Changes

Կարամազով եղբայրներ։ Վերջաբան

3 bytes removed, 16:12, 12 Մարտի 2016
/* I։ Միտյային փրկելու ծրագրեր */
=== I։ Միտյային փրկելու ծրագրեր ===
Դատից հինգ օր հետո, առավոտյան շատ կանուխ, դեռ ժամը իննին, Ալյոշան գնաց Կատերինա Իվանովնայի մոտ, երկուսի համար էլ շատ կարևոր մի գործի մասին վերջնական համաձայնության գալու և, բացի այդ, իրեն հանձնարարված մի բան հաղորդելու նրան։ Կատերինա Իվանովնան նստել ու նրա հետ խոսում էր հենց այն սենյակում, ուր մի ժամանակ ընդունել էր Գրուշենկային։ Իսկ կողքի սենյակում Իվան Ֆյոդորովիչն ուշագնաց պառկել էր տենդի մեջ։ Դատի այն տեսարանից անմիջապես հետո Կատերինա Իվանովնան հրամայել էր իր տունը տանել հիվանդ ու գիտակցությունը կորցրած Իվան Ֆյոդորովիչին, արհամարհելով հասարակության հետագա անխուսափելի բամբասանքներն ու պարսավանքը։ Իր հետ ապրող երկու ազգականուհիներից մեկը դատի տեսարանից հեսհո հետո իսկույն մեկնել էր Մոսկվա, իսկ մյուսը մնացել էր։ Բայց եթե նույնիսկ երկուսն էլ գնային, Կատերինա Իվանովնան չէր փոխի իր որոշումը և կմնար խնամելու հիվանդին, գիշեր ու ցեբեկ նստելու նրա մոտ։ Նրան բուժում էին Վարվինսկին ու Հերցենշտուբեն. իսկ մոսկվացի բժիշկը ետ էր գնացել Մոսկվա, հրաժարվելով իր կարծիքը հայտնել հիվանդության հնարավոր վախճանի մասին։ Մյուս բժիշկները թեև քաջալերում էին Կատերինա Իվանովնային ու Ալյոշային, բայց երևում էր, որ դեռ չէին կարող հաստատ հույսեր տալ։ Ալյոշան օրը երկու անգամ այցելում էր իր հիվանդ եղբորը։ Բայց այս անգամ մի հատուկ, շատ կնճռոտ գործ ուներ և նախազգում էր, թե որքան դժվար է լինելու խոսք բանալ դրա մասին, և միաժամանակ շատ էր շտապում. մի ուրիշ տեղ մի ուրիշ անհետաձգելի գործ ուներ այդ առավոտ և պետք է աճապարեր։
Արդեն քառորդ ժամ է խոսում էին նրանք։ Կատերինա Իվանովնան գունատ էր, սաստիկ հոգնած և միաժամանակ չափազանց հուզագրգիռ վիճակում. նախազգում էր, թե ինչու, ի միջի այլոց, Ալյոշան հիմա եկել է իր մոտ։
Կատյան դեռ երբեք այսպիսի խոստովանություններ չէր արել Ալյոշային, և Ալյոշան զգաց, որ նա հիմա գտնվում է անտանելի տառապանքի այն աստիճանին, երբ ամենահպարտ սիրտն անգամ ցավատանջորեն խորտակում է իր հպարտությունը և ընկնում վշտից պարտված։ Օ՜, նրա այս ներկա տառապանքի մի ուրիշ ահավոր պատճառն էլ գիտեր Ալյոշան, թեև Կատյան դատից հետո թաքցրել էր այդ բանը նրանից, բայց Ալյոշայի համար, չգիտես ինչու, չափազանց ցավալի կլիներ, եթե Կատյան սիրտ աներ այնքա՜ն խոնարհվել, որ այդ պատճառի մասին էլ ի՛նքը սկսեր խոսել հիմա, այս րոպեիս։ Աղջիկը տառապում էր դատի ժամանակ իր արած «դավաճանության» համար, և Ալյոշան նախազգում էր, որ խիղճը նրան մղում է խոստովանելու իր հանցանքը, հենց Ալյոշայի առաջ խոստովանելու արցունքներով, ճիչերով, հիստերիկ ցնցումներով, հատակին ընկնելով։ Բայց Ալյոշան վախենում էր այդ բանից և ուզում էր խնայել տառապող աղջկան։ Դրանով ավելի էր դժվարանում այն հանձնարարությունը, որի համար եկել էր հիմա։ Նա նորից սկսեց խոսել Միտյայի մասին։
— Ոչի՜նչ, ոչի՜նչ, մի՛ վախենաք նրա համար,— սկսեց նորից Կատյան համառ ու կտրուկ մի շեշտով,— այդ ամբողջը րոպեի ազդեցությունն է նրա մեջ, գիտեմ նրան, շատ լավ գիտեմ նրա սիրտը։ Վստահ եղեք, նա կհամաձայնվի փախչել։ Մանավանդ որ՝ անմիջապես չի լինելու այդ բանը, դեռ ժամանակ կունենա որոշելու։ Իվան Ֆյոդորովիչը կառողջանա մինչ այդ և ինքը կկարդադրի կկարգադրի ամեն ինչ, այնպես որ ես ոչ մի գործ չեմ ունենա դրա մեջ։ Մի՛ անհանգստանաք, կհամաձայնվի փախչել։ Եվ նա համաձայն է արդեն. կարո՞ղ է հրաժարվել այդ արարածից։ Իսկ այդ կնոջը չեն թողեիթողի, որ գնա Սիբիր՝ նրա մոտ, ուրեմն կարո՞ղ է նա չփախչել։ Ձեզնի՛ց է հատկապես վախենում, վախենում է, որ դուք բարոյակա՜ն կողմից հավանություն չեք տա փախուստին, բայց դուք պետք է վեհանձնորեն ''թույլատրեք'' նրան, եթե այնքա՜ն անհրաժեշտ է ձեր հավանությունը այս հարցում,— ավելացրեց Կատյան թունոտ։ Եվ լռեց մի րոպե, քմծիծաղ տվեց։
— Նա այնտեղ ինչ֊որ օրհնության մասին է խոսում, սկսեց նորից Կատյան,— այն խաչի մասին, որ պետք է կրի, խոսում է ինչ֊որ պարտականության մասին։ Հիշում եմ, Իվան Ֆյոդորովիչն այն ժամանակ շատ բաներ էր պատմում ինձ դրա շուրջը, և եթե իմանայիք, թե ինչպե՜ս էր խոսում,— հանկարծ անդիմադրելի մի զգացումով բացականչեց Կատյան,— եթե իմանայիք, թե նա ինչպե՜ս էր սիրում այդ թշվառականին, երբ նրա մասին պատմում էր ինձ, և հենց նույն րոպեին էլ ով գիտե ինչպե՜ս էր ատում նրան։ Իսկ ես, օ՜, ես գոռոզամիտ քմծիծաղո՜վ լսեցի նրա պատմածն ու արցունքները։ Օ՜, բիրտ արարած։ Ե՛ս եմ բիրտ արարածը, ե՜ս։ Ե՜ս եմ նրա հիվանդության պատճառը։ Իսկ մյուսը, դատապարտյալը... մի՞թե պատրաստ է նա տառապելու,— ջղայնորեն վերջացրեց Կատյան,— և կարո՞ղ է տառապել այդպիսի մարդը։ Նրա նմանները երբե՛ք չեն տառապում։
— Պետք է գաք հիմա, ''պետք'' է գաք,— նորից անողոք կերպով շեշտեց Ալյոշան։
Բայc Բայց ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ հիմա... Չեմ կարող հիվանդին թողնել...
— Մի րոպեով կարող եք, մի րոպե ընդամենը։ Եթե չգաք, մինչև գիշեր նա կհիվանդանա տենդով։ Ես հո կարիք չունեմ սուտ ասելու, մեղքացե՜ք նրան։
14
edits