Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
==== Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք ====
[[Պատկեր:Helms deep.jpg|300px|thumb|right]]
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին՝ լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մեգով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր: