Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Փոքրիկ ծովագայլը կամ ուղևորություն նավամբարի խորքում |հեղինակ = [[Մայն Ռիդ]] |...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Փոքրիկ ծովագայլը կամ ուղևորություն նավամբարի խորքում
|հեղինակ = [[Մայն Ռիդ]]
|թարգմանիչ = Վազգեն Ամարյան
|աղբյուր = [http://litopedia.org Լիտոպեդիա]
}}
=== Գլուխ I․ Իմ պատանի ունկնդիրները ===
Ֆիլիպ Ֆորսթեր է անունս։ Արդեն տարիքս առած մարդ եմ։
Ապրում եմ փոքրիկ, խաղաղ մի գյուղում, որն ընկած է ծովափին, մի ընդարձակ՝ մեր կղզու ամենաընդարձակ ծովալճակներից մեկի խորքում։ Ես խաղաղ անվանեցի մեր գյուղը, և խաղաղ էլ է հիրավի, թեև ծովային նավահանգիստ կոչվելու հավակնություններ ունի։ Ունենք նավամատույց ծովապատնեշ՝ տաշած գրանիտից։ Սովորաբար այստեղ մեկ երկու շլուփ կտեսնեք, նույնքան էլ շխուն, երբեմն՝ բրիգ<ref>Շլուփ, շխուն, բրիգ ― առագաստանավերի տեսակներ։</ref>։ Մեծ նավերը ծովախորշ մտնել չեն կարող է Բայց միշտ Էլ բազմաթիվ ձկնորսա մակույկներ կնկատեք։ Մի մասը ափին է՝ ավազի վրա, մյուսները սահում են ծովախորշով մեկ, և դրանից կարող եք եզրակացնել, թե ուղի բարեկեցությունը ավելի շատ ձկնորսությունից է կախված, քան առևտրից։ Եվ, իրոք, այդպես է։ Սա իմ հայրենի գյուղն է․ այստեղ եմ ծնվել և այստեղ էլ մտադիր եմ մեռնել։
Այսուհանդերձ, համերկրացիներս շատ քիչ բան դիտեն իմ մասին Նրանք ինձ «կապիտան Ֆորսթեր» կամ պարզապես «կապիտան» են հորջորջում, կարծելով, թե ես այդ կոչմանն արժանի միակ մարդն եմ մեր կողմերում։
Եթե ճիշտը կուզեք ես դրան արժանի չեմ։ Իբրև կապիտան երբևէ չեմ ծառայել ո՝չ բանակում, ո՝չ էլ նավատորմում։ Սոսկ առևտրանավի տեր եմ եղել, այլ կերպ ասած՝ շկիպեր։ Բայց դրացիներս սիրալիր մարդիկ են, և դրա շնորհիվ է, որ ինձ «կապիտան» են անվանում։
Նրանք դիտեն, որ ապրում եմ մի բարետես տնակում, գյուղից կես մղոն հեռու, ծովափին։ Գիտեն, որ մենակ եմ ապրում, քանի որ իմ զառամյալ աղախինը հազիվ թե (հասարակություն) համարվի։ Ամեն օր նրանք տեսնում են, թե ինչպես եմ դիտափողը թևատակիս անցնում գյուղամիջով։ Տեսնում են, որ դեպի նավամատույցն եմ ուղղվում, ուշադիր զննում եմ ափամերձ ջրերը և ապա վերադառնում եմ տուն կամ մեկ-երկու ժամ զբոսնում ծովափին։ Ահա և ամենը իմ սովորություններին ու ողջ կյանքին վերաբերող տեղեկությունները, որ հայտնի են համագյուղացիներիս։
Նրանք համոզված են, թե ժամանակին ես մեծ ճանապարհորդ եմ եղել։ Տեղյակ են, որ շատ գրքեր ունեմ, որ շատ եմ կարդում և վճռել են, թե մի արտակարգ գիտուն եմ։
Հիրավի` ես շատ եմ ճամփորդել ու շատ էլ կարդացել եմ, բայց պարզամիտ գեղջուկների կարծիքը, թե ես ուսյալ մեկն եմ մոլորություն է։ Պատանությանս օրինավոր կրթություն ստանալու հնարավորություն չունեցա և ողջ գիտեցածս յուրացրել եմ ինքնակրթությամբ, հապճեպ ու ընդմեջ պարապմունքներով փոթորկոտ կյանքիս կարճատև դադարներին։
Ասացի, թե համերկրացիներս քիչ բան գիտեն իմ մասին, և սա, անշուշտ, զարմացնում է ձեզ։ Չէ՞ որ նրանց մեջ եմ սկսել և նրանց մեջ էլ մտադիր եմ ավարտել կյանքս։ Բայց դա հեշտությամբ է բացատրվում։ Տասներկուամյա մի աղա էի, երբ հեռացա տնից, և քառասուն տարի ոտքս չդիպավ հայրենի հողին, ու տեղացիներից որևէ մեկին չտեսան աչքերս։
Չափազանց նշանավոր մարդ պիտի լինես, որպեսզի քառասուն տարվա բացակայությունից հետո հիշեն քեզ։ Հեռանալով մանուկ և վերադառնալով արդեն տարիքս առած` ես համոզվեցի, որ ինձ լիովին մո-ռացել են։ Ծնողներիս նույնիսկ դժվարությամբ էին հիշում։ Նրանք արդեն մեռած էին, երբ ես, տակավին մի մանուկ, հեռացա տանից։ Ի լրումն, հայրս էլ ծովային էր․ հազվադեպ էր տանը լինում։ Հորս մասին ունեցած հիշողություններիս մեջ պահպանվել է միայն, թե ինչպես էի սգում, երբ իմացա, որ նրա նավը խորտակվել է, և ինքն էլ խեղդվել է անձնակազմի մեծ մասի հետ։ Ավա՜ղ, մայրս նրանից հետո երկար չապրեց։ Եվ քանի որ նրանք շա՜տ վաղուց էին մահացել, բնական է, որ նրանց մոռացած լինեին հարևանները, որոնց հետ ծնողներս առանձնապես մտերիմ չէին։ Ահա թե ինչով է բացատրվում, որ բուն իմ ծննդավայրում իբրև օտարական hայտնվեցի։
Սակայն չկարծեք, թե ես մենակ եմ, թե ոչ մի ընկեր չունեմ Ես թողեցի ծովայինի իմ արհեստը և տուն վերադարձա` մնացյալ օրերս խաղաղու-թյան ու անդորրի մեջ վայելելու, բայց ես մարդկանցից չեմ խուսափում, ոչ էլ անբարեհամբույր մարդ եմ։ Հակառակը` ես շատ եմ սիրում և միշտ էլ ախորժել եմ հանդիպել մարդկանց և ծեր եմ թեպետ, հաճույքով եմ ժամանակ անցկացնում երիտասարդության, մանավանդ փոքրահասակ տղաների ընկերակցությամբ։ Կարող եմ պարծենալ, որ գյուղի բոլոր մանչուկների հետ սերտ բարեկամություն ունեմ։ Ժամեր շարունակ օգնում եմ նրանց, երբ օդապարուկ են թռցնում կամ ջրարկում են իրենց պստլիկ նավերը, քանի որ հիշում եմ, թե ինչ մեծ հաճույք էր պատճառում ինձ այդ ամենը, երբ փոքր էի ինքս։
Ինձ հետ խաղալիս մանուկները չեն էլ կռահում երևի, թե բարի ծերուկը, որ կարողանում է այդպես զվարճացնել իրենց ու զվարճանալ միա-ժամանակ, իր կյանքի մեծ մասը անց է կացրել բուռն արկածների ու մահացու վտանգների մեջ։ Սակայն հենց այդպիսին է իմ կյանքի պատմությունը։ Այնուամենայնիվ, գյուղում ոմանք հատուկենտ դրվագներ գիտեն իմ կենսագրությունից, դեպքեր, որոնց մասին ինձնից են լսել, քանի որ ես երբեք չեմ մերժում ուշագրավ պատահարներին հաղորդակից դարձնել ինձ լսելու ցանկություն ունեցողներին։ Եվ նույնիսկ մեր խաղաղ գյուղակում ես պատմողի հարդը գիտեցող լսարան գտա․ ունկնդիրներս դպրոցականներ են։ Գյուղից ոչ հեռու մի նշանավոր ուսումնա-րան կա, որը պատանի ջենթլմենների ուսումնական հաստատություն են անվանում․ ահա թե որտեղից հայտնվեցին իմ ամենաուշիմ ունկնդիրները։
Ծովափին զբոսնելիս հաճախ էի տեսնում այդ տղաներին, և, դատե-լով իմ քամահար, «աղը կերած» մաշկից, նրանք գլխի էին ընկել, որ ես կարող եմ իրենց շատ բան պատմել անծանոթ երկրների և հեռավոր ուղևորությունների ժամանակ ինձ հետ կատարված արտասովոր արկածների մասին։ Հանդիպում էինք հաճախ, գրեթե ամեն օր, և շուտով մտերմացանք։ Նրանց ցանկությամբ սկսեցի առանձին դեպքեր պատմել իմ կյանքից։ Բազմիցս տեսել են ինձ խոտին նստած, ափի մոտ, շրջապատված վայելուչ հագնված մանչուկներով։ Նրանց բաց բերաններն ու բոցկլտուն աչքերը վկայում էին, թե ինչ մեծ հետաքրքրությամբ էին նրանք լսում իմ պատմությունները։ Չեմ քաշվում ասել, որ ինքս էլ էի հաճույք ստանում այդ պատմություններից, բոլոր հին ծովայինների ու զինվորականների պես, որոնք, վերհիշելով անցյալը, վերստին մարտնչում են վաղուց անցած-գնացած ճակատամարտերում։
Ուրեմն, առժամանակ նրանց սոսկ առանձին դրվագներ էի պատ-մում։ Մի անգամ, սովորականի պես հանդիպելով պատանի բարեկամներիս, միայն թե փոքր-ինչ վաղ, քան մյուս անգամները, նկատեցի, որ նրանք մի տեսակ մտահոգ են։ Խմբված կանգնել էին։ Եվ տեսա, որ նրանցից մեկը՝ ամենատարեցը, ձեռքին բռնել է թղթի ծալած մի թերթիկ, որի վրա, ըստ երևույթին, ինչ-որ բան էր գրված։
Մոտեցա։ Տղաները, առանց մի ծպտունի, թուղթն ինձ հանձնեցին։ Կարդալով մակագրությունը` հասկացա, որ ուղերձն ինձ էր հասցեագրված։
Թուղթը բաց արի և իսկույն կռահեցի բանի էությունը։
Դա մի «խնդրագիր» էր, որ ստորագրել էին բոլոր ներկաները․
«Թանկագին կապիտան․
Մենք այսօր ամբողջ օրն ազատ ենք։ Մտածեցինք, թե ինչպես ավելի լավ անցկացնենք այն, և վճռեց ինք խնդրել ձեզ, որ մեզ հաճույք պատ-ճառեք պատմելով ձեր գլխով անցած որևէ նշանավոր անցք։ Կկամենայինք լսել ուշագրավ մի բան, քանի որ գիտենք, թե որքա՛ն արկածներ են եղել ձեր կյանքում։ Ընտրեցեք այն, ինչն առավել հաճելի է ձեզ, իսկ մենք խոստանում ենք ուշադրությամբ լսել և վստահ ենք, որ մեզ համար դժվար չի լինի չդրժել այս խոստումը։ Ուրեմն, թանկագին կապիտան, արեք մեզ համար այդ բանը, և մենք հավետ երախտապարտ կլինենք»։
Նման քաղաքավարի խնդրանքին մերժմամբ չէի կարող պատասխան էլ։ Առանց երկմտելու հայտնեցի, թե իմ պատանի բարեկամներին պատմելու եմ մի ամբողջ գլուխ իմ կյանքից։ Ընտրեցի այն, ինչն իմ կարծիքով առավել կհետաքրքրեր նրանց, իմ մանկության ու անդրանիկ ծովային ճամփորդության պատմությունը։ Ուղևորություն, որն այնպիսի արտասովոր իրադրության մեջ էր ընթացել, որ ես այն անվանեցի «Ուղևո-րություն նավամբարի խորքում»։
Նստոտեցինք առափնյա խճաքարերին։ Մեր դեմ լայնատարած ծովն էր փռված։ Տղաները խմբվեցին շուրջս։ Եվ ես սկսեցի։
=== Գլուխ II․ Կարապն է փրկում ===
Վաղ մանկությունից սիրել եմ ջուրը։ Ես պիտի բադ կամ նյուֆաունդլանդ<ref>Նյուֆաունդլանդ կամ սուզակ ― շան ամենախոշոր ցեղատեսակներից է։ Հիանալի լող է տալիս և սիրում է ջուրը, անվան ծագումը Հյուսիսային Ամերիկայում գտնվող Նուֆաունդլանդ կղզու հետ է առնչվում։</ref> ծնված լինեի։ Հայրս ծովային էր, պապս և մեծ պապս՝ նույնպես։ Թերևս նրանցից էլ սերել եմ այդ մոլությունը։ Համենայնդեպս, այնքան մեծ էր ջրի հանդեպ ունեցած հակումս, որ կարծես ջուրն էր իմ հարազատ տարերքը։ Ինձ պատմում էին, թեև ինքս այդ չեմ հիշում, որ մի մատ երեխա ժամանակս էլ դժվարությամբ էին ինձ հեռու քշում ջրափոսերից ու լճակներից։ Եվ, իրոք, առաջին արկածն իմ կյանքում պատահել է լճակի վրա, և ես դա լավ եմ հիշում։ Ճիշտ է։ Այն այնքան սարսափելի չէր, ոչ էլ այնքան զարմանաշարժ, որքան մյուս փորձությունները, որ ինձ վիճակվեցին կրել հետագայում։ Ավելի շուտ՝ զվարճալի էր։ Սակայն դա պատմելու եմ ձեզ, որպեսզի պարզ դառնա, թե որքան մեծ էր դեպի քուրը տածած կիրքս։
Այն ժամանակ դեռևս շատ էի փոքր։ Եվ այդ տարօրինակ դեպքը, որ կատարվեց կյանքիս շեմին, գալիքի նախանշանակը հանդիսացավ կարծեք։ Այն ասես ավետում էր, որ ինձ վիճակված է ճակատագրի բազում փորձություններով անցնեք և կրել շատ արկածներ։
Ասացի արդեն, որ ես այն ժամանակ շատ էի փոքր։ Նոր էին միայն ինձ դուրս թողնում մենակ, առանց մեծերի հսկողության, և ես այն տարիքին էի, երբ երեխաները սիրում են թղթե նավակներ ջրարկել։ Ես արդեն կարողանում էի սարքել դրանք, պոկոտելով հին գրքերի ու թերթերի էջերը, և հաճախ էի ուղևորության ճամփում «նավերս» մեծ ջրափոսում, որն ինձ համար օվկիանոս էր։ Բայց շուտով դա քիչ թվաց ինձ։ Վեց ամիս ես կուտակեցի գրպանի դրամս, տնտեսելով հատկապես այդ նպատակի համար, և ծեր ձկնորսից գնեցի լրիվ սարքավորված մի խաղալիք նավ, որը նա պարապ ժամերին էր շինել։
Իմ նավը ընդամենը վեց դյույմ<ref>Դյույմ կամ մատնաչափ ― երկարության չափ է, հավասար է 2․5 ոտնամատերի։</ref> երկարություն և երեք դյույմ լայնություն ուներ, և եթե գրանցված լիներ նրա տարողությունը (իսկ նավս, անշուշտ, գրանցված չէր), ապա կկազմեր մոտ կես ֆունտ<ref>Անգլիական ֆունտ, հավասար է 453․5 գրամի։</ref>։ «Քնձռո՜տ մի նավակ», կասեք դուք, բայց այն ժամանակ ինձ թվում էր, թե այն ոչ մի բանով չեք, զիջելու իսկական եռատախտակամած նավերին։
Ես վճռեցի, թե նավս չափազանց մեծ է մի ջրափոսի համար, որտեղ բագեր են լողում, և սկսեցի մի տեղ որոնեի ուր նա կարողանար ցուցադրել իր ծովային հատկությունները։
Շուտով ես գտա մի շատ մեծ ջրամբար, ավելի ճիշտ՝ լճակ, որտեղ ջուրը վճիտ էր բյուրեղի պես։ Մեղմ զեփյուռը կնճռոտում էր լճակի մակերևույթը։ Այդ քամին հերիք էր, որ ուռեցներ առագաստները, և իմ փոքրիկ նավը սուրար թռչունի պես։ Հաճախ նա հատում էր լճակը, նախքան ես վազքով կհասցնեի շրջանցել, որպեսզի կրկին բռնեմ։ Շատ անգամներ էինք մենք փոփոխական հաջողությունով մրցում արագությամբ։ Երբեմն նավն էր հաղթում, երբեմն ես, նայած՝ համընթաց էր քամին, թե նավին հանդիման էր փչում։
Գեղեցիկ լճակը, որի ափերին զվարճանում էի ես և մանկությանս լավագույն պահերն եմ անցկացրել, հասարակական սեփականություն չէր։ Այն գտնվում էր մի պուրակի մեջ, որը պատկանում էր մասնավոր անձի։ Պուրակը սկիզբ էր առնում գյուղի ծայրից, և, անշուշտ, լճակն էլ էր պատկանում պուրակի տիրոջը։ Նա, սակայն, բարյացակամ և նախապաշարումներից զուրկ մի ջենթլմեն էր։ Գյուղի բնակիչներին թույլ էր տալիս անցնել իր հողերով և ոչ միայն չէր ընդդիմանում, որ տղաները նավեր բաց թողնեն իր լճակների ու ավազանների վրա, այլև նույնիսկ թույլատրում էր նրանց քրիքեթ խաղալ պուրակի հրապարակներում պայմանով, որ զգույշ լինեն և չփչացնեն ծառուղիները եզերող թփերն ու բույսերը։ Նրա կողմից դա մեծ սիրալիրություն էր։ Մենք՝ գյուղի երեխաներս զգում էինք այդ և մեզ այնպես էինք պահում, որ երբևէ լսած չկայի պուրակին կամ լճին հասցրած որևէ զգալի վնասի մասին։
Պուրակն ու լիճը մինչև օրս էլ գոյություն ունեն, դուք հավանաբար, տեսել եք դրանք։ Բայց բարի ջենթլմենը, որի մասին խոսում եմ, վաղուց է հեռացել այս աշխարհից, որովհետև նրան դեռ այն օրերին «ծեր ջենթլմեն» էին անվանում, իսկ դա վաթսուն տարի առաջ էր։
Փոքրիկ լճի վրա լողում էր կարապների մի երամ, ավելի ճիշտ` դրանք վեցն էին։ Կային նաև այլ, բավականին հազվագյուտ թռչուններ։ Երեխաները սիրում էին կերակրել այդ գետեղիկ արարածներին։ Մենք սովորություն ունեինք հացի պատառիկներ բերել և նետել ջրային թռչուններին։ Ես նույն պես հիացած էի դրանցով և ամենափոքր հնարավորությանն իսկ հայտնվում էի լճափին՝ գրպաններս հացով լցրած։
Թռչունները, հատկապես կարապները, այնքան էին վարժվել, որ ուտում էին ուղղակի մեր ափից և մեզանից ամենևին չէին վախենում։
Մենք կերակրելու մի զվարճալի ձև ունեինք։ Մի տեղ լճակի ափը շատ էր թեք, և գոյացել էր երեք ֆուտանոց<ref>Ֆունտ կամ ոտնաչափ ― երկարության չափ, հավասար է 30,4 սանտիմետրի։</ref> թմբանման մի բան։ Եվ լճակն էլ այստեղ ավելի խորն էր, այնպես որ կարապները թևերի օգնությամբ միայն կարող էին ցամաք ելնել։ Ափը գրեթե ուղղաձիգ էր, աստիճաններից ու ցցվածքներից զուրկ։ Եվ ոչ թե դեպի ջուրն էր իջնում, այլ բառացիորեն կախված էր ջրի վրա։
Մենք այս կողմի վրա էլ հրապուրում էինք կարապներին։ Դեռ հեռվից տեսնելով մեզ, թռչունները զգաստանում հին։ Մենք հացի պատառը հագցնում էին երկար ճիպոտի ճեղքած ծայրին և կարապների գլխավերևը բարձր բռնած՝ զվարճանում էինք, տեսնելով, թե ինչպես են նրանք ձգում իրենց երկար պարանոցները և երբեմն էլ ցատկոտում ջրի վրա և փորձելով բռնել հացը, ճիշտ և ճիշտ համեղ պատառ տեսած շների պես։ Ինքներդ էլ եք հասկանում, թե ինչ ուրախություն էր դա մեր հասակի տղաների համար։
Այժմ անցնենք արկածին, որի մասին ուզում եմ պատմել։ Մի անգամ ես լճակ եկա, սովորականի պես բերելով նավս։ Վաղ էր, և հասնելով լճափ համոզվեցի, որ ընկերներս չեն եկել։ Նավս ջուրն իջեցրի և քայլեցի լճակի եզերքով, որպեսզի մյուս ափին դիմավորեմ։
Քամի չկար գրեթե, նավը դանդաղ էր շարժվում։ Շտապելու հարկ չկար, և ես անշտապ քայլում էի ափով։ Տնից ելնելիս չէի մոռացել իմ սիրելիներին՝ կարապներին։ Խոստովանեմ, շատ անգամներ էին նրանք ինձ դրդել դիմելու աննշան գողությունների․ հացի պատառները, որոնցով լիքն էին գրպաններս, ծածուկ թռցրել էի պահարանից։
Ինչևէ․ բերել էի նրանց սովորական բաժինը և, հասնելով բարձրադիր ափին, կանգ առա թռչունների առջև։
Վեցն էլ, պարանոցները հպարտորեն ձգած, սահուն իմ կողմ սուրացին։ Մեկնելով կտուցները, նրանք սևեռուն ինձ էին նայում, հետևելով իմ ամեն մի շարժումին։ Գիտեին, որ իզուր չեմ կանչել իրենց։
Մի ճիպոտ վերցրի, ճեղքեցի ծայրը, հացը հարմարեցրի և սկսեցի զվարճանալ խայծը բռնել ջանացող թռչունների հնարքներով։
Պատառը պատառի ետևից էր անհետանում ճիպոտի ծայրից, և ես արդեն գրեթե դատարկել էի գրպաններս, երբ հանկարծ ճիմի ծայրը, որի վրա կանգնած էի, փուլ եկավ ոտքերիս տակ, և ես շրմփացի ջուրը։
Ես աղմուկով ընկա, ինչպես մի մեծ քար, և քանի որ բոլորովին լողալ չգիտեի, քարի պես էլ հատակն էի սուզվելու, եթե ինձ չվիճակվեր ընկնել ինձանից ոչ պակաս վախեցած կարապների երամի ճիշտ մեջտեղը։
Ոչ թե չկորցրի արիությունս, այլ պարզապես, ենթարկվելով ամեն մի կենդանի արարածի հատուկ ինքնապահպանման բնազդին, փորձեցի փրկվել, թափահարելով թևերս և փորձելով կառչել որևէ բանից։
Խեղդվողը ձեռքը շյուղին է մեկնում, բայց ձեռքիս տակ ավելի լավ բան ընկավ, քան շյուղն է․ ես ճանկեցի ամենամեծ, ամենաուժեղ կարապի թաթը և ամբողջ ուժով կպա դրան, քանի որ կյանքս դրանից էր կախված։
Ընկնելիս աչքերս ու ականջներս ջուր էր լցվել, և ես լավ չէի ըմբռնում արածս։ Սկզբում ևս միայն ճողփյուն և խրտնած կարապների ձայներ էի լսում, բայց հաջորդ վայրկյանին գլխի ընկա, որ թռչունը, որի ոտքից բռնել էի, ինձ քարշ է տալիս դեպի մյուս ափ։ Այնքան խելք ունեցա, որ բաց չթողեցի թաթը և մի ակնթարթում անցա լճակի կեսը, ինչը վերջին հաշվով այնքան էլ մեծ տարածություն չէր։ Կարապը ոչ թե լողում էր, այլ, ավելի շուտ, թռչում էր, թևերը բախելով ջրի մակերևույթին և ազատ թաթով օգնելով իրեն։ Անկասկած, սարսափը կրկնապատկել էր նրա ուժն ու եռանդը, այլապես չէր կարողանա իր ետևից քարշ տալ իր կշիռն ունեցող մի արարածի։ Դժվարանում եմ ասել, թե դա որքան տևեց։ Կարծում եմ, կարճ ժամանակ։ Թռչունը դեռ կարող էր ջրի երեսին մնալ, բայց ես երկար չէի դիմանա։ Սուզվելիս ես ջուր էի կուլ տվել բերանով ու քթով և արդեն սկսում էի գիտակցությունս կորցնել։
Բայց այդ պահին, ի մեծագույն ուրախություն իմ, ոտքերիս տակ ինչ-որ պինդ բան զգացի։ Հատակի քարերն ու խիճն էին՝ ես ծանծաղուտում էի կանգնած։ Թռչունը, փորձելով պոկ դալ, անցել էր լճակի ամենախոր ու վտանգավոր մասերը և քարշ էր տվել ինձ մյուս ծանծաղուտներով հարուստ կողմը։
Ոչ մի վայրկյան չհապաղեցի։ Անչափ ուրախ էի, որ ավարտել եմ քարշակով ճանապարհորդությունս, և ափս բանալովս՝ թողեցի կարապի թաթը։ Ազատ զգալով իրեն, թռչունը օդ բարձրացավ անմիջապես և թռավ՝ արձակելով սուր կռնչյուններ։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ոտքերիս տակ վերջապես զգալով հատակը, օրորվելով, փռշտալով ու փնչացնելով, ես վերջնականապես ոտքի ելա, քարշ եկա դեպի ափ և շուտով վտանգից հեռու էի, ամուր գետնին։
Ես այն աստիճան էի վախեցել կատարվածից, որ բացարձակապես մոռացել էի նավս։ Չմտահոգվելով, թե ինչպես է այն ավարտելու նա-վարկությունը, ամբողջ թափով վազեցի կանգ առա միայն այն ժամանակ, երբ տանն էի արդեն։ Զուրը դեռ առվակներով չռռում էր վրայիցս, ես ոտից գլուխ թրջվել էի և վառվող օջախի մոտ անմիջապես սկսեցի չորացնել թաց հագուստս։
=== Գլուխ III․ Ստորջրյա հոսանքը ===
Թերևս կմտածեք, թե առածս դասը իմ միջից դուրս վանեց ջրին մոտ գալու ցանկությունը։ Ամենևի՜ն։ Լճակի դեպքը ինձ զգուշություն չսովորեցրեց, բայց բարերար ազդեցություն թողեց այլ առումով, թեև փոքր էի, հասկացա սակայն, թե որքան վտանգավոր է, լողալ չիմանալով հանդերձ, խոր տեղ ընկնել։ Վտանգը, որից այնքա՜ն դժվարությամբ էի խույս տվել, ստիպեց ինձ նոր որոշում ընդունել, այն է՝ լողալ սովորել։
Մայրս հավանություն տվեց մտադրությանս։ Հայրս էլ էր նույնը գրում հեռավոր երկրներից։ Նա նույնիսկ առաջարկել էր ուսուցման լավագույն եղանակը։ Ինձ էլ հենց այդ էր պետք, և ես եռանդով անցա գործի առաջնակարգ լողորդ դառնալու հույսով։ Օրը մեկ կամ երկու անգամ, տաք եղանակներին, դպրոցից հետո դեպի ծովն էի ուղղվում և խայտում էի բլրում ջահել դելֆինի պես։
Տարիքով մեծ տղաները, որոնք արդեն լող տալ գիտեինք մի քանի դասեր տվեցին ինձ, և շուտով մեծագույն հաճույքն ըմբոշխնեցի, երբ առաջին անգամ կարողացա առանց կողմնակի օգնության մեջքի վրա պառկած լողալ։ Լավ եմ հիշում, ես անչափ հպարտ էի, կատարելով լողորդիս այդ առաջի սխրանքը։
Թույլ տվեք իմ պատանի ունկնդիրներ, ձեզ մի լավ խորհուրդ տալ լողալ սովորեց եք։ Այդ ունակությունը ձեզ ավելի պետք կգա, քան թվում է։ Ո՜վ գիտե, գուցե այն գործադրելու լինեք, երբ փրկելու հարկ լինի ուրիշներին կամ, թերևս, ինքներդ ձեզ։
Մեր օրերում խեղդվելու առիթներն ավելի շատ են, քան հնում։ Շատերն են ճամփորդում ծովով, օվկիանոսներով ու մեծ գետերով, և այն մարդկանց թիվը, որոնք ամեն տարի վտանգում են իրենց կյանքը, ուղևորության մեկնելով գործով կամ հաճույքի համար, դժվար է պատկերացնել։ Փոթորկոտ եղանակին նրանցից շատերը, լողալ չգիտենալով, խեղդվում են։
Մտադիր չեմ, անշուշտ պնդել, թե ամենալավ լողորդն անգամ, աղետի ենթարկվելով ափից հեռու որևէ տեղ, ասենք Ատլանտյան օվկիանոսում կամ Լա Մանշ նեղուցի մեջտեղը կարող է հուսալ, թե լողալով ափ կհասնի։ Պարզ է, որ դա նրան չի հաջողվի։ Սակայն ափից հեռու էլ կարելի է փրկվել, եթե լողաս մինչև մի որևէ նավակ, գերան կամ դատարկ տակառ։
Օրինակները քիչ չեն, երբ մարդիկ նման պարզ միջոցով փրկել են իրենց կյանքը։ Աղետի վայր կարող է այլ նավ հասնել, և լավ լողորդը պետք է սոսկ ջրի երեսին մնա այնքան ժամանակ, մինչև որ նրան կփրկեն։ Իսկ լողալ չիմացողները խեղդվելու են։
Գիտեք նաև, որ նավերը մեծ մասամբ խորտակվում են Ատլանտյան օվկիանոսի ոչ մեջտեղում և ոչ էլ բաց ծովում։ Հազվադեպ է փոթորիկն հասնում այնպիսի արտակարգ ուժգնության, որ ծովը «կապը կտրի», ինչպես ծովայիններն են ասում, և նավը տաշեղների վերածի։ Աղետների մեծ մասը ափի մոտ է կատարվում։ Հատկապես այդ ժամանակ էլ լինում են մարդկային զոհեր, որոնցից կարելի է խուսափել, եթե նավի վրա բոլորն էլ լողալ գիտենան։ Ամեն տարի լսում ենք, որ հարյուրավոր մարդիկ խեղդվել են ափից մի կաբելտով<ref>Կաբելտով ― երկարության ծովային չափ, հավասար է 182,2 մետր։</ref> հեռավորության վրա։ Ամբողջ նավեր, իրենց ուղևորներով գաղթականներով, զինվորներով, նավաստիներով հանդերձ ջրի տակ են անցնում, և փրկվում են լոկ մի քանի լավ լողորդ։ Նման դժբախտություններ են պատահում նաև եղած չեղածը մեկ-երկու հարյուր յարդ<ref>Յարդ ― երկարության չափ, հավասար է 91,4 սանտիմետրի։</ref> լայնք ունեցող գետակների վրա։ Ինքներդ էլ, հավանաբար, լսել եք, թե ինչպես են ամեն տարի մարդիկ հաջողեցնում խեղդվել ոչ լայն, բայց պաղ Սերփենթայն<ref> Սերփենթայն ― արհեստական գետակ Լոնդոնի Հայդ պարկում։</ref> գետակում։
Այս ամենը հանրահայտ է, և կարելի է միայն զարմանալ մարդկանց անհոգության և լողալ սովորելու ցանկության պակասի վրա։
Զարմանալ կարելի է նաև, որ կառավարությունը երիտասարդությանը չի ստիպում տիրապետել այդ հասարակ բանին։ Իմիջիայլոց, բոլոր ժամանակներում կառավարության հիմնական զբաղմունքը ժողովրդին ավելի շատ հարկերով ծանրաբեռնելն է եղել, քան կրթելը։
Սակայն, կարծում եմ, կառավարության համար այնքան էլ դժվար չէ ստիպել բոլոր ծովային ուղևորն երին՝ փրկարար օղակներ վերցնել իրենց հետ։ Ես հանձն եմ առնում ապացուցել, որ ամեն տարի հազարավոր կյանքեր կարող են փրկվել այդ էժան ու հասարակ հարմարանքի օգնությամբ։ Եվ ոչ ոք էլ չքրթմնջա փրկարար օղակի գնի կամ անհարմարության վրա։
Կառավարությունը չափազանց շատ է հոգ տանում այն մասին, որ ուղևորներին ստիպի վճարել արտասահմանյան անձնագիր կոչվող թղթի անպետք պատառի համար։ Եթե արդեն վճարել եք, պաշտոնյաների հոգը չէ՝ շո՞ւտ, թե՝ ուշ եք դուք և ձեր անձնագիրը սուզվելու ծովի հատակ։
Ուրեմն, պատանի ունկնդիրներ, ուզում է այդ, թե չի ուզում ձեր կառավարությունը, անսացե՝ք իմ խորհրդին և լավ լողորդներ դարձեք։ Անցեք դրան առանց հապաղելու, միայն թե՝ տաք եղանակին և ապա՝ բաց չթողնեք ոչ մի օր։ Լողորդ դարձեք, քանի դեռ չեք մեծացել է հետո լողալ սովորելու ո'չ ցանկություն, ո՛չ էլ ժամանակ կունենաք։ Մինչդեռ, լողալ չիմանալով, կարող եք խեղդվել, նախքան աղվամազ կհայտնվի ձեր վերին շրթունքին։ Անձամբ ես քանի՜ անգամ եմ ջրում մի մազ հեռու եղել մահից։ Ջրային տարերքը, որն այնքան սիրում էի, կարծես նպատակ ուներ ինձ իր զոհը դարձնել։ Ես կշտամբել կարող էի ալիքներին ապերախտության համար, բայց չէի անում այդ, քանի որ գիտեի՝ նրանք անշունչ են և պատասխանատու չեն իրենց արարքների համար։ Եվ, ահա, մի անգամ ես անմտորեն ապավինեցի նրանց։
Դա պատահեց լճակում հարկադրական լոգանք ընդունելուց մի քանի շաբաթ անց, երբ արդեն կարողանում էի քիչ թե շատ լողալ։
Այս բոլորը տեղի ունեցավ ոչ այն լճակում, որտեղ կարապներ էին լո-ղում, որովհետև այդ ջրամբարը պուրակը զարդարելուն էր ծառայում և մասնավոր սեփականություն էր։ Լողանալն արգելված էր այնտեղ։
Բայց ծովափին բնակվողները լողանալու համար ջրամբարների ու լճակների կարիք չունեն։ Նրանք աղահամ մեծ ծովում են լողանում։ Մեր ավանը ևս, նման մյուս գյուղակների պես, իր լողափն ուներ։ Ինչ խոսք, որ լողի իմ առաջին դասերն առել եմ աղի ջրում։
Այն վայրը, որտեղ լողում էին մեր գյուղի բնակիչները, բավականաչափ հարմար չէր ընտրված։ Ճիշտ է, լողափն հոյակապ էր՝ դեղին ավազ, սպիտակ խեցիներ ու խիճ, բայց, ծովի խորքն այստեղ թաքցնում էր ստորջրյա մի հոսանք, որ վտանգավոր էր բոլորի համար, բացառությամբ լավ, տոկուն լողորդների։
Տեղացիները պատմում էին, թե ինչ-որ մեկը խեղդվել է, քշվելով այդ հոսանքից, բայց դա պատահել էր վաղուց, և այդ մասին գրեթե մոռացել էին։ Ավելի ուշ՝ երկու թե երեք լողացողների էլ էր հոսանքը ծով քշել, բաց ի վերջո նրանց փրկել էին ետևներից հասած մակույկները։
Հիշում եմ, այս փաստերն այն ժամանակ ինձ վրա մեծ տպավորություն էին գործել։ Սակայն ավանի ամենապատկառելի բնակիչները՝ ծեր ձկնորսները, չէին սիրում այդ մասին խոսք բանալ։ Նրանք կա՛մ ուսերն էին թոթվում ու լռում էին, կամ խոսքը կտուրն էին գցում։ Նրանցից ոմանք նույնիսկ ժխտում էին ստորջրյա հոսանքի գոյությունը, մյուսները պնդում էին, թե իբր անվտանգ է։ Ես, հակառակ դրան, նկատել էի, որ ծնողները արգելում են տղաներին լողանալ վտանգավոր տեղի մոտակայքում։
Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու իմ համագյուղացիները այդպես համառորեն չեն ուզում խոստովանել ստորջրյա հոսանքի գոյությունը։ Երբ քառասուն տարի անց ավան վերադարձա, ես կրկին դեմ առա այդ նույն խորհրդավոր ուսեր թոթվելուն, թեև այդ ընթացքում երևան էր եկել մի նոր սերունդ, խիստ տարբեր նրանցից, ում ժամանակին ես հրաժեշտ էի տվել։ Տեղացիները խոսել չեն ուզում ստորջրյա հոսանքի մասին, թեև իմ բացակայության ժամանակ պատահել էր և մի քանի դեպք, հաստատելով, որ հոսանքն իրոք գոյություն ունի և որ իսկապես վտանգավոր է։
Բայց հիմա ծերացել եմ և ավելի լավ եմ հասկանում մարդկանց։ Շուտով ես հասկացա համագյուղացիներիս տարօրինակ վարքի բուն պատճառը։ Մեր ավանը ծովային հանգստավայր է համարվում և որոշ եկամուտ ունի ամառվա մի քանի շաբաթն այստեղ անցկացնող հովեկներից։ Առանց այդ էլ մեր գյուղը մի առաջնակարգ հանգստավայր չէ, իսկ եթե լուրեր շրջեն ստորջրյա հոսանքի և այն մասին, թե ինչպես են մարդիկ խեղդվում դրա պատճառով, ապա ավելի քիչ մարդ կգա, էտ կողմերը կամ ամենևին չեն գա։ Բնականաբար, ինչքան քիչ խոսեք ստորջրյա հոսանքի մասին, այնքան շատ եք հարգված տեղի պատվելիներից։
Եվ այսպես, իմ պատանի ունկնդիրներ, ես երկար ներածական կարդացի բավականին հասարակ մի պատմության առիթով, բայց բանն այն է, որ ես խեղդվեցի՝ ընկնելով այդ ափամերձ ստորջրյա հոսանքի մեջ, իսկապես խեղդվեցի։
Ասելու եք, թե, համենայն դեպս, շնչահեղձ չեմ եղել մեռնելու աստիճան։ Թերևս, բայց ես այնպիսի վիճակում էի․ որ ոչինչ չէի զգա, եթե նույնիսկ ինձ քառատելու լինեին, և երբեք ուշքի չէի գա, եթե չլիներ փրկարարս, մեր գյուղի երիտասարդ ձկնորսներից մեկը՝ Հարրի Բլյու անունով։ Երկրորդ ծնունդովս նրան եմ պարտական։
Պատմությունը, կրկնում եմ, շատ է սովորական, բայց պատմում եմ, որպեսզի իմանաք, թե ինչպես ծանոթացա Հարրի Բլյուի հետ, որովհետև նա բախտորոշ ազդեցություն ունեցավ իմ ողջ հետագա կյանքի վրա։
Ես սովորականի պես գնացի լողափ՝ լողալու, բայց ջուրը մտա մի տեղից, ուր ափն ինձ անծանոթ էր և ամայի։ Համարվում էր, որ այդ վայրում ստորջրյա հոսանքն առանձնապես ուժեղ է, և իրոք մի ակնթարթում հոսանքն ինձ իր մեջ առավ և քշեց բաց ծով։ Ես այնքան էի հեռացել, որ կորավ ափ հասնելու ամեն մի հույս։ Սարսափը և այն համոզմունքը, թե կորած եմ, այնպես էին կաշկանդել մարմինս, որ ի վիճակի չէի մնալու մակերևույթին, և ես արճճի կտորի պես սկսեցի սուզվել։
Այդ ժամանակ ես չգիտեի, որ ինձ մեռնել դեռևս չէր վիճակված։ Չեմ հիշում, թե ինչ է եղել հետո։ Միայն հիշում եմ, որ դիմացս նավակ հայտնվեց՝ մեջը մարդ։ Շուրջս կարծեք մթնել էր, իսկ ականջներիս մեջ որոտ հիշեցնող դղրդյուն կար։ Գիտակցությունս մարեց, ինչպես հանգչող մոմի բոց։ Ուշքի եկա Հարրի Բլյուի շնորհիվ։ Երբ ես զգացի, որ դեռ կենդա-նի եմ և բացեցի աչքերս, կողքիս ծնկած մի մարդ տեսա։ Նա մարմինս էր շփում ձեռքերով, սեղմելով փորս կողերի տակ, և փետուրով խտղտում էր ռունգներս, ամեն կերպ ջանալով խլել ինձ մահից։
Հարրի Բլյուին հաջողվեց կրկին կյանքի կոչել ինձ։ Նա իսկույնևեթ ինձ ձեռքերին առավ և տարավ տուն, մորս մոտ։
Որը ինձ այդ վիճակում տեսնելով՝ գրեթե կորցրեց գիտակցությունը։ Բերանս գինի լցրեցին, տաք աղյուսներ ու շշեր դրեցին ոտքերիս տակ, անուշադր հոտոտել տվեցին, փաթաթեցին տաք վերմակների մեջ։ Գործադրվեցին էլի բազմաթիվ միջոցներ, և բազում դեղեր ստիպված եղա կուլ տալ, մինչև որ գտան, թե վտանգն անցել է, և ես, հավանաբար, կենդանի կմնամ։
Վերջապես բոլորը հանգստացան, իսկ քսան ժամ անց ես կրկին ոտքի վրա էի, ասես բան չէր պատահել։
Թվում էր, թե այդ պատահարը ինձ զգույշ կդարձներ։ Բայց ես չանսացի ողջախոհության ձայնին և վարվեցի այլ կերպ, իսկ թե ինչու և ինչպես, կիմանաք հաջորդ գլուխներից։
=== ԳԼՈՒԽ IV․ Մակույկը ===
Ո՛չ։ Բոլոր դասերը զուր անցան։ Ես կործանման եզրին էի, բայց դա ոչ միայն չվանեց ձգտումս դեպի ջուրը, այլ նույնիսկ հակառակը։
Երիտասարդ նավավարի հետ ունեցած ծանոթությունս վերաճեց սերտ բարեկամության։ Նրա անունը, ինչպես ասացի, Հարրի Բլյու էր, և նա խիզախ ու բարի սիրտ ուներ։ Ասելու հարկ չկա, թե ամուր կապվեցի նրան, և նա էլ ինձ կապվեց։ Իրեն այնպես էր պահում, ասես ես էի նրան փրկել, և ոչ թե ինքն ինձ։ Նա բավականին ջանքեր գործադրեց ինձանից օրինակելի լողորդ դուրս բերելու համար և վարժեցրեց այնպես վարվել թիերի հետ, որ կարճ ժամանակ անց սկսեցի հմտորեն թիավարել՝ շատ ավելի լավ, քան իմ հասակակից մյուս տղաները։ Ես թիավարում էի ոչ թե երեխաների պես՝ մի թիով, այլ զույգ՝ մեծի նման, և վարում էի նավակը առանց կողմնակի օգնության։ Դա մեծ նվաճում էր։ Եվ ես հպարտանում էի միշտ, երբ Հարրի Բլյուն հանձնարարում էր ինձ հանել իր նավակը փոքրիկ ծովախորշից, ուր այն կառանված էր, և բերել ափի մի որևէ մաս, որտեղ ինքը զբոսնել ցանկացող ուղևորների էր սպասում։ Անցնելով լողափի մոտ խարիսխ նետած նավերի կողքով, շատ անգամներ եմ լսել այսպիսի ծաղրական կանչեր․ «Մի տե՛ս, ի՜նչ մազալու ճստիկ է թի բռնողը» կամ «Կայծակի փայ դառնամ, մի էդ լվի՛ն նայեք, տղերք»։
Ես լսում էի և այլ՝ որոտընդոստ ծիծաղով ուղեկցվող կատակներ։ Բայց դրանք ամենևին չէին շփոթեցնում ինձ։ Հակառակը, չափազանց հպարտ էի, որ կարողանում եմ նավակը առանց որևէ մեկի օգնության տանել ուր հարկն է և այն էլ ավելի արագ, քան նրանք, ում հասակը իմի կրկնապատիկն էր։
Անցավ մի որոշ ժամանակ, և դադարեցին ծիծաղել ինձ վրա․ եթե ծիծաղում էին, ապա՝ եկվորներից որևէ մեկը միայն։ Համագյուղացիներս էլ տեսան, որ կարողանում եմ նավակ վարել, և, չնայած իմ մանուկ հասակին, սկսեցին հետս հարգանքով վարվել համենայն դեպս, կատակները վերջ գտանք, հաճախ ինձ «ճստիկ նավաստի» էին անվանում, իսկ ավելի հաճախ՝ «փոքրիկ ծովագայլ»։ Տանն ամեն կերպ քաջալերում էին ծովային դառնալու մտադրությունս։ Հայրս ուզում էր որ ես նավաստի դառնամ։ Եթե նա ապրեր մինչև հաջորդ նավարկություն, ես նրա հետ ծով կմեկնեի։ Մայրս միշտ հագցնում էր ինձ այն ժամանակ սիրված մի տարազ կապույտ տաբատ և ծալովի օձիքով բաճկոն, պարանոցիս՝ սև մետաքսե թաշկինակ։ Ես հպարտ էի այդ ամենով։ Եվ մասամբ հագուստս առիթ տվեց «փոքրիկ ծովագայլ» մականվանը։ Այդ անվանումն ինձ մյուսներից ավելի էր դուր գալիս, որովհետև հնարել էր Հարրի Բլյուն, իսկ այն պահից ի վեր, ինչ նա փրկել էր ինձ, ես նրան իմ հավատարիմ բարեկամն ու հովանավորն էի համարում։
Նրա գործերն այն օրերին բարգավաճում էին։ Նա սեփական նավակ ուներ, ավելի ճիշտ՝ երկու նավակ։ Մեկը շատ ավելի մեծ էր մյուսից, դրան ինքը շլուփ էր անվանում, և սա մշտապես զբաղված էր, հատկապես այն ժամանակ, երբ գրանով զբոսնել էին ցանկանում երեք կամ չորս ուղևորի երկրորդ նավակը, որ փոքրիկ մի մակույկ էր, Հարրին վերջերս էր գնել, և սա մեկ ուղևորի համար էր նախատեսված, որովհետև թիերի քիչ աշ-խատանք էր պահանջում։ Ամռանը՝ լողի ամենահարմար ժամանակաշրջանին, շլուփն, անշուշտ, ավելի հաճախ էր գործի դրվում։ Գրեթե ամեն օր դրանով զբոսնում էին հանգստացողները , իսկ մակույկը անգործ կանգնած էր նավամատույցի մոտ։ Ինձ թույլ էր տրված վերցնել այն և քշել ուզածիս չափ, մենակ կամ ընկերովի։ Սովորաբար դպրոցական պարապմունքից հետո ես մակույկ էի նստում և զբոսնում էի ծովախորշում։
Հազվադեպ էի մենակ լինում, քանի որ համադասարանցիներիցս շատերն էին ծով սիրում, և նրանք բոլորն էլ մեծագույն հարգանքով էին նայում ինձ, որպես մակույկի տիրոջ։ Միայն թե ցանկանայի՝ իսկույն ևեթ ինձ ուղեկից էի գտնում։
Մենք զբոսնում էինք գրեթե ամեն օր, եթե ծովը խաղաղ էր։ Հասկանալի է, փոթորկոտ եղանակին պստլիկ մակույկով ծով դուրս գալ չէր կարելի, Հարրի Բլյուն ինքն էր արգելել նման զբոսանքները։
Մեր երթերը կատարվում էին ավանից լոկ մի փոքր հեռավորությամբ, սովորաբար՝ ծովախորշի սահմաններում, և ևս միշտ ջանում էի ափից չհեռանալ և երբեք չէի հանդգնում խորը գնալ, որովհետև բաց ծովում պատահական քամու ցանկացած պոռթկումը վտանգ էր սպառնում։
Սակայն հետզհետե սիրտ առա և ափից հեռու էլ ինձ ապահով էի զգում։ Ես սկսեցի ափից մղոնաչափ հեռանալ, չմտածելով հետևանքների մասին։ Հարրին նկատեց այգ և կրկնեց իր նախազգուշացումը։ Գուցե և այդ խոսակցությունն ազգեր վրաս, եթե մի րոպե անց չլսեի, թե ինչպես է նա իմ մասին խոսում ընկերներից մեկի հետ․
― Ի՞նչ տղա է, չէ՞, Բոբ։ Ապրի՛ք Թող մի մեծանա՝ իսկական ծովային կդառնա, կտեսնես։
Ես որոշեցի, թե հեռավոր զբոսանքներն այնքան էլ խստիվ չեն արգելված, և Հարրիի խորհուրդը՝ «ափին մոտ պահեր, ինձ վրա պատշաճ տպավորություն չգործեց»։
Շուտով ես բոլորովին անտեսեցի դա։ Փորձված ծովայինի խորհուրդների հանդեպ ցուցաբերած անուշադրությունս քիչ մնաց, որ կյանքս արժենար, ինչպես հիմա կհավաստիանաք։ Բայց թույլ տվեք նախ նշել մի հանգամանք, որը տակնուվրա արեց կյանքս։ Մեծ դժբախտություն պատահեց․ ես կորցրի ծնողներիս։
Ասացի արդեն, թե հայրս ծովային էր։ Նա հրամանատարն էր մի նավի, որը, հիշում եմ, ամերիկյան գաղութներն էր գնում։ Եվ հայրս այնքան տևականորեն էր բացակայում տանից, որ ես հասակ առա՝ գրեթե չճանաչելով նրան։ Իսկ նա մի պանծալի, արիասիրտ ծովային էր քամահար գրեթե պղնձագույն, և միաժամանակ գեղեցիկ ու ծիծաղկուն դեմքով։
Մայրս սաստիկ կապված էր նրան, և, երբ եկավ նավի խոր, տակման և հորս զոհվելու լուրը, չկարողացավ զորել վիշտը։ Սկսեց հյուծվել, ապրել չէր ուզում այլևս և սոսկ հորս հետ այն աշխարհում միանալու հույսով էր ապրում։ Եվ նա երկար չսպասեց իր փափագի գալստյանը։ Ընդամենը մի քանի շաբաթ հետո, ինչ մեզ էր հասել սոսկալի լուրը, իմ խեղճ մորը թաղեցին։
Սրանք էին այն հանգամանքները, որ լիովին հեղաշրջեցին կյանքս։ Հիմա ես մի որբ էի՝ անտուն ու առանց ապրուստի միջոցների։ Ծնողներս աղքատ մարդիկ էին, մեր ապրուստն ամբողջապես հորս վաստակից էր կախված, իսկ նա իր մահվան պարագային մեզ ապահովելու որևէ հնարավորություն չուներ։ Մայրս և ես գրեթե առանց դրամի մնացինք։ Թերևս ճակատագիրը մեծահոգի գտնվեց՝ մորս տանելով այս կյանքից, կյանք, ուր խնդությունն այլևս տեղ չուներ։ Ու թեև ես երկար սգացի իմ թանկագին, պաշտելի մոր կորուստը, բայց հետագայում չէի կարողանում վանել այն միտքը, թե գուցե լավն էլ դա էր։ Երկա՜ր ու երկար տարիներ էին անցնելու, մինչ ես կկարողանայի օգնել, և նրան թշվառության ցուրտն ու խավարն էին վիճակվելու։
Ծնողներիս մահը արտակարգ լուրջ հետևանքներ ունեցավ ինձ համար։ Ես, իհարկե, փողոցում չմնացի, բայց իմ կյանքի պայմանները լիովին փոխվեցին։ Ինձ իր մոտ առավ քեռիս, որն ամենևին նման չէր իմ քնքուշ, փափկասիրտ մորը, թեև նրա հարազատ եղբայրն էր։ Ընդհակառակը, դա մի զայրացկոտ, բռի վարքի տեր մարդ էր։ Եվ ես շուտով համոզվեցի, որ նա ինձ հետ վարվում է ոչ ավելի լավ, քան վարվում էր իր ծա-ռայողների ու աղախինների հետ։
Իմ դպրոցական պարապմունքներն ավարտվեցին։ Այն պահից ի վեր, ինչ ոտքս ներս էի դրել քեռուս շեմից, ինձ դպրոց չէին ճամփում այլևս։ Սակայն չէին էլ թողնում պարապ մնալ։ Քեռիս ագարակատեր էր, և նա գործ գտավ ինձ համար․ առավոտից իրիկուն ես խոզեր ու կովեր էի պահում, վարելահողից հալածում էի ձիերին, գնում էի ոչխարները բերելու, կեր էի տալիս հորթերին․․․ Ազատ էի կիրակի օրը միայն, ոչ այն պատճառով, որ քեռիս կրոնասեր էր, այլ այդպես էր կարգը՝ այդ օրը ոչ ոք չէր աշխատում։ Ողջ գյուղն էր հետևում այդ սովորույթին, և քեռիս ստիպված էր ենթարկվել, այլապես, կարծում եմ, կպարտադրեր ինձ աշխատել նաև կիրակի օրերը։
Քանի որ կրոնը չէր հետաքրքրում քեռուս, հանգստյան օրն ինձ չէին հարկադրում եկեղեցի հաճախել, և իրավունք ունեի թափառել դաշտերում ու, ընդհանրապես, անել ինչ որ կամենայի։ Ինքներդ էլ եք հասկանում, ես չէի կարող թրև գալ գյուղամիջում և թռչունների բներն ի վեր մագլցել, երբ դեմս կապուտակ ծովն էր փռված։ Տանից ծլկելու հնարավորություն ունենալուն պես, ես դեպի ջուրն էի ուղղվում կամ օգնում էի բարեկամիս՝ Հարրի Բլյուին, ուղևորներ ման ածելու, կամ էլ մակույկն էի նստում և ծով էի դուրս գալիս ի սեր իմ հաճույքի։ Այդպես էի անցկացնում կիրակի օրերը։
Մորս կենդանության օրոք ինձ ներշնչել էին, թե հանգստյան օրը պարապ զվարճություններով տարվելը մեղք է։ Սակայն քեռուս օրինակն այլ բան սովորեցրեց ինձ, և ես այն հետևությանն հանգեցի, թե այդ օրը շաբաթվա ամենաուրախ օրն է։
Սակայն հանգստյան օրերից մեկն ինձ ոչ միայն ուրախություն չբերեց, այլև ավելին՝ գրեթե կյանքիս վերջին օրն էր դառնալու։ Եվ, ինչպես միշտ, նոր արկածին մասնակցում էր իմ սիրած տարերքը՝ ջուրը։
=== Գլուխ V․ Կղզյակը ===
Կիրակնօրյա սքանչելի առավոտ էր։ Պայծառ շողում էր մայիսյան արևը, և օդը թռչունների զվարթ դայլայլներով էր լի։ Կեռնեխների հատու ձայներին խառնվում էին արտույտների նրբին գեղգեղանքները, իսկ դաշտերի վրա՝ մերթ այստեղ, մերթ այնտեղ, կկվի միապաղաղ ու անդադրում կանչն էր հնչում։ Զիլ մի բուրմունք, նման նշահոտի, տարածվել էր օդում․ մլենին էր ծաղկել, և մեղմիկ զովը սփռում էր նրա բույրը ծովափով մեկ։ Կանաչ ցանկապատերը, ցորենի նորածիլ արտերը, մարգագետինները, ուր աչք էին շաղում ոսկեգույն հրանունկներն ու փթթած խոլորձի ծիրանին, թռչունների բները դալար ցանկապատների մեջ՝ գյուղական բնության բոլոր այս սքանչելիքները դեպի իրենց էին հրապուրում իմ հասակակիցներից շատերին, բայց ինձ ամենից ավելի գրավում էր այն, ինչ փռված էր հեռվում երկնակապույտ, հանդարտ ու փայլփլուն շղարշը, որ կայծկլտում էր արևի շողերի ներքո, ինչպես հայելու մակերևույթ։ Ջրային մեծ հարթությունը ահա թե ուր էին սևեռված բոլոր իմ իղձերը, ահա՝ թե ուր էի ձգտում ամբողջ հոգով։ Ինձ թվում էր, թե ծովն ավելի գեղեցիկ է, քան քամուց ծածանվող հասկերը կամ ծաղիկներից խայտաբղետ դարձած մարգագետինը, ալեբախության մեղմ ծփանքն ավելի ներդաշնակ, քան արտույտի դայլայլը, իսկ ալիքների յոդահամ բույրն՝ առավել հաճելի հրանունկների ու վարդերի անուշահոտությունից։
Երբ ես դուրս եկա տանից և տեսա խնդուն, փայլարձակ ծովը, մեջս սաստիկ, գրեթե անզուսպ մի տենչ առաջացավ` սուզվել նրա ալիքների մեջ։ Ես շտապեցի հագուրդ տալ ցանկությանս և այդ պատճառով չսպասեցի նախաճաշին, այլ բավարարվեցի մի կտոր հացով ու մի բաժակ կաթով` վերցնելով դրանք մառանից։ Արագորեն կուլ տալով մեկը և մյուսը, նետվեցի ծովափ։
Ճիշտն ասած, ես ագարակը լքեցի գաղտնաբար, քանի որ համոզված էի, թե կարող են արգելքներ լինել։ Հանկարծ քեռիս կանչեր ինձ ու պատվիրեր տանը մնալ։ Թեև նա չէր արգելում դաշտային զբոսանքներս, սակայն, գիտեի, չէր սիրում իմ ջրային ճամփորդությունները և քանիցս արգելել էր դրանք։
Ես որոշ նախազգուշական միջոցներ ձեռք առա։ Փոխանակ առափնյա մեծ ճամփան տանող փողոցով գնալու, ընտրեցի կողմնակի արահետ, որն ինձ շրջանցիկ ուղիով էր ափ հասցնելու։
Իրոք չխանգարեց ինձ, և ես ափ հասա` աննկատ նրանցից, ում հետաքրքրելու էր, թե ուր եմ չքվել։
Մոտենալով նավամատույցին, որտեղ երիտասարդ նավավարը իր նավակներն էր կառանում, ես տեսա, որ շլուփը ծով է դուրս եկել, իսկ մակույկը մնացել է իմ տրամադրության տակ։ Ինձ էլ ուրիշ բան պետք չէր` որոշեցի մի մեծ զբոսանք կատարել մակույկով։ Առաջին գործս մեջը մտնելն ու հատակի ջուրը դուրս թափելն եղավ։ Բավականին ջուր էր հավաքվել` ըստ երևույթին մակույկը մի քանի օր չէր գործածվել․ սովորաբար հատակը քիչ էր ջուր ծծում։ Բարեբախտաբար, ես գտա թիթեղյա հին թասը, որը ջուրը դուրս թափելուն էր ծառայում և, տաս-տասնհինգ րոպե աշխատելով, մակույկը բավարար չափով ցամաքեցրի։ Թիերը ցախա-տանն էին` նավավարի տնակի ետևում։ Ցախատունը հեռու չէր։ Ես, սովորականի պես, վերցրի թիերը, թույլտվություն չխնդրելով որևէ մեկից։
Նստեցի մակույկ, ամրացրի թիակալները, թիերը դրանց մեջ դրի, բազմեցի նստարանին և ետ հրվեցի ափից։ Պստլիկ նավակը հլու-հնազանդ ենթարկվեց թիերի հարվածին և սահեց ջրի վրա` ձկան պես դյուրաշարժ ու թեթև։ Եվ խնդուն սրտով ես դեպի ցոլացող լուրթ ծովն ուղղվեցի։ Ծովը ոչ միայն կայծկլտում էր ու կապույտին տալիս, այլև լճի պես հանդարտ էր։ Նվազագույն ծփանք անգամ չկար, ջուրն այնքան թափանցիկ էր, որ մակույկի տակ ես տեսնում էի մեծ խորության վրա խայտացող ձկներին։
Մեր ծովախորշի հատակը մաքուր, արծաթաճերմակ ավազով է պատած։ Ես տեսնում էի, թե ինչպես էին փոքրիկ, ոսկեդրամի մեծությամբ խեցգետինները իրարու ետև ընկել և հետապնդում էին ավելի մանր էակների` սրանց նախաճաշ դարձնելու մտադրությամբ։ Տառեխի վտառները, լայն ու տափակ վահանաձուկը, խոշոր տափակաձուկը և վիշապանման ծովային օձաձկները` բոլորն էլ խայտում էին կամ ավար դարանում։
Այդ առավոտ ծովը կատարելապես հանդարտ էր` մի բան, որ հազվադեպ է մեր ծովափին։ Եղանակն ասես հատկապես ինձ համար էր ստեղծված, չէ՞ որ մի մեծ շրջագայություն էի ծրագրել, ինչպես ձեզ ասացի արդեն։
Կհարցնեք, թե ուր էի ուղղվելու։ Ականջ արեք և հիմա կիմանաք։
Ափից մոտավորապես երեք մղոն<ref>Ծովային մղոնը հավասար է 1852 մետրի։</ref> հեռու մի փոքրիկ կղզյակ էր երևում։ Ճիշտն ասած, նույնիսկ ոչ թե կղզյակ, այլ խութերի կամ ժայռերի մի կույտ` շուրջ երեսուն քառակուսի յարդ մակերեսով։ Դրանց բարձրությունը ջրի մակերևույթից հազիվ մի քանի դյույմ էր, այն էլ տեղատվության պահերին միայն, որովհետև մնացյալ ժամերին ջուրը ծածկում էր ժայռերը, և այդ ժամանակ ջրից մի քանի ոտնաչափ դուրս էր ցցվում լոկ մի բարակ սյուն` ծայրին տակառիկ։ Սյունը դրել էին, որպեսզի փոքր նավերը մակնթացության ժամանակ չբախվեն քարերին։
Ցամաքից կղզյակը տեսանելի էր միայն տեղատվության ժամանակ։ Սովորաբար այն սևափայլ երանգ ուներ, բայց երբեմն ասես պատվում էր ձյան ոտնաչափ շերտով, և այդ պահերին խութի տեսքն անհամեմատ գրավիչ էր։ Ես գիտեի, թե ինչու է կղզյակը փոխում գույնը, գիտեի, որ հայտնվող ճերմակ ծածկույթը ծովային թռչունների մեծ երամներ են։ Թռչուններն իջնում էին քարերին շունչ առնելով թռիչքից հետո կամ էլ փնտրելով մանրիկ ձկներ ու խեցգետիններ, որոնց ափ էր նետում մակընթացությունը։
Ինձ միշտ էլ հրապուրում էր այդ ոչ մեծ կղզյակը, թերևս այն պատճառով, որ հեռու էր ու կտրված ափից, բայց ավելի շուտ առիթը վրան թառած թռչունների ստվար քանակությունն էր։ Այդքան թռչուն հնարավոր չէր տեսնել և ոչ մի տեղ ծովախորշի շրջակայքում։ Ըստ երևույթին, թռչունները սիրում էին այդ վայրը, քանի որ տեղատվության ժամանակ ես նկատում էի, թե ինչպես էին նրանք ձգվում դեպի խութը, սյան շուրջն էին պտտվում, ապա թառում էին սև ժայռերին, իրենց մարմիններով այնպես ծածկելով, որ կղզյակը ճերմակում էր։ Ճայեր էին, բայց, ըստ երևույթին, տարբեր ցեղատեսակների` խոշոր և մանր։ Իսկ երբեմն այլ թռչուններ էլ էի նկատում` սուզահավեր ու ջրային ծիծառներ։ Անշուշտ, ափից դժվար էր զանազանել, որովհետև ամենախոշորները թվում էին ագռավից ոչ մեծ, և եթե այդքան հոծ բազմությամբ չթռչեին, ամենևին չէին նկատվի։
Կարծում եմ, թե առավելապես թռչունների պատճառով էր կղզյակն ինձ ձգում։ Երբ ես շատ էի փոքր, հրապուրվում էի այն ամենով, ինչն առնչվում էր բնական գիտություններին, հատկապես` փետրավոր արարածներով։ Եվ ո՞ր տղան չի հրապուրվում դրանով։ Գուցե և գիտություններ կան, որ առավել են անհրաժեշտ մարդկությանը, սակայն դրանցից և ոչ մեկն այնքան հարազատ չէ կենսախինդ երիտասարդությանը և մոտ չէ նրանց ջահել սրտերին, որքան բնությանը վերաբերող գիտությունը։ Թռչուններն էին հիմա, թե ինչ-որ այլ պատճառ կար` շարունակ կղզյակ գնալու մասին էի երազում։ Երբ ես այդ կողմ էին նայում, իսկ դա լինում էր ամեն անգամ, հենց հայտնվում էի ափին, մեջս խլրտում էր խութը ծայրից ծայր հետազոտելու տենչը։ Ես ծանոթ էի տեղատվության ժամանակ խութի ընդունած ուրվագծերին և փակ աչքերով էլ կարող էի նկարել։ Կղզյակի եզրերը ցածր էին, իսկ մեջտեղը կորանում էր` հիշեցնելով ջրի վրա պառկած վիթխարի կետ ձուկ։ Իսկ գագաթի սյունը նման էր հարպունի, որ խրվել մնացել է կետի մեջքին։
Շատ էի ուզում ձեռք տալ այդ սյանը, տեսնել, թե ինչ նյութից է, բա՞րձր է, արդյոք, մոտիկից, քանի որ ափից թվում էր, թե բարձրությունը յարդից ավելի չէ։ Ես պարզել էի ուզում, թե իրենից ինչ է ներկայացնում ծայրի այդ տակառիկը և թե ինչ կերպ է սյան հիմքը գետնին ամրացած։ Հավանաբար, սյունը շատ պինդ էր խրած։ Տեսել էի, թե փոթորկոտ եղանակին ինչպես էին ալիքների կատարները գլորվում, անցնում վրայով, և փրփուրն այնպես էր դիզվում, ո՛չ ժայռ էր երևում, ո՛չ սյուն, ո՛չ տակառիկ։
Ա՜հ, ինչքա՜ն և ի՜նչ անձկությամբ եմ սպասել կղզյակն այցելելու առիթին։ Սակայն առիթ չէր լինում։ Կղզյակը, իմ սովորական զբոսանքների համեմատ, չափազանց հեռու էր, և իմ խախուտ մակույկով մենակ այնտեղ գնալը` չափազանց վտանգավոր։ Իսկ ինձ ընկերակցել ոչ ոք չէր համարձակվում։ Հարրի Բլյուն խոստացել էր ինձ իր հետ այնտեղ տանել, բայց, միևնույն ժամանակ, ծիծաղում էր կղզյակ այցելելու իմ ցանկության վրա։ Նրա համար այդ ժայռն ի՞նչ էր շատ անգամ էր անցել կողքով, նույնիսկ եղել էր կղզու վրա ու նավակը սյունից կապել, որպեսզի ծովային թռչուններ որսա կամ ձուկ բռնի մոտերքում, սակայն երբևէ չէր պատահել, որ ուղեկցեի նրան այդ գրավիչ ուղևորությունների ժամանակ։ Շարունակ հուսով էի, թե նա գոնե մի անգամ ինձ իր հետ կտանի, բայց շուտով սպառվեց վերջին հույսս, չէ՞ որ ես կիրակի օրերն էի միայն ազատ, իսկ կիրակին բարեկամիս ամենազբաղված օրն էր, որովհետև հանգստյան օրերին շատերն են զբոսանքի դուրս գալիս ծով։ Երկար ժամանակ սպասեցի ապարդյուն և ի վերջո որոշեցի չսպասել այլևս։ Այդ առավոտ ես մի հանդուգն որոշում ընդունեցի` վերցնել մակույկը և մենակ գնալ խութերի կողմը։ Այս էր իմ ծրագիրը, երբ արձակեցի մակույկն ու դեպի ծովի ցոլարձակ լուրթ հեռուները սլացա։
=== Գլուխ VI․ Ճայերը ===
Որոշումս հանդուգն անվանեցի։ Առանձնապես մի արտակարգ բան չէր հանդուգն էր իմ տարիքի տղայի համար միայն։ Երեք մղոն թիավարել էր պետք բաց ծովում, տեսողությունից գրեթե ամբողջապես կորցնելով ափը։ Երբեք այդքան հեռացած չկայի։ Նույնիսկ այդ տարածության կեսն էլ չէի անցել երբևէ։ Հազվադեպ էր լինում, որ մենակ, առանց Հարրիի, ծովախորշից դուրս գայի` մի մղոն էլ չհեռանալով ափից, և այն էլ ծանծաղուտով միայն։ Իսկ Հարրիի հետ լրիվ չափչփել էի ծովախորշը, բայց այդ դեպքերում ես չէի ղեկավարում նավակը, և ապավինելով մակույկավարի հմտությանը` ոչնչից չէի վախենում։ Այլ բան է` մենակ չէ՞ որ ինձանից էր կախված ամեն ինչ։ Եթե որևէ բան պատահեր` ո՛չ օգնող կար, ո՛չ խորհրդատու․․․ Հազիվ էի մի մղոնաչափ հեռացել՝ դիտավորությունս սկսեց ինձ ոչ միայն հանդուգն, այլև անխոհեմ թվալ, և ես արդեն պատրաստվում էի ետ դառնալ։
Բայց մտքովս անցավ, թե ափից որևէ մեկը գուցեև հետևում է ինձ։ Իսկ եթե ինձ նախանձող տղաներից մեկնումեկը, իսկ այդպիսիք կային գյուղում, նկատե՞լ է, թե ինչպես եմ դեպի կղզյակ ուղևորվում։ Նա իսկույն գլխի կընկնի, թե ինչու ետ դարձա, և, անկասկած, կսկսի ինձ վախկոտ կոչել։ Մասամբ այս խոհերի շնորհիվ, մասամբ այն պատճառով, որ կղզյակ այցելելու ցանկությունը այնուամենայնիվ չէր մարել դեռևս, քաջալերվեցի ու վրա ընկա թիերին։ Խութից կես մղոն հեռու ես բաց թողի թիերը և շրջվեցի կղզուն նայելու, քանի որ այն ճիշտ կռնակիս կողմն էր ընկած։ Ես իսկույն նկատեցի, որ կղզյակն ամբողջապես ջրից դուրս է․ տեղատվության ամենացածր կետն էր այդ պահին։ Բայց սև քարերը տեսանելի չէին դրանց վրա թառած թռչունների պատճառով։ Թվում էր, թե այնտեղ կարապների կամ սագերի երամներ են։ Սակայն ես գիտեի, որ ճայեր են, որովհետև շատերը պտույտներ էին գործում օդում, մի քանիսը մերթ նստում, մերթ օդ էին բարձրանում կրկին։ Նույնիսկ կես մղոն հեռավորությունից հստակորեն լսվում էին նրանց ճիչերը։ Ես կարող էի լսել դրանք և ավելի մեծ հեռավորությունից, որովհետև քամի չկար բոլորովին։
Դժվար է արտահայտել, թե ինչպես էի ուզում խութի վրա լինել և մոտիկից տեսնել թռչուններին։ Ես որոշել էի մոտենալ և կանգ առնել` մոտիկից հետևելու այդ գեղեցիկ արարածների շարժումներին, քանի որ շատերը մի տեղից մյուսն էին թռչում շարունակ, և ես չէի կարողանում որոշել, թե ինչ են անում։
Հուսալով, թե թռչունները չեն նկատի, և ինձ կհաջողվի ընդհուպ մոտենալ, ես ջանում էի թիավարել անաղմուկ` թիերը ջուրն իջեցնելով այնպես զգույշ, ինչպես մկանն հետամուտ կատուն է թաթերը դնում։
Այս կերպ հասնելով թռչուններից մոտավորապես երկու հարյուր յարդ հեռավորության, ես թիերը վեր առա ու շուրջս նայեցի։ Թռչուններն ինձ չէին նկատել։ Ճայերը երկչոտ արարածներ են, քաջածանոթ որսորդական հրացանին և իսկույն ևեթ պոկվում են տեղից, հենց որ մի կրակոցի տարածություն մնաց։ Ես առանց հրացանի էի, և նրանք վախենալու բան չունեին։ Եթե նույնիսկ հրացան էլ լիներ, ես հետը վարվելու ձևը չգիտեի։ Հնարավոր է, որ հրացան տեսնելով` ճայերը հեռու թռչեին, քանի որ այդ առումով ճայերն ագռավներին են նման և չափազանց լավ գիտեն հրացանի և բրչակոթի միջև եղած տարբերությունը։ Հրացանի փողի փայլը քաջ ծանոթ է նրանց։
Երկար ժամանակ մեծ հետաքրքրությամբ նրանց էի դիտում։ Եթե անգամ իմ զբոսանքն այսքանով ավարտելու և ետ դառնալու լինեի, ինձ կհամարեի լիովին վարձահատույց գործադրած ջանքերիս դիմաց։ Թռչունները, որ խառնվել էին քարերի մոտ, բոլորն էլ ճայեր էին, սակայն երկու ցեղատեսակ կար այնտեղ, չափերով և գույնով տարբեր, մի մասը սևագլուխ էր` մոխրագույն թևերով, մյուսները` նախորդներից խոշորկեկ և գրեթե ամբողջապես ճերմակ։ Եվ բոլորն էլ այնպիսի տեսք ունեին, կարծես կեղտի մի հյուլե անգամ երբևէ չէր դիպել նրանց ձյունաճերմակ փետուրներին, իսկ ալ կարմիր թաթիկները ազնվագույն մարջանի ելուստների էին նման։
Նկատեցի, որ բոլորն էլ զբաղված են։ Մի մասը կեր էր հայթայթում, իսկ այդ կերը վերջին մակընթացությամբ ափ նետված մանրիկ ձկներ, խեցգետիններ, օմարներ, երկփեղկ խեցիներ ու ծովային այլ կենդանիներ էին։ Մյուսները, նստոտած, մաքրում էին իրենց փետուրները և ասես հպարտանում էին դրանց տեսքով։
Այնուամենայնիվ, հակառակ թվացյալ երջանիկ անհոգությանը, ճայերը, մյուս կենդանի էակների պես, զերծ չէին հոգսերից ու վատ կրքերից։ Աչքիս առաջ մի քանի մոլեգին վեճեր ծայր առան, այդպես էլ չկարողացա պարզել դրանց բուն պատճառը։ Առանձնապես ուշագրավ էր, թե ինչպես են ճայերը ձուկ որսում, հարյուրից ավելի յարդ բարձրությունից գնդակի պես վար էին նետվում և գրեթե անաղմուկ անհետանում էին ջրի տակ, իսկ մի քանի ակնթարթ անց կրկին հայտնվում էին` կտուցների մեջ պսպղուն ավարը բռնած։
Օդում և գետնի վրա թռչունների բանեցրած հնարքներից ամենաուշագրավը, կարծում եմ, ճայ-ձկնորսի շարժումն է, երբ նա որս է հետապնդում։ Ցինի թռիչքն անգամ այդքան վեհաշուք չէ։ Ճայի մեծ պտույտները, ակնթարթային անշարժացումն օդում, երբ նշանի է առնում որսը, կայծակնային անկումը, փրփրահատ ժանյակը` սուզվելիս, այդ թևավոր ճերմակ շանթի անակնկալ անհետացումն ու հայտնվելը լուրթ մակերևույթին, այս ամենը ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել։ Մարդկային ոչ մի հայտնագործություն` օդ, ջուր կամ կրակ օգտագործող, չի կարող այդպիսի հիասքանչ տպավորություն գործել։
Երկար ժամանակ ես նստած էի մակույկի մեջ և հիանում էի թռչունների շարժումներով։ Գոհ, որ զուր չանցավ ուղևորությունս, որոշեցի մինչև վերջ իրագործել իմ ծրագիրը և ոտք դնել կղզի։
Գեղեցիկ թռչուններն իրենց տեղերում մնացին գրեթե մինչև այն պահը, երբ ես համարյա ընդհուպ մոտեցա կղզուն։ Թվում էր, գիտեին, որ ես որևէ վնաս պատճառելու մտադրություն չունեմ, և վստահում էին ինձ։ Համենայն դեպս, հրացանից վախենալու հարկը չունեին և օդ բարձրանալով` այնքան ցածր էին թռչում գլխավերևս, որ կարող էի թիով վայր գցել։
Ճայերից մեկը, թերևս երամի ամենախոշորը, շարունակ նստած էր տակառիկի վրա, ազդանշանային սյան ծայրին։ Հնարավոր է, սա ինձ հատկապես մեծ թվաց այն պատճառով, որ նստած էր անշարժ, և ես կարողացա նրան լավ զննել, բայց նկատեցի, որ նախքան մյուս թռչունների տեղից պոկվելը` այդ ճայը առաջինը օդ ելավ, արձակելով մի սուր, հրաման հիշեցնող ճիչ։ Ըստ երևույթին, երամի առաջնորդը կամ ժամապահն էր։ Նույն կարգը նկատել եմ նաև ագռավների մոտ, երբ սրանք բանջարանոց են գնում բակլա կամ կարտոֆիլ գողանալու։
Թռչունների հեռանալը չգիտես ինչու տխրեցրեց ինձ։ Ծովն էլ կարծես մռայլ գույն առավ, խութը կորցրեց իր ճերմակ հանդերձը, ժայռերը իրենց սև, փայլուն, ասես ձյութապատ քարերով մերկացան։ Սակայն դա դեռ բոլորը չէր։ Թեթև քամի բարձրացավ, ամպերը ծածկեցին արևի սկավառակը, ջրի հայելային մակերևույթը պղտորվեց ու մոխրագույն դարձավ։
Խութն հիմա բավականին անհրապույր տեսք ուներ։ Բայց քանի որ որոշել էի հետազոտել կղզին և հատկապես այդ նպատակով էի եկել, վրա ընկա թիերին, և շուտով մակույկիս ողնափայտը ճռնչաց` քսվելով քարերին։
Ես մի փոքրիկ, մակույկիս համար լիովին պիտանի խորշ նկատեցի։ Նավակի քիթն ուղղեցի այդ կողմ, իջա ափ և քայլեցի ուղիղ դեպի սյունը, որն այնքան տարիներ հեռվից էի դիտել միայն և որի հետ մոտիկից ծանոթանալու այդքան մեծ փափագ ունեի։
=== Գլուխ VII․ Ծովային ոզնու որոնումները ===
Շուտով ես ձեռք տվեցի փայտի այդ կտորին և հպարտության մի այնպիսի հորձանք զգացի, կարծես սա հյուսիսային բևեռն էր, և ես էի այն հայտնագործել։ Ինձ բավականին զարմացրին սյան իրական չափերը և այն, որ խաբվել էի` դիտելով հեռվից։ Ափից սյունը թվում էր փոցխի կամ եղանի բռնակից ոչ հաստ, իսկ տակառը` մի մեծ շաղգամի չափ։ Որքան զարմացա, երբ տեսա, որ սյունն իրականում երեք անգամ հաստ էր իմ ոտքից, իսկ տակառիկը ինձանից էլ էր մեծ։ Դա ինը գալոն<ref>Գալոն ― հեղուկի չափ, հավասար է 4,5 լիտրի։</ref> տարողությամբ կարգին տակառ էր և այնպես էր հագցրած սյան ծայրին, որ սյան կատարը մտել էր տակառի հատակին բացած անցքի մեջ և այս կերպ` հուսալիորեն պահում էր այն։ Տակառը ճերմակ էր ներկած։ Սակայն դա ես առաջ էլ գիտեի․ ափից հաճախ էի տեսել, թե ինչպես է փայլում արևի տակ։ Իսկ սյունը ժամանակին մուգ էր եղել, թերևս նույնիսկ սև, սակայն փոթորկի պահին իրենց փրփուրով մտրակող կոհակները կատարելապես խունացրել էին գերանը։
Ես շփոթել էի նաև սյան բարձրությունը։ Ափից թվում էր, թե սյունը մարդաբոյից ավելի չէ, սակայն ժայռի վրա այն վեր էր խոյացել ինչպես մի նավակայմ։ Տասներկու ոտնաչափից պակաս չէր լինի․ այո, ամենաքիչը` տասներկու։
Սխալ էին նաև կղզյակի մակերեսին վերաբերող դատողություններս։ Մինչ այդ ինձ թվում էր, թե այն կլինի մոտավորապես երեսուն քառակուսի յարդ, բայց համոզվեցի, որ իրականում անհամեմատ մեծ է` գրեթե մեկ ակր։ Կղզյակի վրա սփռված էին տարբեր չափի քարեր` մանր խճից մինչև մարդաչափ գլաժայռեր, կղզյակը կազմող ապառաժների մեջ ավելի խոշոր քարակտորներ էլ կային։ Բոլոր քարերը պատած էին ձյութանման, սև ու կպչուն զանգվածով։ Տեղ-տեղ ծովասեզի մեծ փնջեր էին աճել, նաև ծովախոտի ինձ քաջ ծանոթ մի տեսակ, որի վրա ես քիչ չարչարանք չէի թափել, երբ կարտոֆիլը պարարտացնելու համար կրում էի քեռուս բանջարանոց։
Զննելով ազդանշանային սյունը և զարմանալով ծայրի տակառի իրական չափերի վրա, թողեցի դա և սկսեցի ուսումնասիրել խութը։ Ի հիշատակ այդ նշանակալից ու հաճելի ուղևորության` ուզում էի մի արտասովոր խեցի վերցնել հետս։ Սակայն պարզվեց, որ դա ամենևին էլ հեշտ գործ չէ, անհամեմատ ավելի դժվարին, քան ենթադրում էիք։ Ասացի արդեն, թե քարերը կպչուն զանգվածով էին պատած, որից և լպրծուն էին դարձել։ Այնքան սոթլիկ էին, որ ասես օճառ էր քսած վրա-ները, և դրանց վրա քայլելը շատ դժվար գործ էր։ Ես անմիջապես ընկա և ստացա մի քանի հիմնավոր վնասվածք։
Վարանում էի` արժե՞ր, արդյոք, շարունակել այդ ուղղությամբ գնալը, մակույկս մնացել էր խութի մյուս կողմում։ Բայց հանկարծ նեղլիկ, ծովի մեջ խրված թերակղզու եզրին ես նկատեցի մեծ քանակությամբ հազվագյուտ խեցիներ և վճռականորեն քայլեցի դրանց կողմ։
Նախապես արդեն մի քանի խեցի էի հավաքել ժայռերի ծերպերից։ Մի մասը փուչ էր, մյուսների մեջ կակղամորթներ կային։ Բայց դրանք ամենասովորական խեցիներ էին, դրանցից հաճախ էի գտնում ծովախոտի մեջ, որով բանջարանոցն էինք պարարտացնում։ Ոչ մի ոստրե չկար, ինչը սրտանց ափսոսանք պատճառեց ինձ, քանի որ քաղցած էի և մի երկու տասնյակ կուտեի հաճույքով։ Ես լոկ մանրիկ խեցգետիններ և օմարներ էի գտնում, բայց դրանք հում-հում ուտել չէր կարելի։
Շարժվելով դեպի թերակղզու եզրը, ես ծովային ոզնիներ էի փնտրում, բայց ոչ մի հատ չէի գտել դեռևս։ Վաղուց էի ուզում մի լավ ոզնի գտնել։ Դրանք երբեմն հանդիպում էին ծովափին, բայց հազվադեպ, և շատ էին հարգի որպես բուխարու թարեքի զարդ։ Հնարավոր է, որ դրանցից լիներ այս մեկուսի խութի վրա, ուր նավավարները հազվադեպ էին լինում, և ես դանդաղ շրջում էի` մանրազնին խուզարկելով ժայռերի միջև եղած յուրաքանչյուր ճեղքվածք և ծերպ։
Ես այստեղ որևէ հազվագյուտ բան գտնելու հույս ունեի։ Փայլուն խեցիները, որոնց համար էի ձեռնարկել այդ արշավը, է՛լ ավելի փայլփլուն էին թվում մոտենալուս համեմատ, բայց ես չէի շտապում։ Վախ չկար, թե խեցիները ջուրն են ճողոպրելու ինձանից դրանց բնակիչները վաղուց էին լքել իրենց ապաստարանները, և գիտեի, որ այլևս չեն վերադառնալու։ Շարունակում էի անշտապ առաջանալ և հանկարծ հասնելով թերակղզու եզրին, նշմարեցի մի զմայլելի առարկա` մուգ կարմիր, կլոր` ինչպես նարինջ, անհամեմատ խոշոր սակայն, քան նարինջն է։ Բայց, կարծում եմ, հարկ չկա, որ ձեզ նկարագրեմ, թե ինչ տեսք ունի ծովային ոզնու զրահը։
Ձեռքս առա, և հիանում էի դրա կլորիկ ձևերով ու զրահի երեսի զվարճաշարժ ելուստներով։ Դա մեկն էր այն գեղեցկագույն ծովային ոզնիներից, որ երբևէ տեսել էի։ Ինքս ինձ շնորհավորեցի հաջողությունս․ սրա համար արժեր խութ գալ։
Ձեռքերիս մեջ պտտում էի իմ գյուտը և զննում էի մաքուր, ճերմակ այն օթևանը, որտեղ ժամանակին ապրել էր ոզնին։
Մի պահ անց կտրվեցի այդ տեսարանից, մտածելով ուրիշ խեցիների մասին, և նոր որոնումներ ձեռնարկեցի։
Մյուս խեցիները, թեև անծանոթ էին ինձ, բայց նույնքան գեղեցիկ էին։ Այստեղ մի քանի տարատեսակներ կային։ Գրպաններս ու բուռս դրան-ցով լի` դարձա դեպի նավակ։
Ո՜վ սարսափ․ ի՜նչ տեսա, խեցիները, ոզնին` ամեն ինչ թափվեց ձեռքիցս, կարծես շիկացած երկաթ լինեին։ Թափվեցին ոտքերիս մոտ, և քիչ մնաց ես էլ տապալվեի դրանց վրա` հայացքիս առջև հայտնված պատկերից շանթահար։
Սա ի՞նչ է․ ''նավա՜կը, նավա՞կը, ո՞ւր է նավակս։''
=== Գլուխ VIII․ Մակույկը ծով է քշվել ===
Ուրեմն, ծայրահեղ զարմանքիս պատճառը նավակն էր։ Հարցնելու եք, թե ինչ էր պատահել նավակին։ Սուզվե՞լ էր։
Ո՛չ, չէ՛ր սուզվել, քշվել էր ծով։
Երբ ես նայեցի այն կողմ, որտեղ նավակն էի թողել, չտեսա մակույկը։ Ժայռերի մեջ ընկած փոքրիկ խորշը դատարկ էր։
Խորհրդավոր ոչինչ չկար այստեղ։ Իսկույն ևեթ կռահեցի ամեն ինչ, քանի որ այդ նույն պահին նկատեցի մակույկը։ Դանդաղորեն հեռանում էր խութից։
Ես ո՛չ կապել էի մակույկը և ո՛չ էլ նույնիսկ ափ հանել ճոպանի ծայրը, և քամին, որն ավելի էր սաստկացել հիմա, հանել էր նավակը փոքրիկ խորշից ու բաց ծով քշել։
Սկզբում պարզապես ապշած էի, բայց մի երկու վայրկյան անց զարմանքս տագնապի փոխվեց։ Ինչպե՞ս ետ բերեմ նավակը։ Իսկ եթե չհաջողվի, ինչպե՞ս եմ ափ հասնելու։ Մինչև ափ առնվազն երեք մղոն էր։
Կյանքիս գնով անգամ ի վիճակի չէի լողալով անցնել այդ տարածությունը, և որևէ հույս էլ չկար, թե մեկնումեկը օգնության կհասնի։
Դժվար թե որևէ մեկն ինձ տեսած լիներ ափից և տեղյակ լիներ դրությանս։ Նկատած չէին լինի նաև մակույկը։ Քանի որ այդ հեռավորությունից, ինչպես ինքս էի համոզվել, մանր առարկաները տեսանելի չեն։ Թվում էր, խութի ժայռերը ջրից մի ոտնաչափ են բարձր, ոչ ավելի, այնինչ` յարդից ավելի են դուրս։ Հետևաբար, հազիվ թե նկատվեր նավակը, և ոչ ոք ուշք չէր դարձնելու իմ աղետալի վիճակին․ թերևս դիտափողո՞վ տեսնեն։ Կարելի՞ էր, սակայն, դրան ապավինել։
Որքան շատ էի մտածում, ավելի էի համոզվում, որ իմ ձախորդությամբ թեթևամտությանս եմ պարտական։
Մի քանի րոպե համակ շփոթության մեջ էի և չկարողացա որևէ որոշում ընդունել։ Հարկադրված էի խութի վրա մնալ, քանի որ ուրիշ ելք չկար։ Ապա մտքովս անցավ, որ կարող եմ լողալով նետվել նավակի ետևից և ետ բերել։ Դեռևս կղզյակից ընդամենը մի հարյուր յարդ էր հեռացել, բայց րոպե առ րոպե ավելի էր հեռանում։
Եթե հասնելու եմ նավակին, ապա դա պիտի արվի առանց վայրկյան իսկ կորցնելու։
Ուրիշ ի՞նչ էր մնում ինձ անել։ Եթե նավակին չհասնեմ, ընկնելու եմ չափազանց ծանր, նույնիսկ վտանգավոր կացության մեջ։ Եվ ես որոշեցի փորձել։
Վայրկենաբար վրայիցս թոթափեցի հագուստս ու թաքցրի քարերի մեջ։ Ապա հանեցի ոտնամաններս ու գուլպաներս, հետո նաև շապիկս, որ չկաշկանդեր շարժումներս։ Կարծես լողանալու էի պատրաստվում։ Այդ տեսքով էլ ջուրը նետվեցի` առանց թափ առնելու, քանի որ քարերի մոտ էլ արդեն բավականաչափ խորն էր։ Ես դեպի նավակը լողացի ուղիղ գծով։
Թեև ջանում էի լողալ ամբողջ ուժով, սակայն շատ դանդաղորեն էի մոտենում նավակին։ Երբեմն ինձ թվում էր, թե նավակն ինձնից հեռանում է այն նույն արագությամբ, որով լողում էի, և այդ մտքից անձկությամբ և վախով էի համակվում։
Եթե մակույկին չհասնեմ, պիտի խութ վերադառնամ կամ էլ ջրի տակ անցնեմ, որովհետև հիմա` հետապնդելիս հասկացա, որ ինձ համար ափ հասնելը նույնքան դժվար է, որքան լողալով Ատլանտյան օվկիանոսն անցնելը։ Ես լավ լողորդ էի և եթե հարկ լիներ, կկարողանայի հաղթահարել մեկ մղոն տարածություն, բայց երեք մղոնը վեր էր իմ ուժերից։ Այդ անել չէի կարող նույնիսկ կյանքս փրկելու համար։ Բացի այդ, նավակը հեռանում էր ոչ թե ափի, այլ հակառակ ուղղությամբ` դեպի ծովախորշի ելքը, իսկ այնտեղից, անհաջողության դեպքում, ստիպված կլինեի տասը մղոն հաղթահարել։
Սկսեցի երկմտել` արժե՞ր, արդյոք, հետապնդել մակույկը, և խութ վերադառնալու մասին էի մտմտում, քանի դեռ վերջնականապես շնչակտուր չէի եղել, բայց այդ միջոցին նկատեցի, որ մակույկը թեթևակիորեն շեղեց ընթացքը և մի կողմ դարձավ։ Դա կատարվեց անսպասելիորեն պոռթկած հանդիպակաց քամու շնորհիվ։ Նավակն ինձ էր մոտենում, և ես որոշեցի մեկ անգամ ևս փորձել։
Փորձը հաջողությամբ պսակվեց։ Մի քանի րոպե անց ես ցնծությամբ ձեռքերով կառչեցի կողերից։ Դա ինձ երկարատև լողից հետո հանգստանալու հնարավորություն ընձեռեց։
Երբ շունչս տեղը բերի, փորձեցի մակույկի մեջ ընկնել, սակայն, ի սարսափ իմ, փոքրիկ նավակը չդիմացավ իմ ծանրությանը և տաշտակի պես շրջվեց հատակն ի վեր, իսկ ես ջրի տակ հայտնվեցի։
Դուրս լողացի և կրկին կառչելով նավակից` ջանացի ողնուցին հեծնել։ Սակայն դա էլ չհաջողվեց, որովհետև ես կորցրի հավասարակշռությունս և այնպես թեքեցի նավակը, որ այն կրկին շրջվեց և իր սովորական դիրքն առավ։ Ինձ էլ, ինչ խոսք, հենց դա էր պետք, բայց մի հայացք նետելով մակույկի ներսը, հավաստիացա, որ մեջը լիքը ջուր էր։ Նավակն այնքան էր ընկղմվել այդ ծանրությունից, որ ես առանց որևէ ճիգ գործադրելու` կողի վրայով ներս սողացի։ Բայց մի վայրկյան անց տեսա, որ դրությունն ամենևին չի բարելավվել, քանի որ մակույկը սկսեց սուզվել։ Իմ մարմնի քաշը է՛լ ավելի էր ծանրացրել նավակը, և հասկացա, որ եթե նորից ջուրը չցատկեմ, ապա մակույկն անմիջապես խորտակվելու է։ Եթե չլքեր սառնասրտությունս՝ ժամանակին դուրս ցատկեի, նավակը ջրի երեսին կմնար։ Բայց հաճախակի սուզումները սաստիկ վախեցրել ու շփոթեցրել էին ինձ, այլևս հասու չէի կատարվածին, և ես, մինչև ծնկներս ջրի մեջ, ցցվել էին նավակի կենտրոնում։ Մեկ ուզեցի ջուրը դուրս թափել, բայց ինչո՞վ։ Թիթեղյա անոթը չքացել էր թիերի հետ։ Անկասկած, նավակը շրջվելիս անոթը սուզվել էր, իսկ թիերը լողում էին հեռվում։ Լիովին հուսահատ՝ սկսեցի բռով դուրս թափել ջուրը, բայց հազիվ էի մի քանի շարժում արել՝ զգացի, որ մակույկն ընկղմվում է։ Հաջորդ ակնթարթին նավակը սուզվեց ուղղակի տակիցս, իսկ ես ստիպված եղա ոտքերով ու ձեռքերով գործել, որպեսզի հեռանամ խորտակման տեղում առաջացած ջրապտույտից։
Ես նայեցի այն կողմ, ուր նավակն էր անհետացել։ Գիտեի, որ դա անվերադարձ է։ Մի բան մնաց միայն` ետ լողալ դեպի խութ։
=== Գլուխ IX․ Նշանասյունը ===
Դժվարությամբ խութ հասա։ Երբ կրծքով ճեղքում էի ջուրը, զգացի, որ ընթանում եմ հոսանքին հակառակ` սկսվում էր մակընթացությունը։ Հենց մակընթացությունն ու քամին էին քշել իմ նավակը։ Սակայն ես ժամանակին տեղ հասա, ամեն մի ավելորդ ֆուտը թանկ կնստեր ինձ վրա։
Ափ ելնելու համար վատնած ճիգս կարող էր և վերջինը լինել, եթե հասած չլինեի ժայռերին, այնքան որ հոգնած էի։ Բարեբախտաբար, ուժ ունեցա անելու այդ վերջին ճիգը, սակայն լիովին ուժասպառ էի և ջանալով շունչս տեղը բերել, մի քանի րոպե պառկեցի խութի եզրին, այն նույն տեղը, որտեղից ափ էի ելել։
Բայց երկար անգործ չմնացի։ Պարապ ժամանակ վատնելու դրություն չէր։ Գիտենալով դա, ես ոտքի ելա և շուրջս նայեցի։
Չգիտեմ ինչու, նախ նայեցի խորտակված նավակի կողմը։ Թերևս իմ մեջ աղոտ մի հույս խլրտաց, թե դուրս կլողա։ Անհեթեթություն էր, սակայն, նման բան մտածելը։ Ծովն ամայի էր, և հիմա արդեն անպետք թիերն էին միայն լողում հեռվում, ալիքների վրա, և կարծես հեգնում էին ինձ։ Նույն հաջողությամբ կարող էին դրանք էլ նավակի հետ ջրի տակն անցնել։
Ապա հայացքս ափ հառեցի, սակայն այնտեղ էլ ոչինչ չէր նկատվում, բացի ավանի նեղ ու հարթ հողաշերտից։ Մարդ չէի նշմարում ափին, դժվարությամբ էի զանազանում նույնիսկ տները, որովհետև, ասես ի հավելումն վհատությանս ու ինձ պաշարած վտանգներին, երկինքն էլ մռայլվեց, իսկ ամպերի հետ հայտնվեց և առույգ մի քամի։
Ալիքները դարձան այնքան բարձր, որ տեսողությունիցս ծածկում էին ափը։ Ինչևէ, նպաստավոր եղանակին անգամ դժվար թե զանազանեի ափին գտնվող մարդկանց ուրվագծերը, որովհետև խութից մինչև ավանի մերձավորագույն ծայրամասերը երեք մղոնից ավելի էր։
Օգնություն կանչելն անիմաստ էր։ Անհողմ եղանակին իսկ ինձ չէին լսելու։ Եվ քաջ գիտակցելով դա, ես բերանս բանալու փորձ անգամ չարեցի։
Ես ոչինչ չնկատեցի ծովի մակերևույթին, ո՛չ շլուփ, ո՛չ շխուն, ո՛չ էլ բրիգ․ ծովախորշում ոչ մի նավ չէր երևում։ Օրը կիրակի էր, և նավերը կառանատեղում էին։ Այդ նույն պատճառով ձկնորսական նավակները ևս ծով չէին դուրս եկել, իսկ մեր ավանի բոլոր զբոսանավակները մեկնել էին նշանավոր փարոսի կողմը, դրանց հետ էր, հավանաբար, և Հարրի Բլյուի նավակը։
Հյուսիս, արևելք, արևմուտք ու հարավ` ուր էլ նայեիր` չկար ոչ մի հատիկ առագաստ։ Շուրջս ջրային ամայություն էր, և ես ինձ ողջ-ողջ թաղված էի զգում։
Հիշողությանս մեջ ամուր է տպավորվել ինձ պատած մենության ահավոր զգացումը։ Հիշում եմ, հենվեցի ժայռին ու փղձկացի։
Եվ ապա` անսպասելիորեն ճայերն էլ վերադարձան։ Թերևս զայրացել էին, որ քշել էի իրենց, թռչում էին ուղիղ գլխավերևս և խլացուցիչ, հատու ճիչեր էին արձակում, կարծես վրաս հարձակվելու մտադրություն ունեին։ Հիմա կարծում եմ, որ դա ավելի շատ հետաքրքրասիրությունից, քան չարությունից էին անում։
Մտմտացի վիճակիս մասին, բայց այդպես էլ որևէ ելք չգտա։ Ինձ մի բան էր մնում անել, սպասել, մինչև դրսից օգնություն գա։ Ուրիշ ելք չկար։ Ինքս ոչ մի կերպ չէի կարող կղզյակից հեռանալ։
Բայց ե՞րբ կգան իմ ետևից։ Սոսկ երջանիկ պատահականությամբ է որևէ մեկը հանկարծակի ուշադրություն դարձնելու կղզյակին։ Միևնույն է, առանց դիտափողի ինձ այնտեղից չեն նկատելու։ Ընդամենը մեկ-երկու նավավար դիտափող ունեին, ես դա գիտեի, և ունեցողներից մեկն էլ Հարրի Բլյուն էր։ Սակայն այդ դիտափողերը միշտ չէ, որ գործածում էին։ Եվ մի հնարավորություն կար տասի դիմաց, որ նրանք դիտափողերը կուղղեն դեպի խութը։ Ինչո՞ւ են նայելու այդ ուղղությամբ։ Այս կողմով նավեր չեն երթևեկում, իսկ ծովախորշ մտնողները մշտապես հեռվից են շրջան-ցում վտանգավոր խութը։ Ուրեմն, անզեն աչքով կամ դիտափողով նկատված լինելու հույսը չնչին էր։ Եվ եթե նավերի ուղին խութի կողքով չի անցնում, ապա առավել աննշան էր հույսը, թե որևէ նավ կվերցնի ինձ։
Այս անմխիթար խոհերով լի` ես բազմեցի ժայռին ու սկսեցի սպասել հետագա դեպքերին։
Այդ ժամանակ դեռ մտքովս չէր անցնում կղզյակի վրա սովամահ լինելու հնարավորությունը։ Այդ պահին չէի էլ կարծում, որ բանն այդքան վատ ընթացք կստանա։ Բայց դա, իրոք, հնարավոր էր։ Մի հանգամանք միայն կարող էր կանխել փորձանքը․ Հարրի Բլյուն կտեսնի, որ մակույկը չկա, և կսկսի փնտրել։
Անշուշտ, նախքան մութն ընկնելը նա այդ չի նկատելու` հազիվ թե իր ուղևորներով ավելի շուտ վերադառնա։ Բայց իրիկվա կողմ նա պիտի որ տուն գա։ Նավակն արձակված տեսնելով, նա, բնականաբար, մտածելու է, թե ես եմ վերցրել, քանի որ ես տղաներից և ընդհանրապես ավանի բնակիչներից միակն էի, որ օգտվում էի այդ արտոնությունից։ Տեսնելով, որ նավակը չկա, որ գիշերով անգամ չի վերադարձել, Բլյուն կգնա քեռուս մոտ։ Կանհանգստանան և կսկսեն փնտրել ինձ։ Եվ, ի վերջո, կգտնեն։
Իմ իսկ ճակատագրին վերաբերող մտքերն այնքան չէին խռովում ինձ, որքան արածիս վախը։ Ինչպե՞ս եմ հիմա նայելու Հարրիի աչքերին։ Ինչո՞վ եմ հատուցելու վնասը։ Գործը լուրջ էր․ փող ես չունեի, իսկ քեռիս իմ փոխարեն վճարողը չէր։ Նավավարին անպայման հատուցել էր պետք իր նավակի կորուստը, բայց թե ինչպե՞ս էր արվելու դա։ Թերևս քեռիս թողներ, որ աշխատանքով Հարրիին հատուցեի այդ պարտքը․․․ Իսկ ես կաշխատեի շաբաթներ շարունակ` մինչև որ փոխհատուցվեր մակույկի արժեքը, միայն թե Հարրին ուժերս գործադրելու հնար գտներ։
Ես նստել ու հաշվում էի, թե ինչ պիտի արժեցած լինի սուզված նավակը։ Այդ մտքերը լիովին կլանել էին ինձ։ Չէի էլ մտածում, թե կյանքս է վտանգի տակ։ Ես գիտեի, որ մի քաղցած ու ցուրտ գիշեր կա դեմս։ Թրջվելու եմ ոտից գլուխ, մակընթացությունը լրիվ ծածկելու է խութի քարերը, և ես ողջ գիշեր հարկադրաբար կանգնելու եմ ջրի մեջ։
Ի դեպ, որքա՞ն է լինելու ջրի խորությունը։ Կհասնի՞, արդյոք, ծնկներիս։
Նայեցի շուրջս` ջրի մակարդակը նշող որևէ հետք գտնելու հույսով։ Գիտեի, որ խութը լրիվ ծածկվում է մակընթացության ժամանակ մինչև այդ ինքս էի տեսել։ Սակայն, ափաբնակներից շատերի պես, ինձ էլ էր թվում, թե ջուրը սոսկ մի քանի դյույմանոց շերտով է հեղեղում խութը։ Սկզբում չգտա ջրի սովորական բարձրությունը ցույց տվող որևէ բան, բայց հանկարծ հայացքս ընկավ ազդանշանային սյանը, որի վրա ոչ միայն գծած էր մակընթացության հորձանքի բարձրակետը, այլև այն նույնիսկ նշած էր ճերմակ օղաշերտով` անշուշտ, նավորդներին ի տես։ Պատկերացրեք, թե ինչպե՛ս էի ցնցված, թե ի՛նչ սարսափ ապրեցի, երբ հավաստիացա, որ ջրի մակարդակն հասնում է սյան հիմքից ավելի քան վեց ոտնաչափ բարձրության։
Գրեթե խելակորույս` նետվեցի դեպի սյունը։ Ավա՜ղ, աչքերս ինձ չէին խաբել, գիծն անհամեմատ բարձր էր իմ գլխից։ Վեր մեկնած ձեռքիս մատներով անգամ դժվարությամբ էի հասնում դրան։
Մի աննկարագրելի սարսափ համակեց ինձ, երբ գլխի ընկա, թե ին՞չ էր սպառնում․ մակընթացությունը կհեղեղի ժայռերն ավելի շուտ, քան կհայտնվի օգնությունը։ Ալիքները կծածկեն ինձ, կպոկեն խութից, և ես կխեղդվեմ հորձանուտի մեջ։
=== Գլուխ X․ Մագլցում եմ սյունն ի վեր ===
Հիմա համոզվեցիք, որ կյանքիս վտանգ է սպառնում, ավելի ճիշտ` ստույգ մահ էր առջևս։ Հույսը, թե ինձ կփրկեն այդ օրն իսկ, աղոտ էր սկզբից ևեթ, հիմա արդեն գրեթե լիովին էր չքացել։ Մակընթացությունը սկսվում է գիշերամուտից շատ առաջ։ Ջուրն արագորեն կհասնի բարձրակետին, և դա վերջն էր։ Եթե նույնիսկ կարողանան ինձ հայտնաբերել նախքան մութն ընկնելը, իսկ դա, ինչպես արդեն ասացի, կասկածելի էր, միևնույն է` ուշ կլիներ։ Մակընթացությունը չէր սպասելու։
Սարսափի ու հուսալքության միախառն զգացումը, որ համակել էր ինձ, տևականորեն կաշկանդել էր շարժումներս։ Ես ոչինչ չէի գիտակցում և որոշ ժամանակ ոչ մի բան չէի նկատում շուրջս։ Սոսկ դիտում էի ամայի ծովը՝ մի կողմից մյուսը հրճվելով, և անճարակորեն նայում կողակներին։ Ո՛չ առագաստ էր նշմարվում, ո՛չ էլ նավակ։ Ոչինչ չէր խռովում ջրային ծածկի միապաղաղությունը, միայն ճայերի ճերմակ թևերն էին բաբախում շուրջս։
Թռչունների ճիչերն այլևս չէին խռովում ինձ, բայց ժամանակ առ ժամանակ մերթ մեկը, մերթ մի ուրիշը վերադառնում էր ու թռչում անցնում էր գլխավերևս։ Կարծես հարցնում էին, թե ինչ գործի եմ և ինչու չեմ հեռանում այդ վայրերից։
Հույսի մի անակնկալող ինձ ազատեց մռայլ հուսահատությունից։ Կրկին հայացքս ընկավ ինձ այդպես ահաբեկած նշանասյանը, բայց հիմա սյունը հակառակ ներգործություն ունեցավ․ մտքովս անցավ, թե դա է փրկելու ինձ։
Բացատրելու հարկ չկա գուցե, որ որոշեցի մագլցել սյան կատարը ու նստել այնտեղ մինչև ջրի իջնելը։ Սյան կեսը նշագծից վեր էր, հետևապես՝ բարձր էր մակընթացության վերին կետից։ Կատարին ինձ վտանգ չէր սպառնալու։
Հարցն այն էր, թե ինչպես եմ սյունն ի վեր մագլցելու, բայց դա էլ էր դյուրին թվում։ Ես լավ էի ծառ մագլցում և, ինչ խոսք, իսկույն գլուխ պիտի բերեի այդ հասարակ գործը։
Նորահայտ ապաստարանը նոր հույսեր ներշնչեց ինձ։ Ավելի հեշտ բան չկար, քան սյուն մագլցելը։ Մի դժվարին գիշեր պիտի անցկացնեի վերևում, սակայն խուսափելու էի աղետից։ Վտանգն անցյալ էր արդեն ես դեռ ծիծաղելու եմ դրա վրա։ Ոգևորված այս ինքնավստահությամբ, կրկին մոտեցա սյանը։ Ես սոսկ փորձել էի ուզում։ Դեռևս բավականին ժամանակ ունեի մինչև մակընթացությունը սկսվելը։ Պարզապես ուզում էի համոզվել, որ հարկ եղած պահին կկարողանամ փրկվել այդ կերպ։
Պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէր, ներքևում սյունը, մինչև առաջին վեց ոտնաչափ բարձրությունը, պատած էր քարերի վրայի նույն սև, լպրծուն շերտով։ Ակամա մտաբերեցի սայթաքուն, ճարպով դիտավորյալ պատած սյուները, որ տոնահանդեսներին իբրև զվարճալիք էին ծառայում մեր ավանում։
Բազմակի փորձերս ապարդյուն անցան, մինչև որ վերջապես մագլցեցի նշագծից վեր։ Սյան վերին մասը հաղթահարելն ավելի հեշտ էր, և շուտով կատարին հայտնվեցի։
Ես մեկնեցի ձեռքս, որպեսզի կառչեմ տակառիկի բերանից ու մեջը մտնեմ։ Արդեն ինքս ինձ շնորհավորել էի հնարամտությանս համար, երբ մտքերս հանկարծ այլ ընթացք ստացան, և ես կրկին հուսալքվեցի։
Ձեռքերս շատ էին կարճ՝ տակառի վերին օղագոտուն էլ չհասան։ Հազիվ հասնում էի տակառի փորին և ո՛չ կառչել կարող էի, ո՛չ վեր սողալ, ո՛չ էլ դիրքս պահպանել։ Թուլացա է մի քանի վայրկյան անց ստիպված էի սյունն ի վար սահել։ Փորձեցի մեկ անգամ ևս, բայց ապարդյուն։ Դարձյալ փորձեցի՝ նորից նույնը։ Զո՛ւր գործ էր։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում տակառի ստորոտից վեր բարձրանալ և վեր պարզած ձեռքերս հազիվ տակառի կենտրոնին էին հասնում միայն։ Անշուշտ, այդ դիրքով մնալ չէի կարող, հենարան չկար, և ես ստիպված էի կրկին ու կրկին վար սահել։
Մի նոր տագնապ համակեց ինձ այս հայտնությունից հետո, բայց այս անգամ անձնատուր չեղա հուսահատությանը։ Հնարավոր է, որ վերահաս վտանգին հանդիման՝ միտքս սկսեց ավելի արագ գործել։ Համենայնդեպս, տիրապետեցի ինքս ինձ և սկսեցի մտորել, թե ինչ եմ ձեռնարկելու։
Եթե դանակ ունենայի, կարող էի կտրվածքներ անել սյան վրա, և հենվելով դրանց՝ վեր բարձրանալ։ Բայց դանակ չունեի, կտրվածքներ անելու հնար չկար՝ ատամներով հո չէի կրծելու փայտը։ Դրությունը շատ էր լրջանում։
Վերջապես մի փայլուն միտք հղացա։ Իսկ եթե քարեր կրեմ սյան հիմքի մոտ, կուտակեմ այնպես, որ դրանք բարձր լինեն նշագծից, և կանգնե՞մ կույտի վրա։ Հենց դա էլ պիտի արվի։ Սյան շուրջը մի քանի քար կար, որ դրված էին, հավանաբար, սյունը կայուն պահելու նպատակով։ Էլի էր պետք ավելացնել, կառուցել հին շիրմաթմբի կամ քարե բուրգի պես մի բան և վրան բարձրանալ։
Փրկության նոր ծրագիրն ինձ այնքան դուր եկավ, որ ես անմիջապես անցա դրա իրագործմանը։ Խութի վրա ուզածիդ չափ ջրից հղկված քարեր կային, և ես ենթադրում էի, թե մի քանի րոպեից պատրաստ կլինի իմ թումբը։ Բայց մի քիչ աշխատելուց հետո հասկացա, որ այդ գործն անհամեմատ ավելի շատ է ժամանակ խլելու, քան կարծում էի։ Լպրծուն քարեր էին՝ կրելը դժվար էր։ Մի քանիսը չափազանց ծանր էին ինձ հա-մար, իսկ ավելի թեթևները այնպես հիմնավոր էին խրվել ավազի մեջ, որ չէի կարողանում տեղաշարժել։
Այնուամենայնիվ, գործում էի ամբողջ ուժով։ Գիտեի, որ եթե ժամանակն հերիքեր, կհասցնեի մի բավականաչափ բարձր կույտ դիզել։ Ամենից շատ չհասցնելուց Էի վախենում։
Մակընթացության ալիքը սկսեց բարձրանալ։ Անշտապ, բայց անզիջում՝ այն ավելի ու ավելի էր մոտենում, ես դա զգում էի։
Քանի անգամ վայր ընկա՝ այդ պայքարի ընթացքում լարելով ողջ ուժերս։ Ծնկներս արյունոտվել էին սուր քարերից։ Բայց ես անտեսում էի դժվարություններ, ցավ ու հոգնածություն։ Ինձ ավելի մեծ վտանգ էր սպառնում՝ կյանքի կորուստ։ Եվ կարիք չկար հորդորանքի, որ հաղթահարեմ գործի բոլոր արգելքները։
Ես կարողացա կույտն իմ հասակի բարձրության հասցնել՝ նախքան մակընթացությունը կողողեր խութի ժայռերը։ Սակայն գիտեի, որ դա դեռ քիչ է։ Երկու ոտնաչափ ևս, և իմ քարե սյունը կհավասարվեր նշագծին։ Ես համառորեն շարունակում Էի գործել առանց մի վայրկյան դադար առնելու։ Բայց աշխատանքն հետզհետե դժվարանում էր։ Օգտագործել էի մոտակա բոլոր քարերը, իսկ նորեր բերելու համար ավելի հեռուն պիտի գնայի։ Ձեռքերս ու ոտքերս վերքերով էին պատած, և դա ավելի էր վնասում գործին։ Հիմա արդեն քարերը պիտի վեր գլորեի հասակիս բարձրությամբ։ Ուժերս սպառվում էին, ի լրումն, անսպասելիորեն խոշոր քարակտորներ էին պոկվում կույտի գագաթից և թավալվում էին վար՝ սպառնալով ջախջախել ոտքերս։ Վերջապես, տևական ջանքերից հետո, երբ արդեն երկու ժամ կամ ավելի էր անցել, հարկադրված էի աշխատանքը դադարեցնել, բայց թումբը դեռևս պատրաստ չէր։ Հարկ չկար, թերևս, ասելու, թե ինչն ինձ խանգարեց։ Այո, մակընթացությունն՝ էր, որ սուսիկ-փուսիկ մոտենալով ժայռերին` միանգամից դրանց վրա փլվեց։ Ափին դա այլ կերպ էր լինում, այնտեղ մակընթացությունը վրա է հասնում աստիճանաբար, ալիք առ ալիք։ Այստեղ ալիքն հասավ ափամերձ ժայռերի մակարդակին և թավալվելով դրանց վրայից' առաջին իսկ հորձանքով հեղեղեց կղզին բավականաչափ խորությամբ։
Ես գործը չդադարեցրի, քանի դեռ ժայռերը ջրից դուրս էին։ Աշխատում էի մինչև ծնկներս ջրում, կքվելով դեպի մակերևույթը, երբեմն գրեթե ընկղմվելով։ Ես հանում էի խոշոր քարերն ու կրում դեպի կույտը։ Ես տքնում էի, իսկ փրփուրը ցայտում էր դեմքիս, այնպես էր գլխովին պարուրում ինձ, որ վախենում էի, թե շնչահեղձ կլինեմ։ Սակայն շարունակում էի գործել, մինչև որ խորությունն ու կոհակների թափն այն աստի-ճան ահագնացան, որ այլևս անկարող էի խութի վրա կանգնել։ Այդժամ` մերթ չորեքթաթ, մերթ լողալով շարժվելով առաջ, ես դեպի կույտը քարշ տվեցի վերջին քարն ու դրեցի գագաթին, ապա` ինքս էլ բարձրացա։ Ես կանգնել էի իմ կառույցի բարձրակետին, աջ ձեռքով ամուր գրկած նշանասյան գերանը։ Կանգնել ու սրտի սարսուռով նայում էի ուռճացող ծովին։
=== ԳԼՈՒԽ XI․ Մակընթացությունը ===
Չեմ կարող ասել, թե վստահությամբ էի սպասում իմ հնարանքի հետևանքներին։ Ընդհակառակը` դողում էի սարսափում։ Եթե ժամա-նակ ունենայի քարե կարկառը ալիքներից բարձր ու բավականաչափ ամուր կառուցելու համար, չէի անհանգստանա։
Նշանասյան վրա չէի կասկածում, տարիներ շարունակ շատ փոթորիկների էր դիմացել։ Ինձ վախ պատճառողը նորակառույց կարկառն էր` սրա բարձրությունն ու ամրությունը։ Ինչ բարձրությանն է վերաբերում, ապա կարողացա շեղջը հինգ ոտնաչափ բարձրության հասցնել` սյան նիշից ուղիղ մեկ ոտնաչափ ցածր։
Ուստի հարկադրված էի կանգնել մեկ ոտնաչափ ջրի մեջ, բայց դա ինձ քիչ էր անհանգստացնում այդքան դժվարին հանգամանքներում, դա չէր ծանր նախազգացումներիս շարժառիթը։ Ինձ հուզում էր մի այլ միտք` անհանգստացնում էր սյան ճերմակ նիշը։ Տեղյակ էի, որ դա մա-կընթացության բարձրակետն է նշում, երբ ծովը հանդարտ է, կատարելապես հանդարտ։ Ծովը հանդարտ չէր սակայն։ Բավականին ուժեղ քամին վեր էր հանում մեկ, թերևս և երկու ոտնաչափ բարձրությամբ կոհակներ։ Ուրեմն, մարմինս երկու երրորդով կամ երեք քառորդով ջրի տակ էր մնալու, չհաշված ալիքների կատարները, որ գլխովին ողողելու էին ինձ։
Սակայն գա դեռ ոչինչ։ Իսկ եթե քամին սաստկանա՞ր ու փոթորկի փոխվեր, կամ էլ ուժեղ ալեկոծությո՞ւն սկսվեր։ Ողջ չարչարանքս ջուրն էր ընկնելու։ Որովհետև հաճախ էի փոթորկի ժամանակ տեսել, թե ինչպես է ճերմակ փրփուրը հեղեղում խութը՝ իր տակ թողնելով նշանասյան գա-գաթը մի քանի ոտնաչափ խորությամբ։
Այո՛, եթե փոթորիկ սկսեց՝ կորա՛ծ եմ։
Այս երկյուղն անդադար խլրտում էր մեջս։ Ճիշտ է, որոշ հանգամանքներ նպաստավոր էին։ Հրաշալի ամիս էր` մայիս, սքանչելի էլ առավոտ էր։ Մյուս ամիսներին փոթորիկներն ավելի հաճախակի են։ Սակայն մայիսին էլ են փոթորիկներ լինում։ Ափին կարող է խաղաղ եղանակ լինել, իսկ այդ նույն պահին ծովի վրա նավեր են խորտակվում։ Ասենք, թեկուզ նույնիսկ մրրիկ էլ չսկսվի` սովորական ալեկոծությունն էլ ինձ հեշտությամբ կքշի քարերի իմ կույտի վրայից։
Ինձ մի ուրիշ բան էլ էր անհանգստացնում` քարե կարկառը խարխուլ էր։ Եվ չէի էլ փորձել կառուցել ինչպես հարկն է, դրա համար ժամանակ չկար։ Քարերը խառնիխուռն կիտել էի, և կանգնելով դրանց վրա, անմիջապես զգացի, որ հենարանս բավականաչափ խախուտ է։ Ի՞նչ էր լինելու, եթե չդիմանար հոսանքին, մակընթացության ճնշմանն ու ալիքների հարվածներին։ Եթե դա կատարվեր, ուրեմն` իզուր էր տքնությունս։ Եթե քարերը փլվեին, ապա ես էլ էի դրանց հետ փլվելու և այլևս ոտքի չէի կանգնելու։
Զարմանալի չէ, որ կասկածներս հետզհետե աճում էին։ Ես շարունակ մտածում էի, թե ինչ կկատարվի, եթե այդպիսի մի աղետ տեղի ունենա, ուշադիր ծովախորշի մակերևույթն էի զննում և ավելի հուսալքվում։
Երկար ժամանակ մնացի նախկին դրությամբ, սյունը ամուր գրկած, հպված նրան որպես ամենաթանկագին բարեկամիս։ Եվ, իրոք, իմ միակ բարեկամն էր, առանց նրա չէի կարողանալու քարե թումբը կառուցել։ Եթե սյունը չլիներ, ջուրը վայրկենապես ցրիվ էր տալու կույտը, ասենք՝ ես էլ չէի կարողանալու քարերի վրա կանգնած մնալ։ Եթե բռնած չլինեի սյունը, դժվար կլիներ հավասարակշռություն պահել։
Ես պահպանում էի այդ դրությունը՛ ոչ մի մկան չշարժելով։ Չէի համարձակվում անգամ ոտքս փոխել` չգլորելու համար քարերը, որովհետև կրկին կիտելն անհնար էր ժամանակ չկար այլևս։ Սյան ստորոտին ջուրն արդեն հասակիցս բարձր էր և ստիպված կլինեի լող տալ։
Ես շարունակ շուրջս էի նայում` չշարժելով իրանս, ու միայն պարանոցս թեքելով։ Մերթ դիմացս էի նայում, մերթ կողք, մերթ ետև` չդադարեցնելով դիտումներս և շարունակ հավաստիանալով, որ ոչ ոք օգնության չի գալիս։ Ես հետևում էի մակընթացության մակարդակին և մեծ ալիքներին, որ դեպի խութն էին սլանում ու բախվում էին ժայռերին` կարծես հեռու ճամփորդությունից էին վերադառնում։ Թվում էր, գազազած են ու սպառնում են ինձ և վրդովված են այն բանից, որ ես իրենց ապաստարանն եմ թափանցել։ Ի՞նչ է ինձ` անզոր մահկանացուիս, հարկավոր այստեղ, իրենց սեփական կացարանում, վայր, որ իրենց դաժան խաղերի համար է սահմանված։ Ինձ թվում էր, թե նրանք խոսում են հետս։ Գլխապտույտ ունեցա` կարծում էի պոկվել եմ սյունից և սուզվում եմ ջրային մութ տարածության մեջ։
Ալիքներն ավելի ու ավելի էին ահագնանում։ Ահա դրանք հեղեղեցին իմ թմբի գագաթը ու ծածկեցին թաթերս, ահա ծնկներս են թրջում․․․ Ե՞րբ են վերջապես կանգ առնելու։ Ե՞րբ է դադարելու մակընթացությունը։
Դեռ վա՜ղ է, վա՜ղ։ Ջուրը վե՜ր է բարձրանում, բարձրանո՜ւմ է։ Արդեն մինչ գոտկատեղս աղահամ հորձանքի մեջ եմ, իսկ փրփուրը ողողում է ինձ, դեմքիս է ցայտում, թրջում է ուսերս, լցվում բերանս, աչք ու ականջ` շունչս կտրվում է, ես խեղդվո՜ւմ եմ։ Աստվա՛ծ իմ․․․
Ջուրն իր բարձրակետին հասավ և գրեթե լիովին ողողեց ինձ։ Ես դի-մադրում էի անհույս մի համառությամբ` ամուր գրկած նշանասյունը։ Սա երկար տևեց, և եթե ամեն ինչ անփոփոխ մնար, ես կկարողանայի մինչև լուսաբաց դիմանալ այդպես։
Բայց փոփոխությունը մոտենում էր, վրա էր հասնում մեծագույն վտանգը։
Գիշե՛րն էր իջնում։ Եվ, կարծես վախճանս գուժելով` քամին, ուժգնանալով հետզհետե, սկսեց փոթորկի վերածվել։ Ամպերը դեռևս մթնաշաղին էին կուտակվել անձրև սպառնալով, որը և թափվեց հիմա, քամին ան-ձրև բերեց։ Ալիքներն ավելի էին գահավեժ դառնում և մի քանի անգամ գլխովին ողողեցին ինձ։ Այնքան ուժգին հորձանքներ էին դրանք, որ ես դժվարությամբ էի դիմանում, քիչ էր մնացել պոկվեի տեղիցս։
Սիրտս կանգ էր առել վախից։ Եթե ալիքները վերածվեն վիթխարի, մրրկածուփ կոհակների, այլևս չեմ կարող դիմանալ և ծով կքշվեմ։
Նախորդ ալիքը տեղաշարժել էր ինձ, և ստիպված եղա փոխել դիրքս ու ավելի ամուր հաստատվել։ Այդ նպատակով` ձեռքերիս օգնությամբ թեթևակի վեր ձգվեցի, ոտքերովս քարակույտի վրա ավելի բարձր ու ապահով մի կետ փնտրելով, բայց այդ պահին վրա հասավ մի նոր ալիք, ոտքերս պոկեց կույտից ու մի կողմ քշեց։ Ձեռքերով սյանը կառչած` ես մի պահ գրեթե հորիզոնական դիրք ընդունեցի։ Ի վերջո` ալիքն անցավ։ Ես կրկին փորձեցի ոտքերով քարերը բռնել, իրոք բռնել, որովհետև իմ ծանրությունից քարերը ոտքերիս տակ այս ու այն կողմ էին սահում, կարծես ջուրն հանկարծակի քշում, էր դրանք։ Ես այլևս անկարող էի պահել ինձ, սահեցի սյունն ի վար և փլուզվող քարերի ետևից ջուրն ընկա։
=== Գլուխ XII․ Սյան վրա եմ մնում ===
Բարեբախտաբար, ես սովորել էի լողալ, այն էլ, բավականաչափ հմտորեն։ Հիմա իմ այդ նվաճումը շատ պետք եկավ։ Դրա շնորհիվ միայն չխեղդվեցի։ Ես քիչումիչ սուզվել էլ գիտեի, թե չէ վիճակս վատ էր լինելու, որովհետև ընկղմվելով ջրի մեջ, իսկույն ևեթ հայտնվեցի հատակին, սև ու տձև քարերի մեջ։
Երկար չմնացի այնտեղ և բադի պես դուրս լողացի։ Ջանալով ալիքների վրա մնալ, նայեցի շուրջս։ Ուզում էի նշանասյունը գտնել, բայց գա այնքան էլ հեշտ չէր, որովհետև փրփուրը ծեփում էր աչքերս։ Ջրի մեջ ինչ-որ առարկա փնտրող սուզակ շան պես վերուվար էի անում ալիքների վրա` փորձելով գտնել սյունը։ Միտքս դժվարությամբ էր գործում՝ չէի հասկանում, թե սյունն ո՞ւր կորավ, ջուրը խլացրել ու կուրացրել էր ինձ։
Ի վերջո նկատեցի։ Հակառակ ենթադրությանս` սյունն այնքան էլ մոտ չէր, հեռավորությունը մեծ էր` թերևս քսան ոտնաչափից ոչ պակաս։ Ես մոլեգնորեն մաքառում էի ալիքների ու քամու դեմ։ Եթե այդ պայքարը շարունակվեր ևս տասը րոպե, կքշվեի այնքան հեռու, որ ի վիճակի չէի լինի վերադառնալ։
Նկատելուս պես, դեպի սյունը լողացի՝ չգիտակցելով նույնիսկ թե ինչու։ Բնազդն էր պարզապես ինձ այդ կողմ մղում, կարծում էի, թե այն-տեղ փրկություն կգտնեմ, բոլոր խեղդվողների պես` ձեռքս շյուղին էի մեկնում։ Սառնասրտությանս վերջին կաթիլն էլ կորավ, միաժամանակ՝ այն միտքը, թե սյանն հասնելիս վտանգից զերծ չեմ մնալու, չէր լքում ինձ։ Չէի կասկածում, որ լողալով կհասնեմ սյանը․ այդքան ուժ ու կարողություն ունեի։
Ես կարող էի հեշտությամբ սյունն ի վեր մագլցել` մինչև տակառը, բայց ոչ ավելին։ Ես ի վիճակի չէի տակառի վրա ելնել նույնիսկ մահվան սարսափի ներքո։ Մի քանի փորձ արդեն արել էի ու համոզվել, դա վեր էր իմ ուժերից։ Իսկ ես վստահ էի, որ ինը գալոնանոց տակառը բավականաչափ մեծ է ինձ ապաստարան ծառայելու համար, ապաստարան, որտեղ առանց որևէ դժվարության կսպասեի փոթորկի ավարտին։
Բացի այդ, եթե կարողանայի վեր մագլցել նախքան մութն ընկնելը, թերևս ինձ նկատեին ափից, և արկածը բարեհաջող ելք կունենար։ Ինձ իսկապես թվաց, որ երբ առաջին անգամ սյունն էի մագլցում, լողափին աննպատակ թափառող մեկը, ո՛չ նույնիսկ մի քանի մարդ նկատեցին ինձ։ Եվ, հավանաբար, կարծելով, թե ես այն մանչուկներից մեկն եմ, որոնք խախտել են կիրակնօրյա ծեսը' պարապ զվարճությունների հա-մար խութ գնալով, դադարեցին ուշադրություն դարձնել վրաս։
Անշուշտ, այն ժամանակ ես չկարողացա սյունն ի վեր մագլցել շուտ շնչասպառ եղա։ Այնուհետև, թումբ կառուցելու միտքն հղանալուց հետո, մի վայրկյան անգամ չէր կարելի կորցնել։
Քանի դեռ լողում էի, այս մասին չէի մտածում, բայց որոշ բաներ մտմ-տացի։ Ես հասկացա, որ չեմ կարողանալու տակառի վրա ելնել։ Սկսեցի մտածել, թե ինչ եմ անելու, երբ հասնեմ սյանը․ ամենևին չէի պատկերացնում։ Ջանալու եմ առաջվա պես կառչե՞լ սյունից, բայց հետո ի՞նչ եմ անելու։ Այդպես էլ չկարողացա լուծել այս հարցը, մինչև հասա սյանը։
Քամու մակընթացության ու անձրևի դեմ երկարատև պայքարից հետո ես կրկին գրկեցի սյունը, ինչպես վաղեմի բարեկամին են գրկում։ Եթե չլիներ այս հիանալի սյունը, վաղուց էի ծովի հատակն անցել։
Սյանն հասնելով` կարծեք ինձ փրկված զգացի։ Դժվար չէր, ձեռքերով սյունը գրկած, մնացյալ ամբողջ մարմնով ջրի մեջ պառկել, թեև բավականին հոգնեցուցիչ էր իհարկե։
Եթե ծովը հանդարտ լիներ, ես կարող էի երկար ժամանակ պահել այս դիրքը, նույնիսկ մինչև մակընթացության վերջը, իսկ դա այն ամենն էր, ինչ պահանջվում էր ինձանից։ Բայց ծովը հանդարտ չէր, և դա փոխում էր գործի ընթացքը։ Ճիշտ է, մի պահ ծովն հանդարտվեց, և կոհակները փոքրացան, դրանից օգտվելով` հանգստացա և շունչս տեղը բերեցի։
Բայց դադարը կարճատև եղավ։ Կրկին քամի փչեց, անձրև տեղաց, և ծովը նորից մոլեգնեց` նախկինից ուժգին։ Ալիքներն ինձ նետեցին վեր` գրեթե մինչև տակառը, ապա իսկույն վար` դեպի քարերը քաշեցին, և հոլի պես սկսեցի պտտվել սյան շուրջը։ Ես ակրոբատիկ վարժություններ էի կատարում` ուզածդ կրկեսային մարզիկի պես։
Ալիքների առաջին հորձանքին ես արիաբար դիմացա։ Գիտեի, որ կյանքս փրկելու համար եմ պայքարում, որ պայքարն անհրաժեշտ է։ Բայց դա քիչ էր մխիթարում։ Զգում էի, թե որքան մոտ է վախճանս, ամենամռայլ նախազգացումները ընկճում էին ինձ։ Վատագույնը դեռևս առջևում էր, և ես գիտեի, որ և՛ս մի քանի նման ընդհարում ծովի հետ և ուժերս իսպառ կհատնեն։
Ի՞նչ անեմ տեղում մնալու համար։ Հորձանքների միջև ընկած դադարներին այս հարցի վրա էի գլուխ կոտրում։ Թե պարան ունենայի, ինձ կկապեի սյանը։ Սակայն պարանը նույնքան անհասանելի էր, որքան որևէ նավակ կամ հարմարավետ մի բազկաթոռ՝ քեռուս տան բուխարու առջև։ Այդ մասին մտածելն անգամ անիմաստ էր։ Բայց այդ պահին կարծես բարի ոգին շշնջաց ականջիս, եթե պարան չկա, պետք է այն փոխարինել մի այլ բանով։
Չե՞ք համբերում իմանալ, թե ինչ հնարեցի։ Հիմա կլսեք։
Հագիս էժանագին թավշից բաճկոնակ կարմի լայն հագուստ, որ հագնում էին հասարակ մարդկանց զավակները ,երբ ես երեխա էի։ Մորս կենդանության օրոք ես դա միայն լի օրերին էի հագնում, իսկ հիմա հագնում էի նաև հանգստյան օրերին։ Չվատաբանենք բաճկոնիս բարեմասնությունները։ Հետագայում ես լավ էի հագնվում, կրում էի հանդերձներ ամենաընտիր մահուդից՝ այն լավագույնը, ինչ կարող էին արտադրել Արևմտյան Անգլիայի մանածագործական հաստոցները, բայց այդ բոլոր հանդերձների հետ չէի փոխի թավշե հին բաճկոնակիս ծվենն անգամ։ Կարծում եմ, լիակատար իրավունք ունեմ ասելու, թե կյանքս բաճկոնիս եմ պարտական։
Ուրեմն, բաճկոնիս վրա կոճակաշար կար, ոչ հիմակվա կոճակները` ոսկրե, փխրուն․․․ ո՛չ։ Մետաղյա լավորակ ամուր կոճակներ էին՝ շիլլինգի մեծությամբ, և երկաթե աչք ունեին կենտրոնում։ Իմ բախտից, կոճակները խոշոր էին ու դիմացկուն։
Բաճկոնը վրաս էր' ևս մի բարեբախտություն, որովհետև կարող էի հագած չլինել։ Չէ՞ որ նավակը հետապնդելիս վրայիցս նետեցի բաճկոնս ու տաբատս։ Բայց երբ ետ դարձա, կրկին հագա թե՝ մեկը, թե՝ մյուսը, որովհետև ցրտեց հանկարծ։ Այդ ամենը խիստ տեղին էր, ինչպես հիմա տեսնելու եք ինքներդ։
Ինչիս էր պետք բաճկոնը։ Որ շերտ-շերտ պատռե՞մ ու ինձ սյունի՞ց կապեմ։ Ո՛չ, դա վեր էր մարդու ուժերից, որը շվարել է փոթորկահույզ ծովի մեջ և որը հանգույցներ կապելիս գործելու է միակ ազատ ձեռքով։ Բաճկոնս հանել անգամ չէի կարող, որովհետև թաց գործվածքը մարմնիս էր կպել, ասես սոսնձված լիներ։ Եվ ոչ էլ հանեցի բաճկոնս։
Իմ ծրագիրն անհամեմատ լավ էր, արձակեցի կոճակները, լայն բացեցի բաճկոնս, կուրծքս կիպ հպեցի սյանը և մինչև վերջ կոճկվեց ի սյան հակառակ կողմից։
Բարեբախտաբար, բաճկոնը բավականին լայն էր։ Քեռիս անգնահատելի մի ծառայություն էր մատուցել ինձ՝ հարկադրելով հանգստյան օրերին էլ հագնել այդ լայն ու հին թավշե բաճկոնը, թեև մինչ այդ այլ կարծիք ունեի։
Կոճկելով բոլոր կոճակները, ես առաջին անգամ հնարավորություն ունեցա հանգստանալու ու խորհելու։
Արդեն չէի քշվելու, և վախենալու բան չկար։ Խութից կպոկվեի, եթե սյունն էլ պոկվեր։ Ես սյան բաղադրիչ մասերից մեկը դարձա՝ գագաթի տակառի պես, նույնիսկ ավելին, քանի որ նավաճոպանն էլ չէր կարող ինձ այնքան ամուր կապել սյանը, որքան իմ դիմացկուն բաճկոնի փեշերը։
Եթե փրկությունը սյան մերձավորությունից կախված լիներ, կարող էի ասել, թե արդեն փրկված եմ։ Բայց, ավա՛ղ, վտանգը դեռ չէր անցել։ Որոշ ժամանակ անց նկատեցի, որ վիճակս մասամբ է միայն բարելավվել։ Վիթխարի մի ալիք անցավ խութի վրայից և ինձ ոտքից գլուխ ողողեց։ Ես նույնիսկ մտածեցի, թե դիրքս առաջվանից ավելի վատ է։ Այնպես էի կպած սյանը, որ վեր բարձրանալու հնարավորություն չունեի, ահա թե ինչու ստիպված էի մի նոր լոգանք ևս ընդունել։ Ալիքն անցավ, ես մնացի տեղս, բայց ի՞նչ օգուտ։ Այս կրկնվող լոգանքներն ինձ շուտով շնչահեղձ կանեն։ Ուժերս կսպառվեն, ցած կսահեմ ու կխեղդվեմ․ և այդժամ կարելի է ասել, որ ես եթե ոչ դրոշը, ապա դրոշաձողը ձեռքիս զոհվեցի։
=== Գլուխ XIII․ Կախված եմ սյունից ===
Սակայն չկորցրի արիությունս և սկսեցի մտածել, թե ինչպես բարձրանամ ալիքներից վեր։ Առանց կոճակ իսկ արձակելու կարող էի դա անել։ Բայց ինչպես մնամ վերևում։ Իսկույն ևեթ սահելու եմ ցած։ Օ՜, եթե մի՛ կտրվածք, հանգույց, մի՝ մեխ լինե՜ր։ Վերջապես, եթե դանակ ունենայի ակոս բանալու համար։ Բայց հանգույց, կտրվածք, մեխ, դանակ՝ այս ամենն անհասանելի էր․․․
Ո՛չ․ բոլորովին այլ բան էր պետք։ Ես հիշեցի, որ սյունը բարակում է վերևում, կատարը տաշած է չորս կողմից ու սրած, իսկ այդ սուր ծայրին տակառիկն է հագցրած կամ, ավելի սյան վերին ծայրի մի մասը մտցրած է տակառի մեջ։
Ես մտաբերեցի, թե ինչ տեսք ուներ սյան բարակ մասը․ այնտեղ սյունը բոլորող մի ելուստ կար, օղաձև կամ օձիքանման մի բան։ Բավարա՞ր էր արդյոք այդ ելուստը, որ բաճկոնս կառչեր դրանից, և վար չսահեի այլևս։ Փորձել էր պետք։
Չսպասելով հաջորդ ալիքին, ես գրոհեցի սյան վերնամասը։ Բան դուրս չեկավ՝ ես սահեցի ներքև, ուր կրկին իմ հոգսերն ինձ էին սպասում, կրկին ջրաթաթախ եղա։
Ողջ ցավն այն էր, որ չէի կարողանում ինչպես հարկն է պրկել բաճկո-նիս օձիքը, գլուխս էր խանգարում։
Դարձյալ սողացի վեր, այս անգամ այլ մտադրությամբ։ Ալիքը ետ քաշվելուն պես՝ մի նոր հույս ծնվեց մեջս, պետք է փորձել ոչ թե բաճկոնով կառչել վերևից, այլ մի ուրիշ բանով։
Բայց ինչո՞վ։ Դա էլ գտա։ Հիմա կիմանաք, թե ինչ։ Հագիս ուսակապեր ունեի՝ ոչ թե հիմակվա կտորե տաբատակալներից, այլ մի զույգ եղջերակաշվե ամուր փոկ։ Եվ ես որոշեցի կախվել դրանցից։
Փորձելու և խորհրդածելու ժամանակ չկար։ Ներքևում մնալու մազաչափ ցանկություն չունեի և նորից վեր սողացի։ Բաճկոնս օգնեց ինձ։ Ես պրկեցի այն՝ ամբողջ ուժով ընկնելով ետ և ոտքերիս մեջ սեղմելով սյունը։
Այս կերպ հնարավորություն ստացա առանց հոգնության ավելի երկար մնալու վերևում։
Տեղավորվելով ինչպես հարկն է, հանեցի տաբատակալներս։ Գործում էի մեծագույն զգուշությամբ, անտեսելով անհարմար դիրքս։ Որպեսզի փոկերից որևէ մեկը վայր չընկնի ձեռքիցս, կապեցի իրար։ Հանգույցը հնարավորին չափ ամուր արեցի, խնայելով փոկի ամեն մի կտորը։ Ծայրին մի օղ սարքեցի՝ նախապես ուսակապերը փաթ տալով սյանը, օղը շարժեցի վեր՝ սյան ելուստից բարձր, և պրկեցի։ Մնում էր միայն, որ փոկն անցկացնեի ծայրեծայր կոճկած բաճկոնիս միջով, գոտկեի ազատ ծայրն ու կապեի։ Այս բոլորը բավականաչափ արագ կատարեցի և թեքվելով ետ ամբողջ ծանրությամբ՝ կախ ընկա փոկից։ Ես նույնիսկ բաց թողեցի ոտքերս և մոտ մի րոպե ճոճվում էի կախաղան հանածի պես։ Եթե որևէ նավարար նկատեր ինձ, հաստատապես կարծելու էր, թե ինքնասպան եմ, և կամ թե կատարվել է զարհուրելի մի եղեռնագործություն։
Ես սաստիկ հոգնել էի ու շատ էի ջուր կուլ տվել։ Հազիվ գիտակցում էի վիճակիս ողջ ծիծաղելիությունը։ Սակայն այժմ կարող էի ծիծաղել վտանգների վրա։ Ես փրկված էի մահից։ Դա նույնն էր, եթե, ասենք, տեսնեի Հարրի Բլյուին իր նավակով, սյունից տասը յարդ հեռավորության վրա։ Թո՛ղ մոլեգնի մրրիկը, թո՛վ անձրև տեղա, թո՛ղ ոռնա քամին, թո՛ղ որ շուրջս դիվոտեն ալիքների փրփրաբաշ կատարներ։ Միևնույն է, ես կմնամ այստեղ՝ վերևում։
Ճիշտ է, դրությունս առանձնապես հարմարավետ անվանել չէր կարելի։ Ես իսկույն սկսեցի խորհրդածել, թե ինչպես ավելի լավ տեղավորվեմ։ Ոտքերս թմրել էին, ստիպված՝ թույլ թողնում էի ու կախ ընկնում փոկից, բայց դա անհարմար էր և նույնիսկ վտանգավոր։ Սակայն ելք կար նաև այս անհարմարությունից, և այդ ելքը շուտով գտա։ Տաբատս պատռեցի մինչև ծունկ՝ ի դեպ, տաբատս ու բաճկոնս միևնույն ամուր գործվածքից էին, և քուղի պես ոլորելով կախ ընկած ծոպերը, փաթաթեցի սյանն ու պինդ կապեցի։ Սա հանգստություն ապահովեց իրանիս ներքևի մասի համար։ Այս կերպ՝ կիսակախ, կիսանիստ, անցկացրի գիշերվա մնացորդը։
Եթե ձեզ ասեմ, թե տեղատվություն սկսվեց և ժայռերը կրկին մեր-կացան, մտածելու եք, թե անմիջապես քակվեցի սյունից ու ցած իջա։ Ո՛չ, չարեցի դա այլևս չէի վստահում ժայռերին։
Թեև անհարմար էր, բայց մնացի սյան վրա․ վախենում էի, թե, ո՛վ գիտե, մեկ էլ նորից չսկսեմ նույն բանը։ Դիտեի նաև, որ երբ լույսը բացվի, վերևում ավելի շուտ կնկատեն ինձ և ափից օգնություն կուղարկեն։
Եվ օգնություն ուղարկեցին կամ, ավելի ճիշտ, օգնությունդ ինքն իրեն եկավ։
Արշալույսը չէր էլ հասցրել ոսկեզօծել ծովի հորիզոնը, երբ մի նավակ նկատեցի, որ գերագույն արագությամբ իմ կողմն էր սլանում։ Երբ մոտեցավ, տեսա այն, ինչ մինչ այդ երազում էի միայն, թիերն Հարրի Բլյուի ձեռքին էին։
Չեմ երկարաբանելու, թե ինչպես վարվեց Հարրին, թե ինչպես ծիծաղեց, բղավում էր, թափահարում թիերը, թե ինչպիսի հոգատարությամբ ու զգուշությամբ սյունից իջեցրեց ինձ և նավակի մեջ դրեց։ Եվ երբ նրան պատմեց ի ողջ իրողությունը և հայտնեցի, թե իր մակույկն ընկղմվել է, նա ժպտաց միայն ու ասաց, որ կարող էր ավելի վատ լինել։ Եվ այդ օրից ո՛չ մի կշտամբանք չպոկվեց նրա շուրթերից՝ ո՛չ մի խոսք խորտակված մակույկի մասին։
=== Գլուխ XIV․ Վաղը մեկնում եմ Պերո՜ւ ===
Խութի վտանգավոր պատահարը ոչ մի ազդեցություն չգործեց վրաս` ջուրն ինձ վախ չպատճառեց։ Թերևս առավել սիրելի դարձավ՝ վտանգի պահին կրած ապրումների շնորհիվ։
Շուտով ես անհաղթահարելի մի ցանկություն զգացի օտար երկրներ տեսնել, կտրել անցնել օվկիանոսը։ Ամեն անգամ, երբ դիտում էի ծովախորշը, գլխումս այդ միտքն էր ծագում։ Ճերմակ առագաստներ նկատելով հորիզոնին մտածում էի, թե որքան երջանիկ պիտի լինեն այդ նավերի վրա գտնվողները։ Հաճույքով կփոխարինեի անձնակազմի ամենահետին նավաստուն։
Թերևս ծովն այդքան չգրավեր ինձ, եթե իմ ընտանեկան կյանքն այլ կերպ դասավորվեր, եթե բարի մի հայր ու սիրասուն մայր ունենայի։ Բայց ծեր ու դաժան քեռիս իմ մասին քիչ էր հոգում։ Եվ այսպես, զուրկ ինձ տանը պահող ընտանեկան կապերից, ես է՛լ ավելի էի ձգտում դեպի օվկիանոս։ Ես չափազանց շատ էի աշխատում ագարակում, և նման ապրելակերպն ամենևին չէր հրապուրում ինձ։ Տաղտկալի աշխատանքը սոսկ բորբոքում էր փափագս՝ մեկնել հեռավոր վայրեր, տեսնել հեքիաթային երկրներ, որոնց մասին կարդացել էի գրքերում և որոնց մասին պատմում էին նավաստիները՝ արձակուրդին հարազատ վայրեր վերադարձած մեր գյուղացի նախկին ձկնորսները։ Սրանք պատմում էին առյուծների, վագրերի, փղերի ու կոկորդիլոսների, մարդաչափ կապիկների, խարսխաճոպանի երկարություն ունեցող օձերի մասին։ Կարճ ասած ինձ ձանձրացրել էր այն բութ, միապաղաղ կյանքը, որ ես էի վարում տանը և որը, իմ պատկերացմամբ, մեր երկրում էր միայն հնարավոր, քանի որ, դատելով նավաստիների պատմածներից, մյուս բոլոր երկրներում կարելի է կամեցածիդ չափ վայրի գազաններ, գրավիչ արկածներ և ամեն տեսակ անհավատալի հրաշքներ տեսնել։
Մի երիտասարդի եմ մտաբերում, որն այցելել էր Մեն<ref>Մեն կղզին Անգլիայի ծովափից երկու ժամվա ճանապարհ է։ Սևամորթներ կամ վիշապներ այստեղ չկան և չեն էլ կարող լինել։</ref> կղզին և վերադարձել սևամորթների ու վիշապների հետ ունեցած արկածների այնպիսի պատմություններով, որ ես տանջվում էի այդքան հուզիչ պահեր ապրած այդ մարդու հանդեպ զգացածս նախանձից։ Ես լավ էի տիրապետում ուղղագրությանն ու թվաբանությանը, բայց շատ աղոտ պատկերացումներ ունեի աշխարհագրության մասին։ Դա էր պատճառը, որ գլուխ էի հանում, թե որտեղ է գտնվում Մեն կղզին, բայց մտադիր էի առաջին իսկ հարմար առիթով այնտեղ ուղևորվել և տեսնել այդ երիտասարդի պատմած հրաշքները։
Թեև դա բարդ ձեռնարկում էր ինձ համար, սակայն իրագործելու հույսս չէի կորցնում։ Երբեմն մեր ավանից դեպի Մեն կղզի առագաստանավ էր մեկնում, և ես հույս ունեի դրա օգնությամբ երբևէ իրականացնել այդ դժվարին նավարկությունը։ Գուցեև դժվար գործ էր լինելու, բայց որոշել էի անել ամեն հնարավոր բան։ Ես նույնիսկ ծանոթություն հաստատեցի առագաստանավի նավաստիների հետ և խնդրեցի, որ հերթական ուղևորության մեկն ելիս ինձ էլ հետները տանեն։
Մինչ ես համբերությամբ այդ հնարավորությանն էի սպասում, կատարվեց մի դեպք, որն ինձ հարկադրեց նոր որոշում ընդունել և վերջնականապես գլխիցս դուրս վանեց թե` առագաստանավը, թե` եռոտանի կղզին<ref>Մեն կղզու գերբի վրա պատկերված է իրար կպած երեք ոտք։</ref>։
Մեր ավանից հինգ մղոն հեռու, նույն ծովախորշի ափին, ինչպես գիտեք, կա մի մեծ քաղաք` իսկական ծովային մի նավահանգիստ, ուր ելումուտ են անում ծանր բեռներով աշխարհի Բոլոր ծագերն երթևեկող եռակայմ, խոշոր նավեր։
Մի գեղեցիկ օր քեռուս մշակի հետ քաղաք գնալու բախտին արժանացա մշակը բանջարեղեն ու կաթ էր տանում վաճառելու։ Ինձ օգնական էին կարգել հետևելու էի ձիուն, քանի դեռ մշակը զբաղված էր լինելու մթերքների առուծախով։
Պատահաբար, մեր սայլակը նավահանգստի կողքով անցավ և ես հիանալի հնարավորություն ունեցա տեսնելու ծովեզրին շարված վիթխարի նավերը և հիանալու դրանց բարձր, սլացիկ կայմերով ու նրբակերտ նավասարքով։
Մենք կանգ առանք մի նավի մոտ, որն ինձ առանձնապես դուր եկավ։ Սա մեծ էր հարևան բոլոր նավերից, և սրա սրածայր կայմերը մյուսներից մի քանի ոտնաչափ բարձր էին։ Սակայն ոչ թե մեծությունն ու աչք շոյող համամասնությունն այդքան գրավեցին ինձ, թեև առաջին իսկ պահից սքանչացել էի դրանցով։ Ինձ ամենից ավելի հետաքրքրեց այն, որ նավը շուտով' վաղն ևեթ մեկնելու էր։ Դա իմացա՝ մեծ, աչքի զարնող տեղ փակցված տախտակի վրա կարդալով հետևյալ հայտարարությունը․
։։։։։։։։'''«ԻՆԿԱՆ»'''
։։։։։'''ՎԱՂԸ ՄԵԿՆՈՒՄ է ՊԵՐՈՒ'''
Սիրտս տրոփեց, կարծես ահռելի մի վտանգի էի հանդիպել, բայց այդ հուզումի իրական պատճառը մի միտք էր, որ անմիջապես ծնվեց ուղեղիս մեջ, երբ կարդացի կարճ, հուզիչ դրությունը։
Ինչո՞ւ վաղն ևեթ չմեկնեմ Պերու։ Ինչո՞ւ չէ որ։
Բայց այստեղ մեծ խոչնդոտներ ծառացան իմ դեմ։ Դրանք շատ էին, այդ քաջ գիտեի։ Նախ՝ քեռուս մշակը, որ կողքիս էր, պարտավոր էր ինձ ետ տանել տուն։
Ինքնին պարզ է, մտածել անգամ չարժեր նրանից Պերու մեկնելու թույլտվություն խնդրելու մասին։
Եվ ապա՝ նավաստիներն էլ պիտի համաձայն լինեին ինձ իրենց հետ վերցնել։ Այդքան էլ պարզամիտ չէի, որ չմտածեի, թե ինչ վիթխարի գումար է անհրաժեշտ մինչև Պերու կամ աշխարհը որևէ այլ մաս երկարատև ուղևորության համար։ Իսկ առանց վճարելու՝ թեկուզ և փոքր տղայի էլ նավ չեն թողնի։
Ես լաստանավով երթևեկելու փող չունեի նույնիսկ։
Ահա առաջին դժվարությունը, որին դեմ առա։ Ինչպես դառնամ ուղևորներից մեկը․․․
Միտքս կայծակի արագությամբ էր գործում։ Տասը րոպե էլ չէր մինչ դիտում էի գեղեցկատես նավը, և այնպիսի արգելքներ, որպիսիք ճանապարհածախսն ու կողքս կանգնած մշակն էին, հօդս ցնդեցին։ Եվ լիովին վստահ ուժերիս հանգեցի այն․ եզրակացությանը, թե վաղն անպատճառ մեկնելու եմ Պերու։
Թե աշխարհի որ ծայրում է Պերուն, ավելին չգիտեի, քան երկնքի լուսինը, գուցե ավելի քիչ, քան որ պարզկա գիշերներին պիտի որ լուսնից Պերուն լավ երևա։
Դպրոցում ես միայն կարդալ, գրել ու թվաբանություն էի սովորում։ Վերջինս վատ չգիտեի, որովհետև դպրոցի իմ դասատուն համրանքի մեծ վարպետ էր և շատ էր պարծենում իր գիտելիքներով, որոնք և ավանդում էր իր սաներին։ Գլխավոր առարկան դա էր դպրոցում։ Ուսուցիչս արհամարհում էր աշխարհագրությունը, գրեթե չէր էլ դասավանդում այդ առարկան, և ես չդիտեի, թե որտեղ է Պերուն, թեև լսել էի, որ աշխարհում այդպիսի մի երկիր կա։
Արձակուրդ եկած նավաստիները Պերուի մասին պատմում էին, որ շոգ երկիր է և Անգլիայից մինչև այնտեղ նավարկելը տևում է վեց ամիս։ Ասում էին, թե այդ երկիրը լի է հեքիաթային ոսկեբեր երակներով, սևամորթներով, օձերով ու արմավենիներով։
Դա էլ էր ինձ հերիք։ Հենց այդպիսի մի երկիր էի երազում։ Մի խոսքով, որոշված էր՝ «Ինկայով» գնում եմ Պերու։
Բայց անհրաժեշտ էր անմիջապես ծրագրել անելիքներս․ որտեղից եմ դրամ հայթայթելու և ինչպե՞ս եմ ծլկելու սայլակը վարող Ջոնի հսկողությունից։
Թվում է, թե առաջինն ավելի դժվար գործ էր լինելու։ Իրոք այդքան էլ դժվար գործ չէր, գոնե այդ պահին այդպես էի կարծում։
Որոշակի նկատառումներ ունեի այդ կապակցությամբ։ Շատ էի լսել ծով փախած տղաների մասին, որ փոքրավորի պաշտոն էին ստանձնել նավերի վրա և հետագայում դարձել հմուտ նավաստիներ։
Տագնապեցնողը հասակս էր միայն, քանի որ կարճլիկ էի, ցածրահա-սակ նույնիսկ տարիքիս համեմատ, թեև աչքի էի ընկնում ամուր կազմվածքով ու տոկունությամբ։ Շատ անգամներ էին երեսիս ասել ու քմծիծաղել, թե շատ եմ կարճ, ուստի՝ վախենում էի, որ ինձ փոքրավոր չկարգեն։ Իսկ ես հաստատ որոշել էի վարձվել «Ինկայի» վրա։
Ինչ Ջոնին է վերաբերում՝ լուրջ երկյուղներ ունեի։ Առաջին պահ մտածեցի, թե կծլկեմ պարզապես և մենակ տուն դառնալու հնարավորություն կընձեռեմ նրան։ Սակայն, ծանրութեթև անելուց հետո, որոշեցի, որ դրանից բան դուրս չի գա։ Առավոտյան Ջոնը կվերադառնա կես տասնյակ գործավորների, գուցե նաև քեռուս հետ, և կսկսեն որոնել ինձ։ Լիովին հնարավոր է, որ նրանք տեղ հասնեն նախքան «Ինկայի» մեկնումը, քանի որ նավերը հազվադեպ են վաղ առավոտյան ճամփա ընկնում։ Հրապարակում մունետիկը կծանուցի իմ փախուստը։ Նրանք կշրջեն քաղաքով մեկ, հավանորեն՝ նավն էլ կխուզարկեն, կգտնեն ինձ, կհանձնեն քեռուս, ու ինձ կտանեն տուն, որտեղ, կասկածից վեր է, անգթորեն կծեծեն ինձ։
Ես լավ էի ուսումնասիրել քեռուս բնավորությունը և չէի էլ կարծում, թե փախուստս գուցե այլ վախճան կունենա։ Ո՛չ, ո՛չ, Ջոնն ու սայլակը չպիտի առանց ինձ տուն դառնան։
Կարճատև խորհրդածությունը վերջնականապես ամրապնդեց այս համոզումը և, միաժամանակ, օգնեց, որ ավելի լավ ծրագիր հղանամ։ Իմ նոր որոշումն այս էր տուն կգնամ Ջոնի հետ, իսկ եթե փախչել է՝ տանից կփախչեմ։
Ջանալով որևէ կերպ չմատնել մտադրություններս և Ջոնին ամենևին կասկածելու առիթ չտալ՝ ես սայլ նստեցի և վերադարձա ավան։
Տուն հասա մի այնպիսի տեսքով, կարծես առավոտյան քաղաք գնալուց ի վեր ինձ հետ ոչինչ չէր կատարվել։
=== ԳԼՈՒԽ XV․ Տնից փախչում եմ ===
Ագարակ ուշ վերադարձանք, և երեկոյի մնացյալ աշխատում էի ինձ այնպես պահել, որ կարծեք մտքիս որևէ արտակարգ բան չկար։ Ազգականներս ու ագարակի գործավորները չեին էլ կասկածում, թե ինչ մեծ ծրագիր է թաքցրած կրծքիս տակ, ծրագիր, որի մասին մտածելիս սիրտս կուչ էր գալիս։
Վարանումի պահեր էլ եղան։ Երբ նայում էի տնեցիների ծանոթ դեմքերին,― այնուամենայնիվ՝ դա իմ ընտանիքն էր, չէ՞ որ ուրիշը չունեի,― երբ պատկերացնում էի, թե գուցե էլ չեմ տեսնի նրանց, երբ մտածում էի, թե նրանցից մի քանիսը ո՛վ գիտե, գուցեև կարոտեն ինձ, երբ մտածում էի, թե ինչպես եմ խարում նրանց՝ կազմելով գաղտնի ծրագրեր, որոնց մասին նրանք չեն էլ կասկածում՝ մի խոսքով, երբ նման մտքեր էին խլրտում ուղեղիս մեջ, ես գրեթե հրաժարվում էի իմ մտադրություններից։
Երկմտանքի այս պահերին պատրաստ էի գաղտնիքս վստահել ո՛ւմ ասես։ Եվ, անկասկած, եթե որևէ մեկն ինձ խորհուրդ տար տանը մնալ, այն ժամանակ ես կմնայի, թեև ի վերջո, վաղ թե ուշ, իմ կամակոր խառնվածքն ու ջրի հանդեպ տածած սերս, միևնույն է, ինձ կրկին դեպի ծովն էին հրապուրելու։
Զարմացած եք, թե ինչու չխորհրդակցեցի իմ հին բարեկամի՝ Հարրի Բլյուի հետ։ Է՛հ, հենց դա էլ մտադիր էի անել, եթե Հարրին մոտս լիներ, բայց մի քանի ամիս առաջ, ձանձրացած մակույկավարի գործից, նա վաճառել էր նավակն ու շարքային նավաստի գրվել նավատորմում։ Եթե Հարրին առաջվա պես այստեղ լիներ, գուցեև ծովն այդքան չգրավեր ինձ։ Բայց նրա հեռանալուց ի վեր ամեն օր և ամեն ժամ նրա օրինակին հետևել էի երազում։ Ամեն անգամ, երբ ծովին էի նայում, անդիմադրելիորեն ձգտում էի նավարկության։ Անմեկնելի է այդ զգացումը։ Բանտարկյալն անգամ ազատություն ստանալու այդպիսի համառ ցանկություն չի ունենում և բանտաճաղերի միջից այնպես թախիծով չի նայում, ինչպես ես էի նայում ծովի կապույտին և տենչում մեկնել հեռու հեռու, դեպի անծանոթ ծովեր։
Չկար մեկը, որի հետ կիսեի գաղտնիքս։ Ագարակում մի երիտասարդ մշակ էր ապրում․ նրան վստահում էի։ Նա ինձ շատ էր դուր գալիս, և ես էլ կարծես նրա սրտովն էի։ Քսան անգամ փորձեցի պատմել մտադրությանս մասին, սակայն բառերը դեմ էին առնում կոկորդիս։ Վախ չունեի, թե անմիջապես կմատնի փախուստի իմ ծրագիրը։ Բայց վախենում էի, թե կսկսի ինձ ետ կանգնեցնել իմ որոշումից, և եթե չհամոզվեմ, կմատնի ինձ։ Ուստի նրա հետ խորհրդակցելն անիմաստ էր, և այդպես էլ նրան ոչինչ չասացի։
Ես ընթրեցի ու սովորականի պես պառկեցի քնելու։
Կարծում եք, թե գիշերը տեղիցս ելա՞ ու փախա՞ տանից։ Ամենևին։ Մինչև լուսաբաց պառկած էի անկողնում։ Շատ քիչ քնեցի։ Փախուստի միտքը քնել չէր թողնում, իսկ երբ ննջում էի, տեսնում էի խոշոր նավեր, ալեկոծ ծով, տեսնում էի, թե ինչպես եմ մագլցում սլացիկ կայմն ի վեր ու թուլացնում եմ սև, ձյութապատ ճոպանները, մինչև որ բշտիկներ են հայտնվում ափերիս։
Նախապես մտադրվել էի փախչել գիշերը՝ մի բան, որ հեշտությամբ կարելի էր անել, առանց որևէ մեկին արթնացնելու։ Մեր ավանում գող չկար, և գիշերները դուռը միայն սողնակով էին փակում։
Ամառ էր, տոթ, և քեռուս տան դուռը կրնկաբաց էր։ Ես կարող էի դուրս սահել, նույնիսկ չճռացնելով դուռը։
Բայց, թեև պատանի՝ տրամաբանորեն էի դատում։ Գլխի ընկա, որ վաղ առավոտյան ագարակում կնկատեն բացակայությունս և կսկսեն որոնել։ Հետապնդողներից որևէ մեկն, անկասկած, կհասնի նավահանգիստ ու այնտեղ կգտնի ինձ։ Նույն հաջողությամբ կարող էի Ջոնից փախ-չել, երբ դեռ նավամատույցում էինք։ Բացի այդ, մինչև քաղաքը հինգ-վեց մղոն էր՝ ոտքով ամենաշատ երկու ժամվա ճանապարհ։ Տեղ էի հասնելու շատ վաղ՝ նավի մարդիկ դեռևս գործն սկսած չեն լինելու, իսկ նավապետը պառկած կլինի անկողնում, և ես չեմ կարողանա խոսել նրա հետ ու խնդրել, որ ինձ որպես կամավոր իր մոտ ծառայության վերցնի։
Այս նկատառումներից ելնելով, մնացի տանը մինչև առավոտ և ան-համբերությամբ սպասում էի անձկալի պահին։
Նախաճաշեցի բոլորի հետք ինչ-որ մեկը նկատեց, թե շատ եմ գունատ և «մի տեսակ եմ»։ Ջոնը դա վերագրեց նախորդ օրն արևի տակ մնալուն, և այս բացատրությունը բավարարեց բոլորին։
Նախաճաշից հետո որևէ հանձնարարություն ստանալուց էի վախենում, ասենք թե՝ հսկել ձիուն, մի բան, որից ազատվելը դժվար էր լինելու։ Հետս կարող էին գործի դնել էլի որևէ մեկին և բացակայությունս անմիջապես կնկատվեր։ Բարեբախտաբար, այդ օրը Ինձ համար գործ չգտնվեց և ոչ մի հանձնարարություն չստացա։
Օգտվելով դրանից, առա իմ խաղալիք նավը, որը պարապ ժամերին այդքան զվարճացնում էր ինձ։ Մյուս տղաներն էլ շլուփներ, շխուններ ու բրիդներ ունեին, և մենք հաճախ էինք մրցումներ կազմակերպում պուրակի լճակի վրա։ Օրը շաբաթ էր։ Իսկ շաբաթ օրերը ազատ էինք դասե-րից։ Եվ ես գիտեի, որ տղաները լճակի կողմն են գնալու նախաճաշից անմիջապես հետո, գուցեև ավելի շուտ։ Կասկած չէր հարուցելու և այն, որ ես, նավս զգույշ գրկած, անցնելու էի ագարակի բակով և քայլելու դեպի լճակը, որտեղ, ինչպես և ենթադրում էի, ընկերներս տարված էին բոլոր առագաստները պարզած սլացող իրենց նավերով։
«Իսկ ի՞նչ կլինի,― մտածում էի,― եթե սրանց ամեն բան պատմեմ։ Ի՛նչ աղմուկ կբարձրանա»։
Տղաներն ուրախությամբ դիմավորեցին ինձ։ Ես օրնիբուն բանում էի ագարակում, հազվադեպ էի տեսնում նրանց և է՛լ ավելի հազվադեպ մասնակցում նրանց խաղերին։
Հենց որ խաղալիք նավատորմը ավարտեց իր առաջին երթը լճակի լայնքով,― մի փոքրիկ մրցություն, ուր իմ շլուփը հաղթանակող եղավ,― ես հրաժեշտ տվի ընկերներիս և նավը թևատակիս՝ հեռացա։
Շատ զարմացան, որ այդպես անսպասելիորեն լքում եմ իրենց, սակայն ես նրանց լիովին բավարարող մի ինչ-որ բացատրություն հորինեցի։
Մագլցելով անցա պուրակի պարիսպը և հեռվից մեկ անգամ էլ նայեցի մանկությանս ընկերներին։ Աչքերս արցունքոտվեցին․ գիտեի, որ անդառնալիորեն եմ լքում նրանց։
Կուզեկուզ շրջանցեցի պարիսպը և շուտով հասա քաղաք, տանող բանուկ ճանապարհ։ Սակայն ես ճանապարհով չգնացի այլ հատեցի ճամփան ու խորացա դիմացի արտերի մեջ։ Ուզում էի ընկնել, անտառ, որը ձգվում էր ճանապարհի երկայնքով՝ բավականին տարածության վրա։ Մտադիր էի որքան հնարավոր է անտառի միջով գնալ, գիտենալով, որ եթե ճանապարհով քայլեմ, կարող եմ համագյուղացիների հանդիպել։ Սրանք կպատմեն, թե տեսել են ինձ, և հետապնդողներին ցույց կտան ճիշտ ուղղությունը։ Չգիտեի, թե որ ժամին է մեկնելու «Ինկան» և դա շատ էր անհանգստացնում ինձ։ Եթե շատ շուտ հասնեմ՝ գուցե հասցնեն բռնել և ետ դարձնել։ Մյուս կողմից՝ եթե ուշ հասնեմ, նավը կմեկնի, և դա ավելի էր ահաբեկում ինձ, քան փախուստի փորձի համար ծեծ ուտելու հեռանկարը։
Հենց այդ միտքն էր ամբողջ առավոտ տանջում ինձ և դեռ շարունակում էր տանջել, չէի էլ մտածում, թե ուրիշ վտանգ էլ կա՝ մերժում ստա-նալ ու նավ չընկնել։ Մոռացել էի նույնիսկ կարճ հասակս։ Իմ հղացումների վեհությունը երևակայությանս մեջ ինձ մեծացրել, հասցրել էին հասուն մարդու չափերի։
Հասա անտառ, անցա ծայրից ծայր, և ոչ ոք ինձ չնկատեց։ Չհանդիպեցի ո՛չ անտառապահին, ո՛ չ էլ պահակների։
Դուրս գալով ծառերի հովանու տակից, քայլեցի դաշտով և արդեն այնքան էի հեռացել ավանից, որ ծանոթների հանդիպելու վախ չունեի այլևս։ Ջանում էի հայացքիցս չկորցնել ծովը, գիտեի, որ ճանապարհն անցնում է ափի երկայնքով, և ես քայլում էի այդ ուղղությամբ։
Վերջապես՝ հեռվում երևացին քաղաքի սլացիկ գմբեթասայրերը, ուրեմն, ուղղությունս ճիշտ էր։
Ես անցնում էի փոսորակներն ու առուներր, մագլցում էի ցանկապատերի վրայով, տրորում ուրիշի բանջարանոցները և ի վերջո հասա քաղաքի ծայրամաս։ Առանց դադար առնելու, շարժվեցի առաջ և սկսեցի փնտրել դեպի նավամատույց տանող փողոցը։ Տանիքներից այն կողմ նկատելի էին կայմերը։
Սիրտս տրոփեց, երբ տեսա ամենաբարձր` ծայրին քամուց ծածանվող նավադրոշով կայմը։
Հայացքս նավադրոշից չկտրելով, աճապարանքով վազեցի լայն կամրջակով, նավասանդուղքով վեր բարձրացա և մի վայրկյան անց «Ինկայի» տախտակամածին էի։
=== Գլուխ XVI․ «Ինկան» և անձնակազմը ===
Ես մոտեցա գլխավոր դռնանցքին, որտեղ հինգ թե վեց նավաստի տքնում էին արկղերի ու տակառների մոտ։ Նրանք բեռնում էին նավը և լիսեռնաթոկի օգնությամբ արկղերն ու տակառները իջեցնում էին նավամբար։ Վեր քշտած թևքերով ձյութապատ ու յուղոտ շապիկներ ու քաթանե լայն տաբատներ էին հագել։ Նրանցից մեկը կապույտ բաճկոնով և նույն գույնի տաբատով էր, և ես մտածեցի, թե նավապետի օգնականը պիտի լինի։ Խորապես համոզված էի, թե այդքան մեծ նավի նավապետը նշանավոր մարդ է և, անշուշտ, շլացուցիչ շքեղությամբ է հագնված լինելու։
Կապույտ բաճկոնավորը կարգագրություններ էր անում, և դրանք, ինչպես նկատեցի, միշտ չէ, որ առանց հակաճառության էին կատար-վում։ Հաճախ լսվում էին առարկություններ, և ժխոր էր առաջանում, մի քանի ձայներ վիճում էին, թե ինչպես ավելի հարմար կլինի։
Ռազմանավերի վրա դրվածքն այլ է սպաների հրամանները կատարվում են առանց որևէ ընդդիմության կամ դիտողության։ Առևտրա-նավերի վրա այդպես չէ, նավապետի օգնականի կարգադրություններն հաճախ ընդունում են ոչ թե որպես հրաման, այլ խորհուրդ, և անձնակազմը կատարում է դրանք իր հայեցողությամբ։ Իհարկե, միշտ չէ, որ այդպես է, շատ բան կախված է օգնականի բնավորությունից։ Բայց «Ինկայի» վրա, ինչպես երևում էր, խիստ կարգապահության չկար։ Կանչերը, ճախարակների ճռինչը, արկղերի դղրդյունը ու ձեռնասայլակների ճռճռոցը կամրջակների վրա` միախառնվում էին, և առաջանում էր աննկարագրելի մի աղմուկ։ Կյանքումս երբևէ այդպիսի աղմուկ չէի լսել և մի քանի րոպե կանգնել էի կատարելապես խլացած ու շփոթահար։
Վերջապես վրա հասավ մի դադար․ հսկայական մի տակառ իջեցնում նավամբար և զգուշությամբ տեղը դնում։
Նավաստիներից մեկը պատահաբար նկատեց ինձ։ Նա ծաղրաբար կկոցեց աչքերն ու բղավեց․
― Հե՜յ, կարճլի՛կ, ի՞նչ բանի ես։ Բարձվում ես մեր նա՞վը, հը՞։
― Չէ՜,― ձայնակցեց մի ուրիշը,― չե՞ս տեսնում՝ ինքն էլ է նավապետ, սեփական նավ ունի։
Դիտողությունը իմ խաղալիք նավին էր վերաբերում։ Հետս էի վերցրել, ու ձեռքիս էր հիմա։
― Հե՛յ, շխունի վրա,― բղավեց երրորդը,― ո՞ր կողմ եք դնում։
Քրքիջի որոտ պայթեց։ Արդեն բոլորն էին նկատել իմ ներկայությունը և նվաստացնող հետաքրքրությամբ զննում էին ինձ։
Ես կանգնել ու լռում էի՝ շփոթահար այս «ծովագայլերի» ցուցաբերած ընդունելությունից։ Այդ պահին օգնականը մոտեցավ և համեմատաբար լուրջ ձայնով հարցրեց, թե ինչ գործ ունեմ նավի վրա։
Ասացի, թե կամենում եմ նավապետին տեսնել։ Վստահ էի, որ նավապետն այստեղ մի տեղ պիտի լինի, և որ նրա հետ էլ պիտի խոսել նման լուրջ հարցի մասին։
― Նավապետի՞ն տեսնել,― կրկնեց զրուցակիցս։― Նավապետի հետ ի՞նչ գործ ունես, ճստլիկ։ Ես օգնականն եմ։ Գուցե դա՞ էլ է հերիք։
Մի վայրկյան երկմտեցի, ապա մտածեցի, որ եթե նավապետի օգնականն է դիմացս կանգնած, ապա ավելի լավ կլինի անմիջապես հայտնեմ նրան իմ մտադրությունները։ Եվ ես պատասխանեցի․
― Ես ուզում եմ նավաստի դառնալ։
Կարծում եմ, ավելի բարձրաձայն քրքջալու առիթ չէին ունեցել։ Բարձրացավ մի իսկական մռնչյուն, որին ի սրտե ձայնակցեց նաև նավապետի օգնականը։
Խլացուցիչ հռհռոցի միջից ականջիս հասան ինձ համար նվաստացուցիչ մի քանի դիտողություն․
― Տես՜ է՜, տե՜ս, Բիլլ,― բղավում էր նրանցից մեկը՝ դիմելով կողքը կանգնած մի ուրիշին,― տե՛ս, է՜, տղան ուզում է նավաստի դառնալ։ Աչքե՛րս քոռանան։ Ա՜յ դու թիզուկես ճպուռ, ախր պարան կապելն ինչ է, պարան կապելու ուժ էլ չունես։ Նա՜-վա՜ս-տի՜։ Աչքե՛րս քոռանան։
― Մայրիկդ գիտի, թե ուր է քեզ քշել-տարել,― տեղեկացավ մյուսը։
― Արև՛ս վկա, չէ՞,― իմ փոխարեն պատասխանեց երրորդը,― ո՛չ էլ հայրիկը։ Գրազ կգամ՝ տղան ծլկել է տանից․․․ Սուսուփուս ճղել ես, չէ՞, ճուտիկ։
― Ինձ լսիր, ա՛յ տղա,― ասաց օգնականը,― քեզ մի խորհուրդ տամ․ կգնաս մայրիկիդ մոտ, իմ կողմից ողջույններ կհաղորդես հարգարժան պառավին ու կասես, որ քեզ տակի փեշի երիզկապով աթոռի ոտից կապի ու մի հինգ-վեց տարի պահի այդպես, մինչև կմեծանաս։
Այս խորհուրդը քրքիջների նոր որոտ ծնեց։
Բոլոր այդ գռեհիկ կատակներից նվաստացած էի զգում ինձ և չգիտեի, թե ինչ պատասխանեմ։ Գլուխս լրիվ կորցրած, կակազելով՝ մի կերպ արտաբերեցի․
― Ես․․․ մայր չունեմ․․․
Նավաստիների խիստ դեմքերը մեղմացան։ Նույնիսկ ցավակցական խոսքեր լսվեցին, բայց օգնականը շարունակեց նույն հեգնանքով․
― Դե, ուրեմն, գնա հորդ մոտ ու ասա, որ քեզ մի լավ քոթակի։
― Ես հայր չունե՛մ։
― Խե՜ղճ տղա, որբ է, ուրեմն,― խղճահարությամբ ասաց նավաստիներից մեկը։
― Հայր չունե՞ս․․․― շարունակեց օգնականը, որն անզգա մի գազան էր թվում ինձ։
― Ուրեմն՝ գնա տատիդ, քեռուդ, մորաքրոջդ մոտ, ուր որ կուզես, միայն թե չքվիր այստեղից, թե չէ կկախեմ կայմից, ու կառնես գոտուս համը։ Դե, չքվի՜ր, հասկացա՞ր։
Ըստ երևույթին, այդ գազանը չէր կատակում։ Սպառնալիքից մահու չափ ահաբեկված՝ ընկրկեցի, ենթարկվելով հրամանին։
Հասել էի նավասանդուղքին և պատրաստվում էի իջնել, երբ հանկարծ ափից ինձ ընդառաջ եկող մի մարդ նկատեցի։ Սա հագել էր սև սերթուկ և կաստորե<ref>Կաստոր - հաստ, ամուր, մահուդ, որից թանկարժեք գլխարկներ են պատրաստում։</ref> գլխարկ էր դրել։ Նա վաճառականի կամ այլ գործի տեր քաղաքացու էր նման, բայց ինչ-որ բան նրա հայացքի մեջ հուշեց ինձ, որ ծովային է։
Դեմքը քամահար էր, և աչքերն ունեին իրենց կյանքը ծովի վրա անցկացնող մարդկանց հատուկ արտահայտությունը։ Եվ կապույտ ծովային գործվածքից տաբատը ամենևին էլ ցամաքակյացի տեսք չէր տալիս նրան։ Կռահեցի, որ հենց սա է նավապետը։
Կասկածներս երկար չտևեցին։ Անցնելով նավասանդուղքը, անծանոթը տիրաբար ոտք դրեց տախտակամածին։ Ես լսեցի, թե ինչպես է նա քայլելիս հրամաններ արձակում առարկություններ չընդունող ձայնով։
Տախտակամածին նա կանգ չառավ, այլ վճռականորեն քայլեց դեպի հետնամածը։
Ինձ թվաց, թե կարող եմ դեռ նպատակիս հասնել, եթե անձամբ դիմեմ նավապետին։ Առանց վարանելու ետ դարձա և հետևեցի նրան։
Կարողացա ճողոպրել ինձ բռնել փորձող օգնականից ու նավաստիներից և հասա նավապետին ճիշտ իր խուցի դռան առաջ։
Բռնեցի նրա բաճկոնի փեշը։
Նա զարմացած ետ դարձավ և հարցրեց, թե ինչ եմ կամենում։
Մեկ-երկու բառով շարադրեցի խնդիրքս։ Միակ պատասխանը ծիծաղը եղավ։ Ապա, շրջվելով, ձայն տվեց նավաստիներից մեկին․
― Հե՛յ, Ուոթե՛րս։ Ուսերիդ առ ճուտիկին և տար ափ։ Հա՜-հա՜-հա՜․․․
Այլևս ոչ մի բառ չարտասանելով՝ նա իջավ աստիճաններով և ան-հետացավ։
Խորին վշտով համակված, զգացի միայն, թե ինչպես Ուոթերսի հուժկու ձեռքերը բարձրացրին ինձ, տարան կամրջակների վրայով, ապա ափեզրով և իջեցրին սալարկին։
― Բա, ձկնիկս,― ասաց նավաստին։― Թե Ջեկ Ուոթերսին լսես՝ առժամանակ աղի ջրից հեռու կմնաս, որ շնաձկները քեզ կուլ չտան։
Լռելով մի պահ ու խորհրդածելով՝ նա հարցրեց․
― Ո՞րբ ես, ճուտիկ։ Հայր, մայր չունե՞ս։
― Չունեմ,― պատասխանեցի։
― Ափսո՜ս։ Ես էլ եմ որբ եղել։ Լավ է, որ շուտ ես դեպի ծով ձգտում, դա էլ մի բան արժե։ Թե ես լինեի նավապետը՝ կվերցնեի քեզ։ Բայց թե դու էլ գիտես՝ ես եղած-չեղածը շարքային նավաստի եմ ու ոչ մի բանով չեմ կարող օգնել քեզ։ Բայց ես էլի կգամ այս կողմերը, դու էլ արդեն քիչումիչ մեծացած կլինես։ Ա՛ռ սա, թող հիշատակ մնա, ու երբ նորից խարիսխ գցելու լինենք նավահանգստում, հիշիր ինձ, ո՜վ գիտե, մեկ էլ տեսար՝ քեզ համար տեղ դասավորեցի․․․ Իսկ հիմա՝ մնաս բարով։ Գնա՛ տուն, լավ տղա եղիր ու մնա ցամաքի վրա, մինչև որ մեծանաս։
Ասելով սա, բարեսիրտ նավաստին ինձ մեկնեց իր դանակը, շրջվեց ու ետ գնաց, և ես ափին մենակ մնացի։
Ապշած այս անսպասելի բարի վերաբերմունքից՝ ես հայացքով հետևում էի նրան, մինչև որ չքացավ կողապատի ետևում։
Մեքենաբար գրպանելով դանակը, որոշ ժամանակ անշարժ կանգնել էի։
=== Գլուխ XVII․ Հասակս է կարճ ===
Մտորումներս հաճելի չէին․ կյանքիս մեջ այսպես շվարած չկայի։ Հօդս էին ցնդել բոլոր այն իղձերս, թե ինչպես եմ պարզած առագաստներով հաղթահարելու խութերը և օտար երկրներ տեսնելու։ Բոլոր ծրագրերս վերջնականապես փլուզվեցին։
Ես ինձ ստորացած ու նվաստացած էի զգում, կարծում էի բոլոր անցորդները տեղյակ են կատարվածին ու գիտեն, ինչ խղճալի վիճակում եմ։ Տախտակամածին՝ կողեզրի մոտ նշմարում էի նավաստիների հեգնական դեմքերը։ Ոմանք բարձրաձայն ծիծաղում էին։
Այլևս չէի կարող դիմանալ և առանց ետ նայելու՝ հեռու փախա։
Ափեզրին ապրանքի հակեր կային, խոշոր տակառներ ու արկղեր էին կիտած։ Դրանք ոչ թե դարսած էին մի տեղ, այլ սփռված էին չորս դին, և դրանց միջև անցքեր էին առաջացել,
Սողոսկեցի այդ անցքերից մեկի մեջ, որտեղ ոչ ոք չէր նկատելու ինձ, և ինքս էլ որևէ մեկին չէի տեսնելու։
Այնտեղ այնպիսի մի զգացողություն ունեցա, կարծես վտանգից էի ազատվել, այդքան որ հաճելի էր փախուստը, թեկուզև արդարացի ծաղրից։
Արկղերից մեկը փոքր էր՝ նստելու համար հարմար։ Նստեցի վրան և սկսեցի մտորել։
Ի՞նչ եմ անելու։ Հարմարվե՞մ ծովի մասին բոլոր երազանքներիցս և ագարա՞կ վերադառնամ, փնթփնթան ծեր քեռուս մո՞տ։
Ասելու եք, թե դա առավել խելամիտ ու բնական ելքը կլիներ վիճակիս համեմատ։ Թերևս իրավացի եք, բայց այդպիսի բան մտքովս անգամ չան-ցավ։ Ավելի ճիշտ, մտքովս անցնելուն պես՝ վճռականորեն մերժվեցի։
«Ո՛չ,- ասացի յուրովի,― դեռևս պարտված չեմ։ Չե՛մ նահանջի վախկոտի պես։ Առաջին քայլն արել եմ՝ կանեմ նաև երկրորդը։ Ի՞նչ անենք, որ ինձ այդ մեծ ու կարևոր նավի վրա չվերցրին։ Նավահանգստում ուրիշ նավեր էլ կան, տասնյակ այլ նավեր։ Ամեն տեղ ուրախությամբ կվերցնեն ինձ։ Նախքան մտադրությունս փոխելը՝ հերթով բոլորն էլ կփորձեմ»։
«Ինչու մերժեցին,― հարցնում էի ինքս ինձ՝ շարունակելով մենախոսությունս։― Ինչու։ Նույնիսկ պատճառը չասացին։ Ախ, հա՝ կարճահասակ եմ։ Ասացին, թե ի վիճակի չեմ պարանասարքերն ամրացնելու։ Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում պարանասարք ամրացնել։ Ինչ խոսք, այդ վիրավորական արտահայտությամբ ուզում էին ասել, թե նավաստի դառնալու համար շատ եմ կարճ։ Բայց հո՝ կարո՞ղ էի փոքրաոր լինել։ Լսել եմ, որ ինձանից ջահել փոքրավորներ էլ են եղել։ Իմիջիայլոց, հա-սակս ինչքա՞ն է։ Է՜հ, թե մի հյուսնի քանոն լիներ՝ կչափվեի։ Հիմարաբար տանը չչափեցի։ Իսկ հնարավոր չէ՞ հիմա անել»։
Այստեղ մտորումներս ընդհատվեցին, որովհետև արկղերից մեկի վրա կավիճով արված մի մակագրություն նկատեցի՝ «4 ոտնաչափ»։ Հավանաբար, ինչ-որ մեկը նշել էր արկղի երկարությունը, քանի որ բարձրությունը չորս ոտնաչափ չկար։ Գուցե հյուսնի նշումն էր կամ էլ արված էր նավաստիների համար, որպեսզի գիտենային, թե ինչպես բարձեն արկղը։ Այդ նշումի շնորհիվ ես երեք րոպեի ընթացքում դյույմի ճշտությամբ չափեցի հասակս։
Վարվեցի հետևյալ կերպ, պառկեցի թիկունքս ի վար, ներբաններս դեպի արկղի մի ծայրը, ապա ձգվեցի և շոշափեցի ձեռքով, թե արդյոք գլուխս չի՞ հասնում արկղի մյուս եզրին։ Գրեթե լրիվ մի դյույմ պակասում էր։ Իզուր էլ ինչքան ուժ ունեի ձգում էի պարանոցս՝ ոչ մի կերպ չկարողա-ցա արկղի եզրին հասնել։ Բայց դա ոչ մի նշանակություն չուներ։ Պարզ է, եթե արկղի երկարությունը չորս ոտնաչափ էր, ես էլ չորսից քիչ պակաս էի։
Չափումիս արդյունքներից հուսաբեկ՝ ոտքի կանգնեցի։
Երբեք մտքովս չէր անցել, թե այդքան կարճ եմ։ Ո՞ր մանչուկն իրեն գրեթե տղամարդ չի համարում։ Բայց հիմա համոզվել էի, որ հասակս իսկապես կարճ է։ Զարմանալի չէր, ուրեմն, որ Ջեկ Ուոթերսն ինձ ձկնիկ անվանեց, իսկ մյուսները հայտարարեցին, թե չեմ կարողանա պարանասարքն ամրացնել։
Հավաստիանալով, որ մի իսկական թզուկ եմ, լրիվ վհատվեցի, և մտքերս մռայլ երանգ առան։ Հիմա գիտեի, որ ոչ մի նավի վրա չեն վերցնելու ինձ։ Մինչև օրս այսքան կարճահասակ փոքրավոր չի եղել։ Ես որ՝ տեսած չկայի։ Հակառակը, տեսել էի մեր նավահանգիստ այցելած նա-վերի վրա ծառայող բարձրահասակ տղաների, որոնց, չգիտես ինչու, «փոքրավոր» էին ասում։ Ոչ, անհույս գործ է։ Ստիպված եմ տուն վերադառնալ։
Բայց կրկին նստեցի արկղին և շարունակեցի խորհրդածել։
Դեռևս վաղ մանկությունից հնարագիտության, հակում ունեի։ Շուտով հղացա մի նոր, թվում էր, սկզբնական մտադրությունս իրագործելու համար լիովին պիտանի ծրագիր։
Օգնության եկավ հիշողությունս։ Մտաբերեցի պատմություններ տղաների ու մեծահասակների մասին, որոնք գաղտագողի նավ են սողոսկել ու մեկնել նավարկության։ Երբ նավերն արդեն հեռու են եղել ափից, նրանք թողել են իրենց թաքստոցները և շարունակել ուղևորությունը որպես նավաստիներ։
Այդ արիասիրտ հերոսներին վերաբերող հուշերը հազիվ էին փայլատակել ուղեղիս մեջ, երբ որոշեցի նրանց օրինակին հետևել։ Վայրկենապես որոշեցի պահ մտնել նավերից մեկի մեջ ասենք, թեկուզ այն նույն նավի, որից ինձ այդպես անարգելով վռնդեցին։ Նավահանգստում մեկնելու պատրաստ միակ նավն Էր։ Բայց, ճշմարիտն ասած, եթե նույնիսկ մի տասնյակ այդպիսի նավեր էլ լինեին, այնուամենայնիվ, նախընտրելու էի «Ինկան»։
Զարմանալու եք, թե ինչու հատկապես այդ նավն ընտրեցի, բայց բացատրելը հեշտ է։ Ես այն աստիճան էի չարացած նավաստիների, հատկապես նավապետի օգնականի վրա՝ բռի վարմունքի համար, որ ուզեցի վրեժխնդիր լինել։
Գիտեի, որ ինձ ծով չեն նետի։ Բացառությամբ օգնականի՝ բոլորն էլ դաժան մարդիկ չէին։ Իհարկե, ինձ ծանակելու առիթը չփախցրին, բայց իմանալով, որ որբ եմ, մի քանիսը խղճացին ինձ։
Ուրեմն՝ որոշված էր ի հեճուկս օգնականի, նավապետի ու անձնա-կազմի՝ նավարկության եմ մեկնում այդ մեծ նավով։
=== Գլուխ XVIII․ Նավ եմ ընկնում ===
Բայց ինչպես եմ մուտք գործելու նավ։ Եվ ինչպե՞ս եմ թաքնվելու այնտեղ։ Ահա թե ինչ դժվարություններ ծառացան իմ դեմ։
Տախտակամածին հայտնվել կրկի՞ն վռնդվելու համար։ Հնարավոր չէ՞, արդյոք, կաշառել նավաստիներից որևէ մեկին, որպեսզի նավ թողնի ինձ։ Բայց ինչով եմ կաշառելու։ Փող ամենևին չունեի։ Իմ խաղալիք նավը և բավականին անորակ հագուստ․ ահա ողջ ունեցածս։ Կտայի նավս, բայց մոտ մեկ րոպե մտորելուց հետո համոզվեցի, որ ոչ մի նավաստի բանի տեղ չի դնելու մի իր, որն ինքն էլ կարող է հեշտությամբ պատրաստել։ Ես կարծում էի, թե ամեն մի նավաստի, եթե կամենա, հեշտությամբ կսարքի իմ նավի նման մի նավ։ Ո՛չ, նավաստուն խաղալիքով չես կաշառի, այդ մասին մտածել անգամ չարժե։
Հիշեցի։ Չէ՞ որ ես մի թանկարժեք իր ունեմ՝ ժամացույցս, ճիշտ է, սովորական, արծաթյա հնաոճ ժամացույց էր և էժան արժեր, բայց լավ էր աշխատում։ Ժամացույցը ստացել էի իմ խեղճ մորից՝ ուրիշ, ավելի արժեքավոր իրերի հետ, բայց դրանք սեփականացրել էր քեռիս։ Հին, անարժեք ժամացույցը արտոնել էին կրել և, բարեբախտաբար, գրպանումս էր հիմա։ Հնարավոր չէ՞, արդյոք, սրանով կաշառել Ուոթերսին կամ մի ուրիշ նավաստու, որպեսզի նրանք գաղտնաբար նավ թողնեն ինձ և թաքցնեն մինչև նավի ծով դուրս գալը։
Որոշեցի փորձել բախտս։
Հիմա գլխավոր դժվարությունը, թերևս, Ուոթերսին կամ մի այլ նավաստու առանձին տեսնելն ու մտադրությունս նրան հայտնելն էր։
Ստիպված պիտի թափառեի նավի շուրջը, մինչև որ նրանցից մեկը միայնակ ափ իջներ։
Հուսով էի, որ ծայրահեղ դեպքում կկարողանամ ինքս մուտք գործել նավ, հատկապես երեկոյան, երբ նավաստիները, ավարտելով գործը, կիջնեն ստորին տախտակամած։ Այս դեպքում նավաստիների հետ համաձայնության գալու հարկ չէր լինի։
Մթության մեջ կկարողանամ անցնել ժամապահների կողքով և կթաքնվեմ ներքևում որևէ տեղ։ Ին՞չ խոսք, առանց գրավարության ապաստարան կգտնեմ անհամար արկղերի ու տակառների միջև։
Բայց կասկածները խռովում էին ինձ։ Արդյո՞ք նավը մինչև երեկո կանգնած է մնալու նավահանգստում։ Եվ քեռիս, իր գործավորների հետ, չի՞ կանխելու ինձ։
Ճիշտն ասած, առաջինը քիչ էր հուզում ինձ։ Նավի վրա ինչպես և երեկ, աչքի էր զարնում «Ինկան» վաղը մեկնում է Պերու» հայտարարությունը։ Բայց ե՞րբ է գալու այդ «վաղը»։ Համենայնդեպս, հազիվ թե նավն այսօր մեկներ․ ափին դեռևս ապրանքի բազմաթիվ հակեր կային, անտարակույս՝ նախատեսված այդ նավի համար։ Բացի այդ, հաճախ էի լսել, թե հեռավոր նավարկության նավերը ժամանակի հարցում այդքան էլ ճշտապահ չեն։
Վճռեցի, թե դժվար նավն այսօր մեկնի, և որոշեցի գիշերով թաքուն թափանցել նավ,
Կար նաև մի այլ՝ բռնվելու և տուն վերադարձվելու վտանգ։ Բայց եթե լուրջ դատենք, դա քիչ էր հավանական։ Ագարակում մինչև երեկո չեն նկատի փախուստս, ասենք՝ մութն ընկնելուց հետո էլ հազիվ թե սկսեն փնտրել, մտածելով, թե ինչ էլ որ լինի՝ գիշերն ինքս եմ հարկադրված լինելու վերադառնալ։ Հետևաբար, այդ կողմից երկյուղելու առիթ չկար։
Այլևս չմտածեցի տան մասին և սկսեցի ծրագիրս իրագործելու նախապատրաստություն տեսնել։
Նախատեսում էի, որ հարկադրված եմ լինելու թաքնվել նավի վրա քսան չորս ժամից ոչ պակաս, գուցեև ավելի։ Իհարկե, առանց ուտելիք չէի մնալու այդքան ժամանակ։ Որտեղի՞ց եմ, սակայն, ուտելիք հայթայթելու։ Ասացի արդեն, որ դրամ ամենևին չունեի։ Ուտելիք գնել չէի կարող և չգիտեի էլ, թե որտեղից և ինչպես եմ դրամ հայթայթելու։
Այդ պահին գլխումս մի սքանչելի միտք ծագեց․ կվաճառեմ նավս և այդ դրամով ուտելիք կառնեմ։
Խաղալիք նավն արդեն հարկավոր չէր ինձ՝ ինչո՞ւ մոտս պահեմ։
Այլևս չմտորելով, դուրս եկա տակառների արանքում ընկած իմ թաքստոցից և առաջացա առափնյա փողոցով՝ նավիս մի գնորդ որոնելու։
Շուտով տեսա ծովային խաղալիքների մի կրպակ։
Փոքր-ինչ սակարկելով տիրոջ հետ՝ մի շիլինգով վաճառեցի նավս։
Իրականում իմ փոքրիկ նավը, իր նավասարքով հանդերձ հինգ անգամ ավելին արժեր, և այլ հանգամանքներում նույնիսկ այդ գնով չէի համաձայնվի զիջել։ Բայց այդ չարչին հասկացավ, որ դժվարին կացության մեջ եմ, և օգտվեց առիթից։
Արդեն բավարար չափով գրամ ունեի։ Մտա մի այլ կրպակ եղած դրամով պանիր ու պաքսիմատ գնեցի, ամեն մեկից՝ վեցական պենսի։ Պարենը խցկելով գրպաններս, վերադարձա հին տեղս և կրկին նստեցի արկղին։ Շատ էի քաղցած՝ ճաշի ժամը վաղուց էր անցել, և վրա պրծա պանրին ու պաքսիմատներին, մի բան, որ զգալիորեն թեթևացրեց գրպաններս։
Մոտենում էր երեկոն, և որոշեցի հետախուզելու դուրս գալ։
Հարկավոր էր պարզել, թե որ կողմից է հարմար նավ բարձ, բանալ, երբ ներկայանա առիթը։ Նավաստիները կարող են նկատել, որ թրև եմ գալիս նավի մոտ, բայց իհարկե, չեն կռահի, թե դա անում եմ որոշակի միտումով։
Իսկ եթե վերսկսեի՞ն ծաղրուծանակը։ Հիմա արդեն կփոխադարձեմ և, օգտվելով առիթից, կտնտղեմ ինչ որ ինձ հարկավոր է։
Ոչ մի րոպե չկորցնելով, սկսեցի ճեմել ծովափին, դիտմամբ անփույթ տեսք ընդունած։ Կանգ առա նավի ցռուկի մոտ ու վեր նայեցի։
Տախտակամածն իջել էր գրեթե ափի մակարդակին, որովհետև բեռնված նավն ավելի խորն էր ընկղմվել հիմա։
Սակայն բարձր կողապատը տեսողությունիցս ծածկել էր տախտակամածը։ Անմիջապես նկատեցի, որ կայմապարաններից բռնելով հեշտությամբ կարելի է կողն ի վեր մագլցել ու մտնել նավ։ Վճռեցի, թե դա է ամենաճիշտ ճանապարհը։ Իհարկե, գործը շատ զգույշ պիտի արվեր։ Եթե գիշերը շատ էլ մութ չլինի, և ժամապահը նկատի ինձ՝ բանս բուրդ է, կարծելու են, թե գող եմ, բռնելու են ու խցկելու բանտ։ Բայց ինչ լինելու է, թող լինի․ վտանգն աչքիս էի առել։
Տախտակամածին հանդարտություն տիրեց։ Ո՛չ ձայներ էին լսվում, ո՛չ էլ աղմուկ։ Ափին դեռևս հակեր էին ընկած, ուրեմն՝ բեռնումն ավարտված չէր։ Բայց նավաստիները դադարեցրել էին գործը, և ես նկատեցի, որ նավակամրջի ու մուտքի մոտ մարդ չկա։ Ո՞ւր էին չքվել։
Կուզեկուզ անցա նավասանդուղքի կեսը։ Դիմացս մեծ նավամուտքն ու տախտակամածն էին։ Չէին երևում ոչ օգնականի կապույտ բաճկոնը, ոչ էլ նավաստիների ճարպոտ շապիկները։ Ըստ երևույթին, ողջ անձնակազմը նավի մյուս կողմում էր։
Ես կանգ առա և ականջ դրի։ Ցռուկի կողմից լսողությանս էին հասնում խուլ ձայներ։ Գիտեի, որ դրանք իրար հետ զրուցող նավաստիների ձայներն են։
Հանկարծ մի մարդ նկատեցի, որն անցնում էր նավասանդուղքի մոտով։ Սա տանում էր մի խոշոր կաթսա։ Կաթսայից գոլորշի էր բարձրանում։ Ակներևաբար, մեջը սուրճ էր կամ տաք կերակուր։ Անկասկած՝ նավաստիների ընթրիքն էր, և տանողն էլ նավի խոհարարն էր։ Ահա թե ինչու էր դադարել աշխատանքը, և նավաստիները գնացել էին նավառաջք, ընթրելու էին։
Մասամբ հետաքրքրությունից, մասամբ մի նոր մտքից դրդված, բարձրացա տախտակամած։ Տեսա նավաստիներին հեռու էին, ցռուկի կողմը։ Ոմանք տեղավորվել էին խարսխամբարձ ճախարակի վրա, մյուսները, պարզապես հատակին՝ ձեռքերին անագե թասեր ու ծալովի դանակներ բռնած։ Ինձ չնկատեցին․ ոչ ոք այս կողմ չէր նայում։ Նրանց ողջ ուշադրությունը խոհարարին ու մխացող կաթսային էր սևեռված։
Շտապ շուրջս նայեցի, ոչ ոք չկար։ Իմ նոր ծրագիրն ավելի պարզորոշ ուրվագծվեց։
― Հիմա կամ երբեք,― շշնջացի և կուզեկուզ, առանց ետ նայելու, վազեցի տախտակամածով՝ դեպի միջնակայմի հիմնամասը։
Կանգնած էի բաց անցքի եզրին։
Հենց այդտեղից էլ մտադիր Էի մտնել։ Սանդուղք չկար, բայց ճախարակասարքից պարան էր կախված, որը ներքև՝ նավամբար էր իջնում։
Ձգեցի պարանը և հավաստիացա, որ վերին ծայրը հուսալիորեն է ամրացված։ Զույգ ձեռքերով պինդ բռնելով պարանը՝ զգուշորեն իջա։
Բախտավորություն էր, որ վիզս չկոտրեցի, որովհետև մինչև վերջ չիջած՝ պարանը բաց թողի ձեռքիցս։
Պրծա նավամբարի հատակին թրմփալով։
Բայց անմիջապես ոտքի ցատկեցի և, անցնելով դեռևս չդասավորված մի քանի արկղերի արանքով, պահվեցի մի տակառի ետև ու ծվարեցի խավարի ու լռության մեջ։
=== ԳԼՈՒԽ XIX․ Ուռա՜, մեկնեցինք ===
Պահվելով տակառի ետևը, հարմար տեղավորվեցի և հինգ րոպե անց այնքան խոր քուն մտա, որ Քենթերբերիի<ref>Քենթերբերիի - քաղաք Անգլիայում։ Նշանավոր հին տաճար ունի։</ref> բոլոր զանգերն անգամ անկարող էին արթնացնել ինձ։ Գիշերը քիչ էի քնել, նախորդ գիշեր, նույնպես Ջոնի հետ առավոտ կանուխ գնացի շուկա։ Հետիոտն ճամփորդության հոգնությունը և ջղերի անընդմեջ, օրեր տևած լարումը, որ հիմա էր միայն փոքր-ինչ թուլացել, ջլատել էին ուժերս։ Արջամկան պես քուն մտա և ննջեցի այնքան երկար, որ քունս մի քանի արջամկների կբավականացներ։
Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես է, որ չեմ արթնացել բեռն ելու աղմուկից ճռնչում էին ճախարակները, արկղերը դղրդյունով իջնում Էին նավամբար, սակայն ես ոչինչ չէի լսում։
Արթնանալով զգացի, որ շատ երկար եմ քնել։ «Երևի արդեն ուշ գիշեր է»,― մտածեցի։ Շուրջս անթափանց խավար էր։ Առաջ անցքից լույսի մի շերտ էր թափանցում նավամբար, բայց հիմա անհետացել էր։ Ուրեմն՝ գիշեր էր, ձյութի պես սև մի գիշեր և դա, ասենք լիովին բնական էր, քանի որ ծվարել էի ահագնաչափ մի տակառի ետև, նավամբարի խորքում։
«ժամը քանի՞սն է։ Նավաստիները երևի վաղուց քնելու են գնացել։ Ու հիմա, իրենց կախովի մահճակալներին պառկած, խռմփացնում են։ Ե՞րբ է լույսը բացվելու»։
Լսողությունս լարեցի։ Խոշոր առարկաների անկման ձայնը որսալու համար առանձնապես արտակարգ լսողություն ունենալու հարկ չկար։
Հավանաբար, տախտակամածի վրա շարունակվում էր բեռնումը։ Ես լսում էի նավաստիների ձայները, թեև ոչ այնքան պարզորոշ։ Երբեմն կանչեր էին ականջիս հասնում, և ես տարբերում էի առանձին խոսքեր․ «Հո՜ւպ տուր», «Քի՛չ էլ» և վերջապես․ «Մե՜կ-երկո՜ւ, վերցրի՛նք», որ խմբովին էին աղաղակում։
«Մի՞թե գիշերով էլ չեն դադարեցնում աշխատանքը»։ Ասենք, դա ինձ շատ էլ չէր զարմացնում։ Գուցե ուզում են օգտվել մակընթացությունից կամ համընթաց քամուց, ուստի և շտապում են ավարտել բեռնումը։
Ես շարունակում էի ունկնդրել, սպասելով, թե երբ կդադարի աղմուկը, սակայն ժամեր էին անցնում, բայց թխկոցն ու ժխորը շարունակվում էին։
«Ի՛նչ էլ ջանասեր են,― մտածում էի։― Հավանաբար՝ շտապում են, ուզում են հնարավորին չափ շուտ մեկնել։ Ուրեմն, առավոտյան կմեկնենք։ Ավելի լավ ինձ համար՝ շուտ դուրս կգամ այս անհարմար տեղից։ Շատ անպետք մահիճ ունեմ, և հետո՝ ուտել եմ ուզում նորից»։
Այս վերջին միտքը հարկադրեց մտաբերել պանիրն ու պաքսիմատները, և իսկույն հարձակվեցի դրանց վրա։ Քնից հետո սաստիկ քաղցել էի և մեծ ախորժակով սկսեցի կլանել դրանք, թեև այս ամենը կատարվում էր կեսգիշերին։
Բեռնելու աղմուկը շարունակվում էր․ «Օհո՜, մինչև լույս աշխատելու են։ Մեղք են, ծանր աշխատանք է, բայց, անկասկած, կրկնակի վարձատրություն կստանան դրա փոխարեն»։ Հանկարծ աղմուկը դադարեց, և տիրեց խոր լռություն։ Ոչ մի ծպտուն չէի լսում վերևից։
«Վերջապես ավարտեցին բեռնումը,― որոշեցի ես,― ու հիմա գնացին քնելու։ Երևի լուսաբացը մոտ է, բայց դեռ չի լուսացել, այլապես գոնե լույսի մի շող կնկատեի։ Ինչ արած քիչ էլ քնեմ»։
Դարձյալ պառկեցի առաջվա պես և փորձեցի ստիպել ինձ, որ քնեմ։ Անցավ մի ժամի չափ, և գրեթե արդեն ննջում էի, բայց այդ պահին նորից ականջիս հասավ արկղերի թխկոցը,
«Սա ինչ է։ էլի՞ են աշխատում։ Եղած-չեղածը մի ժամ քնեցին։ Պառկելը չարժեր»։
Ունկնդրեցի և հավաստիացա, որ նավաստիներն, իրոք, աշխատում են։ Կասկած չկար։ Առաջվա պես, միայն թե ավելի խուլ, նույն թխկոցն էր, աղմուկն ու ճախարակների ճռինչը։
«Զարմանալի անձնակազմ է,― մտածում էի։― Ամբողջ գիշեր աշխա-տում են․․․ Երևի սա ուրիշ խումբ է, փոխարինել է առաջինին»։
Դա լիովին հնարավոր էր, և բավարարվեցի այս բացատրությամբ։ Բայց այլևս չկարողացա քնել և պառկած լսում էի։
Նրանք դեռ շարունակում էին աշխատանքը։ Եվ լսում էի այդ աղ-մուկը ամբողջ գիշեր, որն ինձ կյանքիս ամենաերկար գիշերը թվաց։ Նավաստիները աշխատում էին, հանգստանում մի ժամի չափ, և կրկին գործի էին լծվում, իսկ ես չէի նկատում լուսաբացի որևէ նշան՝ լույսի ո՛չ մի շող։
Մի պահ կարծեցի, թե գուցե ննջում եմ, և աշխատանքի այդ ժամերը ոչ թե ժամեր էին իսկապես, այլ րոպեներ։ Եվ եթե դրանք րոպեներ են սոսկ, ապա ախորժակիս մի արտակարգ բան էր պատահել, որովհետև այդ ընթացքում ես երեք անգամ մոլեգնորեն վրա էի ընկել ուտելիքին և ունեցած պաշարս սպառվել էր գրեթե։
Վերջապես աղմուկը լրիվ դադարեց։ Մի քանի ժամ ոչինչ չլսեցի։ Շուրջս համակ լռություն էր, և ես կրկին քուն մտա։
Արթնանալով՝ դարձյալ աղմուկ լսեցի, բայց դա ուրիշ ձայն էր։ Ցնծությամբ համակվեցի, քանի որ աղոտ կերպով լսեցի խարսխամբարձ ճախարակի բնորոշ «ճռի՜կ-ճռի՜կ-ճռի՜կը» և մեծ շղթայի դղրդյունը։ Եվ թեև նավամբարի խորքից դժվար էր ստուգապես որոշել ձայնի ակունքը, կռահեցի, թե ինչ էր կատարվում վերևում։ Խարիսխն էին բարձրացնում, նավը մեկնում էր։
Ես հազիվ զսպեցի ցնծության ճիչս։ Վախենում էի ձայնս լսեն։ Եթե լսեն՝ վե՛րջ, ինձ դուրս կքշեն նավամբարից և կճամփեն ափ։ Մկան պես սուսիկ նստել ու լսում էի, թե ինչպես է մեծ շղթան դղրդյունով սահում կողանցքի միջով։ Այդ հատու, ուրիշների լսողությանն անհաճո ձայնը ինձ համար երաժշտություն էր, թնդոցն ու շաչյունը շուտով դադարեցին, և մի նոր ձայն հասավ ականջիս։ Սա ուժեղ քամու աղմուկ էր հիշեցնում, բայց գիտեի, որ քամի չէ։ Այդ ձայնը մեծագույն հաճույք պատճառեց ինձ՝ ես գլ-խի ընկա, որ մեր նավը շարժվում է։
«Ուռա՜, մեկնեցի՜նք»։
=== Գլուխ XX․ Ծովախտ ===
Նավի անընդհատ շարժումն ու փրփրող ջրի պարզորոշ լսվող աղմուկը վկայում էին, որ հեռացել ենք նավամատույցից և առաջ ենք ընթանում։ Կատարելապես երջանիկ էի՝ ագարակ վերադարձվելու վտանգն անցել էր։ Հիմա ես սլանում եմ աղահամ ալիքների վրա և քսան չորս ժամ անց կլինեմ ափից հեռու՝ Ատլանտյան օվկիանոսի լայնարձակություններում, ուր ոչ ոք չի հասնի ինձ ու ետ չի դարձնի։ Ծրագրիս բարեհաջող ելքն արբեցնում էր ինձ։
Զարմանալի էր միայն, որ նրանք գիշերով էին ծով դուրս դալիս չէ որ համատարած մութ էր դեռևս։ Բայց, ըստ երևույթին, նրանք փորձառու լոցման ունեին, որն այն աստիճան քաջածանոթ էր ծովածոցի բոլոր ելքերին, որ կարող էր օրվա բոլոր ժամերին նավը բաց ծով դուրս բերել։
Ինձ փոքր շփոթեցնում էր արտասովոր երկար գիշերը։ Նույնիսկ ինչ-որ խորհրդավոր բան կար այդտեղ։ Ես արդեն կասկածում էի, թե քնով եմ անցել ողջ ցերեկը և արթուն եմ մնացել մեկի տեղ երկու գիշեր։ Այստեղ ինչ-որ բան, ըստ երևույթին, տեսել եմ երազում։ Ի դեպ, այնքան երջանիկ Էի մեկնումի համար, որ զուր տեղը գլուխ չցավեցրի։ Ինձ համար ամենևին նշանակություն չուներ՝ գիշե՞րն ենք ծով դուրս եկել, թե՝ ցերեկը, միայն բարեհաջող բաց օվկիանոս հասնենք։ Պառկեցի և սպասում էի այն բաղձալի պահին, երբ արդեն կարող էի տախտակամած ելնել։
Անհամբերությամբ էի սպասում այդ պահին երկու նկատառումով։ Նախ՝ շատ էի ծարավ։ Պանիրն ու քարթու պաքսիմատները ծարավս ավելի էին գրգռել։ Քաղցած չէի, մի քիչ ուտելիք դեռևս կար, բայց դա հաճույքով կփոխանակեի մի գավաթ ջրի հետ։
Եվ ապա՝ ուզում էի դուրս գալ իմ թաքստոցից, որովհետև ոսկորներս նվում էին չոր տախտակներին պառկելուց և այն անհարմար դիրքից, որ տեղի սղության պատճառով էի ընդունել։
Բոլոր հոդերս այնպես էին ցավում, որ հազիվ էի կարողանում շրջվել։ Իսկ անշարժ պառկելն ավելի վատ էր։ Սա առավել ամրապնդեց համոզումս, թե ողջ ցերեկը քնած եմ եղել, հազիվ թե լերկ տախտակների վրա անցկացրած մի գիշերը այդքան հոգնեցներ ինձ։
Մի քանի ժամ անընդմեջ կողքից կողք էի շրջվում, նեղվելով ծարավից ու ոսկորներիս ցավից։
Զարմանալի չէ, որ ուզում էի ինչքան հնարավոր է շուտ լքել այդ անձուկ որջը և դուրս գալ տախտակամած։ Այդուհանդերձ, մտածեցի, թե հարկավոր է հաղթահարել թե՛ ծարավը, թե՛ մարմնի ցավը և մնալ տեղս։
Գիտեի, որ ծովային կանոնադրության համաձայն՝ չի կարելի ծովախորշից դուրս գալ առանց լոցմանի, և եթե ես անխոհեմաբար հայտնվեի տախտակամածին, ապա լոցմանի նավակով ինձ ափ կճամփեին, և զուր կանցնեին բոլոր իմ ջանքերն ու չարչարանքները։
Ենթադրենք նույնիսկ, թե նավը լոցման չուներ, միևնույն է չէ՞ որ մենք գտնվում էինք ձկնորսամակույկների ու առափնյա երթևեկության փոքր նավերի երթուղու վրա։ Նավահանգիստ գնացող մի նավ կամ նավակ կարող էր մոտենալ մեզ, ինձ դրա մեջ կնետեին ճոպանի կապուկի պես և կտանեին ափ։
Ահա թե ինչու որոշեցի, թե ավելի խոհեմ կլինի թաքստոցում մնալ՝ հակառակ ծարավին ու հոդերիս ցավին։
Մեկ կամ երկու ժամ նավը թեթևասահ առաջ էր ընթանում։ Ըստ երևույթին, եղանակը մեղմ էր, և նավը դեռևս չէր անցել ծովածոցի սահմանները։ Ապա զգացի, որ նավը սկսեց թեթևակի ճոճվել, և ջրի ճողփյունը կողերին դարձավ ավելի հատու և անզուսպ։ Շարունակ ողնաճաղերի ճարճատյուն ու նավակողերին բախվող ալիքների ձայն էր լսվում։
Բայց որևէ անախորժ բան չկար այդ ձայների մեջ։ Հավանաբար, անցել էինք ծովախորշը և բաց ծովում էինք, որտեղ քամին ավելի կայտառ էր, իսկ ալիքները՝ ավելի մեծ ու ավելի հզոր։ «Շուտով լոցմանին կարձակեն,― մտածում էի ես,― և կկարողանամ տախտակամած ելնել»։
Ճիշտն ասած՝ անձնակազմի հետ մոտալուտ հանդիպումն ինձ առանձնապես չէր ուրախացնում, վախենալու լուրջ պատճառներ ունեի։ Մտա բերեցի բիրտ, կատաղի օգնականին և անհոգ, անտարբեր նավաստիներին։ Նրանք շատ են զայրանալու, երբ իմանան, թե ինչ խաղ եմ խաղացել իրենց գլխին, և ով գիտե, գուցեև ծեծեն կամ մի այլ վնաս տան։ Հույս չունեի, թե լավ վերաբերմունքի եմ արժանանալու, և հաճույքով կխուսափեի այդ հանդիպումից։
Բայց խուսափելն անհնարին էր։ Ես չէի կարող ուղևորության սկզբից մինչ վերջ, այսինքն՝ շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ, անհաց-անջուր նստել նավամբարում։ Վաղ թե ուշ՝ ստիպված կլինեմ տախտակամած դուրս գալ և նրանց հանդիպելու համարձակություն ունենալ։
Այդ անխուսափելի հանդիպման մտքից տագնապած, սկսեցի նաև արդեն ոչ բարոյական բնույթի տառապանքներ կրել։ Եվ դրանք ծարավից ու ոսկորների ցավից էլ վատ էին։ Նոր մի աղետ էր սպառնում ինձ։ Գլուխս պտտվում էր, ճակատիս քրտինք հայտնվեց։ Սրտխառնուք զգացի, սիրտս ու ստամոքսս կարծես կուչ եկան։ Կրծքիս տակ և կոկորդիս մեջ այնպիսի մի բան զգացի, կարծես կողերս ներս էին սեղմել, և թոքերս կորցրել էին ընդարձակվելու ու շնչելու ունակությունը։
Ես առնում էի նավամբարի հատակին սովորաբար կուտակվող նե-խած ջրի սիրտ խառնող հոտը և լսում էի, թե ինչպես է այդ ջուրը ճողփում փայտամածի տակ, ուր քիչ առ քիչ ներծծվել էր վաղուց ի վեր։
Այս բոլոր նշաններից դժվար չէր եզրակացնել, թե ինչն էր ինձ անհանգստացնողը, դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ ծովախտ։ Գիտենալով դա, չտագնապեցի։ Ես ինձ վատ էի զգում, ինչպես բոլոր այդ տարօրինակ ախտով տառապողները։ Ինչ խոսք, իմ վիճակն առանձնապես վատ էր ծարավն այրում էր, իսկ մոտակայքում ջուր չկար։ Համոզված էի, որ մի գավաթ ջուրը կմեղմեր տառապանքներս․ սրտխառնուքը կանցներ, և ես հանգիստ շունչ կառնեի։ Ամեն ինչ կտայի մի կում ջրի համար։
Լոցմանի հանդեպ ունեցածս վախը երկար ժամանակ զսպեց ինձ։
Նավի տատանումներն ավելի սաստկացան, իսկ նավամբարում տարածված նեխահոտը դարձավ ավելի սիրտ խառնող։ Գլխապտույտն ու լարումը անտանելի էին արդեն։
«Երևի լոցմանը գնացած կլինի։ Միևնույն է, այլևս չեմ կարող դիմանալ։ Պետք է տախտակամած դուրս գալ, թե չէ կմեռնեմ, Օ՜հ․․․»։
Ես վեր կացա և քայլեցի մինչև այն անցքը, որտեղից մտել էի։ Սակայն, ի մեծագույն զարմանս իմ, պարզեցի, որ անցքը փակ է։
Ինքս ինձ չէի հավատում և շոշափում էի շուրջս եղած ամեն բան՝ վերուվար շարժելով ձեռքերս։ Կասկածից վեր էր՝ անցքը պատել էին։
Ամենուր ձեռքերս դեմ էին առնում մի ուղղաձիգ պատի, որը, որքան կարողացա դատել, մի վիթխարի արկղի կող էր։ Արկղն այնպես էր դրած նավակողի և տակառի արանքում, որ մատ խցկելու ճեղք անգամ չկար։
Ես փորձեցի ձեռքերով տեղաշարժել արկղը, լարեցի ուժերս, ապա ուսով հրեցի, բայց արկղը չշարժվեց բոլորովին։ Դա մի վիթխարի տուփ էր՝ ծանր բեռով լի։ Նույնիսկ զորեղ տղամարդը հազիվ թե դա տեղից շարժեր, իսկ իմ նվազ ուժերով այդ մասին մտածելն էլ էր անիմաստ։
Ստիպված էի հրաժարվել այդ փորձից։ Ետ գնացի տակառի երկայնքով, հուսալով, թե այդ կողմից ելք կգտնեմ։ Բայց երբ հասա հակառակ ծայրին, հույսերս ցնդեցին ինչպես ծուխ։ Ձեռք անգամ չէր մտնում ինձ ծանոթ տակառի ու ճիշտ սրա նման մի ուրիշի միջև։ Այս երկրորդ տակառը գրավել էր ամբողջ տարածությունը՝ ընդհուպ մինչև ողնաճաղեր։ Մուկ էլ չէր անցնի դրանց արանքից։
Ես զննեցի զույգ տակառների վերնամասերը՝ դարձյալ ապարդյուն։ Ձեռք մտցնելու չափ տեղ կար, բայց ոչ ավելի։ Տակառների ուռուցիկ պատերի վերնամասերի և վերից նավակողերն իրար միացնող լայնակի հսկա հեծանի միջև սոսկ մի քանի մատնաչափ տարածություն կար, այս կարճ հասակով նույնիսկ ի վիճակի չէի սողոսկելով անցնել այդ ճեղքից։
Ձեր երևակայությանն եմ թողնում, թե ինչ ապրումներ ունեցա, երբ համոզվեցի, որ փակվա՛ծ, գերվա՛ծ, կալանված եմ բեռների արանքում։
=== Գլուխ XXI․ Ողջ-ողջ թաղված ===
Հիմա հասկացա, թե ինչու էր գիշերն այդքան երկար թվացել։ Լույս ինչքա՜ն ասես, բայց ինձ չէր հասնում։ Խանգարում էր մեծ արկղը։ Մի ամբողջ օր էր անցել, իսկ ես տեղյակ չէի։ Մարդիկ ցերեկն էին աշխատում, իսկ ես կարծում էի՝ կեսգիշեր է։ Ոչ թե մեկ, այլ երկու գիշեր ու մի ցերեկ էր անցել այն պահից, երբ իջել էի իմ ապաստարանը։ Զարմանալի չէ, որ քաղց, ծարավ էի զգում, մարմինս տնքում էր ցավերից։ Նավաստիների աշխատանքի կարճատև ընդհատումները վերևում նախաճաշի։ Ճաշի ժամերն էին։ Երկարատև ընդմիջումը, նախքան խարիսխ բարձրացնելը, երկրորդ գիշերն էր, երբ բոլորը քնել էին։
Հիշեցի, որ թաքստոցս մտնելուն պես՝ իսկույն ևեթ քուն մտա։ Դա մայրամուտից մի քանի ժամ առաջ էր, ես երկար ու խորն էի քնել, անտարակույս՝ մինչև հաջորդ առավոտ։ Երեկոյան բեռնումը շարունակվել էր, բայց ես ոչինչ չէի լսել։ Խոր քուն մտած՝ չէի զգացել, թե ինչպես են անցքը պատնեշում արկղով, այն էլ ոչ թե մեկ։
Այժմ ամեն ինչ հասկանալի էր, և ամենահասկանալին այլ սահմռկեցուցիչ փաստն էր, որ բանտված եմ ինչպես մի արկղում։
Անմիջապես չկռահեցի վիճակիս ողջ ահավորությունը։ Գիտեի, որ փակված եմ և որ դուրս պրծնելու ամեն մի ջանք զուր է։ Սակայն չէի վախենում այս դժվարություններից։ Ուժեղ նավաստիները, որ դրել են այդ բեռները, կարող են և տեղից շարժել դրանք։ Հերիք է միայն, որ ձայն տամ ու գրավեմ նրանց ուշադրությունը։
Ավա՜ղ, չէի էլ կարծում, թե իմ հուսահատ կանչերը ոչ ոք չի լսելու։ Չէի կասկածում, որ անցքը, որի միջով ճոպանի օգնությամբ իջել էի նավամբար, հիմա ամուր փակված է կափույրով, որ կափույրի վրա հաստ, ձյութապատ քաթան է քաշած և որ այս ամենը, հավանական է, այդպես էլ կմնա մինչև ուղևորության ավարտը։ Եթե անգամ անցքը ծածկված չլիներ, դարձյալ չէին լսելու ինձ։ Ձայնս մոլորվելու էր հարյուրավոր հակերի ու արկղերի մեջ, խլանալու էր նավակողին բախվող կոհակների անդադրում թնդյունից։
Նախապես, ինչպես գիտեք արդեն, անհանգստությունս մեծ չէր։ Մտածում էի միայն, թե երկար եմ սպասելու ինձ հիմա այնքան անհրաժեշտ մի կում ջրին։ Անշուշտ, մի ժամ կտևեր, մինչև որ տեղաշարժեին արկղերը և ազատեին ինձ։ Իսկ մինչ այդ դեռ տանջվելու եմ։ Ահա սա էր միայն անհանգստացնում ինձ։
Եվ միայն այն բանից հետո, երբ աղաղակել էի խռպոտելու աստիճան և ոտնամաններիս կրունկներով ուժս պատածի չափ անպատասխան թակել նավակողի տախտակները, միայն այդ ժամանակ գիտակցեցի դրությանս լրջությունը, միայն այդ ժամանակ ըմբռնեցի վիճակիս ողջ ահավորությունը, միայն ժամանակ հասկացա, որ չեմ կարողանալու այստեղից դուրս գալ, որ փրկության ոչ մի հույս չունեմ, կարճ ասած՝ որ ողջ-ողջ թաղված եմ։
Բղավում էի, տնքում, հեծեծում։
Ես երկար աղաղակեցի, ստույգ չգիտեմ, թե ինչքան ժամանակ։ Աղաղակներս չէին դադարում, մինչև որ նվաղեցի ու սպառեցի ուժերս։
Դադարներին ունկնդրում էի՝ պատասխան չկար։ Լոկ սեփական ձայնիս արձագանքն էր շրջում նավամբարի մեջ։ Մարդկային ոչ մի ձայն դրսից չէր պատասխանում իմ հեծեծանքներին։
Հիմա հասկացա, թե ինչու էին լռել նավաստիների ձայները։ Ես նրանց բազմաձայն աղմուկը լսել էի, երբ խարիսխն էին բարձրացնում, բայց այդ ժամանակ նավը անշարժ էր, և ջուրը չէր ծփում նավակողի մոտ։ Բացի այդ, ինչպես ավելի ուշ տեղեկացա, նավամբարի դռնակները բաց էին դեռևս, փակել էին ծով դուրս գալուց հետո։
Երկար ժամանակ ունկնդրում էի, բայց լսողությանս չէին հասնում ոչ հրամանի բառեր, ոչ էլ նավաստիների խոսակցություն։ Եթե չէի լսում նրանց բարձր, թավ ձայները, ապա ինչպես են նրանք լսելու իմ ձայնը։
«Նրանք ինձ չե՛ն լսելու։ Երբե՛ք։ Ոչ ոք երբևէ ինձ օգնության չի գալու։ Ես մեռնելու եմ այստեղ, ես անպայման կմեռնեմ այստեղ․․․»։
Այս մռայլ հետևությանն հանգեցի, երբ վերջնականապես խռպոտեց ձայնս ու ես իսպառ թուլացա։ Ծովախտը առժամանակ իր տեղը զիջեց հուսալքության բուռն հորձանքին, այնուհետև նորոգվեց մարմնական տկարությունս և արվ հոգեկան տառապանքներին՝ ինձ այնպիսի մի սոսկալի վիճակի մեջ գցեց, որ երբեք չէի ունեցել։ Երկար ժամանակ անօգնական ու լիովին ընդարմացած պառկել էի։ Ես մահ էի տենչում։ Հիրավի՝ կարծում էի, թե մեռնում եմ։ Իսկապես մտածում եմ, թե այդ պահին ուրախությամբ կարագացնեի մահս, եթե կամքն իմը լիներ։ Բայց ես շատ էի թույլ ինքնասպան լինելու համար, եթե անգամ զենք ունենայի։ Ի դեպ՝ զենք կար, միայն թե շփոթության մեջ մոռացել էի այդ մասին։
Զարմանալու եք այս խոստովանությունը լսելով՝ խոստովանություն, թե մահ էի տենչում։ Բայց պետք է ընկնեք իմ այն ժամանակվա դրության մեջ՝ պատկերացնելու համար հուսալքության ողջ սարսափը։ Օ), դա ահավոր բան է։ Մաղթում եմ, որ երբեք չճաշակեք։
Համոզված էի, թե մեռնում եմ, բայց չէի մեռնում։ Մարդիկ ոչ ծովախտից են մահանում, ոչ էլ հուսալքությունից։ Կյանքից բաժանվելն այդքան էլ հեշտ բան չէ։
Ճիշտ է, գրեթե կիսամեռ էի և որոշ ժամանակ պառկել էի գիտակցությունս կորցրած։ Մի քանի ժամ շարունակ այդպես, ընդարմացած, պառկած էի։ Ի վերջո գիտակցությունս սկսեց տեղը գալ և, միաժամանակ, վերականգնվեցին ուժերս։ Զարմանալի բան․ ուտել ուզեցի։ Այդպիսի հատկություն ունի ծովախտը՝ հիվանդներն առողջներից ավելի ախոր-ժակով են ուտում։ Սակայն ծարավս անհամեմատ ավելի սաստիկ էր, քան ուտելու ցանկությունը, և չկար դրան հագուրդ տալու որևէ հույս, որ գոնե մեղմացներ տառապանքներս։ Ինչ քաղցին է վերաբերում, մի կերպ ճար կգտնեի․ գրպանումս պաքսիմատի կտորտանք ու մի քիչ էլ պանիր էր մնացել։
Չարժե պատմել, թե ինչ-ինչ ծանր մտքեր էին խռնվում գլխիս մեջ։ Մի քանի ժամ շարունակ հուսալքության սոսկալի մի նոպայի զոհ էի։ Մի քա-նի ժամ շարունակ պառկած էի կամ, ավելի ճիշտ, անել թախծից վերուվար էի անում։ Վերջապես, ի սփոփանք իմ, քունս տարավ։
Ես ննջեցի, քանի որ մինչ այդ երկար ժամանակ չէի քնել։ Քնի պակասը և տևական չարչարանքների պատճառած ուժասպառությունը հաղթահարեցին տառապանքներս։ Հակառակ բոլոր իմ դժբախտությունների՝ քուն մտա։
=== Գլուխ XXII․ Ծարավ ===
Քունս տևական չէր, ոչ էլ խորը։ Երազում ամեն տեսակ վտանգներ ու սարսափներ էի ապրում, բայց ամենաահավորը, երբ արթնացա, իրականությունն էր։
Սկզբում գլխի չընկա, թե որտեղ եմ։ Երբ պարզեցի ձեռքերս, նոր հիշեցի միայն, թե ինչ դրության մեջ եմ, ձեռքերս դեմ առան իմ փայտե զնդանի պատերին։ Եվս ինձ նման մի փոքր տղա՝ և այն տարածությունը, որտեղ արգելափակված էի, կլցվեր։
Մեկ անգամ ևս գիտակցելով իմ ահավոր վիճակը կրկին սկսեցի աղաղակել։ Ես ճչում էի ու տնքում ամբողջ ուժով։ Դեռևս լիովին չէի կորցրել այն հույսը, թե նավաստիները լսեն ինձ, ասացի արդեն, որ չգիտեի ո՛չ այն մասին, թե բեռների ինչ քանակություն էր շրջափակում ինձ, ո՛չ էլ այն, որ ստորին տախտակամածի բոլոր կափույրները պինդ փակված են։
Դեռ լավ է, որ անմիջապես չիմացա ողջ ճշմարտությունը։ Կարող էի խելագարվել։ Հույսի նշույլները մեղմում էին իմ տառապանքները և զորավիգ էին ինձ, քանի դեռ ի վիճակի չէի երես առ երես նայել դաժան ճակատագրին։
Ես շարունակում էի բղավել մերթ մի քանի րոպե անընդմեջ, մերթ ընդհատումներով, բայց պատասխան չկար, և աղաղակներիս միջև ընկած դադարները ավելի ու ավելի էին երկարում։ Ի վերջո խռպոտեցի ու կորցրեցի ձայնս։
Մի քանի ժամ դարձյալ ընդարմացած պառկել էի, այսինքն ընդարմացել էր ուղեղս, բայց ոչ մարմինս, ցավոք։ Ընդհակառակը, սոսկալի տառապանքները լիովին համակել էին ինձ։ Ծարավն էր մարմնական տառապանքներից առավել ծանրն ու հոգեմաշը։ Երբևէ չէի էլ կասկածել, թե մարդ կարող է այսպես տանջվել մի կում ջրի բացակայությունից։ Անապատային ճամփորդությունների և ծարավից մեռնող նավաբեկյալների մասին պատմություններ կարդալիս ամեն անգամ կարծում էի, թե նրանց տառապանքները չափազանցված են։ Ինչպես բոլոր անգլիացի մանչուկները՝ մեծացել էի խոնավ կլիմայում, առվակներով ու աղբյուրներով հարուստ տեղանքում և երբևէ չէի տանջվել ծարավից։ Երբեմն, դաշտում կամ ծովափին եղած ժամանակ, երբ խմելու ջուր չէր լինում, կոկորդիս մեջ զգում էի տհաճ մի չորություն, որ ծարավ ենք անվանում, սակայն այդ վաղանցուկ զգացողությունը մի կում ջրից հետո լիովին անհետանում էր։ Եվ նույնիսկ հաճելի էր ծարավին դիմանալը, քանի որ գիտեիր, թե շուտով հագեցնելու ես։ Նման պարագաներին մենք այն աստիճան համբերատար էինք, որ հրաժարվում էինք առաջին իսկ պատահած լճակի ջրից, որոնելով մաքու՛ր ջրհոր կամ զուլալ մի աղբյուր։
Սակայն դա ծարավ չէ դեռևս, դա ծարավի սոսկ նախնական ու ամենաստորին աստիճանն է` աստիճան, որ սահմանակից է հաճույքին։ Պատկերացրեք, որ շրջակայքում ո՛չ, ջրհոր կա, ո՛չ առվակ, ո՛չ ջրափոս, ո՛չ ջրանցք, ո՛չ լիճ, ո՛չ գետ՝ հարյուրավոր մղոն շառավղով չկա, ո՛չ թարմ, ո՛չ էլ որևէ այլ ջուր, որ հագեցնեք ձեր ծարավը․ այդժամ ձեր ապրումները այլ բնույթ կունենան ու հաճելիության ամեն մի երանգ կչքանա։
Իրականում ծարավս շատ էլ սաստիկ չէր, համեմատաբար այնքան էլ երկար ժամանակ չէի անջուր մնացել։ Վստահ եմ, մինչ այդ էլ էր պատահել, որ օրեր շարունակ ջուր չէի խմել և չէի անդրադարձել դրան, քանի որ գիտակցել էի, թե ուզածս պահին հագեցնելու եմ ծարավս։ Բայց հիմա, երբ ջուր չկար, երբ ջուրն անհասանելի էր, կյանքիս մեջ առաջին անգամ զգացի, որ ծարավն իսկապես տաժանելի բան է։
Քաղցն ինձ չէր տանջում։ Պարենը, որ հայթայթել էի խաղալիք նավի փոխարեն, դեռևս չէր պրծել։ Մոտս պանիր և պաքսիմատի մի քանի կտորներ էին մնացել, սակայն դրանց ձեռք տալ չէի համարձակվում։ Դրանք լոկ սաստկացնում էին ծարավս։ Չորացած կոկորդս ջուր էր միայն պահանջում ջուրն այդ պահին աշխարհիս ամենաբաղձալի բանն էր իմ համար։
Տանտալոսի վիճակն էր իմը․ ջուրը չէի տեսնում, բայց ձայնը լսում էի։ Շարունակ լսողությանս էր հասնում նավակողին բախվող ծփանքի աղմուկը։ Գիտեի, որ դա ծովի ջուրն աղահամ և խմելու համար անպետք, եթե անգամ դրան հասնելու հնարավորություն լիներ։ Այդուհանդերձ, լսում էի, թե ինչպես է խոխոջում ջուրը։ Եվ այդ ձայները ականջներիս մեջ հնչում էին որպես ծաղր տառապանքներիս հանդեպ։
Արժե՞, արդյոք, պատմել ինձ տվայտող բոլոր ցավատանջ խոհերի մասին։ Բավական է ասել, որ ժամեր շարունակ թալկանում էի ծարավից՝ հույսի նշույլ անգամ չունենալով, թե երբևէ վերջ կունենա այդ տառապանքը։ Զգում էի, որ դա կարող է ինձ մահվան դուռը հասցնել։ Պարզ չէր՝ շո՞ւտ կկատարվի դա, բայց համոզված էի, որ վաղ թե ուշ ծարավը մահվանս պատճառն է դառնալու։ Ես կարդացել էի մարդկանց մասին, որոնք մինչև ծարավից մեռնելը օրերով տառապել ենք և ճգնում էի մտաբերել, թե որքան էր տևել նրանց օրհասը, սակայն հիշողությունս դավաճանում էր ինձ։ Կարծեմ, ամենաշատը՝ վեց թե յոթ օր։ Գալիքի այս պատկերը սոսկալի էր։ Մի՞թե դատապարտված եմ վեց-յոթ օր կրելու այս տվայտանքները։ Ի վիճակի՞ եմ, արդյոք, գեթ այսպիսի մի օր ևս դիմանալու։ Ո՛չ, դա անտանելի է։ Հուսով էի, որ մահն ավելի շուտ վրա կհասնի և կազատի ինձ ավելորդ տանջանքներից։
Սակայն գրեթե հենց այն պահին, երբ ես, հուսահատ, շուտափույթ մահ Էի տենչում, ականջիս մի ձայն հասավ, որը վայրկենապես փոխեց մտքերիս ընթացքը և հարկադրեց մոռացության մատնել վիճակիս ահավորությունը։
Ո՜վ քաղցրալուր ձայն։ Այն գթության հրեշտակի շշունջ լիներ ասես։
=== Գլուխ XXIII․ Քաղցրալուր ձայնը ===
Ես պառկած կամ, ավելի ճիշտ, կորահակ կանգնած էի, ուսս հենած կողաճաղերից մեկին, որ վերից վար հատում էր իմ պստլիկ կացարանը՝ կիսելով գրեթե հավասար զույգ մասի։ Ես այդ դիրքն էի ընդունել պարզապես ի սեր փոփոխության։ Այդ անձուկ տարածության մեջ գտնվելուց ի վեր բազում տարբեր կեցվածքներ էի փորձել, որպեսզի շարունակ միևնույն դիրքը չունենամ։ Մերթ կանգնում էի, մերթ կռանում, հաճախ պառկում էի մի կողքի, ապա՝ մյուս, երբեմն նույնիսկ բերանքսիվայր, փորի վրա։
Հիմա, որպեսզի փոքր-ինչ հանգստանամ, ոտքի վրա էի, թեև կորացած վիճակով, որովհետև կացարանիս ձեղունը ցածր էր իմ հասակից։ Ուսս դեմ էր առել կողաճաղին, գլուխս առաջ էր հակված և գրեթե հպվում էր խոշոր տակառին, իսկ ձեռքս այդ նույն տակառին էի հենել։
Ականջս, բնական է, մոտ էր տակառին, գրեթե նրա կաղնեփայտ, դիմացկուն կողաշերտերին էր կպչում։ Դրանց միջով էլ ինձ հասավ այն ձայնը, որը տրամադրությանս այդքան անսպասելի ու դուրեկան փոփոխությունն առաջացրեց։
Հեշտությամբ կարելի էր որոշել, թե դա ինչ ձայն է․ տակառի մեջ ջուր էր ծփում։ Ծփալու պատճառը նավի ճոճումներն էին, տակառն էլ քիչ խա-խուտ էր կանգնած և թեթևակի օրորվում էր։
Ջրի առաջին չլմփոցը իբրև երաժշտություն հնչեց ականջիս։ Բայց վախենում էի ուրախանալ՝ ուղում էի մեկ անգամ ևս համոզվել, թե իրոք այդպես է։
Բարձրացրի գլուխս, այտս հպեցի կաղնեփայտին և հուզմունքով ականջ դրի։ Սպասումը երկար տևեց, քանի որ այդ միջոցին նավն հանդարտ, գրեթե աննկատ ճոճումներով էր ընթանում։ Համբերությամբ սպասում էի, և համբերությունս հատուցվեց։ Վերջապես լսեցի, բը՜լթ-բը՜լթ-բը՜լթ․․․․
Բը՜լթ-բը՜լթ-բը՜լթ․ կասկածից վեր էր՝ տակառի մեջ ջո՛ւր էր։
Չկարողացա զսպել ցնծագին ճիչս։ Կարծես մի խեղդվող լինեի, որն անսպասելիորեն ափ է հասել և գիտե, որ փրկված է։ Այս հանկարծահաս փոփոխությունը այնպես ազդեց վրաս, որ գրեթե ուշաթափվեցի։ Ես, կիսուշակորույս, ետ ընկա։
Բայց դա երկար չտևեց։ Ծարավի նոր ու սաստիկ նոպան ինձ ստիպեց գործի անցնելու։ Կրկին ոտքի ելա ու ձգվեցի դեպի տակառը։
Ինչո՞ւ․ անշուշտ, որպեսզի գտնեմ ու հանեմ խցանը, խմե՜մ, խմե՜մ անվերջ։ Էլ ուրիշ ի՛նչ նպատակով էի մոտենալու այդ տակառին։
Ավա՜ղ, երի՛ցս ավաղ, դեռ հազիվ ծնված՝ ուրախությունս մարեց։ Ճիշտ է, ոչ անմիջապես։ Ես պրպտեցի տակառի ուռուցիկ մակերևույթը, շոշափեցի ծայրեծայր, համրեցի բոլոր կողափայտերը, փութաջանորեն հետազոտեցի տակից գլուխ՝ դյույմ առ դյում, փայտ առ փայտ։ Այո, բավականին ժամանակ վատնեցի, մինչև որ հավաստիացա, թե այս կողմում տակառի վրա խցան չկա․ հավանաբար՝ խցանը հակառակ երեսին էր կամ վերը։ Բայց եթե խցանը հակառակ կողմն էր՝ ձեռքս չէր հասնելու և, ուրեմն, միևնույն է թե ինձ համար գոյություն չունենար։
Խցանը փնտրելիս չէի մոռացել նաև ծորականցքի մասին։ Գիտեի, որ խոշոր տակառների վրա ծորակի համար ևս անցք են փորում, այն էլ միջնամասում, իսկ խցանը սովորաբար լինում է հենահատակներից մեկնումեկի վրա։ Բայց այդ անցքն էլ չգտա։ Դրա փոխարեն՝ պարզեցի, որ երկու կողմից տակառին կիպ հենել են մի արկղ և մի ուրիշ տակառ ևս։ Ինձ թվաց, թե դա էլ հար և նման էր առջևս դրվածին։
Մտածեցի, թե գուցե մյուս տակառի մեջ էլ է ջուր, և ելա «հետախուզության», բայց երկրորդ տակառի սոսկ մի մասը կարողացա տնտղել ու դեմ առա հարթ ու ամուր, քարի պես պինդ կաղնե տախտակների։
Այս բոլորն անելուց հետո միայն գիտակցեցի դրությանս ողջ անելանելիությունը և կրկին հուսալքության մատնվեցի։ Հիմա ավելի շատ էի տանջվում, քան առաջ։ Բերանիցս ընդամենը երկու դյույմ հեռավորու-թյան վրա լսում էի ջրի ճողփյունը և․․․ չէի կարող խմել։
Ի՜նչ ասես, որ չէի տա հիմա թեկուզ մի կաթիլի համար։
Մի՜ պուտ ջուր՝ թրջելու համար չորացած, բորբոքված կոկորդս։
Եթե մի տապար ունենայի՜, և կացարանիս բարձրությունը թափ առնելու հնարավորություն տար, ջարդուփշուր կանեի վիթխարի տակառը և մոլեգնաբար կխմեի դրա պարունակությունը։ Սակայն ո՛չ տա-պար ունեի, ո՛չ էլ մի այլ գործիք։ Եվ կաղնենի կողափայտերը ինձ համար նույնքան անխորտակ էի որքան, ասենք, եթե դրանք երկաթյա լինեին։ Եթե անգամ հասնեի անցքին, միևնույն է՝ չէի կարողանալու մատներով հանել խցանը։
Ուրախության առաջին պոռթկումի պահին այս դժվարության մա-սին չէի էլ մտածել։
Ես պառկեցի տախտակներին և անձնատուր եղա հուսահատու-թյանը, որն հիմա առավել ուժգնորեն համակեց ինձ։ Չեմ կարող ասել, թե գա արդյոք երկա՞ր տևեց, սակայն մի հանգամանք վերստին կյանքի կոչեց ինձ։
=== Գլուխ XXIV․ Տակառը շաղափված է ===
Պառկել էի աջ կողքիս, ձեռքերս գլխատակս դրած, և հանկարծ տակս ինչ-որ կարծր բան զգացի․ կարծես տախտակի ելուստ կամ մի այլ պինդ առարկա ճնշում էր ազդրս։ Նույնիսկ ցավ զգացի և ձեռքս տարա ազդրիս տակ, որպեսզի ազատվեմ այդ առարկայից՝ միաժամանակ բարձրացնելով մարմինս, և չափազանց զարմացա՝ որևէ բան չգտնելով հա տակին։ Սակայն անմիջապես պարզեցի, որ կարծր իրը ոչ թե հատակին է, այլ իմ տաբատի գրպանում։
Ի՞նչ էր։ Ոչինչ չէի հիշում և նույնիսկ մտածեցի, թե պաքսիմատի մնացորդներն են։ Բայց չէ՞ որ պաքսիմատը բաճկոնիս գրպաններում էր, ինչպե՞ս է տաբատիս գրպանում հայտնվել։ Դրսից շոշափեցի գրպանս։ Չափազանց կարծր ու երկար ինչ-որ բան էր։ Ոչ մի կերպ չէի կարողանում մտաբերել, թե բացի պանրից ու պաքսիմատից ուրիշ ինչ կար մոտս։
Ստիպված կանգնեցի, որ կարողանամ ձեռքս գրպանս խոթել։ Եվ տեղնուտեղը հասկացա ամեն ինչ, ուշադրությունս գրաված կարծր ու երկարուկ առարկան ոչ այլ ինչ էր, եթե ոչ դանակ, նավաստի Ուոթերսի նվերը։ Այն ժամանակ մեքենաբար գրպանս էի խոթել նվերը ու հետո մոռացել։
Այս հայտնությունը, ինչպես հիմա եմ հիշում, առանձնապես մի արտակարգ տպավորություն չգործեց ինձ վրա։ Սոսկ մտածեցի հիանալի նավաստու մասին, որը նավապետի վայրացկոտ օգնականի հա-մեմատությամբ՝ այդքան բարի եղավ։ Հիշում եմ, նման մի միտք փայլատակեց ուղեղիս մեջ նաև ծովափին, դանակը ստանալիս։ Դանակը հանելով, դրեցի կողքս, որ այլևս չխանգարեր, և կրկին պառկեցի։
Չէի էլ հասցրել տեղավորվել ինչպես հարկն է, երբ հանկարծ մի միտք հղացա, որն ինձ ստիպեց վեր ցատկել՝ կարծես շիկացած երկաթի վրա էի պառկել։ Սակայն եթե երկաթի վրա լինեի պառկած, ցավից էի վեր ցատկելու, իսկ հիմա պատճառը մի նոր, բերկրալից հույս էր։ Չէ՞ որ կարող եմ այս դանակով տակառի վրա անցք փորել և հասնել ջրին։ Այդ միտքն ինձ իրագործելի թվաց, վստահ էի, որ կիրականացնեմ։ Տակառի պարունակությանն հասնելը այն աստիճան հնարավոր գործ կարծեցի, որ վհատու-թյունս վայրկենապես հույսի փոխվեց։
Հապճեպորեն տնտղեցի շուրջս և վերցրի դանակը։ Ժամանակ չէի ունեցել ինչպես հարկն է ծովափին, բարեկամ նավաստուց ստանալիս, զննել այդ դանակը։ Հիմա մանրամասնորեն ուսումնասիրեցի՝ շոշափելով, իհարկե, և փորձեցի, որքան հնարավոր էր, որոշել ամրությունը և պիտանիությունը իմ ծրագրին։
Գրպանի խոշոր, ծալովի դանակ էր, եղջերուի կոտոշից բոն ակով և մեն-միակ շեղբով։ Այդպիսի դանակներ նավաստիները սովորաբար կախում են պարանոցից՝ կոթի վրա հատկապես այդ նպատակով արված անցքի միջով անցկացրած քուղով։ Շեղբն ուղիղ էր, սրածայր և տեսքով ածելի էր հիշեցնում։ Եվ բութ կողմը ածելու պես էլ հաստ էր ու ամուր, մի բան, որ խիստ պատեհ էր․ ինձ էլ բացառիկ դիմացկուն, կաղնեփայտի մեջ անցք փորելու հարմար սայր էր պետք։
Ձեռքիս գործիքը նպատակիս համար շատ էր հարմար, նույնն է թե շաղափ ունենայի։ Բռնակն ու շեղբը միևնույն երկարությունն ունեին, իսկ բաց վիճակում դանակը մոտավորապես տասը դյույմ էր։
Ես դիտմամբ եմ այսպես մանրամասնորեն նկարագրում դանակը։ Այն ավելիին է արժանի իր գերազանց բարեմասնությունների համար, քանի որ դրա շնորհիվ եմ հիմա կենդանի կարողանում եմ պատմել, թե ինչ անգնահատելի ծառայություն մատուցեց ինձ։
Ուրեմն, բացեցի դանակը, շոշափեցի շեղբը՝ վարժվելու համար, ապա նորից մի քանի անգամ բացուխուփ արեցի, որպեսզի փորձեմ զսպանակի ճկունությունը, և ի վերջո՝ ամուր կաղնեփայտը շաղափելուն անցա։
Զարմացած եք, թե ինչու էի հապաղում։ Ըստ ձեզ, եթե այդքան տանջվում էի ծարավից, անմիջապես ծակելու էի տակառը և հագեցնելու ծարավս։ Գայթակղությունը մեծ էր։ Իրոք, սակայն չի կարելի ասել, թե ես անխոհեմ տղա էի, է այդ պահին, ավելի քան երբևէ, զգում էի զգուշությամբ վարվելու անհրաժեշտությունը։ Ինձ մահ էր սպառնում, սոսկալի մահ՝ ծարավից, եթե չկարողանայի հասնել տակառի պարունակությանը։ Եթե որևէ բան պատահեր դանակին՝ կոտրվեր շեղբը կամ բթանար սուր ծայրը, ես հաստատապես մեռնելու էի։ Այդ իսկ պատճառով նախապես ուսումնասիրեցի իմ գործիքը և հավաստիացա ամրությանը։ Բայց եթե այդ րոպեին խորհելու լինեի, թե հետագայում ինչ է սպասում ինձ, թերևս գործեի նվազ զգուշությամբ։ Նույնիսկ եթե ապահովեի խմելու ջուրս, հե-տո ի՞նչ էր լինելու։ Փրկվելու էի ծարավից։ Իսկ քա՞ղցը։ Դա ի՞նչ կերպ էի հագեցնելու։ Ջուրը դեռևս սնունդ չէ։ Որտեղի՞ց էի ուտելիք հայթայթելու։
Տարօրինակ է, բայց ասեմ, որ այդ պահին ուտելիքի մասին չէի մտածում։ Անտանելի ծարավը մոռացության էր մատնել մնացյալ ամեն ինչ։ Մերձավորագույն վտանգը՝ ջրի պակասությունից մեռնելու ահը, գլխիցս դուրս էր մղել ապագային վերաբերող բոլոր խոհերը։ Սովամահ լինելու հնարավորությունն ինձ չէր ահաբեկում։
Տակառի վրա ընտրեցի մի տեղ, որտեղ փայտը թեթևակի վնասված էր, կենտրոնից քիչ ներքև։ Մտածեցի, թե տակառը գուցե կիսատ է լցրած։ Անհրաժեշտ էր, որ անցքը ջրի մակարդակից ցածր լինի, այլապես ստիպված էի լինելու մի ուրիշ անցք փորել։
Ես գործի անցա և կարճ ժամանակ անց համոզվեցի, որ կարողացել եմ խորանալ հաստ կողափայտի մեջ։ Դանակը հիանալի էր գործում, և ամուր կաղնեփայտը զիջում էր առավել ամուր և գերազանց թրծած մետաղին։ Տաշեղ առ տաշեղ թել առ թել փայտը տեղի էր տալիս սուր ծայրի առջև։ Տաշեղները մատներով անցքից հանում ու նետում էի, տեղ բա-նալով սայրի համար։
Աշխատեցի ժամից ավելի, իհարկե, մթության մեջ։ Վարժվել էի մութին, չքացել էր անօգության զգացողությունը, որ սովորաբար երևան է գալիս, երբ մարդ անսպասելիորեն պարուրվում է խավարով։ Կույրերի պես՝ շոշափելիքս նրբացել էր։ Լույսի բացակայությունից չէի նեղվում, նույնիսկ չէի էլ նկատում այդ, կարծեք լույսն այնքան էլ անհրաժեշտ չէր նման գործի համար։
Ես գործում էի ոչ այնքան արագ, որքան հյուսնները կամ տակառագործները՝ իրենց շաղափներով ու գայլիկոններով, բայց գիտեի, որ գործն առաջ է շարժվում։ Փորվածքն ավելի ու ավելի էր խորանում։ Փայտը դյույմից ավելի հաստ չէր կարող լինել, հետևապես՝ շուտով ծակելու էի։
Կարող էի ավելի փութաջանորեն գործել, եթե քիչ մտածեի հետևանքների մասին, բայց սիրտ չէի անում չափից ավելի ճնշում գոր-ծադրել շեղբի վրա, հիշելով հին ասույթը «Շտապողի ոտքը քարին կառնի», և ջանում էի զգուշությամբ բանեցնել թանկագին գործիքը։
Ժամից ավելի էր անցել, երբ փորածս անցքի խորությամբ որոշեցի, որ գործը ավարտին է մոտենում։
Ձեռքերս դողում էին, սիրտս տրոփում էր կրծքիս տակ։ Ես սաստիկ հուզված էի։ Տագնապեցնող մտքեր էին ծագում գլխումս, սոսկալի մի կասկած մորմոքում էր ինձ, արդյոք ջո՞ւր է։
Առաջ էլ էի կասկածում, բայց ոչ այսքան ուժգին, որքան հիմա գործը գրեթե ավարտելուց առաջ։
Աստվա՜ծ իմ, իսկ եթե ջուր չէ՞ր։ Հանկարծ տակառի մեջ ռոմ լինի կամ բրենդի, կամ էլ նույնիսկ գինի՞։ Գիտեի, որ բոլոր այդ խմիչքները չեն օգնելու, որ հագեցնեմ այրող ծարավս։ Օգնելու են մի պահ, մի ակնթարթ միայն, իսկ հետո ծարավս առավել սաստիկ է բորբոքվելու։ Օ՜, եթե այնտեղ որևէ ոգելից խմիչք է կորա՜ծ եմ։ Այդ ժամանակ՝ մնա՞ս բարով, վերջին հույս, ինձ սոսկ մի մահ կմնա, որով հաճախ են մարդիկ մեռնում, մահ արբեցման մոլուցքի մեջ։
Ես այնքան էի մոտեցել տակառի ներքին մակերեսին, որ խոնավությունը դանակի փորած տեղից դուրս էր ծծվում։ Չէի շտապում անել վերջին ճիգը՝ արդյունքից էի վախենում, բայց վարանումս տևական չեղավ, ծարավի մորմոքները խթանում էին ինձ։
Սեղմեցի, և վերջին մազմզուկները տեղի տվին։ Նույն ակնթարթին տակառից պաղ ու ձիգ շիթ ժայթքեց, այրեց դանակ բռնած ձեռքս և լցվեց թևքիս մեջ։ Հաջորդ վայրկյանին շուրթերս հպեցի անքին և բավականությամբ սկսեցի ըմպել, ոգելից խմիչք չէ՛ր, ո՛չ էլ գինի․․․ ո՛չ, ջո՛ւր էր, պաղ, համեղ աղբյուրի ջրի պես։
=== Գլուխ XXV․ Խցանը ===
Օ՜, ինչպես էի խմում այդ սքանչելի ջուրը։ Թվում էր, երբեք չեմ հագենա։ Բայց ի վերջո կուշտ խմեցի, ծարավս անցավ։ Դա իսկույն չեղավ․ առաջին՝ ագահաբար արված կումերը չմեղմեցին ծարավս․ ավելի ճիշտ՝ առժամանակ հագեցրին։ Էլի ու էլի էի ուզում և կրկին շուրթերով որոնում էի անցքից ցայտող շիթը։ Եվ խմում էի ու խմում, մինչև որ չքացավ ջուր կուլ տալու ցանկությունը, և մոռացա ծարավի նոպաները, կարծես այդ-պիսի բան չէր էլ եղել։
Ամենավառ երևակայությունն անգամ անզոր է պատկերացնելու ծարավի տանջանքները։ Այդ մասին դատելու համար մարդ անձամբ պիտի կրած լինի դրանք։ Այն փաստը, որ ծարավից պապակվող մարդիկ հագենալու համար ոչ մի բանից չեն խորշում, բավական է, որպեսզի պատկերացնեք այգ տառապանքների դժնդակությունը։ Այնուամենայնիվ, վերք գտնելուն պես տառապանքն անհետանում է ինչպես երազ։ Ամենադյուրամոք ցավն է ծարավը։
Ինչևէ, ծարավս անցավ, ես առույգացա, բայց սովորական զգուշա-վորությունը չլքեց ինձ։ Վերջացնելով խմելը՝ ցուցամատով խցանեցի անցքը։ Բնազդն հուշում էր, թե չի կարելի անտեղի շռայլել թանկագին հեղուկը, և ես ենթարկվեցի։ Շուտով, սակայն, մատս հոգնեց խցանի դեր կատարելուց, և սկսեցի մի ուրիշ բան որոնել։ Պրպտեցի չորս բոլորս, բայց հարմար բան չգտա։ Գործում էի աջ ձեռքով միայն, ձախով անցքն էի փակել և վախենում էի շարժվել տեղիցս, որպեսզի բարակ շիթը, ո՜վ գիտե, հեղեղ չդառնա։
Միտքս ընկավ պանիրը, և գրպանիցս հանեցի ինչ որ կար։ Սակայն պանիրը շատ էր կակուղ այդ նպատակի համար և երբ փորձում էի խցանել անցքը՝ փխրվում էր։ Շիթի ճնշումը պարզապես ձեռքիցս խլում, տանում էր։ Պաքսիմատները ևս բանի պետք չէին։ Ի՞նչ անել։
Պատասխանն իսկույն գտա, անցքը կարող եմ փակել բաճկոնիս ծվե-նով։ Կոշտ գործվածքը հարմար կլինի։
Ժամանակ չկորցնելով` դանակով լաթի մի կտոր պատռեցի և շեղբի օգնությամբ խցկեցի անցքի մեջ։ Բայց չէ՞ որ լաթը շուտով թրջվելու էր։ Դա ժամանակավոր կալան էր, դրեցի միայն, որ կարողանամ խուզարկել շուրջս և ավելի հարմար բան գտնել։
Կրկին սկսեցի խորհրդածել։ Ավելորդ է ասել, թե մտորումներս վերստին հուսահատության գիրկը նետեցին ինձ։ Ի՞նչ իմաստ ուներ ծարավամահ լինելուց խուսափելը։ Որ երկարաձգե՞մ տառապանքներս։ Մի քանի ժամ ևս սովամահ եմ լինելու։ Ելք չկար։ Պարենի աղքատիկ պաշարս կերել էի։ Երկու պաքսիմատ և մի բուռ պանրի փշրանք՝ ահա այն ամենը, ինչ մնացել էր։ Կարող եմ ուտել ևս մեկ անգամ՝ բավականին հա-մեստ մի ճաշ է լինելու, և հետո․․․ Օ՜յ հետո՝ քաղց, ահռելի մի քաղց, թուլու-թյուն, նվաղում, ուժասպառություն, մահ։
Ծարավից ազատվելով, զգացի, թե ինչպես են հարություն առնում նախկին տագնապներս։ Առույգության նվազ հորձանքը մարմնական տառապանքներից ազատվելու հետևանք էր միայն և տևեց մինչև այն պահը, երբ վերագտա հանգիստ դատելու ունակությունս։ Կորովս լքեց ինձ արդեն մի քանի րոպե անց է և կրկին հայտնվեց սովամահ լինելու տագնապը։ Դա տագնապ անվանելն անգամ սխալ է՝ հաստատ համոզում էր։ Հինգ րոպե տևած մտորումներն էլ բավական էին համոզվելու համար, թե մահն անխուսափելի է։ Դա նույնքան ստույգ էր, որքան հիմա կենդանի լինելս։ Որևէ հույս կար ո՛չ այս բանտից դուրս գալու, ո՛չ էլ պարեն հայթայթելով։
Այո մեռնելու եմ քաղցից, այլ ելք չկա՝ ինքնասպանությունից բացի, թերևս։ Վերջինս իրագործելու միջոցներ ունեի, բայց զարմանալի բան, խռովքը, որ առաջ նման արարքի է մղում ինձ, այժմ անցել էր։ Ես մահվան մասին խորհրդածում էի մի հանդարտությամբ, որն ինձ էլ էր ապշեցնում։
Մեռնել կարող էի երեք հասանելի միջոցներով՝ ծարավից, քաղցից ինքնասպանություն գործելով։ Հավանաբար զարմանալու եք, երբ իմանաք, որ ես անցա այս միջոցներից նվազ տանջալին ընտրելուն։
Ես, իրոք, սևեռեցի բոլոր խոհերս այդ մտքի շուրջ, երբ արդեն այն համոզմանն էի հանգել, թե մահից պրծում չունեմ։ Մի զարմացեք։ Ապա ձեզ իմ տեղը պատկերացրեք և կհամոզվեք, որ այդ խոհերը լիովին բնական էին։
Առաջին միջոցն անմիջապես մերժեցի, քանի որ ամենադյուրինը չէր։ Արդեն փորձել էի, և ակնհայտ էր, որ գոյությանդ վերջ տալու ավելի տանջալի միջոց դժվար է գտնել։ Ես երկմտում էի մնացյալների վրա։ Առժամանակ հանգիստ կշռադատում էի, թե դրանցից ո՞րն է լավագույնը։ Ցավոք՝ ես հեթանոսի պես էի դաստիարակված, այն ժամանակ դեռևս չգիտեի, թե անձնասպանությունը մեծագույն մեղք է, ինձ սոսկ մի բան էր հետաքրքրում․ մեռնելու երկու միջոցներից ո՞րն է սակավ ցավատանջ լինելու։
Ես երկար ժամանակ նստել և սառնասրտորեն, անվրդով ծանրութեթև էի անում այս ամենը։ Մի ներքին ձայն շշնջում էր ինձ, թե վատություն է ինձ պարգևած կյանքից հրաժարվելը, եթե անգամ դա ինձ ազատելու լինի տևական տառապանքներից։
Եվ ես անսացի այդ ձայնին։ Ի մի բերելով ողջ արիությունս որոշեցի սպասել, մինչև որ ինքնաբերաբար վերջ գտնեն դժբախտություններս։
=== Գլուխ XXVI․ Պաքսիմատի արկղը ===
Ուրեմն հաստատապես վճռել էի ինքնասպան չլինել։ Որոշել էի ապրել այնքան, որքան հնարավոր էր։ Թեև երկու պաքսիմատով անկարելի էր գեթ մեկ անգամ կշտանալ, որոշեցի եղածը չորս մասի բաժանել և ուտել դրանք հնարավորին չափ ուշ-ուշ, որպեսզի կարողանամ երկար դիմանալ առանց սննդի։
Գոյությունս երկարաձգելու ցանկությունը սկսեց աճել այն պահից, երբ ազատվեցի ծարավի մորմոքներից, և այդ տենչն հիմա ավելի էր սաստկացել։ Ճիշտ է, ինչ-որ մի կանխազգացում ունեի, թե ապրելու եմ, թե սովամահ չեմ լինելու և այդ կանխազգացումը, թեև աղոտ, ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող, այնուամենայնիվ պահպանում էր իմ մեջ հույսի կայծը։
Դժվարանում եմ բացատրել, թե ինչպես կարող էր հույս ծագել այդքան անելանելի դրության մեջ։ Բայց մտաբերեցի, որ մի քանի ժամ առաջ ջուր գտնելու հնարավորությունը ևս անհավանական էր թվում, իսկ հիմա այնքան ջուր ունեի, որ կարող էի ջրախեղդ լինել նույնիսկ։ Ծիծաղելի է, որ այդպիսի միտք անցավ գլխովս՝ խեղդվել։
Մի քանի րոպե առաջ, մահվան ամենահեշտ միջոցն ընտրելիս, մտածել էի նաև այդ մասին։ Լսել էի, թե դա կյանքին վերջ տալու լավագույն ձևն է։ Այսինքն՝ փորձել էի արդեն։
Երբ Հարրի Բլյուն փրկեց ինձ, ես չէ՞ որ խեղդված էի, այսինքն՝ կորցրել էի գիտակցությունս, և եթե սուզվեի, ամեն բան կվերջանար։ Գիտեի արդեն, որ խեղդվելն այնքան էլ սոսկալի չէ, և, իրոք, մտածում էի, թե չնետվե՞մ, արդյոք, խոշոր տակառի մեջ և այդ կերպ վերջ տամ դժբախտություններիս։ Դա հուսահատության պահերին էր, երբ ես լրջորեն արագահաս ինքնասպանության միտքն էի փայփայում, բայց այդ պահերն անցնում էին, և ես վերստին ապրելու ու ապրելու անզուսպ տենչ էի զգում։ Հանկարծ իմ մեջ անորոշ մի նախազգացում ծնվեց, թե ինչ-որ կերպ փրկվելու եմ, թե այնուամենայնիվ ազատվելու եմ իմ ահավոր բանտից։
Ես կես պաքսիմատ կերա, ապա ջուր խմեցի, քանի որ կրկին խմելու ցանկություն ունեցա, թեև նախկին սաստիկ ծարավը չէի զգում այլևս։ Խցանեցի անցքը ու նորից պառկեցի հատակին։
Որևէ բան ձեռնարկելու ցանկություն չունեի։ Հույս չկար, թե վիճակս գեթ ինչ-որ չափով փոխվելու է։ Ի՞նչ պիտի ձեռնարկեի։ Միակ հույսը, եթե դա կարելի է հույս համարել, ճակատագրի հնարավոր շրջադարձն էր, դիպվածը։ Սակայն չէի պատկերացնում, թե ինչպես է փոփոխվելու ճակատագիրս։ Ի՞նչն է օգնելու ինձ պահպանել կյանքս։
Դժվար էր դիմանալ խավարի ու լռության այդ երկար ու ձիգ ժամերին։ Երբեմն միայն իմ մեջ խլրտում էր այն նախազգացումը, որի մասին ասացի արդեն, բայց ամբողջ մնացյալ ժամանակ տրամադրությունս մռայլ էր։
Հավանաբար, անցավ մոտ տասներկու ժամ, նախքան կուտեի պաքսիմատի երկրորդ բաժինը։
Ես ուժերս ներածի չափ դիմադրում էի, բայց հարկադրված էի զիջելու քաղցին։ Պաքսիմատի չնչին պատառիկը չկշտացրեց ինձ, այլ ավելի բորբոքեց ախորժակս։ Մեծ քանակութքամբ ջուր խմեցի, բայց հեղուկը, ուռեցնելով ստամոքսս, քաղցը չէր մեղմում։
Մոտ վեց ժամ անց կերա ևս կես պաքսիմատ։ Ավելին չէի կարող դիմանալ, բայց կուլ տալով այդ փշրանքները, չզգացի նույնիսկ, թե բան եմ ուտում։ Առաջվա պես քաղցած էի։
Հաջորդ ընդմիջումը երեք ժամի չափ տևեց։
Արիակամ որոշումս, չորս բաժնով մի քանի օր բավարարվել, անմտություն դուրս եկավ։ Օր էլ չէր անցել, բայց պաքսիմատները չքացել էին։
Ի՞նչ է լինելու հետո։ Ի՞նչ եմ ուտելու։ Մտքովս ոտնամաններս անցան։ Ես կարդացել էի մարդկանց մասին, որոնք դիմացել են, ծամելով ճտքավոր կոշիկներ, գոտիներ, զանգապաններ, պայուսակներ և թամբեր, մի խոսքով՝ կաշեղեն ամեն բան։ Կաշին օրգանական նյութ է, և նույնիսկ մշակումից հետո էլ պարունակում է սննդարար տարրերի որոշ քանակություն։ Դրա համար մտաբերեցի ոտնամաններս։
Կռացա արձակելու կապերը, բայց այդ պահին մի պաղ բան հարվածեց ծոծրակիս։ Ջրի շիթն էր։ Լաթի կտորը անցքից դուրս էր թռել, տակառից ջուրը ցայտում ու թափվում էր վզիս։ Անակնկալ, պաղ հպումը մաշկիս ստիպեց, որ շվարած վեր ցատկեմ։
Անշուշտ, զարմանքս անցավ, երբ կռահեցի բանի էությունը։
Մատս խցկեցի անցքի մեջ, փնտրեցի, գտա լաթը և կրկին խցանեցի տակառը։
Սա հաճախակի կրկնվեց, և զուր տեղը բավականին ջուր կորավ։ Լաթը թրջվել էր ու հեշտությամբ էր տեղի տալիս ջրի ճնշմանը։ Եթե քնով ընկնեի, ջրի մեծ մասը կորչելու էր։ Ավելի հարմար մի խցան էր պետք գտնել։
Այս մտադրությամբ գործի անցա։ Ծայրից ծայր խուզարկեցի խուցիս հատակը`մի քիչ հարդ գտնելու հույսով, բայց ոչինչ չգտա։
Փորձեցի դանակի օգնությամբ մի կտոր պոկել կողաճաղից, բայց ներկած կաղնեւիայտը շատ էր ամուր, և երկար ժամանակ չէի կարողանում բավականաչափ մեծ կտոր հատել։ Ի վերջո գուցե և հասնեի նպա-տակիս, բայց այդ պահին մտքովս անցավ արկղը, որը սովորական եղևնափայտից էր։ Դրանից ավելի հեշտ մի շերտ կպոկեի, քան պինդ կաղնեփայտից և բացի այդ՝ փափուկ եղևնափայտն անհամեմատ ավելի հարմար էր խցանի համար։
Սկսեցի շոշափելով հարմար տեղ փնտրել արկղի վրա։
Վերևում մի անկյուն գտա, որտեղ կողափայտը մի փոքր ցցվել էր կափարիչից վեր, շեղբը կոխերի ճեղքը և գործի անցա՝ դանակը միաժամանակ թե՛ որպես դուր և թե՛ որպես սեպ օգտագործելով։ Մի քանի վայրկյան անց արդեն համոզվել էի, որ կողափայտը խախուտ է։ Հավանաբար, բար-ձելիս ցնցումներից ու հարվածներից մեխերը տեղահան էին եղել։ Համենայն դեպս, տախտակն այնքան էր խարխլած, որ մատներիս տակ տարուբերվում էր։
Ես հանեցի շեղբը։ Դանակ գործածելն անիմաստ էր, քանի որ դյու-րությամբ կարելի էր ձեռքով պոկել տախտակ։ Դանակը խցկեցի տախտակի եզրից ներս, ձեռքով բռնեցի տախտակի ծայրը և ամբողջ ուժով ձգեցի։
Փայտը չդիմացավ ճնշումին։ Մեխերը ճռռոցով դուրս թռան։ Եվ այդ պահին մի ձայն լսեցի, որն ստիպեց ինձ ընկրկել և լարել լսողությունս։ Ինչ-որ կոշտ բան էր թափվում արկղից ու թխկոցով ընկնում հատակին։
Հետաքրքիր էր, թե ինչ էր։ Ես կռացա, ձեռքերս վար պարզեցի և բռնեցի մի զույգ միևնույն ձևն ու կարծրությունն ունեցող ինչ-որ կուտեր։ Եվ երբ դրանք շոշափեցի մատներով, չկարողացա զսպել ցնծությանս ճիչը։
Արդեն ասել եմ, որ շոշափելիքս նրբացել էր կույրերի նման, բայց եթե նրբացած էլ չլիներ նույնիսկ, միևնույն է, կասեի այդ պահին, թե մատներիս մեջ ինչ երկու կլորիկ, տափակ առարկաներ են։ Զգացողությունս այստեղ ինձ խաբել չէր կարող։ Դրանք պաքսիմատներ էին։
=== Գլուխ XXVII․ Բրենդիի տակառիկը ===
Այո, դրանք ափսեաչափ և կես դյույմ հաստությամբ պաքսիմատներ էին՝ հարթ, կլոր, մուգ դարչնագույն։ Գիտեի, որ այդ գույնի են, քանի որ վստահ էի, թե դրանք իսկական ծովային պաքսիմատներ են։ Դրանց «նավաստիական» են անվանում, ի տարբերություն սպիտակ «նավապետական» պաքսիմատների, որոնք, կարծում եմ, թե՛ համով և թե՛ սննդարարությամբ զիջում են առաջիններին։
Որքան համեղ թվացին դրանք ինձ։ Հազիվ էի գտել՝ իսկույն ևեթ մի խոշոր պատառ կծեցի՝ հեքիաթային ուտելիք էր, և անմիջապես լրիվ խժռեցի պաքսիմատը, ապա՝ մի ուրիշը երրորդը, չորրորդը, հինգերորդը․․․ Կարծեմ ավելին կերա, բայց չէի հաշվում, որովհետև քաղցը չէր թողնում, որ շունչ առնեմ։ Ինչ խոսք, վրայից էլ ջուր էի խմում՝ հաճախակի վերադառնալով տակառի մոտ։
Կյանքիս մեջ ավելի համեղ սնունդ չեմ հիշում, քան այդ պաքսիմատներն ու այդ ջուրը։ Բանը միայն քաղցած ստամոքսը լցնելու բավականու-թյունը չէր, թեև դա էլ, և սա բոլորդ գիտեք, արդեն մի հաճույք է ինքնին, էականը այն բերկրալի զգացումն էր, թե փրկված է կյանքս, որից բաժանվելու մտքին էի հանգել մի րոպե առաջ։ Պարենի այս պաշարով, թեև խավարի մեջ բանտված, ապրելու էի շաբաթներ ու ամիսներ, մինչև ավարտվեր ուղևորությունը և նավամբարը ազատեին բեռներից։
Ստուգեցի պաշարներս և կրկին հավաստիացա, որ փրկված եմ։
Թանկարժեք պաքսիմատները սորում էին մատներիս արանքից և դիպչելով իրար, չխկչխկում էին կաստանետների պես։
Այդ չխկչխկոցը ինձ համար երաժշտություն էր։ Ես ձեռքս խորասուզեցի արկղի մեջ և մատներով գոհունակությամբ տնտղում էի միջի առատ պարունակությունը՝ իր ոսկեդրամները զննող ժլատի պես։
Թվում էր, վերջ չեմ տալու պաքսիմատները փորփրելուն, շոշափելով որոշելուն, թե ինչքան հաստ են ու խոշոր, անվերջ հանելու եմ արկղից ու ետ տեղը դնելու, խառնշտելու եմ շարունակ։ Ես խաղում էի դրանցով, ինչպես մանկիկն է խաղում իր թմբուկով, գնդակով, հոլով կամ գույնզգույն գնդիկներով՝ մի կողմից մյուսը գլորելով դրանք։ Նախքան այդ մանկական խաղից ձանձրանալս, բավական ժամանակ անցավ։
Անկասկած, ժամից ավելի զբաղվեցի դրանով, մինչև որ հանդարտվեց այդ նոր, բերկրալի հայտնությունից ծայր առած հուզումս, և վերստին կարողացա հանգիստ գործել ու խորհել։
Դժվար է պատկերել, թե մարդ ինչ ապրումներ է ունենում, երբ անսպասելիորեն դուրս է պրծնում մահվան ճիրաններից։ Վտանգից խուսափելը բոլորովին այլ բան է, քանի որ եզակի դեպքերում է միայն, որ վտանգի պահին բարեհաջող ելքի գոնե մի չնչին հույս էլ չի լինում։ Բայց հիմա, երբ մահն անխուսափելի էր թվում, հուսահատությունից դեպի խինդ, դեպի անափ երջանկություն անցումն այնքան սրընթաց էր, որ կարող էր հոգեկան ցնցում պատճառել։ Մարդիկ երբեմն մեռնում կամ ցնորվում են երջանկությունից։
Բայց ես չմեռա, չցնորվեցի, թեև եթե կողքից դիտելու լինեինք արարքներս, երբ պաքսիմատն երի արկղն արդեն բաց էի արել, կարելի էր կարծել, թե իրոք խելագար եմ։
Ինձ զգաստացնող առաջին բանը այն հայտնությունն էր, թե ջուրը ուժեղ շիթով ցայտում է տակառից։ Անցքը բաց էր։ Դա շատ վշտացրեց ինձ, նույնիսկ ահ ներշնչեց։ Չգիտեի վաղո՞ւց է, արդյոք, ջուրն հոսում, ծովի ալիքների աղմուկը խելացի էր մյուս բոլոր ձայները, իսկ այդ միջոցին ջուրը գուցե թափվե՜լ է հատակին և անցել տախտակների տա՞կ։ Գուցե դա շարունակվել է վերջին անգամ ջուր խմելուցս ի վե՞ր։ Չէի հիշում՝ արդյոք այն ժամանակ փակե՞լ էի անցքը․ մե՜ծ էր հուզումս։ Հավանաբար, արդեն բավականին ջուր էր կորել իզուր։ Տագնապը կրկին համակեց ինձ։
Մի ժամ առաջ այս կորուստն ինձ չէր ահաբեկելու։ Վստահ էի, ջուրը բավականացնելու էր մինչև վերջ, այնքան ժամանակ, մինչև որ պրծներ ուտելիքս, այսինքն՝ քանի դեռ ապրելու հնարավորություն ունեի։ Բայց հիմա այլ կերպ էի մտածում․ հիմա ապրելուս տևողությունը երկարաձգված էր, թեև, այսպես փակված, ստիպված եմ լինելու խմել այդ տակառից ամիսներ շարունակ։ Թանկ էր հեղուկի ամեն մի կաթիլ։ Եթե ջուրը սպառվեր նախքան նավի ժամանումը նավահանգիստ, ապա ինձ կրկին ծարավամահություն էր սպառնալու։ Հասկանալի է, թե ինչու էի այդպես վախեցել ջրի հոսքը նկատելով։ Ես անմիջապես նախ մատով խցանեցի անցքը, հետո՝ լաթով։ Ապա կրկին ձեռնարկեցի փայտե իսկա-կան խցան պատրաստելու գործը։
Առանց դժվարության մի հարմար շերտ պոկեցի կափարիչից։ Փա-փուկ փայտը ենթարկվեց դանակիս սուր շեղբին և շուտով ձևափոխվեց կոնաձև խցանի, որը և ճիշտ համապատասխանեց անցքի բացվածքին։
Հիանալի նավաստի։ Որքա՜ն օրհնեցի քեզ նվերիդ համար։
Նախատում էի անփութությունս և ցավում, որ այդքան ցածր եմ փորել անցքը։ Այն ժամանակ, սակայն, դա հասկանալի էր․ ես միմիայն ծարավս շուտ հագեցնելու մասին էի հոգում։
Լավ է, որ ժամանակին նկատեցի ջրի շիթը։ Եթե տակառը դատարկվեր մինչև անցքի գիծը, մնացորդը կբավարարեր մի շաբաթ, ոչ ավելի։ Որքան էլ ջանացի, չկարողացա պարզել, թե ինչքան էր ջուր թափվել։ Դանակով թակեցի տակառը․ մտածում էի, թե գուցե ձայնով կորոշեմ՝ արդյոք շա՞տ էր։ Ուր է մնացել։ Բայց նավակողերի ճռճռոցն ու ալիքների աղմուկը շատ էր խանգարում։ Ձայնը խուլ էր, իսկ դա մեծ կորուստ էր նշանակում։ Առանձնապես հաճելի ենթադրություն։ Տագնապի զգացողությունը շարունակ աճում էր, բարեբախտաբար, անցքը փոքր էր՝ մա-տովս էի փակում, ուրեմն մատիս հաստությանն էր, ոչ ավելի, երկար ժամանակ էր պետք, որ այդքան բարալիկ շիթով շատ ջուր հոսեր։ Զուր էի փորձում մտաբերել, թե վերջին անգամ երբ էի խմել։
Երկար ժամանակ մտորում էի՝ փնտրելով մի եղանակ, որն օգներ դյուրությամբ որոշելու տակառի մեջ մնացած ջրի չափը։ Լսել էի, որ գարեջրագործները, տակառագործները և մաքսատան հսկիչները առանց չափելու որոշում են տակառի պարունակած հեղուկի քանակությունը, բայց չգիտեի, թե ինչ կերպ են անում դա, և խորապես ափսոսում էի։ Մի ծրագիր ունեի, բավականին լավ ծրագիր, բայց հարմար գործիք չկար։ Գիտեի, որ տակառի ջրի մակարդակը կարելի է որոշել, եթե մեջը ճկուն փողրակ կամ կաշեփող մտցվեր։ Եթե փողրակ ունենայի, կմտցնեի անցքից ներս և այդ կերպ կպարզեի հրի բարձրությունը տակառում։
Բայց որտեղի՞ց գտնեմ փողրակ կամ կաշեփող։ Ինչ խոսք, այդպիսի բան հայթայթել չէի կարող, և ստիպված եղա հրաժարվել այդ մտադրությունից։
Ապա մի նոր ծրագիր հղացա և անմիջապես դիմեցի դրա իրագործ-մանը։ Նույնիսկ զարմացած էի, թե ինչպես մինչ այդ գլխի չեմ ընկել, այնքա՞ն որ հասարակ էր։ Ուրիշ բան չէի անելու՝ միմիայն մի ավելի բարձր անցք պիտի փորեի, ապա ևս մեկը․․․ և այսպես շարունակ, մինչև որ ջուրը չցայտեր այլևս։ Ամենավերին անցքը նշելու էր հեղուկի մակարդակը։ Այս կերպ կպարզեի այն, ինչ ինձ պետք էր։
Եթե առաջին անցքը շատ ցածր լինի, կփակեմ խցանով, նույն կերպ կվարվեմ և մյուսների հետ։
Ճիշտ է, շատ էի չարչարվելու, բայց ուրիշ ելք չկար։ Ի դեպ, աշխատանքը կզբաղեցներ ինձ և մթության մեջ պարապ նստած՝ չէի թախծի։ Արդեն պատրաստ էի գործի անցնելու, երբ մտքովս անցավ նախ անցք բանալ մյուս՝ իմ պստիկ խուցի ծայրին գտնվող տակառի վրա։ Եթե երկ-րորդը ևս ջրով է լի, կարող եմ ապահով լինել, երկու այդպիսի տակառ ամենաերկարատև ուղևորությանն էլ կբավականացնեին։
Առանց հապաղելու շրջվեցի երկրորդ տակառի կողմը և սկսեցի մի ծակ փորել։ Առաջվա պես չէի հուզվում, քանի որ կյանքս այնքան էլ կախում չուներ այդ գործի արդյունքից։ Այնուամենայնիվ, սաստիկ հիասթափություն ապրեցի, երբ նոր անցքից ոչ թե ջուր ցայտեց այլ բրենդի։
Կրկին վերադարձա տակառի մոտ։ Հիմա անհրաժեշտ էր պարզել, թե ինչքան ջուր կա սրա մեջ, որովհետև հետագա գոյությունս դրանից էր կախված։
Խարխափելով, գտա մեջտեղի կողափայտը և վարվեցի ճիշտ առաջին անգամվա պես։ Մի ժամ կամ մոտավորապես այդքան անց՝ փայտի վերջին, բարակ շերտը սկսեց տեղի տալ դանակիս ծայրի ճնշմանը։ Ես շատ էի հուզվում, այնուամենայնիվ՝ ոչ այնպես, ինչպես առաջին անգամ։ Այն ժամանակ դա կենաց և մահու, այն էլ արագահաս մահու խնդիր էր։ Հիմա անմիջական վտանգ չկար, բայց միևնույն է՝ մշուշոտ էր ապագան։ Չանհանգստանալ չէի կարող, չէի կարող նաև զսպել ցնծությանս աղաղակը, երբ դանակի շեղբից ջրի շիթ ծորաց։ Ես փակեցի անցքը և անցա մյուս՝ վերի կողափայտը շոշափելուն։
Որոշ ժամանակ անց այս կողափայտը նույնպես տեղի տվեց, և համառ ջանքերս վարձահատույց եղան, մատներս կրկին թրջվեցին։
Ավելի վեր՝ արդյունքը նույնն էր։
Քիչ ավելի վեր՝ այստեղ արդեն ջուր չկար։ Կարևոր չէր․ վերջին անցքը գրեթե տակառի գլխին էր։ Նախորդ անցքի մեջ դեռևս ջուր կար, հետևաբար, ջրի վերին գիծն ընկած է վերջին երկու անցքերի միջև։ Ուրեմն՝ տակառը երեք քառորդից ավելի լիքն է։ Փա՛ռք Աստծու, դա մի քանի ամիս կբավականացներ։
Լիովին գոհ այդ արդյունքից՝ նստեցի և մի պաքսիմատ կերա այնպիսի հաճույքով, կարծես կրիայով ապուր և եղջերուի տապակած միս ուտելիս լինեի Լոնդոնի քաղաքագլխի տանը։
=== Գլուխ XXVIII․ Խիստ օրապահիկ եմ սահմանում ===
Ես գոհ էի ամեն ինչից, և այլևս ոչինչ չէր խռովում ինձ։ Վեց ամիս փակված մնալու հեռանկարը գուցե շատ էլ հաճելի լիներ այլ հանգամանքներում, բայց հիմա, երբ արդեն կրել էի տանջալից մահվան ահավոր սարսափը, դա ինձ չէր անհանգստացնում։ Որոշել էի համբերությամբ տանել իմ տևական բանտարկությունը։
Վեց ամիս տոկալու էի այս տաղտկալի բանտում, վեց ամիս՝ ոչ պակաս։ Հազիվ թե ինձ կես տարուց շուտ ազատեն։ Երկար ժամկետ էր՝ երկար ու դժվարին նույնիսկ գերյալի կամ հանցագործի համար, դժվարին՝ նույնիսկ լուսառատ, անկողնավոր սենյակում, կրակարանով ու համադամ կերակուրներով, հանապազօրյա ասուլիսով մարդկանց հետ, երբ միշտ մարդկային ձայներ ես լսում։ Նույնիսկ այս բոլոր առավելություններով հանդերձ՝ վեց ամիս փակված մնալը ծանր փորձություն է։
Ինչքան, ուրեմն, տաժանելի էր ի՛մ բանտարկությունը՝ անձուկ մի բնի մեջ, ուր ո՛չ կարող էի կանգնել հասակովս մեկ, ո՛չ ձիգ պառկել, ուր ո՛չ մահիճ կար, ո՛չ կրակ, ո՛չ լույս, ուր մգլած օդ էի շնչում, թավալվում էի կոշտ կաղնեփայտերի վրա, սնվում հացով ու ջրով՝ ամենաաղքատիկ սնունդը մարդ արարածիս համար։ Եվ այսպես, առանց նվազագույն փոփոխության, նավակողերի անդուլ ճռոցից ու օվկիանոսային ալիքների միալար ճողփյունից բացի ուրիշ ձայն չլսելով վեցամսյա նման ապրելակերպը մի ուրախալի, մարդուս մխիթարելու ընդունակ հեռանկար չէր, անշուշտ։
Այդուհանդերձ՝ ընկճված չէի։ Այնքան ուրախ էի մահից ազատվելուս համար, որ հոգս չէր, թե ինչ է լինելու քիչ անց, թեև կանխատեսում էի տաժանելի գերության պատճառելիք տառապանքները։
Ես ուրախությամբ ու ապագայի նկատմամբ հավատով էի համակված։ Երջանիկ չէի՝ ո՛չ, պարզապես ուրախ էի, որ գոյությունս պահպանե-լու միջոցներ ունեմ։ Որոշեցի, սակայն, ճշտությամբ չափել ուտելիքի ու խմելիքի պաշարներս, որոշելու համար, թե կբավականացնե՞ն, արդյոք, մինչև ուղևորության ավարտը։ Անհրաժեշտ էր դա առանց հապաղելու անել։
Մինչև հիմա որևէ վախ չունեի այս առնչությամբ։ Պաքսիմատների այդքան մեծ մի արկղ և ջրի այդպիսի մի անհատնп ակունք՝ չէի էլ սպառելու երբևէ։ Սկզբում այդպես էի կարծում, բայց քիչ մտորելուց հետո՝ տարակուսել սկսեցի։ Կաթիլը քար է ծակում, և ամենամեծ տակառն էլ կարող է հատնել երկար ժամանակ անց։ Իսկ վեց ամիսը երկար ժամկետ գրեթե երկու հարյուր օր։ Շա՜տ երկար ժամկետ է։
Կասկածներիս վերջ տալու համար որոշեցի, վերն ասածիս պես, չափել ուտելիքի և խմելիքի պաշարները։ Դա, ակնհատորեն, խելամիտ արարք էր։ Եթե ուտելիքն ու խմելիքը լիուլի են, այլևս չեմ կասկածի, իսկ եթե ընդհակառակը՝ պարզվեր, որ այդքան էլ շատ չեն, ապա ստիպված դիմանալու էի միակ հնարավոր նախազգուշական միջոցին և խիստ օրապահիկ սահմանելու։
Երբ հիմա վերհիշում եմ բոլոր այդ իրադարձությունները, ապշում եմ, թե այդ մատաղ տարիքիս որքա՜ն խելամիտ էի։ Զարմանալի է, թե որ-քան զգույշ և շրջահայաց կարող է լինել մանուկը, եթե նրա արարքները ինքնապահպանման բնազդն է կառավարում։
Ես իսկույն հաշվարկների անցա։ Ուղևորությանը վեց ամիս էի հատկացնում, այսինքն՝ հարյուր ութսուներեք օր։ Մեկնելու պահից անցած շաբաթն անտեսում էի, քանի վախենում էի նվազեցնել նավարկության իրական տևողթյունը։ Բայց կարող էի վստահ լինել, թե վեց ամսվա ընթացքում նավը հասնելու էր նավահանգիստ և բեռնաթափվեր։ Կարող էի, արդյոք, ապավինել այգ հարյուր ութսուներեք օրերին։
Ո՛չ, չէի կարող։ Ամենևին էլ համոզված չէի։ Գիտեի, որ սովորաբար վեց ամիս է տևում ուղևորությունը մինչև Պերու, բայց չգիտեի՝ վեց ամիսը նավարկության միջի՞ն տևողությունն է, թե նվազագույն ժամանակամիջոցը։ Չէ՞ որ կարող էին հապաղումներ լինել անհողմության հետևանքով՝ արևադարձային լայնություններում, փոթորիկների պատճառով՝ ծովայինների շրջանում իր անկայուն քամիներով հայտնի Հորն հրվան-դանի մոտ։ Կարող էին նաև այլ արգելքներ հանդիպել և այդժամ ուղևո-րությունը սպասվածից ավելի երկար էր տևելու։
Այս տագնապներով համակված՝ ձեռնամուխ եղա պաշարներս քննելուն։ Դժվար չէր պարզել, թե սնունդը որքան ժամանակ կհերիքեր ինձ, պետք էր համրել միայն պաքսիմատները և պարզել դրանց քանակությունը։ Դատելով ըստ մեծության, օրական մի զույգ հերիք էր ինձ, թեև, իհարկե, դրանից չէի գիրանալու։ Նույնիսկ օրական մեկը, մեկից պակաս էլ նույնիսկ բավական էր գոյությունս պահպանելու համար։ Որոշեցի որքան հնարավոր է քիչ ուտել։
Շուտով պարզեցի և պաքսիմատների ստույգ քանակը։ Արկղը, համաձայն իմ հաշվումների, գրեթե մեկ ոտնաչափ երկարություն և երկու ոտնաչափ լայնք ուներ, իսկ բարձրությունը մոտավորապես մեկ ոտնաչափ էր։ Դա մի ծանծաղ, կողքի դրած արկղ էր։ Գիտենալով արկղի ճշգ-րիտ չափերը, կարող էի առանց դուրս հանելու համրել պաքսիմատները։
Յուրաքանչյուրը վեց դյույմից քիչ պակաս տրամագիծ ուներ, իսկ հաստությունը՝ միջինը երեք քառորդ դյույմ էր։ Հետևապես, արկղը պիտի պարունակեր ուղիղ երեսուներկու երկվեցյակ պաքսիմատ։
Բայց, ըստ էության, պաքսիմատներն հատ-հատ առնել դնելը ոչ թե տքնություն, այլ զբաղմունք էր լինելու ինձ համար։ Ես բոլորն հանեցի արկղից և դասավորեցի երկվեցյակ առ երկվեցյակ։ Պարզվեց, որ, իրոք, երեսուներկու երկվեցյակ էր, բայց ութ հատ պակաս։ Հեշտությամբ կռահեցի, թե ուր էին լքվել այդ ութը։
Երեսուներկու երկվեցյակ՝ երեք հարյուր ութսուն չորս պաքսիմատ։ Ութը կերել էի, ուրեմն, մնացել էր ուղիղ երեք հարյուր յոթանասունվեց։ Հաշվելով օրը երկու հատ՝ եղածը բավարարելու էր հարյուր ութսունութ օր։ Ճիշտ է, հարյուր ութսունութ օրը վեց ամսից ավելի է, բայց համոզված չէի, թե ճիշտ վեց ամիս ենք նավարկելու, ուստի որոշեցի պակասեցնել օրապահիկս և օրական ուտել երկու պաքսիմատից քիչ։
Իսկ եթե այդ արկղի ետևը պաքսիմատներով լեցուն, մի ուրի՞շ արկղ էլ կա։ Ուտելիքս ապահովված կլիներ նույնիսկ ամենաերկար նավարկության ժամանակ։ Իսկ եթե իրո՞ք այդպես է։ Իսկ ինչո՞ւ չէ որ։ Միանգամայն հնարավոր բան է։ Բեռնելիս հաշվի են առնում ոչ թե ապրանքի տեսակը, այլ բացառապես քաշն ու հակի ձևը, ուստի ամենատարբեր բնույթի առարկաները իրար կողք են ընկնում՝ շնորհիվ այն արկղի, հակի կամ տակառի չափերի, որի մեջ ամփոփված են։
Գիտեի դա, բայց ինչո՞ւ չենթադրել, թե պաքսիմատի երկու համանման արկղ կողք-կողքի են դրված։
Բայց ինչպե՞ս էի պարզելու։ Արկղը, եթե անգամ դատարկ լիներ, շրջանցել չէի կարող։
Արդեն ասել եմ, որ այդ արկղն ամուր խցանել էր այն նեղ անցքը, որով ներս էի սողոսկել նավամբար։ Ո՛չ կարող էի արկղի վրա բարձրանալ, ո՛չ էլ տակով սողալ։ «Ահա թե ի՛նչ,― բացականչեցի ես՝ անսպասելիորեն գլխի ընկնելով,― միջո՛վ կանցնեմ»։
Դա լիովին իրագործելի էր։ Տախտակը, որ պոկել էի և որը կափարիչի մի մասն էր, անցք էր բացել, հեշտությամբ կարող էի այդ անցքից ներս սողոսկել։
Արկղի կափարիչը իմ կողմն էր ուղղված, և եթե գլուխս ու ուսերս ներս խցկեի, կկարողանայի ծակել նաև հատակը։ Եվ այդ ժամանակ կպարզվեր՝ այնտեղ պաքսիմատների մի երկրորդ արկղ կա՞, թե՞ ոչ։
Չհապաղեցի իրագործել ծրագիրս, լայնացրի անցքը, ներս սողացի և գործի դրեցի դանակը։ Փափուկ փայտը հեշտությամբ էր ենթարկվում շեղբին, բայց քիչ աշխատելուց հետո գլխի ընկա, որ գործն այլ կերպ պիտի արվի։ Բանն այն է, որ հատակի փայտերը միմիայն մեխերով էին ամրաց-ված։ Մուրճի մի քանի հարվածով առանց որևէ չարչարանքի կարելի էր տեղահան անել դրանք։ Մուրճ չունեի, բայց փոխարինեցի ոչ պակաս ամուր գործիքով՝ կրունկներովս։ Պառկեցի մեջքի վրա և այնպես սկսեցի աքացիներ տեղալ արկղի հատակին, որ տախտակներից մեկը պոկվեց, թեև ոչ բոլորովին։ Արկղի ետևում ինչ-որ ամուր բանի էր դեմ առնում։
Ապա նախկին դիրքս առա և ստուգեցի արածս։ Այո, տախտակը պոկել էի մեխերից, բայց դեռևս դիմանում էր, և չէր թողնում պարզեի, թե ետևն ինչ է։
Լարեցի ողջ ուժերս, վրա ընկա տախտակին և հրեցի նախ մի կողմ, ապա ցած, մինչև որ ձեռք մտցնելու չափ անցք բացվեց։ Այնտեղ, իրոք, խոշոր, կոպիտ սարքած մի արկղ կար, նման սրան, որի միջով հենց նոր անցել էի։ Բայց դեռ պարզել էր պետք դրա պարունակությունը։ Կրկին լարեցի ողջ ուժերս և տախտակը բերեցի հորիզոնական դիրքի, որպեսզի այլևս չխանգարեր ինձ։ Երկրորդ արկղի հեռավորությունը առաջինից երկու դյույմից ավելի չէր։ Դանակս առած, դեպի արկղն ուղղվեցի, և շուտով ծակել էի արդեն։
Ավա՜ղ։ Պաքսիմատներ գտնելու հույսը ցնդեց ծխի պես։ Արկղի մեջ ինչ-որ բրդյա գործվածք էր, չգիտես՝ մահո՞ւդ էր, թե՛ վերմակներ էին, և այնքան ամուր ծրարված, որ կարծես փայտի կտոր էր։ Պաքսիմատներ չկային, ստիպված էի բավարարվել քչիկ օրաբաժնով և հնարավորին չափ երկար գործածել ձեռքիս տակ եղած պաշարը։
=== Գլուխ XXIX․ Տակառի տարողությունը ===
Հաջորդ գործս պաքսիմատները արկղ ետ դնելն եղավ արկղից դուրս դրանք մեծ անհարմարություններ էին առաջացնում, գրավելով ամբողջ տարածության կեսից ավելին։ Գրեթե շրջվելու տեղ չունեի, ուստի շտապեցի բոլոր պաքսիմատներն իրենց նախկին տեղը դնել։ Ստիպված եղա դասավորել դրանք՝ հավասար շարքերով՝ բայց ոչ հորիզոնական, ինչպես առաջ էր, այլ ուղղաձիգ, որովհետև արկղն հիմա կողքի էր ընկած, և ես պաքսիմատները դասավորեցի այն կարգով, ինչպես անում են փռերում։ Իհարկե սա որևէ նշանակություն չուներ, քանի որ տափակ դրած, թե կողքի՝ նույնքան տեղ էին զբաղեցնում։ Համոզվեցի դրանում, երբ դասավորել էի երեսունմեկ երկվեցյակն ու չորս հատը։ Արկղը նորից լիքն էր, և դեռ մի նեղ դատարկություն էլ անկյունում մնաց, այդ տարածությունը ճիշտ կհերիքեր իմ կերած ութ պաքսիմատներին։
Այժմ ստույգ գիտեի, թե որքան պարեն կա իմ «մառանում»։ Օրը մոտ երկու պաքսիմատ ուտելու պայմանով կարող էի վեց ամսից քիչ ավելի դիմանալ։ Ապրուստս շատ էլ ճոխ չէր լինելու, բայց որոշեցի նույնիսկ ավելի քիչ ուտեի վստահ չէի, թե զրկանքներս վեց ամսից ավելի չեն տևելու։ Հաստատ որոշեցի ինչ էլ որ լինի, սահմանափակվելու եմ օրը երկու հատով, իսկ այն օրերին, երբ հեշտ կլինի տոկալ քաղցը, տնտեսելու եմ մեկական քառորդ կամ կես, անգամ լրիվ պաքսիմատ։ Այդպես խնայողաբար վարվելով, ավելի երկար էի դիմանալու։
Սննդի հարցն այս կերպ լուծելուց հետո անհրաժեշտ էր պարզել, թե օրական որքան ջուր կարող էի խմել։ Նախապես ուժերիցս վեր խնդիր թվաց։ Ի՞նչ եղանակով էի որոշելու տակառի մեջ մնացած ջրի քանակը։ Գինու հին տակառ էր, դրանք նավերի վրա գործածում են անձնակազմի համար խմելու ջուր տեղափոխելու նպատակով։ Բայց չէ՞ որ իրազեկ չէի, թե նա առաջներում ի՞նչ հեղուկ է պարունակել, և հետևաբար, չէի կարող աչքաչափով որոշել տակառի տարողությունը։ Եթե ինձ հայտնի լիներ տարողությունը, կարող էի մոտավորապես որոշել, թե որքան եմ խմել և դեռ որքան է մնում։ Խիստ ճշգրտություն անհրաժեշտ չէր հիմա։
Ես լավ հիշում էի «հեղուկների չափի աղյուսակը» և իզուր չէ, որ դա բերանացի սովորելու համար դժվարագույն աղյուսակներից մեկն էր։ Դպրոցում քիչ չէի գանակոծվել, մինչև որ սովորել էի ծայրեծայր կրկնել այդ աղյուսակը։ Ի վերջո այնպես էի սերտել, որ կարող էի առանց կակա-զելու կրկնել ամբողջությամբ։
Գիտեի, որ գինու տակառները զանազան չափերի են լինում՝ նայած թե մեջն ինչ գինի է։ Գիտեի նաև, որ օղեհամ խմիչքները՝ բրենդին, վիսկին, ռոմը, ջինը, նմանապես գինիները՝ խերեսը, պորտվեյնը, մադերան, կանարյանը, մալագան և մյուս տեսակները տեղափոխում են տարբեր չափի տակառներով, բայց, առհասարակդ գինու տակառը պարունակում է մոտավորապես հարյուր գալոն։ Մտաբերեցի նույնիսկ, թե ամեն մի տեսակին քանի գալոն էր սահմանված, քանի որ դպրոցի իմ ուսուցիչը՝ վիճակագրության հայտնի մոլին, հույժ մանրամասնորեն էր ուսուցանում մեզ հեղուկների չափը։ Եթե միայն գիտենայի, թե նախապես ի՞նչ գինի են տեղափոխել այդ տակառով, անմիջապես կասեի տարողությունը։ Ինձ թվաց, թե տակառից խերեսի հոտ է գալիս։
Հանեցի խցանը և համտեսեցի ջուրը։ Առաջ մտքովս էլ չէր անցել համը պարզել։ Կարծես խերես էր, բայց գուցեև մադերա լիներ, իսկ այդ դեպքում տարբերությունը մի քանի գալոն էր՝ հաշվելիս խիստ կարևոր մի հանգամանք։ Ո՛չ, սեփական դատողություններիս ապավինել և դրանք որպես հաշվարկի ելակետ ընդունել չէի կարող։ Հարկավոր էր մի այլ բան հնարել։
Բարեբախտաբար, դպրոցի մեր ուսուցիչը տարողությունը չափելու այլ կանոններ էլ էր սովորեցրել մեզ։ Ինձ միշտ զարմացրել է այն բանը, որ դպրոցում դիտական պարզ, բայց պետքական փաստերն անտեսվում են և փոխարենը խեղճ տղաների գլուխներն են լցնում անմիտ ու անհեթեթ ոտանավորներ։ Առանց վարանելու ասելու եմ, որ չափերի սովորական աղյուսակը, որ կարելի է սերտել մի շաբաթում, անհամեմատ ավելի մեծ արժեք ունի մարդուս, անգամ համայն մարդկության համար, քան մեռած լեզուներին գերազանցապես տիրապետելը։ Հունարեն և լատիներեն՝ ահա՛ գիտության առաջընթացի բուն արգելքները։
Ինչևէ, արդեն ասացի, որ մեր զառամյալ ուսուցիչը չափումներին վերաբերող որոշ տեղեկություններ էր ավանդել մեզ և, բարեբախտաբար, դրանք տպավորվել էին հիշողությանս մեջ։
Գիտեի խորանարդի, նաև զուգահեռանիստի, բուրգի, գնդի, գլանի ու կոնի ծավալներն հաշվել, վերջինը բոլորից անհրաժեշտ էր ինձ համար այժմ։
Գիտեի, որ տակառն իրենից ներկայացնում է երկու կոն, այն է՝ հիմքերին զուգահեռ հատված և դեմ-դիմաց դրված երկու կոն։ Գիտենալով սովորական կոնը չափելու եղանակը բնական է, գիտեի նաև, թե ինչպես է չափվում հատվածը։
Տակառի տարողությունը չափելու համար անհրաժեշտ է գիտենալ նրա բարձրությունը (կամ բարձրության կեսը), հիմքի և ամենալայն մասի պարագծերը։ Գիտենալով այդ ամենը, կարող էի ասել, թե որքան ջուր կտեղավորվեր դրա մեջ, այլ խոսքով՝ կարող էի հաշվել, թե այն քանի՞ խորանարդ դյույմ հեղուկ է տանում։ Դա պարզելուց հետո մնում էր, որ թիվը բաժանեի վաթսունինն ու ինչքանի վրա և ստանայի քվարտների<ref>Քվարտ - հեղուկի լափ, հավասար է 1,13 լիտրի։</ref> քանակը, իսկ հետո բազմապատկելով չորսով՝ քվարտները վերածեի գալոնների, եթե տարողությունը գալոններով հաշվելու կարիք լիներ։
Ուրեմն, անհրաժեշտ էր պարզել երեք հիմնական մեծություն, և այդ ժամանակ կկարողանայի որոշել տակառի տարողությունը։ Սակայն հենց դա էր ամենամեծ դժվարությունը։ Ինչպե՞ս պիտի որոշեի այդ երեք մեծությունները։
Բարձրությունը դեռ կարող էի որոշել․ դա հնարավոր էր։ Բայց ինչպե՞ս էի որոշելու եզրերի ու միջնամասի պարագծերը։ Ո՛չ կարող էի տակառի վրա ելնել, ո՛չ էլ տակը մտնել։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը ի վիճակի չէի անել։ Բացի այդ, իմ առջև մի ուրիշ դժվարություն ևս կար, չափելու բան չունեի՝ ո՛չ քանոն, ո՛չ քուղ, այսինքն՝ ո՛չ մի հարմարություն, որը հնարավորություն ընձեռեր պարզելու ոտնաչափերի կամ դյույմերի թիվը։ Ուստի, եթե անգամ կարողանայի շրջանցել տակառը, միևնույն է՝ դժվարության առաջ էի կանգնելու։
Սակայն որոշեցի չնահանջել, մինչև որ մի հնար գտնեմ։ Այդ զբաղմունքը նաև փարատվելու առիթ կլիներ։ Եվ բացի այդ, ինչպես ասացի արդեն, առաջնակարգ անհրաժեշտության գործ էր դա։ Այնուհետև՝ մեր ծերուկ ուսուցիչը ներշնչել էր մեզ, թե հաստատակամությունը հաջողու-թյան է հասցնում, անգամ եթե հաջողությունը թվում է անհասանելի։ Հիշելով նրա հորդորները՝ որոշեցի չընկրկել, մինչև որ սպառվեն վերջին ուժերս։
Ուստի՝ շարունակեցի համառել և ավելի արագ, քան կարելի է պատմել այդ մասին, գտա տակառը չափելու ձևը։
=== Գլուխ XXX․ Չափի միավորը ===
Նախ և առաջ անհրաժեշտ էր պարզել տակառի կենտրոնով անցնող տրամագծի երկարությունը, և ես շուտով չափելու հնարը գտա։ Դրա համար բավականաչափ երկար մի ձող կամ փայտ էր պետք, որպեսզի մտցնեի տակառի ամենալայն մասից ներս։ Ինձ համար պարզ էր, որ եթե այդպիսի մի փայտ անցքի մեջ մտցնեմ տակառի մի կողմից և հասցնեմ մինչև հանդիպակաց պատը՝ անցքին տրամագծորեն հակառակ կետին, կստանամ տակառի միջնամասի ստույգ տրամագիծը, փայտի այն հատվածը, որ պատից պատ էր հասնելու, ինքնին տրամագիծն էր։ Գտնելուց հետո տրամագիծը, կբազմապատկեի երեսքով և կստանայի պարագիծը։ Տվյալ պահին ինձ հատկապես տրամագիծն էր անհրաժեշտ, այլ ոչ թե պարագիծը։ Անշուշտ, սովորական դեպքում, երբ տակառը կնքած է, ավելի հեշտ է չափել ամենալայն գոտու երկարությունը, քան տակառի տրամագիծը։ Ընդհանրապես՝ երկու ձևն էլ պիտանի են․ կարելի է կամ պարագիծը բաժանել երեքի, կամ տրամագիծը բազմապատկել երեքով՝ գործնական նպատակների մեծամասնության համար արդյունքը միևնույն է, թեև թվա բանական առումով, մի փոքր սխալ։
Զուտ պատահաբար իմ փորած անցքերից մեկը գտնվում էր տակառի ճիշտ կենտրոնում։
Բայց որտեղի՞ց էի ձող գտնելու, հարցնելու եք դուք, ինչպես պիտի ձեռք բերեի չափելու այդ հարմարանքը։
Պաքսիմատների արկղի տախտակը, ահա՝ այն հարմարագույն ատաղձը, որից կարելի էր ձող սարքել։ Ես դա կռահեցի անմիջապես և առանց հապաղելու գործի անցա։
Տախտակի երկարությունը երկու ոտնաչափից քիչ ավելի էր և կարճ էր տակառի մեջ մտցնելու համար։ Շոշափելով՝ տակառը չորս կամ հինգ ոտնաչափ լայնք ուներ։ Բայց փոքրիկ մի հնարամտություն հերիք եղավ, որ հաղթահարեի այդ արգելքը։
Հարկավոր էր փայտը երեք շերտի ճեղքել, ծայրերը միակցել կստացվեր բավականին երկար մի ձող։
Այդպես էլ արեցի։ Բարեբախտաբար, տախտակը հեշտությամբ ճեղքվում էր երկայնքով։ Զգուշորեն տաշում էի՝ ջանալով, որ ձողը ոչ շատ հաստ լինի, ոչ էլ շատ բարակ։
Կարողացա անհրաժեշտ հաստության երեք շերտաձող սարքել։ Թեք կտրեցի ծայրերը, ձողիկները կոկեցի ու հարմարեցրի իրար, որպեսզի կարելի լիներ իրար կցել։
Այժմ մի զույգ քուղ էր պետք գտնել, իսկ դա ամենահեշտ բանն էր աշխարհիս վրա։ Զույգ ոտնամանները, որ ոտքերիս էին, մինչև կոճերս թելած էին հորթի կաշվից քուղերով՝ ամեն մեկը մի յարդ երկարությամբ։ Քուղերը դուրս քաշեցի ծակերից և դրանցով կապեցի ձողիկները։ Հիմա հինգ ոտնաչափ երկարությամբ մի ձող ունեի ձեռքիս, բավականին երկար, տակառի ամենալայն մասը ծայրեծայր անցնելու և բավականին բարալիկ՝ անցքի մեջ մանելու համար։ Քիչ լանացրի նաև անցքը։
«Հիանալի՜ է,― մտածում էի։― Հիմա կպարզենք տրամագիծը»։ Ոտքի ելա։ Դժվար է նկարագրել իմ հիասթափությունը, երբ համոզվեցի, որ գոր-ծողություններիցս առաջինը՝ պարզագույն թվացողը, անիրագործելի է։ Անմիջապես նկատեցի, որ դա անհնար է։ Պատճառը անցքի նեղությունը չէր, ոչ էլ ձողի հաստ լինելը։ Այդտեղ որևէ սխալ չէի արել, պարզապես հաշվի չէի առել տարածությունը, որտեղ գործելու էի։ Իմ խուցը վեց ոտնաչափ երկարություն ուներ, բայց լայնքը երկու ոտնաչափ էլ չկար, իսկ ինձ անհրաժեշտ անցքի բարձրության վրա՝ դրանից էլ քիչ։
Ուրեմն՝ ոչ մի կերպ հնարավոր չէր փայտն անցքի մեջ մտցնեի թերևս ճկելով միայն, բայց այնքան պիտի ճկեի, որ չոր փայտն անկասկած կփշրվեր կավե ծխափողի պես։
Շատ էի ցավում, որ ժամանակին չէի նախատեսել դա, բայց առավել ցավալի էր այն միտքը, թե ստիպված եմ լինելու հրաժարվել տակառը չափելու մտադրությունից։ Սակայն հետագա խորհրդածություններս հանգեցրին մի նոր ծրագրի։ Ապացույց՝ որ հապճեպ եզրակացություններն ավելորդ են։ Ես գտա ձողը ոչ միայն չկոտրելով, այլև առանց ճկելու տակառի մեջ մտցնելու ձևը։
Անհրաժեշտ էր մասնատել ձողը և տակառի մեջ մտցնել մաս առ մաս․ նախ՝ առաջին կտորը, ապա՝ կցելու էի նրան երկրորդը և մղելու էի առաջ, մինչև որ միայն ծայրը դուրս մնար, և նույն ձևով՝ երրորդը։
Հեշտ գործ էր թվում, և պարզվեց, որ իրոք այդպես է, քանի որ հինգ րոպե անց իրագործեցի մտադրությունս․ ձողը սոսկ մի քանի դյույմ դուրս մնաց։
Զգուշորեն ծայրը բռնած, ձողն առաջ մղեցի, մինչև որ զգացի, թև քիթը դեմ է առել տակառի պատին՝ ճիշտ անցքի դիմաց։ Այդ ժամանակ ձողի վրա դանակով խազեցի։ Ամբողջ երկարությունից պատի հաստությունը հանելով, ստանալու էի տակառի ստույգ տրամագիծը։ Ապա նույն զգուշությամբ տակառից մաս առ մաս հանեցի ամբողջ ձողը, ուշադրությամբ նշելով կցվածքի տեղերը, որպեսզի կրկին նույն տեղից կապեմ։ Մի առանձին ճշգրտություն էր պետք այստեղ, որովհետև տրամագծի դյույմաչափ վրիպումն անգամ տակառի տարողությունը չափելիս պատճառ էր դառնալու շատ գալոնների տարբերության։ Ուստի շատ զգույշ պիտի լինեի թվերի հետ։ Հիմա ունեի կոնի հիմքի, այսինքն՝ տակառի ամենալայն մասի տրամագիծը։ Մնում էր պարզել, թե ինչ տրամագիծ ունի էր մի հատված գագաթը՝ տակառի հատակը։ Սա առանձին դժվարություն չէր ներկայացնում, ամենևին։ Չափումն ավարտեցի մի քանի վայրկյանում․ փայտը խցկեցի հատակի երկայնքով, մինչև որ դեմ առավ եզրին։
Որոշելու էի նաև տակառի երկարությունը։ Կարծես ամենահեշտ գործն է, բայց նախքան բավարար ճշտությամբ լափելը, ստիպված եղա կարգին չարչարվել։ Ասելու եք, թե դա անելու համար հերիք էր միայն, որ փայտը զուգահեռ հպեի տակառին և ծայրերը խազեի տակառի եզրերի մոտ։ Մոռանում եք, որ դա հեշտ կլիներ լույս ցերեկով, բայց չէ՞ որ շուրջս խավար էր։ Ինչպե՞ս լիովին վստահ լինեի, թե փայտն ուղիղ է դրված, այլ ոչ թեք։ Մի դյույմ խաբվելը,― իսկ կարող էի նաև մի քանի դյույմ սխալվել,― կնշանակեր խառնել բոլոր հաշիվները և զուր գործի վերածել դրանք։
Մտահոգ՝ դադարեցրի չափումները և մի որոշ ժամանակ մատնվեցի անգործության։
Նախ և առաջ անհրաժեշտ էր արկղի երկու տախտակներից մի ձող ևս սարքել։ Այդպես էլ վարվեցի։ Ապա արեցի հետևյալը․ նախորդ փայտը այնպես հարմարեցրի տակառի հատակի երկայնքով, որ դուրս ցցված բոլորակ պռունկին հենվեր։ Այսպիսով, փայտը հիմա զուգահեռ էր հատակի հարթությանը։ Փայտի իմ կողմի ծայրը մոտավորապես մի ոտնաչափ դուրս էր։ Երկրորդ փայտը առաջինի հետ ուղիղ անկյուն կազ-մած՝ ուղղեցի տակառի երկայնքով և տակառի ամենաուռուցիկ մասին սեղմեցի։ Հիմա կարող էի երկրորդ փայտի վրա նշել տակառի ամենացցուն կետին հպված տեղը։ Պարզ է, դա էլ հենց տակառի երկարության կեսն էր, իսկ երկու կեսը միշտ էլ մի ամբողջ են։ Սխալը բացառված էր, քանի որ ուղիղ անկյունը ամենայն ճշտությամբ էի կազմել։
Հիմա բոլոր տվյալներն ունեի։ Մնում էր ի մի բերել։
===ԳԼՈՒԽ XXXI․ «Quod erat faciendum»<ref>«Quod erat faciendum» (լատ․) ― «Ինչը և պահանջվում է անել»։ Մաթեմատիկայի հին դասագրքերում խնդրի լուծումը եզրափակող սովորական արտահայտություն։</ref> ===
Տակառի տարողությունը խորանարդներով որոշելն ու ապա հեղուկի չափերի՝ գալոնների ու քվարտների վերածելն, ըստ էության, որևէ դժվարություն չէր ներկայացնում և սոսկ թվաբանական պարզ գործողությունների էր կարոտ։ Բավականաչափ ուսյալ մաթեմատիկոս էի՝ լուծելու համար այդ հաշիվներն առանց թղթի, գրչի, քարետախտակի կամ մատիտի։ Ի դեպ, եթե ունենայի էլ այդ ամենը, միևնույն է, մթության մեջ գրել չէի կարող։ Ես լավ էի տիրապետում մտովի հաշվին և կարող էի գումարել և հանել, բաժանել ու բազմապատկել՝ առանց թղթի ու մատիտի օգնության։
Ասացի, թե պարզ թվաբանությամբ տակառի տարողությունը խո-րանարդ ոտնաչափերով ու դյույմերով որոշելը դժվար չէր։ Սակայն նախքան հաշվելը, կարևոր մի հարց ևս կար լուծելու։ Տրամագծերի և բարձրության իմ չափումները ոտնաչափերով ու դյույմերով չէին արտահայտված։ Պարզապես տակառը չափել էի փայտի կտորներով և խազերով նշել հեռավորությունը։ Մտքում հաշվել կարելի էր, բայց ի՞նչ օգուտ, միևնույն է՝ տվյալները չէի ունենալու, մինչև որ երկու ձողն էլ չչափեի։
Թվում է, թե այստեղ արդեն դեմ էի առել իրոք անհաղթահարելի մի խոչընդոտի։ Նկատի առնելով, որ չափելու որևէ բան չունեի՝ ո՛չ չափաքանոն, ոչ էլ ծալովի կամ որևէ այլ չափացույց հարմարանք, հեշտ ու հանգիստ եզրակացնելու եք, թե ստիպված եղա հրաժարվել այդ խնդրից։ Որպես ելակետ ընդունելով փայտի երկարությունը՝ ինձ հետաքրքրող տեղեկությունները չէի ստանալու։ Որոշելու համար տակառի պարունակությունը ըստ խորանարդ և կամ հեղուկ մարմինների չափերի, նախ պարզելու էի նվազագույն ու առավելագույն տրամագծերը և բարձրությունը՝ արտահայտված չափի ընդունված միավորներով, այն է՝ ոտնաչափերով ու դյույմերով և կամ ըստ չափաքանոնի ցանկացած բաժանումի։ Հարցնում եմ, ինչպե՞ս որոշեմ ոտնաչափ և դյույմ, եթե քանոն չունեմ բնավ։ Չեմ էլ կարող սարքել, քանի որ դրա համար մի այլ քանոն է անհրաժեշտ։ Եվ պարզ է՝ աչքաչափով որոշել, թե երկարությունը քանի ոտնաչափ կամ դյույմ է, չէի կարող։ Ինչ անել։
«Իհարկե՝ ոչինչ,― ասելու եք։― Անկարելին անկարելի է»։
Բայց ես այլ կերպ դատեցի։
Ես մինչ այդ հաշվի էի առել այդ դժվարությունները մտմտացել էի, թե ինչպես հաղթահարեմ։ Ամեն բան նախ իրոք մտածված էր։ Արդեն գիտեի, որ կարող եմ ձողերս չափել մեկ դյույմի ճշտությամբ։
Բայց ինչպե՞ս, ի՞նչ ձևով։
Ահա թե ինչպես։
Ասացի, թե չափելու հարմարանք չունեի, և սա ճշմարիտ է, եթե տառացիորեն ընկալելու լինեք ասածս։ Սակայն ե՛ս, ե՛ս ինքս էի այդ հարմարանքը, որով և չափել էր պետք․ ես ի՛նքս չափի միավոր էի։ Եթե չեք մո-ռացել, ես դեռևս նավահանգստում էի չափել իմ հասակը և պարզել, որ մոտ չորս ոտնաչափ է։ Որքա՜ն պատեհ եղավ այդ չափվելս։
Այժմ, գիտենալով, որ հասակս չորս ոտնաչափ է, կարող էի այդ երկարությունը նշել փայտի վրա և այդպիսով կունենայի չորս ոտնաչափանոց մի չափիչ։
Անհապաղ արեցի դա։ Հեշտ ու հասարակ գործ էր։ Պառկեցի հատակին, ոտքերս նավակողին հենեցի և ձողը տեղավորեցի ոտքերիս արանքում։ Ապա ձգվեցի հասակով՝ ջանալով, որ փայտը մարմնիս առանցքին զուգահեռ լինի և անցնի ճակատիս կենտրոնով։ Մատներով շոշափելով՝ ճշտեցի փայտի վրա այն կետը, որ գագաթի դիմացն էր, և ապա խազեցի դանակով։ Այժմ չորս ոտնաչափանոց մի քանոն ունեի։
Դժվարությունը առջևում էր սակայն։ Չորս ոտնաչափանոց քանոնը շատ էլ հասանելի չէր դարձրել նպատակս։ Տրամագծերն այժմ կարող էի չափել, բայց դա քիչ էր։ Դրանք բացարձակ ճշգրտությամբ պիտի որոշեի՝ դյույմերով, նույնիսկ կոտորակ դյույմերով, որովհետև, ինչպես ասել եմ արդեն, հաշվելիս կես դյույմ սխալն անգամ մի քանի գալոն տարբերու-թյան էր հանգեցնելու։ Ինչպե՞ս չորս ոտնաչափանոց փայտը բաժանել դյույմերի և վրան նշել այդ դյույմերը։ Ինչպե՞ս։
Թվում է՝ դրանից հեշտ բա՞ն։ Արդեն նշված հասակիս կեսը կանի երկու ոտնաչափ, սրա կեսը՝ մեկ ոտնաչափ։ Կրկին կիսելով` ստանալու եմ վեց դյույմանոց մի չափ։ Հետո կարող եմ երեքական դյույմի բաժանել նաև այդ հատվածը, իսկ եթե անհրաժեշտ լինի ավելի փոքր չափ, ապա երեք դյույմը երեք մասի կբաժանեմ և կստանամ նվազագույն որոնելին՝ մեկ դյում։
Այո, այս ամենը հեշտ է տեսականորեն, բայց ինչպես իրագործելու գործնականում, հասարակ մի փայտի վրա, անթափանց խավարի մեջ։ Ինչպե՞ս որոշեմ չորս ոտնաչափի կեսը։ Եվ դա պիտի որոշեի ստուգապես, ապա կիսեի ու կիսեի՝ ընդհուպ մինչև մեկ դյույմ։
Խոստովանում եմ, մի քանի րոպե նստել ու մտորում էի՝ կատարելապես շվարած։
Բայց դա երկար չտևեց, շուտով գտա նաև այս արգելքն հաղթահարելու միջոցը։ Ոտնամաններիս քուղերը՝ ահա՛ թե ինչն՛ էր փոխարինելու քանոնին։
Դժվար թե ավելի լավ բան հնարեի։ Լավորակ, հորթի չդաբաղված կաշվից երիզներ էին․ դրանցով կարելի էր չափել մեկ ութերորդ դյույմ ճշգրտությամբ, շիմշատե կամ փղոսկրե քանոնից ոչ վատ։
Մեկը չէր հերիքի՝ կապեցի իրար ամուր, պիրկ հանգույցով։ Ստացվեց ավելի քան չորս ոտնաչափ երկարությամբ կաշվե մի երիզ։ Փայտի վրա դնելով, կտրեցի ավելցուկը, որպեսզի ճիշտ չորս ոտնաչափ լինի։ Մի քանի անգամ ստուգեցի երկարությունը ձողի վրա, պրկելով երիզը ամ-բողջ ուժով, որ ծալքեր ու հանգույցներ չառաջանան։
Ամենաչնչին սխալը ճշգրտությունից կզրկեր ապագա ցուցանակս, թեև ընդհանրապես ավելի հեշտ է չորս ոտնաչափը դյույմերի բաժանել, քան հակառակը՝ դյույմ առ դյույմ կազմել չորս ոտնաչափանոց մի քանոն։ Առաջին դեպքում՝ հերթական բաժանումի ժամանակ նվազում է սխալը, իսկ մյուս դեպքում՝ աճում է շարունակաբար։
Համոզվելով, որ չափը ճիշտ եմ վերցրել, միատեղեցի երիզի ծայրերը, սեղմեցի մատներով և ծալեցի մեջտեղից։ Ապա զգուշորեն դանակով կտրեցի երիզը և այս կերպ կիսեցի երկու մասի՝ յուրաքանչյուրը երկուական ոտնաչափ։ Այն կեսը, որի վրա հանգույցն էր, նետեցի դեն, իսկ մյուս կեսը կրկին ծալեցի ու բաժանեցի երկու մասի։ Այժմ ունեի մեկական ոտնաչափ երկարությամբ երկու շերտ։
Շերտերից մեկը ծալեցի երեքական, սեղմեցի ու կտրեցի։ Սա բավականին նուրբ գործողություն էր, և այստեղ անհրաժեշտ է գործադրել մատներիս ողջ ճարտարությունը, որովհետև եզրը երկու մասի բաժանելն ավելի հեշտ էր, քան երեք։ Բավականին չարչարվեցի, մինչև որ հասա նպատակիս։
Ուզում էի շերտերը մասնատել չորսական դյույմ երկարության կտորների, որ հետո, չորս դյույմանոց հատվածը կտրտելով, ստանամ մեկ դյույմ։
Այդպես էլ արեցի։
Ստուգելու համար դյույմանոց հատվածների մասնատեցի նաև երիզի մյուս՝ դեն նետած կեսը և համեմատեցի նախապես արվածների հետ։
Գոհունակությամբ հավաստիացա, որ նախորդները ճիշտ համա-պատասխան են վերջիններին։ Մազաչափ տարբերություն անգամ չկար։
Այժմ ունեի ստույգ չափ, որը և տեղագրել էր պետք ձողի վրա։ Ունեի մեկ ոտնաչափ, չորս, երկու և մեկ դյույմ երկարությամբ հատվածներ։ Սրանց օգնությամբ աստիճանավորեցի ձողը դարձնելով ճոթավաճառի արշինի պես մի բան։
Այս ամենը բավականին ժամանակ խլեց, որովհետև ամենայն խնամքով և զգուշությամբ էի գործում։ Բայց համբերությունս փոխհատուցվեց․ այժմ ձեռքիս տակ ունեի չափի մի միավոր, որին կարող էի վստահել կենաց և մահու խնդիր հանդիսացող հաշվարկն անելիս։ Անմիջապես ձեռնամուխ եղա հաշվումներին։ Տրամագծերը հաշվեցի ոտնաչափերով ու դյույմերով, և վերցրի դրանց միջին թվաբանականը։ Այդ թիվը քառակուսի չափերի վերածեցի սովորական եղանակով (բազմապատկեցի ութով և բաժանեցի տասի)։ Սա ինձ տվեց գլանի հիմքի մակերեսը՝ հավասար նույն բարձրության հատած կոնի հիմքի մակերեսին։ Արդյունքը բազմապատկեցի տակառի երկարությամբ և ստացա տակառի տարողությունը խորանարդ դյույմերով։
Վերջին թիվը բաժանելով վաթսունիննի, ստացա քվարտների, իսկ հետո՝ նաև գալոնների քանակը։
Այս կերպ պարզեցի, որ տակառի տարողությունը հարյուր գալոնից քիչ ավելի է։
=== Գլուխ XXXII․ Խավարի արհավիրքները ===
Հաշվումներիս արդյունքը ավելի քան գոհացուցիչ էր։ Ութսուն գալոն ջուրը, օրական կես գալոն հաշվով, կբավականացներ հարյուր վաթսուն, իսկ եթե հաշվեի օրը մեկ քվարտ, ապա երեք հարյուր քսան օր, գրեթե մի ամբողջ տարի։ Կարող էի լիովին բավարարվել օրը մեկ քվարտով և հետո՝ ուղևորությունը հո երեք հարյուր քսան օր չէ՞ր տևելու։ Նավը, ինչպես լսել էի, կարող է երկրի շուրջ մի պտույտ տալ ավելի կարճ ժամկետում։ Լավ է, որ դա հիշեցի, ջրի հարցն այլևս բոլորովին չէր անհանգստացնում ինձ։ Այնուամենայնիվ, որոշեցի ապահովության համար օրական քվարտից ավելի չխմել։
Առավել մեծ վտանգ էր պարենի պակասը, բայց, ընդհանուր առ-մամբ, դա ինձ քիչ էր ահաբեկում, քանի որ հաստատապես որոշեցի խիստ ժուժկալ լինել։ Եվ այսպես, ուրեմն, վերացան սննդին և ջրին վերաբերող բոլոր տագնապներս։ Ակներև էր, որ չեմ մեռնելու ո՛չ ծարավից, ո՛չ էլ քաղցից։
Այս տրամադրությամբ էի համակված մի քանի օր և, հակառակ բանտարկության տաղտուկին, երբ ամեն ժամ օր էր թվում, հետզհետե հար-մարվեցի նոր ապրելակերպիս։ Հաճախ, ժամանակը կարճելու համար, համրում էի րոպեներն ու վայրկյանները, ժամեր նվիրելով այս արտառոց զբաղմունքին։
Մոտս ժամացույց կար՝ մորս նվերը, և ես երանությամբ ունկնդրում էի դրա առույգ թկթկոցին։ Ինձ թվում էր, թե բանտիս մեջ ժամացույցն ավելի հնչեղ է աշխատում, և բանն, իրոք, այդպես էր, ձայնն ուժեղանում էր, անդրադառնալով փայտե պատերից, արկղերից ու տակառներից։ Ես հոգածությամբ լարում էի ժամացույցը, վախենալով, թե հանկարծ կանգ կառնի և կխառնի համրանքս։
Գրեթե չէի հետաքրքրվում, թե ժամը քանիսն է։ Դա անիմաստ էր։ Չէի էլ մտածում՝ գիշե՞ր է հիմա, թե՝ ցերեկ։ Միևնույն է, պայծառ արեգակը մի շող անգամ չէր կարող ուղարկել ցրելու համար զնդանիս խավարը։ Ասենք, այնուամենայնիվ գիտեի, թե երբ է մութն ընկնում։ Զարմանալու եք, անշուշտ, թե ինչպես կարող էի գիտենալ, չէ՞ որ ժամանակի հաշիվը չէի պահում հարյուրավոր ժամեր ի վեր, այն պահից, երբ մտել էի նավ, և ինձ պատող անթափանց խավարի մեջ գիշեր կամ ցերեկ տարբերելն անհնար էր։
Սակայն ես գտա ձևը, ահա թե ինչպես։ Ողջ կյանքիս մեջ քնելու էի պառկել որոշակի ժամի՝ իրիկվա ժամի տասին, և արթնացել ճիշտ առավոտյան վեցին։ Կարգն այդպես էր թե՛ իմ հայրական և թե՛ մանավանդ քեռուս տանը։ Բնականաբար, ժամը տասը լինելուն պես՝ քունս անմիջապես տանում էր։ Սովորույթն այնքան էր ուժեղ, որ չէր դավաճանում նույնիսկ այս՝ ինձ համար անսովոր իրադրության մեջ։ Եվ երբ քնելու ցանկություն էի ունենում, եզրակացնում էի, թե արդեն ժամը տասն է, ուրեմն։ Պարզել էի, որ քնում եմ գրեթե ութ ժամ և արթնանում եմ առավոտյան ժամը վեցին։ Այս կերպ էլ կարգավորել էի ժամերը։ Վստահ էի, որ նույն ձևով կկարողանամ հաշվել նաև օրերը, բայց հետո մտածեցի, թե սովորույթներս կարող են փոփոխվել, և սկսեցի կանոնավորապես հետևել ժամացույցին<ref>Հին ժամացույցները կափարիչներով էին, բայց առանց ապակու։ Հետևապես, մթության մեջ կարելի էր մատներով շոշափել սլաքները։</ref>։ Լարում էի օրը երկու անգամ՝ նախքան քնելն ու առավոտյան արթնանալիս, և վախ չունեի, թե հանկարծ կանգ կառնի։
Ուրախ էի, որ հնարավորություն ունեմ գիշերն ու ցերեկը տարբերել, սակայն, ըստ էության, դրանց հաջորդումը շատ քիչ և կամ նույնիսկ ամենևին կարևորություն չուներ ինձ համար։ Կարևոր էր միայն գիտենալ, թե երբ է ավարտվում օրը, որովհետև այդ կերպ միայն կարող էի հետևել ուղևորության ընթացքին։ Ուշի-ուշով հաշվում էի ժամերը, և երբ ժամեր ցույց տվող սլաքը երկու պտույտ էր անում թվացույցի վրա, ձողի վրա խազ էի անում։ Օրացույցիս մեծ ճշտապահությամբ էի հետևում։ Կասկածում էի միայն մեկնումին հաջորդած օրերի վրա, երբ հետամուտ չէի եղել ժամանակին։ Այդ օրերի քանակը ենթադրաբար չորս համարեցի։ Հետագայում պարզվեց, որ չեմ սխալվել։
Այսպես անց էի կացնում շաբաթներ, օրեր, ժամեր՝ երկա՜ր ու ձի՜գ ժամեր խավարի մեջ։ Հոգեպես ընկճված էի, երբեմն շատ էի վհատվում, բայց երբեք չէի կորցնում հույսս։
Տարօրինակ կթվա, բայց ամենից շատ հիմա լույսի բացակայությունից էի նեղվում։ Սկզբում մեծ նեղություն էին պատճառում երկտակ դիրքս և չոր կաղնեփայտերին քնելու անխուսափելիությունը, բայց հետո վարժվեցի։ Բացի այդ, գտել էի մահիճս փափուկ դարձնելու ձևը։ Արդեն ասել եմ, իմ մթերապահեստի ետևում գտնվող արկղի մեջ մահուդ կար այն տեսքով, ինչպես արտահանում է գործարանը, այսինքն՝ թոփերով։ Իսկույն գլխի ընկա, թե ինչպես ավելի հարմար տեղավորվեմ, և առանց հապաղելու իրականացրի մտահղացումս։ Հանեցի պաքսիմատները, մեծացրի զույգ արկղերի վրա նախապես արած բացվածքը և չարչարանքով դուրս քաշեցի մի կապ մահուդ։ Հիմա անելիքս հեշտ էր արդեն և երկու ժամ անց ունեի թե՛ գորգ և թե՛ փափուկ մահիճ՝ առավել ևս թանկարժեք, քանի որ ամենաընտիր տեսակի գործվածքից էր։ Ես վերցրի այնքան, ինչքան անհրաժեշտ էր տակիս տախտակներն ամենևին չզգալու համար։ Ապա տեղը դրեցի պաքսիմատները, այլապես գրավել էին ողջ տարածությունը։
Հարդարելով իմ թանկանոց անկողինը՝ մեկնվեցի վրան, և վիճակս անհամեմատ ավելի հարմարավետ դարձավ, քան առաջ էր։
Բայց րոպե առ րոպե ավելի էի լույս երազում։ Դժվար է նկարագրել, թե ինչ ապրումներ ես ունենում անթափանց խավարի մեջ։ Միայն հիմա հասկացա, թե ինչու է ստորգետնյա զնդանը ամենասոսկալի պատիժը համարվել։ Զարմանալի չէ, որ մարդկանց մազերը ճերմակել են և զգայություններն էլ են դավաճանել նրանց նման հանգամանքներում, քանի որ, իրոք, այն աստիճան անտանելի է մութը, կարծես մեր գոյության հիմքը լույսն է, որ կա։
Կարծում էի, որ եթե փակված լինեի լուսառատ մի տեղ, ժամանակը կրկնակի արագ էր անցնելու։ Թվում էր, խավարը կրկնապատկում է յու-րաքանչյուր ժամ և ասես ինչ-որ նյութեղեն մի բան արգելակում է ժամացույցիս անվակների ու ժամանակի ընթացքը։ Անձև խավար։ Թվում էր, միմիայն դա է ինձ տանջում, և լույսի մի ցոլք տեսնելով՝ վայրկենաբար ամոքվելու էի։ Երբեմն մտաբերում էի, թե ինչպես էի հիվանդ ժամանակ պառկած լինում անքուն՝ հաշվելով գիշերվա երկար, մռայլ ժամերը, և անհամբեր լուսաբացին սպասում։
Այսպես անշտապ և շատ տխուր էր անցնում ժամանակը։
=== Գլուխ XXXIII․ Մրրիկը ===
Շաբաթից ավելի էի մնացել այդ անձուկ միապաղաղության մեջ։ Ականջիս հասնող միակ ձայնը ալիքների, վերից եկող աղմուկն էր։ Իրոք որ՝ վերից եկող, քանի որ գիտեի, թե գտնվում եմ խորքում՝ ջրի մակարդակից ցած։ Մերթընդմերթ զանազանում էի նաև այլ ձայներ՝ տախտակամածին շարժվող ծանր առարկաների խուլ աղմուկը։ Կասկած չկար, վերևում իսկապես, ինչ-որ բան էին տեղափոխում։ Երբեմն թվում էր, թե լսում եմ մարդկանց հերթափոխի կանչող զանգի ղողանջը, բայց վստահ չէի։ Համենայնդեպս, ձայնն այնքան հեռավոր էր ու աղոտ, որ չէի կարող որոշակիորեն ասել, թե իրոք զանգ էր։ Եվ այդ ձայնը լսում էի միայն ամենահանդարտ եղանակին։
Քաջ գիտեի, թե դրսում ինչ եղանակ է, կարող էի մեղմ հովը տարբերել կայտառ քամուց ու փոթորկից, գիտեի, թե երբ են ծայր առնում և երբ են խաղաղվում, ճիշտ և ճիշտ, կարծես տախտակամածին լինեի։
Նավի ճոճումները, իրանի ճռինչը հայտնում էին ինձ քամու ուժն ու եղանակի լավ կամ վատ լինելը։
Վեցերորդ օրը, այսինքն՝ մեկնումի պահից ի վեր տասներորդ, բայց վեցերորդ ըստ իմ օրացույցի, սկսվեց մի իսկական փոթորիկ։ Դա տևեց երկու օր և մի գիշեր։ Ըստ երևույթին, շատ հզոր մրրիկ էր՝ այնպես էր ցնցում նավի ամրակապերը, կարծես ուր որ է ջարդուփշուր էր անելու։ Երբեմն կարծում էիք թե այդ խոշոր նավը հիրավի կտոր-կտոր է լինելու։ Վիթխարի արկղերն ու տակառները ամեհի ճարճատյունով բախվում էին իրար ու նավամբարի պատերին։ Դադարներին պարզ լսվում էր, թե ինչպես են հզոր հորձանքները փլվում նավի վրա այնպիսի ահազդու թնդյունով, ասես ծանր մուրճով կամ բաբանով ամբողջ ուժով հարվածում են նավի տախտակե պատերին։
Չէի կասկածում, թե նավը ուր որ է ընկղմվելու է։ Կարող եք երևա-կայել, թե այդ պահին ինչ ապրումներ ունեցա։ Ասելն ավելորդ է, թե որքան էի սարսափած։ Երբ մտածում էի, թե նավը կարող է խորտակվել, իսկ ես, իմ տուփի մեջ փակված, ո՛չ դուրս լողալու, ո՛չ էլ ընդհանրապես շարժվելու հնարավորություն ունեմ, ինձ պատած սարսափն ահագնանում էր։ Համոզված եմ, որ եթե տախտակամածին լինեի՝ փոթորիկն այդքան չէր ահաբեկելու։
Ի լրումն դժբախտություններիս՝ վերսկսվեցին ծովախտի նոպաները միշտ էլ այդպես է լինում առաջին անգամ ծովով ճամփորդողների հետ։ Փոթորկոտ եղանակն անմիջապես սրտախառնություն և թուլություն է առաջացնում՝ նույն այն․ սաստկությամբ, որ սովորաբար առկա է ճամ-փորդության առաջին քսանչորս ժամերին։
Բացատրությունը պարզ է․ փոթորկի ժամանակ նավի ճոճումներն ուժեղանում են։
Գրեթե քառասուն ժամ շարունակվեց մրրիկը, մինչև որ ծովը խաղաղվեց։ Հասկացա, որ փոթորիկն անցել է․ այլևս չէի լսում կոհակների թնդյունը, որ սովորաբար ուղեկցում է ալեկոծ ծովով շարժվող նավին։ Սակայն թեև դադարել էր քամին, նավը դեռ ճոճվում էր, ճռնչում էին հեծաններւ, արկղերն ու տակառները շարունակում էին գլորվել ու բախվել իրար։ Պատճառը ուժեղ փոթորիկներին մշտապես հաջորդող ծփանքն էր, որը պակաս վտանգավոր չէ նավերի համար, քան մրրիկը։ Երբեմն ուժգին ծփանքի ժամանակ կոտրվում են կայմերը, և նավը թեքվում է կողքի՝ աղետ, որից ծովայինները շատ են վախենում։
Ալեկոծությունը հետզհետե մեղմացավ, իսկ քսան չորս ժամ անց լրիվ դադարեց։
Նավն հիմա կարծես ավելի սահուն էր ընթանում, քան առաջ։ Սրտախառնոցս նույնպես սկսեց մեղմանալ, ես ինձ լավ և նույնիսկ ուրախ էի զգում։ Բայց որովհետև ահը ստիպել էր շարունակ արթուն մնալ, քանի դեռ մոլեգնում էր փոթորիկը, և տկարությունս չէր լքել ինձ կատաղի ճո-ճումների սկզբից մինչև վերջ, լիովին տանջահար էի, և երբ ամեն ինչ խախանդվեց՝ խոր քուն մտա։
Երազներս գրեթե նույնքան տառապալից էին, որքան և իրականությունը։ Երազում տեսնում էի այն, ինչից սարսափում էի մի քանի ժամ առաջ, իբր խեղդվում եմ ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էի՝ նավամբարում փակված, դուրս լողալու հնարավորությունից զուրկ։ Ավելին՝ տեսնում էի, թե իբր արդեն խեղդվել եմ ու պառկած եմ ծովի հատակում, իբր մեռած եմ, բայց, այդուհանդերձ, գիտակցությունս չեմ կորցրել։ Ընդհակառակը՝ տեսնում ու զգում եմ ամեն ինչ և, ի միջի այլոց, նկատում եմ նողկալի, կանաչ հրեշներ՝ խեցգետիններ են կամ աստախո-տոսներ, որ իմ կողմն են սողում, որպեսզի բռնեն ինձ իրենց վիթխարի աք-ցաններով ու հոշոտում են մարմինս։
Դրանցից մեկն առանձնապես գրավեց ուշադրությունս ամենամեծն էր ու ամենասոսկալին։
Նա մյուսներից ավելի մոտ է ինձ։
Վայրկյան առ վայրկյան շարունակ մոտենում է ու մոտենում, և ինձ թվում է, թե հասել է ձեռքիս ու մագլցում է վրան։
Ես զգում եմ հրեշի պաղ հպումը, նրա անճոռնի չանչերը մատներիս վրա են արդեն, բայց չեմ կարողանում շարժել ո՛չ ձեռքս, ո՛չ մատներս, որ դեն նետեմ։
Ահա խեցգետինը մագլցել-հասել է ենթադաստակիս, սողում է քնի մեջ մեկնած ձեռքս ի վեր։ Թվում է, մտադիր է ճանկել դեմքս կամ կոկորդս։ Դա զգում եմ այն համառությունից, որով նա առաջանում է, բայց, հակառակ ողջ սոսկումիս, ոչ ինչ չեմ կարողանում անել՝ նետելու համար հրեշին։ Չեմ կարողանում շարժել ո՛չ թաթս, ո՛չ ձեռքս, ի վիճակի չեմ շարժել մարմնիս ոչ մի մկան։ Չէ՞ որ խեղդված եմ, մեռած։ Վա՜յ։ Խեցգետինն հասել է կրծքիս, կոկորդիս․․․ Հիմա ճանկերը մսիս մեջ է խրելու․․․ Ա՜խ ․․․
Աղաղակելով արթնացա և ուղղվեցի։ Ոտքի կցատկեի, եթե միայն տեղ լիներ։ Բայց տեղ չկար։
Գլուխս խփելով կաղնե հեծանին՝ ուշքի եկա։
=== ԳԼՈՒԽ XXXIV․ Նոր թասը ===
Թեև այս ամենը կատարվել էր երազում, և ոչ մի խեցգետին էլ չէր կարող մագլցած լինել ձեռքիս վրա, թեև արթնացել էի և գիտեի, որ դա երազ էր սոսկ` չէի կարողանում վանել այն տպավորությունը, թե իբր, իրոք, մարմնիս վրա խեցգետին կամ այլ արարած է սողացել։
Դեռևս մեղմ այրոցք էի զգում ձեռքիս ու կրծքիս վրա,― թե մեկը, թե մյուսը մերկ էին, այրոցք, որ կարող էր առաջացնել ճանկեր ունեցող թաթերով գազանիկ։ Եվ ես չէի կարողանում չմտածել այն մասին, թե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն այստեղ եղել է։
Այն աստիճան էի համոզված դրանում, որ արթնանալով` մեքենաբար պարզեցի ձեռքս և սկսեցի շոշափել անկողինս` որևէ կենդանի էակ բռնելու հուսով։
Քնաթաթախ` շարունակում էի կարծել, թե դա խեցգետին է, սակայն սթափվելուց հետո ըմբռնեցի նման ենթադրության անհեթեթությունը, այստեղ խեցգետին լինել չէր կարող։ Ասենք, ինչո՞ւ չէ որ։ Հնարավոր բան էր, որ նավամբարում խեցգետին ապրի․ պատահաբար նավ են բարձել խճավազի հետ կամ գուցե նավաստիներից մեկնումեկը կատակով բերել ու թողել է այստեղ։ Ապա մատնել են նրան ճակատագրի կամքին, և նա էլ ծվարել է անհամար անկյուններում ու ճեղքերում, ամբարի հեծանների միջև։ Կեր նա կարող էր հայթայթել ներծծված ջրում, աղբի մեջ կամ գուցե խեցգետինները, քամելեոններին<ref>Հին հավատալիքի համաձայն՝ քամելեոնները սնվում են օդով։ Իրա¬կա¬նում դրանք միջատներ են ուտում։</ref> պես, օդո՞վ են սնվում։
Այս մտորումները ընդամենը մի քանի րոպե տևեցին արթնանալուցս հետո, սակայն, կշռադատելով, մերժեցի այդ ենթադրությունները։ Խեցգետին կարող էի միայն երազում տեսած լինել։ Եթե երազը չլիներ` մտքովս էլ չէին անցնելու այդ արարածները։ Ինչ խոսք, այստեղ ոչ մի խեցգետին էլ չկա, այլապես բռնած կլինեի․ չէ՞ որ դյույմ առ դյույմ տնտղել էի մահիճս և ոչինչ չէի գտել։
Խուցս երկու անցք ուներ միայն, ուր կարող էր սողալ կամ թաքնվել խոշոր խեցգետինը, բայց արթնանալուս պես իսկույն ևեթ ստուգեցի դրանք։ Այնպիսի ծույլ մի ուղևոր, ինչպիսին խեցգետինն է, անընդունակ էր այդ ընթացքում ծլկել այդ ճեղքերով։ Ո՛չ, անկարելի է, որ այստեղ խեցգետին լիներ։
Եվ, այդուհանդերձ, այստեղ ինչ-որ մեկը եղել էր, քանի որ մագլցել էին վրաս։ Վստահ էի։
Առժամանակ դեռ մտորում էի երազիս մասին, բայց շուտով չքացավ անախորժ զգացողությունը։ Զարմանալի չէ որ երազում տեսել էի հատկապես այն, ինչը մտածմունքիս առարկան էր ամբողջ ժամանակ` քանի դեռ մոլեգնում էր փոթորիկը։
Ժամացույցը շոշափելով պարզեցի, որ երկար եմ ննջել, քունս տևել էր գրեթե տասնվեց ժամ։ Սա հետևանք էր այն բանի, որ արթուն էի մնացել մրրիկի ողջ տևողությանը, նաև ծովախտն էր պատճառ եղել։
Խիստ քաղցած էի և չդիմացա սահմանվածից ավելի ուտելու գայթակղությանը։ Խժռեցի ուղիղ չորս պաքսիմատ։ Լսել էի, թե ծովախտը սաստիկ գրգռում է ախորժակը, և հիմա համոզվեցի, որ ճիշտ են ասում։ Պատրաստ էի տեղնուտեղը ոչնչացնել ամբողջ պաշարս։ Առանց ուտելիք մնալու վախն էր միայն, որ զերծ պահեց եռակի շատ ուտելու փորձությունից։
Նաև ծարավել էի, և խմեցի նախապես որոշածից անհամեմատ շատ։ Սակայն ջուրն այնքան էլ չէի ափսոսում, հուսալով, որ խմելիքը ավելցուկով բավականացնելու է մինչև ուղևորությունն ավարտվելը։ Սոսկ մի բան էր անհանգստացնում ինձ ջուրը խմելիս` շատ էի թափում ու շաղ տալիս։ Աման չկար` խմում էի ուղղակի տակառի անցքից։ Մանավանդ որ` այդպես անհարմար էր։ Խցանն հանում էի, և ուժեղ շիթը ցայտում էր ուղիղ բերանիս։ Բայց հո չէի՞ կարող անընդմեջ խմել, պիտի շունչ առնեի, իսկ այդ ընթացքում ջուրը ողողում էր դեմքս, հագուստս, հեղեղում էր ողջ խուցն ու զուր կորչում, մինչև որ խցանը կրկին տեղն էի դնում։
Եթե ջուր լցնելու համար մի անոթ ունենայի` թաս կամ նման մի բան։
Նախ մտքովս անցան հիմա արդեն պետք չեկող ոտնամանեներս։ Բայց կոշկեղենի այսօրինակ գործածությունը նողկանք էր առաջացնելու։
Քանի դեռ տակառը չէի ծակել, առանց վարանելու կխմեի ոտնամանից կամ ցանկացած այլ անոթից, բայց հիմա, երբ առատ ջուր ունեի, բանն այլ էր։ Գուցե այդ նպատակի համար մաքուր լվանայի՞ կոշիկներիցս մեկը։ Ավելի լավ էր, իհարկե, քիչ ջուր ծախսել կոշիկը լվալու վրա, բան ամեն անգամ խմելիս ավելի շատ կորցնեի։
Արդեն մտադիր էի իրագործել այս ծրագիրը, երբ մի ավելի լավ միտք հղացա՝ մի կտոր մահուդից թաս սարքել։ Նկատել էի, որ գործվածքն անջրանցիկ է՝ գոնե անկողինիս վրա ցայտած ջուրը տակը չէր ծծվում, շարունակ ստիպված էի մահուդի վրայից թափ տալ ցալքունները։ Թասաձև ոլորած մահուդը հարմար կլիներ դիտավորությանս։ Եվ ես որոշեցի պատրաստել այդպիսի մի աման։
Դանակով մի լայն շերտ էի կտրելու և ձագարաձև փաթաթելու էի մի քանի շերտ։ Սուր ծայրը կապեցի կոշկակապի երիզով և ստացա մի թաս, որ նույնքան գործածելի էր, որքան, ասենք, հախճապակյա բաժակը։ Այժմ կարող էի հանգիստ խմել, զուր տեղ չվատնելով թանկագին հեղուկը, որից կյանքս էր կախված։
=== ԳԼՈՒԽ XXXV․ Առեղծվածային կորուստը ===
Նախաճաշին այնքան էի կերել, որ որոշեցի այդ օրն այլևս չուտել, բայց քաղց զգալովս դրժեցի այդ խոհեմ մտադրությունը։ Կեսօրի կողմերը չդիմացա, ձեռքս խոթեցի արկղ և մի պաքսիմատ հանեցի։ Որոշեցի, սակայն, որ ճաշին ուտելու եմ կեսը, իսկ մյուս կեսը պահելու եմ ընթրիքին։ Ուստի պաքսիմատը կիսեցի, մի կեսը դրեցի մի կողմ, իսկ մյուսը կերա և վրայից ջուր խմեցի։
Գուցե տարօրինակ է թվալու ձեզ, որ մտքովս բոլորովին չէր անցնում մի քանի կաթիլ բրենդի խառնել ջրին։ Չէ՞ որ վերջինս կարող էի խմել, որքան կամենամ ավելի քան հարյուր գալոն կար։ Սակայն որևէ օգուտ չունեի դրանից։ Նույնն է թե տակառը ծծմբաթթու պարունակեր։ Բրենդիին ձեռք չէի տալիս նախ` որովհետև չէի ախորժում, և ապա` որովհետև խմելուց հետո վիճակս վատանում էր և սրտխառնոց էի ունենում։ Հավանաբար, սա վատորակ բրենդի էր` նախատեսված ոչ թե վաճառելու, այլ նավաստիներին բաժանելու համար (անձնակազմի համար հաճախ ամենացածրորակ բրենդին և ռոմն են բարձում նավ)։ Մյուս պատճառն էլ այն էր, որ արդեն համտեսել էի այս բրենդին, խմեցի մի ըմպանակաչափ և անմիջապես սաստիկ ծարավ զգացի։ Հագենալու համար ստիպված եղա կես գալոն ջուր խմել և որոշեցի հետագայում հեռու մնալ ոգելից խմիչքից․ չէի ուզում շատ ջուր վատնել։
Ըստ իմ ժամացույցի` արդեն քնելու ժամն էր։ Որոշեցի ուտել պաքսիմատի մյուս` ընթրիքի համար թողած կեսը և ապա «քնելու գնալ»։
Քնելու նախապատրաստությունս էլ այն էր, որ փոխում էի բրդյա ներքնակի վրա գրաված դիրքս, և վրաս մահուդի մեկ կամ երկու շերտ էի առնում, որ գիշերը չմրսեմ։
Մեկնելուց հետո ողջ առաջին շաբաթը շատ էի մրսում։ Ցուրտն այլևս չէր տանջում ինձ այն պահից ի վեր, ինչ գտել էի մահուդը, ոտից գլուխ փաթաթվում էի մեջը։ Բայց որոշ ժամանակ ի վեր գիշերները սկսել էին հետզհետե տաքանալ։ Փոթորիկից հետո չէի ծածկվում, գիշերն էլ էր ցերեկվա պես տաք։
Սկզբում եղանակի արագ փոփոխությունը զարմացրեց ինձ, բայց քիչ խորհրդածելուց հետո կարողացա այդ երևույթին գոհացուցիչ բացատրություն գտնել։ «Անտարակույս,― մտածում էիք,― շարունակ հարավ ենք նավում և հիմա մուտք ենք գործում արևադարձային գոտու շոգ լայնու-թյունները»։
Լիովին հասու չէի, թե դա ինչ է նշանակում, բաց լսել էի, որ արևադարձային գոտին,― կամ պարզապես «արևադարձը»,― ընկած է Անգլիայից հարավ, որ այնտեղ անհամեմատ տոթ է, քան Անգլիայում ամռան ամենաշոգ եղանակին։ Իրազեկ էի, որ Պերուն գտնվում է հարավային կի-սագնդում և այնտեղ հասնելու համար հատելու ենք հասարակածը։
Սա բավարար բացատրություն էր, թե ինչու է եղանակն այսքան տաքացել։ Նավն ընթանում էր գրեթե երկու շաբաթ։ Եթե ընդունենք, որ օրական անցնում էր երկու հարյուր մղոն (իսկ նավերը, գիտեիք հաճախ ավելին էին անցնում), արդեն բավականաչափ հեռացած պիտի լիներ Անգլիայից, և եղանակը, բնականաբար, փոխվել էր։
Այս մտորումներով անցկացրի օրվա երկրորդ կեսն ու ամբողջ երեկոն և ժամը տասին որոշեցի, ինչպես արդեն վերն ասել եմ, ուտել պաքսիմատի մյուս կեսը և քուն մտնել։
Նախ խմեցի մի թաս ջուր, ցամաք չուտելու համար, ապա ձեռքս պաքսիմատի կողմը տարա։ Տեղը լավ գիտեի, որովհետև երբ գործվածքի կապը տեղավորել էի կողափայտի մոտ` դարականման մի բան էի սարքել, որտեղ և պահում էի դանակը, թասը և փայտե օրացույցը։ Պաքսիմատի կեսն այդտեղ էի դրել և, ինչ խոսք, կարող էի խավարի մեջ գտնել տեղը նույնքան հեշտ, որքան եթե լույս լիներ։ Այնքան լավ էի ուսումնասիրել կացարանիս ամեն մի ծակուծուկ, որ ընդունակ էի մթության մեջ անսխալ կերպով որոշել հինգ շիլինգանոց մետաղադրամի մեծության ցանկացած հատվածի տեղը։
Մեկնեցի ձեռքս` թանկարժեք պատառը վերցնելու։ Պատկերացրեք զարմանքս, երբ շոշափելով այն տեղը, որտեղ պաքսիմատն էի դրել, ոչինչ չգտա։
Նախ կարծեցի` սխալվել եմ։ Գուցե մյուս կեսը սովորական տեղը՝ դարակի վրա չէի՞ դրել։ Այդ դեպքում, իհարկե, այդտեղ չի էլ լինելու։
Ջրով թասը ձեռքիս էր, դանակն իր տեղը, խազերով փայտն ու երիզների այն կտորտանքները, որոնցով տակառն էի չափել նույնպես, բայց պաքսիմատի կեսը չքացել էր։
Ու՞ր կարող էի դրած լինել։ Թվում է, ուրիշ ոչ մի տեղ։ Համոզված լինելու համար ծայրեծայր տնտղեցի խուցիս հատակը, մահուդի բոլոր ծալքերն ու դարձերը և նույնիսկ բաճկոնիս ու տաբատիս գրպանները։ Փնտրեցի նաև ոտնամաններիս մեջ․ դրանց կարիքը չզգալով այլևս հանել էի, անկյունում ընկած էին։ Դյույմ առ դյույմ խուզարկեցի կացարանս, մանրազնին տնտղելով ամեն ինչ, բայց, այդուհանդերձ, պաքսիմատի կեսը չգտա։
Այդպես ջանադրաբար որոնում էի ոչ այն պատճառով, որ դա անգնահատելի մի բան էր, այլ տարօրինակ էր դրա չքանալը դարակի վրայից, այն աստիճան տարօրինակ, որ արժեր խորհել այդ մասին։
Գուցե կերե՞լ եմ։
Ենթադրենք` այդպես է։ Թերևս, մարերով տարված, վերցրել եմ պաքսիմատը, սկսել եմ կրծել ու կերել եմ, չգիտակցելով, թե ինչ եմ անում։ Համենայնդեպս չէի կարողանում մտաբերել, որ ուտելիս լինեի այն պահից ի վեր, երբ կերել էի առաջին կեսը։ Եվ եթե անգամ կերել էի նաև երկ-րորդը, ապա որևէ օգուտ չէի քաղել, կշտանալը չէի կշտացել, և ստամոքսս չէր շահել ոչինչ՝ քաղցած էի, կարծես ամբողջ օրը բան դրած չլինեի բերանս։
Պարզորոշ հիշում էի, որ պաքսիմատի կեսը դրել էի դանակի ու թասի կողքին։ Եվ եթե չէի վերցրել, ինչո՞ւ էր փոխել տեղը։ Անկարելի էր, որ պատահմամբ դիպած ու վայր գցած լինեի, քանի որ այդ ուղղությամբ որևէ շարժում չէի արել։ Բայց պիտի ինչ-որ տեղ լինի՞։ Չէր կարող տակառի տակի ճեղքն ընկնել, քանի որ ճեղքն ամուր փակված էր մահուդով։ Սա արել էի, որ հարթեմ պառկածս տեղը։
Այդպես էլ չգտա պաքսիմատը։ Չքացել էր` կամ սեփական կոկորդիցս ներս, կամ որևէ այլ կերպ։ Բայց եթե կերել եմ, ապա ափսոս, որ անգիտակցաբար եմ արել, որովհետև ոչ մի բավականություն չէի ստացել ուտելիքից։
Երկար ժամանակ վարանում էի` արկղից վերցնե՞մ, արդյոք, մի ուրիշ պաքսիմատ, թե քուն մտնեմ առանց ընթրիքի։ Ապագայի հանդեպ վախն հարկադրեց հրաժարվել ուտելիքից։ Ուստի պաղ ջուր խմեցի միայն, թասը դրեցի դարակին և պատրաստվեցի քնել։
=== Գլուխ XXXVI․ Զազրելի եկվորը ===
Երկար ժամանակ քունս չէր տանում, պառկել ու մտորում էի պաքսիմատի առեղծվածային կորստի մասին։ Ասում եմ առեղծվածային, որովհետև հոգուս խորքում համոզված էի, որ չէի կերել, որ անհետացել էր այլ ճանապարհով։ Բայց թե ինչպես չէի պատկերացնում, քանի որ մեն-մենակ էի։
Ես միակ կենդանի արարածն էի նավամբարում, և ուրիշ ոչ ոք ձեռք չէր կարող տալ պարենին։ Եվ հանկարծ մտաբերեցի խեցգետնի երազը։ Այնուամենայնիվ` գուցե, դա խեցգետի՞նն էր արել, ճիշտ է, երազիս մեջ խեղդվել էի, բայց մնացյալը կարող էր իրականություն լինել, և, թերևս, հիրավի՞ խեցգետին էր սողացել վրայովս։ Մի՞թե նա էր կերել պաքսիմատը։ Գիտեի, որ խեցգետինները սովորաբար հաց չեն ուտում։ Բայց նավամբարում փակված, քաղցած խեցգետինը ընդունակ էր նաև պաքսիմատ ուտելու։ Ի վերջո, գուցե դա իսկապե՞ս խեցգետնի արածն էր։
Այս մտքե՞րն էին պատճառը, թե՞ ստամոքսիս սովորական գռմռոցն էր` մի քանի ժամ արթուն էի։ Վերջապես քուն մտա, ավելի ճիշտ, մրափեցի և յուրաքանչյուր երկու-երեք րոպեն մեկ վերստին արթնանում էի։
Այդ պահերից մեկի ժամանակ ինձ թվաց, թե անսովոր մի աղմուկ եմ լսում։ Նավը սահուն էր ընթանում, և իսկույն տարբերեցի այդ ձայնը ալիք-ների մեղմ ծփանքից։ Ի դեպ, վերջին ժամանակներս ալիքներն այնքան հուշիկ էին ծփում, որ ժամացույցիս տկտկոցը խլացնում էր դրանց ձայնը։
Անծանոթ աղմուկը, որ գրավեց ուշադրությունս, թեթև ճանկռտուքի էր նման և հնչում էր այն անկյունից, ուր ընկած էին այլևս անպետք կոշիկները։ Ինչ-որ մի բան ճանկռտում էր ոտնամաններս։
«Հը՛, սա էլ հենց խեցգետինն է»,― ասացի ինքս ինձ։ Քունս վերջնականապես փախավ։ Պառկել և ուշադրությունս լարած լսում էի` պատրաստ ձեռքով ճանկելու գողին, քանի որ արդեն վստահ էի` խեցգետին է թե ոչ՝ ոտնամաններս քչփորող արարածն է ընթրիքս հափշտակել։
Դարձյալ ճանկռտուք լսեցի։ Այո, կասկած չկար, ոտնամաններիս միջից էր։
Դանդաղ ու անշշուկ բարձրացա, այնպես, որ հնարավոր լիներ մի շարժումով ճանկել ոտնամանը, և այս դիրքով սպասեցի ձայնի կրկնվելուն։
Սպասեցի բավականին երկար, բայց ոչինչ չլսեցի։ Ապա տնտղեցի կոշիկներս ու դրանց չորս բոլորը` ապարդյուն։ Թվում էր, ոտնամաններս դրված են ճիշտ այնպես, ինչպես որ թողել էի։ Ծայրից ծայր խուզարկեցի խցիս հատակը, բայց արդյունքը նույնն էր։ Այստեղ ոչինչ չէր փոխվել։
Տարակուսանքս մեծ էր, բավական երկար ժամանակ պառկած ունկնդրում էի, բայց խորհրդավոր ձայնը չկրկնվեց։ Հետզհետե քունը տիրեց ինձ, և ես դարձյալ մրափեցի՝ րոպեն մեկ արթնանալով։
Հանկարծ նորից հնչեց նույն ձայնը։ Վերստին լարեցի ուշադրությունս։ Անտարակույս ինչ-որ մեկը ճանկռտում էր ոտնամաններիս մեջ։ Բայց դրանց կողմ նետվելուս պես ձայնն անմիջապես դադարեց․ կարծես ահաբեկեցի ճանկռտողին։ Դարձյալ պրպտեցի չորս բոլորս և ոչինչ չկարողացա գտնել։
«Հա՜,― քրթմնջացի,― հիմա իմացա, թե ինչ է։ Ամենևին էլ խեցգետին չէ խեցգետինը չէր կարող այդքան արագ դուրս ցատկել կոշիկի միջից։ Մուկ է։ Եղած-չեղածը»։ Զարմանալի է, որ նախապես չէի կռահել։ Եթե դա սկզբիցևեթ մտքովս անցներ, չէի անհանգստանալու։ Եղածը սոսկ մուկ էր։ Չլիներ երազը՝ չէի էլ մտածելու խեցգետնի մասին։
Կրկին պառկեցի քնելու և մկան համար այլևս չմտահոգվելու մտադրությամբ։
Չէի էլ հասցրել պառկել, երբ անկյունում վերսկսվեց ճանկռտոցը, և ես մտածեցի, թե գուցե մուկը հիմնավորապես կփչացնի ոտնամաններս։ Թեև այստեղ դրանց կարիքն ամենևին չունեիք այնուամենայնիվ` չէի կարող թույլ տալ, որ մուկը կրծոտեր դրանք։ Տեղիցս ելնելով` առաջ նետվեցի, որպեսզի բռնեմ մկանը։
Դարձյալ ապարդյուն։
Չդիպա էլ նույնիսկ, բայց ինձ թվաց` լսեցիք թե ինչպես էր ծլկում բրենդիով լի տակառի ու նավակողի արանքում եղած ճեղքով։
Ձեռքս առնելով կոշիկները ցավով նկատեցի, որ մեկի քիթը լրիվ կրծոտված էր։ Զարմանալի էր, որ մուկը կարողացել էր այդքանն ուտել, այն էլ` շատ կարճ ժամանակամիջոցում։ Դեռ քիչ առաջ կոշիկները ձեռքիս էին։ Գուցե մի քանի մկա՞ն գործ էր։ Հավանական էր։
Կոշիկները վերջնական կորուստից փրկելու և նոր հուզումներից զերծ մնալու նպատակով վերցրի ոտնամաններն անկյունից, դրեցի կողքս և ծածկեցի մահուդի շերտով։ Այս անելուց հետո` կրկին պառկեցի քնելու։
Երկար չննջեցի և դարձյալ արթնացա` զգալով, որ վրաս ինչ-որ բան է սողում։ Ինձ թվաց, թե ինչ-որ մի արարած շատ արագ սլացավ ոտքերիս վրայով։
Հիմա քունս լրիվ փախավ։ Բայց չէի շարժվում՝ պառկել ու սպասում էի, թե կրկնվելո՞ւ էր, արդյոք, նույն բանը։
«Անկասկած,― որոշեցի,― մուկ էր, և հիմա չորս բոլորս վազվզելով` կոշիկներս է փնտրում»։ Այս միջամտությունները սկսեցին ինձ ձանձրացնել։ Մկանն հետապնդելն անիմաստ էր, քանի որ տեղիցս շարժվելուն պես՝ ծլկելու էր ճեղքից։ Որոշեցի հանգիստ պառկել, մինչև որ ինքը մագլցեր վրաս, և հետո բռնել։ Այդ ճստիկ արարածին սպանելու ցանկություն չունեի, մտադիր էի միայն ինչպես հարկն է նեղել կամ ոլորել ականջներև, որ այլևս չանհանգստացնի ինձ։
Ստիպված եղա երկար պառկել` չլսելով ու չզգալով ոչինչ։ Վերջապես համբերությունս հատուցվեց։ Թույլ շարժումը իբրև վերմակ ծա-ռայող գործվածքի ծալքերի մեջ հավաստեց, որ մահուդի վրա ինչ-որ բան է վազվզում, և նույնիսկ կարծես տարբերեցի մանրիկ թաթերի թփթփոցը։ Ահա դարձյալ տատանվեց մահուդը, և պարզորեն զգացի, որ ինչ-որ մի արարած մագլցում է կոճերիս և բարձրանում վեր դեպի ազդրս։ Իբրև մուկ` բավական ծանր էր, բայց այդ մասին մտածելու ժամանակ չունեի` տեղնուտեղը բռնել էր պետք։
Մատներս չռած` մեկնեցի ձեռքս, բայց․․․ ով սարսափ․․․ Նուրբ, փոքրիկ մկան փոխարեն ձեռքս ճանկել էր գրեթե կատվաձագի չափ մի կեն-դանու մարմին։ Տարակույս լինել չէր կարող․ դա մի խոշոր, սարսափելի առնետ էր։
=== ԳԼՈՒԽ XXXVII․ Մտորումներ առնետների մասին ===
Զազրելի կենդանին անմիջապես իրեն ցույց տվեց։ Հազիվ էին մատներս հպվել նրա հարթ մորթուն՝ զգացի, որ առնետ է, կրկնակի զգացի, որովհետև մինչ ետ կքաշեի ձեռքս՝ նրա սուր ատամները խոր կծեցին բթամատս։ Նույն ակնթարթին ականջներիս մեջ սպառնալից ծղրտոց հնչեց։
Ես արագ ետ քաշեցի ձեռքս և նետվեցի խուցի ամենահեռավոր անկյունը՝ հնարավորին չափ հեռու իմ տհաճ հյուրից, և կուչ եկա այնտեղ, սպասելով, թե երբ է հեռանալու նողկալի կենդանին։
Հանդարտություն տիրեց, և ես որոշեցի, որ առնետը փախել է նավի մյուս ծայրը։ Հավանաբար, ինքն էլ ինձանից պակաս չէր վախեցել։ Թեև` հազիվ թե։ Մեզնից առավել ահաբեկվածը ես էի։ Ապացույց էր հենց այն փաստը, որ նա բավականաչափ խելամիտ գտնվեց՝ նախքան փախուստի դիմելը խածնելով մատս, մինչդեռ ես լիովին կորցրել էի արիությունս։
Այդ կարճ հանդիպումից հակառակորդս հաղթող դուրս եկավ, քանի որ ահաբեկելով հանդերձ՝ խոր ու ցավոտ վերք էր հասցրել։ Մատիցս արյուն էր ծորում։ Զգում էի` արյունն այնպես էր հոսում ձեռքիցս, որ մատներիս ծայրերն իրար էին կպչում։
Գուցե կարիք չկար շատ հուզվելու։ Ի վերջո` առնետի կծածն ինչ մի մեծ բան է։ Բայց բանը միայն դա չէր։ Ինձ այլ հարց էր խռովում․ արդյոք անդարձ հեռացավ իմ թշնամին, թե հեռու չէ և կրկին կարող է վերադառնալ։
Այն միտքը, թե առնետը կարող է վերադառնալ, այն էլ ավելի սիրտ առած ու անպատիժ մնացած՝ տագնապով էր համակում ինձ։
Զարմանում եք։ Սակայն ամբողջ կյանքում զզվել եմ առնետներից, ճիշտն ասած, վախեցել նույնիսկ։ Այդ զզվանքն ավելի մեծ էր մանուկ հասակում, բայց և ավելի ուշ, թեև հետագայում վիճակվեց հանդիպել ու կռվի բռնվել առավել վտանգավոր կենդանիների հետ, սրանցից և ոչ մեկն այնքան ահազդու չեղավ, որքան սովորական, ամենամուտ առնետը։ Վախն այստեղ միախառնվում է գարշանքին, և ոչ իզուր, քանի օր բազմաթիվ հավաստի դեպքեր գիտեմ, երբ առնետներն հարձակվել են մարդկանց՝ ոչ միայն մանուկների, այլև չափահաս տղամարդկանց, մանա-վանդ՝ վիրավորների ու տկարների վրա։ Մարդիկ զոհվել են առնետի կծածից, և այդ վանող, ամենակեր կենդանիները հետո խժռել են նրանց դիերը։
Երբ փոքր էի, բազմաթիվ առիթներ էի ունեցել նման պատմություններ լսելու, և բնական է, որ այդ պահին վերհիշեցի դրանք։ Այդ հուշերը զարհուրելու չափ ահաբեկեցին ինձ։ Իսկ սա տեսածներիս մեջ ամենախոշոր առնետն էր։ Այնքան մեծ էր, որ առաջին պահ դժվարությամբ հավատացի, թե իրոք առնետ է։ Շոշափել էի՝ կատվաձագի երկարություն ուներ։ Փոքր-ինչ հանդարտվելուց հետո, մատս փաթաթեցի վերնաշապիկիցս պատռած լաթով։ Հինգ րոպե անց մատիս ցավը անտանելի դարձավ` չէ՞ որ առնետի կծածը գրեթե նույնքան թունավոր է, որքան կարիճինը, և թեև շատ էլ մեծ չէր վերքը, գիտեի, որ սաստիկ ցավեր է պատճառելու։
Ավելորդ է ասել, որ քնի վերջին նշույլները տևականորեն չքացան։ Այսինքն` չքնեցի մինչև առավոտ, իսկ հետո րոպեն մեկ արթնանում էի մղձավանջային տեսիլներից։ Երազում տեսնում էի, իբր, չգիտես խեցգե-տին թե առնետ հափռում է կոկորդս․․․
Երկար ժամանակ պառկել ու ունկնդրում էի, թե արդյոք չի՞ վերադառնում գազանիկը, սակայն մինչև գիշերվա վերքը ոչինչ չմատնեց նրա ներկայությունը։
Երևի հիմնավորապես ճզմել էի առնետին, քանի որ վրա էի պրծել ամբողջ ուժով, և դա այնքան էր ահաբեկել նրան, որ կրկին հայտնվել չէր համարձակվում։ Մխիթարվեցի այս հույսով, այլապես երկար ժամանակ չէի քնելու։
Ինչ խոսք, հասկացա հիմա, թե ուր էր չքացել պաքսիմատի կեսը և ով էր հնոտու վերածել ոտնամաններս։ Առնետի թույլ տոհմակիցը` մուկը, ընդունակ չէր այդպես փչացնել դրանք։ Առնետն, ուրեմն, վաղուց արդեն վազվզում էր իմ շուրջը, իսկ ես չէի էլ նկատում։
Ժամեր շարունակ, երբ նախքան քուն մտնելս ունկնդրում էի, ուղեղս մի մտքով էր զբաղված․ ի՞նչ եմ անելու, եթե առնետը վերադառնա։ Ինչպե՞ս ոչնչացնեմ կամ, ծայրահեղ պարագային, ինչպե՞ս ազատվեմ անկոչ հյուրից։ Այդ պահին, պատրաստ էի կյանքիցս մի տարի տալ պողպատյա կամ, ընդհանրապես, առնետ բռնելու որևէ թակարդի դիմաց։ Բայց այդպիսի թակարդ ճարելն անկարելի էր, և սկսեցի հնարել տհաճ հյուրից ազատվելու մի ուրիշ միջոց։ Լիովին իրավունք ունեի հարևան համարելու առնետին, քանզի գիտեի, որ հեռու չէ նրա կացարանը և որ այդ նույն պահին քարշ է գալիս մոտերքում՝ դեմքիցս մի երեք ոտնաչափ հեռավորության վրա ամենայն հավանականությամբ՝ պաքսիմատների արկղի կամ բրենդիով լի տակառի տակ։
Երկար ժամանակ լարել էի ուղեղս, սակայն չգտա մի այնպիսի հնար, որ թույլ տար բռնել առնետին` վտանգի չենթարկելով ինձ։ Անշուշտ, եթե մոտենար, կարելի էր ձեռքերով բռնել, ինչպես արդեն արել էի։ Սակայն կատարածս փորձը կրկնելու ցանկություն չունեի։ Գիտեի, թե որ ճեղքից է գալիս ջրի և բրենդիի տակառների արանքից։
Ենթադրում էի, որ եթե վերադառնալու լինի, վերադառնալու է նույն ճանապարհով։ Իսկ եթե բոլոր անցքերը, բացի մեկից, խցկե՞մ մահուդի կտորտանքով, ապա ներս թողնեմ առնետին և իսկույն ևեթ կտրե՞մ նահանջի ուղին` փակելով նաև վերջի՞ն անցքը։ Այս կերպ` կընկնի ծուղակը։ Բայց ինքս էլ եմ անհեթեթ դրության մեջ լինելու։ Ես ևս գտնվելու եմ ծուղակի մեջ, և, միաժամանակ, թշնամին ոչնչացված չի լինելու, մինչև որ ձեռնամարտի բռնվելով` վերջը տամ։ Իհարկե, կարող եմ հաղթել առնետին և սատկեցնել այնուամենայնիվ, ուժեղը ես եմ և ի վիճակի եմ ձեռքերով խեղդամահ անել նրան, բայց նաև, անկասկած, կծոտվելու եմ շատ անգամներ, իսկ ինձ մեկն էլ էր հերիք, որ խույս տայի նման մենամարտիցս Ինչպե՞ս գլուխ հանեմ առանց թակարդի։ Լուսադեմ էր արդեն, երբ ծրագրերից ու ենթադրություններից հոգնած ընկա կիսանիրհի մեջ, այդպես էլ չգտնելով ինձ այդքան հոգսեր ու տագնապ պատճառած պիղծ արարածից ազատվելու միջոցը։
=== Գլուխ XXXVIII․ Ամեն բան` թակարդի փոխարեն ===
Մի քանի ժամ շարունակ ես կամ ննջում, կամ քնում էի ընդհատումներով, բայց հետո արթնացա և մտաբերելով խոշոր առնետին` այլևս չկարողացա քնել։ Եվ հետո` մատիս ցավն էլ էր հերիք արթնացնելու համար։ Ոչ միայն բթամատս, այլև ամբողջ ձեռքս էր ուռել և շատ էր ցավում։ Որևէ դարման չունեի` ստիպված էի համբերել։ Գիտեի, որ բորբոքումը շուտով կանցնի և վիճակս կլավանա։ Փոքր հոգսերը, սակայն, տեղի են տալիս մեծերի առջև։ Նույնը և ինձ հետ կատարվեց։ Վախը, թե կվերադառնա առնետը, անհամեմատ ավելի էր խռովում ինձ, քան վերքը։ Ողջ ուշադրությունս առնետն էր կլանել, և ես գրեթե մոռանում էի մատիս ցավը։
Դեռ լրիվ չսթափված` մտքերս կրկին դարձան այն հարցին, թե ինչպես որևէ կերպ բռնեմ ինձ տանջողին։ Համոզված էի, որ առնետը վերադառնալու է, քանի որ նրա ներկայությունը մատնող նոր հետքեր նկատեցի։ Եղանակը առաջվապես մեղմ էր, և պարզորոշ կերպով տարբերում էի պատահական հնչյուններ` դատարկ արկղի կափարիչի վրա մանրիկ թաթերի թփթփոց հիշեցնող ինչ-որ ձայներ։ Մեկ-երկու անգամ լսողությանս հասավ հատու, ծղրիդի ճռռոց հիշեցնող սուր մի հնչյուն, առնետի բնորոշ ծվծվոցն էր։ Չկա ավելի նողկալի բան, քան առնետի ծվծվոցը, իսկ այդ պահին դա կրկնակի նողկալի թվաց ինձ։ Մանկամիտ երկյուղներս ձեր ծիծաղն են շարժում, բայց ես անզոր էի ինքս ինձ տիրապետելու։ Չէի կարողանում հաղթահարել այն տհաճ նախազգացումը, թե առնետի հարևանությունը սպառնում է կյանքիս, և ինչպես համոզվելու եք հետո, նախազգացումս գրեթե ճիշտ դուրս եկավ։
Վախենում էի, թե առնետը վրաս կհարձակվի, երբ քնած լինեմ։ Քանի դեռ արթուն էի, սարսափելի չէր։ Կարող էր դարձյալ կծել, բայց դա մեծ փորձանք չէր մի կերպ կսատկեցնեի գոնե։ Իսկ եթե խորը քնա՞ծ լինեմ, և այդ զազրելի էակը ատամներով կառչի կոկորդիցս։ Ահա թե ինչն էր տանջում ինձ։ Հանգիստ չեմ քնելու, քանի դեռ առնետը ողջ է, ուստի անհրաժեշտ էր անհապաղ ոչնչացնել նրան։
Որքան էլ մտածեցի` ձեռքերով բռնելուց ու խեղդելուց բացի ուրիշ միջոց չգտա։ Առնետին այնպես պիտի բռնեի, որ մատներս սկզբիցևեթ օղակեին պարանոցը։ Այդ ժամանակ չէր կարող ատամները ձեռքս խրել, մնացածը հեշտ էր։ Բայց հիմնական դժվարությունն էլ հենց դա էր։ Առնե-տին բռնելու էի մթության մեջ, ենթադրաբար, և նա, իհարկե, օգտվելու էր իր դրության առավելությունից։ Ավելին` մատս մի այնպիսի վիճակի էր, որ հազիվ թե կարողանայի առնետին բռնած պահել,― վիրավոր էր աջ ձեռ-քիս մատը,― ուր մնաց` խեղդամահ անել։ Մտմտում էի, թե ինչպես մատներս զերծ պահեմ նրա ատամներից։ Եթե մի զույգ հաստ ձեռնոց ունենայի։ Սակայն ձեռնոց չկար, և այդ մասին չարժեր մտածել։ Ո՛չ, արժե`ր։ Ձեռնոցն երի մասին միտքը մի նոր դիտավորություն ծնեց փոխարինել դրանք որևէ այլ բանով։ Եվ այդ «այլ բանը» կարճ ոտնամաններս։ Ձեռքերս կմտցնեի ոտնամաններիս մեջ և, այս կերպ ապահովվելով առնետի սուր ատամներից, ներբանների միջև կճզմեի նրան, մինչև որ շունչը փչեր։ Հիանալի՜ միտք էր։ Անհապաղ ձեռնամուխ եղա իրագործելուն։ Կոշիկները պատրաստ պահած` դարանակալեցի այն ճեղքի մոտ, որտեղից մտնելու էր առնետը։ Ուշի-ուշով խցկեցի բոլոր մյուս ճեղքերը և հաստատ որոշեցի` առնետիններս թողնելուն պես, բաճկոնով փակել նաև այս վերջին ճեղքը։ Այսպիսով, առնետն ընկնելու էր ձեռքս։ Կմնար միայն «ձեռնոցներն» հագնել ու գործի անցնել։
Թվում էր՝ կամ առնետը գիտակցաբար փութաց ընդունել մար-տահրավերը, կամ ճակատագիրն ինքը երես դարձրեց նրանից։
Հազիվ էի տունս կարգի բերել «հյուրընկալության» համար, երբ թա-թերի թփթփոցն ու մեղմ ծվծվոցը հայտնեցին, որ առնետն անցել է ճեղքով և արդեն ներսում է։ Մինչ բաճկոնով խցկում էի ճեղքը, պարզ լսում էի, թե ինչպես է վազվզում շուրջս։ Մի երկու անգամ վազեց-անցավ ոտքերիս վրայից։ Սակայն ուշադրություն չէի դարձնում նրա շարժումներին, մինչև որ ավարտեցի նրա նահանջի ուղին կտրելու նախապատրաստությունը։ Ապա ձեռքերս մտցրեցի ոտնամանների մեջ և սկսեցի որոնել թշնամուս։
Այնքան լավ էի ուսումնասիրել խցիս ամեն մի ծակուծուկը և այնքան լավ գիտեի ամեն մի անկյուն, որ երկար փնտրելու հարկ չեղավ։ Վարվեցի այսպես․ բարձրացնում և իջեցնում էի կոշիկներս, ամեն անգամ տարբեր տեղ հարվածելով։ Եթե հաջողվեր բռնել առնետի մարմնի գեթ մի մասը, կարող էի այդպես բռնած պահել և ապա ճզմել զույգ ոտնամաններով։ Հարկ կլիներ միայն սեղմել ամբողջ ուժով։ Այս էր իմ մտադրությունը, սակայն, հակառակ ողջ հնարամտությանս, չկարողացա իրագործել։ Բանն այլ ընթացք ունեցավ։
Կոշիկներից մեկով իրոք բռնեցի առնետին, բայց փափուկ գործվածքը, որի վրա կատարվում էր այս ամենը, տեղի տվեց ճնշումին, փոս ընկավ, և առնետն անմիջապես խույս տվեց։ Հաջորդ ակնթարթին զգացի, որ մագլցում է ոտքս ի վեր և մտնում է տաբատիս փողքը։
Ահա սարսուռ մի դող անցավ մարմնովս մեկ, բայց արդեն տարված էի մենամարտով, և դեն նետելով կոշիկները, որ պետք չէին այլևս, որսացի առնետին հենց այն պահին, երբ արդեն ծնկիս էր հասել։ Պինդ բռնել էի, թեև դիմադրում էր հիրավի ապշեցուցիչ ուժով, և սարսափելի էր լսել նրա զիլ ծղրտոցը։
Ամբողջ ուժով ճզմում էի առնետին՝ մոռացած նույնիսկ բթամատիս ցավը։ Տաբատիս գործվածքը կծելուց պաշտպանում էր մատներս, բայց վերքերից չխուսափեցի, որովհետև զազրելի կենդանին կառչեց մարմ-նիցս, ատամները սեղմած պահելով այնքան ժամանակ, քանի դեռ ի վի-ճակի էր շարժվելու։ Միայն այն ժամանակ, երբ ինձ հաջողվեց բռնել առնետի կոկորդից և խեղդամահ անել, ատամներր բացվեցին, և ես հաս-կացա, որ սատկեցրել եմ թշնամուս։
Բաց թողի և տաբատիս միջից թոթափեցի առնետի անկենդան ու անշարժ մարմինը։ Ճեղքից հանելով բաճկոնս՝ սատկած առնետը նետե-ցի այնտեղ, որտեղից եկել էր։
Անհուն մի սփոփանք զգացի։ Հիմա, երբ արդեն վստահ էի, որ «պարոն առնետն» այլևս չի անհանգստացնելու ինձ, պառկեցի քնելու` անքուն գիշերվա պակասը լիուլի լրացնելու մտադրությամբ։
=== ԳԼՈՒԽ XXXIX․ Թշնամական ոհմակը ===
Պարզվեց, որ ապահովության զգացողությունս խաբուսիկ էր։ Քառորդ ժամ էլ չէի քնել երբ հանկարծ արթնացա ահաբեկ ինձ թվացել էր, թե ինչ-որ բան էր վազել-անցել կրծքիս վրայից։ Մի այլ առնետ։ Համենայնդեպս` նման մի` բան էր։
Մի քանի րոպե պառկեցի անշարժ և ուշադրությամբ ունկնդրեցի, բայց ոչինչ չէի լսում։ Մի՞թե երազում էի տեսել։ Ո՛չ։ Հենց այդ մասին էի մտածում, երբ դարձյալ լսեցի մանրիկ թաթերի թփթփոցը մահուդի վրա։
Եվ իրոք, այդ նույն պահին թաթեր զգացի սրունքիս վրա։
Ընդոստ վեր թռա և մեկնեցի ձեռքս։
Ահը դարձյալ պատեց ինձ․ հպվել էի մի վիթխարի առնետի, որն իսկույն ետ ցատկեց։ Լսեցի, թե ինչպես է ճողոպրում տակառների միջև ընկած ճեղքով։
Սա չէր կարող քիչ առաջ դեն նետած առնետը լինել։ Ո՜չ։ Կատուն ընդունակ է վերակենդանանալ, երբ արդեն սատկած ես համարում, բայց երբևէ չէի լսել, որ առնետներն օժտված լինեն նման արտասովոր կենսունակությամբ։ Վստահ էի, որ խեղդել եմ։ Երբ դեն էի նետում, անտարակույս սատկած էր։ Իհարկե, սա ուրիշ առնետ էր։
Սակայն, հակառակ այդ ենթադրության ողջ անհեթեթությանը, քնաթաթախ կարծում էի, թե սա նույն այն առնետն է և եկել է վրեժ լուծելու։ Բայց վերջնականապես սթափվելուց հետո վանեցի այդ միտքը։ Ո՛չ, սա այն առնետը չէր։ Ավելի շուտ, նրա ընկերուհին էր, և ինչպես նկատել էի հպվելիս առաջինին չափերով չէր զիջում։ Դե, իհարկե, սա էգն էր և փնտրում էր իր արուին, որին սպանել էի։ Բայց նա մտել էր այն նույն ճեղքով և, ուրեմն, նկատել էր սատկած առնետին։ Մտադի՞ր էր, արդյոք, լուծել իր կենակցի մահվան վրեժը։
Քունս դարձյալ փախավ։ Ինչպե՞ս կարող էի քնել, երբ տեղյակ էի, որ շուրջս պտտվում է նողկալի կենդանին։ Գուցե եկել էր վրաս հարձակվելու դիտավորությամբ։
Թեև խիստ հոգնած էի` չէի կարող քնել, քանի դեռ հաշվեհարդար չէի տեսել նորահայտ թշնամուս հետ։
Համոզված չէի, որ առնետը շուտով կվերադառնա։ Չէ՞ որ միայն դիպել էր, առանց վնաս պատկառելու։ Վերադառնալու էր, անշուշտ։
Համոզված, որ այդպես է, բաճկոնը ձեռքիս` ճեղքի մոտ դարձյալ նախկին դիրքս գրավեցի։ Ականջս հպելով ճեղքին` լարեցի ուշադրությունս։
Մի քանի րոպե անց` դրսից ամենայն պարզությամբ ականջիս հասան առնետի ծվծվոցն ու ինչ-որ անհասկանալի հնչյուններ։
Կարծեց ի, թե տախտակ է քսվում դատարկ արկղին, այդքան փոքր կենդանին հազիվ թե կարողանար այդպիսի աղմուկ բարձրացնել։ Աղմուկը շարունակվում էր, և մի պահ մտածեցի, թե առնետը մտել է իմ խուցը, թեև ձայներն, այնուամենայնիվ, դրսից էին գալիս։ Ուրեմն, կենդանին ներսում չէ դեռևս․․․
Դարձյալ ինձ թվաց, թե առնետն իմ կողքով անցավ, սակայն ծվծվոցը կրկին դրսից լսվեց։ Շարունակ ինձ թվում էր, թե խցում ես մենակ չեմ, այդուհանդերձ` վարանում էի փակել ճեղքը` վախենալով սխալվելուց։
Ի վերջո ինձնից աջ հնչեց սուր մի ծվծվոց` բացահայտորեն ներսում։ Ես անհապաղ բաճկոնով ամուր փակեցի ճեղքը։
Սկսեցի առնետին փնտրել՝ զգուշության համար նախապես ձեռքերս մտցնելով ոտնամանների մեջ։ Հանուն ապահովության` կիրառեցի նաև նախազգուշական մի այլ միջոց` տաբատիս զույգ փողքերը կապեցի կոճերիցս, որպեսզի առնետը չկրկներ իր նախորդի փորձը։
Կազմ ու պատրաստ՝ ձեռնամուխ եղա ինձ շրջապատող տարածությունը հետախուզելուն։
Առնետին հանդիպելու նվազագույն ցանկություն իսկ չունեի, բայց հաստատապես որոշել էի ազատվել գլխացավանքից ու գեթ մի պահիկ քնել անխռով։ Իսկ դա հնարավոր էր միայն այն դեպքում, երբ սրան էլ ընկերոջ պես սատկեցրած լինեի։
Եվ այսպես` կրկին գործի անցա։ Սակայն` ո՜վ սարսափ։ Պատկերացրեք իմ խելահեղ սոսկումը, երբ պարզեցի, որ իմ կացարանում մեկի փոխարեն այդ զազրելի արարածների մի ամբողջ ոհմակ էր։ Այստեղ ոչ թե մի առնետ կար, այլ գրեթե մի տասնյակ։ Նրանք վխտում էին ամենուր, և կոշիկս առանց մեկին դիպչելու չէր իջնում հատակին։ Սլքտում էին շուրջս, սուրում ոտքերիս վրայով՝ մոլեգին ծվծվոցներ արձակելով կարծես սպառնում էին ինձ։
Ճիշտն ասած, ահաբեկված էի գրեթե ուշաթափվելու աստիճան։ Այլևս նրանց սպանելու մասին չէի մտածում։ Չգիտեի նույնիսկ, թե ինչ եմ անում։ Հիշում եմ, որ բաճկոնս ճանկելու և ճեղքից դուրս քաշելու արիություն ունեցա։ Ինչքն կարող էի բարձր բղավելով սկսեցի դրանով հարվածել հատակին։ Ճիչերս ու տենդագին շարժումներս անհրաժեշտ արդյունքն ունեցան։
Լսում էի, թե առնետներն ինչպես էին նահանջում դեպի ճեղքը։ Եվ երբ մի պահ անց ձեռքերով շոշափեցի կացարանիս հատակը, ցնծությամբ համոզվեցի, որ խուցս դատարկ է և բոլոր առնետներն հեռացել են։
=== Գլուխ XL․ Նորվեգական առնետը ===
Եթե մի հատիկ առնետը կարող էր այդքան տառապանք պատճառել ինձ, ապա պատկերացրեք, թե ինչ մեծ բավականություն էր գիտակցել, որ այստեղ` հարևանությամբ, ամբողջ մի զորախումբ կա։ Հավանաբար, դրանք անհամեմատ շատ էին, քան այն քանակությունը, որին քիչ առաջ էի փախուստի մատնել, որովհետև անցքը բաճկոնով խցելիս դրսից ծվծվոց ու խլրտյուն էի լսել։ Կասկած չկար, մի քանի տասնյակ էին։ Իրազեկ էի, որ այդ վնասատուները վխտում են բազմաթիվ նավերի վրա` հուսալի ապաստան գտնելով նավամբարի հեծանների միջև եղած անհամար ճեղքերում։ Լսել էի նաև, որ նավառնետն ամենավայրագն է։ Սովից դրդված սրանք հաճախ հարձակվում են նույնիսկ կենդանի արարածների վրա՝ չվախենալով անգամ կատուներից ու շներից։ Նրանք մեծ վնասներ են հասցնում բեռներին և նավի վրա պատճառ են դառնում բազմաթիվ տհաճությունների, հատկապես եթե նախքան բարձվելն ու երթի մեկնելը նավը պատշաճ կերպով զննված, ծակուծուկերը խցանված ու մաքրված չէ։ Այս նավառնետներն հայտնի են «նորվեգական առնետներ» անունով, որովհետև գոյություն ունի ավանդություն, թե դրանք առաջին անգամ Անգլիա են հասել նորվեգական նավերի հետ։ Նորվեգիան է դրանց հայրենիքը, թե մի այլ երկիր, կարևոր չէ, քանի որ հիմա տարածվել են երկրագնդով մեկ։ Կարծում եմ, աշխարհում ամեն մի տեղ, ուր նավ է հանգրվանել, անպայման նաև նորվեգական առնետներ կան։ Եթե դրանք, իրոք, Նորվեգիայի ծնունդ են, ապա լավ են հարմարվել բոլոր կլիմաներին, քանի որ առանձնապես առատ են և բարգավաճում են Ամերիկայի արևադարձային գոտիներում։ Վեստ-Ինդիայի նավահանգստային քաղաքները և հարավային և հյուսիսային Ամերիկա մայրցամաքները լեփլեցուն են դրանցով։ Որոշ վայրերում այս առնետներն այնպիսի վնասներ են հասցնում, որ քաղաքային իշխանությունները դրանց ոչնչացնելու համար հատուկ` «առնետիս» մրցանակ են սահմանել։ Այսուհանդերձ, առնետները շարունակում են իրենց գոյությունը անհամար քանակություններով, և ամերիկյան փայտակերտ նավամատույցներն հիրավի «խաղաղ հանգրվաններ» են դրանց համար։
Առհասարակ` նորվեգական առնետները շատ խոշոր չեն։ Խոշորամարմինները դրանց մեջ բացառություն են կազմում։ Բանը ոչ թե չափերն են, այլ վայրագությունն ու վնասաբերությունը, նմանապես` նաև ահռելի բեղունությունը, որը և դրանց արտասովոր կերպով մեծաքանակ ու վտանգավոր է դարձնում։ Նկատված է, որ այն վայրերում, ուր հայտնվում են դրանք է մի քանի տարվա մեջ անհետանում են առնետների մյուս բոլոր տեսակները։ Ենթադրում են, որ նորվեգական առնետները ոչնչացնում են իրենց առավել թույլ ցեղակիցներին։ Սրանք վախ չունեն նաև աքիսներից։ Եթե վերջիներիս ուժով են զիջում, փոխարենը` գերազանցում են քանակությամբ․ տաք երկրներում նորվեգական առնետների գերազանցությունը իրենց թշնամիների նկատմամբ մեկը հարյուրին հարաբերությամբ է որոշվում։ Կատուներն անգամ սարսափում են սրանցից։ Շատ երկրներում կատուները խույս են տալիս նորվեգական առնետի հետ հանդիպումից` առավել մեղմաբարո մի զոհ նախընտրելով իբրև որս։ Նույնիսկ հաղթանդամ շները, բացառությամբ առնետորս ցեղատեսակի, դրանցից խուսափելը խոհեմություն են համարում։
Նորվեգական առնետները մի տարօրինակ առանձնահատկություն ունեն, երբ առավելությունն իրենց կողմն է, կարծես զգում են այդ բանը։ Երբ փոքրաթիվ են և իրենց ոչնչացման վտանգ է սպառնում` նրանց վարքը հլու է, բայց այն երկրներում, ուր հնարավորություն են ունեցել բազմանալու, անպատիժ մնալով` լրբանում են և չեն քաշվում մարդու ներկայությունից անգամ։ Արևադարձային երկրների նավահանգիստներում սրանք գրեթե չեն էլ թաքնվում, և լուսնկա գիշերներին առնետների ոհմակները կատարյալ անհոգությամբ սլքտում են ամենուր, նույնիսկ անցորդին ճամփա տալու համար մեկդի թեքվելու նեղություն չկրելով։ Լավագույն դեպքում` քիչ քաշվում են կողմ, որ ապա սուրան կրունկներիդ քսվելով։ Ահա թե ինչպիսին են նորվեգական առնետները։
Երբ «Ինկա» նավի վրա ծայր առան առնետների հետ ունեցած արկածներս, այս բաները չգիտեի։ Բայց և այն, ինչ լսել էի նավաստիներից, լիովին բավարար էր այդ վտանգավոր կենդանիների այդքան ստվար քանակության ներկայությամբ գլուխս կորցնելու համար։ Խուցից դուրս վռնդելով դրանց` ամենևին չէի հանգստացել։ Առնետներն հետզհետե ավելի ու ավելի են տանջվելու քաղցից և, ուրեմն, դառնալու են ավելի մոլեգին ու լկտի, մինչև որ հանդգնելու են հարձակվել վրաս։ Ըստ երևույթին, շատ էլ վախեցած չէին ինձնից։ Թեև գոռում-գոչյունով էի վռնդել, բայց ճանկռոտում ու ծվծվում էին մոտերքում մի տեղ։ Իսկ եթե հիմա՞ արդեն քաղցած են և մի նոր գրոհ են նյութում իմ դեմ։ Դատելով ըստ այն ամենի, ինչ լսել էի դրանց մասին, դա լիովին հավանական էր։
Թերևս ավելորդ է ասել, որ նման հնարավորություն պատկերացնելն իսկ տագնապ սերմանեց իմ մեջ։ Այն միտքը, թե սպանվելու ու հոշոտվելու եմ այդ քստմնելի արարածների կողմից, առավել ահազդու էր, քան այն մյուսը, երբ կարծում էի, թե խեղդվելու եմ։ Ճիշտն ասած` կնախընտրեի խեղդվել, քան մեռնել այս ձևով։ Երբ մի պահ պատկերացրի, որ ինձ այդօրինակ բախտ է վիճակվելու, արյունս սառեց երակներիս մեջ և մազերս կարծեք երերացին գլխիս վրա։
Չիմանալով անելիքս` մի քանի րոպե շարունակ նստած էի, ավելի ճիշտ՝ ծնկաչոք էի, քանի որ ծնկած էի այն պահից ի վեր, երբ բաճկոնս թափահարելով պաշտպանվում էի առնետներից։ Առայժմ կարծում էի, թե առնետները չեն հանդգնի հարձակվել, քանի դեռ ոտքի վրա եմ և կարող եմ պաշտպանվել։ Բայց ի՞նչ կլինի, երբ քնելու պառկեմ։ Անշուշտ, համարձակություն են առնելու, և երբ նրանց հաջողվի ատամները խրել մարմնիս մեջ, նմանվելու են վագրերի, որ արյուն ճաշակելուց հետո չեն հանգստանում, մինչև չոչնչացնեն իրենց զոհին։ Ո՛չ, չե՜մ քնելու։
Բայց չեմ կարող և շարունակ արթուն մնալ։ Ի վերջո քունը կհաղթի, և ի վիճակի չեմ լինի դիմադրել․ որքան տևական լինի պայքարս քնի դեմ, այնքան խորն եմ քնելու հետո։ Եվ, վերջապես, այնպիսի թմրություն է պատելու ինձ, որից գուցե և երբեք չարթնանամ։ Դա մի սոսկալի մղձավանջ է լինելու, որը զրկելու է ինձ շարժվելու ընդունակությունից և դարձնելու հեշտ ավար ինձ շրջապատող որկրամոլ հրեշների համար։
Առժամանակ այս երկյուղները տանջում էին ինձ, բայց շուտով մի միտք հղացա և քաջալերվեցի մասամբ։ Անհրաժեշտ էր բաճկոնով փակել այն ճեղքը, որից ներս էին մտնում առնետները։ Այս կերպ երկար ժամա-նակ ազատվելու էի դրանցից։
Դա դժվարությունն հաղթահարելու չափազանց պարզ եղանակ էր։ Ինչ խոսք, կարող էի այդ բանը կռահել և ավելի շուտ, բայց այն ժամանակ կարծում էի, թե առնետներն ընդամենը երկուսն են, և հույս ունեի ուրիշ կերպ հաշիվներս մաքրել դրանց հետ։ Սակայն վիճակն այլ էր հիմա։ Նավամբարի բոլոր առնետներին ոչնչացնելը չափազանց դժվարին խնդիր էր` պարզապես անկարելի։ Եվ դադարեցի այլևս մտածել այդ մասին։ Լավագույնը վերջին ծրագիրն էր․ փակել գլխավոր ճեղքը և այն բոլոր անցքերը, որտեղից առնետ կարող էր մուտք գործել, և այս եղանակով ապահովվել թշնամու ներխուժումից։
Մի րոպե անգամ չհապաղելով` բաճկոնով խցանեցի ճեղքը։ Զարմացած, թե ինչու նախապես մտքովս չէր անցել այդ բանը, պառկեցի` լիո-վին վստահ, որ արդեն կարող եմ անխռով և որքան կամենամ քնել։
=== ԳԼՈՒԽ XLI․ Երազ և իրականություն ===
Սարսափներն ու անքնությունն այնքան էին հոգնեցրել, որ անկողնին ընկնելու պես դեպի անուրջների աշխարհ սլացա։ Ավելի ճիշտ` ոչ թե աշխարհ, այլ ծով, քանի որ երազում ծով տեսա դարձյալ։ Եվ, առաջվապես, պառկած էի հատակին` շրջապատված ինձ կուլ տալու պատրաստ խեցգետնակերպ հրեշներով։
Հետզհետե այդ հրեշներն առնետների վերափոխվեցին։ Երազում տեսնում էի, իբր հսկայական քանակությամբ առնետներ են խմբվել շուրջս և սպառնում են ամեն կողմից։ Պաշտպանվելու բան չունեմ, բաճկոնից բացի, որը և թափահարում եմ ամբողջ ուժով։ Իսկ նրանք ավելի ու ավելի հանդուգն են դառնում, տեսնելով, թե ինչ չնչին վնաս է պատճառում իմ զենքը։ Վիթխարի, մյուսներից խոշոր մի առնետ գլխավորում է նրանց գրոհը։ Դա ոչ թե իսկական առնետ է այլ իմ սպանածի ուրվականը։
Ահավասիկ երազս․․․
Երկար ժամանակ մոտ չեմ թողնում թշնամուն։ Բայց, ահա ուժերս սպառվում են։ Եթե չհասնեն օգնության` առնետներն հաղթելու են։ Ես շուրջս եմ նայում, բարձրաձայն օգնության եմ կանչում, բայց ոչ ոք չի լսում ինձ։
Ի վերջո ոսոխներս նկատեցին, որ ուժերս սպառվելու վրա են։ Պարագլխի ազդանշանով նրանք միաժամանակ նետվեցին վրաս։ Հարձակվեցին դիմացից, ետևից, կողքերից, թեև շուրջս հարվածներ էի տեղում մի վերջին, հուսահատ ճիգով ամեն ինչ զո՜ւր էր։ Ես տասնյակներով ետ էի նետում նրանց, շպրտում էի իրար գլխի, բայց ընկածների փոխարեն նորերն էին գալիս։
Այլևս պայքարել չէի կարող։ Դիմադրությունը զուր էր։ Նրանք արդեն մագլցում էին ոտքերիս, կողքերիս ու թիկունքիս վրա։ Կախվել էին ինձանից, ինչպես մեղուների պարսն է ճյուղից կախվում։ Եվ երբ արդեն պատրաստվում էին հոշոտել ինձ, չդիմացա նրանց ծանրությանը և դանդաղ գետնին տապալվեցի։
Դա ինձ փրկեց հազիվ էի կպել հատակին առնետները պոկ եկան ու գլխապատառ ծլկեցին, կարծես ահաբեկված լինեին իրենց արածից։
Այսպիսի վախճանը հաճելի զարմանք պատճառեց ինձ։ Առաջին պահ չկարողացա կռահել պատճառը, բայց շուտով միտքս պարզվեց, և սաստիկ ուրախացա` համոզվելով, որ բոլոր այդ սարսափները երազի արդյունք են։
Սակայն այդ նույն պահին փոխվեց տրամադրությունս, և ուրախությունս անմիջապես չքացավ։ Ամեն ինչ չէ, որ երազ էր։ Առնետները բարձրացել էին ինձ վրա, և հիմա էլ դեռ խցիս մեջ էին։ Լսում էի, թե ինչպես են վխտում շուրջս։ Լսում էի նրանց նողկալի ծվվոցը։ Չէի հասցրել վեր կենալ, երբ դեմքիս վրայով մի առնետ վազեց։
Սա սարսափի նոր ակունք եղավ ինձ համար։ Ինչպես են ներս մտել։ Հենց միայն այս նոր ներխուժման խորհրդավորությունը ցնցեց ինձ։ Ինչպե՞ս են ներս սողոսկել։ Մի թե բաճկոնը ճեղքից հրել են դուրս։ Մեքենաբար շոշափեցի։ Ոչ, բաճկոնն իր տեղում էր` այնպես, ինչպես թողել էի։ Հանեցի բաճկոնը և դարձյալ գործի դրեցի՝ քշելու համար սոսկալի կրծողներին։ Կրկին բղավում ու բաճկոնով հարվածում էի հատակին, և կրկին հեռացան առնետները, բայց հիմա աննկարագրելի մի սարսափ էր պատել ինձ, որովհետև չէի կարողանում բացատրել, թե հակառակ բոլոր նախազգուշություններին ինչպե՞ս են մոտեցել ինձ։
Երկար ժամանակ նստել էի խորին վհատությամբ համակված, մինչև որ վերջապես կռահեցի բանի էությունը․ մտել էին ոչ թե բաճկոնով փակած ճեղքից, այլ մյուս՝ լաթ խցկածից։ Լաթը շատ էր փոքր, ատամներով դուրս էին քաշել։
Ահա՜ թե ինչպես են ներխուժել։ Բայց տագնապս դրանից չնվազեց։ Ընդհակառակը` աճեց։ Ինչո՞ւ են այդ արարածներն այդպես համառորեն կրկին ու կրկին իմ կացարանը նրանց ավելի գրավում, քան նավի մյուս մասերը։ Ի՞նչ են ուզում։ Կրծոտե՞լ, լափե՞լ ինձ։
Նրանց հարձակումը բացատրող ուրիշ պատճառ չգտա։
Վախը, թե առնետները կարող են ինձ հոշոտել, եռանդ ներարկեց մեջս։ Ժամացույցից տեղեկացա, որ քնել եմ ժամից ոչ ավելի, բայց չէի կարող կրկին քուն մտնել, մինչև որ չապահովեի անվտանգությունս։ Որոշեցի ամրոցս ավելի պաշտպանունակ դարձնել։
Բոլոր ճեղքերից ու անցքերից հանեցի լաթակտորները և վերստին կալնեցի բոլոր ծակուծուկերը։ Ստիպված եղա արկղից մեկ առ մեկ հանել բոլոր պաքսիմատները և ևս երեք փաթեթ մահուդ վերցրի իբրև խից։ Ապա պաքսիմատները տեղը դրեցի և փակեցի բոլոր անցքերը։
Բավականին չարչարվեցի արկղի մոտ, քանի որ դրա չորս բոլորը զանազան ճեղքեր էին։ Այս դժվարին խնդիրը լուծեցի մի մեծ փաթեթ մահուդի օգնությամբ դիք դրեցի` փակելով ողջ բաց տարածությունը։ Այս կողմում արդեն ամեն անցք փակ էր։ Փաթեթն այնքան կիպ էր դրած, որ ոչ մի կենդանի արարած չէր կարող շրջանցել։ Այդ ամրության միակ թերությունն այն էր, որ պաքսիմատները դժվար հասանելի դարձան, քանի որ գործվածքը փակել էր արկղի անցքը։ Բայց այդ մասին նախապես մտածել էի և մեկ-երկու շաբաթվա պաշար էի տեղափոխել խուց։ Երբ դա ուտեի, կտեղաշարժեի փաթեթը և նախքան առնետները կհասցնեին մոտենալ ճեղքին՝ կվերցնեի ևս մեկ շաբաթվա պաշար։
Այս նախապատրաստությունները խլեցին լրիվ երկու ժամ։ Գործում էի մեծ խնամքով՝ ջանալով ամրոցիս պատերն հնարավորին չափ ամուր դարձնել։ Սա խաղ չէր, այլ կենաց խնդիր։
Ամենայն բծախնդրությամբ կատարելով ամբողջ գործը՝ պառկեցի քնելու։
Այժմ վստահ էի, որ ինչպես հարկն է կքնեմ։
=== Գլուխ XLII․ Խոր քուն ===
Չէի սխալվել՝ տասներկու ժամ անընդմեջ քնեցի։ Թեև ոչ առանց մղձավանջի․ դարձյալ երազում տեսնում էի ահռելի ճակատամարտեր խեցգետինների ու առնետների հետ։ Քունը, թեև տևական էր, չթարմացրեց ինձ, կարծես հիրավի մարտնչել էի իմ սոսկալի ոսոխների դեմ։ Բայց հաճելի էր արթնանալուց հետո համոզվել, որ անկոչ հյուրերս չեն վերադարձել, և ամրություններս անառիկ են։ Շոշափեցի և ամեն ինչ նախկին տեղում գտա։
Մի քանի օր ապրեցի համեմատաբար անխռով։ Առնետներից չէի վախենում, թեև գիտեի, որ հեռու չեն։ Մեղմ եղանակին,― իսկ եղանակը երկար ժամանակ անփոփոխ էր,― դրսից ականջիս էր հասնում կենդանիների խլրտուքը, լսում էի, թե ինչպես են այնտեղ ինչ-որ բանով զբաղված, վազվզում էին բեռներով լի արկղերի արանքում, երբեմն սահմռկեցուցիչ վայնասուն էին բարձրացնում ասես կռվում էին իրար հետ։ Բայց այդ ձայ-ներն այլևս չէին ահաբեկում ինձ, որովհետև վստահ էի, որ այստեղ մտնել չեն կարող։ Եթե հարկ էր լինում ժամանակավորապես տեղաշարժել մահուդի փաթեթներից մեկը, շտապ տեղն էի դնում, նախքան գեթ մի առնետ կհասցներ նկատել, թե անցքը բաց է։
Բանտարկությունս տաժանելի անհարմարություններ էր ծնում։ Բացառիկ տոթ եղանակ էր։ Աննշան զեփյուռ իսկ չէր հասնում ինձ, և կացարանս չէր օդափոխվում։ Կարծես վառարանի մեջ լինեի։ Շատ հնարավոր է, որ հատում էինք հասարակածը կամ, համենայնդեպս, գտնվում էինք արևադարձային լայնություններում․ ահավասիկ մթնոլորտի հանդարտության պատճառը, քանի որ այդ լայնություններում փոթորիկները շատ ավելի հազվադեպ են, քան այսպես կոչված բարեխառն գոտիներում։ Միայն մի անգամ փոթորկի մեջ ընկանք, որը տևեց ամբողջ մի օր ու մի գիշեր։ Ինչպես միշտ սաստիկ ճոճումներ սկսվեցին։ Նավն այնպես էր տարուբերվում, կարծես ուր որ է հատակն ի վեր շրջվելու էր։
Այս անգամ չհիվանդացա ծովախտով, բայց կառչելու տեղ չկար և թավալվում էի հատակին՝ մերթ ճակատս տակառին խփելով, մերթ ընկնելով կողքի, մինչև որ մարմինս այնքան խոշտանգվեց, որ կարծես գանակոծված լինեի։ Նավի տատանումները թեթևակի տեղաշարժում էին տակառներն ու արկղերը, և դրանից մահուդե խցանները թուլանում էին ու դուրս ընկնում։
Դեռևս վախենալով առնետների ասպատակությունից՝ շարունակ փակում էի ճեղքերը։
Այդ զբաղմունքն, այնուամենայնիվ, ավելի հաճելի էր, քան անգործությունը։ Դա նպաստում էր ժամանակն աննկատ անցնելուն, և ծովի երկօրյա խռովքն ու փոթորիկը ավելի կարճ թվացին, քան սովորական երկու օրը։ Բանտարկությանս դառնագույն պահերն այն ժամերն էին, երբ անձնատուր էի լինում մենությանն ու խոհերիս։ Ժամեր շարունակ անշարժ պառկում էի նույն դիրքով, երբեմն էլ` գլխիս մեջ առանց մի հատիկ միտք անգամ ունենալու։
Եվ պառկած խավարի, մենության ու տաղտուկի մեջ՝ վախենում էի կորցնել բանականությունս։
Այսպես անցավ ավելի քան երկու շաբաթ դա գիտեի փայտի վրա արված խազերից։ Այդ շաբաթները ամիսներ, անգամ տարիներ էին թվում, այնքան որ դանդաղ էր սահում ժամանակը։ Փոթորիկների միջև ընկած դադարներին շուրջս միապաղաղ Հանդարտություն էր տիրում, չկատարվեց ոչ մի նշանակալից կամ հիշարժան բան, ոչ մի անգամ չխախտեցի իմ սահմանած оրապահիկը։ Թեև հաճախ այնքան էի քաղցած լինում, որ կարող էի միանգամից ուտել մի շաբաթվա պաշար, այդուհանդերձ, չէի խախտում սահմանված չափը։ Հաճախ դա մեծ ճիգեր էր պահանջում։ Արտի մորմոքով հաջորդ անգամվա համար մի կողմ էի դնում պաքսիմատի կեսը, և այդ կեսը կարծես չէր պոկվում մատներիցս, երբ դնում էի դարակին։ Բայց, ընդհանրապես, կարող էի ինքս ինձ շնորհա-վորել, բացառությամբ այն օրվա, երբ չորս պաքսիմատ մեկից կերա, չէի խախտել կարգը, և արիաբար զսպել էի գրգռված ախորժակս։
Ծարավից ամենևին չէի տանջվում։ Ջրի հետ կապված որևէ դժվարություն չկար։ Սահմանված քանակը բավականացնում էր, նույնիսկ մի բան էլ ավելի։ Երբեմն հասանելիքից քիչ էի խմում, և միշտ էլ կարող էի խմել որքան կամենամ։
Շուտով պաքսիմատների պաշարը, որ առանձնացրել էի, սկսեց սպառվել։ Դա ինձ ուրախացրեց։ Ուրեմն՝ օրերն անցնում էին․ երկու շաբաթ էր գլորվել այն պահից ի վեր, երբ համրել էի պաքսիմատները և որոշել տվյալ ժամանակահատվածին անհրաժեշտ քանակությունը։ Ուրեմն հասել էր «մառան իջնելու» և այնտեղից նոր պաշար վերցնելու ժամանակը։
Եվ այդ պահին տարօրինակ մի երկյուղ ունեցա։ Այդ վախը ծնվեց ան-սպասելիորեն կարծես հանկարծ մի նետ խրվեց սիրտս։ Դա մեծ դժբախտության նախազգացում էր, ավելի ճիշտ` ոչ թե նախազգացում, այլ վախ․ վախ, որ վերջին րոպեին եմ գլխի ընկել։ Շարունակ աղմուկ էի լսում դրսից, և դա հարևաններիս` առնետներին էի վերագրում։ Աղմուկն հա-ճախ էի լսում, գրեթե միշտ, և վարժվել էի դրան, սակայն հիմա այդ ձայնն ահաբեկեց ինձ։ Ձայնը գալիս էր պաքսիմատների արկղի կողմից։
Դողդոջուն ձեռքերով տեղից շարժեցի փաթեթը և ձեռքս մտցրի արկղի մեջ։ Ողորմա՜ծ աստված։ Արկղը դատա՜րկ էր։
Ոչ, դատարկ չէր։ Ավելի խորը տանելով ձեռքս, շոշափեցի ինչ-որ փափուկ, լպրծուն բան․․․ առնե՛տ։ Ձեռքիս հպումը զգալուն պես, կենդանին մի կողմ ցատկեց, և նույնքան արագ ձեռքս ետ քաշեցի և ես։ Մեքենաբար սկսեցի կրկին պրպտել արկղի ներսը և դեմ առա մի ուրիշ առնետի, ապա ևս մեկին, մի ուրիշի․․․ Թվում էր, թե արկղի կեսը դրանցով է լցված` կողք կողքի դարսած են։ Առնետներն այս ու այն կողմ փախան, մի քանիսը, անցքից դուրս թռչելով, նույնիսկ ցատկեցին կրծքիս, մյուսները նետվում էին դեպի արկղի պատերը` խլացուցիչ ծղրտոցներ արձակելով։
Շուտով վռնդեցի դրանց։ Բայց, ավա՜ղ, երբ առնետներն անհետա-ցան, և ես սկսեցի քննել պաշարներս, հուսահատությամբ պարզեցի, որ գրեթե բոլոր պաքսիմատները չքացել են։ Արկղի մեջ ոչինչ չէր մնացել, բացի հատակին եղած փշրանքների կույտից։ Երբ ես խրտնեցրի նրանց, հենց այդ մնացուկներն էին ուտում։
Սա մի զարհուրելի աղետ էր։ Ես այնքան էի վհատվել այս հայտնությունից, որ երկար ժամանակ ուշքի չէի գալիս։
Հեշտ էր պատկերացնել, թե ինչ էր լինելու հետագայում։ Պարենս չքացել էր, սովահարության էի դատապարտված։ Այո, անտարակույս, սովամահությունն անխուսափելի էր։ Նողկալի ելուզակների թողած խղ-ճուկ փշրանքներով,― մի ժամ անց դա էլ էին խժռելու, եթե չփախցնեի,― անկարելի էր շաբաթից ավելի դիմանալ։ Եվ այնժամ… Այնժամ ի՞նչ։ Քա՜ղց, սովամահությո՜ւն։
Ելք չկար։ Կարծիքս այդ էր։ Մի՞թե որևէ այլ բան կարող էի հուսալ։
Կատարելապես ոչնչացված էի զգում ինձ` այն աստիճան, որ ոչ մի միջոց չձեռնարկեցի արկղը առնետների հետագա ասպատակություններից պաշտպանելու համար։ Վստահ էի, որ միևնույն է ընկրկելու եմ այդ դժբախտության առջև․ մեռնելու եմ քաղցից։ Անիմաստ էր ընդդիմանալ ճակատագրին։ Լավ է հենց հիմա մեռնեմ, քան մի շաբաթ հետո։ Ապրել ևս մի քանի օր, երբ գիտես, որ քեզ մահ է սպառնում սոսկալի է, տաժանելի։ Եվ վերադարձան ինքնասպան լինելու նախկին խոհերս։
Բայց մի պահ միայն։ Մտաբերեցի, որ մի անգամ էլ եմ կանգնած եղել ինքնասպանության շեմին, բայց հրաշքով փրկել եմ։ Կրկին հույսի շողը լուսավորեց ապագան։ Ճիշտ է, այդ հույսը որևէ բանի վրա չէր խարսխ-ված, բայց դա էլ էր հերիք, որ նոր եռանդ ներշնչեր ինձ ու փրկեր կատարյալ վհատությունից։ Ի դեպ, առնետների ներկայությունը նույնպես գործի մղեց ինձ։ Նրանք այստեղ էին, կողքիս, և սպառնում էին կրկին արկղի մեջ մտնել ու ոչնչացնել պարենիս վերջին փշուրները։ Այժմ կարող էի ազատվել դրանցից, եթե միայն մեծ եռանդով գործեի։
Առնետներն արկղ էին մտել ոչ այն անցքից, որտեղից ինքս էի մտնում․ անցքը ծածկված էր մահուդի փաթեթով, այդտեղից անցնել չէին կարող։ Մտել էին դիմացից, մահուդի արկղի միջով։ Իսկ դա կարողացել էին անել, որովհետև ինքս էի հանել այդ արկղի կողափայտերից մեկը։ Դա վերջերս էր կատարվել․ չէ՞ որ ստիպված են եղել կրծել արկղի հետնապատը՝ մի բան, որն, ինչ խոսք, բավականին ժամանակ էր խլել։ Այլապես` վաղուց արդեն մտած կլինեին և ոչ մի փշուր չէի թողնի։ Անկասկած, նախորդ անգամները պաքսիմատների հենց այդ արկղի համար էին իմ խուց գալիս․ ամենակարճ ճանապարհն այստեղով էր անցնում։
Շատ էի ցավում, որ ժամանակին չեմ հոգացել մառանիս ապահովությունը։ Ճիշտն ասած, մտածել էի այդ մասին, բայց մտքովս չէր անցել, թե առնետները կարող են մտնել ետևի կողմից, իսկ դիմացից արկղն ամուր փակված էր մահուդի փաթեթով։
Ավա՜ղ։ Հիմա արդեն ուշ էր, ախուվախը` զուր։ Եվ, ենթարկվելով բնազդին, որն ստիպում է մեզ մինչև վերջին հնարավորություն կենաց պայքար մղել, ես պաքսիմատների մնացորդը արկղից տեղափոխեցի իմ կացարանում գտնվող դարակի վրա։ Ապա, կրկին նորոգելով ամրություններս, պառկեցի և սկսեցի խորհել վիճակիս մասին։ Դրությունս, ավելի քան երբեք, մռայլ էր ներկայանում ինձ։
=== Գլուխ XLIII․ Պաքսիմատների մի ուրիշ արկղ եմ որոնում ===
Երկար ժամանակ մտմտում էի անելիքս, և ոչ մի մխիթարական բան չէի գտնում։ Այնքան էի ընկճված, որ նույնիսկ չէի փորձում հաշվել, թե քանի պաքսիմատ, ավելի ճիշտ՝ որքան փշրանք է մնացել։ Ըստ այդ փոքրիկ կույտի մեծության մոտավորապես որոշեցի, որ կարող եմ նվազագույն օրապահիկով գոյությունս պահպանել գրեթե տասը օր, ոչ ավելի Ուրեմն` տասը օրվա կյանք ունեի, լավագույն դեպքում երկու շաբաթվա, իսկ երկու շաբաթ անց մեռնելու էի, ընդ որում արդեն գիտեի, որ դա դանդաղ ու տանջալից մահ է լինելու։ Ծանոթ էի արդեն քաղցի տվայտանքներին, և սոսկում էի դրանք վերապրելու մտքից։ Բայց այդ վիճակից խուսափելու ոչ մի հույս չկար։ Համենայն դեպս, այդ պահին ես ինձ դատապարտված էի համարում։
Հայտնությունս այնպես էր ցնցեք ինձ, որ երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Ես վհատվել էի, փոքրոգությունն էր տիրել ինձ, ուղեղս կարծես կաթվածահար էր եղել։ Եվ երբ մտածելու փորձ էի անում, մտքերս դեգերում և կրկին ու կրկին պտտվում էին մի ահավոր վիճակի շուրջ։
Հետո սթափվեցի և վերագտա հանկարծահաս հանգամանքները քննելու ունակությունը։ Նոր հույս ծնվեց, թեև այնքան անորոշ ու անհիմն, որ արժեր այն «հույսի տեսիլք» անվանել։ Հղացա չափազանց պարզ մի միտք, եթե գտել էի պաքսիմատների մի արկղ, ինչո՞ւ չգտնեի երկրորդը։ Եթե առաջինի կողքին չկա, գուցե մոտակայքում լինի։ Արդեն ասել եմ, որ նավը բարձելիս բեռները խառնիխուռն են դասավորում, ոչ թե ըստ ապրանքի տեսակի, այլ ըստ փաթեթավորման ծավալի ու ձևի, որպեսզի համապատասխանեն միմյանց և նավամբարի ձևին։ Ինքս արդեն համոզվել էի դրանում, քանի որ շուրջս դասավորված էին ամենատարբեր ապրանքներ, պաքսիմատ, կտորեղեն, բրենդի և ջրի տակառ։ Թեև պաքսիմատների արկղին անմիջապես մոտ համանման արկղ չկար, բայց կարող էր մոտերքում լինել։ Թերևս` մահուդի արկղի ետևը կամ այլ` ինձ մատչելի մի տեղ։
Վերագտա կորովս և սկսեցի խորհրդածել, թե ինչպես գտնեմ պաքսիմատների մի երկրորդ արկղ։
Ծրագիրն իսկույն մշակվեց։ Մի ձև կար` գործի էի դնելու դանակը։ Մտքովս անցավ ճանապարհ հարթել դեպի պաքսիմատներ տանող ուղին պատնեշող տակառների, արկղերի ու հակերի միջով։ Եվ որքան ավելի շատ էի մտածում այդ մասին, այնքան իրագործելի էր թվում այդ միտքը։ Այն, ինչ մեզ դժվարին կամ անիրագործելի է թվում սովորական հանգամանքներում, դառնում է դյուրին, երբ մահացու վտանգ է սպառնում մեզ և երբ գիտեք, որ այդ ճանապարհով կարող ենք փրկել մեր կյանքը։ Ամենածանր զրկանքներն ու մեծագույն դժվարությունները չնչին արգելքների են վերածվում, եթե կենաց և մահու խնդիր կա մեջտեղը։
Ստիպված էի հենց այս տեսանկյունից նայել կատարելիք սխրանքիս և ժամանակն ու տքնությունը չէին մտահոգում ինձ` միայն թե հնարավորություն ընձեռեին փրկվելու սարսափելի սովամահությունից։
Ուրեմն, որոշել էի դանակի օգնությամբ ճամփա հարթել ապրանքի կույտերի միջով` մթերք պարունակող մի արկղ գտնելու հույսով։ Եթե հաջողություն է ակնկալում ինձ` ապրելու եմ, եթե ոչ` կմեռնեմ։ Ինձ գործի էր մղում նաև մի ուրիշ միտք, ավելի լավ է կյանքի մնացորդն հուսալով ապրել, քան մատնվել հուսալքության և ձեռքերը ծալած նստել։ Երկու շաբաթ շարունակ մահվան սպասելը հազարապատիկ վատ է, քան բուն մահը։
Ավելի լավ է շարունակել պայքարը, նոր ջանքերի շնորհիվ արծարծելով հույսը։ Աշխատանքն ինքնին կրճատելու է ժամանակը և շեղելու է ինձ անուրախ ճակատագրիս վերաբերող մռայլ խոհերից։
Այսպես էի մտածում, և եռանդի մի նոր հորձանք փոխարինելու եկավ ուժերիս նախկին անկումին։
Ես կանգնած էի ծնկաչոք, դանակը ձեռքս բռնած, վճռականությամբ լի և ամեն բանի պատրաստ։ Որքան էի գնահատում այդ պահին պողպատի այդ կտորի տերը լինելու բախտավորությունը։ Ես դա չէի փոխանակի անգամ զուտ ոսկով լեցուն մի ամբողջ նավի հետ։
Նախ ծակելու և անցնելու էի մահուդեղենի արկղը և հետազոտելու էի, թե ինչ կար դրանից այն կողմ։ Պաքսիմատների արկղն հիմա դատարկ էր, և միջով անցա առանց որևէ դժվարության։ Հիշո՞ւմ եք, նույն բանն արել էի և առաջ, երբ պատահաբար դեմ էի առել մահուդին։ Ուստի` ծանոթ ճանապարհ էր։ Բայց որպեսզի անցնեի մահուդի արկղի միջով, անհրաժեշտ էր այնտեղից մի քանի փաթեթ դուրս նետել և ճամփա բանալ դեպի հաջորդ արկղը։ Հետևաբար, նախապես դանակը պետք չէր գալու։ Դրեցի մի կողմ, այնպիսի մի տեղ, որ ձեռքս հեշտությամբ հասներ, գլուխս ներս կոխեցի և սողոսկեցի դատարկ արկղի մեջ։ Հաջորդ րոպեին արդեն քաշում էի ու դուրս հանում մահուդի հոծ փաթեթները` դրանք տեղաշարժելու համար լարելով ողջ ուժերս ու եռանդս։
=== Գլուխ XLIV․ Պաշտպանում եմ փշրանքները ===
Գործը անհամեմատ ավելի ժամանակ ու չարչարանք խլեց ինձնից, քան դուք կկարծեք։ Բանն այն էր, որ գործվածքն այնպես էին ծրարել, որ տեղ շահեն, և փաթեթներն այնքան սեղմ էին դասավորված, կարծես շոգեմամլիչի տակից դուրս եկած լինեին։ Իմ բացած անցքի դեմ գտնվող փաթեթները դժվար չէր դուրս քաշել, բայց մյուսները շատ չարչարեցին։ Դրանք տեղից շարժելու համար ստիպված եղա գործի դնել ողջ ուժերս։ Երբ առաջիններն հանված էին արդեն, գործը հեշտացավ։ Պարզվեց, որ որոշ փաթեթներ ավելի մեծ են, քան մյուսները․ դա ավելի կոշտ մահուդ էր։ Այնքան խոշոր փաթեթներ էին, որ չէին անցնում մահուդեղենի ու պաքսիմատների արկղերի վրա բացած անցքերի միջով։ Ինչ անեի դրանց հետ։ Լայնացնեի՞ անցքերը․ շատ մեծ ջանքեր էի գործադրելու, ուրեմն։ Երկու արկղերն էլ այնպես էին դրված, որ անհնարին էր մի տախտակ անդամ պոկել։ Կարելի էր դանակով լայնացնել անցքը, բայց դա դժվար գործ էր։
Այդ պահին մի ծրագիր հղացա, որն ինձ գերազանց թվաց, թեև հետագայում պարզվեց, որ սխալվել եմ։ Կտրեցի փաթեթակապերը և սկսեցի փաթեթներն աստիճանաբար քանդել։ Մահուդը անցքից դուրս էի քաշում, մինչև որ փաթեթը դառնում էր անցքից դուրս գալու համար բավականաչափ բարակ։ Այս եղանակով դատարկեցի ամբողջ արկղը, թեև գործը մի քանի ժամ տևեց։
Աշխատանքս ընդհատեց չափազանց կարևոր մի հանգամանք, երբ արկղից հանած առաջին փաթեթը ձեռքիս վերադարձա հին տեղս, սար-սափահար պարզեցի, որ իմ կացարանը զբաղեցրել են երկու տասնյակ ուրիշ կենվորներ․ դարձյալ առնետներն էին։
Մահուդի թոփը վայր ընկավ ձեռքիցս։ Նետվեցի առնետների վրա և հալածեցի դրանց։ Անմիջապես կռահեցի, որ իմ խղճուկ մթերապահես-տի պաշարների մի մասը խժռված է կամ հափշտակված։ Սակայն կորուստը մեծ չէր։ Բարեբախտաբար, բացակայությունս երկար չէր տևել։ Եթե ես քսան րոպե հապաղեի, այդ ավազակները տանելու էին եղածը` ինձ ոչ մի փշուր չթողնելով։
Հետևանքները կարող էին ինձ համար ճակատագրական լինել։ Կշտամբելով սեփական անհոգությունս՝ որոշեցի հետագայում ավելի զգույշ լինել։
Մահուդի մի լայն շերտ փռեցի, վրան լցրի փշրանքները, ծրարեցի և որքան հնարավոր է ամուր կապեցի նույն մահուդի մի երիզով։ Կարծում էի, թե արդեն ամեն ինչ ապահով է։ Կապոցը մի անկյուն դնելուց հետո կրկին գործի անցա։
Մերթ ձեռնունայն, մերթ մահուդով ծանրաբեռնված` ծնկաչոք սողում էի և նման էի իր կածանով ետուառաջ անող և ձմեռվա պաշար տեսնող մրջյունի։ Մի քանի ժամ շարունակ թե՛ ջանասիրությամբ, թե՛ ձեռներեցությամբ չէի զիջում մրջյուններին։ Եղանակն առաջվա պես հանդարտ էր սակայն տոթը սաստկացել էր, և քրտինքը կարկտի պես թափվում էր վրայիցս։ Ստիպված եղա մի կտոր մահուդ պոկել, որ սրբեմ ճակատս ու դեմքս։ Երբեմն թվում էր, թե շնչահեղձ եմ լինելու հոդից։ Բայց, չնայած դրան, առանց հանգիստ առնելու տքնում էի ու տքնում։ Հանգստանալ մտքովս անգամ չէր անցնում։
Առնետները շարունակ հիշեցնում էին իրենց ներկայությունը։ Նրանք վխտում էին շուրջս` արկղերի ու տակառների արանքներում, որտեղ իրենց ճամփաներն ու արահետներն ունեին։ Հանդիպում էի նրանց նաև իմ բացած թունելի մեջ։ Նրանք մերթ հատում էին իմ ճանապարհը, մերթ դեմս էին դուրս գալիս, մերթ դեսուդեն էին նետվում իմ ետևում և սուրում էին ոտքերիս վրայից։ Որքան էլ զարմանալի է, հիմա առնետներից ավելի քիչ էի վախենում, քան առաջ։ Բացատրությունն այս էր հասկացա, որ ոչ թե ես էի առնետներին հրապուրողը, այլ պաքսիմատների արկղը։ Առաջ կարծում էի, թե ուզում են ինձ վրա հարձակվել, բայց հիմա, թվում էր կռահել էի նրանց դիտավորությունը, և հարձակումից առանձնապես չէի վախենում։ Քանի դեռ արթուն եմ, սարսափելի չեն։ Սակայն երբեք քնելու չէի պառկում, առանց հարձակման դեմ նախազգուշական միջոցներ ձեռք առնելու, և մտադիր էի առաջիկայում ևս նույն կերպ վարվել։
Կար նաև առնետների հանդեպ երկյուղս մեղմող մի այլ հանգամանք։ Վիճակս այնքան էր վատացել, որ անհրաժեշտ էր գործել, և բոլոր փոքր վտանգները խամրում էին գլխավորի` սովամահության վտանգի առջև։
Վերջապես, դատարկելով գործվածքեղենի արկղը, ես ինձ արտոնեցի փոքր-ինչ հանգիստ առնել և կազդուրվել մի ափ փշրանքով ու մի թաս ջրով։ Երբ զբաղված էի արկղը դատարկելով, գործը չէի ընդհատում նույնիսկ ջուր խմելու համար և հիմա պատրաստ էի խմել կես գալոն։ Վստահ էի, որ ջուրը բավարարելու է երկար ժամանակ, ուստի խմեցի ուզածիս չափ։ Հավանաբար, երբ պոկ եկա տակառից, նրա մեջ եղած ջրի մակարդակը խիստ նվազել էր։ Թանկագին հեղուկը մեղրից էլ անուշ էր թվում, կրկին ինձ առույգ ու կորովի զգացի։
Ապա ուղղվեցի մթերապաշարիս կողմ, բայց սարսափի մի ճիչ պոկվեց շուրթերիցս, երբ շոշափեցի ծրարը։
Դարձյա՜լ առնետները։ Այո, ի զարմանս իմ, պարզեցի, որ անխոնջ ավարառուները կրկին այցի են եկել, մահուդի վրա կրծել են մի ծակ և կրկին ոչնչացրել իմ աղքատիկ պաշարի մի մասը։ Անհետացել էր մոտ մի ֆունտ փշրանք, և այս ամենը կատարվել էր վերջերս, որովհետև մի քանի րոպե առաջ պատահաբար տեղաշարժել էի կապոցը, և այն անվնաս էր։
Այս նորահայտ դժբախտությունը թե անձկություն, թե նոր տառապանքներ պատճառեց։ Անհնար էր մի րոպե անգամ հեռանալ պաքսիմատներից, առանց մինչև վերջին փշուր վտանգելու եղածը։
Արդեն կիսով չափ զրկվել էի արկղից հանած պաշարից։ Հույս ունեի, թե տասը-տասներկու օր բավարարվելու եմ դրանով` ներառյալ նաև մանրիկ փշուրները, որ հոգացողաբար հավաքել էի տախտակների վրայից։ Բայց հիմա, ուշադրությամբ քննելով մնացորդը, տեսա, որ հազիվ մի շաբաթ է հերիքելու։
Այս հայտնությունը կրկնապատկեց վիճակիս անհուսությունը։ Չհուսալքվեցի սակայն։ Որոշեցի շարունակել գործը, իբր ոչ մի ձախորդություն էլ չի պատահել։ Պաշարիս նվազումը սոսկ ամրապնդեց եռանդս ու հաստատակամությունս։
Փշրանքները պահպանելու մի ելք կար միայն, ստիպված էի հետս վերցնել կապոցը և շարունակ պահել մոտս։ Իհարկե, կարելի էր փշրանքները փաթաթել մի քանի տակ մահուդի մեջ, սակայն համոզված էի, որ այդ ձրիակերները կրծելով անցք կբանան մինչև իսկ երկաթյա արկղի վրա։
Ապահովության համար փակեցի առնետների կրծոտած անցքը և հետս առնելով փշրանքների կապոցը, դարձյալ արկղի մեջ մտա։ Պատրաստ էի պաշտպանել ունեցվածքս՝ ով էլ լիներ ոտնձգություն անողը։ Կապոցը դրեցի ծնկներիս արանքը, դանակն առա և ձեռնամուխ եղա մահուդեղենի արկղի եղա հետնապատին մի անցք բանալուն։
=== Գլուխ XLV․ Նորից են կծում ===
Ջանալով հնարավորին չափ քիչ գործի դնել դանակը, նախապես փորձեցի տախտակները ձեռքով պոկել։ Համոզվելով, որ դրանք տեղից շարժել չեմ կարող, պառկեց ի թիկունքս ի վար և փորձեցի ոտքերով ջարդել։ Մինչև իսկ հագա ոտնամաններս հուսալով, թե տեղահան եմ անելու տախտակները։ Բայց ոտքերով դոփդփելս ապարդյուն անցավ։ Տախտակներն ամուր էին մեխած, և ինչպես համոզվեցի հետո, արկղը գոտևորված էր երկաթյա ամրակապերով, սրանք կդիմանային և ավելի լուրջ ճիգերի։ Այդ ժամանակ գործի դրեցի դանակը։
Մտադիր էի եզրի մոտ լայնակի հատել տախտակներից մեկը, և ապա ձեռքս տակը մտցնել ու պոկել, ինչքան էլ որ պինդ ամրացված լիներ մյուս ծայրը։
Փայտն այնքան էլ կարծր չէր, սովորական եղևնի էր, և հեշտությամբ կկարողանայի կտրել տախտակը նույնիսկ ամենահասարակ դանակով, եթե տեղս բարձր լիներ, իսկ արկղը դրված լիներ դիմացս։ Բայց դրա փոխարեն հարկադրված էի գործել կռացած չափազանց անհարմար ու հոգ-նեցուցիչ դիրքով։ Ավելին` ձեռքս դեռ ցավում էր առնետի կծածից, վերքը չէր փակվել։ Հնարավոր է, որ մշտական վրդովմունքը տագնապը, անքնությունն ու տենդագին վիճակը խանգարում էին վերքի ապաքինմանը։ Ցավոք, վիրավոր էր աջ ձեռքս, իսկ ձախով չէի կարողանում դանակ բանեցնել․ մերթընդմերթ փորձում էի դանակը ձախ ձեռքով բռնել, որպեսզի աջն հանգստանա, բայց ապարդյուն։ Ուստի մի քանի ժամ վատնեցի ինը դյույմ լայնք և մեկ դյույմ հաստություն ունեցող տախտակը կտրելու համար։ Ի վերջո, գործն, այնուամենայնիվ, գլուխ բերեցի։ Մեկ անգամ ևս պառկելով մեջքի վրա և կրունկներով հրելով տախտակը՝ գոհունակությամբ համոզվեցի, որ փայտն ընկրկում է։
Սակայն արկղի ետևում մի ինչ-որ բան՝ ուրիշ մի արկղ թե տակառ, խանգարում էր տախտակը լրիվ կոտրելուն։ Արանքը երկու կամ երեք դյույմից ավելի չէր, և հարկ եղավ քաշել, ցնցել, սեղմել` վար, առաջ, ետ, մինչև որ խախտվեցին երկաթյա ամրակապերը, և տախտակը պոկվեց արկղից։
Ձեռքս ներս մտցրի ճեղքից և անմիջապես որոշեցի, թե ինչ էր արկղից այն կողմ, մի ուրիշ արկղ էր, ավաղ, հար և նման այս դատարկածս արկղին։ Շոշափեցի միևնույն փայտն էր, ասել եմ արդեն, որ շոշափելիքս ծայ-րաստիճան նրբացել էր։
Այս գյուտը սաստիկ տխրեցրեց ինձ։ Հույսերս ի դերև էին ելել։ Սակայն որոշեցի վերջնականապես հավաստիանալ և սկսեցի երկրորդ արկղից էլ մի տախտակ պոկել, ինչպես որ մինչ այդ պոկել էի առաջինից․ արեցի լայնակի մի կտրվածք, տախտակը դեպի ինձ քաշեցի․․․ Գործն այստեղ ավելի շատ էր, քան առաջին արկղի հետ, որովհետև սրան հասնելն ավելի դժվար եղավ։ Բացի այդ, նախքան երկրորդ արկղը կոտրելս` հարկադրված էի լայնացնել առաջինի անցքը, այլապես` չէի կարող հասնել այնտեղ, ուր արկղերն իրար էին կպած։ Անցքը դժվար չեղավ լայնացնել, փափուկ փայտը ենթարկվում էր դանակի շեղբին։
Երկրորդ արկղի վրա տքնում էի դժկամորեն, տրտմած՝ անհույս գործ էր։ Կարող էի և լիովին դադարեցնել աշխատանքը, քանի որ դանակի ծայրը մի քանի անգամ արդեն արկղից ներս դեմ էր առել փափուկ, թույլ մի բանի՝ գործվածք էր։ Թերևս դադարեցնեի, բայց ինչ-որ մի հետաքրքրամոլություն ստիպում էր մեքենաբար շարունակել․ այն հետաքրքրասիրությունը, որ դժվարությամբ է գոհանում, քանի դեռ չես հասել վերջին։
Այս զգացումից դրդված, մեքենաբար տաշտշում էի դանակով, մինչև որ գործը վերջնականապես գլուխ բերեցի։
Արդյունքը ճիշտ իմ ակնկալածն էր․ արկղի մեջ գործվածք էր։
Դանակը սահեց ձեռքիցս։ Հոգնածությանն անձնատուր վշտից ընկճված` ուշակորույս տապալվեցի կռնակի վրա։
Այդ անզգա, հուսահատ վիճակը շարունակվեց մի որոշ ժամանակ չիմացա ինչքան։ Սակայն ի վերջո ուշքի եկա միջնամատիս սուր` հանկարծակի ցավից կարծես ասեղով ծակել կամ դանակի սայրով շամփրել էին ինձ։
Դեռևս կիսասթափ` վեր ցատկեցի, կարծելով, թե դանակին եմ դեմ առել, մտաբերեցի, որ բաց վիճակով նետել էի կողքս ինչ-որ մի տեղ։ Մեկ կամ երկու վայրկյան անց հասկացա, սակայն, որ դանակը չէր ինձ ցավ պատճառողը։ Վերքը ոչ թե պաղ պողպատն էր հասցրել, այլ կենդանի արարածի թունոտ ատամները։ Առնե՛տ էր կծել։
Անտարբերությունս ու թմբիրը վայրկենապես փարատվեցին և վերածվեցին սաստկագույն վախի։ Այժմ, ավելի քան երբևէ, համոզվեցի, որ զազրելի կենդանիները կյանքիս են սպառնում։ Սա նրանց առաջին հարձակումն էր` առանց իմ կողմից որևէ առիթի։ Թեև առաջ կտրուկ շարժումներն ու բարձրագոչ կանչերը հալածում էին առնետներին, բայց զգում էի, որ հետզհետե հանդգնելու են և այլևս ուշադրություն չեն դարձնելու իրենց համար անվնաս աղմուկին։ Շարունակ վախեցրել էի՝ առանց զգացնել տալու, թե կարող են պատժվել։
Պարզ է, որ չէի կարող քնել և առնետների հարձակումից լիովին անպաշտպան մնալ։ Թեև փրկվելու հույսը, ցավոք, խիստ նվաղել էր, և ինձ, հավանաբար, սովամահություն էր սպասում, սակայն գերադասում էի սովից մեռնել, քան կեր դառնալ առնետներին։ Այդօրինակ մահվան միտքն ինքնին սարսափով էր համակում ինձ և ստիպում էր գործադրել ողջ եռանդս` խուսափելու համար նման վախճանից։
Ես շատ էի հոգնած և հանգստի կարիք ունեի։ Դատարկ արկղը բավականաչափ ընդարձակ էր մեջը հասակով մեկ մեկնված քնելու համար։ Այդուհանդերձ, որոշեցի, թե նախկին ապաստարանում ավելի հեշտ կլինի պայքարել առնետների դեմ, և վերցնելով դանակն ու փշրանքների ծրարը նորից տեղավորվեցի տակառի մոտ։ Իմ խցի չափերն հիմա նվազել էին, որովհետև արկղից հանած մահուդն այստեղ էի կիտել։ Հիրավի, կտեղավորվեր մարմինս միայն, ուստի ավելի շուտ բույն էր, քան կացարան։
Այդ բնի մեջ ապահովաբար պաշտպանված էի բրենդիի տակառի մոտ կիտված գործվածքեղենի փաթեթներով։ Մնում էր միայն փակել մյուս ծայրը, ինչպես որ առաջ էր։ Այդպես էլ արեցի։ Եվ ապա, ուտելով աղքատիկ ընթրիքս և վրայից ջրի բազում կումեր խմելով, վերջապես հանգիստ տվի հոգուս ու մարմնիս, մի բան, որ վաղուց ի վեր այնքան անհրաժեշտ էր ինձ։
=== Գլուխ XLVI․ Քաթանի հակը ===
Քունս ոչ քաղցր էր, ոչ էլ խորը։ Ապագայի մռայլ խոհերին բարդվեցին նաև տոթի` հիմա ավելի սաստկացած տառապանքները, քանի որ բոլոր ճեղքերը փակել էի։ Օդի նվազագույն, հովացնելու ընդունակ շարժում իսկ չէր հասնում իմ բանտին և ես կարծեք շիկացած վառարանի մեջ էի։ Այդուհանդերձ, քիչ քնեցի և ստիպված էի այդ քչով բավարարվել։
Արթնանալով, անցա ուտելուն` իմ «նախաճաշին»։ Իհարկե, դա աշխարհիս վրա եղած նախաճաշերից համեստագույնն էր հազիվ թե արժանի էր այդ կոչմանը։ Դարձյալ առատորեն ջուր խմեցի, որովհետև, տեն-դը ցնցում էր ինձ և գլուխս այնպես էր ցավում, որ կարծես հիմա պայթելու էր։ Սակայն դա չխանգարեց ինձ կրկին գործի անցնելու։ Եթե երկու արկղի մեջ գործվածքեղեն է, դա դեռևս չի նշանակում թե մնացած բեռն էլ է նույնը։ Որոշեցի շարունակել որոնումները։ Անհրաժեշտ էր հետախուզել նաև այլ ուղղությամբ, թունել բանալ ոչ թե կողապատի միջով, այլ արկղի ծայրից և ճանապարհ հարթել ոչ թե շեղակի, այլ ուղիղ․ այսպես գուցե ավելի մեծ հնարավորություններ երևան գային։
Փշրանքներով լի ծրարը հետս առնելով` մի նոր հույսով գործի անցա և տևական, համառ տքնությունից հետո կարողացա կոտրել արկղի հետնապատը։ Աշխատանքն առանձնապես տաժանելի էր մատիս վերքի և կռացած դիրքիս պատճառով։
Այնտեղ ինչ-որ փափուկ բան էր։ Սա փոքր-ինչ հուսադրեց ինձ։ Համենայնդեպս, մահուդ չէր, բայց թե ինչ էր` չկարողացա կռահել, մինչև որ լրիվ պլոկեցի տախտակը։ Շոշափեցի` կարծես կտավ էր։ Բայց դա դեռևս փաթեթավորումն էր։ Իսկ ի՞նչ էր մեջը։
Ինչ լինելը չկարողացա որոշել, մինչև որ չառա դանակն ու չկտրատեցի կտավե թաղանթը։ Արդ, խորին հիասթափությամբ, պարզեցի արկղի պարունակությունը։
Քաթան էր՝ հիանալի քաթանի մի հակ, մահուդի պես թոփերով դարսած։ Բայց այս թոփերն այնքան միաձույլ էին, որ ամբողջ ջանքերս գործի դնելով` ոչ մեկը չկարողացա քաշել դուրս։ Եթե մահուդ գտած լինեի, այդքան չէի տխրելու։ Մահուդը կամաց-կամաց դուրս կհանեի և կշարունակեի գործս։ Բայց քաթանի հետ ոչինչ չէի կարող անել, քանի որ մի քանի փորձերից հետո պարզ դարձավ, որ ի վիճակի չեմ տեղից շարժելու ոչ մի փաթեթ։ Ալմաստե պատը հազիվ թե քաթանի այս զանգվածից ավելի դիմադրեր դանակիս շեղբին։ Ծակել-անցնելու համար հարկ կլիներ տքնել մի շաբաթ։ Սնունդը չէր հերիքելու, կենդանի չէի լինի մինչև արկղի մյուս պատին հասնելը։ Բայց այդ մասին չմտածեցի նույնիսկ։ Ակնհայտորեն անկարելի գործ էր, և առանց երկար-բարակ մտածելու հրաժարվեցի այդ մտադրությունից։
Առժամանակ, գործը թողած, հետագա անելիքս էի քննում։ Անգործությունս երկար չտևեց սակայն։ Ժամանակը շատ էր թանկ։ Միմիայն եռանդուն գործունեությունն էր փրկելու ինձ։ Այս միտքը ստիպեց կրկին գործի անցնել։
Իմ նոր ծրագիրը պարզ էր․ դատարկել երկրորդ արկղը, ծակել դրա հանդիպակաց պատը և պարզել, թե ետևն ինչ կա։ Եվ քանի որ արկղն արդեն կոտրված էր, հարկավոր էր կտորեղենն հանել միջից։
Ինչպես և նախորդ` մահուդով լի արկղի դեպքում, տեսա, որ հաստ փաթեթները չեն անցնում իմ բացած անցքի միջով։ Եվ չցանկանալով տանջվել ու տախտակների վրայի անցքը մեծացնել, դիմեցի հին եղանակին՝ կտրատել կապերը, քանդել թոփերը և յարդ առ յարդ դուրս քաշել գործվածքը։ Կարծում էի, թե այդպես հեշտ կլինի, բայց ավա՜ղ, դա ունեցավ բազում փորձանքների պատճառ դարձած հետևանքներ։
Ես առաջ էի անցնում ու արդեն արկղի ներսում գործելու համար բավարար տեղ էի բացել, երբ հանկարծ ստիպված կանգ առա, քանի որ իմ ետևում գործվածքի համար տեղ չկար։
Ամբողջ ազատ տարածությունը՝ իմ խուցը, պաքսիմատների արկղը և էլի մի արկղ, լեփ-լեցուն էին գործվածքեղենով, որ դուրս էի հանել առաջ գնալիս։ Թափուր չէր մնացել ոչ մի ոտնաչափ, և գործվածքի գեթ մի թոփ դնելու տեղ չկար։
Առաջին պահ չվախեցս, քանի որ չէի պատկերացնում, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Բայց մի լավ կշռադատելուց հետո տեսա, որ խիստ վտանգավոր մի խնդրի առաջ եմ կանգնած։
Ակներև էր, որ չեմ կարողանալու շարունակել աշխատանքը, մինչև չազատվեմ գործվածքեղենի` իմ մեղքով գոյացած հեղեղից։
Բայց ինչպե՞ս ազատվեի։ Հնարավոր չէր ոչ այրել, ոչ էլ մի ուրիշ կերպ ոչնչացնել։ Չէի կարող նվազեցնել և ծավալը, ինչքան ուժ ունեի` տրորել, նստեցրել էի արդեն։ Ի՞նչ էի անելու։
Հիմա հասկացա, որ անխոհեմություն էր թոփերը քանդելը։ Հենց դա էլ պատճառ եղավ, որ մեծանա դրանց ծավալը։ Վերականգնել նախկին վիճակը` անկարելի էր։ Գործվածքեղենը խառնիխուռն ցիրուցան էր եղել, փաթաթելու տեղ չկար․ անձուկ կացարան, մարմնի հարկադրյալ դիրք՝ գրեթե կաշկանդված էի։ Բայց եթե նույնիսկ տեղ էլ լիներ, միևնույն է` չէի կարողանա գործվածքը գեթ մասամբ իր նախկին ծավալին բերել, որովհետև կոշտ կտորը, իր ողջ առաձգականությամբ հանդերձ, պտուտա-կավոր մեծ մամլակի օգնությամբ միայն կընդուներ իր նախկին տեսքը։ Շատ վշտացա։ Քիչ է ասել վշտացա․ ուր որ է՝ հուսալքվելու էի դարձյալ։
Բայց ո՛չ, թույլ չեմ տա, որ վհատությունը տիրի ինձ։ Մի կերպ տեղ բանալով վերջին մեկ-երկու թոփերի համար, կարող եմ ծակել արկղի դիմացի պատը։ Դեռևս հույս կա։ Եթե պարզվի, որ այնտեղ մահուդի մի ուրիշ արկղ է կամ քաթանի հակ, հուսահատության մատնվելու ժամա-նակ կունենամ։
Դժվար է մարդուս սրտում խորտակել հույսը։ Նույնը և ինձ հետ կատարվեց։ Քանի դեռ ապրում ես, ապրում է և հույսը։ Ոգևորված այս իմաստուն ասույթով կրկին գործի անցա։ Շուտով կարողացա դուրս հանել ևս երկու թոփ։ Սա հնարավորություն տվեց մտնել գրեթե արդեն դատարկ արկղի մեջ և գործի դնել դանակը։ Կարողացա տեղահանել տախտակի զույգ մասերն էլ և ձեռք մտցնելու չափ մի ճեղք բանալ։ Ավաղ, ինձ ցավալի մի հուսահատություն էր սպասում․ դարձյալ քաթանի մի հակ։ Ուժասպառ էի, ինձ վատ էի զգում և տապալվելու էի, եթե ընկնելու տեղ լիներ․ մնացի ինչպես որ կայի բերանքսիվայր պառկած, հոգով ու մարմնով նկուն։
=== ԳԼՈՒԽ XLVII․ Excelsior<ref>Լատիներեն՝ մի՛շտ վեր։</ref> ===
Շատ ժամանակ անցավ, մինչև վերագտա արիությունս և ուղղվեցի։ Եթե քաղցը չլիներ, դեռ երկար ժամանակ մնալու էի լիակատար ընդարմացման մեջ։ Բայց բնությունն իրենն արեց։ Ուզում էի իմ ունեցած փշրանքները պառկած ուտել, բայց ծարավը ստիպեց նախկին տեղս վերադառնալ։ Ինձ համար միևնույն էր, թե որտեղ կքնեմ, քանի որ կարող էի առնետներից պատսպարվել ուզած արկղի մեջ։ Բայց անհրաժեշտ էր մոտ լինել ջրի տակառին․ ահա թե ինչու իմ նախկին տեղը նախընտրեցի։ Այնտեղ վերադառնալն հեշտ չէր։ Ստիպված եղա բարձրացնել ու ետ նետել գործվածքեղենի շատ փաթեթներ։ Հարկավոր էր խնամքով դասավորել դրանք, այլապես, վերադառնալով իմ ապաստարանը, բավարար տեղի հույս չէի կարող ունենալ։
Այնուամենայնիվ, կարողացա իրագործել մտադրությունս։ Սնվելով ու հագեցնելով տենդագին ծարավս ընկա կերպասի կույտի վրա և անմիջապես քնեցի։ Ձեռք առա նախազգուշական ծանոթ միջոցները` պինդ փակեցի իմ ամրոցի դարպասները, և առնետները չխռովեցին քունս։
Առավոտյան կամ, ավելի ճիշտ, արթնանալուց հետո դարձյալ կերա ու ջուր խմեցի։ Չգիտեմ, իրոք առավոտ էր, որովհետև երկու անգամ մոռացել էի լարել ժամացույցը և․ արդեն գիշերն ու ցերեկը չէի տարբերում։ Եվ քանի որ անկանոն էի քնում հիմա, ուստի քնով էլ չէի կարող որոշել օրվա ժամերը։ Սնունդը բավարար չեղավ քաղցս հագեցնելու համար։ Ասենք, իմ ամբողջ մթերապաշարն անգամ բավական չէր, որ լիուլի կշ-տանայի։ Քիչ ջանքեր չծախսեցի, որ ետ կանգնեմ եղած պաշարը խժռելու մտքից։ Պետք եկավ ամբողջ վճռականությունս, որպեսզի զսպեի ինձ։ Այդ վճռականությանը զորավիգ եղավ այն բանի հստակ գիտակցումը, թե դա վերջին ուտելս կլինի։ Ժուժկալությունս պարզ պատճառն էր սովամահության վախը։
Ես դեպի վեր էի ձգտում, սակայն մահուդի առաջին արկղի վրա դարձյալ քաթանի հակ էր ճիշտ նույնպիսի մի հակ լիովին ծածկել էր պաքսիմատների արկղը, իսկ մահուդի առաջին արկղի վրա հայտնաբերեցի մահուդով լի մի երրորդ արկղ։
Նախաճաշելով հնարավորին չափ խնայողաբար և ստամոքսս սննդի փոխարեն ջրով լցնելով, կրկին խորացա գործվածքեղենի երկրորդ արկղի մեջ, որովհետև որոշել էի շարունակել որոնումները' քանի ուժերս չէին դավաճանել։ Հասկանում էի, որ կերածս հազիվ բավարար է կյանքս պանելու համար։ Զգում էի, որ նվաղում եմ։ Կողերս ցցվել էին, ասես կմախք լինեի, և դժվարությամբ էի շրջում գործվածքեղենի թոփերը։
Յուրաքանչյուր արկղի մի պատը, ինչպես արդեն ասել եմ, ուղղված էր դեպի նավակող։ Ինչ խոսք, այդ ուղղությամբ թունել բանալն անիմաստ էր։ Սակայն երկրորդ արկղի այն պատը, որ դեպի նավամբարի ներս էր ուղղված, դեռևս չէի փորձել։ Անցա դրան։
Մանրամասնորեն չեմ նկարագրում այդ աշխատանքը։ Նույն բանն էր, ինչ որ առաջ էի արել, և խլեց մի քանի ժամ։ Եվ արդյունքը դարձյալ դառն հուսախաբությունն էր։ Դարձյալ քաթանի մի հակ։ Այլևս այդ ուղղությամբ առաջ գնալ չէի կարող։ Եվ, ընդհանրապես, առաջ գնալու տեղ չկար։
Ես շրջափակված էի մահուդի արկղերով ու քաթանի հակերով։
Չէի կարող դրանց միջով անցնել։ Չէի կարող դուրս պրծնել դրանց շրջապատումից։ Չարժեր իզուր փորձել։
Այս էր այն տխուր եզրակացությունը, որին հանգեցի։ Կրկին անհույս վհատություն սկսեց համակել ինձ։
Բարեբախտաբար, դա երկար չտևեց։ Գլխումս ծագեցին հետագա գործողությունների մղող մտքեր։ Օգնության եկավ հիշողությունս։ Մտաբերեցի, որ վաղուց կարդացել էի մի գիրք, որտեղ շատ լավ նկարագրված էր, թե ինչպես մի տղա քաջաբար մաքառում է դժվարությունների դեմ և չի վհատվում թե ինչպես արիությամբ ու հաստատակամու-թյամբ հաղթահարում է արգելքները և ի վերջո հասնում հաջողության։ Հիշեցի նաև, որ այդ տղան նշանաբան էր․ ընտրել «էքսցելսիոր» լատիներեն բառը, որ նշանակում է՝ «մի՛շտ բարձր» կամ «մի՛շտ վեր»։
Մտաբերելով, թե ինչպես էր մաքառում տղան և ինչպես էր կարողանում հաղթահարել դժվարությունները,― իսկ դրանցից մի քանիսը նույնքան մեծ էին, որքան և իմոնք,― որոշեցի մի ճիգ ևս անել։
Կարծում եմ, հատկապես «էքսցելսիոր» արտասովոր բառը ծնեց իմ մեջ այդ միտքը, որովհետև բառը ևս թարգմանեցի տառացիորեն։ «Մի՛շտ վեր,― կրկնում էի,― հարկավոր է վերևում որոնել։ Ինչո՞ւ մինչև հիմա մտքովս չէր անցել։ Վերևում էլ կարող է ուտելիք լինել, ինչպես և ցանկացած այլ կողմում»։ Ասենք, ուրիշ ելք չկար գրեթե, քանի որ մյուս ուղղությունները փորձել էի։ Եվ այսպես` որոշեցի վերևում փնտրել։
Հաջորդ րոպեին արդեն, դանակը ձեռքիս, պառկած էի թիկունքիս վրա։ Գործվածքեղենի մի քանի փաթեթ դրեցի տակս` իբրև հենարան, որ աշխատելը հարմար լիներ, և շոշափելով քաթանի արկղի վերին կափարիչի տախտակներից մեկը` սկսեցի լայնակի հատել։
Բազում ճիգերից հետո փայտը տեղի տվեց։ Քաշեցի։ Ո՛վ արարիչ։ Մի՞թե խորտակվելու են բոլոր հույսերս։
Ավա՜ղ։ Հիրավի այդպես էր։ Թանձր, կոշտ կտավ, այնուհետև` քաթանի ծանր, պաղ զանգված, ահավասիկ այն ամենը, ինչ գտա կրկին։
Հիմա մնաց միայն առաջին` մահուդեղենի արկղի վերնամասը և մեկ էլ` պաքսիմատների արկղի կափարիչը։ Պետք է լարել վերջին ճիգը․․․ Առաջին արկղի վրա դարձյալ մահուդեղենի արկղ էր, իսկ երկրորդի գլուխը լրիվ փակել էր քաթանի մի հակ։
― Ողորմա՜ծ Աստված, մի՞ թե կորած եմ։
Ահա այն ամենը, ինչ կարողացա արտաբերել, և ընկա մոռացության գիրկը։
=== Գլուխ XLVIII․ Բրենդիի հեղեղը ===
Հոգնածությունից ու ուժերի տևական լարումից քուն մտա։ Արթնանալով, ինձ շատ ավելի առույգ զգացի։ Տարօրինակ է, որ ուրախություն իջավ վրաս և առաջվա պես հուսահատ չէի։ Թվում էր, թե ինձ զորավիգ է ինչ-որ գերբնական ուժ, չէ որ իրավիճակն ամենևին չէր փոխվել, այսինքն` չէր փոխվել դեպի լավը, և որևէ նոր հույս կամ ծրագիր չէր հայտնվեի։
Պարզ էր, որ չէի կարողանալու անցնել մահուդեղենի ու քաթանի արկղերից այն կողմ, դրանց պարունակած գործվածքեղենը դնելու տեղ չունեի։ Ուստի այլևս չմտածեցի այդ մասին։
Բայց կային նաև երկու այլ ուղղություններ։ Մեկն` ուղիղ, մյուսը` ձախ, դեպի ցռուկ։
Դիմացս ջրի խոշոր տակառն էր և, ինչ խոսք, ոչ մի կերպ չէի կարող դրա միջով անցնել։ Հարկ կլիներ թափել ջուրը։ Եղավ մի պահ, երբ մտածեցի, թե կարելի է մի անցք փորել ջրի մակարդակից վեր, սողոսկել տակառի մեջ, շաղափել մի երկրորդ անցք և դուրս սողալ այդ բացվածքով։ Գիտեի, որ տակառի մեջ ջուրը կեսից ավելի չէ, որովհետև վերջին ժամանակներս, շոգից գրգռված, շատ՝ առանց չափավորության էի ջուր խմում։ Սակայն վախենում էի, թե այդ մեծ անցքի պատճառով մի գիշերվա մեջ կկորցնեմ ամբողջ ջուրը։ Հանկարծ ու վրա տար մի փոթորիկ, իսկ այդպես շատ էր եղել, և նավն սկսեր ճոճվել։ Դյուրաթեք նավը կողքի էր ծռվելու, տակառը շրջվելու էր, և թափվելու էր թանկարժեք հեղուկը` լավագույն բարեկամս, առանց որի վաղո՜ւց էի զոհվել։
Խորհրդածելուց հետո որոշեցի տակառին ձեռք չտալ։ Կար նաև առաջանալու մի այլ և առավել մատչելի հնարավորություն` բրենդիի տակառիկի միջով։
Տակառիկը դրված էր այնպես, որ հատակն ինձ էր ուղղված, և ինչպես արդեն ասել եմ, փակել էի ձախակողմյան ելքը։ Նիստերից մեկը ճիշտ ջուր պարունակող տակառի պատի կողքն էր։ Բայց տակառիկն այնքան մոտ էր դրված նավակողին, որ դժվար թե ետևը պարապ տեղ մնացած լիներ։ Հենց դա էր պատճառը, որ սրա տրամագծի գրեթե կեսը ծածկել էր ջրի տակառը, իսկ մյուս կեսը գոյացրել էր ապաստարանիս բնական պատը։
Ահա հենց այդ ազատ կեսի միջով էլ որոշեցի ճամփա հարթել, իսկ հետո, մտնելով տակառի մեջ, ծակել երկրորդ անցքը, որը թույլ կտար անցնել հանդիպակաց նիստի միջով։
Գուցե բրենդիի տակառիկից այն կողմ սնունդ գտնեի, և դա պահպաներ կյանքս։ Ենթադրությունս ոչնչով հիմնավորված չէր, բայց աղոթեցի ի սեր հաջողության։
Ամուր կաղնին, որից պատրաստված էին տակառի կողափայտերը, շատ ավելի դժվարությամբ էր զիջում դանակին, քան արկղերի փափուկ եղևնին։ Սակայն հիմքն արդեն դրված էր ժամանակին այդ նույն տեղում անցք էի փորել։ Դանակն այդ անցքի մեջ խրեցի և գործի անցա, մինչև որ լայնակի հատեցի նիստի տախտակներից մեկը։ Ապա հագա ոտնամաններս, պառկեցի մեջքի վրա և սկսեցի կրունկներով ամբողջ ուժով հարվածել նիստին թխկթխկացնելով մեխանիկական մուրճի պես։ Հեշտ գործ չէր, կողքի տախտակների միջև սեղմված կաղնեփայտի շերտը երկար դիմադրեց։ Սակայն համառորեն շարունակում էի հարվածներ տեղալ տախտակին․ ամրակապերը վերջապես թուլացան, և զգացի, որ փայտը տեղի է տալիս։ Հաջորդ մի քանի հարվածներն ավարտեցին գործը, և տախտակը ներս ընկավ։
Նույն պահին խմիչքի հորդաբուխ մի հեղեղ ոտից գլուխ ողողեց ինձ։ Դա ոչ թե շիթ էր, այլ, հիրավի հեղեղ։ Մինչ կհասցնեի ոտքի ցատկել, ողողվեցի բրենդիով և վախեցա, թե կխեղդվեմ մեջը։ Խուցն իսկույն լցվեց։ Եվ սոսկ այն պատճառով, որ գլուխս հպել էի ամբարի վերին հեծաններին, բրենդին չհասավ բերանիս, այլապես շնչահեղձ էի լինելու։ Այնուամենայնիվ, հեղուկը լցվեց աչքերս ու բերանս` ես կուրացա և խլացա։ Միայն որոշ ժամանակ անց կարողացա ազատվել ծայր առած փռշտոցներից ու հազից։
Զվարճանալու տեղը չէր հիմա, բայց չգիտես ինչու մտաբերեցի դուքս Քլարենսին, որը ժամանակին մահվան արտառոց մի եղանակ էր նախընտրել։ Նա կամեցել էր, որ իրեն խեղդեն մալվազիով<ref>Մալվազի - լիկյորի տեսակ, Դուքս Քլարենսը՝ անգլիական Էդվարդ IV թագավորի եղբայրը, ավանդույթին համաձայն խեղդվել է մալվազիով լի տակառի մեջ։ Իրականում նա գաղտնաբար մահապատժի է ենթարկել 1478 թվականին։</ref> լի տակառի մեջ։
Ի դեպ, հեղեղումն ավարտվեց նույնքան արագ, որքան և սկսվել էր։ Հատակի տակ տեղ շատ կար, և մի քանի վայրկյանի ընթացքում գինին ներծծվեց, լուծվեց նավամբարի ջրի մեջ՝ մնալով այնտեղ մինչև ուղևորության ավարտը։ Սակայն հագուստս թրջված էր, օդում մնացել էր ոգելից խմիչքի սուր հոտը և դա դժվարացնում էր շնչելը։
Այդ պահին, զուգադիպորեն, նավաքիթը բարձրացել էր ալիքի վրա` տակառիկը թեքվել էր և այդ շարժումը տասը րոպեում մինչև վերջին կաթիլ պարպել էր տակառիկը։
Չհապաղեցի այլևս։
Բացված անցքը հերիք էր ներս սողոսկելու համար, և փռշտոցներն ու հազը դադարելուն պես` սողացի տակառի մեջ։
Առաջին գործս խցանը փնտրելն եղավ, կարծում էի, թե այդտեղից սկսելով` ավելի հեշտ կլինի կտրել կողափայտերը։
Դյուրությամբ գտա խցանը։ Բարեբախտաբար, ոչ թե վերևում էր, այլ կողքին, հարմար բարձրության վրա։
Ծալեցի դանակը և սկսեցի կոթով հարվածել խցանին։ Մի քանի հարվածից հետո խցանը դուրս թռավ, և ձեռնամուխ եղա կողափայտերը կտրելուն։
Հազիվ էի մի քիչ տաշտշել, զգացի, որ ուժերս զարմանալիորեն աճում են։ Առաջ խիստ թուլություն էի զգում, իսկ հիմա պատրաստ էի կաղնե տախտակները ձեռքերով ճեղքել։ Տրամադրությունս բարձրացավ հանկարծ, կարծես ոչ թե լուրջ գործով էի զբաղված, այլ խաղով, որի ելքն առանձնապես կարևոր էլ չէր։ Կարծեմ` շվշվացնում էի, հնարավոր է` երգում էի նույնիսկ։ Լրիվ մոռացել էի, որ մահացու վտանգի մեջ եմ, և ինձ թվում էր, թե բոլոր վաղեմի երկյուղներս պարզապես արդյունք էին իմ երևակայության` կամ հնարել եմ, կամ երազում տեսել։
Այդ միջոցին հանկարծ տանջող մի ծարավ համակեց ինձ, և, հիշում եմ, թպրտում էի տակառի մեջ` ջանալով դուրս սողալ, որպեսզի ջուր խմեմ։
Կարծեմ, իրոք դուրս սողացի, բայց վստահ չեմ` խմեցի, թե ոչ։ Ընդ-հանրապես, այդ պահից սկսած` ոչինչ չեմ հիշում, որովհետև անսպասելիորեն ընկա անգիտակից վիճակի մեջ։
=== Գլուխ XLIX․ Մի նոր վտանգ ===
Գիտակցությունս կորցրած մնացի մի քանի ժամ և նույնիսկ տանջալից երազներ չէի տեսնում սովորականի պես։ Քնած չէի, բայց այնպիսի մի վիճակ էր, կարծես երկրից ինձ նետել էին անեզրական տարածություն, և ես արագորեն սլանում եմ առաջ և կամ ընկնում եմ մեծ բարձրությունից ու տեղ չեմ հասնում։ Խիստ անախորժ, ավելի շուտ` սարսափելի զգացողություն էր։
Բարեբախտաբար, դա երկար չտևեց։ Երբ փորձեցի ուղղվել, այդ զգացողությունը դարձավ նվազ տանջալից և ի վերջո լրիվ անհետացավ։ Բայց հիմա էլ սիրտս էր խառնում, և գլուխս ցավից պայթում էր։ Մի՞թե դարձյալ ծովախտ էր։ Ոչ, անկարելի է։ Այլևս ծովախտով չէի տառապում։ Անգամ մրրիկները տանում էի բավական հեշտությամբ, ասենք` ծովի վրա էլ ոչ մի ալեկոծություն չկար։ Քամի կար, բայց ոչ ուժեղ, և նավն հանդարտ էր ընթանում։
Մի՞թե սա տենդի անակնկալ ու չարաղետ նոպա է։ Կամ ուշաթափվել եմ հյուծվելու՞ց։
Ո՛չ, կրել էի թե` մեկը, թե` մյուսը, բայց այս նոր զգացողությունը նման չէր նախորդներին։
Մոլորվել էի ենթադրությունների մեջ։ Սակայն մտքերս շուտով պարզվեցին, ամեն բան հասկանալի դարձավ․ ես հարբած էի։
Այո, հարբած էի, թեև ոչ գինի, ոչ էլ օղի չէի համտեսել ոչ մի կում։ Բնավ չէի սիրում դրանք։ Թեև առատ բրենդի կար այստեղ,― իրոք որ՝ կար, քանի որ եղածն ամբողջապես հատակի տակ էր անցել,― և կարող էի խեղդվել մեջը, բայց մի կաթիլ անգամ չէի խմել։ Ճիշտ է, հնարավոր է, որ մի պուտ կամ չնչին ումպ ընկած լիներ բերանս։ Բայց այգ քանակությամբ անկարելի է հարբել, անգամ եթե դա ոգելից թունդ խմիչք է` Անհնարին է։ Դրանից չեմ հարբել։ Ինչի՞ց, ուրեմն։ Այնուամենայնիվ, ինչ-որ մի բանից եմ հարբել։ Թեև կյանքիս մեջ նման բան առաջին անգամ էր կատարվում, սակայն զգում էի, որ առկա են գինովության բոլոր նշանները։
Շարունակելով մտորել` զգաստացա, այսինքն, սկսեցի ըմբռնեի թե որն էր գաղտնիքը, և ի վերջո պարզեցի գինովությանս պատճառը։ Ոչ թե բրենդին, այլ բրենդիի գոլորշիները` ահավասիկ միակ պատճառը։
Նախքան տակառի մեջ սողոսկելը արդեն ինչ-որ փոփոխություն էի նշմարել զգացողությանս մեջ, որովհետև ոգելից խմիչքի գոլորշիները դեռևս դրսում ստիպում էին փռշտալ։ Բայց դա դեռ ոչինչ էր տակառի մեջ շնչած գոլորշիների համեմատությամբ։ Առաջին պահ հազիվ էի շնչում, բայց հետզհետե վարժվեցի և նույնիսկ մի տեսակ բավականություն էի զգում։
Զարմանալի չէ, որ իսկույն կայտառացել էի ու զվարթացել։
Շարունակելով քննել կատարվածը՝ մտաբերեցի, որ դուրս էի սողոսկել տակառիկից, որ ծարավն ստիպել էր դուրս սողալ։ Ինչ լավ է, որ հետևել էի ծարավի թելադրանքին։ Եթե մնայի տակառի մեջ, հետևանքները կարող էին կործանարար լինել ինձ համար։ Ինչպիսին էլ որ լիներ ելքը` ինձ համար ճակատագրական էր լինելու։ Ամենայն հավանականությամբ` հարբած էլ մնալու էի, ինչպե՞ս էի սթափվելու այնտեղ։ Հետզհետե թուլանալու էի, մինչև որ․․․ մինչև որ մեռնեի, ո՞վ գիտե։ Պարզ պա-տահականությունն էր փրկել կյանքս։
Հագեցրել էի առաջ ծարավս, թե ոչ, համենայնդեպս հիմա այնպես էի խմել ուզում, որ թվում էր` ընդունակ եմ տակառը քամել ցմրուր։ Անհապաղ գտա թասը, լցրեցի ջրով և պոկ չեկա թասից, մինչև որ խմեցի գրեթե կես գալոնի չափ։
Վիճակս նկատելիորեն լավացավ, մտքերս հստակվեցին, կարծես ջուրը մաքրել էր։ Ուշքի գալով, վերստին անցա ինձ շրջապատող վտանգները քննելուն։
Նախևառաջ մտածեցի, թե ինչպես շարունակեմ այդպես հանկարծակի ընդհատված գործը։ Կարծում էի, ի վիճակի չեմ լինի վերսկսել։ Իսկ եթե դարձյա՞լ կատարվեր նույնը, կորցնեի գիտակցելու կարողությունս և չկարողանալով տիրապետել ինքս ինձ` մնայի տակառի մե՞ջ։ Գուցե աշխատե՞մ, մինչև որ զգամ, թե կրկին հարբում եմ և այնժամ փութով դո՞ւրս սողոսկեմ։ Իսկ եթե չհասցնե՞մ, գինովությունը հանկա՞րծ վրա հասնի։ Թե որքան էի մնացել տակառի մեջ, երբ այդ պատմությունը կատարվեց, չկարողացա մտաբերել։ Բայց լավ էի հիշում, թե ինչպես այդ վիճակի մեջ ընկա` սահուն ու մեղմ, կարծես պարուրվելով գեղեցիկ անուրջներով, թե ինչպես դադարեցի մտածել հետևանքների մասին և մոռացա նույնիսկ ինձ սպառնացող բոլոր վտանգները։
Իսկ եթե այդ բոլորը կրկնվեր, և նույն ներկայացումը խաղարկվեր նորից, բացառությամբ միայն մի դրվագի․ ծարավը չստիպեր, որ լքեի տակառիկը։ Ի՞նչ էր լինելու այդ ժամանակ։ Չկարողացա որևէ պատասխան գտնել այս հարցին։ Երկյուղներս, թե ամեն ինչ կրկնվելու է նորից, այնքան մեծ էին, որ վախենում էի վերստին սողոսկել տակառի մեջ։
Սակայն ելք չկար։ Կամ անելու էի դա, կամ այդտեղ էլ մեռնելու էի։ «Թե ինձ մեռնել է վիճակված,― մտածում էի,― ավելի լավ թո՛ղ հարբելուց մեռնեմ»։ Արդեն փորձով համոզվել էի, որ դա ցավազուրկ մահ է։
Այս մտորումները ամրապնդեցին արիությունս միևնույն է` ընտրելու հնարավորություն չունեի և չէի կարող գերադասելի համարել որևէ այլ ծրագիր։ Վերստին տակառիկի մեջ սողոսկեցի։
=== Գլուխ Լ․ Ո՞ւր է իմ դանակը ===
Վերադառնալով տակառիկի ներսը` սկսեցի շոշափելով փնտրել դանակս։ Չէի հիշում, թե ուր էի դրել։ Դրսում էլ փնտրեցի, բայց ապարդյուն, և որոշեցի, որ մնացել է տակառիկի ներսում։ Շատ էի զարմացած, որ ձեռքիս տակ չի ընկնում, թեև ներսից ծայրեիծայր խուզարկել էի տակառիկը։
Սկսեցի անհանգստանալ։ Եթե դանակը կորել է ուրեմն խորտակված էին փրկության բոլոր հույսերս։ Առանց դանակ ոչ մի քայլ չէի կարող առաջանալ և հարկադրված կլինեի պառկել անգործ և սպասել, մինչև որ կատարվի վերուստ սահմանվածը։ Ո՞ւր կարող էր չքվել դանակը։ Մի՞թե առնետներն էին թռցրել։
Արդեն պատրաստվում էի կրկին դուրս սողալ, երբ մտքովս անցավ շոշափել այն անցքը, որը վերջին անգամ դանակը ձեռքիս փորում էի։ Գուցե՞ այնտեղ է։ Մեծագույն ուրախությամբ համոզվեցի, որ, իրոք, այնտեղ էր, ցցված էր այն կողափայտի մեջ, որն ուզում էի կտրել։
Իսկույն ևեթ գործի անցա և սկսեցի անցքը լայնացնել։ Բայց դանակի շեղբը երկար գործածելուց բթացել էր, և ամուր կաղնեփայտը փորելն հավասարազոր էր քար ծակելուն։ Աշխատեցի քառորդ ժամ և այդ տևողությանը մեկ ութերորդական դյում խորությամբ ակոս էլ չարեցի։ Կողափայտի վրա անցք բանալու հույսս մարելու վրա Էր։
Գլխումս կրկին տարօրինակ զգացողություն հայտնվեց, թեև դեռ կարող էի մի որոշ ժամանակ մնալ այդտեղ, սովորաբար այդպիսին է գի-նովության ազդեցությունը։ Բայց ինքս ինձ խոստացել էի, որ գինովության նվազագույն նշաններ հայտնվելուն պես կհեռանամ վտանգավոր վայրից։ Բարեբախտաբար, բավականաչափ վճռականություն ունեցա կատարելու խոստումս` ժամանակին դուրս եկա և ուղղվեցի դեպի ջրի տակառը։
Դա ճիշտ ժամանակին արեցի։ Եթե ևս տասը րոպե մնայի տակառի մեջ, անշուշտ, կորցնելու էի գիտակցությունս, նորից գինովություն սկսեցի զգալ։
Բայց երբ ալկոհոլի ազդեցությունը դադարեց, ես ինձ ավելի դժբախտ զգացի, քան առաջ, հասկացա, որ այդ արգելքի պատճառով խորտակվում են վերջին հույսերս։ Համոզվեցի, որ միայն ընդմիջումներով կարող եմ աշխատել, իսկ գործն աշխատատար էր, բթացած շեղբով մեծ արդյունքի չէի հասնելու։ Օրեր կանցնեն, մինչև ծակեմ տակառի պատը։ Իսկ ես չէի կարող մի քանի օր սպասել։
Փշրանքների պաշարն աղետալիորեն նվազում էր։ Արդարև, մնացել էր մի բուռ փշրանք։ Գուցե երեք օր էլ չդիմանայի։ Փրկվելու հավանականությունը շարունակ նվազում էր, և
դարձյալ ուր որ է վհատվելու էի լիովին։ Եթե գիտենայի հաստատապես, որ տակառից այն կողմ դեմ եմ առնելու մթերքի մի նոր պաշարի, կգործեի առավել համառությամբ եռանդով։ Բայց դա կասկածելի էր։ Տասից մեկ հավանականություն, թե պաքսիմատների արկղ կամ ընդհանրապես ուտելու որևէ բան կգտնեմ։
Բրենդիի տակառիկը ծակելու միակ օգուտը տարածություն շահելն էր։
Եթե շարունակեի առաջանալ տակառից այն կողմ, այնտեղ ուտելիք չլիներ, ապա կարող էի մի որևէ առարկա փոխադրել տակառիկից ներս և ճանապարհ հարթել հետագա որոնումների համար։
Գործն այլ ընթացք էր ստանում։ Բայց այդտեղ առավել խելացի մի միտք փայլատակեց իմ գլխում և խոհերիս բերկրալի երանգ հաղորդեց։ Ահա թե ինչ միտք էի հղացել․ եթե հեշտությամբ ճանապարհ եմ հարթում արկղից արկղ, ուրեմն ինչո՞ւ ճանապարհ չհարթեմ դեպի վեր և հասնեմ տախտակամածին։
Այս միտքն ապշեցրեց ինձ։ Մինչև հիմա, որքան էլ դա զարմանալի է, երբեք այդ մասին չէի մտածել։ Սա բացատրում եմ այն վհատ վիճակով, որ տևականորեն կրել էի և որի ազդեցության տակ այդօրինակ փորձը անհնարին կթվար։
Ճիշտ է, վերևում վիթխարի քանակությամբ արկղեր կային, մեկը մյուսի վրա դրված։ Դրանք գրավել էին ողջ նավամբարը, որի խորքում էի գտնվում ես։ Մտաբերեցի նաև այն, ինչը ժամանակին այնպես զարմացրել էր ինձ․ թե բարձելն արտասովոր կերպով երկար էր ընթացել` տևել էր երկու օր և երկու գիշեր։ Հիմա հասկանալի էր ամեն բան։ Այդ ամբողջ վիթխարի բեռը պիտի որ իմ գլխավերևում լիներ։ Եթե, ընդունենք, շարահարկերն այնտեղ մոտ մի տասնյակ են, և ես կարող եմ օրը միայն մի հարկ անցնել, ապա կստացվի ընդամենը տասն օրվա գործ, և ես կհայտնվեմ տախտակամածի տակ։
Այս սփոփիչ միտքն առավել բերկրալի կլիներ, եթե վաղուց անդրա-դարձած լինեի, բայց հիմա ուղեկցվեց մեծագույն ափսոսանքով։ Արդյոք շատ ո՞ւշ չէի գլխի ընկել, թե ինչպես փրկվեմ։ Արդյոք հիմարություն չէ՞ր մինչև հիմա արածս։ Եթե մնացած լիներ պաքսիմատների արկղը, հեշտությամբ կիրագործեի այդ ծրագիրը, բայց հիմա․․․ ավա՛ղ, խղճուկ փշրանքներ էին մնացել։ Ո՛չ, անհո՛ւյս ծրագիր էր։
Այսուհանդերձ, ես չէի կարող հրաժարվել կյանք և ազատություն նվաճելու գեղեցիկ հույսից։ Վանեցի բոլոր տրտմագին կասկածները և անցա հետագա իրադրությունը քննելուն։
Ամենակարևորը ժամանակ շահելն էր, և սա ամենից ավելի էր անհանգստացնում ինձ։ Վախենում էի, թե նախքան տակառիկի մյուս ծայրին անցք բանալը մթերքս կվերջանար և ուժերս կսպառվեին։ Գուցե մեռնեմ գործի բախտորոշ պահին։
Տարվեցի խոր մտորումներով։ Եվ հանկարծ մի նոր միտք ծնվեց գլխումս։ Վատ միտք չէր, ընդհակառակը, թեև սարսափելի է թվալու նրան, ով երբևէ չի քաղցել։ Սովն ու մահվան երկյուղը մարդուս դարձնում են անքմահաճ, իսկ ստամոքսը զիջող։
Այլևս խտրություն չէի դնում և չմահավանությամբ չէի վերաբերվում ուտելիքին։ Արդարև, պատրաստ էի ուտել ամեն բան, ինչը կարող էր իբրև սնունդ ծառայել։ Իսկ հիմա պատմեմ, թե ինչ էի մտածել։
=== ԳԼՈՒԽ LI․ Առնետ բռնելու թակարդը ===
Վաղուց չեմ հիշատակում առնետներին։ Բայց մի կարծեք, թե հեռացել և հանգիստ էին թողել։ Ո՛չ, սլքտում էին չորս բոլորս նույն ժրությամբ ու աճապարանքով։ Նրանց լրբությունն անգերազանցելի էր։ Մնում էր միայն, որ հարձակվեին վրաս, և չէին էլ հապաղի, եթե զգոն չլինեի։
Ինչ էլ որ անեի, նախ հոգում էի, որ կտրված լինեմ նրանցից գործվածքեղենի փաթեթներից շինած պատերով։ Միայն այս միջոցով էի մեկու-սացնում նրանց։ Մի տեղից մյուսն անցնելիս կողքիս շարունակ լսում էի ձայները և դեմ առնում դրանց։ Երկու, թե երեք անդամ կծեցին ինձ։ Սոսկ իմ բացառիկ զգուշիւթյունն ու զգոնությունն էին կանխում նրանց հարձակումը։
Այս շեղումից, անշուշտ, կռահելու եք, թե խոսքն ուր եմ տանում, և հասկանալու եք, թե ինչ միտք էի հղացել։
Մտածեցի՝ փոխանակ թողնեմ, որ առնետներն ուտեն ինձ, ավելի լավ է՝ ես իրենց ուտեմ։ Այո, ահա թե ինչի հանգեցին մտորումներս։
Բոլորովին խորշանք չէի զգում այդպիսի սննդի մասին մտածելիս, և դուք էլ չէիք խորշի, եթե իմ կացության մեջ հայտնվեիք։ Ընդհակառակը, շատ էի գոհ, որ այդպիսի միտք անցավ գլխովս, որովհետև դրա օգնությամբ իրագործելու էի իմ ծրագիրը՝ հասնելու էի տախտակամածին, այլ խոսքով փրկելու էի կյանքս։ Ավելին՝ ինձ փրկված էի համարում արդեն։ Մնում էր միայն իրագործել մտադրությունս։
Գիտեի, որ ամբարում առնետները շատ են։ Առաջ սրանց քանակը ահաբեկում էր ինձ, իսկ հիմա դրան այլ կերպ էի նայում։ Համենայն դեպս, եղածն հերիք էր մթերապաշարս ապահովելու համար։ Բանը միայն այն էր, թե ինչպես բռնեմ։
Իհարկե, անվարան ճանկել ու խեղդել դրանց, մինչև շունչները փչեն։ Որսալու փորձ արդեն արել էի, բայց անարդյունք։ Ինչպես գիտեք, մեկին սատկեցրել էի տիրապետածս միակ եղանակով և նույն այդ եղանակով կարող էի մեկ կամ երկու հատ ևս սպանել, բայց դա արած թե չարած՝ միևնույն էր։ Ենթադրենք՝ սպանեցի մի զույգ առնետ մյուսները վախենալու են և քաշվելու են ամբարի խորքը։ Հարկավոր էր գտնել, թե ինչպես միանգամից ավելի շատ բռնել և ապահովել տասը տասներկու օրվա պաշար։ Այդ ընթացքում գուցե ավելի հարմար ուտելիք հանդիպեր։ Սա թե՝ ավելի խելամիտ էր, թե ավելի ապահով։ Եվ սկսեցի մի զարկով մի քանի առնետ սպանելու եղանակ մտմտալ։
Կարիքը գյուտեր է ծնում։ Կարծում եմ, հատկապես կարիքին, այլ ոչ թե իմ տաղանդին եմ պարտական, որ առնետի մի թակարդ հնարեցի։ Դա մի պարզագույն հարմարանք էր, բայց վստահ էի, որ լիովին պիտանի է լինելու։ Մահուդից մի մեծ պարկ պիտի սարքեի, մի բան, որ չափազանց հեշտ էր, անհրաժեշտ չափի մահուդի մի կտոր էի կտրելու, ծալելու էի երկտակ և կտրելու էի քուղով։ Քուղ շատ կար, որովհետև փաթեթները կապված էին ամուր առասանով, որի կտորտանքը թափված էր շուրջս։ Դանակն իբրև ասեղ կծառայեր, և նույն այդ գործիքի օգնությամբ պարկի բերանը կթելեի առասանով, որպեսզի առնետ ընկնելիս՝ պարկը փակեի։
Այդպես էլ արեցի։ Մի ժամ էլ չէր անցել, և արդեն տեր էի դարձել բերանին օղապարան ունեցող մի պարկի, թակարդը պատրաստ էր գործարկման։
=== Գլուխ LII․ Մի զարկով ===
Ձեռնամուխ եղա մտադրությունս իրագործելուն։ Մանրամասնորեն կշռադատեցի ամեն բան, նախապատրաստեցի պարկը։ Հիմա մնում էր «ծուղակը լարել»։
Նախ մի կողմ դրեցի մահուդի կույտերը, որպեսզի տեղ բանամ։ Այստեղ օգտակար եղավ բրենդիի դատարկ տակառը։ Գործվածքը մեջը խցկեցի։
Փակեցի բոլոր ծակուծուկերը, թողնելով միայն մեկը, ամենամեծը, որից սովորաբար օգտվում էին առնետները այցելության համար։
Պարկն այնպես փռեցի անցքի դեմ, որ լրիվ ծածկեր ճեղքը, պարկի մնացած մասը ձգեցի ձողիկների վրա, որ հատկապես այդ նպատակով էի սարքել՝ անհրաժեշտ երկարությամբ։ Ծունկի իջնելով պարկի բերանի մոտ՝ վերջինս լայն բացեցի, քուղը ձեռքս առա և պատրաստ բռնեցի։ Այս դիրքով սկսեցի սպասել առնետների հայտնվելուն։
Համոզված էի, որ մտնելու են պարկի մեջ, որովհետև այնտեղ խայծ էի գրել։ Խայծը մի քանի փշրանքներ էին՝ պաշարիս վերջին փշուրները։ Ինչպես նավաստիներն են ասում՝ «խաղաթղթին էի դրել վերջին գրոշս»։ Վտանգում էի ամեն բան։ Եթե առնետներն ուտեին փշրանքներն ու ճո-ղոպրեին, այլևս բոլորովին ուտելիք չէի ունենա։
Գիտեի, որ կրծողները շուտով հայտնվելու են․ կասկածում էի միայն՝ արդյո՞ք «որսն» առատ կլինի։ Վախենում էի, կգան մեկ առ մեկ ու կթռցնեն խայծը։ Իսկույն փշրանքները վերածեցի իսկական փոշու։ Հույս ունեի, թե առաջին եկվորները կհապաղեն և պարկը հետզհետե կլցվի առնետների բազմությամբ։ Հետո, քուղը ձգելով, կփակեմ նրանց նահանջի ճանապարհը։
Բախտս բերեց։ Րոպեից էլ պակաս ստիպված եղա սպասել ծնկաչոք․ դրսից լսեցի մանրիկ թաթերի թփթփոցն ու սուր ծղրտուքը։ Հաջորդ պահին պարկը ծփաց ձեռքիս տակ, զոհերս լցվել էին մեջը։ Ցնցումները ավելի սաստկացան և համոզվեցի, որ առնետները շարունակ շատանում են և ամեն մեկը ջանում է ճամփա բանալ դեպի պաքսիմատի փոշին։ Հրմշտում էին իրար, բարձրանում իրար վրա և, մոլեգնորեն ծղրտալով, գզվրտվում էին։
Հասավ վճռական պահը՝ ես ձգեցի քուղը։ Հաջորդ ակնթարթին քուղն ամուր պրկեցի, և պարկի բերանը պինդ փակվեց։
Ոչ մի առնետ դուրս չպրծավ։ Գոհունակությամբ հավաստիացա, որ պարկը կիսով չափ լի է այդ կատաղի արարածներով։
Սակայն դրանց հետ երկար գլուխ դնելու ժամանակ չկար։
Կացարանիս հատակի մի մասը բոլորովին հարթ էր ու ամուր, նավի կաղնեփայտ, կարծր տախտակներն էին։ Առնետներով լի պարկը դրեցի հատակին, ծածկեցի տախտակով և ելա վրան՝ ուժերովս մեկ գործի դնելով ծնկներս և ճզմելով առնետներին սեփական ծանրությամբ։
Առնետները խռնվում էին, ճանկռտում, թպրտում, կծոտում իրար, և ես լսում էի նրանց վայնասունը պարկի միջից։ Ամենևին ուշադրություն չէի դարձնում և շարունակում էի ճզմել առնետներին, մինչև տակս դադարեց շարժումը և լիակատար լռություն տիրեց։
Այնուհետև բացեցի պարկը և ծանոթացա պարունակությանը։ Ես վարձատրված էի՝ ոսոխներիս այդ բազմությունը բնաջնջելով։ «Թակարդը» լի էր առնետներով, և բոլորն էլ սատկած էին։
Խիստ զգուշությամբ համրեցի՝ մեկ առ մեկ հանելով պարկից։ Տա՛սն էին։
- Բա՞,― գոչեցի ես՝ դիմելով առնետներին,― վերջապես բռնեցի՜ ձեզ, անզգամ արարածներ։ Սա ձեզ ինձ տանջելու փոխարեն։ Եթե ինձ հանգիստ թողնեիք, կխուսափեիք ձեր չար բախտից։ Բայց տեղ չթողեցիք, ախր։ Խժռեցիք իմ պաքսիմատները, և սովամահությունից փրկվելու համար ես էլ ստիպված եմ ձեզ ուտել։
Ավարտելով ճառս, սկսեցի մաշկել առնետներից մեկը։
Եթե կարծում եք, թե որևէ նողկանք էի զգում, ապա խորապես սխալվում եք։ Այո, սովն ինձ դարձրել էր մի մարդ, որ խտրություն չի դնում։
Ես այնքան էի քաղցած, որ նույնիսկ կարգին չմաշկեցի։ Հինգ րոպե անց առնետը կերել-պրծել էի։
=== Գլուխ LIII․ Ետ դարձ ===
Գործերս հիմա կտրուկ լավացան։ Մթերապահեստս լցվեց պարենով, որը կբավարարեր ամենաքիչը տասը օր, քանի որ որոշել էի օրական մի առնետ ուտել։ Հիմա կարող էի հուսալ, թե կկատարվի մտադրությունս, մտադրություն, որ մինչ այդ անհնարին էր թվում՝ ճանապարհ հարթել դեպի տախտակամած։
«Եթե օրական ուտեմ մի առնետ,― մտածում էի,― ապա ոչ միայն կփրկվեմ մահից, այլև կվերականգնեմ ուժերս։ Կանոնավորապես տասը օր անընդմեջ տքնելով, կհասնեմ ամբարում եղած նավաբեռան վերին շերտին։ Թերևս նույնիսկ ավելի շուտ։ Որքան շուտ, այնքան լավ։ Բայց տասը օրում անպայման կհասնեմ վեր, նույնիսկ եթե իմ և տախտակամածի միջև արկղերի տասը շերտ կա»։
Սրանք էին այն նոր հույսերը, որ ոգևորում էին ինձ առնետների բարեհաջող որսից հետո։ Կրկին վերադարձան վստահությունս ու սառնասր-տությունս, որոնց վաղուց արդեն անհաղորդ էի։
Մի հանգամանք էր միայն խռովում ինձ՝ բրենդիի տակառիկը։ Հիմա արդեն չէի վախենում, թե դրա մեջ անելիք գործը երկար ժամանակ կխլի, քանի որ ժամանակ ինչքան ասես ունեի։ Բայց շարունակում էի երկյուղել ալկոհոլի գոլորշիներից։ Տակառիկի ներսում դրանց ազդեցությունը առաջվա պես ուժեղ էր։ Վախենում էի, թե դարձյալ կկորցնեմ գիտակցությունս, հակառակ զգույշ լինելու և տակառիկի մեջ երկար չմնալու իմ որոշումներին։ Չէ՞ որ երբ կրկին սողոսկեցի ներս, հազիվ հասցրեցի դուրս պրծնել։
Այնուամենայնիվ, որոշեցի ուժերս ներածի չափ դիմադրել տակառիկի ներսում իշխող այդ սուր հոտի ներգործությանը և նահանջել իսկույն ևեթ, երբ զգամ, որ այլևս չեմ կարող ընդդիմանալ։
Թեև ժամանակն հիմա առաջվա պես սուղ չէր, մտադիր չէի զուր տեղը վատնել։ Ճաշս ավարտելուց հետո տակառից առատ ջուր խմելով, զինվեցի դանակով և ուղղվեց ի դատարկ տակառիկի կողմ, որպեսզի կրկին փորձեմ լայնացնել անցքը։ Բայց տակառիկը լի էր գործվածքեղենով։ «Ձրիակերների» որսով հրապուրված, մոռացել էի, որ ողջ կտորեղենը խցկել եմ դատարկ տակառիկի մեջ։
«Իհարկե,― մտածեցի,― նորից պիտի դատարկեմ տակառիկը, թե չէ աշխատելու տեղ չի լինի»։ Դանակը դրեցի մի կողմ և սկսեցի դուրս քաշել փաթեթները։
Այդ անելիս գլխումս նորանոր հարցեր էին ծնվում։
«Ինչո՞ւ եմ գործվածքը դուրս հանում տակառիկից։ Թող մնա տեղը։ Ընդհանրապես, իմ ինչի՞ն է պետք այս տակառիկը»
Իրոք, հիմա այդ ուղղությամբ առաջանալու հարկ չկար։ Առաջ դա իմաստ ուներ կարող էի այնտեղ սնունդ գտնել։ Բայց հիմա իմ այս նոր ձեռնարկումի համար բոլորովին կարիք չկար անցնել այդ տակառիկի միջով։ Ընդհակառակը, դա խոտորնագույն ուղին էր։ Չէ՞ որ այն չէր տանում դեպի տախտակամածի անցքը, իսկ ինձ հարկավոր էր հատկապես այդ կողմի վրա թունել բանալ։ Ստույգ գիտեի, թե անցքը որտեղ է, որովհետև հիշում էի, թե ինչ ճանապարհով էի եկել անցքից մինչև ջրի տակառը, երբ առաջին անգամ նավամբար իջա։ Այն ժամանակ ես անմիջապես թեքվեցի աջ և ուղիղ գծով սողացի դեպի տակառը։ Բոլոր այդ մանրամասնությունները հստակորեն էի հիշում և համոզված էի, որ նավի կենտրոնական մասի մոտակայքում եմ գտնվում՝ այն կողմում, որը նավաստիները «շտիրբորտ»<ref>Շատրիբորտ (գերմ․) ― նավախելից նայելիս՝ նավի աջակողմը, աջ կողը։</ref> են անվանում։ Տակառիկի միջով անցնել կնշանակեր շեղվել գլխավոր անցքից, որտեղից և մտել էի։ Բացի այդ, կաղնե կողափայտերի վրա տևականորեն տքնելը կարող էր հանգեցնել ալկոհոլի գոլորշիների մեջ շնչահեղձ լինելուն։ Անհամեմատ ավելի հեշտ էր ճեղքելով անցնել եղևնափայտ արկղերի միջով, քան կաղնեփայտ տակառի ասենք՝ արդեն սկսել էի առաջանալ այդ ուղղությամբ, այսինքն՝ դեպի աջ։ Քննելով ամեն բան, ներառյալ վտանգներն ու դժվարությունները, հանգեցի այն եզրակացության, թե չարժե տակառի միջով առաջանալ։ Եվ թեքվեցի աջ։
Նախքան արկղերին անցնելը, կտորեղենը վերստին տեղավորեցի տակառիկի մեջ։ Դասավորում էի մեծ հոգածությամբ, թոփ առ թոփ, և ամբողջ ուժով սեղմում, նստեցնում էի։
Խելք արեցի նաև իմ սպանած առնետները թաքցնել պարկի մեջ և քուղը պրկել։ Նավի ոչ բոլոր առնետներն էին ոչնչացված, և վախենում էի, որ այդ արարածները կարող են իրենց ընկերներին ուտելու մտադրություն ունենալ։ Լսել էի, որ այդ նողկալի կենդանիները այդպիսի սովորություն էլ ունեն, և որոշեցի պահպանել իմ որսը։
Երբ ամեն ինչ արված էր, մի թաս ջուր խմեցի և մտա դատարկ արկղերից մեկի մեջ։
=== ԳԼՈՒԽ LIV․ Ենթադրություններ ===
Ես պաքսիմատների արկղի կողքին գտնվող մյուս՝ մահուդեղենի արկղի մեջ էի։ Իբրև իմ թունելի մեկնակետ այս արկղն ընտրեցի։
Կարծում եք, մտնելով մեջը՝ իսկույն ևեթ գործի անցա։ Ո՛չ, բավական երկար ժամանակ անշարժ պառկած էի, սակայն պարապ չէի՝ լարված մտածում էի։
Քիչ առաջ կազմած ծրագիրը իմ մեջ նոր կորով էր արթնացրել։ Փրկության հույսն այնքան ուժգնորեն էր տիրել ինձ, որքան երբևէ՝ բանտարկությանս առաջին օրից ի վեր։ Գերազանց հեռանկարներ էին բացվում։ Ժամանակին, տակառն ու պաքսիմատների արկղը հայտնաբերե-լիս, արդարև վիթխարի բերկրանք էի զգացել, համոզված էի, որ մթերքն ու քուրը հերիքելու են մինչև ուղևորության ավարտը։ Բայց առջևում բանտարկությունն էր, լռություն և մռայլ մենություն էի տոկալու ամիսներ շարունակ։
Հիմա բանն այն էր։ Եթե բախտն ինձ ժպտար՝ մի քանի օր անց տես-նելու էի պայծառ երկինքը, շնչելու էի ջինջ օդ, մարդկային դեմքեր էի տեսնելու և լսելու էի հնչյուններից քաղցրագույնը՝ ինձ նմանների ձայները։
Կարծես մի ճամփորդ լինեի, որ անապատում տևական դեգերումներից հետո հորիզոնի վրա նկատում է քաղաքակիրթ մարդկանց կյանքի նշաններ․ ծառերի մթին ուրվագծեր, հեռավոր օջախից բարձրացող կա-պուտակ ծուխ․․․ Այս ամենը համակում են նրան մի հույսով, թե շուտով ինքը կվերադառնա իր նմանների միջավայրը։
Այդպիսի հույս ունեի նաև ես։ Րոպե առ րոպե հույսն ավելի էր ամրապնդվում և վերածվում էր համոզումի։
Այդ համոզումն էլ, հավանաբար, զսպում էր ծրագիրս հապճեպորեն իրագործելու իմ ձգտումը։ Գործը շատ էր լուրջ թեթևամտությամբ վերաբերվելու և աճապարանքով ու անփութությամբ իրականացնելու համար։ Կարող էին անակնկալ հանգամանքներ երևան գալ, չնչին մի պատճառից կարող էր ձախողվել ամեն ինչ։
Որպեսզի խուսափեմ դրանից, որոշեցի գործել մեծագույն զգուշությամբ և, նախքան գործի անցնելը, մանրամասնորեն կշռադատել ամեն բան։
Մի բան էր պարզ՝ անելիքս ամենևին էլ հեշտ գործ չէր։ Արդեն ասել եմ, որ գտնվում էի նավամբարի խորքում, իսկ ես շատ լավ գիտեի, թե ինչ խորություն կարող է ունենալ մեծ նավի ամբարը։ Հիշեցի, նախքան հատակին հասնելը շատ երկար սահեցի պարանով։ Եվ երբ դրանից հետո նայեցի վեր՝ իջանցքի բացվածքը հեռու-հեռվում էր։ Եթե այդ ամբողջ տարածությունը լրիվ ապրանք էր լցրած,- իսկ դա, անկասկած, այդպես էր,- ապա հարկ էր լինելու մի երկար թունել բանալ։
Բացի այդ, ես ճանապարհ էի հարթելու ոչ միայն դեպի վեր, այլև իջանցքի ուղղությամբ, այսինքն՝ ստիպված անցնելու էի նաև նավի կես լայնքը։ Վերջինս ինձ շատ էլ չէր անհանգստացնում, գիտեի, որ միևնույն է՝ չի հաջողվի ուղիղ գծով ընթանալ, քանի որ ճանապարհին զանազան բեռներ են հանդիպելու։ Ստիպված շրջանցելու եմ քաթանի հակերը կամ մյուս դժվարանց առարկաները։ Եվ ամեն անգամ հարկ կլինի որոշել՝ վե՞ր ընթանամ, թե՞ հորիզոնական ուղղությամբ, այսինքն՝ ընտրելու եմ հեշտը։
Ուրեմն՝ բարձրանալու եմ ինչպես աստիճաններով, շարունակ առաջանալով դեպի անցքը։
Սակայն ո՛չ արկղերի թիվը, ո՛չ մինչև տախտակամած ընկած տարածությունը ինձ այնքան չէին անհանգստացնում, որքան այդ արկղերի մեջ ամփոփված ապրանքների բնույթը։ Ահա մի միտք, որ ամենից շատ էր զբաղեցնում ինձ, քանի որ դժվարությունները կարող են շատանալ կամ նվազել՝ կախված այն բանից, թե ինչ նյութեր եմ տեղահանելու իմ ճանապարհին։ Բացելուց հետո ապրանքներից մի քանիսի ծավալը մեծանում է, և եթե չկարողանամ ամփոփ դարձնել դրանք, բոլորովին գործելու տեղ չի մնա։ Ըստ էության, դա իմ երկյուղներից վատթարագույնն էր։ Արդեն մի անգամ փորձել էի, թե ինչ չարիք է դա, և եթե չլիներ բրենդիի տակառիկի հետ կապված հաջողությունը, ապա ներկա բոլոր ծրագրերս անիրագործելի էին դառնալու։
Ամենից շատ վախենում էի քաթանից, որն անանցանելի էր, իսկ եթե հանեի մաս առ մաս, ապա գրեթե անհնարին էր վերադարսել։ Մնում էր հուսալ, որ ընդհանուր բեռան մեջ այդ հիանալի և օգտակար գործվածքը քիչ է։
Ես մտածեցի այն բազմաթիվ իրերի մասին, որ կարող էին լինել «Ինկայի» փայտակերտ, ընդարձակ պահոցում։ Նույնիսկ ջանացի մտաբերել, թե ինչ երկիր է Պերուն և Անգլիա ինչպիսի ապրանքներ են առաքվում այնտեղ, բայց այդպես էլ ոչինչ չհիշեցի ես կատարելապես տգետ էի տնտեսական աշխարհագրության բնագավառում։ Մի բան էր պարզ, իմ ճանապարհին կարող էր հանդիպել մեր արդյունաբերական խոշոր քա-ղաքներում արտադրվող ցանկացած ապրանքը։ Մոտ կես ժամ տարված էի այս կարգի խորհրդածություններով և համոզվեցի, որ դրանք բոլորովին անօգուտ են։ Լավագույն դեպքում՝ ենթադրություններ էին։ Հնարավոր չէ որոշել, թե «ինչ մետաղ է գետնի տակ, քանի քլունգդ չի հասել»։
Գործի անցնելու ժամանակն էր։ Դեն նետելով ամեն տեսակ դատողություններ ու վարկածներ, ձեռնամուխ եղա դիտավորությունս իրագործելուն։
=== Գլուխ LV․ Կարող եմ հասակովս մեկ կանգնե՜լ ===
Դուք, իհարկե, հիշում եք, որ իմ առաջին՝ դեպի գործվածքեղենի արկղեր կատարած արշավանքի ժամանակ, երբ հույս ունեի պաքսիմատ կամ մի այլ ուտելիք գտնել, ես խուզարկեցի թե՝ դրանք շրջափակող, թե՛ դրանց վրա բարդված բեռները։ Հիշում եք նաև, որ առաջին արկղի կողքին գլխավոր իջանցքի կողմում, քաթանի հակը գտա այդ արկղի վրա համանման մի արկղ էլ կար։ Այս վերջին արկղի վրա ես արդեն մի անցք էի բացել, հետևապես կարող էի համարել, որ վեր տանող ուղին սկսել եմ։ Դատարկելով վերևի արկղը՝ մի աստիճան կբարձրանամ հարկավոր ուղղությամբ։ Նախապես արդեն ծակել էի առաջին արկղի մի պատը և երկրորդ արկղի սրան կից կողը ուրեմն, տքնությունն ու ժամանակը, որ նվիրել էի այդ գործին, զուր չէին անցել։ Հիմա մնում էր դուրս քաշել գործվածքի փաթեթները և դարսել ետևս։
Հեշտ գործ չէր։ Դարձյալ ստիպված եղա կրել նախկին դժվարությունները։ Դժվար էր իրարից անջատել ու դուրս քաշել խնամքով դարսած փաթեթներն իրենց տեղերից։ Մեկ առ մեկ հանում էի ու կրում, ավելի ճիշտ՝ քարշ էի տալիս իմ կացարանի ամենահեռավոր անկյունը, բրենդիի տակառիկի մոտ։ Այնտեղ էլ դրանք կարգի էի բերում, ոչ թե մի կերպ, անփութորեն, այլ մեծագույն ջանասիրությամբ, որպեսզի քիչ տեղ գրավեն և դատարկ անկյուններ չմնան դրանց ու ամբարի հեծանների միջև՝ անկյուններ, ուր կարող էին ծվարել առնետները։
Ճիշտն ասած, հիմա այդ մասին շատ էլ չէի անհանգստանում։ Առնետներն այլևս չէին զբաղեցնում իմ միտքը։ Գիտեի, որ մոտերքում ինչ-որ տեղ են, բայց իմ վերջին արյունահեղ ասպատակությունը, ահաբեկել էր նրանց։ Իմ ծուղակն ընկած առնետների օրհասական վայնասունը տարածվել էր նավամբարով մեկ և ծառայել էր որպես մի լավ նախազգուշացում մյուսների համար։ Անտարակույս, նրանք սաստիկ վախեցել էին լսածից։ Համոզվելով, որ ես վտանգավոր հարևան եմ, նրանք ուղևորության ամբողջ մնացյալ ժամանակվա գերիշխանությունն ինձ էին զիջել նավամբարում։
Հետևաբար, ոչ թե առնետների վախն էր ստիպում խցել բոլոր ճեղքերը, այլ պարզապես տարածություն շահելու ձգտումը, քանի որ, ինչ-պես արդեն ասել եմ, ամենամեծ երկյուղներ ներշնչողն այդ հանգամանքն էր։
Գործելով փութաջանորեն ու զգուշությամբ՝ ի վերջո դատարկեցի վերևի արկղը և պարունակությունը ղարսեցի ետևս։ Հիմա լիովին վստահ էի, որ պահպանել եմ ինձ համար չափազանց կարևոր տարածության առավելագույնը։
Գործի արդյունքն ինձ քաջալերեց, և ես համակվեցի մի սքանչելի տրամադրությամբ, ինչպիսին վաղուց ի վեր չէի ունեցել։ Զվարթ հոգով բարձրացա նոր դատարկած արկղի մեջ և լայնակի մի տախտակ դնելով հատակի անցքին՝ նստեցի վրան՝ ոտներս վար կախած։ Ինձ համար նոր այս դիրքը թույլ էր տալիս ուղիղ նստել, և դա մեծագույն հաճույք էր պատճառում ինձ։ Երկար ժամանակ ապրել էի մի կացարանում, որի բարձրությունը երեք ոտնաչափից քիչ ավելի էր, և քանի որ իմ հասակը չորս ոտնաչափ էր, ստիպված էի լինում կքվել կամ նստել կզակս թաղելով ծալած ծնկներիս մեջ։ Սրանք մանրիկ անհարմարություններ են, եթե վաղանցուկ են, բայց երբ տևական են դառնում, սկսում ես հոգնել ու ցավ զգալ մարմնովդ մեկ։ Ուստի թիկունքս ուղղած ու ոտքերս մեկնած նստելու հնարավորությունը ոչ միայն հանգստություն էր ինձ համար, այլև պերճանք։ Ավելին, ես կարող էի նույնիսկ կանգնել ամբողջ հասակով, քանի որ ծակված արկղերը միանում էին իրար, և մեկի հատակից մինչև մյուսի կափարիչը լրիվ վեց ոտնաչափ էր։
Նստած դիրքով երկար չմնացի։ Կանգնեցի հասակովս մեկ և իսկույն զգացի, թե որքան հաճելի էր այդպես հանգստանալը։ Սովորաբար մարդիկ նստած են հանգստանում, իսկ ես նույն բանն անում էի կանգնած։ Եվ սա ամենևին զարմանալի չէ, եթե հիշելու լինենք, թե քանի երկար ու ձիգ օրեր և գիշերներ էի անցկացրել նստած կամ ծնկաչոք։ Ես երջանիկ էի` ընդունելով այն վեհ կեցվածքը, որ մարդուն տարբերում է մյուս արարածներից։ Զգում էի, որ ամբողջ հասակով կանգնելու հնարավորությունը, հիրավի, մի հաճույք է, և բավական երկար մնացի այդ դիրքով, առանց մկան անգամ շարժելու։
Սակայն ժամանակն իզուր չէի վատնում։ Ուղեղս, ինչպես միշտ, գործում էր։ Մտածում էի այն մասին, թե ինչ ուղղություն ընտրեմ թունելի համար, ուղիղ վե՞ր՝ հենց նոր դատարկած արկղի կափույրի միջով, թե արկղի այն ծայրից, որ իջանցքի կողմն էր։ Ընտրելու էի հորիզոնական կամ վերահայաց ուղղություններից մեկը։ Յուրաքանչյուրն իր՝ միմյանց բացառող առավելություններն ուներ։ Այդ ամենը կշռադատելն ու վերջնականապես որոշելը, թե ինչ ուղղությամբ եմ առաջանալու, այն աստիճան էական էր, որ բավականին ժամանակ անցավ, մինչ հետևություն կանեի ու կորոշեի, թե ինչպիսին են լինելու իմ հետագա ծրագրերը։
=== Գլուխ LVI․ Նավի ուրվագծերը ===
Կար մի նկատառում, ըստ որի դեպի վեր, արկղի կափույրի միջով առաջանալը ճիշտ կլիներ։ Ընտրելով այդ ուղղությունը ավելի շուտ կհասնեի բեռների վերին շերտին։ Այնտեղ կարող էի ազատ տարածություն փնտրել բեռան ու տախտակամածի միջև և հասնել իջանցքին։ Թունելն ավելի կարճ կլիներ, քանի որ ուղղաձիգ գիծն ավելի կարճ է, քան դեպի իջանցքն ուղղված անկյունագիծը։ Իրոք, ամեն մի ոտնաչափ, որ անցնելու էի հորիզոնական ուղղությամբ, կարելի էր համարել չանցած, քանի որ դրանից հետո, միևնույն է, պիտի վեր բարձրանայի։
Լիովին հնարավոր էր, որ բեռան և տախտակամածը պահող հեծանն երի միջև ազատ տարածություն կար։ Այս ակնկալությամբ, մտադիր էի հորիզոնական ուղղությամբ շարժվել միայն այն դեպքում, եթե այդ պարտագրեր անհաղթահարելի որևէ արգելք։ Այնուամենայնիվ, որոշեցի գործն հորիզոնական ուղղությամբ սկսել երեք պատճառով։ Նախ՝ արկղի կողապատի տախտակները գրեթե լրիվ խարխլված էին, և հեշտությամբ կարելի էր կոտրել։ Երկրորդ դանակը կափույրից դուրս ցցելով, շոշափել էի մի փափուկ, բայց առաձգական նյութ՝ շատ նման այն սարսափելի հակերին, որ մինչև այդ արդեն խանգարել էին ինձ և իմ անեծքին արժանացել։
Դանակը տարբեր տեղերից խցկում էի ճեղքերը և ամենուր դեմ էի առնում ակնհայտորեն քաթանի հակ հիշեցնող ինչ-որ բանի։ Փորձեցի արկղի պատը՝ սայրն այնտեղ փայտի դեմ առավ։ Ըստ երևույթին, եղևնափայտ էր, որից պատրաստված էին նաև մյուս արկղերը։ Բայց եթե ամենակարծր փայտն էլ լիներ, գործն ավելի շուտ էի գլուխ բերելու, քան քաթանի հետ։ Սա էլ էր հերիք, որ հորիզոնական ուղղությունը նախընտրեի։
Բայց ես ունեի նաև մի երրորդ նկատառում։
Այս երրորդ նկատառումը դժվարությամբ պիտի ընկալեն նրանք, ովքեր ծանոթ չեն նավամբարների հորինվածքին, այսինքն՝ այն ժամանակվա նավերի, իսկ այս դեպքը վաղուց է կատարվել։ Այլ կերպ կառուցած նավերի համար, մասնավորապես՝ այն նավերի, որոնց հորինվածքը ընդօրինակել ենք ամերիկացիներից, այս նկատառումը ընդունելի չէ։
Որպեսզի հասկանաք այս բոլորը, ստիպված կլինեմ մանրամասնությունների դիմել։ Բայց, միաժամանակ, փոքր-ինչ շեղվելով պատումի թելից, հույս ունեմ ձեզ, իմ պատանի բարեկամներ, քաղաքական իմաստության մի դաս ավանդել, որ կարող է օգտակար լինել թե՛ ձեզ, թե՛ ձեր երկրին, երբ հասակ առնեք ու կարողանաք օգտվել դրանից։
Ես կողմնակից եմ այն տեսությանը կամ ավելի ստույգ՝ ես վաղուց արդեն գիտակցել եմ այն փաստը (քանի որ այստեղ ոչ մի տեսություն էլ չկա), որ «քաղաքական գիտություններ» կոչվածի ուսումնասիրությունը մարդկային միտքը երբևէ զբաղեցրած բոլոր բաներից կարևորագույնն է։ Այս բնագավառն ընդգրկում է կեցության բոլոր ոլորտները և ներգործում է հասարակական կյանքի վրա։ Ամեն մի արվեստ, գիտություն և արհեստ կապված է սրան, և սրանից է կախված դրանց հաջողությունը կամ ձախողումը։ Անդամ բարոյականությունը քաղաքական կարգի ածանցյալն է, և հանցագործությունը հետևանք է հասարակության վատ կազմակերպման։ Երկրի քաղաքական կառուցվածքն է նրա բարեկեցության կամ չքավորության հիմնական պատճառը։ Երբևէ կառավարությունը չի արել մի այնպիսի բան, որ գեթ նման լինի օրինավորության։ Հետևապես, չկա մի ժողովուրդ, որը երբևէ երջանիկ եղած լինի։ Աղքատություն, չքավորություն, հանցագործություն, այլասերում՝ ահավասիկ մեծամասնության ճակատագիրը բոլոր երկրներում։
Եվ ուրեմն, ինչպես արդեն ասացի, երկրի օրենսդրությունը, այլ խոսքով՝ քաղաքական կացությունը, առնչվում է ամեն ինչին։ Սրան են առնչվում և՛ նավը, որով նավարկում ենք, և՛ սայլակառքը, որով տեղից տեղ ենք գնում, և՛ մեր աշխատանքային գործիքները, և՛ կահույքը, որ գործածում ենք մեր բնակարաններում, և՛ նույնիսկ բնակարանային հարմարությունները։ Բայց առավել կարևոր է այն հանգամանքը, որ դա արդեն ազդում է նաև մեզ վրա՝ մեր մարմինների ու հոգեկան նախասիրությունների վրա։ Բռնակալի գրչի շարժումը կամ պառլամենտի տխմար վիճակը, որոնք, ինչպես թվում է, առնչություն չունեն անձնապես որևէ մե-կի հետ, իրականում կարող են գործել անուղղակի և անտեսանելի մի ազդեցություն, որը մի սերնդի գոյատևման ընթացքում ժողովրդին դարձնում է բարոյազուրկ և անարգ։
Այն, ինչ ասացի հիմա, կարող եմ փաստարկել մաթեմաթիկական ճշգրտությամբ, սակայն դրան տրամադրելու ժամանակ չունեմ։ Մի օրինակ կբերեմ և վերջ։ Ահա, լսեցեք։
Շատ տարիներ առաջ բրիտանական պառլամենտը սահմանեց նավերից հարկ գանձելու մասին մի օրենք, քանզի նավերը ևս, ինչպես և մնացյալ ամեն բան, պարտավոր են վճարել գոյության իրավունքի համար։ Հարց ծագեց, թե ինչպես բաշխել այգ հարկը։ Հազիվ թե արդարացի լիներ ստիպել փոքրիկ առագաստանավի տիրոջը՝ վճարել նույնքան վիթխարի մի գումար, որքան մուծելու էր երկու հազար տոննանոց խոշոր նավի սեփականատերը։ Դա կուլ կտար մանր նավատիրոջ բոլոր եկամուտները և իսպառ կսնանկացներ նրան։ Ինչպե՜ս պիտի լուծվեր այդ դժվարությունը։ Գտնվեց մի խելամիտ որոշում յուրաքանչյուր նավից հարկ գանձել ըստ ջրատարողության։
Այս առաջարկությունն ընդունվեց։ Բայց երևան եկավ մի այլ արգելք չէ՛, որ հարկը գանձվելս էր նավի ծավալի համեմատ, իսկ ջրատարողությունը կշիռ է, ոչ թե ծավալ։ Ստիպված եղան պարզապես ծավալի մի միավոր սահմանել, որը համապատասխան էր մի տոննա կշռի, և հետո արդեն չափել, թե որքան այդպիսի միավորներ է պարունակում նավը։ Ըստ էության՝ գործը հանգեց նավը չափելուն, այլ ոչ թե կշռին։
Այդ ժամանակ որոշեցին նավերը չափել մի որոշակի եղանակով, որպեսզի պարզեն դրանց համեմատական մեծությունը։ Դա հաշվարկվեց մեծ ճշգրտությամբ՝ ողնուցի երկարությունը, տախտակամածը պահող հեծանների լայնքը ամբարի խորությունը պարզելու միջոցով։ Բազմապատկելով սրանք կստանանք նավի համեմատական մեծությունը, եթե այդ նավը ճիշտ է կառուցված։
Եվ այսպես, սահմանվեց օրենք՝ լիովին ընդունելի հարկ գանձելու համար, և դուք, հավանաբար, մտածելու եք (եթե խորաթափանց մտածող չեք), թե այդ օրենքը ամենևին չէր կարող վատ ազդեցություն թողնել թերևս, բացառությամբ միայն նրանց, ովքեր ստիպված են հարկ վճարել։
Ոչ, բանն այլ էր։ Այս հասարակ, արտաքուստ անմեղ օրենքը մարդկային ցեղին ավելի շատ չարիք պատճառեց, ավելի շատ ժամանակ վատնեց, ավելի շատ կյանքեր խլեց և ավելի շատ հարստություն կլանեց, քան անհրաժեշտ է աշխարհիս երեսին այժմ գոյություն ունեցող բոլոր ստրուկներին փրկագնելու համար։
Ինչպե՛ս կարող է այդպիսի բան լինել։ Տարակույս չունեմ, որ զար-մանքով այդ եք հարցնելու։
Դա կատարվեց պարզապես այն պատճառով, որ ոչ միայն դադարեց ամեն մի առաջընթաց ու կատարելագործում նավաշինության՝ մարդկային այդ կարևորագույն հմտություններից մեկի ասպարեզում, այլև այդ արվեստը հետադիմեց հարյուրավոր տարիներով։ Իսկ չարիքն այսպես եկավ, ապագա նավատերը, ծանր հարկից խուսափելու ճար չունենալով, ջանում էր հնարավորին չափ փոքրացնել նավը, քանի որ նման չարաբաստիկ հնարքները հարկերով ծանրաբեռնելու բնականոն ու մշտական հետևանքն են։ Եվ, ահա, սեփականատերը գնում է նավաշինարարի մոտ։ Նա կարգադրում է, որ նավը կառուցեն՝ ողնուցի, հեծանների ու նավամբարի խորության չափերն անելով այսքան ու այսքան, այլ խոսքով` մի այնպիսի ջրատարողությամբ, որ համապատասխան է հարկերի մի որոշակի աստիճանի։ Սակայն նա դրանով չի բավարարվում։ Պահանջում է նավաշինարարից, որպեսզի սա, եթե կարող է, նավը կառուցի մի ծավալով, որը մեկ երրորդով գերազանցի օրինական ջրատարողությունը, ըստ որի գանձում են հարկը։ Սա թեթևացնում է նրա հարկը և օգնելու է խաբելու նրա ձեռնարկության վրա այդքան ծանր տուրք բարդած կառավարությանը։
Կարելի՞ է, արդյոք, կառուցել նրա պահանջած նավը, լիովին։ Եվ նավաշինարարը գիտե, թե ինչպես պիտի այդ արվի։ Հարկավոր է կտրուկ ճկել նավի ցռուկը, կողերը դարձնել խիստ ուռուցիկ, ընդարձակել նավախելը և, առհասարակ, մի այնպիսի անհեթեթ տեսք տալ նավին, որ սա դառնալու է դանդաղաշարժ և քանիքանի տարաբախտ նավաստիների գերեզմանն է լինելու։ Այո, նավաշինարարը ոչ միայն գիտե, թե դա ինչպես պիտի արվի, անսալով նավատիրոջ կամքին՝ նա այնքան երկար է նույնօրինակ նավեր կառուցել, որ հավատացած է, թե իբր այդ անճոռնի հորինվածքը կանոնավորապես կառուցած նավ է, և այլևս չի ուզում և չի էլ կարող նավն այլ կերպ կառուցել։ Առավել ցավալի է, որ նավի այդ անդյուրաթեք ձևը այնպես է տպավորվել նրա ուղեղի մեջ, այնպես է արմատա-ցել նրա գլխում, որ եթե վերանա այդ տխմար օրենքը, պահանջվելու են շատ տարիներ, որպեսզի հարկադրեն նրան հրաժարվել նենգությունից ու խաբեությունից։ Ըստ էության, սպասելու ենք, որ նավաշինարարների նոր սերունդ աճի, և այնժամ մեզ մոտ կսկսեն կանոնավոր ու հարմարա-վետ ձևեր ունեցող նավեր կառուցել․․․
Հիմա հասկանալի կդառնա, թե ինչը նկատի ունեմ, երբ պնդում եմ, որ քաղաքական գիտությունները մարդկանց ուշադրությունը գրավելու արժանի խնդիրներից կարևորագույնն են։
=== Գլուխ LVII․ Ծանրակշիռ արգելք ===
Պատվական «Ինկան», ինչպես և շատ ուրիշ նավեր, կառուցված էր նավատեր վաճառականի հրահանգով։ «Ցցուն կուրծք» ունեի, և կողերն այնքան ուռուցիկ էին, որ ամբարը հեծաններից էլ էր լայն։ Իսկ եթե նայելու լինեիք նավամբարի հատակն ի վեր, ապա կտեսնեիք, որ կողերը կորանում և տանիքի պես փակվում են ձեր գլխավերևը։ Գիտեի, որ «Ինկան» ճիշտ այդպես է կառուցված, քանի որ բոլոր առևտրանավերը միակերպ են կառուցվում, իսկ ես մեր ծովախորշ մտնող-ելնող շատ նավեր էի տեսել։
Արդեն ասել եմ, որ երբ ստուգում էի այն բեռան պարունակությունը, որ գտնվում էր իմ դատարկած արկղի վրա, դեմ առա ինչ-որ փափուկ, քաթան հիշեցնող բանի։ Հետո պարզեցի, որ քաթանի հակը վերին արկղի կափարիչը զբաղեցնում է մասամբ միայն մի ոտնաչափ ազատ էր այն կողմից, որտեղ արկղը նավի իրանին էր հենած։ Երկու տարբեր ճեղքերից դուրս հանեցի դանակը, և երկու անգամ էլ դանակը արգելքի դեմ չառավ։ Որոշեցի, թե այնտեղ ոչինչ էլ չկա և հակից այն կողմ մի ոտնաչափ տարածություն լրիվ դատարկ է։
Սա հեշտ է բացատրել։ Հակը դրված էր կերպասեղենի զույգ արկղերի վրա և գտնվում էր ճիշտ այնտեղ, որտեղ նավակողը սկսում էր գոգավորվել, վերևում արկղը դեմ էր առել նավամբարի մարդակներին, իսկ ներքևի եզրը, ըստ երևույթին մոտ մի ոտնաչափ հեռու էր մնացել կողափայտերից։ Այսպիսով առաջացել էր մի պարապ եռանկյունի, որ պիտանի էր լոկ մանր-մունր բեռների համար։
Մտածեցի, որ եթե վեր ընթանամ ուղիղ գծով, ի վերջո դեմ եմ առնելու նավակողին, որը տախտակամածին մերձենալու համեմատ՝ ավելի էր կորանում, ճանապարհին հանդիպելու են բազմաթիվ արգելքներ՝ մանր-մունր բեռներ, և դրանք ավելի շատ հոգսեր են պատճառելու, քան խոշոր արկղերը։ Այս, ինչպես նաև այն նկատառումները, որ արդեն հիշատակել եմ, հարկադրեցին ընդունել հաջորդ քայլս հորիզոնական ուղղու-թյամբ անելու վերջնական որոշում։
Մի լավ հանգստանալուց հետո կառչեցի վերին արկղից և ձգվելով վեր՝ գործի անցա։
Հայտնվելով վերևի արկղի մեջ՝ շատ ուրախացա․ երկրորդ հարկաշարքում էի, ամբարի հատակից վեց ոտնաչափ վեր։ Երեք ոտնաչափ բարձրացել էի, ուրեմն՝ երեք ոտնաչափ մոտեցել էի տախտակամածին, մարդկանց, ազատությանը։
Ուշի-ուշով զննելով արկղի այն պատը, որի վրա մտադիր էի անցք բանալ, խորին գոհունակությամբ պարզեցի, որ պատը խախուտ է։ Դանակը դուրս հանելով ճեղքից, համոզվեցի նաև, որ մինչև հարևան արկղը մի քանի դյույմ է, քանի որ դանակի սայրը հազիվ էր այդ արկղին հասնում։ Սա ակնհայտ առավելություն էր։ Մի ուժգին հարված կամ ճնշում՝ և տախտակը տեղից դուրս կթռչեր։
Այդպես էլ արեցի, հագա կոշիկներս, պառկեց ի կռնակի վրա և սկ-սեցի թմբկահարել կրունկներով։
Լսվեց ճռինչ, մեխերը տեղահան եղան, ևս մեկ-երկու զարկ՝ տախտակը դուրս թռավ և կորավ արկղերի արանքում։
Նոր բացված անցքից ձեռքս անմիջապես ներս մտցրի՝ փորձելով պարզել, թե ինչ կա այնտեղ։ Ու թեև արկղի անհարթ տախտակներ շո-շափեցի, չկարողացա կռահել, թե ինչ բեռ է։
Տեղահան արեցի երկրորդ տախտակը, ապա երրորդը, այսինքն՝ վերջինը, արկղի մի պատը բաց էր հիմա։
Սա հնարավորություն տվեց մանրամասնորեն հետազոտել դիմացիս բեռը, և ես շարունակեցի իմ պրպտումները։ Սակայն, ի զարմանս իմ, պարզեցի, որ փայտե խորդուբորդ մակերևույթը զգալի երկարությամբ տարածվում է լորս կողմ։ Պատի պես ձգվում էր վեր, շարունակվում էր թե՝ աջ, թե՝ ձախ, և ինչքան էլ մեկնեցի ձեռքերս՝ չկարողացա եզր կամ անկյուն գտնել։
Ըստ երևույթին, այս արկղն այլ ձև ու մեծություններ, քան մինչ հիմա հանդիպածները, սակայն ամենևին չէի պատկերացնում, թե պարունակածն ինչ է։ Մեջը մահուդ լինել չէր կարող, այդ դեպքում նման կլիներ մյուս արկղերին։ Քաթան լինել նույնպես չէր կարող, դա նույնիսկ մխիթարեց ինձ։
Պարզելու համար պարունակությունը, շեղբը սոճու ամուր տախտակների ճեղքից ներս խրեցի։ Թղթանման ինչ-որ բան էր այնտեղ։ Սակայն դա սոսկ փաթեթանյութն էր, քանի որ սայրն այնուհետև դեմ առավ մարմարի պես կարծր ու հարթ մի բանի։ Ավելի ուժեղ սեղմելով, զգացի, որ դա, այնուամենայնիվ, քար չէր, այլ փայտ, բայց շատ կարծր և անթերի հղկած մակերևույթով։ Հարվածեցի դանակով, և ի պատասխան՝ տարօրինակ արձագանք հնչեց, երկարաշունչ, զնգուն մի ղողանջ, բայց այդպես էլ չկարողացա կռահել, թե ինչն ինչոց է։ Մնում էր միայն կոտրել արկղը, և այդ ժամանակ գուցե մոտիկից ծանոթանայի պարունակությանը։
Վարվեցի առաջվա պես ընտրեցի այդ արկղի տախտակներից մեկը և սկսեցի մեջտեղից կտրել դանակով։ Տախտակը մոտ տասներկու դյույմ լայնք ուներ, և աշխատանքը ժամեր տևեց։ Դանակը կարգին բթացել էր, և գործը դժվարությամբ էր առաջ գնում։
Ի վերջո՝ այս տախտակի հախից էլ եկա։ Դանակը դնելով մի կողմ, սկսեցի թեքել կտրված ծայրը։ Երկու արկղերի միջև եղած տարածությունը թույլ էր տալիս այնպես ճոճել տախտակը, որ պահող գամերը դուրս թռան, և տախտակն ի վերջո ընկավ ցած։
Նույն կերպ վարվեցի նաև մյուս կեսի հետ։ Այժմ վիթխարի արկղի վրա բացված էր մի անցք, որ բավարար էր մեջը եղածն հետազոտելու համար։
Ինչ-որ մի առարկայի կարծր ու ողորկ մակերեսը թղթի շերտերով էր պատած։ Թուղթը պոկեցի և սկսեցի մատներով տնտղել։ Փայտ էր, այնքան հարթ կոկած, որ ապակի լիներ կարծես։ Շոշափելիս թվաց թե կարմրափայտ սեղանի երես է։ Այդպես էլ կարծելու էի, թե սեղան է, բայց երբ թխկթխկացրի մատներիս հոդերով, դարձյալ լսեցի նույն խուլ ղողանջը։ Ավելի ուժգին հարվածեցի՝ պատասխանը էոլյան տավիղ հիշեցնող մեղեդալուր ու թրթռուն մի հնչյուն եղավ։ Գլխի ընկա, որ այդ խոշոր առարկան դաշնամուր էր։ Ծանոթ էի այդ գործիքին։ Դրանից դրված էր մեր փոքրիկ հյուրասենյակի մի անկյունում, և մորս մատների տակ այդ գործիքը հիասքանչ հնչյուններ էր արձակում։ Այո, իմ ճանապարհը փակող ողորկ մակերեսով առարկան դաշնամուր էր։
=== Գլուխ LVIII․ Շրջանցում եմ դաշնամուրը ===
Առանձնապես ոգևորված չէի այս հայտնությամբ։ Ինչ խոսք, դաշնամուրը լուրջ խոչընդոտ էր, ավելին՝ կատարյալ մի պատնեշ էր իմ առաջխաղացման ճանապարհին։ Ակներևաբար, մեծ դաշնամուր էր, անհամեմատ ավելի մեծ, քան մեր տնակի հյուրասենյակում եղածը։ Դաշնամուրը կողքի էր դրված և կափարիչն ուղղված էր իմ կողմը։ Եվ իմ հարվածներին արձագանքող հնչյուններից եզրակացրի, որ պատրաստված է դյույմանոց, գուցեև ավելի հաստ կարմրափայտից։ Ընդ որում փայտը միակտուր էր, որովհետև ամբողջ մակերեսի վրա անցք փորելու համար մի ճեղք անգամ չգտա։ Պարզապես պիտի ծակեի ու շաղափեի։
Եթե սա հասարակ եղևնափայտ լիներ նույնիսկ, ձեռքիս գործիքով հարկ կլիներ հիմնավորապես տքնել, իսկ հիմա առջևս կարմիր փայտ էր, հղկված լինելու և լաքի շնորհիվ՝ չափազանց դիմացկուն։
Բայց, ենթադրենք, թե հաջողվելու էր մի անցք փորել դաշնամուրի կափարիչի վրա ծանր ու հոգնեցուցիչ, բայց հնարավոր գործ էր։ Իսկ հետո։ Հարկ կլիներ լրիվ հանել միջի սարքավորումը։ Ես գրեթե ոչինչ չէի հասկանում այդ գործիքների ներքին կառուցվածքից։ Մտաբերում էի միայն սև և սպիտակ փղոսկրի բազմաթիվ կտորներ և վիթխարի քանակությամբ մետաղյա ամուր լարեր։ Նաև ինչ-որ ձողիկներ, որ մերթ եր-կայնակի, մերթ լայնակի էին դասավորված, մեկ էլ սեղմակները այդ բոլորը քանդել-հանելը դժվար բան էր։ Բացի այդ, մյուս կողմում, որտեղից դուրս գալու համար անցք էի բանալու, կարմրափայտ պատյանն ու արկ-ղի պատն էին։
Բայց կային նաև այլ դժվարություններ։ Եթե նույնիսկ կարողանայի քանդել գործիքի մեջ եղած մասերը, հանել դուրս ու դասավորել ետևս, դաշնամուրի մեջ տեղ կլինե՞ր, արդյոք, մյուս երեսը, ապա արկղի պատը ծակելու և դեպի հաջորդ արկղ մի ելք բացելու համար։
Այսինքն, կասկածելին կասկածելի չէր պարզ էր, որ դա վեր է իմ ուժերից։ Այս դժվար լուծելի հարցը մռայլության մատնեց ինձ։ Որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան ավելի էր նվազում այդ գործին ձեռնամուխ լինելու ցանկությունս։
Ի վերջո, լավ կշռադատելուց հետո, հրաժարվեցի այդ մտքից։ Փոխանակ ծակելով անցնելու կարմրափայտե պատի միջով, որոշեցի շրջանցել։
Այս որոշումն ընդունելու անհրաժեշտությունը քիչ չտխրեցրեց, կես օր էի կորցրել արկղի վրա տքնելիս։ Եվ այդ բոլորը զուր անցավ։ Բայց ի՜նչ արած։ Զուր ախուվախի ժամանակը չէր։ Եվ, ամրոցը պաշարող զորավարի պես, որոշեցի սկսել հետախուզությունից, գտնելու համար «ամրոցը թևերից գրավելու» լավագույն ուղին։
Առաջվա պես համոզված էի, որ իմ գլխավերևում քաթանի հակեր են, և այս համոզումը վանում էր այդ ուղղությամբ գործելու ամեն մի ցանկություն։ Մնում էր ընտրել ա՞ջ, թե ահյակ։
Գիտեի, որ հարթելիք ուղիներից ոչ մեկը արտակարգ ոչ մի առավելություն չի տալու։ Մի դյույմ անգամ չի մոտեցնելու բաղձալի նպատակին։ Երբ արած կլինեմ հաջորդ քայլս, միևնույն է՝ մնալու եմ «երկրորդ հարկում»։ Տխրեցուցիչ հանգամանք էր՝ դարձյալ ժամանակ և ուժեր էի վատնելու։ Բայց շա՜տ էի վախենում անտանելի քաթանի հակից։
Բայց հիմա մի առավելություն ունեի, ջարդելով կտորեղենի արկղի կողապատը, ինչպես գիտեք արդեն, զգալի տարածություն էի հայտնաբերել դրա և դաշնամուրի փայտակերտ պահարանի միջև։ Հիմա ձեռքս մինչև արմունկ կմտցնեմ և կտնտղեմ հարևան բեռները։
Այդպես էլ արեցի։ Ամեն կողմից մեկական արկղ կար։ Եվ դրանցից յուրաքանչյուրը, ինչպես եզրակացրի, նման էր սրան, որի մեջ գտնվում էի, ուրեմն, մահուդեղենի արկղեր էին։ Հիանալի՛ է։ Այնքան էի հմտացել այդ կարգի տուփերը կոտրելուն ու պարպելուն, որ դա չնչին գործ էի համարում։ Կուզենայի, որ նավամբարի ամբողջ բեռը բաղկացած լիներ Արևմտյան Անգլիայի հռչակը տարածած այդ ապրանքից։
Այսպես մտորելով և միաժամանակ տնտղելով արկղերի եզրերը, ես պատահաբար բարձրացրի ձեռքս, որպեսզի ստուգեմ, թե քաթանի հակը որքան է դուրս ընկած արկղի եզրից։ Զարմանքով պարզեցի, որ ամենևին էլ դուրս ընկած չէր։ Ասացի՝ զարմանքով, քանի որ վարժվել էի, որ քաթանի հակերը լինում են գրեթե արկղերի մեծության։ Այս հակը փոքր-ինչ տեղաշարժված էր դեպի նավամբարի պատը և, հետևապես, պիտի դուրս ցցված լիներ մյուս կողմից։ Բայց ոչ մի դյույմ դուրս ցցված չէր։ «Ուրեմն,― մտածեցի,― այս հակն ավելի փոքր է, քան մյուսները»։
Որոշեցի ավելի մանրամասն զննել հակը։ Մատներիս և դանակի շեղբի օգնությամբ պարզեցի, որ դա բոլորովին էլ հակ չէ, այլ փայտե արկղիկ։ Փափուկ, թաղիքանման ինչ-որ բանով էր պատած, ահա թե ինչու էի սխալվել։
Դարձյալ նորոգվեց ուղղաձիգ, վերընթաց ճամփա բանալու հույսս։ Արագորեն կպոկեմ թաղիքե ծածկույթը և ապա այս արկղի հետ կվարվեմ նույն կերպ, ինչպես մյուսների հետ էի վարվել։
Իհարկե, այլևս չէի մտածում աջ կամ ձախ տանող կեռմանների մասին, անմիջապես փոխեցի ծրագրերս և որոշեցի ուղղակի վեր ընթանալ։
Չեմ նկարագրում, թե ինչպես ճամփա հարթեցի դեպի թաղիքապատ արկղը։ Կտրեցի և պոկեցի մահուդեղենի արկղի կափույրի տախտակներից մեկը։ Շուրջս ազատ տարածություն էր, որ գոյացրել էր նավակողի գոգավորությունը, և հեշտությամբ էի շեղբը բանեցնում։
Առաջին տախտակին հետևեց երկրորդը։ Գործը հեշտ գլուխ եկավ։ Եվ հիմա իմ դեմ թաղիքապատ արկղի հատակն էր։ Թաղիքը պոկելով՝ բացեցի․ փայտը սովորական եղևնափայտ էր։
Երկար չմտմտացի։
Քանի որ արկղը գտնվում էր նավի հեծաններից տասներկու դյույմ հեռավորության վրա, եզրերից մեկը գրեթե իմ կողքին էր։ Շոշափելով այդ եզրը, ձեռքիս տակ զգացի գամերի գլխիկները։ Գամերը շատ չէին, և կար-ծես թե այնքան էլ ամուր չէին մեխած։ Շատ ուրախացա, երբ պարզեցի, որ ոչ մի երկաթե ամրակապ չկա։ Թերևս պիտի հանեի տախտակներից մեկը, դանակն իբրև լծակ գործածելով, և դա կազատեր ինձ տևական, հոգնացուցիչ շաղափումից։
Այդ պահին դա մի բարեբախտություն էր թվում, և շնորհավորեցի իմ հաջողությունը։ Ավա՛ղ։ Իրականում դա պատճառ դարձավ մի մեծ ձախորդության, որն հինգ րոպե անց ինձ նետեց ծայրահեղ հուսալքության ու վշտի խորխորատները։
Մի քանի խոսքով պատմեմ կատարվածը։
Դանակի շեղբը խրեցի տախտակի տակ։ Մտադրություն չունեի այդ ձևով կոտրել արկղը, ուզում էի փորձել միայն, թե ինչ ուժով է դիմադրելու տախտակը, որպեսզի հարմար մի լծակ գտնեի։
Ձախորդություն էր՝ չափից ավելի ուժ գործադրեցի շեղբի վրա, հատու, չոր ձայնը կրակոցից ավելի ուժգին ցնցեց ինձ․․․ դանակը կոտրվե՜ց։
=== Գլուխ LIX․ Կոտրված շեղբը ===
Այո, շեղբը կոտրվեց և լռվեց տախտակների արանքում։ Կոթը մնաց ձեռքիս մեջ։ Շոշափեցի բթամատովս շեղբը կոտրվել էր զսպանակի մոտից, այնպես որ մնացել էր դյույմի տասնորդական մասից ոչ ավելի։
Դժվար է պատմել, թե որքան վշտացրեց ինձ այդ պատահարը։ Դա ամենամեծ պատուհասն էր ի՞նչ պիտի անեի առանց դանակի։
Հիմա լրիվ անօգնական էի։ Չէի կարող շարունակել թունելը մտքիցս հանելու էի այդ փորձը, որի հետ այդքան հույսեր էի կապել։ Այլ խոսքով՝ դեն էի նետելու հետագա առաջխաղացման բոլոր ծրագրերը և անձնատուր էի լինելու ինձ սպասող ողբալի ճակատագրին։
Դեռևս մի րոպե առաջ լի էի վստահությամբ, թե կարողանալու եմ հաջողությամբ առաջ շարժվել, և ուրախ էի իմ հաջողություններով։ Հանկարծահաս դժբախտությունը ջնջեց ամեն ինչ և կրկին նետեց ինձ հուսալքության մռայլ անդունդը։
Երկար ժամանակ տատանվում էի, չէի կարողանում կենտրոնանալ․․․ Ի՞նչ անել։ Գործը շարունակել չէի կարող, գործիք չունեի։
Մտքերս դեգերում էին։ Կրկին ու կրկին բթամատս քսում էի դանակի կոթին, շոշափելով շեղբից, ավելի ճիշտ՝ դրա հաստ մասից մնացած բեկորը, քանի որ շեղբն, ըստ էության, լրիվ կոտրվել էր։ Դա անում էի մեքենաբար, ասես վերջնականապես համոզվելու համար, թե կոտրվել է։ Փորձանքն անակնկալ եկավ՝ դժվարությամբ էի հավատում կատարվածին։ Մի քանի րոպե ապշած, լիակատար շփոթության մեջ էի։
Երբ անցավ առաջին ցնցումը, հետզհետե վերագտա ինքնատիրապետումս։ Վերջնականապես համոզվելով, որ ցավալի պատահարը իրողություն է, սկսեցի մտորեի հնարավոր չէր, արդյոք, որևէ բան անել կոտրված դանակով։
Մտաբերեցի մի մեծ բանաստեղծի՝ դեռևս դպրոցում լսած խոսքը․ «Ավելի լավ է կոտրած սրով մարտնչել, քան ունայնաձեռն»։ Հիմա ես ինձ վրա փորձեցի այդ իմաստուն ասույթը։ Վճռեցի զննել շեղբը։ Դաստակը ձեռքիս էր, բայց սայրը դեռևս ցցված էր արկղի անկյունում՝ այնտեղ, ուր կոտրվել էր։
Դուրս քաշեցի և շոշափեցի մատով։ Անվթար էր, բայց ավա՜ղ, անբռնակ ինչի էր պետք։
Բռնեցի շեղբը հաստ ծայրից և փորձեցի, թե հնարավոր չէ արդյոք, առանց դաստակ բանեցնել։ Պարզվեց՝ կարելի է, բայց մեծ դժվարությամբ։ Բարեբախտաբար, շեղբն ընտիր էր, շատ երկար։ Դեռ բանի պետք կգար, եթե հաստ ծայրին լաթի մի կտոր փաթաթեի Թեև դրանով երկար աշխատել անհնար էր տանջալից և տևական գործ էր լինելու։
Շեղբը վերստին դաստակին ամրացնելու մասին խոսք անդամ լինել չէր կարող։ Առաջին պահ մտքովս անցավ դա, բայց հետո հասկացա, որ այստեղ կար իմ կարողություններից վեր մի դժվարություն շեղբն ինչպե՞ս էի զսպանակին միացնելու։
Եթե զսպանակն հանեի, դաստակը դեռ կարող էր իբրև բռնակ ծառայել։ Շեղբի կոտրված ծայրը դաստակի ճեղքը մտցնելն հեշտ էր։ Քուղ որքան ասեք կար, և կարող էի շեղբը պինդ կապել։ Բայց ո՛չ կարող էի ամուր գամած սեղմակը հանել, ո՛չ էլ որևէ բան անել զսպանակի հետ։
Հիմա բռնակն ինձ այնքան էր պետք, որքան փայտի մի սովորական կտոր․ նույնիսկ ավելի քիչ, քանի որ հենց այդ պահին մտքովս անցավ, որ փայտի հասարակ կտորը կարող է ավելի օգտակար լինել։ Եթե մի հարմար փայտ ճարեի, կկարողանայի բռնակ սարքել շեղբին և այդ ինքնաշեն դանակով ծակել արկղերը։
Կարիքը խթանեց իմ հնարամտությունը։ Արագ իրագործեցի դիտավորությունս և մոտ մի ժամ անց ձեռքիս բռնել էի նոր դաստակով դանակը։ Բռնակը քիչ անշնորհք էր, բայց և հնից ոչ պակաս պիտանի իմ նպատակին։ Եվ ես կրկին խաղաղվեցի ու զվարթացա։
Նոր բռնակը սարքեցի հետևյալ կերպ․ գտնելով տախտակի մի հաստ կտոր, տաշեցի նախ և ապա հարմար չափ ու տեսք տվեցի։ Դա արեցի շեղբի օգնությամբ, թեև բռնակ չուներ, այդուհանդերձ պիտանի էր այդպիսի թեթև գործերի համարի հետո կարողացա փայտը ճեղքել երկու դյույմ խորությամբ և շեղբի կոտրված ծայրը դրեցի ճեղքի մեջ։ Հաջորդ միտքը ճեղքը քուղով փաթաթելն եղավ, բայց գլխի ընկա, որ բան դուրս չի գա դրանից։ Բանեցնելիս՝ քուղը կթուլանար և կքանդվեր։ Ընդ որում, դանակը ետ ու առաջ շարժելիս կթուլանար և շեղբը հնարավոր է, որ տեղից դուրս գար, ընկներ արկղերի արանքը ու կորցնեի։ Դա կարող էր ճակա-տագրական լինել իմ բոլոր ծրագրերի համար։ Ո՛չ, վտանգել չէր կարելի։
Բայց հարմար ի՞նչ գտնեմ դանակի բերանը ճեղքի մեջ ավելի հաստատուն ամրացնելու համար։ Եթե մեկ կամ երկու յարդ երկաթալար ունենայի՜։ Բայց երկաթալար ոչ մի տեղ չկար․․․
Ինչպե՞ս թե՝ ոչ մի տեղ։ Իսկ դաշնամու՞րը։ Լարե՜րը։ Չէ՞ որ դրանք երկաթալար են։
Եթե կարողանայի սողոսկել դաշնամուրի մեջ, առանց հապաղելու կհափշտակեի նրա լարերից մեկը։ Բայց ինչպե՞ս հասնեմ դրանց։ Նա-խապես այդ դժվարության մասին չէի մտածել և հիմա չգիտեի, թե ինչ անեմ։ Իհարկե, ձեռքիս դանակով անհնար էր ճամփա բանալ դեպի դաշնամուրի ներսը, և ստիպված էի հրաժարվել այդ մտքից։
Բայց անմիջապես ուրիշ բան մտաբերեցի արկղերի երկաթյա ամրակապերը։ Դրանցից որքա՜ն ասեք կար։ Ահա՝ ամենահարմար բանը։ Եվ պակաս պիտանի չեն, քան երկաթալարը։ Այդ ճկուն, բարակ երիզները բռնակի շուրջը փաթաթելով, ամուր կպնդեի շեղբը, և այլևս չէր խաղա։ Դեռ վրայից էլ քուղ կփաթաթեմ, որպեսզի գալարները չթուլանան, և կունենամ մի իսկական բռնակ։
Ասածն արած է։ Փնտրեցի և մի ամրակապ գտա, խնամքով փաթաթեցի դաստակն ու շեղբը և վրայից պրկելով քուղով, դանակի տեր դարձա։ Իհարկե, շեղբը կարճացավ, բայց դեռևս բավականաչափ երկար էր և կարող էր կտրել պատահած ամենահաստ տախտակը։ Հիմա հանգստացա լիովին։
Այդ օրը աշխատել էի ամենաքիչը քսան ժամ։ Լրիվ ուժասպառ էի եղել՝ վաղուց արդեն հանգստի կարիք ունեի։ Բայց դանակը կոտրվելուց հետո հանգստի մասին չէի կարող մտածել։ Քնելու փորձն անիմաստ կլիներ, միևնույն է՝ վիշտս չէր թողնի քնել։
Այնուամենայնիվ, նոր դանակն օգնեց վերականգնելու հավատս ապագայի հանդեպ, և ես այլևս չկարողացա ընդդիմանալ հանգստանալու սաստիկ ցանկությանը։ Թե՛ մարմինս, թե՛ հոգիս այդ էին տենչում։
Հազիվ թե հարկ կա ավելացնելու, թե քաղցն հարկադրեց ինձ դարձյալ դիմել իմ արգահատելի մթերապահեստին։ Ձեզ զարմանալի կթվա, ասենք՝ ինձ էլ է հիմա այդպես թվում, որ ամենևին չէի խորշում նման ուտելիքից։ Ընդհակառակը, կերա իմ «առնետե ընթրիքը» նույնպիսի հա-ճույքով, ինչպես որ հիմա ամենահամեղ խորտիկն եմ ճաշակում։
=== Գլուխ LX․ Եռանկյուն խուցը ===
Գիշերը, ավելի ճիշտ, հանգստի ժամերը անցկացրի իմ նախկին կացարանում՝ ջրի տակառի կողքին։
Այլևս տեղեկություն չունեի, չէի էլ հետաքրքրվում, թե երբ է գիշեր ու երբ է ցերեկ։ Այս անգամ հանգիստ քուն առա և արթնացա առույգ ու կազդուրված։ Կասկած չկար, որ դրան նպաստել էր նաև նոր սնունդը։ Որքան էլ որ զզվելի լիներ, այնուամենայնիվ՝ օգտակար էր քաղցած ստամոքսի համար։ Արթնանալուս պես՝ նախաճաշեցի։ Նախաճաշից հետո ուղղվեցի դեպի իմ «գետնուղին» և սողոսկեցի դատարկ արկղի մեջ, որտեղ անց էի կացրել գրեթե ողջ նախորդ օրը։
Մտնելով ներս, ոչ առանց ափսոսանքի մտածեցի, թե որքան քիչ գործ եմ արել քսան ժամվա ընթացքում։ Սակայն ինձ զորավիգ էր մի հույս, մի թաքուն միտք, թե այս անդամ ավելի հաջողակ եմ լինելու։
Մտադիր էի շարունակել դանակի կոտրվելով ընդհատված գործը։ Վաղուց էի նկատել, որ տախտակներն այնքան էլ ամուր չեն մեխված։ Կարելի էր ջարդել դրանք մի հարմար գործիքով, թերևս նույնիսկ փայտի կտորով։
Այլևս ոչ մի պայմանով դանակն այդ ն պա տակին չէի ծառայեցնի։ Հիմա այդ թանկագին գործիքը շատ ավելի էի գնահատում, քան երբևէ։ Քաջ գիտակցում էի, որ կյանքս դրա անվթարությունից է կախված։
«Ախ, թե մի կտոր ամուր փա՜յտ լիներ»,― մտածում էիք, որ բրենդիի տակառիկի հատակը կոտրելիս ահագին մեծ տախտակներ էի տեղահանել։ Միգուցե դրա՞նք պետք գան։
Այս խոհերով տարված, փութացի դրանց կողմ։
Դեն նետելով կտորեղենի մի քանի փաթեթ, գտա որոնածս։ Փորփրեցի և ընտրեցի մի հարմար փայտ։ Ապա վերադարձա արկղի մոտ և սարքեցի փոքրիկ լծակի պես մի բան։ Գործի դնելով դանակը, տախտակին սեպի տեսք տվեցի։ Ապա այդ, սեպը խցկեցի տախտակի տակ և փայտի կտորով հնարավորին չափ խրեցի ներս։
Երբ սեպն արդեն բավականաչափ խորն էր մտել, բռնեցի ազատ ծայրը և ճնշում գործադրելով դրա վրա՝ շուտով գոհունակությամբ լսեցի, թե ինչպես են գամերը ճարճատյունով դուրս թռչում։ Հիմա պարզապես մատներով գործի անցա, և տախտակը ճռնչյունով պոկվեց արկղի հատակից։
Հարևան տախտակը պոկելն արդեն հեշտ էր։ Գոյացավ մի անցք, որ բավարար էր արկղից ցանկացած պարունակությունը հանելու համար։
Երկարավուն փաթեթներ էին այնտեղ, տեսքով նման մահուդի կամ քաթանի թոփերի, բայց անհամեմատ թեթև ու առաձգական։ Հանելն էլ էր հեշտ, որովհետև փաթեթավորումը պոկելու հարկ չկար։
Դրանք առանձնապես չշարժեցին հետաքրքրությունս, անմիջապես կարող էի ասել, որ այդտեղ ոչ մի ուտելիք էլ չկա։ Գուցե մինչև օրս էլ չիմանայի դրանց ինչ լինելը, եթե փաթեթներից մեկը պատահաբար չպատռվեր։ Շոշափեցի ինչ-որ փափուկ, հարթ, սոթլիկ մի գործվածք և հասկացա, որ ձեռքերիս մեջ ընտիր թավիշ է։
Արագորեն պարպեցի արկղի պարունակությունը և փաթեթները խնամքով դասավորեցի ետևս։ Ապա բարձրացա դատարկ արկղի մեջ։ Եվս մի շերտահարկով մոտեցա ազատությանը։
Այդ մեծ առաջընթաց քայլը երկու ժամ էլ չխլեց։ Այս հաջողությունը հիանալի նախանշան էր։ Օրը բարեհաջող սկսվեց։ Եվ քանի որ ճակատագիրը բարեհաճ էր իմ նկատմամբ, որոշեցի ոչ մի րոպե ժամանակ չկորցնել։
Իջա ցած, լիուլի ջուր խմեցի, վերադարձա թավիշի նախկին շտեմարանը և դարձյալ անցա հետախուզության։ Նախորդի պես՝ այս արկղն էլ էր հենած դաշնամուրին իր մի կողով, որը հեշտությամբ կարելի էր խորտակել։ Չհապաղեցի, մեկնեցի ոտքերս և սկսեցի իմ սովորական թմբ-կահարությունը կրունկներով։
Այս անգամ գործն այնքան էլ արագ չընթացավ։ Տեղս նեղ էր, որովհետև թավշի արկղը փոքր էր մահուդեղենի արկղից, բայց ի վերջո հասա նպատակիս․ եզրի զույգ տախտակները դուրս թռան և անհետացան բեռների արանքում։
Ծնկեցի և ձեռնարկեցի մի նոր հետախուզություն։ Սպասում էի, ավելի ճիշտ՝ վախենում էի, թե դաշնամուրի արկղի կափարիչը լիովին պատնեշած կլինի իմ բացած մակերեսը։ Իրոք, վիթխարի արկղը ճիշտ դեմս էր՝ ձեռքս իսկույն դեմ առավ դրան։ Բայց հազիվ զսպեցի ցնծագին կանչս, պարզելով, որ այն անցքի դիմացի տարածության կեսն էր միայն զբաղեցնում և կողքը մի ընդարձակ դատարկություն կար․ վերջինս բավարար էր ևս թավշի մի արկղ տեղավորելու համար։
Սա հաճելի անակնկալ էր, և անմիջապես գնահատեցի իմ այս հանկարծահաս հաջողությունը։ Թունելի զգալի մի հատված պատրաստ էր արդեն և բաց էր ինձ համար։
Պարզեցի ձեռքս, մեկնեցի վեր՝ մի նոր ուրախություն դատարկությունը տարածվում էր վեր՝ տասը-տասներկու դյույմի չափ, մինչև դաշնամուրի արկղի վերնամասը։ Նույնն էր նաև ներքևում, ծնկներիս մոտ։ Այստեղ գոյացել էր մի սուր անկյուն, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, այդ փոքրիկ խուցը ոչ թե քառանկյուն, այլ եռանկյուն էր՝ դեպի վեր ուղղված գագաթով։ Պատճառը հինավուրց դաշնամուրի ձևն էր, որը մի վիթխարի՝ ասես մի անկյունը սղոցած զուգահեռանիստ էր հիշեցնում։ Դաշնամուրը դրված էր կողքի, իր համեմատաբար լայն նիստի վրա, և այդ բացակայող անկյունը ճիշտ այս տեղն էր գրավելու։
Ըստ երևույթին, խոռոչի եռանկյունի ձևը տեղն անհարմար էր դարձրել բեռների համար, ուստի պարապ էին թողել։
«Ավելի լավ»,― մտածեցի ես և ձեռքերս ինչքան կարող էի մեկնեցի առաջ՝ մանրամասնորեն հետազոտելու համար։
=== Գլուխ LXI․ Նորաձև ապրանքների արկղը ===
Դա քիչ ժամանակ խլեց։ Շատ շուտով նկատեցի, որ պարապ խուցի մյուս կողմում մի մեծածավալ արկղ է դրած և համանման մի արկղ էլ խուցը պատնեշում է աջից։ Ջախից էլ անկյունագծով փակում էր դաշնամուրի արկղի եզրը, մոտ քսան դյույմ՝ երկու ոտնաչափ լայնությամբ։
Սակայն աջ, ձախ կամ ետևի կողմերն ինձ գրեթե չէին անհանգստացնում։ Ինձ առավելապես հետաքրքրում էր փոքրիկ խուցի ձեղունը, քանի որ մտադիր էի, եթե հաջողվեր դեպի վեր շարունակել իմ թունելը։
Հասկանում էի, որ բավականին առաջացել եմ հորիզոնական ուղղությամբ, քանի որ այդ դատարկ խուցի հիմնական առավելությունն այն էր, որ ինձ հնարավորություն ընձեռեց հորիզոնական ուղղությամբ առաջ շարժվել դաշնամուրի հաստությամբ՝ գրեթե երկու ոտնաչափ, չհաշված, որ նաև դեպի վեր էի առաջացել։ Ցանկություն չունեի ո՛չ առաջ, ո՛չ ձախ, ո՛չ աջ ընթանալու՝ իհարկե, եթե որևէ արգելք չհայտնվեր իմ ճանա-պարհին։ «Մի՛շտ վեր»,― ահա՝ հիմնական նպատակս։ «Էքսցելսիո՛ր»։ Եվս երկու կամ երեք շերտահարկ, գուցե և ավելի քիչ, և եթե երևան չգան նոր խոչընդոտներ, ազատ կլինեմ։ Երբ այդ մասին էի մտածում, սիրտս ցնծագին թպրտում էր։
Ոչ առանց հուզմունքի, ձեռքս պարապ խուցի առաստաղին տարա։ Մատներս դողդղացին, երբ դեմ առան ինձ քաջ ծանոթ կտավին։ Ակամա ետ քաշեցի ձեռքս։
Աստվա՛ծ իմ։ Դարձյալ այդ անիծյալ գործվածքն էր՝ քաթանի հակ։
Սակայն հաստատ համոզված չէի դեռևս։ Մտաբերեցի, որ մի անգամ արդեն այդպես սխալվել եմ։ Անհրաժեշտ էր մի անգամ էլ ստուգել։
Սեղմեցի բռունցքս և ուժգին հարվածեցի հակի ստորին մասին։ Օ՛, պատասխանը քաղցրալուր ձայն եղավ։ Ո՛չ, քաթանի հակ չէր, այլ արկղ, ինչպես և մյուսներից շատերը՝ փաթաթած մի քանի շերտ կոպիտ, էժանագին կտավով։ Մահուդ էլ չէր, որովհետև մահուդի արկղերը խուլ ձայ-նով էին արձագանքում հարվածին, իսկ սա թնդում էր, կարծես դատարկ լիներ։
Զարմանալի է․․․ Դատարկ լինել չէր կարող, թե չէ ինչո՞ւ էր այստեղ։ Իսկ եթե դատարկ չէր, ի՞նչ էր մեջը։
Սկսեցի բախել դանակի կոթով՝ դարձյալ նույն թնդյունը։
«Ինչ արած,― մտածեցի,― եթե դատարկ է, ավելի լավ, իսկ եթե ոչ, ուրեմն մեջը ինչ-որ թեթև բան է, որից ազատվելը հեշտ կլինի։ Լա՛վ է»։
Այսպես դատելով՝ վճռեցի այլևս ժամանակ չվատնել ենթադրությունների վրա, այլ ծանոթանալ պարունակությանը՝ ճանապարհ հարթելով արկղի միջով։ Մի ակնթարթում պոկեցի հատակը ծածկող կտավը։
Զգացի, որ անհարմար դիրքով եմ կանգնած։ Եռանկյուն տարածությունը կտրուկ նեղանում էր ներքևում, և դժվարությամբ էի ոտքի վրա կանգնում։ Սակայն ելք գտա այս դժվարությունից, լցնելով սուր անկյունը մահուդի ու թավշի ձեռքիս տակ եղած կտորտանքով։ Գործն հիմա հեշտացավ։
Չարժե մանրամասնորեն նկարագրել, թե ինչպես բացեցի արկղը։ Վարվեցի սովորականի պես։ Մի անգամ տախտակ կտրելու հարկ եղավ, և նոր դանակն իրեն գերազանց դրսևորեց։ Հանեցի կտրված տախտակները։
Շատ զարմացա, երբ մտա արկղի մեջ և ծանոթացա պարունակությանը։ Առժամանակ՝ շոշափելով չկարողացա պարզել թե ինչ իրեր են, բայց երբ առանձնացրի դրանցից մեկը և տնտղեցի մատներով․ վերջապես հասկացա՝ գլխարկներ էին։
Այո, կանացի գլխարկներ էին՝ ժանյակե բոլորածալերով ու փետուրներով, ծաղիկներով ու ժապավեններով զարդարված։
Եթե այն ժամանակ գիտենայի, թե ինչպես են հագնվում Պերուի բնակիչները, ավելի էի զարմանալու այդ արտառոց ապրանքը գտնելով բեռների մեջ։ Մի՞թե գլխարկ կտեսնեք պերուացի տիկնոջ գեղեցիկ գլխին։ Բայց ես այդ մասին ոչինչ չգիտեի և պարզապես զարմացած էի, որ մեծ նավը նաև այդօրինակ իրեր է տեղափոխում։
Սակայն հետո ինձ բացատրեցին գործի էությունը։ Հարավամերիկյան քաղաքներում անգլուհիներ և ֆրանսուհիներ են ապրում՝ այնտեղ մշտապես բնակվող անգլիական ու ֆրանսիական առևտրականների ու պաշտոնական ներկայացուցիչների կանայք և քույրերը։ Եվ չնայած այն հսկայական հեռավորությանը, որ բաժանում է նրանց հայրենիքից, նրանք համառորեն ջանում են հետևել Լոնդոնի և Փարիզի նորաձևություններին, թեև այդ անհեթեթ գլխարկները Իսպանական Ամերիկայի իրենց չքնաղ քույրերի ծիծաղն են շարժում։
Ահա թե ում համար էր, ուրեմն, նախատեսված գլխարկներով լի տուփը։
Շատ եմ ցավում, բայց պիտի խոստովանեմ, որ այս անգամվա նրանց սպասումներն ի դերև ելան։ Գլխարկները չհասան նրանց, և եթե հասան նույնիսկ, ապա մի այնպիսի տեսքով, որ չէին կարող որևէ մեկին զարդարել։ Ձեոքս անողորմ եղավ, երբ հասավ արկղին՝ ճմլում ու պատառոտում էի, մինչև որ բոլոր գլխարկներ խցկեցի մի անկյուն, այնքան ամուր մամլելով, որ հիմա առաջվանից տասնապատիկ քիչ տարածություն գրավեցին։
Կասկած չունեմ, որ հետագայում բազում անեծքներ են տեղացել իմ թշվառ գլխին։ Միակ հնարավոր առարկությունս ճշմարտությունն ասելն է։ Մահու և կենաց խնդիր էր՝ չէի կարող գլխարկների ապահովությունն հոգալ։ Հազիվ թե սա արդարացում համարվի այն տներում, որտեղ այդ գլխարկների ժամանումին էին սպասում։ Ասենք, այդ մասին երբեք ոչինչ չիմացա։ Կարող եմ ավելացնել միայն, որ հետո, բավական ժամանակ անց, սեփական խիղճս հանգստացնելու համար, հատուցեցի նորաձև ապրանքների անդրօվկիանոսյան վաճառականի կրած վնասը։
=== Գլուխ LXII․ Գրեթե շնչահեղձ եմ լինում ===
Գլխարկների հետ գործն ավարտելուց հետո անհապաղ մագլցեցի դատարկ արկղի մեջ։ Եթե կարողանայի, մտադիր էի լրիվ կամ գոնե մասամբ տեղահան անել կափարիչը։ Նախ փորձեցի պարզել, թե ինչ կա վերևում, և դրա համար ընտրեցի գործողությունների այն նույն ծրագիրը, որին հետևել էի և առաջ, դանակի շեղբը ճեղքից ներս խրեցի։ Ցավոք, շեղբն հիմա կարճ էր և այնքան էլ հարմար չէր այգ նպատակին, բայց, այնուամենայնիվ, բավականաչափ երկար էր, որպեսզի անցներ տախտակի դյույմանոց շերտը և դեռ երկու դյույմ էլ դուրս մնար, հնարավորություն տալով որոշել՝ կարծր, թե՞ փափուկ արգելք է կանգնած իմ ճանապարհին։
Ինչևէ, գտնվելով գլխարկների արկղի մեջ, ես շեղբը կափարիչի ճեղքից դուրս հանեցի։ Իմ գլխավերևում ինչոր փափուկ և շեղբի ճնշմանը տեղի տվող բեռ էր։ Հիշում եմ, կտվե թաղանթ էր, և դանակը մինչև դաստակ մեջը մխրճելով, չհանդիպեցի փայտ կամ արկղի տախտակներ հի-շեցնող որևէ բանի։
Բայց գիտեի՝ քաթան չէր, որովհետև շեղբն ասես յուղի մեջ էր խրվում, իսկ այդպես չէր լինի, եթե այնտեղ քաթանի հակ լիներ։ Դա հանգստացրեց ինձ։ Մնացյալն ինձ չէր հուզում։
Փորձեցի մի քանի տեղից՝ կափարիչի մակերեսով մեկ, և ամենուր շեղբը, գրեթե առանց ճիգի, մխրճվում էր մինչև դաստակ։ Ինչ-որ նոր, մինչ այդ չհանդիպած բեռ էր, և չէի էլ կռահում, թե ինչ է։
Այդ բեռը, թվում էր, չէր կարող լուրջ արգելք լինել իմ առաջընթացի ճանապարհին։
Հիանալի տրամադրությամբ գործի անցա և սկսեցի տախտակներ պոկել կափարիչից, որի վրա և դրված էր այդ բեռը։ Դարձյալ ստիպված էի զբաղվել տևական ու հոգեմաշ այդ աշխատանքով՝ դանակով կտրել տախտակները։ Այդ գործը ինձանից ավելի շատ էր ժամանակ խլում և ավելի մեծ ջանքեր էր պահանջում, քան մնացյալ ամեն ինչ միասին վերցրած։ Բայց և բացարձակապես անհրաժեշտ էր, քանի որ արկղերի միջով դեպի վեր տանող թունել բանալու միակ միջոցն էր։ Արկղերից յուրաքանչյուրի վրա իր կշռով ճնշում էր հաջորդը՝ վրայի բեռը, և անհնար էր կոտրել վերևի ծանրության տակ սեղմված տախտակները։ Ես դրանք կարող էի հեռացնել լայնակի հատելով միայն։
Գլխարկների արկղի կափարիչը բացեցի առանց արտակարգ ջանքերի։ Եղևնափայտ բարակ տախտակներից էր, և կես կամ երեք քառորդ ժամվա ընթացքում կիսեցի երեք տախտակներից միջինը, երեք, քանի որ կափարիչը եռատախտակ էր։ Կտրված հատվածները հեշտությամբ ծռեցի ցած և տեղահանեցի։
Մի կտոր պոկեցի քաթանե պատյանից, և ձեռքս դիպավ արկղի վրա դրած անհայտ բեռանը։ Իսկույն զգացի, թե ինչ էր։ Դեռևս քեռուս շտեմարանում էի վարժվել շոշափելով ճանաչել պարկերը։ Այո, պարկ էր։
Պարկի մեջ ինչ-որ բան էր լցրած, բայց ի՞նչ։ Ցորե՞ն, գարի, վարսա՞կ։ Ո՛չ, հացահատիկ չէր, ավելի փափուկ ու նուրբ մի բան էր։ Մի՞թե պարկի մեջ ալյուր է։
Շուտով համոզվեցի, որ այդպես է։ Դանակիս սայրը մտել էր պարկի մեջ և բռնցքաչափ մի անցք էր բացել։ Նույնիսկ ձեռքս պարկի մեջ մտցնելու հարկ չեղավ, որովհետև վերևից ուղիղ ափիս մեջ թափվեց փափուկ փոշին և տեղնուտեղը լցրեց բուռս։ Ձեռքս բերանս տարա և վերջնականապես համոզվեցի, որ ալյուրի պարկ էր առջևս։
Սա, հիրավի, բերկրալի հայտնություն Էր։ Սնունդ, որ կբավականացներ շատ ամիսներ։ Այլևս սովամահ չէի լինի և առնետներ ուտելու կարիք չէի ունենա։ Ո՛չ։ Ալյուրով ու ջրով իշխանի պես կապրեմ։ Ի՜նչ անենք, որ խոնավ էր։ Փոխարենը համեղ էր, սննդարար, առողջության համար օգտակար։
«Փառք աստծու հիմա որ փրկված եմ»։
Ահա թե ինչ բառեր արտաբերեցի, երբ լիովին գնահատել էի իմ հայտ-նագործության նշանակությունը։
Ժամեր շարունակ աշխատել էի և հանգստի կարիք ունեի։ Բացի այդ, ես քաղցած էի և չէի կարողանում ընդդիմանալ նոր ուտելիքով լիուլի կշտանալու գայթակղությանը։ Ալյուրը լցնելով գրպաններս, վերադարձա նախկին՝ ջրի տակառի մոտ գտնվող որջս։ Համենայնդեպս, նախապես կտավով փակեցի պարկի վրա բացված անցքը և հետո միայն իջա։ Առնետների պարկը նետեցի առաջին իսկ պատահած անկյունը, հուսալով, թե այլևս գործ չեմ ունենա դրանց հետ։ Բավականաչափ ալյուր խառնելով ջրին, այնպիսի մի հաճույքով կերա խմորը, որ կարծես անգլիական պուդինգներից ամենաընտիրն էր։
Մի քանի ժամ տևած խոր քունը թարմացրեց ինձ։ Արթնանալով, դարձյալ խմոր կերա և սկսեցի վեր բարձրանալ իմ՝ արդեն բավականին երկարած թունելով։
Երկրորդ շերտահարկով անցնելիս զարմանքով նկատեցի ինչ-որ փափուկ, փոշենման բան, որ պատել էր բոլոր հորիզոնական տախ-տակները։ Դաշնամուրին կից խոռոչի հատակն ամբողջապես այդ փոշով էր ծածկված, և ոտք դնելով այդտեղ մինչև կոճերս խրվեցի մեջը։ Զգացի, որ գլխիս և ուսերիս փոշու մի իսկական հեղեղ է տեղում։ Երբ ես անհեռատեսորեն հայացքս վեր հառեցի, այդ հեղեղը թափվեց բերանս, աչքերիս մեջ և սկսեցի խեղդվելով հազալ ու փռշտալ։
Վախեցա, թե շնչահեղձ կլինեմ, և առաջին մղումս փախուստի դի-մելն ու ջրի տակառի ետևում թաքնվելը եղավ։ Բայց այդքան հեռու փախչելու հարկ չկար, բավական էր, որ նահանջեի դեպի պաքսիմատների արկղը։ Երկար չմտորեցի այդ տարօրինակ երևույթի բացատրությունը գտնելու համար։ Ոչ թե փոշի էր, այլ ալյուր։ Նավը ճոճվել էր, կտավե խիցը դուրս էր թռել տեղից, և ալյուրը սկսել էր անցքից թափվել։
Այն միտքը, թե զրկվելու եմ ալյուրից, սարսափեցրեց ինձ։ Ուրեմն, դարձյալ ստիպված կլինեմ առնետներով սնվել։ Հարկավոր էր անհապաղ փակել պարկի վրայի անցքը, որպեսզի գեթ մասամբ պահպանեի ալյուրը։
Թեև շնչահեղձ լինելու վախ կար, գիտակցում էի, որ անհրաժեշտ է գործել, և փակելով բերան ու աչք, նետվեցի դեպի գլխարկների դատարկ արկղը։
Արկղի մեջ ամենուրեք ալյուր էր, բայց այլևս չէր թափվում։ Հոսքը դադարել էր մի պարզ պատճառով՝ եղածն արդեն թափվել վերացել էր։
Այս պատահարը ինձ համար մեծագույն աղետ կհամարեի, եթե չպարզեի, որ ալյուրն ամբողջապես կորած չէր։ Զգալի մասը, անշուշտ ճեղքերն էր լցվել և սորել դեպի ամբարի հատակ, բայց իմ կարիքներն հոգալու համար բավարար քանակություն մնացել էր գործվածքեղենի այն կտորտանքների վրա, որ դարսել էի եռանկյուն խուցի հատակին։ Ասենք, մնացել էր նաև այլ՝ ուզածս ժամանակ հասանելի տեղեր։
Ի դեպ, դա կարևոր էլ չէր, որովհետև հաջորդ պահին արեցի մի գյուտ, որը գլխիցս վերջնականապես դուրս մղեց ալյուրին և ընդհանրապես սննդին, ջրին ու մնացյալ բոլոր բաներին վերաբերող մտքերը։
Ես մեկնեցի ձեռքս, որպեսզի հավաստիանամ, թե պարկը դատարկ է։ Կարծես այդպես էր։ Իսկ ինչո՞ւ դուրս չքաշեի բացվածքի միջով և հեռացնեի ճանապարհից։ Ւնչո՞ւ չէ որ։ Ճանկեցի պարկն ու նետեցի վար։
Հետո գլուխս դուրս հանեցի արկղի այն մասից, որտեղ պարկն էր մինչ այդ։
Արդարադա՜տ Աստված։ Ինչ եմ տեսնում։ Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս․․․
=== ԳԼՈՒԽ LXIII․ Լույս և կյանք ===
Այո, աչքերս զմայլվում էին այդ երկնային լույսով, և սիրտս ցնծությամբ էր համակված։ Չեմ կարող նկարագրել իմ բերկրանքը։ Վախից հետք անգամ չմնաց։ Չքացան ամենաաննշան երկյուղներս։ Փրկված էի։
Լույսի մի նեղ շերտ էր սոսկ, պարզապես՝ մի շող։ Եվ թափանցում էր նեղլիկ, հազիվ նկատեցի մի ճեղքից։ Շողն աննում էր իմ գլխավերևով, բայց ոչ ուղղահայաց, այլ, ավելի շուտ, անկյունագծով, մոտավորապես ինձանից ութ-տասը ոտնաչափ հեռավորությամբ։
Գիտեի, որ լույսը տախտակամածից չի թափանցում նավերի տախտակամածի տախտակների միջև ճեղքեր չեն լինում։ Լույսն իջանցքից էր գալիս հավանաբար, բացվել էր անցքի կափույրը փակող ծածկոցը։
Երբևէ չէի տեսել առավել բերկրալի մի բան, քան լույսի այդ բարալիկ շողն էր, որ երկնաքարի պես շողշողում էր իմ վերևում։ Կապուտակ երկնի ոչ մի աստղ երբեք ինձ այսքան շողշողուն ու գեղեցիկ չէր թվացել։ Այս լույսը ինձ ժպտացող և դեպի կյանք իմ վերադարձը ողջունող բարի հրեշտակի աչքի էր նման։
Երկար չմնացի գլխարկների արկղի մեջ։ Գիտեի, որ աշխատանքս ավարտին է մոտենում, որ հույսերս մոտ են իրականացման, և նվազագույն ցանկություն իսկ չունեի հետաձգելու իմ փրկությունը։ Որքան մոտ էր նպատակը, այնքան ավելի մեծ անհամբերությամբ էի դեպի այն ձգ-տում։ Ուստի անհապաղ սկսեցի լայնացնել արկղի կափարիչի անցքը։
Լույսը, որ տեսել էի, հաստատեց խիստ կարևոր մի իրողություն՝ հասել եմ բեռների գագաթին։ Եթե տեսնում եմ անկյունագծով ընկած լույսը, կնշանակի՝ իմ և նրա միջև ոչինչ չկա և ուրեմն այստեղ դատարկ տարածություն է։ Այդպիսի դատարկություն կարող է լինել միայն բեռներից վեր։
Շուտով համոզվեցի, որ այդպես է։ Քսան րոպեն էլ էր հերիք մարմնիս համեմատ բավականաչափ լայն մի անցք բանալու համար։ Եվ այդ գործն ավարտելուն պես, սողոսկեցի անցքի մեջ և, ճկվելով, բարձրացա արկղի վրա։
Ձեռքերս վեր մեկնեցի, տարածեցի կողմ։ Ետևս շոշափեցի իրար վրա դիզված արկղեր, հակեր ու պարկեր, բայց դիմացս միմիայն օդ էր։
Մի քանի րոպե ոտներս կախած նստել էի արկղի կափարիչին այնտեղ, որտեղից դուրս էի սողացել։ Չհամարձակվեցի մի քայլ անգամ անել, որ չգլորվեմ դատարկության մեջ։ Նայում էի սքանչելի, փարոսի կրակ հիշեցնող շողին։ Հիմա ավելի մոտիկից էր փայլում։
Հետզհետե աչքերս վարժվեցին լույսին։ Ու թեև ճեղքից լույսի ընդամենը մի քանի տարտամ ցոլքեր էին թափանցում, սկսեցի զանազանել մոտիկ առարկաները։ Նկատեցի, որ ինձ շրջապատող դատարկությունը հեռու չէր տարածվում։ Ես գտնվում էի անհամաչափ աղեղի ձև ունեցող մի փոսի խորքում։ Փոսը նման էր ամֆիթատրոնի՝ չորս կողմից շրջափակված էր ապրանքներով լի վիթխարի արկղերով։
Բարձելուց հետո իջանցքի տակ մնացած ազատ տարածությունն էր, ուրեմն։ Շուրջս դատարկ տակառներ էին դրված, ընկած էին պարկեր, որոնց մեջ, ըստ երևույթին, մթերք էր․ ակներևաբար, անձնակազմի համար նախատեսված պարենն էր՛ և դրանք այսպես էին դասավորված, որ հարկ եղած ժամանակ վերցնելը հեշտ լիներ։
Իմ թունելը վերջանում էր այդ փոսորակի պատերից մեկի վրա, և կասկած չկար, որ գտնվում եմ իջանցքի տակ։
Մնում էր անել ևս մեկ-երկու քայլ, թակել գլխավերևիս տախտակները և օգնության կանչել անձնակազմին։
Ու թեև մի հարված կամ ճիչ բավական էր, որ ազատվեի մթությունից, շատ ժամանակ անցավ, մինչև որ սիրտ արեցի թակել կամ ճչալ։
Կարծում եմ, չարժե բացատրել իմ անվճռականության է վարանմունքիս պատճառը։ Մի մոռացեք, թե ինչ էի թողել իմ ետևում քարուքանդ բեռներ ու ավերածություն, թերևս հարյուրավոր ֆունտերի հասնող վնաս։ Մի մոռացեք նաև, որ ոչ մի հնարավորություն չունեի հատուցելու կամ վճարելու այդ ապրանքների արժեքի թեկուզ չնչին մասը մի մոռացեք այս ամենը և կհասկանաք, թե ինչու էի գլխարկների արկղի վրա նստած մնացել։
Վախն էր ինձ կաշկանդողը։ Ահաբեկում էր մթության մեջ կատարված տաժանելի իրողության հանգուցալուծումը զարմանալի չէ, որ չէի շտապում ավարտին հասնել։
Ի՞նչ եմ ասելու խստաբարո, զայրացած նավապետին։ Ինչպե՞ս եմ դիմանալու կատաղի օգնականի մոլեգին զայրույթին։ Ինչպե՞ս եմ տանելու նրանց հայացքները, խոսքերը, կշտամբանքները, թերևս նույնիսկ ծեծը․․․ Իսկ եթե նրանք ինձ հանկարծ ծով նետեն․․․
Սարսափի սարսուռ անցավ մարմնովս, երբ մտածեցի նման վախ-ճանի հնարավորության մասին։ Հոգեվիճակս կտրուկ փոխվեց։ Մի րոպե առաջ լույսի առկայծող շողը հոգիս խնդությամբ էր համակել, իսկ հիմա նստել ու նայում էի նրան և սիրտս ահից ու խռովքից կուչ էր եկել։
=== Գլուխ LXIV․ Անձնակազմի զարմանքը ===
Սկսեցի մտորեի թե ինչպես հատուցեմ վնասները, բայց իմ խորհրդածությունները թե՛ անմիտ էին և թե՛ ցավալի։ Ես ոչինչ չունեի, եթե չհաշվենք հին ժամացույցը։ Հա՜-հա՜-հա՜։ Նույնիսկ պաքսիմատների արկղի արժեքը վճարելու համար էլ հերիք չէր։
Բայց ո՛չ։ Ես մի իր էլ ունեի և մինչև հիմա պահել էի։ Սա անհամեմատ թանկ էր ինձ համար, քան ժամացույցը, քան նույնիսկ հազա՛ր ժամացույց։ Բայց այդ իրը, որն այդքան բարձր էի գնահատում, վեց պենս էլ չարժեր։ Կռահում եք, թե ինչի մասին եմ խոսում։ Իհարկե, կռահում եք և իրա-վացի եք խոսքն իմ թանկագին դանակին է վերաբերում։
Քեռիս, ինչ խոսք, ինձ համար ոչ մի բան չէր անի։ Նա ինձ արտոնել էր իր տանն ապրել անհրաժեշտությունից, այլ ոչ թե էրեխայի հանդեպ ունեցած պարտավորության զգացումից դրդված։ Նա ամենևին էլ պարտական չէր հատուցել իմ պատճառած վնասները, ասենք՝ ես էլ մի րոպե անգամ նման բան չանցկացրի մտքովս։
Մի փոքրիկ հույս ունեի, մի մտադրություն, որն ինձ համեմատաբար խոհեմ թվաց ես նավապետին իմ ծառայությունները կառաջարկեմ երկար ժամանակով։ Կաշխատեմ նրա մոտ իբրև փոքրավոր, սպասյակ, ծառա, ինչ որ կամենա, միայն թե հատուցեմ պարտքս։
Եթե նա ինձ ընդուներ (իսկ ուրիշ ի՞նչ պիտի աներ, հո իսկապես ծով չէ՞ր նետելու), ապա կկարգավորվեր ամեն բան։ Այս միտքն ինձ գոտեպնդեց։ Հենց որ տեսնեմ նավապետին, անմիջապես կառաջարկեմ իմ ծառայությունները։
Այդ պահին վերևից դոփդոփյուն լսեցի։ Կարծես թե մարդկանց մի ստվար խումբ ծանր-ծանր անցուդարձ էր անում տախտակամածին։ Ոտնաձայներն հասնում էին իջանցքի երկու կողմերից և ամբողջ տախտակամածից։
Հետո լսեցի ձայներ՝ մարդկայի՜ն ձայներ։ Որքան հաճելի էր լսել դրանք․․․ Նախ միայն կանչեր և առանձին բառեր լսեցի, ապա բոլոր ձայները միաձուլվեցին, դառնալով մի աններդաշնակ խմբերդ։ Կոպիտ ձայներ էին, բայց որքան գեղեցիկ, քաղցրալուր էր թվում ինձ նավաստիների աշխատանքային երգը։
Այդ երգն ինձ վստահությամբ ու կորովով համակեց։ Այլևս չէի կարող հանդուրժել իմ բանտարկությունը։ Եվ երբ երգն ավարտվեց, ցատկեցի իջանցքի կողմ և դանակի փայտե բռնակով սկսեցի ուժգին թակել գլխավերևիս տախտակները։
Ականջ դրեցին․ թակոցս լսել էին։ Վերևում ինչ-որ խոսակցություն ծայր առավ, զարմացական կանչեր էի զանազանում։ Բայց թեև խոսակցությունը չէր ընդհատվում, շարունակ ավելանում էին նորանոր ձայներ, ոչ ոք չէր փորձում բանալ անցքը։
Ես ավելի ուժգին թակեցի, սկսեցի բղավել, սակայն ձայնս բարակ էր ու թույլ, նորածնի ձայնի պես։ Եվ ես տարակուսում էի՝ կլսե՞ն, արդյոք, վերևում։
Դարձյալ բազմաձայն զարմացական կանչեր լսվեցին։ Ձայները շատ էին, և ես որոշեցի, թե ամբողջ անձնակազմը հավաքվել է իջանցքի մոտ։
Վստահ լինելու համար՝ թակեցի երրորդ անգամ և անշարժացա, խռովահույզ ու անմռունչ սպասումով համակված։
Լսեցի, թե ինչպես մի բան խլրտաց իջանցքի վրա․ ծածկոցն էին հանում։ Եվ հենց որ հանեցին, լույսը խուժեց տախտակների ճեղքերից։
Հաջորդ պահին վերևում հանկարծակի հայտնվեց երկինքը․ լույսի հեղեղը խփեց դեմքիս, և ես գրեթե կուրացա։ Ավելին՝ լույսի այդ հորձանքը նվազեցրեց ինձ, և տապալվեցի ետ, արկղների վրա։ Գիտակցությունս միանգամից չկորցրի, սակայն ինչ-որ տարօրինակ, շշմեցնող զգացողության ազդեցության տակ հետզհետե ընկա ուշակորույս վիճակի մեջ։
Երբ անցքը բացվեց, շուրջս կոպիտ դեմքեր նկատեցի՝ անցքի վրա հակված մարդկանց գլուխներ։ Դրանք իսկույն ետ քաշվեցին՝ արտահայտելով ծայրահեղ սոսկում։ Ես լսեցի այդ նույն սոսկումով լի կանչեր։ Բայց այդտեղ ձայները սկսեցին աստիճանաբար մարել ականջիս մեջ, լույսը հանգավ և ես վերջնականապես կորցրի գիտակցությունս, ասես մեռա։
Իհարկե, դա սոսկ ուշաթափություն էր։ Ո՛չ լսում, ո՛չ էլ զգում էի շուրջս կատարվածը։ Ես չտեսա, թե ինչպես այդ անտաշ դեմքերը կրկին հայտնվեցին բացվածքի եզրին և տագնապով զննեցին ինձ։ Չտեսա, թե ինչպես նրանցից մեկը, համարձակություն առած, իջավ բեռների վրա, նրան հետևեց երկրորդը, երրորդը․․․ և բոլորը հակվեցին վրաս։ Եվ այդտեղ դարձյալ հետևեց բացականչությունների մի շառաչ, ենթադրություններ տեղացին։ Չզգացի, թե ինչպես նրանք հոգածությամբ ինձ իրենց ձեռքերին առան՝ շոշափում էին զարկերակս և իրենց կոշտ ձեռքերը դնում էին սրտիս, ստուգելով, թե արդյոք կյանքի թրթիռ կա այնտեղ։ Չզգացի, թե ինչ-պես մի բարձրահասակ նավաստի ինձ իր ձեռքերին առափ և սեղմեց կրծքին, իսկ հետո, երբ մի կարճ սանդուղք բերին և իջեցրին անցքի մեջ, հանեց ինձ նավամբարից և զգույշ դրեց հետնամածին։ Ես ոչինչ չէի լսում, չէի տեսնում, չէի զգում, մինչև որ դեմքիս ցանած պաղ ջուրը արթնացրեց ինձ անզգայությունից և կյանքի կոչեց։
=== ԳԼՈՒԽ LXV․ Վերջը ===
Երբ սթափվեցի, տեսա, որ պառկած եմ տախտակամածին։ Շուրջս ամբոխ էր խմբվել, որ կողմ էլ նայում էի, ամենուր մարդկային դեմքեր էին։ Կոշտ ու կոպիտ դեմքեր էին, սակայն դրանց վրա թշնամանք չնշմարեցի։ Ընդհակառակը, խղճահարությամբ էին ինձ նայում, և ես ցավակցական դիտողություններ լսեցի։
Նավաստիներն էին ողջ անձնակազմն էր հավաքվել իմ շուրջը։ Նրանցից մեկը, վրաս հակված, ջուր էր լցնում բերանս և թաց շոր էր դնում ճակատիս։ Առաջին հայացքից ճանաչեցի։ Ուոթերսն էր, նա՝ ով ափ իջեցրեց ինձ և նվիրեց թանկագին դանակը։ Այն ժամանակ նա չէր էլ ենթադ-րում, թե ինչ ծառայություն է մատուցելու ինձ իր նվերը։
― Ուոթերս, ասացի,― հիշո՞ւմ եք ինձ․․․
Ի պատասխան՝ նա ծովայիններին բնորոշ մի քանի կանչեր արձակեց։
― Մի հատիկ կայմ չունենա՛մ,― լսեցի ես,― մի հատիկ կայմ չունենա՛մ, թե սա էն ճստիկը չի, որ պոկ չէր գալիս մեզանից նավահանգստում։
― Որ կպե՜լ էր, թե ձեզ հետ ծով եմ գալիս,― բղավեցին մյուսները։
― Աստված հոգիս առնի, նա է։
― Այո,― պատասխանեցի,― նա եմ։
Կանչերի մի նոր պոռթկում։ Եվ հանկարծ լռություն տիրեց։
― Նավապետն ո՞ւր,― հարցրի։― Ուոթերս, ինձ նավապետի մոտ տարեք։
― Նավապետի՞ն ես ուզում։ Էս էլ ինքը, տղաս,― բարեհոգաբար պատասխանեց հաղթանդամ նավաստին՝ ձեռքերով ճեղքելով ինձ շրջապատած ամբոխը։
Նայեցի այդ կողմը և տեսա այն վայելուչ հագնված մարդուն, ի դեմս որի սկզբիցևեթ ճանաչել էի նավապետին։ Նա կանգնած էր ինձանից մի քանի քայլ հեռու, նավախցի դռան մոտ։ Դեմքի արտահայտությունը խոժոռ էր, բայց չվախեցավ ինձ թվաց, թե նրա հայացքը մեղմացավ։
Առժամանակ վարանում էի, բայց հետո, իմի բերելով ողջ արիու-թյունս, ոտքի ելա, օրորվելով առաջ նետվեցի և ծունկի իջա նրա առջև։
― Օ՜, սըր,― գոչեցի ես,― ինձ թողություն չկա՜։
Ստույգ չեմ հիշում, թե ինչպես արտահայտվեցի։ Բայց դա այն ամենն էր, ինչ կարողացա արտաբերել։
Այլևս չնայեցի նրա դեմքին։ Հայացքս հառել էի տախտակամածին և պատասխանի էի սպասում։
― Վեր կաց, պստիկ, և գնանք,― մեղմորեն ասաց նա,- վե՛ր կաց, գնանք խուց։
Նրա ափն իմ ձեռքին իջավ։ Նա բարձրացրեց ինձ ու տարավ։ Նավապետն ինքը քայլում էր իմ կողքից և բռնել էր ինձ, որովհետև օրորվում էի։ Ոչ մի նշան չկար, թե մտադիր է ինձ ծով նետել իբրև շնաձկների կեր։ Կհամարձակվեի՞ հուսալ, թե ամեն ինչ այսպիսի բարեհաջող վախճան կունենա։
Նավախցում հայելու մեջ տեսա իմ արտացոլումը։ Ինքս ինձ չճանաչեցի։ Լրիվ սպիտակ էի, կարծես կիր քսած լինեին վրաս․ այստեղ միտս ընկավ ալյուրը։ Կարելի էր սոսկ դեմքս տարբերել, սակայն դեմքս էլ էր ճեփ-ճերմակ, նիհարած, կմախքի պես ոսկրոտ։ Տառապանքներն ու քաղցը կատարելապես հյուծել էին ինձ։
Նավապետն ինձ նստեցրեց բազմոցին, ձայն տվեց սպասյակին և հրամայեց, որ մի բաժակ պորտվեյն բերեն։ Նա լուռ մնաց, քանի դեռ խմում էի, իսկ հետո ինձ սևեռելով հայացքը, ուր բոլորովին խստություն չկար, ասաց․
― Դե, փոքրիկ, հիմա պատմիր ամեն բան։
Երկար պատմություն էր, բայց պատմեցի լրիվ։ Ոչինչ չթաքցրի, ո՛չ տանից փախչելու առիթը, ո՛չ էլ բեռներին հասցրած վնասին վերաբերող որևէ մանրամասնություն։ Ասենք՝ նա գիտեր այդ մասին, քանի որ անձնակազմի կեսն արդեն այցելել էր ջրի տակառի մոտ գտնվող իմ որջը և իր աչքով տեսել ամեն ինչ։
Նկարագրելով կատարվածը ամենայն մանրամասնությամբ՝ հայտնեցի իմ առաջարկությունը և տագնապած սրտով սպասեցի պատասխանի։ Սակայն անհանգստությունս շուտով չքացավ։
― Քա՛ջ տղա,― գոչեց նա՝ ելնելով տեղից և ուղղվելով դեպի դուռը։― Նավաստի՞ ես ուզում դառնալ։ Դու արժանի ես այդ պատվին։ Եվ ի հիշատակ քո ազնվաբարո հոր, որին ծանոթ էի, դու նավաստի կդառնաս… Հե՛յ, Ուոթերս,― շարունակեց նա՝ դիմելով դրսում կանգնած հաղթահասակ ծովագայլին,― առ այս պստիկին և հագցրու ինչպես հարկն է։ Եվ հենց որ կազդուրվեց, սովորեցրու պարանասարքի հետ վարվելու ձևը։
Եվ Ուոթերսը սովորեցրեց ինձ սարքերի հետ վարվելու ձևը։ Ես կատարելապես ուսումնասիրեցի դրանք մեկ առ մեկ։ Մի քանի տարի շարունակ նա իմ ընկերակիցն էր՝ բարի նավապետի հրամանատարության ներքո, մինչև որ դադարեցի պարզապես «փոքրիկ ծովագայլ» լինելուց և մտա «Ինկայի» նավաստիների ցուցակի մեջ իբրև «առաջին կարգի նավաստի»։ Սակայն դրանով չբավարարվեցի։ «Էքսցելսիո՛ր» ահա թե ինչն եղավ իմ նշանաբանը։
Մեծահոգի նավապետի աջակցությամբ ես հետագայում դարձա երրորդ օգնական, ապա՝ երկրորդ, այնուհետև՝ առաջին և ի վերջո՝ նավապետ։
Որոշ ժամանակ անց ավելի առաջադիմեցի և դարձա իմ սեփական նավի պետը։ Դա կյանքիս մեծագույն նպատակն էր։ Հիմա կարող էի ծով դուրս գալ և վերադառնալ ըստ իմ հայեցողության, ակոսել օվկիանոսը ցանկացած ուղղությամբ և նավել դեպի ուզածս աշխարհամասը։
Իմ առաջին և ամենահաջողակ երթերից մեկը, որն արդեն սեփական նավով իրագործեցի, Պերու կատարած ուղևորությունս էր։ Հիշում եմ հետս մի արկղ գլխարկ տարա Կալյաո և հիմա քաղաքներում բնակվող անգլուհիների և ֆրանսուհիների համար։ Այս անգամ գլխարկներն անվնաս տեղ հասան, սակայն, կարծում եմ, հազիվ թե դրանք հրապուրեցին չքնաղ կրեոլուհիներին։
Ճխլտած գլխարկների, ինչպես և թափված բրենդիի արժեքը վաղուց էր վճարված, հատուցված էր նաև մահուդին և թավշին հասցված ողջ վնասը։ Արդարև, առանձնապես մեծ գումար չէր։ Եվ ապրանքի տերերը, որոնք, ինչպես պարզվեց, մեծահոգի մարդիկ էին, նկատի առան հանգամանքները և զիջողամիտ գտնվեցին նավապետի հետ բանակցելիս, իսկ սա իր հերթին ջանաց ինձ համար թեթև դարձնել վճարելու պայմանները։ Մի քանի տարվա ընթացքում ես լրիվ վճարեցի պարտքերս։
Իսկ հիմա, իմ պատանի բարեկամներ, մնում է ավելացնել միայն, որ երկար տարիներ ծովից ծով շրջելով և առևտրական հմուտ գործարքների ու խելամիտ խնայողության շնորհիվ մնացյալ օրերս ապահովելու միջոցներ կուտակելով, սկսեցի հոգնել օվկիանոսային փոթորիկներից ու ալեկոծություններից և ուզեցի խաղաղ, ցամաքակյաց կյանքով ապրել։ Տարեցտարի այս ձգտումը սաստկանում էր, այնպես որ այլևս չկարողացա դիմագրավել, և վճռեցի համակերպվել ու խարիսխ նետել որևէ ափի մոտ։
Այս նպատակով էլ վաճառեց ի նավս ու նավապաշարներս և վերադարձա մեր գողտրիկ ավանը, որտեղ, ինչպես գիտեք ծնվել եմ և որտեղ էլ մտադիր եմ մեռնել։
Իսկ հիմա՝ մնաք բարով։ Պատմությունս ավարտվեց։
----
<references/>