Changes
/* Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ */
― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։
― Ոչ, պարոն Պարկինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են․․․ Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ․․․ դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովուրդը տարած է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։