Changes
/* 2. Ծխելու խոտի մասին */
Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Պարկինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Պարկինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախնտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:
==== 2. Ծխելու Ծխամորճի խոտի մասին ====
Մի բան էլ կա, որի մասին պետք է նշել: Հոբիթները հնուց եկած մի զարմանալի ավանդույթ ունեն. նրանք կավե կամ փայտե խողովակներով շնչում և արտաշնչում են մխացող խոտի ծուխը, որն անվանում են ծխելու ծխամորճի խոտ կամ ուղղակի տերևծխատերև: Հավանաբար դա nicotiana բույսի տարատեսակներից մեկն է: Մեծ առեղծված է, թե երբ է առաջացել այդ տարօրինակ սովորությունը կամ ինչպես հոբիթներն են ասում՝ «արվեստը»: Այն ամենը, ինչ հաջողվել է բացահայտել, իրար գլուխ է հավաքել Մերիադոք Բրենդիբաքը (հետագայում Բրենդիդուիմքի կառավարիչը), և հաշվի առնելով այն փաստը, որ նա, ինչպես նաև Հարավային Հոբիթստանի ծխելու ծխամորճի խոտը որոշակի դեր ունեն մեր պատմության մեջ, ավելորդ չի լինի այստեղ մեջբերել նրա «Հոբիթստանի Ծխախոտիկ» աշխատության ներածությունը:
«Ծխելը,— գրում է նա,— արվեստի միակ ճյուղն է, որը մենք ազնվորեն ու հաստատակամորեն կարող ենք համարել մեր սեփական գյուտը: Հայտնի չէ, թե երբ են հոբիթները սկսել ծխել, սակայն մեր բոլոր առասպելներում ու ընտանեկան ավանդություններում այդ սովորության մասին խոսվում է ինչպես ինքստինքյան ակնհայտ մի բանի մասին, այնպես որ կարելի է վստահաբար պնդել, որ Հոբիթստանում արդեն շատ դարեր տարբեր տեսակի խոտեր են ծխում՝ մի մասը գարշահոտ, մի մասը՝ բուրավետ: Սակայն բոլորը համաձայնում են, որ առաջինը իր այգում ծխելու ծխամորճի խոտ աճեցրել է խորահովտցի Թոբոլդ Զուռնաչը Իզնեգրիմ երկրորդի օրոք, մոտավորապես (Հ.Տ.) 1070 թվականին: Մինչև հիմա էլ մեր լավագույն խոտն այնտեղ է աճում, հատկապես այն տեսակները, որոնք այժմ հայտնի են որպես «Խորահովտի Տերև», «Ծեր Թոբի» և «Հարավային Աստղ»:
Ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել այն մասին, թե որտեղից է ծերուկ Թոբին առաջին անգամ ծխելու ծխամորճի խոտի սերմեր հայթայթել: Նույնիսկ մահվան մահճում պառկած այդ մասին նա ոչինչ չի պատմել: Իհարկե, նա ծխելու ծխամորճի խոտի մեծ գիտակ էր, բայց բոլորն էլ գիտեին, որ ծերուկը երբեք չի ճանապարհորդել: Ճիշտ է, ասում են, թե երիտասարդության տարիներին հաճախ է այցելել Լեռնամոտ, բայց հաստատ հայտնի է, որ Լեռնամոտից այն կողմ ոչ մի տեղ չի եղել: Այսպիսով, շատ հավանական է, որ սերմերը նա հայթայթել է հենց Լեռնամոտից, որտեղ, պետք է նշել, մինչև հիմա էլ հարավային լանջերին ծխելու ծխամորճի խոտ է աճում: Լեռնամոտցի հոբիթներն ամեն հարմար առիթով տաքացած վիճում են, որ առաջինը իրենք են սկսել տերև ծխել: Սակայն նրանք միայն այդ առիթով չէ, որ վիճում են. այն ամենը, ինչ վերաբերվում է Հոբիթստանին, լեռնամոտցիները վերաբերվում են ցուցադրական արհամարանքով և ձգտում են ամեն ինչում գերազանցել հոբիթստանցիներին, դեռևս համարելով նրանց «գաղթականներ»: Բայց այս պարագայում, կարծում եմ, լեռնամոտցի հոբիթները հենց այնպես չեն վիրավորվում: Ակնհայտ է, որ վերջին մի քանի հարյուրամյակում ծխելու արվեստը հենց Լեռնամոտից է տարածվել թզուկների և այլ ժողովուրդների շրջանում, ինչպես նաև Պահակների, հրաշագործների և այլ թափառականների շրջանում, որոնք մինչև այժմ էլ հաճախ են հայտնվում այդ հնագույն ուղիների բանուկ խաչմերուկում: Այսպիսով, վերոհիշյալ արվեստի տարածման սկզբնաղբյուրն ու կենտրոնը կարելի է համարել լեռնամոտյան հին պանդոկ «Սիգարշավող պոնին», որն անհիշելի ժամանակներից պատկանում է Նարկիսների ընտանիքին:
Այնուամենայնիվ, դեպի հարավ ճամփորդության ընթացքում կատարածս դիտարկումները համոզեցին ինձ, որ ծխելու ծխամորճի խոտը ոչ միայն մեր երկրամասում է աճում, այլ նաև Անդուինի ստորին հոսանքներում, որտեղ, ըստ երևույթին, ծովային ճանապարհով այն բերվել է Արևմուտքից: Այն բավականին տարածված է Գոնդորում և ավելի փարթամորեն է աճում, քան մեզ մոտ՝ հյուսիսում, որտեղ վայրի վիճակում ընդհանրապես չի հանդիպում, բավական շատ խնամք է պահանջում ու հասունանում է միայն այնպիսի ջերմ ու մեկուսի հովիտներում, ինչպիսին է Խորահովիտը: Գոնդորցիներն այդ բույսն ավանում են քաղցր գալենաս և գնահատում են միայն բուրավետ ծաղիկների պատճառով: Դարերի ընթացքում, որ անցել են Էլենդիլի գահ բարձրանալու ժամանակներից մինչև այսօր, ծխելու ծխամորճի խոտը, ըստ երևույթին, գաղթել է Գոնդորից և Կանաչ Ուղիով հասել մեր կողմերը: Բայց նույնիսկ գոնդորցի դունադաններն ընդունում են, որ հոբիթներն առաջինն են գլխի ընկել, որ այն կարելի է ծխել: Նույնիսկ հրաշագործների մտքով չի անցել: Ճիշտ է, ես մի հրաշագործ գիտեի, ով ծանոթ էր մեր արվեստին, գերազանցել էր մեզ այդ գործում ու հասել կատարելության»:
==== 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին ====