Changes

/* XI։ Փող չի եղել։ Կողոպուտ չի եղել */
Բայց ահա անցնում են օրերը, իսկ Ֆյոդոր Պավլովիչն այդ երեք հազարը չի տալիս մեղադրյալին, ընդհակառակը, լուր է հասնում, որ նա որոշել է հենց այդ գումարով էլ հրապուրել նույն այն կնոջը, որին մեղադրյալն էո սիրում։ «Եթե Ֆյոդոր Պավլովիչը չտա,— մտածում է նա,— ուրեմն ես Կատերինա Իվանովնայի աչքին գող կդառնամ»։ Եվ նրա մեջ միտք է ծագում, որ այդ նույն հազար հինգ հարյուրը, որ շարունակում էր կրել իր վզին, քսակի մեջ, կգնա ու կդնի օրիորդ Վերխովցևայի աոաջ և կասի նրան. «Ես սրիկա եմ, բայց ոչ գող»։ Եվ ահա ուրեմն՝ արդեն կրկնակի պատճառ, որ նա աչքի լույսի պես պահի այդ հազար հինգ հարյուրը, բոլորովին չբանա փոքրիկ քսակը և ամեն անգամ հարյուր ռուբլի չքաշի։ Ինչո՞ւ եք դուք մեղադրյալին զրկում պատվի զգացումից։ Չէ՜, կա՛ նրա մեջ պատվի զգացում. ասենք՝ սխալ, ասենք՝ շատ հաճախ մոլորվող, բայց կա՛, կա և կրքի է հասնում, և նա ապացուցել է այդ բանը։ Եվ սակայն գործը ավելի է բարդանում հիմա, խանդի տանջանքները հասնում են ծայր աստիճանի, և նույն այդ երկու հարցերը ավելի ու ավելի են չարչարում մեղադրյալի բորբոքված ուղեղը. «Եթե փողը ետ տամ Կատերինա Իվանովնային, ի՞նչ միջոցներով եմ Գրուշենկային տանելու այստեղից»։ Եթե նա այդպես մոլեգնում էր ամբողջ այդ ամսվա ընթացքում, հարբում էր ու գազազում գինետների մեջ, պատճառը գուցե հենց այն էր, որ դառն էր նրա վիճակը, անտանելի։ Այդ երկու հարցերը վերջապես այնքան սրվեցին, որ ի վերջո հուսահատության հասցրին նրան։ Իր կրտսեր եղբորն ուղարկեց հոր մոտ՝ վերջին անգամ նրանից այդ երեք հազարը խնդրելու, բայց, չսպասելով պատասխանին, անձամբ ներս խուժեց ու հետևանքը եղավ այն, որ ծեծեց ծերունուն վկաների առաջ։ Դրանից հետո, ուրեմն, ոչ ոքից այլևս չէր կարող ստանալ, ծեծված հայրը փող չէր տա։ Այդ նույն երեկո նա իր կուրծքն է ծեծում, հենց կրծքի վերի մասը, ուր այդ փոքրիկ քսակն էր, և երդվում է եղբորը, թե ինքը միջոցներ ունի սրիկա չլինելու, բայց թե այնուամենայնիվ կմնա սրիկա, որովհետև նախատեսում է, որ չի օգտվելու այդ միջոցից, չի ունենալու այդ հոգեկան ուժը, չի ունենալու այդ կամքը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ դատախազը չի հավատում Ալեքսեյ Կարամազովի ցուցմունքին, որ տրվեց այնքան մաքուր հոգով, այնքան անկեղծորեն, հանպատրաստից ու ճշմարտանման։ Եվ ինչո՞ւ, ընդհակառակը, ստիպում է ինձ հավատալ, որ փողը թաքցվել է ինչ֊որ մի ճեղքի մեջ, Ուդոլֆոյի դղյակի նկուղներում։
Այդ նույն իրիկուն, եղբոր հետ իր խուսակցոլթյունից հետո, մեղադրյալը գրում է այն ճակատագրական նամակը, և ահա հենց այդ նամակն էլ ամենագլխավոր, ամենավիթխաըի՜ ամենավիթխարի՜ հանցանշանն է, որով իմ պաշտպանյալը մեղադրվում է կողոպուտի մեջ։ «Կխնդրեմ բոլոր մարդկանցից, իսկ եթե չտան մարդիկ, կսպանեմ հորս և կվերցնեմ նրա ներքնակի տակից, վարդագույն ժապավենով ծրարից, միայն թե Իվանը գնացած լինի։ Սա իբր թե կատարյա՜լ մի ծրագիր է սպանության, ուրեմն նա է սպանել։ «Կատարվել է գրվածի՛ նման»,— բացականչում է մեղադրողը։ Բայց, նախ և առաջ, հարբած մարդու նամակ է դա և գրվել է սոսկալի բորբոքված վիճակում, երկրորդ, ծրարի մասին գրում է դարձյալ Սմերդյակովի ասածով, որովհետև ինքը չի տեսել այդ ծրարը. և երրորդ, գրելը գրե՜լ է, բայց կատարե՞լ է արդյոք գրվածի նման, ինչո՞վ կարող եք ապացուցել։ Մեղադրյալը վերցրե՞լ է ծրարը բարձի տակից, գտե՞լ է փողը և նույնիսկ այդ փողը գոյություն ունե՞ր արդյոք։ Եվ վերջապես նա փողի՞ համար է վազել հոր տունը, հիշեցե՜ք, հիշեցե՜ք։ Գլխապատառ վազել է՝ ոչ թե կողոպտելու, այլ պարզապես իմանալու համար, թե որտեղ է նա, որտեղ է այդ կինը, որ ջարդուփշուր էր արել իր սիրտը։ Ուրեմն վազել է ոչ թե ըստ ծրագրի, ոչ թե գրվածի նման, այսինքն ոչ թե կանխամտածված կողոպուտի համար, այլ վազել է հանկարծակի, անակնկալորեն, խանդի՜ց կատաղած։ «Այո,— կասեն ինձ,— բայց այնուամենայնիվ, հասնելուց և սպանելուց հետո, փողն էլ է վերցրել»։ Բայց դե վերջ ի վերջո հայտնի էլ չէ, սպանե՞լ է արդյոք։ Կողոպուտի մեղադրանքը մերժո՛ւմ եմ վրդովմունքով. չի կարելի մեղադրել կողոպուտի մեջ, եթե չեք կարող որոշածկիորեն ցույց տալ, թե հատկապես ի՛նչ է գողացել. սա աքսիոմ է։ Բայց դեռ՝ սպանե՞լ է արդյոք, առա՜նց կողոպուտի էլ սպանե՞լ է արդյոք։ Հենց այդ բանը ապացուցվա՞ծ է։ Դա էլ մի հեքիաթ չէ՞ արդյոք»։
=== XII։ Եվ սպանություն էլ չի եղել ===
14
edits