Changes
Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը,<ref>Սերվամտեսը «Դոն Կիխոտը» գրելու միտքը հղացել է բանտում եղած ժամանակ</ref> լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։
Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ Դոն դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։
― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով,<ref>Զոիլ ― հունական գրող մ․թ․ա․ IV-III դարերում․ իր սուր քննադատության պատճառով կոչվել է «Հոմերոսի պատուհաս» և «ճարտասանության շուն»։ Զևքսիս ― հունական նկարիչ V-IV մ․թ․ա․։ Մահվանից հետո Զևքսիսը ոչ մի աշխատանք չի թողել, այդ պատճառով էլ պարզ չէ, թե Սերվանտեսը սխալմա՞մբ է նրան դասում «հեղինակությունների» շարքում, թե՞ կատակով։</ref> առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր Դոն դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։
Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․
― Աստվա՛ծ վկա, եղբայր, նոր միայն ցրվեց այն մոլորությունը, որի մեջ գտնվում էի մեր երկարատև ծանոթության ընթացքում։ Ես միշտ ձեր բոլոր արարքներում համարում էի ձեզ խելոք ու խահական խոհական մարդ։ Բայց այժմ տեսնում եմ, որ դրանից հեռու եք, ինչպես երկինքը երկրից։ Հնարավո՞ր է միթե, որ այդքան աննշան և հեշտ ուղղելի հանգամանքները ի վիճակի լինեին վարանեցնել և փակուղու առաջ դնել ձեր հասուն միտքը, որն ընդունակ է պարտել և հաղթահարել որքա՜ն ավելի մեծ դժվարություններ։ Ազնի՛վ խոսք, դրա պատճառը ոչ թե կարողության պակասությունն է, այլ ծուլության ու մտքի ալարկոտության ավելցուկը։ Ուզո՞ւմ եք, ձեզ ապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։ Այդ դեպքում լսեք ինձ ուշադիր և կտեսնեք, որ մեկ ակնթարթում ես կոչնչացնեմ ձեր բոլոր դժվարությունները և կավելացնեմ բոլոր խոչընդոտները, որոնք, իսկապես դուք պնդում եք, վարանեցնում են ձեզ և զրկում համարձակությունից՝ լույս ընծայելու ձեր հռչակավոր դոն Կիխոտի՝ ողջ թափառական ասպետության այդ ջահի և հայելու պատմությունը։
― Դե պատմեցեք, ― պատասխանեցի ես, լսելով նրա խոսքերը, ― ի՞նչ ձևով եք պատրաստվում լցնել իմ սարսափի անդունդը և պարզել վարանումիս քաոսը։
Դրան ի պատասխան, նա արտասանեց․
― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին,<ref>Հովհաննես երեց ― Հնդկաստանի մարզերից մեկի քրիստոնեական հեքիաթային իշխան, որի մասին եղած առասպելը մեծ ժողովրդականություն է վայելել միջին դարերում։</ref> կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, չէ՞որ չէ՞ որ եթե նույնիսկ ձեզ բռնեն էլ ստախոսության մեջ, միևնույն է, չեն կտրի այն ձեռքը, որ գրել է դա։
Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․
Շնորհիվ այսպիսի և նման մեջբերումների դուք մեծ լատինագետի անուն կվաստակեք, իսկ մեր օրերում այդ կոչումը և՛ պատվավոր է, և՛ չափազանց շահավետ։
Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչեռ մինչդեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։
Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի<ref>Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, Հերակկեսի եզների հափշտակողը։</ref> պատմություըպատմությունը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին<ref>Անտոնիո դե Գևարա ― Մոնդոնյեդի եպիսկոպոս, Կառլոս V֊ի պատմագիրը, իր «Epistolas familiares» (հրատ․1603) գրվածքներում պատմում է հին ժամանակների կուրտիզանուհիների մասին։</ref> ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային,<ref>Լեոն Էբրիո (գրող XV-XVI դարերում) ― իսպանական հրեա, որ վերաբնակվել է Իտալիայում։ Այն ժամանակներում մեծ ժողովրդականություն ստացած «Դիալոգներ սիրո մասին» գրվածքի (1535) հեղինակ։</ref> որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին,<ref>Ավգուստինյան աբեղա Քրիստոբալ Ֆոնսեկայի «Del amor de Dios» քննախոսությունը, որը հրատարակվել է 1594 թվականին։</ref> որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z,<ref>Ըստ երևույթին դա բանավեճի մի ելույթ է, Լոպե դե Վեգայի դեմ, որն իր «El Isidro» պոեմին միացրել էր իր կողմից այդ աշխատության մեջ օգտագործված 277 հեղինակների ցանկը։</ref> ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։
Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտյելի<ref>Մոնտյել ― մի վայր Լամանչում</ref> շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vօle:<ref>(լատիներեն) նշանակում է «ողջ եղիր», «մնաս բարով»։</ref>
<poem>
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Վերաբերվող գրքի մասին
Որի վրա արքայազներ,
Հերցոգներ են փթթում, ծաղկում ―
Համազոր մեծն Ակեքսանդրին։Ալեքսանդրին։
Կանգնի՛ր նրա ստվերի տակ
Եղիր քաջանց հովանավոր։
Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։
Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյույրը եղջյուրը քանց,
Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․
Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։
'''Սոնետ'''
<poem>
Պեր չես թեև, անզուգական ես սակայն,
Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի,
Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։
Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։
</poem>
==Մասն առաջին==
Համրաքայլ առաջ էր ընթանում մեր նորաթուխ արկածախնդիրը և ինքն իր հետ խոսում․
― Ո՞վ կարող է կասկածել, որ հեռավոր ապագայում, երբ իմ հռչակավոր գործերի ճշմարտապատում պատմությունը լույս տեսնի, իմ իմաստուն պատմաբանը, հասցնելով զրույցը մինչև իմ առաջին արշավը, որ այնքան վաղ ժամին տեղի ունեցավ, անշուշտ այսպես կսկսի՝ «Հազիվ էր խարտյաշ Թեբը լայն ու արձակ երկրի երեսին սփռել իր փարթամ գանգուրների ոսկի թևերը, հազիվ էին երփներանգ թռչնիկները իրենց հնչալուր ձայների անուշ և քնքուշ ներդաշնակությամբ ողջունել շառագույն Ավրորայի երևան գալը, որ թողել էր իր խանդոտ ամուսնու փափուկ առագաստը և Լամանչի երկնակամարի դարպասների և պատշգամբների բարձրունքից հայացք գցել մահկանացուների վրա, որ հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին, լքելով ընդարմացուցիչ մահիճը, թռավ իր երևելի ձի Ռոսինանտի վրա և բռնեց հնադարյան ու հռչակավոր Մոնտիելի դաշտի ուղին» (հենց այդ ճանապարհով էլ նա, իրոք, այդ վայրկյանին գնում էր):։
Ապա նա ավելացրեց․
― Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, սինյոր ամրոցատեր,<ref>Բառախաղ է, բնագրում castellano նշանակում է և՛ «դղյակի տեր, դղյակի վերահսկիչ կաստելան», և՛ «կաստիլիացի»։</ref> ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝
<poem>
Իմ զգեստը զենք ու զրահն է միայն,
Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։<ref>Հատված իսպանական հին ռոմանսից։</ref>
Մինչդեռ նրա զենքն ու զրահն էին հանում (իսկ ինքը երևակայում էր, թե այդ թրև եկող կանայք ազնվազարմ տիկիններ են, որ բնակվում են այս դղյակում), նա մեծ նրբությամբ արտասանում էր՝
<poem>
Ոչ մի ասպետ իշխանազուն
Չի տոչորել տիկիններին՝
― Ես հավատացած էի, սինյոր, որ ըստ ձեր անսահման ազնվության դուք ինձ չեք մերժի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Արդ, ձեզնից խնդրածս շնորհը, որ դուք, ըստ ձեր առատաձեռնության խոստացաք ինձ, այն է, որ վաղը արևածագին, դուք ինձ ասպետ կարգեք։ Այսօրվա ողջ գիշերը ես հսկում կկատարեմ ձեր դղյակի մատուռում՝ զենքի առջև, իսկ վաղը, ինչպես ես արդեն ասացի, վերջապես կկատարվի իմ վառ ցանկությունը, և ես ի վիճակի կլինեմ օրինավոր կերպով աշխարհիս չորս կողմերը թափառել, արկածներ որոնել՝ զրկվածներին և թշվառներին օգնելու համար, որովհետև թափառական ասպետների օրենքն ու բոլոր ինձ նման ասպետների նպատակը այդ է՝ ձգտել կատարելու հիշածս սխրագործությունները։
Մենք արդեն ասացինք, որ պանդոկապետը խելքը գլխին մարդ էր և մի քիչ կռահում էր, որ իր հյուրը խելագար է․ լսելով այսքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում և գիշերը զվարճացած լինելու համար վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի նա պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե, դատելով նրա հպարտ արտաքինից և շարժուձևերից, նա, ըստ երևույթին, ազնիվ ասպետ է, թե նման մտադրությունը միանգամայն բնական է և արժանի նրա կոչմանը, թե ինքն էլ, երիտասարդ հասակում, զբաղվել է այդ պատվաբեր գործով և թափառել է աշխարհիս զանազան կողմերում արկածներ որոնելով, չզլանալով հաճախել Մալահայի Պերչելեսը, Ռիարանի կղզիները, Սեվիլիայի Կոմպասը, Սեգովինիայի Ասոգեխոն, Վալենսիայի Օլիվերան, Գրենադայի Ռոնդիլյան, Սանլո՛ւկարի ծովափը, Կորդովայի Պոտրոն, Տոլեդոյի պանդոկները<ref>Իսպանիայի զանազան քաղաքներում եղած կասկածելի թաղամասերի, քեֆատեղերի և անառականոցների թվարկում։</ref> և շատ ուրիշ վայրեր, որտեղ նա վարժվել է ոտների արագաշարժության և ձեռների հմտության մեջ և շատ օյիններ է խաղացել՝ վիրավորել է որբևայրի կանանց, նեղել է աղջիկներին, խաբել է մանկահասակներին, մի խոսքով՝ անուն է հանել Իսպանիայի բոլոր դատարաններում և բանտերում։ Սակայն իր օրերի մայրամուտին նա բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ իր հաշվով, այլև ուրիշների հաշվին, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման և կարողության տեր էլ լինեն նրանք, դրդված միմիայն դեպի նրանց իր ունեցած մեծ սիրուց, իհարկե պայմանով, որ, ի հատուցումն իր լավ վերաբերմունքի, նրանք իրեն բաժին հանեն իրենց ունեցածից։ Ապա նա ավելացրեց, որ դղյակում մատուռ չկա, որտեղ կարելի լիներ գիշերը հսկում կատարել զենքի առջև, որովհետև ինքը հինը քանդել է տվել, կամենալով կառուցել նորը, սակայն նրան հայտնի է, որ անհրաժեշտության դեպքում կարգվելու նախընթաց գիշերը կարելի է անցկացնել որտեղ էլ լինի, որ դոն Կիխոտը կարող է անցկացնել դղյակի բակում, իսկ վաղը, եթե հաճելի լինի Աստծուն, նա բոլոր պարտադիր արարողություններով կարգված կլինի ասպետ, այն էլ այնպիսի ասպետ, որ ավելի լավը գոյություն չի ունենում։ Վերջապես նա հարցրեց՝ դոն Կիխոտը ունի՞ արդյոք փող։ Սա էլ պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետռ որովհետև ոչ մի վեպում նրան չի պատահել կարդալ, թե թափառական ասպետները հետները փող են ունենում․ պանդոկապանը դրան պատասխանեց, թե նա սխալվում է, թե, ճիշտ է, վեպերում այդ մասին չի գրվում, որովհետև հեղինակները անհրաժեշտ չեն համարում հիշատակելու այդքան պարզ ու անհրաժեշտ իրերի մասին, ինչպես օրինակ փողը կամ մաքուր շապիկները, սակայն դրանից բնավ չի բխում, թե ասպետները չեն ունենում ո՛չ այս, ո՛չ այն․ ընդհակառակը՝ նա ստույգ ու հաստատ գիտե, որ բոլոր թափառական ասպետները, որոնց սխրագործություններով լեփ լեցուն են այնքան վեպեր, միշտ ունենալիս են եղել հետները լիքը֊լիքը քսակներ, ինչպես և շապիկներ և մի սրվակ դեղ, որով բուժելիս էին լինում իրենց վերքերը՝ դաշտ ու անապատներում, որտեղ նրանք մարտնչում և ընկնում էին վիրավոր, հո միշտ հնարավոր չե՛ր չէ՛ր լինում բժիշկ կանչել։ Իհարկե, նրանցից ոմանք բարեկամություն էին ունենում որևէ իմաստուն կախարդի հետ, այն ժամանակ վերջինս ուղղակի օդի միջով ամպի վրա ուղարկելիս է եղել որևէ աղջիկ կամ թզուկ՝ մի սրվակ անմահական ջուր հետը․ հենց որ ասպետը խմելիս էր լինում մի քանի կաթիլ, իսկույն նրա վերքերն ու խոցերը անհետանում էին, ասես չէին էլ եղել, բայց երբ որ նրանք նման հովանավորող չէին ունենում, հինավուրց ասպետները համարում էին միանգամայն տեղին, որ իրենց զինակիրները հետները ունենան փող և այլ անհրաժեշտ իրեր, ինչպես օրինակ վիրավորվելու դեպքի համար, իսկ եթե պատահում էր, որ նրանց զինակիրները չէին ունենում (ասենք՝ դա շատ քիչ էր պատահում), նրանք իրենք էին հետները վերցնում փոքրիկ խուրջինների մեջ, որ խմամքով թաքցնում էին ձիու ետևին՝ իբրև այլ առաջնակարգ անհրաժեշտության առարկա, որովհետև, բացառությամբ նման դեպքերի, թափառական ասպետները սովորություն չունեին հետները խուրջին ման ածել։ Այսպիսով, պանդոկապետը դոն Կիխոտին խորհուրդ տվեց (թեև նա կարող էր նրան անգամ հրամայել, որպես կրտսեր եղբորը, որովհետև շուտով նա պետք է այդպիսին դառնար) այլևս ճամփա չընկնել առանց փողի և անհրաժեշտ իրերի՝ նա ինքը կտեսնի, այդ բաները իրեն հարկավոր կգան այն ժամանակ, երբ ամենքից քիչը նրանց վրա դրած լինի իր հույսը։
Դոն Կիխոտը խոստացավ կետ առ կետ հետևել նրա խորհուրդներին և իսկույն պատրաստվեց հսկելու զենքի առջև՝ պանդոկին կից մեծ բակում։ Նա հավաքեց իր զենքը ու զրահը, դրեց ջրհորի մոտի կոճղի վրա և բռնելով նիզակն ու վահանը սկսեց մեծ արժանապատվությամբ ետ ու առաջ անցնել կոճղի առջև։ Գիշերն արդեն վրա էր հասնում, երբ նա սկսեց այդ զբոսանքը։
Արտասանելով այս խոսքերը և այլ սրանց նմանները՝ նա մի կողմ գցեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետնին ամենաողբալի վիճակում․ եթե դոն Կիխոտը մի հարված էլ հասցնելու լիներ, ապա նրա հակառակորդը բժշկի դիմելու կարիք չէր ունենա։ Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց իր զենքն ու զրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ գնալը՝ նույնքան հանգիստ, ինչպես առաջ։ Մի պահ անց, եղելությունից բոլորովին անտեղյակ (որովհետև առաջին ջորեպանը դեռ ընկած էր՝ շշմած հարվածից) դուրս եկավ երկրորդ ջորեպանը, որ նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին և երբ որ կոճղը ազատելու համար նա սկսեց վրայի զենք ու զրահը վերցնել, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու և ոչ ոքի օգնությունը չհայցելով, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ բարձրացրեց նիզակն ու վեր բերեց երկրորդ ջորեպանի գլխին՝ այնքան հաջող, որ նիզակը չեղավ երեք կտոր, այլ գանգը՝ չորս։ Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին պանդոկի իջևանողները, որոնց թվում էր նաև պանդակապանը։ Տեսնելով նրանց՝ դոն Կիխոտը բռնեց վահանը, սուրը և բացականչեց․
― Օ՛հ, արքայական գեղեցկություն, ամրություն և ուժ իմ խոշտանգված սրտի։ Հասել է ժամը, երբ դու պետք է քո մենության հայացքը դարձնես քեզնով գերված և այսպիսի վտանգավոր մարտի մեջ մտնող ասպետի վրա։
Եվ թվում էր նրան, թե այս խոսքերը նրա մեջ այնպիսի արիություն են զարթնեցրել, որ եթե նրա վրա աշխարհիս բոլոր ջորեպաններն էլ հարձակվելու լինեին, նա դարձյալ ոչ մի քայլ չէր նահանջի։ Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով իրայիններին գետնին փռված, հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը կարյաց չափ պաշտպանվում էր նրանցից վահանով, բայց կոճղից չէր հեռանում, չկամենալով լքել իր զենք ու զրահը։ Իսկ պանդոկապանը գոռում էր, որ նրանք դադարեն՝ չէ՞ որ նա նախազգուշացրել է նրանց արդեն, որ այս մարդը խելագար է, ամենքին էլ կկոտորի և որպես խելագար անպատիժ կմնա։ Սակայն դոն Կիխոտը ավելի բարձր էր ճչում, ամենքին էլ անպիտան և դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգամիտ, որ թույլ է տալիս թափառական ասպետներին իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնել։ Եվ ավելացնում էր, թե եթե նա արդեն կարգված ասպետ լիներ, նա իսկույն կխրատեր նման դավաճանության համար։
― Իսկ դուք, ստորաքարշ ճորտեր, ձեզ ես պարզապես արհամարհում եմ․ քար շպրտեցեք, մոտեցեք, հարձակվեցեք, ինչքան կամենաք, դուք իսկույն ևեթ կպարգևատրվեք ձեր հանդգնության և անմտության համար։
Այս ամենը նա ասում էր այնքան սրտոտ ու վճռական, որ հարձակվողներին մեծ երկյուղ պատեց։ Այդ երկյուղի ազդեցության ներքո, այլև պանդոկապանի հորդորի հետևանքով նրանք վերջ ի վերջո դադարեցին քար գցելուց, ապա թե դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենք ու զրահի առջև այնպիսի պաղարյունությամբ, ասես թե ոչինչ չէր պատահել։
Վերջ ի վերջո գյուղացին այնուհանդերձ արձակեց տղին և թույլ տվեց, որ նա գնա իր դատավորին որոնի, որպեսզի վերջինս ի կատար ածի իր արտասանած դատավճիռը։ Անդրեսը հուսահատ գնաց, երդվելով որ կգտնի արի դոն Կիխոտ Լամանչեցուն և մանրամասն կպատմի նրան եղելությունը, և տերը հարկադրված կլինի հարյուրապատիկը վճարել։ Բոլոր այս սպառնալիքներով հանդերձ նա գնաց արտասվաթոր, մինչդեռ իր տերը մնաց կանգնած և լիաթոք ծիծաղում էր․ ահա՜ թե ինչպես արի դոն Կիխոտը պատժեց անարգողին։
Նույն այդ միջոցին մեր ասպետին թվում էր, որ նա գեղեցիկ և վեհ սկիզբ է դրել իր ասպետական սխրագործություններին։ Միանգամայն բավարարված տեղի ունեցածով և ծայր աստիճան գոհ ինքն իրենով՝ նա շարունակում էր գնալ դեպի իր գյուղը, կիսձայն կիսաձայն ասելով․
― Օ՜, գեղեցիկ Դուլսինեա Տոբոսցի, ճշմարտապես դու կարող ես քեզ բոլոր աշխարհիս երեսին ապրող կանանցից երջանկագույնը համարել, օ՜, գեղեցիկդ գեղեցիկներից։ Որովհետև բախտը տվել է քեզ հրամայել, որպես ստրուկի, որ հլու է քո կամքին և քո ցանկություններին, այնպիսի մի խիզախ և հռչակավոր ասպետի, որպիսին ցույց տվեց ինքն իրեն և ցույց է տալու դոն Կիխոտ Լամանչեցին։ Արար աշխարհը գիտի, որ նա երեկ կարգվեց ասպետ, իսկ այսօր արդեն այնպիսի անարգանքի և անարդարության համար վրեժ առավ, որ դեռևս չի հնարել չարամտությունը և չի կատարել խստասրտությունը, որովհետև նա այսօր խլեց պատվազուրկ չարագործի ձեռքից խարազանը, որ առանց որևէ պատճառի գանակոծում էր թույլ պատանուն։
― Մի՛ք փախչի, վախկոտներ, անպիտաններ, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։
Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է վիրավորանքներ թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց՝ ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր֊կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած նրա զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղն ավարտել, մինչև որ չսպառեց իր ցասումի որղջ ողջ պաշարը։ Նիզակի կտորները, մեկը մյուսի ետևից վերցնելով նա կոտրում էր՝ հարվածելով գետնին փռված, թշվառական ասպետի մեջքին, որը չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, որոնց նա ավազակների տեղ էր դնում։
Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։
==Գլուխ V==
Որ շարունակում է մեր ասպետի ձախորդությունների պատմութմունը։պատմությունը
Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․
<poem>
Արի՛, ցավս բաժանիր,
Ո՜հ, իմ տիկին փափկասուն,
Կամ թե ինձ չես ափսոսում։
Շարունակելով այս երգը՝ նա հասավ հետևայլ հետևյալ տողերին․
Մանտուանի դու իշխան,
― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։
― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործոըթյուններսխրագործություններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։
Գյուղացին դրան պատասխանեց․
― Բոլորդ էլ համբերեցեք, իմ երիվարի երեսից ես ծանր վիրավորված եմ։ Ինձ տարեք դրեք անկողնի մեջ և, եթե հնարավոր է, կանչեցեք իմաստուն Ուրգանդային, որպեսզի նա կապի ու բուժի իմ վերքերը։
― Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք, ― բացականչեց տնտեսուհին։ ― Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր սինյորի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք ձեզ բժշկել և առանց այդ Ուրգանդայի։<ref>Որգանդա Ուրգանդա ― անթարգմանելի բառախաղ՝ urgada կնշանակե «Ժիր, գործունակ կին (մղորդ)։ Դոն Կիխոտի անկիրթ տնտեսուհին այսպես է աղավաղում կախարդուհի Ուրգանդայի անունը։</ref> Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այն ասպետական գրքերը, ահա՛ թե նրանք ձերդ ողորմածությանը որտեղ հասցրին։
Ապա նրանք դոն Կիխոտին տարան֊դրեցին անկողին և ուզում էին կապել նրա վերքերը, սակայն ոչ մի վերք չկար։ Նա բացատրեց, որ պարզապես ցավել է, որովհետև իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետին մարտի ամենաթեժ պահին տասը հսկաների դեմ․ ավելի հանդուգն և կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։
― Պա֊պա֊պա, ― ընդհատեց քահանան, ― մեզանում հսկաներ են երևան եկել։ Երդվում եմ Մադոննայով, վաղն ևեթ, արևը դեռ մայր չմտած, նրանք բոլորը այրված կլինեն։
Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրցավ ամրացավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։
==Գլուխ VI==
― Ապա վերցրեք, պարոն լիցենցիատ, ― ասաց նա, ― և ցողեցեք սենյակը, թե չէ մեկն ու մեկը այն անիծյալ կախարդներից, որոնցով այդ գրքերը լիքն են, դուրս կպրծնի և կկախարդի մեզ և վրեժը կհանի, որ մենք ուզում ենք նրանց ջինսը խայտառակել և ջնջել աշխարհիս երեսից։
Տնտեսուհու պարզամտությունն ստիպեց լիցենցիատին խնդալ, և նա խնդրեց, որ դալլաքը գրեքերը գրքերը մեկը մյուսի ետևից տա իրեն, որպեսզի ինքը պարզի, թե նրանց մեջ ինչից է խոսվում, չէ՞ որ կարող է պատահել, որ նրանցից մի քանիսը արժանի չլինեն մահապատժի կրակի միջոցով։
― Չէ, չէ, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― պետք չէ նայել նրանցից և ոչ մեկին, նրանք բոլորն էլ մեր ցավին մեղապարտ են։ Ամենից լավը կլինի, եթե մենք լուսամուտից դուրս թափենք բակը, մի կույտ անենք և վառենք, կամ թե ասենք անասնաբակը ու այնտեղ խարույկ վառենք՝ այնտեղից ծուխը մեզ անհանգիստ չի անի։
Այդ միջոցին թեթև քամի բարձրացավ և ահագին թևերն սկսեցին պտտվել։ Նկատելով այդ՝ դոն Կիխոտը շարունակեց․
― Եթե դուք ավելի շատ ձերներ ձեռներ ունենայիք, քան ինքը՝ հսկա Բրիայերը և դուք թափահարեիք նրանք, դարձյալ չէիք կարող խուսափել հատուցումից։
Այս ասելով և հոգին տիկին Դուլսինեային պահ տալով, խնդրելով նրա օգնությունը վտանգավոր վայրկյանին՝ նա՝ ծածկված վահանի ետևը, նիզակը ճոճելով, բաց թողեց Ռոսինանտի գլուխը, հարձակվեց մերձագույն քամաղացի վրա և նիզակը խրեց նրա թևը։ Այդ րոպեին քամին թափով պտույտ տվեց թևը և թևը փշուր֊փշուր անելով նիզակը, քաշեց իր ետևից և՛ ձիուն, և՛ ձիավորին, որոնք ամենաթշվառական վիճակում դեն թռան բավական հեռու տեղ։ Սանչոն իր էշի ողջ արագությամբ շտապեց իր տիրոջը օգնության և մոտենալով համոզվեց, որ տերը ի վիճակի չէ տեղից շարժվելու՝ այնքան ուժգին էր նա Ռոսինանտի հետ գետին տապալվել։
― Խոստանում եմ, ― ասաց Սանչոն, ― կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրը։
Այսպես խոսակցելով, նրանք ճամփին հանդիպեցին ս․ Բենիտոյի ուխտի երկու վարդապետների, որոնք ուղտերի չափ բարձր ջորիներ էին հեծել, ճամբորդական ակնողներ էին դրել աչքերին և գլխներին ամպհովանի բռնել․ նրանց ետևից ընթանում էր մի կառք, շրջապատված չորս թե հինգ ձիավորներով և երկու ջորեպանով, որոնք ոտով էին գնում։ Ինչպես հետագայում պարզվեց, կառքով ինչ֊որ բիսկայեցի տիկին էր գնում, որ ուղևորվում էր Սևիլիա, որտեղ գտնվում էր նրա ամսուսինըամուսինը, որ շատ պատվավոր պաշտոն ստանալով պիտի Ամերիկա մեկներ։ Վարդապետները, թեև նույն ճամփով էին գնում, ինչ որ տիկինը, բայց անկախ էին ճամբորդում։ Դոն Կիխոտը նրանց տեսավ թե չէ, ասաց իր զինակրին․
― Կամ ես մոլորվում եմ, կամ մեզ այնպիսի նշանավոր արկած է սպասում, որպիսին դեռևս ոչ ոք չի տեսել, որովհետև սև կերպարանքները, որ երևում են, անկասկած կախարդներ են, որ փախցրել են ինչ֊որ իշխանուհի և տանում են կառքով։ Ես պիտի բոլոր ուժերս լարեմ, որպեսզի այս չար գոծը խափանեմ։
Այս խոսքերով նա առաջ անցավ, ճամփի մեջտեղում, որտեղից պիտի անցնեին վարդապետները, կանգ առավ և երբ որ նրանք այնքան մոտեցան, որ նրա հաշվով կարող էին լսել իր խոսքերը, բարձրաձայն աղաղակեց․
― Ո՜հ դուք, դժոխքի նենգամիտ սերունդ, իսկույն ևեթ ազատեցեք ազնիվ իշխանուհուներինիշխանուհիներին, որոնց դուք բռնի տանում եք կառքով, թե չէ պատրաստվեցեք շուտափույթ մահվան՝ որպես արժանի պատիժ ձեր չարագործության։
Վարդապետները ջորիների սանձերը քաշեցին և կանգ առան, զարմացած դոն Կիխոտի թե՛ տեսքից, թե՛ խոսքից, և այսպսի այսպիսի պատասխան տվին․
― Սինյոր ասպետ, մենք բնավ դժոխքի նենգամիտ սերունդ չենք, այլ ս․ Բենիտոյի ուխտի միաբաններ։ Մենք ճամփորդում ենք մեր գործերով և բան չգիտենք այս կառքով իշխանուհիներ փախցնելու մասին։
Իսկ դոն Կիխոտը, ինչպես արդեն ասացինք, սկսեց զրուցել կառքում նստած տիկնոջ հետ։
― Ձեր գեղեցկությունը, տիրուհիդ իմ, ― ասում էր նա, ― ազատ է հիմա տրամադրել իր անձով, որպես կամենա, որովհետև ձեզ փախցնողների հանդգնությունը կաշկանդված է արդեն իմ բազկի զորությամբ։ Եվ որպեսզի ձեզ վիշտ չպատճառի ձեր փրկչի անունը չիմանալը, ես կասեմ, որ իմ անունը դոն Կիխոտ Լամանչեցի է։ Ես թափառական ասպետ եմ, արկածախնդիր գերված գեղանի և աննման տիրուհի Դուլսինեա Տոբոսցով։ Իբրև վարձ այն ծառայության համար, որ ես հիմա ձեզ մատուցեցի, ես ձեզնից միյան միայն մեկ բան կխնդրեմ՝ գնացեք Տոբոս, ներկայացեք իմ կողմից իմ սրտի տիրուհուն և ասացեք նրան, որ ես ձեզ ազատություն շնորհեցի։
Կառքն ուղեկցող ձիապաններից մեկը, բիսկայեցի, ուշադրությամբ լսում էր դոն Կիխոտի խոսքերը։ Տեսնելով, որ նա չի ուզում թողնի կառքն առաջ ընթանա և պահանջում է, որ նրանք բոլորն էլ անմիջապես ետ գնան Տոբոս, մոտեցավ նրան և բռնելով նրա նիզակը, Կաստիլիայի վատ լեզվով և ավելի վատթար բիսկայերեն այսպես խոսեց․
― Գնա բանի՛դ, ասպետ, ոչ բարով երթաս։ Երդվում եմ արարիչ Աստուծով, կառքը բաց թող, թե չէ բիսկայացի չեմ լինի, թե որ քեզ տեղն ու տեղը չսպանեմ։<ref>Բնագրում բիսկայացին շարունակ աղավաղում է իսպանական լեզուն և աղճատում առածներ։ Հետևյալ բառակապակցության մեջ նա ուզում է ասել «տեսնե՛նք, թե կատուն ոնց պիտի լողա ջրի մեջ», այսինքն՝ «տեսնենք ինչպես պիտի իմ հախից գաս»։</ref>
Դոն Կիխոտը նրա լեզուն շատ լավ հասկացավ և մեծ արժանապատվությամբ պատասխանեց․
Այս հանգամանքը ինձ ծայր աստիճան վշտացրեց և այն հաճույքին, որ ես ստացա կարճատև ընթերցանությունից, հաջորդեց տհաճություն, երբ որ միտք արի, թե ի՜նչ դժվարին ուղի է սպասում ինձ, որպեսզի գտնեմ այդ հետաքրքրաշարժ պատմության պակաս և, ինչպես կարծում էի, շատ ստվար մասը։ Սակայն ինձ անհնար ու բոլոր կանոններին հակառակ էր թվում, որ այդքան արի մի ասպետ չունենար գիտնական մի մարդ, որ իր վրա վերցներ այդպիսի չտեսնված սխրագործությունների նկարագրությունը․ մի բան, որ չի պակասել թափառական ասպետներից և ոչ մեկին, կամ, ինչպես ասում են, արկածների ետևից ընկածներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունեցել է մեկ կամ երկու իմաստուն ծերունի, որ ոչ միայն նկարագրել են նրանց սխրագործությունները, այլև նրանցից չեն վրիպել նրանց ամենաանշան և ամենագաղտնի մտքերը և նրանց մանկական չարաճճիությունները։ Հո չէ՜ր կարող այսքան մի արի ասպետ չունենալ այն, ինչ որ առատ ունեին Պլատիրն ու նրա նմանները։ Ուստի, ես չէի կարողանում հարկադրել ինքս ինձ հավատալու, որ այդպիսի գերազանց պատմություն մնացած լիներ հատված և հաշմանդամացած և ողջ մեղքը նենգ ժամանակի վրա էի գցում, որը աշխարհիս ամեն ինչը կլանում ու ոչնչացնում է։ Անշուշտ, մտածում էի ես, ժամանակը կամ ոչնչացրել է այդ պատմությունը, կամ թաքցրել մեզնից։
Մյուս կողմից, մտաբերելով, որ դոն Կիխոտի գրքերի միջև այնպիսի արդիական երկեր կային, ինչպես Միջոց խանդի դեմ կամ Հենարեսի Նիմֆերն ու հովիվները, ես ենթադրում էի, որ նրա պատմությունն էլ չպետք է շատ հին լինի և որ եթե ոչ ոք գրի առած էլ չլինի, այնուամենայնիվ, նրա հայրենի ավանի և շրջակայքի բնակիչների հիշողության մեջ պետք է որ այդ պատմությունը մնացած լինի։ Այդ մտքերն ինձ շփոթեցնում էին և հրահրում իմ տենչը մեր փառապանծ իսպանացի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և հրաշքների մասին իմանալ զուտ ճշմարտությունը։ Չէ՞ որ նա Լամանչի ասպետության լուսատուն և հայելին էր, առաջինը, որ մեր դարում և մեր աղետավոր ժամանակում նվիրեց իրեն թափառական ասպետության դժվարին գործին, վրեժ լուծելով վիրավորողներից, օգնելով այրիներին և պաշտպանելով կույսերին։ Խոսքս այն կույսերի մասին է, որ հին ժամանակ մտրակը ձեռքին յորդա յորղա ձի հեծած, իրենց կուսության բեռը ուսերին, չափում էին սար ու ձորեր։ Եվ եթե որևէ շրջմոլիկ, սրիկայի մեկը կամ հրեշավոր մի հսկա չէր բռնաբարում նրանց, ապա ութսունամյա մոլորումներից հետո, բոլոր այդ ժամանակվա ընթացքում տանիքի տակ և ոչ մի գիշեր չքնած, գերեզման էին իջնում նույնքան կույս, որքան նրանց ծնող մայրը։ Այս և շատ ուրիշ հիմունքներով ես պնդում եմ, որ մեր արի դոն Կիխոտը արժանի է հավերժական և երջանկահիշատակ գովասանքի, ասենք ի՛նձ էլ վատ չէր լինի գովել այն աշխատանքի և ջանասիրության համար, որ թափել եմ այս հաճելի պատմության վերջավորության որոնումներում։ Թեև ես հավատացած եմ, որ եթե երկինքն ու բախտն ինձ օգնած չլինեին, աշխարհս զուրկ կմնար զվարճալիք ու բովանդակությունից, որ այժմ, գրեթե երկու ժամի ընթացքում կարող է վայելել յուրաքանչյուր ոք, ով ուշի֊ուշով կարդա այս պատմությունը։ Իսկ այդ վերջավորությունը ես ահա թե ինչպես գտա։
Մի անգամ Տոլեդոյում դուրս եկա Ալկանա փողոցը և պատահաբար տեսա մի տղա, որ մի մետաքսավաճառի առաջարկում էր գնել հին տետրակներ ու թղթեր։ Իսկ որովհետև ես ընթերցանության սիրահար եմ և անգամ փողոցում ընկած թղթի կտորներն եմ կարդում, ապա իմ բնական հակումից դրդված՝ ես վերցրի տղայի ծախու տետրակներից մեկը և տեսա, որ գրված է արաբական գրերով։ Թեև ես գիտեյիգիտեի, որ արաբերեն է գրած, այնուհանդերձ կարդալ չէի կարող։ Եվ ահա սկսեցի որոնել որևէ մորիսկ, որ նրանից խնդրեմ կարդա։ Նման թարգմանիչ գտնելը այնքան էլ դժվար բան չէր մի վայրում, որտեղ կգտնվեին թարգմանիչներ ուրիշ լեզուներից էլ, սրանից ավելի լավ և ավելի հին։ Շուտով բախտը ինձ դեմ արեց այդպիսի մեկին, որ իմանալով, թե ինձ ինչ է հարկավոր, վերցրեց ձեռքիցս տետրակը, բաց արեց մեջտեղը, մի քիչ կարդաց և սկսեց ծիծաղել։ Ես հարցրի նրանից, թե ինչի վրա է ծիծաղում և նա պատասխանեց, թե մի նախադասության վրա, որ գրված է լուսանցքի վրա՝ որպես ծանոթություն։ Ես խնդրեցի նրանից, որ թարգմանի և նա, շարունակելով ծիծաղը, ասաց․
Այստեղ, լուսանցքի վրա, ինչպես ես նոր ասացի, գրված է հետևյալը՝ «Այս Դուլսինեա Տոբոսցին, որ այնքան հաճախ հիշատակվում է ներկա պատմության մեջ, ըստ լուրերի, խոզի միսը աղ դնելու մեջ այնպիսի վարպետ էր, որ ողջ Լամանչում նրա նման կին չկար»։
Տեր Աստված, կգտնվի՞ այնպիսի մարդ, որ կարողանար արժանավոր կերպով նկարագրել կատաղությունը, որով լցվեց մեր Լամանչեցու սիրտը, երբ որ նա տեսավ, թե ինչ օրի գցեցին իրեն։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ դոն Կիխոտը նորից կանգնեց ասպանդակների վրա, ավելի ուժգին երկու ձեռքով սեղմեց թուրը և այնպիսի կատաղությամբ հարվածեց բիսկայեցու բարձին ու գլխին, որ հակառակորդին, չնայած որ լավ ծածկված էր, թվաց, թե նրան մի ամբողջ սար է ճզմել։ Նրա քթից, բերնից ու ականջներից արյուն թափվեց, նա երերաց և անշուշտ վայր կընկներ գետին, եթե իր ջորու պարանոցը բռնած չլիներ։ Չնայած դրան, այնուամենայնիվ, նրա ոտները դուրս սլքեցին ասպանդակներից, ձեռները կախ ընկան, իսկ ջորին, վախեցած այս սարսափելի հարվածից, սլացավ դաշտը քացի տալով և վերջ ի վերջո հեծածին գետնին գցեց։
Դոն Կիխոտը նայում էր այդ ամենին խորին հանգստությամբ, իսկ երբ որ բիսկայեցին վայր ընկավ, նա ձիուց ցած թռավ, թեթև վազեց նրա մոտը և թրի ծայրը նրա երկու աչքերի մեջտեղը դնելով՝ հրամայցհրամայեց, որ անձնատուր լինի, սպառնալով, որ հակառակ դեպքում նրա գլուխը կկտրի։ Բիսկայեցին այն աստիճան շշմած էր, որ չկարողացավ մի խոսք արտասանել, ցասումն այնքան էր կուրացրել դոն Կիխոտին, որ նրա բանն անշուշտ շատ վատ կլիներ, եթե կառքի տիկինները, որոնք հևիհև հետևում էին մենամարտությանը, չմոտենային մեր ասպետին և թախանձագին չխնդրեին, որ իբրև ողորմություն իրենց շնորհվի իրենց ծառայի կյանքը։ Դոն Կիխոտը ի պատասխան, ծանր ու մեծ արժանապատվությամբ ասաց․
― Իհարկե, գեղեցիկ տիկիններ, ես մեծ ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը։ Բայց ես մեկ պայման կդնեմ՝ այս ասպետը պիտի խոստանա ինձ, որ կերթա Տոբոսո կոչվող գյուղը, կներկայանա իմ անունից աննման տիրուհի Դուլսինեային, որը կտնօրինի նրա բախտը, ինչպես կամենա։
― Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժաններում կարող են քո գլուխը ջարդել կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղը ուրիշ բան չես շահի։ Համբերի՛ր մի քիչ, մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն նահանգապետ կարգել, այլև ավելի բարձր բան անելու։
Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու նրա ռազմական կապայի փեշը և օգնեց որ հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ իր էշի վրա և գնաց իր տիրոջ ետևից։ Կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով դոն Կիխոտը արագ քայլերով մտավ անտառը, որ հեռու չէր։ Սանչոն լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա՝ հետևելով տիրոջը։ Սակայն Ռոսինանտն այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված էր ձայն տալ տիրոջը, որ սպասի իրեն։ Նրա ձայնն առենոլվ առնելով դոն Կիխոտը Ռոսինանտի սանձը քաշեց, մինչև որ հասավ իր հոգնած զինակիրն ու ասաց․
― Թվում է ինձ, տեր, որ մենք խելացի վարված կլինեինք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնքան ցավալի վիճակի մեջ մնաց, որ զարմանալի չի լինի, եթե այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադ<ref>Santa Hermandat ― (բառացի՝ «սուրբ եղբայրություն»), այդպես էր կոչվում պահնորդական այն հատուկ կորպուսը, որը հիմնված էր Հյուսիսային Իսպանիայում XV դարում՝ գլխավորպես անկարգություններ անող ֆեոդալների, իսկ այնուհետև ավազակների և հանցագործենրտի դեմ պայքարելու համար։</ref> հասցեն և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստացրին, Աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, մինչև որ այնտեղից դուրս գանք։
― Այդ բալասանի բաղադրությունը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մտքումս պահել եմ։ Որ ունեցար՝ կարող ես ո՛չ մահից վախենալ, ո՛չ էլ վերքից մեռնելու երկյուղ ունենալ։ Ես կպատրաստեմ և կտամ քեզ, իսկ դու, որ տեսնես, թե կռվի միջոցին ինձ կտրել երկու կես են արել (մի բան, որ մեր գործերում հաճախ լինում է), զգուշությամբ կբարձրացնես այն կեսը, որ վայր է ընկել գետին և առաջ, քան արյունը լերդանա, կդնես այն կեսի վրա, որ մնացել է թամքի վրա՝ աշխատելով, որ երկու կեսերը խնամքով և ճիշտ իրար բերես։ Ապա թե ասածս բալասանից երկու կաթիլ կտաս, որ խմեմ, և կտեսնես, որ ես կլինեմ ողջ և առողջ, կարմիր խնձորի պես։
― Քանի որ այդպես է, ― ասաց ԱանչոնՍանչոն, ― ես իսկույն ևեթ հրաժարվում եմ ինձ խոստացված կղզու վրա նահանգապետությունից և իմ մեծ ու հավատարիմ ծառայության համար ձեզնից մեկ բան եմ խնդրում՝ տվեք ինձ, ձերդ ողորմածություն, այդ զարմանահրաշ հեղուկի բաղադրատոմսը։ Ես հաստատ հավատացած եմ, որ աշխարհիս երեսին ամենուրեք նրա մեկ ունցիան երկու ռեալից ավելի թանկ կծախվի, իսկ ինձ ավելին պետք չէ՝ կյանքիս մնացորդն ազնիվ ու հանգիստ ապրելու համար։ Ասենք, նախապես պետք է պարզել, թե ինչ կնստի նրա պատրաստելը։
― Երեք ռեալով կարելի երեք ասումբրա<ref>Հեղուկների մի չափ, որը երկու լիտրից մի քիչ ավելի է։</ref> պատրաստել, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Ձերդ ողորմածություն, սինյոր դոն Կիխոտ, միտք արեք ապա, չէ՞ որ եթե այն ասպետը կատարել է ձեր հրամանն ու գնացել է ներկայանալու իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, ապա ուրեմն նա իր պարտքը կատարել է և արժանի չէ նոր պատժի, քանի որ նոր հանցանք չի գործել։
― Դու այդ ճիշտ նկատեցիր և ասացիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի ես ետ եմ վերցնում իմ երդման այն մասը, որ վերաբերում է այդ ասպետից վրեժ առնելուն։ Սակայն ես դարձյալ երդվում եմ և հաստատում երդումս այնպիսի կյանք վարելու, որ ասում էի, մինչև որ ուժով որևէ ասպետից սաղավարտ չխլեմ, որ իր որակով իմիս հավասար լինի։ Եվ մի մտածիր, ԱանչոՍանչո, որ իմ խոսքերը, որպես դարմանի ծուխ, քամին կտանի, քանի որ իմ առջև մեծ նմուշներ են կանգնած։ Չէ՞ որ նույնը, բառացի նույնը պատահեց Մամբրինոյի սաղավարտին, որ այնքան թանկ նստեց Սակրիպանտեին։
― Տեր իմ, ձերդ ողորմածություն, գրողը տանի այդ տեսակ երդումները, ― վրա բերեց Սանչոն։ ― Նրանք առողջության համար վնասակար են և ձեռնտու չեն խղճին։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե դիցուք բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի, ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագներիդ քնեք, գյուղերում չգիշերեք և ձեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկեք, որ հիշատակել է այդ խելքը կորցրած մարկիզ Մանտուանացին, ինչ է թե ձերդ ողորմածությունը կամենում է, նրա երդումը վերակենդանացնել։ Լավ մտածեցեք, ձերդ ողորմածություն, չէ՞ որ բոլոր այս ճամփաներով երթևեկում են լոկ զինված ջորեպաններ, ձիապաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել նրա մասին։
― Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատիվների, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և ինձ հավասար լինես՝ քո տիրոջը և բնական սինյորին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։
― Խորին շնորհակալություն, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ահա՛ թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած և մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ, եթե շիտակն ասել թույլ տաք, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և ծռմռվելու շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկարդված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ հազդ ու փռշոցդ փռշտոցդ գալիս է և չանել շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես ծառայի և թափառական ասպետի աշխատակցի, քանի որ ես ձեր ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի շահավետ և օգտավետ մի բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ և շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և հավիտյան։
― Չնայած դրան, դու դարձյալ նստիր, որովհետև նրան, ով որ խոնարհեցնում է իրեն, Աստված բարձրացնում է։
Հազիվ հովիվն ասաց այս խոսքերը, որ նրանց ականջին հասավ ռաբլեի ձայնը, իսկ շուտով ինքը երաժիշտն էլ երևան եկավ, մոտ քսաներկու տարեկան մի երիտասարդ՝ շատ դուրեկան արտաքինով։ Նրանից հարցրին՝ ընթրե՞լ է նա, թե՞ ոչ, երբ նա դրական պատասխան տվեց, այն հովիվը, որ նրան գովաբանում էր ասաց․
― Դե որ այդպես է, Անտոնիո, մեր խաթեր համար մի բան երգիր։ Թող սինյորը, որ այսօր մեր հյուրն է, տեսնի, թե լեռներում էլ, անտառներում էլ պատահում են մարդիկ, որոնց խելքը երաժշտությունից բան է կտրում։ Մենք նրան արդեն քո ընդունակությունների մասին հաղորդել ենք, դե՛ հայտաբերի՛ր և համոզիր նրան, որ մենք ճիշտ ենք ասել։ Ուստի, քո որևըարևը, խնդրում եմ նստես և քո սիրուհու պատվին երգ ասես, որ քո քահանա հորեղբայրն է հորինել, և որ մեր գյուղում բոլորին այնքան դուր եկավ։<poem>
Սիրում ես ինձ, ես այդ գիտեմ,
Թեև երբեք ինձ այդ մասին
― Այդ գիտությունը կոչվում է ասղագիտություն, ― ասաց դոն Կիխոտը։
― Չգիտեմ, թե ինչպես է կոչվում, ― պատասխանեց Պեդրոն, ― սակայն գիտեմ, որ նա այդ ամենը գիտեր և դեռ ավելին։ Վերջապես նրա՝ Սալամանկայից գալուց հազիվ մի քանի ամիս էր անցել, որ մի գեղեցիկ օր հանկարծ նա դեն գցեց իր երկարափեշ ուսանողական զգեստը և հանդես եկավ մեր մեջ հովվի հագուստով՝ ոչխարի մորթից և ցուպը ձեռքին, իսկ նրա հետ հովվի հագուստ էր հագել նաև նրա հավատարիմ բաեկամ Ամբրոսիոն՝ նրա դասընկերը։ Ես մոռացա ասեմ ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն լավ երգ հյուսող էր և հորինում էր ավետիսներ, որ երգվում էին ծննդյան գիշերը և սրբազան ներկայացումներ, որ մեր գյուղական երիտասարդությունը խաղում էր մարմնո և արյան օրին, և բոլորն ասում են, որ շատ գեղեցիկ էին։ Երբ որ այդ երկու ուսանողներն այդպես անսպասելի հովվի հագուստ հագան, բոլորը գյուղում զարմացած մնացին և այդքան անսովոր կերպարանափոխության պատճառը ոչ մի կերպ չէին կարողանում գուշակել։ Իսկ այդ միջոցին մեռավ մեր Խրիզոստոմոյի հայրը, և նա ժառանգեց մեծ կարողություն՝ շարժական և անշարժ, նմանապես մեծ քանակությամբ եղջյուրավոր և մանր անասուններ և փողի մի խոշոր գումար։ Այդ ամենը հասավ նրան և ճիշտն ասած, նա միանգամայն արժանի էր դրան, որովհետև լավ ընկեր էր, լավ մարդկանց բարեկամ և ղալամով քաշած գեղեցկության տեր։ Ապա իմացվեց, որ նա հագուստը փոխել և այս ամայի վայրերն է հեռացել հովվուհի Մարսելայի ետևից ընկնելու համար, որովհետև խեզճ խեղճ հանգուցյալը՝ Խրիզոստոմը, սիրահարված էր նրա վրա։ Հիմա ես կպատմեմ ձեզ, որ դուք իմանաք, թե ով է այս աղջիկը։ Գուցե, թերևս առանց գուցեի, դուք ձեր օրում նման բան լսած չլինեք, անգամ եթե Սառնայից<ref>Սառնա ― անթարգմանելի բառախաղ․ սառնա նշանակում է քոս։</ref> ավելի տարիքավոր լինեք։
― Սառա կասեն, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը՝ չկարողանալով համբերել, որ հովիվը այդքան աղճատում է բառերը։
― Ներեցեք, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես ձեզ ընդհատեցի, որովհետև սառնայի և Սառայի միջև մեծ տարբերություն կա։ Բայց դուք շատ լավ պատասխանեցիք ինձ, թե սառնան ավելի երկար է քաշում, քան Սառայի կյանքը։ Շարունակեցեք ձեր պատմությունը, ես այլևս ձեզ չեմ ընդհատի։
― Այն էի ասում, սիրելի սինյոր, ― ասաց հովիվը, ― ես շարունակում եմ։ Մեր գյուղում մի գյուղացի կար, Խրիզոստոմոյի հորից էլ հարուստ և նրան կոչում էին Գիլլյերմո, որին բացի բազում հարստությունից, Աստված մի աղջիկ էր տվել, որի մայրը, ― մեր ողջ շրջանում պատվելի մի կին, ― վաղճանվեց ծննդաբերության միջոցին։ Ոնց որ հիմա տեսնում եմ նրա դեմքը։ ― Մեկ կողմից լույս էր տալիս արևի պես, իսկ մյուս կողմից՝ լուսնի։ Իսկ գլխավորը՝ բարի տնտեսուհի էր և սիրում էր աղքատներին, այնպես որ ես կարծում եմ՝ հիմա նրա հոգին տեր Աստծո մոտ երանության մեջ է։ Այսքան բարի կնոջ մահից հետո նրա ամուսին Գիլլյերմոն դարդամահ եղավ, և մնաց նրա աղջիկը՝ դեռատի և հարուստ Մարսելան, իր հորեղբոր խնամքին, քահանայի, որ մեր գյուղում կալված ունի։ Աղջիկը մեծանում էր այնքան սիրուն, որ մենք բոլորս ակամա հիշում էինք նրա գեղեցկուհի մորը, իսկ ոմանք անգամ ենթադրում էին, որ ժամանակի ընթացքում աղջիկը կգերազանցի։ Ահա այսպես, երբ որ լրացավ նրա տանսչորս թե տասնհինգ տարին, չէր կարելի նրա վրա նայել առանց օրհնելու Աստծուն, որ նրան ասքան այսքան չքնաղ է ստեղծել, և մեր ջահելների մեծ մասը մահացու սիրահարված էր նրա վրա։ Իսկ հորեղբայրը նրան փականքի տակ էր պահում մեծ խստությամբ։ Այնուամենայնիվ, նրա մեծ գեղեցկության և խոշոր հարստության համբավը տարածվեց ոչ միայն մեր գյուղում, այլև շատ մղոն հեռու շուրջը և լավագույն փեսացուները ամեն կողմից գալիս էին խնդրելու, աղաչելու, պաղատելու հորեղբորից, որ նրան մարդու տա։ Սա էլ, իբրև իսկական բարի քրիստոնյա, թեև հակառակ չէր նրան մարդու տալու, երբ որ նա հասակն առավ, այնուամենայնիվ, չէր ուզում այդ՝ հակառակ նրա կամքի արած լինել, թեև, իհարկե, նրա համար չէր հետաձգում այդ ամուսնությունը, որ եկամուտ ու շահի մասին էր մտածում, որ նա քաղում էր աղջկա կարողությունից խնամակալության հետևանքով։ Հավատացեք ինձ, դրա մասին հաճախ խոսք էր լինում մեր քեֆերի ժամանակ, և գովում էինք բարի քահանային։ Իսկ պետք է ձեզ ասեմ, թափառական սինյոր, որ մեր գյուղորայքում ամենքի նկատմամբ սրտացավ են և ում ասես կարող են չարախոսել։ Եվ հավատացած եղեք, ինչպես հավատացած եմ ես, որ եթե ծխականները, մանավանդ գյուղի ծխականները, լավ են արտահայտվում որևէ հոգևոր անձի մասին, ապա դա կնշանակի, որ նա միանգամայն արժանի է դրան։
― Միանգամայն ճիշտ է, ― նկատեց դոն Կիխոտը, ― դե շարունակեցեք, ձեր պատմությունը շատ լավն է, և դուք, բարի Պեդրո, հիանալի պատմում եք։
― Միայն թե Աստծու կամքը լինի, դա է գլխավորը։ Էհ, հետո այսպես է եղել։ Թեև հորեղբայրը իր եղբոր աղջկան բազմաթիվ փեսացուներ է առաջարկած եղել, մանրամասն թվելով յուրաքանչյուրի արժանիքները, ով որ կամեցել է նրա հետ ամուսնանալ և խնդրելիս է եղել ընտրություն անել նրանցից ըստ իր ճաշակի, նա բոլոր առաջարկներին ի պատասխան ասելիս է եղել, որ առայժմ մարդու գնալու ցանկություն չունի, որ ինքը դեռ շատ երիտասարդ է և իրեն ընդունակ չի համարում ամուսնության ծանր լուծը կրելու։ Նրա առարկությունները ճիշտ էին թվում, և հորեղբայրը նրան հանգիստ թողեց, սպասելով, որ նա մեծանա և վերջապես ըստ իր ճաշակի ամուսին ընտրի, քանի որ ինքն էր հայտարարել, և միանգամայն արդարացի, որ ծնողները չպետք է իրենց զավակների բախտը տնօրինեն հակառակ նրանց կամքի։ Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի, հանկարծակի կերպով, քմահաճ Մարսելան, մի գեղեցիկ օր հովվուհի է դառնում։ Թեև նրա հորեղբայրը և բոլոր համագյուղացիները ետ էին պահում նրան, նա ականջ չդրեց և մեր գյուղի մյուս հովվուհիների հետ գնաց հանդը իր սեփական հոտը արածացնելու համար։ Իսկ երբ որ նա ներկայացավ բոլորի առջև, և բոլորն էլ վերջապես տեսան նրա գեղեցկությունը, բազմաթիվ հարուստ երիտասարդներ՝ հիդալգո և գյուղացի, Աստված վկա, չեմ էլ կարողանա նրանց բոլորի անունը տալ, Խրիզոստոմոյի պես հագնվեցին և գնացին թափառելու աղջկա հետ՝ ձգտելով ձեռք բերել նրա բարեհայեցողությունը։ Ես արդեն ասացի ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն էլ նրանցից մեկն էր, որի մասին պատմում են, թե նա ոչ թե սիրում էր աղջկան, այլ ուղղակի պաշտում։ Եվ չկարծեք, թե եթե Մարսելան ազատ և արձակ կյանք էր ընտրել, որ ոչ մի ճնշում չի ճանաչում, ապա դա նշանակում էր, որ նրա պատիվն ու առաքինությունը դրանից կարող էին տուժել։ Ընդհակառակը՝ նա այնքան արթուն պահպանում էր իր պատիվը, որ իրեն ծառայողներից և իր սերը հայցողներից և ոչ մեկը չէր կարող պարծենալ, ճիշտ ասած, երևի, երբեք էլ չի կարող պարծենալ, որ աղջիկը նրան գեթ ամենափոքր հույս է տվել, որ իր ցանկությունը կբավարարվի։ Մարսելան չի խուսափում հասարակությունից և հովիվների հետ խոսակցելուց, նրանց հետ սիրալիր և բարեկամաբար է վարվում, սակայն հենց որ նրանցից մեկն ու մեկը բաց է անում իր ցանկությունը ― լինի դա օրինական և սուրբ ցանկություն ամուսնանալու նրա հետ ― աղջիկն իսկույն վանում է նրան՝ ասես թնդանոթ արձակելով։ Եվ իր այդպիսի վարմունքով նա մեր կողմերում ավելի աղետ է բերում, քան ժանտախտը, որովհետև նրա սիրալիրությունն ու գեղեցկությունը բոլոր երիտասարդներին, որ նրան հանդիպում էին, հարկադրում էին նրան սիրել և ծառայել։ Իսկ նրա արհամարհանքն ու անզգայականությունը հուսակտուր է անում նրանց, և նրանք այլ կերպ չեն կոչում նրան, բայց եթե խստասիրտ, անշնորհակալ և այլ նման անուններով, որոնցով կարելի է դատել նրա բնավորության մասին։ Եվ եթե դուք, սինյոր, մի քանի օր այստեղ մնալու լինեիք, դուք կլսեիք, թե ինչպես մեր սար ու ձորերում մերժված սիրահարների գանգատներն են հնչում, որ նրա ետևից ընկած էին։ Այստեղից ոչ հեռու մի տեղ կա, որտեղ մի երկու տասնյակ հին հաճարի է բուսնում, և մեկը չկա, որի հարթ կեղևի վրա կտրած֊գրած չլինի Մարսելայի անունը, իսկ ծառերից մի քանիսի վրա նրա անվան վերևից թագ է կտրած, կարծես թե սիրահարը այդ նշանով կամեցել է ասած լինել, թե ողջ մարդկության գեղեցկության թագը Մարսելային է պատկանում։ Մի տեղ մեկ հովիվ է ախ քաշում, մյուս տեղ մի ուրիշն է գանգատվում, այստեղ սիրո երգ է հնչում, այնտեղ՝ ցավագին մրմունջ։ Մեկ սիրահար կաղնու կամ ժայռի տակ է ողջ գիշերն անց կացնում և հարբած ու հափշտակված անուրջներով՝ մինչև ցայգալույս չի փակում աչքերը։ ՄԻ Մի ուրիշը՝ անընդհատ և առանց հանգստանալու ախ է քաշում և ամառային ամենաանտանելի ջեռ տոթին պառկած է մնում շիկացած ավազի վրա և առաքում է իր տրտունջը գթառատ երկնքին։ Իսկ չքնաղ Մարսելան ազատ և անհոգ հաղթանակում է մեկի՛ն էլ, մյուսի՛ն էլ, սրա՛նց էլ, նրա՛նց էլ։ Մենք բոլորս՝ նրան ճանաչողներս, սպասում ենք, թե երբ պիտի վերջանա նրա գոռոզությունը և ով է լինելու այն երջանիկը, որ կզսպի նրա սարսափելի բնավորությունը և կվայելի նրա արտասովոր գեղեցկությունը։ Իսկ որովհետև այն ամենը, որ ես ձեզ պատմեցի, զուտ ճշմարտություն է, ապա, թվում է ինձ, այն էլ է ճիշտ, ինչ մեր հովիվը հաղորդեց Խրիզոտոմոյի մահվան մասին։ Ուստի, խորհուրդ եմ տալիս ձեզ, սինյոր, անպատճառ վաղը եկեք թաղմանը՝ ճիշտ, արժի տեսնել, որովհետև Խրիզաստոմոն բազմաթիվ բարեկամներ ուներ։ Իսկ այն տեղը, որտեղ նա կտակել է, որ իրեն թաղեն, այստեղից հազիվ կես մղոն լինի։
― Իհարկե կերթամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և շնորհակալ եմ ձեզնից այն բավականության համար, որ պատճառեցիք ինձ այդքան հետաքրքրական պատմությամբ։
― Մի՞թե ձերդ ողորմածությունները, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― չեն կարդացել Անգլիայի ժամանակագրություններն ու պատմությունները, որոնց մեջ պատմված են Արթուր արքայի փառապանծ սխրագործությունները, որ մեր Կաստիլի բառբառով սովորաբար կոչվում է Արթուս։ Մեծ Բրիտանիայի բովանդակ թագավորության մեջ կա մի հին, շատ տարածված ավանդություն, թե այդ արքան չի մեռել, այլ դյութանքով ագռավ է դարձած եղել, և թե կգա ժամանակ, երբ նա նորից արքա կդառնա և հետ կբերի իր թագավորությունն ու գայիսոնը։ Այդ պատճառով չէ՞, որ դուք մի անգլիացի չեք գտնի, որ այն իսկ ժամանակից մինչև հիմա գեթ մի ագռավ սպանի։ Ահա այդ բարի արքայի օրոք հիմնվեց ասպետական ուխտ Ջինեվրա թագուհու վրա, միաժամանակ նրանց միջև բարեկամ ու միջնորդը եղել է ամենապատվելի տիրուհի Կինտանյոնան ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես պատմվում է դրա մասին։ Ահա թե որտեղից է ծագում հայտնի երգը, որ այնքան հաճախ երգվում է մեզանում, Իսպանիայում՝
<poem>
Երբեք այնքան քնքշորեն
Տիկինները չեն խնամել ասպետին,
― Սինյոր թափառական ասպետ, ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունն ընտրել է աշխարհիս ամենադժվարին արհեստներից մեկը, և ես հավատացած եմ, որ կարտեզյան վանականների կյանքն անգամ այդչափ դժվարին չի եղել։
― Թերևս պակաս դժվարին չէ նրանց կյանքը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն պակաս անհրաժեշտ է մարդկության համար ― ձեռքս կտամ կտրեն, թե սա ճիշտ չլինի։ Որովհետև, եթե ճիշտ խոսելու լինենք, ապա զինվորը, որ կատարում է իր պետի հրամանը, պակաս կարևոր գործ չի կատարում, քան ինքը պետը, որ հրաման է արձակում։ Ես ուզում եմ ասած լինել, որ վանականները խաղաղ ու հանգիստ աղոթում են առ երկինք երկրի բարօրության համար, իսկ մենք՝ զինվոր ու ասպետներս, կատար ենք ածում այն, ինչի համար որ նրանք աղոթում են՝ մենք, մեր բազկի զորությամբ և մեր սրի սուր ծայրով պաշտպանում ենք երկիրը, այն էլ ոչ թե տանիքով ծածկված, այլ բաց երկնքի տակ՝ դառնալով թիրախ, որին ամառը արևի անտանելի ճառագայթներն են հարվածում, ձմեռը ծակծկող սառնամանիքը։ Ուստի մենք աշխարհիս երեսին Աստծո ծառաներն ենք, մենք այն ձեռներն ենք, որոնց միջոցով երկրի վրա իրականանում է արդարությունը։ Եվ որովհետև ռամզկան ռազմական և հարակից այլ գործերով առանց մեծ լարվածության, քրտինքի և աշխատանքի չի կարելի պարապել, ուստի դրանից բխում է, որ այդ գործին նվիրածները, անտարակույս, աշխատում են ավելի, քան նրանք, ովքեր անխռով խաղաղության և հանգստի մեջ խնդրում են, որ Աստված ողորմի զրկանքներին։ Ես չեմ ուզում ասած լինել ― այդպիսի միտք գլխովս էլ չի կարող անցնել ― որ թափառական ասպետների գործը նույնքան սուրբ է, ինչպես փակ վանականների կյանքը։ Ես միայն այն զրկանքներից, որ պատահում է ինձ կրել, եզրափակում եմ, որ մեր գոյությունն ավելի ծանր է, աղքատիկ, մաշող, աղեքարշ, ավելի է ենթակա քաղցի, ծարավի, ոջլոտության, որովհետև անտարակույս է, որ բոլոր վաղեմի թափառական ասպետներին իրենց կյանքի ընթացքում պատահել է կրել բազմաթիվ տառապանքներ։ Իսկ եթե նրանցից մեկն ու մեկին աջողել է սեփական սրի զորությամբ կայսր դառնալ, ապա հավատացած եղեք, որ այդ քիչ քրտինք ու արյուն չի նստել։ Համ էլ, եթե այդ բարձր աստիճաններին հասնելու պահին նրանց օգնած չլինեին իմաստուններն ու կախարդները, ապա նրանք իրենց թե՛ ցանկություններում խաբված կմնային, թե՛ իրենց հույսերում հիասթափված։
― Միանգամայն համաձայնեմ ձեզ հետ, ― պատասխանեց ճամբորդը, ― սակայն թափառական ասպետների մասին բոլոր իմացածներիցս մեկ բան չեմ հավանում՝ երբ որ նրանք որևէ մեծ և վտանգավոր արկածի մեջ են նետվում, որի մեջ նրանց կյանքը ենթարկվում է ակներև վտանգի, այդ վճռական վայրկյանին նրանց գլխով երբեք չի անցնում հանձնել իրենց Աստծո ողորմածությանը, ինչպես նման վտանգի միջոցին պարտավոր է անել յուրաքանչյուր քրիստոնյա, ընդհակառակը՝ նրանք հանձնում են ինքներն իրենց տիկիններին, այն էլ այնպիսի ջերմությամբ ու ակնածությամբ, ասես թե այդ աղջիկները աստվածություն են։ Խոստովանում եմ, դրանից մի քիչ հեթանոսության հոտ է փչում։
― Նա սերում է ո՛չ թե հին հռոմեական Կուրցիոսներից, Կայերից կամ Սցիպիսներից և ո՛չ այժմյան հռովմայեցիներից՝ Կոլոննա և Օբսինի, ո՛չ կատալոնցի Մոնկադաներից և Ռեկեսեններից, նմանապես ո՛չ վալենսական Ռեբելյաներից և Վիլյանովաներից, արագոնացի Ալադոններից, Ուրրեաներից, Ֆոսսերից և Հուրրեաներից, Կաստիլցի Սերդաներից, Մանրիկեներից, Մենդոսներից և Հուսմաններից, պորտուգալացի Ալենկաստրոներից, Պալյաներից և Մենեսներից։ Նա Տաբոս Լամանչեցիների ցեղից է, որ այնքան էլ հին չէ, բայց կարող է ազնիվ սկիզբ դնել ամենաազնվական սերունդների գալիք ժամանակներում։ Եվ եթե մեկն ու մեկի խելքին փչի առարկելու ինձ, ես նրա առջև կդնեմ նույն պայմանները, որ Զերբինոն դրեց Ռոլանդի ավարի ներքո՝
<poem>
․․․Նրանց ձեռք տալու նա՛ է լոկ արժան,
Ով ռազմիկ է քաջ Ռոլանդի նման։<ref>Արիոստո, «Կատաղի Ռոլանդ», երգ XXIV, 57:</ref>
</poem>
― Թեև ես Լարեդցի Կաչոպինների<ref>Հանաքով տրված անուն ոչ ազնվատոհմ ծագում ունեցող, Ամերիկայում հարստացած մարդկանց։ Այդ մականունը մի քիչ փոխված ձևով (գապուչիններ) մինչև այժմ էլ գործ է ածվում Հարավային Ամերիկայում այն իսպանացիների նկատմամբ, որոնք այնտեղ են մեկնում հարստանալու նպատակով։</ref> ցեղից եմ սերում, ― պատասխանեց ճամփորդը, ― բայց չեմ հանդգնի նրան Տոբոս Լամանչեցիների ցեղին համեմատելու, թեև ճիշտն ասած, մինչև օրս ես եբեք այդպիսի անուն լսած չկամ։
― Դուք ասացիք, ես էլ հավատացի, որ չե՜ք լսել, ― բացականչեց դոն Կիխոտը։
― Այս մարմինը, սինյորներ, որին դուք նայում եք ցավակցությամբ, իր մեջ պահում էր մի հոգի, որին երկինքը շնորհել էր իր անհամար գանձերը։ Սա Խրիզոստոմոյի աճյունն է, որ առաջինն էր խելքով, միակը՝ քաղաքավարությամբ, աննմանը՝ ազնվությամբ, բարեկամության փյունիկը, անչափ մեծահոգին, արժանավորը առանց մեծամտության, ուրախը առանց սանձարձակության, մի խոսքով՝ առաջնագույնը բոլոր առաքինություններով, որ չունեցավ իրեն հավասարը իր դժբախտություններով։ Նա սիրում էր ― նրան ատում էին, նա աստվածացնում էր ― նրան մերժում էին։ Նա աղերսում էր գազանային սրտին, սեր հայցում մարմարե կուռքից, ընկել էր քամու ետևից, կանչում էր անապատում, ծառայում էր անսրտության մարմնացումին ― և ահա՛, ի պարգև այդ ամենի, նա մահվան ավար դարձավ ծաղիկ հասակում։ Նրան սպանեց հովվուհին, որին նա ձգտում էր անմահացնել, որպեսզի նա ապրի մարդկանց հիշողության մեջ, դրան ապացույց ձեռագրերը, որ ձեր աչքի առջև են, եթե նա հրամայած չլիներ հրին մատելու դրանք, իր մարմինը հողին հանձնելուց հետո։
― Եթե դուք այդ անելու լինեք, ― առարկեց Վիվալդոն, ― դուք ավելի դաժան ու խստասիրտ վարված կլինեք, քան ինքը տերը, որովհետև պետք չէ և կարիք չկա կատարել այն հրամանները, որ առողջ իմացականության հակառակ են։ Եվ անարդարացի կլիներ կայսր Օգոստոսը, եթե նրան թույլ տար կատարելու այն, ինչ կտակել էր աստվածային մանտուանեցին։<ref>Աստվածային մանտուանցին ― Վերգիլիոս (ծագումով Մանտուա նահանգից), ըստ ավանդության՝ կտակել է, որ այրեն իր «Էնեականի» ձեռագիրը։</ref> Ուստի, սինյոր Ամբրոսիո, հանձնեցեք հողին ձեր բարեկամի աճյունը, բայց մոռացության մի՛ք մատնի նրա գրությունները։ Որովհետև, եթե նա նեղացած հրամայել էլ է անել այդ, պետք չէ՛, որ դուք առանց դատողության կատարեք, ընդհակառակը՝ թող նրա գրություններն ապրեն և թող նրանց մեջ ապրի հավետ Մարսելայի դաժանությունը, և թող ապագայում դա բոլոր կենդանի մնացածների համար խրատ լինի, որպեսզի նման անդունդներ ընկնելուց զգուշանան և խուսափեն։ Ե՛ս էլ, իմ բոլոր ուղեկիցնե՛րն էլ գիտենք արդեն ձեր սիրահարված և հուսահատված բարեկամի պատմությունը, թե որքան խորը դուք նրան սիրելիս եք եղել և ինչպես է նա մահացել և ինչ է կտակել ձեզ մեռնելուց ։ մեռնելուց։ Այս ողբալի վեպից կարելի է հետևեցնել, թե որքան մեծ է եղել Մարսելայի խստասրտությունը, Խրիզաստոմոյի Խրիզոստոմոյի սերն ու ձեր հավատարիմ բարեկամությունը։ Ահա՛ թե ի՜նչ նպատակի են սլանում աչքերը խուփ նրանք, որոնց ուղի է ցույց տալիս սերը։ Երեկ երեկոյան մենք տեղեկացանք Խրիզոստոմոյի վախճանի մասին և որ նրա թաղումը տեղի կունենա այստեղ։ Ափսոսանքն ու հետաքրքրությունը հարկադրեցին մեզ ծռել ուղիղ ճամփից, և մենք վճռեցինք մեր աչքերով տեսնել այն, ինչի պատմությունը մեզ այնքան խղճահարեց։ Եվ ահա՛, որպես վարձատրություն մեր ցավակցության և ցանկության՝ օգնելու ձեր ցավին, մենք խնդրում ենք քեզնից, որ այդ թղթերը չայրեք և գոնե մի քանիսը տաք ինձ։
Եվ, առանց հովվի պատասխանին սպասելու, նա մեկնեց ձեռքը և բռնեց ձեռագրերը, որ ավելի մոտ էին նրան։ Տեսնելով այդ՝ Ամբրոսիոն ասաց․