Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
==== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ====
[[Պատկեր:Theoden.jpg|300px|thumb|right]]
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում. հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը, և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին, և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան՝ ցերեկը: