Changes
Մեր առաջիկա հետազոտության մեջ կարող ենք մի կողմ թողնել արտադրության գնի և արժեքի տարբերությունը, որովհետև այդ տարբերությունն առհասարակ ընկնում է, եթե, ինչպես մենք անում ենք տվյալ դեպքում, քննարկենք աշխատանքի ամբողջ տարեկան արդյունքի, այսինքն հասարակական ամբողջ կապիտալի արդյունքի արժեքը։
Շահույթը (ձեռնարկուական եկամուտը պլյուս տոկոս) և ռենտան ոչ այլ ինչ են, բայց եթե յուրահատուկ ձևեր, որ ընդունում են ապրանքների հավելյալ արժեքի առանձին մասերը։ Հավելյալ արժեքի մեծությունը այն մասերի ընդհանուր մեծության սահմանն է, որոնց նա կարող է տրոհվել։ Այս պատճառով միջին շահույթ պլյուս ռենտա հավասար է հավելյալ արժեքի։ Հնարավոր է, որ ապրանքներում ամփոփված հավելյալ աշխատանքի, ուստի և հավելյալ արժեքի մի մասը ուղղակի չի մտնում միջին շահույթի հավասարեցման մեջ, այնպես որ ապրանքային արժեքի մի մասը առհասարակ արտահայտություն չի ստանում համապատասխան ապրանքի գնի մեջ։ Բայց, նախ, սա փոխհատուցվում է կամ նրանով, որ շահույթի նորման աճում է, եթե իր արժեքից ցածր վաճառված ապրանքը կազմում է հաստատուն կապիտալի տարր, կամ նրանով, որ շահույթն ու ռենտան ներկայացված են ավելի մեծ քանակությամբ արդյունքի մեջ, եթե իր արժեքից ցածր վաճառված ապրանքը իբրև անձնական սպառման առարկա մտնում է արժեքի այն մասի մեջ, որը սպառվում է իբրև եկամուտ։ Իսկ, երկրորդ, այդ տատանումները միջին հաշվով փոխադարձաբար ոչնչացվում են։ Համենայն դեպս, եթե նույն իսկ նույնիսկ ապրանքագնի մեջ արտահայտություն չստացած հավելյալ արժեքի մի որոշ մասը կորսված է հանդիսանում գնագոյացման համար, միջին շահույթի և իր նորմալ ձևով վերցրած ռենտայի գումարը երբեք չի կարող ավելի լինել ամբողջ հավելյալ արժեքից, թեև նրանից պակաս կարող է լինել։ Նրա նորմալ ձևը ենթադրում է բանվորական ուժի արժեքին համապատասխանող մի աշխատավարձ։ Նույնիսկ մոնոպոլ ռենտան, որչափով որ նա հանուրդ չէ աշխատավարձից, հետևաբար, չի կազմում հատուկ կատեգորիա, անուղղակի կերպով մշտապես անխուսափելիորեն կազմում է հավելյալ արժեքի մի մաս։ Եթե նա չի էլ գոյացնում գնի հավելուրդամաս այն իսկ ապրանքի արտադրագնի նկատմամբ, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում (ինչպես դիֆերենցիալ ռենտայի դեպքում), կամ եթե նա չի էլ գոյացնում այն իսկ ապրանքի հավելյալ արժեքի հավելուրդամասը, որի բաղկացուցիչ մասն է նա ներկայացնում, նրա սեփական հավելյալ արժեքի մասի հանդեպ, արժեք, որ չափվում է միջին շահույթով (ինչպես բացարձակ ռենտայի դեպքում), ապա այնուամենայնիվ նա կազմում է ուրիշ ապրանքների հավելյալ արժեքի մի մասը, այսինքն ապրանքների, որ փոխանակվում են մոնոպոլ գին ունեցող այդ ապրանքի հետ։— Միջին շահույթի և հողային ռենտայի գումարը երբեք չի կարող գերազանցել այն մեծությունից, որի մասերն են այդ շահույթն ու ռենտան և որն արդեն տրված է մինչև այդ բաժանումը։ Ուստի մեր հետազոտության համար նշանակություն չունի, իրացվում է ապրանքների գնի մեջ ապրանքների ամբողջ հավելյալ արժեքը, այսինքն ապրանքներում ամփոփված ամբողջ հավելյալ աշխատանքը, թե ոչ։ Հավելյալ աշխատանքն ամբողջովին չի իրացվում հենց այն պատճառով, որ տվյալ ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաքանակի մշտական փոփոխության դեպքումդդեպքում, որը բխում է աշխատանքի արտադրողականության մշտական փոփոխությունից, ապրանքների մի մասը մշտապես արտադրվում է աննորմալ պայմաններում, ուստի և հարկ է լինում դրանք վաճառել իրենց անհատական արժեքից ցածր։ Համենայն դեպս շահույթ պլյուս ռենտա հավասար են ամբողջ իրացված հավելյալ արժեքին (հավելյալ աշխատանքին և այն հետազոտության համար, որի մասին խոսվում է այստեղ, իրացված հավելյալ արժեքը հավասար կարելի է համարել ամբողջ հավելյալ արժեքին, որովհետև շահույթն ու ռենտան հանդիսանում են իրացված հավելյալ արժեք, հետևաբար, այն հավելյալ արժեքը, որ առհասարակ մտնում է ապրանքագների մեջ, հետևաբար, գործնականապես այն ամբողջ հավելյալ արժեքը, որ հանդիսանում է այդ գնի բաղկացուցիչ մասը։
Մյուս կողմից՝ աշխատավարձը, որ կազմում է եկամտի երրորդ յուրահատուկ ձևը, մշտապես հավասար է կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասին, այսինքն այն բաղկացուցիչ մասին, որը ծախսվում է ոչ թե աշխատանքի միջոցների, այլ կենդանի բանվորական ուժ գնելու, բանվորներին վճարելու համար։ (Եկամտի ծախսմանը ծառայող աշխատանքը վճարվում է այղ աշխատանքը գործադրողներին պատկանող աշխատավարձից, շահույթից կամ ռենտայից, ուստի և չի կազմում այն ապրանքների արժեքի մի մասը, որոնցով նա վճարվում է։ Այսպիսով, նա նկատի չէ առնվում ապրանքների արժեքը և այն բաղկացուցիչ մասերը վերլուծելիս, որոնց տրոհվում է նա)։ Փոփոխուն կապիտալի արժեքը, հետևաբար և աշխատանքի գինը վերարտադրվում է բանվորների ամբողջ բանվորական օրվա իրայնացված մասում, ապրանքային արժեքի այն մասում, որում բանվորը վերարտադրում է իր սեփական բանվորական ուժի արժեքը կամ իր աշխատանքի գինը։ Բանվորի ամբողջ բանվորական օրը բաժանվում է երկու մասի։ Մեկ մասն այն է, որի ընթացքում նա կատարում է աշխատանքի մի քանակ, որն անհրաժեշտ է իր սեփական կենսամիջոցների արժեքը վերարտադրելու համար, այն է՝ իր ամբողջ աշխատանքի վճարված մասը, այն մասը, որ անհրաժեշտ է նրա սեփական պահպանման և վերարտադրության համար։ Բանվորական օրվա մնացած ամբողջ մասը, աշխատանքի այն ամբողջ հավելուրդաքանակը, որ նա կատարում է իր աշխատավարձի արժեքի մեջ իրացված աշխատանքից դուրս, հավելյալ աշխատանք է, չվճարված աշխատանք՝ ներկայացված նրա ամբողջ ապրանքային արդյունքի հավելյալ արժեքի (ուստի և հավելյալ քանակությամբ ապրանքի) մեջ, հավելյալ արժեքի, որն իր հերթին տրոհվում է տարբեր անուններ կրող մասերի՝ շահույթի (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) և ռենտայի։
Եվ այսպես, տարեկան արդյունքի արժեքի այն ամբողջ մասը, որ ստեղծում է բանվորը տարվա ընթացքում, արտահայտվում է երեք եկամուտների արժեքի տարեկան գումարով՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Ուստի ակներև է, որ տարվա ընթացքում ստեղծվող արդյունքի արժեքի մեջ կապիտալի հաստատուն մասի արժեքը չի վերարտադրվում, որովհետև աշխատավարձը սոսկ հավասար է կապիտալի փոփոխուն մասի արժեքին, որ կանխավճարված է արտադրության համար, իսկ ռենտան և շահույթը հավասար են միայն հավելյալ արժեքին, արժեքի արտադրված հավելուրդին կանխավճարված կապիտալի ամբողջ արժեքի նկատմամբ, որը հավասար է հաստատուն կապիտալի արժեքին պլյուս փոփոխուն կապիտալի արժեքը։
Այստեղ լուծելիք դժվարության տեսակետից բոլորովին դեր չի խաղում այն հանգամանքը, որ շահույթի և ռենտայի ձևի փոխարկված հավելյալ արժեքի մի մասը չի սպառվում իբրև, եկամուտ, այլ ծառայում է կուտակման համար։ Նրա այն մասը, որ խնայվում է իբրև կուտակման ֆոնդ, ծառայում է նոր, լրացուցիչ կապիտալ գոյացնելու, բայց ոչ հին կապիտալի այն հին բաղկացուցիչ մասը հատուցելու համար, որ ծախսված է ինչպես բանվորական ուժի, այնպես էլ աշխատանքի միջոցների համար։ Հետևաբար, պարզացման նպատակով այստեղ կարելի է ընդունել, որ եկամուտներն ամբողջովին ծախսվել են անձնական սպառման վրա։ Երկակի դժվարություն է ներկայանում։ Մեկ կողմից՝ տարեկան արդյունքի արժեքը, որի ձևով սպառվում են այդ եկամուտները — աշխատավարձը, շահույթը, ռենտան — իր մեջ պարունակում է որոշ արժեքամաս, որ հավասար է նրա մեջ մտած կապիտալի հաստատուն մասի արժեքին։ Նա պարունակում է իր մեջ այդ արժեքամասը, բացի այն արժեքամասից, որը հանգում է աշխատավարձի, և այն մասից, որը բաժանվում է շահույթի և ռենտայի։ Հետևաբար, տարեկան արդյունքի արժեքը = աշխատավարձին + շահույթ + ռենտա + C, ընդ որում վերջինս նրա արժեքի հաստատուն մասն է։ Հապա ի՞նչպես կարող է տարվա ընթացքում արտադրված արժեքը, որ հավասար է սոսկ աշխատավարձին + շահույթ + ռենտա, գնել մի արդյունք, որի արժեքը = (աշխատավարձին + շահույթ + ռենտա) + C։ Ի՞նչպես կարող է տարվա ընթացքում արտադրված արժեքի գնել մի արդյունք, որն իրենից ավելի բարձր արժեք ունի։
Մյուս կողմից՝ եթե մենք մի կողմ թողնենք հաստատուն կապիտալի այն մասը, որը չի մտել արդյունքի մեջ և որն այդ պատճառով, թեկուզ և պակասած արժեքով, շարունակում է գոյություն ունենալ ապրանքների տարեկան արտադրությունից հետո, ինչպես և մինչ այդ, եթե մենք այսպիսով միառժամանակ վերանանք կիրառված, բայց չսպառված հիմնական կապիտալից, ապա կպարզվի, որ կանխավճարված կապիտալի հաստատուն մասը հումքի և օժանդակ նյութերի ձևով ամբողջովին մտել է նոր արդյունքի մեջ, մինչդեռ աշխատամիջոցների մի մասը ամբողջովին սպառված է, իսկ մյուսը՝ սոսկ մասամբ է օգտագործվածդ այնպես որ. նրա արժեքի մի մասն է միայն սպառված արտադրության մեջ։ Հաստատուն կապիտալի այս ամբողջ մասը, որ սպառված է արտադրության մեջ, պետք է փոխհատուցվի in natura [բնեղենով]։ Ենթադրելով, որ մնացած բոլոր պայմանները, առանձնապես աշխատանքի արտադրողական ուժը, չեն փոխվել, այդ մասի փոխհատուցման համար կպահանջվի հենց նույն չափ աշխատանք, որչափ և առաջ, այսինքն այդ մասը պետք է. փոխհատուցվի հավասարամեծ արժեքով։ Հակառակ դեպքում ինքը վերարտադրությունը չի կարող կատարվել նախկին մասշտաբով։ Բայց ո՞վ պետք է կատարի այդ աշխատանքները և ո՞վ է կատարում։
Ինչ վերաբերում է առածին առաջին դժվարությանը,— թե ով պետք է վճարի արդյունքի մեջ ամփոփված արժեքի հաստատուն մասը և ինչով,— ապա ենթադրվում է, որ արտադրության մեջ սպառված հաստատուն կապիտալի արժեքը նորից հանդես է դալիս իբրև արդյունքի արժեքամաս։ Սա չի հակասում երկրորդ դժվարության նախադրյալներին, որովհետև արդեն I գրքի V գլխում (աշխատանքի պրոցեսը և արժեքի աճման պրոցեսը)** [''Տես 3 ծան. հետո''] ցույց է տրված, թե ինչպես նոր աշխատանքի պարզ միակցման միջոցով, աշխատանք, որ թեև չի վերարտադրում հին արժեքը, այլ սոսկ ստեղծում է ավելագրում նրան, ստեղծում է սոսկ ավելադիր արժեք) այնուամենայնիվ միաժամանակ արդյունքի մեջ պահպանվում է հին արժեքը։ Բայց միևնույն ժամանակ ցույց է տրվել, որ այդ կատարվում է աշխատանքով ոչ այն չափով, որ չափով սա արտադրում է արժեք, այսինքն հանդիսանում է աշխատանք ընդհանրապես, այլ որ չափով որ սա գործում է իբրև որոշ արտադրողական աշխատանք։ Այսպիսով, լրացուցիչ աշխատանք չի պահանջվում հաստատուն մասի արժեքը պահպանելու համար այն արդյունքի մեջ, որի վրա ծախսվում է եկամուտը, այսինքն տարվա ընթացքում ստեղծված ամբողջ արժեքը։ Բայց, իհարկե, նոր լրացուցիչ աշխատանք է պահանջվում փոխհատուցելու համար այն հաստատուն կապիտալը, որի արժեքն ու սպառողական արժեքը սպառվել են նախընթաց տարում. առանց այսպիսի փոխհատուցման վերարտադրությունն առհասարակ անհնարին է։
Նոր միակցված ամբողջ աշխատանքը ներկայացված է տարվա ընթացքում նոր ստեղծված արժեքի մեջ, որն իր հերթին, ամբողջովին փոխարկվում է եկամտի երեք տեսակի՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Կնշանակի՝ մի կողմից՝ ավելադիր հասարակական աշխատանք չի մնում փոխհատուցելու համար սպառված հաստատուն կապիտալը, որ ենթակա է վերականգնման մասամբ in natura և իր արժեքով, մասամբ էլ միայն իր արժեքով (որչափով որ խնդիրը վերաբերում է պարզապես հիմնական կապիտալի մաշվածքին)։ Մյուս կողմից՝ տարեկան աշխատանքով ստեղծված արժեքը, որ տրոհվում է աշխատավարձի, շահույթի և ռենտայի և այդ ձևերով ենթակա է ծախսման, անբավարար է թվում վճարելու կամ գնելու համար կապիտալի հաստատուն մասը, որը պետք է գտնվի արդյունքի մեջ՝ նոր ստեղծված արժեքից դուրս։
Մենք տեսնում ենք, որ այստեղ դրված պրոբլեմն արդեն լուծված է հասարակական ամբողջ կապիտալի վերարտադրությունը II գրքի III բաժնում*** [''Տես 3 ծան. հետո''] հետազոտելիս։ Այստեղ մենք վերադառնում ենք այդ առարկային ամենից առաջ այն պատճառով, որ այնտեղ հավելյալ արժեքը դեռ չէր ծավալված եկամտի իր ձևերով՝ շահույթ (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) և ռենտա, ուստի և չէր կարող քննարկվել այդ ձևերով. ապա նաև այն պատճառով, որ հենց աշխատավարձի, շահույթի ու ռենտայի ձևին, դրանց անալիզի ընթացքում, հարում է մի անհավատալի սխալանք, որը, սկսած Ա. Սմիթից, անցնում է ամբողջ քաղաքատնտեսության միջով։
Մենք այնտեղ [II հատորում] ամբողջ կապիտալը բաժանել ենք երկու մեծ դասի. I դաս, որ արտադրում է արտադրամիջոցներ, և II դաս, որ արտադրում է անհատական սպառման միջոցներ։ Այն հանգամանքը, որ որոշ արդյունքներ կարող են նույն հաջողությամբ ծառայել անբնական օգտագործման համար, ինչպես և որպես արտադրության միջոցներ (ձի, հացահատիկ և այլն), բնավ չի վերացնում այս բաժանման բացարձակ ծուռությունը։ Եվ սա իրոք հիպոթեզ չէ, այլ սոսկ փաստի արտահայտություն։ Վերցնենք որևէ երկրի տարեկան արդյունքը։ Սրա մի մասը, արտադրամիջոց ծառայելու ինչպիսի ընդունակություն էլ որ նա ունենա, մտնում է անհատական սպառման մեջ։ Սա այն արդյունքն է, որի վրա ծախսվում է աշխատավարձը, շահույթը և ռենտան։ Այս արդյունքը հասարակական կապիտալի որոշակի ստորաբաժանման արդյունք է։ Հնարավոր է, որ այդ նույն կապիտալը արտադրում է նաև I դասին պատկանող արդյունքներ։ Որչափով որ այղ այդ այդպես է, I դասին պատկանող և արտադրողաբար սպառվող արդյունքները մատակարարվում են կապիտալի ոչ այն մասով, որ գործադրված է II դասի արդյունքի վրա, այնպիսի արդյունքի վրա, որն իրոք բաժին է ընկնում անհատական սպառման։ Այս ամբողջ II արդյունքը, որ մտնում է անհատական սպառման մեջ և որի վրա ուրեմն եկամուտ է ծախսվում, ներկայացնում է նրա վրա սպառված կապիտալի կեցությունը՝ պլյուս արտադրված ավելցուկը։ Այսպիսով, դա այն կապիտալի արդյունքն է, որ ներդրված է միայն սպառման միջոցների արտադրության մեջ։ Եվ նմանապես տարեկան արդյունքի I ստորաբաժանումը, որ ծառայում է իբրև վերարտադրության միջոց — հումք և աշխատանքի գործիքներ — իբրև սպառման միջոց ծառայելու ինչպիսի ընդունակություն էլ որ ունենա այդ արդյունքը naturaliter [ըստ իր բնության], հանդիսանում է բացառապես արտադրամիջոցների արտադրության մեջ ներդրված կապիտալի արդյունք։ Հաստատուն կապիտալ կազմող արդյունքների անհամեմատ ավելի մեծ մասը իրայնապես ևս գոյություն ունի այնպիսի ձևով, որով նրանք չեն կարող անհատական սպառման մեջ մանել։ մտնել։ Որչափով որ սա հնարավոր է արդյունքի մի մասի համար, որչափով որ, օրինակ, գյուղացին կարող է ուտել իր սերմացուն կամ մորթել իր բանող անասունները, այդ մասի նկատմամբ գոյություն ունեցող տնտեսական սահմանափակումը լիովին այն նույն դրությունն է ստեղծում, որ կարծեք այդ մասը գոյություն ունենար սպառման համար ոչ պիտանի ձևով։
Ինչպես արդեն ասվեց, երկու դասերի քննարկման ժամանակ էլ մենք վերանում ենք հաստատուն կապիտալի հիմնական մասից, որը շարունակում է գոյություն ունենալ in natura և իր արժեքով, անկախ երկու դասերի տարեկան արդյունքից։
II դասում, որի արդյունքների վրա ծախսվում են աշխատավարձ, շահույթ և ռենտա, կարճ ասած՝ եկամուտներ են սպառվում, արդյունքն իր հերթին կազմված է ըստ արժեքի երեք բաղկացուցիչ մասերից։ Մեկ բաղկացուցիչ մասը հավասար է արտադրության մեջ սպառված կապիտալի հաստատուն մասի արժեքին։ Մյուս բաղկացուցիչ մասը հավասար է արտադրության համար կանխավճարված կապիտալի այն փոփոխուն մասի արժեքին, որ ծախսված է աշխատավարձի վրա։ Վերջապես, երրորդ բաղկացուցիչ մասը հավասար է արտադրված հավելյալ արժեքին, այսինքն = շահույթին + ռենտան։ II դասի արդյունքի առաջին բաղկացուցիչ մասը, կապիտալի հաստատուն մասի արժեքը, չի կարող սպառվել ոչ II դասի կապիտալիստների ու բանվորների կողմից, ոչ էլ հողի սեփականատերերի ձեռքով։ Նա չի կազմում նրանց եկամտի որևէ մասը, բայց պետք է փոխհատուցվի in natura իսկ որպեսզի այդ կարողանա տեղի ունենալ, նա պետք է վաճառվի։ Ընդհակառակը, այդ արդյունքի մնացած երկու բաղկացուցիչ մասերը հավասար են այդ դասում արտադրված եկամուտների արժեքին + աշխատավարձին + շահույթը + ռենտան։
I դասում արդյունքն ըստ ձևի կազմված է նույնպիսի բաղկացուցիչ մասերից։ Բայց այն մասը, որ այստեղ կազմում է եկամուտ, աշխատավարձ շահույթ + ռենտա, կարճ՝ կապիտալի փոփոխուն մասը + հավելյալ արժեքը, այստեղ սպառվում է ոչ թե այդ I դասի արդյունքների նատուրալ ձևով, այլ II դասի արդյունքների միջոցով։ Հետևաբար, I դասի եկամուտների արժեքը պետք է սպառվի II դասի արդյունքի այն մասի ձևով, որը կազմում է այդ դասի փոխհատուցման ենթակա հաստատուն կապիտալը։ II դասի արդյունքի մի մասը, որ պետք է փոխհատուցի նրա հաստատուն կապիտալը, գործ է ածվում իր նատուրալ ձևով I դասի բանվորների, կապիտալիստների և հողային սեփականատերերի կողմից։ Նրանք իրենց եկամուտները ծախսում են այդ II արդյունքի վրա։ Մյուս կողքից՝ I դասի արդյունքը, որչափով որ նա ներկայացնում է I դասի եկամուտ, իր նատուրալ ձևով արտադրողաբար սպառվում է II դասի կողմից, որի հաստատուն կապիտալը նա փոխհատուցում է in natura։ Վերջապես, I դասի կապիտալի սպառված հաստատուն մասը փոխհատուցվում է այդ դասի սեփական արդյունքներով, որոնք հենց կազմված են աշխատամիջոցներից, հումքից, օժանդակ նյութերից և այլն, մասամբ փոխհատուցվում է I կապիտալիստների փոխանակության միջոցով միմյանց հետ, մասամբ էլ նրանով, որ այդ կապիտալիստների մի մասը կարող է իր սեփական արդյունքն անմիջականորեն կիրառել նորից իբրև արտադրամիջոց։
<TABLE border = 0>
<TD>6 000</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD rowspan=2> = 9 000.</TD>
</TR>
<TR>
</TABLE>
Սրա համաձայն II-ում արտադրողներն ու հողային սեփականատերերն իբրև եկամուտ սպառում են 500 v + 500 m = 1 000. մհում մնում է փոխհատուցելու 2 000 c։ Սա սպառում են I դասի բանվորները, կապիտալիստները և ռենտա ստացողները, որոնց եկամուտը = 1 000 v + 1 000 m = 2 000։ II-ի սպառվող արդյունքն իբրև եկամուտ սպառում է I դասը, իսկ I դասի եկամտի մի մասը, որ ներկայացված է սպառման ոչ-ենթակա արդյունքի մեջ, սպառվում է իբրև II-ի հաստատուն կապիտալ։ Հետևաբար, մնում է հաշիվ տալ I դասի 4 000 c-ի վերաբերմամբ։ Սա փոխհատուցվում է I սեփական արդյունքից = 6 000 կամ, ավելի ճիշտ, = 6 000 — 20002 000, քանի որ այդ 20002 000-ը II-ի համար արդեն փոխարկված է հաստատուն կապիտալի։ Հարկավոր է նկատել, որ թվերն, իհարկե, վերցված են կամայականորեն, ուստի և I եկամտի արժեքի և II հաստատուն կապիտալի արժեքի միջև հարաբերությունն էլ կամայական է թվում։ Սակայն ակներև է, որ եթե վերարտադրության պրոցեսը կատարվում է նորմալ կերպով և չփոփոխվող այլ պայմաններում, հետևաբար, մի կողմ թողնելով կուտակումը, ապա I դասի աշխատավարձի, շահույթի և ռենտայի արժեքի գումարը պետք է հավասարվի II դասի ֊կապիտալի կապիտալի հաստատուն մասի արժեքին։ Հակառակ դեպքում կամ II դասը չի կարող փոխհատուցել իր հաստատուն կապիտալը, կամ I դասը հնարավորություն չի ունենա իր եկամուտը անսպառունակից փոխարկելու սպառունակ ձևի։
Եվ այսպես, ապրանքային տարեկան արդյունքի արժեքը, ճիշտ այնպես, ինչպես և կապիտալի առանձին ծախքի ապրանքային արդյունքի արժեքը և յուրաքանչյուր եզակի ապրանքի արժեքը տրոհվում է արժեքի երկու բաղկացուցիչ մասի. մեկը A, որ փոխհատուցում է կանխավճարված հաստատուն կապիտալի արժեքը, և մյուսը B, որ հանդես է գալիս եկամտի ձևով իբրև աշխատավարձ, շահույթ և ռենտա։ Արժեքի վերջին բաղկացուցիչ մասը՝ B-ն, այն տեսակետից է հակադրություն ներկայացնում առաջնին՝ A-ին, որ A-ն այլ հավասար պայմաններում 1) երբեք եկամտի ձև չի ընդունում, 2) շարունակ վերադառնում է կապիտալի, այն է հաստատուն կապիտալի ձևով։ Սակայն մյուս բաղկացուցիչ մասն էլ էլ՝ B-ն, իր հերթին հակադրություն է պարունակում իր մեջ։ Շահույթը և ռենտան նմանության այն ընղհանուր ընդհանուր գիծն ունեն աշխատավարձի հետ, որ երեքն էլ ներկայացնում են եկամտի ձևեր։ Չնայած սրան, նրանք միմյանցից էապես տարբերվում են նրանով, որ շահույթի և ռենտայի մեջ ներկայացված է հավելյալ արժեքը, այսինքն չվճարված աշխատանքը, աշխատավարձի մեջ՝ վճարված աշխատանքը։ Արդյունքի արժեքի մի մասը, որ ներկայացնում է ծախսված աշխատավարձ, այսինքն փոխհատուցում է աշխատավարձը և որը մեր այն ենթադրությամբ, թե վերարտադրությունը կատարվում է նույն մասշտաբով և նույն պայմաններում, նորից փոխարկվում է աշխատավարձի,— այդ մասը ետ է հոսում ամենից առաջ իբրև փոփոխուն կապիտալ, իբրև կապիտալի բաղկացուցիչ մաս, որը պետք է կրկին կանխավճարվի վերարտադրության համար։ Այս բաղկացուցիչ մասը գործում է երկակի կերպով։ Նա գոյություն ունի նախ կապիտալի ձևով և փոխանակվում է իբրև այդպիսին բանվորական ուժով։ Բանվորի ձեռքում նա փոխարկվում է եկամտի, որը նա ստանում է իր բանվորական ուժը վաճառելուց, փոխանակվում է իբրև եկամուտ կենսամիջոցներով և սպառվում է։ Այս կրկնակի պրոցեսը երևան է գալիս փողային շրջանառության միջոցով։ Փոփոխուն կապիտալը կանխավճարվում է փողով, վճարվում է աշխատավարձի ձևով։ Սա նրա առաջին ֆունկցիան է իբրև կապիտալի։ Նա փոխանակվում է բանվորական ուժով և փոխարկվում աշխատանքի, որն այդ բանվորական ուժի դրսևորումն է։ Այսպես է ընթանում պրոցեսը կապիտալիստի համար։ Բայց, երկրորդ, բանվորներն այդ փողով գնում են իրենց ապրանքային արդյունքի մի մասը, որ չափվում է այդ փողով, և սպառում իբրև եկամուտ։ Եթե վերանանք փողային շրջանառությունից, ապա բանվորի արդյունքի մի մասը կգտնվի կապիտալիստի ձեռքում առկա եղած կապիտալի ձևով։ Այս մասը նա կանխավճարում է իբրև կապիտալ, տալիս է բանվորին բանվորական նոր ուժի հանդեպ, այնինչ բանվորը դա սպառում է իբրև եկամուտ անմիջականորեն կամ ուրիշ ապրանքներով փոխանակելու միջոցով։ Այսպիսով, արդյունքի արժեքի մի մասը, որ վերարտադրելիս նախանշված է փոխարկվելու աշխատավարձի, եկամտի բանվորների համար, ամենից առաջ ետ է հոսում կապիտալիստի ձեռքը իբրև կապիտալ, ավելի ճիշտ՝ իբրև փոփոխուն կապիտալ։ Այն հանգամանքը, որ նա ետ է հոսում այդ ձևով, հանդիսանում է շարունակ նորոգվող վերարտադրության էական պայմանը աշխատանքի համար, որը վերարտադրվում է իբրև վարձու աշխատանք, արտադրամիջոցների համար, որոնք վերարտադրվում են իբրև կապիտալ և բուն արտադրության պրոցեսի համար, որը վերարտադրվում է իբրև կապիտալիստական արտադրության պրոցես։
Անօգուտ դժվարություններ չստեղծելու և նրանցում չխճճվելու համար անհրաժեշտ է համախառն ստացույթը [Rohertrag] և զուտ պրոդուկտը տարբերել համախառն եկամտից և զուտ եկամտից։
Համախառն ստացույթը կամ համախառն արդյունքը վերարտադրված ամբողջ արդյունքն է։ Չհաշված հիմնական կապիտալի կիրառված, բայց չսպառված մասը, համախառն ստացույթի կամ համախառն արդյունքի արժեքը հավասար է կանխավճարված և արտադրության մեջ սպառված հաստատուն և փոփոխուն կապիտալի արժեքին, պլյուս հավելյալ արժեքը, որ տրոհվում է շահույթի և ռենտայի։ Կամ եթե քննարկենք ոչ թե եղա եզակի կապիտալի, այլ ամբողջ հասարակական կապիտալի արդյունքը, ապա համախառն ստացույթը հավասար կլինի հաստատուն և փոփոխուն կապիտալները գոյացնող իրային տարրերին պլյուս հավելյալ արդյունքի իրային տարրերը, որոնց մեջ ներկայացված են շահույթը և ռենտան։
Համախառն եկամուտը արժեքի այն մասն է և սրանով չափվող համախառն արդյունքի [Bruttoprodukts oder Rohprodukts] այն մասը, որը մնում է ամբողջ արտադրության մեջ արժեքի մի մասը (և արդյունքի նրանով չափվող մասը) հանելուց հետո, այն մասը, որը փոխհատուցում է արտադրության մեջ ներդրված և նրանում սպառված հաստատուն կապիտալը։ Համախառն եկամուտը, հետևաբար, հավասար է աշխատավարձին (կամ արդյունքի այն մասին, որը նախանշված է նորից բանվորի եկամտի վերածվելու) + շահույթը + ռենտան։ Այնինչ զուտ եկամուտը հավելյալ արժեք է, հետևաբար՝ հավելյալ արդյունք, որ մնում է աշխատավարձը հանելուց հետո և իրենից ներկայացնում է կապիտալի կողմից իրացված և հողատիրոջ հետ բաժանման ենթակա հավելյալ արժեք և որանով սրանով չափվող հավելյալ արդյունք։
Մենք տեսանք, որ յուրաքանչյուր առանձին ապրանքի արժեքը և յուրաքանչյուր առանձին կապիտալի ամբողջ ապրանքային արդյունքի արժեքը տրոհվում է երկու մասի. մեկը, որ միայն փոխհատուցում է հաստատուն կապիտալը, և մյուսը, որ,— թեև նրա որոշ բաժինը ետ է հոսում իբրև փոփոխուն կապիտալ, կնշանակի ետ է հոսում նույնպես կապիտալի '''ձևով''',— այնուամենայնիվ նախանշված է ամբողջովին փոխարկվելու համախառն եկամտի և ընդունելու աշխատավարձի, շահույթի ու ռենտայի ձև, որոնց գումարը կազմում է համախառն եկամուտը։ Մենք տեսանք այնուհետև, որ միևնույն բանն է նկատվում նաև հասարակության ամբողջ տարեկան արդյունքի արժեքի վերաբերմամբ։ Եզակի կապիտալիստի արդյունքի և հասարակության արդյունքի միջև տարբերությունը լոկ հետևյալն է. առանձին կապիտալիստի տեսակետից զուտ եկամուտը տարբերվում է hամախառն համախառն եկամտից, որովհետև վերջինս իր մեջ է ամփոփում աշխատավարձը, իսկ առաջինը բացառում է նրան։ Իսկ եթե քննարկենք ամբողջ հասարակության եկամուտը, ապա կտեսնենք, որ ազգային եկամուտը կազմված է աշխատավարձից պլյուս շահույթը, պլյուս ռենտան, այսինքն համախառն եկամտից։ Սակայն, սա էլ մի աբստրակցիա է, որովհետև կապիտալիստական արտադրության պայմաններում ամբողջ հասարակությունը կանգնում է կապիտալիստական տեսակետի վրա և զուտ եկամուտ է համարում սոսկ այն եկամուտը, որ տրոհվում է շահույթի և ռենտայի։
Ընդհակառակը՝ այն ֆանտազիան, ինչպես, օրինակդ պ. Սեյի մոտ, թե իբր ամբողջ ստացույթը, համախառն ամբողջ արդյունքը ազգի համար փոխարկվում է զուտ ստացույթի կամ չի տարբերվում նրանից, հետևաբար, իբր թե այդ տարբերությունը դադարում է գոյություն ունենալուց ազգային տեսակետից,— այդ ֆանտազիան լոկ այն անհեթեթ դոգմայի անհրաժեշտ ու ծայրահեղ արտահայտությունն է, որ անցնում է ամբողջ քաղաքատնտեսության միջով սկսած Ա. Սմիթի ժամանակներից, թե իբր ապրանքների արժեքը վերջին հաշվով ամբողջովին տրոհվում է եկամուտների՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի<ref>Ռիկարդոն հետևյալ չափազանց հաջող դիտողությունն է անում անմիտ Սեյի վերաբերմամբ. «Զուտ և համախառն արդյունքի մասին պ. Սեյն ասում է հետևյալը. «Ամբողջ արտադրված արժեքը համախառն արդյունք է. այդ արժեքը, հանած աքտադրածախքերը, հանդիսանում է զուտ արդյունք» (II հ., էջ 491)։ Հետևաբար, զուտ արդյունք չի կարող գոյություն ունենալ, որովհետև արտադրածախքերն ըստ պ. Սեյի կազմված են ռենտայից, աշխատավարձից և շահույթից։ էջ Էջ 508-ում նա ասում է. «Արդյունքի արժեքը, արտադրողական սպասարկումների արժեքը, արտադրածախքերի արժեքը — այդ ամենը միատեսակ արժեքներ են, եթե միայն իրերը թողնվում են իրենց բնական ընթացքին»։ Եթե ամբողջից հանենք ամբողջը, ապա տակը ոչինչ չի մնա» (Ռիկարդո, «Principles», XXII գլ. էջ 512, ծանոթագրություն [ռուս. թարգմ. էջ 273])։ Սակայն ինչպես ստորև կտեսնենք, Ռիկարդոն ևս ոչ մի տեղ չհերքեց Սմիթի՝ ապրանքագնի սխալ անալիզը, հատկապես այդ գնի տարալուծումը եկամուտների արժեքների գումարի. Ռիկարդոն գլխի չի ընկնում այս անալիզի սխալ լինելու մասին և իր անալիզներում դա ճիշտ է համարում այն չափով, որչափով որ նա «վերանում է» ապրանքների արժեքի հաստատուն մասից։ Ժամանակ առ ժամանակ նա դարձյալ ընկնում է պատկերացման նույն եղանակի գիրկը։</ref>։
Բնական է, որ երբ խնդիրը վերաբերում է յուրաքանչյուր առանձին կապիտալիստի, չափազանց հեշտ է հասկանալ, որ նրա արդյունքի մի մասը պետք է նորից փոխարկվի կապիտալի (նույնիսկ մի կողմ թողնելով վերարտադրության ընդլայնումը կամ կուտակումը) և այն էլ ոչ միայն փոփոխուն կապիտալի, որի նշանակում է, իր հերթին, դարձյալ փոխարկվել եկամտի բանվորի համար, այսինքն եկամտի ձևի, այլև հաստատուն կապիտալի, որը երբեք եկամտի փոխարկվել չի կարող։ Ամենապարզ դիտողությունն արտադրության պրոցեսի նկատմամբ ակներև է դարձնում այս։ Դժվարությունն սկսվում է սոսկ այն ժամանակ, երբ արտադրության պրոցեսը քննարկվում է ընդհանուր առմամբ և իր ամբողջությամբ։ Արդյունքի այն ամբողջ մասի արժեքը, որն սպառվում է իբրև եկամուտ՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի ձևով (ընդ որում բոլորովին միևնույն է՝ դա կլինի անձնական թե արտադրողական սպառում), իրոք ամբողջությամբ, ինչպես ցույց է տալիս անալիզը, ծածկվում է այն արժեքի գումարով, որ կազմված է աշխատավարձից պլյուս շահույթը, պլյուս ռենտան, այսինքն երեք եկամուտների ամբողջ արժեքով, թեև արդյունքի այդ մասի արժեքը ճիշտ այնպես, ինչպես եկամտի մեջ՝ չմտնող մասինը, պարունակում է արժեքի մի մասը = C, որ հավասար է հաստատուն կապիտալի այդ մասերում ամփոփված արժեքին, հետևաբար, prima facie չի կարող սահմանափակվել եկամտի արժեքով։ Այս հանգամանքը, որ մի կողմից գործնականապես անվիճելի փաստ է, իսկ մյուս կողմից՝ նույնքան անվիճելի թեորիական հակասություն, դժվարություն է ներկայացնում, որից խույս տալու ամենահեշտ միջոցն է այն պնդումը, թե ապրանքային արժեքը միայն երևութապես է, առանձին կապիտալիստի տեսակետից, իր մեջ ամփոփում եկամտի ձևով գոյություն ունեցողից տարբեր արժեքի մի ինչ-որ ուրիշ մաս։ Այն ֆրազը, թե «մեկի համար եկամուտ հանդիսացողը ուրիշի համար դառնում է կապիտալ», ազատում է հետագա որևէ խորհրդածության անհրաժեշտությունից։ Թե ինչպես, եթե ամբողջ արդյունքի արժեքը կարող է սպառվել եկամուտների ձևով, հնարավոր է հին կապիտալի փոխհատուցումը և թե ինչպես յուրաքանչյուր անհատական կապիտալի արդյունքի արժեքը կարող է հավասար լինել երեք եկամուտների արժեքի գումարին պլյուս C, հաստատուն կապիտալը, իսկ բոլոր կապիտալների արդյունքների արժեքի ամբողջ գումարը հավասար է երեք եկամուտների արժեքի գումարին պլյուս C0,— այս բոլորն, իհարկե, ներկայանում է իբրև մի անլուծելի առեղծված, այս բոլորը հարկ է լինում այն ժամանակ բացատրել նրանով, որ անալիզն առհասարակ ընդունակ չէ վերահասու լինելու գնի պարզ տարրերին, այլ պետք է բավականանա արատավոր շրջանի մեջ պտտվելով և խնդրի լուծումն անսահմանորեն հեռացնելով։ Այսպիսով, այն, ինչ ներկայանում է իբրև հաստատուն կապիտալ, կարող է տարալուծվել աշխատավարձի, շահույթի, ռենտայի, իսկ այն ապրանքային արժեքները, որոնց մեջ ներկայացված են աշխատավարձը, շահույթը, ռենտան, իրենց հերթին որոշվում են աշխատավարձով, շահույթով, ռենտայով և այսպես շարունակ մինչև անսահմանություն<ref>«Ամեն մի հասարակության մեջ յուրաքանչյուր ապրանքի գինը վերջին հաշվով հանգում է այդ երեք մասերից մեկին կամ մյուսին կամ բոլոր երեք մասերին {այսինքն՝ աշխատավարձին, շահույթին, ռենտային}... Չորրորդ մասը, ինչպես կարելի է ենթադրել, անհրաժեշտ է ֆերմերի կապիտալը կամ մաշվածքը փոխհատուցելու և նորոգության համար և բանող անասուններն ու երկրագործական ուրիշ գործիքները վերականգնելու համար։ Բայց պետք է նկատել, որ երկրագործական որևէ գործիքի, օրինակ, ձիու, գինը իր հերթին կազմված է այղ նույն երեք մասերից. այն հողի ռենտայից, որի վրա նա աճեցված է, աշխատանքից, որ ծախսված է նրան խնամելու և աճեցնելու վրա, և ֆերմերի շահույթից, որը [ֆերմերը] կանխավճարել է թե՛ ռենտան՝ իր հողի համար և թե՛ աշխատավարձը աշխատանքի համար։ Ուստի, թեև հացի գինը կծածկի ինչպես ձիու գինը, այնպես էլ նրա պահպանման ծախսը, այնուամենայնիվ ամբողջ գինը անմիջականորեն կամ վերջին հաշվով կտրոհվի նույն երեք մասերին՝ ռենտայի, աշխատանքի {հարկավոր է ասել՝ աշխատավարձի} և շահույթի» (А. Смит. [„Исследование о природе и причинах богатства народов”, т. I. Соцэкгиз, 1935, стр. 47, 48])։ Մենք ցույց կտանք հետագայումp հետագայում, որ Ա . Սմիթն ինքը զգում է այս խուսափանքի ողջ հակասականությունն ու թերությունը, որովհետև միայն խուսափանք է, երբ նա մեզ Պոնտիոսից ուղարկում է Պիղատոսի մոտ, ոչ մի տեղ ցույց չտալով մեզ կապիտալի այն իրական գործադրումը, որի դեպքում արդյունքի գինը վերջնականապես, առանց շարժման նոր փուլեր անցնելու, անմնացորդ տրոհվում է այդ երեք մասին։</ref>։
Արմատապես կեղծ այն զոդմանդոգման, թե իբր ապրանքների արժեքը վերջին հաշվով կարող էտարալուծվել է տարալուծվել աշխատավարձի + շահույթի + ռենտայի, ստանում է նաև այնպիսի մի արտահայտություն, թե իբր սպառողը վերջին հաշվով պետք է վճարի ամբողջ արդյունքի ամբողջ արժեքը. կամ նաև՝ իբր թե փողային շրջանառությունը արտադրողների և սպառողների վերջին հաշվով պետք է հավասարվի փողային շրջանառության իրենց իսկ արտադրողների միջև (Տուկ). դրույթներ, որոնք նույնքան սխալ են, որքան սխալ է այն հիմնական դրույթը, որի վրա նրանք հենվում են։
Այն դժվարությունները, որոնք բերում են այդ սխալ և prima facie [հայտնապես] աբսուրդ անալիզին, հիմնական գծերով հետևյալն են.
1) Հաստատուն և փոփոխուն կապիտալի միջև գոյացող հիմնական հարաբերության, ուստի և հավելյալ արժեքի բնության, իսկ դրա հետ միասին նաև կապիտալիստական արտադրության եղանակի ամբողջ բազիսի չըմբռնումըսխալ են, որքան սխալ է այն հիմնական դրույթը, որի վրա նրանք հենվում են։ չըմբռնումը։ Կապիտալի յուրաքանչյուր աոանձին առանձին արդյունքի, յուրաքանչյուր եզակի ապրանքի արժեքը իր մեջ ամփոփում է արժեքի մի մասը = հաստատուն կապիտալին, արժեքի մի մասը = փոփոխուն կապիտալին (փոխարկված բանվորների աշխատավարձի) և արժեքի մի մասը = հավելյալ արժեքին (որ ավելի ուշ տրոհվում է շահույթի և ռենտայի)սխալ են, որքան սխալ է այն հիմնական դրույթը, որի վրա նրանք հենվում են։ ։ Հապա ի՞նչպես է հնարավոր, որ բանվորն իր աշխատավարձով, կապիտալիստն իր շահույթով, հողի սեփականատերն իր ռենտայով կարողանան գնել ապրանքներ, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է այդ բաղկացուցիչ մասերից ոչ միայն մեկը, այլ բոլոր երեքը, և ի՞նչպես է հնարավոր, որ աշխատավարձի, շահույթի, ռենտայի, հետևաբար, եկամտի միասին վերցրած երեք աղբյուրների արժեքի գումարը կարողանա գնել ապրանքներ, որոնք կազմում են այդ եկամուտներն ստացողների ամբողջ սպառումը, ապրանքներ, որոնք բացի արժեքի այդ երեք բաղկացուցիչ մասերից, պարունակում են իրենց մեջ արժեքի մի ավելորդ բաղկացուցիչ մաս ևս, այն է հաստատուն կապիտալսխալ են, որքան սխալ է այն հիմնական դրույթը, որի վրա նրանք հենվում են։ կապիտալ։ Ի՞նչպես նրանք կարող են երեք մասի արժեքով գնել չորս մասի արժեքը<ref>Այս հասկանալու էր իր անընդունակությունը Պրուգոնն Պրուդոնն արտահայտում է հետևյալ անհեթեթ ֆորմուլայով, l’ouvrier ne peut pas racheter son propre produit [բանվորը չի կարող գնել իր սեփական արդյունքը], որովհետև նրա մեջ է մտնում այն տոկոսը, որ միանում է արտադրության ծախքերին [prix-de-revient]։ Բայց տեսեք, թե ի՞նչպես է ուղղում նրա սխալը պ. Էժեն Ֆորկադը։ «Եթե ճիշտ լիներ Պրուդոնի առարկությունը, դա ոչ միայն կշոշափեր profits du capital [կապիտալի շահույթները], այլ և կոչնչացներ արդյունաբերության բուն իսկ հնարավորությունը։ Եթե բանվորն ստիպված է 100 վճարելու այն իրի համար, որի համար նա ստացել է ընդամենը 80, եթե աշխատավարձն ի վիճակի է արտագնելու արդյունքի սոսկ այն արժեքը, որ ինքն է ներդրել նրա մեջ, ապա դա հավասարազոր է այն պնդման, որ բանվորն ի վիճակի չէ ոչինչ արտագնելու, որ աշխատավարձը ոչինչ չի կարող հատուցել։ Հիրավի արտադրության ծախքերում [prix-de-revient] մշտապես ամփոփված է մի ինչ-որ ավելի բան, քան բանվորի աշխատավարձն է, իսկ վաճառագնի մեջ ինչ-որ ավելի բան, քան ձեռնարկուի շահույթը, օրինակ, հումքի գինը, որ հաճախ վճարված է լինում արտասահմանում... Պրուդոնը մոռացել է ազգային կապիտալի անընդհատ աճման մասին. նա մոռացել է, որ այդ աճումը կատարվում է բոլոր աշխատողների համար, ինչպես ձեռնարկությունների բանվորների, այնպես էլ արհեստագործների համար («Revue des deux Mondes», 1848, 24 հ., էջ 998)։ Այստեղ մեր առջևն է բուրժուական անմտության լավատեսության մի նմուշ նրան առավելապես համապատասխանող խորամտության ձևով։ Նախ՝ պ. Ֆորկադը կարծում է, թե բանվորը չէր կարող ապրել, եթե բացի իր արտադրած արժեքից նա ավելի բարձր արժեք չստանար, մինչդեռ, ընդհակառակը, կապիտալիստական արտադրության եղանակն անհնարին կլիներ, եթե բանվորն իրոք ստանար իր արտադրած արժեքը։ Երկրորդ՝ նա միանգամայն ճիշտ է ընդհանրացնում այն դժվարությունը, որ ցուցադրել է Պրուդոնը այդպիսի նեղ ձևով։ Ապրանքի գինը պարունակում է իր մեջ ավելցուկ ոչ միայն աշխատավարձի, այլ նմանապես և շահույթի նկատմամբ, այն է՝ արժեքի հաստատուն մասը։ Այսպիսով, կապիտալիստը ևս, Պրուդոնի դատողության համաձայն, չէր կարող ապրանքներն արտագնել իր շահույթով։ Իսկ ի՞նչպես է առեղծվածը լուծում Ֆորկադը։ Լուծում է կապիտալի աճում անիմաստ ֆրազով։ Եվ այսպես, կապիտալի մշտական աճումը պետք ի միջի այլոց արտահայտվի նաև նրանով, որ եթե 100 կապիտալի դեպքում ապրանքագնի անալիզը տնտեսագետի համար անհնարին է, ապա 10 000 կապիտալի դեպքում ավելորդ է դառնում։ Ի՞նչ կասեին մի քիմիկոսի մասին որն այն հարցին, թե ինչով է բացատրվում, որ երկրագործական արդյունքի մեջ ավելի ածխածին կա, քան բուն հողի մեջ,— պատասխաներ՝ դա բացատրվում է երկրագործական արտադրության մշտական աճումով։ Բուրժուական աշխարհի մեջ բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնը գտնելու բարեմիտ ցանկությունը վուլգար քաղաքատնտեսության մեջ փոխարինում է ճշմարտություն սիրելու և գիտական հետազոտության ձգտելու ամեն մի անհրաժեշտության։<br>* Կ. Մարքս, «Կապիտալ», II h., III բաժին։— '''Խմբ.'''։</ref>։
Անալիզը մենք տվել ենք II գրքի III բաժնում* [''Տես 6 ծան. հետո'']։
2) Այն եղանակի չըմբռնումը, որի միջոցով աշխատանքը, միակցելով նոր արժեք, հին արժեքը պահպանում է նոր ձևով, այդ վերջին արժեքը կրկին չարտադրելով։
3) Վերարտադրության պրոցեսի ընղհանուր ընդհանուր կապի չըմրռնումը, ինչպես որ նա ներկայանում է ոչ թե եզակի կապիտալի, այլ ամբողջ կապիտալի վերաբերմամբ։ Այն դժվարության չըմրռնումըչըմբռնումը, որը կայանում է նրանում, թե ինչպես արդյունքը, որի մեջ իրացվում է աշխատավարձը և հավելյալ արժեքը, այսինքն այն ամբողջ արժեքը, որ ստեղծված է տարվա ընթացքում նոր միակցված աշխատանքով, կարող է փոխհատուցել արժեքի իր հաստատուն մասը և դեռ միևնույն ժամանակ հանգել միայն եկամուտներով սահմանափակված արժեքի։ Այնուհետև, ինչպես կարող է արտադրության մեջ սպառված հաստատուն կապիտալը իրայնորեն և ըստ արժեքի փոխհատուցվել նորով, չնայած այն հանգամանքին, որ նոր միակցված աշխատանքի ամբողջ գումարը իրացվում է սոսկ աշխատավարձի և հավելյալ արժեքի մեջ և սպառիչ կերպով ներկայացված է այս երկսի արժեքի գումարում։ Գլխավոր դժվարությունն էլ հենց ճիշտ այդ է, վերարտադրության և նրա զանազան բաղկացուցիչ մասերի հարաբերության անալիզն է, ինչպես նրանց իրային բնույթի, այնպես և նրանց արժեքի հարաբերությունների տեսակետից։
4) Բայց սրան միանում է մի հետագա դժվարություն, որն ավելի ևս ուժեղանում է, հենց որ հավելյալ արժեքի տարրեր բաղկացուցիչ մասերը հանդես են գալիս միմյանց հանդեպ, իբրև ինքնուրույն եկամուտներ։ Այս դժվարությունն այն է, որ եկամտի և կապիտալի կայուն սահմանումները փոխադարձաբար փոփոխվում ենք փոխում են իրենց տեղը, այնպես որ թվում են սոսկ հարաբերական սահմանումներ եզակի կապիտալիստի տեսակետից, որոնք սակայն անհայտանում են արտադրության ամբողջ պրոցեսը քննարկելիս։ Օրինակ, հաստատուն կապիտալ արտադրող I դասի բանվորների և կապիտալիստների եկամուտը թե՛ իրայնապես և թե՛ ըստ արժեքի փոխհատուցում է սպառման միջոցներ արտադրող II դասի կապիտալիստների հաստատուն կապիտալը։ Այսպիսով, դժվարությունը կարելի է շրջանցել այսպիսի պատկերացման միջոցով, այն, ինչ մեկի համար եկամուտ է, մյուս համար կապիտալ է, ուստի և այդ սահմանումները ոչ մի առնչություն չունեն ապրանքի արժեքի բաղկացուցիչ մասերի իսկական առանձնացման հետ։ Այնուհետև, այն ապրանքները, որոնք նախանշված են վերջիվերջո նրա համար, որպեսզի գոյացնեն իրային տարրեր, որոնց վրա ծախսվում է եկամուտը, այսինքն սպառման միջոցներ, օրինակ, բրդե մանվածքը, մահուդը, տարվա ընթացքում անցնում են զանազան փուլեր։ Փուլերից մեկում նրանք կազմում են հաստատուն կապիտալի մաս, մյուսում նրանք սպառվում են անհատապես, հետևաբար, ամբողջությամբ մտնում են եկամտի մեջ։ Հետևաբար, կարելի է Ա. Սմիթի հետ միասին երևակայել թե հաստատուն կապիտալը ապրանքային արժեքի սոսկ կարծեցյալ մի տարր է, որն անհայտանում է ընդհանուր կապի մեջ։ Այդպես էլ այնուհետև կատարվում է փոփոխուն կապիտալի փոխանակությունը եկամտի հետ։ Բանվորն իր աշխատավարձով գնում է ապրանքների մի մասը, որ կազմում է նրա եկամուտը։ Դրանով իսկ նա միևնույն ժամանակ կապիտալիստի համար փոխհատուցում է փոփոխուն կապիտալի փողային ձևը։ Վերջապես, հաստատուն կապիտալ կազմող արդյունքների մի մասը փոխհատուցվում է կամ in natura [բնեղենով], կամ փոխանակության միջոցով հաստատուն կապիտալի հենց արտադրողների միջև, մի պրոցես, որի հետ սպառողները ոչ մի առնչություն չունեն։ Եթե աչքաթող անենք այս հանգամանքը, ապա այն կեղծ պատկերացումը կարող է ստեղծվել, թե սպառողների եկամուտը փոխհատուցում է ամբողջ արդյունքը, հետևաբար նաև արժեքի հաստատուն մասը։
5) Այն խառնաշփոթությունից զատ, որ մտցնում է արժեքների փոխարկվելը արտադրության գների, առաջանում է մի այլ խառնաշփոթություն էլ հավելյալ արժեքը եկամտի զանազան հատուկ ձևերի՝ շահույթի և ռենտայի փոխարկվելու հետևանքով, ձևեր, որոնք ինքնուրույն են միմյանց հանդեպ և վերաբերում են արտադրության զանազան տարրերի։ Մոռանում են, որ ապրանքների արժեքները հիմք են և որ այդ ապրանքային արժեքի տրոհումը հատուկ բաղկացուցիչ մասերի և արժեքի այդ բաղկացուցիչ մասերի հետագա զարգացումը եկամտի ձևերի, դրանց փոխարկումը արտադրության տարբեր գործոնների տարբեր տերերի հարաբերության դեպի արժեքի այդ առանձին բաղկացուցիչ մասերը, դրանց բաշխումը այդ տերերի միջև որոշ կատեգորիաների և տիտղոսների համեմատ, ուղղակի ոչինչ չի փոխում արժեքի բուն սահմանման և նրա օրենքի մեջ։ Նույնքան քիչ է փոփոխվում արժեքի օրենքը այն հանգամանքով, որ շահույթի հավասարումը, այսինքն ամբողջ հավելյալ արժեքի բաշխումը զանազան կապիտալների միջև, և այն խոչընդոտները, որ մասամբ (բացարձակ ռենտայի դեպքում) դնում է հողային սեփականությունը այդ հավասարման ճանապարհին, պայմանավորում են ապրանքների կարգավորող միջին գների շեղումը նրանց անհատական արժեքներից։ Նա դարձյալ ազդեցություն է գործում միայն հավելյալ արժեքի միակցման վրա զանազան ապրանքների գներին, բայց չի վերացնում ոչ բուն հավելյալ արժեքը և ոչ ապրանքների միագումար արժեքը գնի տարբեր բաղկացուցիչ մասերի այդ աղբյուրը։
Այստեղ մեր աոջևն է quid pro quo [մի խառնաշփոթություն], որը մենք քննարկում ենք հետևյալ գլխում և որն անխուսափելիորեն կապված է այն մտապատրանքի հետ, թե իբր արժեքն առաջանում է իր սեփական բաղկացուցիչ մասերից։ Նախ պետք է նշել, որ ապրանքի արժեքի տարբեր բաղկացուցիչ մասերը ինքնուրույն ձևեր են ստանում եկամուտների մեջ, և իբրև այդպիսի եկամուտներ դրանք վերագրում են արտադրության առանձին իրային տարրերին իբրև նրանց աղբյուրների, փոխանակ դրանք վերագրելու ապրանքի արժեքին, իբրև նրանց աղբյուրի։ Նրանք իրոք պատկանում են հիշատակված հատուկ աղբյուրներին, բայց ոչ իբրև արժեքի բաղկացուցիչ մասեր, այլ իբրև եկամուտներ, իբրև արժեքի բաղկացուցիչ մասեր, որ հասնում են արտադրության գործակալների այդ որոշ կատեգորիաներին՝ բանվորին, կապիտալիստին, հողի սեփականատիրոջը։ Այնուամենայնիվ կարելի է երևակայել, որ արժեքի այդ բաղկացուցիչ մասերը ոչ թե առաջանում են ապրանքային արժեքի տարալուծումից, այլ, ընդհակառակը, նրան գոյացնում են լոկ իրենց միացումով։ Ահա այսւոեղ այստեղ է, որ ստացվում է մի հոյակապ արատավոր շրջան. ապրանքների արժեքն առաջանում է աշխատավարձի, շահույթի, ռենտայի արժեքի գումարից, իսկ աշխատավարձի, շահույթիդ շահույթի, ռենտայի արժեքն, իր հերթին, որոշվում է ապրանքների արժեքով և այլն<ref>«Մատերիալների, հումքի և ավարտուն ֆաբրիկատների վրա ծախսված շրջանառու կապիտալն ինքը բաղկացած է ապրանքներից, որոնց անհրաժեշտ գինը կազմված է նույն տարրերից, այնպես որ երկրի ապրանքների ամբողջությունը քննարկելիս շրջանառու կապիտալի այդ մասը վերագրել անհրաժեշտ գնի տարրերին կնշանակեր թույլատրել երկուտակ հաշիվ» {(Շտորխ, «Cours d’ec. Pol.», II, էջ 140)։ Շրջանառու կապիտալի այս տարրերի տակ Շտորխը հասկանում է (հիմնական — դա շրջանառուի փոփոխված ձևն է սոսկ) արժեքի հաստատուն մասը։ «Ճիշտ է, որ բանվորի աշխատավարձը, ինչպես և ձեռնարկուի շահույթի մի մասը, որ կազմված է աշխատավարձերից, եթե դրանք դիտենք իբրև գոյության միջոցների մի մաս, իրենց հերթին կազմվում են ապրանքներից, որ գնված են շուկայագնով և նույնպես ամփոփում են իրենց մեջ աշխատավարձեր, կապիտալին հասնող ռենտաներ, հողային ռենտաներ և ձեռնարկուական շահույթներ... այս դատողությունը ծառայում է լոկ նրա համար, որպեսզի ապացուցի անհրաժեշտ գինը իր ամենապարզ տարրերին տարալուծելու անհնարինությունը» (նույն տեղում, ծանոթագրություն)։ Իր «Considérations sur la nature du revenu national» (Paris, 1824) գործում Շտորխը Սեյի հետ բանավիճելիս, ճիշտ է, ըմբռնում է այն ողջ անհեթեթությունը, որին հանգում է ապրանքային արժեքի սխալ անալիզը, որը այն տարալուծում է միայն եկամուտների, և ճիշտ է գնահատում այդ եզրակացությունների ողջ անմտությունը — ոչ թե եզակի կապիտալիստների, այլ ազգի տեսակետից,— բայց նա ինքը ոչ մի քայլ առաջ չի անում — prix nécessaire-ի [անհրաժեշտ գնի] անալիզի մեջ, որի վերաբերյալ իր «Coursa»«Cours»-ում նա հայտարարում է, որ անհրաժեշտ գինը չի կարելի տարալուծել իր իսկական տարրերին, քանի որ դա կնշանակեր կարծեցյալ առաջընթացի մեջ խնդրի լուծումը հեռացնել մինչև անսահմանություն։ «Պարզ է, որ տարեկան արդյունքի արժեքը բաժանվում է մասամբ կապիտալների, մասամբ շահույթների և որ տարեկան արդյունքի արժեքի այդ մասերից յուրաքանչյուրը կանոնավոր կերպով արդյունքներ է գնում, որոնք անհրաժեշտ են ազգին ինչպես նրա կապիտալը պահպանելու, այնպես էլ նրա սպառողական ֆոնդը նորոգելու համար (էջ 234—135134—135)... Նա (իր աշխատանքով ապրող գյուղացիական ընտանիքը) կարո՞ղ է արդյոք ապրել իր խրձանոցներում ու գոմերում, սնվել իր սերմացուով և անասնակերով, հագնել իր բանող անասունները, զվարճանալ իր երկրագործական գործիքներով։ Պ-րն Սեյի թեզիսի համաձայն, հարկավոր էր դրական պատասխան տալ այս բոլոր հարցերին (135, 136)... Եթե ընդունենք, որ ազգի եկամուտը հավասար է նրա համախառն արդյունքին, այսինքն, որ նրանից հարկ չկա կապիտալ հանելու, ապա հարկադրված կլինենք դարձյալ ընդունելու, որ նա կարող է անարտադրողաբար ծախսել իր տարեկան արդյունքի ամբողջ արժեքը, ամենաչնչին իսկ վնաս չպատճառելով իր ապագա եկամտին (147)։ Ազգի կապիտալը կազմող արդյունքները սպառման ենթակա չեն» էջ 158)։</ref>։
Եթե վերարտադրությունն ընթանում է նորմալ պայմաններում, նոր միակցած աշխատանքի մի մասն է միայն գործադրվում արտագրությանարտադրության, հետևաբար նաև հաստատուն կապիտալի փոխհատուցման վրա, հատկապես ճիշտ այն մասը, որը փոխհատուցում է սպառման միջոցների, եկամտի իրային տարրերի արտադրության մեջ ծախսված հաստատուն կապիտալը։ Սա հավասարվում է նրանով, որ հիշատակված հաստատուն մասը II դասի համար ավելադիր աշխատանք չի պահանջում։ Բայց հաստատուն կապիտալրկապիտալը, որը (եթե քննարկենք վերարտադրության ամբողջ պրոցեսը, որի մեջ, հետևաբար, ամփոփված է նաև I և II դասերի վերոհիշյալ հավասարումը, նոր միակցված աշխատանքի արդյունք չէ, թեև այդ արդյունքը անկարելի կլիներ արտադրել առանց նրա,— այդ հաստատուն կապիտալը վերարտադրության պրոցեսում, իր իրային կառուցվածքի գծով, ենթարկվում է պատահականությունների ու վտանգների, որոնք կարող են փոքրացնել այն։ (Այնուհետև, եթե նրան դիտենք արժեքի գծով, ապա այստեղ էլ նա կարող է արժեզրկվել աշխատանքի արտադրողական ուժի փոփոխության հետևանքով։ Սակայն սա վերաբերում է սոսկ եզակի կապիտալիստների)։ Սրա համապատասխան շահույթի, հետևաբար հավելյալ արժեքի, ուստի և հավելյալ այն արդյունքի մի մասը, որի մեջ (եթե դիտենք ըստ արժեքի) ներկայացված է սոսկ նոր միակցած աշխատանքը, ծառայում է իբրև ապահովագրական ֆոնդ։ Ըստ որում գործի էությունն ամենևին չի փոխվում նրանից՝ արդյոք այդ ապահովագրական ֆոնդը կառավարվում է ապահովագրական ընկերության միջոցով իբրև առանձին ձեռնարկություն, թե ոչ։ Դա եկամտի միակ մասն է, որը չի սպառվում իբրև եկամուտ և չի ծառայում անպայման իբրև կուտակման ֆոնդ։ Նա փաստորեն ծառայում է իբրև կուտակման ֆոնդ, թե միայն ծածկում է վերարտադրության թերությունները, այդ կախված է պատահականությունից։ Սա նույնպես հավելյալ արժեքի ու հավելյալ արդյունքի, հետևաբար նաև հավելյալ աշխատանքի միակ մասն է, որը այն մասի հետ միասին, որ ծառայում է կուտակման, հետևաբար և վերարտադրության պրոցեսի ընդլայնման համար, պետք է պահպանվի նաև կապիտալիստական արտադրության եղանակի ոչնչացումից հետո։ Իհարկե, այստեղ ենթադրվում է, որ անմիջական արտադրողների կողմից կանոնավորապես սպառվող մասը չի սահմանափակվի նրա ներկայիս նվազագույն չափով։ Բացի հավելյալ աշխատանքից հասարակության այն անդամների համար, որոնք իրենց հասակի բերմամբ դեռևս չեն կարող կամ այլևս չեն կարող մասնակցել արտադրությանը, վերանում է ամեն մի աշխատանք այն մարդկանց պահպանման համար, ովքեր չեն աշխատում։ Եթե խորհրդածենք հասարակության սկզբնական շրջանի մասին, ապա կտեսնենք, որ այստեղ դեռևս արտադրված արտադրության միջոցներ չկան, հետևաբար, չկա հաստատուն կապիտալ, որի արժեքը մտնում է արդյունքի մեջ և որը նույն մասշտաբով վերարտադրվելիս պետք է փոխհատուցվի in natura [բնեղենով] արդյունքից, սրա արժեքով սահմանվող չափով։ Բայց բնությունն այստեղ անմիջականորեն տալիս է կենսամիջոցներ, որոնք հարկ չի լինում նախապես արտադրել։ Ուստի բնությունը ժամանակ է թողնում վայրենուն, որն ստիպված է բավարարելու սոսկ շատ փոքր պահանջմունքներ, ոչ թե նրա համար, որպեսզի օգտագործի դեռ գոյություն չունեցող արտադրամիջոցները նոր արտադրության համար, այլ որպեսզի բնության մեջ գոյություն ունեցող կենսամիջոցների յուրացման համար պահանջվող աշխատանքից զատ՝ աշխատանք ծախսի բնության մյուս արդյունքները վերածելու արտադրության միջոցների՝ աղեղի, քարե դանակի, նավակի և այլն։ Այս պրոցեսը, եթե դիտենք միայն իրային կողմից, վայրենու մոտ միանգամայն համապատասխանում է հավելյալ աշխատանքի ետփոխարկմանը նոր կապիտալի։ Կուտակման պրոցեսում շարունակ տեղի է ունենում ավելադիր աշխատանքի այդպիսի արդյունքի փոխարկումը կապիտալի, և այն հանգամանքը, որ ամեն մի նոր կապիտալ առաջանում է շահույթից, ռենտայից կամ եկամտի ուրիշ ձևերից, այսինքն հավելյալ աշխատանքից, հանգում է մի սխալ պատկերացման, թե իբր ապրանքների ամբողջ արժեքը առաջանում է եկամտից։ Ընդհակառակը, շահույթի այս ետփոխարկումը կապիտալի ամենամոտիկ անալիզի դեպքում ավելի մեծ չափով այն է ցույց տալիս, որ ավելադիր աշխատանքը,— որը մշտապես հանդես է գալիս եկամտի ձևով,— ծառայում է ոչ թե նախկին կապիտալային արժեքի պահպանման կամ վերարտադրության համար, այլ, որչափով որ նա չի սպառվում իբրև եկամուտ, նոր լրացուցիչ կապիտալ ստեղծելու համար։
Ամբողջ դժվարությունը բխում է նրանից, որ նոր միակցած ամբողջ աշխատանքը, որչափով որ նրա ստեղծած արժեքը չի հանգում աշխատավարձի, հանդես է գալիս իբրև շահույթ,— որ այստեղ հասկացվում է իբրև հավելյալ արժեքի ձև առհասարակ,— այսինքն իբրև մի արժեք, որը ոչինչ չի արժեցել կապիտալիստին և որն այդ պատճառով, իհարկե, չպետք է փոխհատուցի նրան որևէ կանխավճար, որևէ կապիտալ։ Ուստի նման արժեքը գոյություն ունի ազատ, ավելադիր հարստության ձևով, կարճ՝ առանձին կապիտալիստի տեսակետից, նրա եկամտի ձևով։ Բայց այս նոր ստեղծված արժեքը միևնույն հաջողությամբ կարելի է սպառել ինչպես արտադրողաբար, այնպես և անհատաբար, այսինքն թե իբրև կապիտալ և թե իբրև եկամուտ։ Նա մասնակիորեն, արդեն իր նատուրալ ձևի շնորհիվ պետք է սպառվի արտադրողաբար։ Այսպիսով, պարզ է, որ տարեցտարի միակցվող աշխատանքը ստեղծում է թե կապիտալ և թե եկամուտ, ինչպես այդ դրսևորվում է նաև կուտակման պրոցեսում։ Բայց բանվորական ուժի մի մասը, որն սպառվում է նոր կապիտալ արտադրելու համար (հետևաբար, ըստ անալոգիայի, բանվորական օրվա այն մասը, որ վայրենին սպառում է ոչ թե սնունդ յուրացնելու համար, այլ որպեսզի գործիք պատրաստի, որի միջոցով նա սնունդ է յուրացնում) այն պատճառով է դառնում անճանաչելի, որ հավելյալ աշխատանքի ամբողջ արդյունքը ամենից առաջ հանդես է գալիս շահույթի ձևով,— մի սահմանում, որն իրականում ընդհանուր ոչինչ չունի այդ իսկ հավելյալ արժեքի հետ, այլ վերաբերում է կապիտալիստի սոսկ մասնավոր հարաբերությանը իր գանձած հավելյալ արժեքի հետ։ Իրականում բանվորի ստեղծած հավելյալ արժեքը տրոհվում է եկամտի ու կապիտալի, այսինքն սպառման միջոցների և արտադրության լրացուցիչ միջոցների։ Իսկ նախկին հաստատուն կապիտալը, որ մնացել է անցյալ տարվանից (բացի այն մասից, որ վնասված է և, հետևաբար, pro tanto [համապատասխանորեն] ոչնչացված, կնշանակի, որչափով նախկին կապիտալը չպետք է վերարտադրվի,— իսկ վերարտադրության պրոցեսի նման խախտումները վերաբերում են ապահովագրության ոլորտին) և քննարկվում է ըստ իր արժեքի, չի վերարտադրվում նոր միակցված աշխատանքի միջոցով։
Մենք տեսնում ենք, այնուհետև, որ նոր միակցված աշխատանքի մի մասը մշտապես կլանվում է սպառված հաստատուն կապիտալի վերարտադրության և փոխհատուցման պրոցեսում, թեև այդ նոր միակցված աշխատանքը տրոհվում է միայն եկամուտներին աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Բայց այս դեպքում անտեսվում է, 1) որ այդ աշխատանքի արդյունքի արժեքի մի մասը այդ նոր միակցած աշխատանքի միջոցով չի ստեղծած, այլ արդեն գոյություն ունեցած և սպառված հաստատուն կապիտալ է. որ ուստի արդյունքի այն մասը, որի մեջ ներկայացված է արժեքի այդ մասը, նույնպես չի փոխարկվում եկամտի, այլ in natura փոխհատուցում է այդ հաստատուն կապիտալի արտադրամիջոցները. 2) որ արժեքի այն մասը, որ իրոք ներկայացնում է այդ նոր միակցված աշխատանքը, չի սպառվում in naitura իբրև եկամուտ, այլ փոխհատուցում է հաստատուն կապիտալը մի ուրիշ ոլորտում, որտեղ նա փոխարկվում է այնպիսի նատուրալ ձևի, որով նա կարող է սպառվել իբրև եկամուտ, բայց որը, իր հերթին, դարձյալ չի հանդիսանում բացառապես նոր միակցած աշխատանքի արդյունքը։
Քանի դեռ վերարտադրությունը կատարվում է անփոփոխ մասշտաբով, հաստատուն կապիտալի յուրաքանչյուր սպառված տարր պետք է փոխհատուցվի in naitura natura համապատասխան տեսակի նոր միավորի միջոցով, եթե ոչ միևնույն քանակի ու ձևի, ապա նույն գործունակության միավորի միջոցով։ Եթե աշխատանքի արտադրողական ուժը մնում է նախկինը, ապա այդ նատուրալ փոխհատուցումը ընդգրկում է նույն այն արժեքի փոխհատուցումը, որ ուներ հաստատուն կապիտալը իր նախկին ձևով։ Իսկ եթե աշխատանքի արտադրողական ուժը այնքան է բարձրանում, որ հենց նույն իրային տարրերը կարելի է վերարտադրել պակաս աշխատանքով, ապա արդյունքի արժեքի ավելի փոքր մասով կարելի է in natura լիովին փոխհատուցել հաստատուն մասը։ Հավելուրդը կարող է այդ դեպքում ծառայել նոր ավելադիր կապիտալ գոյացնելու համար, կամ կարելի կլինի արդյունքի մի ավելի մեծ մասին տալ սպառման միջոցների ձև և կամ թե պակասեցնել հավելյալ աշխատանքը։ Ընդհակառակը, եթե աշխատանքի արտադրողական ուժը պակասի, ապա նախկին կապիտալի փոխհատուցման համար կպահանջվի արդյունքի ավելի զգալի մասը. հավելյալ արդյունքը կփոքրանա։
Շահույթի կամ առհասարակ հավելյալ արժեքի որևէ ձևի ետփոխարկումը կապիտալի ցույց է տալիս,— եթե մենք վերանանք պատմականորեն որոշ տնտեսական ձևից և այդ փոխարկումը դիտենք պարզապես իբրև արտադրության նոր միջոցների գոյացում,— որ դեռ շարունակվում է իրերի այն դրությունը, երբ բանվորը, բացի անմիջական կենսամիջոցներ ձեռք բերելու համար պահանջվող աշխատանքից՝ աշխատանք է ծախսում արտադրամիջոցների արտադրության վրա։ Շահույթի փոխարկումը կապիտալի նշանակում է ոչ այլ ինչ, բայց եթե հավելուրդային աշխատանքի մի մասի կիրառում նոր, լրացուցիչ արտադրամիջոցների գոյացման համար։ Որ սա կատարվում է շահույթը կապիտալի փոխարկվելու ձևով, նշանակում է սոսկ, որ ոչ թե բանվորը, այլ կապիտալիստն է տնօրինում հավելուրդային աշխատանքը։ Որ այդ հավելուրդային աշխատանքը նախ պետք է անցնի մի փուլ, որտեղ նա հանդես է գալիս իբրև եկամուտ (մինչդեռ, օրինակ, վայրենու մոտ դա հանդես է գալիս իբրև մի աշխատանք, որն անմիջականորեն ուղղված է դեպի արտադրամիջոցների արտագրումարտադրում), նշանակում է սոսկ, որ այդ աշխատանքը կամ նրա արդյունքը յուրացնում է նա, ով չի աշխատում։ Իսկ այն, որ իրականում փոխարկվում է կապիտալի,— դա շահույթը չէ իբրև այդպիսին։ Հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի նշանակում է միայն, որ հավելյալ արժեքը և հավելյալ արդյունքը կապիտալիստը չի սպառում անհատականորեն, իբրև եկամուտ։ Այն, որ իրոք փոխարկվում է, այսպիսով, արժեքն է, իրայնացած աշխատանքը, այսինքն արդյունքը, որի մեջ անմիջականորեն ներկայացված է այդ արժեքը կամ որով նա փոխանակվում է՝ նախապես փողի փոխարկվելով։ Նույնիսկ այն դեպքում, երբ շահույթը փոխարկվում է կապիտալի, հավելյալ արժեքի այս որոշակի ձևը՝ շահույթը չէ, որ կազմում է նոր կապիտալի աղբյուրը։ Հավելյալ արժեքն այս դեպքում միայն փոխարկվում է մի ձևից մյուսի։ Բայց ձևի այս փոխարկումը չէ կապիտալ դարձնում նրան։ Այժմ իբրև կապիտալ գործում են ապրանքը և նրա արժեքը։ Իսկ այն հանգամանքը, որ ապրանքի արժեքը վճարված չէ,— իսկ միայն սրա հետևանքով է նա դառնում հավելյալ արժեք,— բոլորովին նշանակություն չունի աշխատանքի իրայնացման համար, իր իսկ արժեքի համար։
Թյուրիմացությունն արտահայտվում է զանազան ձևերով։ Օրինակ, նրանով, որ այն ապրանքները, որոնցից կազմված է հաստատուն կապիտալը, նույնպես ամփոփում են իրենց մեջ աշխատավարձի, շահույթի և ռենտայի տարրեր։ Կամ՝ այն, ինչ որ մեկի համար եկամուտ է, մյուսի համար կապիտալ է, ուստի և դա պարզապես սուբեկտիվ հարաբերություններ են։ Այսպես, մանածագործի կաժը պարունակում է արժեքի մի մասը, որը նրա համար հանդիսանում է շահույթ։ Հետևաբար ջուլհակը, կաժ գնելով, իրացնում է մանածագործի շահույթը, իսկ նրա համար իսկ — այդ կաժը նրա հաստատուն կապիտալի մի մասն է միայն։
Երկրորդ, միանգամայն ճիշտ է, որ ապրանքների բաղկացուցիչ մասերը, որոնցից կազմված է հաստատուն կապիտալը, ամեն մի այլ ապրանքային արժեքի նման, կարող են վերածվել արժեքի մասերի, որոնք արտադրամիջոցներն արտադրողների և նրանց սեփականատերերի համար տրոհվում են աշխատավարձի, շահույթի և ռենտայի։ Սա այն փաստի արտահայտման սոսկ կապիտալիստական ձևն է, որ ամեն մի ապրանքային արժեք ապրանքի մեջ ամփոփված հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի չափն է լոկ։ Բայց արդեն առաջին գրքում ցույց տրվեց, որ դա ամենևին չի արգելակում ամեն մի կապիտալի ապրանքային արդյունքի տրոհմանն առանձին մասերի, որոնցից մեկը ներկայացնում է կապիտալի բացառապես հաստատուն մասը, մյուսը՝ կապիտալի փոփոխուն մասը և երրորդը՝ միայն հավելյալ արժեքը։
Շտորխն արտահայտում է ուրիշ շատերի կարծիքը ևս, երբ ասում է. «Վաճառման ենթակա, ազգային եկամուտ կազմող, արդյունքները քաղաքատնտեսության մեջ պետք է քննարկել երկու կերպ. իբրև արժեքներ անհատների վերաբերմամբ և իբրև բարիքներ ազգի վերաբերմամբ. որովհետև ազգի եկամուտը որոշվում է ոչ այնպես, ինչպես առանձին անհատի եկամուտը՝ ըստ նրա արժեքի, այլ ըստ նրա օգտակարության կամ ըստ այն պահանջմունքների, որ նա կարող է բավարարել« բավարարել» («Consid. sur le revenu national», էջ 19)։
Առաջինը, բոլորովին կեղծ աբստրակցիա է՝ այն ազգը, որի արտադրության եղանակը հիմնված է արժեքի վրա, որը, այնուհետև, կազմակերպված է կապիտալիստականորեն, դիտել իբրև մի հավաքական մարմին. [Gesammtkörper], որն աշխատում է միմիայն ազգային պահանջմունքների բավարարման համար։
Երկրորդ, արտադրության կապիտալիստական եղանակը ոչնչացնելուց հետո, բայց հասարակական արտադրությունը պահպանվելու, դեպքում արժեքի սահմանումը գերակշռող [vorhertschend] է մնում այն իմաստով, որ բանվորական ժամանակի կարգավորումը և հասարակական աշխատանքի բաշխումը արտադրության զանազան խմբերի միջև, վերջապես, այդ բոլորն ընդգրկող հաշվապահությունը դառնում են ավելի կարևոր, քան երբևիցե։
===ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՄՐՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԽԱԲՈՒՍԻԿՈՒԹՅՈՒՆԸ===