ներդմամբ արտադրության կարգավորիչ գինը չէր կարող բարձրանալ մինչև. 4 £, ինչպես վերևի օրինակում, եթե A հողը լրացուցիչ արդյունքը 4 £-֊ից ից ցած մատակարարեր երկրորդ կապիտալաներդրման հետևանքով, կամ եթե մրցման մեջ մտներ A-ից ավելի վատ նոր հող, որի արտադրության գինը թեև 3-ց ից բարձր, սակայն 4 £-ից ցածր լիներ։ Այսպիսով, մենք տեսնում ենք, թե ինչպես I դիֆերենցիալ ռենտան ու II դիֆերենցիալ ռենտան, մինչդեռ առաջինը երկրորդի համար որպես պատվանդան է ծառայում, միաժամանակ սահմաններ են հանդիսանում միմյանց համար, և սրանով պայմանավորվում է երբեմն կապիտալի հաջորդական ներդրումը միևնույն հողատարածության մեջ, երբեմն էլ կապիտալի կողք կողքի ներդրումը ավելադիր նոր հողում։ Նմանապես իբրև միմյանց համար սահմաններ նրանք գործում են ուրիշ դեպքերում էլ, երբ, օրինակ, հերթը գալիս է ավելի լավ հողին։
===ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱ ՆԱԵՎ ՄՇԱԿՎԱԾ ԱՄԵՆԱՎԱՏ ՀՈՂԻՑ===
Վերցնենք B հողն իբրև ռենտա բերող հողերի ներկայացուցիչ։
Կապիտալի լրացուցիչ ներդրումը պահանջում է, որ քվարտերի շուկայական գինն արտադրության մինչայժմյան կարգավորիչ գնից, այն է 3 £-ից, վեր բարձրանա, որպեսզի B-ում հնարավոր լինի մի քվարտերի հավելյալ արտադրությունը (որն այստեղ կարող է միլիոն քվարտեր ներկայացնել, ինչպես և յուրաքանչյուր ակրը՝ մեկ միլիոն ակր)։ C-ում, D-ում և այլն, ամենաբարձր ռենտա բերող հողատեսակներում, այն ժամանակ կարող է նույնպես գերարդյունք ստացվել, բայց նվազող հավելյալ արտադրողական ուժով միայն. սակայն ենթադրվում է, որ B-ի մի քվարտերն անհրաժեշտ է՝ պահանջարկը գոցելու համար։ Եթե այս մի քվարտերը կարող է լրացուցիչ կապիտալի միջոցով B-ում ավելի էժան արտադրվել, քան A-ում արված նույնահավասար լրացուցիչ կապիտալի ծախսումով, կամ քան թե իջնելով մինչև A—1 հողը, որը քվարտերն, օրինակ, միմիայն 4 £-ով կարող է արտադրել, մինչդեռ A-ում ներդրված լրացուլրացուցիչ կապիտալն արդեն կարող էր քվարտերը 3¾ £-ով արտադրել,— ապա B-ում ներդրվող լրացուցիչ կապիտալը կկարգավորեր շուկայական գինը։
ցիչ կապիտալն արդեն կարող էր քվարտերը 3¾ £-ով արտադրել,— ապա B-ում ներդրվող լրացուցիչ կապիտալը կկարգավորեր շուկայական գինը։ Ասենք, թե A-ն առաջվա նման 1 քվարտերն արտադրել է 3 £-ով։ B-ն էլ առաջվա նման արտադրել է ընդամենը 3½ քվարտեր, որոնց արտադրության անհատական գինը կկազմի ընդամենը 6 £։ Արդ, երբ B-ում մի լրացուցիչ քվարտեր ստանալու համար պահանջվում է կապիտալի լրացուցիչ ներդրում 4 £ արտադրության գնով (շահույթն էլ ներառյալ), այնինչ սա A-ում 3¾ £-ով կարող էր արտադրվել, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ ներդրումը կկատարվեր A-ում և ոչ թե B-ում։ Ուրեմն ենթադրենք, որ սա կարող էր B-ում արտադրվել արտադրության 3½ £-անոց լրացուցիչ գնով։ Այս դեպքում 3½ £-ը կդառնար կարգավորիչ գին ամբողջ արտադրության համար։ Հիմա B-ն իր այժմյան 4½ քվարտեր արդյունքը կծախեր 15¾ £-ով։ Սրանից 6 £-ը կգնար առաջին 3½ քվարտերի արտադրության գնի հաշվին, իսկ 3½-ն էլ՝ վերջին քվարտերի հաշվին, ընդամենը 9½ £։ Ռենտայի փոխարկվելու համար մնում է գերշահույթ 6¼ £՝ առաջվա միմիայն 4½ £-ի դիմաց։ Այս դեպքում A-ի ակրը նույնպես ½ £-անոց ռենտա կտար. բայց ոչ թե A ամենավատ հողը, այլ համեմատաբար ավելի լավ B հողը կկարգավորեր 3½ £ կազմող արտադրության գինը։ Ընդ սմին ենթադրվում է իհարկե, որ միևնույն նպաստավոր տեղադրությունն ունեցող A որակի նոր հողը մինչև այժմ մշակվածի նման մատչելի չէ, այլ հարկավոր կլիներ կապիտալի մի երկրորդ ներդրում անել արդեն մշակվող A հողատարածության մեջ, բայց արտադրության ավելի բարձր գնով կամ թե անհրաժեշտ կլիներ մշակման ենթարկել էլ ավելի ստորին A—1 հողը։ Հենց որ կապիտալի հաջորդական ներդրումների հետևանքով II դիֆերենցիալ ռենտան երևան է գալիս և սկսում է գործել, արտադրության բարձրացող գնի սահմանները կարող են ավելի լավ հողի միջոցով կարգավորվել, իսկ ամենավատ հողը, I դիֆերենցիալ ռենտայի պատվանդանը, կարող է այն ժամանակ նույնպես ռենտա բերել։ Այսպիսով ահա բոլոր մշակվող հողերն այն ժամանակ ռենտա կբերեին միմիայն դիֆերենցիալ ռենտայի առկայության դեպքում։ Այստեղ մենք կունենանք հետևյալ երկու աղյուսակները, որոնց մեջ արտադրության գին ասելով հասկացվում է կանխավճարված կապիտալի գումարը, պլյուս 20% շահույթ, ուրեմն յուրաքանչյուր 2½-ական £ կապիտալին՝ 1½ £ շահույթ, ընդամենը 3 £։
<TABLE border = 0>
Հացահատիկային ռենտան պետք է բարձրանա, հենց որ հացահատիկի արտադրության կարգավորիչ գինը բարձրանում է, հետևաբար հենց որ բարձրանում է մի քվարտեր հացահատիկի արտադրության գինը կարգավորող հողում կամ թե աճում է կապիտալի կարգավորիչ ներդրումը հողի տեսակներից որևէ մեկում։ Այս միևնույն է, եթե բոլոր հողատեսակներն ավելի անպտղաբեր դառնային և, օրինակ, 2½ £-անոց նոր կապիտալի ներդրումով բոլորն արտադրեին միմիայն <math>^5/_7</math> քվարտեր 1 քվարտերի փոխարեն։ Հացահատիկի այն ավելցուկը, որ նրանք արտադրում են նույնահավասար կապիտալի ներդրմամբ, դառնում է գերարդյունք, որում ներկայանում է գերշահույթը, ուրեմն նաև ռենտան։ Եթե ենթադրենք, որ շահույթի նորման միևնույնն է մնում, ապա ֆերմերը իր շահույթով ավելի քիչ հացահատիկ կգներ։ Շահույթի նորման կարող է նույնը մնալ, եթե աշխատավարձը չի բարձրանում կամ այն պատճառով, որ այն իջեցված է մինչև ֆիզիկական մինիմումը, այսինքն՝ բանվորական ուժի նորմալ արժեքից ներքև, կա՛մ այն պատճառով, որ բանվորների սպառման մյուս առարկաները, որ արդյունաբերությունն է մատակարարում, համեմատաբար ավելի էժան են դարձել, կա՛մ թե այն պատճառով, որ բանվորական օրը երկարացել կամ ավելի ինտենսիվ է դարձել և սրա հետևանքով արտադրության ոչ երկրագործական ճյուղերում շահույթի նորման, որը սակայն կարգավորում է երկրագործական շահույթը, միևնույնն է մնացել, եթե միայն չի բարձրացել, կամ թե չէ այն պատճառով, որ երկրագործության մեջ թեև ծախսվում է նույնպիսի կապիտալ, բայց ավելի շատ ծախսվում է հաստատուն ու ավելի քիչ՝ փոփոխուն կապիտալ։
Արդ, մենք քննեցինք այն առաջին եղանակը, որով մինչայժմյան ամենավատ A հողում կարող է ռենտա ծագել առանց այն բանի, որ էլ ավելի վատ հող ներքաշվի մշակման մեջ. այսինքն մենք քննեցինք ռենտայի առաջացումը ալն այն տարբերության հետևանքով, որ նրա անհատական, արտադրության մինչայժմյան կարգավորիչ գինն է ունենում համեմատած արտադրության այն նոր, ավելի բարձր գնի հետ, որով անբավարար արտադրողականություն ունեցող վերջին լրացուցիչ կապիտալն ավելի լավ հողում մատակարարում է անհրաժեշտ լրացուցիչ արդյունքը։
Եթե լրացուցիչ արդյունքը պետք լիներ մատակարարել A—1 հողից, որը քվարտերը միմիայն 4 £-ով կարող է մատակարարել, ապա A-ի ամեն մի ակրի ռենտան կբարձրանար 1 £-ի։ Բայց այս դեպքում A—1-ն, իբրև մշակված հողերից ամենավատը, կբռներ A-ի տեղը, իսկ սա ռենտա բերող հողատեսակների շարքի մեջ կմտներ որպես այդ շարքի ամենաստորին անդամ։ I դիֆերենցիալ ռենտան կփոխվեր։ Հետևաբար այս դեպքը II դիֆերենցիալ ռենտայի քննության սահմաններից դուրս է, այն ռենտայի, որը հողի միևնույն տարածության մեջ արվող կապիտալի հաջորդական ներդրումների տարբեր արտադրողականությունից է առաջ գալիս։
'''1) Կապիտալի հաջորդական ներդրումների բարձրացող արտադրողական ուժի դեպքում.''' A-ի 1 ակրում 5 £ կապիտալի կանխավճարմամբ, սրա համապատասխան 6 £ արտադրության գնով կարող է 2 քվարտերի փոխարեն 3 քվարտեր արտադրվել։ 2½ £ կապիտալ ներկայացնող առաջին ներդրումը տալիս է 1 քվարտեր, երկրորդը՝ 2 քվարտեր։ Այս դեպքում արտադրության ամբողջ գինը, որ հավասար է 6 £-ի, տալիս է 3 քվարտեր, հետևաբար՝ քվարտերը միջին հաշվով արժենում է 2 £. ուրեմն եթե 3 քվարտերը ծախվում է 2 £-ով, ապա առաջվա նման A-ն ոչ մի ռենտա չի տալիս, բայց փոխվում է միայն II դիֆերենցիալ ռենտայի պատվանդանը. 3 £-ի փոխարեն 2 £-ն է դարձել արտադրության կարգավորիչ գին. 2½ £-անոց կապիտալը ամենավատ հողում այժմ միջին հաշվով արտադրում է 1-ի փոխարեն 1½ քվարտեր, և հիմա 2½ £-անոց ներդրման դեպքում այս 1½ քվարտերն է ընդունվում որպես պաշտոնական պտղաբերություն բոլոր ավելի բարձր հողատեսակների համար։ Նրանց մինչայժմյան գերարդյունքի մի մասն այսուհետև մասնակցում է նրանց անհրաժեշտ արդյունքի գոյացմանը, ինչպես որ նրանց նախկին գերշահույթի մի մասը միջին շահույթի գոյացմանն է մասնակցում։
Իսկ եթե, ընդհակառակը, հաշվենք այնպես, ինչպես ավելի լավ հողատեսակներում, որտեղ միջին հաշվարկման հետևանքով ամենևին չի փոխվում բացարձակ հավելութային մասը, որովհետև այդ հողերի համար արտադրության ընդհանուր գինը որպես կապիտալի ներդրման սահման է ծառայում, ապա կապիտալի առաջին ներդրման քվարտերն արժենում է 3 £, իսկ երկրորդ ներդրման 2 քվարտերից ամեն մեկը 1½ £ միայն։ Հետևաբար A-ում կգոյանար 1 քվարտերանոց հացահատիկային ռենտա ու 3 £-անոց փողային ռենտա, բայց այս 3 քվարտերը հին գնով կծախվեին, ընդամենը 9 £-ով։ Եթե 2½-անոց մի երրորդ ներդրում հաջորդեր անփոփոխ պտղաբերությամբ, ինչպես երկրորդը, ապա հիմա ընդամենը կարտադրվեր 5 քվարտեր 9 £ արտադրության գնով։ Եթե A-ի արտադրության անհատական միջին գինը մնար կարգավորիչ, ապա քվարտերն այժմ պիտի ծախվեր 1<math>^4/_5</math>-ով։ Արտադրության միջին գինը դարձյալ կընկներ, սակայն ոչ թե կապիտալի երրորդ ներդրման պտղաբերության նոր բարձրացման հետևանքով, այլ մի այնպիսի նոր լրացուցիչ կապիտալ ներդրելու հետևանքով միայն, որը միևնույն լրացուցիչ պտղաբերությունն ունենար, ինչպես երկրորդը։ A հողում արված ավելի բարձր, սակայն անփոփոխ պտղաբերություն ունեցող հաջորդական կապիտալաներդրումները ռենտա բերող հողատեսակների նման ռենտան բարձրացնելու փոխարեն համամասնորեն կգցեին արտադրության գինն ու սրա հետ էլ, այլ անփոփոխ հանգամանքներում, կիջեցնեին դիֆերենցիալ ռենտան մյուս բոլոր հողատեսակներում։ Իսկ ընդհակառակը, եթե կապիտալի առաջին ներդրումը, որը 1 քվարտերն արտադրում է 3 £ արտադրության գնով, կարգավորիչ մնար ըստ ինքյան, ապա 5 քվարտերը կծախվեր 15 £-ով, և A հողում արված հետագա կապիտալաներդրումների դիֆերենցիալ ռենտան կաներ 6 £։ Հավելյալ կապիտալի ավելադրումը A-ի ակրում, ինչ ձևով էլ որ սա կատարվեր, բարելավում կլիներ այստեղ, և ավելադիր կապիտալի ավելի արտադրողական կդարձներ կապիտալի սկզբնական մասն էլ։ Անմտություն կլիներ ասել, թե կապիտալի <math>^1/_3</math>-ը 1 քվարտեր է արտադրել, իսկ մնացած <math>^2/_3</math>-ը՝ 4 քվարտեր։ Այսպես թե այնպես, ամեն մի ակրին 9 £ 5 քվարտեր արտադրած կլիներ, մինչդեռ 3 £-ը՝ միմիայն 1 քվարտեր։ Արդյոք այստեղ ռենտա, գերշահույթ կծագե՞ր, թե ոչ, այս ամբողջովին կախված կլիներ հանգամանքներից։ Իբրև նորմալ երևույթ, արտադրության կարգավորիչ գինը պետք է ընկներ։ Այսպես կլինի այն ժամանակ, երբ այս ավելի բարելավված, բայց ավելի բարձր ծախքերի հետ շաղկապված մշակումն A հողում տեղի է ունենում լոկ այն պատճառով, որ նույնը տեղի է ունենում ավելի լավ հողատեսակներում էլ,— ուրեմն ընղհանուր ընդհանուր ռևոլուցիա է կատարվում երկրագործության մեջ, այնպես որ հիմա, եթե խոսք է լինում A հողի բնական պտղաբերության մասին, ենթադրվում է, որ նա 3 £ ներդրումով մշակվելու փոխարեն մշակվում է 6, կամ 9 £ ներդրումով։ Այս հատկապես կվերաբերեր այն դեպքին, երբ A հողի մշակված ակրերի մեծամասնությունը, որն այս երկրի առաջարկի գլխավոր քանակն է մատակարարում, մշակման այս նոր մեթոդին ենթարկվեր։ Իսկ եթե բարելավումն ամենից առաջ ընգգրկեր ընդգրկեր A-ի տարածության լոկ մի ավելի փոքր մասը, ապա այս ավելի լավ մշակված մասը մի գերշահույթ կտար, որը հողատերն ամբողջովին կամ թե մասամբ ռենտայի կփոխարկեր արագությամբ և կսևեռեր իբրև ռենտա։ Այսպիսով ուրեմն, եթե պահանջարկը համաքայլ ընթանար աճող առաջարկի հետ, կարող էր այն չափով, որով A հողը իր ամբողջ տարածությամբ աստիճանաբար կենթարկվեր մշակման նոր մեթոդին, հետզհետե ռենտա գոյանալ A որակի բոլոր հողերում, և հավելյալ արտադրողականությունը, նայած շուկայական հարաբերություններին, ամբողջովին կամ մասամբ կբռնագրավվեր հողատիրոջ կողմից։ Հետնաբար, ծախսվող կապիտալի աճման դեպքում A-ի արտադրության գնի հավասարեցումը իր արդյունքի միջին գնին կարող էր արգելակվել այն բանի շնորհիվ, որ կապիտալի այս ավելի բարձր ծախսման տված գերշահույթը սևեռվում է ռենտայի ձևով։ Այս դեպքում դուրս կգար, ինչպես մենք առաջ տեսել ենք ավելի լավ հողերում ներդրվող լրացուցիչ կապիտալների նվազող արտադրողական ուժի օրինակի վրա, որ գերշահույթի փոխարկումը հողային ռենտայի, այսինքն՝ հողային սեփականության միջամտությունը բարձրացնում է արտադրության գինը, այնպես որ դիֆերենցիալ ռենտան այլևս սոսկ արտադրության անհատական ու ընդհանուր գնի տարբերությունների հետևանքը չէ։ Այս հանգամանքն արգելք կլիներ A հողի համար երկու գների համընկնելուն, որովհետև կխափաներ արտադրության գինը A-ի արտադրության միջին գնով կարգավորելը. ուրեմն արտադրության գինը կպահեր մի ավելի բարձր մակարդակի վրա, քան անհրաժեշտ է, և սրանով ռենտա կստեղծեր։ Այս հետևանքը կարող էր առաջանալ կամ թե հարատևել նույնիսկ արտասահմանից ազատորեն հացահատիկ ներմուծելու դեպքում, որովհետև այն հողը, որ արտադրության դրսից որոշված գնի ժամանակ կարող էր հացահատիկի մշակության մեջ մրցել առանց ռենտա բերելու, ֆերմերներն ստիպված կլինեին այլ կերպ շահագործելու, օրինակ, արոտավայր դարձնելու, և, հետևաբար, միմիայն ռենտա բերող հողերը կզբաղվեին հացահատիկի մշակությամբ, այսինքն այն հողերը միայն, որոնց ամեն մի քվարտերի արտադրության անհատական միջին գինն ավելի ցած կլիներ, քան արտադրության դրսից որոշված գինը։ Ընդհանուր առմամբ կարելի է ընդունել, որ տվյալ դեպքում արտադրության գինը կիջնի, բայց ոչ մինչև իր միջին գինը, այլ կկանգնի ավելի բարձր, սակայն ամենավատ մշակված A հողի արտադրության գնից ցած, այնպես որ A հողի նոր տեղամասերի մրցումը կսահմանափակվի։
'''2) Ավելադիր կապիտալների նվազող արտադրողական ուժի դեպքում.'''
Ենթադրենք թե A—1 հողը կարող է ավելադիր քվարտերը միմիայն 4 £-ով արտադրել, իսկ A հողը՝ 3¾ £-ով, ուրեմն ավելի էժան, բայց £ ¾-ով ավելի թանկ, քան իր առաջին կապիտալաներդրման միջոցով արտադրված քվարտերը։ Ալս Այս դեպքում A-ում արտադրված երկու քվարտերի ամբողջ գինը = կլիներ 6¾ £-ի, ուրեմն ամեն մի քվարտերի միջին գինը = 3⅜ £-ի։ Արտադրության գինը կբարձրանար, բայց ⅜ £-ով միայն, մինչդեռ եթե ավելադիր կապիտալը նոր հողում ներդրվեր, որը մի քվարտերը 3¾-ով է արտադրում, ապա նա կբարձրանար դեռ ⅜ £-ով, մինչև 3¾ £, և սրանով առաջ կգար մյուս բոլոր դիֆերենցիալ ռենտաների համամասնական բարձրացում։
Այսպիսով ուրեմն, A-ի ամեն մի քվարտերի արտադրության 3⅜ £-անոց գինը կհամահարթվեր աճած կապիտալաներդրման ժամանակ իր արտադրության միջին գնի հետ նույն հողի վրա և կարգավորիչ կդառնար. հետևաբար, նա ոչ մի ռենտա չէր տա, որովհետև ոչ մի գերշահույթ չէր լինի։
Բայց եթե կապիտալի երկրորդ ներդրման արտադրած այս քվարտերը 3¾ £-ով ծախվեր, ապա A հողը հիմա ¾ £ ռենտա կբերեր ու այն էլ A-ի բոլոր ակրերում, որոնցում կապիտալի ոչ մի լրացուցիչ ներդրում տեղի չի ունեցել և որոնք, ուրեմն, քվարտերն առաջվա պես արտադրում են 3 £-ով։ Քանի դեռ A-ի անմշակ տարածություններ գոյություն ունեն, գինը լոկ ժամանակավորապես կարող էր 3¾ £-ի բարձրանալ։ A-ի նոր տարածությունների մրցակցությունն արտադրության գինը կպահեր 3 £-ի մակարդակի վրա, մինչև որ սպառվեր A-ի ամբողջ հողը, որի բարենպաստ տեղադրությունը նրան հնարավորություն է տալիս քվարտերն 3¾ £-ից ավելի էժան արտադրելու։ Հետևաբար, հարկավոր կլիներ այս ենթադրել, թեև հողատերը, եթե հողի մի ակրը ռենտա է բերում, ոչ մի ուրիշ ակր առանց ռենտայի չի զիջի որևէ վարձակալի։
Առկա A հողում արվող կապիտալի երկրորդ ներդրման ավելի շատ կամ թե ավելի քիչ տարածումից է կախված դարձյալ, թե արդյոք արտադրության գինը համահավասարվում է միջին գնին, կամ թե կապիտալի երկրորդ ներդրման 3¾ £ արտադրության գինը կարգավորիչ դառնում դառնո՞ւմ է։ 3¾ £ դառնում է կարգավորիչ լոկ այն դեպքում, երբ հողատերը հաջողեցնում է իբրև ռենտա սևեռելու այն գերշահույթը, որը կգոյանար ամեն մի քվարտերի 3¾ £ գնի ժամանակ՝ մինչև պահանջարկի բավարարումը։
Հողի նվազող արտադրողականության վերաբերմամբ, որը տեղի է ունենում կապիտալի հաջորդական ներդրումների դեպքում, պետք է նայել Լիբիխի գործերը։ Մենք տեսանք, որ կապիտալի ներդրումների հավելյալ արտադրողական ուժի հաջորդական նվազումը շարունակ ավելացնում է ամեն մի ակրի ռենտան արտադրության անփոփոխ գնի դեպքում, և որ նա այս կարող է առաջացնել նույնիսկ արտադրության ընկնող գնի ժամանակ։
Բայց ընղհանուր ընդհանուր առմամբ պիտի նկատել հետևյալը։
Արտադրության կապիտալիստական եղանակի տեսակետից արդյունքների հարաբերական թանկացումն է տեղի ունենում ամեն անգամ, երբ միևնույն արդյունքն ստանալու համար պետք է մի նոր ծախսում արվի, պետք է վճարվի մի այնպիսի բանի համար, որի համար առաջ չէր վճարվում։ Որովհետև արտադրության մեջ սպառված կապիտալի փոխհատուցում ասելով պետք է հասկանալ այն արժեքների փոխհատուցումը միայն, որոնք ներկայանում են արտադրության որոշ միջոցների կերպարանքով։ Բնության այն տարրերը, որոնք իբրև գործակալներ մտնում են արտադրության մեջ՝ առանց որևէ ծախք պահանջելու, ինչ դեր էլ որ նրանք խաղալիս լինեն արտադրությունում, սրա մեջ մտնում են ոչ թե որպես կապիտալի բաղադրամասեր, այլ իբրև կապիտալի ձրի բնական ուժ, այսինքն՝ որպես աշխատանքի ձրի բնական արտադրողական ուժ, որը սակայն արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա ներկայանում է — ամեն արտադրողական ուժի նման — իբրև կապիտալի արտադրողական ուժ։ Հետևաբար, եթե բնության մի այսպիսի ուժ, որն սկզբնապես ոչինչ չարժե, մասնակցում է արտադրությանը, ապա նա գինը որոշելու ժամանակ չի մտնում հաշվի մեջ, քանի դեռ նրա օգնությամբ մատակարարված արդյունքը բավարարում է պահանջին։ Իսկ եթե զարգացման պրոցեսում ավելի շատ արդյունք է պահանջվում, քան կարող է պատրաստվել բնության այս ուժի օգնությամբ, ուրեմն եթե այս լրացուցիչ արդյունքը պետք է արտադրվի առանց բնության այս ուժի օգնության կամ թե մարդկային գործակցության օժանդակությամբ, մարդկային աշխատանքի օժանդակությամբ, ապա մի նոր լրացուցիչ տարր կմտնի կապիտալի մեջ։ Հետևաբար, միևնույն արդյունքն ստանալու համար կապիտալի համեմատաբար ավելի մեծ ծախսումն է տեղի ունենում։ Մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով, տեղի է ունենում արտադրության թանկացում։
'''Դիֆերենցիալ ռենտան ու ռենտան իբրև հողում ներդրած կապիտալի սոսկական տոկոս։'''
Այսպես կոչված կայուն մելիորատիվ միջոցառումները,— որոնք հողի ֆիզիկական, մասամբ էլ քիմիական հատկությունը փոխում են այնպիսի գործառնություններով, որոնք կապիտալի ծախսում են պահանջում և կարող են նկատվել որպես կապիտալի միակցում հողին,— գրեթե բոլորն էլ  հանգում են այն բանին, որ որոշ հողակտորի, մի հողի, որը գտնվում է որոշ, սահմանափակ վայրում, այնպիսի հատկություններ տան, որ մեկ ուրիշ հող, մի ուրիշ վայրում ու հաճախ բոլորովին մոտիկ, ի բնե ունի։ Մի հող ի բնե համահարթված է [ist nivelliert], մյուսը դեռ պիտի համահարթվի. մեկը բնական ջրատար առուներ ունի, մյուսը կարիք ունի արհեստական ցամաքուրդի. մեկն ի բնե խոր հողաշերտ ունի, մի ուրիշինը պետք է արհեստականորեն խորացվի, մի կավահող ի բնե խառնված է ավազի պատշաճ քանակի հետ, մեկ ուրիշի մեջ այս հարաբերությունը դեռ նոր պետք է ստեղծվի. մի մարգագետին ի բնե է ոռոգվում ու տղմածածկվում, մյուսը պետք է այսպիսին դառնա աշխատանքի միջոցով կամ թե, բուրժուական տնտեսագիտության լեզվով ասած, կապիտալի միջոցով։
Արդ, իսկապես զվարճալի է այն թեորիան, համաձայն որի այստեղ մեկ հողի դեպքում, որի համեմատական առավելությունները ձեռք են բերված, ռենտան ընդունվում է որպես տոկոս, իսկ մյուսի դեպքում, որն ի բնե ունի այս առավելությունները, ռենտան տոկոս չի համարվում։ (Սակայն իրականում խնդիրն այնպես են այլաշրջում, թե որովհետև մի դեպքում ռենտան իրոք համընկնում է տոկոսի հետ, մյուս դեպքում էլ, երբ փաստորեն այս տեղի չի ունենում, ռենտան պետք է որ տոկոս կոչվի, կեղծելով ներկայացվի իբրև տոկոս)։ Բայց արված կապիտալաներդրումից հետո հողը ռենտա է բերում ոչ թե այն պատճառով, որ կապիտալ է ներդրված եղել նրանում, այլ որովհետև կապիտալի ներդրումը հողը դարձրել է, առաջվանի համեմատությամբ, ներդրման ավելի արտադրողական դաշտ։ Ենթադրենք թե, մի երկրի ամեն հող կարիք ունի կապիտալի այսպիսի ներդրման. այս պարագայում յուրաքանչյուր հողակտոր, որին դեռ չի վիճակվել կապիտալի այսպիսի ներդրում, դեռ պետք է անցնի այս ստադիայով, և այն ռենտան (այն տոկոսը, որ հողը տալիս է տվյալ դեպքում), որ բերում է կապիտալի ներդրումով արդեն հարստացած հողը, դիֆերենցիալ ռենտա է ճիշտ այնպես, որպես թե հողն ի բնե ունեցել է այս առավելությունը, իսկ մյուս հողը դեռ նոր պետք է ձեռք բերի այն։
<br>
Ամենազվարճալի երևույթներից մեկն այն է, որ Ռիկարդոյի բոլոր հակառակորդները, որոնք մաքառում են արժեքը բացառապես աշխատանքով որոշելու դեմ, հողի տարբերություններից ծագող դիֆերենցիալ ռենտայի հանդեպ այն են ընդգծում, թե այստեղ աշխատանքի փոխարեն բնությունն է դառնում արժեքի որոշիչ. սակայն միաժամանակ այս որոշումը վերադրում են տեղադրությանը կամ թե,— այն էլ ավելի մեծ չափով,— այն կապիտալի տոկոսին, որը մշակման ժամանակ ներդրված է հողի մեջ։ Միևնույն աշխատանքը նույն արժեքն է գոյացնում տվյալ ժամանակում ստեղծված արդյունքի համար. բայց այս արդյունքի մեծությունը կամ թե քանակը, ուրեմն և արժեքի այն մասն էլ, որ բաժին է ընկնում այս արդյունքի համապատասխան մասին, աշխատանքի տվյալ քանակի դեպքում կախված է բացառապես արդյունքի քանակությունից, իսկ սա էլ իր հերթին՝ աշխատանքի տվյալ քանակի արտադրողականությունից, ոչ թև այս քանակի բացարձակ մեծությունից։ Արդյnք Արդյոք այս արտադրողականության պատճառը բնությո՞ւնն է, թե՞ հասարակությունը, բոլորովին նշանակություն չունի։ Այն դեպքում միայն, երբ ինքը այդ արտադրողականությունն աշխատանք, ուրեմն կապիտալ է նստում, նա բարձրացնում է արտադրության գինը մի նոր բաղադրամասով, մի բան, որ բնության սոսկական ներգործությամբ առաջանալ չի կարող։
===ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՑԱՐՁԱԿ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱՆ===
Դիֆերենցիալ ռենտայի վերլուծության ժամանակ մենք ելնում էինք այն ենթադրությունից, թե ամենավատ հողը ոչ մի հողային ռենտա չի վճարում կամ, ավելի ընդհանուր ձևով ասած, լոկ այն հողն է հողային ռենտա վճարում, որի արդյունքի արտադրության անհատական գինը արտադրության շուկան կարգավորող գնից ցածր է կանգնած լինում, այնպես որ այս եղանակով մի գերշահույթ է առաջ գալիս, որը փոխարկվում է ռենտայի։ Ամենից առաջ պետք է նշել , որ դիֆերենցիալ ռենտայի, որպես դիֆերենցիալ ռենտայի, օրենքը բոլորովին անկախ է հիշյալ ենթադրության ճիշտ կամ թե անճիշտ լինելուց։
Եթե մենք արտադրության ընդհանուր, շուկան կարգավորող գինն անվանենք P, ապա A ամենավատ հողատեսակի. արդյունքի համար P-ն համընկնում է նրա արտադրության անհատական գնի հետ. Հետևապես հետևապես այս գինը հավասար է արտադրության մեջ սպառված հաստատուն ու փոփոխուն կապիտալին պլյուս միջին շահույթը (= ձեռնարկուական եկամուտ, պլյուս տոկոս)։
Ռենտան այստեղ հավասար է զրոյի։ Լավագույն հողերի ամենամոտիկ B տեսակի արտադրության անհատական գինը = է , և P > , այսինքն՝ P-ն վճարում է ավելի, քան B հողատեսակի արդյունքի արտադրության իրական գինն Է։ Թող հիմա P—P´ P—P՛ = d. այսպիսով ուրեմն d-ն, P-ի ավելցուկը -ից վեր, այն գերշահույթն է, որ կորզում է այս B հողատեսակի ֆերմերը։ Այս d-ն փոխարկվում է ռենտայի, որը պիտի հողատիրոջը վճարել։ Թող C երրորդ հողատեսակի համար արտադրության իրական գինը լինի P՛՛, և P—P˝P—P՛՛= 2d. հետևաբար այս 2d-ն փոխարկվում է ռենտայի. նույնպես էլ D չորրորդ հողատեսակի համար արտադրության անհատական գինը թող լինի P´´´P՛՛՛, իսկ P—P´´´ P—P՛՛՛ =3d, որը հողային ռենտայի է փոխարկվում և այլն։ Հիմա ենթադրենք, թե A հողատեսակի համար արած այն ենթադրությանը, որ ռենտան = 0, և ուրեմն նրա արդյունքի գինը = P + 0, սխալ է։ Ընդհակառակն, ասենք, նա էլ է վճարում մի ռենտա = r։ Այստեղից երկու հետևություն ենք հանում.
'''Առաջին'''. A տեսակի հողի արդյունքի գինը չէր կարգավորվի նրա արտադրության գնով, այլ մի ավելցուկ կպարուրակեր կպարունակեր իր արտադրության գնից վեր, = կլիներ P + r։ Որովhետև Որովհետև եթե արտադրության կապիտալիստական եղանակը ենթադրվում է իր նորմալ ընթացքով, ուրեմն ենթադրվում է, թե այն r ավելցուկը, որ ֆերմերը վճարում է հողատիրոջը, որևէ մի հանուրդ չէ ոչ աշխատավարձից, ոչ էլ կապիտալի միջին շահույթից, ապա ֆերմերը տվյալ ավելցուկը կարող է վճարել այն հանգամանքի շնորհիվ միայն, որ նրա արդյունքը իր արտադրության գնից բարձր է ծախվում. հետևաբար այս արդյունքը ֆերմերին մի գերշահույթ կտար, եթե նա այս ավելցուկը ռենտայի ձևով չզիջեր հողատիրոջը։ Այս դեպքում բոլոր հողատեսակներից ստացվող և շուկայում գտնվող ամբողջ արդյունքի կարգավորիչ շուկայական գինը կլիներ ոչ թե արտադրության այն գինը, որ կապիտալն ընդհանրապես տալիս է արտադրության բոլոր ոլորտներում, այսինքն մի գին, որը հավասար է ծախսերին, պլյուս միջին շահույթը, այլ նա կլիներ արտադրության գինը, պլյուս ռենտան, P + r, ոչ թե P։ Որովհետև A տեսակի հողի արդյունքի գինն ընդհանրապես արտահայտում է կարգավորիչ ընդհանուր շուկայական գնի սահմանը, այն գնի, որով կարող է մատակարարվել ամբողջ արդյունքը, և այս չափով միայն կարգավորում է այդ ամբողջ արդյունքի գինը։
Սակայն, '''երկրորդ'''՝ թեև այս դեպքում հողի արդյունքի ընդհանուր գինն էապես կկերպափոխվեր, բայց դիֆերենցիալ ռենտայի օրենքն ամենևին չէր վերանա սրանով։ Որովհետև եթե A հողատեսակի արդյունքի գինն ու սրա հետ էլ ընդհանուր շուկայական գինը = P + r, ապա B, C, D և այլև հողատեսակների գինը նույն պես = կլիներ P + r։ Բայց որովհետև B հողատեսակի համար P — = d, ապա (P + r) — (+ r) նույնպես = կլիներ d, իսկ C-ի համար P—P˝ P—P՛՛ = (P + r) — (P՛՛ + r) = 2d, ինչպես որ D-ի Համարհամար, վերջապես, P — P´´´ P՛՛՛ = (P + r) — (P´´´ P՛՛՛ + r) = 3d և այլն։ Այսպիսով ուրեմն, դիֆերենցիալ ռենտան միևնույնը կլիներ առաջվա նման և կկարգավորվեր նույն օրենքով, թեև ռենտան այս օրենքից անկախ մի տարր կպարունակեր, և միաժամանակ հողի արդյունքի գնի հետ միասին մի ընդհանուր աճ կունենար։ Այստեղից հետևում է, թե խնդիրն ինչպես էլ որ լուծվի ամենից անպտղաբեր հողատեսակի ռենտայի վերաբերմամբ, դիֆերենցիալ ռենտայի օրենքը ոչ միայն անկախ է նրանից, այլև ավելին. բուն իսկ դիֆերենցիալ ռենտան իր բնույթի համեմատ ըմբռնելու միակ եղանակն այն է, որ ենթադրվի, թե A հողատեսակի ռենտան = 0։ Արդյոք սա իսկապե՞ս = 0, թե՞ > 0, նշանակություն չունի, որչափով որ դիֆերենցիալ ռենտան է ուշադրության առնվում, և իրոք չի մտնում հաշվի մեջ։
Հետևաբար, դիֆերենցիալ ռենտայի օրենքը հետագա հետազոտության արդյունքից անկախ է։
Արդ, եթե այստեղ հարց է տրվում այն ենթադրության հիմքի մասին, ըստ որի A ամենավատ հողատեսակի արդյունքը ոչ մի ռենտա չի վճարում, ապա պատասխանն անհրաժեշտորեն կարող է հետևյալը լինել. եթե հողի արդյունքի, ասենք, օրինակ, հացահատիկի շուկայական գինը մի այնպիսի բարձրության է հասել, որ A հողատեսակում ներդրելու նպատակով կատարած կապիտալի մի ավելադիր կանխավճարում արտադրության սովորական գինն է հատուցում, ուրեմն սովորական շահույթ է տալիս կապիտալին, ապա այս պայմանը բավական է A հողատեսակում ավելադիր կապիտալ ներդրելու համար։ Այսինքն՝ այս պայմանը բավական է կապիտալիստի համար, որ նոր կապիտալ ներդրի սովորական շահույթով ու նորմալ եղանակով շահեցնի։
Այստեղ պետք է նկատել, որ շուկայական գինն այս դեպքում էլ պետք է ավելի բարձր կանգնի, քան A-ի արտադրության գինն է։ Որովհետև հենց որ ավելադիր առաջարկ է ստեղծվում, ակներև է, որ պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը փոխվում է։ Առաջ անբավարար էր առաջարկը, հիմա բավարար է։ Ուրեմն գինը պիտի ընկնի։ Բայց որպեսզի գինը կարողանա ընկնել, նա պետք է առաջ ավելի բարձր կանգնած եղած լինի, քան A-ի արտադրության գինն է։ Բայց մշակման մեջ նոր մտած A հողատեսակի ավելի անպտղաբեր բնույթն այն ներգործությունն է ունենում, որ գինը նորից այնքան ցած չի ընկնում, որքան այն ժամանակ, երբ B հողատեսակի արտադրության գինն էր շուկան կարգավորում։ A-ի արտադրության գինը շուկայական գնի ոչ թե առժամանակյա, այլ համեմատորեն հարատև բարձրացման սահմանն է կազմում։— Ընդհակառակը, եթե մշակման նոր ենթարկված հողն ավելի պտղաբեր է, քան մինչև հիմա կարգավորիչ A հողատեսակը, և այնուամենայնիվ այն բավարար է ավելադիր պահանջարկը գոցելու համար միայն, ապա շուկայական գինն անփոփոխ է մնում։ Այն խնդրի հետազոտությունը, թե արդյոք ամենաստորին հողատեսակը ռենտա վճարում վճարո՞ւմ է, այս դեպքում էլ համընկնում է այստեղ քննարկվող դրույթ ի դրույթի հետ, որովհետև այստեղ էլ այն ենթադրությունը, թե A հողատեսակը ոչ մի ռենտա չի վճարում, նրանով կբացատրվեր, որ շուկայական գինը կապիտալիստական ֆերմերին հնարավորություն է տալիս կիրառված կապիտալը, պլյուս միջին շահույթը լիովին գոցելու համար, կարճ ասած՝ որ շուկայական գինը մատակարարում է նրան իր ապրանքի արտադրության գինը։
Համենայն դեպս կապիտալիստական վարձակալն այս պայմաններում կարող է A հողատեսակը մշակել, որչափով որ նա վարվելու է իբրև կապիտալիստ։ Ուրեմն հիմա արդեն առկա է այն պայմանը, որը հնարավորություն է տալիս հողատեսակում կապիտալը նորմալ կերպով շահեցնելու։ Բայց այս նախադրյալից, թե կապիտալը վարձակալի կողմից կարող էր A հողատեսակում ներդրվել կապիտալի արժեքի մեծացման միջին պայմանների համաձայն, եթե նա մինչև անգամ ոչ մի ռենտա էլ վճարելու չլիներ,— ամենևին չի հետևում այն եզրակացությունը, թե A տեսակին պատկանող այս հողն այժմ առանց այլևայլության ֆերմերի տրամադրության տակ է դրված։ Այն հանգամանքը, որ վարձակալը կարող էր իր կապիտալը սովորական շահույթով գործադրել, եթե հարկադրված չէ ռենտա վճարելու, բոլորովին էլ հիմք չէ հողատիրոջ համար, որ նա իր հողը ձրիաբար տրամադրի վարձակալին և այս ձեռնարկու-բարեկամի հանդեպ այնքան մարդասեր լինի, որ credit crédit gratuit [անվճար վարկ] մտցնի։ Մի այսպիսի ենթադրություն անել նշանակում է անտեսել հողային սեփականությունը, վերացած համարել հողային սեփականությունը, որի հենց գոյությունն է սահման դնում կապիտալի ներդրմանն ու սրա ազատ գործադրմանը հողագործության մեջ, մի սահման, որն ամենևին չի խորտակվում վարձակալի այն սոսկական խորհրդածությունից, թե հացահատիկի գների կացությունը նրան հնարավորություն է տալիս A հողատեսակը շահագործելով սովորական շահույթ քաղելու իր կապիտալից, եթե ինքը ոչ մի ռենտա չվճարեր, այսինքն եթե նա գործնականում կարողանար հողային սեփականությունը չեղյալ համարել։ Սակայն հողային սեփականության մոնոպոլիան, հողային սեփականությունն իբրև կապիտալի սահման ենթադրվում է արդեն դիֆերենցիալ ռենտայի դեպքում էլ, որովհետև եթե հողային սեփականությունը չլիներ, գերշահույթը չէր փոխարկվի հողային ռենտայի և վարձակալի փոխարեն հողի սեփականատիրոջը բաժին չէր ընկնի։ Եվ հողային սեփականությունն իբրև սահման շարունակում է հարատևել նաև այնտեղ, որտեղ ռենտան որպես դիֆերենցիալ ռենտա չքանում է, այսինքն A հողատեսակում։ Եթե մենք քննարկենք այն դեպքերը, երբ կապիտալիստական արտադրություն ունեցող մի երկրում կապիտալը կարող է ներդրվել հողում առանց ռենտա վճարելու, ապա կգտնենք, որ այդ բոլոր դեպքերը ենթադրում են հողային սեփականության եթե ոչ իրավաբանական, ապա փաստական վերացում, մի վերացում, որը սակայն կարող է կատարվել ըստ իրենց բնույթի բոլորովին յուրահատուկ ու պատահական հանգամանքներում միայն։
'''Առաջին''', եթե հողի սեփականատերն ինքը կապիտալիստ է, կամ թե կապիտալիստն ինքը հողի սեփականատեր է։ Այս դեպքում նա, եթե շուկայական գինը բավականաչափ բարձրացած է լինում, որպեսզի նրանով հատուցվի արտադրության գինը, այսինքն այդ հողում ծախսած կապիտալը պլյուս միջին շահույթը, ընդ որում այդ հողը հիմա A հողատեսակի մեջ է մտնում, — այս դեպքում նա կարող է '''հենց ինքը տնտեսագործել''' իր հողակտորի վրա։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև հողային սեփականությունը նրա նկատմամբ ոչ մի սահման չի դնում իր կապիտալը գործադրելու համար։ Նա կարող է հողի հետ վարվել իբրև բնության սոսկական տարրի հետ և ուրեմն կարող է ղեկավարվել բացառապես իր կապիտալի արժեքի մեծացման նկատառումներով, կապիտալիստական նկատառումներով։ Այսպիսի դեպքեր լինում են գործնականում, բայց որպես բացառություն միայն։ Ինչպես որ հողի կապիտալիստական մշակումը գործող կապիտալի ու հողային սեփականության անջատումն է ենթադրում, ճիշտ այնպես էլ նա իբրև ընդհանուր կանոն բացառում է հողի օգտագործումը նրա սեփականատիրոջ կողմից։ Իսկույն երևում է, որ սա զուտ պատահական բան է։ Եթե հացահատիկի աճած պահանջարկն A հողատեսակի ավելի մեծ ծավալի մշակումն է պահանջում, քան տնտեսագործող սեփականատիրոջ ձեռքին կա, ուրեմն եթե նրա մի մասը մշակվելու համար պետք է վարձակալվի, ապա իսկույն վերանում է այս ենթադրական ըմբռնումն այն սահմանի, որ հողային սեփականությունն է հանդիսանում կապիտալի ներդրման համար։ Ստացվում է մի անհամ հակասություն, նախ ելնել կապիտալի ու հողի, վարձակալի ու հողային սեփականատիրոջ անջատումից, որը համապատասխանում է արտադրության կապիտալիստական եղանակին, ու հետո էլ իբրև ընդհանուր կանոն հողային սեփականատիրոջ ինքնատնտեսազործում ինքնատնտեսագործում ենթադրել մինչև այն ծավալն ու ամենուրեք այնտեղ, որտեղ կապիտալը հողի մշակումից ոչ մի ռենտա չէր քաղի, եթե կապիտալից անկախ ու նրա հանդեպ ոչ մի հողային սեփականություն գոյություն չունենար։ (Տես Տե՛ս ստորև, 46-րդ գլխի սկզբում Ա. Սմիթից մեջ բերած հատվածը հանքարաններից ստացվող ռենտայի մասին)։ Հողային սեփականության այս վերացումը պատահական բնույթ է կրում։ Սա կարող է տեղի ունենալ և տեղի չունենալ։
'''Երկրորդ'''. վարձակալվող հողի կազմի մեջ կարող են գտնվել առանձին հողակտորներ, որոնք շուկայական գների տվյալ բարձրության ժամանակ ռենտա չեն բերում, հետևաբար՝ իրականում ձրի են տրվում, բայց հողատերն այսպես չի դատում, որովհետև նա աչքի առաջ ունի վարձակալած հողի ռենտայի ամբողջ գումարը, ոչ թե իր առանձին հողակտորների մասնահատուկ ռենտան։ Այս դեպքում ֆերմերի համար, որչափով որ վարձակալվող հողի ռենտա չբերող բաղադրամասերն են ուշադրության առնվում, հողային սեփականությունն, իբրև կապիտալի ներդրման սահման, վերանում է և այն էլ՝ հենց հողատիրոջ հետ կնքած պայմանագրի շնորհիվ։ Բայց նա այս կտորների համար ռենտա չի վճարում լոկ այն պատճառով, որ նա այն հողի համար, որի բաղադրամասն են կազմում նրանք, ռենտա վճարում է։ Այստեղ ենթադրվում է հենց ճիշտ մի այնպիսի կոմբինացիա, երբ պակասող առաջարկը մատակարարելու համար պետք է A ավելի վատ հողատեսակին դիմեն ոչ թե իբրև արտադրության ինքնակա, նոր բնագավառի, այլ իբրև ավելի լավ հողի կազմի մեջ մտնող ու նրանից անբաժանելի մի հողակտորի։ Իսկ հետազոտելիք դեպքը հենց այն է, երբ A հողատեսակի տարածությունները պիտի ինքնակայորեն շահագործվեն, ուրեմն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալների պարագայում պիտի ինքնակայորեն վարձակալության տրվեն։
'''Երրորդ'''. վարձակալը կարող է միևնույն վարձակալած հոգում ավելադիր կապիտալ ներդրել, թեև գոյություն ունեցող շուկայական գների ժամանակ այս եղանակով ձեռք բերած ավելադիր արդյունքը նրան միմիայն արտադրության գինն է ապահովում, սովորական շահույթ է բերում, բայց նրան հնարավորություն չի տալիս ավելադիր ռենտա վճարելու։ Այսպիսով ուրեմն, հողում ներդրած կապիտալի մի մասով նա վճարում է հողային ռենտա, մյուսով չի վճարում։ Իսկ թե այս ենթադրությունը որքան քիչ է լուծում պրոբլեմը, երևում է հետևյալից։ Եթե շուկայական գինը (և միաժամանակ հողի պտղաբերությունը) նրան հնարավորություն է տալիս լրացուցիչ կապիտալի համար գերարդյունք ստանալու, որը հին կապիտալի նման նրան մի գերշահույթ է տալիս արտադրության գնից զատ, ապա նա այս գերշահույթը հենց ինքն է գրպանում վարձակալական պայմանագրի ամբողջ տևողության ընթացքում։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև քանի դեռ վարձակալական պայմանագիրը հարատևում է, վերացած է այն սահմանը, որ ստեղծում է հողային սեփականությունը նրա կապիտալի ներդրվելու նկատմամբ։ Սակայն այն հասարակ հանգամանքը, որ այս գերշահույթն ապահովելու համար պետք է ավելադիր ավելի վատ հող մշակման ենթարկվի ինքնակայորեն և ինքնակայորեն էլ վարձակալության տրվի, անառարկելիորեն ապացուցում է, թե հին հողում ավելադիր կապիտալի ներդրումը բավական չի լինում պահանջվող աճած առաջարկն ապահովելու համար։ Մի ենթադրությունը բացառում է մյուսը։ Ճիշտ է, հիմա կարելի էր ասել, թե A ամենավատ հողատեսակի ռենտան հենց ինքը դիֆերենցիալ ռենտա է՝ համեմատած կա՛մ այն հողի հետ, որ սեփականատերն ինքն է մշակում (սակայն այս լինում է զուտ իբրև պատահական բացառություն), կա՛մ էլ այն հին վարձակալած հողերում արված կապիտալի ավելադիր ներդրումների հետ, որոնք ռենտա չեն տալիս։ Բայց այս կլիներ 1) մի այնպիսի դիֆերենցիալ ռենտա, որը հողատեսակների պտղաբերության տարբերությունից չէր ծագի և որը հետևաբար '''չէր ''' ենթադրի, թե A հողատեսակը ոչ մի ռենտա չի բերում, և նրա արդյունքը ծախվում է արտադրության գնով։ Իսկ 2) այն հանգամանքը, թե արդյոք միևնույն վարձակալած հոգում արված կապիտալի ավելադիը ներդրումները ռենտա տալիս ենք թև թե ոչ, բոլորովին նշանակություն չունի այն պարագայի համար, թե A տեսակի նոր մշակելի հողը ռենտա վճարո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպես որ, օրինակ, մի նոր ինքնակա գործարանային ձեռնարկություն հիմնելու համար ոչ մի նշանակություն չունեցող հանգամանք է այն, թե միևնույն ձեռնարկած ճյուղի մի ուրիշ գործարանատեր իր կապիտալի մի մասը ամբողջովին իր ձեռնարկության մեջ շահեցնելու հնարավորություն չունենալով՝ տոկոսաբեր թղթերի մեջ է ներդրում, թե այնպիսի առանձին ընդլայնումներ է մտցնում, որոնք նրան լրիվ շահույթ չեն տալիս։ Բայց և այնպես տոկոսից շատ են տալիս։ Այս նրա համար երկրորդական բան է։* Ընդհակառակը, լրացուցիչ նոր ձեռնարկությունները պետք է միջին շահույթ բերեն, և հիմնվում են հենց այս ակնկալությամբ։ Անշուշտ, հին վարձակալած հողերում արված կապիտալի ավելադիր ներդրումներն ու A հողատեսակի նոր տարածության լրացուցիչ մշակումը սահմաններ են ստեղծում միմյանց համար։ Այն սահմանը, մինչև որտեղ կարող է ավելադիր կապիտալը ներդրվել միևնույն վարձակալած հողի մևջ արտադրության ավելի աննպաստ պայմաններում, տրված է լինում A հողատեսակում արվող մրցող նոր ներդրումներով. մյուս կողմից՝ այն ռենտան, որ կարող է տալ այս հողատեսակը, սահմանափակվում է հին վարձակալած հողերում արված կապիտալի մրցող ավելադիր ներդրումների շնորհիվ։
Սակայն այս բոլոր կեղծ խուսափանքները չեն լուծում պրոբլեմը, որը պարզապես դրված՝ այս է. ենթադրենք, թե հացահատիկի (սա այս հետազոտության ընթացքում հողի բոլոր արդյունքների ներկայացուցիչն է մեզ համար) շուկայական գինը բավարար է այն բանի համար, որ A հողատեսակի մեկ մասը մշակման մեջ ներքաշվել կարողանար, և որ այո այս նոր դաշտերում ներդրված կապիտալը կարողանա ապահովել արդյունքի համար արտադրության գինը, այսինքն՝ կապիտալի փոխհատուցումը, պլյուս միջին շահույթը։ Ուրեմն ենթադրենք, թև A հողատեսակում կապիտալի արժեքի նորմալ մեծացման պայմաններն առկա են։ Այս բավակա՞ն է։ Կարող Կարո՞ղ է այս կապիտալն իսկապես ներդրվել այս դեպքում։ Թե՞ շուկայական գինը պետք է այնքան բարձրանա, որ A ամենավատ հողն էլ ռենտա տա։ Ուրեմն հողի սեփականատիրոջ մենաշնորհը կապիտալի ներդրման հանդեպ դնում է մի սահման, որը զուտ կապիտալիստական տեսակետից գոյություն չէր ունենա, եթե այս մենաշնորհը չլիներ։ Հենց հարցադրման պայմաններից բխում է, որ եթե, օրինակ, հին վարձակալած հողերում կան կապիտալի այնպիսի ավելադիր ներդրումներ, որոնք տվյալ շուկայական գնի դեպքում ռենտա չեն բերում, այլ տալիս են միջին շահույթ միայն, ապա այս հանգամանքն ամենևին չի լուծում այն հարցը, թե արդյոք կապիտալը հիմա կարող կարո՞ղ էր իսկապես ներդրվել A հողատեսակում, որը նույնպես կտար միջին շահույթ, բայց ոչ ռենտա։ Բայց հարցն էլ հենց ճիշտ այս է։ Որ ռենտա չտվող ավելադիր կապիտալաներդրումները պահանջարկը չեն բավարարում, այս ապացուցվում է A տեսակի նոր հողեր ներքաշելու անհրաժեշտությամբ։ Եթե A հողի ավելադիր մշակում տեղի է ունենում լոկ այնչափով, որչափով որ սա ռենտա է տալիս, ուրեմն ավելի շատ է տալիս, քան արտադրության գինն է, ապա միմիայն երկու դեպք է հնարավոր։ Կա՛մ շուկայական գինը պետք է այնքան բարձր լինի, որ հին վարձակալած հողերում արված կապիտալի նույնիսկ վերջին ավելադիր ներդրումները գերշահույթ տան, սա ֆերմերի՞ գրպանը մտնի, թե՞ հողատիրոջ, միևնույն է։ Այս դեպքում գնի բարձրանալն ու կապիտալի վերջն ավելադիր ներդրումների այս գերշահույթը հետևանք կլիներ այն բանի, որ A հողը չի կարող մշակվել, եթե նա ռենտա չի տալիս։ Որովհետև եթե արտադրության գինը, սոսկական միջին շահույթը բավական լիներ մշակման համար, ապա գինն այնքան չէր բարձրանա, և նոր հողերի մրցումն արդեն մեջտեղ կգար, հենց որ նրանք արտադրության սոսկ այս գինը տային։ Ռենտա չտվող հին վարձակալած հողերում արված կապիտալի ավելադիր ներդրումների հետ այս դեպքում կմրցեին A հողում արվող կապիտալի այն ներդրումները, որոնք նույնպես ռենտա չէին տա։— Կա՛մ թե չէ՝ հին վարձակալած հողերում վերջին կապիտալի վերջին ներդրումները ռենտա չեն տալիս, բայց և այնպես շուկայական գինն այնքան բավարար չափով է բարձրացել, որ A հողը կարողանում է մշակման ենթարկվել և ռենտա է տալիս։ Ռենտա չտվող ավելադիր կապիտալաներդրումն այս դեպքում հնարավոր էր այն պատճառով միայն, որ A հողը չի կարող մշակվել, մինչև որ շուկայական գինը նրան հնարավորություն չտա ռենտա բերելու։ Առանց այս պայմանի նրա մշակույթն արդեն կսկսվեր գնի ավելի ցածր մակարդակի ժամանակ, և հին վարձակալած հողերում արվող ավելի հետագա կապիտալաներդրումները, որոնք առանց ռենտայի սովորական շահույթ տալու համար կարիք ունեն բարձր շուկայական գնի, տեղի ունենալ չէին կարող։ Չէ՞ որ բարձր շուկայական գնի ժամանակ էլ նրանք միայն միջին շահույթ են տալիս։ Հետևաբար, ավելի ցածր գնի պայմաններում, որն A հողի մշակվելու դեպքում սրա արտադրության գնի համար կարգավորիչ կլիներ, նրանք այս շահույթը չէին տա, ուրեմն տվյալ ենթադրության պարագայում առհասարակ այդ ներդրումները չէին կատարվի։ Ճիշտ է, A հողի ռենտան այսպիսով դիֆերենցիալ ռենտա կկազմեր՝ համեմատած հին վարձակալած հողերում արված կապիտալի այս ներդրումների հետ, որոնք ռենտա չեն տալիս։ Բայց որ A-ի հողաբաժինները մի այսպիսի դիֆերենցիալ ռենտա են գոյացնում, հետևանք է լոկ այն բանի, որ սրանք ընդհանրապես մատչելի չեն մշակման համար, եթե չեն սկսում ռենտա տալ. որ, հետևաբար, ինքնըստինքյան հողատեսակների ոչ մի տարբերությամբ չպայմանավորված այս ռենտայի անհրաժեշտությունն է առաջ գալիս և սահման է դնում հին վարձակալած հողերում կապիտալների ավելադիր հնարավոր ներդրման հանդեպ։ Երկու դեպքում էլ A հողի ռենտան հացահատիկի գների բարձրանալու հասարակ հետևանք չէր լինի, այլ ընդհակառակը. այն հանգամանքը, որ ամենավատ հողը պետք է ռենտա տա, որպեսզի նրա մշակումն առհասարակ թույլատրվի, պատճառ կլիներ, որ հացահատիկի գները բարձրանան մինչև այն կետը, երբ այս պայմանը կարող է իրացվել։
Դիֆերենցիալ ռենտան այն յուրահատկությունն ունի, որ հողային սեփականությունն այստեղ լոկ որսում է այն գերշահույթը, որն այլապես վարձակալը կգրպաներ և որոշ պարագաներում, իր վարձակալական պայմանագրի տևողության ընթացքում, իրոք գրպանում է։ Հողային սեփականությունն այստեղ պատճառն է ապրանքագնի այն մի մասի լոկ փոխանցման, որն առաջանում է առանց նրա գործակցության (առաջանում է, ընդհակառակն, այն բանի հետևանքով, որ շուկայական գինը կարգավորող արտադրության գինը մրցմամբ է որոշվում) և որը գերշահույթի է վերածվում,— պատճառ է այն բանի, որ գնի այս մասը մեկ անձից փոխանցվում է մի ուրիշին, կապիտալիստից՝ հողատիրոջը։ Բայց հողային սեփականությունն այստեղ այն պատճառը չէ, որն '''ստեղծում է ''' գնի այս բաղադրամասը կամ թե գնի այն բարձրացումը, որի նախադրյալը հիշլայ հիշյալ բաղադրամասն է։ Ընդհակառակը, եթե A ամենավատ հողատեսակը չի կարող մշակվել, չնայած որ նրա մշակումն արտադրության գինը կտար,— մինչև որ արտադրության այս գնից վեր ավելցուկ ռենտա բերի, ապա հողային սեփականությունը գնի այս բարձրացման ստեղծագործիչ պատճառն է։ '''Հողային սեփականությունն ինքն է ռենտա ստեղծել։ ''' Բանն ամենևին չի փոխվում նրանից, եթե, ինչպես քննարկված երկրորդ դեպքում էր, A հողից հիմա վճարվող ռենտան դիֆերենցիալ ռենտա է կազմում՝ համեմատած հին վարձակալած հողերում արված կապիտալի վերջին ավելադիր ներդրումների հետ, որոնք միմիայն փոխհատուցում են արտադրության գինը։ Որովհետև լոկ այն հանգամանքը, որ A հողի մշակումը չի կարող սկսվել, մինչև կարգավորիչ շուկայական գինը այնքան վեր բարձրանա, որ A հողը ի վիճակի լինի ռենտա քերելու,— լոկ այս հանգամանքն է այստեղ այն բանի պատճառը, որ շուկայական գինը բարձրանում է մինչև մի այնպիսի կետ, երբ հին վարձակալած հողերում արված կապիտալի վերջին ներդրումները, ճիշտ է, միմիայն իրենց արտադրության գինն են փոխհատուցում, բայց արտադրության մի այնպիսի գին, որը միաժամանակ ռենտա է տալիս A հողի համար։ Որ սա ընդհանրապես պետք է ռենտա վճարի, այստեղ պատճառն է այն բանի, որ ստեղծվում է դիֆերենցիալ ռենտա A հողի ու հին վարձակալած հողերում արված կապիտալի վերջին ներդրումների միջև։
Երբ մենք ընդհանրապես խոսում ենք այն մասին, թե — արտադրության գնով հացահատիկի գնի կարգավորումը ենթադրելիս — A հողատեսակը ռենտա չի վճարում, ապա մենք ռենտան վերցնում ենք բառի կատեգորիկ իմաստով։ Եթե ֆերմերը վճարում է մի այնպիսի կալութավարձ, որը հանուրդ է կազմում կամ իր բանվորների նորմալ աշխատավարձից, կամ էլ իր սեփական նորմալ միջին շահույթից, ապա նա չի վճարում ոչ մի ռենտա, իր ապրանքի ոչ մի մաս, որը ապրանքի գնի ինքնակա բաղկացուցիչ մասը լիներ, տարբերվելով աշխատավարձից ու շահույթից։ Արդեն առաջ նշել ենք, որ գործնականում այս պատահում է միշտ։ Որչափով որ մի երկրում գյուղատնտեսական բանվորների աշխատավարձն ընդհանրապես իջեցվում է աշխատավարձի նորմալ միջին մակարդակից ցած և ուրեմն աշխատավարձից կատարված հանուրդը, աշխատավարձի մեկ մասը ռենտայի մեջ է մտնում ընդհանրապես, ապա այս ոչ մի բացառիկ դեպք չի կազմում նաև ամենավատ հողի վարձակալի համար։ Արտադրության նույն այն գնի մեջ, որը հնարավոր է դարձնում ամենավատ հողի մշակումը, այս ցածր աշխատավարձն արդեն կազմում է մի բաղադրիչ հաշվեհոդվածը, և հետևաբար արդյունքի վաճառվելն իր արտադրության գնով՝ այս հողի վարձակալին հնարավորություն չի տալիս ռենտա վճարելու։ Հողատերը կարող է իր հողը վարձով տալ մի բանվորի էլ, որը հոժար է ամենը կամ թե մեծ մասն այն բանի, որ վաճառագինը թողնում է նրան աշխատավարձից վեր, ուրիշին վճարելու ռենտայի ձևով։ Սակայն այս բոլոր դեպքերում բնավ իսկական ռենտա չի վճարվում, թեև կալութավարձ վճարվում է։ Բայց որտեղ արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող հարաբերություններ գոյություն ունեն, ռենտան ու կալութավարձը պետք է համընկնեն։ Իսկ այս նորմալ հարաբերությունն է հենց, որ մենք այստեղ պիտի հետազոտենք։
Եթե նույնիսկ վերևում քննարկված դեպքերը, երբ արտադրության կապիտալիստական եղանակի շրջանակներում իրոք կարող են կապիտալի ներդրումներ կատարվել հողում՝ առանց ռենտա բերելու,— ամենևին վճռող նշանակություն չունեն մեր պրոբլեմի լուծման համար, ապա էլ ավելի քիչ նշանակություն ունի գաղութային հարաբերությունների վկայակոչումը։ Գաղութը գաղութ դարձնողը,— մենք այստեղ խոսում ենք բուն երկրագործական գաղութների մասին միայն,— բնական կացության մեջ գտնվող պտղաբեր հողերի մասսան չէ մենակ։ Այլ, ընդհակառակը, նրանց գաղութ դարձնողը այն հանգամանքն է, որ այս հողերը յուրացված չեն, հողային սեփականության չեն ենթարկված։ Հին երկրների ու գաղութների միջև, որչափով որ հողն է ուշադրության առնվում, վիթխարի տարբերություն առաջ բերողն այս է.— հողային սեփականության իրավաբանական կամ թե փաստական բացակայությունը, ինչպես Wakefield-ն<ref>Wakefield «England and America». London, 1838, . համեմատի՛ր նաև [«Կապիտալ»] I գիրք, գլուխ XXV։</ref> է ճիշտ նկատել ու նրանից շատ առաջ էլ՝ Միրաբո հայրը, Ֆիզիոկրատը, և ուրիշ ավելի հին տնտեսագետներ էին հայտնագործել։ Այստեղ ամենևին նշանակություն չունի, թե արդյոք գաղութականներն առանց այլևայլության հողն իրենք յուրացնո՞ւմ են, թե՞ հողի գնի մի անվանական տիտղոսի տակ պետությանն իրոք որևէ վճար են տալիս՝ հողի վրա վավերական իրավատիտղոս ձեռք բերելու համար։ Նշանակություն չունի այն հանգամանքն էլ, որ արդեն բնակություն հաստատած գաղութականները հողի իրավաբանական սեփականատերերն են լինում։ Փաստորեն այստեղ հողային սեփականությունը ոչ մի սահման չի դնում կապիտալի ներդրման հանդեպ, կամ էլ առանց կապիտալի աշխատանք ներդրելու հանդեպ. արդեն բնակություն հաստատած գաղութականների կողմից հողի մեկ մասի գրավումը չի բացառում նոր եկվորների համար այն հնարավորությունը, որով սրանք կարող են նորանոր հողեր դարձնել իրենց կապիտալի կամ իրենց աշխատանքի կիրառման ոլորտներ։ Հետևաբար, եթե պետք է լինում հետազոտել, թե հողային սեփականությունն ինչպես է ներգործում հողի արդյունքների գների ու ռենտայի վրա այնտեղ, որտեղ հողն իբրև կապիտալի ներդրման դաշտ սահմանափակված է, ապա վերին աստիճանի տափակ բան է բուրժուական ազատ գաղութների մասին խոսելը, որտեղ ոչ արտադրության կապիտալիստական եղանակ գոյություն ունի երկրագործության մեջ, ոչ էլ նրան համապատասխանող հողային սեփականության ձև. վերջինս այստեղ առհասարակ գոյություն չունի փաստորեն։ Այսպես է վարվում, օրինակ, Ռիկարդոն հողային ռենտային վերաբերյալ գլխում։ Սկզբում նա ասում է, թե ուզում է հետազոտել այն ներգործությունը, որ հողի յուրացում անում է հողի արդյունքների արժեքի վրա, և սրանից անմիջապես հետո իբրև լուսաբանում վերցնում է գաղութները, որտեղ, նրա ենթադրությամբ, հողը համեմատաբար պրիմիտիվ պայմաններում է գտնվում և նրա շահագործումը սահմանափակված չէ հողային սեփականության մենաշնորհով։
Հողի սոսկ իրավաբանական սեփականությունը հողային ռենտա չի ստեղծում սեփականատիրոջ համար։ Բայց, իհարկե նա սրան իշխանություն է տալիս իր հողն այնքան ժամանակ զերծ պահելու շահագործումից, մինչև որ տնտեսական հարաբերությունները հնարավոր դարձնեն նրա մի այնպիսի շահեցումը, որը հողատիրոջը ավելցուկ տա, ընդ սմին հողը կկիրառվի բուն երկրագործության երկրագործությա՞ն համար, թե՞ ուրիշ արտադրական նպատակներով, ինչպես, օրինակ, շենքերի համար և այլն, միևնույն է։ Հողատերը չի կարող շատացնել կամ չքացնել քչացնել զբաղման այս դաշտի բացարձակ քանակը, այլ կարող է փոխել սրա այն քանակը միայն, որը շուկայում է գտնվում։ Այստեղից էլ, ինչպես արդեն նկատել է Ֆուրյեն, բխում է այն բնորոշ իրողությունը, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում հողի համեմատաբար նշանակալից մասը միշտ մնում է անմշակ վիճակում։
Եթե ուրեմն այն դեպքն ենք ենթադրում, որ պահանջարկը նոր հողերի մշակումն է պահանջում, ասենք, ավելի անպտղաբեր հողերի, քան մինչև հիմա մշակվածներն են,— արդյոք հողի սեփականատերն այս հողերը ձրի կտա կտա՞ վարձակալին այն պատճառով, որ հողի արդյունքի շուկայական գինը բավականաչափ բարձրացել է, այնպես որ այս հողում արվող կապիտալի ներդրումը ֆերմերին փոխհատուցում է արտադրության գինը և հետևաբար նրան սովորական շահույթ է տալիս։ Ամենևին։ Կապիտալի ներդրումը պետք է ռենտա տա նրան։ Նա հողը վարձով տալիս է այն ժամանակ միայն, երբ նրան կարող են կալութավարձ վճարել։ Ուրեմն շուկայական գինը պետք է արտադրության գնից վեր բարձրանալով հասնի P + r-ի, որպեսզի կարելի լինի հողի սեփականատիրոջը ռենտա վճարել։ Որովհետև ենթադրության համաձայն հողային սեփականությունն առանց վարձակալման ոչինչ չի բերում, հետևաբար տնտեսական տեսակետից ոչ մի արժեք չունի, ուստի բավական է շուկայական գնի մի փոքրիկ բարձրացում արտադրության գնից վեր, որ ամենավատ տեսակի նոր հող շուկա հանվի։
Արդ, հարց է առաջ գալիս.— ամենավատ հոգի բերած հոգային հողային ռենտայից, որը չի կարող բխեցվել պտղաբերության տարբերությունից, արդյոք հետևում հետևո՞ւմ է, որ հողի արդյունքի գինն անհրաժեշտորեն մի մոնոպոլ գին է սովորական իմաստով, թե՞ միջին, որի մեջ ռենտան մտնում է նույնպիսի ձևով, ինչպես հարկը, միայն թե պետության փոխարեն հողի սեփականատերն է հարկը գանձում։ Որ այս հարկը իր տնտեսական որոշ սահմաններն ունի, հասկանալի է ըստինքյան։ Նա սահմանափակված է հին վարձակալած հողերում արված կապիտալ ավելադիր ներդրումներով, հողի օտարերկրյա արդյունքների մրցմամբ, որոնց ազատ ներմուծումն է ենթադրվում,— հողի սեփականատերերի փոխադարձ մրցմամբ, վերջապես սպառորդների պահանջմունքով ու վճարունակությամբ։ Բայց այստեղ խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե արդյոք այն ռենտան, որ ամենավատ հողն է վճարում, մտնո՞ւմ է իր արդյունքի գնի մեջ, որը ենթադրության համաձայն կարգավորում է արտադրության ընդհանուր գինը,— մտնում է նույն նո՞ւյն եղանակով, ինչպես հարկը մտնում է այն ապրանքի գնի մեջ, որի վրա գրված է այն, այսինքն՝ իբրև այդ ապրանքի արժեքից անկախ մի տարր։
Այս ամենևին չի հետևում անհրաժեշտորեն, և այսպես պնդել են լոկ այն պատճառով, որ մինչև հիմա չեն հասկացել ապրանքների արժեքի ու նրանց արտադրության գնի միջև եղած տարբերությունը։ Մենք տեսանք, որ մի որևէ ապրանքի արտադրության գինն ամենևին նույնը չէ, ինչ որ նրա արժեքն է, թեև ապրանքների արտադրության գներն, իրենց ամբողջությամբ քննարկված, կարգավորվում են նրանց ընդհանուր արժեքով միայն, և չնայած որ ապրանքների տարբեր տեսակների արտադրության գների շարժումը, մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելիս, բացառապես որոշվում է նրանց արժեքների շարժմամբ։ Մենք ցույց տվինք, որ մի որևէ ապրանքի արտադրության գինը կարող է նրա արժեքից ավելի բարձր կամ թե ավելի ցածր լինել և միմիայն իբրև բացառություն է համընկնում նրա արժեքի հետ։ Ուստի այն իրողությունը, որ հողի արդյունքները ծախվում են իրենց արտադրության գնից բարձր, դեռ ամենևին չի ապացուցում, թե նրանք իրենց արժեքից էլ բարձր են ծախվում ինչպես և այն իրողությունը, որ արդյունաբերական արդյունքները միջին հաշվով ծախվում են իրենց արտադրության գներով, բոլորովին չի ապացուցում, թե նրանք ըստ իրենց արժեքի են ծախվում։ Հնարավոր է, որ երկրագործական արդյունքները ծախվեն իրենց արտադրության գնից բարձր ու իրենց արժեքից ցածր, ինչպես որ, մյուս կողմից, արդյունաբերական բազմաթիվ ապրանքներ արտադրության գինը բերում են լոկ այն պատճառով, որ իրենց արժեքից բարձր են ծախվում։
Այսպիսով ուրեմն, ռենտայի այն ձևի համար, որը մենք այստեղ հետազոտում ենք և որը կարող է ստացվել այս ենթադրության պարագայում միայն, բավական է հիշյալ ենթադրությունն անելը։ Որտեղ վերանում է այս վարկածը, նրան համապատասխանող ռենտան էլ վերանում է։
Սակայն այն սոսկական իրողությունը, որ երկրագործական արդյունքների արժեքը նրանց արտադրության գնի համեմատությամբ մի ավելցուկ է տալիս, այս իրողությունն ինքը մենակ ամենևին բավական չէր լինի բացատրելու այն, որ գոյություն ունի հողատեսակների պտղաբերության կամ թե միևնույն հողում արված կապիտալի հաջորդական ներդրումների պտղաբերության տարբերությունից անկախ մի հողային ռենտա, կարճ ասած՝ դիֆերենցիալ ռենտայից իր ըմբռնումով լոկ մի ռենտա, որն այս պատճառով մենք կարող ենք '''բացարձակռենտա''' ռենտա անվանել։ Մանուֆակտուրային արդյունքների մի ամբողջ շարք այն հատկությունն ունի, որ նրանց արժեքը նրանց արտադրության գնից բարձր է, սակայն սրա հետևանքով նրանք միջին շահույթից վեր ավելցուկ կամ գերշահույթ չեն տալիս, որը կարողանար ռենտայի փոխարկվել։ Ընդհակառակը։ Արտադրության գնի ու սրանում պարփակված շահույթի ընդհանուր նորմայի գոյությունն ու հասկացողությունը հիմնվում են այն բանի վրա, որ առանձին ապրանքները ծախվում են ոչ ըստ իրենց արժեքի։ Արտադրության գները ծագում են ապրանքների արժեքների համահավասարեցումից, որն արտադրության տարբեր ոլորտներում գործադրված համապատասխան կապիտալ արժեքների փոխհատուցումից հետո ամբողջ հավելյալ արժեքը բաշխում է ոչ թե այն համամասնությամբ, որով նա արտադրված է արտադրության առանձին ոլորտներում և որով ուրեմն նրանց արդյունքների մեջ է պարունակվում, այլ բաշխում է կանխավճարված կապիտալների մեծության համեմատ։ Միայն այս ձևով են առաջ գալիս միջին շահույթն ու ապրանքների արտադրության գինը, որի բնորոշ տարրն է կազմում միջին շահույթը։ Կապիտալների մշտական տենդենցն է մրցման միջոցով առաջ բերել ամբողջ կապիտալի կողմից արտադրված հավելյալ արժեքի բաշխման այս համահավասարեցումն ու հաղթահարել այս համահավասարեցմանը խանգարող բոլոր արգելքները։ Այստեղից էլ առաջ է գալիս լոկ այնպիսի գերշահույթներ հանդուրժելու նրանց տենդենցը, որոնք բոլոր հանգամանքներում ծագում են ոչ թե ապրանքների արժեքների ու նրանց արտադրության գների միջև եղած տարբերությունից, այլ, ընդհակառակն, ընդհանուր, շուկան կարգավորող արտադրության գնի ու սրանից զանազանվող արտադրության անհատական գների տարբերությունից,— գերշահույթներ, որոնք ուրեմն ստացվում են ոչ թե արտադրության երկու տարբեր ոլորտների տարբերությունից, այլ արտադրության ամեն մի ոլորտի սահմաններում, որոնք հետևաբար չեն ներգործում տարբեր ոլորտների արտադրության ընդհանուր գների, այսինքն շահույթի ընդհանուր նորմայի վրա, այլ, ընդհակառակը, ենթադրում են արժեքների փոխարկումն արտադրության գների, ենթադրում են շահույթի ընդհանուր նորմայի գոյությունը։ Սակայն, ինչպես առաջ պարզաբանել ենք, այս ենթադրությունը հիմնվում է այն իրողության վրա, որ հասարակական ամբողջ կապիտալը շարունակ փոփոխվող համամասնությամբ բաշխվում է արտադրության տարբեր ոլորտների միջև, որ կապիտալները շարունակ ներգագթում ներգաղթում և արտագաղթում են, որ նրանք փոխադրելի են մի ոլորտից դեպի մեկ ուրիշը, կարճ ասած՝ որ նրանք ազատորեն շարժվում են արտադրության այս տարբեր ոլորտների միջև, որպես հասարակական ամբողջ կապիտալի ինքնակա մասերի ներդրման համար նույնքան տրամադրելի մարզերի միջև։ Ընդ սմին ենթադրվում է, որ ոչ մի արգելակ, բացի միմիայն պատահական ու ժամանակավոր արգելակներից, չի խանգարում, որ արտադրության մի այնպիսի ոլորտում, օրինակ, որտեղ ապրանքների արժեքը նրանց արտադրության գնից բարձր է, կամ թե որտեղ արտադրված հավելյալ արժեքը միջին շահույթից բարձր է, կապիտալների մրցումն արժեքը վերածի արտադրության գնի և սրանով էլ արտադրության այս ոլորտի հավելութային հավելյալ արժեքը համամասնորեն բաշխի կապիտալի շահագործած բոլոր ոլորտների միջև։ Բայց եթե հակառակն է տեղի ունենում, եթե կապիտալը բախվում է մի օտար ուժի, որին միմիայն մասամբ կամ ամենևին չի կարող հաղթահարել և որը սահմանափակում է նրա ներդրումն արտադրության առանձին ոլորտներում, թույլատրում է այս ներդրումն այնպիսի պայմաններով միայն, որոնք ամբողջովին կամ թե մասամբ բացառում են հավելյալ արժեքի հիշյալ ընդհանրական համահավասարեցումր միջին շահույթի նկատմամբ, ապա ակներև է, որ արտադրության այսպիսի ոլորտներում, որտեղ ապրանքների արժեքն իրենց արտադրության գնից վեր մի ավելցուկ է տալիս, հենց սրա հետևանքով մի գերշահույթ կծագեր, որը կարող էր ռենտայի փոխարկվել ու իբրև այսպիսին ինքնակայանալ շահույթի հանդեպ։ Իսկ իբրև այսպիսի օտար ուժ ու արգելակ հանդես է գալիս հողասեփականությունը կապիտալի դեմ՝ հողում արվող նրա ներդրումների ժամանակ, կամ հողի սեփականատերը՝ կապիտալիստի դեմ։
Հողի սեփականությունն այստեղ այն պատնեշն է, որը մինչև հիմա չմշակված կամ թե չվարձակալված հողում կապիտալի ոչ մի նոր ներդրում չի թույլատրում առանց մաքս վերցնելու, այսինքն առանց ռենտա պահանջելու, չնայած որ նոր մշակման մեջ քաշված հողը մի այնպիսի տեսակի է պատկանում, որը դիֆերենցիալ ռենտա չի տալիս և որը, եթե հողային սեփականությունը չլիներ, շուկայական գնի մի աննշան բարձրացման ժամանակ արդեն կարող էր մշակվել, այնպես որ կարգավորիչ շուկայական գինն այս ամենավատ հողը մշակողին միմիայն նրա արտադրության գինը կհատուցեր։ Սակայն այն սահմանի հետևանքով, որ հողի սեփականությունն է դնում, շուկայական գինը պետք է բարձրանալով հասնի մի այնպիսի կետի, երբ հողը կարող է արտադրության գնից վեր եղած ավելցուկ, այսինքն ռենտա վճարել։ Բայց որովհետև երկրագործական կապիտալի արտադրած ապրանքների արժեքը, ենթադրության համաձայն, նրանց արտադրության գնից բարձր է, ուստի այս ռենտան (բացի այն մի դեպքից, որ իսկույն հետազոտելու ենք) կազմում է արժեքի ավելցուկն արտադրության գնի համեմատությամբ կամ թե այդ ավելցուկի մի մասը։ Թե արդյոք ռենտան հավասար է արժեքի ու արտադրության գնի ամբողջ տարբերությանը, թե՞ հավասար է այս տարբերության ավելի մեծ կամ թե ավելի փոքր մի մասին, այս ամբողջովին կախված կլինի առաջարկի ու պահանջարկի հարաբերությունից և նոր մշակման մեջ քաշված մարզի ծավալից։ Բանի Քանի դեռ ռենտան հավասար չէ երկրագործական արդյունքների արժեքի՝ սրանց արտադրության գնից վեր եղած ավելցուկին, այս ավելցուկի մի մասը միշտ կմասնակցի ընդհանուր համահավասարեցմանն ու ամբողջ հավելյալ արժեքի համամասնական բաշխմանը տարբեր անհատական կապիտալների միջև։ Եթե ռենտան հավասար լիներ արժեքի՝ արտադրության գնից վեր եղած ավելցուկին, միջին շահույթից վեր եղած հավելութային հավելյալ արժեքի այս ամբողջ մասը չէր մասնակցի այս համահավասարեցմանը։ Բայց այս բացարձակ ռենտան հավասար լինի արժեքի՝ արտադրության գնից վեր եղած ամբո՞ղջ ավելցուկին, թե՞ հավասար լինի նրա մեկ մասին միայն, միևնույն է, երկրագործական արդյունքները թե մեկ և թե մյուս դեպքում կվաճառվեին իրենց մենաշնորհագնի համաձայն ո՛չ թե այն պատճառով, որ նրանց գինը նրանց արժեքից վեր կլիներ, այլ որովհետև նրանց գինը հավասար կլիներ նրանց արժեքին կամ թե որովհետև նրանց գինը նրանց արժեքից ցածր կլիներ, բայց նրանց արտադրության գնից բարձր։ Նրանց մենաշնորհի նշանակությունն այն կլիներ, որ տարբերվելով մյուս արդյունաբերական արդյունքներից, որոնց արժեքն արտադրության ընդհանուր գնից բարձր է, նրանք չէին համահարթվի արտադրության գնի համաձայն։ Որովհետև արժեքի, ինչպես և արտադրության գնի մեկ մասը փաստորեն տրված հաստատուն մեծություն է, այն է՝ արտադրության ծախքերը, արտադրության մեջ սպառված կապիտալը = k,— ուստի նրանց տարբերությունը մյուս, փոփոխուն մասի, հավելյալ արժեքի մեջ է, որն արտադրության գնում = է p-ին, շահույթին, այսինքն հավասար է ամբողջ հավելյալ արժեքին՝ տվյալ դեպքում հաշվելով հասարակական կապիտալի վրա ու ամեն մի առանձին կապիտալի վրա, իբրև նույնի համամասնական մասի վրա, բայց որն ապրանքի արժեքի մեջ հավասար է այն իրական հավելյալ արժեքին, որ այս առանձին կապիտալն է արտադրել, և որը սրա արտադրած ապրանքային արժեքների անբաժան մասն է կազմում։ Եթե ապրանքի արժեքը նրա արտադրության գնից բարձր է, ապա արտադրության գինը = k + p, արժեքը = k + p + d, այնպես որ p + d = նրանում պարունակված հավելյալ արժեքին։ Այսպիսով ուրեմն, արժեքի ու արտադրության գնի միջև եղած տարբերությունը = d, այս կապիտալի արտադրած հավելյալ արժեքի ավելցուկին՝ շահույթի ընդհանուր նորմայի շնորհիվ նրան բաժին ընկած հավելյալ արժեքի համեմատությամբ։ Սրանից հետևում է, որ երկրագործական արդյունքների գինը կարող է նրանց արտադրության գնից բարձր լինել՝ առանց սակայն նրանց արժեքին հասնելու։ Ապա սրանից հետևում է, որ մինչև մի որոշ կետ կարող է երկրագործական արդյունքների գների տևական բարձրացում տեղի ունենալ՝ նախ քան որ նրանց գինը կհասնի նրանց արժեքի մակարդակին։ Սրանից հետևում է նմանապես, որ միմիայն հողային սեփականության մենաշնորհի հետևանքով կարող է երկրագործական արդյունքների՝ իրենց արտադրության գնից վեր եղած արժեքի ավելցուկը նրանց ընդհանուր շուկայական գնի որոշիչ մոմենտը դառնալ։ Վերջապես, սրանից հետևում է, որ այս դեպքում ոչ թե արդյունքի թանկանալն է ռենտայի պատճառը, այլ ռենտան է արդյունքի թանկանալու պատճառը։ Եթե ամենավատ հողի տարածության միավորի արդյունքի գինը = P + r, ապա բոլոր դիֆերենցիալ ռենտաները բարձրանում են r-ի համապատասխան գումարելիների չափով, որովհետև, ենթադրության համաձայն, P + r-ը դառնում է կարգավորիչ շուկայական գին։
Եթե ոչ-երկրագործական հասարակական կապիտալի միջին կազմը = լիներ 85c 85 c + 15v15 v, իսկ հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա արտադրության գինը = կլիներ 115-ի։ Եթե երկրագործական կապիտալի կազմը = լիներ 75c 75 c + 25v25 v, ապա արդյունքի արժեքը — հավելյալ արժեքի միևնույն նորմայի պարագայում — և կարգավորիչ շուկայական գինը = կլիներ 125։ Եթե հողագործական արդյունքը համահավասարվեր ոչ-հողագործական արդյունքի հետ՝ մի միջին գին կազմելով (կարճության համար մենք ենթադրում ենք, որ ամբողջ կապիտալը արտադրության երկու ճյուղերում էլ նույնահավասար է) ապա ամբողջ հավելյալ արժեքը = կլիներ 40-ի, ուրեմն 20% 200-անոց կապիտալի համար։ Ինչպես մեկի, այնպես էլ մյուսի արդյունքը 120-ով կծախվեր։ Հետևաբար, արտադրության գների համահավասարման պարագայում ոչ-երկրագործական արդյունքի միջին գինը իր արժեքից բարձր կլիներ, իսկ երկրագործական արդյունքինը՝ իր արժեքից ցածր։ Եթե հողագործական արդյունքներն իրենց լրիվ արժեքով ծախվեին, ապա նրանք 5-ով ավելի թանկ կլինեին, իսկ արդյունաբերական արդյունքները 5-ով ավելի էժան կլինեին, քան համահավասարման ժամանակ։ Եթե շուկայական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ երկրագործական արդյունքները ծախվեն իրենց լրիվ արժեքով և արտադրության գնից վեր եղած ամբողջ ավելցուկը յուրացվի, ապա ստացվում է մի միջին դրություն երկու ծայրաթևերի միջև. արդյունաբերական արդյունքներն այս դեպքում կծախվեին իրենց արժեքից մի քիչ ավելի բարձր, իսկ հողագործական արդյունքներն՝ իրենց արտադրության գնից մի քիչ ավելի բարձր։
Թեև հոգային հողային սեփականությունը կարող է հողագործական արդյունքների գինը սրանց արտադրության գնից վեր մղել, բայց և այնպես ոչ թե հողային սեփականությունից, այլ շուկայի ընդհանուր վիճակից է կախված այն, թե շուկայական գինն արտադրության գնից վեր բարձրանալով որքան է մոտենում արժեքին և, ուրեմն, որչափով է հողագործության մեջ տվյալ միջին շահույթից վեր արտադրված հավելյալ արժեքը կա՛մ ռենտայի փոխարկվում, կամ էլ մասնակցում հավելյալ արժեքի ընդհանուր համահավասարմանը միջին շահույթի վերածվելու պրոցեսում։ Համենայն դեպս, արժեքի՝ արտադրության գնից վեր եղած ավելցուկից ծագող այս բացարձակ ռենտան երկրագործական հավելյալ արժեքի մի մասն է պարզապես, այս հավելյալ արժեքի փոխարկումը ռենտայի, նույնի որսումը հողի սեփականատիրոջ կողմից, ճիշտ ինչպես որ արտադրության ընդհանրական կարգավորիչ գնի ժամանակ դիֆերենցիալ ռենտան ծագում է նրանից, որ գերշահույթը փոխարկվում է ռենտայի, յուրացվում է հողային սեփականության կողմից։ Ռենտայի այս երկու ձևերը միակ նորմալ ձևերն են։ Դրանցից դուրս ռենտան կարող է հիմնվել բուն մոնոպոլ գնի վրա միայն, որը ո՛չ արտադրության գնով, ոչ էլ ապրանքների արժեքով է որոշվում, այլ գնորդների պահանջմունքներով և վճարունակությամբ, և որի քննարկումը վերաբերում է մրցման ուսմունքին, որտեղ հետազոտվում է շուկայական գների իրական շարժումը։
Եթե հողագործության համար պիտանի ամբողջ հողը տվյալ մի երկրում վարձակալված լիներ — արտադրության կապիտալիստական եղանակն ու նորմալ հարաբերություններն ընդհանուր դարձած ենթադրելով — ապա մի այնպիսի հող չէր լինի, որը ռենտա չտար, բայց կարող էին լինել կապիտալի այնպիսի ներդրումներ, հողում ներդրված կապիտալի առանձին մասեր, որոնք ոչ մի ռենտա չտային. որովհետև հենց որ հողը վարձակալվում է, հողային սեփականությունը դադարում է ներգործել, որպես կապիտալի պահանջվող ներդրման բացարձակ սահման։ Այս պարագայում նա որպես հարաբերական սահման դեռ շարունակում է գործել այն չափով, որ չափով որ հողին միակցված կապիտալի փոխանցումը հողի սեփականատիրոջը շատ որոշ սահմաններ է դնում վարձակալի առջև։ Միայն թե այս դեպքում բոլոր ռենտաները դիֆերենցիալ ռենտայի կփոխարկվեինքկփոխարկվեին, այնպիսի դիֆերենցիալ ռենտայի, որը ոչ թե հողի լավորակության տարբերությամբ է որոշվում, այլ այն տարբերությամբ, որ գոյանում է որոշ հողում արվող կապիտալի վերջին ներդրումներից հետո ստացված գերշահույթների ու ամենավատ տեսակի հողի վարձակալման համար վճարված ռենտայի միջև։ Հողային սեփականությունն իբրև բացարձակ սահման գործում է լոկ այն չափով, որչափով որ հողից, որպես կապիտալի ներդրման մի դաշտից, օգտվելու թույլատրումը պայմանավորվում է հողի սեփականատիրոջը վճարելի տուրքով։ Եթե այս թույլատրումը տեղի է ունեցել, ապա հողատերն այլևս չի կարող տվյալ հողակտորում արվող կապիտալի ներդրման քանակական ծավալին որևէ բացարձակ սահման հանդիպադրել։ Տնաշինարարության դեմ ընդհանրապես սահման է դրվում մի երրորդ անձի հողային սեփականության կողմից այն հողի նկատմամբ որտեղ պետք է կառուցվի տունը։ Բայց մի անգամ որ այս հողը վարձակալվել է տնաշինարարության համար, արդեն վարձակալից է կախված, թե նա այնտեղ բարձր կամ ցածր տուն է ուզում կառուցել։
Եթե հողագործական կապիտալի միջին կազմը նույնը լիներ, կամ ավելի բարձր, քան հասարակական միջին կապիտալի կազմը, ապա բացարձակ ռենտան դարձյալ մեր շարադրած իմաստով կվերանար, կվերանար ուրեմն այն ռենտան, որը տարբեր է ինչպես դիֆերենցիալ ռենտայից, այնպես էլ բուն մոնոպոլ գնի վրա հիմնված ռենտայից։ Այս դեպքում երկրագործական արդյունքի արժեքը բարձր չէր լինի նրա արտադրության գնից, և հողագործական կապիտալն ավելի մեծաքանակ աշխատանք չէր դնի շարժման մեջ ուրեմն չէր էլ իրացնի ավելի մեծաքանակ հավելյալ աշխատանք, քան ոչ-երկրագործական կապիտալը։ Միևնույնը տեղի կունենար, եթե հողագործական կապիտալի կազմը մշակույթի առաջադիմելուն զուգընթաց համահավասարվեր հասարակական միջին կապիտալի կազմի հետ։
Այստեղ պիտի տարբերել հետևյալը։
Շահույթի նորմայի գոյացումը քննելիս մենք տեսանք ամենից առաջ, որ այն կապիտալները, որոնք, տեխնոլոգիապես վերցրած, նույնահավասար կազմ ունեն, այսինքն՝ մեքենաների ու հումքի քանակության համեմատությամբ նույնաքանակ աշխատանք են շարժման մեջ դնում, այնուամենայնիվ կտրող կարող են այդ կապիտալների հաստատուն մասերի տարբեր արժեքների հետևանքով տարբեր կազմ ունենալ։ Հումքը կամ մեքենաները մի դեպքում կարող են ավելի թանկ լինել, քան մյուս դեպքում։ Աշխատանքի միևնույն քանակը շարժման մեջ դնելու համար (իսկ ենթադրության համաձայն այո այս անհրաժեշտ կլիներ՝ հումքի միևնույն քանակը մշակելու համար) պետք է մի դեպքում ավելի մեծ կապիտալ կանխավճարվի, քան մյուսում, որովհետև ես, օրինակ, 100-անոց մի կապիտալով չեմ կարող նույնահավասար աշխատանք շարժման մեջ դնել, եթե այն հումքը, որը հատուցվելու է նույնպես այս 100-ից, մի դեպքում 40 արժե, մյուսում՝ 20։ Իսկ որ այս կապիտալներն այնուամենայնիվ տեխնոլոգիապես միատեսակ կազմ անեն, իսկույն երևան կգար, եթե ավելի թանկ հումքի գինն ընկնելով հասներ ավելի ցած գնին։ Այն ժամանակ փոփոխուն ու հաստատուն կապիտալի արժեքների հարաբերությունները միևնույնը դարձած կլինեին, չնայած որ բանեցրած կենդանի աշխատանքի և աշխատանքի կիրառված պայմանների քանակի ու բնույթի տեխնիկական հարաբերության մեջ ոչ մի փոփոխություն կատարված չէր լինի։ Մյուս կողմից՝ օրգանական ավելի ցած կազմ ունեցող մի կապիտալ, եթե խնդիրը բացառապես արժեքային կազմի տեսակետից քննենք, իր հաստատուն մասերի արժեքների պարզապես բարձրանալու հետևանքով կարող է այն տպավորությունը թողնել, թե օրգանական՝ ավելի բարձր կազմ ունեցող կապիտալի հետ հավասար աստիճանի վրա է կանգնած։ Դիցուք, թե տրված է մի կապիտալ = 60c 60 c + 40v40 v, որովհետև սա կենդանի աշխատանքի համեմատությամբ ավելի շատ մեքենաներ ու հումք է գործածում, և մեկ ուրիշ կապիտալ = 40c 40 c + 60v՚60 v, որովհետև սա ավելի մեծաքանակ կենդանի աշխատանք (60%), քիչ մեքենաներ (ասենք 10%) և բանվորական ուժի համեմատությամբ քիչ ու էժան հումք (ասենք 30%) է բանեցնում, այս դեպքում նրանց կազմը կարող էր հավասարվել, եթե հումքերի ու օժանդակ մատերիալների արժեքը պարզապես բարձրանար 30-ից 80-ի, այնպես որ հիմա երկրորդ կապիտալում 10 բաժին կընկներ մեքենաներին, 80՝ հումքին ու 60՝ բանվորական ուժին, ուրեմն 90c 90 c + 60v60 v, որը տոկոսապես բաշխած նույնպես = կլիներ 60c 60 c + 40v40 v, այնինչ տեխնիկական կազմի որևէ փոփոխություն տեղի ունեցած չէր լինի։ Այսպիսով ուրեմն, օրգանական նույնահավասար կազմ ունեցող կապիտալները կարող են ըստ արժեքի տարբեր կազմ ունենալ, իսկ ըստ արժեքի տոկոսային նույնահավասար կազմ ունեցող կապիտալները կարող են կանգնած լինել օրգանական կազմի տարբեր աստիճանների վրա, հետևաբար աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացման տարբեր աստիճաններ արտահայտել։ Ուրեմն լոկ այն հանգամանքը, որ երկրագործական կապիտալն ըստ իր արժեքի կազմի կանգնած կլիներ ընդհանրական մակարդակի վրա, դեռ չէր ապացուցի, թե աշխատանքի հասարակական արտադրողական ուժը նրա մոտ նույն ընղհանուր ընդհանուր մակարդակին է հասել։ Նա կարող էր լոկ այն վկայել, թե այդ կապիտալի սեփական արդյունքը, որը դարձյալ նրա արտադրության պայմանների մի մասն է կազմում իր հերթին, ավելի թանկացել է, կամ թե օժանդակ մատերիաները, ինչպես, օրինակ, պարարտանյութերը, որոնք առաջ մոտիկ էին, հենց ձեռքի տակ, հիմա պետք է հեռվից բերվեն և այլն։
Բայց մի կողմ թողնելով այս, պետք է կանգ առնել հողագործության յուրահատուկ բնույթի վրա։
Եթե ենթադրենք, որ աշխատանք տնտեսող մեքենաները, քիմիական օժանդակ միջոցները և այլն հողագործության մեջ ավելի մեծ տեղ են բռնում, հետևաբար հաստատուն կապիտալը աճում է տեխնիկապես, ոչ միայն ըստ արժեքի, այլև ըստ իր մասսայի՝ կիրառվող բանվորական ուժի քանակի համեմատությամբ, ապա այս դեպքում երկրագործության մեջ (ինչպես և լեռնարդյունաբերության մեջ) գործ ունենք աշխատանքի ոչ միայն հասարակական, այլև բնաճուն արտադրողականության հետ, որր որը կախված է աշխատանքի բնական պայմաններից։ Հնարավոր է, որ հողագործության մեջ հասարակական արտադրողական ուժի բարձրացումով միմիայն համակշռվում է բնական ուժի նվազումը կամ թե լիովին չի էլ համակշռվում,— այս համակշռումը միշտ կարող է ներգործել մի առժամանակ միայն,— այնպես որ, չնայած տեխնիկական զարգացմանը, արդյունքն այդտեղ չի էժանանում, այլ լոկ արգելակվում է արդյունքի է՛լ ավելի մեծ թանկացումը։ Հնարավոր է նաև այն, որ հացահատիկի գնի բարձրացման ժամանակ արդյունքի բացարձակ մասսան քչանում է, այնինչ հարաբերական գերարդյունքն աճում է. այսինքն՝ հնարավոր է այն ժամանակ, երբ հարաբերաբար շատանում է հաստատուն կապիտալը, որը մեծ մասամբ մեքենաներից կամ թե անասուններից է կազմված և որի լոկ մաշվածքը պիտի փոխհատուցել, ինչպես և հնարավոր է, երբ համապատասխանորեն նվազում է փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող կապիտալամասը, որն ամբողջովին պետք է միշտ արդյունքից փոխհատուցվի։
Բայց հնարավոր է նաև այն, որ երկրագործության առաջադիմելու հետևանքով հարկավոր լինի շուկայական գնի չափավոր բարձրացում միայն միջին գնի համեմատությամբ, որպեսզի կարողանա մշակվել և միաժամանակ ռենտա բերել ավելի վատ հողը, որը տեխնիկական օժանդակ միջոցների ավելի ստորին մակարդակի դեպքում շուկայական գնի ավելի մեծ բարձրացում կպահանջեր։
Այն հանգամանքը, որ խոշոր չափեր ունեցող անասնաբուծության մեջ կիրառվող բանվորական ուժի քանակը շատ փոքր է հաստատուն կապիտալի համեմատությամբ, որը գոյություն ունի հենց հանձին անասունների,— կարող էր վճռական առարկություն նկատվել այն դրույթի դեմ, թե երկրագործական կապիտալը, տոկոսապես հաշված, ավելի մեծաքանակ բանվորական ուժ է շարժման մեջ դնում, քան ոչ-երկրագործական հասարակական միջին կապիտալը։ Բայց այստեղ պիտի նկատենք, որ ռենտան քննարկելիս մենք իբրև որոշիչ կետից ելնում ենք երկրագործական կապիտալի այն մասից, որը վճռական բուսեղեն սննդամիջոցն է արտադրում, հետևաբար քաղաքակիրթ ժողովուրդների մեջ՝ գլխավոր կենսամիջոցն ընդհանրապես։ Արդեն Ա. Սմիթը ցույց է տվել,— և սա նրա մատուցած ծառայություններից մեկն է,— որ անասնաբուծության մեջ և ընդհանրապես այն բոլոր կապիտալների համար, որոնք հողում ներդրված են ոչ գլխավոր կենսամիջոցների, օրինակ, հացահատիկի արտադրության մեջ, գինը բոլորովին այլ կերպ է որոշվում։ Այն է, գնի որոշումն այստեղ հետևյալ կերպով է կատարվում. այն հողի արդյունքի նկատմամբ, որն, ասենք, իբրև արհեստական մարգագետին օգտագործվում է անասնապահության համար, բայց որը նույնպիսի հաջողությամբ կարող էր որոշ լավորակություն ունեցող վարելահողի փոխարկվել,— գինը պետք է այնքան վեր բարձրանա, որ միևնույն ռենտան տա, ինչ որ տալիս է նույնահավասար լավորակություն ունեցող վարելահողը, ուրեմն վարելահողից ստացվող ռենտան այստեղ իբրև որոշիչ տարր մտնում է անասունների գնի մեջ։ Այստեղից ելնելով Ռամսեյն իրավացի նկատել է, որ այս եղանակով արհեստականորեն բարձրացվում է անասնագինը ռենտայի միջոցով, հողային սեփականության տնտեսական այս արտահայտության միջոցով, հետևաբար հողային սեփականության միջոցով։ «Հողագործական կուլտուրայի տարածման հետևանքով չմշակված պարապուրդները այլևս բավական չեն լինում մսացու անասունի պահանջարկը բավարարելու համար։ Մշակված հողերի մի մեծ մասը պետք է գործածվի տավար բուծելու և բտելու համար, և ուրեմն անասունների գինը պիտի այնքան բարձր լինի, որ ոչ միայն հատուցի անասնաբուծության մեջ գործադրած աշխատանքը, այլև այն ռենտան, որ հողատերը կարող էր կորզել այդ հողից, և այն շահույթը, որ ֆերմերը կարող էր կորզել, եթե սա իբրև վարելահող մշակվեր։ Բոլորովին անմշակ տորֆային հողերի վրա բուծված տավարը, նայած քաշին ու որակին, միևնույն շուկայում վաճառվում է նույն գնով, որով վաճառվում է ամենից լավ մշակվող հողում բուծվածը։ Այս տորֆային տարածությունների տերերը օգտվում են հանգամանքից և իրենց հողերի ռենտան բարձրացնում անասնագների համեմատ» (A. Smith, գիրք I, Գլուխ գլուխ XI, մասն I)* [''Տես 12 ծան. հետո'']։ Հետևաբար, դիֆերենցիալ ռենտան այստեղ, ի տարբերություն հացահատիկային ռենտայից, ավելի վատ հողի օգտին է ծառայում։
Բացարձակ ռենտան բացատրում է մի քանի այնպիսի երևույթներ, որոնք առաջին հայացքից կարծես թույլատրում են ռենտան սոսկական մենաշնորհագնի հետևանք համարելու։ Ա. Սմիթի օրինակի հետ կապակցելու, համար վերցնենք, օրինակ, մի այնպիսի անտառ, որն առանց որևէ մարդկային գործակցության, ուրեմն ոչ իբրև անտառատնկման արդյունք գոյություն ունի, ասենք, Նորվեգիայում։ Եթե այդ անտառի տիրոջը ռենտա է վճարում կապիտալիստը, որը փայտեղեն է կտրել տալիս, ասենք, անգլիական պահանջարկը բավարարելու համար, կամ թե հենց ինքն անտառատերն է իբրև կապիտալիստ փայտ կտրել տալիս, ապա հիշյալ փայտեղենը, բացի կանխավճարված կապիտալի համար ստացվող շահույթից, մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ռենտա է բերում։ Այս զուտ բնական արդյունքի նկատմամբ սա ներկայանում է որպես զուտ մենաշնորհային հավելուրդ։ Բայց կապիտալն այստեղ փաստորեն կազմված է միմիայն փոփոխուն, աշխատանքի վրա ծախսված կապիտալից, հետևաբար նա ավելի մեծաքանակ հավելյալ աշխատանք է շարժման մեջ դնում, քան հավասար մեծության մի ուրիշ կապիտալ։ Այսպիսով ուրեմն, փայտեղենի արժեքի մեջ պարունակվում է անվճար աշխատանքի կամ թե հավելյալ արժեքի ավելի մեծ ավելցուկ, քան ավելի բարձր կազմ ունեցող կապիտալների արդյունքում։ Ուստի փայտեղենից կարող է միջին շահույթ քաղվել, և մի նշանավոր ավելցուկ էլ կարող է անտառի սեփականատիրոջը բաժին ընկնել ռենտայի ձևով։ Ընդհակառակը, պետք է ընդունել, որ շնորհիվ այն հեշտության, որով կարող է անտառահատումն ընդարձակվել, ուրեմն այս արտադրության արագ մեծանալու դեպքում, պահանջարկը պետք է շատ նշանավոր չափով մեծանա, որպեսզի փայտեղենի գինը հավասարվի նրա արժեքին և այդպիսով անվճար աշխատանքի ամբողջ ավելցուկը (սրա այն մասից վեր, որն իբրև միջին շահույթ կապիտալիստին է բաժին ընկնում) անտառի սեփականատիրոջը բաժին ընկնի ռենտայի ձևով։
Մենք ենթադրել ենք, թե մշակման մեջ նոր քաշված հողն է՛լ ավելի ստորին որակ ունի, քան վերջին ժամանակ մշակված ամենավատ հողը: հողը։ Եթե նա ավելի լավն է, ապա դիֆերենցիալ ռենտա է բերում։ Բայց այստեղ մենք հետազոտում ենք հենց այն դեպքը, երբ ռենտան հանդես չի դալիս իբրև դիֆերենցիալ ռենտա։ Այստեղ հնարավոր է միմիայն երկու դեպք։ Կա՛մ մշակման մեջ ներքաշվող նոր հողն ավելի վատն է, կա՛մ նա նույն որակն ունի, ինչ որ վերջին ժամանակ մշակվածը։ Եթե նա ավելի վատ է, ապա այս դեպքն արդեն հետազոտել ենք։ Ուրեմն դեռ հետազոտելու մնում է այն դեպքը միայն, երբ նա նույն որակն ունի։
Հավասարապես լավորակ ու նույնիսկ ավելի լավ հողը, ինչպես արդեն այս պարզաբանել ենք դիֆերենցիալ ռենտայի ժամանակ, մշակույթի առաջադիմելու ընթացքում նույնպես կարող է նոր մշակման մեջ ներքաշվել, ինչպես ավելի վատ հողը։
'''Առաջին'''. Որովհետև դիֆերենցիալ ռենտայի առկայության ժամանակ (և ընդհանրապես ռենտայի առկայության ժամանակ, քանի որ ոչ-դիֆերենցիալ ռենտայի առկայության ժամանակ էլ միշտ այն հարցն է բարձրանում, թե արդյոք մի կողմից հողի պտղաբերությունն ընդհանրապես ու մյուս կողմից նրա տեղագրությունը տեղադրությունը նրան թույլ տալի՞ս են այնպես մշակելու այն, որ նա կարգավորիչ շուկայական գնի պարագայում շահույթ ու ռենտա տա) հակառակ ուղղությամբ ներգործում են երկու տեսակ պայմաններ, որոնք երբեմն փոխադարձաբար ջլատում են միմյանց, երբեմն էլ մեկը մյուսից կարող է գերազանցել։ Ենթադրելով, որ հողը. մշակելու համար անհրաժեշտ արտադրության ծախքերը չեն պակասել, ուրիշ խոսքով՝ որ տեխնիկական բնույթ կրող նվաճումները նոր մշակման ասպարեզում նոր հանդես եկող մոմենտ չեն կազմում, գտնում ենք, որ շուկայական գնի բարձրանալը կարող է մշակման մեջ ներքաշել մի ավելի պտղաբեր հող, որն իր տեղադրության պատճառով առաջ դուրս էր մնացել մրցումից։ Կամ թե նա կարող է ավելի անպտղաբեր հողի համար այնքան բարձրացնել տեղադրության առավելությունը, որ սրանով հավասարակշռվի ավելի փոքր բերքունակությունը։ Կամ էլ առանց շուկայական գնի բարձրացման՝ տեղադրությունը կարող է հաղորդակցության կատարելագործված միջոցների հետևանքով մրցակցության մեջ քաշել ավելի լավ հողերը, ինչպես որ մենք խոշոր մասշտաբով այս տեսնում ենք հյուսիսային Ամերիկայի պրերիաներում գտնվող շտատներում։ Հնուց քաղաքակրթված երկրներում էլ միշտ տեղի է ունենում այս, թեև ոչ միևնույն չափով, որպես գաղութներում, որտեղ, իչպես Ուեկֆիլդն է ճիշտ նկատել, տեղադրությունը վճռական նշանակություն ունի։ Այսպիսով ուրեմն, նախ՝ տեղադրության ու պտղաբերության հակադիր ներգործությունները և երկրորդ՝ մշտական փոփոխականությունը տեղադրության գործոնի, որը շարունակ համահարթվում է, միշտ առաջադիմական, համահարթվելու ձգտող փոփոխություններ է կատարում,— սրանք բոլորը հավասարապես լավորակ, ավելի լավ ու ավելի վատ հողատարածությունները հին մշակված հողերի հետ փոփոխակիորեն նոր մրցման մեջ են քաշում։
'''Երկրորդ'''. Բնագիտության ու գյուղատնտեսական գիտության զարգացման հետ փոխվում է հողի պտղաբերությունն էլ, քանի որ փոխվում են այն միջոցները, որոնց օգնությամբ իսկույն կարող են օգտագործելի դարձվել հողի տարրերը։ Ֆրանսիայում ու Անգլիայի արևելյան կոմսություններում թեթև հողատեսակները, որոնք առաջ վատ էին համարվում, հենց մոտիկ ժամանակներում այս եղանակով բարելավվելով բարձրացան առաջին կարգը (տես Պասսի)։ Մյուս կողմից՝ այն հողը, որը վատ էր համարվում ոչ ըստ իր քիմիական բաղադրության, այլ միմիայն որոշ մեքենական-ֆիզիկական արգելքներ էր հարուցում մշակման համար, լավորակ հողի է փոխարկվում, հենց որ հայտնագործվում են այս արգելքները հաղթահարելու միջոցները։
'''Չորրորդ'''. Մի կողմ թողնելով այն, որ յուրաքանչյուր տվյալ մոմենտում բնակչության ու կապիտալի աճի զարգացման հասած աստիճանը մի որոշ սահման, թեկուզ առաձգական սահման է քաշում հողի մշակույթի ընդարձակման հանդեպ. մի կողմ թողնելով այն պատահականությունների ներգործությունը, որոնք ժամանակավորապես ազդում են շուկայական գնի վրա, ինչպիսիք են, օրինակ, տարվա մի շարք բարենպաստ ու աննպաստ եղանակները,— հողամշակույթի տարածական ընդարձակումը կախված է տվյալ երկրի կապիտալների շուկայի ընդհանուր դրությունից ու գործերի վիճակից։ Որպեսզի կապիտալի պակասության պայմաններում ավելադիր կապիտալը դեպի երկրագործություն դիմի, բավական չէ, որ մշակված հողը ֆերմերին միջին շահույթ բերի, անկախ նրանից, թե այդ հողը ռենտա վճարո՞ւմ է, թե՞ ոչ։ Ուրիշ, կապիտալի գերառատության պարբերաշրջաններում նա հոսում է դեպի հողագործություն մինչև անգամ շուկայական գնի չբարձրանալու դեպքում էլ, միայն թե այլ խնդիրների նկատմամբ նորմալ պայմաններն իրագործվեն։ Մինչև հիմա մշակված հողից ավելի լավ հողն իրականում մրցումից դուրս կպահվեր կա՛մ տեղադրության մոմենտի շնորհիվ, կամ թե հողի անմատչելիության մինչև այժմ անխորտակելի մնացած սահմանների շնորհիվ, կամ էլ պատահականության շնորհիվ միայն։ Ուստի մենք պետք է զբաղվենք հողի լոկ այն տեսակներով, որոնք նույն լավորակությունն ունեն, ինչ որ վերջին ժամանակ մշակվածները։ Բայց նոր հողի ու վերջին ժամանակ մշակված հողի միջև նրանց մշակելի դարձնելու ծախքերի մի տարբերություն է լինում միշտ, և շուկայական գնի կացությունից ու վարկային հարաբերություններից է կախված, թե արդյոք նոր հողի համար պահանջվող այս ծախքերը կարվեն թե ոչ։ Այնուհետև, հենց որ այս հողն իրոք կմասնակցի մրցմանը, շուկայական գինն այլ անփոփոխ պայմաններում դարձյալ ընկնելով կհասնի իր նախկին մակարդակին, ընդ որում նոր մի այն մշակման մեջ ներքաշած հողն այս դեպքում նույն ռենտան կբերի, ինչ որ տալիս է նրան համապատասխանող հին հողը։ Այն ենթադրությունը, թև նա ոչ մի ռենտա չի տա, այդ հայացքի կողմնակիցներն ապացուցում են, ընդունելով այն, ինչ որ պետք է ապացուցվի, այսինքն որ վերջին հողը ոչ մի ռենտա չի բերել։ Միևնույն եղանակով կարելի կլիներ ապացուցել, թև ամենավերջերում կառուցած տները, բացի շենքերի համար հատուցվող և նրանց տոկոսը ներկայացնող վարձավճարից ոչ մի ռենտա չեն տալիս, թեև վարձվում են։ Մինչդեռ իրողությունն այն է, որ ռենտա նրանք արդեն տալիս են, նախքան վարձավճարի ձևով տոկոս բերելը, երբ հաճախ ու երկար ժամանակ դատարկ են մնում։ Ինչպես որևէ հողակտորում արված կապիտալի հաջորդական ներդրումները կարող են համամասնական գերարդյունք և ուրեմն նույն ռենտան տալ, ինչ որ առաջինները, ճիշտ այնպես էլ հավասար լավորակություն ունեցող դաշտերը վերջին ժամանակ մշակվածների նման կարող են միևնույն բերքը տալ նույն ծախքերով։ Այլապես անհասկանալի կլիներ առհասարակ, թե ինչպես միևնույն լավորակությունն ունեցող դաշտերը երբևէ կարելի կլիներ հաջորդաբար մշակման մեջ ներգրավել և ոչ թե բոլորը միանգամից կամ թե, ընդհակառակը, ոչ մեկն էլ չներգրավել, որպեսզի նրանցից մեկն ու մեկն իր ետևից չբերի բոլորի մրցումը։ Հողի սեփականատերը միշտ պատրաստ է ռենտա կորզելու, այսինքն մի բան ձրի ստանալու. բայց կապիտալին որոշ հանգամանքներ են հարկավոր՝ հողատիրոջ ցանկությունը կատարելու համար։ Ուստի հողերի փոխադարձ մրցումը կախված է ոչ թե նրանից, որ հողի սեփականատերն ուզում է նրանց միջև մրցում առաջացնել, այլ նրանից, թե արդյոք կգտնվի մի կապիտալ, որը նոր դաշտերում ուրիշների հետ մրցել կցանկանա։
Որչափով որ բուն երկրագործական ռենտան սոսկական մենաշհորհային գին է, նա կարող է միմիայն փոքր լինել, ինչպես որ այստեղ բացարձակ ռենտան էլ նորմալ պայմաններում լոկ փոքր կարող է լինել, որքան էլ որ կազմի արդյունքի արժեքի ավելցուկը նրա արտադրության գնի նկատմամբ։ Ուրեմն բացարձակ ռենտայի էությունը հետևյալն է. հավասարամեծ կապիտալներն արտադրության տարբեր ոլորտներում, նայած իրենց տարբեր միջին կազմին, հավելյալ արժեքի նույնահավասար նորմայի կամ աշխատանքի միահավասար շահագործման պարագայում արտադրում են հավելյալ արժեքի տարբեր մասսաներ։ Արդյունաբերության մեջ հավելյալ արժեքի այս տարբեր մասսաները համահարթվելով վեր են ածվում միջին շահույթի և հավասարաչափ բաշխվում են առանձին կապիտալների միջև, որպես հասարակական կապիտալի համապատասխան մասերի միջև։ Երբ արտադրությունը հողի կարիք է ունենում, լինի երկրագործության համար, թե հումքերի հայթայթման համար, միևնույն է, հողային սեփականությունն այս համահավասարմանն արգելք է լինում հողի մեջ ներդրված կապիտալների վերաբերմամբ և յուրացնում է հավելյալ արժեքի այն մասը, որն այլապես կմասնակցեր շահույթի ընդհանուր նորմա գոյացնող համահավասարման պրոցեսին։ Այո Այս դեպքում ռենտան կազմում է ապրանքների արժեքի, հատկապես հավելյալ արժեքի մի մասը, այն տարբերությամբ միայն, որ այս մասը բաժին է ընկնում ոչ ո՛չ թե կապիտալիստների դասակարգին, որը բանվորներից է քամել այն, այլ բաժին է ընկնում հողի սեփականատիրերին, որոնք կապիտալիստներից են կորզում այն։ Ընդ սմին ենթադրվում է, որ երկրագործական կապիտալն ավելի մեծաքանակ աշխատանք է շարժման մեջ դնում, քան ոչ-երկրագործական կապիտալի մի հավասարամեծ մասը։ Թե շեղումը որքան հեռուն է գնում կամ թե արդյոք գոյություն ունի այն ընդհանրապես, այս կախված է հողագործության հարաբերական զարգացումից՝ արդյունաբերության համեմատությամբ։ Գործի բնության համաձայն՝ այս տարբերությունը պետք է պակասի հողագործության առաջադիմելուն զուգընթաց, եթե այն հարաբերությունը, որով կապիտալի փոփոխուն մասը նվազում է հաստատունի համեմատությամբ, արդյունաբերական կապիտալի մոտ էլ ավելի մեծ չի լինի, քան երկրագործական կապիտալի մոտ։
Այս բացարձակ ռենտան է՛լ ավելի նշանակալից դեր է խաղում բուն հայթայթող արդյունաբերության մեջ, որտեղ հաստատուն կապիտալի մեկ տարրը, հումքը, բոլորովին բացակայում է և որտեղ,— բացի այն ճյուղերից, որոնցում մեքենաներից ու այլ հիմնական կապիտալից կազմված մասը շատ խոշոր չափեր ունի,— անպայման գերիշխում է կապիտալի ամենաստորին կազմը։ Եվ հենց այստեղ, որտեղ թվում է, թե ռենտան բացառապես մենաշնորհային գնի հետևանք է, արտակարգորեն բարենպաստ շուկայական կոնյունկտուրա է անհրաժեշտ, որպեսզի կարելի լինի ապրանքներն իրենց արժեքով ծախել կամ որպեսզի ռենտան հավասար լինի ապրանքի հավելյալ արժեքի ամբողջ ավելցուկին՝ նրա արտադրության գնի համեմատությամբ։ Այսպես է դրությունն, օրինակ, ձկնորսական ջրերի, քարհանքարանների, վայրի աճած անտառների և այլոց ռենտայի դեպքում<ref>Ռիկարդոն անչափ մակերևութորեն է լուծում այս խնդիրը։ Տես Տե՛ս Ա. Սմիթի դեմ ուղղած հատվածը՝ Նորվեգիայի անտառային ռենտայի վերաբերմամբ։ Principles, գլ. II, հենց սկզբին [տես Давид Рикардо: «Начала политич. экономии и налогового обложения», ОГИЗ, 1941, գլ. II, էջ 31].<br>* Տես Адам Смит: «Исследование о природе и причинах богатства народов»: Соцэкгиз, 1935, հատ. I, գիրք I, գլ. XI, էջ 140—158։— '''Խմբ.'''։</ref>։
===ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԵՆՏԱՆ ՇԻՆԱՎԱՅՐԵՐԻՑ։ ՌԵՆՏԱՆ ՀԱՆՔԱՐԱՆՆԵՐԻՑ։ ՀՈՂԻ ԳԻՆԸ===
Որտեղ ընդհանրապես ռենտա գոյություն ունի, ամենուրեք հանդես է գալիս դիֆերենցիալ ռենտան և ամեն տեղ ենթարկվում է նույն օրենքներին, ինչ որ երկրագործական դիֆերենցիալ ռենտան։ Ամենուրեք, որտեղ բնության ուժերը կարող են մենաշնորհացվել և որոշ գերշահույթ են ապահովում այն արդյունաբերողների համար, որոնք կիրառում են հիշյալ ուժերը, լինի այս ուժը ջրվեժ, թե հարուստ հանքարան, թե ձկնառատ ջուր և կամ լավ տեղադրություն ունեցող շինավայր,— այն անձը, որը երկրագնդի մի մասի վրա ունեցած իր իրավատիտղոսի զորությամբ բնության այս առարկաների սեփականատեր է ճանաչվում, գործող կապիտալից խլում է այս գերշահույթը ռենտայի ձևով։ Ինչ վերաբերում է շինարարական նպատակների ծառայող հողին, ապա Ա. Սմիթը պարզաբանել է, թե ինչպես նրա ռենտայի հիմքը, ինչպես բոլոր ռչոչ-երկրագործական հողերի ռենտայի հիմքը, բուն հողագործական ռենտայով է կարգավորվում։ (Book I, chap. XI, 2 ու 3)* [''Տես 13 ծան. հետո'']։ Այս ռենտան բնորոշվում է նախ՝ այն գերակշռող ազդեցությամբ, որ այս դեպքում տեղադրությունն է անում դիֆերենցիալ ռենտայի վրա (շատ նշանավոր չափով, օրինակ, խաղողաբուծության ու խոշոր քաղաքներում շինարարական հողամասերի դեպքում), երկրորդ՝ սեփականատիրոջ ուղղակի ակնհայտ ու լիակատար կրավորականությամբ, որովհետև նրա ակտիվությունը սոսկ այն է (մանավանդ հանքարանների նկատմամբ), որ շահագործում է հասարակական զարգացման առաջադիմությունը, որին նա ոչնչով չի աջակցել և որի պայմաններում նա ոչնչով ռիսկ չի անում, թեկուզ այն չափով, որչափով ռիսկ է անում արդյունաբերական կապիտալիստը, և վերջապես նրանով, որ մենաշնորհային գինը գերակշռում է բազմաթիվ դեպքերում, հատկապես թշվառությունն ամենից անամոթաբար շահագործելիս (որովհետև թշվառությունը տնային ռենտայի համար ավելի արդյունավետ աղբյուր է, քան Պոտոզիի հանքարանները երբևէ եղել են Սպանիայի համար<ref>Լենգ, Նյումեն։</ref>, և այն ահռելի ուժը, որ այս հողային սեփականությունն է տալիս, երբ սա արդյունաբերական կապիտալի հետ միացած միևնույն ձեռքումն է գտնվում, նրան հնարավորություն է տալիս, որ բանվորներին, երբ սրանք կռիվ են մղում աշխատավարձի համար, գործնականորեն վտարի հողից, իբրև իրենց բնակավայրից<ref>Crowlington Stricke. Engels «Lage der arbeitenden Klasse in England», S. 307 [Կրոուլինգտոնյան գործադուլ. Էնգելս — «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ Տես Մարքս և Էնգելս, Երկեր, ռուս. հրատ., հատ. III, էջ 534]։</ref>։ Հասարակության մի մասն այս դեպքում տուրք է պահանջում մյուսից՝ երկրագնդի վրա ապրելու իրավունք ունենալու համար, ինչպես որ հողային սեփականությունն ընդհանրապես իր մեջ պարփակում է սեփականատերերի այն իրավունքը, որով սրանք շահագործում են հողագունդը, երկրի ընդերքը, օդն ու սրանց հետ այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է կյանքի պահպանման ու զարգացման համար։ Շինարարական ռենտան անհրաժեշտորեն բարձրանում է ոչ միայն բնակչության աճման և սրա հետ էլ նոր շենքերի կառուցման աճող պահանջմունքների հետևանքով, այլև հիմնական կապիտալի զարգանալու շնորհիվ, որը կա՛մ միակցվում է հողին, կամ թե արմատներ է գցում նրա մեջ, նրա վրա է հիմնվում, ինչպիսիք են, օրինակ, բոլոր արդյունաբերական շենքերը, երկաթուղիները, ապրանքի պահեստանոցները, գործարանային շենքերը, նավաշինարանները և այլն։ Տնավարձը, որչափով որ սա տան մեջ ներդրված կապիտալի տոկոսն ու մարումն է ներկայացնում, ու սոսկական հողի համար վճարվող ռենտան այստեղ հնարավոր չէ շփոթել նույնիսկ Կերիի բարի ցանկության պարագայում, մանավանդ երբ, ինչպես Անգլիայում, հողի սեփականատերն ու կառուցող սպեկուլանտը բոլորովին տարբեր անձեր են։ Այստեղ էական են երկու տարր, մի կողմում՝ երկրի շահագործումը վերարտադրության կամ թե արդյունահանող արդյունաբերության նպատակներով, մյուսում՝ այն տարածությունը, որն անհրաժեշտ է որպես ամեն արտադրության ու մարդկային ամեն գործունեության տարր։ Եվ հենց երկու կողմի համար էլ հողային սեփականությունն իրեն համար տուրք է պահանջում։ Շինարարական հողամասերի նկատմամբ եղած պահանջարկը բարձրացնում է հողի, որպես տարածության ու պատվանդանի, արժեքը, և միաժամանակ սրա հետևանքով աճում է հողի այն տարրերի նկատմամբ եղած պահանջարկն էր էլ, որոնք իբրև շինարարական մատերիալ են ծառայում<ref>«Լոնդոնի փողոցները մայթելը շոտլանդական ափի լերկ ժայռերի սեփականատերերին հնարավորություն տվեց ռենտա կորզելու, այն քարքարուտից, որ առաջ բացարձակապես անօգուտ էր»։ A. Smith, գիրք I, գլ. XI, 2 [տես 1935 թ. ռուս, հրաtհրատ. էջ 147]։</ref>։
Թե ինչպես արագ առաջադիմող քաղաքներում, մանավանդ որտեղ որ կառուցումը գործարանային եղանակով է կատարվում, օրինակ Լոնդոնում, կառուցողական սպեկուլացիայի իսկական գլխավոր առարկան հողային ռենտան է և ոչ թե տունը, այս մասին մենք մի օրինակ ենք բերել II գրքում, գլուխ XII, էջ 215, 216՝ քաղելով Լոնդոնի մի խոշոր կառուցող սպեկուլանտի, Էդվարդ Կապպի այն վկայություններից, որ նա տվել է 1857 թվականի բանկային հանձնաժողովի առջև։ Հիշյալ վկայությունների մեջ № 5435-ի տակ նա ասում է. «Եu «Ես կարծում եմ, մի մարդ, որ ուզում է առաջ գնալ աշխարհում, հազիվ թե կարող է սպասել, որ առաջ կգնա իր սոլիդ գործը (fair trade) վարելով... նա անհրաժեշտորեն պետք է, բացի սրանից, սպեկուլացիայի նպատակով կառուցի ու այն էլ՝ խոշոր մասշտաբով. որովհետև ձեռնարկուն շատ քիչ շահույթ է անում բուն իսկ շենքերից. իր գլխավոր շահույթը նա կորզում է բարձրացած հողային ռենտայից։ Ասենք, օրինակ, թե նա վարձով վերցնում է մի կտոր հող և սրա համար տարեկան վճարում է 300 £. եթե նա այնտեղ խնամքով կազմված շինարարական հատակագծի համաձայն պատշաճ կարգի տներ է կառուցում, ապա նրան կարող է հաջողվել, որ հիշյալից 400 կամ թե 450 £ ստանա տարեկան, և նրա շահույթն, ավելի շուտ, կգոյանար տարեկան 100 կամ թե 150 £-ով բարձրացած հողային ռենտայից, քան շենքերից ստացվող շահույթից, որը նա շատ դեպքերում հազիվ թե ուշադրության է առնում»։ Ընդ սմին չպետք է մոռանալ, որ վարձակալական պայմանագրի մեծ մասամբ 99 տարվա ժամկետն անցնելուց հետո հողը իր վրան գտնվող բոլոր շենքերով և այս ժամանակամիջոցում մեծ մասամբ կրկնապատկից ու եռապատկից էլ ավելի բարձրացած հողային ռենտայի հետ միասին կառուցող սպեկուլանտից կամ թե նրա իրավահաջորդից կրկին վերադառնում է իր սկզբնական հողատիրոջ վերջին ներկայացուցչին։
Բուն հանքարանների ռենտան որոշվում է ճիշտ այնպես, ինչպես երկրագործական ռենտան։ «Կան այնպիսի հանքարաններ, որոնց արդյունքը հազիվ է բավականանում աշխատանքը հատուցելու ու նրանցում ներդրված կապիտալը, սովորական շահույթի հետ միասին, փոխհատուցելու համար։ Նրանք ձեռնարկուին մի որոշ շահույթ տալիս են, բայց ոչ մի ռենտա չեն բերում հողի սեփականատիրոջ համար։ Նրանք օգուտով կարող են մշակվել միմիայն հողի սեփականատիրոջ կողմից, որը հենց ինքն անձամբ հանդես գալով իբրև ձեռնարկու՝ սովորական շահույթ է կորզում իր ներդրած կապիտալից։ Շոտլանդիայում բազմաթիվ ածխահանքեր այս կերպ են մշակվում և ուրիշ ոչ մի կերպ չեն կարող մշակվել։ Հողի սեփականատերը որևէ մեկին թույլ չի տա ածխահանքերն առանց ռենտայի վճարման մշակելու, բայց ոչ ոք էլ չի կարող սրանց համար ռենտա վճարել» (A. Smith, գիրք I, գլուխ XI, 2 [ռուս, հրատ., էջ 149]։
Պետք է տարբերել, թե արդյոք ռենտան մոնոպոլ գնից է բխում,— որովհետև արդյունքների, կամ հենց հողի մոնոպոլ գին գոյություն ունի, որն անկախ է ռենտայից,— թե՞ արդյունքները մոնոպոլ գնով են ծախվում,— որովհետև ռենտա գոյություն ունի։ Երբ մենք խոսում ենք մոնոպոլ գնի մասին, ապա սրա տակ ընդհանրապես հասկանում ենք մի գին, որը որոշվում է գնորդների գնելու ցանկությամբ ու վճարունակությամբ միայն, անկախ այն գնից, որը որոշվում է թե արտադրության գնով ու թե արդյունքների արժեքով։ Խաղողի մի այգի, որը բոլորովին արտակարգ որակի գինի է արտադրում, մի գինի, որն ընդհանրապես լոկ համեմատաբար սակավ քանակով կարող է արտադրվել, մոնոպոլ գին է տալիս։ Գինեգործը նշանավոր գերշահույթ կիրացներ այս մոնոպոլ գնի հետևանքով, որի՝ արդյունքի արժեքից վեր եղած ավելցուկը որոշվում է միմիայն տոհմիկ գինի խմողների հարստությամբ ու ճաշակով։ Այս գերշահույթը, որն այստեղ բխում է մոնոպոլ գնից, փոխարկվում է ռենտայի և այս ձևով բաժին է ընկնում հողի սեփականատիրոջը՝ սրա այն իրավատիտղոսի հետևանքով, որ ունի առանձնահատուկ որպիսություններով օժտված այս հողակտորի վրա։ Ուրեմն այստեղ մոնոպոլ գինն է ռենտա ստեղծում։ Ընդհակառակը, ռենտան մոնոպոլ գին կստեղծեր, եթե հացահատիկը ոչ միայն իր արտադրության գնից բարձր, այլև իր արժեքից բարձր ծախվեր այն սահմանի հետևանքով, որ հողային սեփականությունն է չմշակված հողի նկատմամբ հաստատում՝ կապիտալի ռենտազուրկ ներդրման հանդեպ։ Միայն անհատների մի որոշ թվի ունեցած սեփականության իրավատիտղոսն է երկրագնդի նկատմամր, որ նրանց հնարավորություն է տալիս հասարակության հավելյալ աշխատանքի մի մասն իբրև տուրք յուրացնելու և արտադրության զարգացման հետ զուգընթաց՝ միշտ ավելի ու ավելի մեծացող չափով յուրացնելու, ընդ որում այս պարագան վարագուրվում է նրանով, որ կապիտալացված ռենտան, ուրեմն հենց այս կապիտալացված տուրքը ներկայանում է որպես հողի գին, և այս պատճառով հողն առևտրի ուրիշ ամեն մի առարկայի նման կարող է ծախվել։ Ուստի գնորդին թվում է, թե ռենտայի նկատմամբ ունեցած իր իրավունքը ձրի և առանց աշխատանքի չի ստացել, առանց կապիտալի ռիսկի ու ձեռնարկուական ոգու ձրի չի ձեռք բերել, այլ նրա համապատասխան էկվիվալենտն է վճարել, ինչպես արդեն առաջ նշել ենք, նրան թվում է, թե ռենտան լոկ տոկոսն է այն կապիտալի, որով ինքը գնել է հողն ու սրա հետ էլ՝ ռենտայի նկատմամբ ունեցած իրավունքը։ Ճիշտ նույնպես էլ ստրկատիրոջը, որը մի նեգր է գնել, թվում է, թե նա նեգրի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը ձեռք է բերել ոչ թե ստրկության ինստիտուտի, իբրև այսպիսու շնորհիվ, այլ ապրանքի առուծախի շնորհիվ։ Բայց իրավատիտղոսն ինքը չի ստեղծվում վաճառքի միջոցով, այլ միմիայն փոխանցվում է։ Իրավատիտղոսը պետք է արդեն գոյություն ունենա՝ նախքան հնարավոր դառնա նրա վաճառքը, և ինչպես մի առանձին վաճառքը, այնպես էլ այսպիսի վաճառքների մի շարք, նրանց մշտական կրկնությունըf կրկնությունը, չի կարող ստեղծել այս իրավատիտղոսը։ Արտադրական հարաբերություններն ենք որ ընդհանրապես ստեղծել են իրավատիտղոսը։ Հենց որ արտադրական հարաբերությունները հասած են լինում մի կետի, երբ նրանք պետք է մորթեփոխվեն, չքանում է իրավատիտղոսի ու սրա վրա հիմնված բոլոր գործարքների նյութական աղբյուրը, տնտեսապես ու պատմականորեն արդարացում գտած աղբյուրը, որը կյանքի հասարակական արտադրության պրոցեսից է ծագել։ Երկրագնդի նկատմամբ առանձին անհատների ունեցած մասնավոր սեփականության իրավունքը հասարակական-անտեսական տնտեսական մի ավելի բարձր ֆորմացիայի տեսակետից ոչ պակաս անհեթեթ կթվա, քան մի մարդու սեփականության իրավունքը մեկ ուրիշ մարդու նկատմամբ։ Նույնիսկ մի ամբողջ հասարակություն, ազգ, մինչև անգամ հենց համաժամանակյա բոլոր հասարակությունները միասին վերցրած՝ հողի սեփականատերերը չեն։ Նրանք հողին տիրում են միայն, սրանից օգտվում են. և իբրև boni patres familias [ընտանիքի պատվական հայրեր], նրանք պետք է հողը բարելավված վիճակում ժառանգություն թողնեն հաջորդ սերունդներին։
<br>
I հողի գինը կարող է բարձրանալ, թեև ռենտան չի բարձրանում, այն է՝
1) տոկոսադրույքի սոսկական անկման հետևանքով, որի շնորհիվ ռենտան ավելի թանկ է ծախվում և ըuտ ըստ այնմ կապիտալացված ռենտան, հողի գինն, աճում է.
2) որովհետև հողին միակցված կապիտալի տոկոսն աճում է։
Եթե հողի արդյունքի գինը հաստատուն է մնում, ապա ռենտան (մի կողմ թողնելով մոնոպոլ գները) կարող է աճել կամ լոկ այն պատճառով, որ հին հողերում արվող կապիտալի հավասարամեծ ներդրումների հետ միասին ավելի լավ որակի նոր հողեր են մշակվում, որոնք սակայն բավական են լինում աճած պահանջարկը գոցելու համար միայն, այնպես որ կարգավորիչ շուկայական գինն անփոփոխ է մնում։ Հին հողերի գինն այս դեպքում չի բարձրանում, բայց մշակման մեջ նոր ներքաշված հողի գինը բարձրանում է հնի գնից վեր։
Կամ թե չէ ռենտան բարձրանում է, որովհետև նույնը մնացող հարաբերական բերրիության ու անփոփոխ շուկայական գնի պայմաններում աճում է հողը շահագործող կապիտալի մասսան։ Ուստի թեև ռենտան կանխավճարված կապիտալի համեմատությամբ անփոփոխ է մնում, նրա մասսան, ասենք, կրկնապատկվում է, որովհետև կրկնապատկվել է ինքը կապիտալը։ Որովհետև գնի անկում տեղի չի ունեցել, ուստի կապիտալի առաջին ներդրման նման նրա երկրորդ ներդրումը ևս գերշահույթ է տալիս, որը վարձակալության ժամկետը լրանալուց հետո նմանապես ռենտայի է փոխարկվում։ Ռենտայի մասսան այստեղ աճում է, որովհետև ռենտա արտադրող կապիտալի մասսան է աճում։ Այն պնդումը, թե միևնույն հողատարածության վրա արվող կապիտալի հաջորդական տարբեր ներդրումները ռենտա կարող են արտադրել այնչափով միայն, որչափով որ նրանց բերքն անհավասար է լինում, և ուրեմն դիֆերենցիալ ռենտա է գոյանում, հանգում է այն պնդմանը, որ եթե 1 000-ական £-անոց երկու կապիտալ ներդրվում են հավասար բերրիություն ունեցող երկու դաշտում, ապա նրանցից միմիայն մեկը կարող է ռենտա տալ, չնայած որ այս երկու դաշտն էլ պատկանում են ավելի լավ հողատեսակին, որը դիֆերենցիալ ռենտա է բերում։ (Հետևաբար, ռենտայի ընդհանուր մասսան, մի երկրի ամբողջ ռենտան աճում է ներդրվող կապիտալի մասսայի հետ, թեև առանձին հողակտորի գինը, կամ ռենտայի նորման, կամ թե մինչև անգամ առանձին հողակտորից ստացվող ռենտայի մասսան անհրաժեշտորեն չի աճում, ռենտայի ամբողջ մասսան այս դեպքում աճում է մշակույթի տարածական ծավալման հետ։ Այս կարող է նույնիսկ զուգորդվել առանձին կայքերից ստացվող ռենտայի անկման հետ)։ Այլապես այս պնդումը կհանգեր մյուս պնդմանը, թե կողք կողքի գտնվող երկու տարբեր հողակտորներում արված կապիտալի ներդրումն ուրիշ օրենքների է ենթարկվում, քան միևնույն հողակտորում արվող կապիտալի հաջորդական ներդրումը, այնինչ դիֆերենցիալ ռենտան բխեցնում են երկու դեպքի օրենքի ճիշտ նույնությունից, ինչպես միևնույն դաշտում, այնպես էլ տարբեր դաշտերում արվող կապիտալի ներդրման արդյունավետության աճից։ Միակ կերպափոխությունը, որը գոյություն ունի այստեղ և որն անտեսվում է, այն է, որ տարածապես տարբեր հողերում արվող կապիտալի հաջորդական ներդրումները իրենց կիրառման ժամանակ բախվում են հողային սեփականության սահմաններին, մի բան, որը միևնույն հողում արվող կապիտալի հաջորդական ներդրման ժամանակ չի պատահում։ Այստեղից էլ առաջ է գալիս այն հակադիր ներգործությունը, որով ներդրման այս տարբեր ձևերը գործնականում իրար որոշ սահմանների մեջ են պահում փոխադարձորեն։ Այստեղ կապիտալի տարբերություն երևան չի գալիս ամենևին։ Եթե կապիտալի կազմը նույնն է մնում, ինչպես և հավելյալ արժեքի նորման, ապա շահույթի նորման մնում է անփոփոխ, այնպես որ կապիտալի կրկնապատկվելու դեպքում շահույթի մասսան կրկնապատկվում է։ Ենթադրած հարաբերությունների դեպքում ռենտան էլ նմանապես նույնն է մնում։ Եթե 1 000 £-անոց մի կապիտալ x ռենտա է բերում, ապա ենթադրած հանգամանքներում 2 000 £-անոց կապիտալը 2x ռենտա կբերի։ Բայց եթե ռենտան հաշվենք հողատարածության նկատմամբ, որն անփոփոխ է մնացել, որովհետև, ենթադրության համաձայն, կրկնապատկված կապիտալը գործում է միևնույն դաշտում, ապա կտեսնենք, որ ռենտայի մասսայի մեծանալու հետևանքով ռենտայի մակարդակը ևս բարձրացել Է։ է։ Միևնույն ակրը, որ 2 £ ռենտա էր բերում, հիմա բերում է 4 £<ref>Ռոդբերտուսի մատուցած ծառայություննեբից.ծառայություններից,— ռենտայի վերաբերյալ նրա նշանավոր գրվածքին մենք կվերադառնանք IV գրքում,— մեկն այն է, որ նա զարգացրել է այս կետը։ Միայն թե նա մոլորության մեջ է ընկնում՝ նախ ենթադրելով, որ կապիտալի համար շահույթի աճելը միշտ արտահայտվում է իբրև կապիտալի աճում, այնպես որ շահույթի մասսայի մեծացման դեպքում հարաբերությունը իբր թե միևնույնն է մնում։ Սակայն այս սխալ է, որովհետև կապիտալի կազմի փոփոխման դեպքում, չնայած աշխատանքի անփոփոխ շահագործմանը, շահույթի նորման կարող է բարձրանալ հենց այն պատճառով, որ կապիտալի հաստատուն մասի հարաբերական արժեքը նրա փոփոխուն մասի համեմատությամբ ընկնում է։— Երկրորդ՝ նա մոլորվում է, երբ փողային ռենտայի և քանակապես որոշ մի հողակտորի, օրինակ, մեկ ակր հողի հարաբերությունը քննարկում է իբրև մի բան, որ կլասիկ տնտեսագիտությունն ընդհանրապես ենթադրել է ռենտայի բարձրանալու կամ թե ընկնելու վերաբերյալ իր հետազոտությունների ժամանակ։ Այս դարձյալ սխալ է։ Կլասիկ տնտեսագիտությունը ռենտայի նորման միշտ քննարկում է թե արդյունքի հետ ունեցած հարաբերությամբ, նրա նատուրալ ձևով, և թե կանխավճարված կապիտալի հետ ունեցած հարաբերությամբ, որչափով որ նա ռենտան որպես փողային ռենտա է նկատի ունենում. որովհետև սրանք իրոք որ ռացիոնալ արտահայտություններ են։<br>* Տես Հեգել, Երկեր, ռուս. հրատ., հատ.I, «Логика», 1930, էջ 336։— '''Խմբ.'''։</ref>։
Հավելյալ արժեքի մի որոշ մասի, փողային ռենտայի,— որովհետև փողն արժեքի ինքնակա արտահայտությունն է,— հողի նկատմամբ ունեցած հարաբերությունն ըստինքյան անհեթեթ ու իռռացիոնալ բան է, քանի որ այստեղ իրար հետ չափվողներն անհամաչափելի մեծություններ են. մի կողմից՝ մի որոշ սպառողական արժեք, այսքան ու այսքան քառակուսի ոտնաչափանոց մեկ հողակտոր, ու մյուս կողմից՝ արժեք, ավելի ճիշտ՝ հավելյալ արժեք։ Իրականում այս ուրիշ ոչինչ չի արտահայտում, քան այն, որ տվյալ հարաբերությունների ժամանակ այսքան ու այսքան քառակուսի ոտնաչափ հողի սեփականությունը նրա տիրոջը հնարավորություն է տալիս ճանկելու անվճար աշխատանքի մի որոշ քանակ, իրացրած այն կապիտալի կողմից, որը փորփրում է այս քառակուսի ոտնաչափներն այնպես, ինչպես խոզն է փորփրում կարտոֆիլի դաշտը {ձեռագրում այստեղ փակագծերի մեջ գրված է՝ Լիբիխ, իսկ հետո ջնջած է}։ Բայց այս արտահայտությունը prima facie միևնույնն է, ինչպես եթե մարդ խոսեր հինգ ֆունտ ստերլինգանոց բանկնոտի՝ երկրագնդի տրամագծի նկատմամբ ունեցած հարաբերության մասին։ Սակայն այն իռռացիոնալ ձևերի միջնորդագործությունների հետ, որոնցով [ձևերով] հանդես են գալիս և որոնց մեջ ամփոփվում են որոշ տնտեսական հարաբերություններ, այս հարաբերությունների գործնական կրողներն իրենց առօրյա կյանքում գործ չունեն ամենևին. իսկ որովհետև նրանք սովոր են հիշյալ հարաբերությունների շրջանակում շարժվելու, ուստի վերջիններիս բախվելու դեպքում նրանց մտածողությունը ամենևին չի սայթաքում։ Լիակատար հակասությունը նրանց աչքում ոչ մի խորհրդավորություն չի ներկայացնում։ Դրսևորման այս ձևերում, որոնք զուրկ են ներքին կապակցությունից և անհեթեթ են, քանի որ ըստինքյան մեկուսացրած վիճակում են վերցվում, այս ձևերում նրանք նույնքան լավ են զգում իրենց, որքան ձուկն իրեն լավ է զգում ջրում։ Տվյալ դեպքում տեղին է հիշել այն, ինչ որ Հեգելն ասում էր որոշ մաթեմատիկական ֆորմուլաների վերաբերմամբ, թե ինչ որ մարդկային սովորական դատողությունն իռռացիոնալ է համարում, այնտեղ հանդես է գալիս իբրև ռացիոնալ, իսկ նրա ռացիոնալը իբրև բուն իսկ իռռացիոնալություն* [''Տես 17 ծան. հետո'']։
<br>
Հողի ուժասպառման իսկական, օբեկտիվորեն պայմանավորված պատճառների ուսումնասիրությանը դիմելու փոխարեն, պատճառներ, որոնց սակայն անծանոթ էին դիֆերենցիալ ռենտայի մասին մինչայդ գրող բոլոր տնտեսագետներն՝ իրենց ժամանակվա երկրագործական քիմիայի կացության պատճառով,— դիմել են այն ծանծաղ ըմբռնման օգնությանը, թե տարածապես սահմանափակ դաշտում չի կարելի կապիտալի ամեն մի ուզածդ մասսան ներդրել, ինչպես որ, օրինակ, «Westminster Review»-ն էր առարկում Ռիչարդ Ջոնսին, թե չի կարելի Soho ՏquareSquare-ը մշակելով ամբողջ Անգլիան կերակրել։ Եթե սա երկրագործության համար մի առանձին թերություն է նկատվում, ապա հենց ուղիղ հակառակն է ճիշտը։ Երկրագործության մեջ կապիտալի հաջորդական ներդրումները կարող են արդյունավետ եղանակով կատարվել, որովհետև ինքը հողն իբրև արտադրության գործիք է գործում, մի բան, որ գործարանում, որտեղ հողը լոկ որպես հիմք, որպես վայր, որպես գործողության տարածական պատվանդան է գործում, չենք տեսնում կամ թե շատ նեղ սահմաններում ենք միայն տեսնում։ Մանրատված արհեստի համեմատությամբ կարելի է, ճիշտ է, մի փոքրիկ տարածության մեջ խոշոր արտադրական կառուցումներ համակենտրոնացնել, և խոշոր արդյունաբերությունն այսպես էլ վարվում է։ Բայց եթե տրված է արտադրողական ուժի զարգացման մի որոշ աստիճան, միշտ մի որոշ տարածություն է պահանջվում, և դեպի վեր կառուցումն էլ իր որոշ գործնական սահմաններն ունի։ Այնուհետև արտադրության ընդարձակումը պահանջում է նաև հողի տարածության ընդլայնում։ Մեքենաների և այլոց մեջ ներդրված հիմնական կապիտալը չի բարելավվում բանեցնելու հետևանքով, այլ, ընդհակառակը, մաշվում է։ Նոր գյուտերի հետևանքով այստեղ էլ, իհարկե, կարող են առանձին բարելավումներ մուծվել, բայց արտադրողական ուժի զարգացման աստիճանը տվյալ ենթադրելով՝ մեքենան կարող է միմիայն վատանալ։ Արտադրողական ուժի արագ զարգացման դեպքում բոլոր հին մեքենաները պետք է փոխարինվեն ավելի ձեռնտուներով, ուրեմն պետք է դուրս գցվեն։ Իսկ հողն, ընդհակառակը, շարունակ լավանում է, եթե կանոնավոր է մշակվում։ Հողի այն առավելությունը, որ կապիտալի հաջորդական ներդրումները կարող են շահույթ բերել, չվերացնելով կապիտալի նախկին ներդրումներից ստացվող շահույթը, այս առավելությունը միաժամանակ զուգորդվում է այն հնարավորության հետ, որ կապիտալի հաջորդական ներդրումների արդյունավետությունը տարբեր կլինի։
===ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ===
====I. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ====
Պետք է պարզել, թև ազգի տնտեսագիտության տեսակետից, իբրև արտադրության կապիտալիստական եղանակի թեորիական արտահայտության տեսակետից, հողային ռենտան քննարկելու դժվարությունը ո՛րն է իսկապես։ Այս չի ըմբռնել նոր հեղինակների նույնիսկ մի խոշոր թիվ, ինչպես այղ այդ ապացուցում է հողային ռենտան «նոր ձևով» բացատրելու ամեն մի նորոգված փորձ։ Նորությունն այստեղ գրեթե միշտ այն է, որ կրկին վերադառնում են վաղուց հաղթահարված տեսակետներին։ Դժվարությունը երկրագործական կապիտալի արտագրած արտադրած հավելյալ արդյունքն ու ընդհանրապես սրան համապատասխանող հավելյալ արժեքը բացատրելը չէ։ Այս հարցն, ընդհակառակը, լուծված է հավելյալ արժեքի վերլուծությամբ, որ ստեղծում է արտադրողական ամեն կապիտալ, ինչ ոլորտում էլ որ ներդրված լինի։ Դժվարությունն այն է, որ ցույց տրվի, թե այն բանից հետո, երբ հավելյալ արժեքը համահարթվելով տարբեր կապիտալների միջև դարձել է միջին շահույթ, այսինքն արտադրության բոլոր ոլորտներում հասարակական կապիտալի կողմից արտադրած ամբողջ հավելյալ արժեքի այնպիսի համամասնական մի բաժին, որը համապատասխանում է հիշյալ կապիտալների հարաբերական մեծություններին,— հապա որտեղից ո՞րտեղից է առաջ գալիս այս համահարթվելուց հետո, այն բանից հետո, երբ ըստ երևույթին արդեն տեղի է ունեցել այն ամբողջ հավելյալ արժեքի բաշխումը, որ ընդհանրապես կարող է բաշխվել, հապա էլ որտեղից ո՞րտեղից է ծագում այս հավելյալ արժեքի այն ավելցուկ մասը, որ հողում ներդրված կապիտալը հողի սեփականատիրոջն է վճարում հողային ռենտայի ձևով։ Բոլորովին մի կողմ թողած այն գործնական շարժառիթները, որոնք արդի տնտեսագետներին, իբրև արդյունաբերական կապիտալի ջատագովների՝ ընդդեմ հողային սեփականության, խթանում էին այս հարցն ուսումնասիրելու,— շարժառիթներ, որ մենք ավելի մոտից նշելու ենք հողային ռենտայի պատմությանը վերաբերող գլխում,— այս հարցի լուծման մեջ նրանք, որպես թեորետիկներ, վճռականորեն շահագրգռված էին։ Խոստովանել, թե երկրագործության մեջ ներդրված կապիտալի համար ստացվող ռենտան ծագում է բուն իսկ ներդրման այս ոլորտի մի առանձին ներգործությունից, հողագնդի կեղևին, իբրև այսպիսուն, պատկանող հատկություններից,— այս կնշանակեր հրաժարվել արժեքի իսկ ըմբռնումից, ուրեմն հրաժարվել այս մարզում գիտական իմացության ամեն մի հնարավորությունից։ Արդեն այն հասարակ դիտողությունը, որ ռենտան վճարվում է հողի արդյունքի գնից,— այս բանը մինչև անգամ այն դեպքում է տեղի ունենում, երբ ռենտան բնաձևով է վճարվում, եթե միայն վարձակալը ստանում է իր արտադրության գինը,— արդեն այդ դիտողությունը ցույց էր տալիս, թե որքան անհեթեթ բան է այս գնի ավելցուկը , որով նա գերազանցում է արտադրության սովորական գնից, հետևաբար, երկրագործական արդյունքի հարաբերական թանկությունն այն ավելցուկով բացատրել, որով հողագործական արդյունաբերության բնաճուն արտադրողականությունը իբր թե գերազանցում է արդյունաբերության մյուս ճյուղերի արտադրողականությունից, որովհետև, ընդհակառակն, որքան ավելի արտադրողական է աշխատանքը, այնքան ավելի էժան է նրա արդյունքի ամեն մի բաղկացուցիչ մասը և այնքան ավելի մեծ է սպառողական արժեքների այն մասսան, որում ներկայացված է աշխատանքի նույն քանակը, հետևաբար միևնույն արժեքը։
Այսպիսով ուրեմն, ռենտայի վերլուծության ամբողջ դժվարությունն այն էր, որ բացատրվի երկրագործական շահույթի ավելցուկը միջին շահույթի համեմատությամբ, բացատրվի ոչ թե հավելյալ արժեքը, այլ արտադրության այս ոլորտին հատուկ հավելութային հավելյալ արժեքը, հետևաբար, դարձյալ ոչ թե «զուտ արդյունքը», այլ այդ զուտ արդյունքի ավելցուկը, որով նա գերազանցում է արդյունաբերության մյուս ճյուղերի զուտ արդյունքից։ Միջին շահույթն ինքը մի արդյունք է, կատարելապես որոշ պատմական արտադրական հարաբերություններում ընթացող սոցիալական կյանքի պրոցեսի մի հորինվածք, մի արդյունք, որն, ինչպես տեսանք, շատ պարզ միջնորդագործող օղակներ է ենթադրում։ Միջին շահույթից վեր եղած մի ավելցուկի մասին ընդհանրապես խոսել կարողանալու համար պետք է որ հենց ինքն այս միջին շահույթն ընդհանրապես գոյություն առնի որպես մասշտաբ և,— ինչպես այդ տեղի ունի արտադրության կապիտալիստական եղանակում, որպես արտադրության կարգավորիչ։ Հետևաբար, այն հասարակական ձևերում, որտեղ դեռ չկա կապիտալ, որն ամբողջ հավելյալ աշխատանքին բռնադատելու և ամբողջ հավելյալ արժեքն առաջին հերթին հենց իրեն համար յուրացնելու ֆունկցիան է կատարում, որտեղ, ուրեմն, կապիտալը դեռ իրեն չի ենթարկել հասարակական աշխատանքը կամ թե լոկ տեղ-տեղ է իրեն ենթարկել, այնտեղ ընդհանրապես խոսք չի կարող լինել ռենտայի մասին արդի իմաստով, ռենտայի մասին, իբրև այնպիսի մի ավելցուկի, որ ստացվում է միջին շահույթից վեր, այսինքն՝ հասարակական ամբողջ կապիտալի արտադրած հավելյալ արժեքից յուրաքանչյուր անհատական կապիտալին հասանելի համամասնական բաժնից վեր։ Օրինակ, պարոն Պասսիի (տես հետո ներքևում) միամտությունն է ցույց տալիս այս, երբ նա խոսում է արդեն սկզբնական կացությանը հատուկ ռենտայի մասին, իբրև մի ավելցուկի, որ գոյանում է շահույթից վեր — հավելյալ արժեքի մի պատմականորեն որոշ հասարակական ձևից վեր, որը հետևաբար, ըստ պարոն Պասսիի, կարող էր թերևս գոյություն ունենալ առանց հասարակության էլ։
Առաջվա տնտեսագետների համար, որոնք իրենց ժամանակի դեռ չզարգացած արտադրության կապիտալիստական եղանակի վերլուծությունն ընդհանրապես դեռ նոր էին սկսում, ռենտայի վերլուծությունը կա՛մ ոչ մի դժվարություն չէր ներկայացնում, կա՛մ թե բոլորովին ուրիշ տեսակի դժվարություն էր ներկայացնում։ Պետտին, Կանտիլիոնը, ընդհանրապես ֆեոդալական ժամանակաշրջանին ավելի մոտ կանգնած հեղինակները հողային ռենտան դիտում են իբրև ընդհանրապես հավելյալ արժեքի նորմալ ձև, այնինչ շահույթը նրանց աչքում դեռ անորոշ է, աշխատավարձի հետ խառն է հոսում կամ թե, ամենաշատը, ներկայանում է իբրև այս հավելյալ արժեքի այն մասը, որ կապիտալիստը կորզում է հողի սեփականատիրոջից։ Հետևաբար, նրանք ելնում են այնպիսի վիճակից, երբ նախ՝ հողագործական բնակչությունն ազգի շատ գերակշռող մասն է կազմում դեռ, և երկրորդ՝ հողի սեփականատերը դեռ հանդ ես հանդես է գալիս իբրև այն անձը, որն անմիջական արտադրողների հավելութային աշխատանքն առաջին հերթին ինքն է յուրացնում հողային սեփականության մենաշնորհի միջոցով, երբ ուրեմն հողային սեփականությունը դեռ որպես արտադրության գլխավոր պայման է հանդես գալիս։ Նրա համար դեռ չէր կարող գոյություն ունենալ մի այնպիսի հարցադրում, որն, ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակի տեսակետից ելնելով, աշխատում է հետազոտել, թե հողային սեփականությունն ինչպես է հաջողեցնում կապիտալից կրկին ետ խլել այդ նույն կապիտալի արտադրած (այսինքն անմիջական արտադրողներից քամածի քամած) ու սկզբնապես արդեն նրա կողմից յուրացրած հավելյալ արժեքի մի մասը։
'''Ֆիզիոկրատների''' մոտ դժվարությունն արդեն ուրիշ բնույթ է կրում։ Իբրև կապիտալի իրոք անդրանիկ սիստեմատիկ մեկնաբաններ՝ նրանք աշխատում են վերլուծել հավելյալ արժեքի բնությունն ընդհանրապես։ Նրանց համար այդ վերլուծությունը համընկնում է ռենտայի, այն միակ ձևի, վերլուծության հետ, որով նրանց համար գոյություն ունի հավելյալ արժեքը։ Ուստի ռենտա բերող կապիտալը կամ երկրագործական կապիտալը նրանց աչքում հավելյալ արժեք արտադրող միակ կապիտալն է, և սրա կողմից շարժման մեջ դրվող երկրագործական աշխատանքը հավելյալ արժեք արտադրող միակ աշխատանքն է և հետևապես միակ արտադրողական աշխատանքն է, մի դրույթ, որ կապիտալիստական տեսակետից միանգամայն ճիշտ է։ Նրանց աչքում լիովին իրավացի կերպով որոշիչ է համարվում հավելյալ արժեքի արտադրությունը։ Մի կողմ թողած մյուս ծառայությունները, որոնց մասին խոսելու ենք IV գրքում, նրանք ամենից առաջ այն մեծ ծառայությունն են մատուցել, որ միմիայն շրջանառության ոլորտում գործող առևտրական կապիտալից երեսները դարձրել են դեպի արտադրողական կապիտալը հակառակ մերկանտիլ սիստեմի, որն իր բիրտ ռեալիզմով ներկայացնում էր այն ժամանակվա իսկական գռեհիկ տնտեսագիտությունը, որի գործնական շահերի հանդեպ բոլորովին հետին պլանը մղվեցին Պետտիի և նրա հետևորդների գիտական վերլուծության սկզբնատարրերը։ Անցողակի ասած՝ այստեղ, մերկանտիլ սիստեմի քննադատության ժամանակ, խոսքը վերաբերում է կապիտալի ու հավելյալ արժեքի վերաբերմամբ նրա պաշտպանած հայացքներին միայն։ Արդեն առաջ նշել ենք, որ համաշխարհային շուկայի համար կատարվող արտադրությունն ու արդյունքի փոխարկվելն ապրանքի, ուրեմն և փողի, մոնետար սիստեմն իրավացիորեն հռչակում էր իբրև կապիտալիստական արտադրության նախադրյալ սւ պայման։ Մոնետար սիստեմի շարունակության մեջ, մերկանտիլ սիստեմում, վճռական դեր է խաղում արդեն ոչ թե ապրանքային արժեքի փոխարկումը փողի, այլ հավելյալ արժեքի արտադրությանը, սակայն խնդիրը քննարկելով շրջանառության ոլորտի անհեթեթ տեսակետից [vom begriffslosen Standpгnkt] ու ընդ սմին այնպես, որ այս հավելյալ արժեքը ներկայանում է հավելութային փողի ձևով, որպես առևտրական բալանսի ավելցուկ։ Բայց այն ժամանակվա շահամոլ վաճառականներին ու գործարանատերերին բնորոշողն ու կապիտալիստական զարգացման այն պարբերաշրջանի, որ նրանք էին ներկայացնում, համապատասխան հատկանիշն այն է միաժամանակ, որ երբ ֆեոդալական երկրագործական հասարակություններն արդյունաբերական հասարակություններ էին դառնում և ազգերը համաշխարհային շուկայում համապատասխան արդյունաբերական կռիվ էին մղում, այս տեսարանների մոտ խնդիրը վերաբերում էր կապիտալի արագացրած զարգացմանը, որին պետք է հասնել ոչ թե այսպես կոչված բնական ճանապարհով, այլ բռնի միջոցներով։ Վիթխարի տարբերություն է անում, նայած թե ազգային կապիտալն աստիճանաբար ու դանդա՞ղ է փոխարկվում արդյունաբերականի, թե՞ այս փոխարկումը, ժամանակի տեսակետից, արագացվում է այն հարկերի միջոցով, որ նրանք հովանավորական մաքսերի ձևով դնում էին գլխավորապես հողի սեփականատերերի, միջակ ու մանր գյուղացիների և արհեստավորների վրա, արագացվում է ինքնուրույն անմիջական արտադրողների արագացված սեփականազրկմամբ, կապիտալների բռնի ու արագացված կուտակմամբ ու համակենտրոնացմամբ, կարճ ասած՝ արտադրության կապիտալիստական եղանակի պայմանների արագացված ստեղծմամբ։ Ճիշտ նմանապես և վիթխարի տարբերություն կա ազգային բնական արտադրողական ուժի կապիտալիստական ու արդյունաբերական շահագործման միջև։ Ուստի մերկանտիլ սիստեմի ազգային բնույթը հասարակ ֆրազ չէ նրա ջատագովների բերանում։ Սույն պատրվակի տակ, թե իրենց զբաղեցնում են ազգի հարստությունն ու պետությանն օժանդակող աղբյուրները միայն, իրականում նրանք կապիտալիստների դասակարգի շահերն ու հարստացումն ընդհանրապես հայտարարում են որպես պետության վերջնանպատակ և հռչակում բուրժուական հասարակությունն ընդդեմ հին անդրերկրային պետության։ Բայց միաժամանակ արդեն գոյություն ունի նաև այն գիտակցությունը, որ կապիտալի ու կապիտալիստների դասակարգի, կապիտալիստական արտադրության շահերի զարգացումը դարձել է արդի հասարակության մեջ ազգային հզորության ու ազգային գերակշռության պատվանդանը։
Այնուհետև ֆիզիոկրատների մոտ ճիշտ է և այն դրույթը, որ իրականում հավելյալ արժեքի ամբողջ արտադրությունն, ուրեմն և կապիտալի ամբողջ զարգացումը, ըստ բնական պատվանդանի, երկրագործական աշխատանքի արտադրողականության վրա է հիմնված։ Եթե մարդիկ ընդհանրապես ի վիճակի չեն մի բանվորական օրում ավելի շատ կենսամիջոցներ, հետևաբար նեղ իմաստով ավելի մեծաքանակ երկրագործական արդյունքներ արտադրելու, քան ամեն մի բանվոր կարիք ունի իր անձնական վերարտադրության համար, եթե նրա ամբողջ բանվորական ուժի օրական ծախսումը բավական է լոկ այն բանի համար, որ իր անհատական սպառման համար անհրաժեշտ կենսամիջոցները պատրաստի, ապա ընդհանրապես խոսք չի կարող լինել ո՛չ հավելյալ արդյունքի, ո՛չ էլ հավելյալ արժեքի մասին։ Երկրագործական աշխատանքի արտադրողականությունը, որը գերազանցում է բանվորի անհատական պահանջմունքից, ամեն մի հասարակության պատվանդանն է ու ամենից առաջ պատվանդան է կապիտալիստական արտադրության, որը հասարակության ավելի ու ավելի աճող մասն անջատում է անմիջական կենսամիֆոցների կենսամիջոցների արտադրությունից և, ինչպես Ստուարտն է ասում, free heads-ի [ազատ գլուխների] փոխարկում, ուրիշ ոլորտներում շահագործելու համար տրամադրելի դարձնում։
Իսկ ի՞նչ կարելի է ասել նորագույն տնտեսագետ հեղինակների մասին, ինչպիսիք են Դերը, Պասսին և այլն, որոնք կլասիկ ամբողջ տնտեսագիտության կյանքի մայրամուտին ու նույնիսկ նրա մահվան անկողնում կրկնում են հավելյալ աշխատանքի ու ընդհանրապես հավելյալ արժեքի բնական պայմանների վերաբերյալ ամենասկզբնական պատկերացումները և երևակայում, թե սրանով մի նոր ու շշմեցուցիչ բան են առաջադրել հողային ռենտայի մասին, թեև վաղուց ի վեր այս հողային ռենտան լուսաբանվել է իբրև հավելյալ արժեքի առանձին ձևը ու յուրահատուկ մասը։ Գռեհիկ տնտեսագիտության համար բնորոշն էլ հենց այն է, որ այն, ինչ որ զարգացման անցած որոշ աստիճանում նոր էր, ինքնուրույն, խորն ու հիմնավորված, նա կրկնում է մի այնպիսի ժամանակ, երբ նույնը տափակ է, հետամնաց ու սխալ։ Նա սրանով խոստովանում է, որ նույնիսկ չի էլ կռահում այն պրոբլեմները, որոնք զբաղեցրել են կլասիկ տնտեսագիտությանը։ Այդ պրոբլեմները նա շփոթում է այն հարցերի հետ, որոնք բուրժուական հասարակության զարգացման լոկ ավելի ստորին աստիճանում կարող էին դրվել։ Իրերի նույն դրությանն ենք հանդիպում և այն ժամանակ, երբ նա անդուլ ու ինքնագոհ վերստին որոճում է ֆիզիոկրատական դրույթներն ազատ առևտրի մասին։ Այս դրույթները, որքան էլ որ կարող են գործնականորեն հետաքրքրել այս կամ այն պետությանը, վաղուց ի վեր կորցրել են ամեն մի թեորիական հետաքրքրություն։
Իսկական բնատնտեսության ժամանակ, երբ հողագործական արդյունքի ոչ մի մասն էլ չի մտնում կամ թե լոկ մի շատ աննշան մասն է մտնում շրջանառության պրոցեսի մեջ, և նույնիսկ միմիայն շատ աննշան մասն արդյունքի այն բաժնի, որ հողի սեփականատիրոջ եկամուտն է ներկայացնում, ինչպես, օրինակ, հին հռոմեական շատ լատիֆունդիաներում, այլև Կառլ Մեծի վիլլաներում, նաև (տես Vincard, «Histoire du travail») ավելի կամ պակաս չափով ամբողջ միջնադարում,— խոշոր կարվածների արդյունքն ու հավելյալ արդյունքն ամենևին, կազմված չի լինում սոսկ երկրագործական աշխատանքի արդյունքներից։ Նա ընդգրկում է նաև արդյունաբերական աշխատանքի արդյունքները։ Տնային արհեստային ու մանուֆակտուրային աշխատանքն իբրև օժանդակ արտադրություն երկրագործության, որը հիմքն է կազմում, արտադրության այն եղանակի պայմանն է, որի վրա խարսխվում է այս բնատնտեսությունն ինչպես եվրոպական հնադարում ու միջնադարում, այնպես էլ մինչև մեր օրերը հնդկական համայնքում, որտեղ նրա ավանդական կազմակերպությունը դեռ չի կործանված։ Արտադրության կապիտալիստական եղանակը լիովին վերացնում է այս կապը. մի պրոցես, որ խոշոր մասշտաբով կարելի է հատկապես 18-րդ դարի վերջին երրորդամասում ուսումնասիրել Անգլիայում։ Այնպիսի գլուխներ, որոնք աճել-մեծացել էին կիսաֆեոդալական հասարակություններում, ինչպիսին է, օրինակ, Հերրենշվանդը, դեռևս 18-րդ դարի վերջում երկրագործության ու մանուֆակտուրայի այս անջատումը համարում են խելագարորեն հանդուգն հասարակական էքսպերիմենտ, գոյության անըմբռնելիորեն վտանգավոր մի եղանակ։ Եվ նույնիսկ հնադարի այն երկրագործական տնտեսություններում, որոնք ամենից շատ նմանություն [Analogie] են հայտաբերում կապիտալիստական գյուղատնտեսության հետ՝ Կարթագենում ու Հռոմում, նույնիսկ այդտեղ ավելի մեծ է նմանությունը պլանտատորական տնտեսության հետ, քան շահագործման իրոք կապիտալիստական եղանակին համապատասխանող ձևի հետ<ref>Ա. Սմիթը նշում է, թե ինչպես իր ժամանակ (և այս ճիշտ է նաև մեր ժամանակ՝ արևադարձային ու. ենթաարևադարձային երկրներում եղած պլանտատորական տնտեսության վերաբերմամբ) ռենտան ու շահույթը դեռ չէին անջատվել, որովհետև հողի սեփականատերը միաժամանակ կապիտալիստ էր, ինչպես որ, օրինակ, Կատոնն էր իր կալվածնեքում։ Բայց այս անջատումն է հենց նախադրյալն արտադրության կապիտալիստական եղանակի, որի գաղափարին ընդ սմին ընդհանուր առմամբ հակասում է այնպիսի պատվանդանը, ինչպիսին ստրկությունն է։</ref>։ Ձևական նմանություն, որը սակայն բոլոր էական կետերում էլ միանգամայն խաբուսիկ է երևում յուրաքանչյուր մարդու աչքին, ով ըմբռնել է արտադրության կապիտալիստական եղանակը և ով որ, ինչպես, օրինակ, պարոն Մոմզենը<ref>Պարոն Մոմզենը իր հռոմեական պատմության մեջ «կապիտալիստ» բառն ըմբռնում է բնավ ոչ արդի տնտեսագիտության ու արդի հասարակության իմաստով, այլ ժողովրդական պատկերացման առումով, ինչպես սա դեռ շարունակում է պահպանվել ոչ թե Անգլիայում կամ Ամերիկայում, այլ մայրցամաքում, իբրև անցյալ հարաբերությունների հնամենի ավանդություն։<br>* Տես «Կապիտալ», III հատոր, I մաս, էջ 350, Ծանոթություն 68։— '''Խմբ.'''։<br>** Ինքն իրեն պահող ճորտը։— '''Խմբ.'''։</ref> յուրաքանչյուր փողային տնտեսության մեջ նաև արտադրության կապիտալիստական եղանակ չի հայտնագործում արդեն, մի ձևական նմանություն [Analogie] հնադարում ընդհանրապես գանում գտնում ենք ոչ թե մայրցամաքային Իտալիայում, այլ թերևս Սիցիլիայում միայն, որովհետև սա գոյություն ուներ իբրև Հռոմին հարկատու հողագործական երկիր, ուստի և նրա հողագործության առաջ էապես արտահանության նպատակ էր դրված։ Այստեղ ահա հանդիպում ենք արդի իմաստով վարձակալների։
Ռենտայի բնության անճիշտ ըմբռնումը հիմնվում է այն պարագայի վրա, որ բնաձևում պարուրված ռենտան միջնադարի բնատնտեսությունից ու միանգամայն հակասելով արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններին՝ մասամբ եկեղեցու տասանորդի կերպարանքով, մասամբ էլ իբրև հին պայմանագրերով հավերժացված տարօրինակություն քարշ գալով հասել է մինչև արդի ժամանակաշրջանը։ Սրա հետևանքով թվում է, թե ռենտան ծագում է ոչ թե երկրագործական արդյունքի գնից, այլ սրա մասսայից, ուրեմն ոչ թե հասարակական հարաբերություններից, այլ հողից։ Մենք առաջ ցույց ենք տվել արդեն, որ թեև հավելյալ արժեքը ներկայանում է գերարդյունքի մեջ, սակայն հակառակը տեղի չի ունենում, այսինքն գերարդյունքը, արդյունքի քանակի սոսկական աճման իմաստով, չի ներկայացնում հավելյալ արժեք։ Գերարդյունքը կարող է արժեքի մինուս ներկայացնել։ Այլապես բամբակեղենի արդյունաբերությունը 1860 թվականին 1840 թվի հետ համեմատած վիթխարի հավելյալ արժեք պիտի ներկայացներ, այնինչ, ընդհակառակը, մանվածքի գինն ընկել էր։ Ռենտան կարող է մի շարք տարիների անբերության հետևանքով անչափ աճել, որովհետև հացահատիկի գինը բարձրանում է, չնայած որ այս հավելյալ արժեքը ներկայանում է ավելի թանկ ցորենի բացարձակորեն նվազող քանակի մեջ։ Ընդհակառակը, մի շարք պտղաբեր տարիների հետևանքով ռենտան կարող է ընկնել, որովհետև գինն է ընկնում, չնայած որ ընկած ռենտան ներկայանում է ավելի էժան ցորենի ավելի մեծ քանակի մեջ։ Արդ, ամենից առաջ պետք է նկատել արդյունքներով ռենտայի մասին, որ սա արտադրության անցած եղանակից քարշ գալով մինչև մեր օրերը հասած ու իբրև նրա գոյության մի ավերակ մնացած ավանդություն է, որի հակասությունն արտադրության կապիտալիuտական եղանակի հետ երևան է գալիս նրանում, որ այդ ռենտան ինքն իրեն չքացավ մասնավոր պայմանագրերի միջից և որ այնտեղ, որտեղ օրենսդրությունը կարողացավ միջամտել, ինչպես օրինակ, Անգլիայում եկեղեցական տասանորդների դեպքում, արդյունքներով ռենտան բռնի կերպով դեն շպրտվեց իբրև անհեթեթություն։ Իսկ երկրորդ՝ այնտեղ, որտեղ նա շարունակում էր գոյություն ունենալ արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա, արդյունքներով ռենտան ուրիշ ոչինչ էր և չէր էլ կարող ուրիշ բան լինել, քան փողային ռենտայի՝ միջնադարյան ձևով քողարկված արտահայտություն։ Ցորենի քվարտերն, օրինակ, 40 շիլլինգ արժի։ Այս քվարտերից մի մասը պետք է նրանում պարունակված աշխատավարձը փոխհատուցի և ծախվելու է, որ նորից իբրև աշխատավարձ ծախսվել կարողանա. մեկ ուրիշ մասը պետք է ծախվի հարկերի այն մասը վճարելու համար, որ բաժին է ընկնում քվարտերին։ Այնտեղ, որտեղ զարգացած է արտադրության կապիտալիստական եղանակն ու սրա հետ էլ հասարակական աշխատանքի բաժանումը, սերմացուն ու մինչև անգամ պարարտանյութի մի մասն իբրև ապրանքներ մտնում են վերարտադրության մեջ, հետևաբար, որպեսզի փոխհատուցվեն, պետք է գնվեն. և դարձյալ քվարտերի մեկ մասը պետք է ծախվի, որ այդ նպատակի համար փող ճարվի։ Որչափով որ նրանք իրոք չպետք է գնվեն իբրև ապրանքներ, այլ բուն իսկ արդյունքից վերցվեն in natura [բնեղենով], որպեսզի նորից արդյունքի վերարտադրության մեջ մտնեն որպես արտադրության պայմաններ,— ինչպես այս տեղի ունի ոչ միայն երկրագործության մեջ, այլև արտադրության բազմաթիվ ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալ են արտադրում,— նրանք իբրև հաշվեփող արտահայտված՝ մտնում են հաշվի մեջ և հանվում են որպես արտադրության ծախքերի բաղադրամասեր։ Մեքենաների և ընդհանրապես հիմնական կապիտալի մաշվածքը փողով է փոխհատուցվում։ Վերջապես գալիս է շահույթը, որը հաշվում են իսկական փողով կամ թե հաշվեփողով արտահայտած ծախքերի գումարի վրա։ Այս շահույթը ներկայանում է համախառն արդյունքի որոշ մասի մեջ, որը որոշվում է այդ արդյունքի գնով։ Իսկ այն մասը, որ մնում է սրանից հետո, կազմում է ռենտան։ Եթե պայմանագրով սահմանված արդյունքներով ռենտան ավելի մեծ է, քան այս գնով որոշված մնացորդը, ապա սա արդեն ռենտա չի կազմում, այլ հանուրդ է շահույթից։ Արդեն հենց այս հնարավորության հետևանքով արդյունքներով ռենտան մի հնացած ձև է ներկայացնում, քանի որ նա համաքայլ չի հետևում արդյունքի գնին, ուրեմն կարող է իսկական ռենտայից ավելի մեծ կամ թե ավելի փոքր մեծություն կազմել և հետևաբար հանուրդ լինել ոչ միայն շահույթից, այլև այն տարրերից, որոնցով փոխհատուցվում է կապիտալը։ Իրապես այս արդյունքներով ռենտան, որչափով որ սա ոչ թև անունով, այլ ըստ էության ռենտա է, բացառապես որոշվում է արդյունքի գնի ավելցուկով, որով այդ գինը գերազանցում է նույն արդյունքի արտադրության գնից։ Միայն թե տվյալ դեպքում այս փոփոխուն մեծությունը հաստատուն է ենթադրվում։ Իսկ այս մի դուրեկան պատկերացում է այն մասին, որ արդյունքն in natura նախ՝ բավականացնում է բանվորներին կերակրելու համար, ապա՝ կապիտալիստական վարձակալին թողնում է ավելի շատ սնունդ, քան սրան հարկավոր է, և որ սրանից վեր եղած ավելցուկը բնական ռենտան է կազմում։ Ճիշտ այնպես, ինչպես որ չթագործարանատերը 200 000 կանգուն չիթ է պատրաստում։ Այսքան կանգունը բավականացնում է ոչ միայն նրա բանվորներին հագցնելու, նրա կնոջն ու նրա ամբողջ սերունդը և հենց իրեն էլ հետն ավելի քան գգեստավորելու, այլև, բացի որանից, նրան դեռ էլի չիթ է թողնում ծախելու և վերջապես մի ահագին ռենտա չթով վճարելու։ Հեշտ ու հանգի՜ստ։ 200 000 կանգուն չթից բավական է հանել արտադրության գինը, և ինքնըստինքյան չթի մի ավելցուկ կմնա իբրև ռենտա։ 200 000 կանգուն չթից հանել, օրինակ, 10 000 £ արտադրության գինը, դեո չիմանալով չթի վաճառքի գինը, չթից հանել փող, սպառողական արժեքից իբրև այսպիսուց հանել փոխանակային արժեքը, և այնուհետև որոշել այսքան կանգուն չթի ավելցուկն այսքան ֆունտ ստեռլինգի համեմատությամբ,— այս իրոք մի պարզամիտ պատկերացում է։ Այս ավելի վատ է, քան շրջանի քառակուսացումը, որի հիմքում դրված է գոնե այն սահմանների գաղափարը, որոնցում ուղիղ գիծն ու կորագիծը միաձուլվում են։ Բայց հենց այս է պ. Պասսիի դեղատոմսը։ Բարեհաճեցեք վաղը հանել չթից՝ նախքան մարդու գլխում կամ իրականության մեջ չիթը փողի է փոխարկվել։ Ավելցուկը կազմում է ռենտան, որը սակայն պետք է naturaliter [բնականաբար] (տես, օրինակ, Կառլ Արենդին)* [''Տես 20 ծան. հետո''] շոշափելի էին ի և ոչ թե «սոփեստական» մախինացիաների միջոցով։ Ահա այս հիմարությանը, այսքան ու այսքան շեֆֆել ցորենից արտադրության գինը հանելուն, խորանարդ չափից փողի մի գումար հանելուն է հանգում բնական ռենտայի այս ամբողջ վերականգնումը։Ռենտայի բնության անճիշտ ըմբռնումը հիմնվում է այն պարագայի վրա, որ բնաձևում պարուրված ռենտան միջնադարի բնատնտեսությունից ու միանգամայն հակասելով արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններին՝ մասամբ եկեղեցու տասանորդի կերպարանքով, մասամբ էլ իբրև հին պայմանագրերով հավերժացված տարօրինակություն քարշ գալով հասել է մինչև արդի ժամանակաշրջանը։ Սրա հետևանքով թվում է, թե ռենտան ծագում է ոչ թե երկրագործական արդյունքի գնից, այլ սրա մասսայից, ուրեմն ոչ թե հասարակական հարաբերություններից, այլ հողից։ Մենք առաջ ցույց ենք տվել արդեն, որ թեև հավելյալ արժեքը ներկայանում է գերարդյունքի մեջ, սակայն հակառակը տեղի չի ունենում, այսինքն գերարդյունքը, արդյունքի քանակի սոսկական աճման իմաստով, չի ներկայացնում հավելյալ արժեք։ Գերարդյունքը կարող է արժեքի մինուս ներկայացնել։ Այլապես բամբակեղենի արդյունաբերությունը 1860 թվականին 1840 թվի հետ համեմատած վիթխարի հավելյալ արժեք պիտի ներկայացներ, այնինչ, ընդհակառակը, մանվածքի գինն ընկել էր։ Ռենտան կարող է մի շարք տարիների անբերության հետևանքով անչափ աճել, որովհետև հացահատիկի գինը բարձրանում է, չնայած որ այս հավելյալ արժեքը ներկայանում է ավելի թանկ ցորենի բացարձակորեն նվազող քանակի մեջ։ Ընդհակառակը, մի շարք պտղաբեր տարիների հետևանքով ռենտան կարող է ընկնել, որովհետև գինն է ընկնում, չնայած որ ընկած ռենտան ներկայանում է ավելի էժան ցորենի ավելի մեծ քանակի մեջ։ Արդ, ամենից առաջ պետք է նկատել արդյունքներով ռենտայի մասին, որ սա արտադրության անցած եղանակից քարշ գալով մինչև մեր օրերը հասած ու իբրև նրա գոյության մի ավերակ մնացած ավանդություն է, որի հակասությունն արտադրության կապիտալիստական եղանակի հետ երևան է գալիս նրանում, որ այդ ռենտան ինքն իրեն չքացավ մասնավոր պայմանագրերի միջից և որ այնտեղ, որտեղ օրենսդրությունը կարողացավ միջամտել, ինչպես օրինակ, Անգլիայում եկեղեցական տասանորդների դեպքում, արդյունքներով ռենտան բռնի կերպով դեն շպրտվեց իբրև անհեթեթություն։ Իսկ երկրորդ՝ այնտեղ, որտեղ նա շարունակում էր գոյություն ունենալ արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա, արդյունքներով ռենտան ուրիշ ոչինչ էր և չէր էլ կարող ուրիշ բան լինել, քան փողային ռենտայի՝ միջնադարյան ձևով քողարկված արտահայտություն։ Ցորենի քվարտերն, օրինակ, 40 շիլլինգ արժի։ Այս քվարտերից մի մասը պետք է նրանում պարունակված աշխատավարձը փոխհատուցի և ծախվելու է, որ նորից իբրև աշխատավարձ ծախսվել կարողանա. մեկ ուրիշ մասը պետք է ծախվի հարկերի այն մասը վճարելու համար, որ բաժին է ընկնում քվարտերին։ Այնտեղ, որտեղ զարգացած է արտադրության կապիտալիստական եղանակն ու սրա հետ էլ հասարակական աշխատանքի բաժանումը, սերմացուն ու մինչև անգամ պարարտանյութի մի մասն իբրև ապրանքներ մտնում են վերարտադրության մեջ, հետևաբար, որպեսզի փոխհատուցվեն, պետք է գնվեն. և դարձյալ քվարտերի մեկ մասը պետք է ծախվի, որ այդ նպատակի համար փող ճարվի։ Որչափով որ նրանք իրոք չպետք է գնվեն իբրև ապրանքներ, այլ բուն իսկ արդյունքից վերցվեն in natura [բնեղենով], որպեսզի նորից արդյունքի վերարտադրության մեջ մտնեն որպես արտադրության պայմաններ,— ինչպես այս տեղի ունի ոչ միայն երկրագործության մեջ, այլև արտադրության բազմաթիվ ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալ են արտադրում,— նրանք իբրև հաշվեփող արտահայտված՝ մտնում են հաշվի մեջ և հանվում են որպես արտադրության ծախքերի բաղադրամասեր։ Մեքենաների և ընդհանրապես հիմնական կապիտալի մաշվածքը փողով է փոխհատուցվում։ Վերջապես գալիս է շահույթը, որը հաշվում են իսկական փողով կամ թե հաշվեփողով արտահայտած ծախքերի գումարի վրա։ Այս շահույթը ներկայանում է համախառն արդյունքի որոշ մասի մեջ, որը որոշվում է այդ արդյունքի գնով։ Իսկ այն մասը, որ մնում է սրանից հետո, կազմում է ռենտան։ Եթե պայմանագրով սահմանված արդյունքներով ռենտան ավելի մեծ է, քան այս գնով որոշված մնացորդը, ապա սա արդեն ռենտա չի կազմում, այլ հանուրդ է շահույթից։ Արդեն հենց այս հնարավորության հետևանքով արդյունքներով ռենտան մի հնացած ձև է ներկայացնում, քանի որ նա համաքայլ չի հետևում արդյունքի գնին, ուրեմն կարող է իսկական ռենտայից ավելի մեծ կամ թե ավելի փոքր մեծություն կազմել և հետևաբար հանուրդ լինել ոչ միայն շահույթից, այլև այն տարրերից, որոնցով փոխհատուցվում է կապիտալը։ Իրապես այս արդյունքներով ռենտան, որչափով որ սա ոչ թև անունով, այլ ըստ էության ռենտա է, բացառապես որոշվում է արդյունքի գնի ավելցուկով, որով այդ գինը գերազանցում է նույն արդյունքի արտադրության գնից։ Միայն թե տվյալ դեպքում այս փոփոխուն մեծությունը հաստատուն է ենթադրվում։ Իսկ այս մի դուրեկան պատկերացում է այն մասին, որ արդյունքն in natura նախ՝ բավականացնում է բանվորներին կերակրելու համար, ապա՝ կապիտալիստական վարձակալին թողնում է ավելի շատ սնունդ, քան սրան հարկավոր է, և որ սրանից վեր եղած ավելցուկը բնական ռենտան է կազմում։ Ճիշտ այնպես, ինչպես որ չթագործարանատերը 200 000 կանգուն չիթ է պատրաստում։ Այսքան կանգունը բավականացնում է ոչ միայն նրա բանվորներին հագցնելու, նրա կնոջն ու նրա ամբողջ սերունդը և հենց իրեն էլ հետն ավելի քան գգեստավորելու, այլև, բացի որանից, նրան դեռ էլի չիթ է թողնում ծախելու և վերջապես մի ահագին ռենտա չթով վճարելու։ Հեշտ ու հանգի՜ստ։ 200 000 կանգուն չթից բավական է հանել արտադրության գինը, և ինքնըստինքյան չթի մի ավելցուկ կմնա իբրև ռենտա։ 200 000 կանգուն չթից հանել, օրինակ, 10 000 £ արտադրության գինը, դեո չիմանալով չթի վաճառքի գինը, չթից հանել փող, սպառողական արժեքից իբրև այսպիսուց հանել փոխանակային արժեքը, և այնուհետև որոշել այսքան կանգուն չթի ավելցուկն այսքան ֆունտ ստեռլինգի համեմատությամբ,— այս իրոք մի պարզամիտ պատկերացում է։ Այս ավելի վատ է, քան շրջանի քառակուսացումը, որի հիմքում դրված է գոնե այն սահմանների գաղափարը, որոնցում ուղիղ գիծն ու կորագիծը միաձուլվում են։ Բայց հենց այս է պ. Պասսիի դեղատոմսը։ Բարեհաճեցեք վաղը հանել չթից՝ նախքան մարդու գլխում կամ իրականության մեջ չիթը փողի է փոխարկվել։ Ավելցուկը կազմում է ռենտան, որը սակայն պետք է naturaliter [բնականաբար] (տե՛ս, օրինակ, Կառլ Արենդին)* [''Տես 20 ծան. հետո''] շոշափելի լինի և ոչ թե «սոփեստական» մախինացիաների միջոցով։ Ահա այս հիմարությանը, այսքան ու այսքան շեֆֆել ցորենից արտադրության գինը հանելուն, խորանարդ չափից փողի մի գումար հանելուն է հանգում բնական ռենտայի այս ամբողջ վերականգնումը։
====II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՆՏԱՆ====
Եթե հողային ռենտան քննենք նրա ամենապարզ ձևով, '''աշխատանքային ռենտայի ''' ձևով, երբ անմիջական արտադրողը շաբաթվա մի մասում փաստորեն կամ թե իրավաբանորեն իրեն պատկանող գործիքներով (գութան, տավար և այլն) մշակում է փաստորեն իրեն պատկանած հողը, իսկ շաբաթվա մյուս օրերում անվարձ աշխատում է հողատիրոջ կալվածում, հողատիրոջ համար, ապա այստեղ դեռ բոլորովին պարզ է խնդիրը՝ ռենտան ու հավելյալ արժեքն այստեղ նույնացած են, ոչ թե շահույթը, այլ ռենտան է այն ձևը, որով այստեղ արտահայտվում է անվճար հավելյալ աշխատանքը։ Թե որ չափով բանվորը (self-sustaining serf)** [''Տես 20 ծան. հետո''] կարող է այստեղ ավելցուկ ձեռք բերել իր անհրաժեշտ գոյամիջոցներից վեր, ուրեմն ավելցուկ այն բանից վեր, ինչ որ մենք արտադրության կապիտալիստական եղանակում աշխատավարձ կանվանեինք, այլ հավասար պարագաներում այս կախված է այն հարաբերությունից, որով նրա բանվորական ժամանակը բաժանվում է հենց իրեն համար գործադրած բանվորական ժամանակի ու հողատիրոջ համար գործադրած կոռային բանվորական ժամանակի։ Այսպիսով ուրեմն, ամենից անհրաժեշտ գոյամիջոցներից վեր եղած այս ավելցուկը, սաղմն այն բանի, որ արտադրության կապիտալիստական, եղանակում իբրև շահույթ է ներկայանում, այստեղ լիովին որոշվում է հողային ռենտայի բարձրությամբ, հողային ռենտայի, որն այստեղ ոչ միայն անվճար հավելյալ աշխատանք է անմիջաբար, այլև հանդես է գալիս իբրև այսպիսին, այն է՝ անվճար հավելյալ աշխատանք արտադրության պայմանների «սեփականատիրոջ» համար, որոնք՝ այստեղ համընկնում են հողի հետ և եթե սրանից ջոկ բան են, ապա սրա լոկ պատկանելիքն են համարվում։ Որ կոռվորի աշխատանքի արդյունքն այստեղ, բացի ապրուստից, պետք է բավական լինի նրա աշխատանքի պայմանները փոխհատուցելու համար,— մի այնպիսի հանգամանք է, որն արտադրության բոլոր եղանակներում նույնն է մնում, որովհետև նա սրանց մասնահատուկ ձևի հետևանքը չէ, այլ բնական պայման է շարունակական ու վերարտադրողական ամեն աշխատանքի համար ընդհանրապես, յուրաքանչյուր շարունակվող արտադրության համար, որը միաժամանակ վերարտադրություն է միշտ, հետևաբար նաև նրա սեփական գործունեության պայմանների վերարտադրությունն է։ Այնուհետև պարզ է, որ այն բոլոր ձևերում, որտեղ անմիջական բանվորը իր սեփական գոյամիջոցներն արտադրելու համար անհրաժեշտ արտադրության միջոցների ու աշխատանքի միջոցների «տերն» է մնում, սեփականության հարաբերությունը պետք է միաժամանակ հանդես գա իբրև անմիջական իշխման ու ստրկացման հարաբերություն, հետևաբար անմիջական արտադրողն էլ՝ որպես անազատ. մի անազատություն, որը կարող է կոռային աշխատանքի հետ կապված ճորտությունից մեղմանալով հասնել մինչև սոսկական տուրքապարտություն։ Այստեղ անմիջական արտադրողը, ենթադրության համաձայն, տեր է հանդիսանում իր սեփական արտադրության միջոցների, իր աշխատանքն իրականացնելու և իր գոյամիջոցներն արտադրելու համար անհրաժեշտ առարկայական աշխատամիջոցների. նա ինքնուրույնորեն է վարում թե թե՛ երկրագործությունը և թե թե՛ սրա հետ զուգորդված գյուղական տնային արդյունաբերությունը։ Այո ինքնուրույնությունը չի վերանում նրանով, որ, ինչպես օրինակ, Հնդկաստանում, այս մանր գյուղացիներն իրար հետ միացած, ավելի կամ պակաս բնաճուն արտադրական համայնք են կազմում, որովհետև այստեղ խոսքն անվանական հողատիրոջ հանդեպ ունեցած ինքնուրույնության մասին է միայն։ Այս պայմաններում հողի անվանական սեփականատիրոջ համար կատարվող հավելյալ աշխատանքը նրանցից կարող է քամվել միմիայն արտատնտեսական հարկադրանքով, ինչ ձև էլ որ սա ընդունելիս լինի<ref>Երկիրը նվաճելուց հետո միշտ նվաճողների ամենամերձավոր խնդիրն էր դառնում մարդկանց էլ յուրացնելը։ Հմմտ. Լենդե։ Տես նաև Մյոզեր։</ref>։ Հիշյալ տնտեսությունը նրանով է տարբերվում ստրկական տնտեսությունից ու պլանտատորական տնտեսությունից, որ ստրուկն այստեղ ուրիշի արտադրության պայմաններով է աշխատում ու ոչ թե ինքնուրույնորեն։ Ուրեմն անհրաժեշտ են անձնական կախման հարաբերություններ, անձնական անազատություն, ինչ աստիճանի էլ որ լինի, և հողից, իբրև սրա պատկանելիք, շղթայվածի վիճակ, ճորտային հպատակություն [Hörigkeit] իսկական իմաստով։ Եթե նրանց հանդեպ ուղղակի իբրև հողի սեփականատեր ու միաժամանակ գերիշխան ելնում է ոչ թե հողի մասնավոր սեփականատերը, այլ պետությունը, ինչպես որ է Ասիայում, ապա ռենտան ու հարկը համընկնում են կամ, ավելի շուտ, այն ժամանակ հողային ռենտայի այս ձևից տարբեր ոչ մի հարկ չի լինում։ Այս հանգամանքներում կարիք չկա, որ կախման հարաբերությունը թե քաղաքականորեն ու թե տնտեսապես ավելի խիստ ձև ունենա, քան այն, որ առհասարակ բոլոր հպատակներն ունեն այս պետության վերաբերմամբ։ Պետությունն այստեղ գերագույն հողատերն է։ Գերիշխանությունն այստեղ ազգային մասշտաբով համակենտրոնացված հողային սեփականությունն է։ Բայց այս դեպքում ոչ մի մասնավոր հողային սեփականություն չկա, թեև կա հողի ինչպես մասնավոր, այնպես էլ համայնական տիրում ու օգտագործում։
Այն մասնահատուկ տնտեսական ձևը, որով անվճար հավելյալ աշխատանքը դուրս է քաշվում անմիջական արտադրողներից, որոշում է իշխման ու ստրկացման այն հարաբերությունը, որպիսին բողբոջում է բուն իսկ արտադրությունից և իր հերթին որոշիչ կերպով հակազդում արտադրության վրա։ Իսկ սրա վրա հիմնվում է բուն իսկ արտադրության հարաբերություններից աճող տնտեսական հասարակության ամբողջ կերպարանավորումն ու սրա հետ միաժամանակ՝ նրա մասնահատուկ քաղաքական կառուցվածքը։ Արտադրության պայմանների սեփականատերերին անմիջական արտագրողների արտադրողների նկատմամբ ունեցած անմիջական հարաբերության մեջ է,— մի հարաբերություն, որի ամեն մի տվյալ ձեր ձևը բնականորեն միշտ համապատասխանում է աշխատանքի եղանակի և ուրեմն նրա հասարակական արտադրողական ուժի զարգացման որոշ աստիճանին,— այս հարաբերության մեջ է, որ մենք յուրաքանչյուր անգամ երևան ենք հանում ամբողջ հասարակական կառուցվածքի, հետևաբար նաև գերիշխման ու կախման հարաբերության քաղաքական ձևի, կարճ ասած՝ պետության ամեն մի տվյալ մասնահատուկ ձևի ամենաներքին գաղտնիքը, նրա ներթաքուն հիմքը։ Այս չի խանգարում, որ միևնույն — գլխավոր պայմանների կողմից միևնույն — տնտեսական պատվանդանը անթիվ ու տարբեր էմպիրիկ հանգամանքների, բնական պայմանների, ռասայական հարաբերությունների, դրսից ներգործող պատմական ազդեցությունների և այլոց հետևանքով կարողանա անվերջ փոփոխակներ ու աստիճանավորումներ ցուցաբերել իր դրսեվորման դրսևորման մեջ, որոնք ըմբռնել կարելի է էմպիրիկորեն արված այս հանգամանքների վերլուծությամբ միայն։
Ինչ վերաբերում է աշխատանքային ռենտային, ռենտայի ամենապարզ ու ամենից սկզբնական ձևին, ակներև է մի բան.— ռենտան այստեղ հավելյալ արժեքի սկզբնական ձևն է և համընկնում է նրա հետ։ Բայց հավելյալ արժեքի համընկնելն ուրիշի անվճար աշխատանքի հետ այնուհետև արդեն ոչ մի վերլուծության կարիք չունի այստեղ, քանի որ նա դեռ իր ակնբախ շոշափելի ձևով գոյություն ունի, որովհետև անմիջական արտադրողի՝ հենց իրեն համար կատարած աշխատանքն այստեղ դեռ տարածապես ու ժամանակապես անջատված է հողատիրոջ համար կատարած նրա աշխատանքից, և վերջինս հանդես է գալիս երրորդ անձի համար կատարվող հարկադրական աշխատանքի բիրտ ձևով։ Նույնպես էլ հողի ունեցած այն «հատկությունը», որով նա ռենտա է տալիս, այստեղ հանգում է շոշափելիորեն բացահայտված մի գաղտնիքի, որովհետև ռենտա մատակարարող բնության մեջ մտնում է հողին շղթայակցված մարդկային աշխատուժն էլ, այլև սեփականության այն հարաբերություն, որը նրա տիրոջն ստիպում է իր բանվորական ուժը լարել ու բանեցնել այն չափից դենը, որ կպահանջվեր իր սեփական անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու համար։ Ռենտան բանվորական ուժի այս հավելութային ծախսման ուղղակի յուրացումն է հողի սեփականատիրոջ կողմից, որովհետև անմիջական արտադրողն այլևս ուրիշ ոչ մի ռենտա չի վճարում նրան։ Այստեղ, որտեղ ոչ միայն հավելյալ արժեքն ու ռենտան են նույնացած, այլև հավելյալ արժեքը դեռ հավելյալ աշխատանքի ձև ունի շոշափելիորեն, այստեղ աշկարա հանդես են գալիս ռենտայի բնական պայմանները կամ սահմաններն էլ, որովհետև սրանք ընդհանրապես նաև հավելյալ աշխատանքի բնական պայմաններն ու սահմաններն են։ Անմիջական արտադրողը պետք է 1) բավական բանվորական ուժ ունենա, և 2) նրա աշխատանքի, առաջին հերթին ուրեմն մշակելի հողի, բնական պայմանները պետք է բավական նպաստավոր լինեն, մի խոսքով՝ նրա աշխատանքի բնաճուն արտադրողականությունը պետք է բավական մեծ լինի, որպեսզի նրան հավելութային աշխատանքի հնարավորություն մնա այն աշխատանքից վեր, որը անհրաժեշտ է նրա սեփական անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու համար։ Այս հնարավորությունը ռենտա չի ստեղծում, ռենտան ստեղծում է այն հարկադրանքը միայն, որը հնարավորությունն իրականության է դարձնում։ Բայց ինքը հնարավորությունը սուբեկտիվ ու օբեկտիվ բնական պայմանների հետ է շաղկապված։ Այստեղ էլ ոչ մի խորհրդավոր բան չկա բոլորովին։ Եթե բանվորական ուժն աննշան է և աշխատանքի բնական պայմաններն աղքատիկ, ապա աննշան է նաև հավելյալ աշխատանքը, բայց այս դեպքում աննշան են, մի կողմից՝ արտադրողների պահանջմունքները, մյուս կողմից էլ հավելյալ աշխատանքը շահագործողների հարաբերական թիվը, և վերջապես, աննշան է այն հավելյալ արդյունքը, որում իրական անում իրականանում է այդ սակավ արդյունավետ հավելյալ աշխատանքը՝ շահագործող սեփականատերերի այս փոքր թվի համար։
Վերջապես, աշխատանքային ռենտայի դեպքում ինքնըստինքյան ակներև է, որ — մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով — հավելյալ կամ կոռային աշխատանքի հարաբերական ծավալից է լիովին կախված այն, թե անմիջական արտադրողն ինչ ի՛նչ չափով հնարավորություն կունենա սեփական դրությունը բարելավելու, հարստանալու անհրաժեշտ կենսամիջոցներից վեր մի ավելցուկ արտադրելու և կամ, եթե մենք ուզենանք արտահայտության կապիտալիստական եղանակը կանխակայել, արդյոք նա հնարավորություն կունենա և ո՛ր չափով կկարողանա իրեն համար որևէ շահույթ, այսինքն բուն իսկ իր արտադրած սեփական աշխատավարձից վեր մի ավելցուկ արտադրել։ Այստեղ ռենտան հավելյալ աշխատանքի նորմալ, ամեն ինչ կլանող, այսպես ասած՝ օրինական ձևն է. նա շատ հեռու է շահույթից վեր մի ավելցուկ, այսինքն այստեղ աշխատավարձից դուրս մի որևէ ուրիշ ավելցուկից վեր ավելցուկ լինելուց. ընդհակառակը, այստեղ այսպիսի շահույթի ոչ միայն ծավալն, այլև նրա հենց գոյությունն, ուրիշ հավասար հանգամանքներում, կախված է ռենտայի ծավալից, այսինքն՝ սեփականատիրոջ համար բռնի կատարելիք հավելյալ աշխատանքի ծավալից։
Մի քանի պատմաբաններ իրենց զարմանքն են արտահայտել այն մասին, որ թեև անմիջական արտադրողը սեփականատեր չէ, այլ տիրություն անող միայն, և de jure [իրավաբանորեն] նրա ամբողջ հավելյալ աշխատանքը հողի սեփականատիրոջն է պատկանում իրոք, սակայն այս պայմաններում ընդհանրապես կարող է կոռապաբաների կամ ճորտերի կողմում գույքի ու, հարաբերաբար ասած, հարստության ինքնուրույն զարգացում տեղի ունենալ։ Մինչդեռ պարզ է, որ այն պրիմիտիվ ու անզարգացած պայմաններում, որոնց վրա խարսխվում է արտադրության այս հասարակական հարաբերությունն ու սրան համապատասխանող արտադրության եղանակը, ավանդությունը պետք է գերակշռող դեր խաղա։ Այնուհետև պարզ է, որ այստեղ, ինչպես և ամենուրեք, հասարակության իշխող խավը շահագրգռված է իբրև օրենք սրբագործելու այն, ինչ որ գոյություն ունի, և սովորույթի ու ավանդության դրած սահմանափակումները սևեռելու իբրև օրինական սահմանափակումներ։ Սակայն, ուրիշ ամեն ինչ մի կողմ թողած, այս բանն ինքն իրեն է կատարվում, հենց որ գոյություն ունեցող կացության, նրա պատվանդանը կազմող հարաբերության հիմնաշենքի մշտական վերարտադրությունը ժամանակի ընթացքում կանոնավորված ու կարգավորված ձև է ընդունում. իսկ այս կարգ ու կանոնն ինքը մի անհրաժեշտ մոմենտ է արտադրության յուրաքանչյուր եղանակի, որն ուզում է հասարակական կայունություն ու անկախություն ունենալ հասարակ պատահականության ու քմահաճույքի հանդեպ։ Կարգ ու կանոնն է հենց արտադրության յուրաքանչյուր եղանակի հասարակական կայունացման ու հետևաբար նրա հարաբերական ազատագրման ձևը հասարակ պատահականությունից ու կամ քմահաճույքից։ Նա այս ձևին հասնում է ինչպես արտադրության պրոցեսի, այնպես էլ սրան համապատասխանող հասարակական հարաբերությունների կայունացման պայմաններում սրանց սոսկական կրկնվող վերարտադրության միջոցով։ Եթե տվյալ ձևը հարատևել է մի առժամանակ, ապա նա ամրապնդվում է իբրև սովորույթ ու ավանդություն և, վերջապես, սրբագործվում է իբրև դրական օրենք։ Արդ, որովհետև հավելյալ աշխատանքի այս ձևը, կոռային աշխատանքը, հիմնվում է աշխատանքի հասարակական բոլոր արտադրողական ուժերի անզարգացածության վրա, բուն իսկ աշխատանքի եղանակի հետամնացության վրա, ուստի բնականորեն նա պետք է անմիջական արտադրողների ամբողջ աշխատանքի համեմատաբար մի շատ ավելի փոքր մասը խլի, քան արտադրության զարգացած եղանակներում ու հատկապես քան կապիտալիստական արտադրության ժամանակ։ Ենթադրենք, օրինակ, որ հողատիրոջ համար կատարվող կոռային աշխատանքը շաբաթվա մեջ երկու օր է եղել սկզբնապես։ Այսպիսով շաբաթական կոռային աշխատանքի այս երկու օրը կայուն սահմանված են, սովորույթի իրավունքով կամ թե գրված իրավունքով օրինապես կարգավորված հաստատուն մեծություն են։ Իսկ արտադրողականությունը շաբաթվա մնացած օրերում, որոնք բուն իսկ անմիջական արտադրողի տնօրինության տակ են, փոփոխուն մեծություն է, որը պետք է զարգանա նրա փորձի առաջադիմելու ընթացքում,— ճիշտ այնպես, ինչպես այն նոր պահանջմունքները, որոնց հետ նա ծանոթանում է, ճիշտ ինչպես իր արդյունքի շուկայի ընդարձակումը, այն աճող ապահովությունը, որով նա տնօրինում է իր բանվորական ուժի այս մասը,— խթանելու են նրա բանվորական ուժի սաստկացած լարումը, ընդ որում չպետք է մոռանալ, որ այս բանվորական ուժի գործադրումն ամենևին սահմանափակված չէ երկրագործությամբ, այլ իր մեջ ընդգրկում է նաև գյուղական տնային արդյունաբերությունը։ Այստեղ ուրեմն տրված է տնտեսական որոշ զարգացման հնարավորություն, որն իհարկե կախված է բարենպաստ հանգամանքներից, բնածին ռասայական բնույթից և այլն։
====III. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌԵՆՏԱՆ====
Աշխատանքային ռենտայի փոխարկումն արդյունքներով ռենտայի, տնտեսագիտական տեսակետից քննելով, ոչինչ չի փոխում հողային ռենտայի էության մեջ։ Այն ձևերում, որ մենք քննում ենք այստեղ, այս էությունն այն է, որ հողային ռենտան հավելյալ արժեքի կամ հավելյալ աշխատանքի միակ իշխող ու նորմալ ձևն է, մի բան, որ իր հերթին կարող է այնպես արտահայտվել, թե նա միակ հավելյալ աշխատանքը կամ միակ հավելյալ արդյունքն է, որ անմիջական արտադրողը, որի տիրության տակ են գտնվում իր սեփական վերարտադրության համար անհրաժեշտ աշխատանքի պայմանները, պետք է մատակարարի այս կացության ժամանակ ամեն ինչ ընդգրկող աշխատանքի պայմանի սեփականատիրոջը հողի սեփականատիրոջը, և թե մյուս կողմից՝ միմիայն հողն է, որը նրան հանդիպակայում է իբրև ուրիշի սեփականության տակ գտնվող, նրա հանդեպ ինքնակայացած ու որպես հողի սեփականատեր անձնավորված աշխատանքի պայման։ Որքան էլ որ արդյունքներով ռենտան հողային ռենտայի իշխող ալ ամենաշատ զարգացած ձևը ներկայացնի, նրան միշտ էլ սակայն ավելի շատ կամ թե ավելի քիչ չափով ուղեկցում են նախորդ ձևի մնացուկները, այսինքն՝ այն ռենտայի մնացուկները, որը պետք է ուղղակի աշխատանքով, այսինքն կոռային աշխատանքով վճարել, և այս դեպքում հավասարապես միևնույն է, թե հողատերը մասնավո՞ր անձ է արդյոք, թե՞ պետությունն է։ Արդյունքներով ռենտան ենթադրում է անմիջական արտադրողի կուլտուրական ավելի բարձր մակարդակ, հետևաբար՝ նրա աշխատանքի ու ընդհանրապես հասարակության զարգացման ավելի բարձր աստիճան, և նախընթաց ձևից նրանով է տարբերվում, որ հավելյալ աշխատանքն այլևս չի կատարվելու իր բնական կերպարանքով, հետևաբար ոչ էլ հողատիրոջ կամ թե նրա ներկայացուցչի ուղղակի հսկման ու հարկադրանքի տակ. ընդհակառակը, անմիջական արտադրողը հավելյալ աշխատանքը կատարելու է ոչ թե ուղղակի հարկադրանքից, այլ ստեղծված հարաբերությունների ուժից մղված, ոչ թե մտրակից, այլ օրենքի որոշումից մղված՝ իր անձնական պատասխանատվությամբ։ Հավելյալ արտադրությունն այն իմաստով, որ նա գերազանցում է անմիջական արտադրողի անհրաժեշտ պահանջմունքներից ու կատարվում է հենց նրան փաստորեն պատկանած արտադրության դաշտում, բուն իսկ նրա շահագործած հողում՝ փոխանակ առաջվա պես կատարվելու նրա հողի կողքին ու սրանից դուրս, կալվածատիրոջ կալվածում,— այս ձևի հավելյալ արտադրությունն արդեն ինքնըստինքյան հասկանալի կանոն է դարձել այստեղ։ Անմիջական արտագրողն այս հարաբերության ժամանակ ավելի կամ թե պակաս չափով տնօրինողն է իր ամբողջ բանվորական ժամանակի գործադրության, թեև այս բանվորական ժամանակի մի մասը, սկզբնապես նույնի գրեթե ամբողջ հավելութային մասն, առաջվա նման հողի սեփականատիրոջն է պատկանում անվճար կերպով, այն տարբերությամբ միայն, որ սա այս մասն այլևս անմիջաբար իր սեփական բնաձևով չի ստանում, այլ ստանում է այն արդյունքի բնաձևով, որում իրանում է բանվորական ժամանակը։ Ծանրակիր ու, նայած կոռային աշխատանքի կարգավորմանը, հողի սեփականատիրոջ համար կատարելիք աշխատանքի հետևանքով ավելի կամ թե պակաս չափով խանգարիչ ներգործություն անող ընդհատումը (համեմատիր I գիրք, գլուխ VIII, 2, Գործարանատերն ու Բոյարը) վերանում է այնտեղ, որտեղ արդյունքներով ռենտան զարգանում է զուտ կերպարանքով, կամ թե հիշյալ ընդհատումը հանգում է տարվա մեջ ընդամենը սակավաթիվ կարճ միջոցների, որտեղ հայտնի կոռեր շարունակում են հարատևել արդյունքներով ռենտայի կողքին։ Արտադրողի կողմից հենց իրեն համար կատարվող աշխատանքն ու հողի սեփականատիրոջ համար կատարվող աշխատանքն ըստ ժամանակի ու ըստ տարածության այլևս չեն անջատվում շոշափելիորեն։ Այս արդյունքներով ռենտան իր զուտ կերպարանքով, թեև կարող է բեկորների ձևով գարշ գալով հասնել մինչև արտադրության ավելի զարգացած եղանակներն ու արտադրական հարաբերությունները, առաջվա պես ենթադրում է բնատնտեսություն, այսինքն որ տնտեսագործելու պայմաններն ամբողջովին կամ թե չէ ամենամեծ չափով արտադրվում են հենց տնտեսության մեջ, փոխարինվում ու վերարտադրվում են անմիջականորեն սրա համախառն արդյունքից։ Նա այնուհետև ենթադրում է գյուղական տնային արդյունաբերության միացումը երկրագործության հետ. այն հավելյալ արդյունքը, որ կազմում է ռենտան, ընտանիքի այս միացյալ երկրագործական արդյունաբերական աշխատանքի արդյունքն ընդ որում արդյունքներով ռենտան իր մեջ կարող է պարփակել ավելի կամ թե պակաս չափով արդյունաբերական արդյունքներ, ինչպես որ այս հաճախ էր պատահում միջնադարում, կամ թե հատուցվում է բուն հողագործության արդյունքների ձևով։ Ռենտայի այս ձևի ժամանակ անհրաժեշտ չի ամենևին, որ արդյունքներով ռենտան, որում ներկայանում է հավելյալ աշխատանքը, կլանի գյուղական ընտանիքի ամբողջ հավելութային աշխատանքը։ Ընդհակառակը, այստեղ արտադրողին, աշխատանքային ռենտայի համեմատությամբ, մի ավելի մեծ ազատություն է տրված, որ ժամանակ ճարի այն հավելութային աշխատանքի համար, որի արդյունքը հենց իրեն է պատկանում ճիշտ այնպես, ինչպես որ աշխատանքի այն արդյունքը, որ նրա ամենաանհրաժեշտ պահանջմունքներն է բավարարում։ Այս ձևի հետ նմանապես ավելի մեծ տարբերություններ էլ են առաջ գալիս առանձին անմիջական արտադրողների տնտեսական դրության մեջ։ Սրա հնարավորությունը գոնե կա, այլև այն հնարավորությունը, որ այս անմիջական արտադրողը միջոցներ ձեռք բերած լինի այն բանի համար, որ ինքն էլ իր հերթին շահագործի ուրիշի աշխատանքն անմիջաբար։ Սակայն այս մեզ չի վերաբերում այստեղ, քանի որ մենք գործ ունենք արդյունքներով ռենտայի զուտ ձևի հետ. ինչպես և մենք ընդհանրապես չենք կարող միջամուխ լինել անհունորեն տարբեր այն կոմբինացիաների մեջ, որոնցում շաղկապվում, կեղծվում և զոդվում են ռենտայի տարբեր ձևերը։ Արդյունքներով ռենտայի ձևի շնորհիվ, որը զուգորդված է արդյունքի ու բուն իսկ արտադրության որոշ տեսակի հետ, գյուղատնտեսության ու այդ ժամանակ տնային արդյունաբերության անհրաժեշտ միացման շնորհիվ գրեթե լիակատար ինքնաբավության շնորհիվ, որ նրա տիրապետության պայմաններում ձեռք է բերում գյուղացիական ընտանիքը, ազատ լինելով շուկայի ներգործումից, ինչպես և գյուղից դուրս գտնվող հասարակության արտադրության փոփոխումներից ու այդ հասարակության պատմական շարժումից, կարճ՝ ընդհանրապես բնատնտեսության բնույթի շնորհիվ այս ձևը լիովին հարմար է պատվանդան ծառայելու. հասարակական այն կացությունների համար, որոնք լճացել, անշարժության են մատնվել, ինչպես այս տեսնում ենք, օրինակ, Ասիայում։ Այստեղ, ինչպես և ռենտայի ավելի վաղ ձևի, աշխատանքային ռենտայի դեպքում, հողային ռենտան նորմալ ձևն է հավելյալ արժեքի և ուրեմն հավելյալ աշխատանքի, այսինքն՝ այն ամբողջ հավելութային աշխատանքի, որ անմիջական արտադրողը պետք է իր աշխատանքի ամենաէական պայմանի սեփականատիրոջ՝ հողի սեփականատիրոջ համար կատարի ձրի, իսկապես ուրեմն հարկադրված լինելով, չնայած որ այս հարկադրանքը այլևս իր հին բիրտ ձևով չի ելնում նրա հանդեպ։ Շահույթը,— եթե մենք տվյալ դեպքում ոչ-տեղին այսպես անվանենք անմիջական արտադրողի աշխատանքի հավելույթի այն մասը, որ ստացվում է նրա կողմից յուրացվող անհրաժեշտ աշխատանքից վեր,— շահույթն այն աստիճան որոշիչ ազդեցություն չի ունենում արդյունքներով ռենտայի վրա, որ, ավելի շուտ, կարելի է ասել, բողբոջում է սրա թիկունքում, և նրա բնական սահմանը հանդիսանում է արդյունքներով ռենտայի ծավալը։ Այս վերջինս կարող է մի այնպիսի ծավալ ստանալ, որը լրջորեն սպառնում է աշխատանքի պայմանների, բուն իսկ արտադրության միջոցների վերարտադրությանը, ավելի կամ թե պակաս չափով անհնարին է դարձնում արտադրության ընդլայնումը և անմիջական արտադրողներին հարկադրում է բավականանալու կենսամիջոցների ֆիզիկական մինիմումով։ Այս տեղի է ունենում հատկապես այն դեպքում, երբ մի նվաճող առևտրական ազգ է այս ձևը պատրաստի գտնում և շահագործում, ինչպես, օրինակ, անգլիացիները Հնդկաստանում։Աշխատանքային ռենտայի փոխարկումն արդյունքներով ռենտայի, տնտեսագիտական տեսակետից քննելով, ոչինչ չի փոխում հողային ռենտայի էության մեջ։ Այն ձևերում, որ մենք քննում ենք այստեղ, այս էությունն այն է, որ հողային ռենտան հավելյալ արժեքի կամ հավելյալ աշխատանքի միակ իշխող ու նորմալ ձևն է, մի բան, որ իր հերթին կարող է այնպես արտահայտվել, թե նա միակ հավելյալ աշխատանքը կամ միակ հավելյալ արդյունքն է, որ անմիջական արտադրողը, որի '''տիրության''' տակ են գտնվում իր սեփական վերարտադրության համար անհրաժեշտ աշխատանքի պայմանները, պետք է մատակարարի այս կացության ժամանակ ամեն ինչ ընդգրկող աշխատանքի պայմանի սեփականատիրոջը հողի '''սեփականատիրոջը''', և թե մյուս կողմից՝ միմիայն հողն է, որը նրան հանդիպակայում է իբրև ուրիշի սեփականության տակ գտնվող, նրա հանդեպ ինքնակայացած ու որպես հողի սեփականատեր անձնավորված աշխատանքի պայման։ Որքան էլ որ արդյունքներով ռենտան հողային ռենտայի իշխող ու ամենաշատ զարգացած ձևը ներկայացնի, նրան միշտ էլ սակայն ավելի շատ կամ թե ավելի քիչ չափով ուղեկցում են նախորդ ձևի մնացուկները, այսինքն՝ այն ռենտայի մնացուկները, որը պետք է ուղղակի աշխատանքով, այսինքն կոռային աշխատանքով վճարել, և այս դեպքում հավասարապես միևնույն է, թե հողատերը մասնավո՞ր անձ է արդյոք, թե՞ պետությունն է։ Արդյունքներով ռենտան ենթադրում է անմիջական արտադրողի կուլտուրական ավելի բարձր մակարդակ, հետևաբար՝ նրա աշխատանքի ու ընդհանրապես հասարակության զարգացման ավելի բարձր աստիճան, և նախընթաց ձևից նրանով է տարբերվում, որ հավելյալ աշխատանքն այլևս չի կատարվելու իր բնական կերպարանքով, հետևաբար ոչ էլ հողատիրոջ կամ թե նրա ներկայացուցչի ուղղակի հսկման ու հարկադրանքի տակ. ընդհակառակը, անմիջական արտադրողը հավելյալ աշխատանքը կատարելու է ոչ թե ուղղակի հարկադրանքից, այլ ստեղծված հարաբերությունների ուժից մղված, ոչ թե մտրակից, այլ օրենքի որոշումից մղված՝ իր անձնական պատասխանատվությամբ։ Հավելյալ արտադրությունն այն իմաստով, որ նա գերազանցում է անմիջական արտադրողի անհրաժեշտ պահանջմունքներից ու կատարվում է հենց նրան փաստորեն պատկանած արտադրության դաշտում, բուն իսկ նրա շահագործած հողում՝ փոխանակ առաջվա պես կատարվելու նրա հողի կողքին ու սրանից դուրս, կալվածատիրոջ կալվածում,— այս ձևի հավելյալ արտադրությունն արդեն ինքնըստինքյան հասկանալի կանոն է դարձել այստեղ։ Անմիջական արտադրողն այս հարաբերության ժամանակ ավելի կամ թե պակաս չափով տնօրինողն է իր ամբողջ բանվորական ժամանակի գործադրության, թեև այս բանվորական ժամանակի մի մասը, սկզբնապես նույնի գրեթե ամբողջ հավելութային մասն, առաջվա նման հողի սեփականատիրոջն է պատկանում անվճար կերպով, այն տարբերությամբ միայն, որ սա այս մասն այլևս անմիջաբար իր սեփական բնաձևով չի ստանում, այլ ստանում է այն արդյունքի բնաձևով, որում իրանում է բանվորական ժամանակը։ Ծանրակիր ու, նայած կոռային աշխատանքի կարգավորմանը, հողի սեփականատիրոջ համար կատարելիք աշխատանքի հետևանքով ավելի կամ թե պակաս չափով խանգարիչ ներգործություն անող ընդհատումը (համեմատիր I գիրք, գլուխ VIII, 2, Գործարանատերն ու Բոյարը) վերանում է այնտեղ, որտեղ արդյունքներով ռենտան զարգանում է զուտ կերպարանքով, կամ թե հիշյալ ընդհատումը հանգում է տարվա մեջ ընդամենը սակավաթիվ կարճ միջոցների, որտեղ հայտնի կոռեր շարունակում են հարատևել արդյունքներով ռենտայի կողքին։ Արտադրողի կողմից հենց իրեն համար կատարվող աշխատանքն ու հողի սեփականատիրոջ համար կատարվող աշխատանքն ըստ ժամանակի ու ըստ տարածության այլևս չեն անջատվում շոշափելիորեն։ Այս արդյունքներով ռենտան իր զուտ կերպարանքով, թեև կարող է բեկորների ձևով գարշ գալով հասնել մինչև արտադրության ավելի զարգացած եղանակներն ու արտադրական հարաբերությունները, առաջվա պես ենթադրում է բնատնտեսություն, այսինքն որ տնտեսագործելու պայմաններն ամբողջովին կամ թե չէ ամենամեծ չափով արտադրվում են հենց տնտեսության մեջ, փոխարինվում ու վերարտադրվում են անմիջականորեն սրա համախառն արդյունքից։ Նա այնուհետև ենթադրում է գյուղական տնային արդյունաբերության միացումը երկրագործության հետ. այն հավելյալ արդյունքը, որ կազմում է ռենտան, ընտանիքի այս միացյալ երկրագործական արդյունաբերական աշխատանքի արդյունքն ընդ որում արդյունքներով ռենտան իր մեջ կարող է պարփակել ավելի կամ թե պակաս չափով արդյունաբերական արդյունքներ, ինչպես որ այս հաճախ էր պատահում միջնադարում, կամ թե հատուցվում է բուն հողագործության արդյունքների ձևով։ Ռենտայի այս ձևի ժամանակ անհրաժեշտ չի ամենևին, որ արդյունքներով ռենտան, որում ներկայանում է հավելյալ աշխատանքը, կլանի գյուղական ընտանիքի ամբողջ հավելութային աշխատանքը։ Ընդհակառակը, այստեղ արտադրողին, աշխատանքային ռենտայի համեմատությամբ, մի ավելի մեծ ազատություն է տրված, որ ժամանակ ճարի այն հավելութային աշխատանքի համար, որի արդյունքը հենց իրեն է պատկանում ճիշտ այնպես, ինչպես որ աշխատանքի այն արդյունքը, որ նրա ամենաանհրաժեշտ պահանջմունքներն է բավարարում։ Այս ձևի հետ նմանապես ավելի մեծ տարբերություններ էլ են առաջ գալիս առանձին անմիջական արտադրողների տնտեսական դրության մեջ։ Սրա հնարավորությունը գոնե կա, այլև այն հնարավորությունը, որ այս անմիջական արտադրողը միջոցներ ձեռք բերած լինի այն բանի համար, որ ինքն էլ իր հերթին շահագործի ուրիշի աշխատանքն անմիջաբար։ Սակայն այս մեզ չի վերաբերում այստեղ, քանի որ մենք գործ ունենք արդյունքներով ռենտայի զուտ ձևի հետ. ինչպես և մենք ընդհանրապես չենք կարող միջամուխ լինել անհունորեն տարբեր այն կոմբինացիաների մեջ, որոնցում շաղկապվում, կեղծվում և զոդվում են ռենտայի տարբեր ձևերը։ Արդյունքներով ռենտայի ձևի շնորհիվ, որը զուգորդված է արդյունքի ու բուն իսկ արտադրության որոշ տեսակի հետ, գյուղատնտեսության ու այդ ժամանակ տնային արդյունաբերության անհրաժեշտ միացման շնորհիվ գրեթե լիակատար ինքնաբավության շնորհիվ, որ նրա տիրապետության պայմաններում ձեռք է բերում գյուղացիական ընտանիքը, ազատ լինելով շուկայի ներգործումից, ինչպես և գյուղից դուրս գտնվող հասարակության արտադրության փոփոխումներից ու այդ հասարակության պատմական շարժումից, կարճ՝ ընդհանրապես բնատնտեսության բնույթի շնորհիվ այս ձևը լիովին հարմար է պատվանդան ծառայելու հասարակական այն կացությունների համար, որոնք լճացել, անշարժության են մատնվել, ինչպես այս տեսնում ենք, օրինակ, Ասիայում։ Այստեղ, ինչպես և ռենտայի ավելի վաղ ձևի, աշխատանքային ռենտայի դեպքում, հողային ռենտան նորմալ ձևն է հավելյալ արժեքի և ուրեմն հավելյալ աշխատանքի, այսինքն՝ այն ամբողջ հավելութային աշխատանքի, որ անմիջական արտադրողը պետք է իր աշխատանքի ամենաէական պայմանի սեփականատիրոջ՝ հողի սեփականատիրոջ համար կատարի ձրի, իսկապես ուրեմն հարկադրված լինելով, չնայած որ այս հարկադրանքը այլևս իր հին բիրտ ձևով չի ելնում նրա հանդեպ։ Շահույթը,— եթե մենք տվյալ դեպքում ոչ-տեղին այսպես անվանենք անմիջական արտադրողի աշխատանքի հավելույթի այն մասը, որ ստացվում է նրա կողմից յուրացվող անհրաժեշտ աշխատանքից վեր,— շահույթն այն աստիճան որոշիչ ազդեցություն չի ունենում արդյունքներով ռենտայի վրա, որ, ավելի շուտ, կարելի է ասել, բողբոջում է սրա թիկունքում, և նրա բնական սահմանը հանդիսանում է արդյունքներով ռենտայի ծավալը։ Այս վերջինս կարող է մի այնպիսի ծավալ ստանալ, որը լրջորեն սպառնում է աշխատանքի պայմանների, բուն իսկ արտադրության միջոցների վերարտադրությանը, ավելի կամ թե պակաս չափով անհնարին է դարձնում արտադրության ընդլայնումը և անմիջական արտադրողներին հարկադրում է բավականանալու կենսամիջոցների ֆիզիկական մինիմումով։ Այս տեղի է ունենում հատկապես այն դեպքում, երբ մի նվաճող առևտրական ազգ է այս ձևը պատրաստի գտնում և շահագործում, ինչպես, օրինակ, անգլիացիները Հնդկաստանում։
====IV. ՓՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱՆ====
Ի տարբերությունս արտադրության կապիտալիստական եղանակի վրա հիմնվող արդյունաբերական կամ թե առևտրային հողային ռենտայից, որը լոկ մի ավելցուկ է միջին շահույթի համեմատությամբ, մենք այստեղ փողային ռենտայի տակ հասկանում ենք այն հողային ռենտան, որը ծագում է արդյունքներով ռենտայի հասարակ ձևափոխությունից, ինչպես որ այս արդյունքներով ռենտան ինքը փոխակերպյալ աշխատանքային ռենտա էր միայն։ Անմիջական արտադրողն այստեղ արդյունքի փոխարեն պետք է նույնի գինը վճարի իր հողասեփականատիրոջը (սա պետությունը լինի, թե մասնավոր մարդ, միևնույն է)։ Հետևաբար, այլևս բավական չէ արդյունքի՝ արդյունքի մի ավելցուկ ստանալ նրա բնաձևով։ Այդ ավելցուկը պետք է այս բնաձևից փողի ձևի փոխարկվի։ Թեև անմիջական արտադրողն առաջվա պես շարունակում է իր գոյության միջոցների առնվազն մեծագույն մասը հենց ինքն արտադրել, սակայն հիմա նրա արդյունքի մի մասը պիտի ապրանքի փոխարկվիր փոխարկվի, որպես ապրանք պիտի արտադրվի։ Ուրեմն արտադրության ամբողջ եղանակի բնույթն է փոխվում ավելի կամ թե պակաս չափով։ Նա կորցնում է իր անկախությունը, իր կտրվածությունը հասարակական կապից։ Վճռական է դառնում արտադրության ծախքերի հարաբերությունը, ծախքերի, որոնց մեջ հիմա ավելի կամ թե պակաս չափով մտնում են. փողով կատարվող ծախքերը. համենայն դեպս վճռական նշանակություն է ձեռք բերում համախառն արդյունքի փող դարձնելիք մասի հավելույթն այն մասից վեր, որը մի կողմից դարձյալ որպես վեր արտադրության միջոց, մյուս կողմից որպես գոյության անմիջական միջոց է ծառայելու։ Այնուամենայնիվ ռենտայի այս տեսակի պատվանդանը, թեև սա դեպի իր քայքայումն է դիմում, միևնույնն է մնում, ինչպես արդյունքներով ռենտայի ժամանակ, որը ելակետ է ծառայում։ Անմիջական արտադրողն առաջվա պես հողի ժառանգական կամ թե այլ տեսակի ավանդական տիրապետողն է, որը հողատիրոջ համար, իբրև իր արտադրության այս ամենաէական պայմանի սեփականատիրոջ համար, պետք է հավելութային հարկադրական աշխատանք, այսինքն անվճար, առանց էկվիվալենտի կիրառվող աշխատանք կատարի՝ փողի վերածված հավելյալ արդյունքի ձևով։ Հողից տարբեր աշխատապայմանների, երկրագործական գործիքների ու այլ շարժական գույքի սեփականությունն արդեն նախկին ձևերում նախ փաստորեն, հետո էլ իրավաբանորեն փոխարկվում է անմիջական արտադրողների սեփականության, մի պայման, որն առավել ես ևս ենթադրվում է փողային ռենտայի ձևի համար։ Արդյունքներով ռենտայի փոխարկումը փողային ռենտայի, որն սկզբում կատարվում է տեղ-տեղ, հետո էլ ավելի կամ թե պակաս չափով մոտենում է ազգային մասշտաբին, այդ փոխարկումն ենթադրում է առևտրի, քաղաքային արդյունաբերության, ընդհանրապես ապրանքային արտադրության ու սրա հետ էլ փողային շրջանառության արդեն նշանավոր զարգացում։ Այնուհետև նա ենթադրում է արդյունքների շուկայական գին և այն, որ սրանք ծախվում են իրենց արժեքին շատ թե քիչ մոտեցող գնով, մի պարագա, որ ամենևին անհրաժեշտ չի նախկին ձևերի ժամանակ։ Եվրոպայի արևելքում մենք մասամբ դեռ այսօր էլ կարող ենք դիտել այս փոխարկման պրոցեսը։ Թե սա որքան անիրագործելի է առանց աշխատանքի հասարակական արտադրողական ու մի որոշ զարգացման, վկայում են հռոմեական կայսրության ժամանակ այս փոխարկման ձախողված տարբեր փորձերն ու վերադարձերը դեպի նատուրալ ռենտան այն բանից հետո, երբ փորձեցին փողային ռենտայի փոխարկել այս ռենտայի գոնե այն մասը, որը գանձվում էր որպես պետական հարկ։ Անցման միևնույն դժվարության մասին է վկայում, օրինակ, փողային ռենտայի կեղծումն ու սրա զոդումը ռենտայի նախկին ձևերի մնացորդների հետ Ֆրանսիայում, ռևոլուցիայից առաջ։
Բայց փողային ռենտան, իբրև, արդյունքներով ռենտայի փոխակերպյալ ձև ու նրա հակադրություն, մինչև այժմ մեր կողմից քննարկվող հողային ռենտայի վերջին ձևն է և միաժամանակ նրա քայքայման ձևը, այն է՝ հողային ռենտայի որպես հավելյալ արժեքի, այլև որպես արտադրության պայմանների սեփականատիրոջը հատուցվող անվճար հավելյալ աշխատանքի նորմալ ձևի։ Իր զուտ ձևով այս ռենտան, ինչպես աշխատանքային ռենտան ու արդյունքներով ռենտան, շահույթից վեր ոչ մի ավելցուկ չի ներկայացնում։ Իր ըմբռնումով այս ռենտան կլանում է իր մեջ շահույթը։ Որչափով որ շահույթը փաստորեն իբրև հավելութային աշխատանքի մի առանձին մաս ծագում է ռենտայի կողքին, փողային ռենտան, ինչպես և ռենտան իր նախկին ձևերով, դեռ ևս նորմալ սահման է մնում այս սաղմնային շահույթի, որը կարող է զարգանալ այն հնարավորության համեմատ միայն, որով շահագործվում է կա՛մ մեկի սեփական հավելութային աշխատանքը, կա՛մ ուրիշի այն աշխատանքը, որը մնում է փողային ռենտայի մեջ մարմնացած հավելյալ աշխատանքը կատարելուց հետո։ Հետևաբար, եթե իսկապես շահույթը ծագում է այս ռենտայի կողքին, ապա դուրս է գալիս, որ ո՛չ թե շահույթն է ռենտայի սահմանը, այլ, ընդհակառակը, ռենտան է սահման շահույթի համար։ Բայց ինչպես արդեն ասացինք, փողային ռենտան միաժամանակ քայքայման ձևն է մինչև հիմա մեր քննած այն հողային ռենտայի, որը prima facie համընկնում է հավելյալ արժեքի և հավելյալ աշխատանքի հետ, այն հողային ռենտայի, որը հավելյալ արժեքի նորմալ ու իշխող ձևն է։
Մի կողմ թողած բոլոր միջնաձևերը, ինչպես, օրինակ, մանր-գյուղացիական վարձակալի ձևը, փողային ռենտան իր հետագա զարգացման ընթացքում անհրաժեշտորեն հասցնում է կամ հողի փոխարկմանն ագատ ազատ գյուղացիական սեփականության, կամ արտադրության կապիտալիստական եղանակի ձևին, այն ռենտային, որ կապիտալիստական վարձակալն է վճարում։
Հողի մի մասին տիրացող ու այն մշակող հպատակի և հողի սեփականատիրոջ միջև եղած ավանդական սովորույթի իրավունքից բխող հարաբերությունը փողային ռենտայի հանդես գալով անհրաժեշտորեն փոխարկվում է դրական օրենքի ստույգ նորմաների համաձայն սահմանված պայմանագրական զուտ փողային բահրային հարաբերության։ Ուստի մշակող տիրակալը փաստորեն դառնում է սոսկական վարձակալ։ Այո փոխակերպումը, արտադրության բարենպաստ ընդհանուր այլ հարաբերությունների առկայության դեպքում, մի կողմից օգտագործվում է հին գյուղացիական տիրակալներին հետզհետե սեփականազրկելու և նրանց տեղը կապիտալիստական վարձակալներ նստեցնելու համար, մյուս կողմից հանգում է այն բանին, որ մինչայժմյան տիրակալը ետ է գնում իր բահրային պարտավորությունը, և դառնում է անկախ գյուղացի, իր մշակած հողի լիակատար սեփականատեր։ Այնուհետև, նատուրալ ռենտայի փոխարկումը փողային ռենտայի ոչ միայն անհրաժեշտորեն ուղեկցում է, այլև կանխակայում է ունեզուրկ ու փողով վարձվող բատրակների դասակարգի գոյացումը։ Ուստի այս նոր դասակարգի ծագման պարբերաշրջանում, երբ նա դեռ տեղ-տեղ է միայն հանդես գալիս, ավելի լավ դրության մեջ գտնվող ռենտապարտ գյուղացիների մոտ անհրաժեշտ որ են զարգանում է իրենց սեփական հաշվին գյուղական վարձու բանվորներ շահագործելու սովորությունը, ճիշտ այնպես, ինչպես որ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ավելի ունևոր տիրահպատակ գյուղացիներն իրենք իրենց հերթին ճորտեր էին պահում։ Այսպիսով ահա ռենտապարտ գյուղացիների մոտ հետզհետե զարգանում է այն հնարավորությունը, որ նրանք որոշ կարողություն կուտակեն և հենց իրենք ապագա կապիտալիստների փոխարկվեն։ Այդպես հողի բուն իսկ հին, ինքնաշխատ տիրակալների շրջանում առաջ է գալիս կապիտալիստական վարձակալների մի տնկարան, որի զարգացումը պայմանավորված է կապիտալիստական արտադրության՝ գյուղերից դուրս կատարվող ընդհանուր զարգացմամբ, և որը հատկապես արագ է փթթում, երբ, ինչպես 16-րդ դարի Անգլիայում, նրան օգնելու են գալիս առանձնապես բարենպաստ հանգամանքներ, ինչպես փողի այն ժամանակվա պրոգրեսիվ արժեքազրկումն էր, որը սովորական դարձած երկարատև վարձակալական պայմանագրերի պարագայում վարձակալներին հարստացնում էր հողի սեփականատերերի հաշվին։
Այնուհետև հենց որ ռենտան փողային ռենտայի ձև է ընդունում ու սրա հետ էլ ռենտա վճարող գյուղացու և սեփականատիրոջ միջև եղած հարաբերությունն ստանում է պայմանագրական հարաբերության ձև,— փոխակերպում, որն ընդհանրապես հնարավոր է համաշխարհային շուկայի, առևտրի ու մանուֆակտուրայի զարգացման արդեն տվյալ հարաբերական բարձրության վրա միայն, անհրաժեշտորեն հանդես է գալիս հողի վարձակալատրումը կապիտալիստներին, որոնք մինչև հիմա գյուղական սահմաններից դուրս էին գտնվում և որոնք քաղաքում մշակված եղանակներով ձեռք բերած կապիտալն ու քաղաքներում արդեն զարգացած արտադրության կապիտալիստական եղանակը, այսինքն արդյունքն իբրև սոսկական ապրանք արտադրելն ու իբրև հավելյալ արժեքի յուրացման հասարակ միջոց արտադրելը, փոխադրում են գյուղ ու գյուղատնտեսության մեջ։ Այս ձևն ընդհանրական կանոն կարող է դառնալ այն երկրներում միայն, որոնք ֆեոդալականից արտադրության կապիտալիստական եղանակին անցնելու ժամանակ իշխում էին համաշխարհային շուկայում։ Երբ կապիտալիստական վարձակալը ներխցկվում է հողի սեփականատիրոջ ու իրոք աշխատող երկրագործի արանքը, սրան զուգընթաց փշրվում են այն բոլոր հարաբերությունները, որոնք արտադրության գյուղական հին եղանակից էին ծագել։ Վարձակալը դառնում է այս երկրագործական բանվորների իսկական հրամանատարն ու նրանց հավելյալ աշխատանքի իսկական շահագործողը, մինչդեռ հողի սեփականատերն այլևս միմիայն այս կապիտալիստական վարձակալի հետ է հարաբերության մեջ մտնում ու այն էլ սոսկ փողային ու պայմանագրային հարաբերության մեջ։ Սրանով փոխակերպվում է նաև ռենտայի բնությունը, փոխակերպվում է ոչ միայն փաստորեն ու պատահաբար, ինչ որ մասամբ արդեն լինում էր նախկին ձևերի ժամանակ, այլ որպես նորմալ երևույթ, իր ճանաչված ու իշխող ձևով։ Հավելյալ արժեքի ու հավելյալ աշխատանքի նորմալ ձևից ռենտան իջնում է մինչև այս հավելյալ աշխատանքի այն մասից վեր եղած ավելցուկը, որ շահագործող կապիտալիստն է յուրացնում շահույթի ձևով. ինչպես որ սա է քամում հիմա ամբողջ հավելյալ աշխատանքը, շահույթն ու շահույթից վեր եղած ավելցուկը, ամբողջական հավելյալ արդյունքի ձևով վերցնում է և փոխարկում է փողի։ Իր կապիտալի միջոցով նա գյուղական բանվորներին ուղղակի շահագործում է և նրանցից քամում այս հավելյալ արժեքը, սակայն այս վերջինի ավելցուկ մնացած մի մասն է միայն, որ նա իբրև ռենտա հողի սեփականատիրոջն է տալիս։ Թե նա որքան շատ կամ որքան քիչ է տալիս հողատիրոջը, այս բանը միջին հաշվով իբրև սահման որոշվում է այն միջին շահույթով, որ կապիտալը բերում է արտադրության ոչ երկրագործական ոլորտներում, ու ոչ երկրագործական այն արտադրության գներով, որոնց կարգավորիչը միջին շահույթն է եղել։ Այսպիսով ուրեմն, հավելյալ արժեքի ու հավելյալ աշխատանքի նորմալ ձևից հիմա ռենտան դարձել է արտադրության այս առանձին, երկրագործական ոլորտին հատուկ մի ավելցուկ՝ հավելյալ աշխատանքի այն մասից վեր, որ կապիտալը պահանջում է իրեն համար, իբրև ամենից առաջ ու բնականորեն իրեն հասանելի։ Ռենտայի փոխարեն այժմ շահույթն է դարձել հավելյալ արժեքի նորմալ ձևը, և ռենտան հիմա համարվում է ոչ թե ընդհանրապես հավելյալ արժեքի, այլ սրա մի որոշ ճյուղավորման, գերշահույթի՝ առանձնահատուկ հանգամանքներում ինքնակայացած ձևը միայն։ Կարիք չկա ավելի երկար կանգ առնելու. այն խնդրի վրա, թե ինչպես այս փոխակերպմանը համապատասխանում է արտադրության եղանակի մի աստիճանական փոխակերպում։ Այս ակներև է արդեն նրանից, որ այս կապիտալիստական վարձակալի համար նորմալ է հողի արդյունքն իբրև ապրանք արտադրելը, և որ մինչդեռ առաջ նրա գոյության միջոցներից վեր եղած ավելցուկն էր միայն ապրանք դառնում, հիմա այս ապրանքների լոկ մի չնչին մասն է անմիջաբար գոյության միջոցների փոխարկվում նրա համար։ Այլևս ոչ թե հողը, այլ կապիտալն է, որ հիմա իրեն ու իր արտադրողականությանն է անմիջաբար ենթարկում բուն իսկ երկրագործական աշխատանքը։
Միջին շահույթն ու արտադրության սրանով կարգավորվող գինը գոյանում են գյուղի հարաբերություններից դուրս, քաղաքային առևտրի ու մանուֆակտուրայի ոլորտում։ Բահրատու գյուղացու շահույթը չի մասնակցում միջին շահույթի համահավասարմանը, որովհետև հողի սեփականատիրոջ նկատմամբ նրա ունեցած հարաբերությունը կապիտալիստական հարաբերություն չէ։ Որչափով որ նա շահույթ է ստանում, այսինքն մի ավելցուկ է իրացնում իր անհրաժեշտ գոյամիջոցներից վեր, լինի իր անձնական աշխատանքով, թե ուրիշի աշխատանքը շահագործելով, միևնույն է,— այս կատարվում է նորմալ հարաբերության թիկունքում, և այլ հավասար պայմաններում ոչ թե այս շահույթի բարձրությունն է ռենտան որոշողը, այլ, ընդհակառակը, ռենտան է որոշում շահույթը, սրա սահմանը հանդիսանալով։ Միջնադարում շահույթի բարձր նորման պայմանավորվում էր ոչ միայն կապիտալի ցածր կազմով, կապիտալի, որում գերիշխում էր փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող տարրը։ Այդ բարձր նորման պայմանավորվում էր գյուղի նկատմամբ գործադրվող խաբեբայությամբ, հողի սեփականատիրոջ ռենտայի ու նրան ենթակա բնակչության եկամուտի մի մասի յուրացումով։ Եթե միջնադարում գյուղն է քաղաքականորեն շահագործում քաղաքին ամենուրեք, որտեղ ֆեոդալիզմը չի բեկվել քաղաքների բացառիկ զարգացման հետևանքով, ինչպես Իտալիայում, ապա տնտեսապես քաղաքն է ամեն տեղ ու առանց բացառության գյուղին շահագործում իր մոնոպոլ գներով, իր հարկային սիստեմով, իր համքարային կարգով, իր վաճառականական անմիջական խաբեբայությամբ ու իր վաշխառությամբ։
Հողային ռենտայի այս բոլոր ձևերի — աշխատանքային ռենտայի, արդյունքներով ռենտայի, փողային ռենտայի (իբրև արդյունքներով ռենտայի սոսկ փոխակերպյալ ձևի) — այս բոլոր ձևերի տարածման ժամանակ ռենտատուն միշտ ենթադրվում է որպես հողի իսկական մշակողն ու տիրակալը, որի անվճար հավելյալ աշխատանքն ուղղակի հողի սեփականատիրոջն է գնում։ Նույնիսկ վերջին ձևի, փողային ռենտայի դեպքում այս ոչ միայն հնարավոր է, այլ փաստորեն հենց այսպես էլ լինում է, որչափով որ փողային ռենտան երևան է գալիս իր զուտ ձևով, այսինքն արդյունքներով ռենտայի սոսկ փոխակերպյալ ձեով։
Իբրև ռենտայի սկզբնական ձևից դեպի կապիտալիստական ռենտան տանող մի անցումնաձև կարող է նկատվել Metairie-System-ը տնտեսության կիսրարային սիստեմը, որի ժամանակ մշակողր մշակողը (վարձակալը) բացի իր (անձնական կամ թե ուրիշի) աշխատանքից մատակարարում է կապիտալի մի մասը տնտեսությունը վարելու համար, իսկ հողի սեփականատերը բացի հողից՝ այդ կապիտալի մեկ ուրիշ մասը (օրինակ, տավարը), իսկ արդյունքը, տարբեր երկրներում փոփոխվող որոշ համամասնությամբ, բաժանվում է վարձակալի [Maier] ու հողի սեփականատիրոջ միջև։ Լիովին կապիտալիստական տնտեսություն վարելու համար այստեղ մի կողմից վարձակալը բավարար կապիտալ չունի։ Մյուս կողմից՝ այն բաժինը, որ հողի սեփականատերն է կորզում այստեղ, ռենտայի զուտ ձևը չէ։ Նա փաստորեն կարող է պարունակել հողի սեփականատիրոջ կողմից կանխավճարված կապիտալի տոկոսն ու մի հավելութային ռենտա։ Նա փաստորեն կարող է նաև վարձակալի ամբողջ հավելյալ աշխատանքը կլանել, կամ թե չէ՝ այս հավելյալ աշխատանքից մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր բաժին թողնել նրան։ Բայց էականն այն է, որ ռենտան այստեղ այլևս հանդես չի գալիս իբրև ընդհանրապես հավելյալ արժեքի նորմալ ձև։ Մի կողմից՝ կիսրար-վարձակալը, անկախ նրանից, թե իր անձնական կամ մի ուրիշի աշխատանքն է կիրառում, պետք է արդյունքի մի մասի վերաբերմամբ պահանջ առաջադրի ոչ թե բանվոր լինելու իր որպիսությամբ, այլ իբրև իր աշխատանքի գործիքների մի մասի տեր, որպես մեկը, որ հենց ինքը իրեն համար կապիտալիստ է։ Մյուս կողմից՝ հողի սեփականատերը իր բաժինն է պահանջում ոչ թե բացառապես հողի իր սեփականության վրա հիմնված, այլև որպես կապիտալ փոխադրող անձ<ref>Հմմտ. Բյուրե, Տոկվիլ, Սիսմոնդի։</ref>։
Հողի հին համայնական սեփականության մի մնացորդ, որը պահպանվել էր ինքնուրույն գյուղացիական տնտեսության անցնելուց հետո, օրինակ, Լեհաստանում ու Ռումինիայում, այնտեղ պատրվակ է ծառայել՝ հողային ռենտայի ավելի ստորին ձևերին անցնելու ծրագիրն իրականացնելու համար։ Հողի մի մասը պատկանում է առանձին գյուղացիների և սրանց կողմից մշակվում է ինքնուրույնորեն։ Մյուս մասը համայնորեն է մշակվում և սրա ամբողջ արդյունքը կազմում է մի հավելյալ արդյունք, որը ծառայում է մասամբ համայնքի ծախքերը ծածկելու համար, մասամբ էլ իբրև պահեստ անբերությունների դեպքում և այլն։ Հավելյալ արդյունքի այս վերջին երկու մասերն ու վերջիվերջո ամբողջ հավելյալ արդյունքն ու այն հողն էլ հետը, որից ծլել է այս հավելյալ արդյունքը, հետզհետե բռնագրավվում են պետական պաշտոնյաների ու մասնավոր անձերի կողմից, և սկզբնապես ագատ ազատ ու հողատեր գյուղացիները, որոնց համար այս հողն համայնորեն մշակելու պարտավորությունն անխախտ պահպանվում է, այսպիսով դառնում են կոռապարտներ, կամ արդյունքներով ռենտա վճարելու պարտավորվածներ, մինչդեռ համայնական հողը բռնագրավողները դառնում են ոչ միայն բռնագրավված համայնական հողի, այլ նաև հենց բուն գյուղացիական հողամասերի սեփականատերեր։
Այստեղ կարիք չկա, որ մենք հանգամանորեն կանգ առնենք բուն ստրկատիրական տնտեսության վրա (որը նահապետական, գլխավորապես սեփական գործածության համար ծառայող սիստեմից մինչև համաշխարհային շուկայի համար աշխատող բուն պլանտատորական սիստեմը տանող աստիճանաշարքով է անցնում իր հերթին) և կալվածատիրական տնտեսության վրա, որտեղ հողի սեփականատերը մշակումը վարում է իր հաշվին, արտադրության բոլոր միջոցների տերն է և շահագործում է բատրակների աշխատանքը, որոնք կարող են լինել անազատ թե ազատ, բնամատակարարմամբ կամ թե փողով վարձատրվող։ Հողի սեփականատերն ու արտադրության գործիքների սեփականատերը, ուրեմն և արտադրության այս տարրերի շարքում դասվող բանվորների անմիջական շահագործողը, համընկնում են այստեղ։ Նմանապես համընկնում են ռենտան ու շահույթը. հավելյալ արժեքի տարբեր ձևերի անջատում տեղի չի ունենում։ Բանվորների ամբողջ հավելյալ աշխատանքը, որն այստեղ մարմնանում է հավելյալ արդյունքի մեջ, նրանցից անմիջաբար քամում է արտադրության բոլոր գործիքների սեփականատերը, գործիքների, որոնց շարքում հաշվվում են հողը, իսկ ստրկության սկզբնական ձևի ժամանակ՝ անմիջական արտադրողներն էլ։ Որտեղ կապիտալիստական պատկերացումն է գերիշխում, ինչպես, օրինակ, ամերիկյան պլանտացիաներում, այս ամբողջ հավելյալ արժեքը դիտվում է իբրև շահույթ, որտեղ ոչ արտադրության բուն իսկ կապիտալիստական եղանակ գոյություն ունի և ոչ էլ սրան համապատասխանող պատկերացում կա կապիտալիստական երկրներից փոխադրված, ամբողջ հավելյալ արժեքը հանդես է գալիս իբրև ռենտա։ Համենայն դեպս, այս ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Հողի սեփականատիրոջ եկամուտը, ինչ անուն էլ որ տրվի սրան, նրա յուրացրած առկա հավելյալ արդյունքն այստեղ այն նորմալ ու իշխող ձևն է, որում անմիջաբար յուրացվում է ամբողջ անվճար հավելյալ աշխատանքը, իսկ հողային սեփականությունը կազմում է այս յուրացման պատվանդանը։
Այնուհետև '''պարցելայինսեփականությունը։''' սեփականությունը։ Գյուղացին այստեղ միաժամանակ ազատ սեփականատերն է իր հողի, որը հանդես է գալիս իբրև նրա արտադրության գլխավոր գործիք, որպես անհրաժեշտ դաշտ նրա աշխատանքի ու նրա կապիտալի զբաղեցման համար։ Այս ձևի ժամանակ ոչ մի վարձավճար չի վճարվում. հետևաբար, ռենտան հանդես չի գալիս իբրև հավելյալ արժեքի առանձնացված ձև, թեև այն երկրներում, որտեղ ընդհանրապես զարգացած է արտադրության կապիտալիստական եղանակը, նա արտադրության այլ ճյուղերի հետ համեմատվելիս որպես գերշահույթ է ներկայանում, բայց այնպիսի գերշահույթ, որը գյուղացուն է բաժին ընկնում այնպես, ինչպես սրա աշխատանքի ամբողջ արդյունքն ընդհանրապես։
Հողի սեփականության այս ձևը ենթադրում է, որ, ինչպես սրա նախկին, ավելի հին ձևերի ժամանակ, գյուղի բնակչությունը թվական մեծ գերակշռություն ունի քաղաքայինի հանդեպ, որ, հետևաբար, թեև արտադրության կապիտալիստական եղանակն է իշխում ընդհանրապես, սակայն հարաբերորեն նա լոկ քիչ է զարգացած և ուրեմն արտադրության ուրիշ ճյուղերում կապիտալների համակենտրոնացումը նեղ սահմաններում է իր շարժումը կատարում, գերակշռում է կապիտալի մանրատումը։ Գործի էության համաձայն՝ գյուղատնտեսական արդյունքի գերակշռող մասն այստեղ պետք է իբրև գոյության անմիջական միջոց սպառվի նրա հենց արտադրողների, գյուղացիների կողմից, և հիշյալ մասից վեր եղած ավելցուկը միայն մտնի քաղաքների հետ կատարվող առևտրի մեջ, իբրև ապրանք։ Ինչպես էլ որ կարգավորվելիս լինի այստեղ գյուղատնտեսական արդյունքի միջին շուկայական գինը, ակներև է, որ դիֆերենցիալ ռենտան՝ ավելի լավորակ կամ թե ավելի լավ տեղադրված հողերի ապրանքների գնի ավելցուկ մասը — այստեղ պիտի գոյություն ունենա ճիշտ այնպես, ինչպես արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում։ Այս դիֆերենցիալ ռենտան գոյություն ունի մինչև անգամ այն ժամանակ, երբ հողային սեփականության այս ձևը հանդիպում է հասարակական այնպիսի կարգերում, որտեղ առհասարակ դեռ ընդհանուր շուկայական գինը չի զարգացել. այս դեպքում դիֆերենցիալ ռենտան հանդես է գալիս իբրև հավելութային հավելյալ արդյունք։ Միայն թե նա հոսում է այն գյուղացու գրպանը, որի աշխատանքն իրանում է բնական ավելի նպաստավոր պայմաններում։ Հենց ճիշտ այս ձևի տարածման ժամանակ, երբ հողի գինն իբրև մի տարր մտնում է գյուղացու փաստական արտադրության ծախքերի մեջ, որովհետև այս ձևի հետագա զարգացման ընթացքում կամ ժառանգության բաժանման դեպքում հողն ստացվում է որոշ փողային արժեքի հաշվին, կամ էլ մշտական փոխանցումների շնորհիվ, որոնք կարող են վերաբերել ամբողջ սեփականությանը կամ նրա բաղադրամասերին, գյուղացին հենց ինքն է հող գնում՝ փող վերցնելով մեծ մասամբ հիպոթեքով, երբ ուրեմն հողի գինը, որն ուրիշ բան չի ներկայացնում, քան կապիտալացված ռենտա, նախապես ենթադրված տարր է, և հետևաբար թվում է, թե ռենտան գոյություն ունի հողի պտղաբերության ու տեղադրության ամեն մի տարբերությունից անկախ, հենց այս ձևի տարածման ժամանակ կարելի է ընդհանրապես ենթադրել, որ բացարձակ ռենտա գոյություն չունի, որ, ուրեմն, ամենավատ հողը ոչ մի ռենտա չի բերում, որովհետև բացարձակ ռենտան ենթադրում է կամ այն որ իրացվում է արդյունքի արժեքի մի ավելցուկ, որով նա գերազանցում է արտադրության գնից, կամ որ գոյություն ունի մի հավելութային մոնոպոլ գին, որն արդյունքի արժեքից բարձր է։ Բայց որովհետև գյուղատնտեսությունն այստեղ մեծ մասամբ հանդես է գալիս իբրև անմիջական ապրուստի համար վարվող երկրագործություն, և հողն էլ որպես բնակչության մեծամասնության անհրաժեշտ զբաղման դաշտ նրա՝ աշխատանքի ու նրա կապիտալի ներդրման համար, ուստի արդյունքի կարգավորիչ շուկայական գինը միմիայն արտակարգ հանգամանքներում կհասնի արդյունքի արժեքին, իսկ այս արժեքը, որպես ընդհանուր կանոն բարձր կլինի արտադրության գնից՝ կենդանի աշխատանքի տարրի գերակշռելու պատճառով, թեև արժեքի այս ավելցուկը արտադրության գնի համեմատությամբ իր հերթին սահմանափակվում է նրանով, որ գերիշխող պարցելային տնտեսություն ունեցող երկրներում ոչ-հողագործական կապիտալն էլ ցածր կազմ ունի։ Պարցելային գյուղացու համար շահագործման սահման չի ներկայանում ոչ կապիտալի միջին շահույթը մի կողմից, որչափով նա ինքը մանր կապիտալիստ է, ոչ էլ մյուս կողմից ռենտայի անհրաժեշտությունը, որչափով որ նա հողի սեփականատեր է։ Սրա համար, որպես մանր կապիտալիստի համար, բացարձակ սահման ուրիշ ոչինչ չի ներկայանում, քան այն աշխատավարձը, որ նա ինքը վճարում է իրեն բուն ծախքերը հանելուց հետո։ Քանի դեռ արդյունքի գինը ծածկում է նրա աշխատավարձը, նա կմշակի իր հողը, և այս էլ հաճախ մինչև աշխատավարձի ֆիզիկական մինիմումին իջնելու աստիճան։ Իսկ իբրև հողի սեփականատեր, պարցելային գյուղացին օժտված է այն առանձնահատկությամբ, որ նրա համար վերանում է սեփականության դրած սահմանը, որովհետև այն կարող է նշանակություն ունենալ իրենից անջատված կապիտալին (ներառյալ աշխատանքը) հակադրվելով միայն, արգելք դնելով սրա կիրառման դեմ։ Անշուշտ, հողի գնի տոկոսը, որը սովորաբար պետք է լինում վճարել մի երրորդ անձի, հիպոթեքով վարկատրողին, մի սահման է։ Բայց այս տոկոսը կարող է վճարվել հավելյալ աշխատանքի հենց այն մասից, որը կապիտալիստական հարաբերություններում շահույթը կկազմեր։ Հետևաբար, հողի գնի մեջ ու սրա համար վճարվող տոկոսում կանխակայված ռենտան ուրիշ ոչինչ չի կարող լինել, քան գյուղացու ապրուստի համար անհրաժեշտ աշխատանքից վեր կատարված ու կապիտալացված հավելյալ աշխատանքի մի մասը, թեև այս հավելյալ աշխատանքը չի իրանում ապրանքի արժեքի մի այնպիսի մասի մեջ, որը հավասար 4 ամբողջ միջին շահույթին, և ոչ էլ իրանում է մանավանդ այն ավելցուկի մեջ, որը միջին շահույթում իրացված հավելյալ աշխատանքի համեմատությամբ գերշահույթ է ներկայացնում։ Ռենտան կարող է հանուրդ լինել միջին շահույթից կամ թե սրա հենց այն միակ մասը ներկայացնել, որը իրացվում է։ Այսպիսով ուրեմն, որպեսզի պարցելային գյուղացին իր հողը մշակի կամ թե մշակման համար հող գնի, անհրաժեշտ չէ,— ինչպես որ է արտադրության նորմալ կապիտալիստական եղանակի ժամանակ,— որ հողի արդյունքի շուկայական գինն այնքան վեր բարձրանա, որ նրան միջին շահույթ բերի ու ոչ էլ մանավանդ այս միջին շահույթից գերազանցող ու ռենտայի ձևում սևեռված ավելցուկ։ Հետևաբար, անհրաժեշտ չէ, որ շուկայական գինը բարձրանալով հասնի գյուղացու արդյունքի կա՛մ արժեքին, կա՛մ էլ արտադրության գնին։ Սրանով է բացատրվում, թե ինչու այն երկրներում, որտեղ գերիշխում է պարցելային սեփականությունը, հացահատիկի գինն ավելի ցածր է լինում, քան արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող երկրներում։ Ամենաաննպաստ պայմաններում աշխատող գյուղացիների հավելյալ աշխատանքի մի մասը ձրի է պարգևվում հասարակությանը և չի մասնակցում արտադրության գների կարգավորմանը կամ ընդհանրապես արժեքի գոյացմանը։ Ուրեմն այս ցած գինը հետևանք է արտագրողների աղքատության ու ոչ երբեք նրանց աշխատանքի արտադրողականության։Հողի սեփականության այս ձևը ենթադրում է, որ, ինչպես սրա նախկին, ավելի հին ձևերի ժամանակ, գյուղի բնակչությունը թվական մեծ գերակշռություն ունի քաղաքայինի հանդեպ, որ, հետևաբար, թեև արտադրության կապիտալիստական եղանակն է իշխում ընդհանրապես, սակայն հարաբերորեն նա լոկ քիչ է զարգացած և ուրեմն արտադրության ուրիշ ճյուղերում կապիտալների համակենտրոնացումը նեղ սահմաններում է իր շարժումը կատարում, գերակշռում է կապիտալի մանրատումը։ Գործի էության համաձայն՝ գյուղատնտեսական արդյունքի գերակշռող մասն այստեղ պետք է իբրև գոյության անմիջական միջոց սպառվի նրա հենց արտադրողների, գյուղացիների կողմից, և հիշյալ մասից վեր եղած ավելցուկը միայն մտնի քաղաքների հետ կատարվող առևտրի մեջ, իբրև ապրանք։ Ինչպես էլ որ կարգավորվելիս լինի այստեղ գյուղատնտեսական արդյունքի միջին շուկայական գինը, ակներև է, որ դիֆերենցիալ ռենտան՝ ավելի լավորակ կամ թե ավելի լավ տեղադրված հողերի ապրանքների գնի ավելցուկ մասը — այստեղ պիտի գոյություն ունենա ճիշտ այնպես, ինչպես արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում։ Այս դիֆերենցիալ ռենտան գոյություն ունի մինչև անգամ այն ժամանակ, երբ հողային սեփականության այս ձևը հանդիպում է հասարակական այնպիսի կարգերում, որտեղ առհասարակ դեռ ընդհանուր շուկայական գինը չի զարգացել. այս դեպքում դիֆերենցիալ ռենտան հանդես է գալիս իբրև հավելութային հավելյալ արդյունք։ Միայն թե նա հոսում է այն գյուղացու գրպանը, որի աշխատանքն իրանում է բնական ավելի նպաստավոր պայմաններում։ Հենց ճիշտ այս ձևի տարածման ժամանակ, երբ հողի գինն իբրև մի տարր մտնում է գյուղացու փաստական արտադրության ծախքերի մեջ, որովհետև այս ձևի հետագա զարգացման ընթացքում կամ ժառանգության բաժանման դեպքում հողն ստացվում է որոշ փողային արժեքի հաշվին, կամ էլ մշտական փոխանցումների շնորհիվ, որոնք կարող են վերաբերել ամբողջ սեփականությանը կամ նրա բաղադրամասերին, գյուղացին հենց ինքն է հող գնում՝ փող վերցնելով մեծ մասամբ հիպոթեքով, երբ ուրեմն հողի գինը, որն ուրիշ բան չի ներկայացնում, քան կապիտալացված ռենտա, նախապես ենթադրված տարր է, և հետևաբար թվում է, թե ռենտան գոյություն ունի հողի պտղաբերության ու տեղադրության ամեն մի տարբերությունից անկախ,— հենց այս ձևի տարածման ժամանակ կարելի է ընդհանրապես ենթադրել, որ բացարձակ ռենտա գոյություն չունի, որ, ուրեմն, ամենավատ հողը ոչ մի ռենտա չի բերում, որովհետև բացարձակ ռենտան ենթադրում է կամ այն որ իրացվում է արդյունքի արժեքի մի ավելցուկ, որով նա գերազանցում է արտադրության գնից, կամ որ գոյություն ունի մի հավելութային մոնոպոլ գին, որն արդյունքի արժեքից բարձր է։ Բայց որովհետև գյուղատնտեսությունն այստեղ մեծ մասամբ հանդես է գալիս իբրև անմիջական ապրուստի համար վարվող երկրագործություն, և հողն էլ որպես բնակչության մեծամասնության անհրաժեշտ զբաղման դաշտ նրա՝ աշխատանքի ու նրա կապիտալի ներդրման համար, ուստի արդյունքի կարգավորիչ շուկայական գինը միմիայն արտակարգ հանգամանքներում կհասնի արդյունքի արժեքին, իսկ այս արժեքը, որպես ընդհանուր կանոն բարձր կլինի արտադրության գնից՝ կենդանի աշխատանքի տարրի գերակշռելու պատճառով, թեև արժեքի այս ավելցուկը արտադրության գնի համեմատությամբ իր հերթին սահմանափակվում է նրանով, որ գերիշխող պարցելային տնտեսություն ունեցող երկրներում ոչ-հողագործական կապիտալն էլ ցածր կազմ ունի։ Պարցելային գյուղացու համար շահագործման սահման չի ներկայանում ոչ կապիտալի միջին շահույթը մի կողմից, որչափով նա ինքը մանր կապիտալիստ է, ոչ էլ մյուս կողմից ռենտայի անհրաժեշտությունը, որչափով որ նա հողի սեփականատեր է։ Սրա համար, որպես մանր կապիտալիստի համար, բացարձակ սահման ուրիշ ոչինչ չի ներկայանում, քան այն աշխատավարձը, որ նա ինքը վճարում է իրեն բուն ծախքերը հանելուց հետո։ Քանի դեռ արդյունքի գինը ծածկում է նրա աշխատավարձը, նա կմշակի իր հողը, և այս էլ հաճախ մինչև աշխատավարձի ֆիզիկական մինիմումին իջնելու աստիճան։ Իսկ իբրև հողի սեփականատեր, պարցելային գյուղացին օժտված է այն առանձնահատկությամբ, որ նրա համար վերանում է սեփականության դրած սահմանը, որովհետև այն կարող է նշանակություն ունենալ իրենից անջատված կապիտալին (ներառյալ աշխատանքը) հակադրվելով միայն, արգելք դնելով սրա կիրառման դեմ։ Անշուշտ, հողի գնի տոկոսը, որը սովորաբար պետք է լինում վճարել մի երրորդ անձի, հիպոթեքով վարկատրողին, մի սահման է։ Բայց այս տոկոսը կարող է վճարվել հավելյալ աշխատանքի հենց այն մասից, որը կապիտալիստական հարաբերություններում շահույթը կկազմեր։ Հետևաբար, հողի գնի մեջ ու սրա համար վճարվող տոկոսում կանխակայված ռենտան ուրիշ ոչինչ չի կարող լինել, քան գյուղացու ապրուստի համար անհրաժեշտ աշխատանքից վեր կատարված ու կապիտալացված հավելյալ աշխատանքի մի մասը, թեև այս հավելյալ աշխատանքը չի իրանում ապրանքի արժեքի մի այնպիսի մասի մեջ, որը հավասար է ամբողջ միջին շահույթին, և ոչ էլ իրանում է մանավանդ այն ավելցուկի մեջ, որը միջին շահույթում իրացված հավելյալ աշխատանքի համեմատությամբ գերշահույթ է ներկայացնում։ Ռենտան կարող է հանուրդ լինել միջին շահույթից կամ թե սրա հենց այն միակ մասը ներկայացնել, որը իրացվում է։ Այսպիսով ուրեմն, որպեսզի պարցելային գյուղացին իր հողը մշակի կամ թե մշակման համար հող գնի, անհրաժեշտ չէ,— ինչպես որ է արտադրության նորմալ կապիտալիստական եղանակի ժամանակ,— որ հողի արդյունքի շուկայական գինն այնքան վեր բարձրանա, որ նրան միջին շահույթ բերի ու ոչ էլ մանավանդ այս միջին շահույթից գերազանցող ու ռենտայի ձևում սևեռված ավելցուկ։ Հետևաբար, անհրաժեշտ չէ, որ շուկայական գինը բարձրանալով հասնի գյուղացու արդյունքի կա՛մ արժեքին, կա՛մ էլ արտադրության գնին։ Սրանով է բացատրվում, թե ինչու այն երկրներում, որտեղ գերիշխում է պարցելային սեփականությունը, հացահատիկի գինն ավելի ցածր է լինում, քան արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող երկրներում։ Ամենաաննպաստ պայմաններում աշխատող գյուղացիների հավելյալ աշխատանքի մի մասը ձրի է պարգևվում հասարակությանը և չի մասնակցում արտադրության գների կարգավորմանը կամ ընդհանրապես արժեքի գոյացմանը։ Ուրեմն այս ցած գինը հետևանք է արտադրողների աղքատության ու ոչ երբեք նրանց աշխատանքի արտադրողականության։
Ինքնուրույնորեն իրենց տնտեսությունը վարող գյուղացիների ագատ ազատ պարցելային սեփականության այս ձևն իբրև իշխող, նորմալ ձև մի կողմից կազմ ում կազմում է հասարակության տնտեսական հիմքը հնադարի լավագույն ժամանակաշրջաններում, մյուս կողմից մենք այն գտնում ենք արդի ժողովուրդների մոտ իբրև այն ձևերից մեկը, որոնք ֆեոդալական հողային սեփականության քայքայումից են առաջ գալիս։ Այսպես են yeomanry-ն Անգլիայում, գյուղացիական դասը Շվեդիայում, ֆրանսիական ու արևմտագերմանական գյուղացիները։ Գաղութների մասին մենք այստեղ չենք խոսում, որովհետև անկախ գյուղացին այնտեղ ուրիշ պայմաններում է զարգանում։
Ակներև է, որ ինքնուրույն տնտեսություն վարող գյուղացիների ազատ սեփականությունը հողային սեփականության ամենանորմալ ձևն է մանր արտադրության համար, այսինքն՝ արտադրության այնպիսի եղանակի համար, երբ հողի տիրության շնորհիվ ինքը արտադրողը կարողանում է յուրացնել իր անձնական աշխատանքի արդյունքը և երբ հողագործ գյուղացին, ազատ սեփականատեր լինի նա, թե ուրիշներից կախման մեջ գտնվի, միևնույն է, իր գոյության միջոցները միշտ հենց ինքը պետք է արտադրի անկախորեն, իբրև առանձնացած արտադրող, իր ընտանիքի հետ միասին։ Հողի սեփականությունն արտադրության այս եղանակի լիակատար զարգացման համար նույնքան անհրաժեշտ է, որքան գործիքի սեփականությունը՝ արհեստային արտադրության ազատ զարգացման համար։ Նա անձնական ինքնուրույնության զարգացման պատվանդանն է այստեղ։ Նա բուն իսկ երկրագործության զարգացման համար անցման մի անհրաժեշտ փուլ է։ Այն պատճառները, որոնք կործանում են արտադրության այս եղանակը, նրա սահմաններն են մատնանշում։ Ահա այդ պատճառները, խոշոր արդյունաբերության զարգացման հետևանքով գյուղական տնային արդյունաբերության ոչնչացումը, որը երկրագործության այդ ձևի նորմալ լրացումն է կազմում, այս մշակույթին ենթարկված հողի աղքատացումն ու ուժասպառումը, խոշոր հողասեփականատերերի ձեռքով համայնական սեփականության բռնագրավումը, մի սեփականություն, որն ամենուրեք պարցելային տնտեսության երկրորդ լրացումն է ներկայացնում և անասուններ պահելու միակ նախադրյալն է կազմում, այլև խոշոր գյուղատնտեսության մրցումը, անկախ նրանից, թե սա վարվում է որպես պլանտատորական թե կապիտալիստական տնտեսություն։ Երկրագործության մեջ արվող բարելավումները, որոնք մի կողմից առաջ են բերում հողի արդյունքների գների անկում, մյուս կողմից պահանջում են խոշոր ծախսումներ ու արտադրության ավելի հարուստ առարկայական պայմաններ, նույնպես նպաստում են պարցելային տնտեսության կործանմանը, ինչպես Անգլիայում այդ տեղի ուներ 18-րդ դարի առաջին կեսին։
Վաշխառությունն ու հարկային սիստեմն ամենուրեք պիտի տանեն դեպի պարցելային տնտեսության թշվառացումը։ Հող գնելու նպատակով ծախսվող կապիտալը գյուղացու հենց այն միջոցն է, որով նա պետք է բարձրացներ իր ագրիկուլտուրան։ Արտադրության միջոցների անվերջ մանրատում ու արտադրողների իրենց մեկուսացում։ Մարդկային ուժի ահռելի շռայլում։ Արտադրության պայմանների աճող վատացում և արտադրության միջոցների թանկացում պարցելային սեփականության անհրաժեշտ օրենքն է։ Պտղաբեր տարիները դժբախտություն են արտադրության այս եղանակի համար<ref>Տես Ֆրանսիայի թագավորի գահաճառը Տուկի մոտ [Տուկի „History of Prices”, 1857, հատ. VI, էջ 29]։</ref>։
Մանր երկրագործության մասնահատուկ չարիքներից մեկը, որտեղ սա շաղկապված է հողի ազատ սեփականության հետ, նրանից առաջ է գալիս, որ մշակողը կապիտալ է ծախսում հողի գնման համար։ (Միևնույնը վերաբերում է այն անցումնաձևին էլ երբ խոշոր հողատերը կապիտալ է ծախսում նախ՝ հող գնելու համար, երկրորդ՝ նրա համար, որ հենց ինքը տնտեսություն վարի որպես իր սեփական վարձակալ)։ Այն շարժուն բնույթի պարագայում, որ հողն այստեղ ընդունում է իբրև սոսկական ապրանք, շատանում են նրա տիրության փոփոխությունները<ref>Տես Մունյե և Ռյուբիշոն։<br>* «Սև բանդաներ» — սպեկուլանտների միություններ։— '''Խմբ.'''։</ref>, այնպես որ ամեն մի նոր սերնդի հետ, ժառանգության յուրաքանչյուր բաժանման հետ հողը, գյուղացու տեսակետից, նորից իբրև կապիտալաներդրում է հանդես գալիս, այսինքն դարձյալ նրա գնած հող է դառնում։ հողի Հողի գինն այստեղ կազմում է արդյունքի արտադրության անհատական կեղծ ծախքերի կամ արտադրության անարտադրողական ծախքերի գերակշռող տարրն առանձին արտադրողների համար։
Հողի գինն ուրիշ բան չէ, քան կապիտալացված և ուրեմն կանխակայված ռենտա [antizipierte Rente]։ Եթե երկրագործությունը կապիտալիստորեն է վարվում, այնպես որ հողի սեփականատերը միմիայն ռենտա է ստանում, իսկ վարձակալը հողի համար ուրիշ ոչինչ չի վճարում բացի այս տարեկան ռենտայից, ապա ակներև է, որ բուն իսկ հողի սեփականատիրոջ կողմից հողի գնման համար ծախսված կապիտալը թեև տոկոսաբեր կապիտալաներդրում է նրա համար, բայց այս ներդրումը ոչ մի ընդհանուր բան չունի բուն իսկ երկրագործության վրա ծախսած կապիտալի հետ։ Հիշյալ ներդրումը ո՛չ այստեղ գործող հիմնական և ոչ էլ շրջանառու կապիտալի մասն է կազմում<ref>Պարոն դ-ր Ն. Մարոնը (Extensiv oder Intensiv? {Այս բրոշյուրի մասին ավելի ստույգ որևէ բան չի նշանակվածինշանակված}) ելնում է այն մարդկանց սխալ ենթադրությունից, որոնց դեմ նա ինքը մարտնչում է։ Նա ընդունում է, որ հողի գնման վրա ծախսված կապիտալը «ներդրման կապիտալ» է և հետո էլ սկսում է վիճել ներդրման կապիտալի ու տնտեսությունը վարելու համար նշանակված կապիտալի, այսինքն հիմնական ու շրջանառու կապիտալի ըմբռնումների համապատասխան որոշումների վերաբերմամբ։ Նրա բոլորովին աշակերտական պատկերացումները կապիտալի մասին ընդհանրապես, որոնք սակայն ներելի են մի ոչ-տնտեսագետի համար՝ գերմանական «ժողովրդատնտեսական գիտության» վիճակի հետևանքով, նրանից թաքցնում են այն, որ այս կապիտալը ոչ ո՛չ ներդրման կապիտալ է ու ոչ էլ տնտեսությունը վարելու համար նշանակված կապիտալ, ճիշտ այնպես, ինչպես որ այն կապիտալը, որ մեկը բորսայում ծախսում է ակցիաներ կամ թե պետական արժեթղթեր դնելու վրա և որն անձնապես նրա համար կապիտալի ներդրումն է, իրականում արտադրության որևէ ճյուղի մեջ չի «ներդրվում»։<br>* «Սև բանդաներ» — սպեկուլանտների միություններ։— '''Խմբ.'''։</ref>. ընդհակառակը, նա տարեկան ռենտան ստանալու լոկ մի իրավատիտղոս է տալիս հողի գնորդին, սակայն բացարձակապես ոչ մի գործ չունի այս ռենտայի արտադրման հետ, Չէ՞ որ հողի գնորդը կապիտալը հենց նրան է վճարում, ով ծախում է հողը, և վաճառորդը սրա համար հրաժարվում է հողի իր սեփականությունից։ Հետևաբար, այս կապիտալն այլևս գոյություն չունի որպես գնորդի կապիտալ. նա այլևս չունի այս. ուրեմն, սա այլևս չի պատկանում այն կապիտալի շարքին, որը նա որևէ եղանակով կարող է հողի մեջ ներդրել։ Արդյոք նա հողը թանկ կամ թե էժա՞ն է գնել, թե՞ այն ձրի է ստացել, այս հանգամանքը բոլորովին չի ներգործում վարձակալի կողմից տնտեսությունը վարելու գործի մեջ ներդրած կապիտալի վրա և ոչ էլ ամենևին ռենտայի վրա, այլ այն նշանակությունն ունի միայն, որ ցույց է տալիս, թև արդյոք ռենտան իբրև տոկո՞ս է հանդես գալիս վարձակալի համար, թե որպես ոչ-տոկոս, կամ արդյոք իբրև բա՞րձր, թե ցածր տոկոս։
Վերցնենք, օրինակ, ստրկատիրական տնտեսությունը։ Այն գինը, որ այստեղ վճարվում է ստրկի համար, ուրիշ բան չէ, քան կանխակայված ու կապիտալացված հավելյալ արժեք կամ թե շահույթ, որը պետք է ժամանակին ստրկից դուրս կորզվի։ Բայց ստրուկ գնելու համար վճարած կապիտալը չի մ տնում մտնում այն կապիտալի մեջ, որով շահույթ՝ հավելյալ աշխատանք է քամվում ստրկից։ Ընդհակառակը։ Այս այնպիսի կապիտալ է, որից ձեռք է վերցրել ստրկատերը, մի հանուրդ այն կապիտալից, որը նրա տրամադրության տակ է լինում իսկական արտադրության մեջ։ Այդ կապիտալը դադարել է նրա համար գոյություն ունենալուց, ճիշտ այնպես, ինչպես որ հողի գնման վրա ծախսած կապիտալը դադարել է երկրագործության համար գոյություն ունենալուց։ Սրա ամենալավ ապացույցն այն է, որ հիշյալ կապիտալը ստրկատիրոջ կամ թե հողատիրոջ համար դարձյալ սկսում է գոյություն ունենալ այն ժամանակ միայն, հենց որ նա կրկին ծախում է ստրկին կամ թե հողը։ Բայց այս դեպքում միևնույն հարաբերությունն է ստեղծվում գնորդի համար։ Այն հանգամանքը, որ նա ստրուկ է գնել, նրան դեռ հնարավորություն չի տալիս առանց այլևայլության ստրկին շահագործելու։ Այս հնարավորությունը նրան կտա լոկ այն հետագա կապիտալը, որ ինքը կդնի բուն իսկ ստրկատիրական տնտեսության մեջ։
Միևնույն կապիտալը երկու անգամ գոյություն չի ունենում, մի անգամ՝ հողի վաճառորդի ձեռին, մյուս անգամ՝ գնորդի ձեռին։ Նա գնորդի ձեռից անցնում է վաճառորդի ձեռը, և սրանով էլ գործը վերջանում է։ Գնորդը հիմա կապիտալ չունի, բայց սրա փոխարեն ունի մի հողամաս։ Այն հանգամանքը, որ այս հողամասի մեջ կապիտալի իսկական ներդրումից ստացած ռենտան հողի նոր սեփականատերը հիմա հաշվում է իբրև այն կապիտալի տոկոս, որ նա ոչ թե ներդրել է հողի մեջ, այլ վճարել է հող ձեռք բերելու համարք համար, ամենաչնչին չափով չի փոխում հող կոչված գործոնի տնտեսական բնույթը, ճիշտ ինչպես այն պարագան, որ մեկը 1 000 £ է վճարել երեքտոկոսանոց կոնսոլների համար, որևէ գործ չունի այն կապիտալի հետ, որի եկամուտից վճարվում են պետական փոխառության տոկոսները։
Հող գնելու համար, ճիշտ ինչպես և պետական արժեթղթեր գնելու վրա ծախսված կապիտալն իրապես լոկ '''ինքնին''' է կապիտալ, ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա գոյություն ունեցող արժեքի ամեն մի գումար կապիտալ է ինքնին, պոտենցիալ կապիտալ է։ Հողի համար, ինչպես և պետական ֆոնդերի համար, ինչպես որ ուրիշ գնված ապրանքների համար վճարվողը փողի մի որոշ գումար է։ Սա ինքնին կապիտալ է, որովհետև կարող է կապիտալի փոխարկվել։ Փողի գումարին վաճառորդի կողմից տված գործադրությունից է կախված, թե արդյոք նրա ստացած փողն իսկապես փոխարկվում է կապիտալի, թե՞ ոչ։ Սա գնորդի համար չի կարող այլևս իբրև կապիտալ գործել, ճիշտ ինչպես նույնը չի կարող ամեն մի ուրիշ փող էլ, որը նա վերջնականապես ծախսել է։ Նրա հաշվարկումների մեջ հիշյալ փողը ներկայանում է իբրև տոկոսաբեր կապիտալ, որովհետև այն եկամուտը, որ նա ստանում է ոք պես հողային ռենտա կամ թե պետության կողմից վճարվող տոկոս, նա հաշվում է իբրև այն փողի տոկոս, որով ձեռք է բերել այս եկամուտի իրավատիտղոսը։ Նա այս կարող է որպես կապիտալ իրացնել միմիայն վերավաճառքի միջոցով։ Բայց այն ժամանակ մի ուրիշը, նոր գնորդն է ընկնում միևնույն կացության մեջ, որում առաջինն էր, և ձեռից ձեռ կատարվող ոչ մի փոխանցման հետևանքով այսպես ծախսված փողը չի կարող իսկական կապիտալի փոխարկվել ծախսողի համար։
Մանր հողային սեփականության ժամանակ էլ ավելի շատ է ամրապնդվում այն պատրանքը, թե հենց ինքը հողն արժեք ունի և ուրեմն որպես կապիտալ մտնում է արդյունքի արտադրության գնի մեջ, ճիշտ ինչպես մի մեքենա կամ հումք։ Բայց մենք տեսանք, որ ռենտան ու հետևաբար կապիտալացված ռենտան, հողի գինը միմիայն երկու դեպքում կարող է իբրև որոշիչ տարր մտնել հողի արդյունքի գնի մեջ։ Առաջին, երբ հողագործական կապիտալի կազմի հետևանքով,— մի կապիտալի, որը ոչինչ ընդհանուր բան չունի հողի գնման համար ծախսված կապիտալի հետ,— հողագործության արդյունքի արժեքը բարձր է նրա արտադրության գնից, և շուկայական հարաբերությունները հողի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս այս տարբերությունն օգտագործելու։ Երկրորդ, երբ մոնոպոլ գին է գոյություն ունենում։ Իսկ ալս այս երկուսն էլ ամենից քիչ են պատահում պարցելային տնտեսության ու հողային մանր սեփականության ժամանակ, որովհետև հենց այստեղ է, որ արտադրությունն ամենամեծ չափով հողագործի սեփական պահանջմունքներն է բավարարում և կատարվում է շահույթի ընդհանուր նորմայով կարգավորվելուց անկախ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ պարցելային տնտեսությունը վարձակալած հողի վրա է վարվում, վարձավճարը շատ ավելի մեծ չափով, քան որևէ ուրիշ հարաբերությունների ժամանակ, պարունակում է իր մեջ շահույթի մի մասն ու նույնիսկ աշխատավարձից արված մի հանուրդ. այս դեպքում ռենտան լոկ անվանական բնույթ է կրում և չի ներկայացնում մի ռենտա, որն ինքնակա կատեգորիա է աշխատավարձի ու շահույթի հանդեպ։
Այսպես ուրեմն, հող գնելու համար կատարած փողային կապիտալի ծախսումը բնավ երկրագործական կապիտալի ներդրում չէ։ Այս ծախսումը համապատասխան չափով քչացումն է այն կապիտալի, որ մանր գյուղացիները կարող են իրենց տրամադրության տակ ունենալ բուն իսկ արտադրության ոլորտում։ Նա համապատասխանորեն քչացնում է նրանց արտադրության միջոցների ծավալը և ուրեմն նեղացնում է վերարտադրության տնտեսական պատվանդանը։ Նա մանր գյուղացուն ենթարկում է վաշխառուին, որովհետև բուն վարկ այս ոլորտում ընդհանրապես քիչ է պատահում։ Նա մի արգելակ է երկրագործական կուլտուրայի համար նույնիսկ այն դեպքում, երբ գնվում են խոշոր կալվածատիրական տնտեսությունների կողմից։ Իրապես նա հակասում է արտադրության կապիտալիստական եղանակին, որի համար, ընդհանրապես ասած, նշանակություն չունի հողի սեփականատիրոջ պարտաբեռնվածությունը, այն, թե սա արդյոք իր կայքը ժառանգե՞լ է, թե՞ գնել։ Արդյոք հողի սեփականատերն ինքն ի՞նքն է յուրացնում ռենտան, թե՞ պետք է իր հերթին հիպոթեքով վարկատուին վճարի, այս հանգամանքն ամենևին չի փոխում բուն իսկ տնտեսության վարումը վարձակալած կալվածքում։
Մենք տեսանք, որ տվյալ հողային ռենտայի առկայության ժամանակ հողի գինը կարգավորվում է տոկոսադրույքով։ Եթե սա ցածր է, ապա հողի գինը բարձր է, և ընդհակառակը։ Հետևաբար, նորմալ պայմաններում հողի բարձր գինն ու ցածր տոկոսադրույքը պետք է որ համաքայլ ընթանային, այնպես որ եթե գյուղացին ցածր տոկոսադրույքի շնորհիվ հողի համար թանկ է վճարել, այդ միևնույն ցածր տոկոսադրույքը պիտի նրան հնարավորություն տար նպաստավոր պայմաններով վարկով կապիտալ ճարել՝ տնտեսությունը վարելու համար։ Իրականում պարցելային սեփականության տիրապետության ժամանակ գործը բոլորովին այլ ընթացք է ընդունում։ Ամենից առաջ՝ վարկի ընդհանուր օրենքները գյուղացիներին չեն վերաբերում, որովհետև այդ օրենքները ենթադրում են, որ արտադրողը կապիտալիստ է։ Երկրորդ, այնտեղ, որտեղ գերիշխում է պարցելային սեփականությունրսեփականությունը,— խոսքն այստեղ գաղութներ ի գաղութների մասին չէ,— և պարցելային գյուղացին ազգի պատվանդանն է կազմում, կապիտալի գոյացումը, այսինքն հասարակական վերարտադրությունը, համեմատաբար թույլ է ընթանում, և է՛լ ավելի թույլ է ընթանում, առածներում առաջներում շարադրածս իմաստով, փոխատրելի փողային կապիտալի գոյացումը։ Սա ենթադրում է համակենտրոնացում և հարուստ պարապ կապիտալիստների դասակարգի գոյություն (Մեսսի)։ Երրորդ, այս դեպքում, երբ հողի սեփականությունն արտադրողների ամենամեծ մասի համար կենսապայման է և անհրաժեշտ ոլորտ նրանց կապիտալի կիրառման համար, հողի գինը բարձրանում է տոկոսադրույքից անկախ ու հաճախ էլ նրան հակառակ հարաբերությամբ, այն հանգամանքի շնորհիվ, որ հողային սեփականության նկատմամբ եղած պահանջարկը գերակշռում է առաջարկից։ Իբրև պարցելներ ծախվելիս հողն այստեղ մի շատ ավելի բարձր գին է առաջ բերում, քան խոշոր մասսիվներով վաճառվելիս, որովհետև մանր գնորդների թիվն այս դեպքում մեծ է, իսկ խոշոր գնորդներինը՝ փոքր (Bandes Noires* [''Տես 24 25 ծան. հետո''], Ռյուրիշոն, Նյումեն)։ Այս բոլոր պատճառներով հողի գինն այստեղ բարձրանում է, այնինչ տոկոսադրույքը պահպանվում է հարաբերորեն բարձր մակարդակի վրա։ Այն հարաբերորեն ցածր տոկոսին, որ գյուղացին այս դեպքում ստանում է հող գնելու համար ծախսված կապիտալից (Մունյե), այստեղ հակառակ կողմում համապատասխանում է այն բարձր վաշխառուական տոկոսադրույքը, որ ինքը գյուղացին պետք է վճարի հիպոթեքով վարկատուին։ Իռլանդական սիստեմը նույն բնույթն է կրում, միայն թե մի ուրիշ ձևով։
Ուստի արտադրության համար ըստինքյան խորթ այս տարրը՝ հողի գինը, կարող է այստեղ մի այնպիսի բարձրության հասնել, որ անհնարին է դարձնում արտադրությունը (Դոմբալ)։
Որ հողի գինը այստեղ մի այնպիսի դեր է խաղում, որ հողի առուծախը, հողի որպես ապրանք շրջանառելը զարգանալով հասնում է այս ծավալին,— այս հանգամանքն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետևանք է գործնականորեն, որի ժամանակ ապրանքը դառնում է բոլոր արդյունքների և արտադրության բոլոր գործիքների ընդհանուր ձևը։ Մյուս կողմից՝ այս զարգացումը տեղի է ունենում լոկ այնտեղ, որտեղ արտադրության կապիտալիստական եղանակը միմիայն սահմանափակ զարգացում է ստացել և չի ծավալել իր բոլոր առանձնահատկությունները. որովհետև հիշյալ երևույթները հենց այն բանի վրա են հիմնվում, որ երկրագործությունն այլևս — կամ թե դեռևս — չի ենթարկված արտադրության կապիտալիստական եղանակին, այլ ենթարկվում է արտադրության այն եղանակին, որ պահպանվել է հասարակության կործանված ձևերից։ Այսպիսով ուրեմն, արտադրության կապիտալիստական եղանակի պակասությունները՝ սրա այն հատկությամբ հանդերձ, որով արտադրողը կախումն ունի իր արդյունքի փողային գնից, այստեղ համընկնում են այն պակասությունների հետ, որոնք բխում են արտադրության կապիտալիստական եղանակի թերի զարգացումից։ Գյուղացին դառնում է վաճառական և արդյունաբերող՝ չօգտվելով այն պայմաններից, որոնցում նա կարող էր իր արդյունքն իբրև ապրանք արտադրել։
Այն կոնֆլիկտը, որն առաջ է գալիս հողի գնի երկու արտահայտությունների միջև, այն է՝ հողի գնի, որպես արտադրության ծախքերի մի տարրի արտադրողի համար և հողի գնի, որպես արդյունքի արտադրության գնի ոչ-տարրի միջև (նույնիսկ եթե ռենտան իբրև որոշիչ տարր մտնում է հողի արդյունքի գնի մեջ, կապիտալացված ռենտան, որը կանխավճարվում է 20 ու ավելի տարվա համար, ոչ մի դեպքում չի մանում մտնում նրա մեջ որպես որոշիչ տարր), այդ կոնֆլիկտը լոկ մեկն է այն ձևերից, որոնցով ընդհանրապես հանդես է գալիս հողի մասնավոր սեփականության հակասությունը ռացիոնալ երկրագործության հետ, հողի նորմալ հասարակական օգտագործման հետ։ Բայց, մյուս կողմից, հողի մասնավոր սեփականությունը, հետևաբար, անմիջական արտադրողների սեփականազրկումը հողից,— ոմանց մասնավոր սեփականությունը, որը ենթադրում է մյուսների սեփականազրկումը հողից,— արտադրության կապիտալիստական եղանակի հիմքն է։
Այստեղ, մանր հողագործության պայմաններում, հողի գինը, հողի մասնավոր սեփականության այդ ձևն ու հետևանքը, հանդես է գալիս իբրև բուն իսկ արտադրության սահմանափակում։ Խոշոր ծավալ ունեցող երկրագործության և արտադրության կապիտալիստական եղանակի վրա հանգչող խոշոր հողային սեփականության պայմաններում էլ սեփականությունն իբրև սահման է հանդես գալիս, որովհետև այս սեփականությունը վարձակալի հանդեպ սահման է դնում կապիտալի արտադրողական ներդրման գործում, որը վերջին հաշվով ոչ թե ֆերմերի, այլ հողի սեփականատիրոջ օգտին է ծառայում։ Այս երկու ձևի ժամանակ հողից որպես ընդհանուր հավիտենական սեփականության, հերթափոխվող մարդկային սերունդների շարքի գոյության անօտարելի պայմանի ու վերարտադրության պայմանի, հողի գիտակցական ռացիոնալ մշակման տեղ հանդես է գալիս նրա ուժերի շահագործումն ու վատնումը (դեռ չխոսելով այն մասին, որ շահագործումը կախման մեջ է դրվում ոչ թե հասարակական զարգացման արդեն հասած բարձրությունից, այլ առանձին արտադրողների հետ կապված պատահական, ոչ միատեսակ հանգամանքներից)։ Մանր սեփականության պայմաններում այս բանն առաջ է գալիս այն միջոցների ու գիտելիքների պակասությունից, որոնք անհրաժեշտ են աշխատանքի հասարակական արտադրողական ուժի կիրառման համար։ Խոշոր սեփականության պայմաններում նույնը տեղի է ունենում այն պարագայի հետևանքով, որ այս միջոցները շահագործվում են վարձակալների ու սեփականատերերի ըստ կարելույն արագ հարստացման նպատակով։ Երկու դեպքում էլ՝ շուկայական գնից ունեցած կախման հետևանքով։
Վստահելի
1396
edits