Changes

Անգլուխ ձիավորը

Ավելացվել է 17 բայտ, 09:26, 23 Մայիսի 2016
|հեղինակ = [[Մայն Ռիդ]]
|թարգմանիչ = Հարություն Հարությունյան
|աղբյուր = [[http://litopedia.org]Լիտոպեդիա]
}}
=== Նախաբան ===
Uավաննայի<ref>Սավաննա ամերիկյան տափաստան՝ ծածկված բարձր ու հյութալի խոտով։</ref> գիշերային լռության մեջ նիրհող տեխասյան եղջերուն, ձիու սմբակի ձայն լսելով, ցնցվում է տեղում։
Բայց նա չի լքում իր կանաչ մահիճը, նույնիսկ ոտքի չի կանգնում։ Այդ լայնարձակ դաշտը միայն իրեն չի պատկանում․ տափաստանի վայրի ձիերն էլ գիշերները արածում են այստեղ։ Եղջերուն փոքր-ինչ բարձրացնում է գեղեցիկ գլուխը, բարձր խոտի վրա երևում են նրա եղջյուրները, և ականջ է դնում՝ արդյոք ձայնը նորի՞ց կլսվի։
Սմբակների դոփյունը նորից է լսվում։ Այս անգամ կարելի է տարբերել մի նոր ձայն՝ մետաղի զնգոցը, պողպատի զարկը քարին։
Այդ ձայնն անհանգստացնում է եղջերուին։ Նա թափով վեր է թռչում ու սլանում պրերիայով<ref>Պրերիա խոտավետ տափաստան Հյուսիսային Ամերիկայում։</ref>։ Բայց և շուտով կանգ է առնում ու ետ նայում․ այդ ո՞վ էր, որ խանգարեց իր գիշերային հանգիստը։
Հարավային երկնքի լուսնի պայծառ լույսի տակ նա ճանաչում է իր ամենաանողոք թշնամուն՝ մարդուն։ Մարդը մոտենում է ձի հեծած։
Ասես մտքերի մեջ խորասուզված՝ ձիավորը սանձը բաց է թողել, և նրա ձին երբեմն-երբեմն խոտ է պոկոտում ճանապարհի եզերքից։ Երբ ձին շնագայլերից վախեցած ցնցում է գլուխը և խռխռոցով կանգ առնում մեխվածի պես, ձիավորը ոչ ձայնով, ոչ շարժումներով առաջ չի քշում նրան։ Ասես նա ամբողջովին սուզված է ինչ-որ խոր մտքերի մեջ և ամենևին չի նկատում շրջապատի կյանքը։ Ոչ մի ծպտունով և ոչ իսկ մի շշուկով չի մատնում իր գաղտնիքը։ Վախեցած եղջերուն, ձին, գայլն ու լուսինը նրա լուռ խոհերի միակ վկան են։
Ձիավորի ուսերին գցված է սերապե<ref>Սերապե հնդկական խայտաբղետ շալ։</ref>, որը քամու պոռթկումից ծածանվում ու բաց է անում նրա իրանի մի մասը։ Ոտքերին հովազի կաշվից կարված զանգապաններ են։ Պաշտպանված լինելով գիշերային խոնավությունից ու արևադարձային տեղատարափ անձրևներից՝ նա շարունակում է առաջ գնալ լուռ, ինչպես իր գլխավերևն առկայծող աստղերը, անհոգ, ինչպես խոտերի մեջ ծղրտացող ծղրիդները, ինչպես տափաստանի զեփյուռը, որը խաղում է նրա հագուստի ծալքերի հետ։
Բայց հանկարծ ասես ինչ-որ բան ձիավորին դուրս բերեց իր մտքերից․ նրա ձին քայլերն արագացրեց։ Ահա նա գլուխը թափահարեց և ուրախ վրնջաց։ Վիզը մեկնած և ռունգերը փքած՝ նա առաջ է նետվում, վարգով և ապա շուտով անցնում քառատրոփի։
Չլինի՞ թե հնդկացիներ են երևացել։ Ասում էին, որ նրանք լինում են այս կողմերում։
Ի՞նչ է պատահել, միստր Սանսոմ,հարցնում է ագարակատերը, երբ ձիավորը մոտենում է։
Խոտը խանձված է։ Պրերիայում հրդեհ է եղել։
Հրդեհ է եղե՞լ։ Բայց հիմա հո պրերիան չի՞ վառվում,արագ հարցնում է գումակի տերը՝ մի անհանգիստ հայացք գցելով կառեթի կողմը։ Ո՞ւր է, ես ծուխ չեմ տեսնում։
Ոչ, սըր,փնթփնթում է վերակացուն, հասկանալով, որ ինքն իզուր տագնապ է բարձրացրել։– բարձրացրել։― Ես չասացի, որ հիմա է այրվում, ես միայն ասացի, որ պրերիան խանձվել է, և ամբողջ գետինը սևացել է։
Դե ի՞նչ կա որ։ Կարծում եմ մենք սև պրերիայով էլ նույնքան հանգիստ կարող ենք անցնել, որքան կանաչով։
Ի՞նչ հիմարություն, Ջոշ Սանսոմ, աղմո՜ւկ բարձրացնել մի դատարկ բանի համար,միջամտեց Պոյնդեքստերի քրոջ որդին։– որդին։― Ինչո՞ւ ես իզուր տեղը մարդկանց վախեցնում․․․ Է՜յ, խափշիկնե՛ր, շարժվեցե՛ք։ Առա՜ջ, առա՛ջ քշեցեք։
Բայց, ասացեք, կապիտան Կոլհաուն,առարկեց վերակացուն իրեն այդպես խիստ նախատող մարդուն,հիմա մենք ինչպե՞ս կգտնենք ճանապարհը։
Ինչո՞ւ պետք է գտնենք ճանապարհը։ Բա՜ն հնարեցիր։ Մենք հո ճանապարհը չե՞նք կորցրել։
Վախենում եմ, որ կորցրել ենք։ Անիվների հետքերն․ այլևս չեն երևում․ չքացել են խոտի վառվելու հետ։
Դատարկ բա՜ն։ Կարծես չի կարելի վառված մասն անցնել առանց հետքերի։ Իսկ երբ դուրս գանք մյուս կողմը, այնտեղ հետքերը նորից կգտնենք։
Այո՛, եթե միայն այնտեղ մյուս կողմ մնացած լինի,պարզամտորեն պատասխանեց վերակացուն, որը թեև արևելյան նահանգների ծնունդ էր, բայց շատ անգամ էր եղել պրերիայի արևմտյան ծայրում և գիտեր, թե ինչ բան է սահմանամերձ կյանքը։ Ես ինչ-որ այդպիսի բան չեմ տեսնում, թեև նայում եմ թամբի վրայից․․․
Քշեցե՛ք, խափշիկնե՛ր, քշեցե՛ք,գոռաց Կոլհաունը՝ խոսակցությունն ընդհատելով։
Եվ ձին ասպանդակելով նա առաջ շարժվեց, դրանով հասկացնելով, որ կարգադրությունն իսկույն պիտի կատարել։
Հրդեհը պրերիայի հասունացած խոտը մոխրացնելով՝ ոչնչացրել էր և անիվների հետքերը, որոնք առաջ ցույց էին տալիս ճանապարհը։
Հիմա ի՞նչ անենք,հարցրեց ագարակատերը․ նրա ձայնի մեջ շփոթություն էր հնչում։
Ինչ անե՞նք, քեռի Վուդլի։ Իհարկե, մենք մեր ճանապարհը կշարունակենք։ Գետը պետք է որ հրդեհված տարածության մյուս կողմը լինի։ Եթե մեզ չհաջողվի մի կես մղոն տարածության վրա գետանցը գտնել, ապա կշարժվենք գետի հոսանքն ի վեր, կամ հոսանքն ի վար, նայած հանգամանքներին։
Բայց լսիր Կասսի, ախր այդպես մենք կարող ենք մոլորվել։
Չենք մոլորվի։ Ինձ թվում է՝ խանձված տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Եվ շատ մեծ ցավ չի լինի, եթե մի քիչ էլ ճանապարհից շեղվենք․ միևնույն է, վաղ թե ուշ մենք դուրս ենք գալու գետի ափը։
Լա՛վ, սիրելիս, դու ավելի լավ կիմանաս։ Ես հույսս դնում եմ քեզ վրա։
Մի վախեցեք, քեռի։ Պատահել է, որ ես շատ ավելի վատ պայմաններում եմ եղել․․․ Քշեցե՛ք, խափշիկնե՛ր։ Իմ ետևի՜ց։
Եվ պաշտոնաթող սպան մի ինքնագոհ հայացք է գցում ծածկակառքի կողմը, որի վարագույրի ետևից դուրս է նայում աղջկա չքնաղ դեմքը, որ անհանգստությունից փոքր-ինչ մռայլվել էր։ Կոլհաունը ձին ասպանդակում է և ինքնավստահ առաջ սլանում։
Բնապատկերը, եթե միայն կարելի է այդպես անվանել այն, այստեղ փոխվել է, բայց ո՛չ դեպի լավը։ Մինչև հեռու հորիզոն ամեն ինչ առաջվա պես սև է։ Սակայն այստեղ հարթությանը փոխարինել է մի անհարթ տարածություն․ բլուրների շարքերը հաջորդում են հովիտներին։ Չի կարելի ասել, թե այստեղ բոլորովին ծառեր չկան, թեև այն, ինչ մնացել է, հազիվ թե կարելի է ծառ անվանել։ Հրդեհից առաջ այստեղ եղել են ծառեր՝ եղջրածառերը, փշփշուտ թփերը և էլի ակացիաների մի քանի տեսակներ, այստեղ աճել են հատ-հատ կամ խումբ-խումբ։ Նրանց նոսր տերևներն անհետ չքացել են, մնացել են միայն ածխացած բները և սևացած ճյուղերը։
Դու շեղվե՞լ ես ճանապարհից, սիրելիս,հարցնում է ագարակատերը՝ շտապ մոտենալով իր քրոջ որդուն։
Ո՛չ, քեռի, առայժմ ոչ։ Ես կանգ եմ առել, որպեսզի շուրջս նայեմ։ Մենք պետք է գնանք, ահա, այն հովտի միջով։ Թող քարավանը ճանապարհը շարունակի։ Մենք ճիշտ ենք գնում։ Ես երաշխավորում եմ։
Քարավանը նորից է շարժվում։ Բլրի լանջով իջնում է ցած, ապա շարժվում հովտի երկարությամբ, հետո նորից է բարձրանում մի ուրիշ բլրի լանջով և վերևում կրկին կանգ առնում։
Դու, այնուամենայնիվ, շեղվե՞լ ես ճանապարհից, Կաշ,նորից քրոջ որդուն մոտենալով իր հարցը կրկնում է ագարակատերը։
Գրողը տանի։ Վախենում եմ, որ այդպես լինի։ Բայց ինքդ ասա, ի՞նչ սատանա կարող է ճանապարհ գտնել այդ դժոխքում․․․ Ո՛չ, ո՛չ,հանկարծ գոչում է Կոլհաունը, տեսնելով, որ ծածկակառքը բոլորովին մոտեցավ։– մոտեցավ։― Հիմա ինձ համար ամեն ինչ պարզ է։ Մենք ճիշտ ենք գնում։ Գետը պետք է, ահա, այն կողմը լինի։ Առա՜ջ։
Եվ կապիտանը խթանում է ձիուն, ըստ երևույթին ինքն էլ չիմանալով, թե որ կողմը գնա։ Ֆուրգոնները հետևում են նրան։ Բայց Կոլհաունի շփոթությունը չի վրիպում նեգրերի աչքից։ Նրանք տեսնում են, որ գումակն ուղիղ ճամփով չի գնում, այլ պտույտ է տալիս խանձված թփուտներում ու հովիտներում։
Մի մղոնի չափ, գուցե և ավելի, քարավանը գնում է գտած հետքերով։ Բայց այդ հետքերն ուղիղ գծով չեն տանում, այլ պտույտ են գործում խանձված թփուտների շուրջը։ Կասսի Կոլհաունի ինքնավստահ տեսքն աստիճանաբար փոխվում է մռայլ վհատության արտահայտության։ Նա հասկացել է, որ քառասունչորս անիվների հետքերը, որով իրենք գնում են, հենց իրենց սեփական ծածկակառքի և տասը ֆուրգոնների հետքերն են, այն նույն ֆուրգոնների, որոնք հիմա հետևում են իրեն և որոնց հետ ինքը ճանապարհ է կտրել սկսած Մատագորդ ծովածոցից։
=== Գլուխ II․ Լասսոյի<ref>Լասսո երկար օղապարան, որով պրերիաներում վայրի ձիեր էին որսում։</ref> հետքը ===
Ոչ մի կասկած չէր մնում, որ Վուդլի Պոյնդեքստերի ֆուրգոնները գնում էին հենց իրենց անիվների հետքերով։
Մեր հետքե՜րն են,փնթփնթաց Կոլհաունը և, այս հայտնությունն անելով, նա սանձը քաշեց ու սկսեց նզովք թափել։
Մեր հետքե՞րը։ Ի՞նչ ես ուզում ասել, Կասսի։ Մի՞թե մենք առաջ ենք գնում․․․
․․․մեր սեփական հետքերով։ Այո, հենց այդ եմ ուզում ասել։ Մենք մի ամբողջ շրջան ենք կատարել։ Նայեցեք, ահա իմ ձիու ետևի սմբակը՝ կոտրված պայտի հետքը։ Ահա և մեր նեգրերի հետքերը։ Հիմա ես այս տեղն էլ եմ ճանաչում։ Սա հենց նույն բլուրն է, որից մենք ցած իջանք վերջին անգամ կանգ առնելուց հետո։ Ա՜յ քեզ ձախորդությո՜ւն, իզուր տեղը մոտ երկու մղոն ճանապարհ ենք կտրել։
Այժմ արդեն Կոլհաունի դեմքը ոչ միայն շփոթություն էր արտահայտում, այլ նաև դառն սրտնեղություն ու ամոթ։ Նա ինքն էր մեղավոր, որ քարավանը մնացել էր առանց իսկական ուղեկցի։ Ուղեկիցը, որին վարձել էին Ինդիանոլայում, նրանց ուղեկցել էր մինչև վերջին կանգառը և, այնտեղ գժտվելով գոռոզամիտ կապիտանի հետ, իր հաշիվը ստացել ու ետ էր վերադարձել։
Ի՜նչ անսպասելի ուրախություն։ Ո՞վ կմտածեր, որ այսպիսի տեղ կարելի է մարդու հանդիպել։ Նորից բոլորի աչքում հույս ճառագեց։ Ի դեմս մոտեցող ձիավորի՝ ճանապարհորդներն իրենց փրկչին էին տեսնում։
Տեսեք, նա մեր կողմն է գալիս, չէ՞,հարցրեց ագարակատերը՝ չհավատալով իր աչքերին։
Այո, Հայրիկ, նա ուղիղ մեր կողմն է գալիս,պատասխանեց Հենրին, գլխարկը գլխից վերցնելով և օդում թափահարելով, որպեսզի ձիավորի ուշադրությունն իրենց վրա գրավի։ Բայց դա ավելորդ էր․ ձիավորն առանց այդ էլ նկատել էր կանգ առած գումակը։ Նա առաջ էր սլանում սրարշավ և շուտով այնքան մոտեցավ, որ կարելի էր արդեն ձայն տալ նրան։
Նա ձիու սանձը քաշեց միայն այն ժամանակ, երբ գումակի կողքից անցնելով մոտեցավ ագարակատիրոջը և նրա ուղեկիցներին։
Մեքսիկացի է,շշնջաց Հենրին՝ նայելով անծանոթի հագուստին։
Ավելի լավ,նույնպես ցածրաձայն պատասխանեց հայրը։– հայրը։― Ուրեմն նա հաստատ ճանապարհը կիմանա։
Մեքսիկական ոչինչ չկա սրա մեջ, բացի հագուստից,մրթմրթաց Կոլհաունը։– Կոլհաունը։― Ես հիմա, կիմանամ․․․ Buenos dias, caballerol Esta Vuestra Mexicano<ref> Բարև ձեզ, կաբալերո։ Դուք մեքսիկացի՞ եք։</ref>,ողջունեց նա անծանոթին իսպաներեն։
O՜, ո՛չ,պատասխանեց անծանոթը ժպտալով։– ժպտալով։― Ես ամենևին էլ մեքսիկացի չեմ։ Կարող եմ ձեզ հետ իսպաներեն խոսել, եթե ցանկանում եք, բայց, ինձ թվում է, դուք ինձ ավելի լավ կհասկանաք, եթե անգլերեն խո-սենք․ դա հավանորեն ձեր մայրենի լեզուն է, չէ՞։
Կոլհաունը մտածեց, թե երևի իր արտահայտության մեջ որևէ սխալ է արել, կամ թե իր առոգանությունը ճիշտ չի եղել, դրա համար էլ պատասխան չտվեց։
Մենք ամերիկացիներ ենք սըր,պատասխանեց Պոյնդեքստերը ազգային հպարտությունը խոցված մարդու զգացմունքով։ Ապա, կարծես վախենալով, թե կարող է վիրավորել այն մարդուն, որից օգնություն էր սպասում, ավելացրեց․– ավելացրեց․― Այո, սըր, մենք բոլորս ամերիկացիներ ենք, Հարավային նահանգներից։
Այդ հեշտ է որոշել ձեր ուղեկիցներին նայելով,ասաց ձիավորը հազիվ նշմարելի արհամարհական քմծիծաղով նայելով ստրուկ նեգրերի կողմը։– կողմը։― Դժվար չէ նկատել նաև, որ դուք առաջին անգամն եք ճանապարհորդում պրերիայով։ Ճանապարհը կորցրե՞լ եք։
Այո, սըր, և ոչ մի հույս էլ չունենք, թե կգտնենք, եթե միայն դուք այնքան բարի չլինեք, որ օգնություն ցույց տաք մեզ։
Արժե՞ խոսել այդպիսի դատարկ բաների մասին։ Պրերիայով անցնելիս բոլորովին պատահաբար ես նկատեցի ձեր հետքերը։ Հասկացա, որ մոլորվել եք, և սլացա այստեղ ձեզ օգնելու։
Դա մեծահոգություն է ձեր կողմից։ Մենք շատ երախտապարտ ենք ձեզ, սըր։ Իմ անունը Պոյնդեքստեր է, Վուդլի Պոյնդեքստեր, Լուիզիանայից։ Ես մի ագարակ եմ գնել Լեոնա գետի ափին, Ինջ ամրոցի մոտ։ Հույս ունենք մինչև մութն ընկնելը հասնել այնտեղ։ Ի՞նչ եք կարծում, կհասնե՞նք։
Կհասնեք, եթե միայն հետևեք իմ խորհուրդներին։
Այս ասելով անծանոթը ձին քշեց մի կողմի վրա և սլացավ դեպի բլրի գագաթը։ Թվում էր, թե նա ուսումնասիրում է շրջակայքը, աշխատելով որոշել, թե որ ուղղությամբ պիտի գնան ճանապարհորդները։
Բլրի գագաթին կանգնած ձին ու ձիավորը մի սքանչելի պատկեր էին ներկայացնում, որ արժե նկարագրել։
Սքանչելի՝ ցեղական աշխետ նժույգ։ Ինքը՝ արաբական շեյխն անգամ չէր քաշվի այդպիսի նժույգ նստել։ Լայն կրծքով եղեգի պես բարակ, բարեկազմ ոտքերով, լայն գավակով ու հիանալի թավ ագիով նժույգն ինքնին մի գեղեցիկ պատկեր էր ներկայացնում։ Իսկ նրա մեջքին նստած ձիավորը քսանհինգ տարեկանին մոտ մի երիտասարդ էր՝ սքանչելի կազմվածքով և կանոնավոր դիմագծերով։ Նա հագել էր մեքսիկական ռանչերոյի<ref>Ռանչերո անասնապահ։</ref> գեղեցիկ զգեստ՝ թավշե բաճկոն, երկու կողմերում քուղով զարդարված շալվար, բիզոնի կաշվից երկարաճիտ ծանր խթաններով կոշիկներ։ Մետաքսե վառ կարմիր շարֆը գեղատեսորեն գրկել էր նրա իրանը, իսկ գլխի լայնեզր սև գլխարկը զարդարված էր ոսկյա ժապավենով։ Պատկերացրեք այդպիսի մի ձիավոր՝ նստած մավրիտանական ոճով պատրաստված մեքսիկական խոր թամբին, որի զարդարուն թամբատակը նման է այն թամբատակերին, որոնցով իրենց ձիերը ծածկում էին կոնկիստադորները<ref>Կոնկիստադորներ նվաճողներ․ այսպես էին կոչվում իսպանական նվաճողները, որոնք 15–1615―16-րդ դարերում զավթեցին Միջին ու Հարավային Ամերիկայի հսկայական տերիտորիաներ՝ բնաջնջելով ու ստրկացնելով բնիկ ժողովուրդներին՝ հնդկացիներին (ծ․ թ․)։</ref>։ Պատկերացրեք ձեզ այսպիսի մի կաբալերո, և ձեր աչքի առաջ կլինի նա, ում նայում էին ագարակատերն ու իր ուղեկիցները։
Իսկ ծածկակառքի վարագույրի հետևից ձիավորին էին նայում ուրիշ աչքեր, որոնք բոլորովին տարբեր զգացմունք էին արտահայտում։ Լուիզա Պոյնդեքստերն իր կյանքում առաջին անգամն էր տեսնում մի մարդ, որը կարծես իր կուսական երազանքի մարմնացումը լիներ։ Անծանոթը շոյված կլիներ, եթե իմանար, թե ինքն ինչ հույզ է արթնացրել դեռատի կրեոլուհու կրծքում։
Բայց ինչպե՞ս կարող էր իմանալ։ Նա նույնիսկ չգիտեր այդ աղջկա գոյությունը։ Նրա հայացքը միայն սահել էր փոշոտ ծածկակառքի վրայով։ Այդպես է նայում մարդ անշուք խեցիին, չկասկածելով անգամ, որ նրա մեջ թանկարժեք մարգարիտ է թաքնված։
Երդվում եմ պատվովս, ես չեմ կարողանում գտնել մի որևէ նշան, որին նայելով դուք կարողանայիք ինքնուրույն կերպով գնալ ձեր ցանկացած տեղը,ասաց ձիավորը գումակի տիրոջը դառնալով։– դառնալով։― Բայց այդ ճանապարհը ես գիտեմ։ Դուք ստիպված եք լինելու Լեոնան անցնել ամրոցից մի հինգ մղոն դեպի ցած, և քանի որ ես էլ գետն անցնելու եմ նույն ծանծաղուտով, ուրեմն կարող եք շարժվել իմ ձիու հետքերով։ Դե՛, ցտեսություն, պարոններ։
Այսպես անակնկալ հրաժեշտ տալով՝ անծանոթն ասպանդակեց իր նժույգը և քառատրոփ առաջ սլացավ։
Այս անսպասելի մեկնումը ագարակատիրոջն ու նրա ուղեկիցներին շատ անվայել բան թվաց։ Բայց նրանք դեռ մի խոսք էլ չէին փոխանակել, երբ տեսանք, որ անծանոթը վերադառնում է։ Մի տասը վայրկյան չանցած՝ ձիավորը նորից նրանց կողքին էր։ Բոլորը զարմացել էին, թե ինչը նրան ստիպեց վերադառնալ։
Ես վախենում եմ, որ իմ ձիու հետքերը քիչ օգնեն ձեզ։ Հրդեհից հետո այստեղ արդեն մուստանգներ են եղել և հազարավոր սմբակների հետքեր են թողել։ Ճիշտ է, իմ ձին պայտած է, բայց չէ՞ որ դուք սովոր չեք հետքերը տարբերել, և ձեզ համար դժվար կլինի որոշել իմ ձիու հետքը, մանավանդ, որ չոր մոխրի վրա բոլոր ձիերի հետքերը համարյա միանման են լինում։
Ուրեմն ի՞նչ անենք,հարցրեց ագարակատերը հուսահատության շեշտով։
Շատ եմ ափսոսում, միստր Պոյնդեքստեր, բայց ես չեմ կարող ուղեկցել ձեզ։ Պետք է շտապ մի կարևոր թուղթ տանեմ ամրոց։ Եթե դուք իմ հետքը կորցնեք, այնպես գնացեք, որ արեգակը միշտ ձեր աջ կողմը լինի, այնպես որ ձեր ստվերները դեպի ձախ ընկնեն, մոտ տասնհինգ աստիճանի անկյուն կազմելով ձեր շարժման գծի հետ։ Մի հինգ մղոն կգնաք ուղիղ դեպի առաջ։ Այնտեղից կտեսնեք մի նոճու գագաթ։ Դուք նրան կճանաչեք իր կարմիր գույնով։ Կգնաք ուղիղ դեպի այդ ծառը։ Նոճին հենց գետի ափին է, գետանցից ոչ հեռու։
Երիտասարդ ձիավորն արդեն պատրաստ էր նորից ճանապարհ ընկնելու, բայց ինչ-որ բան նրան ստիպեց ետ պահել իր ձին։ Նա տեսավ ծածկակառքի վարագույրի հետևից նայող մութ, շողշողուն աչքերը։ Նա առաջին անգամ տեսավ այդ աչքերը։
Ակամայից ձիավորն ինքն էլ հիացմունքի հայացքով պատասխանեց, բայց վախենալով, թե այդ հանդգնություն կհամարեն, շտապ շուռ տվեց իր ձին և նորից դարձավ ագարակատիրոջը, որը ջերմագին շնորհակալություն էր հայտնում անծանոթին։
Ես արժանի չեմ շնորհակալության,ասաց երիտասարդը,որովհետև ստիպված եմ ձեզ թողնել բախտի քմահաճույքին, քանի որ, դժբախտաբար, ազատ ժամանակ չունեմ։
Նա նայեց ժամացույցին, ասես ափսոսալով, որ ստիպված է մենակ գնալ։
Դուք շատ բարի եք, սըր,ասաց Պոյնդեքստերը։– Պոյնդեքստերը։― Հուսով եմ, որ ձեր խորհուրդներին հետևելով՝ մենք ճանապարհից չենք շեղվի։ Արևը մեզ կօգնի։
Վախենում եմ, որ եղանակը փոխվի։ Հյուսիսում ամպեր են կուտակվում։ Մի ժամ հետո նրանք կարող են արեգակի երեսը ծածկել․․․ Համենայնդեպս, այդ ավելի շուտ կլինի, քան դուք կհասնեք այնտեղ, որտեղից երևում է նոճին․․․ Ես չեմ կարող ձեզ այսպես թողնել․․․ Ասենք, սպասեք,ասաց նա մի րոպե խորհելուց հետո,ես մի հնար գտա, հետևեցեք իմ լասսոյի հետքին։
Անծանոթը թամբի աղեղից արձակեց մի պարան, որի մի ծայրը գցեց գետնին՝ մյուս ծայրը թողնելով թամբի աղեղին կապված։ Ապա, մի գեղեցիկ շարժումով գլխարկը վերցնելով, քաղաքավարի գլուխ տվեց, համարյա թե ծածկակառքի կողմը, ձին ասպանդակեց և նորից սլացավ պրերիայով։
Լասսոն մի տասներկու յարդ ձիու հետևից ձգվելով՝ պրերիայի մոխրացած երեսին թողնում էր մի գիծ, որ նման էր սողացող օձի հետքի։
Զարմանալի տարօրինակ երիտասարդ էր,ասաց ագարակատերը՝ նայելով ձիավորի ետևից, որն արագ անհետացավ սև փոշու ամպի մեջ։– մեջ։― Հարկավոր էր անունը հարցնել։
Ես կասեի՝ զարմանալի ամբարտավանի մեկն է,մրթմրթաց Կոլհաունը, որից չէր վրիպել անծանոթի հայացքը ծածկակառքին, ինչպես և աղջկա պատասխան հայացքը։– հայացքը։― Ինչ վերաբերում է նրա անվանը, ապա երևի հարցնելու կարիք էլ չկար։ Միևնույն է, նա մի հնարովի անուն կտար։ Տեխասը լիքն է այդպիսի պճնամոլներով, որոնք այստեղ ընկնելով իրենց համար նոր, ավելի բարեհնչուն անուն են հնարում, կամ թե անունները փոխում են որևէ այլ պատճառով։
Լսի՛ր, Կասսի,առարկեց երիտասարդ Պոյնդեքստերը,դու իրավացի չես։ Իմ կարծիքով նա կրթված մարդ է, ջենտլմեն, որը լիովին արժա-նի է ամենապատվավոր անուն կրելու։
«Ջենտլմե՜ն»։ Գրողը տանի, հազիվ թե։ Ես դեռ երբեք չեմ տեսել մի ջենտլմեն, որը մեքսիկական լաթեր հագներ։ Գրազ եմ գալիս, որ սա էլ պարզապես սրիկայի մեկն է։
Այս խոսակցության ժամանակ չքնաղ կրեոլուհին գլուխը դուրս էր հանել ծածկակառքից և անսքող հետաքրքրությամբ լի հայացքով ճանապարհում էր հեռացող ձիավորին։
Եվ հենց դրանով չպիտի՞ բացատրել Կոլհաունի խոսքի խոցող տոնը։
Ի՞նչ կա, Լու,ծածկակառքին մոտենալով հարցրեց նա համարյա շշուկով։– շշուկով։― Դու, երևում է, շա՞տ ես շտապում։ Գուցե ուզում ես այն անամոթի ետևից հասնե՞լ։ Դեռ ուշ չէ, ես իմ ձին քեզ կտամ։
Դեռատի աղջիկը ետ նայեց՝ խոցված այդ խոսքերից ու այն շեշտից, որով ասվեցին նրանք։ Բայց նա ցույց չտվեց, որ բարկացել է, և վիճել չսկսեց․ իր դժգոհությունը նա արտահայտեց շատ ավելի վիրավորական ձևով։ Զրնգուն ծիծաղը եղավ միակ պատասխանը, որին նա արժանացրեց Կոլհաունին։
Ախ, այդպե՜ս․․․ Նայելով քեզ՝ ես մտածեցի, որ այստեղ ինչ-որ բան կա։ Ինձ թվաց, որ քեզ դյութել է այդ շողշողուն փոստատարը։ Նա, երևի, իր շքեղ հագուստո՞վ գերեց քեզ։ Բայց իմացիր, որ նա միայն ագռավ է սիրամարգի փետուրներով, և ես, երևի, դեռ առիթ կունենամ պոկռտելու այդ փետուրները, գուցե և նրա մաշկի հետ միասին։
Ինչպե՞ս չես ամաչում, Կասսի՛։ Մտածիր, թե ինչեր ես ասում։
Այդ դու պետք է ամաչես, Լու։ Քո ուշադրությանն ես արժանացնում խեղկատակի հագուստով ինչ-որ սրիկայի։ Ես չեմ կասկածում, որ նա եղած-չեղած մի փոստատար է, որին վարձել են ամրոցի սպաները։
Կարծում ես, որ փոստատա՞ր է։ Օ՜, որքան կուզենայի սիրային նամակներ ստանալ այդպիսի փոստատարի ձեռքից։
Այդ դեպքում շտապիր և ասա նրան այդ։ Իմ ձին քո տրամադրության տակ է։
Հա՛, հա՛-հա՛։ Ինչպե՞ս գլխի չես ընկնում դու։ Եթե նույնիսկ ես կատակի համար ուզենայի հասնել պրերիայի այդ փոստատարի հետևից, ապա, միևնույն է, քո այդ քոսոտ ձիով ինձ հազիվ թե հաջողվեր այդ։ Նա իր աշխետով այնպես արագ է սլանում, որ ավելի շուտ կանհետանա, քան դու թամբը կփոխես ինձ համար։ O՜, ո՛չ։ Ես նրա հետևից հասնել չեմ կարող, որքան էլ ուզենայի այդ։
Տես, որ հայրդ չլսի քեզ։
Տես, որ քեզ չլսի նա,պատասխանեց աղջիկը՝ այժմ արդեն խոսելով լուրջ տոնով։– տոնով։― Թեպետև դու իմ հորաքրոջ տղան ես, և հայրս քեզ կատարելության գագաթ է համարում, Բայց ես ուրիշ կարծիքի եմ։ Ես այդ քեզնից երբեք չեմ թաքցրել, ճիշտ չէ՞։
Կոլհաունը միայն մռայլվեց իր համար դառն այդ խոստովանությունից։
Դու իմ հորաքրոջ տղան ես, ուրիշ ոչինչ,շարունակեց աղջիկը այնպիսի մի տոնով, որ խիստ տարբերվում էր այն կատակի տոնից, որով սկսել էր խոսակցությունը։– խոսակցությունը։― Ինձ համար դու ուրիշ ոչ մի բան չես, կապիտան Կասսի Կոլհաուն։ Եվ, խնդրեմ, մի՛ փորձիր իմ խորհրդատուն լինել։ Ես իմ պարտքն եմ համարում խորհրդակցել միմիայն մի մարդու հետ և լսել նրա կշտամբանքը։ Ուստի և, մաստեր<ref>Մաստեր (հաճախ՝ «մասսա», ինչպես նեգրերն են ասում) նշանակում է տիրոջ որդի, փոքրիկ տղա, գործ է ածվում «տեր իմ» նշանակությամբ։</ref> Կաշ, խնդրում եմ ձեռք քաշել այդպիսի բարոյախոսություններից։ Ես ոչ ոքի չեմ ուզում հաշիվ տալ իմ մտքերի ու արարքների մասին, քանի դեռ չեմ հանդիպել մի մարդու, որն արժանի կլինի դրան։ Բայց դու իմ ընտրյալը լինել չես կարող։
Իր այս նախատինքը վերջացնելով աղջիկը նորից ետ ընկավ ծածկակառքի բարձի վրա, կապիտանին չափելով այնպիսի մի հայացքով, որը լի էր ցասումով ու արհամարհանքով։ Հետո կառքի վարագույրը քաշեց, հասկացնելով, որ այլևս նրա հետ խոսել չի ուզում։
Հետքը ուղիղ գծով չէր ձգվում, այլ գալարվում էր թփուտների միջով։ Երբեմն, երբ ճանապարհը ծառազուրկ տեղերով էր անցնում, հետքը հեռանում էր մի կողմի վրա։ Եվ այդ պատահաբար չէր արվում։ Այդպիսի տեղերում լինում էին խոր-խոր ձորեր և այլ արգելքներ։ Լասսոյի հետքը շրջանցում էր դրանք՝ ճանապարհ ցույց տալով ֆուրգոններին։
Որքան ուշադիր է այդ երիտասարդը,ասաց Պոյնդեքստերը։– Պոյնդեքստերը։― Իսկապես ես շատ եմ ցավում, որ անունը չիմացանք։ Եթե նա ամրոցումն է ծառայում, մենք էլի կհանդիպենք նրան։
Անտարակույս,գոչեց Հենրին։– Հենրին։― Եվ ես շատ ուրախ կլինեմ։
Լուիզան նստած էր ետ ընկած նստիքի բարձին։ Նա լսեց հոր ու եղբոր խոսակցությունը, բայց ոչինչ չասաց, միայն նրա հայացքից կարելի էր հասկանալ, որ ամբողջ սրտով համակարծիք էր եղբոր հետ։
Ագարակատերը շատ ուրախ էր, որ դժվարին ճանապարհորդությունը շուտով վերջանալու է, և ինքը հնարավորություն է ունենալու մինչև արևի մայր մտնելը տեսնել իր նոր տիրապետությունները։ Նրա տրամադրությունը բարձր էր։ Այդ գոռոզ արիստոկրատը հանկարծ իր ողորմած ուշադրությանն արժանացրեց բոլոր շրջապատողներին․ նա անբռնազբոսիկ զրուցում էր իր վերակացուի հետ, կանգ էր առնում կատակելու քեռի Սցիպիոնի հետ, որը հազիվ քարշ էր տալիս բշտիկներով ծածկված իր ոտքերը, մոտեցավ սիրտ տալու մորաքույր Քլոյին, որը գնում էր երեխան գրկին։
«Սքանչելի՜ է,կարող էր գոչել կողմնակի դիտողը մոլորության մեջ ընկնելով այս արտասովոր տեսարանից, որ այնքան խնամքով նկարագրում են իր իսկ՝ սատանայի կողմից կաշառված գրչակները։– գրչակները։― Վերջիվերջո որքա՜ն լավն են ստրկատերերի նահապետական բարքերը։ Եվ այդ այն ամենից հետո, ինչ մենք ասել ու արել ենք ստրկությունը վերացնելու համար։ Այդ հնամենի շենքը, ասպետական ազգի այդ արժանավոր անկյունաքարը խորտակելու փորձը սոսկ ֆիլանտրոպիական խենթություն է, ավելորդ նրբազգացություն։ Օ՜, դուք, ստրկությունը ոչնչացնելու ձգտող ֆանատիկոսներ։ Ինչո՞ւ եք դուք ծառանում ստրկության դեմ։ Մի՞թե չգիտեք, որ ոմանք պետք է տառապեն, պետք է աշխատեն ու քաղցած մնան, որպեսզի ուրիշները շքեղություն վայելեն և պարապ-սարապ մնան։ Մի՞թե չգիտեք, որ ոմանք պետք է ստրուկներ լինեն, որպեսզի ուրիշներն ազատ լինեն»։
Միլիոններին տառապանք բերող այս ճառերը վերջին ժամանակներս շատ հաճախ են լսվում։ Վա՜յ այն մարդուն, որ արտասանում է այս ճառերը, և այն ազգին, որ լսում է դրանք։
Բայց դա պետք է անհանգստություն պատճառեր․ լասսոյի հետքը առաջվա պես լավ երևում էր, և արևով ճամփան գտնելու անհրաժեշտություն չէր զգացվում։ Այնուամենայնիվ, արեգակի երեսը ծածկող ամպերը ճնշող ազդեցություն ունեցան ճանապարհորդների տրամադրության վրա։
Կարելի է կարծել, թե արդեն արեգակը մայր է մտնում,ասաց ագարակատերը՝ իր ոսկե ժամացույցը հանելով,այնինչ, այժմ ընդամենը ժամը երեքն է։ Մեր բախտն է, որ այն երիտասարդն օգնեց մեզ։ Եթե նա չլիներ, մենք մինչև մայրամուտ պիտի թափառեինք այս խանձված տափաստանում։ Գուցե և ստիպված լինեինք այս մոխրի վրա գիշերել․․․
Այ թե սև կլիներ մեր անկողինը,կատակով վրա բերեց Հենրին, որպեսզի խոսակցությանն ավելի ուրախ բնույթ տա։– տա։― Օ՜, ինչ սարսափելի երազներ կտեսնեի ես, եթե ստիպված լինեի այսպիսի սև գետնի վրա քնել։
Ես նույնպես,ավելացրեց քույրը՝ դուրս նայելով ծածկակառքի վարագույրի հետևից և շրջապատը դիտելով։– դիտելով։― Ես հավատացած եմ, որ երազումս Պլուտոնին<ref>Պլուտոն Հին հունական դիցաբանության մեջ դժոխքի աստվածը։</ref> էլ, Պրոզերպինային<ref>Պրոգերպինա դժոխքի աստվածուհին։</ref> էլ կտեսնեի դժոխքում։
Հի՛-հի՛-հի՛,ծիծաղեց նստարանին նստած խափշիկ կառապանը, որն ագարակի մատյաններում Պոյնդեքստերի Պլուտոն անունն էր կրում։– կրում։― Միսս Լուին երազում ինձ կտեսնի այս սև պրերիայում։ Ա՛յ թե ծիծաղելի երազ կլինի՜։ Հի՛-հի՛-հի՛։
Շատ շուտ եք սկսել ծիծաղել,հնչեց կապիտանի մռայլ ձայնը, որ մոտեցել էր այդ խոսակցության ժամանակ։– ժամանակ։― Գուցե և իրոք ստիպված լինեք գիշերել այս սև պրերիայում։ Դեռ լավ է, եթե որևէ ավելի վատ բան չպատահի։
Ի՞նչ ես ուզում ասել դրանով, Կաշ,հարցրեց ագարակատերը։
Ուզում եմ ասել, քեռի, որ այն տղան մեզ խաբել է։ Ես դա դեռ վերջնականապես պնդել չեմ կարող, բայց դրությունը շատ վատ է։ Մենք արդեն հինգ մղոնից ավելի ենք անցել․․․ Երևի մոտ վեց մղոն, բայց ո՞ւր է նոճին, որի մասին խոսում էր նա։ Ես լավ տեսողություն ունեմ, բայց որքան էլ հեռուներն եմ դիտում, ոչ մի ծառ չեմ նշմարում։
Բայց ինչո՞ւ պիտի նա խաբեր մեզ։
Ախ, «ինչո՜ւ»։ Հենց բանն էլ այն է, որ նա երևի շատ պատճառներ է ունեցել դրա համար։
Ասա մեզ այդ պատճառներից գոնե մեկը,արծաթահնչուն մի ձայն լսվեց ծածկակառքից,մենք հետաքրքրությամբ կլսենք քեզ։
Պարզ բան է․ ամեն ինչ, որ վերաբերում է այդ անձին, դու մեծ հե-տաքրքրությամբ կլսես,քմծիծաղով պատասխանեց Կոլհաունը։– Կոլհաունը։― Իսկ եթե ես իմ ենթադրությունն ասեմ, դու քեզ հատուկ ներողամտությամբ կեղծ տագնապ կանվանես այն։
Դա կախված կլինի նրանից, թե ինչ կասես դու, մաստեր Կասսի։ Ինձ թվում է, որ դու պետք է փորձես մեզ։ Դե հո մենք չենք կարող մտածել, որ դու, լինելով զինվորական ու այդքան փորձված ճանապարհորդ, կսկսես կեղծ տագնապ առաջացնել։
Կոլհաունը հասկացավ կծու ծաղրը և երևի ձեռք կքաշեր հետագա բացատրություններից, եթե Պոյնդեքստերը չպնդեր այդ։
Լսիր, Կասսի,լրջորեն հարցրեց ագարակատերը,բացատրիր՝ բանն ի՞նչ է։ Այն, ինչ դու ասացիր, լուրջ կասկած է հարուցում։ Ի՞նչ նպատակ կարող էր հետապնդել այն երիտասարդը՝ սխալ ուղղություն տալով մեզ։
Դե ի՞նչ ասեմ, քեռի,խոսեց Կոլհաունը, և նրա ձայնում արդեն առաջվա ինքնավստահությունը չկար,ես հո չեմ պնդում, թե իրոք այդ-պես է, այլ միայն իմ ենթադրությունն եմ հայանում։
Այսինքն, ի՞նչ ենթադրություն։
Է՛հ, քի՞չ բան կարող է պատահել։ Այս տափաստաններում քիչ չի պատահում, որ հարձակվում են քարավանների վրա, նույնիսկ մերինից ավելի ուժեղ քարավանի վրա և կողոպտում են ու սպանում։
Աստվա՜ծ փրկի,շինծու տագնապով գոչեց Լուիզան։
Հնդկացինե՞րը,հարցրեց Պոյնդեքստերը։
Պատահում է, որ հնդկացիներն էլ են հարձակվում, բայց հաճախ սպիտակներն են հնդկացի ձևանում և այն էլ ո՛չ միայն մեքսիկացիները։ Դրա համար հարկավոր է միայն մի քիչ դարչնագույն ներկ, ձիու պոչից շինված կեղծամ, գլխարկին կպցնելու համար մի քանի փետուր և որքան կարելի է շատ լկտիություն։ Եթե մեզ «սպիտակ հնդկացիների» հրոսակախումբը կողոպտի, իսկ այդ հաճախ է պատահում, ապա մենք պետք է միայն ինքներս մեզ մեղադրենք․ մենք պատժված կլինենք նրա համար, որ այդպես միամտաբար վստահել ենք բոլորովին անծանոթ մի մարդու։
Տե՜ր իմ Աստված, Կասսի։ Ախր դա լուրջ մեղադրանք է։ Մի՞թե դու ուզում ես ասել, թե այն թղթատարը,եթե միայն նա իրոք թղթատար է,մեզ որոգայթի մեջ է քաշում։
Ո՛չ, քեռի, ես այդ չեմ ասում, ասում եմ միայն, որ այդպիսի բաներ լինում են։ Հնարավոր է, որ նա էլ ընդունակ լինի դրան․․․
Հնարավոր է, բայց քիչ հավանական,ծածկակառքից հնչեց մի ձայն, որ լի էր խայթող ծաղրով։
Ո՛չ,գոչեց պատանի Հենրին, որը թեև մի քիչ առաջ էր անցել, բայց լսել էր այս ամբողջ խոսակցությունը,քո կասկածները հիմք չունեն, Կասսի։ Դա ուղղակի զրպարտություն է։ Եվ ես կարող եմ ապացուցել այդ։ Նայիր այստեղ։
Պատանին կանգնեցրեց իր ձին և ցույց տվեց մի ինչ-որ բան, իր պարզ երևում էր լասսոյի հետքից քիչ հեռու։ Դա մի բարձր կակտուս էր, որի կանաչ, հյութալի բունը փրկվել էր կրակից։
Բայց Հենրի Պոյնդեքստերն իր ուղեկիցների ուշադրությունը հրավիրում էր ոչ թե այդ բույսի վրա, այլ նրա փշերից մեկին հագցրած փոքրիկ, սպիտակ թղթի վրա։ Նա, ով ծանոթ է քաղաքակիրթ հասարակության սովորույթներին, իսկույն կիմանար, որ դա այցետոմս է։
Տեսնենք ինչ է գրված այստեղ,ասաց պատանին մոտ քշելով ձին և բարձր ձայնով կարդաց․– կարդաց․― «Նոճին երևում»։
Ո՞ւր է,հարցրեց Պոյնդեքստերը։
Այստեղ նկարված է մի ձեռք,պատասխանեց Հենրին։– Հենրին։― Տարա-կույս չկա, որ մեկնած մատը նոճին է ցույց տալիս։
Բոլորը սկսեցին նայել թղթում ցույց տրված կողմը։
Եթե արեգակը լուսավորելիս լիներ, նոճին կերևար առաջին իսկ հայացքից։ Բայց կապույտ երկինքը կապարի գորշ գույն էր ստացել, և որքան էլ ճանապարհորդները լարում էին իրենց տեսողությունը, հորիզոնում չէր երևում ոչ մի բան, որը ծառի կատար հիշեցներ։
Այնտեղ ոչինչ չկա,վստահ տոնով ասաց Կոլհաունը։– Կոլհաունը։― Ես համոզված եմ, որ սա միայն այն թափառաշրջիկի մի նոր խորամանկությունն է։
Դու սխալվում ես,միջամտեց այն ձայնը, որն այդպես հաճախ էր հակաճառում Կասսիին։– Կասսիին։― Հեռադիտակով նայիր։ Եթե քո հիանալի տեսողությունը քեզ չի դավաճանել, ապա հորիզոնում կտեսնես մի բան, որ շատ նման է ծառի։ Երևի հենց այդ է նոճին։ Չէ՞ որ ես Լուիզիանայի ճահճուտներում երբեք նոճի չեմ տեսել։
Կոլհաունը չուզեց հեռադիտակը վերցնել աղջկա ձեռքից։ Նա գիտեր, որ Լուիզան ճիշտ է ասում, և նրան մի ավելորդ ապացույց էլ պետք չէր։
Այն ժամանակ Պոյնդեքստերը հեռադիտակը վերցրեց, հարմարեցրեց իր կարճատես աչքերին և պարզ տեսավ պրերիայի վրա բարձրացող նոճին։
Ճշմարիտ է,ասաց նա,նոճին երևում է։ Պարզ է, որ երիտասարդն ազնիվ մարդ է, և դու, Կաշ, իզուր ես զրպարտում նրան։ Ես չէի էլ հավա-տում, թե նա կարող է մեզ հետ այդպիսի չար խաղ խաղալ․․․ Դե՛հ, միստր Սանսոմ, հրաման տվեք գումակին, հարկավոր է առաջ շարժվել։
Կոլհաունը չարությամբ խթանեց ձիուն և սլացավ պրերիայով․ նա այլևս սիրտ չուներ խոսելու․ ոչ էլ մնալու իր ուղեկիցների հետ։
Հապա մի տուր ինձ տեսնեմ այդ այցետոմսը, Հենրի,կամացուկ ասաց Լուիզան։– Լուիզան։― Ես ուզում եմ տեսնել այն սլաքը, որ օգնեց մեզ։ Թուղթը վերցնենք մեզ մոտ․ քանի որ ուղղությունն արդեն գիտենք, կակտուսի վրա թողնելը միտք չունի։
Հենրին կատարեց քրոջ խնդիրքը, չմտածելով անգամ նրա գաղտնի մտքերի մասին։ Նա թուղթը կակտուսից պոկեց և նետեց Լուիզայի ծնկներին։
Մորիս Ջերալդ,շշնջաց կրեոլուհին թղթի հակառակ երեսին տեսնելով անունը։– անունը։― Մորիս Ջերա՜լդ,կրկնեց նա հուզված՝ թուղթը պահելով ծոցում։– ծոցում։― Ով էլ որ լինես, որտեղից էլ եկած լինես, ուր էլ գնաս և ինչ էլ որ դառնաս, այսօրվանից մեր բախտն ընդհանուր է։ Ես այդ զգում եմ, ես այդ գիտեմ այնպես պարզ, ինչպես երկինքն եմ տեսնում իմ գլխավերևը։ O՜, ի՜նչ ահավոր երկինք է։ Չլինի՞ իմ անհայտ բախտն էլ այսպիսին է լինելու։
=== Գլուխ IV․ Սև հողմը ===
Լուիզան ճանաչեց եղբոր անհանգիստ ձայնը․
Նայիր, հայրիկ, նայիր։ Մի՞թե չես տեսնում։
Որտե՞ղ, Հենրի, որտե՞ղ։
Այնտեղ, ֆուրգոնների հետևը․․․ Հիմա տեսնո՞ւմ ես։
Այո, ինչ-որ բաներ տեսնում եմ, միայն չեմ հասկանում, թե ինչ բան են։ Կարծես նման են․․․– են․․․― Պոյնդեքստերը մի րոպե վարանմունքի մեջ կանգ առավ։– առավ։― Ճշմարիտ՝ չեմ հասկանում, թե ինչ բան են դրանք․․․
Ջրային պտուտահողմեր են,վրա բերեց Կոլհաունը, որն այդ տարօրինակ երևույթը տեսնելով միացել էր ծածկակառքի մոտ հավաքված խմբին։– խմբին։― Բայց դա լինել չի կարող, մենք ծովից շատ հեռու ենք։ Ես երբեք չեմ լսել, որ տափաստանում ջրասյուներ երևան։
Ինչ էլ լինեն, նրանք շարժվում են,ասաց Հենրին։– Հենրին։― Նայեցեք, մոտենում են իրար ու նորից հեռանում։ Եթե այդ շարժումը չլիներ, կարելի էր կարծել, թե դրանք սև մարմարից շինված հսկա սյուներ են։
Հսկաներ են կամ սատանաներ,ծիծաղելով ասաց Կոլհաունը։– Կոլհաունը։― Հեքիաթային հրեշներ են, որոնց խելքին փչել է զբոսնել այս ահասարսուռ պրերիայում։
Պաշտոնաթող կապիտանը դժվարությամբ էր ստիպում իրեն կատակ անել։ Բոլորի նման նրան էլ ճնշում էր ծանր նախազգացումը։
Ծածկակառքում նստած դեռատի աղջիկը առաջինը ճանաչեց նրան։
Առա՜ջ,գոչեց անծանոթը հենց որ մոտեցավ քարավանին։– քարավանին։― Առա՜ջ, առա՜ջ։ Որքան կարելի է՝ արագ․․․
Այս ի՞նչ բան է,շփոթված հարցրեց սարսափահար ագարակա-տերը։– տերը։― Մեզ վտա՞նգ է սպառնում։
Այո, ես այս բանը չէի սպասում, երբ հեռացա ձեզնից։ Միայն գետը հասնելուց հետո տեսա ահավոր նշանները․․․
Բայց ի՞նչ նշաններ, սըր։
Նորդի<ref>Նորդ հյուսիսային մրրկաբեր քամի։</ref>։
Դուք փոթորի՞կն եք այդպես անվանում։
Այո՛։
Ես երբեք չեմ լսել, թե նորդը կարող է վտանգավոր լինել,խոսեց Կոլհաունը։– Կոլհաունը։― Գուցե թե միայն ծովի վրա, նավերի համար վտանգավոր կլինի։ Ես, իհարկե, գիտեմ, որ նա իր հետ ծակող ցուրտ է բերում, բայց․․․
Միայն ցուրտ չէ, սըր․․․ Նա ուրիշ ավելի վատ բան կբերի, եթե դուք չշտապեք թաքնվել նրանից․․․ Միստր Պոյնդեքստեր,անհամբեր ու հա-մառ դարձավ նա ագարակատիրոջը,դուք և ձեր բոլոր մարդիկ վտանգի մեջ եք։ Նորդը միշտ չի սոսկալի լինում, բայց սա․․․ Նայեցեք այն կողմը։ Տեսնո՞ւմ եք այն սև սյուները։
Մենք նայում ենք և չենք կարողանում հասկանալ, թե ինչ բաներ են դրանք․․․
Դրանք փոթորկի կարապետներն են․ և ինքնին վտանգավոր չեն։ Բայց նայեցեք այն կողմը․․․ Տեսնո՞ւմ եք այն սև ամպը, որ պատել է երկինքը․․․ Ա՛յ թե ինչից պետք է վախենաք դուք։ Ես չեմ ուզում վախեցնել ձեզ, բայց պետք է ասեմ, որ այդ ամպը մահ է բերում։ Նա այս կողմն է շարժ-վում։ Փրկությունը միայն արագությունից է կախված։ Շտապեցեք, թե չէ ուշ կլինի։ Մի տասը րոպեում նրանք կհասնեն ձեզ, և այն ժամանակ․․․ Շո՛ւտ արեք, սը՛ր, աղաչում եմ։ Հրամայեցեք ձեր ծառաներին՝ որքան կարելի է արագ քշել։ Երկինքն ինքն ստիպում է ձեզ շտապել։
Այս համառ պահանջներին ենթարկվելով՝ ագարակատերն իսկույն հրաման տվեց քարավանը քշել ամենայն արագությամբ։
Ագարակատերն այդ նկատելով մոտեցավ նրան և հարցրեց․
Վտանգը դեռ չի՞ անցել։
Դժբախտաբար մխիթարական բան ասել չեմ կարող։ Ես հույս ունեի, թե քամին իր ուղղությունը կփոխի։
Քամի՞ն։ Ես ոչ մի քամի չեմ նկատում։
Այստեղ։ Բայց, ահա, այնտեղ զարհուրելի մրրիկ է, որ մոտենում է մեզ․․․ Աստվա՜ծ իմ, նա մոտենում է աներևակայելի արագությամբ։ Կասկածում եմ, թե մենք կհասցնենք կտրել-անցնել այս խանձված պրերիան։
Ի՞նչ անենք ուրեմն,սոսկումով գոչեց ագարակատերը։
Չի՞ կարելի արդյոք ձեր ջորիներին ստիպել, որ ավելի արագ վազեն։
Ո՛չ, առանց այն էլ նրանք ուժասպառ են լինում։
Այդ դեպքում վախենում եմ, որ մրրիկը կհասնի մեզ․․․
Այս մռայլ ենթադրությունն անելուց հետո ձիավորը մի անգամ էլ շուռ եկավ և նայեց առաջ շարժվող սև սյուներին, ասես հաշվելով նրանց արագությունը։ Նրա դեմքի արտահայտությունը բացահայտ տագնապ էր ցույց տալիս։
Այո, արդեն ուշ է,գոչեց նա ընդհատելով իր դիտումները։– դիտումները։― Նրանք մեզանից արագ են շարժվում, շատ ավելի արագ․․․ Նրանցից խույս տալու հույս չկա։
Տե՜ր իմ Աստված։ Սըր, մի՞թե վտանգն այդքան մեծ է։ Մի՞թե ոչինչ չենք կարող անել նրանից խույս տալու համար,հարցրեց ագարակատերը։
Անծանոթը միանգամից չպատասխանեց։ Մի քանի վայրկյան լուռ մնաց, ասես լարված ինչ-որ բան էր մտածում։
Նա այլևս երկնքին չէր նայում, նրա հայացքը շրջում էր ֆուրգոնների վրա։
Մի՞թե ոչ մի հույս չկա,նորից հարցրեց ագարակատերը։
Ո՛չ, կա՛,ուրախ պատասխանեց ձիավորը․ կարծես ինչ-որ լուսավոր միտք էր ծագել նրա գլխում։– գլխում։― Հույս կա։ Ես այդ առաջ չէի մտածել։ Փոթորկից խուսափել չենք կարող, բայց վտանգից փրկվել կարող ենք։ Արագ, միստր Պոյնդեքստեր։ Կարգադրեցեք ձեր մարդկանց՝ ձիերի ու ջորիների գլուխները փաթաթել, հակառակ դեպքում անասունները կկուրանան ու կկատաղեն։ Վերմակներ, գլխաշորեր՝ ամեն ինչով կարելի է։ Երբ այդ ամենը կարվի, թող մարդիկ ֆուրգոնները մտնեն։ Միայն հարկավոր է, որ վարագույրները բոլոր կողմերից պինդ ծածկված լինեն։ Մնացածի մասին ես ինքս կհոգամ։
Այս ցուցումները տալով՝ ձիավորն ուղղվեց դեպի ծածկակառքը, մինչդեռ Պոյնդեքստերը և վերակացուն համապատասխան կարգադրություններ էին անում կառապաններին։
Օրիորդ,քաղաքավարությամբ ասաց ձիավորը ծածկակառքին մոտենալով,դուք պետք է իջեցնեք բոլոր վարագույրները, ձեր կառապանը պետք է կառքի մեջ մտնի։ Դուք նույնպես, պարոննե՛ր,ասաց նա, դառնալով Հենրիին ու Կոլհաունին և հենց նոր մոտեցած Պոյնդեքստերին։ Բոլորիդ տեղ կլինի։ Միայն թե շուտ, աղաչում եմ ձեզ։ Ժամանակ մի՛ կորոնեք։ Մի քանի րոպեից հետո փոթորիկը կճայթի մեր գլխին։
Իսկ դո՞ւք, սըր,անկեղծ հոգացողությամբ հարցրեց ագարակատերը այն մարդուն, որն այնքան բան էր անում իրենց վերահաս աղետից փրկելու համար։– համար։― Դուք ի՞նչ պիտի անեք։
Իմ մասին մի՛ անհանգստացեք․ ես գիտեմ, թե ինչ է գալիս։ Առաջին անգամը չեմ տեսնում․․․ թաքնվեցեք, թաքնվեցեք, աղաչում եմ ձեզ։ Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։ Լսո՞ւմ եք ոռնոցը։ Շուտ արեք, քանի դեռ փոշու ամպը վրա չի տվել։
Ագարակատերն ու իր որդին արագ ցած թռան ձիերից և մտան կառքի մեջ։
Նախքան երեսը լրիվ ծածկելը, նա նորից դարձավ դեպի ծածկակառքը և զարմանալով տեսավ, որ Կոլհաունը դեռ նստած է ձիու վրա։ Հաղթահարելով իր ակամա հակակրանքն այդ մարդու նկատմամբ նա մի անգամ ևս համառորեն կրկնեց․
Դե թաքնվեցե՛ք, սը՛ր, աղաչում եմ։ Հակառակ դեպքում տասն րոպեից հետո դուք այլևս կենդանի չեք լինի։
Այս անգամ Կոլհաունը հնազանդվեց, վերահաս փոթորկի նշանները շատ ակներև էին։ Ձևացնելով, թե չի շտապում, նա դանդաղորեն թամբից իջավ և մտավ կառքի մեջ, պինդ ձգված վարագույրների պաշտպանության տակ։
Ջորիների գլուխները փաթաթելուց հինգ րոպե հետո քարավանն արդեն անթափանց խավարի մեջ էր։
Ճանապարհորդները տեսել էին միայն փոթորկի սկիզբը։ Վրա հասնող պտուտահողմերից մեկը մի ֆուրգոնի զարկվելով ասես փշուր-փշուր եղավ և օդը լցրեց սև փոշիով, ասես երկնքից վառոդի անձրև էր տեղում։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հետո, ասես դոմնայի հնոցից տաք օդ փչեց։ Դրանից հետո սուլոցով ու ոռնոցով փչեց մի ուժեղ քամի, սառցային ցրտություն բերելով իր հետ։ Նրա ոռնոցն այնպես խլացուցիչ էր, որ թվում էր, թե Էոլի<ref>Էոլ հունական դիցաբանության մեջ քամու աստվածը։</ref> բոլոր փողերը Բուր Արքայի հանդես գալն են ազդարարում։
Մի վայրկյան անց նորդը հասավ քարավանին, և մերձարևադարձային հարթավայրում կանգ առած ճանապարհորդներն ընկան այնպիսի մի սառնամանիքի մեջ, որը սառցասարեր է գոյացնում Սառուցյալ օվկիանոսում։
Վերջապես ծածկակառքի վարագույրների մոտ հնչեց անծանոթի ձայնը․
Հիմա կարող եք դուրս գալ,ասաց նա՝ իր մետաքսյա շարֆը ետ գցելով երեսից։– երեսից։― Փոթորիկը չի դադարել, էլի կշարունակվի մի երեք օր, մինչև ձեր ճանապարհորդության վերջը, բայց այլևս վախենալու բան չկա։ Քամին ամբողջ մոխիրը քշել տարել է, և դուք հազիվ թե Ռիո-Գրանդեի այս կողմում հասնեք նրան։
Սը՛ր,խոսեց ագարակատերը՝ ցած իջնելով ծածկակառքի աստիճաններով,մենք ձեզ ենք պարտական․․․
․․․մեր կյանքը,վրա բերեց Հենրին՝ շարունակելով հոր խոսքը։– խոսքը։― Հույս ունեմ, սըր, որ դուք պատիվ կանեք մեզ ասելու ձեր անունը։
Մորիս Ջերալդ,պատասխանեց անծանոթը։– անծանոթը։― Թեև ամրոցում ինձ սովորաբար կոչում են Մորիս մուստանգեր<ref>Մուստանգեր վայրի ձիերի՝ մուստանգների որսորդ։</ref>։
Մուստանգե՜ր,արհամարհանքով մրթմրթաց Կոլհաունը, բայց այնպես ցածր, որ նրան լսել կարող էր միայն Լուիզան։
«Եղած-չեղածը՝ մուստանգեր»,հիասթափված մտածեց արիստոկրատ Պոյնդեքստերը։
Այժմ այլևս ես ձեզ հարկավոր չեմ։ Դուք առանց ինձ և առանց իմ լասսոյի էլ ճանապարհը կգտնեք,ասաց վայրի ձիերի որսորդը։– որսորդը։― Նոճին երևում է, գնացեք ուղիղ այն կողմը։ Երբ անցնեք, դուք կտեսնեք ամրոցի վրա ծածանվող դրոշակը։ Դեռ մութը չընկած դուք ձեր ճամփորդությունը կվերջացնեք։ Իսկ ես շտապում եմ և ստիպված եմ հրաժեշտ տալ ձեզ։
Եթե մենք կարողանանք երևակայել սատանային դժոխքի ձի հեծած, ապա բավական պարզ կպատկերացնենք Մորիս մուստանգերին, երբ նա երկրորդ անգամ հեռանում էր ագարակատիրոջից և նրա ուղեկիցներից։
Երբ Լուիզան լսեց նրա անունը, այցետոմսը կրծքին սեղմեց և մտախոհ շշնջաց այնքան ցածր, որ բացի իրենից ուրիշ ոչ ոք լսել չէր կարող․
Մորիս մուտանգեր, դու նվաճեցիր կրեոլուհու սիրտը։ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ։ Նա շատ նման է Լյուցիֆերին<ref>Լյուցիֆեր ըստ քրիստոնեական առասպելաբանության՝ Աստծու դեմ ըմբոստացած հրեշտակապետը, որ տապալվելով ընկել է դժոխք։</ref>, կարո՞ղ եմ ես արհամարհել նրան։
=== Գլուխ V․ Մուստանգների որսորդի կացարանը ===
Այնտեղ, ուր Ռիո դը Նուեսեսը<ref>Ռիո դը Նուեսես իսպաներեն՝ «Ընկույզի գետ»։</ref> իր ջրերն է հավաքում հարյուրավոր վտակներից ու առվակներից, որոնք քարտեզի վրա մի մեծ ծառի ճյուղերի են նման, զարմանալի գեղատեսիլ վայրեր են փռված։ Դա բլրաշատ պրերիան է, որտեղ ցրված են կաղնի և ընկույզի անտառներ, որոնք մերթ այստեղ, մերթ այնտեղ միանալով կազմում են խոշոր կանաչ զանգվածներ։
Տեղ-տեղ այդ անտառին հաջորդում են խիտ թփուտներ, որտեղ ակացիաների հետ միասին աճում են կակտուսներ, վայրի ալոե, կոպայան բալասան, փայտանման արմավաշուշան և մոմանման սպիտակ ծաղիկներով բուրումնավետ գարդենիա։
Բայց այնտեղ կան նաև արգավանդ վայրեր, որտեղ կրաքարային սևահողի վրա աճում են սաղարթախիտ բարձր ծառեր՝ հնդկական օճառածառեր, ընկուզենիներ, ուռենիներ, տեսակ-տեսակ կաղնիներ, տեղ-տեղ հանդիպում են նոճիներ ու կաղամախիներ։ Այդ անտառը կանաչի բոլոր երանգներն ունի, և իրավացիորեն այն կարելի է չքնաղ անվանել։
Բայց քաղաքակիրթ մարդը դեռ չի հաստատվել այդ հեռավոր վայրերում, և առաջվա պես միայն կոմանչներ<ref>Կոմանչներ ամերիկյան հնդկացիների ռազմական ցեղ։</ref> են թափառում անտառի խճճված շավիղներով, այն էլ միայն այն ժամանակ, երբ ձի հեծած նրանք գնում են հարձակվելու Ստորին Նուեսեսի կամ Լեոնայի բնակչության վրա։ Զարմանալի չէ, որ վայրի կենդանիներն այս վայրերն են իրենց ապաստան ընտրել։
Ամբողջ Տեխասում ոչ մի տեղ դուք չեք հանդիպի այնքան շատ եղջերուների ու վախկոտ քարայծերի, որքան այստեղ։ Ճագարներն ամեն րոպե աչքիդ առաջ են, մի քիչ ավելի պակաս են հանդիպում վայրի խոզերը, ժանտաքիսները, գետնասկյուռները։
Խայտաբղետ սքանչելի թռչուններն աշխուժություն են տալիս բնությանը։ Լորերը թևերը խշշացնելով դեպի վեր են սլանում, արքայացինը ճախրում է երկնքում, հսկայական վայրի հնդկահավն ընկուզենու անտառի եզրին իր փայլուն կուրծքն է տաքացնում արևի տակ, իսկ փետրատերև ակացիաների մեջ երևում է դրախտահավի կամ, ինչպես տեղացիք են կոչում, դերձակ-թռչնի մկրատանման պոչը։
Չքնաղագեղ թիթեռները մերթ թևերը լայն փռած ճախրում են օդում, մերթ հանգստանում ծաղկի վրա՝ նրան միաձուլվելով և նմանվելով նրա պսակաթերթերին։ Թավշանման վիթխարի մեղուները բզզում են ծաղկած թփերի մեջ, նեկտարին տիրելու իրենց իրավունքը պաշտպանելով կոլիբրիներից<ref>Կոլիբրի ամենափոքրիկ թռչուն։</ref>, որոնց համարյա չեն զիջում իրենց մեծությամբ։
Բայց այդ չքնաղ բնության ո՛չ բոլոր բնակիչներն են անվնաս։ Ամբողջ Հյուսիսային Ամերիկայում ոչ մի տեղ բոժոժավոր օձն այնպիսի մեծության չի հասնում, ինչպես այստեղ։ Նա խիտ խոտերի մեջ թաքնվում է «մոկասին» կոչվող ավելի ևս վտանգավոր օձի հետ։ Մորմերը, կարիճները ամեն քայլափոխի մահ են սպառնում մարդուն, իսկ հազարոտնուկը, բավական է, որ սողա մարդու մաշկի վրայով, առաջացնում է դող, որը կարող է ճակատագրական վախճան ունենալ։
Գետերի անտառապատ ափերին թափառում են բծավոր օցելոտ<ref>Օցելոտ մեքսիկական վայրի կատու։</ref>, պումա<ref>Պումա ամերիկյան վայրի կատվի մի տեսակ։</ref> նրանց հզոր ցեղակից հովազը։ Այստեղով է անցնում նրանց տարածման հյուսիսային սահմանը։
Թավ անտառների եզրերին թաքնվում է տեխասյան նիհար գայլը միայնակ ու լուռ, իսկ նրա ազգակից վախկոտ շնագայլերն ամբողջ ոհմակներով թափառում են բաց հարթավայրում։
Եթե նույնիսկ որևէ կասկած լիներ, ապա ամեն կասկած իսկույն չքանում էր, հենց որ այդ հաստլիկը բերանը բաց էր անում խոսելու համար, որ և նա անում էր մերթ ընդ մերթ։ Այսպիսի առոգանությամբ խոսում են միայն Իռլանդիայում, Հալվեյ կոմսությունում։ Կարելի էր կարծել, թե իռլանդացին խոսում է ինքն իր հետ, որովհետև խրճիթում բացի նրանից ուրիշ ոչ ոք չկար։ Բայց, ո՛չ, այդպես չէ։ Մարմանդ վառվող օջախի առաջ փռած էր մի ձիու մորթի, որի վրա ձգված և քիթը համարյա մոխրի մեջ խրած՝ պառկած էր մի խոշոր շուն։ Թվում էր, թե այդ շունը հասկանում է իր զրուցակցի լեզուն։ Համենայնդեպս մարդը նրա հետ խոսում էր այն-պես, որ կարծես շունը հասկանում էր իր ամեն մի խոսքը։
Հը՛, Թարա՛, իմ թանկագին,գոչեց պլիսե բաճկոնավոր մարդը,կուզեի՞ր հիմա վերադառնալ Բալլիբալ։ Երևի կուզենայիր վազվզել ամրոցի բակի մաքուր սալերի վրա։ Եվ լավ էլ կկերակրվեիր այնտեղ։ Թե չէ, տես, կաշիդ ու ոսկորդ է մնացել, հիմա քո բոլոր կողերը կարելի է հաշվել։ Է՛հ, բարեկամս, ես ինքս էլ կուզեի այնտեղ գնալ։ Բայց ով գիտե, մեր երիտասարդ տերը երբ կվերադառնա ու մեզ կտանի իր հետ։ Լա՛վ, ոչինչ, Թարա։ Նա շուտով գնալու է ավան, իմ խելոք շուն։ Նա խոստացել է ինձ ու քեզ էլ տանել, ուրեմն, գոնե սրանով մխիթարվենք։ Գրողը տանի, արդեն երեք ամսից ավելի է, ինչ ես ամրոցում չեմ եղել։ Գուցե թե այնտեղ վերջերս եկած իռլանդացի զինվորների մեջ ես իմ որևէ հին ծանոթին կհանդիպեմ։ Օ՜, այն ժամանակ արդեն առանց կոնծելու գործը գլուխ չի գա։ Ճիշտ չե՞մ ասում, Թարա՛։
Իր անունը լսելով՝ շունը գլուխը բարձրացրեց և բարձր փնչացրեց, ասես ուզում էր ասել «հա»։
Ասենք՝ հիմա էլ վատ չէր լինի կոկորդս թրջել,շարունակեց իռլանդացին, մի ագահ հայացք գցելով շշի կողմը։– կողմը։― Միայն թե շիշը համարյա դատարկ է, և մեր երիտասարդ տերը կարող է գլխի ընկնել։ Մեկ էլ, ախր ազնիվ բան չէ առանց հարցնելու խմելը։ Ճիշտ չե՞մ ասում, Թարա։
Շունը նորից դունչը բարձրացրեց մոխրից և նորից փնչացրեց։
Դե դու քիչ առաջ էլ ասացիր «հա»։ Հիմա էլ նո՞ւյնն ես ասում, Թարա, հը՞։
Շունը նորից նույն փնչոցն արձակեց, որի պատճառը կարող էր լինել նրա մի քիչ մրսածությունը և կամ քթի մեջ մոխիր ընկնելը։
Էլի՞ «հա» ես ասում։ Այդպես էլ կա։ Այս անբան անասունն ինձ ասում է՝ խմիր։ Դե՛, մի՛ հրապուրիր ինձ, քարթու գող։ Չէ՛, չէ՛, ոչ մի կաթիլ չեմ խմի։ Ես միայն շշի խցանը կհանեմ ու մի քիչ հոտ կքաշեմ։ Երևի տերս չի իմանա, իսկ եթե իմանա էլ, չի բարկանա։ Միայն հոտ քաշելն ի՞նչ է որ։
Այս ասելով իռլանդացին վեր կացավ և ուղղվեց դեպի այն անկյունը, որտեղ շիշն էր դրված։
Բայց իռլանդացուն այս բանը քիչ ժամանակ բավականություն պատճառեց։ Շուտով շշի հատակը սկսեց վեր բարձրանալ, իսկ բերանը նույնպիսի արագությամբ իջավ ուղիղ դեպի իռլանդացու շրթունքները։
Է՛հ, գրողը տանի,գոչեց նա, մի անգամ էլ աչքի տակով դռանը նայելով։– նայելով։― Ո՞վ կարող է դիմանալ այս սքանչելի վիսկիի հոտին։ Ինչ ուզում է թող լինի։ Ես միայն մի կաթիլ, միայն լեզվիս ծերը կթրջեմ։
Եվ շշի բերանը դիպավ նրա շրթունքին։ Բայց, երևում է, բանը մի կաթիլով ու լեզվի ծայրը թրջելով չվերջացավ, լսվեց նվազող հեղուկի կլկլոցը, որը ցույց էր տալիս, որ իռլանդացին որոշել է ինչպես հարկն է թրջել ամբողջ կոկորդը և դեռ մի քիչ էլ ավելի։
Մի քանի անգամ բավականությամբ կում անելուց հետո հալվեյացին խցանը խցկեց շշի բերանը, հետո շիշը իր տեղը դրեց և նորից նստեց աթոռին։
Ա՜խ դո՛ւ, Թարա, պառավ խորամանկ։ Այդ դու գայթակղեցիր ինձ։ Դե լավ, ոչինչ, մեր տերը չի իմանա։ Բացի դրանից, նա շուտով գնալու է ամրոց և այնտեղ կարող է նոր պաշար վերցնել։
Մի քանի րոպե իռլանդացին նստած էր լուռ։ Արդյոք իր ցանցառության մասի՞ն էր մտածում, թե՞ պարզապես ալկոհոլի ներգործությունն էր վայելում, ի՞նչ իմանաս։
Շուտով նորից սկսեց խոսել․
Եվ ինչո՞ւ է ավանն այդպես քաշում մեր մաստեր Մորիսին։ Ասում էր, որ այնտեղ կգնա, հենց որ խատուտիկ մուստանգը բռնի։ Բայց ինչո՞ւ է հանկարծ այդպես հարկավոր եղել նրան այդ ձին։ Կարծում եմ, որ սա հասարակ բան չի։ Արդեն երեք անգամ փորձել է բռնել, բայց չի կարողացել պարանը գցել այն վայրի անասունի վիզը։ Այնինչ ինքը իր աշխետի վրա էր, իսկ նա ի՜նչ ձի է։ Նա ասում է, որ կտոր-կտոր էլ լինի՝ պիտի բռնի նրան, Աստված վկա։ Երանի շուտ բռնի, թե չէ՝ մեկ էլ տեսար ես ու դու մնացինք այստեղ մինչև ահեղ դատաստանի օրը․․․
Այս բացականչությունը իռլանդացու բերանից դուրս թռավ նրա համար, որ Թարան տեղից վեր թռավ և հաչոցով նետվեց դեպի դուռը։
Ֆելի՜մ,մի ձայն հնչեց դրսից։– դրսից։― Ֆելի՜մ։
Ահա և մեր տերը,մրմնջաց Ֆելիմը՝ տեղից վեր թռչելով և շան ետևից վազելով դեպի դուռը։
=== Գլուխ VI․ Խատուտիկ մուստանգը ===
Բայց դեռ երբեք Ֆելիմն այդպիսի գեղեցկուհի չէր տեսել, ինչպիսին խատուտիկ զամբիկն էր։ Ով ասես, որ չէր հիանա նրան նայելով։
Հի՛պ-հի՛պ, ուռա՜,գերի բռնված ձիուն տեսնելուն պես գոչեց Ֆելի-մը՝ վեր նետելով իր գլխարկը։– գլխարկը։― Փառք սուրբ կույսին և սուրբ Պատրիկին<ref>Սուրբ Պատրիկը համարվում էր Իռլանդիայի հովանավորը։</ref>, միստր Մորիսը, վերջապես, բռնել է խատուտիկ զամբիկը։ Այ թե ձի է հա։ Զարմանալի չէ, որ դուք այնպես եռանդով սրա ետևից եք ընկել։ Աստված վկա։ Մեր Բալլինոսլոյի շուկայում սրան ինչ գին ասես կտան, թեպետ էլի կարելի է ասել, թե մեր ձեռքից խլեցին։ Ա՛յ թե ձի է հա․․․ հիմա ո՞ւր տանենք սրան։ Արգելափակո՞ց, մյուսների մո՞տ։
Չէ՛, այնտեղ մյուս մուստանգները կարող են քացի տալ սրան։ Ավելի լավ է ծածկի տակ կապենք։ Կաստրոն, որպես հյուրասեր տանտեր, իր տեղը կզիջի սրան, իսկ ինքը գիշերը բաց երկնքի տակ կմնա։ Դու երբևիցե տեսած կա՞ս այսպիսի գեղեցկուհի, Ֆելիմ․․․ այսինքն, ուզում էի ասել այսպիսի գեղեցիկ ձի։
Երբե՛ք, միստր Մորիս, օրումս տեսած չկամ։ Մինչդեռ ես ցեղական ձիեր շատ եմ տեսել Բալլիբալահում։ Ի՜նչ հիանալի բան է, մարդ ուղղակի ուտել է ուզում։ Բայց տես, որ ինքը չուտի որևէ մեկի գլուխը։ Դուք դեռ սրան բոլորովին չե՞ք հեծել։
Ո՛չ, Ֆելիմ, ես սրանով կզբաղվեմ, երբ ավելի շատ ժամանակ կունենամ։ Դա պետք է անել, ինչպես հարկն է։ Ախր ափսոս է փչացնել այնպիսի գեղեցկությունը։ Ես սրան վարժեցնել կսկսեմ այն ժամանակ, երբ կտանեմ ավան։
Իսկ ե՞րբ եք մտադիր այնտեղ գնալ։
Վաղը։ Մենք պետք է դուրս գանք արշալույսին, որպեսզի իրիկնա-պահին ամրոց հասնենք։
Ա՜յ, դա լավ է։ Ես ոչ թե ինձ, այլ ձեզ համար եմ ուրախանում, մաստեր Մորիս։ Հայտնի՞ է ձեզ, որ մեր վիսկին արդեն վերջանում է։ Դա հասկանալի է նրանից, թե ինչպես է շշի մեջ բլթբլթում։ Ամրոցի այդ խարդախ սրիկաները շատ լավ խաբել գիտեն․ նրանք համ ջուր են խառնում վիսկիին, համ էլ պակաս են չափում։ Մի գալոն<ref>Գալոն հեղուկների չափ Անգլիայում, հավասար է լիտրի (ծ․թ․)։</ref> անգլիական վիսկին մենք երկու-երեք անգամ ավելի երկար ժամանակ կխմենք, քան այս ամերիկյան «զիբիլը», ինչպես հենց իրենք՝ յանկիներն են կոչում։
Վիսկիի մասին մի անհանգստանա, Ֆելիմ։ Կարծում եմ այնքան կլինի, որ և՛ այսօր կբավականացնի, և՛ վաղվա ճամփորդության համար կարող ենք մեր տափաշշերը լցնել։ Մի վհատվիր, սիրելիս։ Նախ գնանք մեր այս խատուտիկին տեղավորենք, իսկ հետո ժամանակ կունենանք խոսելու խմիչքի մասին, որը, ես գիտեմ, դու աշխարհում ամեն բանից ավելի ես սիրում, եթե չհաշվենք քո անձը։
Եվ մեկ էլ ձեզ, մաստեր Մորիս,ավելացրեց Ֆելիմը ծիծաղելով։
Մուստանգերը ժպտաց և ցած թռավ թամբից։
Թվում էր, թե հաջող որսը նրան հանգստացնելու փոխարեն հակառակ ազդեցությունն էր ունեցել։ Համենայնդեպս այդպես էր մտածում Ֆելիմը։ Վերջապես, օգտվելով կաթնեղբոր իրավունքից, նա որոշեց հարցնել մուստանգերին, թե ինչ է պատահել նրան։ Եվ երբ Մորիսը նորից սկսեց շուռումուռ գալ անկողնում, հնչեց ծառայի ձայնը։
Ի՞նչ է պատահել ձեզ, մաստեր Մորիս։ Ասացեք ինձ, ի սեր Աստծու։
Ոչինչ, Ֆելիմ, ոչինչ չի պատահել։ Դու ինչո՞ւ ես այդպիսի հարց տալիս։
Ինչպե՞ս հարց չտամ։ Ախր դուք վերջին անգամ ավանից վերադառնալուց հետո ոչ մի րոպե աչք չեք փակել։ Ինչ-որ մի բան ձեր քունը կտրել է։ Գուցե որևէ մեքսիկացի աղջի՞կ է։ Բայց ո՛չ։ Ես դրան չեմ հավատա, Ջերալդների հնամենի տոհմի շառավիղին դա չի սազի։
Անմիտ բաներ ես ասում, սիրելիս։ Միշտ էլ քո աչքին ինչ-որ բաներ են երևում։ Ավելի լավ է մի բան տուր ուտելու։ Մի՛ մոռացիր, որ ես առավոտվանից ոչինչ չեմ կերել։ Ի՞նչ ունես ուտելու։
Ճիշտը որ ասեմ՝ այնքան էլ շատ բան չկա։ Չէ՞ որ այս օրերին, երբ դուք գնացել էիք այդ մուստանգը բռնելու, ոչինչ չի ավելացել։ Ունենք մի քիչ եղջերուի միս ու մեկ էլ եգիպտացորենի հաց։ Եթե ուզում եք, ես իսկույն միսը կտաքացնեմ։
Լավ, ես կարող եմ սպասել։
Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի սպասելը, եթե նախ ձեր կոկորդը թրջեիք։
Համաձայն եմ, տուր։
Մաքո՞ւր, թե՞ ջրախառն։
Մի բաժակ գրոգ<ref>Գրոգ ջրախառն ռոմից կամ օղուց շաքարով պատրաստած խմիչք (ծ․թ․ )։</ref>։ Միայն թե ջուրը սառը լինի, գետակից բեր։
Ֆելիմը դարակից վերցրեց արծաթե գավաթը և արդեն ուզում էր գնալ, երբ հանկարծ քնարան բարձր հաչոցով նետվեց դեպի դուռը։ Ֆելիմը մի փոքր վախենալով մոտեցավ դռանը։
Շան հաչոցը փոխվեց ուրախ ծմրոցի, ինչից երևում էր, որ նա որևէ բարեկամի է դիմավորում։
Ծերունի Զեբ Ստումպն է,ասաց Ֆելիմը դուրս նայելով և գնաց նախ՝ հյուրին ողջունելու և ապա՝ տիրոջ հանձնարարությունը կատարելու։
Նորեկը բոլորովին նման չէր այս խրճիթի բնակիչներին։
Թարան ոստոստում էր և շնավարի ողջունում ծերունի որսորդին։ Իսկույն երևում էր, որ Զեբ Ստումպն ու շան տերը բարեկամներ են։
Ողջո՛ւյն,լակոնական ոճով բարևեց Զեբը մուստանգերին՝ իր հաղթ մարմնով ծածկելով խրճիթի դուռը։
Բարև ձեզ, միստր Ստումպ,պատասխանեց տանտերը՝ վեր կե-նալով և ընդառաջ գնալով հյուրին։– հյուրին։― Ներս մտեք և նստեցեք։
Որսորդը չսպասեց, որ շատ խնդրեն իրեն և, խրճիթի շեմքն անցնելով, անճոռնաբար նստեց խախուտ աթոռին, որի վրա քիչ առաջ Ֆելիմն էր նստած։ Բայց աթոռն այնքան ցածր էր, որ Ստումպի ծնկերը համարյա հավասարվեցին կզակին, իսկ հրացանի երկար փողը նիզակի նման մի քանի ոտնաչափ էլ վեր ցցվեց նրա գլխից։
Ա՛յ անիծվեն այս աթոռները,մրթմրթաց նա՝ դժգոհ լինելով իր անհարմար դիրքից․– դիրքից․― Ափսոս չէ՞ ծառի կոճղը, գոնե նստելիս զգում ես, որ տակիդ չի կոտրվի։
Նստեցեք, ահա, այստեղ,ասաց տանտերը՝ մատնացույց անելով խրճիթի անկյունում դրված կաշեպատ սնդուկը։– սնդուկը։― Սա ավելի դիմացկուն կլինի։
Ծերունի Զեբը չստիպեց, որ իրեն համոզեն, նա վեր կացավ, հասակով մեկ ձգվեց և փոխադրվեց սնդուկի վրա։
Էլի ոտքո՞վ եք եկել, միստր Ստումպ, ինչպես միշտ։
Ոչ, իմ պառավ ձին հետս է, կապել եմ ծառից։ Ես որսի չէի գնացել։
Կարծեմ դուք երբեք ձիով որսի չեք գնում, չէ՞։
Ի՞նչ է, ես հիմա՞ր եմ։ Ձիով որսի գնացողը կատարյալ հիմար է։
Բայց չէ՞ որ Տեխասում բոլորը ձիով են գնում։
Բոլորն են գնում թե չէ, միևնույն է, դա հիմար սովորություն է, ծույլ հիմարների սովորություն։ Ոտքով որ գնամ, ես մի օրում ավելի շատ որս կխփեմ, քան մի շաբաթում ձիով շրջելիս։ Իհարկե, մուստանգի որսորդին ձին անհրաժեշտ է, ձեր որսն ուրիշ է։ Բայց եթե որսում ես արջ կամ եղջերու կամ վայրի հնդկահավ, ապա քո ձին միայն կխրտնեցնի որսը։ Իմ պառավ զամբիկը ես պահում եմ միայն որսը փոխադրելու համար։
Ասում եք ձեր ձին այստե՞ղ է։ Ֆելիմը նրան ծածկի տակ կտանի։ Դուք հո գիշերն այստեղ եք մնալու։
Այդ մտքով էլ եկել եմ։ Իմ ձիու մասին մի՛ անհանգստացեք, նա լավ է կապված։ Հետո բաց կթողնեմ, որ գնա արածի։
Չէի՞ք ուզենա մի բան ուտել, Ֆելիմը հենց հիմա ընթրիք է պատրաստում։ Բայց ափսոս, որ բացի եղջերուի մսից, ուրիշ լավ բանով ձեզ հյուրասիրել չեմ կարող։
Եղջերուի մսից լավ ի՞նչ կարող է լինել։ Գուցե թե միայն արջի միսը։ Միայն թե այդ միսը պետք է կրակի վրա լավ խորովել։ Ես ինքս էլ կօգնեմ։ Միստր Ֆելիմ, եթե ձեզ համար նեղություն չէ, գնացեք, խնդրում եմ, և բերեք իմ ձիու թամբից կախված հնդկահավը։ Ես այն ճանապարհին եմ սպանել։
Ա՜յ հիանալի բան,գոչեց մուստանգերը։– մուստանգերը։― Թե չէ՝ մեր պաշարները վերջանալու վրա են։ Վերջին երեք օրվա ընթացքում ես մի սքանչելի մուստանգի ետևից էի ընկել և հետս հրացան չէի վերցրել։ Ֆելիմն ու ես, մեզ հետ էլ Թարան, այդ օրերին քաղցած ենք մնացել։
Իսկ ի՞նչ մուստանգ է դա,հետաքրքրվեց որսորդը՝ ասես ուշադ-րություն չդարձնելով մուստանգերի վերջին խոսքերի վրա։
Մուգ շոկոլադի գույնի զամբիկ է՝ սպիտակ բծերով։ Սքանչելի ձի է։
Գրո՛ղը տանի, տղա՛։ Այդ հո հենց այն է, ինչի համար ես այստեղ եմ եկել։
Ինչպե՞ս թե։
Ես տեսել եմ այդ մուստանգը։ Ասում եք զամբի՞կ է։ Ես այդ չգիտեի, որովհետև նա երբեք ինձ կես մղոնից ավելի մոտենալ չի թողել։ Ես նրան մի քանի անգամ եմ տեսել պրերիայում և մտածել եմ, որ արժե նրան բռնել։ Եվ ահա թե ինչու։ Վերջին անգամ մեր հանդիպումից հետո ես եղա Լեոնայում։ Այնտեղ է եկել մի մարդ, որին ես ճանաչում էի դեռ Միսսիսիպիում։ Դա մի հարուստ ագարակատեր է։ Նա շատ փարթամ կյանք էր վարում։ Շատ անգամ եմ ես եղջերու և հնդկահավ տարել նրա խոհանոցի համար։ Նրա ազգանունն է Պոյնդեքստեր։
Պոյնդեքստե՞ր։
Այո, նրան բոլորն են ճանաչում Միսսիսիպիի ափերին, սկսած Օռլեանից մինչև Սենտ Լուիս։ Նա հարուստ մարդ էր, և կարծում եմ, հիմա էլ աղքատ չէ, որովհետև հետը հարյուրի չափ նեգր է բերել։ Բացի դրանից, նրա հետ եկել է իր քրոջ որդին, անունը՝ Կոլհաունը, որը շատ փող ունի և ինչ պիտի անի նա այդ փողը, եթե ոչ պարտք տա իր քեռուն։ Եվ կտա, թեև, իհարկե, ո՛չ առանց հետին մտքի։ Տղան խելքը գլխին տղա է։ Իսկ հիմա, բարեկամս, ասեմ, թե ես ինչու եմ եկել ձեզ մոտ։ Այդ ագարակատերը մի աղջիկ ունի, որը ձիու սիրահար է։ Լուիզիանայում նա ամենակատաղի ձիերն էլ սանձահարում էր։ Մի անգամ այդ աղջիկը լսել է, թե ես ինչեր եմ պատմում խատուտիկ մուստանգի մասին։ Եվ այդ օրվանից հորը հանգիստ չէր տալիս, մինչև որ ծերունին խոստացավ փող չխնայել նրան, ով կբռնի այդ ձին։ Նա ասաց, որ երկու հարյուր դոլար կվճարի։ Իհարկե, այստեղի մուստանգերները, հենց որ այս լուրն առնեն, իսկույն այդ մուստանգի ետևից կընկնեն։ Դրա համար էլ, առանց որևէ մեկին մի խոսք ասելու, իմ պառավ զամբիկը նստեցի ու շտապեցի ձեզ մոտ։ Բռնեցեք խատուտիկին, և երկու հարյուր դոլարը ձեր գրպանում կլինի։ Զեբ Ստումպը երաշխավորում է այս։
Ինձ հետ մի րոպե դուրս չե՞ք գա, միստր Ստումպ,ասաց երիտասարդ իռլանդացին՝ տեղից վեր կենալով և դեպի դուռն ուղղվելով։
Որսորդն այս անսպասելի հրավերից մի փոքր զարմացած՝ հետևեց նրան։
Մորիսն իր հյուրին տարավ ծածկի մոտ և հարցրեց․
Նմա՞ն է այս ձին այն մուստանգին, որի մասին դուք խոսում էիք, միստր Ստումպ։
Գրողի փայ դառնամ, եթե սա հենց նույն մուստանգը չէ։ Արդեն բռնված է։ Բախտդ բերել է, տղա՛, երկու հարյուր դոլարը ոնց որ երկնքից ընկ-նի։ Եվ նզովված լինեմ ես, եթե այդ գումարից թեկուզ մեկ ցենտ պակաս արժե այս ձին։ Ի՜նչ գեղեցկություն։ Ա՜յ թե կուրախանա միսս Պոյնդեքստերը։
=== Գլուխ VII․ Անհանգիստ գիշեր ===
Ծերունի որսորդն իր զամբիկը երկար պարանով կապեց, որպեսզի նա կարողանա արածել և խրճիթ վերադարձավ իր հետ բերելով մի հին դեղնած վերմակ, որ նրա սովորական անկողինն էր։
Պառկեցեք իմ մահճակալին,սիրալիր առաջարկեց նրան տանտերը։– տանտերը։― Ես ձիու մորթին կփռեմ գետնին ու կպառկեմ։
Չէ, պատասխանեց հյուրը,ձեր այս դարակներից ոչ մեկի վրա Զեբ Սաումպը քնել չի կարող։ Գետնին քնելը և՛ ավելի լավ է, և այնտեղից ցած ընկնելու վտանգ չկա։
Եթե ձեզ այդպես է դուր գալիս, պառկեցեք հատակին։ Ահա այստեղ ամենից լավ կլինի, ես ձեզ համար մորթի կփռեմ։
Իզուր ժամանակ մի՛ կորցրեք, երիտասարդ։ Ես սովոր չեմ հատակին քնելու։ Իմ անկողինը պրերիայի կանաչ խոտն է։
Մի՞թե դուք ուզում եք բաց երկնքի տակ քնել,զարմանքով գոչեց մուստանգերը, տեսնելով, որ հյուրը իր վերմակն ուսը գցելով ուղղվեց դեպի դուռը։
Այո՛, և ուրիշ ոչ մի մտադրություն չունեմ։
Բայց, լսեցեք, ախր ցուրտ գիշեր է, դուք կմրսեք։
Դատարկ բան է։ Թող մի քիչ էլ մրսեմ։ Այդ ավելի լավ է, քան տանիքի տակ առանց օդի խեղդվելը։
Կատա՞կ եք անում, միստր Սաումպ։
Երիտասարդ,հանդիսավոր վրա բերեց որսորդը,Զեբ Ստումպը վերջին վեց տարվա ընթացքում դեռ ոչ մի անգամ տանիքի տակ չի քնել։ Կար ժամանակ, որ ես էլ տան նման մի բան ունեի․ դա մի մեծ ծառի փչակ էր։ Այդ Միսսիսիպիի ափին էր, երբ իմ պառավը դեռ ողջ էր, և ես այդ կացարանը նրա համար էի պահում։ Պառավիս մահից հետի ես տեղափոխվեցի նախ Լուիզիանա, հետո էլ այստեղ։ Այդ ժամանակից, գիշեր թե ցերեկ, իմ միակ տանիքը եղել է Տեխասի կապուտակ երկինքը։
Եթե դուք գերադասում եք դուրսը քնել․․․
Այո, գերադասում եմ,կարճ պատասխանեց որսորդը և, դուրս գնալով, ուղղվեց դեպի մարգագետինը, որ փռված էր խրճիթի ու գետակի միջև։
Նա ոչ միայն հին վերմակն էր վերցրել, այլև թևին էր գցել ձիու մազից հյուս վեց-յոթ յարդ<ref>Յարդ անգլիական երկարության չափ, հավասար է 0,9 մետրի։</ref> երկարությամբ մի պարան, որով սովորաբար ձին կապում են արոտավայրում, բայց այս դեպքում պարանն ուրիշ նպատակի համար էր։
Լուսնի լույսով մարգագետինն ուշիուշով դիտելուց հետո որսորդը․ պարանը շրջանաձև փռեց գետնին, ընդգրկելով մի քանի ոտնաչափ տրամագծով մի տարածություն։ Ապա մտնելով այդ յուրահատուկ ցանկապատի ներսը և վերմակի մեջ փաթաթվելով՝ Զեբ Ստումպը հանգիստ պառկեց և մի րոպե անց կարծես արդեն քնած էր։
Բայց նա երկար հանգստանալ չկարողացավ։ Մի զույգ զարմացած աչքեր հետևում էին որսորդի ամեն մի շարժումին։ Դրանք Ֆելիմ Օ’Նիլի աչքերն էին։
Սո՜ւրբ Պատրիկ,շշնջաց Ֆելիմը,այս ի՞նչ է նշանակում։ Ծերունին ինչո՞ւ իրեն շրջապատեց պարանով։
Սկզբում իռլանդացու հետաքրքրասիրությունը պայքարում էր քաղաքավարության զգացմունքի հետ, բայց հետո առաջինը հաղթեց։ Հենց որ լսվեց որսորդի խռմփոցը, Ֆելիմը մոտեցավ նրան ու սկսեց ցնցել, որպեսզի նրանից պատասխան ստանա իրեն անհասկանալի հարցին։
Ա՛յ անիծվես դու, իռլանդական է՛շ,գոչեց Ստումպը ակներև դժգոհությամբ։– դժգոհությամբ։― Ես էլ կարծեցի, թե արդեն լուսացել է։ Ասում ես ինչու եմ պարանը փռել իմ շո՞ւրջը։ Էլ ինչի՞ պիտի փռեմ, եթե ոչ ամեն տեսակ զեռունից ինձ պաշտպանելու համար։
Ի՞նչ զեռուն, միստր Ստումպ։ Ուզում եք ասել օձերի՞ց։
Դե իհարկե, օձերից, գրողը տանի քեզ։ Գնա քնի՛ր։
Չնայած հյուրի խիստ պատասխանին՝ Ֆելիմը շատ գոհ վերադարձավ խրճիթ։ «Եթե չհաշվենք հնդկացիներին, Տեխասում ամենավատը թունավոր օձերն են,ինքն իրեն փնթփնթում էր նա։– նա։― Ինչ այստեղ եմ ընկել, ոչ մի գիշեր հանգիստ քնել չեմ կարողանում։ Մարդ մի գլուխ օձերի մասին է մտածում, կամ երազում օձեր է տեսնում։ Ափսոս, որ սուրբ Պատրիկը այն աշխարհը գնալուց առաջ չի այցելել այս երկիրը»<ref>Ըստ ավանդության սուրբ Պատրիկը Իռլանդիայում ոչնչացրել է բոլոր օձերը։</ref>։
Ապրելով այս մենավոր խրճիթում՝ Ֆելիմը քիչ մարդու էր հանդիպում, ուստի չէր իմանում ձիու մազից հյուսած պարանի մոգական հատկությունները։
Իր այս գործողությունն ավարտելուց հետո իռլանդացին նորից ներս մտավ՝ ինքն իրեն շշնջալով․
Վերջապես Ֆելիմ Օ’Նիլը կարող է հանգիստ քնել, որքան էլ շատ լինեն օձերն այս Տեխասում։
Սրանից հետո խրճիթում կատարյալ լռություն տիրեց։ Սուրբ Պատրիկի հայրենակիցն այլևս օձերից վախ չուներ և, ձիու մորթու վրա մեկնվելով, իսկույն քուն մտավ։
Մի տասն անգամ շուռումուռ գալուց հետո Զեբը տեղում նստեց ու դժգոհ հայացքով շուրջը նայեց։
Գրողը տանի այդ իռլանդացի հիմարին,նետեց նա ատամների արանքից։– արանքից։― Քունս փախցրեց նզովյալը։ Պետք էր դուրս քաշել նրան ու գետի մեջ շպրտել, որ խրատ լինի։ Ձեռքերս քոր են գալիս, բայց ես այդ բանը չեմ անում միայն նրա տիրոջը հարգելով։ Երևի էլ մինչև առավոտ քնել չեմ կարող։
Այս ասելով որսորդը կրկին վերմակի մեջ փաթաթվեց ու նորից պառ-կեց։ Բայց դարձյալ քնել չկարողացավ։ Նա նորից սկսեց շուռումուռ գալ։ Վերջապես տեղում նստեց ու սկսեց ինքն իրեն խոսել։
Թվում էր, թե որսորդը դեռ տատանվում է, երբ հանկարծ նկատեց մի բան, որն իսկույն փոխեց նրա մտքերի ընթացքը։ Իր նստած տեղից մի քսան ոտնաչափ հեռու, խոտի վրայով սողում էր մի երկար, բարակ մարմին։ Նրա փայլուն մաշկի վրա արտացոլվում էին լուսնի արծաթա-շող ճառագայթները, և դժվար չէր հասկանալ, որ դա սողուն է։
Օ՜ձ,շշնջաց Զեբը, երբ հայացքը կանգ առավ սողունի վրա։– վրա։― Հետաքրքիր է՝ ինչ ցեղի օձ է գիշերով սողում այստեղ․․․ Թե ասեմ բոժոժավոր օձ է՝ շատ մեծ է։ Ասենք՝ այս կողմերում այդպիսի մեծության բոժոժավոր օձեր հանդիպում են։ Բայց սա շատ բաց գույնի է, և մարմինն էլ ավելի բարակ է, քան լինում է բոժոժավորինը։ Ո՛չ, սա բոժոժավոր օձ չէ․․․ Ա՜, հասկացա, դա ջրային օձ է, որ ձվեր է փնտրում։ Ա՛խ, դու, սատանա՛։ Հենց ուղիղ իմ կողմն է սողում․․․
Բայց Զեբի խոսքի մեջ վախ չէր զգացվում։ Նա գիտեր, որ օձը մազմզոտ պարանից ներս չի անցնի, այլ դիպչելով նրան՝ ետ կսողա ինչպես կրակից։ Այդ մոգական շրջանի պաշտպանության տակ որսորդը կարող էր հանգիստ դիտել անկոչ հյուրին, եթե նույնիսկ դա ամենաթունավոր օձը լիներ։
Մեկ-երկու վայրկյան որսորդն անշարժ նստած դիտում էր, թե օձն ինչպես է հեռանում։ Թվում էր, թե նա մտածում է՝ գնալ սպանե՞լ նրան, թե՞ հանգիստ թողնել։ Եթե դա բոժոժավոր, նիզակագլուխ կամ մոկասին օձ լիներ, նա իր կոշկի ծանր կրունկը նրա գլխին կդներ։ Բայց այդ անվնաս սողունին ինչո՞ւ սպանել։ Այս պարզ երևում էր այն խոսքերից, որ մրմնջում էր որսորդը, երբ օձը դանդաղորեն ետ էր սողում։
Խե՜ղճ արարած։ Թող գնա, ուր ուզում է։ Ճիշտ է, նա հնդկահավերի ձվեր է ուտում և այդպիսով պակասեցնում է հնդկահավերի թիվը, բայց ի՛նչ արած, դա նրա միակ ուտելիքն է, և ես չեմ կարող դրա համար բարկանալ նրա վրա։ Բայց, ա՛յ, այն անիծյալ հիմարի վրա խիստ բարկացած եմ։ Ա՛յ, նրան ես կուզեի մի լավ պատժել, բայց այնպես, որ իր տիրոջը չնեղացնեմ․․․ Հա՛։ Լավ մտածեցի։
Այս ասելով ծերունի որսորդը ոտքի թռավ, նրա դեմքը խորամանկ և ուրախ արտահայտություն ստացավ, և նա վազեց հեռացող լորտուի ետևից։
Մի քանի քայլ էր հարկավոր նրան հասնելու համար։ Զեբը սողունի վրա հարձակվեց իր բոլոր տասը մատները չռած, մի վայրկյան հետո արդեն նրա երկար, փայլփլուն մարմինը գալարվում էր որսորդի ձեռքի մեջ։
Դե՛հ, միստր Ֆելիմ,գոչեց Զեբը,հիմա արդեն պինդ կաց։ Եթե քեզ այնպես չվախեցնեմ, որ էլ մինչև առավոտ աչքդ խփել չկարողանաս, ուրեմն այնպիսի ապուշն եմ, որը բազեն հնդկահավից տարբերել չի կարող։ Դե հիմա սպասիր։
Եվ որսորդն ուղղվեց դեպի խրճիթը։ Գաղտագողի մոտենալով՝ նա լորտուն բաց թողեց այն պարանից ներս, որով Ֆելիմը խնամքով շրջապատել էր խրճիթը։
Ապա վերադառնալով իր կանաչ մահիճը՝ որսորդը նորից վերմակը վրան քաշեց ու մրմնջաց․
Սողունը պարանի վրայով չի անցնի ու չի հեռանա, սա հաստատ բան է։ Պարզ է և այն, որ նա ելք գտնելու համար այս ու այն կողմ կսողա։ Եվ եթե մի կես ժամից հետո այդ հիմար իռլանդացու վրա չբարձրանա, ուրեմն Զեբ Ստումպն ինքն է հիմար․․․ Բայց սպասիր։ Այս ի՞նչ բան է, գրո-ղը տանի, չլինի՞ թե արդեն․․․
Եթե որսորդը ցանկանար էլի մի բան ասել, միևնույն է, ոչինչ չէր լսվի, որովհետև այդ րոպեին այնպիսի մի աղմուկ բարձրացավ, որը Ալամոյի ափերին կարող էր արթնացնել ամեն կենդանի արարած՝ նույնիսկ մի քանի մղոն հեռավորության վրա։
Հետո Ֆելիմի ողբը խեղդվեց շան հաչոցի և ձիերի վրնջյունի ու խռխռոցի մեջ, որ շարունակվեց մի քանի րոպե անընդհատ։
Ի՞նչ պատահեց,հարցրեց մուստանգերը մահճակալից վեր թռչելով և խարխափելով մոտենալով սարսափահար ծառային։– ծառային։― Ի՞նչ սատանա է մտել գլուխդ։ Թե՞ ուրվական ես տեսել։
Օ՜, մաստեր Մորիս, ուրվականից էլ վատ բան։ Ինձ օձ է կծել։ Նա սողալով անցավ իմ ամբողջ մարմնի վրայով․․․ Օ՜, սուրբ Պատրիկ, ես թշվառ մեղապարտ եմ։ Երևի հենց հիմա կմեռնեմ․․․
Օ՞ձ է կծել։ Ասա, որտե՞ղդ,հարցրեց Մորիսը, շտապ մոմը վառելով։
Որսորդի հետ միասին, որն արդեն ներս էր մտել, նա սկսեց զննել Ֆելիմի մարմինը։
Խայթի ոչ մի հետք չեմ նկատում,շարունակեց մուստանգերը, երբ արդեն ծառային շուռումուռ տալով ուշիուշով զննել էր նրա մարմինը։
Նույնիսկ մի քերծվածք չկա,հակիրճ ասաց Ստումպը։
Չի՞ կծել, ասում եք։ Բայց նա սողալով անցավ իմ ամբողջ մարմնի վրայով։ Ես հիմա էլ զգում եմ նրա պաղությունը։
Բայց արդյոք ճի՞շտ է, որ այստեղ օձ է եղել,հարցրեց Մորիսը կասկածանքով։– կասկածանքով։― Գուցե դու այդ ամենը երազո՞ւմ ես տեսել, Ֆելիմ։
Ի՞նչ երազ, մաստեր Մորիս։ Իսկական օձ էր։ Գետնի տակն անցնեմ, թե սուտ եմ ասում։
Գուցե և իսկապես օձ է եղել,միջամտեց որսորդը։– որսորդը։― Եկեք փնտրենք, գուցե գտնենք։ Բայց զարմանալի է՝ ձեր տան շուրջը ձիու մազից հյուսած պարան է քաշած։ Ինչպե՞ս կարող էր օձն անցնել նրա վրայով․․․ Ահա՛, ահա՛ նա։
Այս ասելով որսորդը մատը մեկնեց դեպի անկյունը, որտեղ կծկված, պառկած էր սողունը։
Բայց սա եղած-չեղածը լորտու է,շարունակեց Ստումպը։– Ստումպը։― Սա աղավնուց էլ անվնաս է։ Սա քեզ խայթել չէր կարող, բայց միևնույն է, մենք սրա հաշիվը կմաքրենք։
Այս ասելով որսորդը լորտուն ձեռքն առավ, վեր բարձրացրեց և այնպիսի ուժով խփեց գետնին, որ լորտուն շարժվելու ընդունակությունը կորցրեց։
Դե, պրծանք, միստր Ֆելիմ,ասաց Զեբը իր ծանր կրունկը դնելով սողունի գլխին։ Հիմա պառկիր ու հանգիստ քնիր մինչև առավոտ, այլևս օձերը քեզ չեն անհանգստացնի։
Սպանված լորտուին ոտքով հրելով և ուրախ ծիծաղելով Զեբ Ստումպը դուրս եկավ խրճիթից, նորից իր ամբողջ վիթխարի հասակով մեկնվեց մարգագետնի խոտի վրա և այս անգամ արդեն, վերջապես, քուն մտավ։
Բայց ահա նորից սկսվեց խմբերգը, որի սկսողը, ինչպես և առաջ, Ֆելիմն էր։
Փրկեցե՜ք,հանկարծ գոռաց իռլանդացին՝ արթնացնելով ոչ միայն խրճիթում քնած իր տիրոջը, այլև դուրսը քնած հյուրին։– հյուրին։― Ո՜վ սուրբ կույս, անօգնական արդարի պաշտպան, փրկի՜ր ինձ, փրկի՜ր։
Փրկե՞լ, ինչի՞ց փրկել,հարցրեց Մորիս Ջերալդը՝ նորից վեր թռ-չելով իր մահճակալից և շտապ վառելով լույսը։– լույսը։― Ի՞նչ է պատահել։
Մի ուրիշ օձ, ձերդ ողորմածություն։ Օ՜խ, ազնիվ խոսք, սա իժ էր, միստր Ստումպի սպանածից վատը։ Նա խայթել է իմ կուրծքը։ Նրա անցած տեղն այնպես է վառվում, ասես Բալլիբալահի դարբինն է ինձ դաղել շիկացած երկաթով։
Այ գրո՛ղը տանի քեզ, տխմա՛ր,գոռաց Զեբ Ստումպը, որ երևաց շեմքում վերմակն ուսերին գցած։– գցած։― Այս էլ երկրորդ անգամն ես արթնաց-նում ինձ, հիմար․․․ Ներեցեք ինձ, միստր Ջերալդ։ Հայտնի է, որ հիմարներ բոլոր երկրներում կան՝ և Ամերիկայում, և՛ Իռլանդիայում, բայց այսպիսի ապուշի, ինչպիսին Ֆելիմն է, ես դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Սա ուղղակի դժբախտություն է։ Հազիվ թե այսօր մեզ հաջողվի քնել, եթե սրան չխեղդենք գետակի մեջ։
Օ՜խ, սիրելի Ստումպ, այդպես մի խոսեք։ Երդվում եմ, որ այստեղ էլի օձ կա։ Ես հավատացած եմ, որ նա դեռ խրճիթի մեջ է։ Հենց մի րոպե առաջ ես զգացի, թե նա ինչպես էր սողում իմ վրայով։
Դու այդ երևի երազո՞ւմդ ես տեսել,ասաց որսորդը կիսահարցական և ավելի հանգիստ տոնով։– տոնով։― Ես քեզ ասում եմ, որ տեխասյան ոչ մի օձ մազմզոտ պարանի վրայով չի անցնի։ Առաջին օձը երևի արդեն խրճի-թումն էր եղել, նախքան դու պարանը կփաթաթեիր նրա շուրջը։ Չի կարող պատահել, որ երկուսը միանգամից եկած լինեին։ Հիմա մենք կորոնենք․․․
Օ՜խ, Աստվա՜ծ իմ,գոռում էր իռլանդացին՝ շապիկը պոկելով իր վրայից։– վրայից։― Ահա, տեսեք, օձի հետքը, ուղիղ կողքիս վրա։ Նշանակում է այստեղ երկրորդ էլ է եղել։ Օ՜, ողորմած սուրբ կույս, ի՞նչ օրն եմ ընկել։ Ես վառվում եմ, ոնց որ կրակի մեջ լինեմ։
Օ՞ձ,գոչեց Ստումպը, մոտենալով սարսափահար իռլանդացուն և մոմը բռնելով նրա գլխավերևը։– գլխավերևը։― Ի՜նչ օձ։ Ո՛չ, գրո՛ղը տանի, երդվում եմ, որ սա օձ չէ։ Սա օձից էլ վատ է։
Օձից էլ վա՞տ,գոչեց Ֆելիմը հուսակտուր։– հուսակտուր։― Դուք ասում եք օձից էլ վա՞տ, միստր Ստումպ։ Կարծում եք, որ վտանգավո՞ր է։
Ինչ ասեմ քեզ․․․ Ամեն ինչ կախված է նրանից, թե ես մոտերքում կգտնե՞մ դրա դեղը։ Իսկ եթե չգտա, ապա ես պատասխանատու չեմ․․․
Օ՜, միստր Ստումպ, մի՛ վախեցրեք ինձ։
Ի՞նչ է եղել,հարցրեց Մորիսը առաջին իսկ հայացքով Ֆելիմի կրծքին նկատելով վառ կարմիր բիծ։– բիծ։― Սա ի՞նչ է վերջ ի վերջո,կրկնեց նա աճող անհանգստությամբ, երբ նկատեց, թե որսորդն ինչպիսի ուշադրությամբ է զննում տարօրինակ հետքը։– հետքը։― Ես այսպիսի բան չեմ տեսել։ Սա վտանգավո՞ր բան է։
Շատ, միստր Ջերալդ,պատասխանեց Ստումպը խրճիթի դռան հետևը քաշելով մուստանգերին և նրա հետ խոսելով շշուկով, որպեսզի Ֆելիմը չլսի։
Բայց ի՞նչ բան է դա,հուզված հարցրեց Մորիսը։
Թունավոր հազարոտնուկի հետք։
Թունավոր հազարոտնո՞ւկ։ Կծե՞լ է նրան։
Ոչ, չեմ կարծում, թե կծած լինի։ Բայց դրա կարիքն էլ չկա։ Այն էլ բավական է, որ հազարոտնուկը սողացել է նրա վրայով, այդքանն էլ կարող է մահացու լինել։
Ողորմա՜ծ Աստված։ Մի՞թե այդքան վտանգավոր է։
Այո, միստր Ջերալդ։ Շատ անգամ եմ տեսել, թե ինչպես վրան այդպիսի բիծ ունեցող առողջ մարդիկ այն աշխարհն են գնացել։ Հարկավոր է օգնել, այն էլ շուտ, թե չէ հիմա անասելի ջերմ կսկսվի, իսկ հետո նա խելքը կթռցնի, ոնց որ կատաղած շան կծած։ Բայց չպետք է նրան վախեցնել, մինչև ես պարզեմ, թե ինչ կարելի է անել։ Այս կողմերում մի բուժիչ բույս է հանդիպում։ Եթե ինձ հաջողվի նրանից շուտ գտնել, այն ժամանակ Ֆելիմին բուժելը դժվար չի լինի։ Դժբախտաբար, լուսինն էլ ծածկվել է ամպերի տակ, և ես ստիպված եմ լինելու շոշափելով գտնել այդ բույսը։ Ես գիտեմ, որ դարափուլի գլխին նրանից շատ կա։ Դուք ներս գնացեք և մարդուն հանգստացրեք, իսկ ես գնամ, տեսնեմ ինչ կարելի է անել։ Քիչ հետո կվերադառնամ․․․
Հենց միայն այն, որ սրանք շշուկով էին խոսում և այն էլ դռան ետևը, Ֆելիմին չհանգստացրեց, այլ, ընդհակառակը, խուճապի մեջ գցեց։
Մորիսը ճանաչեց․ դրանք իրեն լավ ծանոթ կակտուս-օրեգանոյի տերևներ էին։
Մի՛ վախեցիր, միստր Ֆելիմ,ասաց ծերունի որսորդը շեմքից ներս անցնելով։– անցնելով։― Այլևս վախենալու բան չկա․ ես գտել եմ այն բալասանը, որը քո արյան միջից ամբողջ տաքությունը դուրս կքաշի ավելի արագ, քան փետուրը կայրվի կրակի մեջ․․․ Դադարիր ոռնալ, ասում են քեզ։ Դու գետի երկարությամբ քսան մղոնի վրա դեպի վեր ու դեպի վար արթնացրիր բոլոր թռչուններին, գազաններին ու սողուններին։ Եթե այդպես շարունակելու լինես, երևի այստեղ կհավաքվեն բոլոր կոմանչները, իսկ դա հազարոտնուկի հետքից ավելի վատ կլինի․․․ Միստր Ջերալդ, դուք մի փա-թաթան գտեք, մինչև որ ես այս բույսը պատրաստեմ։
Որսորդը նախ փշերը քերեց դանակով։ Հետո տերևի կեղևը քերթելով, կակտուսը կտրտեց բարակ շերտերով, նրանցով ծածկեց Ֆելիմի մարմնի բորբոքված տեղը, որից հետո փաթաթեց մուստանգերի պատրաստած մաքուր շորով։
Լուսածեգին երեքն էլ ոտքի վրա էին։ Խորոված հնդկահավի մնացորդներով նախաճաշելուց հետո նրանք շտապ սկսեցին ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսնել։ Ֆելիմն արդեն բոլորովին լավ էր զգում իրեն և ծերունի որսորդի հետ միասին վայրի ձիերն էր նախապատրաստում պրերիայով քշելու։ Մինչ այդ Մորիսը զբաղված էր իր ձիով և խատուտիկ զամբիկով։ Նա առանձնապես մեծ ուշադրություն էր դարձնում չքնաղ գերու վրա․ խնամքով սանրում էր նրա բաշն ու ագին և փայլփլուն մաշկի վրայից մաքրում էր ցեխի բծերը, համառ հետապնդումի հետքերը, որոնք ցույց էին տալիս, թե որքան դժվար է եղել լասսոն գցել նրա գոռոզ պարանոցը։
Վերջ տվեք այդ բոլորին,ասաց Զեբը զարմանքով նայելով մուստանգերին։– մուստանգերին։― Իզուր եք այդքան չարչարվում։ Վուդլի Պոյնդեքստերն այն մարդկանցից չէ, որոնք իրենց խոսքից ետ են կանգնում։ Դուք կստանաք երկու հարյուր դոլարը, հավատացեք ծերունի Զեբ Ստումպին։ Գրողը տանի, ախր այդ ձին իսկապես արժե այդքան։
Մորիսը ոչինչ չպատասխանեց, բայց դատելով այն ժպիտից, որ երևաց նրա բերանի անկյուններում, կարելի էր կարծել, որ Զեբ Ստումպն ամենևին չի հասկացել, թե ինչ պատճառով է նա հատուկ ուշադրություն դարձնում խատուտիկ մուստանգի վրա։
Քիչ հեռու երևում է շենքերի մի ուրիշ խումբ, որն ավելի մեծ չէ, քան ամրոց կոչվածը։ Այս տներն էլ գտնվում են ամերիկյան դրոշակի հովանու ներքո։ Թեև սրանց գլխին անմիջականորեն դրոշակ չի ծածանվում, բայց իրենց երևան գալով ու գոյությամբ նրան են պարտական։ Սա սաղմն է այն ավաններից մեկի, որոնք սովորաբար երևան են գալիս ամերիկյան զինվորական կետերի մոտ, արագ զարգանում են և շատ դեպքերում դառնում փոքրիկ քաղաքներ, իսկ երբեմն էլ խոշոր քաղաքներ։
Ներկայումս ավանի բնակչությունն են կազմում՝ մարկիտանտը, որի պահեստում կան այնպիսի պաշարներ, որոնք զինվորական մթերափայերի մեջ չեն մտնում, հյուրանոցի ու պանդոկի տերը, որը պարապ-սարապ մարդկանց հրապուրում է դարակներին շարած իր շշերով, մի խումբ պրոֆեսիոնալ խաղամոլներ, որոնք փարավոնի և մոնթի<ref>Փարավոն և մոնթ մոլի թղթախաղի տեսակներ։</ref> օգնությամբ մաքրազարդում են տեղական կայազորի սպաների գրպանները, կասկածելի համբավի տեր մի երկու տասնյակ սևաչյա օրիորդներ, նույնքան էլ որսորդներ, կառապաններ, մուստանգերներ և ընդհանրապես որոշակի զբաղմունք չունեցող մարդիկ, որոնք սովորաբար ամեն մի երկրում թրև են գալիս զինվորական ճամբարների շուրջը։
Այդ փոքրիկ ավանի տները կառուցված են որոշ կարգով։ Ըստ երևույթին դրանք բոլոր էլ մի մարդու սեփականություն են։ Նրանք կանգնած են մի «հրապարակի» շուրջ, որտեղ լապտերների ու արձանի փոխարեն տրորված խոտի վրա ցցված են մի չորացող նոճու բուն և մի քանի թուփ։
Լեոնա գետն այստեղ համարյա դեռ մի առվակ է։ Նա հոսում է ամրոցի ու ավանի ետևով։ Առջևում փռված է մի հարթություն, որը ծածկված է զմրուխտ կանալով և հեռվում եզերված է անտառի ավելի մուգ շերտով։ Այստեղ հզոր կաղնիները, ընկուզենիները, կնձենիները իրենց գոյության համար պայքարում են փշփշոտ կակտուսի և բազմաթիվ ու բազմապիսի պարազիտ բույսերի դեմ, որոնք համարյա անհայտ են բուսաբանին։ Դեպի հարավ ու արևելք գետի ափին ցրված են ագարակատերերի տները։ Դրանցից մի քանիսը վերջերս են կառուցված և որևէ ոճի հավակնություն չունեն, ուրիշներն ավելի նուրբ ոճով են կառուցված, և, ըստ երևույթին, արդեն պատկառելի տարիք ունեն։ Այդ տներից մեկն առանձնապես ուշադրություն է գրավում։ Պատկերացրեք ձեզ մի մեծ շենք՝ տափակ կտուրով և ատամնավոր ցանկապատով։ Սպիտակ պատերը խիստ աչքի են ընկնում անտառի կանաչ ֆոնի վրա, որը տունը շրջապատում է երեք կողմից։ Դա Կասա դել Կորվո հասիենդան<ref>Հասիենդա կալվածք, այսպես են կոչվում նաև կալվածատիրական հողերը Մեքսիկայում, Տեխասում և Հարավային Ամերիկայում։</ref> է։
Դուք շուռ եք գալիս դեպի հյուսիս և անսպասելիորեն ձեր առաջ տեսնում եք միայնակ կանգնած կոնաձև մի սար։ Նա հարթության վրա վեր է խոյանում մի քանի հարյուր ոտնաչափ բարձրությամբ։ Նրա ետևը, մշուշապատ հեռվում երևում է Գվադալուպյան լեռների կոտրտված գծագրությունը, մի լեռնաշղթա, որը պսակում է Լյանո Էստակադո բարձր, համարյա չհետազոտված սարահարթը։
Այդ պահին նրանք հերթապահությունից ազատ էին և իրար հետ խոսում էին Կասա դել Կորվոյի նոր տերերի մասին՝ Լուիզիանայից եկած ագարակատիրոջ և նրա ընտանիքի մասին։
Երևում է, խնջույք են սարքելու նոր բնակարան փոխադրվելու առթիվ,ասաց հետևազորի կապիտանը՝ նկատի ունենալով այն հրավերը, որ ստացել էին կայազորի բոլոր սպաները։ Սկզբում ճաշ, հետո՝ պարեր։ Փառավոր իրադարձություն։ Երևի մենք այնտեղ կհանդիպենք տեղացի բոլոր արիստոկրատներին ու գեղեցկուհիներին։
Արիստոկրատնե՞ր,ծիծաղելով արձագանքեց դրագունական գնդի լեյտենանտը։– լեյտենանտը։― Չեմ կարծում, թե այստեղ շատ արիստոկրատներ լինեն, իսկ գեղեցկուհիները երևի ավելի քիչ են։Դուք սխալվում եք, Հենկոկ։ Լեոնայի ափերին կարելի է գտնել և՛ մեկը, և՛ մյուսը։ Միացյալ նահանգներից այստեղ են փոխադրվել հասարակության մեջ մեծ կշիռ ունեցող մարդիկ։ Պոյնդեքստերի մոտ մենք կհանդիպենք նրանց, ես չեմ կասկածում։ Իսկ ինչ վերաբերում է արիստոկրատիզմին, ապա մի անհանգստացեք․ հենց տանտերն ինքը այնքան շատ է օժտված դրանով, որ լրիվ կբավականացնի բոլոր հյուրերին։ Իսկ ինչ վերաբերում է գեղեցկուհիներին, գրազ եմ գալիս, որ նրա դուստրը Սաբինաս գետի այս կողմը եղած բոլոր օրիորդներից ամենա-լավն է։ Ինտենդանտի ազգականուհին երևի ստիպված է լինելու առաջին գեղեցկուհու տեղը նրան զիջել։
– Է՜հ․․․– ― Է՜հ․․․― արտահայտիչ ձևով ծոր տվեց հրաձիգ գնդի լեյտենանտը․ նրա տոնից կարելի էր հասկանալ, որ այդ խոսքերը նրա սրտին դիպան։– դիպան։― Նշանակում է, օրիորդ Պոյնդեքստերն անասելի լավը պիտի լինի։
Նա անչափ լավիկն է, եթե միայն չի վատացել այն օրից, ինչ ես վերջին անգամ տեսել եմ նրան Լաֆուրշի պարահանդեսում։ Այնտեղ կային մի քանի երիտասարդ կրեոլներ, որոնք ջանում էին նրա ուշադրությանն արժանանալ, և քիչ էր մնում գործը մենամարտի հասներ։
Պճնամոլի մե՞կն է երևի,ասաց հրաձիգը։
Ամենևին, Կրոսմեն։ Հավատացնում եմ ձեզ ընդհակառակը։ Նա խելացի աղջիկ է և անպարկեշտ վերաբերմունք չի սիրում։ Ժառանգել է իր հոր հպարտությունը։ Դա Պոյնդեքստերների տոհմական հատկությունն է։
Դա հո իսկ և իսկ իմ ճաշակի աղջիկ է,կատակով վրա բերեց երիտասարդ դրագունը,և եթե այնքան գեղեցիկ է, ինչպես դուք ասում եք, կապիտան Սլոումեն, ապա ուրեմն ես երևի կսիրահարվեմ նրան։ Իմ սիրտը, փառք Աստծու, ազատ է, ես այն չեմ, ինչ Կրոսմենը։
Լսեցեք, Հենկոկ,պատասխանեց հետևակային սպան, որ մի գործնական մարդ էր,ես գրազ գալ չեմ սիրում, բայց պատրաստ եմ ուզածդ գումարով գրազ գալու, որ Լուիզա Պոյնդեքստերին տեսնելուց հետո դուք այլևս այդ տոնով չեք խոսի, եթե, իհարկե, անկեղծ լինեք։
Դուք, խնդրեմ, իմ մասին մի՛ անհանգստացեք, Սլոումեն։ Ես շատ հաճախ եմ եղել գեղեցիկ աչքերի կրակի տակ, ուստի այնքան էլ շատ չեմ վախենում դրանից։
Բայց ո՛չ այնպիսի չքնաղ աչքերի։
Գրողը տանի, դուք մարդու կստիպեք սիրահարվել մի աղջկա նույնիսկ առանց նրա երեսը տեսնելու։ Ձեր ասելուց դուրս է գալիս, որ նա հազվագյուտ գեղեցկուհի է։
Այո՛, չեք սխալվում։ Նա այդպիսին էր, երբ վերջին անգամ տեսա նրան։
Իսկ վաղո՞ւց է եղել այդ։
Լաֆուրշի տան պարահանդե՞սը։ Սպասեք հիշեմ․․․ Մեկուկես տարի առաջ։ Մեր՝ Մեքսիկայից վերադառնալուց շատ չանցած։ Այն ժամանակ նա նոր էր սկսել տանից դուրս գալ։ Նրա մասին ասում էին՝ «Երևացել է մի նոր աստղ, որ ծնվել է աշխարհի ու փառքի համար»։
Մեկուկես տարին բավական երկար ժամանակ է,նկատեց Կրոսմենը։– Կրոսմենը։― Երկար ժամանակ է աղջկա համար, մանավանդ կրեոլուհու, չէ՞ որ նրանց հաճախ մարդու են տալիս տասներկու տարեկանում, փոխանակ տասնվեցի։ Նրա գեղեցկությունն արդեն կարող է կորցրած լինել իր թարմությունը։
Ամենևին։ Ես կարող էի ստուգելու համար մի րոպեով անցնել նրանց մոտ, բայց կարծում եմ հիմա զբաղված կլինեն տնտեսական գործերով և հյուր ընդունելու ժամանակ չեն ունենա։ Ասենք, մոտ օրերս մայորը եղել է նրանց մոտ և նա այնքան շատ էր խոսում միսս Պոյնդեքստերի գեղեցկության մասին, որ քիչ մնաց իր կնոջ հետ պիտի կռիվ բացվեր։
Երդվում եմ պատվովս,գոչեց դրագունը,դուք այնպես գրգռեցիք ինձ, որ ես կարծես թե արդեն համարյա սիրահարված եմ նրան։
Նախքան դուք վերջնականապես կսիրահարվեք,լուրջ տոնով ասաց հետևակային սպան,ես պետք է ձեզ զգուշացնեմ, որ վարդի շուրջը փչեր կան, այլ խոսքով ասած՝ այդ ընտանիքում կա մի մարդ, որը կարող է ձեզ անախորժություններ պատճառել։
Եղբա՞յրն է երևի։ Սովորաբար եղբայրների մասին են այդպես ասում։
Նա եղբայր ունի, բայց խոսքս նրա մասին չէ։ Եղբայրը մի հիանալի, ազնիվ պատանի է, միակը Պոյնդեքստերների մեջ, որի սիրտը չի կրծում գոռոզության որդը։
Ուրեմն, նրա արիստոկրատ հա՞յրն է։ Չեմ կարծում, թե նա հրաժարվի Հենկոկների հետ նույն հարկի տակ ապրել։
Ես դրանում համոզված չեմ․․․ Մի՛ մոռացեք, որ Հենկոկները յանկի են, իսկ ագարակատերը՝ ազնվածին և հարավցի։ Բայց իմ խոսրը ծերունի Պոյնդեքստերին չի վերաբերում։
Ո՞վ է, ուրեմն, այդ առեղծվածային անձնավորությունը։
Նրա հորաքրոջ որդին՝ Կասսի Կոլհաունը, շատ անհաճո մի անձնավորություն։
Ես պետք է, որ լսած լինեմ այդ անունը։
Ես նույնպես,ասաց կրտսեր լեյտենանտը։
Նրա անունը լսել է ամեն ոք, ով այսպես թե այնպես խառն է եղել մեքսիկական պատերազմին, այսինքն, ով մասնակցել է Սքոտի արշավանքին։ Կասսի Կոլհաունն իր մասին լավ հիշողություն չի թողել։ Նա Միսսիսիպիի նահանգի ծնունդ է և պատերազմի ժամանակ կապիտան էր միսսիսիպյան կամավորների գնդում։ Միայն թե ավելի շատ նրան տեսնում էին թիկունքում, թղթախաղի սեղանի մոտ նստած, քան թե զորանոցներում։ Նրա հետ կապված են մեկ-երկու գործ, որոնք նրան կռվարարի համբավ են տվել։ Բայց այդ համբավը նա վաստակել է դեռ մեքսիկական պատերազմից էլ առաջ։ Նոր Օռլեանում նա վտանգավոր մարդու համբավ ուներ։
Է՛հ, ի՛նչ կա որ,հարցրեց երիտասարդ դրագունը, որի ձայնի մեջ մի որոշ թերահավատություն էր հնչում։– հնչում։― Ո՞ւմ ինչ գործն է, թե միստր Կասսի Կոլհաունը վտանգավոր մարդ է, թե անվնաս։ Ինձ, ճիշտն ասած, այդ ամենևին չի հետաքրքրում։ Չէ՞ որ դուք ասում եք, որ նա ընդամենը այդ աղջկա հորաքրոջ որդին է։
Այնքան էլ այդպես չէ․․․ Ինձ թվում է, որ նա անտարբեր չէ այդ աղջկա նկատմամբ։
Եվ փոխադարձ համակրա՞նք է վայելում։
Այդ արդեն չգիտեմ։ Բայց, ըստ երևույթին, աղջկա հայրը սիրում է Կոլհաունին։ Եվ նույնիսկ ճիշտ է՝ խիստ գաղտնի, ինձ բացատրել են այդ համակրանքի պատճառը։ Դա մի սովորական պատմություն է, դրամական կախում։ Պոյնդեքստերն արդեն այլևս այն հարուստը չէ, ինչ առաջ էր, հակառակ դեպքում մենք երբեք նրան այստեղ չէինք տեսնի։
Եթե նրա դուստրն այդքան հմայիչ է, ինչպես ասում եք դուք, ապա պետք է կարծել, որ Կասսի Կոլհաունը նույնպես շուտով կերևա այստեղ։
«Շուտո՜վ»։ Ա՞յդ է միայն հայտնի ձեզ։ Նա արդեն այստեղ է։ Նա եկել է ամբողջ ընտանիքի հետ և հիմա էլ ապրում է նրանց հետ։ Ոմանք ենթադրում են, որ նրանք միասին են գնել ագարակը։ Այս առավոտ ես նրան տեսա հյուրանոցի պանդոկում։ Նա խմում էր, բոլորին կպչում ու պարծենում ինչպես միշտ։
Նա մոտ երեսուն տարեկա՞ն է, դեմքը թուխ, մազերն ու բեղերը մուգ, կապույտ մահուդե կիսազինվորական բաճկոն է հագնում, գոտին խրած ունի Կոլտ սիստեմի մի ատրճանակ, այդպես չէ՞։
Այո՛, այո՛։ Եվ մեկ էլ մի կեռ դանակ ունի սերթուկի տակ։ Հենց դա է, որ կա։
Բավական տհաճ տեսքով մարդ է,ասաց հրաձիգը,և եթե այդպիսի պարծենկոտն ու կռվարարն է, ապա իր արտաքինը չի խաբում։
Գրողի ծո՛ցը գնա նրա արտաքինը,վրդովմունքով գոչեց դրագունը։– դրագունը։― Քեռի Սեմի բանակի սպաներին հազիվ թե վայել է վախենալ արտաքին տեսքից։ Եվ հենց ամենակռվարարից նույնպես։ Եթե նրա մտքովն անցնի դիպչել ինձ, ապա կիմանա, որ ես ավելի արագ կրակել գիտեմ, քան ինքը․․․
Հենց այդ պահին եղջերափողը առավոտյան զորատես ազդարարեց, մի արարողություն, որ այդ փոքրիկ ամրոցում կատարվում էր նույնքան խստությամբ, ինչպես եթե ներկա լիներ մի ամբողջ զորաբանակ։ Եվ երեք սպաները ցրվեցին յուրաքանչյուրն իր զորամասը՝ պատրաստվելու զորատեսին, որ կատարում էր ամրոցի հրամանատար մայորը։
Մինչև այժմ ոչ մի փոփոխություն չէր եղել ո՛չ նրա արտաքին տեսքում, ո՛չ ներսում, եթե չխոսենք նրա բնակիչների մասին։ Կիսաանգլոսաքսոնական, կիսաֆրանսաամերիկյան դեմքեր են երևում միջանցքում ու բակում, որտեղ առաջ կարելի էր հանդիպել միայն զտարյուն իսպանացիների։ Իսկ անդալուզիական հարուստ, հնչեղ լեզվի փոխարեն այժմ այստեղ հնչում է կիսատևտոնական սուր կոկորդային լեզուն և երբեմն միայն՝ կրեոլ-ֆրանսիական երաժշտական խոսքը։
Ցանկապատի ներսում, արմավաշուշանի տերևներով ծածկված հյուղերում, որտեղ առաջ պեոններ<ref>Պեոն օրավարձ դաշտային բանվոր, որ կիսաստրկական կախման մեջ է գտնվում իսպանացի կալվածատիրոջից։</ref> էին ապրում, ավելի նկատելի փոփոխություններ են եղել։
Այնտեղ, որտեղ բարձրահասակ, նիհար վակերոն<ref>Վակերո (իսպ․) նախրապան։</ref> սև, փայլուն, լայնեզր գլխարկը գլխին, վանդականախշ սերապեն ուսերին գցած, խթանները զնգացնելով հպարտ-հպարտ քայլում էր պրերիայում, այժմ ման է գալիս ամբարտավան վերակացուն՝ կապույտ բաճկոնը կամ թիկնոցը հագին, ամեն անկյունում իր մտրակը շրխկացնելով։ Այնտեղ, որտեղ ացտեկների<ref>Ացտեկներ Մեքսիկայում բնակվող հնդկացիներ։</ref> կարմրամորթ հետնորդները ոչխարի մորթով իրենց մերկությունը ծածկած, տխուր-տրտում թափառում էին խրճիթների շուրջը, այժմ Եթովպիայի սևամորթ ուստրերն ու դուստրերն են առավոտից մինչև երեկո շատախոսում, երգում ու պարում, ասես հերքելով այն դատողությունը, թե ստրկությունը դժբախտություն է։
Արդյոք դեպի լա՞վն է տարել Կասա դել Կորվոյում ագարակներում տեղի ունեցած այս փոփոխությունը։
O՜, մարդկային թուլություն ու կեղծավորություն։ Պարզվեց, որ ստրուկների նկատմամբ ցուցաբերած մեր այնքա՜ն երկար փայփայած համակրանքը սոսկ կեղծավորություն է եղել։
Ենթարկվելով օլիգարխիային<ref>Օլիգարխիա (հուն․ սակավաթիվների իշխանություն) շահագործողների մի փոքրիկ խմբի քաղաքական ու տնտեսական տիրապետություն ու իշխանություն։</ref>,ո՛չ մեր երկրի հին արիստոկրատիային, որովհետև արիստոկրատիան չէր կարող այդպիսի նենգություն ցուցաբերել, այլ բուրժուական գործարարների օլիգարխիային, որոնք երկրում իշխանության գլուխ են անցել,ենթարկվելով ժողովրդի իրավունքների դեմ այդ մոլի դավադիրներին՝ Անգլիան դավաճանել է այնքան բարձրադղորդ հռչակած իր սկզբունքին, խախտել է այն վստահությունը, որ բոլոր ազգերը տածում էին նրա նկատմամբ<ref>Անգլիան մի կողմից պայքարում էր ստրկավաճառության դեմ, իսկ մյուս կողմից ստրկատերերից բամբակ գնելով աջակցում էր ստրկության վերացման հակառակորդներին։</ref>։
{{ԵրեքԱստղ}}
Սենյակ մտնելուց հետո մի տասը րոպե Ֆլորինդան անդադրում շատախոսում էր զանազան դատարկ բաների մասին, և Լուիզայի մասնակցությունն այդ խոսակցությանը սահմանափակվում էր միայն հատ ու կենտ դիտողություններով։
O՜, միսս Լուի,ասում էր նեգրուհին՝ քնքշորեն սանրելով իր ջահել տիրուհու փարթամ մազերը,ի՜նչ հիանալի մազեր ունեք դուք։ Ասես իսպանական փափուկ մամուռ լինի, որ կախվում է նոճիներից։ Միայն թե ձեր մազերն ուրիշ գույնի են և փայլում են շաքարահյութի պես։
Լուիզա Պոյնդեքստերը, ինչպես արդեն ասել ենք, կրեոլուհի էր, ուստի և հազիվ թե հարկ կա ասելու, որ նրա մազերը թուխ էին և փարթամ իսպանական մամուռի պես, ինչպես միամտաբար, բայց արտահայտիչ ձևով ասաց նեգրուհին։ Բայց դրանք սև չէին։ Դա այն մուգ շագանակագույնն էր, որ երբեմն ունենում են կրիաները կամ ձմեռը բռնված սամույրները։
Ա՜խ,շարունակեց Ֆլորինդան ձեռքն առնելով մազերի ծանր հյուսը, որի շագանակի գույնն ավելի էր շեշտվում նրա սև թաթի մեջ,եթե ես ձեր այս հիանալի մազերն ունենայի իմ այս ոչխարի բրդի փոխարեն, նրանք բոլորն էլ իմ ոտքերը կընկնեին։
Ինչ՞ մասին ես խոսում,հարցրեց դեռատի կրեոլուհին, ասես ուշքի գալով իր երազանքներից։– երազանքներից։― Ինչ ասացի՞ր։ Ոտքերդ կընկնեի՞ն։ Ովքե՞ր։
Դե, ըհը՛։ Մի՞թե միսսը չի հասկանում, թե ես ինչ եմ ասում։
Ճշմարիտ՝ չեմ հասկանում։
Ես նրանց կստիպեի սիրել ինձ։ Ա՛յ թե ինչ։
Բայց ո՞ւմ։
Բոլոր սպիտակամորթ ջենտլմեններին։ Երիտասարդ ագարակատերերին, ամրոցի սպաներին, բոլորին, բոլորին։ Ձեր մազերն ունենանայի, միսս Լուի, ես բոլորին կնվաճեի։
Հա՛-հա՛-հա՛,ծիծաղեց Լուիզան երևակայելով, թե ինչ տեսք կունենար Ֆլորինդան իր մազերով։– մազերով։― Դու կարծում ես, որ ոչ մի տղամարդ քո հրապուրանքին չէ՞ր դիմանա, եթե իմ մազերը քոնը լինեին։
Ո՛չ, միսս, ոչ միայն ձեր մազերը, այլև ձեր չքնաղ դեմքը, ձեր մորթը, որ սպիտակ է ալաբաստրի պես, ձեր վայելչատես կազմվածքը և ձեր աչքերը․․․ Օ՜, միսս Լուի, դուք այնքա՜ն գեղեցիկ եք։ Ես լսել եմ, թե ինչ էին ասում սպիտակ ջենտլմենները։ Բայց ես կարիք էլ չունեմ լսելու, թե ինչ են ասում նրանք։ Ես ինքս եմ տեսնում։
Դու շողոքորթել ես սովորել, Ֆլորինդա։
Ամենևին, միսս, ի՜նչ եք ասում։ Այստեղ շողոքորթության ոչ մի խոսք չկա, ո՛չ մի խոսք։ Երդվում եմ։ Երդվում եմ առաքյալների անունով։
Ով որ թեկուզ մեկ անգամ նայեր Լուիզային, նրան հարկավոր չէին նեգրուհու երդումները, հավատալու համար նրա խոսքերի անկեղծությանը, որքան էլ խանդավառ լինեին դրանք։
Ֆլորինդան դրանից չշփոթվեց և չլռեց։ Ըստ երևույթին սպասուհուն տանջում էր մի ինչ-որ գաղտնիք, որ նա ուզում էր իմանալ ինչ գնով էլ լինի։
Ա՜խ,շարունակեց նա, ասես ինքն իրեն խոսելով,եթե Ֆլորինդան ջահել միսսի գեղեցկության գոնե կեսն ունենար, ոչ ոքի վրա չէր նայի ու ոչ ոքի համար չէր հառաչի։
Հառաչի՞,կրկնեց Լուիզան նրա խոսքից զարմացած։– զարմացած։― Դրանով ի՞նչ ես ուզում ասել։
Տե՜ր իմ Աստված։ Միսս Լուի, Ֆլորինդան այնքան կույր չէ և այնքան խուլ չէ, ինչպես դուք կարծում եք։ Նա վաղուց է նկատել, որ դուք լուռ նստում եք մի տեղ, ոչ մի խոսք չեք ասում և միայն խոր հառաչում եք։ Առաջ, երբ մենք ապրում էինք Լուիզիանայում, դուք երբեք այդպես չէիք անում։
Ֆլորինդա, ես վախենում եմ, որ դու խելքդ կորցնում ես, կամ արդեն կորցրել ես Լուիզիանայում։ Երևի այստեղի կլիման վատ է ազդել քեզ վրա։
Ազնիվ խոսք, միսս Լուի, դուք այդ հարցը ձեզ պետք է տաք։ Չբարկանաք ինձ վրա, որ այսպես պարզ եմ խոսում ձեզ հետ։ Ֆլորինդան ձեր ստրկուհին է և սիրում է ձեզ որպես սևամորթ քույր։ Նա վշտանում է, երբ դուք հառաչում եք։ Դրա համար էլ այսպես է խոսում ձեզ հետ։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում։
Իհարկե ոչ։ Ինչո՞ւ պետք է բարկանամ քեզ վրա։ Չեմ բարկանում։ Ես հո չասացի, որ բարկանում եմ։ Միայն թե դու սխալվում ես։ Այն, ինչ դու տեսել ու լսել ես, միմիայն քո երևակայությունն է։ Ինչ վերաբերում է հառաչանքներին, ապա ես հառաչելու ժամանակ էլ չունեմ, չէ՞ որ հիմա մոտ հարյուր հյուր պիտի ընդունեմ, և դրանք համարյա բոլորն էլ անծանոթ մարդիկ են։ Նրանց մեջ կլինեն երիտասարդ ագարակատերեր ու սպաներ, որոնց ճանկդ կգցեիր, եթե իմ մազերը քոնը լինեին։ Հա՛-հա՛-հա՛։ Իսկ ես ցանկություն չունեմ հրապուրելու նրանց, ո՛չ մեկին նրանցից։ Այնպես որ դու շուտ սանրիր իմ մազերը։
O՜, միսս Լուի, ճշմարի՞տ եք ասում,հարցրեց նեգրուհին անսքող հետաքրքրությամբ։– հետաքրքրությամբ։― Դուք ասում եք, որ այդ ջենտլմեններից ոչ մեկը ձեզ դուր չի՞ գալիս։ Բայց չէ՞ որ լինելու են երկու-երեք շատ գեղեցիկները։ Այն երիտասարդ ագարակատերը և այն երկու գեղեցիկ սպաները։ Դուք հո գիտեք, թե ում մասին եմ ասում։ Նրանք բոլորն էլ շատ ուշադիր էին դեպի ձեզ։ Դուք հավատացա՞ծ եք, միսս, որ նրանցից ոչ մեկի համար չեք հառաչում։
Էլի՞ հառաչելու մասին,ծիծաղեց Լուիզան։– Լուիզան։― Բավական է, Ֆլորինդա, մենք ժամանակ ենք կորցնում։ Մի մոռանա, որ այսօր մենք շատ հյուրեր ենք ընդունելու, և ինձ գոնե մի կես ժամ է հարկավոր այդպիսի մեծ ընդունելության պատրաստվելու համար։
Մի՛ անհանգստացեք, միսս Լուի, մի՛ անհանգստացեք։ Մենք կհասցնենք։ Ձեզ հագցնելը դժվար չէ։ Ինչ շոր էլ հագնեք՝ գեղեցիկ եք։ Եթե նույնիսկ բամբակ հավաքող հասարակ աղջկա շոր հագնեք, էլի առաջին գեղեցկուհին կլինեք։
Բայց ո՜նց ես դու շողոքորթել սովորել, Ֆլորինդա։ Ես կասկածում եմ, որ դու այդ ամենը իզուր տեղը չես ասում։ Գուցե ուզում ես, որ ես քեզ Պլուտոնի հետ հաշտեցնե՞մ։
O՜, ոչ, միսս, Պլուտոնն այլևս երբեք իմ մտերիմը չի լինի։ Նա այն-պես վախկոտ դուրս եկավ, երբ փոթորիկը վրա տվեց մեզ այն սև պրերիայում։ Օ՜, միսս Լուի, ի՞նչ պիտի անեինք մենք, եթե մեզ օգնության չհասներ այն աշխետ ձիավոր երիտասարդ ջենտլմենը։
Եթե նա չլիներ, սիրելի Ֆլորինդա, երևի մեզանից ոչ մեկն այստեղ չէր լինի։
Օ՜, միսս, բայց ի՜նչ գեղեցիկ տղա էր նա։ Հիշո՞ւմ եք նրա դեմքը։ Նրա թավ մազերը հենց նույն գույնն ունեին, ինչ որ ձերը, միայն մի քիչ գանգուր էին իմինի պես։ Եվ ի՞նչ են նրա մոտ այն երիտասարդ կալվածատերն ու սպաները։ Թեկուզև մեր խափշիկներն ասում են, թե նա պարզապես մի սպիտակամորթ շրջմոլիկ է։ Ի՞նչ կա որ։ Նա այնքա՜ն գեղեցիկ է․ ամեն մի աղջկա կստիպի հառաչել։ Շա՜տ, շա՜տ գեղեցիկ երիտասարդ է։
Մինչև այդ րոպեն դեռատի կրեոլուհին պահպանում էր իր հանգստությունը։ Բայց այժմ այն խախտվեց։ Պատահաբա՞ր էր արդյոք, թե դիտմամբ, բայց Ֆլորինդան դիպել էր իր մատաղահաս տիրուհու ամենանվիրական մտքերին։
=== Գլուխ XI․ Անսպասելի այցելություն ===
Է՜յ, խափշի՛կ, որտե՞ղ է քո տերը։
Մասսա Պոյնդեքստե՞րը, սըր։ Ծերունի՞ն, թե՞ երիտասարդը։
Իմ ինչի՞ն է պետք երիտասարդը։ Ես հարցնում եմ միստր Պոյնդեքստերի մասին։ Որտե՞ղ է նա։
Այո՛, այո՛, սըր, նրանք երկուսն էլ տանն են, այսինքն՝ երկուսն էլ տանը չեն, ո՛չ ծերունի տերը, ո՛չ երիտասարդ մաստր Հենրին։ Նրանք ցածումն են, գետակի մոտ, այնտեղ նոր ցանկապատ են շինում։ Այո՛, այո՛, երկուսին էլ դուք այնտեղ կգտնեք։
Ցածո՞ւմ, գետակի մո՞տ։ Հեռո՞ւ է այստեղից, ինչ ես կարծում։
Օ՜, սըր, նեգրը կարծում է, որ դա մոտ երեք կամ չորս մղոն կլինի, եթե ոչ ավելի հեռու։Երեք կամ չորս մղո՞ն։ Դու հո բոլորովին հիմարի մեկն ես։ Միստր Պոյնդեքստերի ագարակն այդքան երկարություն ունի՞ որ։ Իսկ նա, որքան ինձ հայտնի է, այն մարդկանցից չէ, որ ուրիշի հողի վրա ցանկապատ շինի։ Ի՛նձ լսիր․ ավելի լավ է ասա, ե՞րբ եք սպասում նրան։ Հուսով եմ, որ դու այդ պետք է իմանաս։
Նրանք երկուսն էլ շատ շուտ պիտի վերադառնան, և երիտասարդ պարոնը, և ծերը, և մասսա Կոլհաունը նույնպես։ Օ՜, այսօր մեծ տոնախմ-բություն է լինելու այս տանը․ դուք այդ կարող եք հասկանալ հենց խոհանոցի հոտից։ Ի՜նչ ասես, որ այնտեղ չեն պատրաստում այսօր, է՜լ տապակած, է՜լ խաշած ամբողջ-ամբողջ մարմիններ, տեսակ-տեսակ թռչուններ։ Էնպիսի խնջույք է լինելու, ինչպես Լուիզիանայում։ Փառք ու պատիվ մասսա Պոյնդեքստերին։ Այ ծերունի է հա՜, այո՛, այո՛ օտարական։ Ինչ է, ձեզ խնջույքի չե՞ն կանչել, թե՞ դուք իմ տիրոջ բարեկամը չեք։
Գրողի ծոցը գնաս, խափշի՛կ, մի՞թե դու ինձ չես ճանաչում։ Իսկ ես, ահա, նայում եմ քո սև սփաթին ու ճանաչում եմ քեզ։
Տե՜ր իմ Աստված։ Մի՞թե սա մասսա Ստումպն է, որ եղջերու և հնդկահավ էր բերում մեր հին ագարակը։ Հենց այդպես էլ կա։ Ճիշտ որ, մասսա Ստումպ, նեգրը հիշում է ձեզ այնպես լավ, ինչպես այդ երեկ եղած լինի։ Կարծեմ մի քանի օր առաջ էլ դուք եղել եք այստեղ, բայց ես տանը չեմ եղել։ Հիմա ես կառապան եմ, այն ծածկակառքն եմ քշում, որով ման է գալիս ագարակի երիտասարդ տիրուհին, գեղեցկուհի Լուն։ Աստված վկա, մասսա, նրանից լավը գտնել չի լինի։ Մարդիկ ասում են, որ Ֆլորինդան նրա եղունգն էլ չարժե․․․ Դե, ոչինչ, մաստր Ստումպ, ավելի լավ է դուք մի քիչ սպասեցեք, ահա, որտեղ որ է մեր ծերունի տերը տանը կլինի։
Լավ, եթե այդպես է, կսպասեմ,պատասխանեց որսորդը դանդաղորեն իջնելով ձիուց։– ձիուց։― Լսի՜ր,շարունակեց նա սանձը նեգրի ձեռքը տալով,մի վեց գլուխ եգիպտացորեն տուր ձիուս։ Քսան մղոնից ավելի կայծակի արագությամբ եմ քշել անասունին․ քո տիրոջ համար եմ այդպես շտապ եկել։
O՜, միստր Զեբուլոն Ստումպ, այդ դո՞ւք եք,լսվեց մի արծաթահնչյուն ձայն, և պատշգամբում երևաց Լուիզա Պոյնդեքստերը։– Պոյնդեքստերը։― Ես այդպես էլ կարծում էի, որ դուք կլինեք, թեպետև այսքան շուտ ձեզ տեսնել չէի սպասում։ Կարծեմ ասում էիք, որ հեռավոր ճամփորդության եք գնալու։ Բայց շատ ուրախ եմ, որ ձեզ այստեղ եմ տեսնում։ Հայրիկս ու Հենրին էլ շատ կուրախանան ձեզ տեսնելով․․․ Պլուտոն, իսկույն գնա Քլոյի մոտ և իմացիր՝ ինչով կարող է կերակրել նա միստր Ստումպին․․․ Դուք դեռ ճաշած չեք լինի, չէ՞։ Ամբողջովին փոշու մեջ եք․ երևի հեռվի՞ց եք գալիս․․․ Լսիր, Ֆլորինդա, շուտ վազիր սեղանատուն և որևէ բան բեր խմելու։ Չեմ տարակուսում, որ միստր Ստումպը խիստ ծարավ պիտի լինի այսպիսի մի շոգ օր․․․ Դուք ի՞նչը կգերադասեք, միստր Ստումպ, պորտ-վեյն, շերրի՞, թե՞ կլարետ։ Ա՛խ, հա, հիշեցի, դուք գերադասում եք մոնոն-գահիլյան վիսկի։ Կարծեմ պետք է ունենանք։ Վազի՛ր, Ֆլորինդա, և շուտ բեր․․․ Վերև բարձրացեք, միստր Ստումպ, և նստեցեք խնդրում եմ։ Դուք ցանկանում էիք հայրիկի՞ս տեսնել։ Նա որտեղ որ է կվերադառնա։ Իսկ ես կաշխատեմ զբաղեցնել ձեզ մինչև նրա գալը։
Եթե դեռատի կրեոլուհին շուտ էլ վերջացներ խոսքը, միևնույն է, իս-կույն պատասխան չէր ստանա։ Նույնիսկ այժմ էլ մի քանի վայրկյան անցավ, մինչև որ Ստումպը բերանը բաց արեց խոսելու։ Նա կանգնել էր աչքերը հառած աղջկա վրա, և ասես լեզուն կապվել էր հիացմունքից։
Ողորմա՜ծ Աստված,վերջապես խոսեց ծերունին,միսս Լուիզա, երբ ձեզ Միսսիսիպիում տեսնում էի, կարծում էի, որ դուք ամենագեղեցիկ արարածն եք աշխարհի երեսին։ Բայց հիմա հավատացած եմ, որ ոչ միայն աշխարհի երեսին, այլև երկնքում էլ ձեզնից գեղեցիկը չկա։ Հովսափա՜թ։
Ծերունի որսորդը չէր չափազանցում։ Դեռատի կրեոլուհու հենց նոր սանրած մազերը այնքա՜ն գեղեցիկ էին փայլփլում։ Պաղ ջրով լվացվելուց հետո նրա այտերը վառ կարմիր էին շողում։ Հնդկական սպիտակ շղարշից կարված հագուստի մեջ բարեկազմ Լուիզա Պոյնդեքստերը իսկապես որ թվում էր առաջին գեղեցկուհին երկրի վրա գուցե և երկնքում։
Հովսափա՜թ,նորից գոչեց որսորդը։– որսորդը։― Ես իմ օրում շատ կանայք եմ տեսել, որոնք ինձ գեղեցիկ են թվացել, իմ կինն էլ վատը չէր, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան Կենտուկիում, այս ամենն այսպես է։ Բայց, ա՜յ թե ինչ կասեմ, միսս Լուիզա․ եթե նրանց բոլորի գեղեցկությունը վերցնենք ու միացնենք, միևնույն է ձեզ նման հրեշտակի գեղեցկության մի հազա-րերորդ մասն էլ չի ստացվի։
Ա՛յ, ա՛յ, ա՛յ, միստր Ստումպ, միստր Ստումպ, այդ արդեն ձեզանից չէի սպասում։ Երևում է, Տեխասը ձեզ սովորեցրել է սիրալիր խոսքեր ասել։ Եթե այդպես շարունակելու լինեք, վախենում եմ, որ կկորցնեք ճշմար-տախոս մարդու համբավը։ Հիմա արդեն ես լիովին համոզված եմ, որ ձեզ անհրաժեշտ է մի բան խմել․․․ Դե շուտ, Ֆլորինդա․․․ Դուք, միստր Ստումպ, կարծեմ ասացիք, որ գերադասում եք վիսկի՞ն։
Եթե ես այդպիսի բան չեմ էլ ասել, համենայնդեպս, այդպես եմ մտածել, իսկ դա համարյա միևնույն բանն է․ Այո, միսս, ես մեր հայրենական խմիչքը գերադասում եմ օտարերկրյա խմիչքներից և երբեք անտարբեր չեմ անցնի նրա մոտով, եթե միայն աչքիս երևա։ Այդ տեսակետից Տեխասը ինձ չի փոխել։
Մասսա Ստումպ, ջուր տա՞մ խառնելու համար,հարցրեց Ֆլո-րինդան, բերելով կիսով չափ վիսկի լցրած բաժակը։
Ի՜նչ ես ասում, հոգյակս։ Ջուրն ինչի՞ս է պետք։ Այս ամբողջ օրը ես ձանձրացել եմ ջրից։ Առավոտից մի կաթիլ գինի չի մտել բերանս, նույնիսկ հոտն էլ չեմ առել։
Թանկագին միստր Ստումպ, բայց չէ՞ որ վիսկին այդպես խմել չի կարելի, ձեր կոկորդը կվառի։ Գոնե մի քիչ մեղր կամ շաքար վերցրեք։
Իսկ ինչո՞ւ փչացնել Աստծու պարգևը, միսս։ Վիսկին առանց այդ համեմունքների էլ հիանալի խմիչք է, մանավանդ երբ արդեն աչքիդ առաջ է։ Հիմա դուք կտեսնեք, ես կարո՞ղ եմ խմել այն առանց ջուր խառնելու թե չէ։ Եկեք փորձենք։
Ծերունի որսորդը բաժակը մոտեցրեց շուրթերին և, երեք-չորս կում անելով, դատարկ բաժակը մեկնեց Ֆլորինդային։ Նրա շրթունքների բարձր չմփոցը համարյա խլացրեց զարմանքի ակամա բացականչու-թյունը, որ դուրս թռավ մանկահասակ կրեոլուհու և նրա սպասուհու բերանից։
Ասում էիք՝ կվառի՞ կոկորդս։ Ամենևի՛ն։ Սա միայն փափկացրեց իմ կոկորդը։ Եվ հիմա ես պատրաստ եմ խոսելու ձեր հայրիկի հետ խատուտիկ մուստանգի մասին։
Ա՜խ, իսկապես, ես բոլորովին մոռացել էի․․․ Այսինքն՝ այդ չէի ուզում ասել․․․ Ես պարզապես մտածում էի, թե ձեզ դեռ հաջողված չի լինի մի բան իմանալ։ Մի՞թե արդեն որևէ նորություն կա այդ գեղեցկուհու մասին։
Գեղեցկուհի։ Ա՛յ, այդ ճիշտ է ասված։
Վերջին անգամ մեզ մոտ լինելուց հետո որևէ նոր բան լսե՞լ եք այդ մուստանգի մասին։
Ոչ միայն լսել, այլև տեսել եմ նրան և նույնիսկ ձեռքով շոշափել։
Մի՞թե։
Մուստանգը բռնված է։
Իսկապե՞ս։ Ի՜նչ հիանալի նորություն։ Որքա՜ն ուրախ կլինեմ տեսնել այդ գեղեցկուհուն, և ի՜նչ հաճելի կլինի նրանով զբոսնել։ Այն օրից, ինչ ես Տեխասումն եմ, դեռ ոչ մի կարգին ձի չեմ ունեցել։ Հայրս խոստացել է այդ մուստանգը գնել ինձ համար, ինչ գին էլ ասելու լինեն։ Բայց ո՞վ է այն բախտավորը, որին հաջողվել է հասնել այդ ձիու ետևից։
Դուք ուզում եք ասել ո՞վ է բռնել ձին։
Այո՛, այո՛, ո՞վ է բռնել։
Դե, իհարկե, մի մուստանգեր։
Մուստանգե՞ր։
Այո՛, և այնպիսի մի մուստանգե ր, որի նմանը պրերիայում չկա։ Ո՛չ ձի հեծնելու մեջ, ո՛չ լասսոն մուստանգի պարանոցը նետելու մեջ ոչ ոք նրա հետ մրցել չի կարող։ Եվ դեռ մեքսիկացիներին են գովում։ Բայց ես դեռ չեմ տեսել մի մեքսիկացի, որն այնպես հմտորեն վարեր նժույգը, ինչպես այդ երիտասարդը, իսկ նրա մեջ մեքսիկական ոչ մի կաթիլ արյուն չկա, գլխովս եմ երաշխավորում։
Իսկ ինչպե՞ս են կոչում նրան։
Ինչպես են կոչո՞ւմ։ Պետք է ձեզ խոստովանեմ, որ նրա ազգանունը երբեք չեմ լսել, բայց անունը Մորիս է։ Այստեղ նրան բոլորը կոչում են Մորիս մուստանգեր։
Ծերունի որսորդը չուներ այնպիսի զննողական հատկություն, որ նկատեր, թե ինչպիսի լարված հետաքրքրությամբ տրվեց իրեն այդ հարցը։ Նա չնկատեց նաև, թե ինչպես աղջկա այտերը շիկնեցին, երբ նա լսեց իր պատասխանը։
Բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չվրիպեց Ֆլորինդայի հայացքից։
Ա՜, միսս Լուի,գոչեց նա,ախր հենց այդպես էր կոչվում այն քաջ երիտասարդը, որը մեզ փրկեց սև պրերիայում։
Ճիշտ որ,վրա բերեց որսորդը՝ դեռատի կրեոլուհուն ազատելով պատասխանելու անհրաժեշտությունից։– անհրաժեշտությունից։― Հենց այսօր առավոտյան նա ինձ պատմում էր դրա մասին, հենց մեր դուրս գալուց առաջ։ Նա ինքն է, որ կա։ Հենց այդ երիտասարդն է բռնել խատուտիկ մուստանգը։ Հիմա նա ճանապարհին է, ձեզ մոտ է բերում այն ձին և էլի մի դյուժին մուստանգ-ներ, այստեղ կլինի մինչև մութն ընկնելը։ Իսկ ես իմ պառավ ձին առաջ քշեցի, որպեսզի ձեր հայրիկին պատմեմ սրա մասին։ Ես գիտեմ, որ ամ-րոցում ու ագարակներում հենց որ այդ ձիու մասին իմանան, իսկույն վրա կպրծնեն գնելու։ Ես այս ձեզ համար եմ արել, միսս Լուիզա։ Հիշում եմ, թե դուք ինչպես հետաքրքրվեցիք, երբ ես պատմում էի նրա մասին։ Դե՛հ, հի-մա մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի․ ծերունի Զեբ Ստումպը երաշխավորում է այդ։
O՜, որքա՜ն բարի եք դուք, միստր Ստումպ։ Ես շա՜տ, շատ շնորհակալ եմ ձեզանից։ Հիմա դուք ինձ ներեցեք, ես պետք է մի րոպե ձեզ մենակ թողնեմ։ Հայրիկս շուտով կգա։ Այսօր մեզ մոտ հրավերք կա։ Ես պետք է որոշ տնտեսական կարգադրություններ անեմ․․․ Ֆլորինդա, ասա, որ միստր Ստումպին ուտելու բան տան։ Գնա և շուտ կարգադրություն արա․․․ Հա՛, էլի ինչ էի ասելու, միստր Ստումպ,շարունակեց աղջիկը, մո-տենալով որսորդին և ձայնը ցածրացնելով․– ցածրացնելով․― եթե երիտասարդ․․․ այն երիտասարդը եթե կգա, երբ այստեղ, հյուրեր կլինեն,նա երևի ծանոթ չի լինի նրանց հետ,հետևեցեք խնդրում եմ, որ նրա մասին հոգ տանեն։ Այստեղ, այս պատշգամբում, գինի կլինի և ուտելիք։ Դուք, իհարկե, հասկանում եք, թե ինչի մասին եմ ասում ես, սիրելի միստր Ստումպ։
Սատանի բաժին լինեմ, եթե որևէ բան եմ հասկանում, միսս Լուիզա։ Ես ձեզ հասկանում եմ, երբ խոսքը վերաբերում է ուտել-խմելուն, բայց թե ինչ երիտասարդի մասին եք խոսում, գլուխս չի մտնում։
Դե ինչպե՞ս չեք հասկանում։ Երիտասարդ ջենտլմենը, այն երիտասարդը, որ մուստանգները պիտի բերի։
Ա՜, Մորիս մուստանգե՞րը։ Ուրեմն նրա՞ մասին եք ասում։ Պետք է ասեմ, որ դուք չեք սխալվում նրան ջենտլմեն կոչելով, թեև հազվադեպ, կարելի է մուստանգերին այդպես կոչել, բայց այդ տղան ըստ ամենայնի ջենտլմեն է։ Եվ ծագումով, և՛ դաստիարակությամբ, և՛ իր վարք ու բարքով, չնայած նա որսորդ է, ինքն էլ՝ իռլանդացի։
Լուիզա Պոյնդեքստերի աչքերը փայլեցին ուրախությունից, երբ լսեց ծերունի որսորդի կարծիքը Մորիս մուստանգերի մասին։
Բայց գիտե՞ք ինչ,շարունակեց Զեբը, որի մեջ ասես մի ինչ-որ կասկած էր առաջացել,ես ձեզ բարեկամաբար կասեմ, այդ տղան իրեն վի-րավորված կզգա, եթե երկրորդ ձեռքից հյուրասիրություն ստանա։ Ախր, նա ինչպես ընդունված էր ասել Միսսիսիպիում, «հպարտ է, ինչպես Պոյնդեքստեր»։ Ներեցեք, միսս Լուիզա,որ ես այսպես եմ խոսում։ Մոռացա, որ խոսում եմ միսս Պոյնդեքստերի հետ, որն այդ ընտանիքի եթե ոչ ամենահպարտ, ապա ամենագեղեցիկ անդամն է։
Օ՜, միստր Ստումպ, դուք ինձ կարող եք ասել ամեն բան, ինչ ցանկանում եք։ Դուք գիտեք, որ ձեզնից, մեր սիրելի հսկայից, ես չեմ նեղանա։
Ո՞ւմ լեզուն կարող է դառնալ, որ ձեզ համար վիրավորական բան ասի, միսս Լուիզա։
Շնորհակալ եմ, շնորհակալ։ Ես գիտեմ ձեր ազնիվ սիրտը, ձեր նվիրվածությունը։ Գուցե թե, միստր Ստումպ․․․– Ստումպ․․․― Նա խոսում էր անվճռական,գուցե թե երբևիցե ձեր բարեկամությունն ինձ պետք կգա։
Եվ այդ բարեկամությունը ձեզ չի ստիպի երկար սպասել իրեն, Զեբ Ստումպն այս կարող է խոստանալ ձեզ, միսս Պոյնդեքստեր։
Շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ․․․ Բայց ի՞նչ էիք ուզում ասել դուք։ Խոսում էիք երկրորդ ձեռքից հյուրասիրվելու մասին։
Այո, ասացի։
Ի՞նչ նկատի ունեիք դուք։
Ուզում էի ասել՝ միտք չունի, որ ձեր տան մեջ Մորիս մուստանգերին ես առաջարկեմ մի բան ուտել ու խմել։ Եթե ձեր հայրն ինքը չառաջարկի նրան, նա առանց մի բանի ձեռք տալու կթողնի կգնա։ Հասկանո՞ւմ եք, միսս Լուիզա, ախր նա այնպիսի մարդ չի, որին կարելի է խոհանոց ուղարկել։
Դեռատի կրեոլուհին դրան միանգամից չպատասխանեց․ նա կարծես ինչ-որ բան էր մտածում։
Դե, լավ, միստր Ստումպ, մի անհանգստացեք,վերջապես խոսեց նա,և նրա ձայնից զգացվում էր, որ տատանումները վերջացել են։– են։― Լավ, միստր Ստումպ, դուք մի՛ հյուրասիրեք նրան։ Միայն թե, երբ գա, ինձ իմաց տվեք։ Բայց եթե այդ հենց ճաշկերույթի պահին լինի, նա, իհարկե, կհասկանա, որ ոչ ոք չի կարող իր մոտ դուրս գալ։ Այդ դեպքում, խնդրում եմ, միառժամանակ պահեցեք նրան։ Դուք խոստանո՞ւմ եք այս։
Դե, իհարկե, քանի որ դուք խնդրում եք ինձ։
Շնորհակալ եմ։ Միայն թե, երբ նա գա, անպայման ինձ իմաց տվեք։ Ես ինքս կառաջարկեմ մի բան ուտել։
Վախենում եմ, որ դուք նրա ախորժակը փակեք, միսս։ Նույնիսկ քաղցած գայլը ուտելը կմոռանա, հենց որ ձեզ տեսնի կամ լսի ձեր զրնգուն ձայնը։ Երբ ես այստեղ եկա, այնպես քաղցած էի, որ պատրաստ էի մի ամբողջ հնդկահավ հում-հում կուլ տալու։ Իսկ հիմա ուտելիքն ինձ համար հե՞չ․ կարող եմ մի ամբողջ ամիս բան չուտել։
Լուիզան զրնգուն ծիծաղեց և որսորդին մատնացույց արեց բակի դիմացի ծայրը, որտեղ խոհանոցի դռնից դուրս եկավ Ֆլորինդան՝ մատուցարանը ձեռքին, իսկ նրա ետևից՝ Պլուտոնը, նույնպես ձեռքին մի մատուցարան, որն ավելի մեծ էր և ավելի շատ ծանրաբեռնված։
Ա՜խ դուք, իմ սիրելի հսկա,շինծու կշտամբանքով ասաց կրեոլուհին։– կրեոլուհին։― Չեմ հավատում, թե ձեր ախորժակն այդպես հեշտությամբ կփակվի․․․ Ահա գալիս են Պլուտոնն ու Ֆլորինդան։ Նրանք ինչ-որ բան են բերում, որը ձեզ համար ավելի լավ ընկեր կլինի, քան ես։ Դե՛, ցտեսությո՛ւն, Զեբ, ցտեսությո՛ւն։
Այս խոսքերն ասվեցին ուրախ տրամադրությամբ։ Լուիզան անհոգ հեռացավ պատշգամբից, բայց իր սենյակում մենակ մնալով՝ նորից սուզվեց խոր մտքերի մեջ։
«Սա իմ ճակատագիրն է։ Ես զգում եմ, ես գիտեմ այդ։ Ինձ համար սարսափելի է ընդառաջել այդ ճակատագրին, բայց և ուժ չունեմ նրանից խուսափելու։ Չեմ կարող և չեմ ուզում»,շշնջաց նա։
=== Գլուխ XII․ Վայրի նժույգի սանձահարումը ===
Ազոտեան մեքսիկական տան ամենահաճելի մասն է։ Նրա հատակը հասիենդայի տափարակ կտուրն է, առաստաղը՝ երկնքի կապուտակ գմբեթը։ Լավ եղանակին,իսկ այդ օրհնյալ կլիմայում միշտ էլ լավ եղանակ է լինում,ազոտեան գերադասում են հյուրասենյակից։
Հետճաշյա ժամերին, երբ մայր մտնող արեգակը վարդագույն լույս է թափում Օրիզաբա, Պոպոքաթեփլ, Թալուկա և Երկվորյակ սարերի ձյունապատ գագաթներին, մեքսիկացի կաբալերոն<ref>Կաբալերո ասպետ։</ref> իր ասեղնագործած հագուստը հագին՝ կոտրատվում է չքնաղ սինյորիտայի առաջ սիգարի ծուխը փչելով ուղիղ նրա երեսին։ Սևաչյա գեղեցկուհին լուռ լսում է սիրային խոստովանությունը, բայց գուցե և չի լսում, այլ միայն ձևացնում է և տխուր նայում մի հեռավոր հասիենդայի, որտեղ ապրում է նա, ում պատկանում է իր սիրտը։
Իրիկնային մթնշաղի ժամերը կտուրին անցկացնելը մի սովորույթ է, որին հետևում են բոլորը, ովքեր բնակություն են հաստատել մեքսիկական հասիենդայում։ Միանգամայն բնական է, որ լուիզիանացի ագարակատիրոջ ընտանիքն էլ հետևում էր այդ սովորույթին։
Եվ ահա այն երեկոյին, երբ սեղանատունը դատարկվեց, բոլոր հյուրերը հավաքվեցին ոչ թե հյուրասենյակ, այլ՝ կտուրին։ Մայր մտնող արեգակն իր շեղ ճառագայթներով լուսավորում էր այնպիսի մի աշխույժ ու փայլուն հասարակություն, որպիսին հազիվ թե երբևիցե հավաքված լիներ Կասա դել Կորվոյի ազոտեայում։ Հյուրերը զբոսնում էին նրա մոզաիկ հատակին, խումբ-խումբ կանգ էին առնում ճաղաշարի մոտ, դիտում հեռուները։ Նույնիսկ հին ժամանակներում, երբ այդ տան նախկին տերն իր մոտ ընդունում էր Կոաուիլի և Տեխասի ամենաազնվածին հիդալգոներին<ref>Հիդալգո իսպանական ազնվական։</ref>, նույնիսկ այն ժամանակ այստեղ արիության ու գեղեցկության այնպիսի ծաղիկ չէր հավաքվում, ինչպես այդ երեկո։
Հյուրերը, որոնք այդ օրը հավաքվել էին Կասա դել Կորվոյում Վուդլի Պոյնդեքստերի նոր բնակարանը շնորհավորելու, ոչ միայն Լեոնայի սետլմենտների, այլև ավելի հեռավոր վայրերի ընտիր հասարակությանն էին պատկանում։ Այստեղ հյուրեր կային Գոնսալեսից, Կաստրովիլից և նույնիսկ Սան Անտոնիոյից։ Դրանք ագարակատիրոջ հին բարեկամներն էին, որոնք նույնպես գաղթել էին հարավարևմտյան Տեխաս։ Նրանցից շատերը հարյուր մղոնից ավելի ճանապարհ էին կտրել, այդ տոնախմբությանը ներկա լինելու համար։
Բայց մինչև ձիերի այդ երամակը հյուրերի ուշադրությունը կգրավեր, դրանից էլ շատ առաջ Լուիզան նկատել էր այն հորիզոնում բարձրացած փոշու ամպից, թեև, ճիշտ է, այն ժամանակ դա դեռ այնքան փոքր ու անորոշ էր, որ տեսնել կարող էր միայն նա, ով լարված սպասում էր նրա հայտնվելուն։ Այդ րոպեից սկսած դեռատի կրեոլուհին անբռնազբոսիկ խոսակցում էր ընկերուհիների հետ՝ աչքի տակով հետևելով մոտեցող փոշու ամպին։ Նա արդեն գլխի էր ընկել, թե ինչն է բարձրացրել այդ փոշու ամպը, բայց կարծում էր, թե միայն ինքը գիտե այդ։
Վայրի ձիե՜ր,հայտարարեց Ինջ ամրոցի հրամանատար մայորը, հեռադիտակը աչքերին դնելով։– դնելով։― Այս կողմն են քշում, բայց ո՞վ է քշողը․ Հա՜, հիմա տեսնում եմ,ասաց նա նորից հեռադիտակը աչքերին դնելով։– դնելով։― Մորիս մուստանգերն է։ Նա երբեմն ձիեր է բերում մեզ։ Բայց կարծես ուղիղ այս կողմն է գալիս, միստր Պոյնդեքստեր։
Շատ հնարավոր է, եթե դա այն երիտասարդն է, որի անունը դուք հիմա տվիք,պատասխանեց Կասա դել Կորվոյի տերը։– տերը։― Այդ մուստանգերը ինձ խոստացել է մի երկու-երեք տասնյակ ձի բերել և երևի արդեն բե-րում է․․․ Այո՛, այդպես էլ կա,ասաց նա հեռադիտակով նայելով։
Ես համոզված եմ, որ հենց նա է,ասաց ագարակատիրոջ որդին։– որդին։― Պարզ տեսնում եմ, որ ձիավորը Մորիս Ջերալդն է։
Ագարակատիրոջ դուստրը նույնպես կարող էր ասել այդ, բայց նա ցույց չտվեց, որ իրեն հետաքրքրում է այդ ամենը։ Նա նկատել էր, որ Կոլհաունի չար աչքերն անընդհատ հետևում են իրեն։
Վերջապես երամակը մոտեցավ։ Իսկապես, առջևից արշավում էր Մորիս մուստանգերը, որը լասսոյով կապած իր ետևից բերում էր խատուտիկ մուստանգը։
Այս ի՜նչ հրաշալի ձի է,լսվեց մի քանի բացականչություն, երբ անսովոր տեսարանից անհանգստացած վայրի մուստանգին մոտեցրին տանը։
Բայց արժե ցած իջնել՝ մոտիկից նայելու այս մուստանգին,ասաց մայորի կինը, որ խանդավառ բնավորություն ուներ։– ուներ։― Եկեք ցած իջնենք։ Ի՞նչ կասեք դուք, միսս Պոյնդեքստեր։
Եթե ցանկանում եք,լսվեց դեռատի տանտիրուհու պատասխանը մյուսների խուռն ձայների մեջ։
Իջնենք ցած, շուտ իջնենք։
Մայորի կնոջ ետևից տիկինները ցած վազեցին քարե սանդուղքով։ Տղամարդիկ էլ հետևեցին նրանց։
Նրա ամբողջ արտաքինի մեջ արտասովոր ուժ ու տոկունություն էր զգացվում։ Կանացի շատ աչքեր էին գաղտագողի նայում նրան՝ ջանալով որսալ նրա հայացքը։ Ինտենդանտի սիրունիկ ազգականուհին հիացմունքով ժպտում էր նրան։ Ասում էին, թե ինտենդանտի կինն էլ աչքի տա-կով նրան էր նայում, բայց դա, ըստ երևույթին, սոսկ բամբասանք էր, որ հո-րինել էր բժշկի կինը, որն ամրոցում հայտնի էր որպես բամբասասեր։
Տարակույս չկա,ասաց Պոյնդեքստերը դերի մուստանգին զննելով,որ սա հենց այն ձին է, որի մասին ինձ ասել է Զեբ Ստումպը։
Այո, հենց այն է, որ կա,պատասխանեց ծերունի որսորդը, մոտե-նալով Մորիսին, որպեսզի օգնի նրան։– նրան։― Միանգամայն ճշմարիտ է, միստր Պոյնդեքստեր, հենց այն նույն զամբիկն է։ Այս երիտասարդը սրան բռնել է դեռ նախքան ես իր մոտ կգնայի։ Լավ է, որ ես ժամանակին հասա, թե չէ ձին կարող էր ուրիշի ձեռք ընկնել, իսկ դա կվշտացներ միսս Լուիզային։
Այդ ճշմարիտ է, միստր Ստումպ։ Դուք շատ ուշադիր եք դեպի ինձ։ Ես ուղղակի չգիտեմ, թե երբևիցե կարո՞ղ եմ երախտահատույց լինել ձեր բարության համար,ասաց Լուիզան։
«Երախտահատույց լինել»։ Ուզում եք ասել, որ կցանկանայիք որևէ հաճելի բա՞ն անել ինձ համար։ Այդ ձեզ համար դժվար չի լինի միսս։ Ախր ես, ճիշտն ասած, մի առանձին բան էլ չեմ արել․ ձիս քշել եմ պրերիայով ու գնացել սրա մոտ, ուրիշ ոչինչ։ Իսկ տեսնել, թե ինչպես ձեզ նման մի գեղեցկուհի նստել է այս ձին, այն էլ փետրազարդ գլխարկը գլխին և երկարափեշ զգեստը հագին՝ մի՞թե դա քիչ հաճույք կլինի․ այդպիսի վարձատրության համար Զեբ Ստումպը համաձայն կլիներ մինչև Ժայռոտ լեռները վազել ու ետ գալ։
Օ՜, միստր Ստումպ, ի՜նչ անուղղելի շողոքորթն եք դուք։ Նայեցեք ձեր շուրջը և կտեսնեք շատ կանանց, որոնք ինձնից ավելի են արժանի ձեր հաճոյախոսություններին։
Դե լա՛վ, լա՛վ,պատասխանեց Զեբը մի թռուցիկ հայացք գցելով ներկա գտնվող տիկինների վրա։– վրա։― Ես չեմ ժխտում, որ այստեղ գեղեցիկ կանայք շատ կան։ Այո՛, գրողը տանի, գեղեցիկ կանայք շատ են։ Բայց, ինչպես մեր Լուիզիանայում էին ասում, Լուիզա Պոյնդեքստերը մի հատ է։
Զեբի այս քաղաքավարի խոսքի պատասխանը եղավ քրքիջի մի պոռթկում, որի մեջ կանացի ձայն քիչ կարելի էր նկատել։
Այս ձիու համար ես ձեզ պետք է վճարեմ երկու հարյուր դոլար,ասաց ագարակատերը, դառնալով Մորիսին և մատնացույց անելով խատուտիկ մուստանգը։– մուստանգը։― Կարծեմ այդ գումարի մասին ձեզ հետ պայմանավորված պիտի լինի միստր Ստումպը։
Ես այդպիսի սակարկության չեմ մասնակցել,բազմանշանակ, բայց սիրալիր ժպիտով պատասխանեց մուստանգերը։– մուստանգերը։― Ես ձեզնից փող վերցնել չեմ կարող։ Այս ձին ծախու չէ։
Իսկապե՞ս,հարցրեց ագարակատերը, ետ քաշվելով վիրավորված հպարտությամբ։
Ագարակատերերն ու սպաները Մորիսի պատասխանը լսելով չէին կարող թաքցնել իրենց ծայրահեղ զարմանքը։ Երկու հարյուր դոլար մի խամ ձիու համար, երբ սովորական գինը եղել է տասից քսան դոլար։ Մուստանգերը, երևի, խելքը թռցրել է։
Բայց Մորիսը նրանց հնարավորություն չտվեց դրա մասին դատողություններ անելու։
Միստր Պոյնդեքստեր,շարունակեց նա նույնպես սիրալիր,դուք ինձ մյուս մուստանգների համար այնքան լավ եք վճարել, այն էլ ավելի շուտ, քան ես բռնել եմ նրանց, որ հիմա թույլ տվեք ինձ երախտահատույց լինել։ Այսպես է մեր իռլանդական սովորույթը։ Բացի դրանից, մեզ մոտ ընդունված է, որ երբ ձիու առևտուրը տանն է կատարվում, ընծան տալիս են ոչ թե նրան, ում հետ գործարք են կնքել, այլ նրա կնոջը կամ աղջկան․․․ Թույլ կտա՞ք ինձ իռլանդական այդ սովորույթը Տեխաս փոխադրել։
Իհարկե,պատասխանեցին մի քանի ձայներ։
Ես չեմ առարկում, միստր Ջերալդ,պատասխանեց ագարակատերը՝ ընդհանուրի կարծիքի առաջ նահանջելով իր պահպանողական բնավորությունից։– բնավորությունից։― Ինչպես կամենում եք։
Շնորհակալ եմ, պարոննե՛ր, շնորհակալ եմ,խոսեց մուստանգերը արժանապատվությամբ նայելով մարդկանց, որոնք իրենց բարձր էին համարում նրանից։– նրանից։― Այս ձին էլ թող այդպիսի մի ընծա լինի։ Եվ եթե միսս Պոյնդեքստերը համաձայնի ընդունել այն, ես ինձ ավելի քան վարձատրված կզգամ այն երեք օրվա ջանքերի համար, որ գործադրել եմ անընդհատ հետապնդելով այս վայրենուն։
Ես ընդունում եմ ձեր ընծան, սըր, և ընդունում եմ շնորհակալու-թյամբ,առաջին անգամ խոսեց դեռատի կրեոլուհին փոքր-ինչ առաջ գալով։– գալով։― Միայն թե՝ ինձ թվում է․․․– է․․․― շարունակեց նա մատը մեկնելով դեպի մուստանգը և միաժամանակ հարցական հայացքով նայելով մուստան-գերի աչքերին,ինձ թվում է, թե ձեր գերին դեռ ընտելացրած չէ։ Նա ամբողջ մարմնով դողում է անորոշ ապագայի առաջ և երևի կաշխատի ցած նետել սանձը, եթե չհավանի։ Եվ այն ժամանակ ի՞նչ պիտի անեմ ես, խղճուկս։
Ճշմարիտ է, Մորիս,ասաց մայորը, ամենևին չհասկանալով այդ խոսքերի գաղտնի իմաստը և դառնալով նրան, ով միայն ինքն էր հասկացել դրանց նշանակությունը։– նշանակությունը։― Միսս Պոյնդեքստերն իրավացի է։ Մուստանգը դեռ բոլորովին խամ է։ Դա պարզ է բոլորին։ Հապա՛, սիրելի բարեկամս, մի քիչ վարժեցրեք դրան։– դրան։― Լեդիներ և ջենտլմեններ,դարձավ մայորը շրջապատին,տեսնելու արժանի բան է, մանավանդ նրանց համար, ովքեր այդպիսի տեսարան դիտելու առիթ չեն ունեցել․․․ Հապա՛, Մորի՛ս, նստեցեք դրա վրա և ցույց տվեք մեզ, թե ինչ կարող են անել պրերիայի հեծյալները։ Նրա տեսքից երևում է, որ ձեր գործը հեշտ չի լինելու։
Դուք իրավացի եք, մայոր, իսկապես, որ սա հեշտ խնդիր չէ,պատասխանեց մուստանգերը մի արագ հայացք գցելով, բայց ոչ թե գերի չորքոտանու, այլ դեռատի կրեոլուհու վրա։
Ժողովելով բոլոր ուժերը, որպեսզի չմատնի իրեն, աղջիկը դողալով ետ քաշվեց ու թաքնվեց հյուրերի բազմության մեջ։
Ոչինչ, Մորի՛ս, ոչինչ,կրկնեց մայորը հանգստացող տոնով։– տոնով։― Թեպետև նրա աչքերը վառվում են կրակի պես, բայց գրազ եմ գալիս, որ դուք գժությունը դուրս կվանեք նրա միջից։ Փորձեցե՛ք։
Մայորի առաջարկությունը մուստանգերը չընդունել չէր կարող, պրոֆեսիոնալ հպարտությունը չէր թույլ տա այդ։ Դա նրա ճարպկության, հեծյալի վարպետության մարտահրավեր էր։ Տեխասի պրերիայում այն-քան էլ հեշտ չէ համբավ ձեռք բերել։
Դեռատի կրեոլուհին էլ նույն զգացմունքն էր ապրում, թեև այդ ոչ ոք չնկատեց, և հենց ինքն էլ չէր գիտակցում։
Միսս Պոյնդեքստե՛ր,ասաց մուստանգերը, ցած թռչելով ձիուց և ուշադրություն չդարձնելով իրեն դիմավորող ծափահարությունների որոտին,կարո՞ղ եմ արդյոք խնդրել ձեզ, որ մոտենաք ձիուն, լասսոն նրա պարանոցը գցեք և տանեք ախոռ։ Եթե դուք այդպես անեք, նա ձեզ կհամարի իրեն զսպողը և սրանից հետո միշտ հնազանդ կլինի ձեր կամքին։
Իրեն երևակայող մի գեղեցկուհի կվրդովվեր այդպիսի առակարկությունից, կոտրատվողի մեկը կմերժեր այն, իսկ եթե երկչոտի մեկը լիներ, պարզապես կվախենար։
Խնջույքը շատ շքեղ էր պատրաստվում։ Այդ կարելի էր հասկանալ ֆուրգոնին բարձած մթերքների առատությունից ու բազմապիսությունից․ այնտեղ կային ամեն տեսակի մեծ ու փոքր զամբյուղներ, մի երկարավուն արկղ, որի մեջ տասներկու շիշ շամպայն էր դասավորված, իսկ վառ դարչնագույն ներկված թիթեղյա տուփերը և սարդինի տուփերը ցույց էին տալիս, որ հեռավոր վայրերից էլ անուշ ուտելեղեններ են բերվել Տեխաս։
Չնայած գինիների ու ամեն տեսակ համեղ խորտիկների առատությանը, այնտեղ պրպտող մարդկանցից մեկը դժգոհ էր մնացել։ Այդ հիասթափված գուրմանը<ref>Գուրման համադամ ուտելիքներ սիրող մարդ (ծ․թ․)։</ref> Զեբ Ստումպն էր։
Լսիր ինձ,դարձավ նա սերժանտին,ինձ թվում է, որ այս ֆուրգոնում մի ինչ-որ բան պակասում է։ Կարծում եմ պրերիայում կգտնվի մարդ, որի սրտովը չեն լինի արտասահմանյան այս տեսակ-տեսակ բաները, ինչպես օրինակ, այս շամպայնը, և որը պոյլոն ավելի կգերադասի։
Պոյլոն շամպայնից գերադասո՞ղ։ Դուք ձիերի մասի՞ն եք ասում, միստր Ստումպ։
Գրողը տանի քո ձիերին։ Ես ձիերի պոյլոյի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ մոնոնգահիլյան վիսկիի մասին։
Հա-ա՜, հիմա ամեն ինչ հասկանալի է։ Դուք իրավացի եք, միստր Ստումպ․․․ Վիսկին չի կարելի մոռանալ, Պոմպեյ։ Կարծեմ այնտեղ մի շիշ կա խնջույքի համար։
Ճիշտ այդպես, պարոն սերժանտ,հնչեց սևամորթ ծառայի ձայնը, և նա մի մեծ շիշ ձեռքին մոտեցավ ֆուրգոնին։– ֆուրգոնին։― Ահա հենց սա է։
Համարելով, որ արդեն ամեն ինչ պատրաստ է, ծերունի որսորդը սկսեց անհամբերության նշաններ ցույց տալ։
Հը, սերժանտ, ամեն ինչ պատրա՞ստ է,ասաց նա ասպանդակ-ների վրա ոտքերը վերուվար անելով։
Դեռ ոչ, միստր Ստումպ։ Խոհարարն ասում է, որ դեռ պետք է ճտեր տապակի։
Այ գետնի տակն անցնեն այդ ճտերը խոհարարի հետ միասին։ Մեր պրերիայի վայրի հնդկահավերի հետ համեմատած՝ ինչի՞ են պետք նրանք։ Մայորը հնդկահավի համը հասկանում է և ինձ պատվեր է տվել ինչ գնով էլ լինի մի լավ հնդկահավ ճարել։ Բայց, գրողը տանի, դա այնքան էլ հասարակ բան չէ, երբ արևն արդեն դուրս է եկել։ Մյուս կողմից էլ այս սայլն է կրնկակոխ հետևելու մեզ։ Մի՛ սխալվեք, սերժա՛նտ, թռչուններն այնպես հիմար չեն, ինչպես ամրոցի զինվորները։ Պրերիայի բոլոր բնակիչների մեջ վայրի հնդկահավն ամենախելոքն է, և հավատա, նրան խաբելու համար հարկավոր է ոտքի ելնել արևի հետ միասին, գուցե և ավելի շուտ։
Ճշմարիտ է, միստր Ստումպ։ Ես գիտեմ, մայորը հույս է դրել ձեր որսորդական հմտության վրա և հավատացած է, որ հնդկահավի միս կվայելի։
Ինչպե՜ս չէ։ Իսկ գուցե ուզում է նաև, որ ես իր համար բիզոնի լեզու և բուդ ճարեմ, թեև այդ կենդանին հարավային Տեխասում արդեն քսան տարի է, ինչ ոչնչացվել է։ Ճիշտ է, ես լսել եմ, թե եվրոպական գրողները, և մանավանդ ֆրանսիացիներն իրենց գրքերում բոլորովին ուրիշ բան են գրում, բայց այդ իրենց գործն է։ Այժմ այս կողմերում բիզոն չկա․․․ Այստեղ կան արջեր, եղջերուներ, քարայծեր, շատ կան վայրի հնդկահավեր, բայց որպեսզի կարելի լինի ճաշի համար որս խփել, հարկավոր է նախաճաշել մինչև լուսաբաց։ Ես պետք է ժամանակ ունենամ, այլ կերպ չեմ խոստանում, թե կարող եմ ձեր խումբը տանել և դեռ ճանապարհին էլ հնդկահավ խփել։ Այնպես որ, պարոն սերժանտ, եթե ուզում ես, որ այսօր ճաշին քո անվանի հյուրերը հնդկահավ խժռեն, կարգադրիր շուտ շարժվել։
Ծերունի որսորդի այս համոզիչ ճառն ազդեց սերժանտի վրա, և նա արեց ամեն բան, ինչ կախված էր իրենից, որպեսզի շուտ ճանապարհ ընկնեն բոլոր սևամորթ ու սպիտակամորթ օգնականների հետ։
Հենց որ արևի շողերը սկսեցին խաղալ Լեոնայի հայելանման հարթ մակերեսին, խնջույքի մասնակիցներն արդեն պատրաստ էին ճանապարհ ընկնելու մի քսան դրագունների ուղեկցությամբ, որոնց կարգադրված էր ետևից գալ։ Ինչպես արդեն ֆուրգոնի հետ գնացածները, այնպես էլ այս խումբն ուներ իր ուղեկիցը, սակայն դա խունացած բաճկոնով ու թաղիքե մաշված գլխարկով ծերունի որսորդը չէր, այլ մի երիտասարդ ձիավոր՝ գեղեցիկ հագուստով ու մի հիանալի ձի հեծած, միանգամայն արժանի այդպիսի՝ մի ընտիր խմբի առաջնորդ լինելու։
Ժամանակն է, Մորիս,ձայն տվեց մայորը, տեսնելով, որ բոլորն արդեն հավաքվել են։– են։― Մենք պատրաստ ենք հետևելու ձեզ։– ձեզ։― Ապա դառնալով ներկա գտնվողներին՝ ասաց․– ասաց․― Լեդիներ և ջենտլմեններ, այս երիտասարդը հիանալի գիտե վայրի ձիերի բնավորությունն ու սովորույթները։ Տեխասում ոչ ոք չի կարող վայրի ձի որսալու ձևերն ավելի լավ ցույց տալ, քան Մորիս մուստանգերը։
Ես արժանի չեմ այդպիսի գովասանքի,խոսեց երիտասարդ իռլանդացին՝ քաղաքավարությամբ գլուխ խոնարհելով հասարակությանը։– հասարակությանը։― Ես միայն խոստանում եմ ցույց տալ, թե որտեղ են մուստանգներ լինում։
«Որքա՜ն համեստ է նա»,մտածեց Լուիզան, ամբողջովին դողալով հենց միայն այն մտքից, ինչին վախենում էր հավատալ։
Գնացի՜նք,հրաման տվեց մայորը, և ուրախ հեծելախումբը Մորիս Ջերալդի գլխավորությամբ ճանապարհ ընկավ։
{{ԵրեքԱստղ}}
Եթե Մորիս Ջերալդը պրերիայի լիակատար տիրակալը լիներ, և եթե նրա բոլոր բնակիչները հնազանդ լինեին մուստանգերին, էլի նա չէր կարող վայրի ձիերի որսի համար ավելի հաջող տեղ ընտրել, քան այն տեղը, ուր նա բերեց ուղևորներին։
Սան Անտոնիոյի գերմանական մառաններից բերված գինին դեռ նոր էր փրփրել բաժակներում, և երկնքի կապույտը սկսել էր ավելի խոր թվալ, իսկ կանաչը՝ ավելի զմրուխտ, երբ «Mustenos» աղաղակը խլացրեց ձայների դժժոցը, և դեռ լրիվ չարտահայտված սիրային խոստովանություններն ընդհատվեցին ուրախ ծիծաղի մի պոռթկումով։ «Mustenos» աղաղակողը մեքսիկացի վակերոն<ref>Վակերո ձիարած։</ref> էր, որին ուղարկել էին մոտակա բլրի վրայից հսկելու։
Մորիսը, որին սեղանի մոտ էին հրավիրել որպես հյուրի, արագ դատարկեց իր բաժակը և, ձիու վրա նետվելով, ձայն տվեց․
Cavallada<ref>Cavallada (իսպ․) վայրի հովատակների երամակ։</ref>։
Ոչ,պատասխանեց մեքսիկացին,manada․
Այդ ինչե՞ր են խոսում նրանք այնտեղ,հարցրեց կապիտան Կոլհաունը։
Mustenos մեքսիկական լեզվով նշանակում է «մուստանգներ»,պատասխանեց մայորը,իսկ մանադա նրանք կոչում են վայրի զամբիկների երամակը։ Տարվա այս պահին զամբիկները միասին խմբված են լինում և հովատակներից առանձնացած, եթե միայն․․․
Եթե միայն ի՞նչ,անհամբեր հարցրեց կապիտանը՝ ընդհատելով բացատրությունը։
Եթե միայն էշերը չեն հարձակվում նրանց վրա,պատասխանեց մայորը։
Բոլորը ծիծաղեցին։
Իսկ մինչ այդ մանադան մոտենում էր։
Հեծնե՜լ ձիերը,ձայներ լսվեցին այս ու այն կողմից։
Հազիվ կարելի էր մինչև հարյուր հաշվել, երբ սանձերն արդեն ձիերի բերաններում էին, որոնք դեռ չէին հասցրել եգիպտացորենը խժռել, և սանձափոկերն արդեն գցված էին նրանց պարանոցներին, որոնք դեռ չէին ցամաքել արևադարձային շոգ առավոտյան արագ արշավանքից հետո, և բոլորն արդեն թամբերի վրա էին, պատրաստ առաջ սլանալու։
Այդ ժամանակ վայրի երամակը երևաց այն բլրի կատարին, որի վրա հենց նոր հսկիչն էր կանգնած։ Իսկ նա, որ մասնագիտությամբ մուստանգեր էր, արդեն թամբի վրա էր և մի վայրկյանում երամակի մեջ նետվելով փորձում էր լասսոն գցել մուստանգներից մեկի վիզը։ Ձիերը վայրի խռխռոցով, կատաղի քառատրոփով սլանում էին, ասես փրկվելու համար ինչ-որ զարհուրելի հալածողից։ Շարունակ վախեցած ետ նայելու պատճառով նրանք չէին տեսնում ո՛չ ֆուրգոնը, ո՛չ ձիավորներին։
Նրանց հետապնդող կա,ասաց Մորիսը, տեսնելով կենդանիների անհանգստությունը։– անհանգստությունը։― Այդ ի՞նչ է այնտեղ, Կրեսպի՛նո,ձայն տվեց նա մեքսիկացուն, որը բլրի վրայից պետք է տեսներ, թե ով է հալածում երամակը։
Բոլորը լուռ սպասում էին պատասխանի։ Նրանցից շատերի դեմքը տագնապ և նույնիսկ վախ էր արտացոլում։ Արդյոք հնդկացիներ չե՞ն մուստանգների ետևից ընկել։
Սո asino cimmaron,լսվեց մեքսիկացու քիչ մխիթարական պա-տասխանը։– տասխանը։― Սո mасhе<ref>Սո mасhе (իսպ․) վայրի արու էշ։</ref>,ավելացրեց նա։
Դե ես այդպես էլ ենթադրում էի։ Հարկավոր է կանգնեցնել այդ անպիտանին, թե չէ կփչացնի մեր որսը։ Քանի դեռ վայրի էշը հետապնդում է երամակին, ոչ մի ուժ մուստանգներին կանգնեցնել չի կարող․․․ Հեռո՞ւ է արդյոք։
Բոլորովին մոտիկ է, դոն Մորիսիո։ Ուղիղ իմ կողմն է վազում։
Փորձիր լասսոդ նետել նրա վրա։ Եթե չհաջողվի, կրակիր։ Հարկավոր է դրանից ազատվել։
Ներկա եղողներից համարյա ոչ ոք չհասկացավ, թե ով է հետապնդում ձիերին։ Միայն մուստանգերը գիտեր, թե ինչ են նշանակում «Սո asino cimmaron» բառերը։
Բացատրեցեք մեզ, Մորիս, ի՞նչ է նշանակում այս ամենը,հարցրեց մայորը։
Նայեցեք այն կողմը,ասաց մուստանգերը, ձեռքը մեկնելով դեպի բլրի գագաթը։
Այս մի երկու խոսքը բավական էր։ Բոլորի հայացքները դարձան դեպի բլրի գագաթը, որտեղ թևավոր թռչունի արագությամբ սլանում էր այն կենդանին, որին մարդիկ սովոր են համարել դանդաղկոտության ու հիմարության տիպար։
Դիտողները դեռ մի քանի խոսք էլ չէին փոխանակել, երբ վայրի զամբիկներն արդեն բոլորովին մոտիկ էին։ Եվ ահա, ասես առաջին անգամ նկատելով ձիավորներին, մուստանգները մոռացան իրենց ատելի հետապնդողին և կտրուկ շուռ եկան մի կողմի վրա։
Լեդիներ և ջենտլմեննե՛ր, մնացեք ձեր տեղում,գոչեց Ջերալդը՝ դառնալով ձիավորներին, որոնք փորձում էին զսպել իրենց ձիերին։ Ես գիտեմ, թե որտեղ է այս երամակի սիրած արոտը։ Հիմա նրանք հենց այնտեղ էլ վազում են։ Մենք կգնանք նրանց ետևից և այնտեղ լավ որս կսարքենք։ Իսկ եթե այստեղ սկսենք որսը, նրանք կթաքնվեն ահա այն մացառուտում, և այլևս մենք նրանց չենք տեսնի․․․ Դե՛, սինյոր Կրեսպինո՛, կրակիր այդ անպիտանի վրա։ Հիմա հո նա շատ հեռու չէ։
Մեքսիկացին արագ վերցրեց թամբին կապած իր կարճ հրացանը, նշան բռնեց ու կրակեց վայրի էշի վրա։
Էշը խռանչեց, բայց դա միայն մարտակոչ էր նրա կողմից։ Նա անվնաս էր մնացել․ Կրեսպինոն վրիպել էր։
Հարկավոր է կանգնեցնել նրան,գոչեց Մորիսը,թե չէ հետապն-դումը կշարունակի մինչև գիշեր։
Եվ մուստանգերը կտրուկ շարժումով ասպանդակեց իր ձիուն։ Կաստրոն նետի պես սլացավ էշի ետևից, որը շարունակում էր հետապնդումը։
Աշխետն անհանգստացած էր, թեև ո՛չ իր տիրոջ չափ, որը կարծես մոտիկ էր հուսահատության։
Դե շո՛ւտ, Կաստրո՛,գոչեց Մորիսն անհամբերությամբ,այսօր ի՞նչ է պատահել քեզ։ Մի՛ մոռացիր, որ անցյալ անգամ դու հասար նրա ետևից, թեև, իհարկե, դժվարությամբ։ Բայց չէ՞ որ հիմա նրա վրա հեծյալ կա։ Այնտեղ նայի՛ր, հիմա՛ր անասուն, այն հեծյալը ինձ համար աշխարհում ամեն բանից ավելի թանկ է, նրա համար ես քո կյանքն էլ կտամ, իմն էլ․․․ Խատուտիկ զամբիկը կարծես ավելի առույգ է դարձել։ Գուցե դա նրանից է, որ նա արդեն վարժվե՞լ է։ Թե՞ ձիերն ընդհանրապես ավելի արագ են վազում, երբ իրենց մեջքին հեծյալ կա։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ իմ տեսադաշտից անհետանա։ Դա իսկապես որ անախորժ բան կլինի․ նա կարող է շատ դժվարին դրության մեջ ընկներ Դեռ ավելին․ նրան վտանգ է սպառնում, լուրջ վտանգ։ Եթե ես նրան տեսողությունից կորցնեմ, փորձանքի կգա։
Այսպես շշուկով ինքն իրեն խոսելով՝ Մորիսը սլանում էր՝ աչքը չկտրելով ավելի ու ավելի հեռացող ձիավորից։ Ժամանակ առ ժամանակ նա անհանգիստ հայացքով չափում էր իրենց բաժանող տարածությունը։
«Չկանչե՞մ նրա ետևից,հանկարծ անցավ նրա մտքով։– մտքով։― Ձայնս գուցե և հասնի նրան, բայց արդյոք կլսի՞ իմ խոսքերը և կհասկանա՞ իմ զգուշացումը»։ Եվ Մորիսը ձայն չտվեց Լուիզային նաև այն պատճառով, որ հույսը չէր կտրում հասնելու նրա ետևից, բացի այդ նա գիտեր, որ մուստանգին կանգնեցնել կարելի է ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ։
Առայժմ նա ինքն իրեն սիրտ էր տալիս, թե ահա որտեղ որ է այնքան կմոտենա, որ կկարողանա լասսոն գցել մուստանգի պարանոցը և նրան կստիպի հնազանդվել․․․ Սակայն այդ հույսը քիչ-քիչ մարում էր։
Սակայն դրանից վտանգը չէր նվազում։ Կմոլորվեր աղջիկը պրերիայում կամ անտառի թավուտում, թե կընկներ վայրի ձիերի երամակի մեջ, միևնույն է, երկուսն էլ միանման սոսկալի բաներ էին։ Եվ հանկարծ մուստանգերը մտածեց մի ավելի ահավոր վտանգի մասին, այնպիսի մի սարսափելի վտանգի, որ նա անասելի անհանգստությամբ համակված սոսկումով գոչեց․
Երկնայի՜ն ուժեր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ այստեղ լույս ընկնեն հովատակները։ Չէ՞ որ սա նրանց սիրած տեղն է։ Մի շաբաթ առաջ նրանք այստեղ էին։ Իսկ հիմա հենց իսկ և իսկ այն ամիսն է, երբ նրանք կատաղած են լինում։
Նորից մուստանգերի խթանները խրվեցին աշխետի կողերը։ Կաստրոն, որ սլանում էր ամբողջ թափով, գլուխը ետ դարձրեց և կշտամբանքով նայեց տիրոջը։
Մորիսը, իր նժույգին խթանելով, քառատրոփ դուրս եկավ անտառի բացատը և տեսավ, որ խատուտիկ մուստանգն անշարժ կանգնած է այնտեղ, իսկ Լուիզան հանգիստ նստած է թամբին, ասես մուստանգերին է սպասում։
Միսս Պոյնդեքստե՛ր,գոչեց նա մոտենալով։– մոտենալով։― Որքա՜ն ուրախ եմ, որ ձին նորից հնազանդվել է ձեզ։ Ես շատ անհանգստացած էի․․․
Ինչի՞ց, սըր,հարցրեց աղջիկը։
Այն վտանգից, որ սպառնում էր ձեզ,պատասխանեց երիտասարդը փոքր-ինչ շփոթված։
Օ՜, շնորհակալ եմ ձեզնից, միստր Ջերալդ։ Բայց մի՞թե ինձ վտանգ էր սպառնում։
«Վտա՜նգ էր սպառնում»,կրկնեց իռլանդացին աճող զարմանքով։– զարմանքով։― Լինել մի վայրի ձիու վրա, որը ձեզ փախցնում է ամայի պրերիայի միջո՜վ․․․
Դատա՜րկ բան։ Դուք կարծում եք նա կարող էր ինձ ցա՞ծ գցել։ Բայց չէ՞ որ ես լավ ձիավար եմ։
Այդ ես գիտեմ, միսս Պոյնդեքստեր, բայց երևակայեցեք, որ դուք մոլորվեիք մացառուտների մեջ, որտեղ բուն տեխասցին անգամ դժվարությամբ է ճանապարհ գտնում։ Այդ դեպքում հազիվ թե ձեր հմուտ ձիավարությունն օգներ ձեզ։
Օ՜, ուրեմն դուք մտածում էիք, թե ես կմոլորվե՞մ։ Ա՜յ թե ինչ վտանգ էր սպառնում ինձ։
Ո՛չ միայն այդ։ Ասենք դուք կարող էիք հանդիպել․․․
․․․Հնդկացիների՞,հարցրեց Լուիզան, չսպասելով, որ մուստանգերն իր խոսքն ավարտի։– ավարտի։― Ինչ կա, որ եթե նույնիսկ այդպես պատահեր։ Չէ՞ որ կոմանչները հիմա մեզ հետ հաշտ են։ Կարծում եմ նրանք ինձ ոչ մի վնաս չէին տա։ Այդպես ասաց մայորը, երբ մենք այստեղ էինք գալիս։ Ճշմարիտ, ես նույնիսկ ուրախ կլինեի այդպիսի հանդիպման, և համենայնդեպս, չէի խուսափի դրանից։ Որքա՜ն կուզենայի տեսնել այդ ազնիվ վայրենիներին՝ իրենց հայրենի պրերիայով սլանալիս։ Բայց ո՛չ այնպիսիներին, որոնց վերջերս տեսել եմ մեր ավանում՝ «հրահեղուկից»<ref>«Հրահեղուկ» հնդկացիների հասկացողությամբ օղին էր, որ խմելիս այրում էր հրի պես։</ref> շշմած ու գունատված։
Ես հիացած եմ ձեր խիզախությամբ, միսս Պոյնդեքստեր, բայց եթե ես պատիվ ունենայի ձեր բարեկամներից մեկը լինելու, ձեզ խորհուրդ կտայի մի քիչ զգույշ լինել։ «Ազնիվ վայրենին» պրերիայում էլ ամեն անգամ ուշիմ չի լինում և միշտ չէ այնքան ազնիվ, որքան կարծում եք դուք։ Եվ եթե դուք հանդիպեիք նրանց․․․
․․․և նա որևէ կոպտություն թույլ տար իրեն, ես նետի պես կսլանայի ու կվերադառնայի իմ բարեկամների մոտ։ Այսպիսի արագավազ ձիու վրա, ինչպիսին իմ սիրելի մուստանգն է, հազիվ թե որևէ մեկին հաջողվի հասնել իմ ետևից։ Երևի ձեզ համար էլ, միստր Ջերալդ, հեշտ չի եղել անել այդ, չէ՞։
Մուստանգերը կրեոլուհուն նայում էր աչքերը լայն բացած, հիացմունքով ու զմայլված։
Բայց,վերջապես խոսեց նա երկար լռությունից հետո,մի՞թե դուք ուզում եք ասել, որ կարող էիք ձին կանգնեցնել։ Մի՞թե նա ձեզ չէր փախցնում։ Արդյոք դա նշանակում է, որ․․․
Ոչ, ոչ, ոչ,արագ պատասխանեց աղջիկը փոքր-ինչ շփոթվելով։ Սկզբում այդպես էր, մուստանգն իսկապես փախցնում էր ինձ, բայց հետո․․․ հետո տեսա, որ սանձը ձգելով կարող եմ կանգնեցնել նրան։ Եվ այդպես էլ արի ձեր աչքի առաջ, դուք հո տեսաք, չէ՞։
Իսկ կարո՞ղ էիք ավելի շուտ կանգնեցնել նրան։
Այս Հարցը մուստանգերը տվեց իր մեջ անսպասելիորեն ծագած մի միտք պարզելու համար և նա անհամբեր սպասում էր պատասխանին։
Գուցե թե․․․ Հարկավոր էր միայն ավելի ամուր քաշել սանձը․․․ Բայց պետք է ձեզ խոստովանեմ, միստր Ջերալդ, որ ես շատ եմ սիրում արագ սուրալ, մանավանդ պրերիայով, որտեղ որևէ մեկի հավը կամ խոճկորը տրորելու վտանգ չկա․․․
Մորիսը զարմանք էր կտրել։ Նրա հայրենիքը հռչակված էր համարձակ կանանցով, որոնք կարողանում էին զսպել նույնիսկ ամենատաքարյուն ձիերին, բայց դեռ նա երբեք այդպիսի խիզախ ու հմուտ ձիավար կին չէր տեսել։
Զարմանքը հիացմունքի հետ խառնվելով՝ խանգարեց նրան միանգամից պատասխանել։
Ճիշտն ասած,շարունակեց աղջիկը անկեղծ պարզությամբ,ես չէի էլ ափսոսում, որ ձին փախցրել է ինձ։ Դատարկ շատախոսությունը և անվերջ հաճոյաբանությունն ո՛ւմ ասես, որ չեն ձանձրացնի։ Ես ուզում էի թարմ օդ շնչել և մենակ լինել։ Այնպես որ, վերջիվերջո, միստր Ջերալդ, ամեն ինչ շատ հաջող ստացվեց։
Դուք ուզում էիք մենա՞կ լինել,հարցրեց մուստանգերը հիասթափված տեսքով։– տեսքով։― Ներեցեք, որ ես խանգարել եմ ձեր միայնությունը։ Հավատացնում եմ ձեզ, միսս Պոյնդեքստեր, ես ձեզ հետևում էի միայն, նրա համար, որ իմ կարծիքով, ձեզ վտանգ էր սպառնում։
Այդ շատ սիրալիր վերաբերմունք է ձեր կողմից, սըր։ Եվ որովհետև հիմա ես գիտեմ, որ վտանգ իսկապես եղել է, անկեղծ շնորհակալ եմ ձեզանից։ Դուք երևի հնդկացիների՞ն եք նկատի ունեցել։
Ոչ, ճիշտն ասած՝ ես հնդիկների մասին չէի մտածում։
Որևէ ուրի՞շ վտանգ կար։ Ասացեք խնդրում եմ, ի՞նչ վտանգ, և հետագայում ես ավելի զգույշ կլինեմ։
Մորիսը միանգամից չպատասխանեց։ Նրա ականջին հասած անսպասելի մի ձայն նրան ստիպեց ետ նայել, և նա ասես չլսեց զրուցակցի խոսքը։
Մուստանգերի համար դա հանելուկ չէր, և այն խոսքերը, որ դուրս թռան նրա շուրթերից, կրեոլուհու հարցի ուղղակի, թե պետ և ոչ նախամտածված պատասխանն էին։
Վայրի հովատակնե՜րը,գոչեց նա տագնապով։– տագնապով։― Ես գիտեի, որ նրանք այս մացառուտներում պիտի լինեն․․․ Եվ այդպես էլ կա։
Ա՞յդ է այն վտանգը, որի մասին դուք խոսում էիք։
Այո՛։
Բայց դրանք եղած-չեղած՝ մուստանգներ են, ի՞նչ մի սարսափելի բան են որ։
Սովորաբար նրանցից վախենալու բան չկա։ Բայց հատկապես այժմ, տարվա այս ժամանակ նրանք վագրի պես կատաղի են դառնում և նրա պես էլ վտանգավոր։ Կատաղած վայրի հովատակը ավելի վտանգավոր է, քան գայլը, հովազը կամ արջը։
Ուրեմն ի՞նչ անենք այժմ,վախեցած հարցրեց Լուիզան և ավելի մոտեցավ այն մարդուն, որն արդեն մի անգամ նրան փրկել էր փորձանքից։ Տագնապահար նայելով մուստանգերի աչքերին՝ նա պատասխանի էր սպասում։
Եթե նրանք հարձակվեն,պատասխանեց Մորիսը,մենք միայն երկու ելք կունենանք։ Առաջին ելքն է՝ բարձրանալ ծառը, մեզ փրկել, թողնելով, որ նրանք բզկտեն մեր ձիերին։
Իսկ երկրորդը՞,հարցրեց կրեոլուհին ձայնի այնպիսի հանգստությամբ, որը ցույց էր տալիս նրա հոգու արիությունը, ամեն փորձանքի դիմանալու պատրաստակամությունը։– պատրաստակամությունը։― Ես ամեն բանի համաձայն եմ, միայն թե մեր ձիերը չթողնենք։ Դա դրությունից դուրս գալու ամենավատ ելքը կլինի։
Մենք այդպես անել չենք էլ կարող․ այստեղ մոտերքում ոչ մի հարմար ծառ չի երևում, և եթե նրանք հարձակվեն մեզ վրա, մեզ մնում է միայն հույս դնել մեր ձիերի արագավազության վրա։ Դժբախտաբար,շարունակեց նա ուշիուշով դիտելով խատուտիկ մուստանգին, ապա իր աշխետին,այսօր սրանք խիստ շատ են վազել և հոգնած են։ Սա է դժ-բախտությունը։ Վայրի հովատակները հազիվ թե հոգնած լինեն․․․
Ժամանակը չէ՞, որ շարժվենք։
Դեռ ոչ։ Որքան ավելի շատ հանգստանան մեր ձիերը, այնքան ավելի լավ։ Գուցե և հովատակներն այս կողմը չգան։ Իսկ եթե գալու էլ լինեն, այդ դեռ չի նշանակում, թե մեզ վրա կհարձակվեն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տրամադրության մեջ են նրանք։ Եթե գզվրտվում են իրար հետ, ապա ուրեմն կարող են հարձակվել մեզ վրա։ Այդպիսի րոպեներին նրանք կատաղած են լինում և հարձակվում են իրենց եղբայրակիցների վրա, եթե նույնիսկ նրանց վրա մարդիկ են լինում նստած․․․ Ա՜, հենց այդ-պես էլ կա․ նրանք պայքարում են իրար հետ։ Լսո՞ւմ եք նրանց վրնջոցը։ Նրանք այս կողմն են ուղղվում։
Միստր Ջերալդ, ուրեմն էլ ինչո՞ւ մենք հենց հիմա չարշավենք հակառակ կողմը։
Այժմ շարժվելն իմաստ չունի։ Առջևում բաց հարթություն է, և մենք թաքնվելու տեղ չենք գտնի։ Նրանք ավելի շուտ կլինեն այնտեղ, քան մենք կկարողանանք բավականաչափ հեռանալ, և շուտով կհասնեն մեր ետևից։ Այն տեղը, ուր մենք կարող ենք փախչել, միակ ապահով տեղը, որ ես կարող եմ հիշել, գտնվում է մյուս ուղղության վրա։ Որքան կարող եմ դատել նրանց ձայներից, նրանք հենց այն կողմն էլ նետվեցին։ Եթե մենք շատ վաղ շարժվենք, դեմ կառնենք նրանց։ Պետք է սպասենք և աշխատենք գնալ նրանց ետևից։ Եթե մեզ այդ հաջողվեց և կարողացանք մի երկու մղոն տարածություն քառատրոփ քշել, կհասնենք մի տեղ, որտեղ պակաս ապահով չենք լինի, քան Կասա դել Կորվոյի ցանկապատի ներսը։ Դուք վստա՞հ եք, որ կարող եք տիրապետել ձեր մուստանգին։
Լիովի՛ն,արագ պատասխանեց կրեոլուհին․ վտանգը ձևականությունը մոռացնել էր տվել։
=== Գլուխ XVI․ Վայրի մուստանգները հետապնդում են ===
Ձիավորները լարված նստած էին թամբերին։ Լուիզան ավելի քիչ էր հուզվում, քան մուստանգերը, որովհետև իր հույսը դրել էր երիտասարդի վրա։ Նա այնքան էլ չէր հասկանում, թե ինչ վտանգ է սպառնում իրենց, բայց գլխի էր ընկնում, որ վտանգը շատ մեծ է, քանի որ Մորիս Ջերալդի նման մի մարդ անհանգստանում է։ Բայց և այն գիտակցությունը, որ երիտասարդի անհանգստությունը մասամբ կապված է իր անվտանգության հետ, հակառակ ամեն ինչի՝ հրճվանքով էր լցնում նրա սիրտը։
Կարծում եմ, հիմա մենք կարող ենք ռիսկ անել,ասաց Մորիսը մի անգամ էլ ականջ դնելով։– դնելով։― Կարծես նրանք արդեն անցան այն բացատը, որով մեր ճանապարհն է գնում։ Աղաչում եմ, ուշադիր եղեք։ Պինդ նստեցեք թամբի վրա և ամուր բռնեք սանձը։ Որտեղ ճանապարհը թույլ կտա՝ քշեցեք իմ կողքով և ո՛չ մի դեպքում մի քայլից ավելի ետ չմնաք։ Ես ստիպված եմ առջևից գնալ, որպեսզի ճանապարհը ցույց տամ․․․ Ահա նրանք թեքվեցին դեպի մեր բացատը․․․ Համարյա հասան նրա եզրին․․․ Դե՛, ժամանակն է։
Պրերիայի խոր լռության մեջ հանկարծ պոռթկաց մի կատաղի աղմուկ, որ ասես խելագարների տնից էր գալիս։ Վայրի հովատակների սուր վրնջոցը հիշեցնում էր կատաղի խելացնորների աղմուկ, միայն թե այս ձայները շատ ավելի ուժեղ էին։ Այդ ձայներին զուգորդում էին սմբակների դոփյունը, կոտրտվող ճյուղերի ճարճատյունն ու սուլոցը, վայրի խռխռոց, աքացիների թխկոց և ցավի ու կատաղության սուր ճիչեր։ Այդ խլացուցիչ ձայներից դողում էր շրջապատը, և ասես երկիրն էլ տատանվում էր իր ուղեծրի վրա։
Ահա թե ինչ էր սպառնում աշխետ ձին նստած երիտասարդին և խատուտիկ մուստանգին նստած աղջկան։ Երիտասարդն իր փորձից գիտեր, թե որքան վտանգավոր է այդ դրությունը, իսկ աղջիկը չէր կարող չհասկանալ այդ։
Այս կո՜ղմը,գոչեց Մորիսը և ձիուն խթանեց՝ ուղղվելով դեպի երամակի թիկունքը։– թիկունքը։― Օ՜, սարսափ։ Նրանք նկատել են մեզ։ Շո՛ւտ, շո՛ւտ, միսս Պոյնդեքստեր։ Հիշեցեք, որ խնդիրը ձեր կյանքին է վերաբերում։
Բայց խոսքերն ավելորդ էին։ Հովատակների վարմունքը բավական համոզիչ ցույց էր տալիս, որ միայն արագությունը կարող է փրկել խատուտիկ մուստանգին ու նրա հեծյալին։
Մերթընդմերթ Մորիսը ետ էր նայում, ու թեև այն տարածությունը, որ սկզբում շահել էին նրանք, չէր նվազում, այնուամենայնիվ, նրա դեմքն առաջվա պես տագնապ էր արտահայտում։ Եթե նա մենակ լիներ, ոչ մի րոպե չէր անհանգստանա։ Նա գիտեր, որ իր աշխետը, որը նույնպես մուստանգ էր, ոչ ոքի թույլ չի տա իրենից առաջ անցնել։ Դժբախտությունն այն էր, որ խատուտիկ մուստանգն իր վազքը դանդաղեցնում էր։ Նա ավելի դանդաղ էր սլանում, քան ուրիշ անգամներ, ասես ամենևին չէր ուզում ազատվել հետապնդողներից։
«Ի՞նչ կարող է նշանակել սա»,տարակուսանքով մտածում էր մուստանգերը զսպելով իր ձին, որպեսզի իր ուղեկցուհուց առաջ չանցնի։– չանցնի։― Եթե անդունդն անցնելիս հապաղեցինք, մենք կորած ենք։ Ամեն մի վայրկյանը թանկ է մեզ համար»։
Նրանք դեռ չեն հասնում մեր ետևից, չէ՞,հարցրեց Լուիզան, տեսնելով, որ մուստանգերն անհանգիստ է։
Առայժմ՝ ոչ։ Դժբախտաբար մեր առջևում մի լուրջ խոչընդոտ կա։ Ես գիտեմ, որ դուք հիանալի ձիավար եք, բայց ձեր ձին․․․ Ձեր ձիուն ես վստահ չեմ։ Դուք ավելի լավ եք ճանաչում դրան։ Կարո՞ղ է ցատկել․․․
Ինչի՞ վրայով, սըր։
Հիմա դուք կտեսնեք։ Մենք արդեն հեռու չենք այդտեղից։
Նրանք շարունակում էին քառատրոփ սլանալ կողք կողքի՝ մի րոպեում կտրելով համարյա մեկ մղոն տարածություն։
Հարկավոր էր ճեղքվածքը կտրել-անցնել, հակառակ դեպքում մուստանգները կհասնեին։ Միայն տասնհինգ ոտնաչափ ոստյուն գործելը կարող էր փրկել փախստականներին։ Մորիսը գիտեր, որ աշխետը չի վարանի, նա շատ անգամ էր այդպիսի ոստյուն գործել։ Բայց խատուտիկ զամբի՞կը։
Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք ձեր ձին հաղթահարել այս արգելքը,անհանգստացած հարցրեց մուստանգերը, երբ մոտեցան անդունդի եզրին։
Չեմ կասկածում,վստահ պատասխանեց Լուիզան։
Իսկ դուք կդիմանա՞ք նրա վրա։
Հա՛-հա՛-հա՛,հեգնաբար ծիծաղեց կրեոլուհին։– կրեոլուհին։― Դա շատ տարօրինակ հարց է իռլանդացու համար։ Ես համոզված եմ, որ ձեր հայրենակից կանայք վիրավորանք կհամարեին այդ խոսքերը։ Նույնիսկ ես, որ ճահճոտ Լուիզիանայի ծնունդ եմ, շատ էլ սիրալիր չեմ համարում այդ հարցումը։ Կդիմանա՞մ՝ ասում եք։ Ես կդիմանամ նրա վրա, ուր էլ տանելու լինի ինձ։
Բայց, միսս Պոյնդեքստեր,թերահավատությամբ շարունակեց մուստանգերը,եթե հանկարծ չկարողանա ոստնե՞լ։ Եթե դուք գեթ մի կաթիլ կասկած ունեք, ավելի լավ չէ՞ թողնենք դրան։ Ես գիտեմ, որ իմ ձին երկուսիս էլ ողջ ու առողջ կանցկացնի մյուս կողմը։ Եթե մենք մուստանգը զոհաբերենք, երևի հետագա հետապնդումից էլ կազատվենք։ Վայրի հովատակները․․․
Խատուտիկը թողնե՞լ։ Թողնել, որ կատաղած հովատակները պատառ-պատա՞ռ անեն նրան։ Ոչ, ո՛չ, միստր Ջերալդ։ Իմ մուստանգը շատ թանկ է ինձ համար։ Մենք միասին կոստնենք անդունդի վրայով, եթե միայն կարողանանք։ Եթե ոչ, միասին էլ մեր վիզները կկոտրենք․․․ Դե՛, իմ հրեղե՜ն, թռչե՛նք։ Ահա նա, ով բռնել է քեզ ու հնազանդեցրել։ Ցույց տուր նրան, որ դու դեռ բոլորովին ստրկացած չես, որ դու, եթե հարկավոր է, կարող ես քո վրայից ցած գցել բարեկամական կամ թշնամական լուծը։ Ցույց տուր նրան այն ոստյուններից մեկը, որ ես ու դու այնքան հաճախ գործում էինք վերջին շաբաթվա ընթացքում։ Դե՛, սիրելիս, թռչե՛նք։
Եվ խիզախ կրեոլուհին, չսպասելով խրախուսիչ օրինակին, համարձակորեն նետվեց դեպի սևին տվող ճեղքվածքի եզրը և հաղթահարեց այդ արգելքը այնպիսի մի ոստյունով, որպիսիք խատուտիկի հետ «այնքան հաճախ գործել էին վերջին շաբաթվա ընթացքում»։
Երբ մուստանգերը դիտում էր այդ ոստյունը, նա երեք միտք ուներ, ավելի ճիշտ՝ երեք զգացմունք։ Առաջինը զարմանքն էր, երկրորդը հիացմունքը, իսկ երրորդը այնքան էլ հեշտ չէ որոշել։ Այս վերջին զգացմունքը ծնունդ առավ, երբ հնչեցին աղջկա խոսքերը՝ «Իմ մուստանգը շատ թանկ է ինձ համար»։
«Ինչո՞ւ»,մտածում էր նա, երբ իր աշխետով ոստնում էր վիհի վրայով։
Բայց, որքան էլ հաջողությամբ հաղթահարվեց խոչընդոտը, փախստականների անվտանգությունն ապահովված չէր։
Վիհից մի փոքր հեռանալուց հետո Մորիսը սանձը քաշեց և իր ձին շուռ տվեց, ասես որոշել էր ետ արշավել։
Միսս Պոյնդեքստեր,դարձավ նա դեռատի աղջկան, որն արդեն հավասարվել էր նրան,դուք մենակ առաջ գնացեք։
Ինչո՞ւ, սըր,հարցրեց աղջիկը, ձիգ տալով սանձը և կանգնեցնելով իր մուստանգը։
Եթե մենք չբաժանվենք, հովատակները մեզ կհասնեն։ Հարկավոր է որևէ բան ձեռնարկել գազազած երամակը կանգնեցնելու համար։ Հիմա դեռ մի հնարավորություն կա։ Ի սեր Աստծու հարցեր չտաք։ Եթե մի տասը վայրկյան էլ կորցնենք՝ արդեն ուշ կլինի։ Նայեցեք առաջ, տեսնո՞ւմ եք ջրի փայլուն մակերեսը։ Դա լճակ է։ Շտապեցեք ուղիղ այնտեղ։ Դուք այնտեղ կընկնեք երկու բարձր ցանկապատերի միջև։ Լճակի մոտ այդ ցանկապատերը միանում են։ Դուք կտեսնեք մի դարբաս և նրա մոտ ձողեր։ Եթե ես ձեր ետևից չհասա, արշավեցեք ուղիղ այդ ցանկապատի մեջ, ձիուց իջեք և մուտքը փակեցեք ձողերով,
Իսկ դո՞ւք, սըր։ Դուք մեծ վտանգի եք ենթարկվում․․․
Իմ մասին մի՛ անհանգստացեք։ Ինձ համար սա մեծ վտանգ չէ։ Եթե խատուտիկ մուստանգը չլինի․․․ Բայց շո՞ւտ, շտապեցեք։ Լճակը միշտ ձեր աչքի առաջ ունեցեք։ Նա ձեզ համար որպես փարոս կծառայի։ Չմոռանաք ցանկապատի մուտքը ձողերով փակել։ Դե՛, շուտ, մի՛ ուշացեք։
Աղջիկը մեկ-երկու վայրկյան տատանվում էր․ նա չէր ուզում բաժանվել մի մարդուց, որն իրեն փրկելու համար վտանգի է ենթարկում իր սե-փական կյանքը։
Իր ուղեկցուհուց բաժանվելուց հետո մուստանգերը թամբի պայուսակից հանեց ամենակատարելագործված զենքը, որ երբևիցե բարձրացվել է պրերիայի բնակիչների դեմ հարձակման կամ պաշտպանության համար՝ հնդկացիների, բիզոնների, արջերի դեմ։ Դա գնդապետ Կոլտի սիստեմի վեց կրականոց ատրճանակ էր։ Ոչ թե Դինի, Ադամսի կամ դրանց նմանների ֆիրմայի կեղծիք, այլ «մշկընկույզի երկրի»<ref>«Մշկընկույզի երկիր» կոչվում է Ամերիկայի Կոննիկտիկուտ նահանգը, որտեղ Հարտֆորդ քաղաքում է գտնվում զինագործարանը։</ref> իսկական արտադրություն՝ «Հարտֆորդ» պիտակով։
«Հովատակներն էլ կցատկեն մեր անցած տեղով,մրմնջում էր նա, հետևելով վայրի երամակին, որը դեռևս ճեղքվածքի մյուս կողմում էր։– էր։― Եթե ինձ հաջողվի նրանցից գեթ մեկին ցած գլորել, դա մյուսներին էլ կարող է կանգնեցնել կամ այնքան կուշացնի, որ խատուտիկ մուստանգը հեռու կսլանա։ Նրանց առաջնորդն ահա այն աշխետ հովատակն է։ Նա, իհարկե, առաջինը կոստնի։ Իմ ատրճանակը խփում է հարյուր քայլի վրա։
Հազիվ էին հնչել այս վերջին խոսքերը, երբ լսվեց ատրճանակի որոտը։ Հովատակներից ամենամեծը՝ խատուտիկ ձին, գետին տապալվեց և իր մարմնով փակեց մյուսների ճանապարհը։
Նա տեսավ մի փոքրիկ լիճ, որի ափերը փորփրված էին ձիերի սմբակների անթիվ-անհամար հետքերով։ Երևում էր, որ դա մուստանգների ամենասիրած տեղն է ջուր խմելու համար։ Ձողերից շինված մի բարձր ցանկապատ ընդգրկում էր այդ լճակը, ապա նրա երկու թևերը խրվում էին տափաստանի մեջ, առաջացնելով ձագարի նման մի բան, որի բկում էլ գտնվում էր դարբասը։ Երբ այդ դարբասը ձողերով փակում էին, դրանով իսկ փակվում էր ամբողջ ցանկապատը, և ձիերն այլևս ոչ ներս մտնել կարող էին, ոչ դուրս գալ։
Սա ի՞նչ բան է,հարցրեց աղջիկը, ցույց տալով ցանկապատը։
Սա մուստանգների ծուղակն է,ասաց Մորիսը։
Մուստանգների ծուղա՞կ։
Ծուղակ՝ վայրի մուստանգներ որսալու համար։ Նրանք թափառում են ցանկապատի թևերի միջև, որոնք, ինչպես տեսնում եք, լայն բացվածքով ձգվում են հեռու, դեպի պրերիան։ Նրանց այստեղ ջուրն է հրապուրում, կամ թե ուղղակի մուստանգերներն են քշում բերում դեպի այս նեղ տեղը։ Եվ երբ մուստանգները հավաքվում են այստեղ, ցանկապատի մուտքը փակում են, որից հետո դժվար չէ նրանց բռնել լասոոյի օգնությամբ։
Խե՜ղճ կենդանիներ․․․ Այս ծուղակը ձե՞զ է պատկանում։ Չէ՞ որ մեզ ասացիք, որ դուք էլ մուստանգեր եք։
Այո, ես մուստանգեր եմ, բայց այս եղանակով որս չեմ անում։ Ես մենակություն եմ սիրում, և քիչ է պատահում, որ ուրիշ մուստանգերների հետ աշխատեմ, դրա համար էլ չեմ կարող օգտվել այս հարմարանքից, որի համար մուստանգներին քշող առնվազն քսան մարդ է հարկավոր։ Իմ զենքը, եթե միայն կարելի է այդպես անվանել, ահա այս լասսոն է։
Դուք այնքա՜ն հմտորեն եք տիրապետում դրան։ Ես արդեն լսել եմ այդ և ինքս էլ տեսել։
Դուք շատ սիրալիր եք։ Բայց ես արժանի չեմ դրա գովասանքին։ Պրերիայում կան մեքսիկացիներ, որոնք ասես ծնվել են լասսոն ձեռքներին։ Եվ այն, ինչ դուք հմտություն եք համարում, նրանց պարզապես անշնորհքություն կթվար։
Ինձ թվում է, միստր Ջերալդ, որ համեստությունն է ձեզ ստիպում գերագնահատել ձեր մրցակիցներին։ Ես ճիշտ հակառակն եմ լսել։
Ումի՞ց։
Ձեր բարեկամ միստր Զեբուլոն Ստումպից։
Հա՛-հա՛-հա՛։ Ծերունի Զեբը վատ հեղինակություն է, երբ հարցը վերաբերում է լասսոյին։
Ես էլ կցանկանայի սովորել լասսո գործածել,ասաց դեռատի կրեոլուհին,բայց ասում են՝ աղջկա համար դա վայել զբաղմունք չէ։ Չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա դրա մեջ, այնինչ որքա՜ն հետաքրքիր է։
Վայել չէ՞։ Դա նույնպիսի անմեղ սպորտ է, ինչպես սահուկավազքը կամ նետաձգությունը։ Ես ճանաչում եմ մի աղջկա, որը հիանալի տիրապետում է այդ գործին։
Ամերիկուհի՞ է նա։
Ոչ, մեքսիկուհի, և ապրում է Ռիո Գրանդեի մոտերքում։ Երբեմն նա գալիս է այստեղ, Լեոնայի ափերը, նրա ազգականներն այստեղ են ապրում։
Իսկ նա ջահե՞լ է։
Այո, մոտավորապես ձեր տարիքին, միսս Պոյնդեքստեր։
Բարձրահասա՞կ է։
Ձեզնից մի քիչ ցածր։
Բայց, իհարկե, ինձանից ավելի գեղեցիկ։ Ես լսել եմ, որ մեքսիկուհիներն իրենց գեղեցկությամբ շատ են գերազանցում մեզ համեստ ամերիկուհիներիս։
Ինձ թվում է, որ կրեոլուհիներն այդ ամերիկուհիների կարգը չեն դասվում,նրբանկատ քաղաքավարությամբ պատասխանեց իռլանդացին։
Հետաքրքիր է, կարո՞ղ եմ ես սովորել լասսո նետել,շարունակեց դեռատի կրեոլուհին, ձևացնելով, թե չի նկատել իրեն արված հաճոյախոսությունը։– հաճոյախոսությունը։― Ինձ համար ուշ չէ՞ սկսել։ Ես լսել եմ, որ մեքսիկուհիներն այդ գործն սկսում են մանկությունից, դրա համար էլ այդպիսի զարմանալի ճարպկության են հասնում։
Իհարկե ուշ չէ,շտապեց պատասխանել Մորիսը։– Մորիսը։― Կանցնի մեկ-երկու տարի, և դուք կսովորեք հիանալի նետել լասսոն։ Ես, օրինակ, ընդամենը երեք տարի է, ինչ զբաղվում եմ այդ գործով, և նա լռեց, որովհետև չէր ուզում պարծենկոտ երևալ։
Իսկ հիմա դուք ամբողջ Տեխասում ամենից լա՞վ եք տիրապետում լասսոյին,ավարտեց խոսակիցը, գուշակելով երիտասարդի կիսատ թողած միտքը։
Ո՛չ, ո՛չ,ծիծաղելով առարկեց Մորիսը։– Մորիսը։― Այդ ծերունի Ջեբն է այդպես համարում, իսկ նա իմ հմտության մասին, հավանորեն, դատում է օրինակ վերցնելով իր հմտությունը։
«Սա ի՛նչ է, համեստությո՞ւն,մտածեց կրեոլուհին,թե՞ այս մարդն ուղղակի ծիծաղում է վրաս։ Բայց եթե այդպես է, ես կխելագարվեմ»։
Գուցե դուք կուզենայիք վերադառնալ ձեր բարեկամների մոտ,ասաց Մորիսը, նկատելով նրա մտահոգությունը։– մտահոգությունը։― Ձեր հայրը երևի արդեն անհանգստանում է, որ այսքան երկար ժամանակ չեք երևում։ Ձեր եղբայրը, ձեր հորաքրոջ որդին․․․
Այո, դուք իրավացի եք,շտապեց պատասխանել աղջիկը այնպի-սի մի եղանակով, որը չգիտես վիրավորա՞նք էր արտահայտում, թե՝ սրտնեղություն։ Ես դրա մասին չէի մտածել։ Շնորհակալ եմ, սըր, որ ինձ հիշեցրիք իմ պարտականությունը։ Ժամանակն է վերադառնալու։
Նրանք նորից ձիերը հեծան։ Լուիզան մի տեսակ մտամոլոր ձեռքն առավ սանձափոկը, ասպանդակները դանդաղորեն ոտքերին անցկացրեց։ Թվում էր, թե նա ուզում է էլի մի քիչ մնալ մուստանգների այդ ծուղակում։
Այդ գեղատեսիլ վայրը վեհացնող ազդեցություն էր ունենում շատ ու շատ նույնիսկ ամենապրոզայիկ մարդկանց վրա։ Ես տեսել եմ, թե ինչպես անգրագետ գազանորսը, որը սովորաբար ոչ մի գեղեցկություն չէր նկատում, կանգ էր առել մոլախոտերի պրերիայում, իր կրծքին հասնող ծաղիկների մեջ և երկար-երկար հիացած դիտում էր անծայրածիր ծաղկաստանը։ Եվ նրա սիրտն ավելի զգայուն էր դառնում․․
Ինչ սքանչելի գեղեցկություն,հիացմունքով բացականչեց կրեոլուհին՝ ակամա շարժումով կանգնեցնելով իր ձին։
Ձեզ դո՞ւր է գալիս այս տեսարանը, միսս Պոյնդեքստեր։
Դուր գա՞լ։ Շատ ավելին, սըր։ Ես իմ առաջ տեսնում եմ այն, ինչ ամենագեղեցիկն է բնության մեջ․ կանաչ խոտ, ծառեր, ծաղիկներ, այն ամենը, ինչ այնքան դժվարությամբ է աճեցնում մարդը, և այնուամենայնիվ նա երբեք չի կարողանում հասնել այսպիսի գեղեցկության։ Այստեղ ոչ մի բան ավելացնել չի կարելի․ բնության այս պատառը անբասիր է իր կատարելությամբ։
Այստեղ պակասում են տները։
Բայց տները կաղճատեին տեսարանի գեղեցկությունը։ Ինձ դուր է գալիս, որ չեն երևում տներ ու նրանց կղմինդրածածկ տանիքները, և ծխնելույզներ չեն ցցվել այս չքնաղ ծառերի մեջ։ Ես կուզենայի նրանց հովանու տակ ապրել և նրանց հովանու տակ էլ․․․
«Սիրել» բառը, որ ճախրում էր նրա մտքի մեջ, պատրաստ էր դուրս թռչելու շուրթերից։
Նրա պատասխանը հնչեց պրոզայիկ ու պաղ․
Ես վախենում եմ, միսս, որ ձեզ շուտով կձանձրացներ այդպիսի դաժան կյանքը՝ առանց տան, առանց հասարակության, առանց․․․
Իսկ ձե՞զ, սըր, ինչպե՞ս է, որ ձեզ չի ձանձրացնում։ Ձեր բարեկամ միստր Ստումպն ինձ ասում էր, թե արդեն մի քանի տարի է, ինչ դուք այդպիսի կյանք եք վարում։ Ճշմարի՞տ է։
Միանգամայն ճշմարիտ․ ուրիշ կյանք ինձ չի հրապուրում։
Օ՜, որքա՜ն կուզենայի ես էլ նույնն ասել։ Ինչպե՜ս եմ նախանձում ձեզ։ Համոզված եմ, որ ես անսահման երջանիկ կլինեի այսպիսի չքնաղ բնության ծոցում։
Մեն մենա՞կ։ Առանց բարեկամների՞։ Նույնիսկ մի տուն չունենալո՞վ։
Ես այդպես չասացի․․․ Բայց դուք էլ ինձ չեք ասել, ինչպես եք ապրում։ Տուն ունե՞ք դուք։
Իմ կացարանն արժանի չէ այդպիսի մեծադղորդ անվան,ժպիտով պատասխանեց մուստանգերը։– մուստանգերը։― Իմ խրճիթը, ավելի ճիշտ՝ իմ հյուղը, ամենահամեստ կացարաններից մեկն է մեր կողմերում։
Իսկ որտե՞ղ է գտնվում այն։ Մեր այսօրվա եղած տեղերից շա՞տ է հեռու։
Այստեղից շատ էլ հեռու չէ․ ամենաշատը՝ մեկ մղոն․․․ Ահա այն կողմը, արևմուտքում, տեսնո՞ւմ եք ծառերի կատարները։ Նրանք իմ խրճիթը ծածկում են արևից և պաշտպանում փոթորիկներից։
Իսկապե՞ս։ Ինչպե՜ս կուզենայի տեսնել։ Հասարակ խրճի՞թ ասում եք։
Այո։
Եվ մենավո՞ր, առանձնացա՞ծ։
Նրա շրջակայքում մինչև տասը մղոն հեռավորությամբ չկա և ոչ մի տուն։
Ծառերի մե՞ջ է, գեղատեսիլ տե՞ղ։
Այդ արդեն նայած ով ինչպես է հավանում։
Ես կուզենայի տեսնել այն, որպեսզի իմ կարծիքն ունենամ։ Ասում եք ընդամենը մի մղո՞ն է հեռու այս տեղից։
Մի մղոն գնալը, մի մղոն գալը, ընդամենը՝ երկու մղոն։
Դատարկ բան է․ դա քսան րոպեից ավելի չի տևի։
Ես վախենում եմ, որ մենք չարաշահած կլինենք ձեր հարազատների համբերությունը․․․
Գուցե ուզում եք ասել ձեր հյուրասիրությո՞ւնը։ Ներեցեք, միստր Ջերալդ,շարունակեց դեռատի աղջիկը, և մի թեթև ստվեր մռայլեց նրա դեմքը,ես դրա մասին չէի մտածել։ Երևի դուք մենակ չե՞ք ապրում։ Ձեր խրճիթում էլի մի ուրիշը կա՞։
Օ՜, այո՛։ Ես այստեղ մենակ չեմ ապրում։ Ինձ հետ․․․
Նախքան մուստանգերն իր խոսքը կավարտեր, Լուիզայի երևակայությանը պատկերացավ նրա բարեկամը՝ իր տարիքի մի աղջիկ՝ միայն ավելի լիքը, բրոնզագույն դեմքով, նշի պես երկարավուն աչքերով։ Երևի նրա ատամները մարգարտից էլ ճերմակ են, այտերը վառ կարմիր, մազերը Կաստրոյի ագիի նման, ուլունքաշարը վզին, ապարանջանները ձեռքերին ու ոտքերին, հագին գեղեցիկ ասեղնագործված կարճ շրջազգեստ, փոքրիկ ոտքերին ծոպավոր մոկասիններ։ Այսպես էր պատկերացնում Լուիզան մուստանգերի խրճիթի երկրորդ բնակչին։
Գուցե թե հյուրերի ներկայությունն այնքան էլ հարմար չի՞ լինի, մանավանդ, երբ հյուրն անծանոթ մարդ է։
Ոչ, ընդհակառակը։ Նա միշտ ուրախ է լինում, երբ հյուր է գալիս, ծանոթ մարդ լինի նա, թե բոլորովին օտար։ Իմ կաթնեղբայրը շատ սրտաբաց մարդ է, բայց հիմա քիչ է պատահում, որ մարդու երես տեսնի խեղճը։
Ձեր կաթնեղբա՞յրը, ասացիք։
Այո։ Նրան կոչում են Ֆելիմ Օ’Նիլ։ Նա ևս, ինչպես ես, Զմրուխտե կղզու<ref>Զմրուխտե կղզի Իռլանդիայի բանաստեղծական անունը։</ref> ծնունդ է, Հոլվեյան կոմսությունից, միայն թե նրա իռլանդական առոգանությունն իմից էլ վատ է։
Օ՜, ինչպե՜ս կուզենայի լսել նրան։ Ասում են` հոլվեյան բարբառը շատ յուրահատուկ է։ Ճշմարի՞տ է։
Ինձ համար դժվար է դրա մասին մի բան ասել, քանի որ ես ինքս էլ հոլվեացի եմ։ Բայց եթե դուք համաձայն եք մի կես ժամով օգտվել Ֆելիմի հյուրընկալությունից, ապա կարող եք ձեր սեփական կարծիքը կազմել դրա մասին։
Մե՛ծ բավականությամբ։ Դա այնպիսի՜ նորություն կլինի ինձ համար։ Թող հայրիկն ու մյուսները մի քիչ էլ սպասեն։ Այնտեղ առանց ինձ էլ շատ տիկիններ կան, իսկ երիտասարդները թող շարունակեն մեր հետքերը որոնել։ Դա պակաս հետաքրքիր չի լինի, քան խոստացված մուս-տանգների որսը։ Իսկ ես ուրախությամբ կօգտվեմ ձեր հրավերից։
Վախենում եմ, որ իմ հյուրասիրությունը շատ համեստ է լինելու, Ֆելիմը մի քանի օր մենակ է եղել։ Դե նա ինքը որսորդ չէ, և երևի մեր մառանը դատարկ է։ Դեռ լավ է, որ ձեր այս սոսկալի արշավից առաջ մի բան կերաք։
Իհարկե, Ֆելիմի մառանը չէր, որ Լուիզա Պոյնդեքստերին ստիպում էր փոխել իր ճանապարհը։ Ոչ էլ իռլանդացու կոտրտված խոսքն էր շատ հետաքրքրում նրան, կամ թե մուստանգերի կացարանը տեսնելու ցանկությունը։ Նրան այնտեղ էր մղում մի զգացմունք, որին նա դիմադրել չէր կարող, ասես հավատում էր, որ դա իր ճակատագիրն է։
Դժվար չէր իսկույն նկատել, որ այդ վիթխարահասակ, ծանրաշարժ, երկարամորուք մարդը, որ նստել էր այնպիսի մի անպետք ձի, որպիսին շրջակայքում հարյուր մղոն հեռավորությամբ էլ դժվար էր գտնել, ծերունի որսորդն է։ Կասսի Կոլհաունը Զեբուլոն Ստումպին ճանաչում էր, և Ջեբ Ստումպն էլ Կասսի Կոլհաունի հետ ծանոթ էր դեռ Տեխասի հողի վրա ոտք դնելուց շատ առաջ։
Հը՞, միստր Կոլհաուն, հասա՞ք միս Լուիզայի ետևից,հարցրեց ծերունի որսորդը իր համար անսովոր լրջությամբ։– լրջությամբ։― Ո՛չ, չհասաք,շարու-նակեց նա՝ նայելով Կոլհաունի շփոթված դեմքին, և համապատասխան հետևություն անելով։– անելով։― Գրողը տանի, մարդ իմանար՝ ի՛նչ պատահեց նրան։ Զարմանալի է․ մի՞թե նրա նման ձիավորին այդ զամբիկը կարող էր փախցնել․․․ Բայց ոչինչ, մեծ դժբախտություն չէ, մուստանգերը իր լասսոյով կբռնի զամբիկին և վերջ կդնի նրա հիմարությանը։ Իսկ դուք ինչո՞ւ եք կանգ առել այստեղ։
Ես չեմ կարողանում հասկանալ, թե նրանք որ ուղղությամբ են գնացել։ Այս հետքերից կարելի է եզրակացնել, որ նրանք այստեղ կանգ են առել։ Բայց չեմ տեսնում, թե հետո հետքերը որ կողմն են գնացել։
Այո, այո, դուք իրավացի եք, միստր Կոլհաուն։ Նրանք այստեղ կանգնած են եղել։ Եվ այն էլ իրար շատ մոտիկ, այդ նույնպես երևում է։ Այստեղից հետո նրանք վայրի զամբիկների ետևից չեն գնացել։ Դա կասկածից դուրս է։ Բայց հետո ո՞ր կողմն են գնացել։
Զեբ Ստումպը հարցական հայացքով նայեց գետնին, ասես պատասխանը նրանից սպասելով և ո՛չ թե Կոլհաունից։
Ես ոչ մի տեղ նրանց հետքերը չեմ տեսնում,պատասխանեց պաշտոնաթող կապիտանը։
Դուք չե՞ք տեսնում։ Իսկ ես, ա՛յ, տեսնում եմ։ Նայեցեք այստեղ։ Ահա հետքերը, որտեղ խոտը տրորված է։
Չեմ տեսնում։
Ա՜յ քեզ բան։ Լավ նայեցեք։ Ահա մեծ պայտը, այս էլ կողքին՝ փոք-րը․․․ Նրանք արշավել են այն ուղղությամբ։ Նշանակում է զամբիկների ետևից արշավել են միայն մինչև այստեղ։ Առա՞ջ գնանք նրանց հետքերով։
Իհարկե։
Ջեբ Ստումպն առանց այլևս մի բան ասելու առաջ գնաց այդ նոր հետքերով, որոնք գուցե և ուրիշների համար նկատելի չէին, բայց նրա սուր աչքից չէին վրիպում։
Քիչ անց այդ հետքերը նորից անհետացան, կամ, ավելի ճիշտ, նկատելի էին միայն այնպիսի հմուտ հետախույզի աչքերին, ինչպիսին էր Զեբ Ստումպը, որը դրանք տարբերում էր տրորված խոտի վրա թողնված հարյուրավոր սմբակների հետքերի մեջ։
Օհո՜,հանկարծ զարմանքով գոչեց ծերունի որսորդը,այս ի՞նչ է կատարվել այստեղ։ Ինչ-որ հետաքրքիր բան կա․․․
Սրանք հո վայրի զամբիկների սմբակների հետքերն են,ասաց Կոլհաունը։– Կոլհաունը։― Նրանք կարծես շրջան են գործել և վերադարձել։
Եթե այդ արել էլ են, ապա միայն ձիավորների անցնելուց հետո։ Երևում է՝ այստեղ գործն ուրիշ ընթացք է ստացել։
Ի՞նչ եք ուզում ասել դրանով։
Այն որ այստեղից սկսած արդեն ոչ թե ձիավորներն են սլացել զամբիկների ետևից, այլ զամբիկները ձիավորների ետևից։
Ինչի՞ց իմացաք այդ։
Մի՞թե չեք տեսնում, որ պայտերի հետքերը տրորել են զամբիկները․․․ Բայց ի՞նչ զամբիկներ․ ախր սրանք խոշո՜ր սմբակներ են։ Մի ամբողջ մատնաչափ ավելի։ Այստեղ հովատակների երամակն է եղել։ Հովսափա՜թ։ Մի՞թե նրանք․․․
Ի՞նչ «նրանք»։
Հետապնդել են խատուտիկին։ Իսկ եթե այդպես է, ուրեմն միսս Պոյնդեքստերին վտանգ է սպառնացել։ Առաջ գնանք։
Ի՞նչ է պատահել։
Առանց պատասխան տալու ծերունի որսորդը վարգով քշեց իր ձին, նրա ետևից էլ Կոլհաունը, որն աշխատում էր այդ առեղծվածային խոսքերի բացատրությունը ստանալ, բայց Զեբը միայն ձեռքն էր թափ տալիս, կարծես ասելիս լիներ․ «Գլուխ մի՛ տանի, ես շատ զբաղված եմ»։
Միառժամանակ նրա ուշադրությունն ամբողջովին կենտրոնացած էր հետքերի ուսումնասիրության վրա։ Պայտած ձիերի հետքերը ջոկելը հեշտ բան չէր, որովհետև հովատակների սմբակները տրորել էին դրանք։ Բայց քանի դեռ ծերունին իր ձին վարգով էր քշում, նրան հաջողվում էր մերթ այստեղ, մերթ այնտեղ հետքերը նկատել։ Երբ Զեբը իր զամբիկը կանգնեցրեց ճեղքվածքից մի հարյուր յարդ հեռավորության վրա, միայն այդ ժամանակ, վերջապես, համաձայնեց բացատրություններ տալ։
Ա՜յ թե ինչ,ասաց Կոլհաունը նրա բացատրությունը լսելով։– լսելով։― Իսկ ինչի՞ց եք կարծում, որ նրանք փրկվել են։
Նայեցեք այստեղ։
Սպանված է հովատակ և այն էլ՝ բոլորովին նոր սպանված։ Ի՞նչ է նշանակում սա։
Այն, որ մուստանգերն սպանել է սրան։
Եվ դուք կարծում եք այնպես է վախեցրել մյուսներին, որ նրանք դադարե՞լ են հետապնդել ձիավորներին։
Դադարելը դադարել են, բայց, երևում է նրանց կանգնեցրել է ոչ թե վախը, այլ ահա սա, հովատակի լեշը։ Վա՛հ, գրողը տանի, ի՜նչ ոստյուն է եղել․․․
Զեբը մատնացույց արեց սևին տվող անդունդը, որի եզրին հասել էին նրանք։
Դուք հո չեք կարծում, որ նրանք այստեղով ոստնել են ճեղքվածքի մյուս կողմը,հարցրեց Կոլհաունը։– Կոլհաունը։― Այդ անհնարին բան է։
Ոստնել են ոնց որ մի կում ջուր խմես։ Մի՞թե դուք նրանց ձիերի հետքերը չեք տեսնում ո՛չ միայն այստեղ, այլև անդունդի մյուս կողմում։ Եվ միսս Պոյնդեքստերն առաջինն է ոստնել։ Հովսափա՜թ, ի՜նչ աղջիկ է։ Նրանք երկուսն էլ պետք է անցած լինեն մյուս կողմը և հետո միայն հովատակին սպանած, այլ կերպ չէր հաջողվի։ Եվ միայն այստեղով կարելի էր ոստնել։ Կեցցե՛ս, մուստանգեր․ հովատակին պառկեցրել է հենց ուղիղ ամենանեղ տեղը։
Դուք կարծում եք, որ նա և Լուիզան միասի՞ն են ոստնել անդունդի վրայով։
Ո՛չ բոլորովին միասին,պատասխանեց Զեբը, չկասկածելով, թե ինչու է Կոլհաունն այսպես հարցուփորձ անում։– անում։― Ես արդեն ասացի, որ խատուտիկն առաջինն է ոստնել։ Նայեցեք, ահա այնտեղ, անդունդի մյուս կողմում հետքերը երևում են։
Տեսնում եմ։
Իսկ մի՞թե չեք տեսնում, որ մուստանգերի ձիու հետքերը խատու-տիկի հետքերի վրա են ընկել։
Այո, այո, այդպես է։
Հովատակներից ոչ մեկը մյուս կողմը չի ցատկել։ Ես կարծում եմ ահա ինչպես է եղել։ Երիտասարդ մուստանգերն անդունդ անցնելուց հետո գնդակն ուղղել է այս անասունին։ Դա նույն բանն է, որ մարդ իր ետևից դարբասը փակի։ Տեսնելով, որ իրենց առաջնորդն ընկավ, հովատակները կանգ են առել, ապա ետ վազել։ Ահա և այստեղ, անդունդի երկարությամբ երևում են նրանց հետքերը։
Գուցե նրանք անդունդն անցել են մի ուրի՞շ տեղ և հետապնդումը շարունակել։
Եթե այդպես անելու լինեին, ստիպված պիտի տասը մղոն ճանապարհ կտրեին, մինչև այստեղ վերադառնալը․ հինգ մղոն դեպի վեր և նույնքան էլ ետ։ Բայց այդպիսի բան չի եղել, միստր Կոլհաուն։ Մի՛ անհանգստացեք, նրանք այլևս միսս Լուիզային չեն հետապնդել։ Անդունդի մյուս կողմը ոստնելուց հետո նա սլացել է մուստանգերի հետ կողք կողքի․․․ բոլորովին հանգիստ, ինչպես երկու գառնուկ։ Վտանգն անցել է։ Իսկ հիմա նրանք երևի արդեն վերադարձել են այնտեղ, որտեղ մթերքներով լի ֆուրգոնն է կանգնած։
Գնա՛նք ուրեմն,ասաց Կոլհաունն այնպիսի անհամբերությամբ, որ ասես նրա քեռու աղջիկը դեռ էլի վտանգի մեջ լիներ։– լիներ։― Գնա՛նք, միստր Ստումպ։ Վերադառնանք որքան կարելի է արագ։
Մի՛ շտապեք խնդրեմ,պատասխանեց Զեբը հանգիստ իջնելով իր զամբիկից և դանակը հանելով։– հանելով։― Մի տասը րոպե սպասեք ինձ։
Սպասե՞մ։ Ինչի՞ համար,անհամբեր հարցրեց Կոլհաունը։
Ես պետք է այս հովատակի կաշին քերթեմ։ Տեսեք ի՞նչ գեղեցկություն։ Մեր ավանում ես երևի ամենաքիչը հինգ դոլար կստանամ սրա համար։ Իսկ հինգ դոլարը ամեն օր չես գտնի պրերիայում։
Այ, գրո՛ղը տանի ձեր այդ կաշին,սրտնեղած գոչեց Կոլհաունը։– Կոլհաունը։― Գնա՛նք։ Ձեռ քաշեք դրանից։
Մտքովս էլ չի անցնում,անվրդով սառնարյունությամբ ասաց Զե-բը՝ սուր դանակով ճղելով սպանված հովատակի փորի կաշին։– կաշին։― Դուք կարող եք գնալ, եթե ցանկանում եք, միստր Կոլհաուն, իսկ Զեբ Ստումպը մի քայլ էլ չի անի, մինչև որ այս կաշին իր պառավ զամբիկին չբարձի։
Ինձ լսեցեք, Զեբ, ի՞նչ կարիք կա ասելու, որ ես մենակ վերադառ-նամ։ Դուք հո գիտեք, որ ես ճանապարհը չեմ գտնի։
Իսկապես որ այդ ճշմարտության նման է։ Բայց ես հո չասացի, որ դուք ճանապարհը կգտնեք։
Ինձ լսեցեք, համառ ծերունի։ Հենց հիմա ինձ համար ժամանակը շատ թանկ է։ Իսկ դուք այս մորթու վրա ամբողջ կես ժամ կկորցնեք։
Քսան րոպեից էլ քիչ։
Թեկուզ քսան րոպե։ Ինձ համար քսան րոպեն որքա՜ն ավելի թանկ է հինգ դոլարից։ Դուք ասացիք, չէ՞, որ այդքան է այդ մորթու գինը։ Թողեք այստեղ, ես խոստանում եմ դրա գինը տալ ձեզ։
Այդպե՜ս։ Դա հո շատ մեծահոգի բան է։ Միայն թե ես ինչ-որ չեմ ուզում օգտվել ձեր առաջարկությունից։ Դա ստորություն կլինի իմ կողմից՝ փող վերցնել այդպիսի բանի համար, մանավանդ, որ մենք ծանոթներ ենք և միևնույն ճամփով ենք գնալու։ Մյուս կողմից էլ չեմ կարող թողնել, որ հինգդոլարանոց կաշին այստեղ փտի, էլ չեմ ասում, որ մինչև ես առիթ ունենամ նորից այս կողմերը գալու, անգղները կբզկտեն այն։
Գրողը տանի, հապա ես ի՞նչ անեմ հիմա։
Դուք շտապո՞ւմ եք։ Հը՜մ․․․ Ափսոս, որ ես չեմ կարող ուղեկցել ձեզ․․․ Սպասեք, գտա․ կարիք չկա, որ դուք ինձ սպասեք։ Ինքներդ շա՜տ հեշտու-թյամբ կարող եք խնջույքի տեղի ճանապարհը գտնել։ Նայեցեք այն կողմը, ահա, հորիզոնում մի ծառ է երևում․ տեսնո՞ւմ եք, այն բարձր կաղամախին։
Այո, տեսնում եմ։
Հը՜մ․․․ ճանաչո՞ւմ եք։ Դա մի հիանալի բույս է, որ ավելի շատ զան-գակատան է նման, քան ծառի։
Այո, հիշեցի։ Երբ մենք վայրի զամբիկներին էինք հետապնդում, հենց նրա մոտով անցանք։
Միանգամայն ճշմարիտ է։ Ուրեմն ի՞նչն է խանգարում ձեզ հիմա վերադառնալ այդ նույն ճանապարհով, կաղամախու մոտով և գնալ զամբիկների հետքերով, միայն թե հակառակ ուղղությամբ։ Այդ ձևով դուք կհասնեք խնջույքի վայրը և այնտեղ կտեսնեք միսս Պոյնդեքստերին և ամբողջ ուրախ խումբը, որը խմելիս կլինի այն ֆրանսիական զիբիլը՝ շամպայնը, ինչպես կոչում են։ Եվ թող խմեն` ինչքան ուզում են, միայն թե վիսկին չհիշեն, թե չէ, երբ ես վերադառնամ, կոկորդս թրջելու բան չեմ ունենա։
Կոլհաունն արդեն վաղուց չէր լսում ծերունի որսորդի այս փայլուն ճառը։ Հենց որ հեռու հորիզոնում երևացող ծառը ճանաչեց, իսկույն ասպանդակեց իր շեկ նժույգին և քառատրոփ առաջ սլացավ՝ ծերունի Զեբին թողնելով իր գործին։
Հովսափա՜թ,գոչեց որսորդը՝ գլուխը բարձրացնելով և նկատելով, որ կապիտանի իզ ու թոզը կորել է։– է։― Առանձին խելք չի հարկավոր հասկանալու համար, թե նա ինչու այդպես գլխապատառ գնաց։ Թեպետև ես այնքան էլ սրամիտ չեմ, բայց ինձ թվում է, թե սա իսկական խանդն է, որ վազում է հետքերով։
{{ԵրեքԱստղ}}
Բայց ոչինչ էլ չպատահեց։ Թեև երկու ձիավորները տարված էին իրենց զրույցով և շրջապատին չէին լսում, նրանց ձիերի լսողությունն ավելի սուր եղավ, և երբ հոգնած շեկ նժույգը քայլքի անցնելով սմբակով ծանր հարվածեց գետնին, խատուտիկ մուստանգն ու աշխետ նժույգը ետ նայեցին ու բարձր վրնջացին։ Կոլհաունի ծրագիրը տապալվեց։
Ա՜, դու այստե՞ղ ես, Կա՛շ,գոչեց Լուիզան շուռ գալով դեպի կապիտանը, և նրա ձայնի մեջ հնչեց ո՛չ այնքան զարմանք, որքան սրտնեղություն։– սրտնեղություն։― Իսկ որտե՞ղ են հայրիկը, Հենրին ու մյուսները։
Ինչո՞ւ դու այդ ինձ ես հարցնում, Լո՛ւ։ Ես նրանց մասին այնքան գի-տեմ, որքան դու։
Մի՞թե։ Ես կարծում էի դու մեզ ընդառաջ ես եկել։ Նրանք նույնպես․․․ Ա՜խ, քո ձին փրփուրի մեջ կորած է։ Նա կարծես նույնքան երկար ճանա-պարհ է կտրել, որքան մեր ձիերը։
Այդպես էլ եղել է։ Ես հենց սկզբից նետվեցի քո ետևից, հուսալով, թե քեզ կօգնեմ։
Իսկապե՞ս։ Իսկ ես չգիտեի, որ դու եկել ես մեր ետևից։ Շնորհակալ եմ, Կասսի։ Ես հենց նոր շնորհակալություն էի հայտնում միստր Ջերալդին, որ նույնպես եկել էր իմ ետևից և ինձ ու խատուտիկին անձնվիրաբար փրկեց շատ մեծ անախորժությունից, ավելի ճիշտ՝ սոսկալի վտանգից։ Երևակայիր, մեր ետևից էին ընկել վայրի հովատակները, և մենք փախչում էինք նրանցից՝ տառացիորեն մեր կյանքը փրկելու համար։
Ես այդ գիտեմ։
Նշանակում է, դու տեսե՞լ ես, թե ինչպես էին հալածում մեզ։
Ո՛չ։ Ես այդ իմացա հետքերից։
Հետքերի՞ց։ Դու այդ կարողացար որոշել հետքերի՞ց։
Այո շնորհիվ Զեբ Ստումպի տված բացատրությունների։
Օ՜, նա է՞լ քեզ հետ է եղել։ Եվ մինչև որտե՞ղ եք հետևել մեր հետքերին։
Մինչ ճեղքվածքը։ Զեբն ասում էր, որ դու ոստնել ես նրա վրայով։ Ճի՞շտ է։
Խատուտիկս ոստնեց։
Եվ դու թամբի՞ն էիր։
Դե իհարկե։ Ի՞նչ տարօրինակ հարց է, Կասսի,ասաց աղջիկը ծիծաղելով։– ծիծաղելով։― Թե՞ կարծում էիր ես պետք է ձիու պոչից կախվեի․․․ Իսկ դու նույնպե՞ս ոստնեցիր,հարցրեց կրեոլուհին հանկարծ ձայնը փոշխելով։– փոշխելով։― Եվ հետո մեր հետքերո՞վ եկար։
Ո՛չ, Լու։ Ճեղքվածքից ես եկա ուղիղ այս կողմը, ենթադրելով, որ դու ինձանից շուտ կվերադառնաս։ Եվ ահա այստեղ մենք հանդիպեցինք։
Լուիզան կարծես գոհ եղավ այդ պատասխանից։
Ախ, այդպե՜ս։ Լավ է, որ հասար մեր ետևից։ Մենք դանդաղ էինք գնում։ Խեղճ խատուտիկս շատ է հոգնել։ Չգիտեմ, թե ինչպես պիտի Լեոնա հասնի․․․
Կոլհաունին հանդիպելու րոպեից մուստանգերը ոչ մի խոսք չէր ասել։ Առանց նկատելի ափսոսանքի նա թողել էր դեռատի կրեոլուհու ընկերությունը և լուռ առաջ էր ընկել նորից վերադառնալով ուղեցույցի իր դերին։
Ինջ ամրոցի հյուրանոցը թեպետև ավանի ամենամեծ շենքն էր, բայց և այնպես մի առանձին երևելի բան չէր։ Նրա արտաքին տեսքը հազիվ թե որևէ ճարտարապետական ոճի հավակնություն ունենար։ Դա «Т» տառի ձև տված մի շենք էր՝ կառուցված տաշված գերաններով։ Շենքի երկայնակի մասում սենյակներ էին եկվորների համար, իսկ լայնակի մասը մի մեծ շենք էր, որտեղ գտնվում էր բուֆետը, կամ, ինչպես կոչում են Ամերիկայում, բարը։ Այստեղ խմում էին, ծխում և առանց քաշվելու թքում հատակին։
Հյուրանոցի մուտքի առաջ գագաթը սղոցած կաղնի ծառից կախված՝ ճոճվում էր մի ցուցանակ, որի վրա երկու երեսին պատկերված էր այդ կողմերում մեծ հռչակ ստացած մի հերոս՝ գեներալ Զախարի Թեյլորը<ref>Զախարի Թեյլոր (1786–18501786―1850) ամերիկացի գեներալ, որ մասնակցել է մեքսիկական պատերազմին (1846–18481846―1848)։ Հետագայում՝ ԱՄՆ-ի նախագահ։</ref>։ Պատկերի տակ գրված էր հյուրանոցի անունը՝ «Բարի գալուստ»։
Եթե դուք երբևիցե ճամփորդել եք Ամերիկայի հարավային կամ հարավարևմտյան նահանգներով, բուֆետի նկարագրության կարիք չեք զգա։ Այդ դեպքում ոչ մի բան ձեր հիշողությունից չի ջնջի հյուրանոցի պանդոկը, որտեղ դուք դժբախտություն եք ունեցել կանգ առնելու։ Վաճառասեղանը սենյակով մեկ ձգվում է պատի երկարությամբ, որի վրա աչքի են ընկնում երկար դարակները, և այդ դարակներին շարված են գրաֆիններ ու շշեր, որոնք պարունակում են ոչ միայն ծիածանի բոլոր գույների, այլև նրանց ամեն տեսակ զուգորդությունների հեղուկներ։ Վաճառասեղանի ետևը այս ու այն կողմն է շարժվում մի պերճաշուք երիտասարդ, այսպես կոչված՝ բարմենը։ Միայն թե դուք նրան պանդոկապան չկոչեք, թե չէ՝ կարող եք շշի հարված ստանալ ձեր ատամներին։ Այդ պերճաշուք երիտասարդ ջենտլմենը հագել է երկնագույն սատինե բլուզ կամ սպիտակ քաթանից կարված բաճկոն և կամ պարզապես լինոբատիստե վերնաշապիկ՝ Աստված գիտե, թե երբ ծալազարդված ժանյակներով։ Այդ պերճաշուք երիտասարդը ձեզ համար «շերրի կոբլեր» խառնելով նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ և ձեզ հետ խոսում քաղաքականության մասին, մինչդեռ սառույցը, գինին ու ջուրը, բաժակից բաժակ թափվելով, կայծկլտում են ու նրա թիկունքում ստեղծում ծիածանի պես մի բան և կամ նրա սղալած գլուխը շրջապատող լուսապսակ։ Եթե դուք ճամփորդել եք Ամերիկայի Հարավային նահանգներով, իհարկե, չեք մոռացել նրան։ Իսկ եթե այդպես է, ապա իմ խոսքերը ձեզ կհիշեցնեն նրան և իր շրջապատը պանդոկը, որ նա կառավարում է դարակների և գույնզգույն շշերի մեջ։ Դուք կհիշեք վաճառասեղանը, սպիտակ ավազով ծածկված հատակը, որտեղ երբեմն սիգարի մնացորդներ են լինում թափված, և երևում են դարչնագույն թուքեր։ Դուք կհիշեք նաև անանուխի, օշինդրի օղու և կիտրոնի կեղևի հոտը, սովորական սև ճանճերի, մսի ճանճերի և ցավագին խայթող մոծակների պարսերի բզզոցը։ Այս ամենը պետք է մեխված լինեն ձեր հիշողության մեջ։
Ատլանտիկի ափերի նույնիսկ խոշոր քաղաքներում ակումբն ամենևին էլ անհրաժեշտություն չէ։ Հյուրանոցներում չափավոր գները, նրանց հիանալի խոհանոցը և նրբագեղ կահավորությունը խանգարում են ակումբների բարգավաճմանը, որոնք Ամերիկայում կուչ են գալիս ու պիտի կուչ գան որպես նրան խորթ բաներ։
Այս դիտողությունը, սակայն, գլխավորապես վերաբերում է հարավային ու հարավարևմտյան քաղաքներին, որտեղ պանդոկներն ու բարերը տեսակցությունների և հանգստի սիրած վայրերն են։ Այստեղ շատ խայտաբղետ հասարակություն է հավաքվում։ Գոռոզ ագարակատերը չի խորշում,որովհետև չի համարձակվի խորշել,գինի խմել չքավոր մարդկանց հետ միասին, որոնք հաճախ հենց իր նման գոռոզ են լինում։ «-Բարի գալուստ» հյուրանոցի բարում կարելի է հանդիպել ավաններում եղած բոլոր դասակարգերի ու զբաղմունքների ներկայացուցիչների, միայն թե ո՛չ գյուղացիների․ այդ կողմերում գյուղացիներ չկան։ Գյուղացիներ չկան Միացյալ Նահանգներում, չկան և Տեխասում։
Երևի այն օրվանից, ինչ Դոֆերը կախել էր իր ցուցանակը, նրա բարում դեռ երբեք այնքան շատ հաճախորդ չէր հավաքվել, որքան մեր նկարագրած խնջույքից հետո, երբ նրա մասնակիցները երեկոյան վերադարձան Ինջ ամրոց։
Զրույցը միանգամայն անբռնազբոսիկ բնույթ ուներ, կարծես բոլորը երիտասարդ լեյտենանտներ էին։ Նրանք խոսում էին օրվա դեպքերի մասին։
Ասացեք խնդրեմ, մայոր,հարցրեց Հենկոկը,ձեզ հայտնի՞ է արդյոք, թե որտե՞ղ էր միսս Պոյնդեքստերը։
Ես որտեղի՞ց պիտի իմանամ,պատասխանեց այն սպան, որին ուղղված էր հարցը։ Դուք այդ հարցրեք նրա ազգական միստր Կասսի Կոլհաունին։
Նրան հարցրել ենք, բայց մի կարգին բան չիմացանք։ Կարծես նա մեզանից ավելի բան չգիտե։ Կոլհաունը նրանց հանդիպել է վերադառնալիս, այն էլ մեր իջևանած տեղից ոչ հեռու։ Բայց նրանք շատ երկար ժամանակ էին բացակա, և նրանց փրփրամխած ձիերից երևում էր, որ շատ հեռու են գնացել։ Այդքան ժամանակում նրանք կարող էին հասնել մինչև Ռիո Գրանդե և նույնիսկ ավելի հեռու։
Դուք ուշադրություն դարձրի՞ք Կոլհաունի դեմքին, երբ նա վերադարձավ,հարցրեց հետևազորի կապիտանը։– կապիտանը։― Մթնել էր ամպի պես, և, ըստ երևույթին, ինչ-որ խիստ անհաճո բան նրան անհանգստացնում էր։
Այո, նա իսկապես շատ վհատ էր երևում,պատասխանեց մայորը։– մայորը։― Բայց հույսով եմ, կապիտան Սլոումեն, դուք այդ չեք վերագրում․․․
․․․Խանդի՞։ Ես դրան չեմ կասկածում։ Ուրիշ բան լինել չի կարող։
Ինչպե՞ս, Մորիս մուստանգերի՞ն է խանդում։ Ի՜նչ եք ասում։ Ան-կարելի՛ է։ Համենայնդեպս ճշմարտանման չէ։
Բայց ինչո՞ւ, մայոր։
Թանկագին Սլոումեն, Լուիզա Պոյնդեքստերը լեդի է, իսկ Մորիս Ջերալդը․․․
Գուցե և ջենտլմեն է․ չէ՞ որ արտաքինը խաբուսիկ է լինում։
Թո՛ւ,արհամարհանքով ասաց Կրոսմենը,ձիավաճա՞ռ։ Մայորն իրավացի է, դա ճշմարտանման չէ։
Ա՜խ, ջենտլմեննե՛ր,շարունակեց հետևակի սպան՝ գլուխը բազ-մանշանակ օրորելով։– օրորելով։― Դուք միսս Պոյնդեքստերին այնպես չեք ճանաչում, ինչպես ես։ Դա շատ տարօրինակ աղջիկ է, եթե չասենք ավելին։ Երևի դուք է՞լ նկատել եք այդ։
Ի՜նչ եք ասում, Սլոումեն,ասաց մայորը քմծիծաղելով։– քմծիծաղելով։― Դուք կարծես բամբասանքի սեր ունեք։ Երևի հենց դո՞ւք եք սիրահարվել միսս Պոյնդեքստերին, չնայած կնատյաց եք ձևանում։ Խանդեիք նրան լեյտենանտ Հենկոկի կամ Կրոսմենի նկատմամբ, եթե նրա սրտին ուրիշը չլիներ տիրած, այդ դեռ էլի հասկանալի կլիներ, բայց մի հասարակ մուստանգերի․․․
Այդ մուստանգերը իռլանդացի է, մայոր։ Եվ ես հիմք ունեմ ենթադրելու, որ նա․․․
Ով էլ որ լինի,ընդհատեց մայորը մի հայացք գցելով դռան վրա։– վրա։― Ահա և նա, թող հենց ինքն էլ պատասխան տա մեզ․ նա պարզասիրտ տղա է, և դուք նրանից կիմանաք ամեն բան, ինչ, ըստ երևույթին, շատ է հետաքրքրում ձեզ։
Հազիվ թե,մրմնջաց Սլոումենը, երբ Հենկոկը և էլի երկու-երեք սպա ուղղվեցին դեպի մուստանգերը՝ մտադիր լինելով հետևել մայորի խորհրդին։
Ավազածածկ հատակին քայլելով՝ Մորիսը լուռ մոտեցավ վաճառասեղանին։
Խնդրեմ մի բաժակ ջրախառն վիսկի տաք,համեստորեն դիմեց նա պանդոկատիրոջը։
Ջրախառն վիսկի՞,չոր-չոր կրկնեց գերմանացին։– գերմանացին։― Դուք ջրախառն վիսկի՞ եք ուզում։ Բաժակը երկու պեննի արժե։
Ես չեմ հարցնում, թե ինչ արժե,պատասխանեց մուստանգերը։ Ես ձեզ խնդրում եմ մի բաժակ ջրախառն վիսկի տալ։ Ունե՞ք արդյոք։
Այո՛, այո՛,շտապեց պատասխանել գերմանացին՝ մուստանգերի խիստ տոնից վախեցած։– վախեցած։― Որքան կուզեք, խնդրեմ, որքան կուզեք ջրախառն վիսկի տամ։
Այն ժամանակ, երբ պանդոկի տնօրենը վիսկի էր լցնում, մուստանգերը սիրալիր պատասխանեց սպաների ողջույնին։ Նա շատերի հետ ծանոթ էր, որովհետև հաճախ էր գործով ամրոց գալիս։
Իրեն հատուկ ամբարտավան տեսքով մոտենալով զինվորականների ու քաղաքացիական անձանց խմբին՝ Կասսի Կոլհաունը ողջունեց նրանց այնպես, ինչպես սովորաբար ողջունում են մարդիկ, երբ ամբողջ օրը միասին են անցկացրել և բաժանվել են միայն կարճ ժամանակով։ Եթե պաշտոնաթող կապիտանը բոլորովին հարբած էլ չէր, համենայնդեպս լավ կոնծած էր։ Նրա աչքերը տարօրինակ փայլ ունեին, դեմքը՝ անբնական գունատ էր, գլխարկը թեք էր դրել գլխին, և նրա տակից ճակատին էին թափվել երկու-երեք փունջ մազեր․ պարզ էր, որ նա հարկ եղածից ավելի էր խմել։
Եկեք խմե՞նք, ջենտլմեննե՛ր,վաճառասեղանին մոտենալով դարձավ նա մայորին և նրան շրջապատողներին։– շրջապատողներին։― Եվ խմենք շատ պինդ, ինչպես պետքն է, որպեսզի ծերունի «Դոններվետերը» չկարողանա ասել, թե իզուր տեղն է լույս վառում մեզ համար։ Հրավիրում եմ բոլորի՛դ։
Խմե՛նք, խմե՛նք,լսվեցին մի քանի ձայներ։
Իսկ դո՞ւք, մայոր։
Հաճույքով, կապիտան Կոլհաուն։
Ընդունված սովորության համաձայն խմելու պատրաստվող ամբողջ խումբը շարվեց վաճառասեղանի առաջ, և յուրաքանչյուրը խմիչք պատվիրեց իր ճաշակով։ Այնքան տեսակի խմիչքի անուն տրվեց, որքան մարդ կար այդ խմբում։ Ինքը՝ Կոլհաունը գոռաց․
Բրենդի,և իսկույն էլ ավելացրեց,և մի քիչ էլ վիսկի խառնեցեք։
Բրենդին և վիսկին ձե՞ր պատվերն է,միստր Կոլհաուն,հարցրեց պանդոկի տնօրենը վաճառասեղանի վրայով հաճոյակատար կռանալով դեպի այն մարդը, որին բոլորը համարում էին խոշոր կալվածքի բաժնետեր։
Արագ շարժվի՛ր, հիմար գերմանացի։ Չլսեցի՞ր, ասացի՝ բրենդի։
Շատ լավ, հերր<ref>Հերր (գերմ․) պարոն։</ref> Կոլհաուն, շատ լավ։ Բրենդի և վիսկի, բրենդի և վիսկի,կրկնեց գերմանացին՝ շտապելով գրաֆինը դնել կոպիտ այցելուի առաջ։
Մայորի խումբը, որ միացել էր արդեն իսկ վաճառասեղանի առաջ կանգնած երկու-երեք հաճախորդին, բոլորովին ազատ տեղ չէր թողել։
Պատահաբա՞ր էր արդյոք, թե դիտմամբ, համենայնդեպս Կոլհաունը, տեղ գրավելով ծայրում, ընկավ Մորիս Ջերալդի մոտ, որը մի կողմում հանգիստ կանգնած ջրախառն վիսկի էր խմում և սիգար ծխում։ Նրանք երկուսն էլ կարծես թե իրար չէին նկատում։
Կենա՜ց,գոռաց Կոլհաունը՝ իր բաժակը վերցնելով վաճառասեղանի վրայից։
Առաջարկեցե՛ք,լսվեցին մի քանի ձայներ։
Կեցցե՛ Ամերիկան ամերիկացիների համար, և թող չքվեն բոլոր օտարերկրացի եկվորները, մանավանդ՝ նզովյալ իռլանդացիները։
Այս վիրավորական կենացն առաջարկելով՝ Կոլհաունը մի քայլ արեց դեպի ետ և արմունկով հրեց մուստանգերին, որը հենց նոր բաժակը մոտեցրել էր շրթունքներին։
Բոլոր ներկաները սպասում էին, որ Մորիսն իսկույն կհարձակվի վիրավորանք հասցնողի վրա։ Բայց նրանք հիասթափված և նույնիսկ զարմացած էին, որ մուստանգերը հապաղում էր։ Ոմանք նույնիսկ մտածում էին, թե նա լուռ ու մունջ կուլ կտա այդ վիրավորանքը։
Եթե սա լռեց,շշնջաց Հենկոկը Սլոումենի ականջին,արժե վզակոթին տալով դուրս շպրտել այստեղից։
Մի՛ անհանգստացեք,նույնպես շշուկով պատասխանեց հետևազորայինը։– հետևազորայինը։― Այդպիսի բան չի լինի։ Ես, ինչպես գիտեք, գրազ գալ չեմ սիրում, բայց ահա, իմ մեկ ամսվա ռոճիկն եմ դնում, եթե մուստանգերը չհասցնի ինչպես պետքն է։ Եվ էլի նույնքան դնում եմ ասելով, որ Կասսի Կոլհաունն ուրախ չի լինի այդպիսի հակառակորդի հանդիպելու համար, թեև այս րոպեին կարծես թե Ջերալդին ավելի շատ իր վերնաշապիկն է անհանգստացնում, քան թե կրած վիրավորանքը։ Ի՜նչ պտուղ է նա։
Մինչ սրանք այսպես փսփսում էին իրար հետ, այն մարդը, որ բոլորի ուշադրության կենտրոնն էր, անվրդով կանգնած էր վաճառասեղանի առաջ։ Նա ցած դրեց իր բաժակը, գրպանից հանեց մետաքսե թաշկինակը և սկսեց սրբել վերնաշապկի ասեղնագործած կուրծքը։
Երկար սպասելու հարկ չեղավ․ այդ ամբողջ դիպվածը, ներառյալ նաև իրար հետ փսփսոցը, մի քսան վայրկյանից ավելի չտևեց, որից հետո սկսվեց գործողությունը, ավելի շուտ՝ հնչեցին բառեր, որոնք նախաբանն էին․
Ես իռլանդացի եմ,ասաց մուստանգերը գրպանը դնելով իր թաշկինակը։
Պատասխանը թվաց շատ հասարակ և փոքր-ինչ ուշացած, բայց բոլորը հասկացան նրա նշանակությունը։ Եթե վայրի ձիերի որսորդը Կասսի Կոլհաունի քիթը քաշեր, դա ավելի պարզ չէր լինի, որ մարտահրավերն ընդունված է։ Խոսքի լակոնիկությունը միայն ընդգծում էր վիրավորանք կրածի մտադրության լրջությունը։
Դո՞ւք,արհամարհանքով հարցրեց Կոլհաունը դառնալով նրան և թևերը կանթելով։– կանթելով։― Դո՞ւք,շարունակեց նա մի հայացքով ոտքից գլուխ չափելով մուստանգերին։– մուստանգերին։― Դուք իռլանդացի՞ եք։ Չի կարող պատահել, երբեք մտքովս չէր անցնի։ Ես ձեզ մեքսիկացու տեղ կդնեի, նայելով ձեր հագուստին և վերնաշապկի ասեղնագործած նախշերին։
Եվ ի՞նչ գործ ունեք դուք իմ հագուստի հետ, միստր Կոլհաուն։ Բայց քանի որ դուք թրջեցիք իմ վերնաշապիկը, ապա թույլ տվեք ինձ պատասխանել նույն ձևով և լվանալ օսլան ձեր հագուստից։
Այս ասելով, մուստանգերը վերցրեց իր բաժակը, և նախքան պաշտոնաթող կապիտանը կկարողանար շուռ գալ, նրա երեսին շպրտեց բաժակում եղած վիսկիի մնացորդը, որից Կոլհաունը սկսեց սաստիկ հազալ ու փռշտալ, ի բավականություն ներկաների մեծ մասի։
Ատրճանակների կրակոցները, որ նրանք ամեն րոպե պատրաստ էին լսելու, վերջ կտային լարվածությանը։ Եվ նրանք համարյա հիասթափվեցին, երբ կրակոցի փոխարեն լսվեց մայորի բարձր ու տիրական ձայնը․
Սպասեցե՛ք,գոչեց մայորն այնպիսի մարդու տոնով, որը սովոր է, որ իրեն ենթարկվեն, և, թուրը մերկացնելով, երկու ախոյաններին բաժանեց։– բաժանեց։― Չկրակե՛լ, հրամայում եմ երկուսիդ էլ։ Իջեցրեք ձեր զենքը, հակառակ դեպքում, Աստված վկա, կկտրեմ նրա ձեռքը, ով առաջինը փորձի կրակել։ Սպասեցե՛ք, ասում եմ ձեզ։
Ինչո՞ւ,գոչեց Կոլհաունը անզուսպ կատաղությունից ամբողջապես կարմրելով։– կարմրելով։― Ինչո՞ւ համար, մայոր Ռինգվուդ։ Այսպիսի վիրավո-րանք ստանալուց հետո, այն էլ սատանան գիտե, թե ումից․․․
Դուք սկսեցիք, կապիտան Կոլհաուն։
Հետո ի՞նչ։ Ես այն մարդկանցից չեմ, որոնք տանում են վիրավորանքը։ Հեռացե՛ք իմ ճանապարհից, մայո՛ր։ Այս վեճը ձեզ չի վերաբերում, և դուք իրավունք չունեք խառնվելու։
Մի՞թե։ Հա՛-հա՛-հա՛։ Սլոումեն, Հենկոկ, Կրոսմեն, լսո՞ւմ եք, ի՞նչ է ասում։ Ես իրավունք չունեմ խառնվելու․․․ Պաշտոնաթող կապիտան Կասսի Կոլհաուն, մի՛ մոռացեք, թե որտեղ եք գտնվում։ Մի՛ երևակայեք, թե դուք Միսսիսիպի նահանգումն եք, ստրուկներին բզկտող ձեր «ազնվածին հարավցիների» մեջ։ Այստեղ, սըր, զինվորական ամրոց է։ Այստեղ գործում են զինվորական օրենքները, և ձեր խոնարհ ծառային հանձնարարված է այս ամրոցի հրամանատարությունը։ Ուստի և ես հրամայում եմ ձեր ատրճանակը դնել այնտեղ, որտեղից հանել եք։ Եվ հենց այս վայրկյանին, հակառակ դեպքում ես ձեզ հասարակ զինվորի նման կուղարկեմ կալանատուն։
Մի՞թե,ֆշշացրեց Կոլհաունը։– Կոլհաունը։― Ի՜նչ սքանչելի երկիր եք ուզում դարձնել Տեխասը։ Նշանակում է, մարդ ինչպիսի վիրավորանք էլ ստանա, իրավունք չունի՞ մենամարտելու առանց ձեր թույլտվության, մայոր Ռինգվուդ։ Այդպե՞ս են այստեղի օրենքները։
Ամենևի՛ն,պատասխանեց մայորը։– մայորը։― Ես երբեք չեմ խանգարում վեճը լուծել ազնիվ ճանապարհով։ Ձեզ և ձեր հակառակորդին ոչ ոք չի արգելում սպանել իրար, եթե այդ ձեզ հաճելի է։ Միայն թե ո՛չ այժմ։ Դուք պետք է հասկանաք, միստր Կոլհաուն, որ ձեր այդ զվարճությունը վտանգավոր է ուրիշների կյանքի համար։ Ես ամենևին միտք չունեմ զոհ դառնալու մի գնդակի, որը նախատեսված է մի ուրիշի համար։ Սպասեցեք, մինչև մենք բոլորս քաշվենք ապահով տեղ։ Այն ժամանակ, խնդրե՜մ, կրակեցեք որքան ձեր սիրտն ուզում է։ Դե՛, հուսով եմ, սըր, որ հիմա դուք բավարարվա՞ծ եք։
Եթե մայորը մի սովորական մարդ լիներ, դժվար թե այդ կարգադրությունը կատարվեր։ Բայց նա ամրոցի ավագ սպան էր, հարգարժան տարիքի մի մարդ, դրան ավելացրած՝ հիանալի տիրապետում էր զենքին, և, ինչպես լավ հայտնի էր բոլորին, չէր հանդուրժի, որ անտեսվեն իր հրամանները։ Նա դատարկ սպառնալիքի համար չէր մերկացրել իր թուրը։
Կոլհաունը կանգնած էր հոնքերը կիտած, ատամները սեղմած, ինչպես արյունռուշտ վայրի գազան, որին խանգարել են հարձակվել իր զոհի վրա։ Այնինչ մուստանգերը կարգադրությանը ենթարկվեց հանգիստ, առանց ակներև վրդովմունքի։
Կարծում եմ, դուք հաստատ որոշել եք մենամարտել,ասաց մայորը, լավ հասկանալով, որ ախոյաններին հաշտեցնելու հույս համարյա չկա։
Ես չեմ պնդի, որ անպայման մենամարտենք,համեստորեն պատասխանեց Մորիսը։– Մորիսը։― Եթե միստր Կոլհաունը ներողություն խնդրի իր խոսքերի և արածի համար․․․
Նա պե՞տք է անի այդ, նա՛ սկսեց վեճը,միջամտեցին այդ խո-սակցությանը ներկա գտնվող մարդկանցից մի քանիսը։
Երբե՛ք,գոռոզաբար պատասխանեց պաշտոնաթող կապիտանը։– կապիտանը։― Կասսի Կոլհաունը սովոր չէ ներողություն խնդրել, այն էլ այսպիսի մի պճնազարդ կապկից։
Բավակա՛ն է,գոչեց իռլանդացին, առաջին անգամ իր զայրույթը ցույց տալով։– տալով։― Ես ուզում էի նրան իր կյանքը փրկելու հնարավորություն տալ։ Նա հրաժարվեց դրանից։ Իսկ այժմ, երդվում եմ բոլոր սրբերով, մեզանից մեկը կենդանի չի դուրս գա այս սենյակից։ Մայոր, թախանձագին խնդրում եմ ձեզ և ձեր բարեկամներին՝ հեռանալ այստեղից։ Ես այլևս չեմ կարող տանել նրա լկտիությունը։
Հա՛-հա՛-հա՛,հնչեց Կոլհաունի արհամարհական քրքիջը։– քրքիջը։― «Իմ կյանքը փրկելու հնարավորությո՜ւն»։ Հեռացե՛ք այստեղից, բոլորդ հեռացեք։ Ես նրան ցո՛ւյց կտամ։
Սպասեցե՛ք,գոչեց մայորը՝ սիրտ չանելով մեջքը դարձնել մենամարտի մասնակիցների կողմը։– կողմը։― Այդպես չի՛ կարելի։ Գուցե դուք մի վայր-կյան ավելի շուտ կրակեք, քան հարկավոր է։ Մենք պետք է ավելի շուտ դուրս գանք, քան դուք կսկսեք ձեր կռիվը։ Բացի դրանից, ջենտլմեննե՛ր,շարունակեց նա, դառնալով սենյակում եղածներին,չէ՞ որ անհրաժեշտ է մենամարտի կանոնները պահպանել։ Եթե սրանք ուզում են մենամարտել, երկու կողմն էլ պետք է միևնույն պայմաններում լինեն։ Ամենից առաջ երկուսն էլ պետք է զինված լինեն միանման և պետք է ազնվաբար սկսեն։
Իհարկե, դուք իրավացի եք,ասացին ներկա եղողներից մի տասը մարդ։ Բոլորը նայում էին մենամարտողներին և սպասում, թե ինչպես կվերաբերվեն նրանք դրան։
Հուսով եմ, որ ձեզնից ոչ մեկը չի՞ առարկում սրան, շարունակեց մայորը հարցական։
Արդարացի պահանջին ես առարկել չեմ կարող,պատասխանեց իռլանդացին։
Ես կռվելու եմ այն զենքով, որ բռնած ունեմ ձեռքիս,չարությամբ ասաց Կոլհաունը։
Համաձայն եմ։ Դա ինձ համար ևս հարմար զենք է,պատասխա-նեց նրա հակառակորդը։
Տեսնում եմ, որ երկուսինդ էլ Կոլտի համար երկու վեցկրականի ատրճանակ է,ասաց մայորը։– մայորը։― Առայժմ ամեն ինչ կարգին է․ դուք միանման եք զինված։
Արդյոք նրանք էլի ուրիշ զենք չունե՞ն,հարցրեց երիտասարդ Հենկոկը, կասկածելով, որ կապիտանի բաճկոնի փեշի տակ կարող է դանակ էլ լինել։
Ես ուրիշ ոչինչ չունեմ,պատասխանեց մուստանգերն այնպիսի անկեղծությամբ, որը նրա խոսքերի ճշտության ոչ մի կասկած չէր թողնում։
Բոլորը նայեցին Կոլհաունին, որը հապաղում էր պատասխանել։
Կապիտանը հասկացավ, որ պետք է խոստովանի․
Ես մի դանակ էլ ունեմ։ Հուսով եմ, որ դուք չեք մտածի վերցնել այն ինձանից։ Ես կարծում եմ ամեն ոք իրավունք ունի իր մոտ ունենալու այն զենքը, որ կրում է։
Բայց, կապիտան Կոլհաուն,շարունակեց Հենկոկը,ձեր հակառակորդը դանակ չունի։ Եթե դուք չեք վախենում նրա հետ կռվել հավա-սար պայմաններում, պետք է հրաժարվեք ձեր դանակից։
Այո, իհարկե,գոռացին մի քանի հոգի։– հոգի։― Նա պետք է հրաժարվի։
Տվե՛ք ինձ դանակը, կապիտան Կոլհաուն,ասաց մայորը ազդու տոնով։– տոնով։― Վեցկրականի ատրճանակը պետք է գոհացնի ամեն մի ողջամիտ մարդու, և կարիք չի լինի սառը զենքի դիմելու։ Չէ՞ որ հենց որ կրակեցիք, ձեզնից մեկը․․․
Գրողի ծոցը գնա,գոռաց Կոլհաունը բաճկոնի կոճակներն արձակելով։ Դանակը հանելով՝ նա նետեց սենյակի դիմացի անկյունը և խրոխտ ձայնով ասաց,այս պճնված թռչնակի համար ինձ դանակ հարկավոր էլ չէ․ առաջին իսկ կրակոցով ես նրան վերջ կտամ։
Դուք այդ ասելու ժամանակ կունենաք, երբ գործով ապացուցած կլինեք։ Եվ մի՛ երևակայեք, թե ձեր պարծենկոտ խոսքերն ինձ վախեցրին․․․ Խնդրում եմ ձեզ շուտ ցրվեցեք, ջենտլմեննե՛ր։ Ես պետք է վերջ դնեմ այս պարծենկոտությանն ու հայհոյանքին։
Շո՛ւն,կատաղորեն թշշաց «ազնվածին հարավցին»։– հարավցին»։― Իռլանդական գարշելի շո՞ւն։ Ես քեզ կուղարկեմ քո բնում ոռնալու։ Ես․․․
Ամաչեցե՛ք, կապիտան Կոլհաուն,ընդհատեց նրան մայորն ընդհանուր վրդովմունքի մեջ։– մեջ։― Դրանք ավելորդ խոսքեր են։ Ամենևին վայել չէ այդպես պահել իրեն կարգին հասարակության մեջ։ Համբերեցեք էլի մի րոպե և հետո կասեք, ինչ ցանկանում եք։ Այժմ, ջենտլմեննե՛ր, մի պայման ևս,ասաց նա՝ դառնալով շրջապատողներին։– շրջապատողներին։― Պետք է սրանցից խոստում առնել, որ կրակել չեն սկսի, մինչև մենք բոլորս այստեղից չհեռանանք։
Իսկույն դժվարություն ծագեց։ Ինչպե՞ս սկսել մենամարտը։ Կրքերի այդքան բորբոքված պայմաններում հասարակ խոստումը քիչ բան էր։ Ախոյանները, գոնե նրանցից մեկը հազիվ թե կրակելու թույլտվության սպասեր։
Անհրաժեշտ է, որ կրակոցն ազդանշանով սկսվի,շարունակեց մայորը։– մայորը։― Եվ սրանցից ոչ մեկը չպետք է կրակի, մինչև այդ ազդանշանը չտրվի։ Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե ինչ ազդանշան տանք։
Ինձ թվում է՝ ես կարող եմ,առաջ գալով ասաց ողջամիտ կապի-տան Սլոումենը։– Սլոումենը։― Թող միստր Կոլհաունը և միստր Ջերալդը մեզ հետ միասին դուրս գան։ Եթե նկատել եք, այս պանդոկի հակադիր ծայրերին դռներ կան։ Երկու դուռն էլ բոլորովին միանման դիրք ունեն։ Հետո նրանք երկուսն էլ նորից ներս կմտնեն այս շենքը։ Մեկը մի դռնով, երկրորդը՝ մյուսով և կսկսեն միայն այն ժամանակ, երբ շեմքը կանցնեն։
Հիանալի է․․․ Դա հենց այն է, ինչ հարկավոր է, լսվեց այս ու այն կողմից։
Իսկ ի՞նչն է լինելու ազդանշանը,հարցրեց մայորը։– մայորը։― Կրակո՞ց։
Ոչ, հյուրանոցի զանգը։
Ավելի լավ բան մտածել չէր կարելի։ Հիանալի է,ասաց մայորը՝ ուղղվելով դեպի հրապարակի վրա բացվող դուռը։
Մայն գո՜տ<ref>Մայն գոտ (գերմ․) Աստվա՜ծ իմ։</ref>, մայո՛ր,գոռաց պանդոկապան գերմանացին, դուրս վազելով իր վաճառասեղանի ետևից, որտեղ մինչ այդ կանգնած էր սարսափից քարացած։– քարացած։― Մայն գո՜տ։ Մի՞թե նրանք կրակելու են իմ պանդոկի ներսում։ Ա՜խ։ Բայց չէ՞ որ նրանք կփշրեն իմ շշերը, իմ հիանալի հայելիները, ժամացույցը, սափորները, որոնք հարյուր, երկու հարյուր դոլար արժեն։ Նրանք կթափեն իմ ամենալավ գինիները։ Ա՜խ, մայո՛ր, տունս կքանդվի։ Ի՞նչ անեմ ես։ Մայն գո՜տ, ախր դա․․․
Մի՛ անհանգստացեք, Օբերդոֆեր,ասաց մայորը՝ կանգ առնելով։– առնելով։― Ես չեմ կասկածում, որ ձեր բոլոր վնասները կհատուցվեն։ Բայց, համենայնդեպս, դուք որևէ տեղ պետք է թաքնվեք։ Եթե մնալու լինեք ձեր բա-րում, անպայման մի գնդակ էլ ձեզ կդիպչի, իսկ դա, կարծում եմ, ավելի վատ կլինի, քան այն, որ ձեր շշերը կփշրեն։
Այս ասելով՝ մայորը թողեց շփոթված պանդոկապանին և շտապեց դուրս գալ փողոց, որտեղ հանդիպեց արդեն տարբեր դռներով դուրս եկած ախոյաններին։
Ո՛չ։ Որոշված էր ուրիշ ազդանշան, և այն հնչեց։ Ինչ-որ մի բարձր ձայն գոչեց․
Զա՜նգ։
Այն սյունի մոտ, որից զանգն էր կախված, կարելի էր նկատել երեք-չորս մութ ստվեր։ Հրամանից հետո նրանք շարժվեցին։ Նրանց ձեռքերի շարժումի հետ, որ մթության մեջ հազիվ էր նկատվում, հնչեց զանգի ուժեղ զնգոցը։ Այդ ձայնը, որ սովորաբար ուրախ զնգոցով մարդկանց ճաշի էր կանչում, այժմ մահացու կռիվ սկսել ու ազդանշան էր։
Բայց կրակոցի փոխարեն լսվեց մուստանգերի ձայնը։
Իմ ատրճանակն ուղղված է ձեր քունքին։ Ես դեռ էլի մեկ փամփուշտ ունեմ։ Ներողություն խնդրեցեք, թե չէ՝ կմեռնեք։
Ամբոխը հասկացավ, որ մենամարտը մոտենում է վախճանին։ Մի քանի սրտապինդ մարդ լուսամուտից ներս նայեցին։ Նրանք հակառակորդներին տեսան հատակին փռված։ Երկուսն էլ արնաշաղախ էին, երկուսն էլ ծանր վիրավոր։ Նրանց շուրջը սպիտակ ավազը կարմրել էր արյունից։ Ավազի վրա երևում էին գալարուն հետքերը, որով ախոյանները սողալով մոտեցել էին իրար, որպեսզի մի վերջին անգամ կրակեն։ Վիրավորներից մեկը, որ վելվետե շալվար ուներ հագին և մեջքին կարմիր շարֆ, կռացել էր մյուսի վրա և ատրճանակը նրա քունքին դեմ արած՝ մահ էր սպառնում։
Այդ ժամանակ էլ լսվեց մի ուրիշ ձայն ևս, Կոլհաունի ձայնը։ Նրա տոնն այլևս գոռող չէր։ Դա ուղղակի ողբագին շշուկ էր․
Բավական է․․․ Իջեցրեք ձեր ատրճանակը․․․ Ես ներողություն եմ խնդրում․․․
=== Գլուխ XXII․ Հանելուկային ընծան ===
Մենամարտից հետո շատ արյուն կորցնելով՝ նա գիտակցությունը կորցրել էր։ Նրան որևէ տեղ փոխադրել չէր կարելի։ Անհրապույր մի սենյակում պառկած՝ նա կարող էր միայն նախանձել այն հոգատարությանը, որով շրջապատված էր իր վիրավոր ախոյանը։ Բարեբախտաբար Ֆելիմը նրա մոտ էր, թե չէ՝ ավելի վատ դրության մեջ կընկներ։
Սո՜ւրբ Պատրիկ,հառաչում էր հավատարիմ ծառան։– ծառան։― Ախր սա խայտառակություն է, կատարյալ այլանդակություն՝ ջենտլմենին խցկել այսպիսի մի բնի մեջ, այն էլ ձեզ նման ջենտլմենին, միստր Մորիս։ Եվ ուտելիքն էլ մի բանի նման չէ, ոչ էլ գինին։ Լավ բտված իռլանդական գոճին երևի չէր ուտի այն, ինչով մեզ կերակրում են այստեղ։ Եվ ի՞նչ եք կարծում, այդ քավթառ Դոֆերն ի՞նչ էր ասում ցածում․․․
Ես ոչ մի պատկերացում չունեմ, սիրելի Ֆելիմ, և ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ էր ասում Օբերդոֆերը ցածում, բայց եթե դու չես ուզում, որ նա լսի, թե ինչ ես ասում դու վերևում, ապա ուրեմն չափավո-րիր, խնդրում եմ, քո ձայնը։ Մի՛ մոռացիր, սիրելիս, որ այս միջնապատերի միջով ամեն ինչ լսվում է։
Գրողը տանի այս միջնապատերը։ Ձեզ համար միևնո՞ւյն է, թե նա ինչ էր ասում ձեր մասին։ Ես էլ իսկի բանի տեղ չեմ դնում, թե ինձ կլսեն։ Միևնույն է, այդ գերմանացին այնպես է վարվում, որ ավելի վատը լինել չի կարող։ Համենայնդեպս ես կասեմ, ձեզ հարկավոր է իմանալ այդ։
Լավ, ասա։ Ի՞նչ էր ասում նա։
Ա՜յ թե ինչ։ Ես լսեցի, թե ինչպես նա իր բարեկամներից մեկին ասում էր, որ ձեզ ստիպելու է վճարել ոչ միայն սենյակի, ճաշի ու լվացքի համար, այլև բոլոր փշրված շշերի, հայելու և մյուս իրերի համար, որ կոտրտվել ու փշրվել են այն գիշերը։
Ինձ ստիպելու է վճարե՞լ։
Այո՛, ձե՛զ, միստր Մորիս։ Եվ ոչ մի գրոշ չի պահանջելու այն յանկիից։ Ախր դա ստորություն է։ Միայն նզովյալ գերմանացին կարող է այդպիսի բան մտածել։ Թող վճարի նա, ով եփել է այս շփոթը, և ոչ թե դուք, Բալլիբալահի Ջերալդների շառավիղը։
Իսկ դու չլսեցի՞ր, թե ինչու է նա կարծում, որ բոլորի համար ես պիտի վճարեմ։
Ինչպես չէ, միստր Մորիս։ Այդ խարդախն ասում էր, որ դուք իր ձեռքն եք ընկել, և ձեզ բաց չի թողնի, մինչև բոլորի համար չվճարեք։
Ոչինչ, նա շուտով կտեսնի, որ մի փոքր սխալվել է։ Ավելի լավ է, նա հաշիվը ներկայացնի թռչող կռունկին։ Ես Համաձայն եմ վճարել պատճառած վնասի կեսը, ո՛չ ավելին։ Դու կարող ես նրան ասել այս, եթե խոսք բացվի։ Թեև, ճիշտն ասած, Ֆելիմ, չգիտեմ, թե նույնիսկ այդ ինչպես կարող եմ անել ես։ Երևի այնտեղ շատ բան է կոտրտվել ու փշրվել։ Հիշում եմ՝ ինչ-որ բան շատ ուժեղ զնգզնգաց, երբ մենք կռվում էինք։ Կարծեմ հայե-լին փշրվեց, կամ ժամացույցը, կամ թե այդպիսի մի ուրիշ բան։
Մեծ հայելին է եղել, միստր Մորիս, և ժամացույցի վրա դրված մի ինչոր ապակե բան։ Ասում են դա երկու հարյուր դոլար արժե։ Ստում են։ Երևի դրա կեսից ավելին չի արժենա։
Թեկուզ այդքան, ինձ Համար Հիմա այդ էլ ծանր բան է։ Վախենում եմ, Ֆելիմ, որ դու ստիպված լինես գնալ Ալամո և այնտեղից բերել մեր բո-լոր գանձերը։ Այդ պարտքը վճարելու համար ես ստիպված պիտի լինեմ հրաժարվել իմ խթաններից, արծաթե գավաթից, գուցե նաև հրացանից։
Միայն թե ո՛չ հրացանից, միստր Մորիս։ Մենք ինչպե՞ս կապրենք առանց հրացանի։
Մի կերպ կապրենք, բարեկամս։ Ձիու միս կուտենք․ լասսոն մեզ կօգնի։
Ճիշտ որ, և մեր ուտելիքը ավելի վատ չի լինի ծերունի Դոֆերի տված լափից։ Ամեն անգամ այստեղ ճաշելուց հետո իմ փորը ցավում է։
Այդ րոպեին դուռն առանց բախելու բացվեց, և շեմքում երևաց մի անդուր կերպարանք, կին թե տղամարդ դժվար էր ասել։ Նա իր ջլոտ ձեռքին բռնած ուներ մի զամբյուղ։
Ի՞նչ կա, Հերտրուդ,հարցրեց Ֆելիմը, որն ըստ երևույթին արդեն ճանաչել էր, որ դա սպասուհին է։
Մի ինչ-որ ջենտլմեն խնդրեց այս ձեզ հանձնել,պատասխանեց աղջիկը զամբյուղը մեկնելով։
Ի՞նչ ջենտլմեն, Հերտրուդ։
Ես նրան չեմ ճանաչում։ Առաջներում երբեք նրան չեմ տեսել։
Մի ջենտլմեն է հանձնել։ Այդ ո՞վ կարող է լինել, Ֆելիմ։ Տես ի՞նչ կա մեջը։
Ֆելիմը զամբյուղը բաց արեց։ Այնտեղ նա տեսավ մի քանի շիշ գինի և զովացուցիչ խմիչքներ, և էլի շատ համեղ բաներ՝ կարկանդակ, թխվածք, տապակած միս։ Ոչ նամակ կար, ոչ գոնե մի երկտող։ Բայց գեղեցիկ ու խնամքով փաթաթվածքը կասկած չէր թողնում, որ այդ ծանրոցը պատրաստված է կնոջ ձեռքով։
Բայց որքան ավելի էր մտածում, այնքան ավելի էր կասկածում, և նրա վստահությունից մնում էր միայն մի անորոշ հույս։
«Ինչ-որ ջենտլմեն է տվել»,կրկնեց Ֆելիմը, չգիտես ինքն իրեն խոսելով, թե դիմելով տիրոջը։– տիրոջը։― Հերտրուդն ասաց, որ ջենտլմեն էր։ Երևում է՝ բարեսիրտ մարդ է։ Բայց ո՞վ կարող է լինել։
Բոլորովին չեմ հասկանում, Ֆելիմ։ Գուցե ամրոցի սպաներից որևէ մե՞կը։ Թեև կասկածում եմ, թե նրանցից մեկնումեկը այդպես ուշադիր լիներ դեպի ինձ։
Պարզ է, որ նրանք չեն։ Սպաները և ընդհանրապես ոչ մի տղամարդ այս բանին խառը չի։
Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Ինչու եմ կարծո՜ւմ։ Օ՜, միստր Մորիս, դո՞ւք եք հարցնում այդ։ Ախր սա կնոջ մատների գործ է։ Աստված վկա, նայեցեք ինչ կարգին է դասավորված ամեն ինչ։ Ոչ մի տղամարդ այսպես չէր անի։ Այո՛, այո՛, սա կին է արել և այն էլ համարձակվում եմ հավատացնել ձեզ, իսկական լեդի։
Հիմարություն ես ասում, Ֆելիմ։ Ես չգիտեմ մի լեդի, որը կարողանար այդպիսի հոգատարություն ցույց տալ ինձ։
Չգիտե՞ք։ Այդ արդեն ճիշտ չէ, միստր Մորիս։ Իսկ ես գիտեմ։ Եվ եթե նա չհոգար ձեր մասին, դա սև ապերախտություն կլիներ նրա կողմից։ Դուք չէի՞ք, որ փրկեցիք նրա կյանքը։
Ո՞ւմ մասին ես խոսում, Ֆելիմ։
Իբր թե չգիտեք, տե՛ր իմ։ Իհարկե, խոսքս այն սիրունիկի մասին է, որն այն օրը ձեզ հետ միասին եղավ մեր խրճիթում։ Նա, որ նստել էր խատուտիկ մուստանգը, որ դուք նրան էիք ընծայել և մի քոռ գրոշ էլ չէիք վերցրել։ Եթե սա նրա ընծան չէ, ուրեմն Ֆելիմ Օ’Նիլը ամենամեծ ապուշն է ամբողջ Բալլիբալահում․․․ Ա՜խ, մաստեր Մորիս, խոսքս մեր հայրենի երկրին գնաց, և հիշեցի այնտեղ ապրողներին․․․ Իսկ ի՞նչ կասեր այն կապուտաչյա գեղեցկուհին, եթե իմանար, թե ինչպիսի վտանգի մեջ եք դուք։
Վտա՞նգ։ Վտանգն արդեն անցել է։ Բժիշկն ասաց, որ մի շաբաթից հետո կարող եմ ման գալ։ Մի՛ վշտացիր, սիրելիս։
Չէ՜, այդ չէ։ Ես այդ վտանգի մասին չեմ խոսում։ Ինքներդ գիտեք, թե ինչ եմ մտածում ես։ Սրտի վերք չունե՞ք դուք, մաստեր Մորիս։ Պատահում է՝ գեղեցիկ աչքերն ավելի վտանգավոր վերք են հասցնում, քան կապարե գնդակը։ Կամ գուցե որևէ մեկի սիրտը վերք է ստացել ձե՞ր աչ-քերից, և հենց նա էլ ուղարկել է ձեզ այս ընծան։
Դուք բոլորովին խճճվեցիր, Ֆելիմ։ Երևի ծանրոցն ուղարկել է ամրոցից որևէ մեկը։ Բայց ով էլ ուղարկած լինի, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի մենք շատ ձևականություններ անենք նրա հետ։ Արի, ավելի լավ է, վայելենք։
Հիվանդը շատ մեծ բավականություն ստացավ զամբյուղի պարունակությունը վայելելով, բայց նրա մտքերն ավելի հաճելի էին․ նա երազում էր նրա մասին, ում հոգատարությունը թանկ էր իր համար։
Երկու օր անց երրորդ զամբյուղից հետո, որ բերել էր նույն փայլուն գլխարկով ջենտլմենը, Մորիսն ստիպված եղավ մոռանալ իր երազանքը։ Դա չէր կարելի բացատրել զամբյուղի պարունակությամբ, որը ոչ մի բանով չէր տարբերվում նախորդներից։ Դրա պատճառը ժապավենով զամբյուղի կոթին կապված նամակն էր։
Սա հո Իսիդորան է,մրմնջաց Մորիսը ստորագրությանը նայելով։ Ապա բոլորովին անտարբեր բաց արեց թուղթը և սկսեց կարդալ իսպաներեն գրված նամակը, որի ճշգրիտ թարգմանությունը հետևյալն էր․
«Թանկագին սինյոր․
։։։։։։''Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս»։''
Շնորհակալ եմ, շնորհակալ, սիրելի Իսիդորա,շշնջաց մուստանգերը, նամակը ծալելով և անփութորեն գցելով վերմակի վրա։– վրա։― Միշտ երախտագետ, ուշադիր, բարի․․․ Չլիներ Լուիզա Պոյնդեքստերը, գուցե ես սիրահարվեի քեզ․․․
=== Գլուխ XXIII․ Վրիժառության երդում ===
Զրույցը պաշտոնաթող կապիտանին համոզեց, որ ինքը լիովին կարող է հույս դնել այդ մարդու վրա, որ նա ամեն տեսակ ծառայություն ցույց կտա իրեն և մինչև իսկ սպանություն կկատարի։
Մեքսիկացին չէր թաքցնում, որ ինքն ատում է երիտասարդ մուստանգերին։ Եվ թեպետ նա իր այդ ատելության պատճառի մասին որոշակի ոչինչ չասաց, բայց Կասսի Կոլհաունը որոշ ակնարկներից հասկացավ, որ իրենց ատելության պատճառը նույնն է, այն, ինչ դեռ հին ժամանակներից, դեռ Տրոյայի ժամանակներից<ref>Տրոյա հեղինակն ակնարկում է Հոմերոսի «Իլիականի» Տրոյա քաղաքը (ծ․ թ․)։</ref> գժտություն է գցում տղամարդկանց միջև, այսինքն՝ կինը։
Տվյալ դեպքում չքնաղ Հեղինեն Ռիո Գրանդեի ափերին ապրող մի սևաչյա սինյորիտա էր, որին երբեմն այցելում էր Մորիսը։ Եվ այդ աղջիկը սկսել էր իռլանդացի մուստանգերի ընկերությունը գերադասել իր հայրենակից մուստանգերի ընկերությունից։ Մեքսիկացին աղջկա անունը չտվեց, իսկ Կոլհաունը չէր էլ աշխատում իմանալ, բայց պատմությունը լսելիս մտքում հույս էր ծագում, թե մեքսիկացուն մերժող այդ աղջիկը կարող է նվաճել իր ախոյանի սիրտը։
Մինչ Կոլհաունն ապաքինվում էր, մի քանի անգամ տեսնվեց այդ մարդու հետ, որին ցանկանում էր իր վրիժառության գործիքը դարձնել, և նրանք լիակատար հնարավորություն ունեին ամեն ինչի մասին պայ-մանավորվելու։
Պայմանավորվեցի՞ն արդյոք, թե ոչ և ի՞նչ դիվային մտադրություններ ունեին, այդ հայտնի մնաց միայն իրենց։ Շրջապատի մարդիկ սոսկ այն նկատեցին, որ Կասսի Կոլհաունը և Միգուել Դիազը, որի մականունն էր էլ Կոյոտ<ref>Էլ կոյոտ (իսպ․) տափաստանի գայլ։</ref>, միշտ միասին են լինում, և բոլորին զարմացնում էր այդ տարօրինակ մտերմությունը։
=== Գլուխ XXIV․ Ազոտեայում ===
Տեխասի անտառներում ճախրող թռչունների պես չքնաղ և նրա հովիտներում բացվող ծաղիկների պես քնքուշ էր այն աղջիկը, որ երևաց Կասա դել Կորվոյի տան կտուրին։
Իր մահճից վեր ելնող Ավրորան<ref>Ավրորա Հին հռոմեական դիցաբանության մեջ արշալույսի աստվածուհի, հունական դիցաբանության մեջ՝ Էոսը։ Պատկերվում էր որպես մի դեռատի չքնաղ կին, որ ճերմակ ձիեր լծած կառքի մեջ նստած, դուրս է գալիս օվկիանոսի ջրերից և լույս բերում աստվածներին ու մարդկանց (ծ․ թ․)</ref> անգամ հազիվ թե ավելի քնքուշ լիներ, քան դեռատի կրեոլուհին, երբ նա նայում էր վարդագույն շղարշին, որի ետևից դանդաղորեն բարձրանում էր արեգակի ոսկյա սկավառակը։
Նա կանգնած էր ազոտեայի արևելյան կողմում, ձեռքը դրել էր քարե ճաղաշարին, որ դեռ թաց էր գիշերային ցողից։ Նրա առաջ, գետի ոլորանում փռված էր այգին, այգու այն կողմը դիմացի ափի դարափուլն էր, իսկ ավելի հեռու փռված էր լայնարձակ պրերիան։
Բայց ակամա դուրս թռած մի շշուկ մատնեց նրա գաղտնիքը․
Գուցե նա ծու՞նր է վիրավորված։ Գուցե մահացո՞ւ։
Ո՞ւմ մասին էր խոսում նա այդպես հուզմունքով։
Հազի՜վ թե։ Դեռ երեկ բժիշկն ասաց, որ հիվանդն առողջանալու վրա է, որ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Եվ եթե որևէ մեկն ականջ դներ նրա մենախոսությանը, որ շարունակում էր նույն տխուր ձայնով, ապա կհամոզվեր, որ նա խոսում է մի ուրիշի մասին։
Ես նույնիսկ չեմ կարող մարդ ուղարկել նրա մոտ։ Ոչ ոքի չեմ վստահում։ Որտե՞ղ է հիմա նա։ Երևի օգնության, կարեկցության կարիք ունի․․․ Եթե գոնե կարողանայի մի լուր ուղարկել նրան, այնպես, որ ոչ ոք չիմանար․․․ Եվ ո՞ւր է կորել այդ Զեբ Ստումպը։
Չգիտես ինչու աղջկան թվում էր, որ ամեն րոպե Զեբ Ստումպը կարող է երևալ, և սկսեց նայել տափաստանին, գետի այն կողմին, որտեղ ափի երկարությամբ ձգված էր ճանապարհը։ Դա մի բանուկ ճանապարհ էր, Ինջ ամրոցի և ստորին Լեոնայի ափերին գտնվող ագարակների միջև։ Այն կտրում էր պրերիան գետից բավական հեռու և նրան մոտենում էր միայն մեկ տեղ, որտեղ հունը ոլորան էր կազմում՝ խրվելով զառիթափ ափի մեջ։ Ամրոցի ուղղությամբ ճանապարհը երևում էր կես մղոնի չափ, նրան հատում էր մի կածան, որը ծանծաղուտով անցնելով բերում էր դեպի հասիենդա։ Գետի հոսանքով դեպի ցած, մոտավորապես նույն հեռավորության վրա տափաստանը փոխվում էր մացառուտի, որի ետևն արդեն ոչինչ չէր երևում։
Անծանոթ կնոջ ետևից, նրանից մի տասնհինգ յարդ հեռավորությամբ, շորի հեծած գալիս էր մի ուրիշ մարդ։ Այդ հարգալից հեռավորությունը պահպանելուց, ինչպես և հագուստից կարելի էր կռահել, որ դա ձիավոր կնոջ ծառան է։
«Ո՞վ կարող է լինել այս կինը,շշնջաց Լուիզա Պոյնդեքստերը և արագ շարժումով լոռնետը մոտեցրեց աչքերին, որպեսզի ավելի լավ տեսնի տարօրինակ ձիավորին։– ձիավորին։― Ո՞վ կլինի սա,կրկնեց կրեոլուհին իր հարցն ավելի հանգիստ տոնով և շարունակեց ձիավորին դիտել անզեն աչքով։– աչքով։― Մեքսիկացի է, իհարկե, իսկ ջորիավորը նրա ծառան է․․․ Երևի որևէ նշանավոր սինյորուհի է։ Ես կարծում էի, թե նրանք բոլորն անցել են Մեքսիկա․․․ Նրա ուղեկցի ձեռքին մի զամբյուղ կա․․․ Հետաքրքիր է, ինչ կա նրա մեջ։ Եվ ինչո՞ւ են սրանք ամրոց կամ ավան գալիս։ Այս շաբաթ արդեն երրորդ անգամն եմ տեսնում, որ նա անցնում է մեր տան մոտով։ Երևի ներքևում գտնվող ագարակներից մեկումն է ապրում։ Ձի նստելու ի՞նչ տարօրինակ ձև է դա։ Ես լսել եմ, որ մեքսիկուհիների մեջ դա ընդունված ձև է։ Իսկ եթե ես էլ այդպես ձի նստե՞մ։ Հավանաբար դա ավելի հարմար ձև է։ Բայց Նահանգներում այդպես ձի նստելը կհամարեին ո՛չ կանացի ձև։ Երևակայում եմ, թե ինչպես կվրդովվեին մեր պուրիտան մայրիկները։ Հա՛-հա՛-հա՛։ Պատկերացնում եմ նրանց սոսկումը»։
Բայց նրա ծիծաղն իսկույն ընդհատվեց։ Կրեոլուհու դեմքի արտահայտությունը վայրկենապես փոխվեց, ասես թափառուն մի ամպ ծածկեց արեգակի երեսը։ Բայց դա այն թախիծը չէր, որ քիչ առաջ մռայլել էր աղջկա դեմքը, թեև, նայելով նրա հանկարծակի գունատված այտերին, կարելի էր ասել, որ նրան ավելի պակաս լուրջ զգացմունք չի համակել։
Այդ փոփոխության պատճառը կարելի էր կապել միայն գետի այն կողմը գտնվող շղարշով ծածկված ձիավորի շարժումների հետ։ Թփուտների միջից ճանապարհի վրա նետվեց եղանաձև եղջյուրներով մի քարայծ։ Ձիու ետևից դուրս ցատկելով, նա դեռ առաջին ոստյունը չէր արել, երբ ձին քառատրոփ սլացավ վախեցած կենդանու ետևից։ Ձիավոր աղջիկը երեսի քողը պոկելով՝ աջ ձեռքով օդում մի քանի շրջանաձև շարժում արեց։
Այս ի՞նչ է անում,շշնջաց Լուիզան։– Լուիզան։― Հա՛, հասկացա, լասսո է նետում։
Մեքսիկուհին չհապաղեց ցույց տալ, թե որքան լավ է տիրապետում այդ ազգային զենքին։ Նա ճարպկորեն լասսոն գցեց քարայծի պարանոցը, օղակը ձգեց, և կենդանին շշմած վայր ընկավ։
Լուիզան թեթևացած շունչ քաշեց, երբ հենց այնտեղ, ուր ծածկվել էին երկու հեծյալները, մացառուտի միջից երևաց ևս մի ձիավոր։ Աղջիկն ավելի շատ ուրախացավ, երբ տեսավ, որ հեծյալը շուռ եկավ դեպի հասիենդա բերող կածանը։ Լոռնետը աչքերին դնելով՝ կրեոլուհին ճանաչեց Զեբ Ստումպին։ Նրա դեմքը պայծառացավ և համարյա ուրախություն արտահայտեց, Աղջիկը լավ նախանշան համարեց, որ կասկածների այդ տխուր րոպեին երևաց անտառների այդ ազնիվ բնակիչը։
Իսկ և իսկ նա է, ում ես սպասում էի,ուրախ գոչեց աղջիկը։– աղջիկը։― Հնարավոր է, որ նրա միջոցով ես կկարողանամ մի լուր ուղարկել, և գուցե նա ինձ կասի, թե ով էր այն սինյորան։ Երևի ճանապարհին հանդիպած կլինեն։ Դա ինձ հնարավորություն կտա առանց կասկած հարուցելու խոսակցություն սկսել այդ հարցի շուրջը։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ես պետք է զգույշ լինեմ նույնիսկ սրա հետ։ Օ՜, եթե ես հավատացած լինեմ, որ դուր եմ գալիս նրան, ամենևին չէի անհանգստանա։ Ի՜նչ սարսափելի է նրա անտարբերությունը։ Եվ այն էլ իմ՝ Լուիզա Պոյն-դեքստերի նկատմամբ։ Ո՛չ, այլևս այսպես շարունակվել չի կարող։ Ես պետք է ազատվեմ այս լծից, թեկուզև սիրտս փշրելու գնով։
Հազիվ թե հարկ լինի բացատրելու, որ այն մարդը, որի քնքուշ բարեկամությունն այնպես երազում էր Լուիզան, ոչ այլ ոք էր, քան Զեփ Ստումպը։
Այդ ժամանակ որսորդն արդեն բոլորովին մոտեցավ հասիենդային և ձին կանգնեցրեց։
Թանկագի՜ն միստր Ստումպ,որսորդին ուրախ ողջունեց մի ձայն, որ ծերունի որսորդն այնքան սիրում էր լսել։– լսել։― Որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ։ Իջեք ձիուց և եկեք այստեղ, ինձ մոտ։ Ես գիտեմ, որ ամեն մի վերելք ձեզ համար ոչինչ բան է, և դուք չեք վախենա այս քարե սանդուղքից։ Այստեղից դուք այնպիսի հիանալի տեսարան կդիտեք, որ ձեր գալը չեք ափսոսա։
Ձեզ տեսնելը, միսս Լուիզա, իմ ամենալավ վարձատրությունը կլինի․ դրա համար ես համաձայն եմ բարձրանալ ոչ միայն այս տան կտուրը, այլև շոգենավի ծխնելույզի վրա․․․ Մի րոպե միայն, ես իմ պառավ ձին տեղավորեմ ախոռում և հետո բարձրանամ վերև։ Դա մի ակնթարթի գործ է։
Ցած ցատկելով իր ձիուց՝ Զեբ Ստումպը նրան դիմեց այսպիսի խոսքերով․
Մի՛ վհատվիր, իմ քավթառ ձի։ Գլուխդ բարձր պահիր, երևի Պլուտոնը քեզ եգիպտացորենով կհյուրասիրի։
Էհե՜յ, մասսա Ստումպ,հնչեց խափշիկ կառապանի ձայնը, որ հենց այդ րոպեին երևաց բակում։– բակում։― Նեգրը հենց այդպես էլ կանի, ուզածի չափ դեղին եգիպտացորեն կտա դրան։ Էհե՜յ, իսկ դուք գնացեք դեռատի օրիորդի մոտ։ Պլուտոնը կխնամի ձեր ձիուն։
Գրողը տանի, ի՜նչ խափշիկ ես դու։ Հաջորդ անգամ, Պլուտոն, երբ ես այս կողմերը գամ, այնպիսի մի պարկամուկ կընծայեմ քեզ, որ երկու տարեկան հավի քնքուշ միս ունենա։ Ա՛յ թե ինչ եմ խոստանում քեզ։
Այս ասելով Զեբ Ստումպը արագ բարձրացավ քարե սանդուղքով երկու-երեք աստիճանը միանգամից ցատկելով։ Նա արագ բարձրացավ ազոտեա, որտեղ դեռատի տանտիրուհին նորից ուրախ ողջունեց նրան։
Ծերունի որսորդն իսկույն նկատեց, թե որքան էր հուզված աղջիկը, երբ իրեն տարավ ազոտեայի հեռավոր անկյունը, և հասկացավ, որ ինքն այստեղ է հրավիրվել ոչ միայն գեղեցիկ տեսարանով զմայլվելու համար։
Ասացեք ինձ, միստր Ստումպ,խոսեց Լուիզան՝ ձեռքը դնելով նրա թևքին և հարցական նայելով որսորդի մոխրագույն աչքերին,դուք երևի ամեն ինչ գիտեք։ Ինչպե՞ս է նրա առողջությունը։ Վերքը վտանգավո՞ր է։
Եթե դուք հարցնում եք միստր Կոլհաունի մասին․․․
Ո՛չ, ո՛չ, նրա մասին ես ամեն ինչ գիտեմ։ Ես նրա մասին չեմ խոսում։
Բայց, միսս Լուիզա, ես գիտեմ էլի մի մարդ այս կողմերում, որ վիրավորվել է․ դա Մորիս մուստանգերն է։ Դուք նրա՞ մասին եք հարցնում։
Այո, այո, հենց նրա։ Հասկանո՞ւմ եք․ չնայած նա իմ հորաքրոջ տղայի հետ է կռվել, բայց ես չեմ կարող անտարբեր լինել դեպի այդ մարդը։ Դուք հո գիտեք, որ Մորիս Ջերալդը երկու անգամ փրկել է իմ կյանքը։ Ասացեք, վտանգավո՞ր է վիրավորված։
Այս խոսքերն ասվեցին այնպիսի հուզմունքով, որ կատակն անտեղի կլիներ։ Եվ Զեբն շտապեց պատասխանել․
Ոչ մի վտանգ չկա։ Մի գնդակ ծակել է նրա ոտքը կոճից վերև, դա չանգռվածքից ավելի վտանգավոր չէ։ Երկրորդ գնդակը դիպել է ձախ ձեռքին։ Այդ էլ մի լուրջ բան չէ։ Միայն թե արյուն շատ է կորցրել։ Բայց նա իրեն լավ է զգում և մի քանի օրից հետո արդեն կարող է անկողնից վեր կենալ։ Տղան ասում է, որ եթե ինքը ձին նստած պրերիայում շրջեր, այդ ավելի շուտ կբուժեր իրեն, քան Տեխասում բոլոր բժիշկները։ Ես էլ այդպես եմ կարծում։ Բայց նրան բուժում է ամրոցի վիրաբույժը, որն առայժմ թույլ չի տալիս վեր կենալ։
Իսկ որտե՞ղ է պառկած հիմա։
Հյուրանոցում։ Հենց այնտեղ, որտեղ կռիվն է տեղի ունեցել։
Այնտեղ, երևի, լավ չեն խնամում նրան։ Ես լսել եմ, որ այդ հյուրանոցը բանի պետք չէ։ Նրան, երևի, այնպես չեն կերակրում, ինչպես հարկա-վոր է կերակրել հիվանդին․․․ Մի րոպե սպասեցեք, միստր Ստումպ, ես հիմա կվերադառնամ։ Ուզում եմ մի բան ուղարկել նրան։ Ես գիտեմ, որ դուք այդ չեք մերժի ինձ, այնպես չէ՞։ Ես համոզված եմ դրանում։
Առանց պատասխանի սպասելու Լուիզան ուղղվեց դեպի սանդուղ-քը և արագ ցած իջավ։ Շուտով նա վերադարձավ՝ ձեռքին մի մեծ զամ-բյուղ, որ լիքն էր անուշեղենով ու խմիչքով։
Սիրելի միստր Ստումպ,ասաց նա,այս զամբյուղը կտաք միստր Ջերալդին, չէ՞։ Ֆլորինդան այստեղ բան-ման է գրել, մի քանի շիշ զովացուցիչ խմիչք, մի քիչ մուրաբա և էլի ուրիշ բաներ։ Հիվանդ մարդու սիրտը լավ բաներ է ուզում, իսկ հյուրանոցում հազիվ թե կարելի լինի համով բան գտնել։ Միայն թե նրան չասեք ով է ուղարկել և ուրիշ ոչ ոքի էլ չասեք։ Լա՞վ։ Ես գիտեմ, որ չեք ասի, իմ բարեսիրտ հսկա։
Դուք կարող եք հույս գնել ծերունի Զեբ Ստումպի վրա, միսս Լուիզա։ Ոչ մի շունչ-կենդանի չի իմանա, թե ով է ուղարկել այս անուշեղենը, միայն թե, հավատացեք, տղան ամեն ինչ առատ-առատ ունի։ Նրա համար այնքան շատ բան են բերում, որ կարող է անուշակերների մի ամբողջ ամբոխ կերակրեր
Ա՜, նրա համար բերո՞ւմ են արդեն։ Իսկ ո՞վ է բերում։
Այդ արդեն Զեբ Ստումպը չի կարող ասել, որովհետև ինքն էլ չգիտե։ Ես լսել եմ միայն, որ ուտելեղենի զամբյուղները բերել է մի մեքսիկացի, ինչ-որ մեկի ծառան, բայց թե ո՞վ է ուղարկում, չգիտեմ։ Ես ինքս էլ տեսել եմ մեքսիկացուն։ Հենց մի քանի րոպե առաջ ես նրան հանդիպեցի ձեր հասիենդայից ոչ հեռու։ Նա ուղեկցում էր մի ջահել աղջկա, որը ձին նստել էր տղամարդավարի, մեքսիկուհիներից շատերն այդպես են ձի նստում։ Ես կարծում եմ նա այդ աղջկա ծառան է, որովհետև ետևից էր դնում։ Նա ձեռքին մի զամբյուղ ուներ, որը ճիշտ և ճիշտ նման էր այն զամբյուղին, որ վերջերս ստացել էր միստր Մորիսը։ Երևի նա էլի ինչ-որ բան է տանում հիվանդին։
Այլևս հարցուփորձի կարիք չկար։ Այդ մի քանի խոսքը շատ բան էին բացատրում, և ամեն ինչ տանջալի պարզ էր․ Լուիզա Պոյնդեքստերը ախոյան ուներ։ Լասսոյավոր մեքսիկուհին երևի մուստանգերի սիրած աղջիկն է, գուցե և հարսնացուն։
Թեև զամբյուղը ցած գցող ձեռքի շարժումը կարող էր պատահական թվալ, սակայն դա ճշտորեն հաշված բան էր։ Ճաղաշարի վրայով կռանալով՝ Լուիզան ցած նայեց և զգաց, որ իր սիրտն էլ փշրված է, ինչպես քարերի վրա փայլփլող այն ապակու կտորտանքը։
Ա՛խ, ափսո՜ս,ասաց աղջիկը, աշխատելով ցույց չտալ իր հուզմունքը։– հուզմունքը։― Ամեն ինչ կորավ։ Ի՞նչ կասի հիմա Ֆլորինդան։ Բայց ոչինչ, միստր Ջերալդը, ինչպես դուք ասացիք, այնպիսի ուշադրությամբ է շրջապատված, որ հազիվ թե իմ ընծան նրան պետք լինի։ Որքա՜ն ուրախ եմ, որ նրան, չեն մոռանում։ Չէ՞ որ ես շատ եմ պարտական նրան։ Ես ուրախ եմ, որ նրան չեմ մոռանում․ չէ՞ որ նա ինձ համար շատ բան է արել։ Միայն թե, միստր Ստումպ, խնդրում եմ, ոչ ոքի՝ ո՛չ մի խոսք։ Չասեք նույնպես, որ ես հարցրել եմ նրա մասին։ Չէ՞ որ նա մենամարտել է իմ հորաքրոջ տղայի հետ, և դա կարող է ավելորդ խոսակցության առիթ տալ։ Խոստանում եք, չէ՞, սիրելի Զեբ։
Պատրաստ եմ թեկուզ երդվելու։ Ոչ մեկին՝ ո՛չ մի խոսք, միսս Լուիզա։ Կարող եք միանգամայն վստահել ծերունի Զեբին։
Ես այդ գիտեմ։ Դե գնանք այստեղից։ Արևն արդեն սկսում է դաղել։ Եկեք ցած իջնենք և տեսնենք՝ ձեր սիրած վիսկիից մի քիչ չի՞ գտնվի այնտեղ։ Գնա՞նք։
Եվ դեռատի կրեոլուհին շինծու ուրախ տրամադրությամբ նորօռլեանյան վալս երգելով ուղղվեց դեպի սանդուղքը։ Ծերունի որսորդը սիրով ընդունեց այդ հրավերը և հետևեց Լուիզային։ Թեև նա վաղուց արդեն վարժվել էր ստոիկյան անտարբերությամբ վերաբերվել կանացի հմայք-ներին, և նրա մտքերն այդ րոպեին կենտրոնացած էին գլխավորապես խոստացված խմիչքի վրա, այնուամենայնիվ նրան հիացնում էին աղջկա գեղեցիկ ուսերը, որոնք ասես փղոսկրից լինեին հղկված։
Կյանքում առաջին անգամ Լուիզա Պոյնդեքստերը խանդի տանջանք էր ապրում։ Դա նրա առաջին իսկական սերն էր։ Նա սիրահարված էր Մորիս Ջերալդին։
«Մեքսիկացի սինյորուհու ուշադրությունը հազիվ թե կարելի է բացատրել հասարակ բարեկամությամբ։ Հավանորեն նրանց ավելի սերտ հարաբերություններ են կապում իրար հետ»,այդպես էր խորհում վշտահար կրեոլուհին։
Դատելով այն ամենից, ինչ Մորիսն ասել էր նրան և ինչ նա իր սեփական աչքերով տեսավ, լասսո կրող սինյորան հենց այն կինն էր, որը պետք է նվաճեր այդպիսի մարդու սերը։
Ըստ երևույթին նրանց մտքերն այնքան էլ տարբեր չէին։ Ոչ միայն Լուիզան էր լսել մեքսիկուհու մասին, այլև մեքսիկուհին գիտեր Լուիզայի գոյությունը։
Մենք այստեղ չենք սկսի պատմել, թե ինչ էր մտածում սինյորուհին այս հանդիպումից հետո։ Բավական է ասել, որ կրեոլուհու մտքերն ավելի մռայլ էին, քան զբոսանքից առաջ, և երբ նա վերադառնում էր Կասա դել Կորվո, նրա դիրքը խոր հուսահատություն էր ցույց տալիս։ «Որքա՜ն լավիկն է,մտածեց նա, երբ անցնում էր այն աղջկա մոտով, որին իր ախոյանն էր համարում։– համարում։― Այո՛, շատ է լավը, ուրեմն և հազիվ թե սոսկ բարեկամը լինի»։
Լուիզան ինքն իրեն խոսելիս աշխատում էր անաչառ լինել, այլ կերպ նա ավելի զուսպ կլիներ մեքսիկացի աղջկան գովաբանելիս։
«Կարելի՞ է կասկածել, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են նրանք,շարունակում էր մտածել Լուիզան։– Լուիզան։― Նա սիրում է այդ աղջկան։ Դրանով էլ բացատրվում է նրա անտարբերությունն իմ նկատմամբ։ Իսկ ես, անխելքս, ուզում էի իմ երջանկությունը գտնել այդ ճակատագրական զգացմունքի մեջ։ Հարկավոր է մոռանալ նրան, սրտից դեն նետել սիրո կապանքները․․․ Մոռանա՜լ։ Հեշտ է ասել։ Բայց կարո՞ղ եմ արդյոք մոռանալ։ Ես այլևս չպետք է հանդիպեմ նրան։ Համենայնդեպս այս կարող եմ անել։ Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, նա այլևս մեր տանը չի երևա։ Մեր հանդիպումները միայն պատահաբար կարող են լինել, իսկ ես ամեն կերպ կխուսափեմ։ Օ՛, Մորիս Ջերալդ, դու, որ վայրի նժույգներ ես հնազանդեցնում, հնազանդեցրել ես մի սիրտ, որը երկար ու երկար պիտի տառապի և գուցե թե երբեք էլ չի մոռանա այս դասը»։
=== Գլուխ XXVI․ Նորից ազոտեայում ===
Անցավ էլի մի քանի օր, բայց լասսոյավոր աղջիկն այլևս չերևաց։
«Մորիսի վերքերը բուժվել են, և նա այլևս մշտական ուշադրության կարիք չի զգում»,այսպես էր մտածում կրեոլուհին ազոտեայում կանգ-նած։ Լոռնետը աչքերին բռնած նա նայում էր հեռուն։
Այդ վաղ առավոտյան էր, արևածագից քիչ հետո, այն ժամին, երբ սովորաբար երևում էր ձիավոր մեքսիկուհին։
Թաքնվելն ուշ էր․ խատուտիկ մուստանգն արդեն նույնպիսի վրնջոցով պատասխանել էր իր հին ծանոթի ողջույնին։ Լուիզան ստիպված էր մնալ տեղում և սպասել մուստանգերին։
Բարև ձեզ, միսս Պոյնդեքստեր,ասաց նա՝ ձին մոտ քշելով։ Պրերիայում ընդունված չէ, որ կանայք առաջինը բարևեն։– բարևեն։― Դուք մենա՞կ եք։
Մենակ եմ, սըր։ Ինչո՞ւ եք զարմանում։
Մացառուտն այնքան էլ հարմար տեղ չէ այդպիսի զբոսանքների համար։ Բայց, ի դեպ, դուք ինձ ասել եք, որ սիրում եք մենակ զբոսնել։
Այդպիսի զբոսանքը կարծես ձեզ նույնպես դուր է գալիս, միստր Ջերալդ։ Բայց կարծեմ այնքան էլ չեք տառապում մենակությունից․․․ Ճիշտ չե՞մ ասում։
Դուք իրավացի եք, ես մենակ եմ ճամփորդում հենց նրա համար, որ սիրում եմ մենակությունը։ Ցավոք սրտի, ես ստիպված եմ ապրելու հյուրանոցում։ Այնտեղ այնպիսի աղմուկ է, որ առողջ մարդու համար էլ տանելի չէ, իսկ ես առանձնապես սուր եմ զգում այդ։ Դրա համար էլ այս խաղաղ վայրերում ձիով զբոսնելը ինձ անասելի բավականություն է պատճառում։ Ակացիաների զով ստվերը և հովհարաձև տերևների հետ անխոնջ խաղացող զեփյուռի սոսափյունը նույնիսկ մեռնողի ուժը կարող են վերականգնել։ Դուք այդպես չե՞ք կարծում։
Դուք ավելի լավ կիմանաք այդ,շփոթված պատասխանեց Լուիզան։– Լուիզան։― Չէ՞ որ դուք հաճախ եք լինում այս կողմերում․․․
Հաճա՜խ։ Ես ընդամենը երկրորդ անգամն եմ այստեղով անցնում այն օրից, երբ կարողացել եմ նորից թամբին նստել։ Բայց, ներեցեք, միսս Պոյնդեքստեր․․․ որտեղի՞ց գիտեք, որ ես այստեղով անցել եմ։
Ա՜խ,պատասխանեց Լուիզան կարմրելով ու շփոթվելով,ես չէի կարող չնկատել այդ։ Ես սովոր եմ օրվա մեծ մասն անցկացնել ազոտեայում։ Այնտեղ այնքա՜ն լավ է, հիանալի տեսարան, և առանձնապես լավ է առավոտները, երբ զով զեփյուռ է փչում, և այգում ամեն կողմից թռչունների երգն է լսվում․․․ Մեր կտուրից երևում է այս ճանապարհը։ Եվ ես տեսնում էի ձեզ, երբ դուք անցնում էիք այստեղով, այսինքն, քանի դեռ չէիք անցնում ակացիաների ետևը։
Նշանակում է դուք տեսե՞լ եք ինձ,ասաց Մորիսը շփոթվելով։ Բայց նրա շփոթմունքը աղջկա վերջին խոսքի պատճառով չէր, որ նա ուղղակի չհասկացավ, շփոթմունքի պատճառն այն էր, որ հիշեց, թե ինչպես ինքը կանգ էր առնում թփուտում և երկար նայում հասիենդային։
Դե իհարկե։ Չէ՞ որ ճանապարհը մեր տնից մի վեց հարյուր յարդ հեռավորությամբ է անցնում։ Ես նույնիսկ կարողացա լավ տեսնել այն աղջկան, որն այստեղով անցնում էր ձի հեծած, թեև նրա ձին այնքան աչքի ընկնող չի, ինչպես ձերը։ Ես տեսա, թե նա ինչպես հմտորեն լասսոն գցեց խեղճ փոքրիկ քարայծի վիզը, և իսկույն գլխի ընկա, որ դա հենց այն դեռատի աղջիկն է, որի տաղանդի մասին դուք այնքան սիրալիր պատմում էիք ինձ։
Իսիդորա՞ն։
Իսիդորան։
Ա՛խ, այո՛։ Մի որոշ ժամանակ նա հյուր էր այստեղ։
Եվ շատ ուշադի՞ր էր միստր Ջերալդի նկատմամբ։
Այո, դուք իրավացի եք․ նա, իսկապես, շատ բարի է եղել, թեև ես դեռ հնարավորություն չեմ ունեցել շնորհակալություն հայտնելու նրան։ Չնայած ինձ հետ բարեկամական հարաբերությունների մեջ է, բայց նա օտարերկրացիներին չի սիրում և երբեք չէր համաձայնի միստր Օբերդոֆերի հյուրանոցի շեմքը կոխել։
Իսկապե՞ս։ Երևի նա գերադասում է ձեզ հետ հանդիպել ակացիաների ստվերո՞ւմ։
Ես բոլորովին չեմ տեսել նրան, համենայնդեպս արդեն մի քանի ամիս կլինի, և երևի էլի երկար ժամանակ չեմ տեսնի, նա վերադարձել է տուն՝ Ռիո Գրանդե։
Դուք ճշմարի՞տ եք ասում, միստր Ջերալդ, Դուք այն ժամանակից նրան չե՞ք տեսել․․․ Եվ նա գնացե՞լ է իր հորեղբոր մոտից։
Այո, չեմ տեսել,զարմանքով պատասխանեց Մորիսը։– Մորիսը։― Եվ նրա այստեղ լինելն էլ իմացել եմ նրանից, որ երբ ես պառկած էի, ինձ ամեն տեսակ ուտելիքներ էր ուղարկում, որոնք, ճիշտն ասած, իսկը ժամանակին էին։ Օբերդոֆերի հյուրանոցի խոհանոցը արժանի չէ առանձին գովասանքի, և մյուս կողմից իր վերաբերմունքն էլ դեպի ինձ՝ այնքան էլ լավ չէր։ Դոնյա Իսիդորան, պետք է ասել, շատ առատորեն երախտահատույց եղավ այն փոքրիկ ծառայության համար, որ ես մի ժամանակ մատուցել եմ նրան։
Ծառայությո՞ւն։ Կարելի՞ է հարցնել, թե ինչ ծառայություն է եղել դա, միստր Ջերալդ։
Իհարկե։ Դա պատահաբար ստացվեց։ Մի անգամ ես բախտ ունեցա դոնյա Իսիդորային փրկելու հնդկացիների ձեռքից։ Վայրի Կատուն էր և իր ազգական սեմինոլները։ Նրանք Իսիդորայի վրա էին հարձակվել, երբ նա Ռիո Գրանդեից գալիս էր Լեոնայի ափը՝ իր հորեղբայր դոն Սիլվիո Մարտինեսի մոտ․ ահա, այնտեղ երևում է նրա տունը։ Սրիկաները հարբած էին, և նրան եթե ոչ մահ, համենայնդեպս լուրջ վտանգ էր սպառնում։ Խեղճի համար շատ դժվար կլիներ դուրս պրծնել նրանց ձեռքից, եթե ես ժամանակին չհասնեի։
Եվ դուք այդ կոչում եք փոքրի՞կ ծառայություն։ Դուք շատ համեստ եք, միստր Ջերալդ։ Եթե ես այդպիսի դրության մեջ ընկնեի, և որևէ մեկը փրկեր ինձ․․․
Ինչո՞վ երախտապարտ կլինեիք դուք,հարցրեց մուստանգերն ակներև հուզմունքով։
Ես կսիրեի նրան,արագ պատասխանեց Լուիզան։
Եթե այդպես է,շշնջաց Մորիսը՝ թեքվելով դեպի Լուիզան,ես իմ կյանքի կեսը կտայի, որպեսզի ձեզ տեսնեի հնդկացիների ձեռքում, և էլի կեսը կտայի, որպեսզի ձեզ փրկեի նրանցից։
Ճշմարի՞տ եք ասում, Մորիս Ջերալդ։ Կատակ չե՞ք անում։ Չէ որ ես երեխա չեմ։ Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ։ Ասացեք, դուք ան-կե՞ղծ եք ինձ հետ։
Հավատացեք, ճշմարիտ եմ ասում։
Լուիզա Պոյնդեքստերը բարձրացավ ասպանդակների վրա և ձեռքը դրեց մուստանգերի ուսին։ Պատասխանելով տղայի համբույրին՝ աղջիկը ջերմորեն շշնջաց․
Ես սիրում եմ քեզ։
=== Գլուխ XXVIII․ Արգելված զվարճություն ===
Այն ժամանակից, ինչ Տեխասում երևացել էին անգլոսաքսոնական գաղութականները, նույնիսկ կարելի է ասել այն ժամանակներից, երբ կոնկվիստադորների նախնիները Տեխասը գաղութացրին, որ տեղի էր ունեցել մի հարյուր տարի առաջ, նրա բնակիչների համար ամենակարևորը հնդկացիների հետ ունեցած հարաբերություններն էին։
Հնդկացիները, այդ երկրի օրինական տերերը, բացահայտ պատերազմ մղեին գաղութարարների դեմ, թե խաղաղություն տիրեր, միևնույն է, նրանք խոսակցության մշտական նյութն էին։ Առաջին դեպքում խոսում էին վրա հասած վտանգի մասին, երկրորդ դեպքում քննարկում էին այն հարցը, թե արդյոք կարմրամորթ առաջնորդները երկա՞ր ժամանակով են թաղել իրենց տոմագավկները<ref>Տոմագավկ հնդկական սառը զենք, փոքրիկ կացին։ «Թաղել տոմագավկը»՝ նշանակում է հաշտություն կնքել։</ref>։
Այդ թեման քննարկվում էր ամենուրեք և միշտ, լիներ դա նախաճաշի ժամանակ, ճաշի, թե ընթրիքի։ Ագարակատիրոջ հասիենդայում լիներ, թե որսորդի խրճիթում, «արջ», «կատվառյուծ», «վայրի վարազ» բառերն ավելի քիչ և ավելի պակաս վախով էին արտասանվում, քան «հնդկացի» բառը։ Տեխասում երեխաներին հնդկացիներով էին վախեցնում, բայց ծնողներն էլ պակաս չէին վախենում նրանցից։
Նամակը բերեց մի հեծյալ հրաձիգ վաղ առավոտյան, երբ ագարակատերը նախաճաշելու համար սեղան էր նստում, որի շուրջն արդեն ժողովվել էր ամբողջ ընտանիքը՝ Լուիզան, Հենրին և Կասսի Կոլհաունը։
Զարմանալի նորություն,գոչեց Պոյնդեքստերը արագ աչքի անցկացնելով թուղթը։– թուղթը։― Եվ շատ անհաճո նորություն, եթե միայն ճիշտ է։ Բայց քանի որ մայորն ինքն էլ համոզված է, նշանակում է կասկածելու առիթ չկա։
Անհաճո նորությո՞ւն, հայրիկ,հարցրեց աղջիկը խիստ կարմրելով և իսկույն էլ մտածեց ինքն իրեն․ «Ի՞նչ կարող է գրած լինել մայորը։ Ես նրան երեկ հանդիպեցի անտառակում։ Նա ինձ տեսավ նրա․․․ Կարո՞ղ է այդպիսի բան լինել։ Աստվա՜ծ իմ, եթե հայրիկս իմանա․․․»
«Կոմանչների ցեղը ռազմի ուղին է բռնել», ահա թե ինչ է գրում մայորը,ասաց Պոյնդեքստերը։
Ա՞յդ է ամենը,թեթևացած հարցրեց Լուիզան, ասես այդ տեղեկության մեջ ոչ մի սարսափելի բան չկար։– չկար։― Դու վախեցրիր մեզ։ Ես էլ կարծում էի, թե որևէ ավելի սարսափելի բան է պատահել։
Ավելի սարսափելի՞։ Ի՜նչ հիմարություններ ես ասում, դստրիկս։ Տեխասում կոմանչներից ավելի սարսափելի բան չկա։ Դա ամենամեծ վտանգն է։
Հնարավոր է, որ Լուիզան համաձայն չէր դրան և մտածում էր ուրիշ վտանգների մասին, որոնցից խուսափելն ավելի հեշտ չէր։ Գուցե նա հիշեց վայրի հովատակների երամակը կամ լասսոյի հետքը խանձված պրերիայում։ Նա ոչինչ չպատասխանեց։
Խոսակցությունը շարունակեց Կոլհաունը․
Իսկ մայորը համոզվա՞ծ է, որ հնդկացիները որոշել են պատերազմ սկսել։ Ի՞նչ է գրում նա, քեռի։
Գրում է, որ արդեն մի քանի օր է այդպիսի լուրեր էին պտտվում, սակայն ինքը մի առանձին նշանակություն չէր տալիս դրանց։ Բայց հիմա ամեն ինչ հաստատվել է։ Երեկ երեկոյան ամրոց է եկել սեմինոլների առաջնորդ Վայրի Կատուն՝ իր մի քանի ցեղակիցների հետ։ Նա հաղորդել է, որ ամբողջ Տեխասում կոմանչներն իրենց իջևաններում ներկած սյուներ են տնկել և արդեն մի ամիս է, պատերազմի պարեր են պարում, որ մի քանի ջոկատ արդեն արշավի են ելել և ամեն րոպե նրանք կարող են երևալ Լեոնայի ափերին։
Իսկ ինքը՝ Վայրի Կատուն, մի՞թե ավելի լավ է,հարցրեց Լուիզան՝ հիշելով մուստանգերի պատմած դեպքը։– դեպքը։― Մի՞թե այդ դավաճանին կարելի է վստահել։ Ամեն ինչից երևում է, որ նա սպիտակներին նույնքան թշնամի է, որքան իր ցեղակիցներին։
Դու իրավացի ես, դստրիկս։ Մայորն այս նամակում նրան ճիշտ նույնպիսի բնութագրություն է տալիս։ Նա խորհուրդ է տալիս զգույշ լինել այդ երկերեսանի սրիկայի հետ, որը, իհարկե, հենց որ հարմար գտնի, կանցնի կոմանչների կողմը։ Դե՛հ, ի՞նչ կա որ,ասաց ագարակատերը, նամակը մի կողմ դնելով և շարունակելով խմել իր սուրճը,ես հույս ունեմ, որ մենք այստեղ կարմրամորթներին բոլորովին չենք տեսնի, ո՛չ կոմանչներին, ո՛չ սեմինոլներին։ Պետք է կարծել, որ ռազմի ուղին բռնելով՝ կոմանչները կնահանջեն Կասա դել Կորվոյի ատամնավոր պարիսպների առաջ և սիրտ չեն անի դիպչել մեր հասիենդային․․․
Այդ ժամանակ սեղանատան շեմքում, որտեղ բոլորը նստած նախաճաշում էին, երևաց կառապանի սև դեմքը, և խոսակցությունն անցավ մի ուրիշ նյութի։
Ի՞նչ ես ուզում, Պլուտոն,հարցրեց Պոյնդեքստերը։
Հո՛-հո՛։ Մասս Վուդլի, Պլուտոնին ոչինչ պետք չէ։ Ես հենց այնպես ներս մտա։ Միայն պետք է միսս Լուիզային ասեմ, թող նախաճաշը շուտ վերջացնի, խատուտիկը կանգնած է թամբը վրան և սպասում է, որ երկաթը բերանը խցկեն։ Խատուտիկը չի ուզում քարերի վրա կանգնել, պրե-րիայի փափուկ խոտն է ուզում։
Դու զբոսանքի՞ ես գնում, Լուիզա,հարցրեց ագարակատերը ակներև դժգոհությամբ։
Այո, հայրիկ։ Ես ուզում էի մի քիչ զբոսնել։
Դու այդ չպետք է անես։
Ինչո՞ւ։
Հասկացիր ինձ։ Ես չեմ ուզում, որ դու մենակ գնաս։ Դա անվայել բան է։
Բայց ինչո՞ւ, հայրիկ։ Չէ՞ որ ես շատ անգամ եմ մենակ գնացել։
Այո, դժբախտաբար, շատ հաճախ։
Վերջին դիտողությունն աղջկան ստիպեց փոքր-ինչ կարմրել, թեև համոզված չէր, թե հայրն ինչ նկատի ունի։
Բայց Լուիզան հարցուփորձ չարեց։ Ընդհակառակն, գերադասեց կարճ կապել, և այդ պարզ էր նրա պատասխանից։
Եթե դու դեմ ես դրան, հայրիկ, ես այլևս պրերիա չեմ գնա զբոսնելու։ Բայց մի՞թե դու որոշել ես ինձ տանը փակած պահել, երբ դուք, տղամարդիկդ գնում եք ձեր գործերով։ Ա՜յ թե ինչ կյանք պիտի ունենամ ես այս Տեխասում։
Դու ինձ ճիշտ չհասկացար։ Լուիզա։ Ես ամենևին դեմ չեմ, որ դու զբոսանքի գնաս։ Զբոսնիր՝ որքան սիրտդ ուզում է, միայն թե քեզ հետ որևէ մեկը լինի։ Գնա Հենրիի հետ, կամ Կասսիի։ Բայց ես չեմ ուզում, որ դու մենակ գնաս։ Դրա համար ես պատճառներ ունեմ։
Պատճառնե՞ր։ Ի՞նչ պատճառներ։
Այս հարցն ակամա դուրս թռավ Լուիզայի շուրթերից։ Նա իսկույն էլ ափսոսաց, որ իրեն չի զսպել և անհանգիստ սպասում էր հոր պատասխանին։
Բայց հոր պատասխանը մի փոքր հանգստացրեց նրան։
Էլ ի՞նչ պատճառներ են հարկավոր քեզ,ասաց ագարակատերը՝ ըստ երևույթին թեթևացած պատճառ բերելով ամենահարմար առիթը։– առիթը։― Հենց ամենից առաջ մայորի այս նամակը։ Մի՛ մառացիր, որ Տեխասը Լուիզիանա չէ, որտեղ աղջիկն ազատորեն կարող է գնալ, ուր սիրտն ուզենա, առանց վախենալու, թե իրեն կնեղացնեն կամ կկողոպտեն։ Այստեղ, Տեխասում, նույնիսկ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Օրինակ՝ հնդկացիները։
Հնդկացիներից վախենալու բան չունեմ։ Ես երբեք հասիենդայից հինգ մղոնից ավելի չեմ հեռանում։
Հինգ մղո՜ն,գոչեց պաշտոնաթող կապիտանը ծաղրաբար։– ծաղրաբար։― Դա միևնույնն է, թե հիսուն մղոն հեռանաս։ Հնդկացիներին դու նույն հաջողությամբ կարող ես հանդիպել մեր տան դարբասից մի հարյուր քայլի վրա, ինչպես հարյուր մղոնի վրա։ Երբ նրանք ռազմի ուղին են բռնում, նրանց կարելի է հանդիպել ամեն տեղ և ամեն ժամանակ։ Ես կարծում եմ Վուդլի քեռին ճիշտ է ասում․ քո կողմից խիստ անզգուշություն կլինի մենակ գնալ։
Օ՜, դու այդպե՞ս ես կարծում,հեգնանքով հարցրեց կրեոլուհին, արհամարհանքով նայելով հորաքրոջ տղային։– տղային։― Դե ասա խնդրեմ, ո՞րն է լինելու քո օգնությունը, եթե ես, իսկապես, կոմանչների հանդիպեմ, թեև ես համոզված եմ, որ այդ չի լինի։ Ի՜նչ տեսարան կլինի․ մենք երկուսս միասին՝ երեսները նախշած վայրենիների ռազմաշունչ ցեղի մեջ։ Հա՛-հա՛-հա՛։ Վտանգի մեջ կլինես դու և ոչ թե ես։ Ես իմ խատուտիկով կսլանամ տուն, իսկ դու կմնաս նրանց մոտ։ Ա՛յ, իսկապես վտանգ՝ տնից հինգ մղոնի վրա։ Դե փորձիր ամբողջ Տեխասում գտնել մի ձիավոր, ներառյալ նաև վայրենիներին, որը կարողանա հասնել իմ ետևից, երբ ես իմ սիրելի խատուտիկի վրա եմ։ Հազիվ թե այդ հաջողվի քեզ, Կա՛շ։
Լռի՞ր, աղջիկս,խստորեն ասաց Պոյնդեքստերը։– Պոյնդեքստերը։― Ես չեմ ուզում այդպիսի անմիտ շատախոսություն լսել․․․ Ուշադրություն մի՛ դարձնի նրա վրա, Կասսի։ Եվ բացի հնդկացիներից այստեղ շատ, կա ամեն տե-սակ խաժամուժ, որոնցից պակաս, չպիտի զգուշանալ։ Հիշի՛ր, ես քեզ արգելում եմ մենակ գնալ հեռուն, ինչպես անում էիր առաջ։
Թող քո ասածը լինի, հայրիկ,հնազանդորեն պատասխանեց Լուիզան սեղանից վեր կենալով։– կենալով։― Իհարկե, հնազանդվում եմ։ Բայց իմացիր, որ անշարժ տանը նստելով, ես կարող եմ առողջությունս կորցնել․․․ Գնա, Պլուտոն,դարձավ նա նեգրին, որը դեռ շեմքում կանգնած ժպտում էր։– էր։― Խատուտիկին ախոռ տար կամ բաց թող արոտում, ինչպես կուզես։ Թող նա գնա իր պրերիան, եթե այդպես է ուզում։ Ինձ այլևս պետք չէ։
Այս ասելով աղջիկը հպարտ-հպարտ դուրս գնաց սենյակից, թողնելով, որ իր ասածների մասին խորհեն տղամարդիկ, որոնք դեռ նստած էին սեղանի շուրջը։
Կոլհաունի բախտը բերել էր․ նա Միգուել Դիազին խրճիթում գտավ, թեև հարբած վիճակում։ Ի դեպ, դա նրա սովորական վիճակն էր։ Ասենք՝ մեքսիկացին ոտից-ձեռքից ընկած չէր․ նա կուշտ քնել էր, և արդեն խելքը գլուխն էր եկել։
Ա՞, դո՞ւք եք, սինյոր,գոչեց էլ Կոյոտը շեմքում տեսնելով հյուրին։ Այդ ո՞ր քամին բերեց։ Վերցրեք աթոռը։ Ահա, այստեղ է։ Աթո՛ռ։ Հա՛-հա՛-հա՛։
Էլ Կոյոտը քրքջաց, նայելով այն առարկային, որին ինքը աթոռ անունն էր տվել։ Դա պարզապես մուստանգի գանգ էր, որ աթոռի դեր էր կատարում։ Մի անտաշ սեղան՝ արմավաշուշանի երեսաթափերից, էլի նույնպիսի մի գանգ, անկողնի տեղ ծառայող եղեգնի մի կույտ, որի վրա պառկած էր տանուտերը,ահա Միգուել Դիազի կացարանի ամբողջ կահավորությունը։
Երկար քայլելուց հոգնած Կոլհաունն օգտվեց տանտիրոջ հրավերից և նստեց գանգի վրա։ Առանց ժամանակ կորցնելու նա իսկույն գործի անցավ։
Սինյոր Դիազ,ասաց նա,ես այստեղ եմ եկել․․․
Սինյոր ամերիկանո,գոչեց կիսահարբած մուստանգերը՝ ընդհատելով նրա բացատրությունը։– բացատրությունը։― Կարամբա՛<ref>Կարամբա (իսպ․) գրողը տանի։</ref>։ Գիտեմ, գիտեմ, թե ինչի եք բարեհաճել այստեղ։ Ինչի՞ է պետք ավելորդ ձևականությունը։ Ես պետք է ճանապարհից մաքրեմ այդ իռլանդացի դևին։
Այո։
Դե ուրեմն ես արդեն խոստացել եմ, որ առաջին իսկ հարմար առիթով այդ բանը կանեմ ձեզ համար հինգ հարյուր դոլարով։ Միգուել Դիազը միշտ կատարում է իր խոստումը։ Բայց դեռ ժամանակը չի եկել, և հարմար առիթ չի եղել։ Գրողը տանի։ Մարդուն ինչպես հարկն է սպանելու համար արվեստ է պահանջվում։ Նույնիսկ պրերիայում հետքը գտնում են։ Իսկ եթե հետքը գտան, ինձ համար դա կատակ չի լինի։ Դուք մոռանում եք, սինյոր կապիտան, որ ես մեքսիկացի եմ։ Եթե ես ամերիկացի լինեի, ինչպես դուք, հեշտությամբ կարող էի թխկացնել դոն Մորիսիոյին։ Բավական էր ասել, թե վեճ է եղել, և ես ջրից չոր դուրս կգայի։ Բայց, գրողը տանի, մեքսիկացիներիս բանն ուրիշ է։ Եթե մեզնից որևէ մեկը սուրը մարդու սիրտը խրի, դա սպանություն կկոչեն։ Եվ այն ժամանակ դուք, ամերիկացիներդ, տասներկու «ազնիվ» երդվյալներից բաղկացած ձեր դատարանում վճիռ կհանեք՝ «Կախե՛լ»։ Կարա՛մբա։ Դա ինձ ձեռք չի տա։ Այդ իռլանդացուն ես էլ ձեզ պես ատում եմ, բայց վիզս օղակ գցել չեմ ուզում։ Ես պետք է սպասեմ, մինչև ժամանակը գա և հարմար առիթ լինի, գրողը տանի․ և՛ ժամանակ, և առիթ։
Հիմա հենց իսկը հարմար ժամանակն է,շտապ վրա բերեց Կոլհաունը՝ կռանալով մեքսիկացու վրա։– վրա։― Դուք ասում էիք, որ հեշտությամբ կարող էիք այդ բանն անել, եթե միայն հնդկացիների հետ կռիվ սկսվեր։
Ճշմարիտ է, ասել եմ, և եթե այդպես լիներ․․․
Ուրեմն, դուք դեռ նորությունը չգիտե՞ք։
Ի՞նչ նորություն։
Չէ՞ որ կոմանչները ռազմի ուղի են բռնել։
Գրո՛ղը տանի,գոչեց Էլ Կոյոտը որսի հոտ առած գայլի պես վեր թռչելով իր եղեգնյա մահճակալից։– մահճակալից։― Օ՜, սուրբ կույս։ Մի՞թե այդ ճշմարիտ է, սինյոր։
Իսկական ճշմարտություն։ Այդ լուրը հենց նոր է ստացվել ամրոցում։ Ես հավաստի տեղեկություն ունեմ հենց ամրոցի պարետից։
Այդ դեպքում․․․– դեպքում․․․― պատասխանեց մեքսիկացին մտքի մեջ ընկած,այդ դեպքում դոն Մորիսիոն կարող է մեռնել։ Կոմանչները կարող են սպանել նրան։ Հա՛-հա՛-հա՛։
Դուք համոզվա՞ծ եք դրանում։
Ես ավելի շատ համոզված կլինեի, եթե նրա գանգամաշկի համար հինգ հարյուրի փոխարեն վճարվեր հազար դոլար։
Նա արժե այդ գումարը։
Ո՞ր գումարը։
Հազար դոլար։
Դուք խոստանո՞ւմ եք։
Այո՛։
Ուրեմն, կոմանչները նրա գանգամաշկը կքերթեն, սինյոր կապիտան։ Դուք կարող եք վերադառնալ Կասա դել Կորվո և հանգիստ քնել։ Հավատացած եղեք, որ առիթը ներկայանալուն պես ձեր թշնամին կմնա անմազ։ Դուք հասկանո՞ւմ եք ինձ։
Այո՛։
Իսկ հիմա պատրաստեցեք ձեր հազար դոլարը։
Նրանք սպասում են ձեզ։
Կարա՛մբա։ Ես շուտ կվաստակեմ դրանք․․․ Ցտեսություն, ողջ եղեք․․․ Սո՜ւրբ կույս,գոչեց մեքսիկացին, հենց որ նրա այցելուն հեռացավ։– հեռացավ։― Ա՛յ թե բախտս բերեց։ Հազար դոլար ստանալ՝ թրխկացնելու համար մի մարդու, որին առանց այն էլ ուզում էի սպանել։ Կոմանչները ռազմի ուղի են բռնել։ Մի՞թե դա ճշմարիտ է։ Եթե այդպես է, ուրեմն հարկավոր է զգեստս դուրս բերել այդ դիմակահանդեսի համար։ Հնդկացիների հետ զինադադարի այս երեք երկար ու ձիգ տարիներին իմ այդ զգեստը անգործ ընկած է մնացել։ Կեցցե՛ն ռազմի ուղի բռնած հնդկացիները։ Եվ թող հաջողությամբ պսակվի իմ դիմակահանդեսը։
=== Գլուխ XXX․ Օդային փոստ ===
Նա վարժությունների տեղ էր ընտրել թփուտին կից այգին։ Երեք կողմից այդ վայրը պայտաձև ընդգրկում էր գետը, չորրորդ կողմը կից էր հասիենդայի ետևի պատին։
Այգին շատ հին էր․ այդ էին ցույց տալիս ոչ միայն վիթխարի ծառերը, այլև ճաքճքած արձանները, որոնցով զարդարված էր այն։ Այդ արձանները պատրաստել էին իսպանական վարպետների հատիչները և պատկերում էին հեռավոր անցյալի հերոսներին։ Այստեղ դուք կարող էիք տեսնել Մեծն Կոնդեին, Կամպեադորին<ref>Կոնդե (1621–16861621―1686) ֆրանսիացի զորապետ։ Սիդ-Կամպեադոր (1040–10891040―1089) իսպանացի նշանավոր ասպետ, որ հռչակվեց մավրերի դեմ մղած պատերազմներում։</ref>, Ֆերդինանդին և նրա եռանդուն թագուհուն, մեծ ծովագնացին, որին պատկանում է Ամերիկայի հայտնաբերման պատիվը, երկու նշանավոր կոնկվիստադորներին Կորտեսին ու Պիզարոյին և իր գեղեցկությամբ ու սիրած մարդուն նվիրվածությամբ հռչակված Մալինչեին<ref>Մալինչե (Մարինա) Կորտեսի թարգմանչուհին, որը հետո դարձավ նրա կինը։ Ընթերցողն այս Մարինային և Կորտեսին կարող է գտնել Ռայդեր Հագարդի «Մոնթեսումայի դուստրը» վեպում։</ref>։
Բայց Լուիզան այդ քարե արձանների մեջ չէր նետաձգության վարժություններ անում, թեև շատ անգամ կարելի էր տեսնել, թե ինչպես է նա կանգնել Մալինչեի արձանի առաջ ու դիտում նրա չքնաղ դեմքը։ Լուիզան իր մեջ ուժ չէր գտնում նախատելու գեղեցիկ հնդկուհուն, որ նա սիրել է իսպանացի զորապետին։ Դեռատի կրեոլուհին հոգու խորքում զգում էր, որ ինքն իրավունք չունի կշտամբելու Մալինչեին։ Չէ որ ինքն էլ, մոռանալով աշխարհում ամեն բան, իր սիրտը նվիրել էր մի մարդու, որն ամենևին էլ Կորտեսի չափ հռչակավոր չէր, թեև Լուիզայի կարծիքով ավելի պակաս չէր արժանի փառքի։
Ծառերի խիտ ստվերից դուրս գալուց առաջ նա հարցական նայեց երկնքին ու պայծառ լուսավորող լուսնին։ Նրա հայացքում անհանգստություն զգացվեց։
Միտք չկա սպասել, մինչև այս գեղեցկուհին անցնի,մտահոգ մրմնջաց նա։– նա։― Երևում է՝ նա որոշել է մինչև առավոտ պառկել ու չգնալ։
Հետո նա նայեց այն բաց տարածությանը, որ իրեն բաժանում էր գե-տից։ Դիմացի ափին սևին էր տալիս Կասա դել Կորվոյի հասիենդան։
Ի՞նչ կլինի, եթե հիմա այնտեղ որևէ մեկը քնած չէ․․․ Բայց հազիվ թե դա հավանական լինի այս ժամին։ Իհարկե, եթե որևէ մեկին տանջում է անմաքուր խիղճը․․․ Օ՜, բայց չէ՞ որ այնտեղ կա այդպիսի մեկը։ Եթե նա քնած չէ, ապա հաստատ կնկատի ինձ։ Եթե դա միայն ինձ վերաբերեր, ամենևին չէի անհանգստանա։ Ի՞նչ անել։ Հարկավոր է ռիսկի դիմել․ ուրիշ ելք չկա։ Լուսինը մայր կմտնի միայն մի քանի ժամից հետո, իսկ երկնքում ոչ մի ամպի կտոր չկա։ Ես չեմ կարող Լուիզային ստիպել, որ սպասի։ Ուրիշ ճար չկա, ինչ ուզում է թող լինի, պետք է գնալ։
Այս ասելով նա արագ, բայց զգույշ քայլերով կտրեց-անցավ բաց տարածությունը և շուտով մոտեցավ գետի դարափուլ ափին։
Երջանիկ րոպեներն արագ են թռչում, և շուտով գալիս է անջատման ժամը։
Վաղը գիշերով մենք էլի՞ կհանդիպենք, հոգյակս։
Եթե միայն կարողանայի, ապա կասեի քեզ այո՛, և՛ վաղը, և՛ մյուս օրը, և՛ ամեն օր, ի՛մ աննման։
Իսկ ինչո՞ւ չէ։ Ինչո՞ւ չես կարող ասել այդ։
Վաղը լուսաբացին ես պետք է գնամ Ալամո։
Մի՞թե։ Այդ անհրաժեշտությո՞ւն է քեզ համար։
Այս հարցը հնչեց ակամա կշտամբանքով։ Ամեն անգամ, երբ Լուիզան լսում էր Ալամոյի ափի մենավոր խրճիթի մասին, նրա մեջ ինչ-որ տհաճ զգացմունք էր արթնանում։ Ինչո՞ւ։ Նա ինքն էլ չգիտեր։ Նրան այնտեղ սրտաբաց էին ընդունել։ Թվում էր, թե այդ այցելությունը կարող էր նրա կյանքի ամենահաճելի հուշերից մեկը լինել։ Բայց այդպես չէր։
Ինձ իսկապես հարկավոր է գնալ այնտեղ։
Հարկավո՞ր է։ Քեզ սպասո՞ւմ են այնտեղ։
Միայն իմ ծառա Ֆելիմը, ուրիշ ոչ ոք։ Հուսով եմ, որ նրան ոչինչ չի պատահել։ Ես նրան այնտեղ եմ ուղարկել մի տասն օր առաջ, դեռ հնդկացիների մասին այս լուրերը տարածվելուց առաջ։
Միայն Ֆելի՞մը, ուրիշ ոչ ո՞ք։ Դու ճի՞շտ ես ասում, Մորիս։ Մի խաբիր ինձ, սիրելիս։ Միայն նա՞ է սպասում քեզ։
Ինչո՞ւ ես այդպիսի հարց տալիս ինձ, Լուիզա։
Չեմ կարող ասել, թե ինչու։ Ես ամոթից կմեռնեի, եթե խոստովանեի, թե երբեմն ինչ մտքեր են գալիս գլուխս։
Մի՛ վախեցիր, ասա ինձ ամենը, ինչ մտածում ես։ Ես քեզանից ոչինչ թաքցնել չէի կարող։ Դե, ասա, իմ աննման։
Դու ուզո՞ւմ ես, որ ասեմ, Մորիս։
Իհարկե ուզում եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ կարող եմ փարատել քո բոլոր տարակուսանքները։ Պարզ է, որ եթե որևէ մեկն իմանա մեր այս հանդիպումները, կարող է վատ մտքով բացատրել։ Դրա համար էլ ես գնում եմ Ալամո։
Որպեսզի այնտե՞ղ մնաս։
Ընդամենը մեկ կամ երկու օր։ Միայն նրա համար, որ հավաքեմ իմ իրերը և վերջին հրաժեշտը տամ իմ կյանքին՝ պրերիայում։
Ինչպե՞ս թե։
Դու, կարծես, զարմացա՞ծ ես դրանից։
Ոչ։ Ես միայն տարակուսանքի մեջ եմ։ Չեմ կարողանում հասկանալ քեզ։ Եվ երևի երբեք այդ ինձ չի հաջողվի։
Բայց չէ որ ամեն ինչ պարզ է։ Ես մի կարևոր որոշում եմ ընդունել և գիտեմ, որ դու կներես ինձ՝ այդ իմանալով։
Կներեմ քե՞զ, Մորիս։ Ինչի՞ համար։
Նրա համար, որ ես քեզ չեմ հայտնել իմ գաղտնիքը։ Ես այն մարդը չեմ, ինչ դու համարում ես ինձ․․․
Բայց դու հենց այնպիսին ես, ինչպես ես գիտեմ քեզ ազնիվ մարդ ես, գեղեցիկ ու համարձակ, մնացածը ինձ համար նշանակություն չունի։ Օ՜, Մորիս, եթե իմանայիր, թե որքան թանկ ես դու ինձ համար, որքան եմ սիրում քեզ։
Իմ աղավնյակ, ոչ ավելի, քան ես եմ սիրում քեզ, բայց ի սեր մեր երջանկության՝ պետք է համաձայնինք անջատման։
Անջատմա՞ն։
Այո, սիրելիս, մենք կանջատվենք կարճ ժամանակով։
Որքա՞ն։
Այնքան, որքան հարկավոր կլինի, որպեսզի շոգենավը կտրի Ատլանտյան օվկիանոսը գնալու և գալու համար։
Դա մի ամբողջ հավիտենականություն է։ Իսկ ինչի՞ համար։
Ես պետք է գնամ հայրենիք, Իռլանդիա, այն երկիրը, որն այստեղ արհամարհում են, ինչպես ինքդ էլ գիտես։ Ընդամենը մի քսան ժամ առաջ այնտեղից մի շատ կարևոր տեղեկություն եմ ստացել։ Ես շտապում եմ այնտեղ գնալ և հույս ունեմ, որ երբ վերադառնամ, քո հպարտ հորը կապացուցեմ, որ աղքատ մուստանգերը, որը նվաճել է իր դստեր սիրտը․․․ Բայց արդյոք նվաճե՞լ եմ այն, Լուիզա։
Հարկավո՞ր է այդ հարցը տալ։ Ինքդ գիտես, որ նվաճել ես իմ խեղճ սիրտը, և այն երբեք չի ազատվի այդ գերությունից։ Մի՛ ծիծաղիր ինձ վրա, Մորիս․ ես հավիտենապես քո ստրուկն եմ։
Նորից գրկախառնություն, նորից սիրո երդումներ, քնքուշ համբույրներ։
Միայն երբ ձիավորը շուռ եկավ դեպի անտառակ, Կոլհաունը հետաքրքրվեց նրանով։
Այս ի՞նչ կարող է նշանակել,մրմնջաց նա արագ նետելով սիգարի մնացորդը։– մնացորդը։― Գրողը տանի, նա ձիուց իջավ,շարունակեց կապիտանը, երբ անծանոթն արդեն առանց ձիու երևաց անտառակի եզրին։– եզրին։― Այս կողմն է գալիս, ուղիղ դեպի ոլորանը․․․ իջնում է դարափուլով և այնպես արագ, որ, երևում է, լավ գիտե ճանապարհը։ Չլինի ուզում է այգին մտնել։ Բայց ինչպե՞ս․․․ Լողալո՞վ։ Չլինի՞ թե գող է։
Սա առաջին միտքն էր, որ Կոլհաունի գլխում ծագեց, բայց և նա իսկույն հրաժարվեց այդ մտքից։ Ճիշտ է, իսպանա-ամերիկյան երկրներում նույնիսկ մուրացկանները ձիով են ման գալիս, ուրեմն առավել ևս այդ կարող էր գողն անել։ Բայց և այնպես քիչ էր հավանական թվում, թե մարդ կարող է կեսգիշերին ձիով այստեղ գալ միրգ կամ բանջարեղեն գողանալու։
Պաշտոնաթող կապիտանն արդեն տասներորդ անգամ էր այս հարցը տալիս ինքն իրեն, ավելի ու ավելի անհանգստանալով, երբ հանկարծ լսեց մի ճղպոց, ասես մեկը սուզվեց ջրի մեջ։ Ձայնը բարձր չէր, բայց պարզ լսվեց։
Թիակների ճղպոց է․․․– է․․․― մրմնջաց Կոլհաունը։– Կոլհաունը։― Երդվում եմ բոլոր սրբերով, նա մակույկը քաշեց մյուս ափը և նրանով անցնում է ուղիղ մեր այգին։ Վերջապես ի՞նչ է հարկավոր նրան այստեղ։
Չցանկանալով այլևս մնալ կտուրին և գլուխ կոտրել ենթադրու-թյուններ անելով՝ Կոլհաունը որոշեց կամացուկ իջնել ցած, տղամարդկանց արթնացնել, որպեսզի բոլորը միասին գնան անծանոթին շրջապատելու։
Պատանին քնած էր այն անհոգ քնով, որ վայելում են միայն մաքուր խղճով մարդիկ։ Նրա գեղեցիկ գլուխը հանգիստ դրված էր բարձին, որի վրա թափվել էին նրա թավ, փայլուն գանգուրները։ Կոլհաունը շղարշը բարձրացրեց, և լուսնի շողն ընկնելով պատանու երեսին՝ լուսավորեց նրա առնական, ազնիվ դիմագծերը։ Որքա՜ն նման չէր այդ դեմքը իր վրա կռացած մարդու դեմքին, որը նույնպես գեղեցիկ էր, բայց իր վրա ստոր կրքերի կնիքն էր կրում։
Արթնացի՛ր, Հե՛նրի, վեր կաց,ասաց Կոլհաունը ուժեղ ցնցելով նրա ուսերը։
Օ՜-ա՜․․․Դո՞ւ ես, Կա՛շ, ի՞նչ կա։ Հուսով եմ հնդկացիներ չեն երևացել։
Ավելի վատ, շատ ավելի վատ բան։ Շուտ, վեր կաց և տես։ Շտապիր, թե չէ ուշ կլինի։ Վեր կաց և ինքդ տես քո ընտանիքի խայտառակությունը։ Դե շուտ արա, թե չէ Պոյնդեքստերների անունն ամբողջ Տեխասում ծաղրի առարկա կդառնա։
Այսպիսի նախազգուշացումից հետո, իհարկե, Պոյնդեքստերի ընտանիքի անդամներից ոչ մեկը քնել չէր կամենա։ Պատանին իսկույն ոտքի թռավ և տարակուսանքով նայեց Կոլհաունին։
Էլ հագնվելու վրա ժամանակ մի՛ կորցնի,ասաց հուզված կապիտանը։– կապիտանը։― Ասենք՝ շալվարդ հագիր և բավական է։ Գրողը տանի, հիմա շոր հագնվելու ժամանակ չէ։ Շո՛ւտ արա, շո՛ւտ։
Մի վայրկյան անց՝ Հենրին արդեն հագել էր իր պարզ հագուստը՝ բամբակյա կտորից կարված շալվարն ու բլուզը, և արդեն Կոլհաունի ետևից շտապում էր այգի, դեռևս չհասկանալով, թե նա ինչու իրեն արթնացրեց այսպես անժամանակ։
Ի՞նչ է պատահել, Կասսի,հարցրեց նա, երբ Կոլհաունը նշաններով հասկացրեց, թե հարկավոր է կանգ առնել։– առնել։― Ասա ինձ, ի՞նչ է նշանակում այս ամենը։
Ինքդ տես։ Մոտեցիր ինձ։ Նայիր այս ծառերի արանքով այն ուղղությամբ, որտեղ միշտ կանգնած է լինում քո մակույկը։ Որևէ բան տեսնո՞ւմ ես։
Ինչ-որ սպիտակ բան․․․ Կարծես կնոջ հագուստ լինի․․․ Կի՞ն է։
Դու իրավացի ես, կին է։ Բայց ո՞վ է նա, ի՞նչ ես կարծում։
Չգիտեմ։ Իսկ դու գիտե՞ս, Կասսի, ո՞վ է նա։
Նրա կողքին էլ մի ուրիշը կա, սև հագուստով։
Դա կարծես տղամարդ է․․․ Այո, տղամարդ է։
Իսկ ո՞վ է նա, ի՞նչ ես կարծում։
Ես ի՞նչ իմանամ։ Կա՛շ։ Իսկ դու գիտե՞ս։
Այո, գիտեմ։ Այդ տղամարդը Մորիս մուստանգերն է։
Իսկ կի՞նը։
Լուիզան է, քn քույրը՝ նրա գրկի մեջ։
Ասես սրտից վերք ստանալով՝ պատանին երերաց, ապա առաջ նետվեց։
Կա՛ց,ասաց Կոլհաունը բռնելով նրան։– նրան։― Մոռանում ես, որ անզեն ես, իսկ մուստանգերը զինված է։ Վերցրու, ահա, այս և այս,շարունակեց նա, պատանուն հանձնելով իր դանակն ու ատրճանակը։– ատրճանակը։― Ես ուզում էի ինքս գործի դնել սրանք, բայց մտածեցի, որ ավելի լավ է դու անես որպես եղբայր և քո քրոջ պաշտպան։ Հառա՛ջ, Հե՛նրի։ Միայն թե, տե՛ս, քրոջդ չխփես։ Մոտեցիր գաղտագողի, և հենց որ նրանք անջատվեն, կրակիր նրա փորին։ Իսկ եթե վեց գնդակները նրան վերջ չտվին, գործի դիր դանակը։ Ես մոտիկ կանգնած կլինեմ, և եթե կարիք լինի, քեզ օգնության կհասնեմ։ Դե՛, առա՛ջ, գաղտագողի մոտեցիր այդ սրիկային և դժոխքն ուղարկիր նրան։
Հենրի Պոյնդեքստերն այդ ստոր խրատների կարիքը չուներ։ Ամեն ինչ մոռանալով նա առաջ նետվեց և, մի քանի վայրկյան անց, արդեն նրանց մոտ էր։
Ստո՛ր սրիկա,գոչեց նա կանգնելով մուստանգերի առաջ։– առաջ։― Բաց թող իմ քրոջը քո այդ կեղտոտ գրկից․․․ Լուիզա, մի կողմ քաշվիր, որ ես սպանեմ դրան։ Հեռացի՛ր, քույրս, հեռացի՛ր։
Եթե Լուիզան նրան լսեր, երևի մի վայրկյան անց Մորիս Ջերալդն այլևս կենդանի չէր լինի։ Նա մահից փրկվել կարող էր միայն այն դեպքում, եթե իր ձեռքը բարձրանար Հենրիի վրա․ քանի որ մուստանգերը շատ լավ էր տիրապետում իր ատրճանակին, կկարողանար առաջինը կրակել և իրեն փրկել։
Այս հապաղումն էլ նրանց երեքին էլ փրկեց։ Դեռատի կրեոլուհին դրությունն արագ գնահատելով՝ հանկարծ սիրած տղային բաց թողնելով բռնեց եղբոր ձեռքը։ Նա գիտեր, որ Մորիսը չի կրակի, հարկավոր էր միայն եղբորը զսպել։
Փախի՛ր, փախի՛ր,դարձավ նա մուստանգերին՝ ջանալով զսպել իր զայրացած եղբորը։– եղբորը։― Հենրին մոլորության մեջ է, ես ամեն ինչ կբացատրեմ նրան։ Դե շո՛ւտ, Մորի՛ս, շո՛ւտ, փրկի՛ր քեզ։
Հենրի Պոյնդեքստեր,ասաց երիտասարդ իռլանդացին, որ արդեն պատրաստ էր հնազանդվելու աղջկան,դուք իզուր եք ինձ սրիկա կոչում։ Ժամանակ տվեք ինձ, և ես կապացուցեմ, որ ձեր քույրը ավելի, ճիշտ է հասկացել ինձ, քան իր հայրը, եղբայրը և ազգականը։ Եթե վեց ամսից հետո դուք չհամոզվեք, որ ես արժանի եմ նրա վստահությանն ու սիրույն, առաջին իսկ հանդիպմանը կարող եք բոլորի աչքի առաջ սպանել ինձ ինչպես մի վախկոտ շնագայլի։ Իսկ առայժմ մնաք բարով։
Լսելով մուստանգերի խոսքը՝ Հենրին աստիճանաբար թուլացրեց քրոջ ձեռքերից դուրս պրծնելու փորձերը և վերջապես բոլորովին դադարեցրեց դրանք, երբ գետից լսվեց ջրի ճղպոց, որն ազդարարում էր, թե Կասա դել Կորվոյի հանգիստը խռովող մարդը վերադառնում է վայրի պրերիան, որը դարձել էր նրա երկրորդ հայրենիքը։
Առաջին անգամն էր, որ մուստանգերը տեսակցությունից վերադառնում էր այդ եղանակով։ Նախորդ երկու հանդիպումներին նա գետն անցել էր մակույկով, և հետո կանացի քնքուշ ձեռքը այն փոքրիկ լասսոյի օգնությամբ, որ իրեն էր ընծայվել մուստանգի հետ միասին, փոքրիկ մակույկը ետ էր քաշել ու կանգնեցրել իր մշտական տեղը։
Եղբայր իմ, դու իրավացի չես նրա նկատմամբ։ Հավատացնում եմ քեզ իրավացի չես,գոչեց Լուիզան, հենց որ մուստանգերը տեսադաշտից անհետացավ։– անհետացավ։― Օ՜, Հենրի, սիրելիս, եթե դու իմանայիր, թե որքան ազնիվ մարդ է նա․․․ նա երբեք մտքովն էլ չի անցկացրել վիրավորել ինձ։ Ա՛յ, հենց հիմա պատմում էր, թե ինչ է ուզում անել, որպեսզի բամբասանքները կանխի, ուզում եմ ասել որպեսզի ինձ երջանկացնի։ Հավատա ինձ, եղբայրս, նա ջենտլմեն է։ Բայց միևնույն է, ինչ էլ լինի, թեկուզ ամենահասարակ մարդը, ինչպես դու ես Համարում նրան, միևնույն է, ես չեմ կարող չսիրել նրան։
Լուիզա, ասա ինձ ճշմարիտը։ Խոսիր այնպես, ինչպես ինքդ քեզ հետ խոսելիս լինես։ Քո խոսքերից ավելի ես իմ տեսածից հասկացա, որ դու սիրում ես նրան։ Բայց ասա ինձ, նա չի՞ չարաշահել քո դյուրահավատ սերը։
Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Երդվում եմ, Հենրի։ Նա շատ ազնիվ մարդ է։ Ինչո՞ւ դու այսպես անտեղի վիրավորեցիր նրան։
Ես նրան վիրավորեցի՞։
Այո, Հենրի, վիրավորեցիր կոպտաբար և անարդարացի։
Ես պատրաստ եմ ներողություն խնդրելու նրանից։ Ես կհասնեմ նրա ետևից և ներողություն կխնդրեմ իմ անզսպության համար։ Եթե դու ճիշտ ես ասում, քույր իմ, ես պետք է անեմ այդ։ Ես իսկույն կհասնեմ նրա ետևից։ Դու հո գիտես, որ առաջին իսկ հանդիպմանը նա ինձ դուր եկավ։ Իսկ հիմա, սիրելի Լուիզա, ես քեզ տուն կտանեմ։ Գնա քո սենյակը և պառկիր։ Իսկ ես անհապաղ կգնամ հյուրանոց և գուցե հենց այնտեղ էլ կգտնեմ նրան։ Ես դադար չեմ ունենա, մինչև ներողություն չխնդրեմ նրանից իմ կոպտության համար։
Տուն վերադառնալիս Հենրին հոգատարությամբ բռնել էր քրոջ թևը։ Նրա բարկության հետքն էլ չէր մնացել, և նա ցավում էր իր արարքի համար։ Պատանին շտապում էր Հասիենդա վերադառնալ, հուսալով, որ կգնա կհասնի մուստանգերին և ներողություն կխնդրի նրանից, որ տաքացել էր և անտեղի վիրավորել նրան։
Այսպես էր մտորում պաշտոնաթող կապիտանը մի որոշ հեռավորության վրա հետևելով Լուիզային ու Հենրիին, որոնք գնում էին տուն։
Մի՞թե, իսկապես, այս դեղնակտուցը ճիշտ էր ասում,մրմնջում էր նա ինքն իրեն բակը մտնելով։– մտնելով։― Մի՞թե նա իսկապես ուզում է ներողություն խնդրել այն մարդուց, որը խաբել է իր քրոջը։ Դա շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր բան չլիներ։ Ախոռում լսվող աղմուկից երևում է, որ նա իսկապես ուզում է գնալ ներողություն խնդրելու․․․ Այդպես էլ կա․ նա իր ձին է թամբում։
Ախոռի դուռը, ինչպես ընդունված է մեքսիկական կալվածքներում, բացվում էր դեպի սալահատակված բակը։ Այդ դուռը կիսաբաց էր, բայց հենց այն պահին, երբ Կոլհաունը նայեց նրան, մեկը ներսից հրեց և լայն բաց արեց։ Շեմքում երևաց մի մարդ, որը իր ետևից քաշելով դուրս էր բերում մի թամբած ձի։
Այդ մարդը գլխին պանամա ուներ, ուսերին` թիկնոց։ Կոլհաունն իսկույն ճանաչեց իր քեռու որդուն և նրա սևաթույր ձին։
Տխմա՛ր։ Ուրեմն դու ձեռքից բաց թողիր նրան,չարությամբ մրթմրթաց կապիտանը, երբ պատանին մոտեցավ նրան։– նրան։― Վերադարձրու ինձ ատրճանակն ու դաշույնը։ Այդ խաղալիքները քո քնքուշ ձեռքերի համար չեն։ Ինչո՞ւ դու գործի չդրիր դրանք, ինչպես ասել էի քեզ։ Ինչո՞ւ այդպիսի հիմարություն արիր։
Այո, ես, իսկապես, հիմարություն արի,հանգիստ պատասխանեց երիտասարդ ագարակատերը։– ագարակատերը։― Գիտեմ այդ։ Ես կոպիտ կերպով և անարդարացի վիրավորանք հասցրի կարգին մարդուն։
«Վիրավորա՜նք հասցրի կարգին մարդուն»։ Հա՛-հա՛-հա՛։ Դու խելագարվել ես։
Ես իսկապես խելագար կլինեի, եթե հետևեի քո խորհրդին, Կասսի։ Բարեբախտաբար այդքան հեռու չգնացի։ Բայց և այնպես այնքան հիմարություններ արի, որ միանգամայն արժանի եմ հիմար կոչվելու։ Բայց հույս ունեմ, նա կհասկանա, որ բորբոքված եմ եղել, և կների ինձ։ Համենայնդեպս հիմա գնում եմ առանց մի րոպե կորցնելու։
Ո՞ւր ես գնում։
Մորիս մուստանգերի ետևից հասնելու, որպեսզի նրանից ներողություն խնդրեմ իմ անվայել վարմունքի համար։
«Անվայել վարմո՜ւնք»։ Հա՛-հա՛-հա՛։ Դու, իհարկե, կատա՞կ ես անում։
Ո՛չ։ Ես բոլորովին լուրջ եմ խոսում։ Գնանք միասին, և ինքդ կտեսնես։
Այդ դեպքում ես նորից կասեմ, որ դու իսկապես խելագար ես։ Եվ ոչ միայն խելագար, այլև կատարյալ ապուշ։
Դու այնքան էլ քաղաքավարի մարդ չես, Կասսի, թեև այն ամենից հետո, ինչ ես արել եմ, ներում եմ քեզ քո կոպտությունը։ Գուցե երբևիցե դու ինքդ էլ կհետևես իմ օրինակին և ներողություն կխնդրես քո կոպտության համար։
Այս ասելով ազնիվ պատանին նետվեց իր ձիու վրա և արագ դուրս քշեց հասիենդայի դարբասից։
Պաշտոնաթող կապիտանը գնում էր գետի հոսանքն ի վեր։ Ամրոցի կես ճանապարհին նա ձին կանգնեցրեց, մի ուշադիր հայացք գցեց թփուտի վրա և կտրուկ շուռ եկավ գետափ տանող կածանով։
Դեռ ամեն ինչ կորած չէ, միայն թե հիմա դա ավելի թանկ կնստի,մրմնջում էր նա ինքն իրեն։– իրեն։― Սա ինձ վրա հազար դոլար կնստի։ Բայց ոչինչ։ Հարկավոր է, վերջապես, ազատվել այդ նզովյալ իռլանդացուց, որը թունավորում է իմ կյանքը։ Իր ասելով վաղ առավոտյան նա իր խրճիթի ճանապարհին է լինելու։ Հետաքրքիր է, ժամը քանիսի՞ն։ Պրերիայի բնակիչների համար լուսաբացին վեր կենալը կարծեմ ուշ է համարվում։ Ոչինչ, մենք դեռ ժամանակ ունենք։ Կոյոտը կարող է Մորիսի առաջն ընկնել։ Սա կարծես այն ճանապարհն է, որով մենք վայրի ձիերի որսի էինք գնում։ Նա խոսում էր Ալամոյի իր խրճիթի մասին։ Այդպես է կոչվում այն գետակը, որի ափին մենք խնջույք էինք սարքել։ Նրա խրճիթը երևի այնտեղից հեռու չէ։ Էլ Կոյոտը երևի գիտե, թե որտեղ է այն։ Համենայնդեպս կիմանա, թե ինչպես պիտի այնտեղ գնալ։ Այդքանն էլ մեզ բավական է։ Խրճիթը մեր ինչին է պետք։ Նրա տերը պարզապես տուն չի հասնի։ Չէ՞ որ ճանապարհին նրան կարող են հնդկացիներ պատահել և նույնիսկ անպայման կպատահեն։
Այդ րոպեին պաշտոնաթող կապիտանը մոտեցավ մի խրճիթի, բայց դա այն խրճիթը չէր, որի մասին մտածում էր, այլ մեքսիկացի մուստանգերի հյուղն էր, և հենց այդտեղ էլ գնում էր նա։
Բայց դա հանգիստ, խոր քուն մտած մարդու խռմփոց չէր Այն մերթ լռում էր, մերթ փոխվում մի ինչ-որ խռխռոցի, մերթ դառնում խառնակ բացականչություններ, որոնց մեջ դժվարությամբ կարելի էր տարբերել հայհոյական խոսքեր։ Կասկած չէր մնում, որ խրճիթի տերը կարգին խմած էր։
Դժոխքի՛ ուժե՜ր։ Գրող ու ցա՛վ,մրթմրթում էր քնած մարդը և իս-կույն էլ սկսում կոչել կաթոլիկական բոլոր սրբություններին․ Հիսուս Քրիստո՜ս, Սուրբ Կույս Աստվածածի՜ն։
Կոլհաունը շեմքում կանգ առավ ու ականջ դրեց։
Նը-զո-ո-ո՜վք,լսեց նա։– նա։― Լավ նորություններ են, երդվում եմ Քրիստոսի արյունով։ Այո՛, սինյոր ամերկանո, սքանչելի նորություն։ Հնդկացինե՜ր․․․ Այդ․․․ Կոմանչները ռազմի ճամփին։ Աստված օրհնի կոմանչներին։
Այս անասունը հարբած է խելքը թռցնելու չափ,բարձրաձայն ասաց Կոլհաունը։
Է՛յ սինյո՛ր,գոռաց մեքսիկացին մարդկային ձայնից կիսով չափ ուշքի գալով։– գալով։― Այդ ո՞ւմ եք այդպես պատիվ անում։ Չէ՛, նա չի։ Ես երջանիկ եմ ձեզ տեսնելու, ես, Միգուել Դիազս, էլ Կոյոտս, ինչպես անվանում են ինձ շրջմոլիկները։ Հա՛-հա՛-հա՛։ Կոյո՛տ։ Փա՛հ։ Իսկ ի՞նչ է ձեր անունը։ Ձեր անո՞ւնը, սինյոր։ Գրող ու ցա՛վ, ո՞վ եք դուք։
Իր եղեգնյա մահճի վրա փոքր-ինչ բարձրանալով՝ Էլ Կոյոտը մի պահ նստած մնաց, բութ հայացքով նայելով անսպասելի հյուրին, որն ընդհատել էր նրա հարբած երազները։
Բայց դա երկար չտևեց։ Ինչ-որ անհասկանալի բաներ մրթմրթալով մեքսիկացին նորից ձգվեց իր մահճում։ Բարձր, ընդհատուն խռխռոցը հասկացրեց, որ տանտերն այլևս չի գիտակցում իր հյուրի ներկայությունը։
Ահա, ուրեմն, էլի մի հնարավորություն կորավ,հիասթափված շշնջաց Կոլհաունը, շուռ գալով, որ գնա։– գնա։― Մեկն ուշքը գլխին, բայց հիմար, մյուսը հարբած սրիկա, բա՜ն չունեմ ասելու, լավ օգնականներ են իմ ծրագիրն իրականացնելու համար։ Նզո՛վք։ Ամբողջ գիշերն իմ գործը ձախ է գնում։ Առնվազն երեք ժամ կանցնի, մինչև այս խոզը քունը կառնի։ Ամբողջ երեք ժամ։ Եվ այն ժամանակ արդեն շատ ուշ կլինի, շատ ուշ․․․
Այս ասելով Կոլհաունը բռնեց իր ձիու սանձը և կանգ առավ մտա-մոլոր, ասես չիմանալով ինչ անի։
Այստեղ մնալը ոչ մի իմաստ չունի։ Մինչև սա ուշքի կգա, լույսն արդեն կբացվի։ Նույնպիսի հաջողությամբ ես կարող եմ տուն վերադառնալ ու սպասել այնտեղ, կամ թե․․․
Նա բարձրաձայն չարտահայտեց իր գլխում ծագած նոր միտքը։ Բայց ինչպիսին էլ լիներ այդ միտքը, նրա տատանումները վերջացան։
Դրա համար էլ, իսկապես, կարող էր շատ տարօրինակ թվալ, որ Հենրի Պոյնդեքստերը դեռևս չի եկել սեղան նստելու։
Այս ո՞ւր է կորել տղան,առանց որևէ մեկին դիմելու արդեն չորրորդ անգամ հարցրեց հայրը։
Ո՛չ Կոլհաունը, ո՛չ Լուիզան ոչինչ չպատասխանեցին։ Լուիզան ինքն էլ այդպիսի հարց էր տալիս։ Սակայն նրա հայացքի և ձայնի մեջ ինչ-որ մի տարօրինակ բան էր զգացվում, բայց դա կարելի էր նկատել միայն ուշիուշով նրա դեմքին նայելով։
Տարակույս չկար, որ նա ինչ-որ բանից խիստ հուզված էր։
Շատ զարմանալի է, որ Հենրին ուշացել է նախաճաշից,համարյա տասներորդ անգամ կրկնեց ագարակատերը։– ագարակատերը։― Մի՞թե դեռ քնած է․․․ Բայց ո՛չ։ Հենրին երբեք այսպես ուշ չի վեր կենում։ Բայց եթե նույնիսկ որևէ տեղ է գնացել, ապա պետք է եղջրափողի ձայնը լսած լիներ․․․ Գուցե, այնուամենայնիվ, իր սենյակումն է․․․ Պլուտո՛ն։
Այստեղ եմ, մասսա Վուդլի։ Դուք ինձ կանչեցի՞ք։
Պլուտոնի վրա բացի կառապանությունից դրված էր նաև սեղանին սպասարկելու պարտականությունը։
Գնա Հենրիի ննջարանը, և եթե նա այնտեղ է, ասա, որ մենք արդեն նախաճաշը վերջացնում ենք։
Նա այնտեղ չէ, մասսա Վուդլի։
Դու եղե՞լ ես նրա սենյակում։
Այո․․․ այսինքն՝ ուզում էի ասել ո՛չ։ Ես նրա սենյակում չեմ եղել, բայց եղել եմ ախոռում․ ուզում էի նրա ձին կերակրել, մասսա Վուդլի։ Նրա ձին այնտեղ չգտա, թամբն էլ այնտեղ չէ, սանձն էլ չկա, միստր Հենրին էլ չկա։ Նա դուրս է գնացել, երբ տանը բոլորը քնած են եղել։
Դու համոզվա՞ծ ես, որ այդպես է,հարցրեց ագարակատերը՝ այդ տեղեկությունից լրջորեն անհանգստանալով։
Իհարկե, համոզված եմ, մասսա Վուդլի։ Այնտեղ, ախոռում միայն մասսա Կոլհաունի ձին է։ Խատուտիկը արոտումն է։ Իսկ մասսա Հենրիի ձին չկա։
Այդ դեռ չի նշանակում, թե միստր Հենրին իր սենյակում չէ։ Իսկույն գնա տես։
Ես հենց այս րոպեին կգնամ, մասսա Վուդլի, բայց դուք կտեսնեք, որ Պլուտոնը ճիշտ է ասում։ Երիտասարդ պարոնն այնտեղ չէ։ Մասսա Հենրին այնտեղ է, որտեղ իր ձին է։
Ոչինչ չեմ հասկանում,ասաց ագարակատերը, երբ Պլուտոնը դուրս գնաց սենյակից։– սենյակից։― Հենրին դուրս է գնացել տնից, այն էլ գիշերը։ Բայց ո՞ւր է գնացել։ Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ում մոտ կարող էր գնալ այդ ուշ ժամին։ Նեգրի ասելով նա բացակայել է ամբողջ գիշերը։ Երևի ամրոցում է եղել, ջահելների մոտ։ Հույս ունեմ պանդոկ չի լինի գնացած․․․
Օ՜, ո՛չ, իհարկե, այնտեղ չի գնա,միջամտեց Կոլհաունը, որ կարծես ավելի քիչ չէր մտահոգված, քան ագարակատերը։ Բայց նա ուրիշ են-թադրություն էլ չարեց և ոչ մի խոսք չասաց այգում տեղի ունեցածի մասին։
«Պետք է հուսալ, որ Կասսին դրա մասին ոչինչ չգիտե,մտածեց Լուիզան։– Լուիզան։― Եթե այդպես է, ապա ամեն ինչ կարող է գաղտնիք մնալ իմ և եղբորս միջև։ Ես միշտ էլ կարող եմ համոզել Հենրիին։ Բայց ինչո՞ւ մինչև հիմա նա չկա։ Ամբողջ գիշերը ես նստած նրան էի սպասում։ Նա երևի հասել է Մորիսի ետևից, և նրանք հաշտվել են։ Հույս ունեմ, որ այդպես կլինի, թեև նրանք կարող էին հաշտվել և պանդոկում։ Հենրին շատ զուսպ տղա է, բայց այնպիսի ապրումների ազդեցությամբ կարող էր իր սովորությանը դավաճանել։ Եվ դրա համար չի կարելի նրան դատապարտել․ մանավանդ, որ այդպիսի հասարակության մեջ նրան ոչ մի վատ բան չի պատահի։
Դժվար է ասել, թե որքան հեռուն կգնային Լուիզայի այս մտորումները, եթե այդ ժամանակ շեմքում չերևար Պլուտոնը։
Նա այնպիսի լարված տեսք ուներ, որ ասես ուզում էր ինչ-որ շատ կարևոր բան հայտնել։
Դե՛, ի՞նչ կա,գոչեց ագարակատերը, չսպասելով ծառայի խոսքին,այնտե՞ղ է։
Ոչ, մասսա Վուդլի,հուզված պատասխանեց նեգրը։– նեգրը։― Նա այնտեղ չէ, մասսա Հենրին չկա։ Բայց, բայց․․․– բայց․․․― շարունակեց նա, տատանվելով։– տատանվելով։― Պլուտոնի համար դժվար է ասել․․․ նրա ձին այնտեղ է․․․
Նրա ձին այնտե՞ղ է։ Հուսով եմ, որ ննջարանում չէ՞։
Ո՛չ, սը՛ր։ Բայց նա ախոռում էլ չէ։ Նա դարբասի մոտ է։
Նրա ձին դարբասի մո՞տ է։ Բայց դա ինչո՞ւ է քեզ վշտացրել։
Որովհետև, մասսա Վուդլի․․․ որովհետև․․․ այդ ձին մաստր Հենրիի ձին է․․․ որովհետև․․․
Դե խոսիր, վերջապես, խափշիկ, ի՞նչ ես մի գլուխ «որովհետև, որովհետև»-ը գցել։ Հուսով եմ, որ ձիու գլուխը ողջ է։ Թե՞ պոչը տեղը չէ։
Օ՜, մասսա Վուդլի, նեգրը դրանից չի վախենում։ Երանի թե ձին գլուխն ու պոչը կորցրած լիներ։ Պլուտոնը վախենում է, որ նա տիրոջն է կորցրել։
Ի՞նչ։ Ձին ցա՞ծ է գցել Հենրիին։ Դատարկ բան, Պլուտոն։ Անկարելի է, որ ձին ցած գցած լինի իմ որդու պես մի ձիավարի։ Անկարելի է։
Ես չեմ էլ ասում, թե նրան ցած է գցել։ Ես ավելի վատ փորձանքից եմ վախենում։ Օ՜, իմ թանկագին պարոն, ես էլ ոչինչ չեմ կարող ասել։ Դուրս եկեք դարբասի մոտ և ինքներդ տեսեք։
Պլուտոնի կցկտուր խոսքը և մանավանդ նրա ձայնն ու շարժումները բոլորին անհանգստացրին։ Ոչ միայն ագարակատերը, այլև նրա դուստրը և Կոլհաունը արագ վեր կացան իրենց տեղերից և շտապեցին դեպի հասիենդայի դարբասը։
Շուտով ձիավորները նկատեցին, որ հետախույզներից մեկը, որն առջևից ոտքով էր գնում, կանգ է առել անտառի եզրին և իրենց է սպասում։
Ի՞նչ կա,հարցրեց մայորը մյուսներից առաջ ընկնելով և հետախույզին մոտենալով։– մոտենալով։― Հետքե՞ր են։
Այո, մայոր, և այն էլ շատ։ Նայեցեք այստեղ։ Ահա այստեղ, ուր հողը փափուկ է, տեսնո՞ւմ եք։
Ձիու հետքեր են։
Երկու ձիու, մայոր,ասաց հետախույզը՝ հարգալից ուղղելով մայորին։
Ճիշտ է, երկու ձիու։
Սրանից դենը կարծես թե չորս հետք է, բայց դրանք բոլորն էլ թողել են այս երկու ձին։ Նրանք սկզբում այս բացատով դեպի վեր են գնացել, ապա ետ են դարձել։
Լավ, Սպենգլեր, ի՞նչ կասես դու դրա մասին։
Ես բացատով հեռու չեմ գնացել, և շատ բան դեռ առեղծված է մնում,պատասխանեց Սպենգլերը, ով ամրոցում ծառայում էր որպես հետախույզ,բայց և այնպես պարզ է, որ այստեղ մարդ են սպանել։
Ի՞նչ ապացույցներ ունես։ Մի՞թե դիակ ես գտել։
Հապա ի՞նչ ես գտել։
Արյուն։ Արյան մի ամբողջ լիճ, որ ասես բիզոնի երակներից են բաց թողել։ Եկեք և ինքներդ տեսեք։ Բայց,շարունակեց նա շշուկով,եթե ուզում եք, որ ես, ինչպես հարկն է, այս հետքերը հասկանամ, հրամայեցեք մյուսներին մոտ չգալ։ Մանավանդ նրանց, ովքեր առջևումն են։
Ըստ երևույթին այս դիտողությունը վերաբերում էր ագարակատիրոջը և նրա քրոջ որդուն, որովհետև հետախույզը աչքի տակով նրանց նայեց։
Լա՛վ,պատասխանեց մայորը։– մայորը։― Մի՛ անհանգստացիր, Սպենգլեր, քեզ ոչ ոք չի խանգարի․․․ Ջենտլմեննե՛ր, խնդրում եմ ձեզ մի քանի րոպե տեղից չշարժվել։ Առաջ գալ չի կարելի, որովhետև Սպենգլերը պետք է hետքեր ուսումնասիրի։ Նա իր hետ կարող է վերցնել միայն ինձ։
Մայորի hրամանը քաղաքավարի խնդրանքի կերպարանք ուներ, որովhետև նա խոսում էր այնպիսի մարդկանց hետ, որոնք անմիջականորեն իրեն չէին ենթարկվում։ Բայց բոլորն անտրտունջ կատարեցին այդ կարգադրությունը և իրենց տեղերում մնացին, մինչդեռ մայորն առաջ գնաց hետախույզի ետևից։
Մի hիսուն քայլի չափ գնալուց hետո Սպենգլերը կանգ առավ։
Տեսնո՞ւմ եք, մայոր,ասաց նա՝ մատնացույց անելով գետինը։
Սա կույրն էլ կտեսնի,պատասխանեց սպան։– սպան։― Արյան լիճ, և դու իրավացի ես․ այնքան մեծ է, որ կարելի է մտածել, թե այստեղ բիզոն են մորթել։ Իսկ եթե սա մարդու արյուն է, ապա կարելի է չկասկածել, որ այդ մարդն այլևս կենդանի չէ։
Նա ավելի շուտ է մեռել, քան այս արյունն է լերդացել,ասաց հետախույզը։
Ի՞նչ ես կարծում, Սպենգլեր, ո՞ւմ արյունն է սա։
Սա հենց այն մարդու արյունն է, որին մենք որոնում ենք․ ագարակատիրոջ որդու։ Դրա համար էլ ես չէի ուզում, որ հայրը մեզ հետ գար։
Ինձ թվում է նրանից ճշմարտությունը չպետք է թաքցնել։ Միևնույն է նա ժամանակին իմանալու է։
Այդ ճշմարիտ է, մայոր։ Բայց մենք նախ պետք է պարզենք, թե ինչպես են սպանել պատանուն, և հենց այդ է, որ ես չեմ կարողանում հասկանալ։
Չես կարողանում հասկանա՞լ։ Նրան, իհարկե, հնդկացիներն են սպանել։ Չէ՞ որ կոմանչներն են սպանել նրան։
Ամենևին,վստահ պատասխանեց հետախույզը։
Ինչո՞ւ ես այդպես կարծում, Սպենգլեր։
Եթե այստեղ հնդկացիներ եղած լինեին, մենք ոչ թե երկու, այլ քա-ռասուն ձիու հետք կգտնեինք։
Այդ ճշմարիտ է։ Դժվար թե կոմանչը սիրտ անի մենակ հարձակում գործել։
Կոմանչներից ոչ մեկը, մայոր, և ընդհանրապես ոչ մի հնդկացի չի կատարել այս սպանությունը։ Բացատի վրա երևում են միայն երկու ձիու հետքեր։ Դուք տեսնում եք, սրանք պայտերի հետքեր են, այս նույն հետքերն էլ ետ են գալիս։ Կոմանչները պայտած ձի չեն ունենում, թերևս միայն գողացած ձիերը պայտած լինեն։ Այս երկու ձիերի վրա էլ սպիտակամորթ մարդիկ են եղել և ոչ թե կարմրամորթ։ Հետքերի մի շարքը թողել է մի խոշոր մուստանգ, մյուսը՝ ամերիկյան ձի։ Դեպի արևմուտք գնալիս մուստանգն առջևումն է եղել, սա պարզվում է նրանով, որ նրա հետքերը կոխկրտված են։ Վերադարձի ժամանակ ամերիկյան ձին է առջևում եղել, իսկ մուստանգը գնացել է նրա ետևից։ Առայժմ դժվար է ասել, թե մի ձիավորն ինչ հեռավորությամբ է հետևել մյուսին։ Երևի դա պարզելը հեշտ կլինի, եթե մենք գնանք այնտեղ, որտեղից նրանք երկուսն էլ ետ են դարձել։ Դա պետք է որ հեռու չլինի։
Լավ, գնանք այնտեղ,ասաց մայորը։– մայորը։― Ես հիմա կկարգադրեմ, որ ոչ ոք մեր ետևից չգա։
Այդ կարգադրությունն անելով բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեն, մայորը գնաց Սպենգլերի ետևից։
Սպենգլերը ձիուց իջավ և սկսեց ուշի ուշով ուսումնասիրել հետքերը։
Նրանք այստեղ միասին են եղել,ասաց հետախույզը մի քանի րոպեից հետո։– հետո։― Եվ բավական երկար ժամանակ։ Բայց երկուսն էլ ձիերի վրա են մնացել և հանգիստ զրույց են արել։ Սա ավելի է խճճում գործը։ Երևի սրանից հետո են գժտվել․․․
Եթե դու ճշմարիտ ես ասում, Սպենգլեր, ապա ուրեմն իսկական կախարդ ես։ Ասա խնդրեմ, ինչի՞ց ես իմանում դու այս ամենը։
Հետքերից, մայոր, հետքերից։ Դա շատ հասարակ բան է։ Ես տեսնում եմ, որ հետքերը տեղ-տեղ իրար վրա են ընկնում։ Նշանակում է ձի-երն այստեղ են եղել միաժամանակ, բայց նրանք չեն համբերել և կանգ-նած տեղը դոփդոփել են։ Ձիավորներն այստեղ բավական երկար են մնացել, այնքան, որ մի-մի լրիվ սիգար են ծխել։ Ահա նրանց սիգարների մնացորդները։ Տեսնո՞ւմ եք, լրիվ ծխված են, նրանց մնացորդով մի ծխամորճ էլ չի լցվի։
Հետախույզը կռացավ, սիգարների մնացորդները վերցրեց ու տվեց մայորին։
Հենց սրանով էլ,շարունակեց հետախույզը,ես եզրակացնում եմ, որ ձիավորները չէին կարող իրար դեմ թշնամաբար տրամադրված լինել։ Մարդիկ նրա համար չեն իրար կողքի կանգնում ու ծխում, որպեսզի մի րոպե հետո իրար կոկորդ կտրեն կամ իրար գլուխ ջախջախեն։ Գժտությունը կարող էր ծագել միայն սիգարները ծխելուց հետո։ Որ գժտություն եղել է, այդ ես չեմ կասկածում։ Եվ նրանցից մեկը սպանել է մյուսին, այդ նույնքան հաստատ է, որքան այն, որ դուք հիմա նստած եք թամբին։ Թե ով է զոհվել, դժվար չէ գլխի ընկնել։ Խեղճ միստր Պոյնդեքստերը այլևս երբեք իր որդուն չի տեսնի։
Այդ ամենը շատ առեղծվածային բան է,ասաց մայորը։
Այո, գրողը տանի։
Բայց դիակը որտե՞ղ կարող է լինել։
Ահա հենց դրա մասին էլ ես մտածում եմ ու չեմ հասկանում։ Եթե հնդկացիները սպանած լինեին, ինձ ամենևին չէր զարմացնի, որ դիակը կորել է։ Նրանք կարող էին դիակը տանել իրենց հետ։ Բայց այստեղ հնդկացիներ չեն եղել, ոչ մի կարմրամորթ չի եղել։ Հավատացեք ինձ, մայոր, որ այդ երկու ձիավորներից մեկը մյուսին սպանել է։ Բայց ի՞նչ է արել դիակը, ահա այս չեմ հասկանում։ Եվ երևի միայն նա ինքը կարող է ասել այդ։
Անչափ տարօրինակ է,գոչեց մայորը,չափազանց հանելուկային։
Գուցե թե դեռ մեզ հաջողվի լուծել այդ հանելուկը,շարունակեց Սպենգլերը։– Սպենգլերը։― Հարկավոր է գտնել ձիերի հետքերը սպանության տեղից նրանց հեռանալուց հետո։ Գուցե և հաջողվի որևէ բան իմանալ․․․ Այստեղ մենք այլևս անելիք չունենք։ Եկեք վերադառնանք, մայոր։ Հարկավո՞ր է ասել նրան։
Միստր Պոյնդեքստերի՞ն։
Այո։
Դու համոզվա՞ծ ես, որ նրա որդին սպանված է։
Օ՜, ոչ։ Ես այդ չեմ կարող պնդել։ Ես համոզված եմ միայն, որ ծերունի Պոյնդեքստերն այստեղ կգա այն ձիերից մեկին հեծած, որոնք ոճրագործությանը վկա են եղել, այսինքն ամերիկյան ձիու վրա։ Ես համեմատել եմ հետքերը։ Եվ եթե երիտասարդ Պոյնդեքստերը հենց այդ ձին է հեծած եղել, ապա վախենում եմ, որ նրան կենդանի տեսնելու քիչ հույս կա։ Շատ է կասկածելի, որ երկրորդ ձիավորը նրա ետևից է գնալիս եղել։
Սպենգլեր, որևէ ենթադրություն ունե՞ս դու, թե ով է եղել այդ երկրորդ ձիավորը։
Ոչ մի։ Եթե ծերունի Դոֆերի պատմածը չլիներ, Մորիս մուստանգերը երբեք իմ միտքը չէր գա։ Ճիշտ է, սա պայտած մուստանգի հետք է, բայց ես չեմ կարող երաշխավորել, թե դա հենց իսկը նրա մուստանգն է։ Հազիվ թե․․․ Երիտասարդ իռլանդացին, ճիշտ է, վիրավորանք տանել չի կարող, բայց ինձ թվում է նա այն մարդկանցից չէ, որոնք սպանում են դավադրաբար։
Կարծում եմ դու իրավացի ես։
Դե ուրեմն, եթե երիտասարդ Պոյնդեքստերը սպանված է, և նրան սպանել է Մորիս Ջերալդը, ուրեմն նրանց միջև երևի ազնիվ մենամարտ է եղել, և ագարակատիրոջ որդին պարտվող կողմն է եղել։ Ահա թե ինչպես եմ հասկանում ես։ Բայց ահա դիակի անհետացումը ինձ փակուղու մեջ է գցում․ չէ՞ որ ոչ մի մարդ երկու կվարտ<ref>Կվարտ 2․14 լիտր։</ref> արյուն կորցնելուց հետո կենդանի մնալ չէր կարող։ Հարկավոր է հետքերով առաջ գնալ։ Գուցե և նրանք մեզ կհասցնեն հանելուկի լուծմանը․․․ Ծերունուն ասե՞լ, թե ինչ եմ մտածում ես։
Ո՛չ, կարծում եմ չարժե։ Նա արդեն բավական շատ բան է իմանում։ Նրա համար ավելի հեշտ կլինի այդ սոսկալի ճշմարտությանը հասնել աստիճանաբար։ Մեր տեսածի մասին նրան ոչինչ մի՛ ասիր։ Վերադարձիր այնտեղ, որտեղ արյունը տեսանք, և որոնիր վերադարձի հետքերը, իսկ ես կաշխատեմ ջոկատը քո ետևից բերել այնպես, որ ոչ ոք ոչինչ չնկատի։
Շատ լավ, մայոր,ասաց հետախույզը։– հետախույզը։― Ինձ թվում է ես գլխի եմ ընկնում, թե ուր կտանի վերադարձի հետքը։ Դրա համար ինձ մի տասը րոպե ժամանակ տվեք և ճանապարհ ընկեք իմ ազդանշանով։
Այս ասելով Սպենգլերը վերադարձավ արյան լճի մոտ։ Այնտեղ մի թռուցիկ զննումից հետո շուռ եկավ դեպի կողքի բացատը։
Երկուսից որի՞ն էր պատկանում հաջողակ կրակոցի պատիվը։ Երկուսն էի և՛ Կոլհաունը, և՛ երիտասարդ ագարակատերը, իրենց էին վերագրում։ Նրանք միաժամանակ էին կրակել, բայց նշանին դիպել էր միայն մեկի գնդակը։
Ես այդ կապացուցեմ,վստահորեն ասաց պաշտոնաթող կապիտանը ձիուց իջնելով։
Մոտենալով սպանված հովազին՝ նա իր դանակը հանեց և ներկաներին դառնալով ասաց․
Գնդակը գտնվում է կենդանու մարմնի մեջ, այդպես չէ՞, ջենտլմեննե՛ր։ Եթե գնդակն իմն է, նրա վրա պետք է լինեն իմ անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «Կ․ Կ․» կիսալուսնի նշանով։ Իմ գնդակները հատուկ պատվերով են պատրաստված, և ես միշտ էլ կարող եմ իմանալ որն է իմ սպանած որսը։
Կոլհաունը պարծենկոտ ձևով բարձրացրեց դուրս հանած գնդակը դժվար չէր հասկանալ, որ նա ճիշտ էր ասել։ Հետաքրքրասերները մոտեցան նայելու․ գնդակի վրա, իրոք, դրոշմված էին Կոլհաունի անվան սկզբնատառերը, և այդպիսով վեճը վերջացավ ո՛չ երիտասարդ ագարա-կատիրոջ օգտին։
Այս ի՞նչ բան է։ Տեսիլք չէ՞ արդյոք։ Մի՞թե սա կարող է կենդանի մարդ լինել։
Սա ինքը սատանան է՝ ձիու վրա նստած,հանկարծ գոչեց շատ բան տեսած սահմանային բնակիչներից մեկը, որին ոչ մի բանով վախեցնել չէր կարելի։– կարելի։― Երդվում եմ, որ սա ինքը՝ սատանան է։
Նրա չոր քրքիջը, որին միացավ թունդ հայհոյանքը, ավելի վախեցրեց վեհերոտներին և կարծես ազդեցություն գործեց նաև անգլուխ ձիավորի վրա։ Նա կտրուկ շուռ տվեց իր ձիու գլուխը, և ձին վայրի վրնջոցով սլացավ հեռու։
Այս նկատելու համար մի առանձին գիտելիք ու դիտողականություն հարկավոր չէր բավական էր միայն նայել նրանց։ Ձի նստելու ձևը, նեղ ազդրերը, որ առանձնապես նկատելի էր թամբերի բարձրության պատճառով, ուսերին գցած վառ գույնի սերապեները, թավշյա շալվարները, կրունկների խոշոր խթանները և, վերջապես, լայնեզր սև սոմբրերոները, այս ամենը ցույց էին տալիս, որ նրանք մեքսիկացիներ են կամ թե մեքսիկացու սովորույթներ յուրացրած մարդիկ։
Բայց այս չորս ձիավորներն անվիճելիորեն մեքսիկացիներ էին։ Թուխ մաշկը, սև, կարճ խուզած մազերը, սրածայր մորուքը, դեմքի կանոնավոր ձվաձևությունը, այս ամենը բնորոշ են իսպանաացտեկական տիպի մարդկանց, որոնք այժմ ապրում են Մոնթեսումայի<ref>Մոնթեսումա ացտեկների գերագույն առաջնորդը այն ժամանակներում, երբ իսպանացիները նվաճում էին Մեքսիկան։ Այս առաջնորդը հանդես է գալիս Հագարդի «Մոնթեսումայի դուստրը» գրքում։</ref> հնադարյան երկրում։
Ձիավորներից մեկը շատ ավելի ամրակազմ մարդ էր, քան իր ընկերները։ Նրա ձին մյուսներից լավն էր, հագուստը ավելի շքեղ, զենքը՝ ավելի նուրբ աշխատանք էր, և ընդհանրապես ամեն ինչից երևում էր, որ սա այս չորս մարդու մեջ գլխավորն է։
Երբ մեքսիկացի ջրամանի բերանը բացեց, շուրջը տարածվող հոտը ցույց տվեց, որ վերջերս նրա մեջ օղի է եղել։ Բայց տիրոջ կատաղի հայհոյանքից երևաց, որ այժմ այն դատարկ էր։
Գրող ու ցա՛վ,գոչեց նա չարությամբ թափահարելով ջրամանը, որպեսզի լրիվ համոզվի, որ մեջը ոչինչ չկա։– չկա։― Ո՛չ մի կաթիլ։
Լուն էլ չի խեղդվի սրա մեջ։ Իսկ լեզուս ատամներիս է կպչում։ Կոկորդս այրվում է, ասես մեջը մի ամբողջ թավա շեղջ են լցրել։ Գրո՛ղը տանի։ Էլ համբերել չեմ կարող։ Ի՞նչ անեմ։ Արդեն լուսանում է։ Ստիպված եմ ավան գնալ։ Գուցե սինյոր Դոֆերն արդեն բացել է իր որոգայթը վաղ արթնացող թռչուններ որսալու համար։ Եթե այդպես է, ուրեմն առաջինը Կոյոտը կներկայանա նրան։
Նրա բախտը բերեց Օբերդոֆերը պանդոկում սպասարկում էր վաղաժամյա հյուրերին՝ մի քանի զինվորի, որոնք գաղտնի դուրս էին եկել զորանոցից, որպեսզի քնից հետո կոկորդները թրջեն։
Մայն գո՜տ, միստր Դիա՜զ,ասաց պանդոկի տնօրենը ողջունելով նոր հյուրին և առանց քաշվելու թողնելով իր վեց այցելուներին, որոնք ապառիկ էին խմում, որպեսզի սպասարկի մեկին, որը, նա գիտեր, կանխիկ էր վճարելու։– վճարելու։― Մայն գո՜տ։ Այդ դո՞ւք եք այդպես վաղ ոտքի վրա։ Ես գիտեմ ինչ է ձեր ուզածը։ Դուք ուզում եք, որ ես ձեր դդմե ջրամանը լցնեմ այն մեքսիկական ագ․․․ ագ․․․ ինչպես եք կոչում դուք այդ խմիչքը․․․
Ագվարդիենտե<ref>Ագվարդիենտե թունդ գինի։</ref>։ Դուք լավ եք հասկացել, կաբալերո։ Հենց այդ է իմ ուզածը։
Մեկ դոլար։ Դա մեկ դոլար արժե։
Կարամբա՛։ Ես այնքան հաճախ եմ վճարել, որ գինը լավ գիտեմ։ Ահա ձեզ փողը, ահա և ամանը։ Լցրեք, միայն թե շուտ։
Դուք շտապո՞ւմ եք, հերր Դիազ։ Ես ձեզ շատ չեմ պահի։ Երևի գնում եք մուստանգների պրիերա՞ն։ Վախենում եմ, որ իռլանդացին ձեր առաջն է ընկել։ Դեռ գիշեր էր, որ նա գնաց։ Իմ տանից նա հեռացավ կեսգիշերից հետո․ դա իսկի ճամփա գնալու ժամ չէ։ Բայց տարօրինակ մարդ է այդ մուստանգերը, միստր Մորիս Ջերալդը։ Ոչ ոք երբեք չի կարող իմանալ, թե ինչ կարելի է սպասել նրանից։ Բայց ես նրա դեմ ոչինչ չունեմ։ Նա լավ կենվոր էր, իր մեծ գումարի տալիքը վճարեց ինչպես մի հարուստ մարդ, և էլի ինչքա՜ն փող մնաց նրան։ Մայն գոտ, նրա գրպանները լիքն էին դոլարներով։
Մեքսիկացուն շատ հետաքրքրեց այն տեղեկությունը, որ իռլանդացին գնացել է «մուստանգների պրերիան», ինչպես Օբերդոֆերն ասաց։ Իր այդ հետաքրքրությունը նա արտահայտեց նախ զարմանքի մի թեթև բացականչությամբ, իսկ հետո անհամբերությամբ, որ երևում էր նրա բոլոր շարժումներում, երբ լսում էր գերմանացու շատախոսությունը։
Բայց նա աշխատեց թաքցնել իր հուզմունքը։ Օբերդոֆերին հարցուփորձ անելու փոխարեն, նա անփույթ տեսքով պատասխանեց․
Այդ ինձ չի վերաբերում, կաբալերո։ Պրերիայում մուստանգ շատ կա, բոլորին կբավականացնի։ Շտապեցեք, սինյոր, տվեք իմ ագվարդիենտեն։
Փոքր-ինչ վշտանալով, որ իրեն բամբասելու հնարավորություն չտրվեց, գերմանացին արագ լցրեց դդմի ջրամանը։ Այլևս խոսակցությունը շարունակելու փորձ չանելով նա ամանը մեկնեց մեքսիկացուն, դոլարը վերցրեց ու գցեց դրամարկղը և վերադարձավ զինվորների մոտ, որոնք ավելի զրուցասեր էին, որովհետև ապառիկ էին խմում։
Վերադառնալիս էլ Կոյոտը պայտած ձիու հետքեր նկատեց և տեսավ, որ այդ ձին իր խրճիթի մոտ կապված է եղել ծառից։
Կարամբա՛։ Այս գիշեր ամերիկացի կապիտանն այստեղ է եղել։ Գրողը տանի։ Ես աղոտ կերպով ինչ-որ բան եմ հիշում, Բայց ինձ թվում էր, թե երազում եմ տեսել։ Գլխի եմ ընկնում, թե նա ինչու է այստեղ եկած եղել․ երևի, իմացել է, որ դոն Մորիսիոն գնալու է։ Կարծում եմ, երբ մտածի, թե ես արթնացած կլինեմ, նորից կգա այստեղ։ Հա՛-հա՛-հա՛։ Առանց նրան էլ ամեն ինչ կարվի։ Նրա ցուցումներն ինձ հարկավոր չեն։ Հազար դոլա՜ր։ Ա՛յ դա փող է։ Հենց որ այդ փողն ստանամ, կգնամ Ռիո Գրանդե և կփորձեմ Իսիդորայի հետ գործը դրստել։
Այս մենախոսությունից հետո Էլ Կոյոտն իր խրճիթում մնաց այնքան ժամանակ, որքան հարկավոր էր մի քանի կտոր տապակած միս ուտելու և վրան էլ ագվարդիենտե կուլ տալու համար։ Հետո նա բռնեց ու թամբեց իր ձին, ահագին խթաններ ամրացրեց կրունկներին, թամբին կապեց փոքրիկ կարաբինը, երկու ատրճանակ գոտին խրեց, կախեց կաշվե պատյանով դաշույնը և, ձիու վրա նետվելով, արագ սլացավ առաջ։
Թվում էր, որ Էլ Կոյոտի երեք ընկերներն արդեն գիտեին նրա ծրագիրը։ Համենայնդեպս նրանք գիտեին, որ գործը կատարվելու է Ալամոյի ափերին։ Երբ ճանապարհի սկզբին Դիազը շուռ եկավ մի կողմի վրա, նրանք ձայն տվին, թե նա ճիշտ ճանապարհով չի գնում։
Ես Ալամոն լավ գիտեմ,ասաց նրանցից մեկը, որ նույնպես մուստանգեր էր։– էր։― Այնտեղ շատ անգամ եմ ձի որսացել։ Դա այստեղից դեպի հարավ-արևմուտք է։ Այնտեղ տանող ամենակարճ ճանապարհն անցնում է այ, այն բացատով։ Դուք խիստ շատ եք դեպի արևմուտք թեքվում, դոն Միգուել։
Մի՞թե,արհամարհանքով ասաց Դիազը։– Դիազը։― Դուք երևի ամերիկա-ցի՞ եք, սինյոր Վիսենտե Բարահո։ Դուք մոռանում եք, որ մեր ձիերը պայտած են։ Հնդկացիներն Ինջ ամրոցից ուղիղ Ալամո չեն գնում, որպեսզի հուսով եմ՝ դուք հասկանո՞ւմ եք ինձ։
Ճշմարիտ,պատասխանեց Բարահոն։– Բարահոն։― Ներողություն եմ խնդրում, դոն Միգուել։ Կարամբա՛։ Ես դրա մասին չեմ էլ մտածել։
Այլևս առանց առարկություններ անելու Էլ Կոյոտի երեք գործակից-ները հետևեցին նրան։ Նրանք գնում էին լուռ, մինչև որ, վերջապես, ան-տառ հասան մի քանի մղոն հեռու այն բացատից, որի մասին խոսում էր Բարահոն։
Անգղերը վեր սլացան օդում և միառժամանակ այլևս չէին իջնում։
Մեռա՞ծ եմ արդյոք, թե՞ կենդանի,շշնջաց պատանին։– պատանին։― Երա՞զ է սա, թե՞ իրականություն։ Ի՞նչ բան է սա։ Որտե՞ղ եմ ես։
Արևի լույսը կուրացնում էր նրան։ Նա ձեռքը հովանի արեց աչքերին, բայց էլի ամեն ինչ մշուշապատ էր տեսնում։
Իմ վերևը ծառեր են, շուրջս՝ ծառեր․․․ տակս կարծես քարեր են։ Իզուր չէ, որ բոլոր ոսկորներս ցավում են։ Անտառի թավուտ է։ Ինչպես եմ ես այստեղ ընկել։ Ա՛, հիշեցի,ասաց նա մի պահ մտածելուց հետո։– հետո։― Գլուխս ծառին դիպավ։ Ահա ծառը, ահա և այն ճյուղը, որ ինձ ցած գցեց թամբից։ Ձախ ոտքս ցավում է։ Այո՛, հիշում եմ․ ոտքս ծառի բնին դիպավ։ Գրողը տանի․ կարծես կոտրված լինի։
Պատանին փորձեց վեր կենալ։ Բայց չհաջողվեց։ Ցավող ոտքը հրաժարվում էր ծառայել․ վնասվածքից թե հոդախախտումից ծունկն ուռել էր։
Իսկ որտե՞ղ է սևաթույրը։ Փախել է, իհարկե։ Երևի նա հիմա Կասա դել Կորվոյի ախոռումն է։ Ասենք՝ ինչ տարբերություն, եթե նույնիսկ կողքիս կանգնած լիներ, ես թամբի վրա բարձրանալ չէի կարող․․․ Իսկ նա՞,ավելացրեց պատանին մի պահ լռելուց հետո։– հետո։― Օ՜, Աստվա՜ծ իմ․ ի՜նչ տեսարան էր։ Զարմանալի չէ, որ սևաթույրը վախեցել է․․․ Հիմա ես ի՞նչ անեմ։ Ոտքս երևի կոտրված է։ Առանց ուրիշի օգնության տեղից շարժվել չեմ կարող։ Եվ ոչ մի հույս էլ չկա, թե որևէ մարդ այստեղ կգա։ Համենայնդեպս ավելի շուտ չի գա, քան ես կեր կդառնամ այս գարշելի թռչուններին։ Թո՛ւհ, ի՜նչ զզվելի արարածներ են։ Կտուցները մեկնում են, կարծես արդեն ուզում են ուտել ինձ որպես նախաճաշ․․․ Արդյոք երկա՞ր եմ պառկել այստեղ։ Արևն այնքան էլ շատ չի բարձրացել։ Ես թամբին նստեցի լուսաբացին։ Երևի մի ամբողջ ժամ ուշաթափ ընկած եմ եղել։ Գրո՛ղը տանի, վիճակս վատ է․․․ Ցավից երևում է, որ ոտքս կոտրված է, իսկ վիրաբույժ այստեղ չկա։ Քարքարոտ անկողին՝ Տեխասի խուլ թփուտի մեջ։ Այս անտառը քանի՜-քանի մղոն է ձգված․․․ այստեղից դուրս գալու մասին մտածելն իսկ ավելորդ է։ Իսկ մարդ չի գա այստեղ։ Գետնի երեսին՝ գայլեր, երկնքում՝ անգղեր․․․ Եվ ինչպե՞ս եղավ, որ ես սանձը չքաշեցի։ Երևի վերջին անգամ էի թամբին նստում․․․
Պատանու դեմքը մռայլվեց։ Եվ այնքան ավելի էր մռայլվում, որքան ավելի պարզ էր գիտակցում այն վտանգավոր դրությունը, որի մեջ ընկել էր մի հասարակ պատահականությամբ։
Ծարավը քանի գնում սաստկանում էր, մինչև որ խլացրեց մյուս բոլոր զգացողությունները, նույնիսկ ոտքի ցավը։
Ես ծարավից կմեռնեմ, եթե այստեղ մնամ,շշնջում էր վիրավորը։– վիրավորը։― Հարկավոր է փորձել ջրի հասնել։ Որքան հիշում եմ, այս մոտերքում մի առվակ կա։ Թեկուզ սողալով, թեկուզ չորեքթաթ տալով պետք է հասնեմ նրան։ Բայց ես հենվել կարող եմ միայն մեկ ծնկիս վրա․․․ Միևնույն է, հարկավոր է փորձել։ Որքան ավելի շատ մնամ այստեղ, այնքան ավելի վատ։ Արևն սկսում է դաղել։ Արդեն գլուխս վառում է։ Կարող եմ գիտակցությունս կորցնել, այն ժամանակ՝ գայլերը, անգղերը․․․
Նա ցնցվեց զարհուրելի մտքից և լռեց։
Քիչ հետո վիրավորը նորից սկսեց խոսել․
Եթե միայն ճանապարհն իմանայի․․․ Լավ եմ հիշում առվակը։ Այն հոսում է կավճային պրերիայի կողմը, այստեղից դեպի հարավ-արևելք։ Փորձեմ այդ կողմը սողալ։ Բարեբախտաբար հիմա կարելի է արևով կողմնորոշվել։ Եթե ինձ հաջողվի ջրին հասնել, գուցե և կարողանամ փրկվել։ Միայն թե ուժերս չդավաճանեն։
Այս ասելով նա սկսեց սողալ մացառուտի միջով։ Իր վնասված ոտքը քարշ տալով նա քարքարոտ գետնի վրայով սողում էր ինչպես ողնաշարը կոտրված մի մողես։
Թեև ամեն ինչ պատերից վերցրած է, բայց բոլոր իրերը մնացել են խրճիթում, միայն թե ուրիշ տեղ են գտնվում։ Հատակին խառնիխուռն ընկած են պարանով կապկպած մի քանի կապոց ու փաթեթ և նրանց մեջ մի կաշվե սնդուկ։ Ըստ երևույթին իրերը հավաքված են առաջիկա տեղափոխության համար։ Չնայած այս տեղափոխություններին՝ վիսկիի խոշոր շիշն առաջվա պես գտնվում է իր սովորական անկյունում։ Ֆելիմն այն ավելի հաճախ է տեսնում, քան սենյակում եղած որևէ մի ուրիշ առարկա, որովհետև որ կողմն էլ նայի հայացքը դառնում է դեպի ուռենու ոստերի մեջ հյուսված այդ ամանը։
Ա՜, իմ թանկագին գանձ, ահա թե որտեղ ես դու,ասաց նա երևի քսաներորդ անգամ նայելով շշին։– շշին։― Ախր քո սքանչելի փորի մեջ երկու կվարտից ավելի կա, իսկ դու կարծես դրանից ոչ մի օգուտ չունես։ Ա՛յ, եթե դրա գոնե մի տասներորդ մասն իմ փորն ընկներ, դա մարսողության համար վնասակար չէր լինի։ Ճիշտ չե՞մ ասում, Թարա՛, ի՞նչ ես կարծում, իմ պառավ շնիկ։
Իր անունը լսելով՝ շունը գլուխը բարձրացրեց և հարցական հայացքով շուրջը նայեց, ասես հարցնում էր, թե ինչ են ուզում իրենից։
Բայց հասկանալով, որ ծառան ինքն իրեն է խոսում, նա նորից պառկեց։
Կարող ես չպատասխանել, պառա՛վ։ Ես ինքս էլ գիտեմ այդ։ Ճշմարիտ, լավ կլիներ գոնե մի բաժակ կուլ տայի։ Բայց մի կաթիլ, էլ չեմ խմի, քանի որ այդպես է ասել մեր տերը։ Ա՜յ թե լավ տանջվեցի ես այս իրերը կապկպելով, ուղղակի լեզուս կոկորդիս է կպել, ասես փորձել եմ կպչուն ծեփոն կուլ տալ։ Շատ ափսոս, որ միստր Մորիսն ինձանից խոստում է առել շշին ձեռք չտալ։ Եվ հիմա ո՞ւմ է հարկավոր այն։ Ախր նա ինքն ասաց, որ երբ ավանից գա, այստեղ միայն մի գիշեր ենք մնալու։ Երկու կվարտը նա հո մի երեկոյում չի՞ խմելու։ Այ եթե այն մեղապարտ ծերունի Ստումպն էլ հետը գա, այդ ուրիշ բան է․․․ Գրողը տանի այդ հարբեցողին, նա երկու կվարտից էլ ավելի կլակի։ Միայն մեկ մխիթարություն կա․ փա՜ռք Աստծու, վերջապես մենք գնալու ենք մեր հին Բալլիբալահ։ Ա՛յ, այն ժամանակ ես իսկապես իռլանդական վիսկի կխմեմ և ոչ թե այս ամերիկյան զիբիլը․ Հի՛պ-Հի՛պ-Հի՛պ, ուռա՜։ Հենց միայն այս մտածելուց մարդու սիրտ փառավորվում է։ Հի՛պ-Հի՛պ-Հի՛պ, ուռա՜։
Իր թաղիքե գլխարկը մի քանի անգամ դեպի առաստաղ նետելով՝ երազանքով տարված իռլանդացին էլի մի քանի անգամ «ուռա» գոռաց։ Հետո քիչ հանգստանալով նա մի պահ լուռ նստեց, ասես մտքի մեջ շա-րում էր այն զվարճությունները, որ սպասում էին նրան Բալլիբալահում։
Բայց շուտով նրա մտքերը վերադարձան խրճիթ և կրկին դարձան դեպի անկյունում դրված շիշը։ Այս անգամ նա ավելի մեծ ագահությամբ էր նայում շշին։
Իմ աննմա՜ն գանձ,ասաց Ֆելիմը՝ դառնալով շշին։– շշին։― Ա՛յ թե լավն ես դու հա՜։ Եթե ես քեզ մի անգամ համբուրեմ, ինձ չես մատնի, չէ՞։ Միայն մի համբույր։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա որ։ Մեր տերն ինքն էլ ոչինչ չի ասի, եթե իմանա, թե որքան եմ չարչարվել ես։ Որքա՜ն փոշի եմ կուլ տվել։ Եվ հետո, նա, իհարկե, հույս էլ չունի, թե այս անգամ ես իմ խոստումը կկատարեմ․ չէ՞ որ մենք գնալու ենք։ Բա ճանապարհ ընկնելուց առաջ ո՞նց չթրջես կոկորդդ։ Առանց դրան չի լինի, մարդու ճամփա չի բացվի։ Ես մեր տիրոջն այդպես էլ կասեմ, և երևի չի բարկանա։ Հա, մեկ էլ՝ ա՛յ թե ինչ․ չէ՞ որ նա արդեն ամբողջ տասը ժամով ուշացել է, կասեմ, որ խմել եմ միայն մի կում, այն էլ նրա համար, որ իր մասին շատ էի անհանգստանում։ Երևի բան չի ասի։ Ես միայն մի քիչ հետո կքաշեմ, իսկ հետո ինչ ուզում է թող լինի։ Պառկի՛ր, Թարա՛, ես ոչ մի տեղ չեմ գնում։
Շունը տեսնելով, որ Ֆելիմը դեպի դուռն է գնում, վեր էր կացել։
Բավական երկար ժամանակ նա նստել էր լուռ։ Հետո նորից սկսեց ինքն իրեն խոսել, հարցերն ուղղելով մերթ Թարային, մերթ շշին։
Չեմ հասկանում ինչո՞ւ մեր տերն այսքան ուշացավ։ Ասում էր կգա առավոտյան ժամը ութին, այնինչ հիմա երեկոյան վեցն է, եթե միայն Տեխասի արևը չի խաբում։ Երևի ինչ-որ բան խանգարել է նրան․․․ Դու ի՞նչ ես կարծում, Թարա՛։
Այս անգամ Թարան փնչացնելով դրական պատասխան տվեց նրա քթի մեջ մոխիր էր ընկել։
Տե՜ր Աստված, մի վատ բան պատահած չլինի՞։ Այդ դեպքում ի՞նչ կանենք մենք, Թարա՛։ Ա՜խ, դո՛ւ, իմ պառավ շուն։ Այդ դեպքում ես ու դու երկար ժամանակ Բալլիբալահը չենք տեսնի։ Գուցե թե միայն մեր տիրոջ իրերը ծախելով կարողանանք գնալ։ Գավաթը զուտ արծաթից է, հենց միայն գավաթի գինը ճանապարհածախսին կբավականացնի։ Գրողը տանի, տես, թե ինչ եկավ միտքս․ ախր ես ոչ մի անգամ այդ սիրուն գավաթով չեմ խմել․ երևի նրանով խմելն ավելի համով կլինի։ Հարկավոր է փորձել, հիմա հենց լավ ժամանակն է։
Այս ասելով նա ճամպրուկից գավաթը հանեց, մի անգամ էլ շիշը բաց արեց և կես բաժակ վիսկի լցրեց։ Ապա մի շնչում կուլ տալով՝ Ֆելիմը չփչփացրեց, որպես թե խմիչքի որակն է որոշում։
Հը՞։ Այսպես ավելի համո՞վ է,ասաց նա մի ձեռքով բաժակը բռնած, մյուսով՝ շիշը։– շիշը։― Կարծես հենց ուղղակի շշից խմելն ավելի համով է, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում։ Հարկավոր է երկու ձևով էլ միանգամից փորձել, միայն այն ժամանակ կարելի է ասել, թե որն է ավելի համով։
Իռլանդացին շիշը դեմ արեց շուրթերին և մի քանի կում անելուց հետո դրեց տեղը։
Հետո նա, որպես իսկական գիտակ, նորից մի քանի անգամ չփչփացրեց։
Բայց ես նորից սխալվեցի,ասաց նա գլուխն օրորելով։– օրորելով։― Ամենևին էլ ճիշտ չէ, արծաթե բաժակով շատ ավելի համով է։ Թե՞ միայն թվում է ինձ։ Հարկավոր է ստուգել ստիպված եմ մի քիչ էլ խմել գավաթով, չէ՞ որ էլ, ուղղակի շշից երկու անգամ եմ խմել, իսկ արծաթե գավաթով՝ միայն մեկ անգամ։ Արդարությունն ամենաթանկ բանն է, այսպես է ընդունված աշխարհում։ Եվ ինչո՞ւ ես պետք է այս սքանչելի բաժակի հետ ավելի վատ վարվեմ, քան ուռի ոստերի մեջ հյուսված այս շշի հետ։ Այդպես չի՛ կարելի, գրո՛ղը տանի։
Արծաթե գավաթը նորից հրապարակ եկավ, և շշի պարունակության մի մասը նորից լցվեց նրա մեջ, որպեսզի անհապաղ ընկնի կասկածամիտ գիտակի անհագ կոկորդի մեջ։
Այստեղ նրա գլխում մի միտք ծագեց, և փոխանակ վերադառնալու դեպի իր աթոռակը, նա որոշեց դուրս գնալ խրճիթից և տեսնել, թե չի՞ գալիս իրենց տերը։
Գնանք, Թարա՛,ձայն տվեց նա՝ ուղղվելով դեպի դուռը։– դուռը։― Գնանք, իմ պառավ շուն, բարձրանանք դարափուլի գլուխը, որ տեսնենք, դաշտում չի՞ երևում մեր տերը։ Միստր Մորիսին դուր կգա, եթե տեսնի, որ ես ու դու անհանգստանում ենք իր համար։
Գետի անտառածածկ հովիտն անցնելով՝ իռլանդացին շան ուղեկցությամբ բարձրացավ պրերիայի սահմանը։
Բայց Ֆելիմը զարմացել էր, թե ինչու այդ տոթ երեկոյին իր տերը սերապեն ուսերին է գցել, փոխանակ ծալելու և թամբից կապելու։
Թարա՛ ա՛յ իմ պառավ շուն, ինչ-որ զարմանալի բան է։ Հիմա այնքան շոգ է, որ քարերի վրա կարելի է միս խորովել, իսկ նա կարծես այդ չի նկատում։ Չլինի մրսել ու հիվանդացել է Օբերդոֆերի այն զզվելի բնի մեջ։ Նրա հետ համեմատած՝ մեր քողտիկն իսկական պալատ է։ Խոզը որ խոզ է, նա էլ չի ուզի ապրել այնտեղ։
Միառժամանակ Ֆելիմը հայացքով լուռ հետևում էր ձիավորին։ Նա մոտենում էր․․․
Ծառան նորից սկսեց խոսել, բայց արդեն բոլորովին ուրիշ տոնով։ Թեև նրա ձայնի մեջ մերթ զարմանք էր զգացվում, մերթ կատակ, բայց դա զոռով սարքած կատակ էր։
Տե՜ր իմ Աստված, տե՜ր իմ Աստված,գոչեց նա։– նա։― Այս ի՞նչ է փչել նրա գլխին։ Սերապեն գլխին է քաշել․․․ Չէ երևում է, նա մեզ հետ կատակ է անում։ Թարա՛։ Նա ուզում է ինձ ու քեզ զարմացնել։ Խելքին փչել է կատակ անել մեզ հետ․․․ Տե՜ր իմ Աստված, սա ի՞նչ բան է։ Կարծես թե նա գլուխ չունի։ Իսկապես չունի։ Սա ի՞նչ է նշանակում։ Սո՜ւրբ կույս Աստվածածին։ Ախր եթե մարդ չիմանա, որ դա մեր տերն է, կարելի է մահու չափ սարսափել։ Բայց արդյո՞ք մեր տերն է։ Մեր տերը կարծեմ որ ավելի բարձրահասակ է։ Իսկ գլո՞ւխը։ Սո՜ւրբ Պատրիկ ողորմա մեզ ու փրկիր ո՞ւր է նրա գլուխը։ Դժվար թե սերապեի տակ լինի։ Չի էլ երևում, թե այդպես է․․․ Սա ի՞նչ է նշանակում, Թարա՛։
Ֆելիմի ձայնի տոնը նորից փոխվեց․ նրա մեջ սոսկում էր զգացվում։ Համապատասխանորեն փոխվեց և նրա դեմքի արտահայտությունը։ Շունը, որ Ֆելիմից մի քիչ առաջ էր կանգնած, նույնպես անհանգստացած էր։ Նա կուչ եկավ և ասես պատրաստ էր առաջ նետվելու։ Վախեցած հայացքը նա հառել էր ձիավորին, որն այժմ արդեն մի հարյուր հիսուն քայլի վրա էր։
Երբ շունը, չդադարելով վնգստալ, մոտ վազեց ձիավորին, աշխետը, որին, Ֆելիմը վաղուց արդեն ճանաչել էր, որ իր տիրոջ ձին է, կտրուկ շուռ եկավ և ետ արշավեց։
Երբ ձին շուռ էր գալիս, Ֆելիմը տեսավ,կամ գուցե նրան թվաց, թե տեսավ,այն, ինչից արյունը պաղեց նրա երակներում, և մարմինը փշաքաղվեց։
Նրա տեսածը գլուխ էր, ձիավորի գլուխը, բայց ո՛չ իր օրինական տեղը, ո՛չ ձիավորի ուսերին, այլ՝ նրա ձեռքին, թամբի առջևի աղեղի մոտ կախված։
Երբ ձին իր կողը Ֆելիմի կողմն արեց, նա տեսավ,կամ գուցե թվաց, թե տեսավ,մի սոսկալի, արյունոտ երես, որ կիսով չափ ծածկված էր ատրճանակի կոթով։
Ուրիշ ոչինչ չտեսավ։ Հենց նույն վայրկյանին Ֆելիմը մեջքը դարձրեց հարթությանը և զառիվայրով ցած վազեց այնքան արագ, որքան ընդունակ էին նրա ծալվող ոտքերը։
Նա խոսում էր մեղմ շշուկով, ասես վախենում էր, թե որևէ մեկը խրճիթի պատի ետևից ականջ կդնի իրեն։
Տե՜ր իմ Աստված, ախր չի՛ կարող լինել։ Այդ նա չէ։ Սո՜ւրբ Պատրիկ, դու փրկիր ինձ։ Բայց այդ դեպքում ո՞վ էր նա։ Ախր ամեն ինչը նրանն էր։ Ձին, շերտավոր սերապեն, ոտքերի սռնապանները և հենց գլուխն էլ․․․ միայն թե, այ, դեմքը նրանը չէր։ Ես երեսն էլ տեսա, միայն թե լավ չջոկեցի․ և ինչպե՞ս ջոկեի, երբ ամբողջովին արյունոտ էր։ Ախ, այդ միստր Մորիսը լինել չէր կարող։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Սա երազ էր։ Ես քնած եմ եղել և ամեն ինչ երազումն եմ տեսել։ Կամ գուցե վիսկի՞ն է մեղավոր։ Բայց ես այնքան հարբած չէի, որ այդպիսի բան թվար ինձ։ Երկու անգամ գավաթից եմ կուլ տվել, երկու անգամ շշից, ուրիշ ոչինչ։ Դրանից ես չէի հարբի։ Պատահել է երկու անգամ շատ եմ խմել, և ոչինչ, նույնիսկ լեզուս չի կապվել։ Աստված վկա։ Իսկ եթե հարբած եմ եղել հապա ինչպե՞ս է, որ հիմա խելքս գլխիս է ինչպես մի դատավոր։ Ասենք վատ չէր լինի, որ հիմա էլ մի կում խմեի։ Թե չէ՝ ամբողջ գիշերն աչքս չի կպչի, և շարունակ մտքի մեջ կլինեմ։ Ի՞նչ տեսիլք էր դա։ Եվ ո՞ւր է մեր տերը, եթե այդ նա չէր։ Սո՜ւրբ Պատրիկ, դու փրկիր խեղճ, միայնակ մեղապարտիս, ախր շուրջս հենց միայն ոգիներ են և ուրվականներ․․․ Կաթոլիկական սրբին ուղղված այս դիմումից հետո իռլանդացին ավելի մեծ ջերմեռանդությամբ դիմեց մի ուրիշ աստծու, որ հնուց ի վեր հայտնի է Բաքոս<ref> Բաքոս հունական դիցաբանության մեջ գինու և խրախճանքի աստվածը</ref> անունով։
Վերջինս նրա աղաչանքը լսեց։ Ֆելիմը ծունր դրեց կռապաշտական Աստծու առաջ, որ ներկայանում էր մոնոգահիլյան վիսկի պարունակող շշի կերպարանքով, որից հետո կես ժամ անց նա ազատվեց բոլոր տան-ջանքներից և պառկեց խրճիթի հատակին, մոռանալով ոչ միայն այն տեսարանը, որ մահու չափ սարսափեցրել էր իրեն, այլև հենց իր սեփական գոյությունը։
Ոչ շունչ է լսվում, ոչ խռմփոց։
Գուցե նա դեռ չի վերադարձել,շշնջում է ղեկավարը մաքուր իսպաներենով։– իսպաներենով։― Թեև թվում է, որ նա վաղուց պետք է տանը լիներ։ Գուցե էլի որևէ տե՞ղ է գնացել։ Հիշում եմ, տան ետևը մի ծածկ կա ձիերի համար։ Եթե մուստանգերը տանն է, ուրեմն նրա աշխետն այնտեղ պիտի լինի։ Սպասեցեք այստեղ, բարեկամներ, ես գնամ տեսնեմ։
Մի քանի րոպե պետք եղավ միայն հասարակ ախոռը դիտելու համար, այն դատարկ էր։
Այս ամենն ստուգելով՝ ղեկավարը վերադարձավ իր ընկերների մոտ, ովքեր դեռ կանգնած էին դռան առաջ։
Նզովք,գոչեց նա արդեն բարձրաձայն։– բարձրաձայն։― Նա այստեղ չէ և այսօր չի էլ եկել։
Լավ կլիներ մտնեինք խրճիթը և հավաստիանայինք,առաջարկեց ռազմիկներից մեկը մաքուր իսպաներենով։– իսպաներենով։― Ի՞նչ վատ բան կլիներ, եթե տեսնեինք, թե իռլանդացին ինչպես է դասավորել իր կացարանը պրերիայում։
Վատ չէր լինի,պատասխանեց երրորդը՝ նույնպես Մերհանտեսի լեզվով։ Եկեք նրա մառանն էլ նայենք։ Ես այնպես քաղցած եմ, որ պատրաստ եմ հում միս էլ ուտելու։
Աստված վկա,ավելացրեց չորրորդ և վերջին մարդը նույն բարեհնչուն լեզվով։– լեզվով։― Ես լսել եմ, որ նա իր մառանն ունի։ Եթե այդպես է․․․
Ղեկավարը չսպասեց, որ նա իր խոսքը վերջացնի։ Մառանի անունը նրա վրա մոգական ազդեցություն ունեցավ, և նա իսկույն գործի անցավ։
Բայց դուռը չբացվեց։
Կարամբա՛։ Ներսից փակ է։ Փակել է, որ իր բացակայության ժամա-նակ ոչ ոք չկարողանա ներս մտնել, ո՛չ առյուծները, ո՛չ վագրերը, ո՛չ արջերն ու բիզոնները, ո՛չ էլ, հա՛-հա՛-հա՛, հնդկացիները։
Էլի ուժեղ աքացի դռանը։ Բայց այն չի բացվում։
Բարիկադ է դրված և այն էլ ինչ-որ ծանր բան։ Հրելով չի բացվի։ Լավ, տեսնենք սա ի՞նչ բան է։
Նա պատյանից հանում է դանակը։ Թեթև շրջանակին քաշված մուստանգի կաշվի մեջ մի մեծ անցք է բացվում։
Այնտեղ հատակին փռված, պառկած է մի մարդ։
Գրողը տանի։
Քնա՞ծ է։
Մեռած է երևի, թե չէ մեզ կլսեր։
Ո՛չ,ասաց ղեկավարը պառկած մարդու վրա կռանալով,հարբած է մեռածի պես։ Սա մուստանգերի ծառան է։ Ես ճանաչում եմ։ Սրան նայելով պիտի հասկանալ, որ մուստանգերը տանը չէ և վաղուց չի եղել։ Հուսով եմ, որ այս անասունն ամբողջ մառանը չի դատարկել, որպեսզի իրեն այսպիսի երանելի վիճակի հասցնի․․․ Ահա՜ շի՜շը․ բուրում է վարդի պես։ Փա՜ռք Գվադելուպյան Աստվածածնին, մեզ էլ բաժին է մնացել։
Մի քանի վայրկյանում վիսկիի մնացորդը խմվեց։ Ամեն մեկը մեկ անգամ շիշը դեմ արավ բերանին, իսկ գլխավորին ավելի մեծ բաժին ընկավ, և չնայած իր բարձր դիրքին՝ նա տակտ չունեցավ, որ բողոքեր այդ անարդար բաժանման դեմ։
Ընթերցողի համար երևի արդեն պարզ է, թե ովքեր էին թաքնված հնդկացիների դիմակի տակ։ Այդ կոմանչները եղած-չեղած մեքսիկացիներ են, և նրանց ղեկավարն է մուստանգեր Միգուել Դիազը։
Հարկավոր է դարան մտնել,ասում է Էլ Կոյոտը։– Կոյոտը։― Երևի նա շուտով կգա։ Դուք, Բարահո, բարձրացեք դարափուլի գլուխը և հետևեց, թե նա երբ կերևա դաշտում։ Մյուսները թող մնան ինձ հետ։ Նա գալու է Լեռնային կողմից։ Մենք նրան կարող ենք հանդիպել ձորում, այն մեծ նոճու տակ։ Դա ամենահարմար տեղն է։
Լավ չի՞ լինի, սրան վերջ դնենք,առաջարկում է արյունռուշտ Բարահոն՝ մատը մեկնելով Ֆելիմի վրա։ Բարեբախտաբար չի էլ գիտակցում, թե ինչ է կատարվում իր շուրջը։
Մեռածից շառ չի գա,Բարահոյին միանում է մյուս դավադիրը։
Ընդհակառակն, հենց մեռածից շառ կգա,առարկեց Դիազը և ինչի՞ համար։ Նա առանց այն էլ մեռածից մի բան պակաս չի, թշվառ հարբեցողը։ Թող ապրի իր համար։ Ես պայմանավորվել եմ միայն սրա տիրոջը սպանել։ Գնացե՛ք, Բարահո, գնացե՛ք։ Շուտ բարձրացեք ժայռի գլուխը։ Դոն Մորիսիոն ամեն րոպե կարող է երևալ։ Հարկավոր է անսխալ գործել։ Գուցե այլևս երբեք այսպիսի հարմար առիթ չունենանք։ Բարձրացեք ժայռի գլուխը։ Այնպիսի լուսնկա գիշեր է, որ հեռվից էլ կտեսնեք նրան։ Եվ հենց որ նկատեք, իսկույն վազեցեք մեզ մոտ։ Չհապաղեք, որպեսզի մենք ժամանակ ունենանք դարանակալելու նոճու ծառի մոտ։
Բարահոն ենթարկվում է, բայց ակներև դժկամությամբ։ Անցյալ գիշեր նրա բախտը չէր բերել և Էլ Կոյոտի հետ մոնթ խաղալիս շատ էր տարվել։ Հիմա կուզենար էլի խաղալ, որպեսզի տանուլ տվածը ետ շահի։ Նա լավ գիտե, թե իրենից հետո ընկերներն ինչով են զբաղվելու։
Դե շո՛ւտ, սինյոր Բարահո,հրաման է տալիս Դիազը նրա տատանումները նկատելով։– նկատելով։― Եթե մենք այս գործում անհաջողություն կրենք, դուք շատ ավելին կկորցնեք, քան կարող էիք շահել մոնթ խաղալով։ Գնացե՛ք, գնացե՛ք,շարունակում է Էլ Կոյոտը խրախուսական տոնով։– տոնով։― Եթե մի ժամվա ընթացքում նա չերևա, որևէ մեկը կգա ձեզ փոխարինելու։ Գնացե՛ք։
Բարահոն ենթարկվում է։ Խրճիթից դուրս գալով նա գնում է դեպի քարաժայռը։
Ճիշտն ասած՝ ոչ մի բացատրություն պետք էլ չէ, բայց նա դժվարությամբ շշնջում է․
Գալի՜ս է։ Արդեն մոտենում է դարափուլին․․․ Շո՛ւտ, բարեկամներս, շուտ։
Իռլանդացին փրկված է։ Նրան սպանելու ժամանակ չկա, եթե նույնիսկ այդ իմաստ ունենար։ Նրանց սպասում է մի շատ ավելի ձեռնտու սպանություն։
Բայց նա դեռ չի երևում։ Բլրի լանջը խավարի մեջ է, ինչպես և գետի հովիտը, որ ծածկված է ծառերի ստվերով։ Միայն մարդասպանների թաքնված տեղից ոչ հեռու մի նեղ շերտ լուսավորված է լուսնի լույսով։ Բայց շավիղն այնտեղով չի անցնում։ Ձիավորն անցնելու է նոճու ստվերի միջով։
Չսպանե՛ք նրան,հրամայաբար շշնջում է Միգուել Դիազը։– Դիազը։― Նա ինձ կենդանի է հարկավոր, մի երկու ժամով։ Դրա համար ես պատճառ ունեմ։ Բռնեցեք նրան էլ, ձին էլ։ Դա վտանգավոր բան չի։ Չէ՞ որ մենք անսպասելի ենք հարձակվելու և նրան անակնկալի կբերենք։ Իսկ եթե դիմադրեց, մենք կկրակենք նրա վրա։ Միայն թե առաջինը ես եմ կրակելու։
Գործակիցները խոստանում են կատարել նրա հրամանը։
Շուտով նրանք հնարավորություն են ունենում ապացուցելու իրենց խոստման անկեղծությունը։ Նա, ում սպասում են, արդեն իջել է լանջից և մտնում է նոճու ստվերի մեջ։
Զենքդ ցա՛ծ դիր։ Իջի՛ր ձիուց,գոռում է Էլ Կոյոտը, բռնելով ձիու սանձը, իսկ մյուս երեքը նետվում են ձիավորի վրա։
Ձիավորը ոչ մի դիմադրություն չի ցույց տալիս, չի պաշտպանվում, ոչ դանակ է հանում, ոչ ատրճանակ, նույնիսկ զայրույթի ձայն էլ չի հանում։
Մինչև ձիավորի անհետացումը նրանցից ոչ մեկը չէր էլ փորձել բացատրություն որոնել, եթե չհաշվենք տեխասցի հնաբնակի կատակի ձևով արված դիտողությունը։
Սա ի՞նչ բան էր, պարոններ, ի՞նչ եք մտածում սրա մասին,հարցրեց մայորը դառնալով իր ուղեկիցներին։– ուղեկիցներին։― Խոստովանում եմ, որ ես բոլորովին շվարած եմ։
Հնդկացիների սարքած որոգա՞յթ է գուցե,ենթադրություն արեց մեկը։– մեկը։― Գուցե ուզում են դրանով մեզ իրենց դարանի մե՞ջ քաշել։
Վատ միջոց է,կասեի ես,կարծիք հայտնեց մի ուրիշը։– ուրիշը։― Ես, հա-մենայնդեպս, դրա ետևից չեմ գնա։
Ես կարծում եմ, որ սա հնդկացիների գործ չէ,ասաց մայորը։– մայորը։― Ի՞նչ ես մտածում դու սրա մասին, Սպենգլեր։
Հետախույզը միայն գլուխն օրորեց։
Կարո՞ղ է սա զգեստափոխված հնդկացի լինել,նորից նրան դիմեց մայորը։
Ես ավելի բան չգիտեմ, քան դուք, մայոր,պատասխանեց հետախույզը։– հետախույզը։― Երևի այդպիսի մի բան է։ Երկուսից մեկը կամ մարդ է, կամ խրտվիլակ։
Իհարկե խրտվիլակ է, նկատելի չափով թեթևացած արձագանքեցին մի քանի հոգի։
Ով էլ որ լինի նա՝ մարդ, սատանա թե խրտվիլակ,ասաց ջոկատի այն անդամը, որն առաջինն էր հայտնել իր կարծիքը,ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք չպետք է հետևենք և իմանանք՝ ուր են տանում նրա հետքերը, եթե միայն հետք թողել է նա։
Շուտով այդ մենք կիմանանք,պատասխանեց Սպենգլերը։– Սպենգլերը։― Այս հետքը, որով մենք գնում ենք, հենց այն կողմն է տանում։ Մայոր, կարելի է առաջ շարժվել։
Իհարկե։ Այսպիսի մի դատարկ բան չպետք է խանգարի մեր որոնումներին։ Հառա՜ջ։
Զինվորներն առաջ գնացին, թեև նրանցից ոմանք տատանվում էին։ Ջոկատում կային մարդիկ, որոնք, եթե իրենց կամքին լինեին, արագորեն ետ կդառնային։ Դրանցից մեկն էլ Կոլհաունն էր։ Անգլուխ ձիավորին տեսնելով նա սարսափից քար էր կտրել․ աչքերն ասես ապակի էին դարձել, շրթունքները՝ ճերմակել, ստորին ծնոտը կախ էր ընկել, և նա դժվարությամբ էր զսպում դողը։
Նրա հայացքն առաջվա պես թափառուն էր, իսկ դեմքին դեռ մնացել էր ապրած սարսափի հետքը։
Լսեցե՛ք, Կաշ Կոլհաուն,ձայն տվեց նրան երիտասարդներից մեկը, որն արդեն կարգին հարբել էր։– էր։― Եկեք այստեղ, ա՛յ մարդ, և խմեցեք մեզ հետ միասին։ Մենք բոլորս վշտակցում ենք ձեզ և ձեր ընտանիքին կօգնենք վրեժ լուծելու մարդասպանից։ Բայց հարկավոր չէ այդպես նոթերը կիտել։ Եկեք այստեղ և վիսկի կուլ տվեք։ Դա շատ օգտակար կլինի, հավատացնում եմ ձեզ։
Գուցե Կոլհաունին դուր եկավ այն պատճառը, որով բացատրում էին իր առանձնացումը, կամ գուցե իսկապես նա հանկարծ ցանկացավ խմբի մեջ լինել, այսպես թե այնպես հրավերն ընդունեց խարույկին մոտենալով նստեց մյուսների կողքին։ Բայց ուտելուց առաջ նա մի լավ կում վիսկի խմեց իրեն մեկնած ամանից։
Դատելով նրա կցկտուր արտահայտություններից՝ կարելի էր կարծել, թե, իրոք, այդպիսի մի մտադրություն է ղեկավարում նրան։
Փա՜ռք Աստծու,ասում էր նա,լուսնկա պայծառ գիշեր է, և իմ տրամադրության տակ ամբողջ վեց ժամ կա։ Մինչև այդ ջահելներն արթնանան, կարող եմ երկու մղոն շրջագծով թփուտների բոլոր ան-կյունները ստուգել։ Եվ եթե դիակն այնտեղ է, անպայման կգտնեմ։ Բայց ի՞նչ կարող էր նշանակել դա։ Եթե միայն ես տեսած լինեի, կմտածեի, թե խելագարվել եմ։ Բայց չէ՞ որ բոլորը տեսան, բոլորն առանց բացառության։ Երկնայի՜ն ուժեր, ի՞նչ կարող էր լինել դա։
Հազիվ էր այս խոսքերն արտասանել, երբ նրա շուրթերից դուրս թռավ զարմանքի ու սոսկումի մի ճիչ։ Նա կտրուկ կանգնեցրեց իր ձին, ասես մահացու վտանգ էր սպառնում նրան։
Կոլհաունն ամեն ինչ մանրամասն դիտելու բավական ժամանակ ուներ։ Սոսկումից կաշկանդված՝ նա կանգնել էր և տեղից շարժվելու ուժ չուներ։ Ձին էլ կարծես բաժանում էր իր տիրոջ վախը։ Ամբողջ մարմնով դողալով՝ նա ևս փախչելու ոչ մի փորձ չարեց նույնիսկ այն ժամանակ, երբ հանկարծ անգլուխ ձիավորը կանգ առավ նրանց առաջ, և նրա աշխետ ձին խռխռոցով ծառս եղավ։
Միայն այն ժամանակ, երբ աշխետը մի վայրի վրջնոցով,որին արձագանքի պես պատասխանում էր իր ետևից վազող շունը,շուռ եկավ ու հեռու արշավեց բացատով, միայն այդ ժամանակ Կոլհաունն ուշքի եկավ, և կաշկանդված լեզուն նորից բացվեց։
Տե՜ր իմ Աստված,գոչեց նա դողդոջուն ձայնով։– ձայնով։― Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Ի՞նչ է սա․ մա՞րդ, թե սատանա։ Թե՞ այս ամբողջ օրը սոսկ ծանր երազ է եղել։ Կամ գուցե ես ցնդե՞լ եմ։ Ցնդել եմ, ցնդե՜լ, ցնդե՜լ։
Այս կցկըուր խոսքից հետո Կոլհաունը վճռականորեն ձիգ տվեց սանձը և ձին կտրուկ շուռ տվեց։ Նա ետ արշավեց եկած ճանապարհով, բայց շատ ավելի արագ․ ըստ երևույթին հրաժարվել էր իր մտադրությունից։ Նա ոչ մի անգամ կանգ չառավ, մինչև որ հասավ ճամբար։
Այդ առավոտ Կասա դել Կորվոյի բակում խմբված մարդկանց թիվն ավելի մեծ էր, քան նախորդ օրը, թեև այն ժամանակ որոնումներին մասնակցում էին նաև զինվորները։
Բազմության մեջ զինվորականներ ամենևին չկային, բայց կային կամավոր միլիցիայի անդամներ, որոնք թեպետև կանոնավոր բանակին չէին պատկանում, բայց կոչվում էին «օրինակատարներ»<ref>Օրինակատարներ կամավոր ոստիկաններ, որոնք իրավունք ունեին ոճրա¬գործին ձերբակալելու։</ref>։
Սրանք մյուսներից չէին տարբերվում ո՛չ հագուստով, ո՛չ զենքով․ կողմնակի մարդը ոչնչով չէր ճանաչի օրինակատարին, բայց նրանք բոլորը ճանաչում էին իրար։
Սա անսովոր բան էր, համենայնդեպս հասիենդայի նոր տերերի օրոք։ Դարբասում Զեբ Ստումպին դիմավորող խափշիկի մռայլ դեմքն ավելի ևս զարմացրեց նրան։
Ի՞նչ է պատահել քեզ, Պլուտո՛ն, բարեկամս։ Դու կարծես ջրարջ լինես, որի պոչը կտրել են։ Եվ ինչո՞ւ օրը ցերեկով ձեր դարբասը փակ է։ Հուսով եմ՝ ոչինչ չի՞ պատահել։
Օ՜խ, մասսա Ստումպ, պատահել է։ Դժբախտություն է պատահել, դժբախտությո՜ւն։ Ինձ համար դժվար է ասել։ Դժբախտությո՜ւն, մե՜ծ դժբախտություն։
Դժբախտությո՞ւն,գոչեց որսորդը։– որսորդը։― Ի՞նչ դժբախտություն, խափշիկ։ Դե շուտ, ասա՛, հո չի կարող ավելի սոսկալի բան լինել, քան ինչ-որ արտահայտում է քո դեմքը։ Հո մի բան չի՞ պատահել քո դեռատի տիրուհուն։ Միսս Լուիզան․․․
Միսս Լուիզային ոչինչ չի պատահել։ Բայց այդպիսի մի բան․․․ Միսս Լուիզան տանն է։ Ներս մտեք, մասսա Ստումպ։ Նա ինքը ձեզ կասի դժբախտության մասին։
Իսկ քո տե՞րը։ Նա տա՞նն է։
Ոչ, ոչ։ Հիմա նա տանը չէ։ Մասսան հիմա շատ հեռու է տանից։ Գնացել է քառորդ ժամ առաջ։ Հիմա նա տանը չէ։ Նա գնացել է պրերիա, որտեղ վայրի ձիեր կան։ Այնտեղ, որտեղ մի ամիս առաջ որս էին արել։ Դուք հո գիտեք այդ պրերիան, մասսա Ջեբ։
Պրերիա՞, որտեղ վայրի ձիեր կա՞ն։ Ինչո՞ւ է նա գնացել այնտեղ։ Ո՞վ է գնացել նրա հետ։
Նրա հետ միստր Կոլհաունն է և էլի ուրիշ շատ սպիտակ ջենտլմեններ։ Նրա հետ շատ մարդիկ են գնացել։
Լա՛վ, իսկ ձեր երիտասարդ միստր Հենրի՞ն, երևի նա է՞լ է գնացել նրանց հետ։
Օ՜, մասսա Ստումպ, հենց այդ է մեր վիշտը։ Մեր ամբողջ դժբախտությունը։ Մասսա Հենրին էլ գնացել էր ու էլ չի վերադարձել։ Նրա ձին է եկել տուն՝ ամբողջովին արյունոտված։ Ասում են՝ մասսա Հենրին մեռած է։
Մեռա՞ծ։ Դու, ի՞նչ է, կատա՞կ ես անում։ Թե՞ լուրջ ես խոսում։
Օ՜, մասսա Ստումպ, շատ դառն բան է ասել, բայց սա ճշմարտություն է։ Բոլորը գնացել են իմանալու, թե որտեղ է ընկած նա։
Ա՛ռ, սրանք տար խոհանոց։ Հնդկահավ է և վայրի հավեր։ Որտե՞ղ է միսս Լուիզան։
Ես այստեղ եմ, միստր Ստումպ։ Եկեք այստեղ,պատասխանեց արծաթահնչյուն մի ձայն, որ լավ ծանոթ էր որսորդին, բայց այս անգամ այնքան վշտագին էր, որ Զեբ Ստումպը հազիվ ճանաչեց։– ճանաչեց։― Ավա՜ղ, այն ամենը, որ Պլուտոնն ասաց, ճշմարտություն է։ Եղբայրս կորել է։ Այս երկու օր է նրան ոչ ոք չի տեսել։ Նրա ձին տուն է վերադարձել, թամբին՝ արյան բծեր։ Օ՜, Զեբ, նույնիսկ մտածելը սոսկալի է։
Դե, պարզ է։ Նա ինչ-որ տեղ է գնացել, և ձին վերադարձել է մենակ․․․ Ես չեմ ուզում ավելորդ կսկիծ պատճառել ձեզ, միսս Լուիզա, բայց, քանի որ որոնումները շարունակվում են, գուցե թե ես կկարողանամ օգնել, իսկ դրա համար ինձ հարկավոր է մանրամասնություններն իմանալ։
Լուիզան Զեբին պատմեց այն ամենը, ինչ ինքը գիտեր։ Նա թաքցրեց միայն այգում տեղի ունեցածը և այն, ինչ նախորդել էր նրան։ Հաստատելու համար, թե Հենրին երևի գնացած է եղել մուստանգերի ետևից նա մեջ բերեց Օբերդոֆերի պատմածը։
Նրա ձայնն ընդհատվում էր անտանելի վշտից, որը, սակայն, զայրույթի փոխվեց, երբ խոսեց այն մասին, որ իր եղբոր սպանողն են համարում Մորիսին։
Սո՛ւտ է,գոչեց որսորդը վեր թռչելով և միանալով նրա զայրույթին։– զայրույթին։― Զրպարտությո՛ւն է։ Սրիկա է այդպիսի բան հնարողը։ Դրա՜նց նայեցեք։ Մուստանգերն այն մարդկանցից չէ՛, որ այդպիսի բան անի։ Եվ ինչո՞ւ պիտի աներ։ Եթե գոնե նրանց միջև մի թշնամանք լիներ․․․ բայց դե այդ էլ չի եղել։ Ես ինքս պատասխանատու եմ մուստանգերի կողմից, նա քանի՜-քանի անգամ է ինձ մոտ գովել ձեր եղբորը։ Ճիշտ է, նա տանել չէր կարողանում ձեր հորաքրոջ որդուն, բայց կա՞ մեկը, որ նրան սիրի, կուզեի իմանալ։ Ներեցեք, որ ես այսպես եմ խոսում ձեզ հետ։ Ա՛յ, եթե ձեր եղբոր և մուստանգերի միջև գժտություն եղած լիներ․․․
Ո՛չ-ո՛չ,գոչեց կրեոլուհին իր վշտի պոռթկումով մատնելով իրեն։– իրեն։― Ամեն ինչ հարթվել էր։ Հենրին ուզում էր ներողություն խնդրել, նա ինքն ասաց, որ իրավացի չէ, իսկ Մորիսը․․․
Խոսակցի զարմացած հայացքը նրան ստիպեց լռել։ Դեմքը ձեռքերով ծածկելով նա սկսեց հեկեկալ։
Է՛խ-է՛խ,մրմնջաց Զեբը։– Զեբը։― Նշանակում է, այնուամենայնիվ, նրանց միջև ինչ-որ բան եղե՞լ է․․․ Դուք ասացիք, միսս Լուիզա, որ․․․ վեճ է եղել ձեր եղբոր և․․․
Սիրելի Զեբ,գոչեց աղջիկը ձեռքերը երեսից հեռացնելով և ուղիղ նայելով հսկա որսորդի աչքերին։– աչքերին։― Խոստացեք, որ դուք կպահեք իմ գաղտնիքը։ Խոստացեք որպես բարեկամ, որպես ազնիվ ու կարգին մարդ։ Դուք խոստանում եք, չէ՞։
Որսորդը խոստումի փոխարեն բարձրացրեց իր վիթխարի ձեռքը, ապա արտահայտիչ ձևով հարվածեց իր կրծքի ձախ կողմին։
Զեբ Ստումպին այս խոստովանությունն ավելի քիչ զարմացրեց, քան կարելի էր սպասել։ Նա միայն ինքն իրեն մրմնջաց․ «Ես այդպես էլ կարծում էի, որ այստեղ մի բան կլինի, մանավանդ պրերիայում ձեր այն արշավից հետո»։
Դե, այստեղ ի՞նչ կա որ, միսս Լուիզա,շարունակեց նա կարեկցանքով։– կարեկցանքով։― Ամաչելու ոչինչ չկա, ա՛յ, թե ինչ կասեմ ես ձեզ։ Կինը միշտ կին է մնում ինչպես ամեն տեղ, այնպես էլ պրերիայում։ Եվ եթե դուք ձեր սիրտը տվել եք մուստանգերին, դա դեռ չի նշանակում, թե վատ ընտրություն եք կատարել։ Նա թեև իռլանդացի է, բայց հասարակ մարդ չէ, հավատացեք ինձ։ Իսկ մնացած ամեն ինչը, որ դուք պատմեցիք ինձ, հաստատում է իմ ասածը․ նա չէր կարող այդ ոճիրը կատարել, եթե միայն ընդհանրապես կատարված է այդպիսի ոճիր։ Ի՞նչ ապացույցներ կան։ Միայն ա՞յն, որ ձին վերադարձել է թամբն արյունոտված։
Ավա՜ղ, ուրիշ հանցանշաններ էլ են գտնված։ Երեկ ամբողջ օրը նրան են որոնել։ Երկար ժամանակ հետքերով են գնացել և ինչ-որ բան են գտել, բայց ինձ չասացին, թե ինչ։ Կարծում եմ հայրս չէր ուզում, որ ես այդ իմանամ, իսկ ուրիշներին էլ վախեցա հարցնել։ Այսօր նրանք նորից գնացին ձեր երևալուց մի քիչ առաջ։
Իսկ մուստանգե՞րը։ Ի՞նչ է ասում նա իրեն արդարացնելու համար։
Օ՜, ես կարծում էի, թե դուք գիտեք։ Ախր նրան էլ չեն կարողանում գտնել։ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ։ Գուցե նա էլ զոհվել է հենց այն ձեռքով, որն սպանել է իմ եղբորը։
Նշանակում է նրանք հետքերո՞վ են գնացել։ Երևի մուստանգերի հետքերով։ Եթե նա կենդանի է, իր խրճիթում կլինի, Ալամոյի ափին։ Ինչո՞ւ նրանք այնտեղ չեն գնացել․․․ Ա՜, հասկանում եմ։ Բացի ինձնից ոչ ոք կարգին չգիտե նրա տեղը։ Եվ եթե նրանց ուղեցույցը այն կաթնակեր Սպենգլերն է, նա, իհարկե, հետքը կկորցնի կավճային պրերիայում։ Ուրեմն նրանք էլի՞ այնտեղ են գնացել։
Այո։ Ես լսեցի, թե ինչպես նրանցից մեկն այդ անունը տվեց։
Դե, եթե նրանք գնացել են մուստանգերին որոնելու, ես էլ կգնամ։ Գրազ եմ գալիս, որ ես Մորիսին ավելի շուտ կգտնեմ, քան նրանք։
Հենց դրա համար էլ ես ուզում էի տեսնել ձեզ։ Հորս հետ այսօր շատ խաժամուժ է գնացել։ Ես լսեցի, թե մեկնելիս ինչպես էին հայհոյում նրանք։ Նրանց մեջ կային օրինակատարներ էլ։ Նրանք ինքնադատաստանից էին խոսում։ Ոմանք երդվում էին, որ վրեժ են լուծելու առանց խնայելու։ Օ՜, Աստվա՜ծ իմ։ Ի՞նչ կլինի, եթե նրանք Մորիսին գտնեն, և նա չկարողանա ինչպես հարկն է ապացուցել իր անմեղությունը․․․ Անզուսպ չարությամբ տարված, չէ՞ որ Կասսի Կոլհաունն էլ նրանց հետ է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե նրանք ինչպես կվարվեն նրա հետ։ Սիրելի Զեբ, ի սեր ինձ, ի սեր նրա, չէ՞ որ նա ձեր բարեկամն է, շուտ գնացեք Ալամո։ Անպայման հարկավոր է նրանցից առաջ անցնել և Մորիսին նախազգուշացնել։ Ձեր ձին արագավազ չէ։ Վերցրեք իմը, մեր ախոռից վերցրեք որ ձին կամենաք․․․
Դուք իրավացի եք,ընդհատեց նրան որսորդը պատրաստվելով գնալ։– գնալ։― Դա իսկապես կարող է վատ վերջանալ տղայի համար։ Ես ամեն ինչ կանեմ, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ նրան։ Մի անհանգստացեք, միսս Լուիզա։ Ժամանակ դեռ կա, նրանք դեռ պրերիայում շատ կթափառեն մինչև խրճիթը կգտնեն։ Ես իմ պառավ ձիով էլ կարող եմ հասնել, իսկ ձեր խատուտիկին մեղքանում եմ։ Իմ զամբիկն արդեն թամբած է, եթե միայն Պլուտոնը թամբը ցած չի առել։ Մի՛ վշտացեք։ Գուցե և ձեր եղբորը ոչ մի վատ բան չի պատահել։ Իսկ որ Մորիս մուստանգերը մաքուր է, դա ինձ համար պարզ է արևի լույսի պես։
Այս ասելով՝ ծերունի որսորդն անշնորհք ձևով գլուխ տվեց և դուրս գնաց։ Իսկ աղջիկը վազեց իր սենյակը, որպեսզի սիրած տղայի փրկության համար աղոթելով հանգստացնի իր հուզված սիրտը։
Վերադարձի ճանապարհին նրանք խոսում էին միայն անգլուխ ձիավորի մասին։ Սարսափահար մեքսիկացիները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել այդ գերբնական երևույթը։ Եվ այդպես էլ առանց որևէ եզրակացության գալու նրանք ավանի ծայրում հրաժեշտ տվին իրար և ցրվեցին իրենց տները։
Նզո՛վք,գոչեց Էլ Կոյոտը իր խրճիթի շեմքից ներս մտնելով և ընկնելով եղեգնյա անկողնի վրա։– վրա։― Սրանից հետո էլ քնե՞լ կլինի։ Տե՜ր Աստված, ի՜նչ զարհուրելի բան էր։ Մարդու արյուն է սառում երակների մեջ։ Եվ մի բան էլ չկա, որ մարդ մի քիչ տաքանա։ Խմիչքիս ամանը դատարկ է։ Պանդոկը փակ է։ Բոլորը քնած են։ Սո՜ւրբ Աստվածածին։ Այն ի՞նչ կարող էր լինել։ Ուրվակա՞ն։ Բայց ո՛չ։ Չէ՞ որ ես ինքս ձեռք տվի նրա մարմնին։ Վիսենտեն էլ մյուս կողմից էր բռնել նրան։ Հո չէինք կարող եր-կուսս էլ սխալվել։ Իսկ եթե դա խրտվիլակ էր, հապա ինչի համար էր և ո՞ւմ էր պետք։ Բացի ինձնից ու իմ ընկերներից էլ ո՞ւմ էր հարկավոր դիմակահանդես սարքել պրերիայում։ Գրող ու ցա՛վ։ Ի՜նչ զարհուրելի դիմակ էր․․․ Բայց, սպասի՛ր։ Չլինի ինձնից առաջ ընկնող է եղել, գուցե որևէ մեկ ուրի՞շն է արդեն վաստակել հազար դոլարը։ Գուցե դա իռլանդացին էր՝ սպանված, գլխատված և իր սեփական գլուխը իր ձեռքին։ Ո՛չ, չի՛ կարող լինել, հրեշավոր է, անհավատալի և նման չէ ճշմարտության։ Հապա ուրեմն ի՞նչ էր դա․․․ Ա՜, հասկացա։ Նրան կարող էին նախազգուշացնել մեր գնալու մասին կամ ինքը կարող էր որոշ բան կասկածած լինել և այդ կոմեդիան սարքել էր մեզ վախեցնելու համար։ Գուցե հենց ինքն էլ վկա է եղել մեր այս ամոթալի փախուստին։ Նզո՛վք։ Բայց ո՞վ կարող էր մատնել մեզ։ Ոչ ոք։ Չէ՞ որ իմ մտադրության մասին ոչ ոք չգիտեր։ Ուրեմն էլ ինչպե՞ս կարող էր նա այդպիսի մի հրեշավոր բան սարքել․․․ Ա՜խ, հա, մոռացել էի․ չէ՞ որ մենք պրերիայով գնում էինք ցերեկով։ Կարող էին մեզ տեսնել և մեր մտադրությունը կռահել։ Դե, իհարկե։ Իսկ հետո, մինչ մենք անտառում զգեստափոխվում էինք, նա կարող էր ամեն ինչ պատրաստել։ Ուրիշ բացատրություն չկա։ Հիմարներ ենք եղել, վախեցել ենք խրտվիլակից։ Գրո՛ղ։ Դա նրան չի օգնի։ Հենց վաղը նորից կգնամ Ալամո։ Ես կվաստակեմ այդ հազար դոլարը, թեկուզ դրա համար մի ամբողջ տարի հարկավոր լինի։ Ասենք՝ բանը փողը չէ։ Այն էլ բավական է, որ ես զրկվել եմ Իսիդորայից։ Գուցե և այդ այդպես չէ, բայց հենց միայն կասկածն էլ անտանելի է։ Եթե միայն ես իմանամ, որ Իսիդորան սիրում է նրան, որ նրանք այն օրվանից հետո էլի հանդիպել են․․․ Օ՜, Աստվա՜ծ իմ, ես կխելագարվեմ։ Օ՜, դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս՝ գեղեցկության հրեշ-տակ և նենգության դև։ Ես կարող եմ խեղդել քեզ իմ գրկի մեջ կամ դաշունահար անել։ Սրանցից մեկն է լինելու քո վախճանը։ Եվ ընտրությունը քեզ եմ թողնում։
Այս սպառնալիքը, ինչպես և խորհրդավոր երևույթի այսպիսի բացատրությունը մի փոքր հանգստացրեց նրան, և շուտով նա քուն մտավ։
Նա արթնացավ այն պահին, երբ առավոտյան լույսը ներս նայեց դռան միջով և միաժամանակ շեմքում երևաց մի մարդ։
Խոսե՜,գոչեց էլ Կոյոտը զարմանքով և նկատելի ուրախությամբ։– ուրախությամբ։― Այդ դո՞ւ ես։
Այո՛, սինյոր, ես եմ։
Ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ, սիրելի Խոսե։ Դոնյա Իսիդորան է՞լ այստեղ է, այսինքն, ուզում եմ ասել Լեոնայո՞ւմ է։
Այո՛, սինյոր։
Այդպես, շո՞ւտ։ Չէ՞ որ երկու շաբաթ էլ չի անցել, ինչ նա գնացել էր այստեղից, այնպես չէ՞։ Ես ավանում չեմ եղել, բայց լսել եմ։ Ես քեզանից լուր էի սպասում։ Ինչո՞ւ դու ինձ նամակ չէիր գրում։
Միայն նրա համար, սինյոր դոն Միգուել, որ վստահելի մարդ չկար։ Ես պետք է ձեզ հայտնեի այնպիսի մի բան, որ ուրիշի վստահել չէր կա-րելի։ Դժբախտաբար դուք գոհ չեք լինի իմ հաղորդածից։ Բայց իմ կյանքը ձեզ է պատկանում, և ես խոստացել եմ, որ ձեզ պետք է հայտնի լինի ամեն ինչ։
Էլ Կոյոտը խայթվածի պես վեր թռավ։
Մորիսի և Իսիդորայի՞ մասին։ Ես այդ տեսնում եմ քո դեմքից։ Քո տիրուհին հանդիպե՞լ է նրա հետ։
Ո՛չ, սինյոր։ Համենայնդեպս, որքան ինձ հայտնի է, այն առաջին հանդիպումից հետո նրանք իրար չեն տեսել։
Էլ ուրեմն ի՞նչ,հարցրեց Դիազը նկատելիորեն հանգստացած։– հանգստացած։― Նա այստե՞ղ էր, երբ Մորիսը հյուրանոցումն էր ապրում։ Որևէ բա՞ն է պատահել։
Այո, դոն Միգուել։ Երեք անգամ ես Մորիսին մթերքով լի զամբյուղ եմ տարել, որ նրա համար ուղարկում էր դոնյա Իսիդորան։ Վերջին ան-գամ զամբյուղում մի նամակ էլ կար։
Նամա՜կ։ Դու գիտե՞ս նրա բովանդակությունը, կարդացե՞լ ես այն։
Ձեր շնորհիվ, խեղճ ու անտեր երեխայի նկատմամբ ձեր ցուցաբերած բարության շնորհիվ, ես կարողացա կարդալ այն և նույնիսկ արտագրել։
Հիմա մո՞տդ է։
Այո։ Այ, տեսնո՞ւմ եք, դոն Միգուել․ իզուր չէր, որ դուք ինձ դպրոց ուղարկեցիք։ Ահա թե դոնյա Իսիդորան ինչ է գրել։
Դիազն անհամբեր շարժումով թուղթը պոկեց նրա ձեռքից և սկսեց ագահաբար կարդալ։ Բայց նամակը կարծես նույնիսկ հանգստացրեց նրան։
Կարամբա՛,հանդարտված ասաց նա նամակը ծալելով։– ծալելով։― Սրա մեջ մի առանձին բան չկա, սիրելի Խոսե։ Սրանով աղջիկը միայն շնորհակալություն է հայտնում իրեն մատուցած ծառայության համար։ Եթե այս է ամբողջը․․․
Ո՛չ, դա ամբողջը չէ, դոն Միգուել։ Եվ հենց դրա համար էլ եկել եմ ձեզ մոտ։ Ես մի նամակ էլ ունեմ, որ պիտի տանեմ ավան։ Կարդացեք։
Ա՜, ուրի՞շ նամակ։
Այո, սինյոր։ Այս արդեն իսկական նամակն է և ոչ թե իմ խզմզածը։
Դիազը դողդոջուն ձեռքով վերցրեց իրեն մեկնած թուղթը, բացեց ու սկսեց կարդալ․
Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս»։
Նզո՛վք։ Սիրային տեսակցությո՜ւն,ցասումով գոչեց Դիազը։– Դիազը։― Սա ուրիշ կերպ անվանել չի լինի։ Եվ տեսակցությունն աղջիկն է նշանակում։ Փա՛հ։ Նրա հրավերը կընդունվի, միայն թե ընդունողը նա՛ չի լինի, ում այսպիսի սիրով հրավիրում է։ Ուշացում չի լինի ոչ մի րոպե և, Աստված վկա, վրեժն էլ կլինի․․․ Լսի՛ր ինձ, Խոսե։ Այս նամակը բանի պետք չէ։ Ում որ հասցեագրված է, արդեն ոչ ավանումն է, ոչ էլ այս մոտերքում։ Աստված գիտե, թե հիմա նա որտեղ է։ Դա մի ինչ-որ գաղտնիք է։ Բայց ոչինչ։ Գնա հյուրանոց և, միևնույն է, հարցրու, թե այնտե՞ղ է նա։ Դու պետք է հանձնարարությունը կատարես։ Նամակը թող ինձ։ Ես այն քեզ կտամ, երբ վե-րադառնալիս կլինես, և դու կտանես քո տիրուհուն։ Ահա քեզ մի դոլար․ կխմես պանդոկում։ Սինյոր Դոֆերը հիանալի ագվարդիենտե ունի։ Դե՛հ, ցտեսություն։
Խոսեն ոչ մի բացատրություն չհարցրեց և, իր դոլարը վերցնելով, լուռ դուրս գնաց խրճիթից։
Բացատի կենտրոնում Իսիդորան սանձը քաշում է և ձիու վզին թփթփացնում, որպեսզի հանգստացնի նրան։ Թեև հազիվ թե դրա կարիքը լինի․ դիք վերելքն այնքան է հոգնեցրել ձիուն, որ նա այլևս առաջ չի նետվում և անհամբերություն չի ցուցաբերում։
Ես նշանակված ժամից շուտ եմ եկել,գոչեց դեռատի ձիավորը իր սերապեի տակից հանելով ոսկե ժամացույցը։– ժամացույցը։― Կամ գուցե նա ամենևին էլ չի՞ գա։ Ա՜խ, երանի այնքան կազդուրված լինի, որ կարողանա գալ․․․ Ես ամբողջ մարմնով դողում եմ։ Թե՞ այդ իմ ձիու շնչառությունն է։ Օ՜, ո՛չ, ես ինքս եմ դողում։ Ես երբեք այսքան հուզված չեմ եղել։ Վա՞խ է սա։ Երևի։ Որքան տարօրինակ է, որ վախենում եմ իմ սիրած մարդուց, միակ մարդուց, որին երբևիցե սիրել եմ։ Հո չի՛ կարելի սեր անվանել այն, ինչ ես զգացել եմ դոն Միգուելի նկատմամբ։ Դա ինքնախաբեություն էր։ Ի՜նչ լավ է, որ դրանից ազատվեցի։ Բարեբախտաբար ես նկատեցի, որ նա վախկոտի մեկն է։ Այդ հայտնագործությունը իմ ռոմանտիկական երազանքների հերոսին տապալեց իր պատվանդանից։ Որքա՜ն ուրախ եմ դրա համար։ Հիմա ես ատում եմ դոն Միգուելին, որովհետև նա կարծես թե դարձել է․․․ Սո՜ւրբ Աստվածածին, մի՞թե, իսկապես, նա ավազակ է դարձել։ Բայց ես չէի վախենա նրան հանդիպել նույնիսկ այս հեռավոր վայրում։ Տե՜ր Աստված, սա ի՞նչ բան է․ վախենալ նրանից, ում սիրում ես, ում համարում ես ազնիվ ու բարի մարդ, և միևնույն ժամանակ վախ չունենալ նրանից, ում խորապես ատում ես, իմանալով, որ նա դաժան է ու նենգավոր։ Անհասկանալի է։ Անըմբռնելի։ Բայց և այնպես այստեղ անհասկանալի ոչինչ չկա։ Ես դողում եմ ոչ թե վտանգի վախից, այլ սիրված չլինելու վախից։ Ահա թե ինչու եմ դողում հիմա։ Ահա թե ինչու ես հանգիստ քուն չունեմ այն օրից, երբ Մորիս Ջերալդն ինձ ազատեց հարբած վայրենիների ձեռքից։ Ես նրան երբեք ոչ մի խոսք չեմ ասել իմ զգացմունք-ների մասին։ Եվ չգիտեմ, թե նա ինչպես կընդունի իմ խոստովանությունը։ Բայց և այնպես նա պետք է իմանա։ Ես այլևս չեմ կարող տանել այս տանջալից անհայտությունը։ Գերադասում եմ հուսախաբությունը, նույնիսկ մահը, եթե միայն իմ երազանքները խաբեն ինձ․․․ Ահա՜, սմբակների դո-փյուն եմ լսում։ Ճանապարհով ձի է արշավում։ Նա՞ է արդյոք։ Այո՛։ Ծառե-րի միջով ես տեսնում եմ մեր ազգային հագուստի վառ գույները։ Մորիս Ջերալդին դուր է գալիս այդպիսի շոր հագնելը։ Եվ զարմանալի է, որքան է սազում նրան։ Սո՜ւրբ Աստվածածին։ Ես փաթաթված եմ սերապեի մեջ, գլխիս սոմբրերո է։ Նա ինձ տղամարդու տեղ կգնի։ Կորչի՛ այս այլանդակ դիմակավորումը։ Ես կի՛ն եմ, և նա պետք է իր առաջ կին տեսնի։
Մի վայրկյանում Իսիդորան վրայից պոկում է սերապեն ու գլխարկը․ նույնիսկ բեմում կերպարանափոխումը հազիվ թե այդպես արագ կատարվեր։ Եվ ահա խիտ թփուտի ֆոնի վրա երևում է կանացի մի նուրբ իրան ու չքնաղ մի գլուխ, որ արժանի է քանդակագործ Կանովային<ref>Կանովա Անտոնիո (1757–18221757―1822) իտալացի նշանավոր քանդակագործ։</ref>։
Փոքր-ինչ բարձրանալով ասպանդակների վրա և առաջ թեքվելով՝ չքնաղ ձիավորն ամբողջովին սպասում դարձավ։
Էլ Կոյոտն առաջինը խոսեց․
Ա՜, այդ դո՞ւք եք, սինյորիտա։ Ո՞վ կսպասեր ձեզ տեսնել այս հեռավոր անկյունում․ վարդ՝ այս փշոտ թփերի մեջ։
Իսկ դա ձեր ի՞նչ գործն է, դոն Միգուել Դիազ։
Զարմանալի՜ հարց, սինյորիտա։ Իհարկե դա իմ գործն է, և դուք էլ գիտեք այդ։ Դուք շատ լավ գիտեք, որ խելացնորի պես սիրում եմ ձեզ։ Հիմար էի ես, որ այդ խոստովանեցի ձեզ և ինձ հայտարարեցի ձեր ստրուկը։ Հենց այդ էլ այդպես արագ պաղեցրեց ձեր զգացմունքները։
Դուք սխալվում եք, սինյոր։ Ես երբեք չեմ ասել, թե սիրում եմ ձեզ։ Եթե ասել եմ, որ հիանում եմ ձիավարության ձեր հմտությամբ, դուք իրավունք չունեիք այլ կերպ մեկնաբանելու իմ խոսքերը։ Ես հիացած եմ եղել ձեր հմտությամբ և ոչ թե ձեզնով։ Եվ, բացի դրանից, դա երեք տարի առաջ էր։ Այն ժամանակ ես դեռ փոքր աղջիկ էի, այն տարիքում, երբ այդպիսի բաներն ուժեղ տպավորություն են գործում, երբ մենք այնքան անմիտ ենք լինում, որ գնահատում ենք ավելի շատ արտաքին փայլը և ոչ թե հոգեկան հատկությունները։ Բայց հիմա ես մեծացել եմ և միանգամայն բնական է, շատ բաների նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ։
Գրո՛ղը տանի, բայց ինչո՞ւ էիք դուք ինձ սուտ հույսեր ներշնչում։ Հիշո՞ւմ եք անասունների խարանման օրը, երբ ես զսպեցի ամենակատաղի ցուլը և հնազանդեցրի ձեր հոր ամենավայրի ձին։ Չէ՞ որ ոչ մի վակերո չէր համարձակվի մոտենալ նրանց։ Այդ օրը դուք ժպտացիք ինձ և սիրագորով նայեցիք ինձ։ Մի՛ ժխտեք այս, դոննա Իսիդորա։ Ես բավական լավ եմ ճանաչում մարդկանց և ձեր դեմքին նայելով, հեշտությամբ կարող էի կռահել, թե դուք ինչ էիք մտածում և զգում։ Բայց հիմա դուք փոխվել եք։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև ես ենթարկվեցի ձեր հրապուրանքին, կամ, ավելի ճիշտ, որովհետև հիմարություն ունեցա խոստովանելու այդ։ Եվ դուք, ինչպես սովորաբար անում են կանայք, կորցրիք ձեր հետաքրքրությունը պարտվածի նկատմամբ։ Այսպես է, չէ՞, սինյորիտա, մի՛ ժխտեք այս։
Ո՛չ, այդպես չէ, դոն Միգուել Դիազ։ Ես երբեք ո՛չ խոսքով, ո՛չ հայացքով ձեզ սեր չեմ խոստովանել։ Դուք ինձ համար պարզապես եղել եք հմուտ ձիավար և ազնիվ կաբալերո։ Համենայնդեպս այն ժամանակ ինձ այդպես էր թվում։ Բայց ի՞նչ եք դարձել դուք հիմա։ Գիտե՞ք, թե ձեր մասին ինչ են ասում այստեղ և Ռիո Գրանդեում։
Ես հարկ չեմ համարում պատասխանելու բամբասանքին, բարեկամ-դավաճանների կողմից լինի այն, թե կեղծ թշնամիների։ Ես այստեղ եմ եկել բացատրություններ ստանալու համար և ոչ թե տալու։
Ո՞ւմից։
Ձեզնի՞ց, չքնաղ Իսիդորա։
Դուք շատ ինքնավստահ եք, դոն Միգուել Դիազ։ Մի մոռացեք, սինյոր, թե ում հետ եք խոսում։ Հիշեցեք, որ ես դուստրն եմ․․․
․․․ Թամաուլիպասի ամենագոռոզ ագարակատերերից մեկի և Տեխասի ո՛չ պակաս գոռոզ ագարակատիրոջ եղբոր դուստրը։ Ես այդ ամենի մասին մտածել եմ։ Հիշել եմ նաև, որ մի ժամանակ ես էլ հասիենդա ունեի, իսկ հիմա եղած-չեղած՝ մի մուստանգեր եմ։ Կարամբա՛։ Դա մի մեծ դժբախտություն չէ։ Դուք այն կանանցից չեք, որոնք կարող են մարդուն արհամարհել միայն նրա համար, որ նա հարուստ չէ։ Երևում է աղքատ մուստանգերն էլ նույնքան կարող է հույս դնել ձեր բարեհաճության վրա, որքան հարյուրավոր երամակների տերը։ Ես ձեր այդ մեծահոգության ապացույցն ունեմ։
Ի՞նչ ապացույց,արագ հարցրեց աղջիկը՝ առաջին անգամ անհանգստություն ցուցաբերելով։– ցուցաբերելով։― Որտե՞ղ է մեծահոգության այդ ապացույցը, որ դուք այդպես սիրալիրությամբ ինձ եք վերագրում։
Այս հիանալի նամակի մեջ։ Ահա այն իմ ձեռքումն է՝ դոնյա Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոս ստորագրությամբ։ Մի նամակ, որ ուղղված է ինձ նման մի խեղճ մուստանգերի։ Կարծում եմ հարկ չկա ձեր ձեռքը տալու․ դուք հեռվից էլ կարող եք ճանաչել, չէ՞։
Իսիդորան ճանաչեց նամակը։ Դիազի վրա գցած ցասումնալից հայացքն․ այդ էր ցույց տալիս։
Ինչպե՞ս է այդ նամակը ձեր ձեռքն ընկել,հարցրեց Իսիդորան՝ չփորձելով թաքցնել իր ցասումը։
Դա կարևոր չէ։ Հիմա այն իմ ձեռքումն է։ Ես վաղուց էի ձգտում սրան։ Ո՛չ նրա համար, որպեսզի իմանամ, թե դուք դադարել եք ինձնով հետաքրքրվել, այդ ինձ համար վաղուց պարզ էր, այլ նրա համար, որպեսզի ապացույց ունենամ, որ դուք տարված եք ուրիշով։ Այս նամակը ցույց է տալիս, որ դուք սիրում եք Մորիս մուստանգերին, դուք երազում եք նայել նրա գեղեցիկ աչքերին։ Բայց իմացած եղեք, դուք երբեք չե՛ք տեսնի նրան։
Այդ ի՞նչ է նշանակում, դոն Միգուել Դիազ։
Այս հարցը նա տվեց դողդոջ ձայնով, ասես վախենալով պատասխանը լսել։ Եվ դա զարմանալի չէր․ Էլ Կոյոտի դեմքի արտահայտությունը վախ էր ներշնչում։
Այդ բանը նկատելով՝ Դիազը պատասխանեց․
Ձեր երկյուղը միանգամայն տեղին է։ Եթե ես կորցրել եմ ձեզ, դոնյա Իսիդորա, ուրեմն դուք մի ուրիշին էլ չպետք է պատկանեք․ ես այդպես եմ որոշել։
Չեմ հասկանում։
Ես արդեն ասացի․ ուրիշ ոչ ոք ձեզ իրենը չի կոչի, և, իհարկե, ոչ էլ Մորիս մուստանգերը։
Մի՞թե։
Այո՛։ Հենց այդպես։ Խոստացեք ինձ, որ այլևս երբեք չեք հանդիպի նրան, հակառակ դեպքում դուք այստեղից չեք գնա։
Դուք կատա՞կ եք անում, դոն Միգուել։
Ո՛չ, ես միանգամայն լուրջ եմ խոսում, դոնյա Իսիդորա։
Այդ խոսքերի անկեղծությունը կասկածից դուրս էր։ Չնայած մեքսիկացու վախկոտությանը, նրա հայացքն արտահայտում էր պաղ ու դաժան վճռականություն, իսկ ձեռքն արդեն դաշույնի վրա էր։
Իսիդորան լրիվ հասկանում էր դրության լրջությունը։ Նրա տեղը ինչ կին էլ լիներ, կշփոթվեր, բայց Իսիդորա Քովարուբիոն նույնիսկ ցույց չտվեց, թե սպառնալիքը որևէ տպավորություն է թողել իր վրա։
Հիմարությո՜ւն,գոչեց նա անտարբերություն ձևացնելով։– ձևացնելով։― Դուք կատակ եք անում, սինյոր։ Դուք ուզում եք վախեցնել ինձ։ Հա՛-հա՛-հա՛։ Իսկ ես ինչո՞ւ պիտի վախենամ ձեզնից։ Ես ձին ավելի վատ չեմ քշում, քան դուք։ Լասսոն էլ ես նույնքան հեշտ և նույնքան հեռու եմ նետում, որքան դուք։ Տեսեք, թե ինչպիսի ճարպկությամբ եմ գործածում այն։
Այս խոսքերն ասելով ժպիտը դեմքին՝ աղջիկը լասսոն արձակեց թամբի աղեղից և սկսեց պտտեցնել իր գլխավերևում, որպես թե իր հմտությունը ցույց տալով։
Նա ուզեց ազատվել օղակից, բայց նախքան կկարողանար լասսոն բռնել, մի ուժեղ հրումով ցած ընկավ թամբից և ուշաթափ ընկավ գետնին։
Դե՜, դոն Միգուել Դիազ,գոչեց Իսիդորան ձիու գլուխը շուռ տալով,այլևս ինձ մի՛ սպառնացեք։ Եվ ազատվելու փորձ էլ մի արեք։ Բավական է, որ ձեր մի մատը շարժեք, ես առաջ կարշավեմ։ Խարդախ չարագործ։ Չնայած քո վախկոտությանը, դու ուզում էիր սպանել ինձ․ ես այդ կարդացի քո աչքերի մեջ։ Բայց մեր դերերը փոխվեցին, և հիմա․․․
Պատասխան չլսելով՝ աղջիկը լռեց, շարունակելով լասսոն ամուր ձգած պահել հայացքը չհեռացնելով ընկած մարդուց։
Էլ Կոյոտն անշարժ ընկած էր գետնին։ Ձիուց ընկնելով նա ուշաթափ էր եղել և ոչ միայն խոսել չէր կարող, այլև ոչինչ չէր գիտակցում։ Թվում էր, թե մեռած է։
Սո՜ւրբ Աստվածածին, մի՞թե ես սպանեցի նրան,գոչեց Իսիդորան փոքր-ինչ ետ տալով իր ձին, բայց դեռ շուռ չգալով և պատրաստ ամեն րո-պե հեռու սլանալ։– սլանալ։― Ես այդ չէի ուզում, թեև լիակատար իրավունք ունեի, չէ՞ որ նա ինքն էր ուզում սպանել ինձ․․․ Մեռել է արդյոք, թե՞ մեռած է ձևանում, որպեսզի ես մոտենամ իրեն։ Թող ուրիշները պարզեն այդ։ Այժմ ես կարող եմ ազատ տուն գնալ, նա իմ ետևից չի հասնի։ Հասիենդայից ծառաներ կուղարկեմ, և թող նրանք սրա կապանքներն արձակեն։ Մնաս բարով, դոն Միգուել Դիազ։
Այս ասելով՝ Իսիդորան իր կորսաժի տակից մի փոքրիկ դանակ հանեց, հենց ուղիղ թամբի աղեղի մոտից լասսոն կտրեց և առանց խղճի խայթ զգալու սլացավ տուն, այդպես էլ լասսոյից չազատելով գետնին փռված Դիազին։
Ցածում նրանց ամեն մի խոսքը կարելի էր պարզ լսել, բայց Լուիզային նրանց խոսակցությունը քիչ էր հետաքրքրում։ Միայն երբ ականջին հասավ իր համար թանկագին անունը, նա սկսեց ականջ դնել։
Նրանք երիտասարդ Ջերալդի անունն են տալիս։ Մորիս Ջերալդ նրա անունն է։ Ասում են, որ նա իռլանդացի է, բայց եթե դա ճշմարիտ է, ապա ամենևին նման չէ այն իռլանդացիներին, որոնց ես տեսել եմ Նոր Օռլեանում։ Նա ավելի շատ նման է ջենտլմեն ագարակատիրոջ։ Ա՛յ թե ում է նման նա։
Դու չե՞ս կարծում, Պլուտոն, որ նա է սպանել մեր մասսա Հենրիին։
Բա՜ն հնարեցիր։ Նա սպանի մասսա Հենրիի՞ն։ Գուցե և կասես, թե ես եմ սպանել մասսա Հենրիին․․․ նույնպիսի մի սուտ է ու․․․ Բայց այն ի՞նչ է այնտեղ Ֆլորինդա։ Նայիր այն կողմը, տեսնո՞ւմ ես, Ֆլորինդա։
Որտե՞ղ։
Այ, այնտեղ, գետի մյուս ափին։ Տեսնո՞ւմ ես, ձիավոր տղամարդ։ Դա հո Մորիս Ջերալդն է, հենց այն մարդը որին մենք հանդիպեցինք սև պրերիայում․․․ նա ինքը, որ խատուտիկ ձին ընծայեց միսս Լուին։ Հենց նա, որին հիմա բոլորը որոնում են այնտեղ, որտեղ նա չկա։ Նրանք այսօր չեն գտնի նրան պրերիայում։
Իսկ դու դրա համար ուրախ չե՞ս, Պլուտոն։ Ես հավատացած եմ, որ նա մեղավոր չէ։ Նա այնքա՜ն գեղեցիկ է ու քաջ։ Նա երբեք չէր կարող․․․
Լուիզան դադարեց ականջ դնել։ Նա վերադարձավ տուն և բարձրացավ ազոտեա։ Երբ սանդուղքով վեր էր բարձրանում, սիրտն այնպես ուժեղ էր բաբախում, որ նրա հարվածներն ասես խլացնում էին քայլերի ձայնը։ Նրան մեծ դժվարությամբ հաջողվեց իր հուզմունքը թաքցնել ծառաներից։
Ինչո՞ւ եք այդպես բարձր խոսում։ Ի՞նչ եք տեսել այնտեղ,հարցրեց Լուիզան իր զգացմունքը թաքցնելով շինծու խստության տակ։
Օ՜, միսս Լուիզա, նայեցեք այնտեղ, երիտասարդ ջենտլմենը․․․
Ի՞նչ երիտասարդ ջենտլմեն։
Հենց նա, որին որոնում են, հենց նա․․․
Ես ոչինչ չեմ տեսնում։
Հո՛-հո՛։ Նա հենց նոր ծառերի ետևն անցավ։ Նայեցեք այնտեղ, այնտեղ․․․ Տեսնո՞ւմ եք սև, փայլուն գլխարկը, թավշյա բաճկոնը և արծաթե շողշողուն կոճակները։ Այդ նա է, այն նույն երիտասարդ ջենտլմենը։
Դու երևի սխալվում ես, Պլուտոն։ Այստեղ շատերն են այդպես հագնվում։ Նա այնքան հեռու է, որ դժվար է մարդուն ճանաչել, մանավանդ հիմա, երբ նա համարյա չի երևում։ Դե լավ, ինչ որ է․․․ Ֆլորինդա, ցած վազիր, պատրաստիր իմ գլխարկն ու ամազոնկան։ Ես ուզում եմ մի քիչ ձիով զբոսնել։ Իսկ դու, Պլուտոն, թամբիր իմ ձին, միայն թե արագ։ Վա-խենում եմ, որ արևը շատ կբարձրանա։ Դե շո՛ւտ, շո՛ւտ։
Հենց որ ծառաներն իջան սանդուղքով, Լուիզան մի անգամ ևս մոտե-ցավ ազոտեայի ճաղերին։ Բուռն հուզմունքից նա դժվարությամբ էր շնչում։ Հիմա նրան ոչ ոք չի խանգարի լավ նայել, տեսնել ով է այնտեղ, բլրի գլխին, մացառուտի մեջ։
Բայց դա չէր, որ Լուիզային ստիպեց ցած ցատկել ձիուց և կարեկցությամբ կռանալ պառկած մարդու վրա։ Նա շտապեց օգնել այդ մարդուն, ուրախանալով, որ դա նա չէ, ում վախենում էր տեսնել այստեղ։
Կարծես թե կենդանի է,շշնջաց Լուիզան։– Լուիզան։― Այո, շնչում է։
Լասսոյի օղակը, սեղմում էր մարդուն։ Լուիզան մի ակնթարթում թուլացրեց․ այն, օղակը հեշտությամբ քանդվեց։
«Հիմա սա կարող է ազատ շնչել։ Բայց ի՞նչ է կատարվել այստեղ։ Երբ սա նստած է եղել իր ձիուն, վրան լասսո են նետել և ցա՞ծ գցել։ Սա է ամե-նահավանականը։ Բայց ո՞վ է արել այս։ Ես այստեղ կանացի ձայն լսեցի․ չէի կարող սխալվել․․․ Բայց ահա այստեղ ընկած են տղամարդու գլխարկ ու սերապե, որոնք այս մարդուն չեն պատկանում։ Գուցե այստեղ մի ուրիշ տղամարդ է՞լ է եղել, որը գնացել է կնոջ հետ։ Բայց այստեղից միայն մեկ ձի է գնացել․․․ Ա՜, սա ուշքի է գալիս։ Փառք Աստծու։ Հիմա ես ամեն ինչ կիմանամ»։
Դուք ձեզ լա՞վ եք զգում, սըր։
Սինյորիտա, ո՞վ եք դուք,հարցրեց դոն Միգուել Դիազը գլուխը բարձրացնելով և անհանգիստ շուրջը նայելով։– նայելով։― Որտե՞ղ է նա։
Ո՞ւմ մասին եք հարցնում դուք։ Ես այստեղ ոչ ոքի չեմ տեսել, բացի ձեզանից։
Կարամբա՛։ Շատ տարօրինակ է։ Մի՞թե դուք չեք հանդիպել մոխրագույն ձի նստած մի կնոջ։
Երբ գալիս էի այս կողմը, ես լսեցի կնոջ ձայն։
Ավելի ճիշտ կլիներ ասել դևի ձայն, որովհետև Իսիդորա Քովարուբիո դը Լոս Լյանոսն իսկական դև է։
Մի՞թե նա է արել այս։
Նզովյա՛լ լինի նա։ Այո՛։ Որտե՞ղ է հիմա։ Ասացեք ինձ, սինյորիտա։
Ես չգիտեմ։ Ձիու դոփյունի ձայնից պիտի եզրակացնել, որ նա բլրի լանջով ցած է գնացել։ Երևի այդպես էլ եղել է, որովհետև ես մյուս կողմից եմ եկել։
Ա՜, բլրի լանջով ցած, նշանակում է նա տուն է գնացել․․․ Դուք շատ բարի եք, սինյորիտա, որ ինձ ազատել եք այս օղակից, չեմ կասկածում, որ դուք եք արել այդ։ Գուցե չե՞ք մերժի օգնել ինձ նստելու ձիու վրա։ Հուսով եմ, որ կդիմանամ թամբի վրա։ Համենայնդեպս, այստեղ ինձ երկար մնալ չի կարելի։ Իմ թշնամիները հեռու չեն այստեղից․․․ Հապա մի մոտ արի, Կառլիտո,ասաց նա ձիուն և մի հատուկ ձևով սուլեց։– սուլեց։― Մոտ արի, մի՛ վախեցիր այս բարեսիրտ կնոջից։ Սա չէ այս չար խաղը խաղացել մեր գլխին։ Դե՛, մոտ արի, իմ ձի, մի վախեցիր։
Ձին, սուլոցը լսելով, մոտեցավ տիրոջը, որն արդեն ոտքի էր կանգնել, և թույլ տվեց, որ նա իր սանձը բռնի։
Եթե դուք օգնեիք, բարի սինյորիտա, ես կարծում եմ՝ կնստեմ թամբին։ Եվ հենց որ ձիու վրա լինեմ, այլևս հետապնդումից վախենալու բան չեմ ունենա։
Դուք կարծում եք, որ ձեզ հետապնդելո՞ւ են։
Ո՛վ գիտե։ Ինչպես արդեն ասացի, ես թշնամիներ ունեմ։ Ասենք, դա կարևոր չէ։ Ես դեռ ինձ շատ թույլ եմ զգում։ Դուք չե՞ք մերժի օգնել ինձ։
Ես սիրով կօգնեմ ձեզ, որքան ուժս պատի։
Շատ շնորհակալ եմ, սինյորիտա։ Շատ երախտապարտ եմ ձեզ։
Դեռատի կրեոլուհուն մեծ դժվարությամբ հաջողվեց մեքսիկացուն թամբի վրա նստեցնել։ Նա մի քիչ երերաց, բայց դիմացավ։
Մնաք բարով, սինյորիտա,ասաց Էլ Կոյոտը։– Կոյոտը։― Ես չգիտեմ ով եք դուք։ Տեսնում եմ միայն, որ մեքսիկուհի չեք։ Ամերիկուհի եք, կարծում եմ։ Բայց դա միևնույն է։ Դուք նույնքան բարի եք, որքան և չքնաղ։ Եվ եթե երբևիցե առիթ լինի, Միգուել Դիազը կհատուցի ձեզ այս ծառայության համար։
Այս ասելով՝ Էլ Կոյոտն իր ձին շարժեց։ Նա գնում էր դանդաղ, որովհետև դժվարությամբ էր պահում հավասարակշռությունը։ Շուտով նա ծառերի ետևն անցավ։
Վիրավորը ետ նայեց, որ տեսնի՝ ինչ է դա։
«Ա՛, շնագայլեր են»,մտածեց նա, տեսնելով մի երկու տասնյակ այդ կենդանիներից, որոնք ետ ու առաջ էին վազվզում ափով։
Մինչև այժմ երկյուղ չէր զգացել այդ վախկոտ կենդանիներից, արհամարհել էր նրանց։ Բայց, նկատելով նրանց կատաղի հայացքները և սպառնալից շարժումները, անհանգստացավ։ Կասկածել չէր կարելի․ նրանք հարձակման էին պատրաստվում։ Նա հիշեց, ինչպես իրեն պատմում էին, որ սովորաբար վախկոտ ու անվնաս այդ կենդանիները մարդու վրա են հարձակվում, երբ նա թույլ է և պաշտպանվել չի կարող, մանավանդ, եթե նրանց գրգռում է արյան հոտը։
Ձիավորը խուլ մնաց նրա կանչերին, բայց շունը օգնության եկավ։ Դա մի վիթխարի շուն էր, որ բարձր հաչոցով դուրս թռավ թփերի միջից։
Բարեկա՜մս, օ՜, ի՜նչ բախտ։ Բարեկա՜մս։
Թավուտից դուրս ցատկելով՝ շունը դադարեց հաչել և երախը լայն բացած նետվեց շնագայլերի վրա։
Այն ժամանակ նա դուրս եկավ իր թաքստոցից և, ձեռքերն իրար զար-կելով, գոչեց․
Սո՜ւրբ Պատրիկ, այս ի՞նչ է նշանակում։ Ի՞նչ էին ուզում այդ սատանաներն այստեղ։ Եվ ո՞վ է նրանց ետևից ընկել։ Պարզ է, որ ինչ-որ մեկը խիստ վախեցրել է նրանց։ Արդյոք էլի նա չէ՞։ Երդվում եմ, որ հենց նա է։ Ես շան գռմռոց լսեցի, իսկ շունը չէ՞ որ նրա ետևից գնաց։ Օ՜, տե՜ր իմ Աստված, այս ի՞նչ բան է։ Իսկ եթե հանկարծ նա սրանց ետևից ընկած այս կողմը գա՞։
Խորհրդավոր ձիավորին հանդիպելուց վախենալով՝ Ֆելիմը նորից թաքնվեց ծառի տակ։ Սրտատրոփ սպասումով էլի մի պահ կանգնեց այնտեղ։
Վերջ ի վերջո դա երևի մաստր Մորիսի սարքած կատակն է։ Նա տուն վերադառնալիս է եղել և ցանկացել է ինձ վախեցնել։ Լավ է, որ հենց ժամանակին տեղ է հասել և կարմրամորթներին փախցրել, ախր նրանք ուզում էին մեզ կողոպտել ու սպանել։ Աստված տա, որ հենց նա լինի։ Միայն թե ես նրան վաղուց եմ տեսել․․․ Որքա՞ն ժամանակ է անցել։ Հիշում եմ, որ կարգին խմել էի, իսկ հիմա կարծես թե ոչինչ էլ չի եղել․․․ Բայց իմ շիշը հնդկացիները չե՞ն գտել։ Ես լսել եմ, որ նրանք այդ խմիչքը մեզնից պա-կաս չեն սիրում։ Ախր եթե նրանք շիշը գտել են, երևի այնտեղ մի կաթիլ էլ չի մնացել։ Հարկավոր է վերադառնալ տուն և ստուգել։ Հիմա նրանցից վախենալու բան չկա․ այնպես փախան, որ հիմա երևի հետքերն էլ չի մնացել։
Նորից իր թաքստոցից դուրս գալով՝ Ֆելիմն ուղղվեց դեպի խրճիթը։ Նա առաջ էր գնում վախվխելով և մի քանի անգամ կանգ առավ, որպեսզի ստուգի, մոտերքում ոչ ոք չկա՞ արդյոք։
Բայց նվիրական անկյունում շիշը չկար։
Գրողը տանի նրանց,սրտնեղած գոչեց Ֆելիմը,կարծես շիշը ձեռքերն է ընկել, թե չէ՝ ինչո՞ւ պիտի իր տեղում չլիներ։ Ես, ահա՛, այստեղ էի դրել։ Լավ եմ հիշում, որ իր տեղն եմ դրել․․․ Ա՜խ, ահա թե որտեղ ես դու, թանկագինս,շարունակեց նա, երբ, վերջապես, ձեռքը դիպավ որոնածին։– որոնածին։― Ա՜խ, անասուննե՛ր, ախր ցամաքացրել են բոլորովին։ Ա՛յ սատանաների բաժին դառնաք դուք այն աշխարհում։ Նրանք ձեզ ցույց կտան, թե ինչ է նշանակում քնած մարդու գինին գողանալ։ Ա՛յ-ա՛յ-ա՛յ, Աստվա՜ծ իմ։ Հիմա ես ի՞նչ անեմ, նորից պառկեմ քնելո՞ւ։ Բայց առանց խմելու մարդու աչքին քո՞ւն կգա, երբ մտքումդ նրանք են ու մեկ էլ այն մյուսը։ Իսկ նրանք մի կաթիլ էլ չեն թողել․․․ Սպասիր։ Ամենասուրբ կույս, սո՜ւրբ Պատրիկ և բոլոր սրբեր։ Ի՞նչ եմ ասում ես։ Իսկ լիքը ջրամա՞նը։ Ախր ես սնդուկումն եմ պահել։ Լցրի մինչև բուկը, որ ճանապարհի համար մաստեր Մորիսին տամ, երբ վերջին անգամ նա ուզում էր գնալ ավան։ Իսկ նա մոռացավ իր հետ վերցնել։ Աստված չանի, որ հնդկացիներն իրենց կեղտոտ թաթը նրան էլ հասցրած լինեն, այն ժամանակ ես կխելագարվեմ․․․ Հիպ, հիպ ուռա՜,գոչեց Ֆելիմը մի քանի րոպե սնդուկը փորփրելուց հետո։– հետո։― Ուռա՜։ Ա՜յ քեզ բախտ․ կարմրամորթների մտքով չի անցել այստեղ նայել։ Ջրամանը լիքն է, ոչ ոք ձեռք չի տվել։ Հիպ-հիպ, ուռա՜։
Այս երջանիկ հայտնագործությունից հետո իռլանդացին մութ խրճիթում պարել սկսեց։
Ծերունի որսորդին մխիթարում էր միայն այն, որ ինքն աննկատ էր մնացել։
Ա՛յ գրողը տանի դրանց,մրմնջաց նա դառնությամբ։– դառնությամբ։― Ինչպե՛ս ես գլխի չէի ընկել, որ այստեղ կարող եմ հանդիպել նրանց։ Հիմա հարկավոր է վերադառնալ և ուրիշ ճանապարհով գնալ։ Դա ինձ մի ժամով կուշացնի։ Դե՛, իմ պառավ զամբիկ, շուռ արի։ Մեր բախտը չբանեց։ Դու ստիպված պիտի լինես մի յոթ մղոն ավելորդ ճանապարհ գնալ։ Դե՛, արագ, իմ զամբիկ, ե՛տ, ե՛տ, հայդե՛։
Սանձը ուժեղ ձիգ տալովս Զեբ Ստումպը զամբիկին ստիպեց շուռ գալ և ետ արշավեց։
Նախքան Ֆելիմին արթնացնելը նա ուշադրությամբ դիտեց այն ամե-նը, ինչ ընկած էր հատակին։
Իրերը կապկպված են,զարմացավ նա։– նա։― Ա՛, հիշեցի․ տղան ասում էր, որ պատրաստվում է մոտ օրերս հեռանալ այստեղից։ Իսկ այս քաջը ոչ թե պարզապես քնած է, այլ հարբած է մեռածի պես։ Հետաքրքիր է, գոնե մի կաթիլ վիսկի թողե՞լ է։ Հազիվ թե․․․ Ահա շիշն առանց խցանի ընկած է հատակին, կողքին էլ ջրամանը՝ նույնպես դատարկ։ Ա՛յ գրողը տանի այս հարբեցողին․ սա ընդունակ է ավելի շատ հեղուկ ծծելու, քան ամբողջ կավճային պրերիան․․․ Իսպանական խաղաթուղթ։ Մի ամբողջ կապ է ընկած հատակին։ Սրա ինչի՞ն է պետք եղել խաղաթուղթը։ Երևի խմելիս պասիանս է խաղացել։ Բայց ո՞վ է անցք բացել դռան ու պատի մեջ։ Երևի սա կբացատրի ինձ։ Արի արթնացնեմ ու հարցնեմ․․․ Ֆելի՛մ, Ֆելի՛մ։
Իռլանդացին նույնիսկ չշարժվեց։
Է՛յ, Ֆելի՜մ, Ֆելի՜մ։
Դարձյալ պատասխան չեղավ։ Որսորդն այնպես բարձր էր գոռում, որ նրա ձայնը երևի կես մղոն հեռավորության վրա էլ կլսվեր, բայց Ֆելիմը շարունակում էր անխռով քնած մնալ։
Զեբն սկսեց ամբողջ ուժով ցնցել նրան։ Որպես պատասխան լսվեց միայն մի ինչ-որ մռնչոց, բայց այն էլ շուտով փոխվեց նախկին խռմփոցին։
Եթե սրա խռմփոցը չլիներ, կարելի էր կարծել, թե մեռած է։ Բայց կասկածից դուրս է, որ մեռածի պես հարբած է։ Հիմա ես ինչպե՞ս ուշքի բերեմ սրան։ Հրելուց ոչինչ չի դուրս գա։ Գրողը տանի, ա՛յ թե ինչ կփորձեմ․․․
Ծերունի որսորդի հայացքը կանգ առավ անկյունում դրված դույլի վրա։ Այն մինչև պռունկը լիքն էր ջրով, որ Ֆելիմը բերել էր առվակից, և ի դժբախտություն իր, դեռ չէր գործածել։
Բայց երբ Ֆելիմն սկսեց պնդել, թե ճիշտ է ասում, որսորդը մտքի մեջ ընկավ, մանավանդ երբ այդ համադրում էր իրեն հայտնի ուրիշ հանգամանքների հետ։
Դե՛, ինչպե՞ս կարող է սխալ լինել,առարկում էր իռլանդացին։– իռլանդացին։― Ախր ես միստր Մորիսին տեսա այնպես պարզ, ինչպես հիմա ձեզ եմ տեսնում։ Ամբողջը տեսա, բացի գլխից։ Բայց գլուխն էլ տեսա հետո, երբ նա ձին շուռ տվեց, որ հեռանա։ Նրա հագին իր մեքսիկական սերապեն էր ու հովազի մորթուց կարված կոշիկները։ Ես ինչպե՞ս կարող էի չճանաչել նրա գեղեցիկ ձին․․․ և ասում եմ ձեզ, որ Թարան էլ գնաց նրա ետևից։ Հետո ես լսեցի, թե նա ինչպես էր գռմռում հնդկացիների վրա։
Հնդկացինե՞ր,գոչեց որսորդը թերահավատությամբ գլուխն օրորելով։– օրորելով։― Հնդկացիներն իսպանական խաղաթղթով կխաղա՞ն։ Երևի սպի-տակ հնդկացիներ են եղել։
Դուք կարծում եք, որ դրանք հնդկացիներ չե՞ն եղել։
Կարևոր չէ, թե ես ինչ եմ կարծում։ Հիմա դատողություններ անելու ժամանակ չկա։ Շարունակի՛ր, պատմիր բոլորը, ինչ տեսել ես ու լսել։
Երբ Ֆելիմը, վերջապես, ավարտեց իր պատմությունը, Զեբն այլևս հարցեր չտվեց։ Նա խրճիթից դուրս գնաց և նստեց խոտերի վրա։
Երբ Ֆելիմն ուրախության ճիչով դիմավորեց շան վերադարձը, Զեբ Ստումպը ետ նայեց, բայց կարծես ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Նա իր մտորումներից սթափվեց միայն այն ժամանակ, երբ Ֆելիմը զարմանքի մի ճիչ արձակելով կանչեց նրան․
Ի՞նչ է պատահել, Ֆելիմ, օ՞ձ կծեց քեզ։
Օ՜, միստր Ստումպ, նայեցե՜ք Թարային, տեսեք, նրա վզին ինչ-որ բան է կապված։ Երբ նա այստեղից գնում էր, այդպիսի բան չկար։ Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ բան է։
Իսկապես, շան վզին եղջերուի մորթուց մի փոկ կար, իսկ նրա տակ էլ կար էլի ինչ-որ բան, մի փոքրիկ ծրար։
Ամեն մի որսորդ, նույնիսկ ամենախուլ անկյուններում ապրողը, կարդալ գիտե, և Զեբը բացառություն չէր։ Նա բավական արագ կարդաց ծուռումուռ գրոտածը, և նրա կրծքից դուրս թռավ ուրախության մի ճիչ․
Նա ո՜ղջ է, Ֆելի՜մ, նա ո՜ղջ է․․․ Նայիր սրան․․․ Է՞, բայց դու գրագետ չես։ Շնորհակալություն այն ծեր ուսուցչին, որ իմ գլուխը լցրեց ամբողջ այբուբենը։ Բայց այս թողնենք․․․ նա կենդանի է, նա ո՜ղջ է։
Ո՞վ է, մաստեր Մորի՜սը։ Փա՜ռք քեզ, Աստված․․․
Սպասիր, հիմա աղոթքի ժամանակը չէ։ Հանիր մի վերմակ և փոկեր։ Շուտ արա, մինչև ևս կգնամ իմ ձին բերելու։ Շտապի՛ր։ Եթե կես ժամ էլ կորցնենք, արդեն ուշ կլինի։
=== Գլուխ LIII․ Իսկ և իսկ ժամանակին ===
Եթե կես ժամ էլ կորցնենք, արդեն ուշ կլինի։
Այս ասելով՝ ծերունի որսորդը դուրս վազեց խրճիթից։ Նա իրավացի էր, բայց ո՛չ բոլորովին, չէր կարելի կորցնել ոչ միայն կես ժամ, այլև կես րոպե։ Երբ որսորդն այս խոսքերն էր ասում, այն մարդուն, որն արյունով էր դրել երկտողը, նորից մահացու վտանգ էր սպառնում․ շնագայլերը, կրկին շրջապատել էին նրան։
Այդ ծանր րոպեին հանկարծ մի երջանիկ միտք ծագեց նրա գլխում։ «-Թարան կարող է մի երկտող հասցնել տուն»։
Եթե միայն կարողանայի նրան ստիպել, որ հեռանա այստեղից,մտածեց նա քննաբար նայելով շանը։– շանը։― Եկ այստեղ, իմ խելոք շուն,ասաց Մորիսը՝ դառնալով իր անլեզու բարեկամին։– բարեկամին։― Ես ուզում եմ, որ դու դառնաս իմ փոստատարը և նամակ տանես։ Հասկանո՞ւմ ես։ Սպասիր, հիմա ես նամակը կգրեմ, հետո ավելի լավ կբացատրեմ քեզ․․․ Լավ է, որ մոտս այցետոմսեր կան,ասաց նա գրպանը շոշափելով։ Մատիտ չկա։ Բայց դա մեծ ցավ չէ, թանաք շատ կա, իսկ գրչի տեղ կծառայի այ, այս ագավայի փուշը։
Նա սողեսող մոտեցավ ագավային, նրա երկար տերևի ծայրին ցցված փշերից մեկը պոկեց, թաթախեց շնագայլի արյան մեջ, այցետոմսը հանեց և սկսեց գրել։
Չնայած իր նվիրվածությանը՝ Թարան այդպիսի վերաբերմունքը տանել չկարողացավ։ Նա նեղացած քաշվեց դեպի թփուտը, բայց և մի քանի անգամ շուռ եկավ ու տիրոջ վրա կշտամբանքով լի հայացքներ գցեց։
Խե՜ղճ շուն,սրտի ցավով ասաց Մորիսը, երբ Թարան անհետացավ թփերի մեջ։– մեջ։― Սա միևնույն է, թե մարդ ինքն իրեն ծեծի կամ իր ամենամոտիկ բարեկամին։ Բայց ոչինչ, ես պարտքի տակ չեմ մնա, եթե բախտ ունենամ նորից տեսնելու նրան։ Իսկ հիմա հարկավոր է մտածել շնագայլերի նոր հարձակումից պաշտպանվելու մասին։ Նրանք երևի, տեսնելով, որ ես մենակ եմ մնացել, էլի կգան։
Նա արդեն գիտեր, թե ինչ պետք է անել։ Կաղնուց ոչ հեռու կար մի ծառ, որը հորիզոնական դիրքով երկու հաստ ճյուղ ուներ։ Այդ ճյուղերն իրար մոտիկ էին և գետնից վեց-յոթ ոտնաչափ բարձր։
Բայց շնագայլի մեջ ամենասոսկալին նրա խորամանկությունն է․ այս հիշելով մուստանգերն սկսեց անհանգստանալ։
Երբ գիշատիչները հասկացան, որ իրենք մարդուն հասնել չեն կարող,իսկ դրա համար քիչ ժամանակ պահանջվեց,ոհմակը չցրվեց, այլ բոլորը պառկոտեցին ծառի տակ, իսկ մացառուտից էլի նորանոր շնագայլեր էին դուրս գալիս։ Տարակույս չէր մնում, որ նրանք որոշել էին մար-դուն հաղթել սովամահ անելով։
Թվում էր, թե դա չպետք է անհանգստացներ մուստանգերին, քանի որ նա գիտեր, որ շնագայլերն իրեն հասնել չեն կարող։
Ջեբը նետվեց նրա ետևից, մի անգամ էլ խելացնորին իր բազուկների մեջ առավ ու ետ քաշեց ծառից։
Բարձրացի՛ր ծառը, Ֆելիմ,գոռաց Զեբը։– Զեբը։― Եվ շուտ թաքցրու այն դաշույնը։ Տղան ցնորվել է։ Վառվում է ամբողջովին, տենդի մեջ է․․․
Ֆելիմն անհապաղ ենթարկվեց և, ծառը բարձրանալով, դաշույնը վերցրեց։
Ֆելիմն սկսեց բարձրաձայն ողբալ նրա վրա։
Վե՛րջ տուր ոռնոցիդ, նզովյալ ապուշ,գոռաց Զեբը։– Զեբը։― Հենց միայն քո ոռնոցից մարդ կարող է մեռնել։ Սա ուշաթափություն է միայն։ Այնպիսի հարվածներ էր տալիս ինձ, որ պետք է ենթադրել, թե ոչ մի լուրջ բան էլ չի պատահել նրան․․․ Դե իհարկե,շարունակեց նա կռանալով հիվանդի վրա և ուշիուշով զննելով նրան։– նրան։― Ես ոչ մի վտանգավոր վերք չեմ տեսնում։ Ճիշտ է, ծունկը շատ է ուռած, բայց ոսկորը ողջ է, հակառակ դեպքում նա այդ ոտքը գետնին դնել չէր կարող։ Իսկ մնացածը դատարկ չանգռվածքներ են։ Բայց ինչի՞ց են սրանք։ Չէ՞ որ հովազը սրան չհասավ։ Եվ ավելի շատ նման են ընտանի կատվի մագիլների հետքերի։ Ա՜, հասկանալի է։ Հովազից առաջ տղան կռվի է բռնվել շնագայլերի հետ։ Ո՞վ կարող էր մտածել, որ այդ վախկոտ արարածները կհամարձակվեն մարդու վրա հարձակվել։ Բայց արի տես, որ հարձակվում են, եթե նրանց այսպիսի մի վիրավոր մարդ է հանդիպում։ Գրողը տանի նրանց։
Որսորդն ինքն իրեն էր խոսում, որովհետև Ֆելիմը ուրախանալով, որ իր տերը ոչ միայն չի մեռել, այլև ընդհանրապես վտանգի մեջ չէ, վերջ տվեց ողբին և ցնծագին աղաղակներով ու մատները չթչթացնելով պարել սկսեց։
Հետո սկսեց թիկնոցը զննել։ Այնտեղ ևս նա նկատեց նշումներ, որոնք ցույց էին տալիս, որ այն պատկանում է նույն մարդուն։
Շա՜տ զարմանալի է,մրմնջաց ծերունին գետնին նայելով և մտքի մեջ ընկնելով։– ընկնելով։― Գլխարկները, գլուխները և ամեն ինչ․․․ Գլխարկներն իրենց տերերի գլխին չեն, գլուխներն իրենց տեղերը չեն։ Աստված վկա, այստեղ ինչ-որ մի սատանայական բան կա։ Եթե այս երիտասարդ կարիճի հարվածից ցավ չզգայի իմ ձախ աչքի տակ, երևի կսկսեի կասկածել, թե արդյոք իր տե՞ղն է իմ սեփական գանգը։ Հիմա սրանից բացատրու-թյուններ սպասելն ավելորդ է,ավելացրեց Զեբը Մորիսին նայելով։– նայելով։― Մի բան իմանալ կարելի է միայն այն ժամանակ, երբ սրա տենդը կանցնի։ Բայց ով գիտե, երբ կլինի այդ․․․ Դե լավ,շարունակեց որսորդը մի պահ լռությունից հետո։– հետո։― Այլևս այստեղ մնալու կարիք չկա։ Սրան պետք է խրճիթ տանել։ Սա գրել է, որ ոչ մի քայլ անել չի կարող։ Միայն իր տենդային վիճակն էր, որ այնպիսի ուժ էր տվել սրան, այն էլ, իհարկե, կարճ ժամանակով։ Ոտքն ավելի շատ է ուռել։ Ուրեմն պետք է ձեռքով տանել․․․
Որսորդը կարծես մտածում էր, թե ինչպես կարելի է անել այդ։
Սա, միևնույն է, ոչ մի հնար գտնել չի կարող,շարունակեց նա, նայելով Ֆելիմին, որն ուրախ-ուրախ խոսում էր Թարայի հետ։– հետ։― Շունն ավելի շատ խելք ունի, քան սա։ Բայց ոչինչ։ Դրա փոխարեն վիրավորին սա կփոխադրի և մի լավ կքրտնի։ Ուրեմն ի՞նչ անենք։ Պետք է պատգարակի վրա դնել։ Երկու ձող և թիկնոցը, կամ Ֆելիմի բերած վերմակը՝ և պատգարակը պատրաստ է։ Այո՛, այդպես էլ կանենք։ Պատգարակը հենց այն բանն է, ինչ մեզ հիմա հարկավոր է։
Այժմ արդեն իռլանդացին օգնության կանչվեց։
Կարծես Իսիդորան փոխել է իր մտադրությունը կամ կանգ է առել, որպեսզի մտածի իր անելիքի մասին։ Նա խորհում է․ «Թերևս ավելի լավ է նրան ձեռք չտալ։ Աղմուկ կբարձրանա։ Առայժմ ոչ ոք չգիտե իմ տեսակցության մասին․․․ Ես միակ վկան եմ։ Ա՜խ, եթե ես կարողանայի ամեն ինչ պատմել այս սիրալիր տեխասցիներին, ապա հենց միայն իմ ցուցմունքները բավական կլինեն, որպեսզի դաժանորեն պատժեն նրան։ Բայց թող ապրի․․․ Նա սրիկա է, բայց ես նրանից չեմ վախենում։ Այսօրվա դեպքից հետո նա այլևս չի համարձակվի մոտենալ ինձ։ Օ՜, սուրբ կույս։ Եվ ինչպե՞ս էր եղել, որ գեթ մեկ րոպե ես հրապուրվել էի նրանով․․․ Հարկավոր է որևէ մեկին ուղարկել նրան ազատելու։ Այնպիսի մարդու, որը պահպանի իմ գաղտնիքը։ Բայց ո՞ւմ։ Վերակացու Բենիտոյին։ Նա հավատարիմ ու քաջ մարդ է․․․ Փառք Աստծու, ահա և նա։ Սովորականի պես նախիրն է հաշվում»։
Բենիտո՛, Բենիտո՛։
Պատրաստ եմ ծառայելու, սինյորիտա։
Բենիտո՛, բարեկամս, ես ուզում եմ քեզ մի բան խնդրել։ Չե՞ս մերժի օգնել ինձ։
Ուրախ կլինեմ կատարելու ձեր կարգադրությունը,պատասխանում է մեքսիկացին՝ խոր գլուխ տալով։
Սա կարգադրություն չէ։ Ես խնդրում եմ ինձ մի ծառայություն մատուցել։
Հրամայեցեք, սինյորիտա։
Դու գիտե՞ս բլրի գագաթին այն տեղը, որտեղ երեք ճանապարհը միանում են։
Այնպես լավ, ինչպես ձեր հորեղբոր հասիենդայի արգելափակոցները։
Շատ լավ։ Գնա այնտեղ։ Դու այնտեղ գետնին ընկած կտեսնես մի մարդ՝ ձեռքերը լասսոյով կապկպած։ Ազատ արձակիր նրան, և թող գնա՛ ուր ուզում է։ Եթե որևէ վնասվածք է ստացել, օգնություն ցույց տուր, ինչպես կարող ես։ Միայն թե չասես՝ ով է ուղարկել քեզ։ Գուցե դու նրան կճանաչես։ Կարծում եմ, որ այդպես կլինի, բայց դա կարևոր չէ։ Ոչ մի հարց չտաս նրան և պատասխան չտաս, եթե ինքը հարցեր տա քեզ։ Հենց որ ոտքի կանգնեց, թող գնա՝ ուր ուզենա։ Հասկացա՞ր ինձ։
Այո, սինյորիտա։ Ձեր կարգադրությունը կկատարվի ճշտորեն։
Շնորհակալ եմ, իմ բարի Բենիտո։ Էլի մի խնդիրք․ այն, ինչ դու ինձ համար կանես, պետք է իմանանք միայն երեք հոգի, ուրիշ ոչ ոք։ Երրորդը այն մարդն է, որի մոտ ես քեզ ուղարկում եմ։ Մյուս երկուսին դու գիտես։
Հասկանում եմ ձեզ, սինյորիտա։ Ձեր կամքը ինձ համար օրենք է։
Բենիտոն ձին հեծավ, որ ճանապարհ ընկնի, թեև այս կարելի էր և չասել, որովհետև նրա զբաղմունքի մարդիկ հազվադեպ են ոտքով տեղ գնում, եթե նույնիսկ ընդամենը մի մղոն ճանապարհ են գնալու։
Սպասի՛ր։ Էլի մի բան,ձայն է տալիս Իսիդորան։– Իսիդորան։― Այնտեղ դու կտեսնես իմ սերապեն և գլխարկը։ Դրանք վերցրու քեզ հետ։ Ես քեզ կս-պասեմ այստեղ կամ կդիմավորեմ ճանապարհին։
Բենիտոն գլուխ է տալիս՝ և գնում։ Բայց նրան նորից կանգնեցնում են․
Ես միտքս փոխեցի, սինյոր Բենիտո․ որոշեցի քեզ հետ գալ։
Դոն Սիլվիոյի վերակացուն արդեն վարժվել է իր ապագա տիրուհու քմահաճույքներին։ Նա անտրտունջ հնազանդվում է, նորից ձին շուռ է տալիս դեպի բլուրը։
Բացատում Միգուել Դիազը չկա։ Ընդհանրապես այնտեղ ոչ ոք չկա, ոչ մի տեղ չի երևում և նամակը, որ ամենից ավելի է վշտացնում աղջկան։ Խոտերի վրա ընկած են միայն նրա սոմբրերոն, նրա սերապեն և լասսոյի մի կտորը, ուրիշ ոչինչ։
Դու կարող ես տուն վերադառնալ, սինյոր Բենիտո։ Այն մարդը, որ ընկել էր ձիուց, երևի արդեն ուշքի է եկել և գնացել։ Եվ լավ է, որ այդպես է եղել։ Բայց չմոռանաս, սիրելի Բենիտո, որ այս ամենը մեր մեջ պիտի մնա։ Հասկանո՞ւմ ես։
Հասկանում եմ, դոնյա Իսիդորա։
Բենիտոն գնում է և շուտով ծածկվում է բլրի ետևը։
Հենց այդ րոպեին բացատում երևում է Խոսեն։ Եվ աղջիկն իսկույն հարցնում է նրան։
Ի՞նչ արիր նամակը, սրիկա՛։
Տեղ հասցրի, սինյորիտա։
Ո՞ւմ տվիր։
Ես այն թողի․․․ հյուրանոցում,կմկմալով ու գունատվելով ասաց նա։– նա։― Դոն Մորիսիոն այնտեղ չէր։
Ստո՛ւմ ես, սրիկա՛։ Դու նամակը տվել ես դոն Միգուել Դիազին։ Մի՛ ուրանա։ Ես ինքս եմ տեսել այդ նամակը նրա ձեռքում։
Օ՜, սինյորիտա, ներեցեք, ներեցե՜ք ինձ։ Ես մեղավոր չեմ, հավատացնում եմ ձեզ, որ ես մեղավոր չեմ։
Ապո՛ւշ, դու ինքդ քեզ մատնեցիր։ Որքա՞ն է վճարել քեզ դոն Մի-գուելը քո դավաճանության համար։
Երդվում եմ, տիրուհի, որ սա դավաճանություն չէ․․․ նա․․․ նա․․․ ստիպեց ինձ․․․ սպառնալիքներով, ծեծով։ Ես․․․ ես․․․ Ինձ ոչինչ չեն վճարել։
Այդ դեպքում ես կվճարեմ քեզ։ Այլևս դու ինձ հարկավոր չես։ Կարող ես չքվել, ուր ուզում ես։ Իսկ որպես վարձատրություն՝ ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ․․․
Մի տասը անգամ նա կրկնում է այդ բառերը, և ամեն անգամ նրա մտրակն իջնում է ծառայի մեջքին։ Խոսեն փորձում է փախչել, բայց իզուր։ Աղջիկը հասնում է ետևից, և նա կանգ է առնում, վախենալով, թե բորբոքված ձիու սմբակների տակ կընկնի։
Ծեծը վերջանում է միայն այն ժամանակ, երբ ծառայի թուխ մաշկի վրա կապույտ սպիներ են գոյանում։
Իսկ հիմա կորիր այստեղից։ Եվ այլևս աչքիս չերևաս։ Չքվի՛ր։
Ծառան վախեցած կատվի պես փախչում է բացատից։ Նա ուրախ է, որ կարող է իր խայտառակությունը թաքցնել փշոտ թփուտում։
Տղամարդիկ զինվում են։ Կանայք ծունկ չոքած օգնություն են հայցում երկնքից։
Ի՞նչ է պատահել,շվարած հարցնում է Իսիդորան իրեն հանդի-պած վերակացուին։
Պրերիայում ինչ-որ տեղ մարդ են սպանել,պատասխանում է Բենիտոն։ Զոհը մի ամերիկացի է, վերջերս Կասա դել Կորվոյում տեղավորված ագարակատիրոջ որդին։ Ասում են հնդկացիներն են սպանել։
Հնդկացինե՜ր։
Այն անհետացավ դանդաղ ու աստիճանաբար․ սկզբում ծածկվեց ձիու գլուխը, հետո պարանոցը, իրանի առջևի մասը, ապա ձիավորը՝ այդ ուրվականային հրեշավոր կերպարանքը, և վերջապես ձիու գավակը, ապա նրա երկար, ալեծուփ ագին։
Հովսափա՜թ։
Այս բացականչությունը Զեբ Ստումպի շուրթերից դուրս թռավ ո՛չ նրա համար, որ զարմացած էր ձիավորի անհետացումից։ Դրա մեջ ոչ մի տարоրինակ բան չկար։ Ուրվականը անցավ կուլիսների ետևը, այլ խոսքով ասած՝ դարափուլի եզրին բարձրացած ծառերի կատարների ետևը։
Հովսափա՜թ։
Երկրորդ անգամ որսորդի բերանից դուրս թռավ նրա սիրած այս բացականչությունը և երկու անգամ էլ անսահման զարմանքի ու զարհուրանքի արտահայտությամբ։
Վերջապես նա կարողացավ խոսել։
Գրո՛ղը տանի,կամացուկ մրմնջաց նա, աչքը չհեռացնելով այն կետից, որտեղ քիչ առաջ անհետացավ ձիու ագին։– ագին։― Ուրեմն իռլանդացին ճիշտ էր ասում։ Ես կարծում էի՝ հարբած է եղել, ու աչքին է երևացել։ Բայց ո՛չ։ Նա իրոք տեսել է, ինչպես ես տեսա։ Զարմանալի չէ, որ մարդը վախեցել է։ Հենց իմ ծնկներն էլ մինչև հիմա դողում են։ Հովսափա՜թ։ Այս ի՞նչ կարող է լինել․․․ Ի՞նչ կարող է լինել սա,կրկնեց Զեբը մի պահ խորհելուց հետո։– հետո։― Հարկավոր է այս հանելուկը լուծել։ Թե որ ցերեկ լիներ, կամ ավելի մոտիկ լիներ, ես մի լավ կդիտեի նրան։ Իսկ ինչո՞ւ ես ինքս չմոտենամ նրան։ Գրողը տանի, պետք է փորձել։ Դե հո ինձ չի ուտելու, եթե նույնիսկ ինքը՝ սատանան լինի։ Իսկ եթե իսկապես սատանա է, ապա ես կփորձեմ, թե չի՞ կարելի նրան մի գնդակով ցած գցել թամբից։ Է՛հ, գնանք ծանո-թանանք այդ սատանայի հետ, ով էլ որ լինի դա։
Այս ասելով՝ որսորդն ուղղվեց դեպի այն շավիղը, որ տանում էր դարափուլի կողմը։
Զեբը հրացանի փողն իջեցրեց և մի րոպե տատանվեց։
Գուցե սա մա՞րդ է,մրմնջաց նա։– նա։― Թեև ինչ-որ նման չէ մարդու․․․ Դժվար թե այս մեքսիկական լաթերի տակ՝ տեղ լինի գլխի համար։ Եթե սա իրոք մարդ է, ապա ուրեմն, կարծում եմ, պետք է լեզու ունենա, բայց թե որտեղ է գտնվում այդ լեզուն՝ չգիտեմ․․․ Է՜յ, անծանո՛թ, շատ ուշ ժամի եք դուք պտույտ գալիս։ Եվ որտե՞ղ եք մոռացել դուք ձեր գլուխը։
Պատասխան չեղավ։ Միայն ձին էր, որ, մարդու ձայն լսելով, փն-չացրեց։ Ուրիշ ոչինչ։
Լսեք ինչ եմ ասում, անծանո՛թ։ Ձեզ հետ խոսում է ծերունի Զեբ Ստումպը՝ Քենթուկի նահանգից։ Ես այն մարդկանցից չեմ, որոնց հետ կարելի է կատակ անել։ Ես ուզում եմ, որ դուք ինձ հետ անկեղծ լինեք։ Ձեր խաղաթղթերը բաց արեք, թե չէ ամեն ինչ կկորցնեք։ Դե՛հ, պատասխանեցե՛ք, թե չէ՝ կկրակեմ։
Նորից ոչ մի պատասխան։ Նույնիսկ ձին, ըստ երևույթին արդեն Զեբի ձայնին վարժվելով, միայն գլուխը թափահարեց։
Դե ուրեմն սատանա՛ն քեզ հետ,գոռաց որսորդը զայրացած ձիավորի լռությունից, որը նրան վիրավորական թվաց։– թվաց։― Էլի վեց վայրկյան ժամանակ եմ տալիս քեզ, և եթե ինձ չպատասխանես, կրակելու եմ։ Եթե դու խրտվիլակ ես, դա քեզ չի վնասի։ Եթե սատանա ես առավել ևս։ Բայց եթե մարդ ես ու մեռել ես ձևանում, հենց գնդակի ես արժանի այդպիսի հիմարության համար։ Դե՛հ, պատասխանի՛ր,շարունակեց նա ավելի ու ավելի զայրանալով։– զայրանալով։― Պատասխանի՛ր, ասում եմ քեզ․․․ Չե՞ս ուզում։ Լա՞վ։ Ես կրակում եմ։ Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ, վե՛ց․․․
Այն վայրկյանին, երբ, եթե հաշվումը շարունակվեր, պիտի հնչեր՝ «յոթ», թնդաց հրացանի կրակոցը, գնդակի սուլոցը, ապա՝ մի խուլ հար-ված, այդ կապարն էր, որ դիպավ ինչ-որ պինդ բանի։
Երկար ժամանակ նա չէր ազատվում այն մտքից, թե իր տեսածն ինքը՝ սատանան էր։ Բայց առողջ դատողությամբ եկավ այն հետևության, որ դա անհավատալի է։ Սակայն ուրիշ բացատրություն գտնել էլ չհաջողվեց։
Հազիվ թե․․․– թե․․․― շարունակեց նա դեռ կասկածը ձայնի մեջ,հազիվ թե դա այն աշխարհից եկած լինի․ թե չէ՝ ինչպե՞ս կարող էի ես լսել, որ գնդակը շրխկոցով դիպավ նրան։ Պարզ է, որ կապարը ինչ-որ մարմնի դիպավ, իսկ հոգիները չէ՞ որ անմարմին են․․․ Դե լավ,վերջացրեց որսորդը, ըստ երևույթին հրաժարվելով այդ տարօրինակ երևույթի բացատրությունը գտնելուց,այլևս գլուխ կոտրելու հարկ չկա։ Երկուսից մեկը․ կա՛մ դա լա-թերով լցված խրտվիլակ է, կամ՝ ինքը սատանան։
{{ԵրեքԱստղ}}
Վտանգ կար, բայց դա ուրիշ վտանգ էր։
Դե՛հ, միստր Ֆելիմ,ասաց Զեբը վերքերը փաթաթելուց հետո,վերքերը բուժելու համար մենք արինք ամեն բան, իսկ հիմա հարկավոր է մտածել հիվանդին կերակրելու մասին․․․ Ասում ես՝ ուտելու ոչինչ չունե՞ս։
Տունը դափ-դատարկ է, միստր Ստումպ։ Դեռ ավելի վատ․ խմելու էլ ոչինչ չկա, ոչ մի կաթիլ ամբողջ տանը։
Ա՛խ դու, անպե՛տք․ ինքդ ես լակել ամբողջը,բարկացած գոռաց Զեբը։– Զեբը։― Դու չլինեիր՝ վիսկին կբավականացներ տղայի բուժման ամբողջ ժամանակամիջոցում։ Ասա, հիմա ի՞նչ անենք։Դուք իզուր եք ինձ նախատում, միստր Ստումպ։ Ես միայն փոքրիկ ջրամանում եղածն եմ խմել։ Մեծ շիշը հնդկացիներն են ցամաքեցրել։ Ազնիվ խոսք։
Մի՛ փչիր։ Փոքրիկ ջրամանում եղածը խմելով դու ոտ ու ձեռից չէիր ընկնի։ Ես շատ լավ գիտեմ քո անկուշտ փորը, այնպես որ դրան չեմ հավատա։ Մեծ շշից էլ քիչ չես կուլ տվել։
Երդվում եմ բոլոր սրբերով։
Գրողի ծոցը գնա դու քո սրբերով միասին։ Նրանց միայն հիմարներն են հավատում․․․ Դե լա՞վ, բավական է շատախոսել։ Դու ծծել ես ամբողջ վիսկին, ուրիշ ոչինչ։ Քսան մղոն ճանապարհ գնալ չի լինի վիսկիի համար, իսկ մոտերքում ոչ մի տեղ չի ճարվի։ Ստիպված ենք յոլա գնալ առանց խմիչքի։
Բա հիմա ի՞նչ անենք։
Լռիր և լսիր ինչ-որ քեզ կասեմ։ Առանց խմիչքի մենք յոլա կգնանք, բայց սովից սատկելը անմիտ բան եմ համարում։ Մեր հիվանդը բոլորովին հյուծվել է։ Եվ հենց ես ինքս էլ այնպես եմ քաղցած, որ պատրաստ եմ թեկուզ շնագայլ ուտել, իսկ հնդկահավից հո ամենևին չեմ հրաժարվի։ Դու նստիր տղայի մոտ, իսկ ես կգնամ գետափ, տեսնեմ չի՞ հաջողվի մի բան խփել։
Մի՛ անհանգստացեք, միստր Ստումպ, ես ամեն բան կանեմ, ինչ հարկավոր է։ Ազնիվ խոսք․․․
Լռի՛ր և թող խոսքս վերջացնեմ։
Աստված վկա, էլ ոչ մի խոսք չեմ ասի։
Դե սո՛ւս, ասացի։ Լավ հիշիր՝ ինչ եմ ասում․ եթե իմ բացակայության ժամանակ որևէ մեկը գա այստեղ, իսկույն ինձ իմաց կտաս։ Ոչ մի րոպե չկորցնես։
Ապահով եղեք, իմաց կտամ։
Տես, հա՜․ ուշքդ վրադ պահիր։
Վրաս կպահեմ, միստր Ստումպ։ Միայն թե այդ ինչպե՞ս անեմ, միստր Ստումպ։ Գուցե դուք հեռու լինեք ու իմ ձայնը չլսեք։ Ես ինչպե՞ս անեմ։
Հազիվ թե հեռու գնալու կարիք լինի․ լուսաբացին գետի մոտ վայրի բադ սպանելը դժվար բան չէ։ Ասենք՝ ի՛նչ իմանաս,շարունակեց Զեբը մի պահ մտածելուց հետո։– հետո։― Այստեղ հրացան կգտնվի՞։ Ատրճանակն էլ կարելի է։
Ոչ մեկը կա, ոչ մյուսը։ Երկուսն էլ միստր Մորիսը տարել է իր հետ։ Երևի ավանում է թողել։
Այդ լավ չէ։ Իսկապես, կարող է պատահել, որ ես քո ձայնը չլսեմ։
Զեբն արդեն շեմքից դուրս էր գալիս, բայց կանգ առավ ու սկսեց մտածել։
Գտա՜,գոչեց նա մի պահ մտածելուց հետո։– հետո։― Հնարը գտա՛։ Տես-նո՞ւմ ես իմ պառավ զամբիկը։
Ինչպե՞ս չեմ տեսնում, միստր Ստումպ։ Իհարկե, տեսնում եմ։
Լա՛վ։ Իսկ բացատի եզրի այն փշփշոտ կակտուսները տեսնո՞ւ մ ես։
Տեսնում եմ։
Կեցցե՛ս։ Հիմա լսիր։ Ուշքդ դուրսը լինի։ Եթե մինչև իմ գալը որևէ մե-կը երևաց, վազիր այդ կակտուսի մոտ, մի ճյուղ կտրիր, բայց ընտրիր ամենափշոտը և խրիր իմ զամբիկի պոչի տակ։
Աստվա՜ծ իմ։ Այդ ինչի՞ համար։
Դե լավ, ստիպված եմ բացատրել քեզ, թե չէ դու մեկ էլ տեսար՝ ամեն ինչ խառնեցիր։ Գիտե՞ս ինչ, Ֆելիմ, եթե որևէ մեկը այստեղ գա, ես պետք է իմանամ։ Ես հեռու չեմ գնա, բայց և այնպես կարող է պատահել, որ քեզ չլսեմ։ Թող խրխնջա իմ զամբիկը, նրա ձայնը երևի քոնից ուժեղ կլինի։ Հասկացա՞ր, Ֆելիմ։ Դե, քեզ տեսնեմ։ Ամեն ինչ կանես այնպես, ինչպես ասացի։
Աստված վկա, ամեն ինչ կանեմ։
Տես, չմոռանաս։ Քո տիրոջ կյանքը կարող է դրանից կախված լինել։
Այս ասելով՝ ծերունի որսորդն իր երկար հրացանն ուսը գցեց և դուրս գնաց խրճիթից։
Ծերունին խելքը գլխին է երևում,ասաց Ֆելիմը, հենց որ որսորդն այնքան հեռացավ, որ իր ձայնը լսել չէր կարող։– կարող։― Բայց ինչո՞ւ է վախենում, որ եթե որևէ մեկը գա այստեղ, իմ տիրոջ համար վատ կլինի։ Նա նույնիսկ ասաց, որ նրա կյանքը դրանից է կախված լինելու։ Այո՛, այսպես ասաց։ Նա ինձ ասաց, որ ուշքս դուրսը լինի։ Գուցե կուզենար, որ հենց հիմա անեմ այդ։ Դե ուրեմն գնամ նայեմ։
Ֆելիմը դուրս եկավ խրճիթից և ուշադիր հայացք գցեց դեպի իրենց տուն բերող բոլոր կածաններին։
Սկզբում Ֆելիմն ուզեց վազել բացատի եզրը և կատարել Զեբի կարգադրությունը։ Սակայն վախը կաշկանդեց նրան, և նախքան մի քիչ կսրտապնդվեր, համոզվեց, որ իր երկյուղն իզուր է եղել․ եկող անծանոթ ձիավորը գլուխ ուներ։
Ահա գլուխը ուսերին,ասաց Ֆելիմը, երբ ձիավորը դուրս եկավ ծառերի ետևից և կանգ առավ բացատի մյուս ծայրում։– ծայրում։― Իսկական գլուխ է, այն էլ գեղեցիկ դեմքով, միայն թե այնքան էլ ուրախ չի երևում։ Կարելի է մտածել, թե այս խեղճը վերջերս է թաղել իր պատին։ Իսկ ոտքերը որքա՜ն մանրիկ են․․․ Սուրբ արդարներ, ախր սա կի՜ն է։
Մինչ իռլանդացին դատողություններ էր անում մերթ մտքում, մերթ բարձրաձայն, ձիավորը էլի մի քանի քայլ առաջ եկավ և նորից կանգ առավ։
Աղջիկն անվճռականորեն ավելի մոտեցավ, որպեսզի հարցուփորձ անի նրան։
Ես հո չե՞մ սխալվել,հարցրեց Իսիդորան «ամերիկերեն»։– «ամերիկերեն»։― Ներեցեք, բայց ես․․․ ես կարծում էի, թե դոն Մորիսիոն այստեղ է ապրում։
Դոն Մորիշո՞ ասացիք։ Ո՛չ, այստեղ այդպիսի մարդ չկա։ Դոն Մորիշո՞։ Մորիշ ազգանունով մեկին ես ճանաչում էի, նա Բալիբալահից հեռու չէր ապրում։ Այդ տղային ես լավ եմ հիշում, որովհետև մի անգամ մի ձի առնելիս ինձ լավ խաբեց։ Միայն թե նրա անունը Դոն չէր, այլ Պատ։ Պատ Մորիշ էին կոչում նրան։
Դոն Մորիսիո։ Մո-րիս, Մո-րիս։
Հա՜, Մորիս։ Գուցե դուք իմ տիրոջ մասի՞ն եք հարցնում, միստր Ջերալդի՞։
Այո, այո, սինյոր Ջերալ։
Դե, եթե ձեզ միստր Ջերալդն է հարկավոր, նա հենց այս խրճիթում է ապրում, ավելի ճիշտ՝ վայրի ձիերի որսից հետո այստեղ է գալիս։ Օ՜, եթե դուք տեսնեիք նրա գեղեցիկ դղյակն այնտեղ, հայրենիքում, մեր հնամենի Իռլանդիայում։ Եթե տեսնեիք այն կապուտաչյա գեղեցկուհուն։ Խեղճը երևի որքա՜ն արցունք է թափում սպասելով Ջերալդի վերադարձին։ Օ՜, եթե միայն դուք տեսնեիք այն աղջկան․․․
Չնայած Ֆելիմի իռլանդական առոգանությանը՝ մեքսիկուհին հասկացավ նրան։
Խանդը լավ թարգման է։ Հառաչանքի նման մի բան դուրս թռավ Իսիդորայի կրծքից, երբ Ֆելիմն արտասանեց «այն աղջկան» բառերը։
Ես ամենևին էլ չեմ ուզում տեսնել «այն աղջկան»,շտապեց պատասխանել Իսիդորան։– Իսիդորան։― Ես ուզում եմ տեսնել սինյոր Ջերալդին։ Տա՞նն է նա։
Տանն է՞, հարցնում եք։ Ա՛յ, դա հասկանալի հարց է։ Ենթադրենք, թե ասացի՝ տանն է։ Հետո ի՞նչ։
Ես ուզում եմ նրան տեսնել։
Ա՜, ա՛յ թե ինչ։ Դուք ստիպված պիտի լինեք սպասել։ Հիմա հյուր ըն-դունելու ժամանակ չէ։ Նրա մոտ կարելի է թողնել միայն բժշկին կամ քահանային, գեղեցկուհիս։ Իսկ ձեզ ես ներս չեմ թողնի։
Բայց ինձ խիստ հարկավոր է տեսնել նրան, սինյոր։
Հը՜մ․․․ ձեզ հարկավոր է տեսնե՞լ նրան։ Այս ես արդեն լսեցի։ Միայն թե ձեզ չի հաջողվի։ Ֆելիմ Օ’Նիլը հազվադեպ է մերժում գեղեցկուհիներին, մանավանդ ձեզ նման սևաչյաներին։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե չի կարելի։
Իսկ ինչո՞ւ չի կարելի։
Դրա համար պատճառներ շատ կան։ Նախ, որովհետև հիմա նա հյուր ընդունել չի կարող, մանավանդ կնոջ։
Բայց ինչո՞ւ, սինյոր, ինչո՞ւ։
Որովհետև հագնված չէ, ինչպես հարկն է։ Նրա հագին միայն մի շապիկ կա, եթե չհաշվենք այն լաթերը, որոնցով միստր Ստումպը փաթաթել է նրան։ Գրողը տանի։ Այդքան լաթերից երևի մի ամբողջ հագուստ կարելի էր կարել՝ և՛ սերթուկ, և՛ ժիլետ, և՛ շալվար։
Սինյո՛ր, ես ձեզ չեմ հասկանում։
Ա՜խ, չեք հասկանում։ Մի՞թե ես բավական պարզ չասացի, որ նա անկողնում պառկած է։Անկողնո՞ւմ, այս ժամի՞ն։ Հուսով եմ, որ ոչինչ․․․
․․․ չի՞ պատահել, ուզում եք ասել։ Դժբախտաբար պատահել է, այն էլ այնպիսի բան, որ ստիպված է դեռ շատ շաբաթներ պառկել։
Օ՜, սինյոր, մի՞թե նա հիվանդ է։
Այ, հենց այդ է, որ կա։ Բայց ինչ արած, սիրելիս, չարժե թաքցնել այդ։ Իմ ասելուց նա ոչ վատ կզգա իրեն, ոչ լավ։ Թեկուզ հենց իր երեսին էլ ասեմ, նա չի առարկի։
Նշանակում է՝ նա հիվանդ է։ Ասացեք սինյոր, ինչո՞վ է հիվանդ և ինչո՞ւ է հիվանդացել։
Լա՛վ, բայց ես կարող եմ պատասխանել միայն ձեր առաջին հարցին։ Նրա հիվանդությունն իր վերքերից է, բայց թե ով է հասցրել նրան այդ վերքերը՝ Աստված գիտե։ Նրա ոտքը ցավում է, իսկ մաշկն այնպիսի վիճակում է, որ ասես մի տասը չար կատուների հետ միասին նրան պարկի մեջ են գցել։ Նույնիսկ ձեր այդ փոքրիկ թաթիկի չափ մի ողջ տեղ չես գտնի վրան։ Դեռ ավելի վատ․ նրա ուշքը վրան չէ։
Ուշքը վրան չէ՞։
Հենց այդպես։ Նա այնպես է շատախոսում, ինչպես մի մարդ, որը երեկ չափից ավելի է խմել և հիմա կարծում է, թե մահակը վերցրած իր ետևից են ընկել։ Կարծում եմ մի կաթիլ գինին ամենալավ դեղը կլիներ նրա համար, բայց ինչ կարող ես անել, եթե չկա։ Ջրամանն էլ, շիշն էլ դատարկ են։ Իսկ դուք, ձեզ հետ գոնե մի փոքրիկ ջրաման գինի չե՞ք ունենա։ Մի քիչ ագվարդիենտե, ինչպես կարծեմ դուք եք ասում։ Պատահել է, որ ես դրանից վատն էլ եմ խմել։ Այդպիսի մի կում խմիչքը երևի շատ կօգներ իմ տիրոջը։ Ճիշտն ասացեք, տիրուհի, չունե՞ք, գոնե մի կաթիլ։
Ո՛չ, սինյոր, ես այդպիսի բան չունեմ։ Դժբախտաբար չունեմ։
Շա՜տ ափսոս։ Միստր Մորիսի համար եմ ցավում։ Դա նրան շատ օգտակար կլիներ։ Բայց ի՛նչ արած։ Ստիպված ենք այսպես յոլա գնալ։
Բայց, սինյոր, մի՞թե ճիշտ եք ասում, որ ես չեմ կարող նրան տեսնել։
Իհարկե։ Եվ էլ ի՞նչ կարիք կա։ Միևնույն է, նա ձեզ իր տատից չի տարբերի։ Ախր ասում եմ ձեզ, նա ամբողջովին վերքերի մեջ է, և ուշքն էլ վրան չէ։
Ուրեմն, առավել ևս ես պետք է նրան տեսնեմ։ Գուցե կկարողանամ օգնել։ Ես պարտական եմ․․․
Հա՜, դուք նրան պարտք եք և ուզում եք ձեր պա՞րտքը վճարել։ Դե, դա արդեն ուրիշ բան է։ Բայց դրա համար կարիք չկա, որ դուք նրան տեսնեք։ Ես նրա ունեցվածքի կառավարիչն եմ, նրա բոլոր գործերն իմ ձեռքով են անցնում։ Ճիշտ է, գրել չգիտեմ, բայց կարող եմ ստացականի տակ խաչեր քաշել, իսկ դա լիովին բավական է։ Վստահորեն վճարեցեք փողը, խոսք եմ տալիս, որ իմ տերը երկրորդ անգամ չի պահանջի ձեզանից։ Եվ հիմա դա հենց իսկը ժամանակին կլինի, շուտով մենք այստեղից գնալու ենք, և փող շատ է հարկավոր։ Դե ուրեմն, եթե փողը ձեզ մոտ է, մնացածը կճարենք․ թուղթ, գրիչ ու թանաք մեր խրճիթում կգտնվի։ Ես իսկույն ստացական կտամ ձեզ։
Ո՛չ, ո՛չ, ոչ։ Ես փողի մասին չեմ խոսում։ Դա երախտագիտության պարտականություն է։
Ա՛խ, միայն երախտագիտությա՞ն։ Դե, այդպիսի պարտքը վճարելը դժվար չէ։ Ստացական էլ հարկավոր չէ։ Միայն թե հիմա այդպիսի պարտք վճարելու ժամանակը չէ։ Միևնույն է, իմ տերը ոչինչ չի հասկանա։ Երբ նա ուշքի կգա, ես կասեմ իրեն, որ դուք եղել եք այստեղ և ձեր պարտքը տվել եք։
Բայց և այնպես կարելի՞ է տեսնել նրան։
Ասում եմ ձեզ, որ հիմա չի կարելի։
Բայց ես պետք է տեսնեմ նրան։
Ա՛յ քեզ բա՜ն։ Պե՜տք է։ Ինձ այստեղ պահակ են կանգնեցրել և խիստ պատվիրել ոչ ոքի ներս չթողնել։
Բայց դա ինձ չի վերաբերում։ Չէ՞ որ ես նրա բարեկամն եմ, Դոն Մորիսիոյի բարեկամը։
Ես ի՛նչ իմանամ։ Թեպետ և շատ սիրունիկ է ձեր դեմքը, բայց կարող եք նրա ոխերիմ թշնամին լինել։
Բայց ես պետք է տեսնեմ նրան։ Ես այդպես եմ ուզում և կտեսնեմ։
Այս ասելով Իսիդորան ձիուց ցած ցատկեց և ուղղվեց դեպի դուռը։
Նրա վճռական ու զայրագին տեսքը իռլանդացուն ցույց տվեց, որ ժամանակն է կատարելու Զեբ Ստումպի կարգադրությունը։ Առանց ժամանակ կորցնելու նա շտապ խրճիթ մտավ և այնտեղից դուրս եկավ տոմագավկով զինված։ Նա ուզում էր արագ անցնել անկոչ հյուրի կողքով, բայց հանկարծ կանգ առավ, տեսնելով, որ աղջիկն ատրճանակն ուղղել է իր վրա։
Ցա՛ծ գցիր կացինդ,գոռաց Իսիդորան։– Իսիդորան։― Անպետք արարած, փորձիր միայն ձեռք բարձրացնել ինձ վրա, և դու կմեռնես իսկույն։
Ձեզ վրա՞, տիրուհի,մրմնջաց Ֆելիմը, փոքր-ինչ սիրտ առած։– առած։― Սո՜ւրբ Աստվածածին։ Ես այս զենքը նրա համար չեմ վերցրել, որ բարձրացնեմ ձեզ վրա։ Երդվում եմ բոլոր սրբերի անունով։
Հապա ինչո՞ւ եք վերցրել,հարցրեց մեքսիկուհին, հասկանալով իր սխալը և ատրճանակն իջեցնելով։– իջեցնելով։― Ինչո՞ւ այդպես զինվեցիք։
Երդվում եմ, որ տոմագավկը ես վերցրել եմ միայն մի կարգադրություն կատարելու համար․ ես պետք է կակտուսի մի ճյուղ կտրեմ, ա՛յ, որ այնտեղ աճում են, և այդ ճյուղը պիտի խրեմ ձիու պոչի տակ։ Դուք հո դրան դեմ չե՞ք լինի։
Մեքսիկուհին լռեց, զարմանալով, թե դա ինչ տարօրինակ մտադրություն է։
Իռլանդացու վարվեցողությունն այնքան էր անհեթեթ, որ դժվար էր նրան կասկածել նենգության մեջ։ Նրա տեսքը, դիրքը, շարժուձևերն ավելի շուտ ծիծաղաշարժ էին, քան սպառնական։
Լռությունը համաձայնության նշան է։ Շնորհակալ եմ ձեզնից,ասաց Ֆելիմը, այլևս չվախենալով գնդակ ստանալ իր մեջքին։
Նա վազեվազ անցավ բացատը և ճշտությամբ կատարեց ծերունի որսորդի բոլոր պատվերները։
Բայց հենց որ Ստումպն ահեղ տեսքով շուռ եկավ դեպի խրճիթը, Ֆելիմի ինքնագոհ տեսքի հետքն էլ չմնաց։ Նույնիսկ գեղեցկուհու ներկայությունը չկարողացավ կանգնեցնել լուտանքների հեղեղը։
Ախ դո՛ւ, տխմա՛ր, իռլանդական ապո՛ւշ։ Մի հարցնող լինի՝ ինչի՞ համար ինձ կանչեցիր այստեղ։ Հենց նոր ես նշան էի բռնել մի ահագին հնդկահավի, որ երեսուն ֆունտից պակաս չէր լինի։ Բայց նախքան հրացանի ոտքը կքաշեին նզովյալ զամբիկի ոռնոցը խրտնեցրեց նրան։ Հիմա հո կորավ մեր նախաճաշը։
Բայց միստր Ստումպ, չէ՞ որ դուք ինքներդ հրամայեցիք։ Դուք ասացիք, որ հենց որ մեկը դա այստեղ․․․
Ա՛յ, թե դմբոն ես հա՜։ Մի՞թե դա կանանց էլ էր վերաբերում։
Բա ես ի՞նչ իմանայի, թե սա կին է։ Մի տեսնեիք ինչպես էր նստել թամբին։ Ճիշտ ու ճիշտ տղամարդավարի։
Մեկ չի՞, թե ինչպես էր նստել։ Կամ դու չե՞ս տեսել, ապուշի գլուխ, որ բոլոր մեքսիկուհիներն այդպես են ձի հեծնում։ Կարծում եմ, որ դու ավելի շատ ես կնկա նման, քան սա։ Իսկ որ մի քսան անգամ սրանից ավելի հիմար ես, այդ արդեն հաստատ է։ Սրան ես մի քանի անգամ եմ տեսել և որոշ բաներ էլ լսել եմ սրա մասին։ Բայց չեմ իմանում՝ ինչ քամի է այստեղ բերել սրան։ Եվ դժվար թե կարող ենք իրենից իմանալ․ սա խոսում է միայն իրենց մեքսիկական լեզվով։ Իսկ ես այդ լեզուն չգիտեմ և չեմ էլ ուզում գիտենալ։
Դուք սխալվում եք։ Միստր Ստումպ։ Նա անգլերեն խոսում է․․․ Ճիշտ չե՞մ ասում, տիրուհի։
Մի քիչ խոսում եմ անգլերեն,պատասխանեց մեքսիկուհին, որ մինչ այդ լուռ կանգնած լսում էր։– էր։― Շա՜տ քիչ։
Ա՛յ քեզ բա՜ն,գոչեց Զեբը փոքր-ինչ շփոթվելով։– շփոթվելով։― Ներեցեք ինձ, սինյորիտա։ Դուք մի քիչ խոսո՞ւմ եք անգլերեն։ Ավելի լավ։ Այդ դեպքում կարող եք ասել, թե ինչո՞ւ եք բարեհաճել այստեղ։ Երևի մոլորվե՞լ եք։
Ո՛չ, սինյոր,պատասխանեց աղջիկը մի պահ լուռ մնալուց հետո։
Նշանակում է դուք գիտե՞ք, թե որտեղ եք գտնվում։
Այո, սինյոր․․․ Այո․․․ Սա դոն Մորիսիո Ջերալդի տո՞ւնն է։
Այո, այդպես է։ Միայն լավ կլինի դուք նրա անունը չտաք․․․ Այս խրճիթը դժվար է տուն անվանել, բայց նա, իրոք, այստեղ է ապրում։ Դուք ուզում եք խրճիթի տիրո՞ջը տեսնել։
Օ՜, սինյոր, այո՛։ Ես հենց դրա համար էլ եկել եմ։
Դե, ինչ կա որ, ես առարկություն չունեմ։ Կարծում եմ, դուք ոչ մի չար մտադրություն չունեք, չէ՞։ Միայն տեսնելուց ի՛նչ օգուտ։ Ախր նա ձեզ իր ներբանից չի տարբերի։
Նա հիվա՞նդ է։ Ինչ-որ դժբախտությո՞ւն է պատահել նրան։ Ահա, սա ասաց ինձ։
Այո, ես եմ ասել նրան,վրա բերեց Ֆելիմը։
Այդպես էլ կա,պատասխանեց Զեբը։– Զեբը։― Նա վիրավորված է։ Եվ հենց հիմա զառանցանքի մեջ է։ Ես կարծում եմ առանձին լուրջ բան չկա․ պետք է հուսալ, որ շուտով ուշքը գլուխը կգա։
Օ՜, սինյոր, ես ուզում եմ նրա հիվանդապահը դառնալ, քանի դեռ պառկած է։ Ի սեր Աստծու, թույլ տվեք ներս մտնել, և ես կսկսեմ խնամել նրան։ Ես նրա բարեկամն եմ, հավատարիմ բարեկամը։
Դե, ի՛նչ կա։ որ։ Դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ասում են հիվանդին խնամելը կնոջ գործ է։ Ճիշտ է, այն ժամանակից, ինչ ես թաղել եմ իմ հանգուցյալ կնոջը, այդ բանը չեմ ստուգել։ Եթե ուզում եք խնամել նրան, խնդրե՜մ, քանի որ նրա բարեկամն եք։ Կարող եք նրա մոտ մնալ, մինչև մեր վերադառնալը։ Միայն հետևեցեք, որ նա մահճակալից ցած չընկնի և իր փաթաթանները չպոկի։
Վստահեցեք ինձ, սինյոր։ Ես կպաշտպանեմ նրան որքան կարող եմ։ Բայց ասացեք ինձ, ո՞վ է վիրավորել նրան։ Հնդկացինե՞րը։ Բայց չէ՞ որ այս մոտերքում հնդկացիներ չկան։ Գուցե որևէ մեկի հետ կռվե՞լ է։
Դրա մասին, սինյորիտա, ես էլ այնքան գիտեմ, որքան դուք։ Նա կռվի է բռնվել շնագայլերի հետ։ Այդ պարզ երևում է։ Բայց ծունկն էլ կոտրված է, իսկ դա շնագայլերի գործ չէ։ Երեկ, մայրամուտից քիչ առաջ, ես նրան գտա թփուտների մեջ։ Նա մինչև գոտին ջրի մեջ խրված կանգնած էր առվակում, իսկ ափից արդեն պատրաստվում էր նրա վրա ոստնել մի բծավոր գազան, որին դուք, մեքսիկացիներդ, վագր եք անվանում։ Այդ վտանգից ես նրան փրկեցի։ Բայց թե դրանից առաջ ինչ է պատահել նրան, այդ ինձ համար էլ գաղտնիք է։ Տղան գիտակցությունը կորցրել է և հիմա նրանից ոչինչ իմանալ չի լինի։ Ուստի մեզ մնում է միայն սպասել։
Բայց դուք հավատացա՞ծ եք, սինյոր, որ լուրջ բան չկա։ Նրա վերքերը վտանգավոր չե՞ն։
Ո՛չ։ Նա մի քիչ տենդի մեջ է։ Իսկ ինչ վերաբերում է վերքերին՝ պար-զապես չանգռվածքներ են։ Երբ ուշքի գա, ամեն ինչ կարգին կլինի։ Մի շաբաթ հետո նա առողջ կլինի եղջերուի պես։
Օ՜ , ես հոգատարությամբ կխնամեմ նրան։
Դուք շատ բարի եք․ միայն թե․․․ միայն թե․․․
Զեբը տատանվում էր։ Նրա գլխում հանկարծ մի միտք էր ծագել։ Ահա թե ինչ էր մտածում նա։
«Սա երևի այն աղջիկն է, որը ուտելիք էր ուղարկում Մորիսին, երբ նա պառկած էր Օբերդոֆերի մոտ։ Սա սիրահարված է Մորիսին, դա պարզ է արևի լույսի պես։ Սիրահարված է մինչև ականջները։ Բայց մյուսը նույնպես։ Պարզ է և այն, որ Մորիսը երազում է ոչ թե սրան, այլ այն մյուսին։ Եթե սա լսի, թե Մորիսն ինչպես է զառանցանքի մեջ խոսում այն մյուսի մասին,իսկ նա ամբողջ գիշերը նրա անունն էր տալիս,սրա սիրտը կկոտրվի։ Խե՜ղճ աղջիկ։ Ես խղճում եմ սրան։ Բարի սիրտ է երևում։ Բայց մուստանգերը հո չի կարող երկուսի հետ ամուսնանալ, իսկ ամերիկուհին բոլորովին գերել է նրան։ Լավ բան չի ստացվում։ Հարկավոր է այս սևաչյա աղջկան համոզել, որ ներս չմտնի, թողնի գնա, քանի դեռ Մորիսը Լուիզայի մասին է զառանցում»։
Գիտե՞ք ինչ, միսս,վերջապես ասաց Ստումպը մեքսիկուհուն, որն անհամբեր սպասում էր նրա խոսքին,ավելի լավ չի՞ լինի, որ գնաք տուն։ Կգաք այստեղ, երբ նա արդեն առողջացած կլինի։ Միևնույն է, հիմա նա ձեզ չի էլ ճանաչի։ Իսկ խնամելու համար մնալն ավելորդ է։ Նա այնքան էլ լուրջ հիվանդ չէ և մեռնելու միտք բոլորովին չունի։
Ոչինչ, թող չճանաչի։ Միևնույն, է, ես նրան կխնամեմ։ Գուցե նրան որևէ բան հարկավոր լինի։ Ես ամեն ինչի մասին կհոգամ։
Դե որ այդպես է, մնացեք,ասաց Զեբը, ասես մի նոր միտք նրան դրդեց համաձայնել։– համաձայնել։― Ձեր բանն է։ Միայն թե նրա խոսքերի վրա ուշադրություն չդարձնեք։ Նա կարող է խոսել ինչ-որ սպանության մասին և էլի ինչ-որ բաներ․․․ Զառանցող մարդը հաճախ է այդպես խոսում։
Դուք դրանից չվախենաք։ Նա երևի մի կնոջ մասին էլ կխոսի․ շարունակ հիշում է նրան։
Կնո՞ջ մասին։
Այո։ Նրա անունն էլ է տալիս։
Անո՞ւնը։ Սինյոր։ Ի՞նչ անուն։
Կարծեմ որ իր քրոջ անունն է։ Ես նույնիսկ համոզված եմ, որ իր քրոջն է հիշում։
Միստր Սաումպ, եթե դուք միստր Մորիսի մասին եք ասում, ապա․․․– ապա․․․― սկսել ուզեց Ֆելիմը։
Լռի՛ր, հիմա՛ր։ Քիթդ մի՛ խոթիր, ուր որ պետք չէ։ Քո խելքի բանը չի։ Դու, ավելի լավ է, արի գնանք ինձ հետ,ասաց նա մի կողմ քաշվելով ու իր հետ տանելով իռլանդացուն։– իռլանդացուն։― Ես ուզում եմ, որ դու մի քիչ ման գաս ինձ հետ։ Երբ գետակի ափով վեր էի բարձրանում, մի բոժոժավոր սպանեցի և այնտեղ էլ թողի։ Արի, բեր տուն, եթե միայն մի որևէ արարած չի փախցրել արդեն։ Թե չէ, կարող է պատահել, որ ինձ հաջողվի հնդկահավ սպանել։
Բոժոժավո՞ր։ Բոժոժավոր օ՞ձ, ասում եք։
Հա, ի՛նչ կա որ։
Բայց դուք հո չեք ուտելու օձը, միստր Ստումպ։ Ախր կարելի է թունավորվել։
Շա՜տ բան ես հասկանում։ Նրա մեջ էլ թույն չի մնացել։ Ես գլուխը կտրել եմ, հետն էլ ամբողջ թույնը։
Թո՛ւհ։ Միևնույն է, ես թեկուզ սովից մեռնելիս էլ լինեմ, մի թիքա էլ այն գարշելուց բերանս չեմ դնի։
Է՛հ, մեռնում ես, մեռի։ Քեզ ո՞վ է խնդրում ուտել։ Ես միայն ուզում եմ, որ դու օձը տուն բերես։ Դե՛, գնանք, և արա ինչ քեզ ասում են։ Թե չէ՝ ես քեզ կստիպեմ նրա գլուխն ուտել թույնի և թունավոր ատամների հետ։
Ազնիվ խոսք, միստր Ստումպ, մտքովս էլ չի անցել չլսել ձեզ։ Ես կանեմ ամեն բան, ինչ ասեք։ Պատրաստ եմ նույնիսկ ամբողջ օձը կուլ տալու։ Սո՜ւրբ Պատրիկ, թողություն տուր մեղապարտիս։
Գրողի ծոցը քո սուրբ Պատրիկը։ Գնա՛նք։
Ֆելիմն այլևս ոչինչ չասաց և հնազանդորեն անտառ գնաց որսորդի ետևից։
Կարդալով այս տողերը՝ Լուիզան ջղաձգորեն ճմրթեց նամակը։ Նրա այդ շարժումի մեջ զգացվում էր ոչ միայն խանդ, այլև վրեժի ծարավ։
Այո, այժմ ինձ համար ամեն ինչ պարզ է,գոչեց աղջիկը դառնա-ցած։– ցած։― Առաջին անգամը չէ, որ նա այսպիսի նամակ է ստանում, նրանք արդեն հանդիպել են այստեղ։ «Իմ հորեղբոր տան ետևի բլրի գագաթին», այսպիսի անորոշ ցուցումն էլ բավական է։ Նշանակում է նա հաճախ է եղել այնտեղ։
Բայց շուտով զայրույթը փոխվեց հուսահատության։ Նրա զգացմունքը տրորված էր, կոխկրտված, ինչպես իր ոտքերի առաջ ընկած թղթի կտորը։
Բայց դա չէր, որ նրան ստիպեց կանգնեցնել իր ձին։ Նրա գլխում մի միտք ծագեց, որ ավելի սև էր նոճու ստվերից։ Դա կարելի էր հասկանալ նայելով նրա մռայլված ճակատին, շողշողուն աչքերի վրա կիտված հոնքերին և դեմքի չար արտահայտությանը։
Ինչո՞ւ ես նրան տեղն ու տեղը չսպանեցի,շշնջաց նա։– նա։― Գուցե դեռ ուշ չէ՞ վերադառնալ։ Բայց ի՞նչ կփոխվի, եթե ես սպանեմ այդ աղջկան։ Դրանով հո ես չեմ կարող վերադարձնել Մորիսի սիրտը։ Այդ սիրտը կորած է ինձ համար, կորած է ընդմիշտ։ Չէ՞ որ այդ խոսքերը դուրս էին թռ-չում նրա հոգու խորքից։ Միայն այդ աղջիկն է ապրում նրա երազանքի մեջ։ Ինձ համար ոչ մի հույս չի մնացել։ Ո՛չ, այդ Մորիսն է, որ պիտի մեռնի։ Նա է ինձ դժբախտացրել։ Բայց եթե ես նրան սպանեմ, ի՞նչ օգուտ դրանից։ Ի՞նչ կդառնա իմ կյանքը։ Անտանելի մի տառապանք․․․ Բայց մի՞թե հենց հիմա էլ տառապանք չէ։ Ես այլևս չեմ կարող տանել այս տանջանք-ները։ Եվ ուրիշ ոչ մի մխիթարություն չունեմ, բացի վրեժից։ Ոչ միայն աղջիկը, այլև տղան, երկուսն էլ պիտի մեռնեն։ Բայց ո՛չ հիմա, այլ այն ժա-մանակ, երբ Մորիսը կհասկանա, թե ում ձեռքով է մեռնում։ Սո՜ւրբ Աստվածածին, ուժ տուր ինձ վրեժս լուծելու։
Իսիդորան խթանում է ձիուն և արագ բարձրանում դարիվեր լանջով։
Հնդկացինե՞ր են։ Ոչ, սպիտակներ են։ Այդ երևում է ո՛չ այնքան նրանց մաշկի գույնից, որքան թամբերից ու ձիերին նստելու ձևից։ Այդ երևում է նաև նրանց մորուքներից, իսկ դեմքերի գույնը չի կարելի որոշել փոշու հաստ շերտի տակ։
Տեխասցիներ են,մրմնջում է Իսիդորան։– Իսիդորան։― Երևի կոմանչներին որոնող ջոկատն է․․․ Իսկ հնդկացիներ այստեղ չկան։ Եթե ավանում ճիշտ են ասում, նրանք արդեն հեռու են այստեղից։
Մեքսիկուհին չի ուզում նրանց հանդիպել։ Ուրիշ ժամանակ նա չէր խուսափի նրանցից, բայց իր այդ վշտի պահին նրան հաճելի չէ հարցեր լսել և հետաքրքրություն արտահայտող հայացքներ տեսնել։
Այս մտքով էլ նա ձիու գլուխը շուռ է տալիս, բայց և իսկույն կանգ է առնում և հանգիստ սպասում իր կողմն արշավող ձիավորներին։ Եվ նրա խոսքերը բացատրում են, թե ինչու այդպես արեց։
Սրանք այնքան լավ են հագնված, որ հազիվ թե հասարակ որսորդներ լինեն։ Սա երևի այն ջոկատն է, որի մասին ես լսել եմ, այն տղայի հոր գլխավորությամբ․․․ Այո՛, այո՛, հենց նրանք են։ Ահա վրեժ լուծելու մի հնարավորություն։ Սա Աստծո կամքն է։
Մացառուտի մեջ մտնելու փոխարեն Իսիդորան դուրս է գալիս բաց տարածություն և վճռական տեսքով ընդառաջ է գնում ձիավորներին։ Նա քաշում է ձիու սանձը և սպասում նրանց մոտենալուն։ Նրա մեջ մատնու-թյան մի ծրագիր է հասունացել։
Ի՜նչ բարենպաստ առիթ․․․
Դուք ֆրանսերեն գիտե՞ք, օրիորդ,հարցնում է նրան Վուդլի Պոյնդեքստերը, ենթադրելով, որ աղջիկն այդ լեզուն կհասկանա։
Շատ քիչ, սինյոր։ Ավելի լավ է անգլերեն խոսեցեք։
Անգլերե՞ն։ Ավելի լավ մեզ համար։ Ասացեք ինձ, միսս, այն կողմերում դուք ոչ մի մարդ չե՞ք տեսել։ Ուզում եմ ասել չե՞ք հանդիպել որևէ ձիավորի, կամ գուցե որևէ ճամբար նկատած լինեք։
Իսիդորան լուռ է և չգիտես՝ վարանո՞ւմ է արդյոք, թե՞ իր պատասխանն է խորհում։
Ագարակատերը քաղաքավարի շարունակում է իր հարցերը․
Թույլ տվեք հարցնել ձեզ, որտե՞ղ եք ապրում դուք։
Ռիո Գրանդեի ափին, սինյոր։
Հիմա հենց այնտեղի՞ց եք գալիս։
Ո՛չ, Լեոնայի կողմից։
Լեոնայի՞։
Դա ծերունի Մարտինեսի եղբոր աղջիկն է,բացատրում է ներկաներից մեկը։– մեկը։― Նրա ագարակը ձերի կողքին է, միստր Պոյնդեքստեր։
Այո՛, այո՛, ճշմարիտ է։ Ես դոն Սիլվիո Մարտինեսի եղբոր աղջիկն եմ։
Դուք հենց ուղիղ նրա հասիենդայի՞ց եք գալիս։ Ներեցեք, միսս, որ այսքան հարցեր եմ տալիս ձեզ, բայց, հավատացեք, սա դատարկ հե-տաքրքրասիրությունից չէ։ Մենք սրա համար լուրջ պատճառներ ունենք։
Այո, ես գալիս եմ Մարտինեսի հասիենդայից,պատասխանում է Իսիդորան, ասես նրա վերջին խոսքերը չնկատելով։ Ես իմ հորեղբոր տնից դուրս եմ եկել ուղիղ երկու ժամ առաջ։
Այդ դեպքում դուք, անտարակույս, լսե՞լ եք, որ սպանություն է կատարվել։
Այո, սինյոր։ Երեկ իմ հորեղբայր Սիլվիոյի տանը խոսում էին դրա մասին։
Իսկ այսօր, երբ դուք դուրս եկաք, որևէ նորություն չկա՞ր ավանում։ Մենք տեղեկություններ ունենք, բայց ավելի հին։ Դուք ոչինչ չե՞ք լսել, միսս։
Ես լսել եմ միայն, որ մի ջոկատ է գնացել մարդասպանին գտնելու։ Այդ ձե՞ր ջոկատն է, սինյոր։
Այո, երևի մեզ են նկատի ունեցել․․․ Դուք ուրիշ ոչինչ չե՞ք լսել։
Օ՜, լսել եմ, բայց շատ տարօրինակ բան, սինյորներ, այնքան տարօրինակ, որ, դուք կկարծեք, թե կատակ եմ անում։
Այդ ի՞նչ բան է,միաժամանակ հարցնում են մի քսան մարդ լար-ված հետաքրքրությամբ նայելով չքնաղ ձիավորին։
Ասում են՝ տեսել են ինչ-որ մի անգլուխ մարդ ձիուն նստած․․․ այս մոտերքում․․․ Ողորմա՜ծ Աստված։ Մենք պետք է որ մոտիկ լինենք այդ տեղին։ Դա այստեղ, Նուեսեսի մոտերքն է, ոչ հեռու այն ծանծաղուտից, որտեղ ճանապարհը թեքվում է դեպի Ռիո Գրանդե։ Այսպես էին ասում ձիապանները։
Ա՜խ, ուրեմն ձիապաններն է՞լ են տեսել նրան։
Այո, սինյորներ, նրանք երեք հոգի են եղել և երդվում են, որ տեսել են։
Իսիդորային մի փոքր զարմացնում է այն, որ տեխասցիները իր պատմությունը լսում են հանգստությամբ։ Բայց մեկը բացատրում է դրա պատճառը։
Մենք էլ ենք տեսել նրան, այդ անգլուխ ձիավորին, միայն թե հեռվից ենք տեսել։ Իսկ ձեր ձիապանները մոտիկի՞ց են տեսել, նրանք հասկացե՞լ են, թե դա ինչ բան է։
Սո՜ւրբ Աստվածածին․․․ Ո՛չ։
Իսկ դուք նույնպե՞ս չգիտեք, միսս։
Ի՞նչ եք ասում։ Ոչ։ Ես միայն, ինչպես ասացի, միայն լսել եմ նրա մասին։ Բայց ո՛վ գիտե, ի՛նչ բան է դա։
Մի պահ բոլորը լուռ մտքի մեջ ընկան։
Հետո ագարակատերը շարունակեց հարցուփորձը։
Այu կողմերում դուք ոչ ոքի չե՞ք հանդիպել, միսս։
Այո, հանդիպել եմ։
Իսկ ո՞ւմ։ Բարի եղեք նկարագրել մեզ։
Մի կնոջ։
Կնո՞ջ,արձագանքեցին մի քանի ձայն։
Այո, սինյորներ․
Ի՞նչ կին էր նա։
Ամերիկուհի։
Ամերիկուհի՞։ Այստե՞ղ։ Մենա՞կ։
Այո՛։
Բայց ո՞վ էր նա։
Ես չգիտեմ։
Դուք նրան չե՞ք ճանաչում։ Իսկ ինչպիսի՞ տեսք ուներ։
Ինչպիսի տե՞սք։
Այո՛։ Ի՞նչ հագուստով էր։
Ձիավորի հագուստով։
Նշանակում է՝ ձիո՞վ էր։
Այո՞, ձիով։
Իսկ որտե՞ղ հանդիպեցիք այդ կնոջը։
Այստեղից ոչ հեռու, մացառուտի մյուս կողմում։
Որ ուղղությամբ գնաց նա։ Եվ կա՞ արդյոք որևէ տուն այն կողմում։
Միայն մի խրճիթ։
Ո՞ւմն է այդ խրճիթը։
Դոն Մորիսիո մուստանգերինը։
Ամբոխի միջով հաղթական մի դժժոց անցավ։ Երկու օրվա անդադրում և նույնքան ապարդյուն, որքան և համառ որոնումներից հետո, վերջապես, ընկել էին մարդասպանի հետքի վրա։
Ովքեր ձիերից իջել էին, նորից նետվեցին թամբերի վրա, պատրաստ ճանապարհ ընկնելու։
Ներեցեք ինձ, միսս Մարտինես, բայց ստիպված ենք խնդրել ձեզ, որ ցույց տաք մեզ այդ խրճիթը տանող ճանապարհը։
Դրա համար ես ստիպված պիտի լինեմ պտույտ գործել․․․ Դե լավ, գնանք։ Ես ձեզ ճանապարհը ցույց կտամ, եթե այդպես եք ցանկանում։
Հարյուր ձիավորների ուղեկցությամբ Իսիդորան նորից կտրեց-անցավ մացառուտը։
Նա կանգ առավ անտառի արևմտյան ծայրին։ Այստեղից մինչև Ալամո փռված էր մի բաց պրերիա։
Ահա՛, այնտեղ է,ասաց Իսիդորան։– Իսիդորան։― Տեսնո՞ւմ եք այն սև կետը հորիզոնի վրա։ Դա մի նոճու գագաթ է։ Այդ նոճին հենց Ալամոյի ափին է։ Գնացեք այնտեղ։ Դուք այնտեղ կտեսնեք մի զառիվայր, որով կարելի է իջնել կիրճը։ Ցած իջեք և քիչ այն կողմը դուք կգտնեք այն խրճիթը, որի մասին ձեզ ասացի։
Դրանից ավելին հարկավոր չէր։ Համարյա մոռանալով ճանապարհը ցույց տվողին՝ ձիավորները պրերիայով արշավեցին դեպի նոճին։
Ձիավորներից մեկը միայն տեղից չշարժվեց։ Ո՛չ նա, որ գլխավորում էր ջոկատը, այլ մի մարդ, որը ավելի պակաս չէր հետաքրքրվում եղածով, և նույնիսկ ավելի շատ հետաքրքրվեց, երբ խոսք բացվեց Իսիդորայի տեսած կնոջ մասին։ Նա Իսիդորայի լեզուն գիտեր համարյա նույնքան լավ, ինչպես իր մայրենի լեզուն։
Ասացեք ինձ, սինյորիտա,դիմեց նա մեքսիկուհուն համարյա աղաչանքով,արդյոք նկատեցի՞ք դուք ձին, որով գնում էր այդ կինը։
Իհարկե։ Ինչպե՞ս կարող էի չնկատել։
Ի՞նչ գույնի էր։
Խատուտիկ մուստանգ էր։
Խատուտիկ մուստա՞նգ։ Օ՜, Աստվա՜ծ իմ,հառաչանքով գոչեց Կասսի Կոլհաունը և սլացավ խմբի ետևից։
Իսիդորայի համար պարզ էր, որ էլի մի ուրիշ սիրտ է վառվում նույն անմար բոցով, որի առաջ ամեն ինչ անզոր է, բացի մահից։
Տեսնելով մուստանգերի հիվանդագին գունատությունը և թափառուն աչքերը կրեոլուհին մի պահ մոռացավ իր վիրավորված զգացմունքը։
Տե՜ր իմ Աստված,գոչեց նա շտապ մոտենալով անկողնուն։– անկողնուն։― Նա վիրավոր է․․․ Մեռնում է․․․ Ո՞վ է արել այս։
Միակ պատասխանը եղավ ինչ-որ կցկտուր մրմունջ։
Մորի՛ս, Մորի՛ս, պատասխան տուր։ Դու ինձ չե՞ս ճանաչում, Լուիզայիին, քո Լուիզային։ Չէ՞ դու այդպես էիր կոչում ինձ։
Ա՜խ, որքա՜ն չքնաղ եք դուք, երկնային հրեշտակներ։ Չքնա՜ղ․․․ Այո՛, այո՛, չքնաղ եք երևում դուք, երբ մարդ նայում է ձեզ վրա։ Բայց մի՛ ասեք, թե աշխարհի երեսին ձեզ նման մի ուրիշը չկա։ Այդ ճիշտ չի։ Այնտեղ գեղեցիկներ շատ կան, բայց ես ճանաչում եմ մեկին, որն ավելի գեղեցիկ է, քան դուք, երկնային հրեշտակներ։ Ես խոսում եմ գեղեցկության մասին։ Բարությունն ուրիշ բան է․ բարության մասին ես չեմ մտածում, ո՛չ։
Մորիս, սիրելի Մորիս, ինչո՞ւ ես այդպես խոսում։ Դու հո երկնքում չես։ Դու այստեղ ես, ինձ հետ, քո Լուիզայի հետ։
Ես երկնքում եմ․․․ այո, երկնքո՜ւմ։ Բայց ես չեմ ուզում երկնքում մնալ, եթե նա այստեղ չէ։ Սա գուցե և հաճելի տեղ է, բայց եթե նա ինձ հետ չէ, հարկավոր չէ։ Եթե նա այստեղ լիներ, ուրիշ ոչ մի բան ինձ պետք չէր լինի։ Լսեցեք, հրեշտակնե՜ր, ի՞նչ եք պտույտ գալիս իմ շուրջը։ Դուք չքնաղ եք, ես այդ չեմ ժխտում։ Բայց ձեր մեջ չկա մեկը, որ ավելի գեղեցիկ լինի, քան նա, իմ հրեշտակը։ Օ՜, ես ճանաչում եմ և սատանային, գեղեցիկ սատանային։ Բայց երազում եմ միայն պրերիայի հրեշտակի մասին։
Իսկ դու հիշո՞ւմ ես նրա անունը։
Երևի դեռ ոչ ոք այդպիսի հուզմունքով պատասխան չի սպասել ծանր մոռացության մեջ զառանցող մարդուց։ Լուիզան կռացավ նրա վրա և հայացքը երիտասարդի դեմքին հառած ամբողջովին լսողություն դարձավ։
Անո՞ւնը, անո՞ւնը։ Օ՜, կարծեմ ձեզանից մեկը անո՞ւնը հարցրեց։ Մի՞թե դուք անուն ունեք։ Ա՜խ, այո՛, հիշում եմ, Միքայե՜լ, Գաբրիե՜լ, Իսրայե՜լ․ բոլորը տղամարդու անուններ։ Հրեշտակներ եք, բայց ոչ իմ հրեշ-տակի նման։ Նա կին է։ Նրա անունն է․․․
Ի՞նչ։
Լուիզա․․․ Լուիզա․․․ Լուիզա․․․ Ինչո՞ւ պիտի թաքցնեմ, չէ՞ որ ձեզ ամեն բան հայտնի է, ինչ կատարվում է աշխարհում։ Դուք երևի ճանաչում եք նրան։ Նրան չի կարելի չսիրել ամբողջ սրտով, ինչպես ես եմ սի-րում․․․ ամբողջ, ամբողջ սրտով․․․
Դեռ երբեք սիրո խոստովանությունն այնքան մեծ երջանկություն չէր պատճառել Լուիզային։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա առաջին անգամ այդ ասաց ակացիաների ստվերի տակ, երբ այդ խոսքերն ասվեցին լիա-կատար գիտակցությամբ, նույնիսկ այն ժամանակ դրանք այնքան թանկ չէին նրա համար։ Օ՜, որքա՜ն երջանիկ էր Լուիզան։
Կոմիկական տպավորությունն ավելի էր ուժեղանում շնորհիվ զարմանքի ու շփոթմունքի այն արտահայտության, որ երևաց նրա դեմքին, երբ նա շեմքն անցնելով տեսավ բոլորովին ուրիշ հյուր։
Տե՜ր իմ Աստված,գոչեց նա տոմագավկն ու օձը ձեռքից գցելով և աչքերը չռելով։– չռելով։― Երևի ես քնած եմ։ Այդպես էլ կա։ Դե հո չի կարող լինել, որ այդ դուք լինեք, միսս Պոյնդեքստեր։ Չի կարող լինել։
Բայց հենց այդպես է, որ կա, միստր Օ’Նիլ։ Այդ լավ չէ, որ այդպես շուտ մոռացել եք ինձ։
Մոռանալ ձե՞զ։ Ի՜նչ եք ասում, միսս։ Այդ բանում ինձ մեղադրել հնարավոր չէ։ Մենք՝ իռլանդացիներս, այդպիսի մարդ չենք։ Ձեր չքնաղ դեմքին մի անգամ նայողը էլ չի մոռանա ձեզ մինչև գերեզման։ Ինչո՞ւ հեռու գնալ։ Ահա, օրինակ, սա․ հենց մի գլուխ ձեր մասին է զառանցում։
Ֆելիմը բազմանշանակ նայեց մահճակալին, և Լուիզայի սիրտը թպրտաց ուրախությունից։
Բայց սա ի՞նչ է նշանակում,շարունակեց Ֆելիմը հիշելով այդ տարօրինակ կերպարանափոխությունը։– կերպարանափոխությունը։― Իսկ որտե՞ղ է այն պատանին կամ կինը, ով էլ որ լիներ նա։ Դուք այստեղ մի կին չտեսա՞ք, միսս Պոյնդեքստեր։
Տեսա։
Այո՞։ Իսկ որտե՞ղ է նա։
Գնաց։
Գնա՜ց։ Նշանակում է նա ինքն էլ չի իմանում, թե ինչ է ուզում։ Ես նրան խրճիթում թողի մի տասն րոպե առաջ։ Նա իր գլխարկը վերցրեց, որ ուղղակի տղամարդու գլխարկ էր, և այնպես տեղավորվեց այստեղ, որ երևում էր, երկար էր մնալու։ Ուրեմն, ասում եք, նա գնա՞ց։ Ինչ լավ է եղել։ Ես ամենևին չեմ ափսոսում։ Այդպիսի կնոջից ավելի լավ է հեռու մնալ։ Դուք չեք հավատա, միսս Պոյնդեքստեր, ախր նա իր ատրճանակը ուղիղ քթիս դեմ արավ։
Ինչո՞ւ։
Միայն նրա համար, որ ես իրեն ներս չէի թողնում։ Բայց միևնույն է, նա ներս մտավ։ Երբ Զեբը եկավ, չարգելեց նրան։ Այդ կինն ասում էր, որ միստր Ջերալդը իր բարեկամն է, և ինքն ուզում է խնամել նրան։
Մի՞թե։ Այդ տարօրինակ է, շատ տարօրինակ,մրմնջաց կրեոլուհին՝ մտքի մեջ ընկնելով։
Դուք ճիշտ ասացիք։ Այստեղ տարօրինակ բաներ շատ են տեղի ունենում։ Իհարկե, խոսքս ձեր մասին չէ, միսս։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Հավատացած եմ, որ իմ տերն էլ ուրախ կլինի։
Սիրելի Ֆելիմ, պատմեցեք ինձ, ի՞նչ է պատահել այստեղ։
Շատ լավ, միսս, բայց դրա համար դուք պետք է ձեր գլխարկը վերցնեք և երկար մնաք այստեղ։ Այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս երեք օրում, մինչև գիշեր էլ պատմել չեմ հասցնի։
Այդ ժամանակամիջոցում ո՞վ է եղել այստեղ։
Ով է եղե՞լ։
Բացի․․․
Բացի այն պատանուց, թե կնոջի՞ց։
Այո, էլ ուրիշ ո՞վ է եղել։
Օ՜, էլի շատերն են եղել։ Ո՛վ ասես, որ չի եղել այստեղ։ Ամենից առաջ մեկը, որ այս կողմն էր գալիս, բայց մինչև խրճիթը չհասավ։ Ես վախենում եմ նրա մասին պատմել։ Դուք կարող եք վախենալ, միսս։
Պատմեցեք։ Չեմ վախենա։
Դե լավ, միայն թե ես ինքս էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ բան էր դա․ մի մարդ ձի նստած, բայց՝ անգլուխ մարդ։
Անգլո՞ւխ։
Իսկ որ ամենազարմանալին էր,շարունակեց իռլանդացին,նա իսկ և իսկ միստր Մորիսն էր։ Նրա ձին էր հեծել և մեքսիկական թիկնոցն էլ ուսերին էր։ Ճիշտ այնպես, ինչպես միստր Մորիսն է լինում, երբ տեղ է գնում։ Եթե միայն իմանայիք, թե ոնց վախեցա։ Հոգիս մի բուռ դարձավ։
Բայց որտե՞ղ տեսաք դու նրան, միստր Օ’Նիլ։
Ա՛յ, այնտեղ, դարափուլի գլխին։ Դուրս էի եկել իմ տիրոջը դիմավորելու․ նա խոստացել էր առավոտյան գալ ավանից։ Սկզբում կարծում էի, թե նա է եկողը, մեկ էլ հանկարծ մոտենում է այդ․․․ անգլուխը․․․ Կանգ է առնում մի րոպե ու մեկ էլ քառատրոփ ետ է արշավում խելագարի պես, Թարան էլ ոռնոցով նրա ետևից։ Այդպես էլ արշավելով գնացին, կորան։ Այն ժամանակ ես վերադարձա այստեղ, դուռը փակեցի ու պառկեցի քնելու։ Ու մեկ էլ հանկարծ, հենց այն ժամանակ, երբ ես քնել էի և երազում տեսնում էի, թե ինչպես․․․ Ներեցեք ինձ, միսս, ախր դուք հոգնած կլինեք․ մի րոպե էլ չնստեցիք, շարունակ ոտքի վրա եք։ Վերցրեք, խնդրում եմ, ձեր այդ գեղեցիկ փետրավոր գլխարկը և նստեցեք սնդուկի վրա․ դա աթոռակից ավելի հարմար կլինի։ Նստեցեք, խնդրում եմ, ես դեռ ամեն ինչ չեմ պատմել։
Մի անհանգստացեք իմ մասին։ Շարունակեցեք։ Էլի ո՞վ է եղել այստեղ, բացի այդ տարօրինակ ձիավորից։ Դա երևի որևէ մեկը ցանկացել է խաղ խաղալ ձեր գլխին։
Խաղ խաղա՞լ։ Նույն բանն էլ ծերունի Զեբն ասաց ինձ։
Ուրեմն նա է՞լ այստեղ է եղել։
Այո, բայց միայն նրանից հետո, երբ այստեղ էին եկել․․․
Էլի ուրիշնե՞րը։
Այո, միսս։ Զեբը երեկ առավոտյան եկավ։ Իսկ նրանք ինձ այցելել էին նախորդ գիշերը, շատ ուշ ժամին։ Հասկանո՞ւմ եք, միսս, ես քնած էի անուշ քնով, իսկ նրանք եկան ու ինձ արթնացրին։
Բայց ովքե՞ր էին այդ «ուրիշները»։
Դե, հնդկացիներն, է՛լի։
Հնդկացինե՞ր։
Հա՛։ Մի ամբողջ ցեղ։ Երևակայեցեք, միսս, ինչպես ասացի, ես անուշ քնած էի։ Հանկարծ լսում եմ՝ ինչ-որ մեկը խոսում է խրճիթում, հենց ուղիղ իմ գլխավերևը, հետո թղթի խշշոց լսեցի, ասես թե մեկը խաղա-թուղթ էր խաղում․․․ Սո՜ւրբ Պատրիկ, իսկ սա՞ ինչ բան է։Ի՞նչը։
Մի՞թե դուք ոչինչ չլսեցիք․․․ Ա՛, նորից։ Ձիերի ոտնաձայն։ Հենց ուղիղ խրճիթի մոտ․․․
Ֆելիմը նետվեց դեպի դուռը։
Սո՜ւրբ Պատրիկ։ Մեզ շրջապատել են բոլոր կողմերից։ Հազարից ավելի կլինեն և դեռ էլի գալիս են․․․ Սա երևի նրանք են, որոնց մասին Զեբը․․․ Նշանակում է հարկավոր է նրան կանչել։ Տե՜ր Աստված։ Իսկ եթե չհասցնե՞մ։
Իռլանդացին վեր թռցրեց կակտուսի ճյուղը, որ հարմարության հա-մար բերել էր իր հետ և խրճիթից դուրս թռավ։
Ա՜խ,գոչեց կրեոլուհին։– կրեոլուհին։― Սա նրանք են։ Իմ հայրը․․․ Ես այստեղ․․․ Ի՞նչ պիտի ասեմ։ Սո՜ւրբ Աստվածածին, դու պաշտպանիր ինձ խայտառակվելուց։
Լուիզան բնազդաբար նետվեց դռան մոտ և փակեց այն, բայց և իսկույն հասկացավ, որ դա անօգուտ բան է․ դրսում եղածներին այդպիսի խոչընդոտը հազիվ թե կանգնեցներ։ Նա պատի մեջ բացված մի անցք տեսավ։ Փախչե՞լ։
Բայց աղջկանը փախուստի մտքից ետ էր պահում նաև մի ուրիշ, ավելի ազնիվ միտք, նրա սիրած տղային վտանգ էր սպառնում, որից նույնիսկ անգիտակից վիճակը նրան փրկել չէր կարող։ Էլ ո՞վ կարող է պաշտ-պանել նրան, բացի իրենից։
«Թող ես զրկվեմ իմ անբասիր անունից,մտածեց կրեոլուհին,թող կորցնեմ հորս, բարեկամներիս, բոլորին, միայն թե նրան չկորցնեմ, նա իմ բախտն է։ Թեկուզ խայտառակվելու լինեմ, բայց նրան հավատարիմ կմնամ»։
Եվ Լուիզան կանգնեց հիվանդի անկողնի մոտ, պատրաստ նրա համար զոհելու նույնիսկ իր կյանքը։
Մի ձայն մյուսներից ավելի բարձր էր հնչում, և իռլանդացին մտածեց, թե դա ջոկատի գլխավորն է։
Կա՛նգ առ, սրիկա՛։ Վազելն անօգուտ է։ Էլի մի քայլ անես, այլևս երբեք տեղիցդ չես շարժվի։ Կա՛նգ առ, ասում եմ քեզ։
Իռլանդացին, որ վազում էր դեպի Զեբ Ստումպի ձին, ստիպված եղավ կանգ առնել։
Հավատացնում եմ ձեզ, ջենտլմեննե՜ր, ես ամենևին միտք չունեի փախչելու,դողդոջուն ձայնով ասաց Ֆելիմը, տեսնելով դաժան հա-յացքները և իր վրա սպառնագին ուղղված հրացանները։– հրացանները։― Ես ամենևին այդպիսի մտադրություն չունեի։ Ես միայն ուզում էի․․․
․․․փախչել, եթե քեզ կհաջողվի։ Սկիզբը վատ չէ․․․ Այս կողմն արի, Դիկ Տրեսի։ Կապկպեցեք սրան։ Դու էլ օգնիր, Շելտոն։ Գրողը տանի, ապուշի մեկն է երևում։ Հազիվ թե սա նա լինի, որին մենք որոնում ենք։
Իհարկե ոչ։ Սա նրա ծառան է։
Է՛յ, դո՛ւք, շրջապատեցեք խրճիթը։ Աչք չհեռացնեք նրանից։ Մենք դեռ նրան չենք բռնել։ Այնպես հսկեցեք, որ մուկն էլ չկարողանա անցնել․․․ Իսկ հիմա դու ասա, ո՞վ կա ներսում։
Ներսո՞ւմ։ Խրճիթի մե՞ջ։
Պատասխանի՛ր, հիմա՛ր,ասում է Տրեսին պարանով շրխկացնե-լով իռլանդացուն։– իռլանդացուն։― Ո՞վ կա խրճիթի ներսում։
Օ՜, Աստվա՜ծ իմ։ Սա կատակ բան չէ։ Դե լավ, ասեմ։ Ամենից առաջ իմ տերը․․․
Զարմանալի՜ բան․․․ այս ի՞նչ է նշանակում,հարցնում է հենց նոր մոտեցած Վուդլի Պոյնդեքստերը՝ նկատելով խատուտիկ մուստանգը։– մուստանգը։― Սա հո․․․ Լուիզայի ձի՜ն է։
Այո, քեռի, նրա ձին է,պատասխանում է Կասսի Կոլհաունը, որը մոտենում է ագարակատիրոջ հետ միասին։
Բայց ո՞վ է նրան այստեղ բերել։
Երևի հենց ինքը՝ Լուիզան։
Ի՜նչ հիմարություն։ Դու կատա՞կ ես անում, Կասսի։
Ո՛չ, քեռի, ես միանգամայն լուրջ եմ խոսում։
Ուզում ես ասել, որ իմ դուստրն այստե՞ղ է եղել։
Եղե՞լ։ Նա հիմա էլ այստեղ է։ Ես դրան չեմ կասկածում։
Անկարելի՞ բան է։
Հապա նայեցեք այնտեղ։
Խրճիթի դուռը հենց նոր բացել էին։ Ներսում երևում էր մի կին։
Իմ դո՞ւստրը։
Պոյնդեքստերն արագ ցած թռավ թամբից և շտապ ուղղվեց դեպի խրճիթը։ Նրան հետևեց Կոլհաունը։ Երկուսն էլ ներս մտան։
Լուիզա, այս ի՞նչ է նշանակում։ Վիրավո՞ր է։ Ո՞վ է դա։ Հենրի՞ն է։
Նախքան ագարակատերը պատասխանը կլսեր, նրա հայացքը կանգ առավ Հենրիի գլխարկի ու թիկնոցի վրա։
Նա՜ է։ Նա կենդանի՜ է։ Փա՜ռք Աստծու։
Պոյնդեքստերը նետվեց դեպի անկողինը։ Եվ նրա ուրախությունը վայրկենապես չքացավ։ Նա հառաչանքով ետ քաշվեց։
Կոլհաունը նրանից ոչ պակաս հուզված էր թվում։ Սրա կրծքից սոսկումի մի ճիչ դուրս թռավ։ Եվ ամբողջովին կուչ գալով՝ նա կամացուկ դուրս եկավ խրճիթից։
Օ՜, Աստվա՜ծ իմ։ Սա ի՞նչ բան է,շշնջաց ագարակատերը։– ագարակատերը։― Սա ի՞նչ բան է, Լուի՛զա, կարո՞ղ ես բացատրել ինձ։
Ո՛չ, հայր։ Ես ընդամենը մի քանի րոպե առաջ եմ այստեղ եկել։ Սրան գտա հենց այս վիճակում։ Նա զառանցում է, ինքդ տեսնում ես։
Իսկ․․․ իսկ․․․ Հենրի՞ն։
Ես ոչինչ չեմ իմացել։ Երբ ես ներս մտա, միստր Ջերալդը մենակ էր։ Նրա ծառան չկար։ Նա հենց նոր վերադարձավ, և ես ժամանակ չեմ ունեցել նրան մի բան հարցնելու։
Բայց․․․ բայց․․․ դու ինչպե՞ս այստեղ ընկար։
Ես չէի կարող տանը մնալ։ Անհայտությունն ինձ տանջում էր։ Ինքդ մտածիր․ բոլորովին մենակ էի և տանջվում էի այն մտքից, որ իմ խեղճ եղբայրը․․․
Պոյնդեքստերը նայեց աղջկան շփոթված և դեռևս հարցական հայացքով։
Ես մտածում էի, թե գուցե հենրիին կգտնեմ այստեղ։
Այստեղ․․․ Բայց դու որտեղի՞ց գիտեիր այս խրճիթի մասին։ Քեզ ո՞վ ցույց տվեց ճանապարհը։ Մենա՞կ ես եկել։
Ես ճանապարհը գիտեի։ Հիշո՞ւմ ես որսի օրը, երբ իմ մուստանգը փախցրեց ինձ։ Վերադառնալիս միստր Ջերալդն ինձ ցույց տվեց, թե որտեղ է ապրում ինքը; Եվ ես մտածեցի, թե կարող եմ գտնել այս տեղերը։
Պոյնդեքստերի տարակուսանքն ավելացավ մի նոր զգացմունքով։ Նա հոնքերը կիտեց։ Բայց ինչն էր նրան անհանգստացրել չասաց։
Խելամիտ բան չէ քո ասածը, աղջիկս։ Անվայել և շատ վտանգավոր արարք է։ Դու վարվել ես ինչպես մի հիմար աղջիկ։ Իսկույն պետք է գնաս այստեղից։ Գնա՛, գնա՛։ Այստեղ աղջիկների տեղը չէ։ Նստիր քո ձին և վերադարձիր տուն։ Որևէ մեկը քեզ կուղեկցի։ Այստեղ կարող են ամեն տեսակ անախորժություններ լինել։ Քեզ չի կարելի մնալ։ Դե՛հ, գնա։
Հայրը դուրս գնաց խրճիթից, աղջիկը նրան հետևեց ակներև դժկամությամբ։ Նույնպիսի դժկամությամբ մոտեցավ ձիուն։
Ամբոխի մեջ փսփսոց է ընկնում, բայց ոչ ոք իր միտքը բարձրաձայն չի հայտնում։ Նույնիսկ այս կոպիտ մարդիկ վախենում են վիրավորել հայրական զգացմունքը և համբերությամբ սպասում են բացատրության։
Հեծիր, ձիդ, Լուիզա։ Մի սար Յանսին քեզ կուղեկցի տուն։
Երիտասարդ ագարակատերը, որին դիմեցին այդ խնդիրքով, շատ ուրախացավ։ Նա մեկն էր նրանցից, որոնք առանձնապես նախանձում էին Կասսի Կոլհաունի ենթադրյալ երջանկությանը։
Բայց հայր,առաջարկեց աղջիկը,լավ չի։ Լինի, որ ես սպասեմ քեզ։ Դու հո երկար չե՞ս մնալու այստեղ։
Յանսին սկսեց անհանգստանալ։
Ես այդպես եմ ուզում, Լուիզա, և այդ բավական է։
Լուիզան հնազանդվում է, թեև ո՛չ շատ սիրով և նույնիսկ չջանալով թաքցնել իր անբավականությունը հետաքրքրվողների հայացքից։
Լուիզան ձին կանգնեցնում է։ Նրա ուղեկիցը ստիպված է նույնն անել։
Միստր Յանսի,ասում է աղջիկը մի պահ լուռ մնալուց հետո,իմ ձիու փորքաշը թուլացել է։ Այսպես նստել անհարմար է։ Բարի եղեք ամրացրեք։
Յանսին ձիուց ցած է ցատկում և փորքաշը ստուգում։ Նրան թվում է, թե ավելի ամուր քաշելու կարիք չկա։ Բայց ոչինչ չի ասում, կապն արձակում է, ապա սկսում ամբողջ ուժով քաշել։
Սպասեցե՛ք,ասաց Լուիզան։– Լուիզան։― Թողեք ես իջնեմ, այդպես ձեզ համար ավելի հարմար կլինի։
Առանց օգնության սպասելու Լուիզան ցած է թռչում թամբից և կանգնում մուստանգի կողքին։
Երիտասարդն ամբողջ ուժով շարունակում է փոկը քաշել։ Երկար չարչարվելով և լարումից ամբողջովին կարմրելով՝ նա, վերջապես, փոկը մեր է գցում հաջորդ անցքով։
Հիմա, միսս Պոյնդեքստեր, ինձ թվում է ամեն ինչ կարգին է։
Այո, այսպես լավ կլինի,պատասխանում է աղջիկը՝ ձեռքը դնելով թամբին և նրա ամրությունը փորձելով։– փորձելով։― Բայց գիտե՞ք ինչ։ Ես հենց նոր եմ եկել այստեղ և սլացել եմ ամբողջ թափով։ Իմ խեղճ ձին դեռ չի հանգստացել։ Եկեք մի քիչ այստեղ մնանք, ձիս հանգստանա։ Անխղճություն կլինի ստիպել, որ առանց հանգստանալու մեկ էլ ետ վազի։
Բայց ձեր հայրը․․․ նրա ցանկությունն էր, որ․․․
․․․որ ես իսկույն տո՞ւն վերադառնամ։ Լավ, այդ ոչինչ։ Նա ուղղակի չէր ուզում, որ ես մնամ այդ կոպիտ ամբոխի մեջ։ Ուրիշ ոչինչ։ Քանի որ ես արդեն հեռացել եմ նրանցից, հայրս այլևս չի անհանգստանա․․․ Որքա՜ն գեղեցիկ է այստեղ։ Եվ ի՜նչ զով է ծառերի ստվերում։ Այնինչ պրերիայում կիզիչ արևն անտանելի է։ Մնանք այստեղ մի քիչ և թողնենք, որ ձիս հանգստանա։ Ա՜խ, միստր Յանսի, նայեցեք, ի՜նչ գեղեցիկ ձկնիկներ կան գետի մեջ։ Ա՛յ, այնտեղ, տեսնո՞ւմ եք, արծաթափայլ թեփուկներով։
Երիտասարդ ագարակատերն իրեն շոյված է զգում։ Ինչո՞ւ է իր դեռատի ուղեկցուհին ցանկանում, որ այստեղ երկար մնա իր հետ։ Նրան թվում է, թե ինքն այս հարցի պատասխանը գիտե։
Նա չի ստիպում, որ երկար խնդրի իրեն։
Հրամայեցեք, միսս Պոյնդեքստեր։ Ես ուրախությամբ կմնամ այստեղ, որքան դուք ցանկանաք։
Միայն այնքան, մինչև որ իմ խատուտիկը հանգստանա։ Ես հենց նոր էի ձիուց իջել, երբ ձեր ջոկատը եկավ։ Նայեցեք իմ ձիուն, խեղճը հազիվ է շնչում այդքան երկար վազելուց հետո։
Յանսիին ամենևին չի հետաքրքրում, թե ինչպես է շնչում խատուտիկ մուստանգը, բայց նա ուրախ է կատարելու իր ուղեկցուհու ամենափոքրիկ ցանկությունն անգամ։
Փոքրամասնության մեջ է նաև ինքը՝ դատավոր Սեմ Մենլին, օրինակատարների պետը։ Նա դեռ դատավճիռ չի հայտարարել և նույնիսկ երդվյալների որոշումը չի ընդունել։
Հայրենակիցներ,գոռում է նա ամբոխին, օգտվելով մի պահից, երբ կարող էին իրեն լսել։– լսել։― Ինձ թվում է, որ մենք բավարար չափով ապացույց-ներ չունենք։ Հարկավոր է մեղադրյալին լսել, իհարկե, երբ նա ի վիճակի կլինի խոսելու։ Այժմ, ինչպես ինքներդ էլ տեսնում եք, նրան հարցաքննելն անօգուտ է։ Ուստի ես առաջարկում եմ հետաձգել այս գործի քննությունը, մինչև որ․․․
Ի՞նչ միտք կա հետաձգելու,ընդհատում է նրան Կասսի Կոլհաունի բարձր, բողոքող ձայնը։– ձայնը։― Ձեզ համար հեշտ է այդպես խոսել, Սեմ Մենլի։ Բայց եթե ստորաբար սպանած լինեին ձեր բարեկամին, որդուն կամ եղբորը, դուք ուրիշ կերպ կխոսեիք։ Էլ ի՞նչ է հարկավոր ձեզ համոզվելու համար, որ մեղավորն այս սրիկան է։ Լրացուցիչ ապացույցնե՞ր։
Այո՛, հենց այդ, կապիտան Կոլհաուն։
Ունե՞ք դուք լրացուցիչ ապացույցներ, միստր Կասսի Կոլհաուն,ամբոխի միջից հարցնում է ինչ-որ մեկի ձայնը իռլանդացու առոգանությամբ։
Գուցե և ունեմ։
Այդ դեպքում մեզ էլ հայտնեցեք։
Աստված է տեսնում, որ ապացույցները միանգամայն բավական են։ Նույնիսկ նրա հայրենակից հիմար իռլանդացի երդվյալները․․․
Ե՛տ վերցրեք ձեր խոսքը,գոռում է նույն ձայնը։– ձայնը։― Հիշեցե՛ք, միստր Կոլհաուն, որ դուք Տեխասում եք, ոչ թե Միսսիսիպիում։ Լավ հիշեցեք այս, թե չէ՝ ձեր լեզուն լավ օրի չի հասցնի ձեզ։
Ես ամենևին միտք չունեի որևէ մեկին վիրավորելու,ասում է Կոլհաունն, աշխատելով դուրս գալ այն անհաճո դրությունից, որի մեջ ընկել էր իռլանդացիների նկատմամբ ունեցած իր հակակրանքի պատճառով,նույնիսկ անգլիացու, եթե այստեղ անգլիացիներ կան։
Այդ ուրիշ բան է,փոքր-ինչ հանգստացած պատասխանում է իռլանդացին։
Այսպես ուրեմն, ես ասում եմ, որ ապացույցները նույնիսկ ավելի շատ են, քան հարկավոր է։ Բայց եթե ձեզ քիչ են թվում, ես կարող եմ ուրիշ ապացույցներ էլ բերել։
Ասացե՛ք, ասացե՛ք,գոռում են մի քանի տասնյակ ձայներ, որովհետև թվում է, թե Կոլհաունը դեռ տատանվում է։
Ջենտլմեննե՛ր,վերջապես ասում է Կոլհաունը դառնալով ամբոխին, ասես պատրաստվում է ճառ արտասանել։– արտասանել։― Այն, ինչ ես ասելու եմ հիմա, կարող էի և վաղուց ասել, բայց կարծում էի, թե դրա հարկը չի լինի։ Դուք բոլորդ լավ գիտեք, թե ինչ է տեղի ունեցել իմ և այս մարդու միջև, և ես չէի ուզում, որ ինձ քինախնդիր համարեք։ Ես այդպիսի մարդ չեմ։ Եվ եթե հավատացած չլինեի, որ սպանությունը հենց սա է կատարել, ինչպես հա-վատացած եմ, որ իմ գլուխն իմ ուսերին է․․․
Կոլհաունը սկսում է կմկմալ, տեսնելով, որ իր շուրթերից ակամա դուրս թռած խոսքը տարօրինակ տպավորություն թողեց շրջապատի վրա։ Եվ հենց ինքն էլ լավ չզգաց իրեն։
Եթե ես,շարունակում է նա,համոզված չլինեի այդ բանում, ոչինչ չէի ասի նրա մասին, ինչ տեսել, կամ, ավելի ճիշտ լսել եմ, որովհետև դա գիշերով է եղել։
Բայց ի՞նչ եք լսել դուք, միստր Կոլհաուն,հարցնում է Սեմ Մենլին՝ վերադառնալով դատավորի իր պարտականություններին։– պարտականություններին։― Մեղադրյալի հետ ունեցած ձեր գժտությունը, որը, կարծում եմ, բոլոր ներկա եղողներին հայտնի է, ոչ մի կապ չունի ձեր ցուցմունքների հետ։ Ոչ ոք դրա համար ձեզ չի մեղադրում սուտ վկայություն տալու մեջ։ Շարունակեցեք, խնդրեմ։ Ի՞նչ եք լսել դուք, ե՞րբ և որտե՞ղ։
Կսկսեմ ժամանակի հարցից։ Դա այն գիշերն էր, երբ կորավ իմ քեռորդին, բայց, իհարկե, մինչև առավոտ մենք այդ չգիտեինք։ Դա լույս չորեքշաբթի գիշերն էր։
Լույս չորեքշաբթի՞։ Հետո՞։
Ես արդեն գնացել էի իմ սենյակը։ Կարծում էի, որ Հենրին էլ իր սենյակն է գնացել։ Անտանելի շոգ էր, մի կողմից էլ մոծակներն էին նեղացնում, քնել անկարելի էր։ Ես վեր կացա, մի սիգար վառեցի, մի քիչ ծխեցի սենյակում, հետո որոշեցի դուրս գալ կտուրը։ Դուք երևի գիտեք, որ մեր հին հասիենդան տափարակ կտուր ունի։ Եվ ահա ես գնացի այնտեղ, որպեսզի թարմ օդում լինեմ։ Դա կլիներ կեսգիշերվան մոտ, կամ մի քիչ ավելի շուտ, ճիշտն ասել չեմ կարող, որովհետև անկողնում շատ էի շուռումուռ եկել և ժամանակին չէի հետևում։ Հենց նոր էի սիգարս վերջացրել և արդեն ուզում էի նորը վառել, հանկարծ գետի կողմից ձայներ լսեցի։ Երկու մարդու ձայն։ Ինձ թվաց, որ այդ ձայները գալիս են գետի մյուս ափից, դեպի ավան տանող ճանապարհից։ Ես երևի նրանց չէի լսի և մեկը մյուսից չէի տարբերի, եթե նրանք հանգիստ խոսելիս լինեին։ Բայց դա բարձրաձայն, գրգռված խոսակցություն էր։ Պարզ էր, որ այնտեղ ինչ-որ վեճ է գնում։ Սկզբում մտածեցի, թե երևի հարբած մարդիկ են վերադառ-նում Օբերդոֆերի պանդոկից և դադարեցի ուշադրություն դարձնել նրանց վրա։ Բայց երբ ականջ դրի, ճանաչեցի ձայներից մեկը, ապա և մյուսը։ Առաջինը իմ քեռորդի Հենրիի ձայնն էր, երկրորդը՝ ահա այս մարդունը, այս մարդասպանինը․․․
Շարունակեցեք, միստր Կոլհաուն։ Մենք նախ ուզում ենք ձեր ցուցմունքները լսել, իսկ մեր կարծիքը հետո կհայտնենք։
Դուք հասկանում եք, ջենտլմեննե՛ր, որ ես շատ զարմացա, երբ լսե-ցի իմ քեռորդու ձայնը, չէ՞ որ ես կարծում էի, թե նա վաղուց արդեն քնած կլինի։ Բայց Համոզված էի, որ այդ նա է, և նույնիսկ չգնացի նրա սենյակը ստուգելու։ Ինձ համար պակաս պարզ չէր և այն, որ վիճողներից երկ-րորդն այս մուստանգերն էր։ Ինձ նույնիսկ բավական տարօրինակ թվաց, որ Հենրին սովորականին հակառակ դուրս է եկել այդ ուշ ժամին։ Բայց փաստը մնում էր փաստ, այստեղ սխալ լինել չէր կարող։ Ես սկսեցի ականջ դնել, որ իմանամ, թե ինչի մասին են վիճում նրանք։ Ձայները թույլ էին հասնում ինձ, և ես չկարողացա հասկանալ, թե ինչի մասին էին խոսում։ Ինձ հազիվ հաջողվեց հասկանալ, որ Հենրին հայհոյում է մուստանգերին, երևում էր առաջինը նա էր վիրավորել Հենրիին։ Հետո պարզ լսվեցին մուստանգերի սպառնալիքները։ Յուրաքանչյուրը բարձր ձայնով մյուսի անունը տվեց, և իմ մեջ այլևս ոչ մի կասկած չմնաց, որ հենց նրանք են վիճում։ Հարկավոր էր, որ ես գնայի այնտեղ, պարզեի, թե ինչ է պատահել, բայց ոտքերիս գիշերային հողաթափեր էին, և մինչև կոշիկներս կհագնեի, ամեն ինչ լռեց։ Մոտ կես ժամ ես սպասեցի Հենրիին, բայց նա չվերա-դարձավ։ Այն ժամանակ մտածեցի, թե երևի գնացել է պանդոկ, որտեղ կարող էր ծանոթների հանդիպել և երկար նստել, ուստի պառկեցի քնե-լու․․․ Այսպես ուրեմն, ջենտլմեններ, ես պատմեցի ձեզ ամենը, ինչ գիտեմ։ Խեղճ Հենրին այլևս Կասա դել Կորվո չվերադարձավ։ Նա այլևս իր անկող-նում չպառկեց։ Այդ գիշեր նրա անկողինն էր եղել պրերիան կամ մացառուտները, իսկ թե որտեղ գիտե միայն այս մարդը։
Եվ նա դրամատիկ մի շարժումով ձեռքը մեկնեց դեպի մուստանգերը։ Իսկ նա նայում էր մի օտարոտի, թափառուն հայացքով, լիովին ան-տարբեր դեպի այդ սոսկալի մեղադրանքը և չզգալով ամեն կողմից իր վրա ուղղված ցասումնալից հայացքները։
Կոլհաունի այս հանգամանալից ճառը տպավորություն գործեց։ Այլևս ոչ ոք չէր կասկածում, որ ոճրագործը մուստանգերն է։ Եվ ետևեց ցասումի մի նոր պոռթկում։
Կախե՜լ, կախե՜լ,գոռգոռում են բոլոր կողմերից։
Նույնիսկ դատավորն ինքը կարծես սկսում էր տատանվել։ Առարկողներն ավելի են քչանում։ Արդեն հարյուրից ոչ թե ութսուն, այլ իննսուն հոգի կրկնում են ճակատագրական պահանջը։ Գազազած ձայների ալիքը խլացնում է ավելի հանգիստներին։
=== Գլուխ LXIV․ Անսպասելի արգելք ===
«Շուտով Մորիս Ջերալդը հրաժեշտ կտա կյանքին»,այսպես էր մտածում ամեն մեկը այն մարդկանցից, ովքեր մասնակցում էին անտառի բացատում տեղի ունեցող այս ողբերգությանը։ Ոչ ոք չէր կասկածում, որ ևս մի րոպե, և իրենք կտեսնեն, թե ինչպես է մուստանգերի մարմինը կախվել թզենու ճյուղից։
Բայց ահա տեղի ունեցավ անսպասելի մի բան։
Օրինակատարները նետվեցին որը դեպի զենքերը, որը դեպի ձիերը։
Հնդկացինե՜ր են։
Այս բացականչությունն էր բոլորի շուրթերին, թեև աղմուկի պատճառով այն լսել չէր կարելի։ Միայն կոմանչների հարձակումը կարող էր այդպիսի շփոթություն առաջացնել։
Աղջիկն արագ շարժումով երկու ձեռքով բռնում է լասսոն և այն դուրս քաշում շփոթված դահիճների ձեռքից։
Տեխասցինե՜ր, վախկոտնե՜ր,գոչում է նա՝ ամբոխին նայելով։– նայելով։― Ամո՜թ, խայտառակություն։
Բոլորն ասես կուչ են գալիս նրա ցասումնալից նախատինքից։
Եվ սա ձեր կարծիքով դատաստա՞ն է։ Մեղադրյալը դատա-պարտվել է առանց պաշտպան ունենալու, հնարավորություն չստանալով գեթ մի խոսք ասելու իրեն արդարացնելու համար։ Եվ այս դուք համա-րում եք արդարադատությո՞ւն։ Տեխասյան արդարադատություն։ Դուք մարդիկ չե՞ք, այլ գազաննե՞ր եք։ Մարդասպաննե՞ր։
Սա ի՞նչ է նշանակում,զայրանում է Պոյնդեքստերը։ Նա առաջ է նետվում և բռնում իր դստեր ձեռքը։– ձեռքը։― Դու խելքդ թռցրե՞լ ես, Լուիզա։ Ինչպե՞ս դու այստեղ ընկար։ Ես քեզ չպատվիրեցի՞ տուն գնալ։ Հեռացի՛ր այս րոպեին։ Անմիջապես գնա և մի՛ խառնվիր այն գործին, որ քեզ չի վերաբերում։
Հա՜յր, սա հենց ի՛նձ է վերաբերում։
Քե՞զ է վերաբերում։ Ինչպե՞ս․․․ Ա՜խ, ճիշտ որ, դու քույրն ես։ Այս մարդը սպանել է քո եղբորը։
Չե՛մ հավատում, ես չե՛մ կարող հավատալ․․․ Այդ ճիշտ չէ՜։ Ի՞նչը կարող էր սրան ոճիրի մղել․․․ Տեխասցինե՜ր, եթե դուք մարդիկ եք, այդպես գազանաբար մի՛ վարվեք։ Թող արդար դատ լինի, այն ժամանակ․․․ այն ժամանակ․․․
Արդար դատ եղե՛լ է,գոռում է մի ինչ-որ վիթխարահասակ մարդ, որին կարծես մեկը սովորեցրել է այդպես գոռալ։– գոռալ։― Կասկած չկա, որ դա մեղավոր է։ Դա՛ է սպանել ձեր եղբորը։ Եվ շատ վատ է, միսս Պոյնդեքստեր, ներեցեք, որ այսպես եմ խոսում, վատ է, որ դուք պաշտպան եք կանգնում դրան։
Ճի՜շտ է,միանում են մի քանի ձայներ։
Թող կատարվի արդար դատը,գոչում է մեկը դատական հանդիսավոր ֆորմուլը։
Թող կատարվի՜, ձայնակցում են ուրիշները։
Ներեցե՛ք, միսս, բայց մենք պետք է խնդրենք ձեզ հեռանալ այստեղից․․․ Միստր Պոյնդեքստեր, կարծում եմ դուք կհեռացնեք ձեր դստերը։
Գնա՛նք, Լուիզա։ Սա քո տեղը չէ։ Դու պետք է հեռանաս․․․ Ա՜խ, դու հրաժարվո՞ւմ ես։ Ողորմա՜ծ Աստված։ Դու հրաժարվում ես ինձ հնազանդվե՞լ․․․ Կասսի՛, բռնիր դրա ձեռքը և հեռու տար․․․ Եթե դու կամովին չհեռանաս, մենք ստիպված կլինենք զոռով հեռացնել քեզ։ Դե, խելացի եղիր։ Արա, ինչ որ քեզ խնդրում եմ։ Դե գնա՛։
Ո՛չ, հա՛յր։ Ես չեմ ուզում։ Ես չե՛մ հեռանա, մինչև որ դու չխոստանաս, մինչև բոլորը չխոստանան, որ․․․
Մենք ոչինչ չենք կարող խոստանալ, միսս, որքան էլ ուզենանք այդ։ Եվ ընդհանրապես սա կնոջ գործ չէ։ Հանցանք է գործված, սպանություն, այդ դուք ինքներդ էլ գիտեք։ Մարդասպանին գթություն չկա։
Գթություն չկա՜,կրկնում են մի քսան զայրացկոտ ձայներ։– ձայներ։― Կախե՜լ դրան։ Կախե՜լ։
Կնոջ ներկայությունն այլևս չի զսպում ամբոխին։ Գուցե և այս ամենը ավելի մոտեցրեց ճակատագրական րոպեն։ Այժմ միայն Կասսի Կոլհաունը չէ, որ ատում է մուստանգերին։ Նախանձելով ձիերի որսորդի բախտին՝ հիմա ուրիշներն էլ ատում են նրան։
Կասսի Կոլհաունը, հնազանդվելով Պոյնդեքստերի կարգադրությանը, հեռացնում է, կամ ավելի ճիշտ՝ Լուիզային քարշ է տալիս բացատից դուրս։ Աղջիկը ճգնում է դուրս պրծնել իրեն այնքան ատելի ձեռքերից, արցունք է թափում և բարձրաձայն բողոքում է այդ անմարդկային մահա-պատժի դեմ։
Ճիվաղնե՜ր։ Մարդասպաննե՜ր,գոչում է նա։
Բայց դուրս պրծնել չի կարողանում, և ոչ ոք նրան չի լսում։ Նրան դուրս են տանում ամբոխի միջից, և նա այլևս հույս չունի, թե կարող է օգնել այն մարդուն, որի համար պատրաստ է իր կյանքը տալու։
Վաթսուն վայրկյան էլ չանցած՝ ամեն ինչ վերջացած կլինի։
Է՛յ, Բի՛լլ, դու պատրա՞ստ ես,հարցնում է դահիճներից մեկը մյուսին, ըստ երևույթին որոշելով հրահանգի չսպասել։
Այո,պատասխանում է Բիլլը։– Բիլլը։― Քաշե՛նք, վերջ տանք այս սրիկային։
Պարանը քաշում են, բայց ո՛չ այնքան ուժեղ, որ գետնից բարձրացնեն դատապարտյալի մարմինը։ Օղակը ձգվում է նրա պարանոցին, գլուխը մի փոքր վեր է բարձրանում, և ուրիշ ոչինչ։ Դահիճներից միայն մեկն էր պարանը քաշել։
Դե քաշիր է՛, նզովյա՛լ,գոռում է Բիլլը՝ զարմանալով իր օգնականի անգործության վրա։– վրա։― Ի՞նչ ես բերանդ բացել ու կանգնել։
Բիլլը կանգնած է մեջքը անտառի կողմը դարձրած և չի նկատում ծառերի ետևից դուրս եկող մարդուն, որին տեսնելով, մյուս դահիճը պարանը ցած է գցում և տեղում քար կտրում։
Դե քաշի՛ր,գոռում է Բիլլը։– Բիլլը։― Մե՛կ, երկո՛ւ, քաշի՛ր։
Այդ չի՛ լինի, որոտում է մի բարձր ձայն։ Բարձրահասակ մարդը հրացանը ձեռքին դուրս է եկել ծառերի ետևից և մի ակնթարթում արդեն ամբոխի մեջ է։– է։― Չի՛ լինի,կրկնում է նա՝ կռանալով գետնին փռված մարդու վրա և իր երկար հրացանի փողն ուղղելով դահիճների կողմ։ Իմ հաշվով դեռ մի քիչ շուտ է։ Է՛յ, Բի՛լլ Գրիֆֆին, եթե դու այդ օղակը թեկուզ մի ութերորդ մատնաչափ ձգես, կապարի գնդակն ուղիղ փորդ կխցկվի, և հազիվ թե դու կարողանաս մարսել այն։ Ցած գցեցեք պարանն, ասում եմ ձեզ։
Նույնիսկ պառավ զամբիկի վայրի ճիչը այնպիսի ուժեղ տպավորու-թյուն չէր գործել ամբոխի վրա, ինչպես նրա տիրոջ՝ Զեբ Ստումպի լույս ընկնելը։ Նրան ճանաչում էին՝ համարյա բոլոր ներկա եղողները։ Նրան հարգում էին, և շատերն էլ վախենում էին նրանից։
Վերջիններիցս էին Բիլլ Գրիֆֆինը և նրա օգնականը։ Երբ հրաման տրվեց «Ցած գցեցեք», նրանք իսկույն հասկացան վտանգը և լասսոն բաց թողին։ Այժմ այն ընկած էր խոտերի վրա։
Այս ի՞նչ հիմարություն եք հնարել դուք, տղանե՛ր,շարունակում է որսորդը, դառնալով ամբոխին։– ամբոխին։― Մի՞թե դուք իսկապես ուզում էիք կախել սրան։ Չի կարող պատահել։
Հենց այդ էլ ուզում էինք անել,լսվում է մի դաժան ձայն։
Իսկ ինչո՞ւ չպիտի կախենք,հարցնում է մի ուրիշը։
Ասում եք ինչու չկախե՞լ։ Ինչո՞ւ առանց դատ ու դատաստանի չկախել Տեխասի քաղաքացո՞ւն։
Եթե բանն այդտեղ է հասել, նա տեխասցի էլ չէ։ Եվ, բացի դրանից, նրան դատել ենք, դատել ենք բոլոր կանոններով։
Ա՜յ թե ինչ։ Գիտակցությունից զուրկ մարդը դատապարտվել է մահվան։ Նրան այն աշխարհն են ուղարկում, երբ նա ոչինչ չի գիտակցում։ Եվ այդ դուք անվանում եք դատ՝ բոլոր կանոններո՞վ։
Հետո ի՞նչ կա որ։ Մենք հո գիտենք, որ նա մեղավոր է։ Մենք բոլորս համոզված ենք դրանում։
Համոզվա՞ծ եք։ Ա՜յ թե ինչ։ Քեզ հետ, Ջիմ Ստորդաս, խոսել էլ չարժե։ Բայց դու, Սեմ Մենլի, և դուք, միստր Պոյնդեքստեր, չի կարող պատահել, որ դուք համաձայնած լինեք սրան։ Չէ՞ որ սա պարզապես մար-դասպանություն է․․․
Դու ամեն բան չգիտես, Զեբ Ստումպ,ընդհատում է նրան Սեմ Մենլին՝ ցանկանալով արդարացնել իր համաձայնությունը մահա-պատժին։– պատժին։― Հայտնի են փաստեր, որոնք․․․
Գրողի ծո՛ցը ձեր փաստերը։ Ինչպես և հերյուրանքները։ Ես ոչինչ չե՛մ ուզում լսել։ Մենք ժամանակ կունենանք այդ ամենը քննելու, երբ իսկական դատ կլինի, որի դեմ, իհարկե, ոչ ոք չի առարկի։ Միևնույն է, այս տղան փախչել չի կարող։ Ո՞վ է դեմ սրան։
Դուք խիստ մեծ պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա, Զեբ Ստումպ,ասում է Կասսի Կոլհաունը։– Կոլհաունը։― Եվ ձեր ի՛նչ գործն է, կուզեի իմանալ։ Սպանվածը ո՛չ ձեր որդին է, ո՛չ եղբայրը, ո՛չ էլ ձեր ազգականը, թե չէ, երևի դուք ուրիշ տեսակ կխոսեիք։ Չեմ տեսնում, թե ինչո՛ւ է այս գործը ձեզ վերաբերում։
Բայց ես տեսնում եմ, թե ինչու է ինձ վերաբերում։ Նախ՝ այս երի-տասարդն իմ բարեկամն է, թեև վերջերս է միայն բնակություն հաստատել մեր կողմերում, երկրորդ, Զեբ Ստումպը ստորությունը հանդուրժել չի կարող, թեկուզև Տեխասի պրերիայում։
Ստորությո՞ւն։ Դուք այս ստորությո՞ւն եք համարում․․․ Տեխասցիներ, մի՞թե դուք կուչ եք գալիս այս չաչանակի առաջ։ Ժամանակն է վերջ դնելու այս գործին։ Սպանվածի արյունը վրեժ է պահանջում։ Վերցրե՛ք պարանը։
Հապա մի փորձեցե՛ք։ Երդվում եմ, որ ով առաջինը կհամարձակվի, ավելի շուտ կգլորվի, քան թե ձեռքը պարանին կհասցնի։ Այս թշվառին դուք կարող եք կախել այնքան բարձր, որքան ձեզ դուր կգա, բայց ո՛չ ավելի շուտ, քան Զեբ Ստումպը անշնչացած ընկած կլինի այս խոտերի վրա, ձեզանից մի քանի հոգի էլ իր կողքին։ Հապա մի փորձեցե՛ք։ Այդ ո՞վ է, որ առաջինը ձեռքը կմեկնի պարանին։
Զեբի այս խոսքերից հետո քար լռություն է տիրում։ Մարդիկ տեղներից չեն շարժվում, մասամբ նրա համար, որ վախենում են ընդունել այդ մարտահրավերը, մասամբ էլ որովհետև հարգում են որսորդի մեծահոգությունն ու արիությունը։ Շատերն էլ այս կամ այն չափով կասկածում են, թե իրոք, արդարացի՞ բան է այն, ինչին մղում է իրենց Կոլհաունը։
Ծերունի որսորդն օգտագործում է նրանց այդ տրամադրությունը։
Արդար դատ նշանակեցեք տղայի դեմ,պահանջում է նա։ Եկեք ավան տանենք սրան, և թող այնտեղ դատեն։ Ձեզ անհերքելի ապացույցներ չունեք, որ սա մասնակից է այդ կեղտոտ գործին, և նզովյալ լինեմ ես, եթե հավատամ դրան, առանց իմ սեփական աչքերով համոզվելու։ Ես գիտեմ, թե սա ինչպես էր վերաբերվում երիտասարդ Պոյնդեքստերին։ Նա ամենևին էլ այդ պատանու թշնամին չէր, ընդհակառակն, միշտ հիացմունքով էր խոսում նրա մասին, թեպետ և մի փոքր գժտվել էր նրա հորաքրոջ որդու հետ։
Դուք, միստր Ստումպ,առարկում է Սեմ Մենլին,չգիտեք այն, ինչ քիչ առաջ պատմեցին մեզ։
Իսկ ի՞նչ են պատմել ձեզ։
Այնպիսի ցուցմունքներ, որոնք ճիշտ և ճիշտ հակառակն են ասում։ Մենք ապացույցներ ունենք, որ Ջերալդի և երիտասարդ Պոյնդեքստերի միջև ոչ միայն թշնամություն է եղել, այլև նրանք գժտվել են իրար հետ և հենց այն նույն գիշերը։
Այդ ո՞վ է ասել ձեզ, Սեմ Մենլի։
Ե՛ս եմ ասել,պատասխանում է Կոլհաունն առաջ գալով, որպեսզի Զեբը նկատի իրեն։
Ա՜խ, դո՞ւք, միստր Կասսի Կոլհաուն։ Այդ դո՞ւք գիտեք, որ նրանց միջև թշնամություն է եղել։ Իսկ դուք տեսե՞լ եք նրանց կռիվը, որի մասին պատմել եք։
Ես այդպիսի բան չեմ ասել։ Եվ, բացի այդ, ես ամենևին միտք չունեմ պատասխանելու ձեր հարցերին, Զեբ Ստումպ։ Ես իմ ցուցմունքները տվել եմ նրանց, ովքեր իրավունք ունեին պահանջելու դրանք, և այդքանը բավական է․․․ Ես կարծում եմ, ջենտլմեննե՛ր, դուք բոլորդ համաձայն եք ընդունված որոշմանը։ Եվ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս ցանցառ ծերուկը խառնվում մեր գործին․․․
«Ցանցառ ծերո՜ւկ»,գոռում է որսորդը։– որսորդը։― Դուք ինձ ցանցառ ծերո՞ւկ եք կոչում։ Երդվում եմ, որ դուք դեռ ստիպված կլինեք ետ վերցնելու ձեր այդ խոսքերը։ Այս ձեզ ասում է քենթուկցի Զեբուլոն Ստումպը։ Բայց ամեն բան իր ժամանակն ունի։ Ձեր ժամն էլ կգա, միստր Կասսի Կոլհաուն և գուցե թե շատ ավելի շուտ, քան դուք կարծում եք․․․ Իսկ ինչ վերաբերում է Հենրի Պոյնդեքստերի և այս երիտասարդի միջև տեղի ունեցած գժտու-թյանը, շարունակում է Զեբը՝ դառնալով Սեմ Մենլիին, ես ոչ մի խոսքի չեմ հավատում։ Եվ երբեք չեմ հավատա, մինչև որ ավելի համոզիչ ապացույցներ չլինեն, քան միստր Կոլհաունի դատարկախոսությունը։ Նրա ասածները հակասում են այն ամենին, ինչ ես գիտեմ։ Դուք ասում եք՝ նոր փաստե՞ր ունեք։ Ե՛ս էլ ունեմ։ Եվ այնպիսի փաստեր, որոնք կարող են որոշ լույս սփռել այս խորհրդավոր գործի վրա։
Ի՞նչ փաստեր,հարցնում է Սեմ Մենլին,ասա՛ մեզ, Ստումպ։
Դրանք մի քանիսն են։ Նախևառաջ ինքներդ տեսնում եք, որ երիտասարդը վիրավորված է։ Ես քերծվածքների մասին չեմ խոսում։ Այդ շնագայլերն են չանգռոտել նրան, զգալով, որ վիրավորված է։ Բայց նայեցեք նրա ծնկին։ Այս արդեն շնագայլերի գործ չէ։ Սրա մասին դու ի՞նչ ես կարծում, Սեմ Մենլի։
Դա․․․ տղաները կարծում են, որ դա տեղի է ունեցել, երբ ընդհարվել են սա և․․․
Եվ ո՞վ,կտրուկ հարցնում է Զեբը։
Եվ այն մարդը, որ կորել է։
Այո՛, այդ է մեր կարծիքը,ասում է օրինակատարներեց մեկը։– մեկը։― Մենք բոլորս գիտենք, որ Հենրի Պոյնդեքստերը չէր թույլ տա, որ իրեն հոր-թի պես մորթեն։ Նրանց միջև կռիվ է եղել, և մուստանգերն ընկնելիս ծունկը քարին է խփել։ Եվ դրանից էլ ուռել է։ Բացի դրանից ճակատին կապ-տուկ կա, որ կարծես ատրճանակի կոթից է ստացել։ Իսկ թե չանգռվածքները որտեղից են, մենք չգիտենք, գուցե փշերն են արել, կամ շնա-գայլերի ճանկերը, ինչպես դու ես ասում։ Այն հիմարը ինչ-որ բաներ էր դուրս տալիս հովազի մասին, բայց նրան ո՛վ կհավատա։
Ի՞նչ հիմարի մասին ես խոսում, իռլանդացի Ֆելիմի՞։ Իսկ ո՞ւր է նա։
Փախել է, որ իր կաշին փրկի։ Բայց մենք կգտնենք նրան, հենց որ սրա հետ հաշիվը վերջացնենք։ Երբ պարանը վիզը կգցենք, ճիշտը կասի։
Եթե խոսքը հովազի մասին է, ապա դուք ոչ մի նոր բան չեք լսի։ Ես ինքս եմ տեսել այդ գազանը և հազիվ վրա հասա ու տղային փրկեցի նրա ճիրաններից։ Բայց բանն այդ չէ։ Էլի ի՞նչ է պատմել Ֆելիմը։
Մի երկար պատմություն ինչ-որ հնդկացիների մասին։ Բայց ո՞վ կհավատա դրան։
Ինչո՞ւ որ։ Նա ինձ էլ է պատմել նույնը։ Եվ այդ ամենը ճշմարտանման է։ Նա ասում էր, որ նրանք թուղթ էին խաղում։ Ահա՛, տեսե՛ք, ես խրճիթի հատակին ընկած մի ամբողջ կապուկ խաղաթուղթ եմ գտել։ Սրանք իսպանական խաղաթղթեր են։
Զեբը գրպանից հանում է խաղաթղթի կապուկը և մեկնում Սեմ Մենլիին։
Պարզվեց, որ դրանք մեքսիկական խաղաթղթեր են, որոնցով սովորաբար մոնթ են խաղում, աղջիկներն այդ թղթերում ձիու վրա էին, ագռավի աղջիկները ձեռքներին սուսեր ունեին, խաչինը՝ մուրճեր։
Այդ որտե՞ղ է լսված, որ կոմանչները թուղթ խաղան,լսվեց մի ձայն, որը ծաղրում էր հնդկացիների մասին արված պատմությունը։– պատմությունը։― Դա փչո՜ց է։
Փչոց է քո կարծիքով,խոսեց հին որսորդներից մեկը, որը մի տարվա չափ գերի էր եղել կոմանչների մոտ։– մոտ։― Գուցե փչոց է թվում, բայց և այնպես դա ճշմարտություն է։ Ես շատ անգամ եմ տեսել, թե ինչպես են նրանք թուղթ խաղում բիզոնի մորթու վրա նստած։ Հենց մեքսիկական այդ մոնթ խաղն էլ խաղում էին, որ երևի սովորել են իրենց գերիներից։ Չէ՞ որ մոտ երեք հազար գերիներ կան զանազան ցեղերի մեջ։ Այսպես թե այնպես,խոսքն ավարտում է ծերունին,կոմանչները թուղթ խաղում են, սա իսկական ճշմարտություն է։
Զեբ Ստումպին այս հայտարարությունը դուր է գալիս․ դա մեղադրյալի օգտին է։ Այն փաստը, որ շրջակայքում հնդկացիներ են եղել, դրու-թյունը փոխում էր։ Մինչև այժմ բոլորը կարծում էին, թե նրանք ավազա-կությամբ են զբաղված իրենց ավանից հեռու։
Իհարկե, այդպես է,վրա է բերում Զեբը, օգտագործելով այդ հանգամանքը, որպեսզի ներկա եղողներին համոզի, որ անհրաժեշտ է դա-տաքննությունը հետաձգել։– հետաձգել։― Այստեղ հնդկացիներ են եղել կամ, համենայնդեպս, նրանց շատ նման մարդիկ․․․ Հովսափա՛թ։ Այս որտեղի՞ց է գալիս նա։
Այդ րոպեին դարափուլի կողմից պարզ ու որոշ լսվում է ձիու սմբակների դոփյուն։
Հազիվ թե կարելի է նախանձել նրա մտքերին։ Գուցե և իր ախոյանից արդեն վրեժ է առնված, բայց դա Իսիդորային չի ուրախացնում։ Ասենք թե ինքը ստորացրել է կրեոլուհուն, որին ատում է, բայց չէ՞ որ գուցե կործանման է հասցրել այն տղային, որին սիրում է։ Չնայած այն ամենին, ինչ տեղի էր ունեցել, ինքն էլի առաջվա չափ սիրում է նրան։
Սո՜ւրբ Աստվածածին,շշնջում է նա տենդային տագնապի մեջ։– մեջ։― Այս ի՞նչ արի ես։ Եթե այս կատաղած մարդիկ նրան մեղավոր ճանաչեն, ինչո՞վ կվերջանա սա։ Պարզ է նրա մահով։ Սո՜ւրբ Աստվածածին, ես այդ չեմ ուզում։ Միայն թե ո՛չ նրանց ձեռքով։ Ո՛չ, ո՛չ։ Օ՜, ինչ կատաղի, դաժան դեմքեր ունեին։ Երբ ես ճանապարհը ցույց տվի, ինչպե՜ս ամեն ինչ մոռանալով առաջ նետվեցին։ Նրանք արդեն նախապես որոշել են, որ դոն Մորիսիոն պետք է մեռնի։ Այստեղ նա բոլորին օտար է։ Ուրիշ երկրի ծնունդ։ Մեն-մենակ է, առանց մի բարեկամի, շրջապատված միայն թշնամիներով․․․ Լավ միտս եկավ, այն մարդը, որ վերջում ինձ կանգնեցրեց, չէ՞ որ սպանվածի ազգականն է։ Հիմա եմ հասկանում, թե ինչու էր նա այնպես հարցուփորձ անում ինձ։ Նրա սիրտն էլ վրեժի ծարավ էր իմի պես․․․
Աղջկա հայացքը թափառում է պրերիայի վրայով։ Մոխրագույն մուստանգն առաջվա պես անհանգիստ է, թեև ջոկատը վաղուց արդեն հեռացել, անհետացել է։ Նա զգում է, որ իր հեծվորն անհանգիստ է։ Ձին առաջինն է նկատում վտանգը, հանկարծ նա վրնջում է կամացուկ և գլուխը դարձնում մացառուտի կողմը, ասես ցույց տալով, թե թշնամիներն այն կողմից են գալիս։
Աղջիկը ետ նայելով տեսնում է կիսամերկ մարմինների բրոնզագույն մաշկը, դեմքերի ռազմական նախշերը և գլխների հրակարմիր փետուրները։
Հնդկացիներ են․․․– են․․․― շշնջում է մեքսիկուհին, ավելի ուժեղ է խթանում ձիուն և ամբողջ թափով սլանում դեպի նոճին։
Ուսի վրայով գցված մի արագ հայացք համոզում է նրան, որ իրեն հետապնդում են, թեև առանց այդ էլ նա գիտեր այդ։ Նրանք արդեն մոտիկ են, այնքան մոտիկ, որ հակառակ իրենց սովորության, օդը չեն խլացնում ռազմի աղաղակներով։
Գլխավորը նորից լասսոն ձեռքն է առնում, բայց չի նետում, որովհետև համոզված է հաջողությանը։
Կարամբա՜,մրմնջում է նա։– նա։― Էլի մի քիչ գնա՝ անդունդը կընկնի։
Բայց նա սխալվում է․ Իսիդորան անդունդը չի ընկնում։ Նա նորից կտրուկ ձիգ է տալիս սանձը, էլի մի արագ պտույտ է գործում և ահա արդեն դարափուլի եզրից այնքան մոտիկ է սլանում, որ տեխասցիների ուշադրությունն է գրավում իր վրա։ Եվ հենց այդ ժամանակ է, որ Զեբը հուզմունքով բացականչում է՝ «Հովսափա՜թ»։
Եվ ասես որպես պատասխան ծերունի որսորդի այդ բացականչությանը, կամ, ավելի ճիշտ, դրան հետևող հարցին, նրանց է հասնում համարձակ ձիավորի ճիչը․
Հնդկացինե՜ր, հնդկացինե՜ր։
Նա, ով գեթ մի երեք օր եղել է հարավային Տեխասում, կհասկանար այդ խոսքը, ինչ լեզվով էլ արտասանվեր այն։ Դա տագնապի ազդանշան է, որ ահա արդեն երեք հարյուր տարի երեք հազար մղոն երկարությամբ սահմանագծային շերտում հնչում է երեք տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն՝ «Lea Indiens», «Los Indios», «The Indians՛»։
Դեռ նոր էին նրանք այս գիտակցել, երբ նորից նրանց ականջին է հասնում նույն ձայնը․
Տեխասցինե՜ր, բարեկամնե՜ր, փրկեցե՜ք, փրկեցե՜ք։ Ինձ հնդկացի-նե՜ր են հետապնդում։ Նրանք բոլորովին մոտի՜կ են։
Թեև նա շարունակում է գոռալ, բայց նրա խոսքերն արդեն հասկանալ չի լինում։ Ասենք՝ այլևս կարիք էլ չկա բացատրելու, թե ինչ է կատարվում վերին հարթավայրում։
Ասես խոսքը մեկ արած՝ չորսն էլ միանգամից ձիերի գլուխը շուռ են տալիս է հեռու փախչում այնպիսի արագությամբ, ինչպես այս կողմն էին եկել։
Ափսո՜ս, շա՜տ ափսոս,ասում է Զեբ Ստումպը նորից իր հրացանը լցնելով։– լցնելով։― Եթե չվախենայի, թե աղջկանը կդիպչի, ես նրանց կստիպեի ցած իջնել մեզ մոտ։ Եվ եթե նրանք մեր ձեռքն ընկնեին, մենք կարող էինք որևէ բան իմանալ այս առեղծվածային սպանության մասին։ Բայց հիմա արդեն նրանց ետևից հասնել չի լինի։
{{ԵրեքԱստղ}}
Տեսել են միայն չորս հնդկացի, բայց դրանք կարող են լինել չորս հարյուրի ավանգարդը։
Սպասենք, մինչև մեզ մոտ իջնի այն կինը,խորհուրդ է տալիս զգուշավոր տեխասցիներից մեկը։– մեկը։― Հիմա հո հնդկացիները նրան չեն հետապնդում։ Կարծես ես լսում եմ նրա ձիու սմբակների դոփյունը, երևի նա ցած է իջնում բլրի լանջով։ Նա պետք է, որ ճանապարհը լավ իմանա, չէ՞ որ ինքը ցույց տվեց մեզ խրճիթի տեղը։
Այս խորհուրդը ներկա գտնվողներից շատերին խելամիտ է թվում։ Նրանք վախկոտ մարդիկ չեն։ Բայց քչերն են միայն առիթ ունեցել կռվի բռնվելու հնդկացիների հետ, շատերն ընդհանրապես տեսել են միայն այն հնդկացիներին, որոնք նավահանգիստ էին գալիս առևտուր անելու։
Բայց առավել աշխույժ վեճեր տեղի էին ունենում այն հարցի շուրջը, թե մեղավո՞ր է արդյոք մուստանգերը, որը մեղադրվում էր Հենրի Պոյնդեքստերի սպանության մեջ։
Սպանությունը,ասաց փիլիսոփայորեն տրամադրված կապի-տան Սլոումենը,այնպիսի մի ոճիր է, որին, իմ կարծիքով, Մորիս մուս-տանգերն ընդունակ չէ։ Կարծում եմ՝ ես այնքան լավ եմ ճանաչում այդ տղային, որ կարող եմ պնդել այս։
Դուք չեք կարող ժխտել,առարկեց Կրոսմենը, որ բոլոր հանցանշանները նրա դեմ են։ Նրա մեղավոր լինելը համարյա կասկածից դուրս է։
Կրոսմենը երբեք բարեհաճ վերաբերմունք չէր ունեցել դեպի երիտասարդ իռլանդացին։ Մի անգամ նրան թվացել էր, թե ինտենդանտի ազգականուհին՝ ամրոցի այդ գեղեցկուհին, շատ բարեհաճ նայեց այդ անանուն արկածախնդիր տղային։
Ես չեմ գտնում, թե եղած հանցանշանները բավական են,պատասխանեց Սլոումենը։
Բայց հո կասկածից դուրս է, որ երիտասարդ Պոյնդեքստերն սպան-ված է։ Սա անվիճելի է։ Եվ ուրիշ էլ ո՞վ կարող էր անել այդ։ Կոլհաունը երդվում է, որ ինքը լսել է, թե ինչպես էր իր քեռորդին վիճում Ջերալդի հետ։
Այդ անուշիկ Կոլհաունն ինչով ասես կերդվի, եթե միայն իրեն ձեռնտու է,միջամտեց դրագուն Հենկոկը։– Հենկոկը։― Բացի այդ՝ նա գժտված է եղել մուստանգերի հետ, ուրեմն և նրա ցուցմունքները մի առանձին վստահություն չեն վայելում։ Այդպես չէ՞։
Ենթադրենք, թե երիտասարդ Պոյնդեքստերի և մուստանգերի միջև վեճ է եղել,շարունակեց հետևակային սպան։– սպան։― Հետո ի՞նչ։ Դա դեռ չի նշանակում, թե մենք գործ ունենք սպանության հետ։
Նշանակում է՝ դուք ենթադրում եք, որ մուստանգերը Պոյնդեքստերի հետ մենամա՞րտ է ունեցել։
Այդպիսի բան հնարավոր է և նույնիսկ հավանական։ Ես այդ չեմ ժխտում։
Բայց ինչի՞ համար կարող էր վեճ լինել նրանց միջև,հարցրեց Հենկոկը։– Հենկոկը։― Ես լսել եմ, որ երիտասարդ Պոյնդեքստերը լավ էր վերաբերվում մուստանգերին, թեպետև նա վերք էր հասցրել Կոլհաունին, ինչի՞ համար պիտի կռվեին նրանք։
Եվ այդ դո՞ւք եք հարցնում, լեյտենանտ Հենկոկ,բազմանշանակ ասաց Սլոումենը։– Սլոումենը։― Մի՞թե տղամարդիկ կռվում են որևէ այլ բանի համար, բացի․․․
․․․բացի կնոջի՞ց,միջամտեց դրադունը։– դրադունը։― Բայց ի՞նչ կնոջ համար, ես չեմ կարողանում հասկանալ։ Հո չի կարող պատանի Պոյնդեքստերի քրոջ համար լինել։
Ո՞վ գիտե,պատասխանեց Սլոումենը ուսերը թոթվելով։
Ի՜նչ անհեթեթություն,գոչեց Կրոսմենը,ձիերի որսորդը համարձակվել է միսս Պոյնդեքստերի մասի՞ն երազել։ Անհնարին բան։
Ի՜նչ թունդ արիստոկրատ եք դուք, Կրոսմեն։ Մի՞թե չգիտեք, որ սերը իր բնույթով դեմոկրատ է, որ նա ծիծաղում է սոցիալական անհավասարության մասին ձեր հորինած տեսության վրա։ Տվյալ դեպքում ես ոչինչ չեմ պնդում։ Չէ՞ որ վեճը կարող էր ծագել նաև ոչ միսս Պոյնդեքստերի պատճառով։ Լեոնայի ափին քիչ չեն և ուրիշ աղջիկները, որոնք արժեն, որ իրենց համար կռվեն, էլ չեմ խոսում ամրոցի տիկինների մասին․․․
Կապիտան Սլոումեն,բարկությամբ ընդհատեց նրան Կրոսմենը։– Կրոսմենը։― Ինձ զարմացնում են ձեր դատողությունները։ Մեր տիկինները հազիվ թե շնորհակալ լինեն ձեզնից այդպիսի վիրավորական ակնարկների համար։
Ի՞նչ ակնարկներ, սըր։
Մի՞թե դուք կարծում եք, թե նրանցից գեթ մեկը այնքան կստորանար, որ կխոսեր այդ մարդու հետ։
Ո՞ր մարդու։ Ես երկուսի անունը տվի։
Դուք, Սլոումեն, ինձ բավական լավ եք հասկանում, իսկ ես՝ ձեզ։ Մեր տիկինները, իհարկե, շատ շոյված կլինեն, որ իրենց անունը հիշատակվում է այդ մութ արկածախնդրի ու ձիագողի, սպանության մեջ կասկածվող այդ մարդու անվան հետ։
Մորիս մուստանգերին կասկածում են սպանության մեջ, բայց մնացածը նրան չի վերաբերում․ նա ոչ ձիագող է, ոչ էլ արկածախնդիր։ Ինչ վերաբերում է ձեր այն պնդումին, թե մեր տիկիններից ոչ մեկն այնքան չի ստորանա, որ խոսի նրա հետ, ապա այդ բանում, ինչպես և ուրիշ շատ բաներում, դուք սխալվում եք, միստր Կրոսմեն։ Ես նրան ավելի լավ եմ ճանաչում և պնդում եմ, որ նա ավելի վատ չի դաստիարակված, քան մեզանից որևէ մեկը։ Մեր տիկինները հիմք չունեն վախենալու նրա հետ ծանոթանալուց։ Եվ քանի որ դուք այս նյութին անդրադարձար, կարող եմ ավելացնել, որ հազիվ թե նրանք, համենայնդեպս նրանցից ոմանք, վա-խենային դրանից։ Մորիս մուստանգերը, ինչպես ինքս տեսել եմ, մեր տիկինների ներկայությամբ միշտ էլ իր տեղը ճանաչել է։ Բացի դրանից ես շատ եմ կասկածում, թե այդ տիկիններից որևէ մեկը հետաքրքրում է նրան։
Իսկապե՞ս։ Ինչպիսի՜ բախտ նրա համար, ով կարող էր նրա ախոյանը լինել։
Թերևս,հանգիստ պատասխանեց Սլոումենը։
Բայց գուցե․․․– գուցե․․․― ասաց Հենկոկը ցանկանալով փոխել այս անհաճո խոսակցությունը,գուցե այդ ենթադրյալ վեճի պատճառը այն չքնաղ սինյորիտան է եղել, որի մասին հիմա այնքան շատ են խոսում։ Ես նրան երբեք չեմ տեսել, բայց այն, ինչ լսել եմ նրա մասին, թույլ է տալիս մտածել, որ նրա համար շատ մենամարտեր կարող էին լինել։
Ամեն ինչ կարող է լինել․․․– լինել․․․― ասաց Կրոսմենը՝ ուրախ լինելով այն ենթադրությունից, որ գեղեցիկ իռլանդացին ամենևին էլ չի հետաքրքրվում ինտենդանտի ազգականուհով։
Նրան փակել են մեր կալանատանը,հաղորդեց Հենկոկը որպես նորություն, որ ինքը հենց նոր էր իմացել (այս խոսակցությունը տեղի էր ունենում կոմանչների դեմ կատարած արշավանքից հենց նոր վերադարձած ժամանակ)։– ։― Նրա հետ է և իր դմբո ծառան։ Մայորը կարգադրել է հս-կողությունն ուժեղացնել։ Սա ի՞նչ է նշանակում, կապիտան Սլոումեն։ Դուք երևի ուրիշներից ավելի լավ կբացատրեք։ Մի՞թե կարծում են, թե նա փախչելու փորձ կանի։
Չեմ կարծում,պատասխանեց Սլոումենը,մանավանդ եթե նկատի ունենանք, որ նա նույնիսկ չգիտե, թե որտեղ է գտնվում ինքը։ Ես հենց նոր գնացել էի նրան տեսնելու։ Նրա միտքն այնքան է մթագնած, որ հայելու մեջ իրեն էլ չի ճանաչի։
Միտքը մթագնա՞ծ է․․․ Ի՞նչ եք ուզում ասել դրանով,հարցրին Հենկոկն ու մյուս սպաները, որոնք պատահածի բոլոր մանրամասնու-թյունները դեռ չգիտեին։
Նա տենդի մեջ է, զառանցում է։
Մի՞թե դրա համար է հսկողությունն ուժեղացված։ Շա՜տ տա-րօրինակ է։ Երևի մայորն ինքն էլ մի քիչ խելքը թռցրել է։
Գուցե դա մայորի կնոջ առաջարկությո՞ւնն է, կամ, ավելի ճիշտ՝ կարգադրությունը։ Հա՛-հա՛-հա՛։
Բայց ի՞նչ է նշանակում դա։ Մի՞թե, իսկապես, մեր ծերուկը վա-խենում է, թե մուստանգերը կփախչի այնտեղից։
Իմ կարծիքով պատճառն ուրիշ է։ Ինչպես երևում է, նա ավելի շուտ վախենում է, թե որևէ մեկը կխցկվի նրա մոտ։
Ա՜, ա՛յ թե ի՜նչ։
Այո, Մորիս մուստանգերի համար ավելի ապահով է փակի տակ լինել։ Ավանում կասկածելի մարդիկ են շրջում և նորից սկսել են Լինչի դատաստանի մասին խոսել։ Կամ օրինակատարները զղջում են, որ դատաստանը հետաձգել են, կամ ինչ-որ մեկը նրանց լարում է մուստանգերի դեմ։ Նրա բախտն է, որ ծերունի որսորդը պաշտպան է կանգնել նրան է, որ մենք ժամանակին վերադարձել ենք։ Եթե մի օր էլ ուշանայինք, Մորիս Ջերալդին ողջ չէինք գտնի։ Հիմա, համենայնդեպս, կարգին կդատեն խեղճին։
Իսկ ե՞րբ է լինելու դատը։
Հենց որ գիտակցությունը տեղը գա։
Դա կարող է մի ամբողջ ամիս տևել, եթե ոչ ավելի։
Բայց գուցե և ամեն ինչ կանցնի մի քանի օրից, նույնիսկ մի քանի ժամից հետո։ Նրա վերքերն, ըստ երևույթին, այնքան էլ լուրջ չեն։ Ավելի շատ տուժել է նրա միտքը, ակներևաբար ոչ թե վերքերից, այլ ինչ-որ հոգեկան ցնցումից։ Ամեն ինչ կարող է փոխվել մեկ օրում։ Եվ, որքան ինձ հայտնի է, օրինակատարները պահանջում են, որ հենց որ նա ուշքի գա, անհապաղ դատեն։ Նրանք մտադիր չեն սպասել նրա վերքերի ապաքինմանը։
Գուցե նրան կհաջողվի արդարանա՞լ։ Հույս ունեմ, որ այդպես կլինի,ասաց Հենկոկը։
Չեմ կարծում,պատասխանեց Կրոսմենը գլուխն օրորելով։– օրորելով։― Կապրենք, կտեսնենք։
Իսկ ես համոզված եմ, որ այդպես կլինի,ասաց Սլոումենը։ Բայց նրա ձայնի մեջ հնչում էր ոչ այնքան հավատ, որքան ցանկություն, որ այդպես լինի։
=== Գլուխ LXIX․ Գաղտնիք և սուգ ===
Իսկ դա շատ բան էր նշանակում։ Այժմ արդեն հարկ չկար վախենալու, թե մուստանգերի թշնամիները նրան կխլեն պահակների ձեռքից, իհարկե, ո՛չ նրան փրկելու նպատակով, այլ կործանելու համար։
Կարող եք այլևս չանհանգստանալ,ասաց Զեբը վստահ ձայնով։– ձայնով։― Հիմա այդ վտանգն անցած է, միսս Լուիզա․ ես միջոցներ եմ ձեռք առել։
Միջոցնե՞ր։ Ի՞նչ միջոցներ, Զեբ։
Ամենից առաջ, հենց որ մայորը վերադարձավ, ես տեսնվեցի նրա հետ, և մենք խոսեցինք անկեղծորեն։ Ես նրան պատմեցի այս ամբողջ պատմությունը, որքան ինձ հայտնի էր։Բարեբախտաբար նա միստր Մորիսի դեմ չի տրամադրված, այլ կարծես առաջվա պես լավ է վերաբեր-վում նրան։ Հետո ես պատմեցի ամերիկացիների, մեքսիկացիների և մյուսների այն կեղտոտ բանդայի մասին։ Չմոռացա խոսել նաև սրիկա Դիազի մասին, որ թերևս ամենավտանգավորն է նրանց մեջ։ Եվ ահա մայորը կարգադրեց կրկնապատկել պաշտպանությունը։
Որքա՜ն ուրախ եմ։ Ուրեմն դուք կարծում եք, որ հիմա այլևս կարելի է նրանցից չվախենա՞լ։
Եթե դուք խոսում եք միստր Միգուել Դիազի խմբի մասին, կարող եմ երդվել, որ ոչ։ Թող նախ նա ինքը կարողանա բանտից դուրս պրծնել։
Ի՞նչ։ Դիազը բանտո՞ւմ է։ Ե՞րբ։ Որտե՞ղ։
Դուք ինձ միանգամից երեք հարց տվիք, միսս Լուիզա։ Դե, ի՛նչ կա որ։ Հարմարության համար եկեք սկսենք վերջինից։ Ուրեմն դուք հարցնում եք՝ որտե՞ղ։ Այս կողմերում միայն մեկ բանտ կա, ուրիշը չկա։ Ուզում եմ ասել, որ դա ամրոցի կալանատունն է։ Նա այնտեղ է։
Նրա հետ միասի՞ն։
Ես գիտեմ, թե ում մասին եք ասում դուք։ Այո, դուք ճիշտ եք կռահել։ Նրանք միևնույն շենքում են, թեև ո՛չ միևնույն սենյակում։ Սրանց միջև միջնորմ կա, բայց այդ պատի միջով ամեն ինչ լսվում է։ Կարելի է իրար հետ խոսել, եթե միայն նրանք ցանկանային։ Մեքսիկացու հետ նստած են իր երեք ընկերներն էլ։ Այ, այդ երեքը երևի բան կունենան իրար հետ խոսելու։
Դա լավ նորություն է, Զեբ։ Երեկ դուք ինձ ասում էիք, թե Դիազն ամեն կերպ աշխատում էր․․․
․․․բանտ ընկնել։ Այդ նրան լավ հաջողվեց։ Կամ գուցե որևէ մեկն օգնեց նրան։
Բայց ասացեք ինձ․ ինչպե՞ս, ե՞րբ։
Օ՜, ինչ անհամբերն եք դուք, միսս Լուիզա։ Թողեք մի շունչ առնեմ։ Ձեր երկրորդ հարցն է՝ ե՞րբ։ Եվ դրան պատասխանելը դժվար չէ։ Այդ սրիկային բռնել և բանտ են գցել մեկ ժամ առաջ։ Ինքս տեսա, թե ինչպես կալանատան դուռը փակվեց նրա վրա։ Դրանից հետո ես ուղիղ այստեղ եկա։
Բայց դուք դեռ չեք ասել, թե ինչու են ձերբակալել նրան։
Դեռ չեմ հասցրել ասել, միսս Լուիզա։ Դա երկար պատմություն է, միանգամից պատմել չի լինի։ Ուզում եք հենց հիմա՞ լսել, թե՞ հետո․․․
Ինչի՞ց հետո, միստր Ստումպ։
Ինչպես ասեմ, միսս Լուիզա, ես մտածում էի․․․ Իմ ձին գոմը տանելուց հետո։ Երևում է, նա ուզում է որևէ բան խժռել, եգիպտացորենի պես մի բան և վրան էլ մի բան խմել։ Ախր մենք երկար ժամանակ եղել ենք ճանապարհին և ընդամենը մի ժամ առաջ ենք վերադարձել ամրոց։
Ներեցեք ինձ, թանկագին միստր Ստումպ։ Ես դրա մասին չէի մտածել․․․ Պլուտո՛ն, միստր Ստումպի ձին տար ախոռ և լավ կերակրիր․․․ Ֆլորինդա, Ֆլորինդա․․․ Իսկ ձեզ ի՞նչ կարելի է առաջարկել, միստր Ստումպ։
Իմ մասին մի՛ անհանգստացեք, միսս Լուիզա, շատ շնորհակալ եմ։ Ես միայն իմ զամբիկի մասին էի մտածում։ Ինչ վերաբերում է ինձ, ես դեռ էլի մի երկու ժամ կարող եմ յոլա գնալ առանց ուտելու։ Բայց եթե ձեր տանը մոնոնգահիլյան վիսկիի նման բան կգտնվի, դա ծերուկիս շատ հար-մար կլիներ սրտապնդվելու համար։
Մոնոնգահիլյան վիսկի՞։ Որքան ուզեք։ Բայց գուցե որևէ ավելի լավ բանո՞վ հյուրասիրեինք ձեզ։
Մոնոնգահիլյան վիսկիից լավ բա՞ն։
Այո։ Չէի՞ք ուզի խերես, շամպայն կամ կոնյակ։ Եթե դուք այն գերադասում եք։
Ո՛չ, ինձ հարկավոր չեն այդ ֆրանսիական խմիչքները։ Թող դրանք խմեն՝ ում դուր են գալիս։ Գուցե և ֆրանսիացներն ունեն համեղ գինիներ, բայց եթե կան, հավատացած եմ, որ Պոյնդեքստերի տանը կգտնվեն, բայց ես փորձել եմ միայն նրանք, որոնցով հյուրասիրում են ամրոցի պանդոկում։ Թե որ դրանք դեղ լինեն, ուրիշ բան․ նրանք կարող են կոկորդիլոսի բոլոր աղիքները շուռ տալ։ Ո՛չ, ո՛չ, նզովյալ լինեն այդ ֆրանսիական զիբիլները, մանավանդ կոնյակը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան, մաքուր եգիպտացորենի հյութը, որ բերում են Մոնոնգահիլ գետի ափից, Պիտսբուրգ քաղաքից։
Ֆլորի՛նդա, Ֆլորի՛նդա։
Սպասուհուն կարելի էր և չասել, թե ինչու են կանչում իրեն, Զեբ Ստումպի ներկայությունը բավական պերճախոս ասում էր, թե ինչու են կանչում։ Առանց կարգադրության սպասելու նա դուրս գնաց և մի րոպե անց վերադարձավ՝ ձեռքին մի սափոր, որը լիքն էր հենց նրանով, ինչ ծերունի որսորդը կոչում էր «մաքուր եգիպտացորենի հյութ», բայց իրականում տարեկանի վերամշակությունից ստացված հեղուկ էր։
Կրեոլուհին անհամբերությունից վառվելով չսպասեց մինչև նա ինքն սկսի խոսել։
Ասացեք ինձ, թանկագին Զեբ,հարցրեց նա սպասուհուն ետ ուղարկելուց հետո,ինչո՞ւ ձերբակալեցին այդ մեքսիկացուն։ Ուզում եմ ասել՝ Միգուել Դիազին․․․ Ինձ թվում է, որ ես նրա մասին որոշ բան գիտեմ։
Միայն դուք չեք, միսս Լուիզա, շատերը գիտեն այդ սրիկայի արարքները։ Ձեր եղբայրը․․․
Բայց դրա մասին առայժմ չենք խոսի։ Իսկ Զեբ Ստումպը գիտե, կամ խիստ կասկածում է, որ Միգուել Դիազը ինչ-որ կապ է ունեցել ձեր․․․ Դուք հասկանո՞ւմ եք ինչի մասին եմ խոսում։
Շարունակեցեք, միստր Ստումպ։
Բանը հետևյալն է։ Երբ մենք Ալամոյից վերադարձանք, դրանից հետո շատ չանցած եկան և այն տղաները, որոնք գնացել էին հնդկացիներին հետապնդելու։ Նրանք պարզել են, որ դրանք ամենևին էլ հնդկացիներ չեն եղել։ Դուք այդ, իհարկե, լսել եք, միսս Լուիզա։ Ծառի փչակում գտնված իրերը պարզ ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնց մենք տեսանք դարափուլի գլխին, կարմրամորթներ չեն եղել։ Ես ինքս էլ դրա մասին մտածում էի, երբ խրճիթում գտա խաղաթղթերը։
Նշանակում է գիշերը նրա՞նք են եղել խրճիթում և նրա՞նց է տեսել Ֆելի՞մը։
Անկասկած։ Դրանք նույն մեքսիկացիներն են։
Իսկ ինչո՞ւ եք դուք կարծում, որ դրանք մեքսիկացներ են։
Շատ պարզ։ Ես ինքս համոզվեցի դրանում։ Ես հետևեցի և իմացա, թե այդ խմբից յուրաքանչյուրը որտեղ է թաքնվել։
Դեռատի կրեոլուհին այլևս հարցեր չտվեց։ Զեբի պատմությունը նրա մեջ նոր հույս արթնացրեց։ Նա համբերությամբ սպասում էր պատմու-թյան շարունակությանը։
Գիտե՞ք ինչ, միսս Լուիզա, խաղաթղթերը, ինչպես և նրանց մի քանի բառերը, որ Ֆելիմը կրկնում էր ինչպես կարող էր, ինձ այն մտքին բերին, որ այդ մարդիկ մեքսիկացիներ են։ Այս բանում համոզվելով, ինձ համար դժվար չէր մոտավորապես գլխի ընկնել, թե որտեղից կարող էին գալ նրանք։ Տեղական մեքսիկացիներին ես այնքան լավ եմ իմանում, որ նկարագրություններով չորսից ամեն մեկին լավ կճանաչեմ։ Բացի այդ, նրանցից մեկի վրա ես իմ դրոշմն եմ գրել։
Ձեր դրո՞շմը։ Այդ ինչպե՞ս, Զեբ։
Հիշո՞ւմ եք, որ ես կրակեցի։
Ես տեսա, որ դուք կրակեցիք, բայց ում վրա էիք կրակում՝ այդ չնկատեցի։ Չէ՞ որ ես դռան ետևում էի կանգնած։
Դե ահա, միսս Լուիզա, եթե ծերունի Ստումպը հրացան է կրակում, քիչ է պատահում, որ գնդակը նշանակետին չդիպչի։ Ես գիտեի, որ գնդակս դիպել է այդ սրիկային։ Ես հեռվից էի կրակել, և գնդակս մի քիչ շեղվեց, բայց համոզված էի, որ դիպել է։ Ես տեսա, թե նա ինչպես ցավից թափ տվեց գլուխը, և մտածեցի․ «Եթե դրա կաշվի մեջ ծակ չի բացվել, ապա ես պատրաստ եմ իմ կաշին փոխել նրանի հետ»։ Դրանից հետո մեր տղերքը եկան և պատմեցին սպիտակների և ոչ թե կարմրամորթների մասին։ Ես արդեն գիտեի, թե ովքեր են այդ հնդկացիները և կարող էի նրանց բռնել, բայց չարի։
Իսկ ինչո՞ւ, միստր Ստումպ։ Գուցե դրանք հենց այն մարդիկ են, որ սպանել են իմ խեղճ եղբորը․․․
Ա՜յ, հենց դրա համար էլ առայժմ ես նրանց ձեռք չեմ տվել։ Բայց մի ուրիշ պատճառ էլ կար․ ես չէի ուզում ամրոցից հեռու գնալ, վախենում էի, որ իմ բացակայության ժամանակ վատ բան կպատահի։ Հասկանո՞ւմ եք։ Եվ, բացի այս բոլորից, ես գտնում էի, որ դեռ շուտ է գործը մինչև վերջը հասցնել։ Ես ուզում էի այդ անել առանց վրիպումի։
Եվ դուք այդ արի՞ք։
Իհարկե։ Չոր եղանակ էր, և ես առանձնապես չէի շտապում անել այն, ինչ որոշել էի։ Սպասեցի զինվորների վերադարձին։ Եվ ահա, երբ հրաձիգները վերադարձան, ես հանգիստ կարող էի միստր Մորիսին թող-նել նրանց հուսալի պաշտպանության տակ։ Միայն դրանից հետո թամբեցի իմ պառավ զամբիկը և գնացի այնտեղ, որտեղ գտել էին այն կեղծամներն ու փետուրները։ Այդ տեղը ես հեշտությամբ գտա ըստ այնտեղ եղած տղաների նկարագրության։ Զարմանալի չէ, որ նրանք չէին կարողացել պարզել կեսն անգամ այն ամենի, ինչ հարկավոր է․ չէ՞ որ նրանց ուղեցույցն այն դեղնակտուց Սպենգլերն է եղել։ Եվ ես ստիպված եղա մնացածն ինքս պարզել։ Իմ հաշիվների մեջ չսխալվեցի։ Ամեն մի հիմար, որ երբևէ եղել է պրերիայում, կարող էր գտնել այդ կեղծ կոմանչների վերադարձի հետքերը։ Ամեն մի խանութպան կարող էր պրերիայում հետևել նրանց հետքերին։ Բայց ո՛չ միստր Սպենգլերը, ո՛չ մյուսները չէին կարողացել անել այդ։ Ես հեշտությամբ ամեն ինչ ստուգեցի, չնայած հետքերը խիստ տրորվել էին։ Ես բոլոր չորս ձիերի հետքերը հասցրի մինչև իրենց ախոռները։
Իսկ հետո՞։
Հետո խոսեցի մայորի հետ, և կես ժամ անց բոլոր այն չորս սիրունիկները բանտն ընկան։ Առաջինը գլխավորին բռնեցին, թե չէ նա կարող էր ծլկել։ Ես չէի սխալվել մտածելով, որ միստր Միգուել Դիազի վրա թողել եմ իմ դրոշմը։ Գնդակը դիպել էր նրա աջ ձեռքին։ Դրա համար էլ նա լասսոն ցած էր գցել։
–Նշանակում ―Նշանակում է՝ նա՞ է եղել,ակամա դուրս թռավ Լուիզայի շուրթերից, և նա մտքի մեջ ընկավ։– ընկավ։― Շա՜տ զարմանալի է,շարունակեց նա կամաց, ասես ինքն իր հետ խոսելով։– խոսելով։― Ախր ես նրան տեսել եմ բացատում, թփուտի մեջ։ Այո, անկասկած։ Իսկ այն մեքսիկուհի Իսիդորա՞ն․․․ Ա՜խ, այստեղ ինչ-որ գաղտնիք կա։ Ո՞վ կարող է այդ գաղտնիքը բացել․․․ Ասացեք ինձ, թանկագին Զեբ,հարցրեց Լուիզան ավելի մոտենալով որսորդին,այն մեքսիկուհին․․․ ուզում եմ ասել նա․․․ նա, որ այնտեղ էր․․․ հաճա՞խ էր լինում նրա մոտ։
Ո՞ւմ մոտ։ Ո՞ւմ մասին եք հարցնում դուք, միսս Լուիզա։
Միստր Ջերալդի մոտ։
Գուցե հաճախ, գուցե և ոչ։ Ինձ հայտնի չէ ոչ այս, ոչ այն։ Չէ որ ես ինքս էլ հազվադեպ էի գնում այնտեղ։ Սովորաբար ես այն կողմերում որս չեմ անում։ Երբեմն միայն բազմազանության համար այն կողմերն եմ գնում վայրի հնդկահավ կամ մի եղջերու խփելու, որոնցից այն գետի ափին շատ կան։ Եթե դուք իմ կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ, որ այդ աղջիկն առաջ երբեք չի եղել այնտեղ։ Համենայնդեպս, ես դրա մասին ոչինչ չեմ լսել։ Այնինչ, եթե լիներ, Ֆելիմն անպայման լեզվից կթռցներ։ Ես լսել եմ միայն իգական սեռի մեկ անձի մասին, որը հյուր է եղել այն խրճիթում։
Ո՞վ է եղել,արագ հարցրեց կրեոլուհին և իսկույն էլ զղջաց դրա հա-մար։ Վառ կարմիրը ծածկեց նրա այտերը, երբ նկատեց Զեբի բազմանշանակ հայացքը։– հայացքը։― Բայց դա կարևոր չէ,շարունակեց նա առանց պատասխանի․ սպասելու։– սպասելու։― Ուրեմն, Զեբ, դուք կարծում եք, որ այդ մարդիկ, այդ մեքսիկացիները մասնակից են իմ եղբոր սպանության գործում։
Եթե ուզում եք ճիշտն իմանալ, միսս Լուիզա, ես պարզապես չգիտեմ, թե ինչ մտածեմ․․․ Պրերիայում դեռ երբեք այսպիսի խորհրդավոր դեպք չի եղել։ Երբեմն ինձ թվում է, որ սա մեքսիկացիների արածն է, երբեմն էլ ուրիշ մտքեր են գալիս գլուխս, և այն ժամանակ ինձ թվում է, որ այս սև գործը ինչ-որ մի ուրիշի արածն է։ Բայց առայժմ չեմ ասի, թե ով է դա։
Համենայնդեպս, Զեբ, նա չէ, այնպես չէ՞։
Ո՛չ, մուստանգերը չէ։ Նա բոլորովին կապ չունի։ Չնայած շատ բան նրա դեմ է խոսում, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, որ նա անմեղ է։
Այո, բայց նա ինչպե՞ս կապացուցի այդ։ Ասում են, որ բոլոր հանցանշանները նրա դեմ են։ Եվ ոչ ոք չի ուզում մի խոսք ասել նրա օգտին։
Այդ այնքան էլ այդպես չէ։ Ինձ չի հաջողվել ինչպես հարկն է պարզել այս գործը, ժամանակ չի եղել, աչքս չէի հեռացնում կալանատնից։ Բայց հիմա հնարավորություն ունեմ և անհապաղ կօգտագործեմ այդ հնարավորությունը։ Պրերիան մի մեծ գիրք է, միսս Պոյնդեքստեր, հետաքրքիր մեծ գիրք, հարկավոր է միայն կարդալ իմանալ այն։ Զեբ Ստումպն ուրիշ կողմից շատ էլ մեծ գիտնական չէ, բայց այդ գործում լավ է հմտացել։ Գուցե ինձ հաջողվի վկայություններ գտնել, որոնք ցրված են պրերիայի խոտերի վրա։ Գուցե կհաջողվի որևէ բան իմանալ Ալամոյի ափերին․․․
Դուք կարծում եք, որ կարո՞ղ եք հետքեր գտնել։
Հարկավոր է գնալ և ամեն ինչ մի լավ զննել, առանձնապես այն տեղը, որտեղ ես մուստանգերին գտա հովազի ճիրաններում։ Հարկավոր էր ավելի շուտ գնալ այնտեղ, բայց ես արդեն ասացի ձեզ, թե ինչու չէի կարող անել այդ։ Փառք Աստծու, այն օրից հետո անձրև չի եկել, և նույնիսկ մի շաբաթվա հետքերը հեշտությամբ կարելի կլինի կարդալ։ Թեև, իհարկե, ամեն մարդու բան չէ դա․․․ Դե լավ, միսս Լուիզա, հիմա ժամանակն է գնալու։ Ես միայն մի րոպեով անցա ձեզ մոտ, որպեսզի պատմեմ, թե ինչ է արվում ամրոցում։ Ժամանակ կորցնել չի կարելի։ Այսօր առավոտյան ինձ թույլ տվին տեսնել միստր Մորիսին։ Նրա գիտակցությունը սկսել է պարզվել։ Հենց դրան են սպասում, որ դատն սկսեն։ Գուցե դա կարելի մի երեք օրից հետո։ Անհրաժեշտ է, որ ես մինչև դատն սկսվելը վերադառնամ։
Գնացեք, Զեբ։ Աստված ձեզ օգնական այդ բարի գործում։ Վերադարձեք նրա անմեղության ապացույցներով։ Ես հավիտենապես երախ-տապարտ կլինեմ ձեզ որպես իմ կյանքը, ո՛չ, ավելի, քան իմ կյանքը փրկողի։
=== Գլուխ LXXI․ Աշխետը ===
Զամբիկը համառում էր, քիչ էր պատահում, որ նա այդպիսի համեղ կեր ստանա, և Զեբն ստիպված եղավ ամբողջ ուժով ձիգ տալ սանձը, որպեսզի համառ կենդանուն կտրի մսուրից։
Օ՜յ, օ՜յ, մասսա Ստումպ,միջամտեց Պլուտոնը։– Պլուտոնը։― Ինչո՞ւ եք այդ-պես շտապում։ Խեղճ զամբիկը դեռ քաղցած է։ Թողնեիք մի կուշտ ուտեր, եգիպտացորենը նրան չի վնասի։
Ժամանակ չունեմ, բարեկամ, ես հեռու ճամփա պիտի գնամ։ Մոտ հարյուր մղոն պիտի անցնեմ, այնինչ երկու ժամից էլ պակաս ժամանակ է մնացել։
Ի՜նչ եք ասում, մասսա Ստումպ։ Ես իմ օրում լսած չեմ այդպիսի արագություն։ Դուք կատա՞կ եք անում։
Ո՛չ, լուրջ եմ խոսում։
Ուղղակի զարմանալի է, մարդիկ ի՜նչ արագ են քշում ձիերն այս պրերիաներում։ Ա՛յ, այն ձին էլ երևի երկու հարյուր մղոն ճանապարհ էր կտրել մի գիշերում։
Ո՞ր ձին։
Ա՛յ, այն աշխետը, որ կապված է ծայրում, դռան մոտ։ Միստր Կոլհաունի ձին է։
Ինչո՞ւ ես կարծում, որ նա երկու հարյուր մղոն ճանապարհ է կտրել։
Որովհետև ամբողջովին քրտնքի մեջ կորած էր։ Շատ էր հոգնած, և երբ ես տանում էի գետակ՝ ջրելու, նա սայթաքում էր նորածին հորթի պես։ Օ՜, եթե տեսնեիք ինչպես էր հալից ընկել։
Այդ ե՞րբ էր, Պլուտոն։
Ե՞րբ։ Սպասեցեք մտածեմ․․․ Հա՛, իհարկե, դա հենց այն գիշերն էր, երբ կորավ մեր մասսա Հենրին․ վաղ առավոտյան, արևը ծագելուց մի ժամ հետո։ Մինչ այդ ես աշխետին չէի տեսել, աշխատանքի էի դուրս եկել միայն լուսաբացին։ Եվ երբ եկա ախոռ, այդ անասունին տեսա ամբողջովին թաց, ասես լող տալով մի մեծ գետ էր անցել, և ամբողջովին քրտնքի մեջ կորած․․․ Այնպես էր հևում, ասես հենց նոր Նոր Օռլեանի ձիարշավարանում չորս մղոն տարածություն էր վազել։
Իսկ այդ գիշեր ո՞վ էր հեծել նրան։
Չգիտեմ, մասսա Ստումպ։ Միայն թե նրան ոչ ոք չի հեծնում, բացի մասսա Կոլհաունից։ Հո՛-հո՛։ Ոչ ոք չի համարձակվի նստել նրա վրա։
Նշանակում է, նա՞ էր հեծել։
Ես չգիտեմ, մասսա Ստումպ, ոչինչ չգիտեմ։ Ես չեմ տեսել, որ կապիտանը նրան դուրս բերի ախոռից, չեմ էլ տեսել, թե ինչպես է ետ բերվել։
Եթե ասում ես, որ նա ամբողջովին քրտնքի մեջ կորած էր, նշանա-կում է, որևէ մեկը, պետք է քշած լիներ նրան։
Այո, իհարկե, որևէ մեկը քշել էր։
Լսիր, Պլուտոն։ Ես կարծում եմ, որ դու ճիշտ ես խոսում և իսկապես չգիտես, թե այդ գիշեր ով է հեծել աշխետը։ Բայց ի՞նչ ես կարծում, ո՞վ կարող էր անել այդ։ Դու հո գիտես, որ միստր Պոյնդեքստերն իմ բարեկամն է, և ես չեմ ուզում, որ որևէ մեկը առանց ասելու վերցնի նրա ձիերը, ինչպես և կապիտան Կոլհաունի ձիերը։ Երևի ագարակի խափշիկներից որևէ մեկը գաղտուկ դուրս է տարել խեղճ անասունին և աջ ու ձախ քշել ամբողջ պրերիայում։ Ի՞նչ ես կարծում, այդպես չի՞ լինի։
Ոչ, մասuա Ստումպ, նեգրը չի կարծում, որ այդպես կլինի։ Ագարա-կի ստրուկներին այստեղ գալն արգելված է։ Նրանք չէին համարձակվի ախոռ մտնել։ Ագարակի նեգրը չէր կարող աշխետին դուրս տանել։
Գրողը տանի, հապա էլ ո՞վ կարող էր տանել։ Գուցե վերակացո՞ւն է արել։ Սրա՞ն ինչ կասես։Ո՛չ, նա էլ չի լինի։
Դե ուրեմն հենց ինքը, ձիու տերն է արել, ուրիշ ոչ ոք։ Եթե այդպես է, անհանգստանալու բան չկա։ Նա իրավունք ունի իր ձին քշելու, ուր քեֆը տա, թեկուզ մինչև դժոխքի դուռը։ Դա արդեն իմ գործը չի։
Ոչ էլ իմ գործն է, մասսա Ստումպ։ Օ՜խ, ափսոս, որ այսօր առա-վոտյան այդ միտքն իմ գլուխը չեկավ։
Իսկ ինչո՞ւ ես ափսոսում դրա համար։ Այսօր առավոտյան ի՞նչ է պատահել։
Օ՜, այսօր առավոտյան ինչ է պատահե՞լ։ Մե՜ծ դժբախտություն։ Շա՜տ մեծ դժբախտություն։
Այդ ի՞նչ դժբախտություն է։
Ա՜խ, մասսա Ստումպ, այսօր ինձ շրխկացրել են։ Դա կեսօրից մի ժամ անց էր։
Շրխկացրե՞լ են։
Այո, ես ցավից վազվզում էի ամբողջ ախոռում։
Ա՜, հասկանում եմ, քեզ ձի է քացի տվել։ Այդ ո՞ր ձին է քեզ այդպես նեղացրել։
Օ՜, չիմացաք։ Ձին չի արել, այլ նրա տերը։ Այս ախոռում եղած բոլոր ձիերի տերը, բացի խատուտիկից։ Ինձ մասսա Կոլհաունը խփեց իր կոշիկի քթով։
Բայց ինչի՞ համար, գրողը տանի։ Երևի դու որևէ վատ բա՞ն ես արել, բարեկամս։
Նեգրը ոչ մի վատ բան չի արել։ Ես միայն կապիտանին հարցրի, թե այն գեշեր ի՞նչ էր պատահել իր ձիուն, ինչո՞ւ այնպես հալից ընկած էր։ Նա ասաց, որ դա իմ գործը չէ, և սկսեց կոշիկով խփել ինձ, հետո էլ մտրակով ծեծեց։ Հետո ինձ սպառնաց, ասաց, որ եթե ես էլի երբևէ դրա մասին խոսեմ, մտրակի հարյուր հարված կստանամ։ Նա ինձ հայհոյեց։ Օ՜, ոնց էր հայհոյում։ Պլուտոնը դեռ երբեք մասսա Կոլհաունին այդպես բարկացած չէր տեսել, երբեք իր օրում։
Իսկ հիմա որտե՞ղ է նա։ Այսօր ոչ մի տեղ չի երևում։ Իսկ քանի որ աշխետն այստեղ է, ուրեմն ոչ մի տեղ չի գնացել։
Աստված վկա, մասսա Ստումպ, հիմա նա այստեղ չէ։ Հենց նոր գնաց։ Հիմա նա շարունակ ինչ-որ տեղ է գնում և երկար ժամանակ չի վերադառնում։
Ձիո՞վ է գնում։
Այո։ Հիմա նա մոխրագույն ձին է հեծնում։ Աշխետին այլևս չի վերցնում։ Այն գիշերվանից նա միայն մեկ անգամ է աշխետով գնացել։ Գուցե ուզում է, որ աշխետը հանգստանա։
Լսիր ինձ, Պլուտոն,ասաց Զեբը մի քանի րոպե խորհելուց հետո,իսկապես, կարծես ավելի լավ կլինի, եթե իմ պառավ զամբիկը մի քիչ էլ եգիպտացորեն խժռի։ Իզուր չի ասված՝ «Կամաց գնաս՝ շատ կգնաս»։ Թող ուտի, որքան քեֆն ուզում է։ Իսկ երբ նա ուտում է, ես էլ կարող եմ նույն գործով զբաղվել։ Մի վազիր խոհանոց և տես ուտելու բան չի՞ գտնվի։ Մի կտոր պաղ միս ու մի պատառ հաց, ուրիշ բան ինձ հարկավոր չէ։ Քո տիրուհին ուզում էր ինձ հյուրասիրել, բայց ես վախենում էի, թե կուշանամ, ու մերժեցի։ Բայց հիմա, քանի դեռ սպասում եմ իմ անասունին, կարող եմ ես էլ մի բան կուլ տալ։ Այդպես ավելի լավ կլինի։
Ճիշտ է, մասսա Ստումպ, ա՛յս րոպեին վազեմ։
Այս ասելով՝ Պլուտոնը բակի միջով վազեց խոհանոց։ Զեբ Ստումպը ախոռում մենակ մնաց։
Ձին մի կողմ նետվեց և, ամբողջ մարմնով դողալով, սեղմվեց պատին․ երևի վախեցել էր այն վճռական տեսքից, որով որսորդը մոտեցավ նրան։
Հանգիստ կանգնի՛ր, հիմար անասուն, մրթմրթաց Զեբը։– Զեբը։― Ես քեզ ոչ մի վատ բան չեմ անի։ Օ՜, քո բնավորությունն էլ իսկ և իսկ տիրոջդ բնավո-րությունն է։ Հանգիստ կա՛ց, ասում եմ։ Թող մի պայտերդ նայեմ։
Այս ասելովս Զեբը կռացավ ու փորձեց ձիու առջևի ոտքը բռնել։ Այդ նրան չհաջողվեց, ձին հանկարծ սկսեց փնչացնել ու սմբակները գետնին խփել, ասես ինչ-որ բանից վախենում Էր։
Այ անիծվե՜ս դու, քաջքո՛տ,բարկությամբ գոռաց Զեբը։– Զեբը։― Չե՞ս կարող մի րոպե հանգիստ կանգնել։ Քեզ ո՞վ է նեղացնում։ Դե՛, դե՛, հանգիստ կաց, սիրելիս,սիրալիր խոսեց Զեբը։– Զեբը։― Ես միայն ուզում եմ տեսնել ինչպես ես պայտած դու։
Նա նորից փորձեց սմբակը բարձրացնել, բայց ձին համառորեն դիմադրում էր։
Այ, այս արդեն ես չէի սպասում,մրմնջաց Զեբը շուրջը նայելով, ասես հուսալով, թե դժվարությունից դուրս գալու մի ելք կգտնի։– կգտնի։― Ի՞նչ անեմ։ Խափշիկին օգնության կանչել չի կարելի։ Նա սրա մասին ոչինչ չպետք է իմանա։ Հարկավոր է շտապել, որպեսզի նա ինձ անակնկալի չբերի, թե չէ ամեն ինչ կհասկանա։ Ա՛յ, գրողը տանի այս անասունին։ Հիմա ինչպե՞ս նայեմ նրա ոտքերը։
Մի քանի րոպե որսորդը լուռ կանգնած մնաց․ նա խիստ մտահոգված էր։
Գրողը տանի այս գարշելի անասունին,նորից գոչեց նա։– նա։― Մարդ հենց ուզում է տեղն ու տեղը սատկացնել։ Ա՜, գտա՛։ Ճարը գտա։ Միայն թե խափշիկն ինձ չխանգարի։ Հուսանք, որ Ֆլորինդան նրան մի քիչ կուշացնի։ Դե հիմա սպասիր, ես քեզ կստիպեմ հանգիստ կանգնել, կամ թե կխեղդեմ։ Այս վզնոցը վզիդ դու այնքան էլ հեշտությամբ պտույտներ չես անի։
Այս ասելով Զեբն իր ձիու թամբից լասսոն վերցրեց և օղակ անելով գցեց աշխետի վիզը։ Ապա նա պարանի մյուս ծայրն ուժեղ ձիգ տվեց։
Երբ հերթը հասավ ետևի ձախ ոտին, որը Զեբը վերջինը նայեց, հանկարծ նա զարմանքից և ուրախությունից մի Ճիչ արձակեց։ Այդ ճիչը ծերունի որսորդի շուրթերից դուրս թռավ, երբ տեսավ, որ պայտը կոտրված է, սմբակի վրա պայտի համարյա մի քառորդը պակասում է․ այն կոտրվել էր երկրորդ մեխից։
Եթե իմանայի, որ դու այսպիսին ես,մրմնջաց Զեբը, դիմելով կոտրված պայտին,նեղություն չէի քաշի և մյուսները չէի ուսումնասիրի։ Դժվար թե կարելի լինի քո հետքը չճանաչել։ Բայց և այնպես հարկավոր է հաստատ գործ բռնել, և ես քեզ կտանեմ ինձ հետ։
Այս ասելով Զեբն իր որսորդական ահագին դանակը հանեց և, մտցնելով պայտի տակ, այն բոլոր մեխերի հետ դուրս քաշեց ու դրեց իր բաճ-կոնի անհատակ գրպաններից մեկը։ Հետո մի արագ շարժումով պարանն արձակեց, և ձին վերջապես կարողացավ ազատ շնչել։
Բայց Պլուտոնն իսկույն նկատեց, որ աշխետին ինչ-որ բան է պատահել, ձին կանգնած դողում էր ամբողջ մարմնով և վախեցած շուրջն էր նայում։
- Օ՜յ, օ՜յ,գոչեց խափշիկը։– խափշիկը։― Այս ի՞նչ է պատահել սրան։ Կարծես վախենում է ձեզանից, մասսա Ստումպ։
Կարող է պատահել,ծոր տվեց Զեբը անտարբեր ձևանալով։– ձևանալով։― Երևի մի քիչ վախենում է ինձնից։ Ուզում էր իմ պառավ զամբիկին մոտենալ, ես էլ մի երկու անգամ պարանով շրխկացրի։ Այդ է, որ դրան դուր չի եկել։
Այս բացատրությունը Պլուտոնին լիովին բավարարեց, և խոսակցությունը դրանով վերջացավ։
Ասա ինձ, Պլուտոն,նորից խոսեց Զեբը,ո՞վ է պայտում ձեր ձիերը։ Երևի դուք ձեր պայտարնե՞րն ունեք։
Ինչպե՞ս չէ, ունենք։ Դեղին Ջեկն է պայտում․․․ Իսկ ինչո՞ւ եք հարցնում, մասսա Ստումպ։
Ես էլ ուզում եմ պայտել տալ իմ պառավ զամբիկը։ Երևի Ջեկը չի մերժի անել այդ, չէ՞։
Իհարկե, իհարկե, մեծ բավականությամբ կանի։
Ի՞նչ ես կարծում, ինչքա՞ն ժամանակ կխլի երկու պայտ խփելը։
Շատ քիչ, մասսա Ստումպ։ Ջեկը լավ դարբին է, բոլորն են ասում։
Իսկ պատրաստի պայտեր կունենա՞։ Վաղո՞ւց է պայտել ձեր ձիերը։
Մի շաբաթից ավելի է անցել այն օրից, մասսա Ստումպ։ Վերջինը պայտել է միսս Լուիզայի ձին` խատուտիկ մուստանգը։ Բայց դա ոչինչ չի նշանակի․ նա էլի պատրաստի պայտեր ունի։ Այդ ես լավ գիտեմ․ Նա աշխետին էլ պիտի պայտի։ Նրա մի պայտը կոտրված է։ Դա մի տասն օր առաջ է պատահել։ Մասսա Կոլհաունը կարգադրել է, որ այդ պայտը լոկենք։ Հենց այս առավոտ էլ այդ էր ասում Ջեկին։
Բայց գիտե՞ս, Պլուտոն, իսկապես իմ ժամանակը քիչ է, կուշա-նամ,ասաց Զեբը որպես թե հանկարծ փոխելով իր մտադրությունը։– մտադրությունը։― Ավելի լավ է պայտելու գործը հետաձգենք մինչև վերադառնալս։ Կարծում եմ իմ պառավ զամբիկն այսպես էլ յոլա կգնա։ Մենք պրերիայով ենք գնալու, իսկ այնտեղ ճանապարհը փափուկ է, և նրան ոչինչ չի պատահի։
Զեբը ախոռից դուրս եկավ բակ և նայեց երկնքին։
Այո, շարժվելու ժամանակն է։ Ոչ մի րոպե կորցնել չի կարելի։ Դե՛հ, հոգի՛ս, արդեն բավական է խժռես։ Հիմա հարկավոր է, որ եգիպտացորենի փոխարեն այս երկաթը բերանդ առնես։ Ա՛յ, ղոչա՛ղ։
Այսպես մերթ Պլուտոնի, մերթ ձիու հետ խոսելով Զեբը նորից սանձը ձիու գլուխն անցկացրեց, ձին քաշելով դարբասից դուրս բերեց, ցատկեց թամբի վրա և ճանապարհ ընկավ։
Առաջին իսկ խոսքերից, որով մայորը դիմեց որսորդին, երևաց, որ նրան սպասում էր․
Ա՜, միստր Ստումպ, ուրախ եմ, որ այսպես շուտ տեսնում եմ ձեզ։ Բան հասկացա՞ր այս տարօրինակ գործից։ Այդպես որ շուտ եք վերա-դարձել, ես գլխի եմ ընկնում, որ նորություն կա։ Հուսով եմ՝ որևէ բարենպաստ բան կա այն խեղճ երիտասարդի համար։ Ի՞նչ եք իմացել։ Չնայած շատ բան նրա դեմ է խոսում, բայց ես էլի իմ նախկին կարծիքին եմ, որ նա մեղք չունի։ Իսկ դո՞ւք ինչ եք իմացել։
Պետք է ձեզ ասեմ, մայոր,խոսեց Զեբը,որ ես դեռ առանձին նորություններ չունեմ, բայց և այնպես հարկ համարեցի մի անգամ էլ ամրոց մտնել, թեև այդպիսի մտադրություն չունեի, քանի դեռ պրերիայում չէի շրջել։ Ես եկել եմ ձեզ հետ խոսելու։
Շատ լավ եք արել։ Ես ձեզ լսում եմ։
Ես ուզում եմ ձեզ խնդրել, որ, ինչքան հնարավոր է, հետաձգեք դատաքննության սկիզբը։ Ես գիտեմ, որ այստեղ ոմանք ձեզ շտապեցնելու են, բայց գիտեմ նաև, որ այդ ձեզնից է կախված, և դուք ուրախ կլինեք այդ անելու։
Դուք իրավացի եք։ Ես ուրախ կլինեմ անելու ամեն բան, ինչ կարող եմ, միստր Ստումպ։ Բայց դուք հո գիտեք, որ մեր պետության մեջ զինվորական իշխանությունները միշտ ենթարկվում են քաղաքացիականին, բացառությամբ այն դեպքերի, երբ ռազմական դրություն է հայտարարվում։ Իսկ դրանից Աստված պահի մեզ նույնիսկ այստեղ Տեխասում։ Ես իրավունք ունեմ արգելելու օրենքների խախտումը, բայց օրենքին դեմ գնալ չեմ կարող։
Ամենևին պետք էլ չէ, որ դուք օրենքը խախտեք։ Այդպիսի ոչ մի բան հարկավոր չէ, մայոր։ Հարկավոր է միայն, որ դուք դեմ լինեք նրանց, ովքեր ցանկանում են օրենքն իրենց ձեռքն առնել և աղավաղել այն իրենց օգտին։ Իսկ մեր ավանում այդպիսի մարդիկ կան, և եթե նրանց խանգարող չլինի, անպայման կանեն այդ։ Առանձնապես վտանգավոր է մեկը, և ես գիտեմ ով է նա, համենայնդեպս կռահում եմ։
Իսկ ո՞վ է նա։
Ես գիտեմ, մայոր, որ ձեզ վրա կարելի է հույս դնել։
Միստր Ստումպ, կարող եք հավատացած լինել, որ ամեն ինչ մեր մեջ կմնա։ Ազատ խոսեցեք։
Դե ուրեմն, ես կարծում եմ, որ այդ սպանությունը կատարողը Մորիս մուստանգերը չէ։
Ինչպես արդեն գիտեք, այդ նաև իմ կարծիքն է։ Ա՞յդ է ամենը, ինչ կարող եք հայտնել ինձ։
Ես կարող էի էլի որոշ բան ավելացնել, մայոր։ Բայց կարծում եմ առայժմ չարժե․ չէ՞ որ սա միայն իմ ենթադրությունն է, որ կարող է սխալ լինել։ Ավելի լավ կլինի դրա մասին չխոսեմ, մինչև որ Նուեսես չգնամ։ Դրանից հետո ես ուրախությամբ կպատմեմ ձեզ այն ամենը, ինչ հիմա գիտեմ, և այն, ինչ թերևս կհաջողվի ինձ իմանալ պրերիայում։
Ինչ վերաբերում է ինձ, ես սիրով կհամաձայնեմ սպասել ձեր վերադարձին, մանավանդ, որ դուք գործում եք հանուն արդարության։ Բայց ի՞նչ է ձեր ուզածը։
Միայն ձգձգել դատավարության սկիզբը, մայոր, ուրիշ ոչինչ։
Բայց որքա՞ն։ Դուք գիտեք, որ դատաքննությունն ընթանալու է իր օրինական կարգով։ Ես օկրուգային դատարանին ոչինչ չեմ կարող հրամայել, թեև, երևի, նա չի անտեսի իմ կարծիքը։ Բայց նրա վրա կարող են ազդել նրանք, ովքեր պահանջում են շուտ վերջացնել այս գործը։
Ես գիտեմ ում մասին եք ասում դուք։ Գիտեմ նրանց գլխավորին։ Եվ թերևս դատավարությունը վերջանալուց էլ առաջ նա ինքը կնստի մեղադրյալի աթոռին։
Ա՜յ թե ինչ։ Ուրեմն դուք չե՞ք կարծում, որ այն չորս մեքսիկացիները․․․ որ նրանք են արել այդ․․․
Ես առայժմ չեմ կարող ասել այդպես է, թե ոչ, մայոր։ Գիտեմ միայն, որ նրանք մասնակից են գործին, բայց չեմ կարծում, թե գլխավորները նրանք են։ Ես հենց գլխավորին եմ ուզում գտնել։ Կարո՞ղ եք երեք օր խոստանալ ինձ։
Երեք օ՞ր։ Ինչի՞ համար։
Երեք օրով ձգձգել դատավարության սկիզբը։
Կարծում եմ՝ ինձ կհաջողվի այդ անել։ Նրան ձերբակալել են զինվորական իշխանությունները։ Եթե նույնիսկ գերագույն դատարանը պա-հանջի, որ մուստանգերը քաղաքացիական իշխանություններին հանձնվի, ես միշտ էլ կարող եմ երեք օր ձգձգել։ Դա ես խոստանում եմ ձեզ։
Մարդ որ խոսում է ձեզ հետ, մայոր, հենց ուզում է, որ ռազմական դրություն լինի։ Լինում են դեպքեր, երբ այդ ամենից լավն է, թեև մեզ, ազատ քաղաքացիներիս այն դուր չի գալիս։ Ինձ մնում է ասել ձեզ, որ եթե դուք դատավարությունը մի երեք օրով հետաձգեք, ապա մեղադրյալի աթոռին կարող է նստած լինել ոչ թե նա, ում հիմա ձերբակալել են, այլ մի ինչ-որ ուրիշ մարդ, որը հիմա չի էլ իմանում, որ իրեն կասկածում են։ Մի՛ հարցրեք, թե ով է դա։ Ասացեք միայն․ տալի՞ս եք ինձ երեք օր։
Ես այդ խոստանում եմ ձեզ, միստր Ստումպ։ Եթե նույնիսկ դա ինձ պաշտոնաթողություն սպառնա, էլի սպայի խոսք եմ տալիս, որ երեք օր Մորիս մուստանգերը կալանատնից դուրս չի գա։ Հանցավոր է նա թե չէ, բայց այդ ժամանակամիջոցում նա իմ պաշտպանության տակ կլինի։
Դուք լավ մարդ եք, մայոր։ Եվ գետնի տակն անցնեմ ես, եթե երբևիցէ չապացուցեմ, թե որքան շնորհակալ եմ ձեզանից։ Այլևս ասելու բան չունեմ, խնդրում եմ միայն, որ այս ամենը գաղտնի պահեք։ Կան մարդիկ, որոնք, եթե իմանան, թե ես ինչ եմ ուզում անել, երկինք ու երկիր իրար կխառնեն, որպեսզի խանգարեն ինձ։
Ինձանից նրանք ոչինչ չեն իմանա, միստր Ստումպ։ Դուք հանգիստ կարող եք հավատալ իմ խոսքին։
Գիտեմ, մայոր, ես այդ գիտեմ։ Շնորհակալ եմ ձեր բարի կամեցողության համար։ Ի՜նչ լավ կլիներ, եթե Տեխասում ձեզ նման մարդիկ ավելի շատ լինեին։
Մայորին հրաժեշտ տալով՝ որսորդը գնաց հրապարակ, որտեղ նրան սպասում էր իր պառավ զամբիկը։
Պոյնդեքստերի ագարակի սահմանից ոչ հեռու Զեբը, Լեոնայի հովիտն իր ետևը թողնելով, զառիվեր լանջով բարձրացավ վերին հարթությունը։ Նա գնաց մինչև մացառուտի եզերքը և այնտեղ, ակացիաների ստվերում կանգ առավ։ Որսորդը ձիուց չիջավ և կարծես մտադիր էլ չէր իջնել։ Թամբին նստած նա մի փոքր առաջ կռացավ և գետնին նայեց այն մտացրիվ հայացքով, որով սովորաբար մարդիկ նայում են մտքի մեջ ընկած ժամանակ։
Գրողը տանի,մրմնջաց նա։– նա։― Հետաքրքիր բան է․․․ Կոլհաունի ձին այն գիշեր բացակայել է և տուն է վերադարձել ամբողջովին քրտնքի մեջ կորած։ Ի՞նչ կարող է նշանակել սա։ Նզովյալ լինեմ ես, եթե նա խառը չէ այս գործին։ Ես հենց այդպես էլ կմտածեի, բայց շատ անհեթեթ բան է ենթադրել, թե Կոլհաունը սպանել է իր քեռորդուն։ Իհարկե, նա ամեն մի չարագործության ընդունակ է, եթե միայն դա ձեռնտու է իրեն։ Բայց ի՞նչ օգուտ ունի նա դրանից։ Եթե, ասենք, հասիենդան Հենրիի ձեռքն անցնելու լիներ, էլի կարելի էր հասկանալ։ Բայց այդպիսի բան չկա։ Այլևս ծերունի Պոյնդեքստերին չի պատկանում ոչ մի ակր հող, ինչպես և ոչ մի նեգր։ Այս ես հաստատ գիտեմ։ Ամեն ինչ զավթել է այդ սրիկան։ Ուրեմն ի՞նչը պիտի նրան ստիպեր ազատվել իր քեռորդուց։ Ահա թե ինչն է խառնում իմ ենթադրությունները։ Որքան գիտեմ, նրանց միջև երբեք թշնամություն չի եղել։ Աղջիկը, իհարկե, նրան չի սիրում, և այդ դուր չի գալիս նրան։ Բայց ինչո՞ւ սպանել իր քեռորդուն։ Իսկ այստեղ խառնվում է մուստանգերը, հետո այն վեճը, որի մասին ասում էր Լուիզան, կեղծ հնդկացիները, այն մեքսիկուհի աղջիկը, անգլուխ ձիավորը և սատանան գիտե, թե էլ ինչեր։ Հովսափա՜թ։ Սա հո Տեխասի ամենալավ փաստաբանի միտքն էլ կխառնի․․․ Բայց ժամանակ կորցնել չի կարելի։ Քանի որ այս պայտը ձեռքիս է, գուցե ինձ հաջողվի գտնել արյունոտ պատմության բանալին։ Բայց ո՞ր կողմը գնամ։ Զեբը, կարծես պատասխան որոնելով, շուրջը նայեց։– նայեց։― Ամրոցի կամ ավանի շրջակայքում որոնումները միտք չունի։ Այստեղ ամբողջ գետինը փորփրված է ձիերի սմբակներով։ Ավելի լավ է միանգամից Դուրս գամ պրերիա և Ռիո Գրանդեի ճանապարհը։ Այնտեղ ես կարող եմ իմ որոնած հետքը գտնել։ Այո՛, այդպես ավելի լավ կլինի։
Կարծես այս որոշումից բոլորովին գոհ մնալով՝ ծերունի որսորդը անձը շարժեց ու գնաց մացառուտի եզրով։
Զամբիկը զարմացած կանգ առավ։ Զեբը թամբից ցատկեց, երկու քայլ առաջ գնաց և ծունկ չոքեց։ Հետո գրպանի պայտը հանելով այն դրեց խոտերի մեջ պարզ երևացող սմբակի հետքի վրա։
Ի՜սկ և իսկ,գոչեց որսորդը՝ ձեռքը հաղթականորեն թափահարելով։– թափահարելով։― Գրողի ծոցը գնամ, եթե այդպես չէ․․․ Ճի՜շտ և ճիշտ,շարունակեց նա, երբ կոտրված պայտը դրեց պռատ հետքի վրա և նորից վերցրեց։– վերցրեց։― Ահա՜ թե որտեղ է դավաճանի, գուցե և մարդասպանի հետքը։
=== Գլուխ LXXIII․ Կղզի պրերիայում ===
Սա այնքան էր բարկացրել հետապնդողին, որ նա շուտ-շուտ սկսում էր հայհոյանքներ մրմնջալ։ Ի դեպ, նա միշտ էլ իր խոսքը հագեցնում էր այդպիսի նզովքներով։
Ախ դո՛ւ, գարշելի՛ արարած։ Եթե մի քիչ ավելի մոտենար, մի քսան յարդի վրա կարող էի կրակել։ Բայց հիմա կրակել նշանակում է խրտնեցնել նրան, իսկ այսպիսի մի նոր առիթ գուցե և իսկի չլինի։ Գրո՛ղը տանի։ Եթե այդ քսան յարդը չլինե՜ր։
Կարծես ցանկանալով ստուգել իր հաշիվները՝ մարդը նորից հայացքով չափեց այն տարածությունը, որ իրեն բաժանում էր անգլուխ ձիավորից։ Նա իր որսորդական կարճ հրացանը շարունակ պատրաստ բռնած ուներ։
Միտք չկա,մրթմրթաց նա քիչ մտածելուց հետո։– հետո։― Գնդակը չի հասնի և միայն կխրտնեցնի ձիուն։ Պետք է համբերությամբ զինվել և սպասել, մինչև ձին ավելի կմոտենա։ Նզովյա՛լ շնագայլեր։ Պատճառը նրանք են․․․ Քանի նրանք կրնկակոխ հետևում են, ձին անտառից հեռու կմնա։ Այդպես է տեխասյան բոլոր մուստանգների սովորությունը, գրողը տանի նրանց․․․ Բայց չի՞ կարելի մի կերպ հրապուրել նրան,շարունա-կեց մարդը քիչ լռելուց հետո։– հետո։― Գուցե կմոտենա՞, եթե կանչեմ․․․ Բայց կաս-կածելի է։ Այսքան ժամանակում նա խամացել է մարդկային ձայնից և եր-ևի հենց միայն կխրտնի։ Իմ ձիուց էլ կփախչի։ Ինչպես անցյալ անգամ արեց։ Ճիշտ է, այն ժամանակ դա լուսնի լույսով էր, բացի դրանից, նրա ետևից ոռնալով վազում էր շունը։ Զարմանալի չէ, որ ձին վայրենացել է՝ իր վրա կրելով սատանան գիտե, թե ում։ Դե հո չի կարող դա լինել․․․ ո՛չ։ Վերջիվերջո սա ինչ-որ մեկի չար խաղն է․․․ Ինչ-որ մեկի սատանայական խաղը։
Այս ասելով՝ ինքն իրեն խոսող մարդը թափով կանգնեցրեց իր ձին։ Ծառերի տերևների արանքով ավելի լավ տեսնելու համար նա կռացավ և շարունակեց ուշիուշով նայել տարօրինակ ձիավորին, որ դանդաղորեն պտտվում էր կաղնուտի շուրջը։
Սա նրա ձին է, կասկած լինել չի կարող։ Նրա թամբը, սերապեն, ամեն ինչ նրանն է։ Ինչպե՞ս են ուրիշի ձեռքն ընկել։
Մի քանի րոպե լուռ մնալուց հետո նա նորից սկսեց խոսել․
Ֆոկուս է սա, թե ոչ, համենայնդեպս կեղտոտ գործ է։ Նա, ով այu սարքել է, պետք է իմանա ամեն բան, ինչ տեղի ունեցավ այն գիշերը։ Եթե գնդակը նրա մեջ է, պետք է այն հանել։ Ի՜նչ հիմարն եմ ես, որ պարծեցա այն գնդակով․․․ Ա՛յ, թե բախտ եմ ասել, հա՜․․․ Ո՜չ, ձին չի մոտենա։ Վախենում է անտառից։ Բոլոր մուստանգներն իրենց ավելի ապահով են զգում բաց տարածության մեջ։ Ի՞նչ անել։ Գուցե ձիու համար հաճելի կլի-նի մարդու ձայն լսել։ Եթե միայն մի քսան յարդով մոտենա, ամեն ինչ կարգին կլինի։ Գրողը տանի, պետք է փորձեմ․․․
Մի փոքր ավելի մոտենալով անտառի եզրին՝ մարդն սկսեց ձիուն կանչել։
Մոտ արի, խելո՜քս։ Մոտեցիր ինձ, իմ խելո՜ք ձի։
Բայց դա իզուր էր․ ձին ոչ միայն չմոտեցավ, այլև, ընդհակառակն, վախեցավ։ Հենց որ մարդու ձայնը լսեց, բերանի խոտը ցած գցեց, գլուխը թափահարեց և վայրենաբար խռռացրեց։ Կարծես շնագայլերը և անգղերը նրան ավելի քիչ էին վախեցնում, քան այդ ձայնը։
Բայց Զեբը ծուխը տեսավ և կրակոցն էլ լսեց։
Սատանայակա՜ն բան,մրմնջաց նա, կանգնած մնալով կաղամբի սածիլ տնկող բանջարաբույծի դիրքով։– դիրքով։― Շա՜տ զարմանալի է, եթե ավելին չասենք։ Ո՞ւմ խելքին է փչել այդպիսի մի տեղ որս անել։ Ախր այնտեղ ոչ մի որս չկա, մի կրակելու վառոդի գին էլ չի դուրս գա։ Ես եղել եմ այդ, անտառում։ Բացի շնագայլերից այնտեղ ոչինչ չկա․․․ Ա-ա՜,շարունակեց նա մի պահ լռելուց հետո։– հետո։― Ավանի չարչիներից որևէ մեկը, որոնք, ինչպես իրենք են ասում, «էքսկուրսիայի» մեջ են, կրակում է այդ գարշելի արա-րածների վրա, իսկ հետո պարծենալու է, թե գայլեր է սպանել։ Է՛հ, ինչ ուզում է անի, դա ինձ չի վերաբերում․․․ Օհո՜, ինչ-որ մեկն այս կողմն է գալիս։ Ձին այնպես է քշում, կարծես սատանաներ են ետևից ընկել․․․ Ի՞նչ։ Տեղից չշարժվել, անգլուխն է։
Ծերունի որսորդն իրավացի էր։ Եվ ո՞վ չէր ճանաչի այն ձիավորին, որը հենց նոր պոկվել էր վառոդի ծխի քուլայից և ամբողջ թափով սլանում էր դեպի այնտեղ, որտեղ Զեբն էր կանգնած։
Բայց չէ՞ որ նրա տեղը կարող էր մատնել իր թամբած ձին։ Ո՛չ, իր թաքստոցում կուչ գալուց առաջ Զեբը նախազգուշական միջոցի դիմեց։
Պառկի՛ր,գոչեց նա դառնալով իր հավատարիմ ձիուն, որը թեև խոսել չէր կարողանում, բայց հիանալի հասկանում էր իր տիրոջը։– տիրոջը։― Պառկի՛ր գետնին, շո՛ւտ, թե չէ՝ դժոխքի բաժին կդառնաս։
Ասես այդ սպառնալիքից վախեցած՝ զամբիկն իսկույն ծալեց առջևի ոտքերը, ապա՝ ետևինը և կանաչ խոտի վրա պառկեց ասես հանգստանալու համար։
Ծերունի որսորդը ոչ խոսքով, ոչ շարժումով չփորձեց կանգնեցնել հեռացող ձիավորին․ այժմ նա հասկացավ, թե ով է այդ ահասարսուռ ձիավորը և տխուր շշնջաց․
Հովսափա՜թ։ Ուրեմն ճշմարիտ է․․․ Խե՜ղճ տղա։ Սպանվա՜ծ է։
=== Գլուխ LXXVI․ Կավճային պրերիայում ===
Դժվար չէր հասկանալ, թե ինչով էր զբաղված նա։ Զեբ Ստումպը իսկույն գլխի ընկավ, անծանոթը գնում էր անգլուխ ձիավորի հետքով։
Ա՜, ա՛յ թե ի՜նչ,շշնջաց Զեբը։– Զեբը։― Միայն ես չեմ, որ ուզում եմ լուծել այս գաղտնիքը։ Բայց ո՞վ է այս մյուսը։
Զեբը երկար չմնաց անորոշ վիճակում։ Ձիավորը վարգով էր գալիս, որովհետև հետքերը թարմ էին և լավ նկատելի։ Շուտով նա այնքան մոտեցավ, որ որսորդն առանց դժվարության կարող էր նրան տեսնել։
Հովսափա՜թ,մրմնջաց Զեբը։– Զեբը։― Ինչպե՞ս է, որ ես շուտ չեմ գլխի ընկել այս։ Եվ եթե չեմ սխալվում` սա մի օղակ է, որը կօգնի ինձ հավաքելու անհրաժեշտ ապացույցների ամբողջ շղթան․․․ Հանգիստ պառկիր, անասո՛ւն։ Հենց որ տեղիցդ շարժվեցիր, կոկորդդ կկտրեմ։
Զամբիկին ուղղված այդ խոսքերից հետո Զեբը լռեց, գլուխը թաքցրեց ակացիաների կանաչի մեջ և սկսեց փետրավոր տերևների միջով ուշի-ուշով դիտել մոտեցող ձիավորին։
Երեք ձիերն էլ անցել էին այստեղով, տարբեր ժամանակներում և առանձին-առանձին։ Այս բանը Զեբ Ստումպը որոշեց այնպես հեշտ ու վստահ, ինչպես մենք ժամանակն ենք որոշում ժամացույցով, կամ ջերմությունը՝ ջերմաչափով։
Լա՛վ,ասաց Զեբը և գոհ տեսքով շարունակեց առաջ գնալ։
Պառավ զամբիկը կրնկակոխ հետևում էր նրան։
Այստեղ նրանք բաժանվել են,ասաց որսորդը, նորից կանգ առնելով և զննելով իր կանգնած տեղը։– տեղը։― Մուստանգը և ամերիկական ձին միասին են գնացել, այսինքն՝ նույն ուղղությամբ։ Կոտրված պայտավորը շուռ է եկել ուրիշ ուղղությամբ։ Հետաքրքիր է իմանալ ինչո՞ւ։ Իմ օրում ես այսպիսի խճճված հետքերի չեմ հանդիպել։ Սրանք նույնիսկ Դանիել Բունին<ref>Դանիել Բուն (1735 –1820―1820) ամերիկյան նշանավոր հետախույզ։</ref> փակուղու առաջ չկանգնեցին։ Սրանցից որի՞ն հետևեմ առաջին հերթին, եթե գնամ այն երկու հետքերով, ապա առաջուց հայտնի է, թե ուր կտանեն նրանք ինձ։ Դրանք ինձ կտանեն այն նույն արյան լճակի մոտ։ Արի տեսնենք, երրորդ հետքն էլ այնտեղ չի՞ տանի ինձ․․․ Աջ դարձիր, պառավս, և ետ մի՛ մնա ինձնից, թե չէ կկորչես, և շնագայլերը քո ճարպն անուշ կանեն։
Պառավ զամբիկի «ճարպի» մասին խոսելով՝ որսորդը քրքջաց և առաջ գնաց երրորդ ձիու հետքերով։
Երբ Զեբ Ստումպը պարզում էր այդ թղթի վրա գրված տառերի իմաստը, նրա դեմքն այնքան զարմանք չէր արտահայտում, որքան՝ գոհունակություն։
Սա ծրարի մի կտոր է,մրթմրթաց Զեբ Ստումպը։– Ստումպը։― Եվ սա շատ բան է ասում։ Սրանից ավելի շատ բան կարելի է իմանալ, քան մեջը եղածից։ Սա օգտագործված է որպես խից․․․ Դե ինչ կա որ, այդպես էլ հարկավոր է սրիկային։ Դե թող հիմա իմանա, թե ինչ է նշանակում դրա համար օգտա-գործել ամեն մի անպետք բան, փոխանակ վերցնելու եղջերվի յուղոտած կաշվի մի փոքրիկ կտոր, ինչպես անում են բոլոր կարգին մարդիկ․․․ Ձեռագիրը կնոջ ձեռագիր է երևում,շարունակեց նա, նորից ուշադիր զն-նելով թուղթը։– թուղթը։― Բայց դա ոչինչ չի նշանակում։ Հո նրա՞ն է հասցեագրված, ուրեմն նրան էլ պատկանում է։ Սա պետք է պահել։
Այս ասելով ծերունի որսորդը գրպանից հանեց կաշվե քսակը, որի մեջ նա պահում էր իր հրահանը, և իր գտած թղթի կտորը խնամքով թաքցրեց այնտեղ։
Դեհ, ի՞նչ կասես, ծերուկ Զեբուլոն Ստումպ,նորից սկսեց ինքն իրեն խոսել Զեբը,կարծես թե քեզ հաջողվելու է բավական լավ լուծել այս խորհրդավոր հանելուկը։ Թեև որոշ բաներ դեռ պարզ չեն, տեղ-տեղ թելերը կտրտվում են, բայց դա ոչինչ։ Այն մարդը, որին սպանել են, ով էլ նա լինի, եղել է այնտեղ, որտեղ արյան լճակն էր։ Իսկ այն մարդը, որ սպանել է, ով էլ նա լինի, կանգնած է եղել այս ակացիայի ետևը։ Եթե այն կաթնակերների խումբը հետքերը փչացրած չլիներ, ես էլի որոշ բաներ կիմանայի։ Բայց հիմա ոչինչ չի կարելի անել․ հետքերն անխղճորեն տրորված են։ Այս ուղղությամբ գնալն այլևս միտք չունի։ Ավելի լավ կլինի հիմա գնալ վերադարձի հետքով, եթե միայն դա հնարավոր է, և իմանալ, թե կոտրված պայտով ձին որսից հետո ուր է տարել իր հեծյալին։ Այսպես ուրեմն, ծերունի Ստումպ, դու պետք է գնաս կոշիկների վերադարձի հետ-քերով։
Եվ այս ասելով ծերունի որսորդը ետ գնաց այն նույն հետքերով, որոնք նրան հասցրել էին բացատ։ Հետքերը համարյա չէին երևում, բայց Զեբին դրանք արդեն պետք էլ չէին։
Շատ մարդկանց կրկնակի հետազոտությունն ավելորդ կթվար, բայց Զեբ Ստումպն այլ կարծիքի էր։ Նա կանգնել էր՝ անվճռական նայելով հետքերին։
Եթե իմանայի, որ ժամանակս կհերիքի,մրմնջում էր նա ինքն իրեն,ես նախ այս հետքով կգնայի։ Ի՛նչ իմանաս․․․ գուցե այստեղ էլի որևէ հետաքրքիր բան կգտնվի։ Բայց հազիվ թե հասցնեմ, ուստի ավելի լավ է միանգամից զբաղվեմ կոտրված պայտով ձիու հետքով։
Զեբն արդեն շուռ եկավ, որպեսզի բացատից հեռանա, բայց նրա գլխում մի նոր միտք ծագեց․
Վերջիվերջո ես երբ էլ ուզենամ, հեշտությամբ կգտնեմ այդ հետքը։ Ես առանց այն էլ գիտեմ, թե որտեղ է տանում այն, ասես ինքս եմ այդ հետքը թողնող սրիկայի հետ գնացել ուղիղ մինչև Կասա դել Կորվոյի ախոռը։ Շատ ցավալի կլինի այս հետքը թողնել, քանի որ այստեղ եմ հասել։ Սա գուցե ինձ կստիպի մի տասը մղոն ճանապարհ կտրել, որի համար ժամանակ չեմ ունենա։ Բայց, գրողը տանի, այնուամենայնիվ, հարկավոր է մի քիչ գնալ։ Թող իմ պառավ զամբիկը սպասի, մինչև ես կվերադառնամ։
Եվ Զեբը գնաց Սպենգլերի ու նրա ուղեկիցների ձիերի հետքերով։
Դա մի ավազուտ էր, ծածկված ցրիվ քարերով և զուրկ բուսականությունից։ Այդտեղ բարձրանում էր մի վիթխարի ծառ, որի ճյուղերը ձգված էին հորիզոնական դիրքով։ Ճյուղերից մեկը այնքան ցածր էր ձգված շավղի վրայով, որ ձիավորն առանց կռանալու նրա տակով անցնել չէր կարող։ Զեբ Ստումպն ուշիուշով զննեց այդ ճյուղը։ Նա նկատեց, որ հյուղի կեղևը մի տեղ վնասված է։ Թեև վնասվածքը մեծ չէր, բայց, ըստ երևույթին, առաջացել էր ինչ-որ ամուր բանի հարվածից։
Սրան մարդու գլուխ է դիպել,ասաց որսորդը։– որսորդը։― Ճյուղի այս կողմը մարդը նստած է եղել ձիուն, այն կողմն արդեն նա չկա։ Ոչ ոք չէր կարող դիմանալ այսպիսի հարվածի և մնալ թամբի վրա։
Ապա ծառի տակ գետինն ուշադիր զննելուց հետո որսորդը հաղթական գոչեց․
Ուռա՜։ Ես այդպես էլ գիտեի։ Ահա թե որտեղ է ընկել նա։ Իսկ այստեղով, ահա, սողացել է։ Հիմա հասկանում եմ, թե որտեղից էր նրա ճակատի այն հանելուկային ուռուցքը։ Գիտեի, որ դա գազանների ճանկերից չէ։ Եվ քարով կամ փայտով խփածի էլ չէր նման։ Ահա թե ինչի է դիպել նա։
Ուրախությունից շողացող դեմքով Զեբը թեթև քայլով առաջ գնաց, բայց ոչ թե շավղով, այլ թամբից ընկած մարդու հետքով։
Իսիդորային մնում էր միայն պատասխանել նրան։
Ներեցեք ինձ, սինյորիտա,ասաց Կոլհաունը նայելով ոչ թե ձիավորին, այլ նրա ձիուն,ես գիտեմ, որ մենք անծանոթ ենք, և ես չպետք է կանգնեցնեի ձեզ, բայց․․․
Կարող եք ներողություն չխնդրել, սինյոր։ Մենք կարծեմ հանդիպել ենք պրերիայում, Նուեսեսի մոտ։
Այո, այո․․․ դուք իրավացի եք,կմկմալով ասաց Կոլհաունը, որը կգերադասեր, որ աղջիկը մոռացած լիներ այդ։– այդ։― Բայց ես կուզեի ձեզ հետ խոսել ո՛չ այդ հանդիպման մասին, այլ այն մասին, թե դուք ինչպես էիք արշավում ժայռի պռունկով։ Մեզ բոլորիս զարմացրեց ձեր անակնկալ անհետացումը։
Այդտեղ զարմանալի բան չկար, կաբալերո։ Ձեզնից մեկի արձակած գնդակն ինձ ազատեց հետապնդողներից։ Տեսա, որ նրանք ետ դարձան, ես էլ որոշեցի իմ ճանապարհը շարունակել։
Կոլհանունն, ըստ երևույթին, առանձնապես չդառնացավ նրա խուսափողական պատասխանից։ Նա դեռ չէր սկսել խոսել իրեն հետաքրքրող նյութի մասին և հույսը չէր կտրում, որ կհասնի ուզածին։
Դժվար չէր հասկանալ, թե ինչի մասին է ուզում խոսել․ բավական էր միայն տեսնել, թե ինչպիսի հետաքրքրությամբ է նայում նա Իսիդորայի ձիուն։
Ես չեմ ասում, սինյորիտա, թե մեկն եմ նրանցից, որոնց զարմացրել էր ձեր հանկարծակի անհետացումը։ Ես մտածեցի, որ դուք դրա համար ունեցել եք ձեր պատճառները։ Չէ՞ որ ես տեսա, թե դուք ինչպես էիք սլանում դարափուլի եզրով, և խոստովանում եմ, դրանից հետո ձեր մասին չէի անհանգստանում։ Ինձ, ինչպես և մյուս բոլորին, զարմացրել էր ձիավարության ձեր հմտությունը։ Եվ ի՜նչ ձի է ձեր ձին։ Կարծես թռչում էր և ոչ թե վազում։ Եթե չեմ սխալվում, հիմա՞ էլ նույն ձիու վրա եք։ Ներեցեք, որ այսպիսի դատարկ բաներ եմ հարցնում ես։
Նույն ձիո՞ւ։ Սպասեք հիշեմ․․․ Ես ուրիշ-ուրիշ ձիեր եմ հեծնում։ Այո՛, կարծեմ դուք իրավացի եք։ Այո՛, այո՛, իհարկե։ Հիշում եմ, թե ինչպես սա մատնեց ինձ։
Մատնեց ձե՞զ։ Այդ ինչպե՞ս։
Նույնիսկ երկու անգամ։ Առաջին անգամ՝ երբ մոտենում էր ձեր ջոկատը։ Երկրորդ անգամ՝ երբ հնդկացիները․․․ ա՜խ, այո՛, դրանք հնդկացիներ չէին, ինչպես հետո ինձ ասացին, մացառուտի միջով գաղտագողի մոտենում էին ինձ։
Բայց ինչպե՞ս մատնեց ձեզ։
Վրնջաց։ Նա չպետք է վրնջար։ Բավական երկար ժամանակ սրան սովորեցրել են, որ այդ անել չի կարելի․․ Բայց ոչինչ։ Հենց որ վերադառնամ Ռիո Գրանդե, այլևս սրան չեմ հեծնի, թող վերադառնա արոտ։
Ներեցեք ինձ, սինյորիտա, բայց ես կարծում եմ դա շատ տխուր բան կլինի։
Ի՞նչը կլինի տխուր։
Որ այդպիսի հիանալի ձին այլևս չթամբվի։ Ես շատ բան կտայի, միայն թե այդ ձին իմը լիներ։
Դուք կատակ եք անում, կաբալերո։ Սա ի՜նչ մի առանձին ձի է, որ։ Միայն մի քիչ գեղեցիկ է և մյուս մուստանգներից ավելի արագավազ։ Իմ հայրը հինգ հազար այսպիսի ձի ունի, և նրանցից շատերը սրանից ավելի գեղեցիկ են ու արագավազ։ Սա, ճիշտ է, ավելի դիմացկուն է և հարմար հեռավոր ճամփորդության համար, դրա համար էլ ես հիմա սրանով եմ տուն վերադառնում։ Այդ չլիներ, ես սիրով սրան կտայի ում ասես, ով այդ-քան հավանած լիներ․․․ Հանգիստ, ա՛յ ձի։ Տես, ահա մի մարդ, որին դու ավելի շատ ես դուր գալիս, քան ինձ։
Վերջին խոսքերն ուղղված էին մուստանգին, որը կարծես իր տիրու-հու նման անհամբեր սպասում էր խոսակցության ավարտին։
Իսկ Կոլհաունն, ընդհակառակն, ուզում էր շարունակել այդ խոսակ-ցությունը կամ, համենայնդեպս, այդ ձևով չվերջացնել։
Ներեցեք ինձ, սինյորիտա,ասաց նա գործնական տեսք ընդունելով, բայց մի որոշ անվճռականությամբ,եթե դուք այդպես ցածր եք գնահատում ձեր մոխրագույն մուստանգը, ես սիրով կփոխանակեի մեր ձիերը։ Ճիշտ է, իմ ձին այնքան էլ գեղեցիկ չէ, բայց մեր տեխասցի ձիավա-ճառները լավ գին էին տալիս սրան։ Թեկուզև շատ արագավազ չէ, բայց կարող եմ հավատացնել, որ սա հաջողությամբ ձեզ տուն կհասցնի և հե-տագայում էլ լավ կծառայի ձեզ։
Ի՜նչ եք ասում, սինյոր,զարմացած գոչեց Իսիդորան։– Իսիդորան։― Ձեր հիանալի ամերիկական ձին փոխել մի մեքսիկական մուստանգի՞ հետ։ Ձեր այդ առաջարկությունը պարզապես կատակ է թվում ինձ։ Դուք գիտե՞ք, որ Ռիո Գրանդեում ձեր ձիու դիմաց երեք, նույնիսկ վեց մուստանգ կտան։
Կոլհաունն այդ շատ լավ գիտեր։ Բայց և միաժամանակ գիտեր, որ Իսիդորայի մուստանգն իրեն շատ ավելի է հարկավոր, քան մի գոմ լիքը իր ձիու նման ձիեր։ Չէ որ նա անձամբ տեսել էր պրերիայի ծնունդ այդ մուստանգի արտակարգ արագավազությունը և պատրաստ էր նրա դի-մաց տալ ոչ միայն իր «հիանալի» ձին, այլև վրան՝ ինչքան ասես փող։
Եվ նա չմերժեց։
Եթե դուք կատակ չեք անում, սինյոր,ասաց նա,ապա խնդրեմ, ես դեմ չեմ փոխանակությանը։
Ես միանգամայն լուրջ եմ ասում, սինյորիտա։
Այդ դեպքում ստացեք,ասաց աղջիկը, թամբից ցած ցատկելով, և սկսեց արձակել ձիու փորկապը։– փորկապը։― Թամբերը չփոխել չենք կարող․ ձերը խիստ մեծ կլինի ինձ համար։
Կոլհաունն այնքան ուրախացավ, որ շնորհակալության խոսք չէր գտնում։ Նա շտապեց աղջկան օգնել թամբը վերցնելու, ապա վերցրեց իր ձիու թամբը։
Անփորձ աչքի համար դժվար կլիներ հասկանալ, թե ինչու Զեբն այդպես անսպասելիորեն իջավ ձիուց։ Դա տեղի ունեցավ այնտեղ, որտեղ կարծես ոչ մարդու ոտք էր կոխել, ոչ անասունի։ Այդ կարելի էր հասկանալ միայն Զեբի խոսքերից, որ նա նետեց թամբից իջնելիս։
Նրա հետքն է։ Տուն է վերադառնում,ասաց նա ցածր ձայնով և դանդաղորեն առաջ գնաց հետքով։
Շուտով հետքը նրան հասցրեց անտառակ և էլի մի քանի րոպեից հետո ստիպեց կանգ առնել այնպես հանկարծակի, ասես փշոտ մացառուտները բոլորովին անանցանելի դարձան ինչպես նրա, այնպես էլ իր զամբիկի համար։
Նա համարյա իսկույն հասկացավ այդ մարդու միտքը և մրմնջաց։
Կոտրված պայտի հետքն է ջնջում։ Անօգո՜ւտ բան է, միստր Կոլհաուն, բոլորովին անօգուտ։ Դրա փոխարեն դուք թողել եք ձեր ոտքերի հետքերը։ Ինձ խաբել չի լինի։ Եվ ես թեկուզ մինչև դժոխք կգնամ այդ հետքերով։
Երբ որսորդը վերջացրեց իր այս ճառը, այն մարդը, ում ուղղված էին այս խոսքերը, իր աշխատանքը վերջացնելով նետվեց թամբի վրա և առաջ գնաց։
Կանգ առնելով այնտեղ, որտեղ հենց նոր տեղի էր ունեցել գործարքը, Զեբը շուրջը նայեց և բացականչեց․
Հովսափա՜թ։ Երկու սատանաները դաշինք են կնքել իրար հետ։ Կուզենայի իմանալ, թե որին է օգուտ դա։
=== Գլուխ LXXX․ Դարբասի զգոն հսկողությունը ===
Ծերունի որսորդն իր թաղիքե գլխարկը վերցրեց, երկու անգամ ձեռքը քսեց գզգզված մազերին, ապա մորուքը սղալեց և նայեց գետնին, ասես պատասխանն այնտեղ էր որոնում։
Այստեղ կարող է լինել միայն մեկ բացատրություն,մրմնջաց նա վերջապես։– վերջապես։― Մոխրագույն մուստանգն ամերիկական ձիուց ավելի արագավազ է, դա կասկածից դուրս է։ Եվ միստր Կաշիին մուստանգը դուր է եկել հենց դրա համար։ Այլապես ինչո՞ւ պիտի տար իր ձին, որի դի-մաց Տեխասում կարող էր չորս մուստանգ ստանալ, իսկ Մեքսիկայում՝ կրկնակի անգամ ավելի։ Ինձ թվում է, որ նա մոխրագույնը վերցրեց նրա արագավազության համար։ Բայց ինչո՞ւ․․․ Ա՜, այ թե ի՜նչ։ Կարծես արդեն գլխի եմ ընկնում։ Նրան հարկավոր է․․․ Հա՛-հա՛-հա՛ ․․․ այո հիմա հասկացա․․․ նրան հարկավոր է մի ձի, որը կհասնի այն անգլուխ ձիավորի ետևից։ Այո, դա հենց այն է, ինչ նրան հարկավոր է, պարզ է արևի լույսի պես։ Նա մի փորձ արեց ամերիկական ձիով, բայց դուրս եկավ, որ այդ ձին արագավազ չէ։ Այդ ես ինքս տեսա։ Հիմա նա հույս ունի, որ անգլուխի ետևից կհասնի այս մուստանգով, եթե միայն նրան հանդիպի։ Անպայման Կոլհաունը կգնա որոնումի։ Հիմա նա գնաց Կասա դել Կորվո․ երևի ուզում է մի բան ուտել։ Երկար չի մնա այնտեղ։ Շուտով մի մարդ նրան նորից կտեսնի այստեղ, պրերիայում, և այդ մարդը ոչ այլ ոք կլինի, քան Զեբուլոն Ստումպը․․․ Հապա՛, անասուն,շարունակեց նա՝ դառնալով իր զամբի-կին,դու կարծում էիր տո՞ւն կգնաս։– կգնաս։― Սխալվել ես, սիրելիս։ Դու ստիպված պիտի լինես արածել այստեղ էլի մի երկու ժամ, գուցե և ամբողջ գիշերը։ Բայց, ոչինչ, պառավս։ Այստեղի խոտը վատը չէ, և դու ժամանակ կունենաս ինչպես հարկն է արածելու այն․․․ Դե, արածիր, մինչև որ կճաքես։
Այս ասելով Զեբը սանձը հանեց զամբիկի բերանից և գցեց թամբի գլուխը, որպեսզի այն ձիուն չխանգարի արածել։ Հետո ձին թողեց թավուտում, որտեղ քիչ առաջ ինքն էր թաքնված, և ճանապարհ ընկավ Կոլհաունի հետքերով։
Զեբը գիտեր, թե ով է նա։
Այստեղից ես կարող եմ տեսնել նրան, երբ դուրս կգա,մրմրնջաց որսորդը։– որսորդը։― Ես կսպասեմ նրան, եթե նույնիսկ ստիպված լինեմ մինչև առա-վոտ սպասել։ Դե, հարկավոր է համբերությամբ զինվել․․․
Ջեբն սկզբում ծունկ չոքեց։ Հետո մի քիչ դես ու դեն թեքվելով նստեց ակացիայի տակ ու մեջքը դեմ տվեց նրա բնին։ Ապա նա իր անհատակ գրպանից մի տոպրակ հանեց, որի մեջ կային եգիպտացորենի մի բլիթ, մի կտոր տապակած խոզի միս և մի ջրաման, որի մեջ, ինչպես երևում էր հո-տից, մոնոնգահիլյան վիսկի կար։
Արեգակը մայր մտնելուց հետո Զեբն իր հսկողությունը դադարեցրեց, բայց միայն նրա համար, որ ավելի հարմար տեղ գտնի։ Երբ աղջամուղջի մանուշակագույն ստվերներն իջան գետնի վրա, նա առանց շտապելու ոտքի կանգնեց ու հենվեց ծառին, կարծես այդ դիրքով նրա հա-մար ավելի հարմար էր մտածել։
«Շատ հավանական է, որ այդ աղվեսը գիշերը դուրս կգա,ինքն իրեն խորհում էր նա,կամ թե լուսաբացից առաջ։ Իսկ ինձ անհրաժեշտ է իմանալ, թե որ ուղղությամբ կգնա նա․․․ Զամբիկը հետս քարշ տալը միտք չունի,շարունակեց նա՝ նայելով այն կողմը, որտեղ թողել էր ձին։– ձին։― Նա միայն կխանգարի ինձ։ Բացի դրանից հիմա լուսնկա գիշերներ են, և նեգրերից որևէ մեկը կարող է նկատել նրան։ Ավելի լավ է՝ ես նրան այստեղ կթողնեմ․ ավելի ապահով կլինի, և ձին էլ արածելու բան կունենա»։
Զեբը գնաց իր ձիու մոտ, թամբը վրայից ցած առավ, ձին երկար պարանով կապեց մի ծառից, հետո թամբի վրայից վերցրեց իր հնամաշ վերմակը և թևին գցելով գնաց դեպի Կասա դել Կորվո։
Դա մացառուտի եզրից ոչ հեռու գտնվող կանաչ մարգագետինն էր, որտեղ, ինչպես ենթադրում էին, տեղի էր ունեցել սպանությունը։
«Ինչ տարօրինակ է, որ նա միշտ այդտեղ է վերադառնում,մտածում էր Կոլհաունը։– Կոլհաունը։― Շա՜տ է զարմանալի։ Կարծես նա գիտեր․․․ Հիմարությո՜ւն։
Պարզապես այնտեղ հյութալի արոտ կա, և ջուրն էլ մոտիկ է, Դե, ի՛նչ կա որ, հուսով եմ՝ նա այսօր նույնպես տրամադրված կլինի, և ես նրան գտնելու հնարավորություն կունենամ։ Թե չէ՝ ստիպված պիտի լինեմ նրան որոնել մացառուտի մեջ, իսկ այդ նույնիսկ ցերեկով մի մեծ բավականություն չէ։ Բռ-ռ՜-ռ․․․ բայց, ճիշտ որ ասենք, ինչ ունեմ ես վախենալու, քանի որ մուստանգերն արդեն նստած է բանտում։ Ի՞նչ հանցանշաններ կան։ Եղած-չեղած՝ մի կտոր կապար։ Բայց այն էլ ես այսօր պետք է ձեռք գցեմ, եթե նույնիսկ ստիպված լինեմ ձիս քշել սատկելու աստիճան»։
Երկնայի՜ն ուժեր։ Այն ի՞նչ բան է։
Վերջին խոսքերը Կոլհաունը արտասանեց բարձրաձայն, սանձը ձիգ տալով այնպես, որ նրա մուստանգը համարյա ծառս եղավ, իսկ ինքը հեռուն էր նայում սոսկումով լի աչքերով, որոնք ասես պատրաստ էին դուրս թռչելու ակնախոռոչներից։
Լսվեց պայտերի թեթև հարվածը պրերիայի խոտին։ Կոլհաունը հաս-կացավ, որ իրենից հեռու չէ իսկական ձիավորը, եթե միայն կարելի է իսկական ձիավոր կոչել նրան, ումից ընկել էր այդ հրեշավոր ստվերը։
Սա միրա՜ժ է,գոչեց կապիտանը մի հայհոյանք նետելով։– նետելով։― Ի՜նչ հիմարն եմ ես, որ այսպես խաբվեցի։ Ահա նա, իմ սոսկումի պատճառը։ Չէ՞ որ ես հենց նրան եմ որոնում։ Եվ որքա՜ն մոտիկ է։ Եթե իմանայի, կբռնեի նրան, նախքան նա ինձ կտեսներ։ Դեհ, հիմա հասնենք ետևից։ Եվ թեկուզ մինչև Տեխասի ծայրն էլ արշավելու լինեմ, միևնույն է՝ ես պիտի նրան հասնեմ։
Գործի է գրվում ամեն ինչ և՛ մտրակ, և՛ խթաններ։ Եվ հինգ րոպե անց պրերիայով ամբողջ թափով արշավում էին երկու ձիավոր։ Նրանցից յուրաքանչյուրի տակ մի արագավազ մուստանգ կար։ Ձիավորներից մեկը հետապնդում էր մյուսին։ Նա, որին հետապնդում էին, անգլուխ էր։ Իսկ նա, որ հետապնդում էր, գլուխ ուներ։ Եվ այդ գլխում հասունացել էր մի ցնորամիտ որոշում։
Նրա համար դժվար չէր հասկանալ, թե որ ձին է առջևից գնացել։ Որսորդը նրա հետքերը ճանաչում էր այնպես լավ, ինչպես իր զամբիկի հետքերը։
Նշանակում է, այդ սրիկային, այնուամենայնիվ, հաջողվել է գտնել նրան,ասաց Զեբը հետքերը զննելով։– զննելով։― Ասենք՝ դա դեռ չի նշանակում, թե նրան բռնել է։ Բայց ես ի՞նչ եմ հիմարի պես կանգնել այստեղ։ Ինչպե՞ս կարելի է ժամանակ կորցնել։ Եթե միայն Կոլհաունը հասել է անգլուխ ձիավորին և նրա միջից հանել այն, ինչ իրեն պետք է, այն ժամանակ գնա ու քամի բռնիր դաշտում։ Այլևս ինձ չի հաջողվի մի բան անել։ Հարկավոր է շտապել։ Դե՛հ, գնացինք, իմ պառավ զամբիկ։ Աշխատիր հասնել այն մոխրագույն ձիուն, որն այստեղով անցել է մի կես ժամ առաջ։ Ցույց տուր, որ դու նրանից վատ չես վազում։ Դե՛հ, հայդա՜։
Ծերունի որսորդը իր միակ խթանով հարվածեց զամբիկի կողին, և ձին վազեց հանդարտ վարգով։ Առայժմ նրանից ավելի մեծ արագություն չէր էլ պահանջվում։ Զեբն առաջվա պես գնում էր զգույշ, ուշադիր առաջ նայելով։
Դատելով ըստ հետքի ուղղության,խորհում էր ծերունի որսորդը,ես բավական ճիշտ կարող եմ որոշել, թե ուր դուրս կգա այն։ Կարծես բոլոր ճանապարհները միանում են այնտեղ։ Այս ճանապարհով է գնացել նաև այն խեղճ տղան, որին այլևս բախտ չէր վիճակված վերադառնալու։ Է՛հ, ի՛նչ արած։ Եթե չի կարելի կյանք վերադարձնել նրան, ապա գոնե պետք է վրեժ լուծել այն սրիկայից, որը խլել է այդ կյանքը․․․ Կա՛ց։ Ահա նա՜։ Ահա և անգլուխ ձիավորը։ Հովսափա՜թ։ Արշավում են ամբողջ թափով։ Եվ, գրողը տանի, մոխրագույն մուստանգը կարող է հասնել աշխետի ետևից։ Նրանք այս կողմը չեն գալիս, ուրեմն կարիք չկա, որ ես ու դու թաքնվենք։ Բայց և այնպես հանդարտ կանգնիր։ Հիմա վազել չի կարելի, թե չէ նա մեզ կնկատի։ Բայց ո՜նց չէ․ նա խիստ զբաղված է իր խաղով և ոչինչ չի տես-նում, բացի նրանից, որ իր քթի առջևն է․․․ Այդպե՜ս․․․ այդպես էլ սպասում էի, ուղիղ դեպի բացատ։ Դե՛հ, իմ զամբիկ, առաջ գնանք։
Զեբ Ստումպն առանց բացատից աչք հեռացնելու մոտեցավ անտառին։
Բայց ծերունի որսորդը շատ զարմացավ, երբ կրակոցից հետո, մի հինգ րոպե էլ չանցած, հրացանի տերը դուրս եկավ մացառուտից։ Նա արշավում էր այնպես, ասես մի մեծ վտանգից էր փախչում։
Վերադառնում է, և որքա՜ն շուտ․․․– շուտ․․․― մրմնջաց Զեբը նկատելով Կոլհաունին։– Կոլհաունին։― Զարմանալի է․․․ Ինչ-որ բան է պատահել, հա՛-հա՛-հա՛։ Փախ-չում է, ոնց որ Սադայելն է ետևից ընկել։ Գուցե սրանք դերերը փոխել են, և հիմա անգլուխն է հետապնդում կապիտանին։ Այդպես է երևում։ Ես մի ամբողջ արծաթե դոլար կտայի, որպեսզի այդպիսի մի տեսարանով հիանամ։ Հա՛-հա՛-հա՛։
Դեռ դրանից էլ առաջ որսորդն իջել էր թամբից և զամբիկը քաշել մացառուտի մեջ, որպեսզի իրենց չնկատի փախուստով փրկվող ձիավորը, որը շուտով իրենց մոտով պիտի անցներ։
Բայց Կոլհաունն արշավում էր այնպես արագ և այնպես շփոթված, որ հազիվ թե Զեբին նկատեր, եթե նույնիսկ նա կանգնած լիներ իր առաջ, բաց տարածության վրա։
«Հովսափա՜թ,մտքում գոչեց որսորդը, հենց որ տեսավ կապիտանի սոսկումից աղճատված դեմքը։– դեմքը։― Եթե սրա ետևից սատանա չի ընկել, ապա երևի սատանան հենց իր ներսումն է։ Ես իմ օրում դեռ այսպիսի սարսափելի սփաթ չեմ տեսել։ Նախապես խղճում եմ այն աղջկան, որ սրան է բաժին ընկնելու որպես կին։ Խե՜ղճ միսս Պոյնդեքստեր։ Հույս ունեմ, որ նրան կհաջողվի գլուխը պրծացնել, և այսպիսի սրիկայի կին չի դառնա․․․ Բայց և այնպես սա ի՞նչ բան է։ Ետևից ոչ ոք չի երևում, բայց նա շարունակում է ծլկել։ Այս ո՞ւր է գնում սա։ Հարկավոր է հետևել․․․
Հա՜, տուն է վերադառնում,գոչեց Զեբը, դուրս գալով մացռուտի եզրը, և տեսնելով, որ Կոլհաունը շարունակում է քառատրոփ արշավել դեպի Կասա դել Կորվո։– Կորվո։― Տուն է վերադառնում, այդ հաստատ է։ Դե հիմա, իմ պառավ զամբիկ,շարունակեց Զեբը, երբ մոխրագույն մուստանգն աչքից հեռացավ,հիմա ես ու դու կգնանք մյուս կողմը և կիմանանք, թե այնտեղ ինչի համար էր կրակում նա։
{{ԵրեքԱստղ}}
Երկար ժամանակ գլուխը ձեռքին բռնած Զեբը քնքշանքով նայում էր նրա դեմքին։
Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ,վերջապես խոսեց որսորդը։– որսորդը։― Ի՜նչ ընծա կլինի հորը։ Գուցե չարժե տանել այստեղից։ Հարկավոր է հենց այստեղ թաղել և ոչ ոքի ոչ մի խոսք չասել․․․ Բայց ո՛չ, այդպես չի կարելի․ ի՜նչ եմ ասում։ Թեև սա հանցանշան չէ, բայց կարող է օգնել որոշ բաներ հասկանալու։ Տարօրինակ վկա կլինի սա, եթե ներկայացնենք դատարանին։
Այս ասելով՝ Զեբն իր հնամաշ վերմակը թամբից վերցրեց և գլուխը գլխարկի հետ միասին փաթաթեց նրա մեջ։
Ճիշտ է, դուբլինցի իրավաբանն այս վերջին հանգամանքից տեղեկություն չէր ունեցել, նա մուստանգերի մոտ էր եկել ուրիշ գործով և շատ էր զարմացել, երբ Օբերդոֆերի հյուրանոցում, որտեղ նա իջևանել էր, ասել էին, թե Մորիս Ջերալդը բանտարկված է։ Նա ավելի էր զարմացել, երբ իմացել էր, թե ինչում են մեղադրում իռլանդացուն։
Ինչպե՜ս, Ջերալդների շառավիղը սպանության մե՞ջ է մեղադրվում։ Բալլահ դղյակի ու նրա չքնաղ պարտեզի տե՞րը։ Ախր բոլոր փաստաթղթերն իմ ձեռքումն են։ Տարեք ինձ նրա մոտ,պահանջեց Դուբլինից եկած իրավաբանը։
Թեպետև Օբերդոֆերը կասկածում էր, թե իր նոր հաճախորդը խելագար է, այնուամենայնիվ, ծառային պատվիրեց նրան տանել կալանատուն։
Կոլհաունի այս մտորումներն ընդհատվեցին, երբ ներս մտավ ագարակատերը։
Ա՜, քեռի Վուդլի, ես հենց ձեզ տեսնել էի ուզում։
Վուդլի Պոյնդեքստերը վշտաբեկ և լուռումունջ թափառում էր Կասա դել Կորվոյի միջանցքներում։ Նա իր քրոջ որդու սենյակն էր մտել պատահաբար, առանց որևէ մտադրության։
Ինձ տեսնե՞լ էիր ուզում, Կասսի։ Ինչի՞ համար։
Վշտահար ծերունու ձայնի մեջ մի տեսակ հնազանդություն էր հնչում։ Հպարտ Պnյնդեքստերը, որի առաջ երկու հարյուր ստրուկներ էին դողում, այժմ կանգնած էր իր սեփական տիրակալի առաջ։ Ճիշտ է, դա իր հարազատն էր, իր քրոջ որդին, բայց դա նրա դրությունը չէր թեթևացնում, նա շատ լավ գիտեր Կոլհաունի բնավորությունը։
Ես ուզում էի ձեզ հետ խոսել Լուիզայի մասին,պատասխանեց Կոլհաունը։
Դա հենց այն նյութն էր, որից Վուդլի Պոյնդեքստերն ամեն կերպ խուսափում էր։ Նա վախենում էր նույնիսկ մտածել իր դստեր մասին, առավել ևս՝ քննարկել նրան վերաբերող որևէ հարց, մանավանդ այն մարդու հետ, որն սկսեց այդ խոսակցությունը։ Այնուամենայնիվ, ագարակատերը զարմանք չցուցաբերեց։ Եվ զարմացած էլ չէր․ նա սպասում էր այդ խոսակցությանը։
Կոլհաունի տոնը ոչ մի լավ բան չէր գուշակում․ դա ավելի շուտ հնչում էր որպես պահանջ, քան թե խնդիրք։
Լուիզայի մասի՞ն։ Ի՞նչ ես ասելու,հարցրեց Պոյնդեքստերը շինծու հանգստությամբ։
Այ թե ինչ․․․– ինչ․․․― խոսեց Կոլհաունը որպես թե տատանվելով, սիրտ չանելով ասելիքն ասել։– ասել։― Ես․․․ ես․․․ ես ուզում էի․․․
Ես կուզենայի,ասաց ագարակատերը օգտվելով նրա դադարից,ես կգերադասեի առայժմ չխոսել նրա մասին։
Նա այս ասաց համարյա աղաչական տոնով։
Բայց ինչո՞ւ, քեռի,հարցրեց Կոլհաունը՝ դժգոհ լինելով նրա առարկությունից։
Դու ինքդ գիտես, թե ինչու, Կասսի։
Ես հասկանում եմ, որ ձեզ համար ծանր է։ Խեղճ Հենրին կորավ։ Ենթադրում են, որ նա․․․ Բայց նա կարող է վերադառնալ, և ամեն ինչ լավ կլինի։
Երբե՛ք։ Մենք այլևս երբեք նրան չենք տեսնի ո՛չ կենդանի, ո՛չ մեռած։ Ես այլևս որդի չունեմ։
Բայց դուք դուստր ունեք, իսկ նա․․․
Նա խայտառակեց ինձ։
Ես դրան չեմ հավատում, ոչ․․․․
Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է բացատրել այն, ինչ ինքս տեսա ու լսեցի։ Ի՞նչը կարող էր նրան ստիպել բոլորովին մեն-մենակ գնալ այնտեղ, քսան մղոն ճանապարհ կտրել, հասնել հասարակ ձիավաճառի խրճիթը և նստել նրա սնարի մոտ։ Օ՜, Աստվա՜ծ իմ։ Եվ ինչո՞ւ նա պաշտպան կանգնեց մուստանգերին, իմ որդուն սպանողին, իր եղբորը սպանողին։ Օ՜, Աստվա՜ծ իմ։
Առաջին, ես կարծում եմ, նա գոհացուցիչ բացատրեց։ (Բայց Կոլհաունն ինքն էլ իր ասածին չէր հավատում)։ Երկրորդը նույնպես հասկանալի է։ Ամեն մի կին նույնը կաներ։ Համենայնդեպս Լուիզայի նման կինը։
Նրա նման մի ուրիշը չկա՛։ Այս ասում եմ ես, նրա հայրը։ Օ՜, եթե միայն կարողանայի հավատալ քո խոսքերին։ Իմ խե՜ղճ աղջիկ։ Ախր նա պետք է դառնար իմ մխիթարությունը, երբ այլևս որդի չունեմ․․․
Միայն նրանից է կախված բերել ձեզ մի որդի․․․ մի մարդ, որն արդեն հարազատ է ձեզ, որը բոլոր ուժերով կաշխատի փոխարինել զոհվածին։ Ես չեմ ուզում հանելուկով խոսել, քեռի Վուդլի։ Դուք գիտեք, թե ինչ եմ մտածում ես։ Ես հաստատ որոշում ունեմ, ես ուզում եմ, որ Լուիզան իմ կինը դառնա։
Ագարակատերն այս լսելով ամենափոքր զարմանք անգամ չարտահայտեց․ նա սպասում էր դրան։ Բայց և այնպես նրա դեմքն ավելի մռայլվեց։
Պոյնդեքստերի պատասխանն ավելի շուտ անվճռականությունից էր բխում, քան վշտից։
Եթե ես քեզ ճիշտ եմ հասկանում, Կասսի, դու խոսում ես հարսանիքի մասին։ Բայց մի՞թե դրա մասին մտածելու ժամանակն է, քանի որ մեր տանը սուգ է։ Մտածիր, ինչ կասեն մարդիկ։
Դուք ինձ չհասկացաք, քեռի։ Ես հարսանիքի մասին չեմ խոսում։ Այսինքն՝ մոտակա ժամանակներս հարսանիքի մասին․․․ Ես միայն կուզենայի մի որևէ վստահեցում ստանալ և պատրաստ եմ սպասելու ավելի հարմար ժամանակի։
Ես քեզ չեմ հասկանում, Կաշ․․․
Լսեցեք ինձ, և ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ։
Խոսիր։
Ես ուզումի էի հետևյալն ասել։ Որոշել եմ ամուսնանալ։ Դուք գիտեք, որ շուտով երեսուն տարեկան կդառնամ։ Այդ տարիքում մարդու ձանձրացնում է դատարկ թրև գալը։ Ես խիստ հոգնել եմ դրանից և ուզում եմ ընտանիք կազմել։ Համաձայն եմ, որ Լուիզան իմ կինը լինի։ Շտապելու բան չկա։ Առայժմ ինձ հարկավոր է նրա խոստումը՝ հաստատ ու որոշակի, որպեսզի ոչ մի կասկած չմնա։ Երբ այս բոլոր անախորժությունները կվերջանան, ժամանակ կլինի խոսելու ամուսնության և այլ բաների մասին։
«Անախորժություններ» բառը և ընդհանրապես Կոլհաունի այս ամբողջ ճառը վիրավորեց ծերունու հպարտությունը, որն իր որդու կորուստն էր սգում։ Այս վրդովմունքն արթնացրեց Պոյնդեքստերի երբեմնի հպարտությունը։
Բայց և այնպես նա վերջնականապես անձնատուր չեղավ, որ կարելի էր հասկանալ նրա պատասխանից։
Ի՛նչ ասեմ, Կասսի, ճշմարիտն ասած՝ դու բավական պարզ խոսեցիր։ Բայց ես չգիտեմ, իմ աղջիկը լա՞վ է տրամադրված դեպի քեզ։ Դու ասում ես, թե համաձայն ես, որ նա քո կինը դառնա։ Այո՛, բայց ինքը համաձա՞յն է։ Ես կարծում եմ ամեն ինչ սրանից է կախված։
Ես կարծում եմ, քեռի, որ դա մեծ չափով կախված է ձեզնից։ Դուք հայրն եք և կարող եք համոզել նրան։
Ես այդ վստահությունը չունեմ։ Նա այն աղջիկներից չէ, ում կարելի է համոզել։ Եվ դու, Կասսի, նույնքան լավ գիտես այս, որքան ես։
Ես միայն մեկ բան գիտեմ, որ հաստատ որոշել եմ ընտանիք կազմել և կուզենայի, որ Կասա դել Կորվոյի տիրուհին Լուիզան լինի և ոչ թե մի որևէ ուրիշ կին։
Այս կոպիտ խոսքերը խիստ վիրավորեցին Վուդլի Պոյնդեքստերին։
Պոյնդեքստերի սրտում բարին զիջեց չարին։ Նա խոստացավ Կասսիին օգնել կործանելու իր դստեր երջանկությունը։
Լուիզա։
Ի՞նչ, հայրիկ։
Ես մի բան եմ խնդրելու քեզանից։
Ի՞նչ բան, հայրիկ։
Դու գիտես, որ Կասսին սիրում է քեզ։ Նա պատրաստ է մեռնելու քեզ համար, և դեռ ավելին, ուզում է ամուսնանալ քեզ հետ։
Բայց ես չեմ ուզում նրա հետ ամուսնանալ։ Ո՛չ, հայրիկ։ Մահն ավելի լավ է։ Ամբարտավա՛ն սրիկա։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում դա։ Նա քեզ ուղարկել է, որ դու անես այդ առաջարկությունը։ Դե ուրեմն ասա նրան, որ ես պատրաստ եմ փախչելու պրերիա և իմ հացը վաստակելու վայրի ձիեր որսալով, միայն թե նրա կինը չդառնամ։ Այսպես էլ հաղորդիր նրան։
Լսիր ինձ, դստրիկս, դու երևի չգիտես, որ․․․
Որ Կասսին քո պարտատե՞րն է։ Ես այդ բոլորը գիտեմ, սիրելի հայրիկ։ Բայց գիտեմ և այն, որ դու Վուդլի Պոյնդեքստերն ես, իսկ ես՝ քո դուստրը։
Այս ակնարկը ճիշտ նպատակին հասավ, ագարակատիրոջ հպարտությունը նորից արթնացավ, և նա պատասխանեց․
Իմ սիրելի Լուիզա, որքա՜ն նման ես դու քո մորը։ Իսկ ես կասկածում էի դրան։ Ներիր ինձ, իմ հպարտ աղջիկ։ Անցյալը մոռանանք։ Ինքդ որոշիր։ Դու ազատ ես մերժելու նրան։
=== ԳԼՈՒԽ LXXXV․ Բարեսիրտ հորաքրոջ որդին ===
Բայց նա ասաց․
Դու կատա՞կ ես անում, Լո՛ւիզա։
Ո՛չ, սըր։ Մի՞թե իմ խոսքերը նման են կատակի։
Դու պատասխանեցիր բոլորովին առանց մտածելու։
Ինչի՞ մասին։
Շատ բանի։
Այսինքն։
Ամենից առաջ նրա մասին, թե ես ինչպես եմ սիրում քեզ։
Լուիզան լռեց։
Ես սիրում եմ քեզ,շարունակեց Կոլհաունը,սիրում եմ այնպես, ինչպես սիրում են միայն մեկ անգամ։ Այդ սերը կարող է մեռնել միայն ինձ հետ միասին։ Քո մահով այն չի մարի․․․
Նա լռեց, բայց պատասխան չստացավ։
Ի՛նչ օգուտ իմ սիրո պատմությունն անելուց։ Այդ սերը բռնկեց այն օրը․․․ ոչ, այն ժամին, երբ ես առաջին անգամ տեսա քեզ։ Հիշո՞ւմ ես, վեց տարի առաջ, երբ ես եկա քո հոր տուն։ Հենց որ ձիուց ցած թռա, դու ինձ հրավիրեցիր քեզ հետ միասին զբոսնել այգում, մինչև սեղան պատրաստեն։ Այն ժամանակ դու փոքրիկ աղջիկ էիր, անչափահաս, բայց արդեն այնքան չքնաղ, որքան այժմ։ Դու իմ ձեռքը բռնեցիր և ավազածածկ ուղիով ինձ տարար շագանակենիների տակ, չիմանալով, իհարկե, թե ինչպիսի հուզմունք առաջացրեց իմ մեջ քո ձեռքի շփումը։ Քո անուշիկ խոսակցությունն իմ սրտում այնպիսի խոր հետք թողեց, որ այն ջնջել չկարողացան ո՛չ ժամանակը, ո՛չ հեռավորությունը, ո՛չ էլ խնջույքները․․․
Կրեոլուհին շարունակում էր լսել, բայց արդեն ո՛չ այնքան անտար-բեր։ Եվ դժվար թե գտնվեր մի կին, որը շոյված չլիներ այդպիսի պերճախոսությունից ու սիրո ջերմ խոստովանությունից։ Թեև նրա հայացքի մեջ խրախուսանք չկար, բայց սրտում խղճահարություն շարժվեց։ Բայց նա ոչինչ չասաց։
Կոլհաունը շարունակեց։
Այո, Լուիզա, սա ճշմարտություն է։ Ես փորձեցի և՛ այս, և՛ այն, և՛ երրորդը։ Վեց տարին բավական երկար ժամանակ է։ Միսսիսիպիից մինչև Մեքսիկա փոքր տարածություն չէ, իսկ ես այնտեղ գնացի հենց միայն նրա համար, որ քեզ մոռանամ։ Բայց դա չօգնեց։ Վերադառնալուց հետո ես անձնատուր եղա խնջույքներին։ Նոր Օռլեանն այդ լավ գիտե։ Ես չեմ կարող ասել, թե իմ զգացմունքն ավելի ուժեղացավ, որովհետև ես ուզում էի այն խեղդել, ավելի ուժեղանալ այն չէր կարող։ Հենց այն ժամից, երբ դու իմ ձեռքը բռնեցիր և ինձ անվանեցիր գեղեցիկ ազգական, ես չեմ հիշում, Լուիզա, թե իմ զգացմունքը որևէ չափով փոխված լինի։ Գուցե թե միայն փոխվել է այն ժամանակ, երբ խանդն ինձ ստիպել է ատել քեզ այնքան ուժեղ, որ ես պատրաստ եմ եղել սպանել քեզ։
Ինչպե՞ս ես կարողանում այդպիսի բան ասել, Կասսի։ Դա անհե-թեթություն է։ Նույնիսկ ուղղակի հիմարություն։
Եվ միևնույն ժամանակ միանգամայն լուրջ բան է։ Ես այնպես էի խանդում քեզ, որ երբեմն դժվարանում էի ինքս ինձ զսպել։ Իմ վրդովմունքը ես թաքցնել չէի կարող, և դու այդ լավ գիտես։
Բայց ինչո՞վ եմ ես մեղավոր, Կասսի։ Չէ՞ որ ես երբեք քեզ առիթ չեմ տվել մտածելու, որ․․․
Ես գիտեմ ինչ ես ուզում ասել։ Կարող ես չշարունակել։ Ես ինքս կշարունակեմ․ «մտածելու, որ ես քեզ սիրում եմ»։ Ահա թե ինչ էիր ուզում ասել դու։ Ես այդ չեմ էլ պնդում,շարունակեց նա ավելի ևս աճող հուսահատությամբ։– հուսահատությամբ։― Ես քեզ չեմ մեղադրում, թե դու կոկետություն ես արել ինձ հետ։ Մեղավորն Աստված է, որն այնպիսի գեղեցկություն է պարգևել քեզ, կամ թե սատանան, որ ինձ ստիպեց նայել քեզ վրա։
Քո խոսքերը միայն ցավ են պատճառում ինձ։ Ես չեմ կարծում, թե դու ինձ շողոքորթում ես։ Դու այնքան ջերմ ես խոսում, որ կասկածել չի լինի, բայց, հավատա, Կասսի այդ միայն թվում է քեզ, և դու հեշտությամբ կարող ես ազատվել քո այդ ցնորքից։ Չէ՞ որ կան շատ կանայք, որոնք ինձ-նից ավելի գեղեցիկ են և շատ շոյված կլինեին քո այդպիսի սիրո խոստովանությունից։ Ինչո՞ւ դու նրանց չես դիմում։
Ինչո՞ւ,դառնությամբ կրկնեց Կասսին,ի՛նչ անմիտ հարց։
Ես կրկնում եմ այդ հարցը և չեմ գտնում, թե անմիտ է։ Ես պետք է ազնվորեն ասեմ քեզ, Կասսի, որ չեմ սիրում քեզ և երբեք չեմ սիրի․
Ուրեմն դու ինձ հետ չե՞ս ամուսնանա։
Ա՛յ, այդ արդեն անմիտ հարց է։ Ես ասացի, որ քեզ չեմ սիրում։ Եվ կարծում եմ այդ բավական է։
Իսկ ես ասացի, որ սիրում եմ քեզ։ Բայց դա միայն մեկ պատճառն է, որ ես ուզում եմ դու իմ կինը դառնաս։ Կան և ուրիշ պատճառներ։ Ուզո՞ւմ ես լսել բոլորը։
Այժմ արդեն Կոլհաունն այլևս չէր խնդրում։ Նա նորից հովազի նման էր դարձել։
Ասում ես կան և ուրի՞շ պատճառներ։ Ասա տեսնենք, ես ոչ մի բանից չեմ վախենում։
Ա՜յ թե ինչ,քմծիծաղ տվեց Կոլհաունը։– Կոլհաունը։― Դու չե՞ս վախենում։
Ո՛չ, չեմ վախենում։ Ինչի՞ց պիտի վախենամ։
Ճիշտ է, դու չէ, որ պիտի վախենաս, այլ քո հայրը։
Ասա։ Այն, ինչ հորս է վերաբերում, վերաբերում է նաև ինձ։
Ես նրա դուստրն եմ։ Հիմա, ավա՜ղ, միակ զավակը․․․ Շարունակիր, Կասսի։ Ի՛նչ ամպեր են կախվել նրա գլխին։
Ամպեր չէ, Լո՛ւիզա, այլ շատ ավելի լուրջ անախորժություն։ Դժվարություններ, որոնք նա հաղթահարել չի կարող։ Դու ինձ ստիպում ես խոսել այնպիսի բաների մասին, որոնք քեզ ամենևին հարկավոր չէ իմանալ։
Օ՜, մի՞թե։ Դու սխալվում ես, Կասսի։ Ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Ինձ հայտնի է, որ իմ հայրը խճճվել է պարտքերի մեջ, և որ փողը դու ես տվել նրան։ Ես ինչպե՞ս կարող էի չնկատել այդ։ Այն ամբարտավանությունը, որ դու ցուցաբերում ես մեր տանը, այն գոռոզությունը, որ դու ցուցաբերում ես՝ նույնիսկ չքաշվելով ծառաների ներկայությունից, նույնիսկ նրանց համար բավականաչափ ապացույց էին, որ մեր տանն ամեն ինչ բարեհաջող չէ։ Դու ես Կասա դել Կորվոյի տերը։ Ես այդ գիտեմ։ Բայց դու իմ սրտի տերը չես։
Այս համարձակ պատասխանից Կոլհաունը վհատվեց։ Բայց նա դեռ էլի մի հույս ուներ, մի ավելի ուժեղ կոզր, որ փորձեց գործի դնել։
Ա՜խ, այդպե՞ս,ասաց նա քմծիծաղ տալով։– տալով։― Դե ի՛նչ արած, եթե ես քո սրտի տերը չեմ, համենայնդեպս քո բախտն իմ ձեռքումն է։ Ես գիտեմ, թե ո՛ր չնչին սրիկայի պատճառով ես դու ինձ մերժում․․․
Ո՞ւմ մասին ես խոսում դու։
Իբր չե՞ս հասկանում։
Ո՛չ։ Բայց գուցե դու ինքդ քե՞զ ես չնչին սրիկա անվանում։ Այդ դեպքում ես հեշտությամբ կհասկանամ․ նկարագրությունը շատ ճշգրիտ է։
Թող այդպես լինի,պատասխանեց կապիտանը զայրույթից կարմրատակելով, բայց և այնպես դեռևս զսպելով իրեն։– իրեն։― Եվ քանի որ դու ինձ այդպիսի ոչնչություն ես համարում, ապա ուրեմն հազիվ թե ես քո աչքում ավելի ընկնեմ, եթե պատմեմ, թե ինչ եմ բերելու քո գլուխը։
Իմ գլո՞ւխը։ Դու շատ ինքնավստահ ես, Կասսի՛։ Դու ինձ հետ այնպես ես խոսում, որ կարծես ես քո սպասուհին եմ կամ ստրկուհին։ Բարեբախտաբար այդպես չէ։
Կոլհաունը չդիմացավ նրա ցասումնալից հայացքին և լռեց։
Հետաքրքիր է իմանալ,շարունակեց աղջիկը,ի՞նչ ես բերելու դու իմ գլուխը։
Դու այդ կիմանաս։
Ուզում ես ինձ դուրս քշել պրերի՞ա, թե՞ վանքում ես փակելու։ Կամ գուցե ուզում ես բա՞նտ գցել։
Վերջինը երևի քո սրտովը կլիներ, իհարկե, եթե քեզ բանտարկեին այն նույն սենյակում, որտեղ․․․
Շարունակեցեք, սըր, ի՞նչ է վիճակված ինձ։ Ես այրվում եմ հետաքրքրությունից,ասաց Լուիզան։
Մի՛ շտապիր։ Առաջին գործողությունը կսկսվի վաղը։
Այդքան շո՞ւտ։ Իսկ որտե՞ղ, կարելի՞ է իմանալ։
Դատարանում։
Այդ ինչպե՞ս, սըր։
Շատ պարզ․ դու կանգնելու ես դատավորի և տասներկու երդվյալ ատենակալների առաջ։
Ձեզ հաճելի է կատակներ անել, կապիտան Կոլհաուն, բայց ես պետք է ասեմ, որ ձեր սրամտությունն ինձ դուր չի գալիս։
Ի՞նչ սրամտություն․․․ Ես միանգամայն լուրջ եմ խոսում։ Վաղը դատն է։ Միստր Մորիս Ջերալդը․․․ կամ ինչպես էլ նրան կոչեն, կանգնելու է դատարանի առաջ քո եղբորը սպանելու մեղադրանքով։
Դա սո՛ւտ է։ Մորիս Ջերալդը չի․․․
․․․չի կատարել այդ ոճի՞րը։ Այդ դեռ պետք է ապացուցել։ Նրա հանցանքը կապացուցվի, ես ամենևին չեմ կասկածում։ Եվ ամենածանրակշիռ ցուցմունքները նրա դեմ, ի մեծ զարմանս երդվյալների, մենք կլսենք հենց քո՛ բերանից։
Կրեոլուհին սարսափահար վիթի նման իր զրուցակցին էր նայում տարակուսանքով ու տագնապով լի լայն չռած աչքերով։
Մի քանի վայրկյան անցավ, նախքան Լուիզան ի վիճակի կլիներ խոսելու։ Նա լռել էր հանկարծակի իրեն համակած կասկածից, տարակուսանքից ու վախից։
Ես քեզ չեմ հասկանում․․․– հասկանում․․․― վերջապես խոսեց աղջիկը։– աղջիկը։― Դու ասում ես, որ ինձ դատարան են կանչելու։ Բայց ինչո՞ւ։ Թեպետև ես սպանվածի քույրն եմ, բայց ոչինչ չգիտեմ և չեմ կարող որևէ բան ավելացնել նրան, ինչ բոլորին է հայտնի։
Մի՞թե։ Ո՛չ, քեզ շատ ավելին է հայտնի։ Օրինակ, որ սպանության գիշերը դու Ջերալդի հետ տեսակցություն ունեիր մեր այգում, և ոչ ոք քեզանից ավելի լավ չգիտե, թե ինչ է տեղի ունեցել այդ գաղտնի տեսակցության ժամանակ․ ինչպես է Հենրին խառնվել այդ գործին, ինչպես էր նա վրդովվել, մտածելով այն խայտառակության մասին, որ ստվերի պես ընկնում էր ոչ միայն իր քրոջ, այլև ամբողջ ընտանիքի վրա, ինչպես էր, վերջապես, նա սպառնում սպանել այդ մարդուն, և ինչպես այդ բանում նրան խանգարեց այդ սրիկայի կողմից խաբված կնոջ միջամտությունը։ Ոչ ոքի հայտնի չէ նաև, թե ինչ պատահեց դրանից հետո, ինչպես Հենրին հիմարի պես վազեց այն սրիկայի ետևից և ինչ մտադրությամբ։ Այս ամենի վկան են եղել միայն երկու հոգի։
Երկո՞ւ։ Ովքե՞ր են։
Հարցը տրվեց մեքենայաբար, ուստի և հնչեց համարյա հանգիստ։
Պատասխանը պակաս պաղարյուն չէր։
Մեկը Կասսի Կոլհաունն էր, մյուսը՝ Լուիզա Պոյնդեքստերը։
Լուիզան չցնցվեց և կարծես ամենևին զարմացած չէր։ Այն, ինչ արդեն ասվել էր, արդեն նախապատրաստել էր նրան։ Նա միայն սպառնալից նետեց մի բառ․
Հետո՞։
Հետո,վրա բերեց Կոլհաունը շփոթված այն բանից, որ իր խոսքերը ոչ մի տպավորություն չգործեցին,հիմա արդեն դու ինձ հասկանում ես․․․
Ո՛չ ավելի, քան առաջ։
Դու ուզում ես, որ ես ավելի պա՞րզ բացատրեմ։
Ինչպես կուզես։
Լա՛վ։ Միայն մեկ միջոց կա քո հորը փրկելու լիակատար սնանկացումից և քեզ խայտառակությունից։ Հասկանո՞ւմ ես ինչի մասին եմ հասում։
Կարծես հասկանում եմ։
Հիմա չե՞ս մերժի ինձ։
Հիմա ավելի շուտ կմերժեմ, քան առաջ։
Թող այդպես լինի։ Նշանակում է, վաղը․․․ և սա դատարկ խոսք չէ, վաղը այս ժամանակ դու դատարանում վկայի տե՛ղ կգրավես։
Ստո՛ր մատնիչ։ Հեռացի՛ր աչքիցս։ Հենց այս րոպեին, թե չէ՝ հորս կկանչեմ։
Նեղություն մի կրի։ Ես այլևս քեզ չեմ ձանձրացնի իմ ներկայությամբ, եթե այդ այնքան տհաճ է քեզ համար։ Լավ մտածիր։ Գուցե մինչև դատավարության սկսվելը դու կփոխես քո վճիռը։ Եթե այդպես լինի, ապա հուսով եմ, որ ժամանակին ինձ իմաց կտաս։ Բարի գիշեր, Լուիզա։ Ես գնում եմ քնելու, բայց մտքիս մեջ դու ես։
Դառն քմծիծաղը շուրթերին Կոլհաունը գնաց իր սենյակը։ Նրա տեսքն ամենևին էլ հաղթական չէր։
Սկզբում ենթադրում էին դատել ոչ միայն Մորիս Ջերալդին, այլև Միգուել Դիազին ու իր ընկերներին, ինչպես և Ֆելիմ Օ’Նիլին։
Սակայն նախաքննության ընթացքում մեքսիկացին և նրա երեք ընկերներն ապացուցել էին իրենց ալիբին<ref>Ալիբի (ըստ․) ապացույց, որ ոճիրը գործադրելու ժամանակ մեղադրվողն այնտեղ չի եղել, այլուրեքություն։</ref>։ Նրանք խոստովանել էին, որ կերպարանափոխվել էին որպես հնդկացիներ։ Այդ փաստն արդեն ապացուցված էր, այնպես որ նրանց ուրիշ բան չէր մնում անելու։ Բայց այդ ամենը նրանք ներկայացրել էին որպես կատակ։ Եվ քանի որ ապացուցվել էր, որ Հենրի Պոյնդեքստերի անհետացման օրը բոլոր չորսն էլ իրենց տներում են եղել, իսկ Դիազը, բացի դրանից, մեռածի պես հարբած է եղել, ուստի այլևս նրանց չհարցաքննեցին։
Ինչ վերաբերում է Ֆելիմին, նրան հարկ չհամարեցին մեղադրյալի աթոռին նստեցնել, որովհետև մտածում էին, թե նա որպես վկա հանդես գալով շատ ավելի օգտակար կլինի։
Դատաքննությունը սկսվում է առանց առանձին ձևականությունների։ Դատավորը գլխից վերցնում է պանաման և վառում մարած սիգարը։ Մի հինգ-վեց կում քաշելուց հետո նա սիգարը բերանից հանում է, դնում սեղանի եզրին և ասում․
Պարոնայք երդվյալներ, մենք այստեղ ենք հավաքվել քննելու մի գործ, որի մանրամասնությունները, պետք է ենթադրել, ձեզ բոլորիդ հայտնի են։ Սպանված է մի մարդ, մեր ամենահարգարժան քաղաքացիներից մեկի որդին։ Կալանավորը, որին դուք տեսնում եք ձեր առաջ, մե-ղադրվում է այդ սպանության մեջ։ Իմ պարտականությունն է հետևել դատավարության ճիշտ ընթացքին, իսկ դուք պետք է ծանրութեթև անեք հանցանշանները և որոշեք ճի՞շտ է մեղադրանքը, թե ոչ։
Հետո մեղադրյալին տրվում է սովորական հարցը․
Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք։
Ո՛չ,հաստատ ու արժանապատվությամբ պատասխանում է նա։
Կասսի Կոլհաունը և նրա կողքին կանգնած տեղական բնակիչներից մի քանիսը քմծիծաղ են տալիս։
Օբերդոֆերը պատմում է այն, ինչ արդեն ասել էր առաջ։ Այն նույն գի-շերը, երբ կորել է երիտասարդ Պոյնդեքստերը, Մորիս Ջերալդը կեսգիշերն անց դուրս եկավ իր հյուրանոցից՝ վճարելով իր բոլոր հաշիվները։ Ըստ երևույթին նա փող շատ ուներ, առաջ երբեք Օբերդոֆերը նրա մոտ այդքան փող չէր տեսել։ Նա գնաց տուն, Նուեսեսի ափը։ Բայց նա չասաց, թե ուր է գնում։ Նրա և վկայի միջև մտերմություն չի եղել։ Վկան միայն ենթադրում է, թե մուստանգերն իր խրճիթն է գնացել, որովհետև նախորդ օրն էլ նրա ծառան գնաց՝ ջորու վրա բարձելով իրենց բոլոր իրերը, բացի նրանից, ինչ տարավ ինքը՝ մուստանգերը։
Իսկ մուստանգերն ի՞նչ տարավ իր հետ։
Վկան ճշգրիտ չի հիշում։ Նա հաստատ չգիտե՝ հրացան ունե՞ր թե ոչ։ Բայց թվում է, թե հրացանը մեքսիկական սովորությամբ կախված էր թամբից։ Բայց վստահությամբ կարող է ասել, որ նա իր հետ ատրճանակ ուներ և որսորդական դանակը խրած էր գոտին։ Ջերալդի հագին, ինչպես միշտ, մեքսիկական զգեստ էր, ուսին գցած ուներ շերտավոր սերապեն։ Վկային տարօրինակ է թվացել, որ մուստանգերն այդպես ուշ գիշերով դուրս եկավ, մանավանդ, որ նա որոշել էր առավոտը գնալ։
Բայց նրանց տարակուսանքը երկար չի տևում։ Հնչում է վկաներին կանչող կոչնակի ձայնը, որը գոռում է․
Լուիզա Պոյնդեքստեր։
=== Գլուխ LXXXVIII․ Ակամա վկան ===
{{ԵրեքԱստղ}}
Որտե՞ղ եք եղել դուք, միսս Պոյնդեքստեր, ձեր եղբոր անհետացման գիշերը,հարցնում է դատախազը աղջկան։
Տանը, իմ հոր հասիենդայում։
Թույլ տվեք հարցնել, այդ գիշեր դուք այգի իջե՞լ եք։
Այո՛։
Բարի եղեք, ասացեք՝ ո՞ր ժամին։
Կես գիշերին, եթե չեմ սխալվում։
Մենա՞կ էիք։
Ոչ ամբողջ ժամանակ։
Նշանակում է, այդ ժամանակամիջոցի մի մասում ձեզ հետ եղե՞լ է որևէ մեկը։
Այո՛։
Դուք այնքան անկեղծ եք, միսս Պոյնդեքստեր, որ երևի չեք հրաժարվի դատարանին ասել, թե ով է եղել դա։
Իհարկե։
Չե՞ք ասի նրա անունը։
Երկու հոգի են եղել, որոնցից մեկը՝ իմ եղբայրը։
Իսկ մինչև ձեր եղբոր գալը էլի որևէ մեկը եղե՞լ է ձեզ հետ այգում։
Այո՛։
Մենք կուզենայինք լսել նրա անունը։ Հուսով եմ, որ դուք չեք թաքցնի այդ։
Ես թաքցնելու բան չունեմ։ Դա միստր Մորիս Ջերալդն էր։
Այս պատասխանն ամբոխի մեջ առաջացնում է ոչ միայն զարմանք, այլև արհամարհանք և նույնիսկ վրդովմունք։
Միայն մեկ մարդու վրա այդ խոսքերը բոլորովին ուրիշ տպավորու-թյուն են գործում, դա մեղադրյալն է։ Այժմ նա ավելի հաղթական տեսք ունի, քան նրան մեղադրողները։
Թույլ տվեք հարցնել ձեզ․ դա պատահակա՞ն հանդիպում էր, թե՞ նախապես պայմանավորված։
Պայմանավորված էր։
Ես ստիպված եմ մի անհամեստ հարց տալ ձեզ։ Ներեցեք ինձ, միսս Պոյնդեքստեր, սա իմ պարտքն է։ Ո՞րն է ձեր այդ հանդիպման բնույթը, կամ, ավելի լավ է ասել նպատակը։
Լուիզան տատանվում է, բայց միայն մի վայրկյան։ Նա ուղղվում է և, ամբոխի վրա մի անտարբեր հայացք գցելով, պատասխանում․
Բնույթը կամ նպատակը վերջ ի վերջո միևնույն բանն է։ Ես միտք չունեմ որևէ բան թաքցնելու։ Ես դուրս էի եկել, այգի, որպեսզի հանդիպեմ մի մարդու, որին սիրել եմ և մինչև հիմա էլ սիրում եմ, չնայած նա այստեղ ձեր առաջ կանգնած է որպես ոճրագործ․․․ Այժմ, սըր, հույս ունեմ, որ դուք բավարարվա՞ծ եք։
Ո՛չ, այդ դեռ բոլորը չէ,հարցաքննությունը շարունակում է դատախազը, ուշադրություն չդարձնելով ամբոխի մեջ ծայր առած քրթմնջոցին։– քրթմնջոցին։― Ես պետք է էլի մի հարց տամ ձեզ, միսս Պոյնդեքստեր․․․ Ես մի փոքր շեղվում եմ սահմանված կարգից, բայց դրանով մենք ժամանակ կշա-հենք։ Կարծում եմ ոչ ոք սրա դեմ չի առարկի․․․ Դուք լսեցի՞ք, թե ձեզանից առաջ հանդես եկած վկան ինչ էր ասում։ Ճշմարի՞տ է, որ ձեր եղբայրը գժտված բաժանվեց մեղադրյալից։
Ճշմարիտ է։
Այդ պատասխանը հուզում է ամբոխին։ Պատասխանը հաստատում է Կոլհաունի ցուցմունքները։ Այժմ սպանության շարժառիթը պարզ է։ Մարդիկ չեն ուզում սպասել այն բացատրություններին, որ ուզում է տալ վկան։ Լսվում են բացականչություններ․ «Կախե՜լ։ Կախե՜լ նրան տեղն ու տեղը»։
Կարգ պահպանեցեք,գոռում է դատավորը սիգարը բերանից հանելով և մի հրամայական հայացք գցելով ամբոխի վրա։
Երբ իմ եղբայրը նրա ետևից գնաց, այլևս զայրացած, չէր։ Նա ներել էր միստր Ջերալդին,շարունակեց Լուիզա Պոյնդեքստերը հարցերի չս-պասելով։– պասելով։― Նա ուզում էր միստր Ջերալդի ետևից հասնի, որպեսզի ներողություն խնդրի․․․
Ես պետք է էլի մի բան ավելացնեմ,միջամտեց Կոլհաունը սահմանված կարգը խանգարելով։– խանգարելով։― Նրանք հետո գժտվեցին։ Ազոտեայում կանգնած ես լսում էի նրանց։
Միստր Կոլհաուն,խստությամբ ընդհատում է նրան դատավորը, եթե դատախազը հարկ համարի, նորից կկանչի ձեզ, իսկ առայժմ բարի եղեք չխանգարել։
Էլի մի քանի լրացուցիչ հարց տալուց հետո դատավորը Լուիզա Պոյնդեքստերին բաց է թողնում։
Այժմ արդեն դատավոր Ռոբերտսին ոչ ոք չի խանգարում նորից անցնել իր պարտականությունների կատարմանը, որից նրան այնպես կոպտաբար կտրել էին։
Հայրենակիցներ,կշտամբանքով դիմում է նա ամբոխին,հարկա-վոր է ենթարկվել օրենքի պահանջներին։ Տեխասը մյուս նահանգների մեջ բացառություն չի կազմում։ Կարիք կա՞ այս բանը ասելու ձեզ։ Մի՞թե կարելի է մարդուն կախել, թույլ չտալով, որ նա գեթ մի խոսք ասի իրեն արդարացնելու համար։ Դա ապօրինի, անարդար բան կլիներ, պարզ ասած՝ մարդասպանություն։
Իսկ մի՞թե ինքը մարդասպանություն չի գործել,գոռում է կապը կտրածներից մեկը, որ կանգնած էր Կոլհաունի կողքին։– կողքին։― Հարկավոր է նրան էլ նույն ձևով հատուցել, ինչպես ինքն է վարվել երիտասարդ Պոյնդեքստերի հետ։
Այդ դեռ ապացուցված չէ։ Դուք դեռ բոլոր ցուցմունքները չեք լսել։ Հարկավոր է լսել, թե ինչ են ասում մյուս կողմի վկաները․․․ Կոչնակ,շա-րունակում է նա,կանչեցեք պաշտպանության վկաներին։
Կոչնակը կանչում է Ֆելիմ Օ’Նիլին։
Սան Անտոնիոյից եկած փաստաբանն աշխատում է կրճատել նրա հարցաքննությունը, նա ավելի մեծ հույսեր է կապել մյուս վկայի հետ։ Կանչում են մյուսին։
Զեբուլոն Ստումպ։
Դեռ չէր լռել կոչնակի ձայնը, երբ արդեն ամբոխի միջից դուրս է գալիս մի վիթխարահասակ մարդ․ բոլորը ճանաչում են Ջեբ Ստումպին, Լեոնայի լավագույն որսորդին։
Ներկաները շունչները իրենց պահած լսողություն են դառնում։ Համարյա բոլորը հավատացած են, որ Զեբ Ստումպը գիտե գաղտնիքը։
Դե ի՛նչ ասեմ, պարոն դատավոր,սկսում է ծերունի որսորդը ուղիղ նրա դեմքին նայելով,ես պատրաստ եմ պատմելու այն ամենը, ինչ գիտեմ այս գործի մասին։ Բայց եթե դուք և երդվյալները չեք առարկում, ես կգերադասեի, որ նախ երիտասարդը տա իր բացատրությունները։ Դրանից հետո էլ ես կտամ իմ ցուցմունքները, և դա երևի հենց նրա ասածների հաստատումը կլինի։
Ի՞նչ երիտասարդի մասին է ձեր խոսքը,հարցնում է դատավորը։
Մուստանգերի, իհարկե։ Հենց նրա, որին դուք մեղադրում եք երիտասարդ Պոյնդեքստերի սպանության գործում։
Դա մի փոքր կխախտի սահմանված կարգը,պատասխանում է դատավորը,թեև վերջ ի վերջո մեզ համար հիմնականը ճշմարտությունն իմանալն է։ Ինչ վերաբերում է ինձ, ես գործի ձևական կողմին մեծ նշանակություն չեմ տալիս, և եթե երդվյալները չեն առարկում, ապա թող ձեր ուզածը լինի։
Տասներկու երդվյալ ատենակալներն իրենց ավագի միջոցով հա-մաձայնություն են հայտնում։ Տեխասի սահմանային գոտու բնակչությունը ձևականություններին մի առանձին նշանակություն չի տալիս․ Զեբի խնդիրքը բավարարվում է։
Հարկ կա՞ ասելու, որ քար լռություն է տիրում։ Նույնիսկ կաղնու կանաչ տերևների մեջ անդադրում ճռճռացող ծղրիդները լռեցին՝ ասես վա-խենալով ցածում տիրող լռությունից։ Բոլորն ակնապիշ նայում են մուստանգերին և շունչները պահած լարում են լսողությունը, որպեսզի որսան նրա ասածը, որը կարելի է խոստովանություն անվանել։
Պարոն դատավոր, պարոնայք երդվյալներ,ասում է Ջերալդը։– Ջերալդը։― Ես անչափ երախտապարտ եմ, որ դուք ինձ խոսելու հնարավորություն տվեցիք։ Օգտվելով այդ իրավունքիցս ես չեմ չարաշահի ձեր ուշադրությունը։ Ամենից առաջ պետք է ասեմ, որ չնայած այստեղ հիշատակված մի շարք հանգամանքներին, որոնք ձեզ տարօրինակ և նույնիսկ անբացատրելի են թվում, իմ պատմությունը շատ հասարակ է լինելու և կօգնի որոշ բաներ հասկանալ։ Այստեղ ձեր լսած ամեն ինչը ճշմարիտ չէ։ Ցուցմունքների մի մասը սուտ է, այնպես, ինչպես ստախոս է այդ ցուցմունքները տվող մարդը։
Մեղադրյալը սևեռուն նայում է Կասսի Կոլհաունին։ Վերջինս ամբողջովին կուչ է գալիս այդ հայացքից, ասես նրա վրա ատրճանակի փող էին ուղղել։
Ես, իսկապես, հանդիպել եմ միսս Պոյնդեքստերի հետ։ Այդ ազնիվ աղջիկն իր անկեղծ խոստովանությամբ ինձ էլ հնարավորություն տվեց այստեղ խոսելու բոլորովին անկեղծ, հակառակ դեպքում ես ամբողջ ճշ-մարտությունը չէի ասի։ Խնդրում եմ ձեզ հավատալ այն ամենին, ինչ ասելու եմ ես։ Ճիշտ է և այն, որ մեր տեսակցությունը գաղտնի է եղել, և որ այն ընդհատել է մի մարդ, որն այլևս չի կարող ձեզ պատմել, թե ինչ եղավ հետո։ Ճշմարիտ է և այն, որ ես ու նա վիճեցինք, ավելի ճիշտ՝ նա բար-կացել էր ինձ վրա։ Բայց այն, թե հետո մենք նորից վեճի ենք բռնվել, բո-լորովին սուտ է։ Եվ նա, ով երդվում էր, թե այդպես է, չէր համարձակվի այդ ասել, եթե ես հնարավորություն ունենայի պատասխանելու նրան այնպես, ինչին նա արժանի է։
Նորից մեղադրյալի հայացքը բևեռվում է Կոլհաունի վրա, որը վախեցած թաքնվում է ամբոխի մեջ։
Ընդհակառակն,շարունակում է Ջերալդը,երբ մենք նորից հանդիպեցինք, Հենրի Պոյնդեքստերը ներողություն խնդրեց ինձանից։ Իսկ ես նրա նկատմամբ ամենաբարեկամական․․․ես կասեի՝ ամենաքնքուշ զգացմունքներն ունեի։ Նրան չէր կարելի չսիրել։ Արդյոք ներեցի՞ ես նրան այն մի քանի խոսքը, որ տաքացած պահին ասել էր ինձ։ Կարծում եմ՝ այստեղ կասկած լինել չի կարող․ ես ամբողջ սրտով շնորհակալ էի նրանից, որ մենք հաշտվեցինք․․․
Նշանակում է, դուք հաշտվեցի՞ք,հարցնում է դատավորը օգտվելով նրա լռությունից։– լռությունից։― Այդ որտե՞ղ տեղի ունեցավ։
Մոտ չորս հարյուր յարդ հեռու այնտեղից, որտեղ կատարվել է սպանությունը։
Դատավորը վեր է թռչում։ Վեր են թռչում և երդվյալները։ Հանդիսատեսները, որոնք առաջ էլ կանգնած էին, իրենց զարմանքն արտահայտում են այլ կերպ։ Դեռ ոչ ոք չէր խոսել ոճրագործության տեղի մասին և նույնիսկ ոչ ոք չէր ասել, թե սպանություն է կատարվել։
Դուք նկատի ունեք այն տեղը, որտեղ արյան լի՞ճն էր,անվճռական հարցնում է դատավորը։
Ես նկատի ունեմ այն տեղը, որտեղ սպանվել է Հենրի Պոյնդեքստերը։
Այս խոսքերը ներկաների մեջ զարմանքի մի նոր ալիք են առաջացնում։ Լսվում են փսփսոցներ և խուլ բացականչություններ։ Ամենից բարձր հնչում է մի հառաչանք։ Այն դուրս է թռչում Վուդլի Պոյնդեքստերի կրծքից։ Հիմա արդեն նա այլևս չի կասկածի, որ իր որդին սպանված է։ Մինչ այդ րոպեն հոր սրտում դեռևս հույսի մի նշույլ կար, թե գուցե Հենրին դեռ կենդանի է, թե նա երևի պարզապես հիվանդացել է կամ գերի ընկել հնդկացիների ձեռքը։ Մինչ այդ րոպեն դեռ իր որդու մահվան ակներև ապացույցներ չկային, կային միայն առանձին պատահական և ոչ այնքան համոզիչ ենթադրություններ։ Բայց այժմ հենց մեղադրյալի խոսքերը խորտակում են այդ հույսը։
Նշանակում է, դուք համոզվա՞ծ եք, որ Հենրի Պոյնդեքստերը մեռած է,հարցնում է դատավորը։
Կատարելապես համոզված եմ,պատասխանում է մեղադրյալը։– մեղադրյալը։― Եթե դուք տեսնեիք այն, ինչ ես եմ տեսել, կհասկանայիք, թե որքան ավե-լորդ է ձեր հարցը։
Նշանակում է, դուք տեսե՞լ եք դիակը։
Ես պետք է առարկեմ հարցաքննության այդպիսի մեթոդի դեմ,միջամտում է պաշտպանը։– պաշտպանը։― Դա դատավարության կարգի ուղղակի խախտում է։
Մեր երկրում այսպիսի բան չէին թույլ տա,ավելացնում է իռլանդացի փաստաբանը։– փաստաբանը։― Մեզ մոտ դատախազին իրավունք չէին տա խո-սելու մինչև խաչաձև հարցաքննման ժամանակը չգա։
Նույնն են նաև մեր երկրի օրենքները,ասում է դատավորը մի խիստ հայացք գցելով կարգը խախտողի վրա։– վրա։― Մեղադրյա՛լ, դուք կարող եք շարունակել ձեր պատմությունը։ Քանի դուք չեք վերջացրել ձեր խոսքը, ձեզ հարցեր տալու իրավունք ունի միայն ձեր պաշտպանը։ Շարունակեցե՛ք։ Ասացե՛ք ամեն բան, ինչ հարկ եք համարում։
Ես խոսում էի մեր հաշտության մասին,շարունակում է մեղադրյալը,և ասացի, թե որտեղ տեղի ունեցավ այդ։ Այժմ ես պետք է բացատրեմ, թե ինչու հենց այնտեղ տեղի ունեցավ այդ։ Դուք արդեն գիտեք, թե ինչպես բաժանվեցինք մենք՝ միսս Պոյնդեքստերը, նրա եղբայրը և ես։ Նրանց թողնելով՝ ես գետն անցա լողալով, մասամբ նրա համար, որ խիստ հուզված էի, մասամբ էլ նրա համար, որ չէի ուզում հայտնի դառնա, թե ես ինչպես եմ այգի ընկել։ Դրա համար ես իմ հիմքերն ունեի։ Գետն անցնելուց հետո ուղղվեցի դեպի ավան։ Տաք գիշեր էր, ինչպես երևի շատերդ հիշում եք, և մինչև հյուրանոց հասնելս իմ հագուստը համարյա բոլորովին չորացել էր։ Պանդոկը դեռ բաց էր, և տերը կանգնած էր իր վաճառասեղանի ետևը։ Այդ հարկը ինձ համար առանձնապես հյուրընկալ չի եղել, և ես որոշեցի իսկույն գնալ Ալամո, որպեսզի օգտվեմ գիշերային զով ժամերից։ Իմ ծառային ես առաջ էի ուղարկել, իսկ ինքս մտադիր էի մեկնել հաջորդ առավոտյան։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Կասա դել Կորվոյում, ինձ ստիպեց, որքան կարելի է, արագացնել մեկնումս։ Միստր Օբերդոֆերին տալիքս վճարելուց հետո ես մեկնեցի․․․
Իսկ փողը, որ դուք վճարեցիք,հարցնում է դատախազը,որտեղի՞ց էիք․․․
Ես բողոքում եմ,ընդհատում է նրան պաշտպանը։
Ա՛յ քեզ կարգե՜ր,բացականչում է իռլանդացի փաստաբանը՝ սպառնալից նայելով դատախազին։– դատախազին։― Եթե սա տեղի ունենար մեր դատարանում, ձեզ հետ երևի այլ կերպ կխոսեին։
Հանգստացեք, ջենտլմեններ,ասում է դատավորը հրամայական տոնով։– տոնով։― Թող մեղադրյալը շարունակի իր խոսքը։
Ես դանդաղ էի գնում․ շտապելու բան չունեի։ Այդ գիշեր ես քնել չէի կարող, և ինձ համար միևնույն էր, թե որտեղ կանցկացնեմ գիշերը պրերիայո՞ւմ, թե՞ իմ խրճիթում։ Գիտեի, որ մինչև լուսաբաց կհասնեմ Ալամո, և դա ինձ լրիվ բավական էր․ Իմ մտքերով տարված՝ ես ետ չէի նայում, ճիշտն ասած մտքովս էլ չէր անցնում, թե որևէ մեկը կարող է գալ իմ ետևից։ Եվ միայն, երբ արդեն անտառի թավուտով մոտ կես մղոն ճանապարհ էի անցել և հասել այնտեղ, որտեղից մի ճանապարհ է գնում դեպի Ռիո Գրանդե, լսեցի ձիու սմբակների դոփյուն, որ գալիս էր ետևից։ Ես հենց նոր էի շուռ եկել, ճանապարհն այնտեղ պտույտ է գործում, ուստի ինձ չհաջողվեց ձիավորին տեսնել։ Բայց լսեցի, որ նա մոտենում է վարգով։ Ես մտածեցի, որ իմ ետևից եկող մարդը կարող է թշնամական մտադրություն ունենալ, թեև դա ինձ առանձնապես չանհանգստացրեց։ Պրերիայում, Հնդկացիների հարևանությամբ ապրելու ընթացքում ձեռք բերած սովորությանս համաձայն ես թաքնվեցի թավուտում և այնտեղ մնացի մինչև անծանոթ ձիավորի մոտենալը։ Շուտով նա երևաց։ Կարո՞ղ եք պատկերացնել իմ զարմանքը, երբ անծանոթի փոխարեն տեսա մի մարդու, որի հետ մենք դրանից քիչ առաջ բաժանվել էին վրդովմունքի զգացմունքներով։ Երբ ես խոսում եմ վրդովմունքի մասին, դա ինձ չի վերաբերում, այլ վերաբերում է միայն նրան։ Ես չգիտեի, թե այժմ նա ինչ տրամադրության մեջ է։ Հնարավոր է, որ այն ժամանակ նրան զսպել է քրոջ ներկայությունը, իսկ հիմա նա ինձնից բավարարում կպահանջի կասկածելով, թե ես անարգել եմ իր քրոջը։ Պարոնայք երդվյալներ, չեմ թաքցնի, որ հենց այս մտածեցի ես։ Բայց որոշեցի չթաքնվել, որովհետև խիղճս մաքուր էր։ Ճիշտ է, ես ու նրա քույրը գաղտնի էինք հանդիպել, բայց դրա մեղքն ուրիշներինն է և ոչ թե իմը և նրանը։ Ես սիրում էի նրան ամբողջ սրտով, ամենամաքուր ու քնքուշ սիրով, ինչպես և հիմա եմ սիրում․․․
Թեև Լուիզա Պոյնդեքստերի ծածկակառքը ներկաների շրջանի ետևն է կանգնած, աղջիկը լսում է մուստանգերի ամեն մի խոսքը և տեսնում է դեմքը, քանի որ վարագույրը լրիվ չի քաշված։ Չնայած սիրտը կրծող տխրությանը, նրա դեմքը շողում է ուրախությունից, երբ լսում է մուստանգերի անկեղծ խոստովանությունը։ Դա նրա զգացմունքի արձագանքն է։ Նրա գունատ այտերին կարմիր է բռնկում, բայց դա ամոթի կարմիր չէ, այլ ցնծագին ուրախության։
Բայց միայն թվում է այդպես։ Մայորը մի բազմանշանակ հայացք է գցում իր ջոկատի կողմը։ Դատավորը տիրաբար գոչում է․
Հանգի՜ստ։
Աղմուկը դադարում է։ Մեղադրյալը նորից խոսելու հնարավորություն է ստանում։
Նա շարունակում է իր պատմությունը։
Ճանաչելով Հենրի Պոյնդեքստերին՝ ես դուրս եկա թավուտից և ձիս կանգնեցրի։ Բավական լույս էր, և նա էլ իսկույն ճանաչեց ինձ։ Փոխանակ անհաճո հանդիպման, որ ես սպասում էի, և կարծում եմ բավականաչափ հիմքեր ունեի դրա համար, ես շատ ուրախացա և զարմացա նրա սիրալիր վերաբերմունքից։ Նա մտերմաբար ձեռքը մեկնեց ինձ և առաջին իսկ խոսքերով ներողություն խնդրեց ինձնից իր անզսպության համար։ Հարկ կա՞ ասելու, թե ինչպիսի ջերմությամբ ես սեղմեցի նրա ձեռքը։ Ես գիտեի, որ դա հավատարիմ բարեկամի ձեռք է։ Դեռ ավելին․ ես փայփայում էի այն հույսը, որ կգա մի օր, երբ դա եղբոր ձեռք կդառնա։ Այն ժամանակ ես այդ ձեռքը սեղմում էի նախավերջին անգամ։ Վերջին անգամ սեղմեցի շատ չանցած, երբ մենք անտառի շավիղի վրա իրար բարի գիշեր մաղթեցինք ու բաժանվեցինք․ մտքովս չէր անցնի, թե մենք բաժանվում ենք հավիտենապես․․․
Պարոնայք երդվյալնե՛ր, ես ժամանակ չեմ խլի ձեզանից, պատմելով մեր միջև տեղի ունեցած խոսակցությունը, դա ոչ մի կապ չունի այս դատավարության հետ։ Մենք մի որոշ տարածություն գնացինք կողք կողքի, ապա կանգ առանք մի ծառի տակ։ Այդտեղ մենք սիգարներ փոխանակեցինք և ծխեցինք։ Եվ որպեսզի մեր բարեկամությունն ամրապնդենք, փոխանակեցինք մեր գլխարկներն ու թիկնոցները։ Այդ սովորությանը ես ծանոթացել էի կոմանչների մոտ։ Ես Հենրի Պոյնդեքստերին տվի իմ մեքսիկական սոմբրերոն և շերտավոր սերապեն, փոխարենը վերցրի նրա թիկնոցն ու պանաման։
Շատ գնալու հարկ չեղավ, Երկնայի՜ն ուժեր։ Ի՞նչ տեսա ես․․․ Իմ առաջ էր․․․
Անգլուխ ձիավո՜րը,ամբոխի միջից գոռում է մեկը, և բոլորը ետ են նայում։
Անգլուխ ձիավո՜րը,արձագանքում են հիսուն ձայն։
Դա ի՞նչ բան է, կատա՞կ, անարգա՞նք դատարանին։
Ոչ ոք այդպես չի մտածում․ այդ ժամանակ բոլորն արդեն տեսել Էին անգլուխ ձիավորին, որն արշավում էր պրերիայով։
Ահա նա, գնում է։ Այն կո՜ղմը, այն կո՜ղմը։
Ոչ, այս կողմն է գալիս։ Նայեք, արշավում է ուղիղ դեպի ամրոց։
Իսկապես, անգլուխ ձիավորն այդ ուղղությամբ էր արշավում։ Բայց հանկարծ նա կանգ առավ պրերիայի մեջտեղը, ծառի շուրջը հավաքված ամբոխի դիմաց։
Նրան թվում է, որ ամեն մի պտույտ գործելիս ինքը տարածություն է կորցնում․ առջևում սմբակների դոփյուն այլևս չի լսվում։
Այ նզովյալ լինես դու, գարշելի արարած,հուսահատական շար-ժում անելով գոչում է Կոլհաունը։– Կոլհաունը։― Էլի ձեռքիցս դուրս կպրծնի։ Ա՜խ, եթե ես այստեղ մենակ լինեի։ Բայց այս անգամ մենակ չեմ։ Այդ քավթառ սատանան էլ արդեն անտառ է խցկվել։ Ես տեսա նրան թավուտը մտնե-լիս։ Երբ ես անտառ էի մտնում, նա ընդամենը մի երեք հարյուր յարդով էր հեռու։ Չի՞ կարելի մի կերպ պոկվել նրանից։ Բայց ո՛չ, նա շատ լավ հետախույզ է․․․ Բայց հո կարելի է․․․ Հենց հիմա կարելի է մաքրել նրան իմ ճամփից։
Այս ասելով Կոլհաունը ձիու սանձը քաշելով կես շրջան է գործում և ուշադիր ետ նայում այն շավղին, որով հենց նոր ինքն անցել էր։ Նա նայում է այնպիսի մարդու հայացքով, որն արդեն մտքում մի ծրագիր է կազմել և հիմա նրա իրականացման համար տեղ է որոնում։ Ջղայնորեն ձեռքն է առնում հրացանը։ Նրա բոլոր շարժումների մեջ տենդագին անհամբերություն է զգացվում։ Բայց և շարունակում է տատանվել և քիչ մտածելուց հետո հրաժարվում է իր մտքից։
Ո՛չ, այսպես չի կարելի,մրմնջում է նա։– նա։― Շատ-շատերն են գալիս մեր ետևից, և նրանց մեջ կան մարդիկ, որոնք կարող են հետքերը լավ հասկանալ։ Նրանք անպայման կգտնեն դիակը և կրակոցն էլ կլսեն։ Ո՛չ, ո՛չ։ Այսպես չի կարելի։
Էլի մի պահ կապիտանը տեղում կանգնած ականջ է դնում։ Եվ առջևում, և ետևում լռություն է, միայն վերևում անգղերի թևերի խշշոցն է լսվում։
Նրանք տեսնում են, որ Զեբ Ստումպը մոտենում է։ Բայց նա գալիս է այնպես, որ իր քայլերը չեն լսվում։
«Ինչ լավ կլինի, եթե նա հետքերը կորցնի,շարունակում է խորհել Կոլհաունը նորից շուռ տալով իր ձիու գլուխը։– գլուխը։― Համենայնդեպս ես պետք է գնամ հետքերով, քանի դեռ չեմ մոլորվել, թե չէ այդ հիմարներից որևէ մեկի բախտը կբերի․․․ Այ թե հիմարն եմ, որ այսքան ժամանակ կորցրի։ Եթե էլի հապաղեմ, այն քավթառը ետևիցս կհասնի, և այն ժամանակ ամեն ինչ կորած է։ Գրողը տանի, ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ այդպես լինի»։
Իր մուստանգին խթանելով՝ Կոլհաունն առաջ է սլանում այնքան արագ, որքան թույլ է տալիս ոլորուն շավիղը։
Բայց և այնպես կապիտանի ձեռքը ցած չի իջնում։ Նրան կանգնեցնում է թփուտի միջից լսվող մի բացականչություն, և բացատում երևում է մի մարդ։ Դա Զեբ Ստումպն է։
Դադարեցրե՛ք այդ խաղը,գոռում է Զեբը՝ արագ մոտենալով իր ձիով։– ձիով։― Դադարեցրե՜ք, ասում եմ ձեզ։
Ի՞նչ խաղ,շփոթված հարցնում է կապիտանը՝ գողտուկ պահելով իր դանակը։– դանակը։― Ի՞նչ եք գոռում։ Անասունը խճճվել է թփերի մեջ։ Վախենում էի, թե նորից կփախչի և ուզում էի կոկորդը կտրել, որպեսզի վերջ դնեմ այս խաղին։
Ա՜, այդպե՞ս ուրեմն։ Դե՛հ, իսկ ես կարծում եմ կոկորդը կտրելու կա-րիք չկա։ Կարելի է յոլա գնալ նաև առանց դրան։ Բայց ի՞նչ կոկորդի մա-սին եք խոսում։ Ձիո՞ւ մասին եք ասում։
Դե, իհարկե։
Ինքնին հասկանալի է։ Չէ՞ որ մարդու վիզը արդեն կտրված է, եթե իհարկե, դա մարդ է։ Ձեզ ինչպե՞ս է թվում, միստր Կոլհաուն։
Սատանան գիտե։ Ոչինչ չեմ հասկանում։ Ես դեռ ժամանակ չեմ ունեցել մի կարգին նայելու նրան։ Հենց այս րոպեին մոտեցա․․․ Երկնայի՜ն ուժեր,շարունակում է նա շինծու զարմանքով։– զարմանքով։― Սա մեռած մարդու մարմին է։
Ձեր վերջին դիտողությունը երևի իրավացի է։ Հազիվ թե մարդը կարող էր կենդանի լինել առանց ուսերին գլուխ ունենալու։ Այդ լաթի տակ կարծես ոչինչ չի թաքցված, չէ՞։
Ոչ։ Ինձ թվում է այնտեղ ոչինչ չկա։
Հապա մի քիչ բարձրացրեք նայենք։
Ես չեմ ուզում ձեռք տալ նրան։ Այնպիսի զարհուրելի տեսք ունի․․․
Զարմանալի է։ Մի րոպե առաջ դուք դրանից չէիք խորշում։ Հանկարծ ի՞նչ պատահեց ձեզ։
Ա՜խ,կմկմալով խոսեց Կոլհաունը,հետապնդումից ես խիստ գրգռված էի։ Շատ էի չարացած այս ձիու վրա և որոշել էի վերջ դնել սրա ֆոկուսներին․․․
Դե լավ,ընդհատում է նրան Զեբը,այդ դեպքում ես ինքս կզբաղվեմ դրանով․․․ Այդպես, այդպես,շարունակում է որսորդը, մոտենալով և դիտելով տարօրինակ մարմինը։– մարմինը։― Այո, սա իրոք մարդու մարմին է։ Դիակ է և բոլորովին փայտացած․․․ Սպասեք,գոչեց Զեբը սերապեի փեշը բարձրացնելով,ախր սա հենց այն մարդու դիակն է, որի սպանության համար դատավարություն է սկսված։ Ձեր քեռու որդին է, Հենրի Պոյնդեքստերը։ Հենց նա է, երկնայի՜ն ուժեր։
Կարծես դուք իրավացի եք․․․ Օ՜, Աստվա՜ծ, իսկապես նա է։
Հովսափա՜թ,շարունակում է Զեբը զարմացած ձևանալով։– ձևանալով։― Ա՛յ քեզ հանելուկ։ Դե լա՛վ, էլ կարիք չկա, որ մենք այստեղ ժամանակ կորց-նենք։ Ամենից լավն այն կլինի, որ դիակը տեղ հասցնենք այնպես, ինչպես կա, թամբի վրա։ Սա, երևում է, բավական ամուր է նստած իր տեղը։ Այս ձին էլ ճանաչում եմ։ Կարծում եմ, որ սա առանց համառելու կգա իմ զամբիկի ետևից․․․ Հապա՛, պառավս, ողջունիր սրան։ Դե՛, դե՛, մի՛ վախեցիր։ Չե՞ս տեսնում, որ սա քո հին բարեկամն է։ Թեև, ճիշտ է, վերջին ժամանակներս սա մի քիչ նեղության մեջ է եղել։ Զարմանալի չէ, որ դու նրան չճանաչեցիր․ արդեն որքան ժամանակ է ոչ ոք սրան չի մաքրել։
Մինչ ծերունին խոսում էր, աշխետն ու պառավ զամբիկը մռութ մռութի քսեցին ու սիրալիր փնչացրին։
Ես այդպես էլ կարծում էի,գոչեց Զեբը սանձի խճճված փոկերն ար-ձակելով։– ձակելով։― Իմ զամբիկի ընկերակցությամբ այս աշխետը հանգիստ կգա մեր ետևից։ Համենայնդեպս նրա կոկորդը կտրելու անհրաժեշտություն չկա։ Դե՛հ, իսկ հիմա, միստր Կոլհաուն,ասում է որսորդը՝ մի զննական հայացք գցելով նրա վրա,չե՞ք կարծում, որ մեր ճանապարհ ընկնելու ժամանակն է։ Դատը երևի շարունակվում է։ Իսկ եթե այդպես է, ապա, իհարկե, մեր մասնակցությունն էլ ցանկալի կլինի։ Ես կարծում եմ այժմ մեզ հետ կա մի վկա, որը կօգնի լույս սփռելու այդ գործի վրա, և մուստանգերին կամ կկախեն կամ կարդարացնեն։ Դե՛հ, ինչպե՞ս, պատրա՞ստ եք վերադառնալու։
Օ՜, իհարկե։ Դուք իրավացի եք․ այստեղ մնալն իմաստ չունի։
Զեբն առաջինն է ճանապարհ ընկնում՝ իր ետևից տանելով գերված ձին։ Կոլհաունը հետևում է նրան դանդաղ և, ըստ երևույթին, դժկամությամբ։
{{ԵրեքԱստղ}}
Դուք ուզում էիք պատմել, թե ինչ բացվեց ձեր աչքերի առաջ,ասում է պաշտպանը՝ դառնալով Մորիս Ջերալդին։– Ջերալդին։― Շարունակեցեք։ Ի՞նչ տեսաք դուք։
Ես տեսա գետնին մեկնված մի մարդ։
Քնա՞ծ։
Այո, քնած՝ հավիտենական քնով։
Մեռա՞ծ էր։
Ավելին, եթե դա հնարավոր է։ Կռանալով նրա վրա, ես տեսա, որ գլուխը կտրված է։
Գլուխը կտրվա՞ծ։
Ճիշտ այդպես։ Ես այդ չէի նկատել, մինչև որ կռացա նրա վրա։ Նա պառկած էր երեսի վրա, և գլուխը բոլորովին բնական դիրքում էր գտնվում։ Նույնիսկ գլխարկը դեռ գլխին էր։ Ես ուզում էի մտածել, որ նա քնած է, թեև զգում էի, որ այստեղ մի վատ բան կա։ Ձեռքերն ու ոտքերը մեկնված էին անկյանք։ Բացի դրանից, գետնին ինչ-որ մուգ բան կար։ Վաղորդյան թույլ լույսի տակ ես միանգամից չհասկացա, թե դա ինչ է։ Երբ ավելի մոտ կռացա, արյան հոտն զգացի։ Այդ ժամանակ արդեն չէի կասկածում, որ իմ առաջ դիակ է ընկած։ Ես նկատեցի վզի լայնքի խոր վերքը, որի վրա արյունը լերդացել էր։ Ավելի մոտիկից զննելով՝ նկատեցի, որ գլուխը բոլո-րովին կտրված է։
Բոլորը սոսկումից քարացել են։ Հնչում են բացականչություններ։
Դուք ճանաչեցի՞ք այդ մարդուն։
Ավա՜ղ, այո։
Ճանաչեցիք նույնիսկ առանց դեմքին նայելո՞ւ։
Կարիք չունեի դեմքին նայելու․ նրա հագուստը բավական պարզ բացատրում էր ամեն ինչ։
Ի՞նչ հագուստ։
Ուսերին գցած շերտավոր սերապեն և գլխի սոմբրերոն։ Դրանք իմն էին։ Եթե դրանից քիչ առաջ կատարված հագուստի փոխանակությունը չլիներ, ես կմտածեի, թե հենց ինքս եմ պառկած։ Դա Հենրի Պոյնդեքստերն էր։
Նորից հնչում է սրտամորմոք մի հառաչանք, որը խլացնում է ամբոխի հուզված շշուկը։
Շարունակեցե՛ք, սըր,ասում է պաշտպանը։– պաշտպանը։― Ասացեք, է՞լ ինչ հաջողվեց պարզել ձեզ։
Երբ ես ձեռքս դիպցրի մարմնին, զգացի, որ սառել է և բոլորովին փայտացել։ Դրանից հասկացա, որ արդեն մի քանի ժամ է, ինչ նա պառկած է այդպես։ Արյունը լերդացել էր և համարյա չորացել, այն բոլորովին սևացել էր։ Համենայնդեպս այդպես երևաց վաղորդյան լույսի տակ, արեգակը դեռ չէր ծագել։ Մահվան պատճառի վերաբերյալ ես կարող էի հեշտությամբ սխալվել, մտածելով, թե նրան սպանել են գլուխը կտրելով։ Բայց հիշելով գիշերը լսածս կրակոցը, մտածեցի, որ մարմնի վրա էլ պետք է վերք լինի։ Եվ չէի սխալվել։ Երբ դիակը շուռ տվի, սերապեի վրա մի անցք տեսա։ Այդ անցքի շուրջը կտորն արյունոտված էր։ Սերապեի փեշը ետ գցելով՝ ես նրա կրծքին նկատեցի կապտակարմրավուն մի բիծ։ Դժվար չէր հասկանալ, որ այդ տեղին գնդակ էր դիպել։ Բայց մեջքին համապատասխան տեղում վերք չկար։ Ըստ երևույթին, գնդակը մնացել էր մարմնի մեջ։
Դուք կարծում եք, որ մահվան պատճառը գնդա՞կն է եղել, թե՞ մահը վրա է հասել գլուխը կտրելու հետևանքով։
Վերքը, անտարակույս, մահացու է եղել։ Եթե մահը վայրկենական էլ չի եղել, ապա, համենայնդեպս, այն պետք է վրա հասներ մի քանի րո-պեից, նույնիսկ մի քանի վայրկյանից հետո։
Դուք ասացիք, որ գլուխը կտրված էր։ Ինչպե՞ս, բոլորովին անջատվա՞ծ էր մարմնից։
Բոլորովին, թեպետ և ընկած էր մարմնին հպված, այնպես, որ կարծես հարվածից հետո ոչ մարմնին, ոչ գլխին ոչ ոք չէր դիպել։
Ձեր կարծիքով ի՞նչ գործիքով էր տրված այդ հարվածը։
Ինձ թվում է, որ հարվածը տրված էր կամ կացնով, կամ որսորդական դանակով։
Ձեր մեջ որևէ կասկած չառաջացա՞վ, թե ով և ինչու կատարած կլինի այդ նողկալի ոճրագործությունը։
Այն ժամանակ՝ ոչ։ Ես այնքան շվարած էի, որ ոչ մի բանի մասին մտածել չէի կարող։ Աչքերիս չէի հավատում։ Իսկ երբ փոքր-ինչ հանգստացա և հասկացա, որ Հենրի Պոյնդեքստերն սպանված է, սկզբում մտա-ծեցի, թե դա կոմանչների ձեռքի գործ կլինի։ Բայց միաժամանակ նրա գանգամաշկը պոկված չէր, նույնիսկ գլխարկը գլխին էր մնացել։
Նշանակում է, դուք որոշեցիք, որ դա հնդկացիները չե՞ն արել։
Այո՛։
Դուք էլի որևէ մեկին կասկածո՞ւմ էիք։
Այն ժամանակ՝ ոչ։ Ես երբեք չեմ լսել, թե Հենրի Պոյնդեքստերը թշ-նամիներ ունի այստեղ կամ որևէ մի այլ տեղ։ Բայց հետո իմ մեջ կասկածներ ծագեցին, որոնք մինչև հիմա էլ մնացել են։
Հայտնեցեք դատարանին այդ կասկածները։
Ես առարկում եմ,միջամտեց դատախազը։– դատախազը։― Մեզ ամենևին հե-տաքրքիր չէ լսել մեղադրյալի կասկածները։ Ինձ թվում է՝ այն էլ բավական է, որ մենք լսում ենք նրա շատ «ճշմարտանման» պատմությունը։
Թող շարունակի իր պատմությունը,կարգադրեց դատավորը մի նոր սիգար վառելով։
Պատմեցեք, ի՞նչ արիք դուք հետո,ասում է դատապաշտպանը։
Իմ այս ամբողջ տեսածից շշմած լինելով՝ սկզբում ինքս էլ չգիտեի, թե ինչ անեմ։ Ես համոզված էի, որ պատանին սպանվել է դիտավորյալ, հենց այն կրակոցով, որը ես լսել էի։ Բայց ո՞վ էր կրակողը։ Իհարկե, ո՛չ հնդկացիները, դրան ես չէի կասկածում։ Մտածեցի, թե դա որևէ ավազակ է եղել։ Բայց այդ էլ նույնքան հեռու էր ճշմարտություն լինելուց։ Իմ մեքսիկական սերապեն առնվազն հարյուր դոլար արժե․ ավազակը, իհարկե, կվերցներ այն։ Եվ ընդհանրապես ոչ մի բան վերցրած չէր, նույնիսկ ոսկե ժամացույցը մնացել էր սպանվածի գրպանում, և վզին շողշողում էր արյունոտված ոսկե շղթայիկը։ Ես եկա այն եզրակացության, որ սպա-նությունը կատարված է որպես վրեժխնդրություն։ Սկսեցի վերհիշել, թե չե՞մ լսել արդյոք որևէ գժտություն՝ կապված պատանի Պոյնդեքստերի անվան հետ։ Բայց ոչ մի բան միտքս չեկավ։ Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է գլուխը կտրեին։ Դա ամենից ավելի էր զարմացնում ինձ և սոսկում ազդում։ Այս ամենի բացատրությունը չգտնելով՝ ես սկսեցի մտածել, թե ին՛չ անեմ։ Դիակի կողքին մնալը միտք չուներ։ Տեղն ու տեղը թաղելը ևս թվում էր անթույլատրելի։ Որոշեցի վերադառնալ ամրոց և որևէ մեկին խնդրել, որ ինձ օգնի հանգուցյալին փոխադրել Կասա դել Կորվո։ Բայց եթե ես նրան թողնեի անտառում, շնագայլերը և անգղերը դիակը կգտնեին և, իհարկե, մինչև իմ վերադառնալը կբզկտեին։ Երկնքում արդեն անգղեր էին պտտվում․ երևի նկատել էին դիակը։ Որքան էլ խեղված էր պատանու մարմինը, ես չէի կարող թույլ տալ, որ այն էլ ավելի բզկտեն։ Մտածում էի սիրող աչքերի մասին, որոնք արցունքով լցված նայելու էին նրան․․․
=== Գլուխ XCIV․ Գաղտնիքը բացվում է ===
Այդ հանդիսավոր լռության մեջ նորից հնչում է Մորիս Ջերալդի ձայնը․
Հետո իմ գլխում մի ուրիշ միտք ծագեց․ դիակը փաթաթել սերապեի մեջ, որ դեռ մնացել էր նրա վրա, վերևից էլ ծածկել իմ թիկնոցով։ Հույս ունեի այդ ձևով նրան պաշտպանել գիշատիչներից մինչև ես որևէ մեկի հետ կվերադառնամ ու նրան կտանեմ անտառից
Արդեն թիկնոցս վերցրել էի վրայիցս, բայց մեկ էլ մի նոր ծրագիր միտքս եկավ, որ ինձ ավելի խելամիտ թվաց, փոխանակ մենակ վերադառնալու ամրոց, մտածեցի ինձ հետ վերցնել նաև հանգուցյալի դիակը։ Մտածեցի, թե կարելի է նրան գնել ձիու գավակին և լասսոյով կապկպել։ Այս մտադրությամբ ես արդեն, ձիս մոտ էի բերել և ուզում էի դիակը բարձրացնել նրա վրա, երբ հանկարծ քիչ հեռու նկատեցի Հենրի Պոյնդեքստերի ձին։ Անասունը հանգիստ արածում էր, ասես ոչինչ էլ չէր եղել։ Սանձը քարշ էր գալիս գետնին, և ինձ համար դժվար չէր բռնել նրան։ Ավելի դժվար եղավ ձիուն ստիպել, որ հանգիստ կանգնի, մանավանդ, երբ նրան բերի տիրոջ դիակի մոտ։ Սանձը ատամներիս մեջ բռնելով ես կարողացա պատանու դիակը բարձրացնել ձիու վրա, բայց ոչ մի կերպ չկարողացա ամուր տեղավորել թամբին, դիակը փայտացած էր և շարունակ ցած էր սահում։ Մի քանի անհաջող փորձից հետո ես տեսա, որ դրանից բան չի դուրս գալու։ Արդեն պատրաստ էի հրաժարվելու այդ մտքից, երբ իմ գլխում էլի մի նոր միտք ծագեց։ Մի տեղ ես կարդացել էի Հարավային Ամերիկայի գաուչո հնդկացիների մասին։ Երբ նրանցից որևէ մեկը մեռնում է կամ դժբախտ դեպքի զոհ է դառնում, գաուչոն զոհված ընկերոջը տուն է տանում ձիու վրա նստեցրած և մարմինը թամբին կապած։ Ինչո՞ւ ես էլ այդպես չվարվեմ Հենրի Պոյնդեքստերի դիակի հետ։
Առանց ժամանակ կորցնելու ցատկեցի Հենրի Պոյնդեքստերի ձիու վրա, իսկ աշխետը հնազանդորեն սկսեց հետևել ինձ։ Այդպես մենք ճա-նապարհ ընկանք դեպի ավան․․․ Հինգ րոպե չանցած՝ ես ցած ընկա թամբից և իսկույն ուշաթափվեցի։ Եթե այդ հանգամանքը չլիներ, այժմ ես այստեղ, ձեր առաջ կանգնած չէի լինի որպես մեղադրյալ։
Թամբից ցած ընկա՞ք,գոչում է դատավորը։– դատավորը։― Այդ ինչպե՞ս պատահեց։
Դա մի հասարակ պատահականություն էր, կամ, ավելի ճիշտ, ամեն ինչ տեղի ունեցավ իմ անզգուշության պատճառով։ Ես նստել էի ուրիշի ձի և սանձը ձեռքս չէի առել։ Վարժված եմ իմ ձին վարելու միայն ձայնով ու ծնկներով և սանձը բանի տեղ չդրի։ Չէի նախատեսել այն ինչ շուտով տեղի ունեցավ։ Դեռ նոր էինք ճամփա ընկել, երբ ձին, որի վրա ես նստած էի, գլուխը շուռ տվեց և հանկարծ, ինչ-որ բանից խրտնելով, մի կողմ նետվեց ու սկսեց արշավել կատաղի քառատրոփով։ Ասացի «ինչ-որ բանից», բայց ես շատ լավ գիտեի, թե ինչից էր խրտնել։ Գլուխը շուռ տալով՝ նա իր ետևում տեսել էր արտասովոր ձիավորին, որը հիմա, ցերեկվա լույսով, կարող էր վախեցնել ոչ միայն ձիուն, այլև ամեն մի մարդու։ Ես ուզեցի սանձը ձեռքս առնել։ Բայց նախքան կհասնեի սանձին, ձին արդեն սլանում էր ամբողջ թափով։ Սկզբում դա ինձ չէր անհանգստացնում։ Մտածում էի, թե հիմա սանձն իմ ձեռքում կլինի, և ես ձին կկանգնեցնեմ։ Բայց շուտով պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ բան չէ։ Սանձը սահել էր առաջ, համարյա ձիու ականջներին էր հասել, և որպեսզի ես այն բռնեի, պետք է մեկնվեի ձիու վզի վրայով։ Մինչ փորձում էի ձեռքս սանձին հասցնել, չէի նկատում, թե դեպի ուր է սլանում ձին։ Միայն երբ ծառի մի ճյուղ ամուր խփեց երեսիս, նոր նկատեցի, որ մենք սլանում ենք ոչ թե բացատով, այլ անտառի թավուտով։ Դրանից հետո ես արդեն հնարավորություն չունեի ո՛չ շուրջս նայելու, ո՛չ էլ սանձին հասնելու։ Ամբողջ ուշադրությունս կենտրոնացրի նրա վրա, որ պաշտպանվեմ ակացիաների ճյուղերից, որոնք կարծես իրենց փշփշոտ ձեռքերը մեկնել էին, որպեսզի ինձ ցած քաշեն թամբից։ Ես բավական հաջող պաշտպանվում էի նրանցից, թեպետև չազատվեցի չանգռտոցներից։ Բայց փրկվել չկարողացա ծառի մի ահագին ճյուղից, որը ձգվել էր մեր անցած շավղի լայնքով և այնքան ցած, որ հասնում էր իմ կրծքին։ Իմ ձին, կարծես էլի ինչ-որ բանից խրտնելով, սլացավ ուղիղ դեպի այդ ճյուղը։ Թե դրանից հետո ուր գնաց նա, ես դժվարանում եմ ասել, երևի դուք այդ ինձանից լավ գիտեք։ Կարող եմ միայն ասել, որ մնացի այդ ծառի տակ գետնին փռված, գլխիս մի մեծ քերծվածք և ծնկիս՝ ահագին ուռուցք։ Բայց ես այդ նկատեցի միայն երկու ժամ հետո։ Երբ ուշքս վրաս եկավ, տեսա, որ արեգակն արդեն բավական բարձրացել է, իսկ իմ գլխավերևը մի քանի տասնյակ անգղեր են պտտվում։ Ես տեսնում էի, թե նրանք ինչպես են վիզները ձգում, և կարող էի ասել, թե ում են համարում իրենց ավարը։
Այդ տեսարանը, ինչպես և տանջալից ծարավը ինձ ստիպեցին մտածել այդտեղից հեռանալու մասին։ Բայց երբ ոտքի ելա, պարզվեց, որ մի քայլ էլ չեմ կարող անել։ Ավելին, հազիվ էի կարողանում ոտքի վրա մնալ։ Բայց այդտեղ մնալն էլ համազոր էր մահվան։ Ես այդ լավ էի հասկանում։
Մուստանգերը մի պահ լռեց, և հանդիսատեսները խոր շունչ քաշեցին։
Ինձ գտավ իմ հավատարիմ շունը՝ Թարան,շարունակեց Մորիսը։– Մորիսը։― Նա տանից փախել էր երևի ինձ որոնելու համար։ Թեև հետո ես ուրիշ բացատրություն լսեցի, բայց հիմա չեմ չարաշահի ձեր ուշադրությունը։ Այսպես թե այնպես, շունը գտավ ինձ և հենց իսկը ժամանակին, որպեսզի փրկի ինձ։ Երբ նա մոտեցավ, շնագայլերը փախան, և ես փրկվեցի սարսափելի վախճանից։ Հետո նորից քնեցի, կամ գուցե ուշաթափ եղա։ Երբ նորից ուշքի եկա, արդեն կարող էի մտածել իմ վիճակի մասին։ Ես գիտեի, որ իմ խրճիթը մի քանի մղոն հեռավորության վրա է գտնվում, և որ իմ ծառա Ֆելիմը նախորդ օրն է շանն այնտեղ տարել։ Որոշեցի Ֆելիմին մի երկտող գրել, շանն օգտագործելով որպես փոստատար։ Մի քանի բառ գրեցի իմ այցետոմսի վրա, որից պատահաբար մոտս կար։ Թեև լավ գիտեի, որ իմ ծառան անգրագետ է, բայց չէի կասկածում, որ իմ այցետոմսը տեսնելով՝ գլխի կընկնի, թե ով է գրել և կգտնի որևէ մեկին, որը կկարդա այն, մանավանդ, որ ես արյունով էի գրել։
Ապահով լինելու համար ես այցետոմսս փաթաթեցի մի կտոր մոմլաթի մեջ, որ պոկեցի գլխարկիս աստառից, և ծրարը կապեցի Թարայի վզակապին։ Դրանից հետո շատ ջանքեր թափեցի, մինչև որ կարողացա շանը ստիպել, որ հեռանա ինձանից։ Բայց վերջ ի վերջո նա գնաց։ Ես հույս ունեի, որ նա տուն կվազի։ Պարզվեց, որ իմ երկտողը տեղ է հասել։ Այդ ես, իհարկե, միայն երեկ իմացա։ Շան գնալուց հետո շատ չանցած՝ ես նորից քնեցի, իսկ երբ արթնացա, իմ առաջ տեսա մի նոր սոսկալի թշնամի։ Դա մի հովազ էր։ Մենք կռվի բռնվեցինք, և թե որքան երկար տևեց այդ, ես չեմ կարող ասել։ Թող այդ էլ ձեզ պատմի իմ խիզախ փրկարար Զեբ Ստումպը, որը, հուսով եմ, շուտով կվերադառնա և ձեզ կպատմի բոլորը, ինչպես և ուրիշ շատ բաներ, որոնց մասին ես ավելի չգիտեմ, քան դուք։
{{ԵրեքԱստղ}}
«Եթե սա ճշմարտություն չէ, ապա շատ լավ է հորինված»,այս էր դատավորի կարծիքը, երդվյալների ու բոլոր ներկաների կարծիքը, երբ մե-ղադրյալը վերջացրեց իր պատմությունը։
Շատերը հավատացին մեղադրյալին և դուրս մղեցին այն միտքը, թե դա մտացածին պատմություն է․ այսպիսի պարզ ու մանրամասն պատմություն չի կարող հնարել մի մարդ, որը հենց նոր է ազատվել տենդից։
Զեբ Ստումպը, իր պառավ զամբիկը թողնելով, բռնում է անգլուխ ձիավորի ձիու սանձը և նրան տանում դեպի այն կաղնին, որի տակ դատարանի նիստն է տեղի ունենում։
Ահա, պարո՛ն դատավոր, և դո՛ւք, տասներկու երդվյալնե՛ր,ասում է ծերունի որսորդը հանգիստ ու տիրական ձայնով,ահա մի վկա, որը գուցե թե լույս կսփռի այս մութ գործի վրա։ Հարցաքննեցեք սրան։
Լսվում է մի ճիչ «Աստվա՜ծ իմ, սա նա է»,բարձրահասակ մի ծերունի օրորվելով առաջ է գալիս ու կանգնում անգլուխ ձիավորի մոտ։ Դա նրա հայրն է։
Հեռվում էլ լսվում է մի ճիչ, որ փոխվում է խեղդված հառաչանքի, ասես մի կին ուշաթափվում է։ Այդ էլ նրա քույրն է։
Նա առանձին ձևականություններ չի անում։ Քանի որ Զեբ Ստումպն արդեն երդում է տվել, նրան ուղղակի առաջարկում են պատմել, թե ինչ գիտե այս գործի մասին։ Նրան հնարավորություն են տալիս խոսելու, ինչ-պես ցանկանում է։ Եվ Զեբ Ստումպը խոսում է շատ հակիրճ նախադասություններով, երևի կարծում է, թե դատարանում այդպես է ընդունված։
Այս զարհուրելի գործի մասին ես առաջին անգամ իմացա երիտասարդ Պոյնդեքստերի անհետացման երկրորդ օրը։ Այդ ինձ ասացին այն ժամանակ, երբ, ես նոր էի վերադարձել որսից։ Ինձ ասացին, որ սպանության մեջ մեղադրում են մուստանգերին։ Ես գիտեի, որ Մորիս Ջե-րալդն այդպիսի մարդ չէ, բայց որպեսզի կասկած չմնա, գնացի նրան տեսնելու։ Տանը գտա միայն նրա ծառա Ֆելիմին։ Նա էլ այնքան էր վախեցած զանազան դեպքերից, որ նրա պատմություններից համարյա ոչինչ չհասկացա։ Եվ ահա, մինչ մենք խոսում էինք, վազեվազ եկավ շունը, որի վզին ինչ-որ բան էր կապված։ Դա մուստանգերի այցետոմսն էր։ Նրա վրա բառեր էին գրված կարմիր թանաքով, ավելի ճիշտ՝ արյունով։ Այդ բառերը կարդացողին ասում էին, թե որտեղ կարելի է գտնել աղային։ Ես Ֆելիմին և շանը հետս վերցնելով գնացի այնտեղ։ Եվ հասանք հենց ճիշտ ժամանակին, որպեսզի մուստանգերին փրկենք այն բծավոր գազանից, որին մեքսիկացիները վագր են անվանում, իսկ ես լսել եմ, որ երիտասարդ իռլանդացին նրան հովազ է կոչում։ Ես գնդակ արձակեցի այդ գազանի վրա և տեղն ու տեղը սպանեցի։ Եվ հետո մենք մուստանգերին տարանք իր խրճիթը։ Ստիպված էինք նրան փոխադրել պատգարակի նման մի բանի վրա դրած, որովհետև ինքը ոչ մի քայլ անել չէր կարող։ Ասենք խելքն էլ տեղը չէր․ տղան այնքան էր կարողանում հասկանալ, ինչքան հնդկա-հավը՝ գարնանը։ Այսպես մենք նրան փոխադրեցինք տուն, որտեղ նա պառկած էր, երբ եկավ այն ջոկատը, որը նրան էր որոնում․․․
Վկան մի պահ լռում է․ ասես մտածում է՝ արժե՞ արդյոք պատմել այն բոլոր դեպքերը, որ տեղի ունեցան մուստանգերի խրճիթում։ Ավելի լավ չի լինի դրանք լռության մատնել։
Վերջիվերջո նա որսորդին ստիպում է պատմել ամեն բան, ինչ տեղի է ունեցել մինչև այն րոպեն, երբ Մորիս Ջերալդին բանտարկել են կալանատանը։
Դե, իսկ հիմա,ասում է Զեբ Ստումպը, երբ վերջանում է իմ հարցաքննությունը,դուք ինձ ստիպեցիք պատմել այն ամենը, ինչ ես գիտեմ գործի այս կողմի մասին, բայց կան բաներ, որ ձեր մտքովը չանցավ հարցնել, և ես ինքս եմ ուզում ավելացնել։
Շարունակեցեք, միստր Ստումպ,ասում է Սան Անտոնիոյից եկած պաշտպանը։
Ահա թե ինչ։ Այն, ինչ ես ասելու եմ, այնքան մեղադրյալին չի վերաբերում, որքան այն մարդուն, որը պետք է գրավի նրա տեղը։ Հիմա ես նրա անունը չեմ տա, միայն կասեմ այն, ինչ ինձ հաջողվել է իմանալ։ Իսկ դուք, երդվյալնե՛ր, մնացածն ինքներդ կհասկանաք․․․
Ծերունի որսորդը մի րոպե կանգ է առնում ու խոր շունչ քաշում, ասես պատրաստվելով մի երկար ճառ սկսել։
Ոչ ոք չի փորձում ո՛չ ընդհատել նրան, ո՛չ էլ շտապեցնել։ Բոլորին թվում է, թե նա կարող է բացել սպանության գաղտնիքը։ Անգլուխ ձիա-վորն արդեն դադարել էր գաղտնիք լինել։
Դե ի՛նչ ասեմ, բարեկամներս,շարունակեց Զեբը,իմ բոլոր լսածներից ու տեսածներից ես հասկացա, որ պատանի Պոյնդեքստերն այլևս կենդանի չէ։ Հաստատ գիտեի նաև, որ մուստանգերը Մորիս Ջերալդը չի կատարել այդ կեղտոտ սպանությունը։ Ո՞վ է արել ուրեմն։ Ահա մի հարց, որ ինձ ևս տանջում էր այնպես, ինչպես և ձեզանից շատերին․․․ Կասկած չունենալով, որ իռլանդացին անմեղ է, ես որոշեցի պարզել ամբողջ ճշմարտությունը։ Շատ բան, գրողը տանի, նրա դեմ էր, ես այդ չեմ ժխտում, բայց և այնպես դա ինձ համոզել չէր կարող։ Որոշեցի անձամբ ստուգել պրերիայում եղած հետքերը։ Գիտեի, որ այնտեղ կգտնեմ ձիու հետքերը, որը տանում է այնտեղ և ետ բերում։ Բայց, գրողը տանի, այնտեղ շատ հետքեր կային, որոնք տանում էին տարբեր ուղղություններով։ Եթե այդ չլիներ, ամեն ինչ շատ պարզ կլիներ։ Ինձ առանձնապես հետաքրքրեց մի ձիու հետքը, և ես որոշեցի հետևել նրան թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Դա ամերիկական պայտած ձիու հետք էր։ Նրա չորս պայտերից մեկը կոտրված էր։ Ահա այդ պայտը։
Վկան ձեռքը տանում է իր բաճկոնի խոր գրպանը և այնտեղից հանում կոտրված պայտը։
Նա վեր է բարձրացնում այդ պայտը, որպեսզի դատավորը, երդվյալները և բոլոր ներկա եղողները կարողանան տեսնել այն։
Եվ ահա, պարոն դատավոր և պարոնայք երդվյալներ, կոտրված պայտով ձին պրերիայով վազել է այն նույն գիշերը, երբ տեղի է ունեցել սպանությունը։ Նա գնացել է սպանվածի հետքերով, ինչպես և այն մար-դու հետքերով, որին այստեղ մեղադրում են սպանության մեջ։ Նա սլացել է նրանց ետևից և կանգ է առել ոճրագործության տեղից ոչ հեռու։ Իսկ նրա տերը առաջ է գնացել ոտքով և գնացել է մինչև այնտեղ, որտեղ գտել են արյան լճակը․ արյունը թափվել է հենց նրա ձեռքով։ Մարդասպանը գնացել է այդ կոտրված պայտով ձին հեծած․․․
Շարունակեցեք, միստր Ստումպ,ասում է դատավորը։– դատավորը։― Բացատրեցեք, ինչ է նշանակում ձեր այդ անսպասելի հայտարարությունը։
Ահա թե ինչ․ այն մարդը, որի մասին ես խոսում եմ, թաքնվել է թփուտի մեջ և այնտեղից արձակել գնդակը, որից և սպանվել է երիտասարդ Պոյնդեքստերը։
Բայց ի՞նչ մարդ։ Ո՞վ է դա։ Ասացե՛ք անունը։ Նրա անո՜ւնը,միաժամանակ գոռացին մի քսան ձայն։
Դուք նրա անունը կգտնեք այնտեղ։
Որտե՞ղ։
Այս մարմնի մեջ․․․ Նայեցեք այստեղ,շարունակում է վկան մատ-նացույց անելով դիակը։– դիակը։― Տեսնո՞ւմ եք արյունոտ բիծը սերապեի վրա։ Բծի մեջտեղում գնդակի ծակած մի անցք կա, իսկ մեջքին համապատասխան տեղը անցք չի երևում։ Եվ ահա ես ենթադրում եմ, որ գնդակը մնացել է մարմնի մեջ։ Եկեք հագուստը հանենք և նայենք։
Ոչ ոք չի առարկում։ Մի քանի մարդ, որոնց մեջ և Սեմ Մենլին, առաջ են գալիս։ Նրանք զգուշությամբ սերապեն հանում են դիակի վրայից։
Այնինչ վերևինը նույնիսկ վերք էլ չէ, այլ պարզապես կտորի մեջ մի անցք է բացված սիսեռի մեծությամբ, որ հեռվից համարյա չի էլ նկատվում։ Այդ անցքի շուրջը արյուն ամենևին չկա։
Սա,ասում է Զեբ Ստումպը ցույց տալով վերևի անցքը,ոչ մի նշանակություն չունի։ Դուք տեսնում եք, որ այստեղ արյուն չկա, իսկ այդ ապացուցում է, որ գնդակը դիպել է, երբ սա արդեն դիակ է եղել։ Այս գնդակը ես եմ արձակել գիշերը, դարափուլի մոտ։ Բայց, ա՛յ, այս երկրորդն ար-դեն ուրիշ բան է։ Հենց սա էլ եղել է մահացու վերքը։ Եվ եթե չեմ սխալվում, դուք այդ գնդակը կգտնեք այստեղ։ Հարկավոր է կտրել և տեսնել։
Ծերունի որսորդի առաջարկությունը առարկության չի հանդիպում։ Ընդհակառակը, դատավորն ինքը կարգադրում է գնդակը հանել։
Նա, ով առաջ պարծենում էր դրանով, հիմա երևի շատ էր զղջում, որ այդպես է արել։
Բայց որտե՞ղ է նա։
Ամբոխի մեջ արդեն սկսում են այս հարցը տալ։
Ինչպե՞ս եք բացատրում այս, միստր Ստումպ,հարցնում է դատապաշտպանը։
Ի՛նչ պիտի ասեմ, հասարակ բան է,պատասխանում է ծերունի որսորդը։– որսորդը։― Ամեն մի կաթնակերի համար էլ պարզ է, որ այս գնդակն է սպանել պատանի Պոյնդեքստերին։
Բայց ո՞վ է կրակել, ի՞նչ եք կարծում դուք։
Ի՛նչ ասեմ։ Դա նույնքան պարզ է։ Երբ մարդ իր անունը ստորագրում է նամակի տակ, ոչ ոք չի կասկածում, թե ով է գրել այդ նամակը։ Ճիշտ է, այստեղ միայն անուն ազգանվան սկզբնատառերն են, բայց դժվար չէ հասկանալ, թե ինչ են նշանակում այդ տառերը։
Ես այստեղ մի առանձին բան չեմ տեսնում,միջամտում է դատախազը։– դատախազը։― Ճիշտ է, գնդակը դրոշմված է, նրա վրա կան տառեր, որոնք կարող են վերաբերել, բայց և կարող են չվերաբերել մեր այստեղի մի հարգարժան բնակչին։ Բայց ենթադրենք նույնիսկ, թե դրանք նրա անվան սկզբնատառերն են և գնդակը նրանն է։ Չէ՞ որ այդ էլ դեռ ոչինչ չի ապացուցում։ Գողացված զենքով սպանություն կատարելը բավական սովորական պատմություն է։ Ո՞վ կարող է առարկել սրան։ Բացի դրանից,շարունակում է դատախազը,ինչո՞ւ պիտի այս սպանությունը կատարեր այն մարդը, որի մասին ակնարկում եք դուք։ Մենք բոլորս գիտենք, թե ում անվան սկզբնատառերն են դրանք։ Կարծում եմ, նա ինքն էլ չի ժխտի այդ։ Բայց դա դեռ ոչինչ չի ապացուցում։ Չկան ուրիշ հանցանշաններ, որոնք թույլ տան նրա անունը կապել այս ոճրագործության հետ։
Դուք այդպե՞ս եք կարծում,հարցնում է Զեբ Ստումպը, որն անհամբեր սպասում էր, թե դատախազը երբ կվերջացնի իր խոսքը։ Իսկ ի՞նչ անուն կտաք դուք, ահա, սրան։
Այս ասելով Ջեբն իր քիսայից հանում է ճմրթված, վառոդից սևացած թղթի մի կտոր։
Ես այս գտել եմ սպանության վայրից ոչ հեռու, մացառուտում,ասում է ծերունի որսորդը թուղթը հանձնելով երդվյալներին։– երդվյալներին։― Կպած էր ակացիայի փշերին, իսկ այնտեղ ընկել էր հենց այն հրացանի փողից, որից դուրս է թռել և գնդակը։ Որքան ես հասկանում եմ, դա նամակի ծրարի մի կտոր է, որ օգտագործվել է որպես խից։ Հետաքրքրական է, որ սրա վրա հենց այն անունն է գրված, որ լիովին համապատասխանում է գնդակի վրայի սկզբնատառերին։ Կարդացեք, խնդրում եմ, պարոնայք երդվյալներ։
Երդվյալների ավագը թուղթը վերցնում է և ուղղելուց հետո բարձրաձայն կարդում․
«Կապիտան Կասսի Կոլհաունին»։
=== Գլուխ XCVI․ Փախավ ===
Այդպիսի ուշացումը դուր չէր գա այդ մարդկանց, որոնք հենց նոր վկա էին եղել, թե ինչպես արդարադատությունը քիչ մնաց պիտի խաբվեր, և իրենք էլ նրա հետ։ Եվ հիմա խղճի խայթ զգալով՝ նրանք բարձրագոչ պահանջում են․
Ազատեցե՜ք իռլանդացուն, նա բոլորովին անմե՜ղ է․․․ Մեզ այլևս պետք չեն ապացույցներ։ Ամեն ինչ պա՜րզ է․․․ Բաց թողե՛ք դրան։
Հնչում են նաև ուրիշ, ո՛չ պակաս համառ պահանջներ․
Բռնեցե՛ք Կասսի Կոլհաունին։ Դատի՜ տվեք նրան։ Նա՛ է գործել ոճիրը։ Ահա թե ինչու բոլորիս գրգռում էր մուստանգերի դեմ։ Եթե նա անմեղ է, թող ապացուցի։ Դատե՜լ նրան, դատել․․․ Դատավո՛ր, մենք ձեր խոսքին ենք սպասում, կարգադրեցեք, որ Կոլհաունին ձերբակալեն։ Թող անմեղ մարդու տեղը ոճրագործը գրավի։
Սկզբում հնչում են միայն մի քանի ձայներ, բայց հետո այդ աղաղակին միանում են բոլորը։
Միաժամանակ բոլորը տեսնում են, թե ինչպես մի ուրիշն անցնում է պրերիայում կապված ձիերի արանքներով։ Նա առաջ է շարժվում կուզեկուզ, ասես վախենում է, թե իրեն կնկատեն, բայց շարժվում է արագ, ըստ երևույթին դեպի արդեն որոշած տեղը։
Նա՛ է, նա՜։ Ահա Կոլհա՜ունը,գոռում է մեկը։
Փախչե՜լ է ուզում,գոռում է մի ուրիշը։
Բռնեցե՜ք,հնչում է դատավորի խիստ ու հրամայական ձայնը։– ձայնը։― Հասեք, բռնեցե՛ք և այստեղ բերեք։
Կարգադրությունը կրկնելու կարիք չկար․ դեռ վերջին բառերը չէին հնչել, երբ մի տասը մարդ նետվում են դեպի իրենց ձիերը։
Մոխրագույն մուստանգը վաղուց արդեն հոգնած պիտի լիներ։ Առավոտից նա քսան մղոնից ավելի ճանապարհ է կտրել, այն էլ ամբողջը քառատրոփ։ Բայց նա հոգնածության ոչ մի նշան չի ցույց տալիս։ Ինչպես ամեն մի մուստանգ, նա կարող է ազատորեն վազել հիսուն և, եթե հարկավոր է, հարյուր մղոն, առանց դանդաղեցնելու իր ընթացքը։
«Ի՜նչ բախտ էր, որ ես ձիս փոխեցի մեքսիկուհու ձիու հետ,մտածում է Կասսի Կոլհաունը։– Կոլհաունը։― Եթե նրա մուստանգը չլիներ, ես հիմա արդեն կանգնած կլինեի կաղնու մռայլ ստվերի մեջ, դատավորի ու երդվյալների առաջ և կլսեի, թե ինչպես է ամբոխը պահանջում իմ մահը»։
Կասսի Կոլհաունը այլևս չի վախենում դրանից։ Նա մտածում է, որ վտանգն անցած է։ Ետ է նայում և տեսնում, որ իրեն հետապնդող ձիա-վորները շատ հեռու են մնացել։
Կրակոցի վրա հավաքվել են սև անգղերը, որոնք որսի հոտ առնելով առաջ են ձգել իրենց մերկ պարանոցները։
Եվ հենց դրան էլ արժանի է սա,ինքն իրեն մրմնջում է մուստանգերը։– մուստանգերը։― Սոսկալի է մտածել անգամ, թե ինչ ոճիր է գործել։ Սպանել է իր քեռու որդուն և գլուխը կտրել։ Կասկած չկա, որ սրանք նրա ձեռքի գործն են։ Բայց ինչո՞ւ է արել։ Այս կարող է բացատրել միմիայն ինքը․․․ Բայց կարծես գլխի եմ ընկնում։ Ես գիտեմ, որ սա սիրում է Լուիզային։ Գուցե եղբայրը խանգարո՞ւմ էր սրան։ Բայց ինչպե՞ս և ինչո՞ւ։ Այս ամենը հայտնի է սրան։
Սխալվում ես, երիտասարդ,հանկարծ հնչում է մի ձայն։– ձայն։― Կա մի մարդ, որը կարող է պատասխանել այդ բոլոր հարցերին։ Ծերունի Զեբ Ստումպը պատրաստ է քեզ ծառայելու։ Բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ, և սա չէ այդպիսի խոսակցության տեղը։ Մենք պետք է դրան տանենք կաղնու տակ, և այնտեղ դա կստանա այն, ինչին արժանի է։ Արժեր դրան կապել լասսոյի ծայրին ու քարշ տալ։ Ասենք սա հենց այնպես, խոսքի համար ասացի։ Ես և դուք չենք, որ պիտի վրեժ լուծենք Հենրի Պոյնդեքստերի համար։ Կարծում եմ դրանով կզբաղվեն օրինակատարները։
Բայց ինչպե՞ս տանենք սրան։ Սրա մոխրագույնն արդեն փախել է։
Շատ պարզ, միստր Ջերալդ։ Դե հո սա միայն ուշաթափություն է, կամ գուցե այդ «քաջը» պարզապես մեռած է ձևանում։ Եթե ոտքով տեղ հասնել չի կարող, թող ձիով գա․ իմ զամբիկը կտանի նրան։ Ես թամբից շատ եմ զզվել։ Կարծես ես էլ բավական ձանձրացրել եմ իմ պառավ զամբիկին, համենայնդեպս պետք է ձանձրացած լինի իմ «խթանից»։ Եթե սա վերջ չտա իր հիմարություններին և չուզենա ձիու վրա նստել ինչպես հարկն է, այն ժամանակ մենք եղջերուի լեշի նման ձիու վրա կգցենք սրան․․․ Սպասիր, կարծես ուշքի է գալիս․․․ Հապա մի վեր կացեք, բարեկամս,շարունակում է Զեբը Կոլհաունի օձիքը բռնելով ու ինչպես հարկն է թափահարելով նրան։– նրան։― Վեր կացեք, ասում են ձեզ, վեր կացեք գնանք։ Ձեզ սպասում են այնտեղ։ Կան մարդիկ, որոնք ձեզ հետ խոսել են ուզում։
Ո՞վ, որտե՞ղ,հարցնում է գերին՝ ուշքի գալով և շուրջը նայելով։– նայելով։― Ո-՞վ է ուզում ինձ հետ խոսել։
Ամենից առաջ ես։
Ա՜, այդ դո՞ւք եք, Զեբ Ստումպ։ Եվ․․․ և․․․
Եվ միստր Մորիս Ջերալդը, մուստանգերը։ Կարծեմ որ դուք առաջ էլ հանդիպել եք սրան։ Նա ևս ուզում է խոսել ձեզ հետ։ Բացի դրանից, էլի շատ մարդիկ կան այնտեղ, ամրոցի մոտ, և բոլորը ձեզ են սպասում։ Այնպես որ, ավելի լավ է շուտ վեր կացեք, միասին գնանք։
Կոլհաունը դանդաղորեն ոտքի է կանգնում։ Լասսոն ամուր սեղմել է նրա ձեռքերը։
Իսկ իմ ձի՞ն,շուրջը նայելով գոչում է նա։– նա։― Որտե՞ղ է իմ ձին։
Սատանան գիտե, թե ուր փախավ։ Գուցե վերադարձած լինի տուն՝ Ռիո Գրանդե։ Դուք նրան այնպես անողորմ էիք քշում, որ խեղճ անասունը երևի նզովել է ձեր փոխանակությունը և փախել հայրենի արոտները, որ-պեսզի մի քիչ հանգստանա։
Կոլհաունը զարմացած նայում է ծերունի որսորդին։ Փոխանակությո՞ւն։ Նույնիսկ ա՞յդ էլ գիտե նա։
Դե,շարունակում է Զեբը անհամբեր,անհարմար է դատարանին երկար սպասեցնել։ Պատրա՞ստ եք դուք։
Ինչի՞։
Ամենից առաջ ինձ հետ և միստր Ջերալդի հետ վերադառնալու։ Երկրորդ, որ առանձնապես կարևոր է, դատարանի առաջ կանգնելու։
Դատարա՞ն։ Ե՞ս պետք է կանգնեմ դատարանի առաջ։
Այո՛, դուք, միստր Կասսի Կոլհաուն։
Ի՞նչ մեղադրանքով։
Դուք մեղադրվում եք Հենրի Պոյնդեքստերի, ձեր քեռորդու սպանության մեջ։
Դա սո՛ւտ է, ստոր սո՛ւտ։ Եվ նա, ով համարձակվի այդպիսի բան պնդել․․․
Լռե՛լ,հրամայաբար գոչում է Զեբը։– Զեբը։― Իզուր խոսելով մի հոգնեք։ Եթե միայն Զեբ Ստումպը չի սխալվում, դուք դեռ շատ բան ունեք խոսելու։ Դեհ, իսկ հիմա գնանք։ Դատավորը սպասում է, սպասում են երդվյալները, ինչպես և օրինակատարները։
Ես չեմ վերադառնա,ամբարտավանորեն պատասխանում է Կոլհաունը։– Կոլհաունը։― Ձեզ ո՞վ է իրավունք տվել հրամայելու ինձ։ Դուք ձերբակալելու հրաման ունե՞ք․․․
Ինչպես չէ,ընդհատում է նրան Զեբը։– Զեբը։― Ահա հրամանը,շարունակում է որսորդը հրացանը ձեռքն առնելով։ Դուք այս տեսնո՞ւմ եք։ Այնպես որ ավելի լավ է վերջ տվեք խոսելուն։ Ես դրանից ձանձրացել եմ։ Ավելի լավ է նստեցեք իմ զամբիկին և եկեք հանգիստ ճանապարհ ընկնենք։ Թե չէ՝ ստիպված կլինենք ձեզ ձիուց կապել մի հասարակ բեռան պես։ Այսպես թե այնպես դուք պետք է վերադառնաք։
Կոլհաունը չի պատասխանում։ Նա հուսահատ նայում է մերթ Ստումպին, մերթ Ջերալդին, մերթ իր շուրջը, ապա աչքի տակով նայում է իր երկրորդ ատրճանակին, որի ծայրը դուրս է ցցվել սերթուկի կրծքի գրպանից։ Առաջինը ձեռքից ցած էր ընկել, երբ լասսոն փաթաթվել էր իրենով։ Նա փորձում է ատրճանակը հանել։ Նրան խանգարում է լասսոն, բացի լասսոյից՝ ծերունի Զեբը, որն իր հրացանի փողը նրա վրա է ուղղել։
Դե՛, շո՛ւտ,գոռում է որսորդը։– որսորդը։― Բարձրացեք այս ձիու վրա, միստր Կոլհաուն։ Զամբիկը սպասում է ձեզ։ Բարձրացեք թամբին, ասում եմ ձեզ։
Կապիտանը մեքենայական հնազանդությամբ ենթարկվում է որսորդի կարգադրությանը և ձի նստում։ Նա հասկանում է, որ դիմադրության ամեն մի փորձ անխուսափելի մահ է նշանակում։
Լռությունը խախտում է դատավորի ձայնը․
Ի՞նչ կարող եք ասել ձեզ արդարացնելու համար, որպեսզի թեթևացնեք ձեր վիճակը,հարցնում է դատավորը։
Ոչ մի բան,պատասխանում է Կոլհաունը։– Կոլհաունը։― Ես ասելիք չունեմ։ Դատավճիռն արդարացի է։ Ես արժանի եմ մահապատժի։
Փոթորկահույզ իրադարձություններով լի այդ օրվա ընթացքում դեռ երբեք ներկա եղողներն այնքան զարմացած չէին եղել, որքան հիմա։ Քար լռության մեջ նորից հնչում է մեղադրյալի ձայնը։ Բոլորն սպասում են, որ դա խոստովանություն է լինելու։
Միանգամայն ճշմարիտ է,շարունակում է Կոլհաունը, ես եմ սպանել Հենրի Պոյնդեքստերին, նրա վրա կրակել եմ անտառի թավուտում․․․
Ներկա եղողների կրծքից ակամա ճիչեր են դուրս թռչում։ Դրանք ավելի շուտ սոսկումի ճիչեր են, քան զայրույթի։
Երբ այս ձայները լռում են, այլևս ոչինչ չի խանգարում դատապարտյալին խոսել։
Ես գիտեմ, որ պետք է մեռնեմ,շարունակում է Կոլհաունը թվացող հանգստությամբ։– հանգստությամբ։― Այդպես է ձեր դատավճիռը, և ձեր դեմքերից երևում է, որ մտադիր չեք փոխելու այդ վճիռը։ Իմ խոստովանությունից հետո զարմանալի էլ կլիներ, եթե ես ներումի հույս ունենայի։ Ես լիովին արժանի եմ անողոք պատժի։ Բայց և այնպես չեմ ուզում կյանքից հեռանալ եղբայրասպանի անարգ կնիքը վրաս։ Դուք հարցնում եք` ինչո՞ւ սպանեցի և ի՞նչը դրդեց ինձ այդ ոճիրը կատարելու։ Ես այդ սպանության համար ոչ մի դրդապատճառ չունեի։
Ամբոխի մեջ նոր հուզում է նկատվում։ Դա արտահայտում է զարմանք, հետաքրքրություն և թերահավատություն։ Բայց բոլորը լուռ են, ոչ ոք մեղադրյալին չի խանգարում խոսել։
Ձեզ զարմացնո՞ւմ է այս։ Բացատրությունը շատ պարզ է․ ես նրան սպանել եմ սխալմամբ։
Ամբոխի մեջ զարմանքի բացականչություններ են հնչում, բայց երբ Կոլհաունը շարունակում է խոսել, բոլորը լռում են։
Այո, սխալմամբ։ Դժվար է նկարագրել, թե ինչ ապրումներ ունեցա ես, երբ այդ բանը ինձ համար պարզվեց։ Ես իմ սխալը իմացա շատ ժամանակ անցնելուց հետո․․․
Դատապարտյալը հայացքը բարձրացնում է, ասես հուսալով, թե իրեն հաջողվել է կարեկցություն առաջացնել։ Բայց խոժոռ դեմքերի վրա նա ոչ մի զիջողամտություն չի նկատում։
Ես չեմ ժխտում,ասում է Կոլհաունը,և չեմ կարող ժխտել, որ կար մի մարդ, որին ես ուզում էի սպանել։ Չեմ թաքցնի նաև նրա անունը։ Ահա նա, այս սրիկան, որ կանգնած է այստեղ, իմ առաջ։
Կոլհաունն ատելությամբ լի մի հայացք է գցում Մորիս Ջերալդի վրա։ Սա նրան պատասխանում է միանգամայն հանգիստ, անտարբեր հայացքով։
Այո՛, ես սրան էի ուզում սպանել։ Դրա համար ունեի իմ պատճառները, որոնց մասին չեմ խոսի։ Հիմա դա ավելորդ է։ Ես կարծում էի, թե սրան եմ սպանել։ Ես որտեղի՞ց կարող էի ենթադրել, որ այս իռլանդական շունը իր թիկնոցն ու գլխարկը փոխանակել է իմ քեռորդու հետ․․․ հնացածը ձեզ հայտնի է։ Ես նշան էի բռնել իմ թշնամուն, այնինչ գնդակը խփել եմ իմ բարեկամին։ Կրակոցը, ըստ երևույթին, ճակատագրական էր, և խեղճ Հենրին ընկավ ձիուց։ Բայց որպեսզի ոչ մի կասկած չմնա, ես դանակս հանեցի, նզովյալ սերապեն դեռ էլի խաբում էր ինձ, և գլուխը կտրեցի։
Արժանի հատուցում պահանջող աղաղակներ են հնչում։
Իսկ հիմա,գոռում է Կոլհաունը, երբ աղմուկը փոքր-ինչ մեղմանում է,դուք գիտեք ամեն բան, ինչ տեղի է ունեցել, բայց ձեզ դեռ հայտնի է, թե ինչով կվերջանա սա։ Դուք տեսնում եք, որ ես գերեզմանի եզրին եմ կանգնած, բայց ես այնտեղ չեմ իջնի, մինչև սրան էլ այնտեղ չուղարկեմ։
Դժվար չէր հասկանալ Կոլհաունի այս վերջին խոսքերի իմաստը։