Changes

|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
 
{{Անավարտ}}
Բայց դիցուք, թե այդքան մխիթարական եղանակով մենք սահմանեցինք աշխատանքի անհրաժեշտ գինը։ Իսկ ի՞նչպես է հարցը լուծվում միջին շահույթի, յուրաքանչյուր կապիտալի շահույթի նկատմամբ, որը նորմալ պայմաններում կազմում է ապրանքագնի երկրորդ տարրը։ Միջին շահույթը պետք է սահմանվի շահույթի միջին նորմայով. իսկ ի՞նչպես է սահմանվում այս վերջինը։ Կապիտալիստների միջև մղվող մրցությամբ։ Բայց մրցությունն արդեն ենթադրում է շահույթի գոյություն։ Նա ենթադրում է շահույթի զանազան նորմաներ, և հետևաբար, զանազան շահույթներ արտադրության միևնույն կամ տարբեր ճյուղերում։ Մրցությունը կարող է ազդել շահույթի նորմայի վրա սոսկ այն չափով, որչափով նա ազդում է ապրանքների գների վրա։ Մրցությունը կարող է հասնել այն բանին սոսկ, որպեսզի արտադրության միևնույն ոլորտի սահմաններում արտադրողները իրենց ապրանքները վաճառեն միատեսակ գներով, իսկ արտադրության տարբեր ճյուղերի սահմաններում՝ այնպիսի գներով, որոնք նրանց տալիս են միատեսակ շահույթ, միատեսակ համամասնական հավելում ապրանքագնին, որ արդեն մասամբ որոշված է աշխատավարձով։ Ուստի մրցությունը կարող է լոկ հավասարեցնել շահույթի նորմայի տարբերությունները։ Որպեսզի հնարավոր լինի հավասարեցնել շահույթի անհավասար նորմաները, շահույթն իբրև ապրանքագնի տարր պետք է առկա լինի արդեն։ Մրցությունը այդ չի ստեղծում։ Նա բարձրացնում կամ իջեցնում է այդ, բայց չի ստեղծում այն մակարդակը, որ սահմանվում է, հենց որ հավասարումն իրոք տեղի է ունեցել։ Եվ երբ մենք խոսում ենք շահույթի անհրաժեշտ նորմայի մասին, մենք հենց ուզում ենք գիտենալ շահույթի այդ նորման, որը կախում չունի մրցության շարժումից, այլ, իր կողմից կարգավորում է մրցությունը։ Շահույթի միջին նորման հանդես է գալիս միմյանց հետ մրցակցող կապիտալիստների ուժերի հավասարակշռության դեպքում։ Մրցությունը կարող է ստեղծել այղ հավասարակշռությունը, բայց ոչ շահույթի այն նորման, որ հանդես է գալիս այդ հավասարակշռության դեպքում։ Ինչո՞ւ, երբ ձեռք է բերված նման հավասարակշռություն, շահույթի ընդհանուր նորման = 10 կամ 20 կամ 100%-ի։ Մրցությա՞ն հետևանքով։ Բայց, հենց ճիշտ ընդհակառակը, մրցությունը վերացրել է այն պատճառները, որ հարուցել էին շեղումներ 10-ից, 20-ից կամ 100%-ից։ Նա հանգել է մի ապրանքագնի, որի դեպքում յուրաքանչյուր կապիտալ իր մեծությանը համամասնորեն տալիս է հավասար շահույթ։ Բայց հենց այդ շահույթի մեծությունը անկախ է մրցությունից։ Վերջինս սոսկ նորից ու նորից է բոլոր շեղումները հասցնում տվյալ մեծության։ Մեկ մարդ մրցում է ուրիշների հետ, և մրցությունն ստիպում է նրան իր ապրանքները վաճառել հենց նույն այն գնով, ինչպես և այդ ուրիշները։ Իսկ ի՞նչու է այդ գինը 10 կամ 20 կամ 100։
Հետևաբար, ուրիշ ոչինչ չի մնում, քան շահույթի նորման, ուրեմն և շահույթը, բացատրելու իբրև ապրանքագնին անըմբռնելիորեն միացող մի հավելում, որը մինչայդ սահմանվում էր աշխատավարձով։ Շահույթի այդ նորման պետք է լինի տվյալ մեծություն — ահա այն միակ բանը, որ մեզ ասում է մրցությունը։ Բայց Բ այց սա մենք գիտեինք առաջ էլ, երբ խոսում էինք շահույթի ընդհանուր նորմայի, շահույթի «անհրաժեշտ գնի» մասին։
Ամենևին հարկ չկա դարձյալ հետամուտ լինելու դատողությունների այս անպտուղ ընթացքին հողային ռենտայի վերաբերմամբ։ Առանց այն էլ պարզ է, որ քիչ թե շատ հետևողականորեն կիրառված՝ նման դատողությունը հանգում է սոսկ այն եզրակացության, որ շահույթն ու ռենտան հանդիսանում են կատարելապես անըմբռնելի օրենքներով սահմանվող ուղղակի հավելում ապրանքագնին, հավելում, որն առաջին հերթին սահմանվում է աշխատավարձով։ Կարճ՝ մրցությունը պետք է բացատրի տնտեսագետների բոլոր անմտությունները, մինչդեռ, ընդհակառակը, տնտեսագետները պետք է բացատրեին մրցությունը։
Սովորական հայացքի համաձայն, բաշխման այդ հարաբերությունները ներկայացնում են բնական հարաբերություններ, այնպիսի հարաբերություններ, որ ուղղակի բխում են յուրաքանչյուր հասարակական արտադրության բնությունից, մարդկային արտադրության օրենքներից։ Իհարկե, չի կարելի ժխտել այն, որ մինչկապիտալիստական հասարակությունները երևան են բերում բաշխման այլ եղանակներ, բայց վերջիններս մեկնաբանվում են որպես բաշխման անզարգացած, անկատար ու քողարկված, իրենց առավել զտված արտահայտության և բարձրագույն ձևին [Gestalt] չհասցված, բնական այդ հարաբերությունների այլ կերպ երանգավորված տարատեսակներ։
Նման պատկերացման մեջ ճիշտ է մի բան միայն, . եթե տրված է որևէ տեսակի հասարակական արտադրություն (օրինակ, հնդկական պրիմիտիվ համայնքը կամ պերուացիների արհեստականորեն ավելի զարգացած կոմունիզմը), ապա մշտապես տարբերություն կարող է գծվել աշխատանքի այն մասի միջև, որի արդյունքը մտնում է արտադրողների և նրանց խնամառուների անմիջական անհատական սպառման մեջ և,— մի կողմ թողնելով արտադրողական սպառմանը ծառայող մասը,— աշխատանքի մյուս մասի, որ մշտապես հավելյալ աշխատանք է, որի արդյունքը մշտապես ծառայում է ընդհանուր հասարակական պահանջմունքների բավարարմանը, ինչպես էլ որ բաշխվելիս լինի այդ հավելյալ արդյունքը և ով էլ որ գործելու լինի իբրև այդ հասարակական պահանջմունքների ներկայացուցիչ։ Հետևաբար, բաշխման տարբեր եղանակների նույնությունը հանգում է սոսկ այն բանին, որ նրանք նույնական են, երբ մենք վերանում ենք նրանց տարբերություններից ու սպեցիֆիկ ձևերից և ուշադրությունը սևեռում ենք նրանց միասնության վրա միայն՝ ի հակադրություն տարբերությունների։
Ավելի զարգացած, ավելի քննադատական միտքը, ճիշտ է, ընդունում է <math>^{9ա}</math> [''Տես 9 ծան. հետո''] բաշխման հարաբերությունների պատմականորեն զարգացող բնույթը, բայց առավել համառությամբ է կառչում այն դրույթից, որ բուն արտադրական հարաբերություններն անփոփոխ են, բխում են մարդկային բնությունից, հետևաբար, պատմական ամեն մի զարգացումից անկախ բնույթ են կրում։
Սակայն, արտադրության կապիտալիստական եղանակի գիտական անալիզը ապացուցում է, ընդհակառակը, որ նա հատուկ տեսակի, սպեցիֆիկ պատմական որոշակիություն ունեցող արտադրության եղանակ է, որ նա, ինչպես և արտադրության ամեն մի այլ որոշակի եղանակ, հասարակական արտադրողական ուժերի և նրանց զարգացման ձևերի տվյալ աստիճանը ենթադրում է իբրև իր պատմական պայմանը, մի պայման, որն ինքը մի նախընթաց պրոցեսի պատմական հետևանքն ու արդյունքն է և որից, ինչպես իր տվյալ հիմքից, ելնում է արտադրության նոր եղանակը. որ այդ սպեցիֆիկ, պատմականորեն որոշակի արտադրության եղանակին համապատասխանող արտադրական հարաբերությունները,— հարաբերություններ, որոնց մեղմանում են մարդիկ իրենց հասարակական կյանքի պրոցեսում, իրենց հասարակական կյանքի արտադրության մեջ,— սպեցիֆիկ, պատմական և անցողիկ բնույթ են կրում, որ, վերջապես, իրենց էությամբ բաշխման պայմանները, որ նույնական են արտադրության պայմանների հետ, կազմում են այս վերջինների հակերեսը, այնպես որ թե արտադրական և թե բաշխման հարաբերությունները հավասարապես միևնույն պատմական անցողիկ բնույթն են կրում։
Բաշխման հարաբերությունները քննարկելիս ելնում են առաջին հերթին այն կարծեցյալ փաստից, թե իբր տարեկան արդյունքը բաշխվում է իբրև աշխատավարձ, շահույթ և հողային ռենտա։ Բայց, այդ կերպ արտահայտված, այդ փաստը ճիշտ չէ։ Արդյունքը տրոհվում է մի կողմից կապիտալի, մյուս կողմից՝ եկամուտների։ Այդ եկամուտներից մեկը՝ աշխատավարձը, իսկապես ընդունում է եկամտի, բանվորի եկամտի ձև այն բանից հետո սոսկ, երբ նա նախապես դիմակայել է միևնույն բանվորին '''կապիտալի ձևով'''։ Այն փաստը, որ աշխատանքի արտադրված պայմանները և աշխատանքի արդյունքներն առհասարակ իբրև կապիտալ հակադրվում են անմիջական արտագրողներինարտադրողներին, արդեն առաջուց ենթադրում է աշխատանքի իրային պայմանների որոշակի հասարակական բնույթը բանվորների վերաբերմամբ և դրանով իսկ նրանց որոշակի հարաբերությունը բուն արտադրության մեջ դեպի աշխատանքի պայմանների տերերը և միմյանց հետ։ Աշխատանքի այդ պայմանների փոխարկումը կապիտալի իր հերթին ենթադրում է անմիջական արտադրողների սեփականազրկումը հողից և դրանով իսկ հողային սեփականության մի որոշակի ձև։
Եթե արդյունքի մի մասը չփոխարկվեր կապիտալի, ապա մյուսը չէր ընդունի աշխատավարձի, շահույթի և ռենտայի ձև։
Այն իշխանությունը [Autorität], որ ձեռք է բերում կապիտալիստն իբրև կապիտալի անձնավորում արտադրության անմիջական պրոցեսում, այն հասարակական ֆունկցիան, որ նա կատարում է իբրև արտադրության ղեկավար և տիրակալ, էապես տարբեր են այն իշխանությունից, որ հենվում էր ստրուկների, ճորտերի և այլոց օգնությամբ կատարվող արտադրության պատվանդանի վրա։
Մինչդեռ կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա անմիջական արտադրողների մասսային դիմակայում է նրանց արտադրության հասարակական բնույթը՝ խիստ կարգավորող իշխանության ձևով և իբրև աշխատանքի պրոցեսի հասարակական մեխանիզմ, որը լիակատար զարգացած հիերարխիա է ներկայացնում,— ընդ որումf որում, սակայն, այդ իշխանությունից նրա կրողներն օգտվում են սոսկ իբրև աշխատանքի պայմանների անձնավորում ի հակադրություն բուն աշխատանքի, և ոչ թե իբրև քաղաքական կամ թեոկրատական իշխանավորներ, ինչպես այդ տեղի ուներ արտադրության ավելի վաղ ձևերի դեպքում,— այդ նույն պայմաններում այդ իշխանության բուն կրողների մեջ, հենց իրենց՝ կապիտալիստների մեջ, որոնք դիմակայում են միմյանց սոսկ իբրև ապրանքատերեր, տիրապետում է լիակատար անարխիա, որտեղ արտադրության հասարակական կապը իրականանում է իբրև բնության ամենազոր օրենք, որն իրեն է ենթարկում անձնական քմայքը։
Միայն որպես հետևանք այն բանի, որ իբրև նախադրյալ տրված են՝ աշխատանքը վարձու աշխատանքի ձևով և արտադրամիջոցները կապիտալի ձևով, հետևաբար արտադրության այդ երկու կարևոր գործոնների նման սպեցիֆիկ հասարակական բնույթի հետևանքով միայն,— արժեքի (արդյունքի) մի մասը փոխարկվում է հավելյալ արժեքի, և այդ հավելյալ արժեքը՝ շահույթի (ռենտայի), կապիտալիստի վաստակի, նրա տրամադրության տակ գտնվող, նրան պատկանող լրացուցիչ հարստության։ Բայց միայն այն պատճառով, որ նա, այսպիսով, ներկայացված է իբրև '''նրա շահույթ''', արտադրության լրացուցիչ միջոցներն էլ, որ հատկացված են վերարտադրության ընդարձակման համար և կազմում են կապիտալիստի շահույթի մի մասը, ներկայացված են իբրև նոր, լրացուցիչ կապիտալ, և վերարտադրության պրոցեսի ընդարձակումն, առհասարակ՝ իբրև կապիտալիստական կուտակման պրոցես։
Իսկ այժմ վերցնենք շահույթը։ Հավելյալ արժեքի այս որոշակի ձևը նախադրյալ է այն բանի, որ նոր արտադրամիջոցների ստեղծումը կատարվում է կապիտալիստական արտադրության ձևով. հետևաբար, դա մի հարաբերություն է, որ գերիշխում է վերարտադրության նկատմամբ, թեև աոանձին կապիտալիստին թվում է, թե նա իսկապես կարող էր իր ամբողջ շահույթը կլանել իբրև եկամուտ։ Սակայն այդ դեպքում նա դեմ է առնում այնպիսի սահմանների, որոնք կանգնում են նրա առջև ապահովագրական ֆոնդի, պահեստաֆոնդի, մրցության օրենքի ու այլ ձևով և գործնականապես ապացուցում են նրան, որ շահույթը սոսկ արդյունքի բաշխման մի կատեգորիա չէ, որ հատկացված է անհատական սպառման համար։ Այնուհետև, կապիտալիստական ամբողջ արտադրության պրոցեսը կարգավորվում է արդյունքների գների միջոցով։ Իսկ արտադրության կարգավորիչ գներն, իրենց հերթին, կարգավորվում են շահույթի նորմաների հավասարեցումով և սրան համապատասխան տեղի ունեցող կապիտալի բաշխումով արտադրության հասարակական տարրեր ոլորտներին միջև։ Այսպիսով, շահույթն այստեղ հանդիսանում է ոչ թե արդյունքի բաշխման, այլ նրա բուն արտադրության գլխավոր գործոնը, արտադրության տարբեր ոլորտների միջև կապիտալի և հենց բուն աշխատանքի բաշխման մի մասը։ Շահույթի տարաբաժանումը ձեռնարկուական եկամտի և տոկոսի ներկայանում է իբրև միևնույն եկամտի բաժանում։ Բայց դա, ամենից առաջ, ծնունդ է կապիտալի զարգացման իբրև հավելյալ արժեք ստեղծող ինքնաճող արժեքի — արտադրության գերիշխող պրոցեսի այդ որոշակի հասարակական ձևի։ Դա զարգացնում է իրենից վարկ և վարկային հիմնարկներ և դրանով իսկ արտադրության ձևը [Gestalt]։ Իբրև տոկոս և այլն հանդես եկող բաշխման կարծեցյալ այդ ձևերը մտնում են գնի մեջ իբրև արտադրության որոշիչ մոմենտներ։
Ինչ վերաբերում է հողային ռենտային, ապա կարող էր թվալ, թև նա զուտ բաշխման ձև է, որովհետև հողային սեփականությունն իբրև այդպիսին արտադրության բուն պրոցեսում ոչ մի — գոնե ոչ մի նորմալ — ֆունկցիա չի կատարում։ Բայց այն հանգամանքը, որ 1) ռենտան սահմանափակվում է միջին շահույթի վրա եկող հավելուրդով, 2) որ հողային սեփականատերը արտադրության պրոցեսի, հետևաբար և ամբողջ հասարակական կենսապրոցեսի ղեկավարից ու տիրակալից ցած է տապալվում մինչև հողը պարզապես վարձով հանձնող, հողային վաշխառու, ռենտայի հասարակ գանձող,— այս հանգամանքը կապիտալիստական արտադրության եղանակի սպեցիֆիկ պատմական արդյունքն է։ Այն հանգամանքը, որ հողը հողային սեփականության ձև է ստացել, ծառայում է արտադրության այդ եղանակի պատմական նախադրյալը։ Այն հանգամանքը, որ հողային սեփականությունը ձեռք է բերում գյուղատնտեսությունը կապիտալիստական եղանակով վարելու ձևեր, հանդիսանում է արտադրության այդ, եղանակի սպեցիֆիկ բնույթի արդյունքը։ Հողային սեփականատիրոջ ստացույթը հասարակության այլ ձևերի դեպքում ևս կարելի է անվանել ռենտա։ Բայց նա էապես տարբերվում է այն ռենտայից, որպիսին հանդես է գալիս արտադրության այս եղանակի դեպքում։
Հետևաբար, այսպես կոչված բաշխման հարաբերությունները համապատասխանում են արտադրության պրոցեսի պատմականորեն որոշակի, սպեցիֆիկ հասարակական ձևերին և այն հարաբերություններին, որոնց մեջ են մտնում մարդիկ միմյանց հետ իրենց մարդկային կյանքի վերարտադրության պրոցեսում. նրանք միաժամանակ առաջանում են այդ ձևերից ու հարաբերություններից։ Բաշխման այդ հարաբերությունների պատմական բնույթը արտադրական այն հարաբերությունների պատմական բնույթն է, որոնց մի կողմն են միայն արտահայտում նրանք։ Կապիտալիստական բաշխումը տարբեր է բաշխման այն ձևերից, որոնք առաջանում են արտադրության այլ եղանակներից, և բաշխման ամեն մի ձև անհայտանում է արտադրության այն որոշակի ձևի հետ միասին, որին նա համապատասխանում է և որից նա բխում է։
Այն հայացքը, որը պատմական է համարում սոսկ բաշխման հարաբերությունները, բայց ոչ արտադրության հարաբերությունները, մի կողմից, բուրժուական տնտեսագիտության սաղմնավորվող, դեռ երկչոտ քննադատության հայացքն է լոկ։ Իսկ մյուս կողմից նա հիմնված է արտադրության հասարակական պրոցեսը աշխատանքի պարզ պրոցեսի հետ շփոթելու և նույնացնելու վրա, պարզ պրոցեսի, որը պետք է կատարի նաև արհեստականորեն մեկուսացված մարդը՝ առանց որևէ հասարակական օգնության։ Որչափով որ աշխատանքի պրոցեսը սոսկ մի պրոցես է մարդու և բնության միջև, նրա պարզ տարրերը միատեսակ են մնում զարգացման բոլոր հասարակական ձևերի համար։ Բայց այդ պրոցեսի յուրաքանչյուր որոշակի պատմական ձև առաջ է տանում նրա նյութական հիմքերը և հասարակական ձևերը։ Հասունության որոշակի աստիճանի հասնելով, տվյալ պատմական ձևը դեն է շպրտվում և տեղ է մաքրում ավելի բարձր ձևի համար։ Որ այդպիսի ճգնաժամի մոմենտը վրա է հասել, դա բացահայտվում է այն ժամանակ, երբ ընդարձակվում ու խորանում են հակասություններն ու հակադրությունը մի կողմից բաշխման հարաբերությունների, հետևաբար և նրանց համապատասխանող արտադրական հարաբերությունների որոշակի պատմական ձևի, և մյուս կողմից, արտադրողական ուժերի, արտադրողական ունակության և նրա գործոնների զարգացման միջև։ Այն ժամանակ կոնֆլիկտ է բռնկվում արտադրության նյութական զարգացման և նրա հասարակական ձևի միջև<ref>Տես Competition and Cooperation (1832 թ?)-ին վերաբերյալ աշաատությունը։աշխատությունը։</ref>։
===ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԱՍԱԿԱՐԳԵՐ===
Առաջին հայացքից, դա — եկամուտների և եկամտի աղբյուրների նույնությունն է։ Մեր առջևն են հասարակական երեք մեծ խմբավորումներ, որոնց բաղկացուցիչ մասերը — դրանք գոյացնող անհատները — ապրում են համապատասխանորեն աշխատավարձով, շահույթով և հողային ռենտայով, օգտագործելով իրենց բանվորական ուժը, իրենց կապիտալը և իրենց հողային սեփականությունը։
Բայց, այս տեսակետից, օրինակ, բժիշկներն ու աստիճանավորները ևս կկազմեին երկու դասակարգ, որովհետև նրանք պատկանում են երկու տարբեր հասարակական խմբերի, ընդ որում այդ երկու խմբերից յուրաքանչյուրի անդամները իրենց եկամուտներն ստանում են միևնույն աղբյուրից։ Նույն դրույթը միշտ կլիներ նաև շահերի ու հասարակական դիրքերի այն անսահման մանրատվածության վերաբերմամբ, որ ստեղծում է հասարակական աշխատանքի բաժանումը բանվորների, ինչպես և կապիտալիստների ու հողային սեփականատերերի միջև, — վերջիններս տրոհվում են, օրինակ, խաղողի այգիների, վարելահողի, անտառների, հանքարանների, ձկնորսարանների տերերի։
{ Այստեղ ձեոագիրն ընդհատվում է։ }
Վստահելի
1396
edits