Changes

Մատանիների Տիրակալը

447 bytes removed, 22:34, 25 Մայիսի 2016
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
Նա վեր կացավ, մոտեցավ դռանը, արագ բաց արեց և դանդաղ ծածկեց: Հետո նորից նստեց բազկաթոռի մեջ:
— Ես նուրբ լսողություն ունեմ,— ասաց նա՝ ձայնը ցածրացնելով: — Ճիշտ է, անհետանալու ընդունակություն չունեմ, բայց առիթ ունեցել եմ դարանամուտ լինելու և ամենավախկոտ թռչունն իսկ թռչունին անգամ որսալու: Այսօր երեկոյան ես դարանամտում էի Ուղին Արևմտյան Դարպասից մի երկու լիգ այն կողմ: Մեկ էլ տեսնեմ չորս հոբիթ են գալիս մտան Ուղի Դամբանաթմբերի կողմից: Նորից չեմ պատմի, թե ինչի մասին էին խոսում իրար մեջ և ինչպես հրաժեշտ տվեցին ծերուկ Բոմբադիլին, բայց կարևորը՝ մի հոբիթը մյուսին ասում է. «Ու միաժամանակ հիշեք, որ ես հիմա էլ Պարկինս չեմ: Պարկինս անունը տալ չի կարելի: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ»: Այստեղ իմ հետաքրքրությունը շարժվեց. ես հոբիթներին ուղեկցեցի մինչև դարպասը, և դրանից հետո՝ «Սիգարշավող պոնի»: Երևի պարոն Պարկինսն իզուր չի թաքցնում իր իսկական ազգանունը, բայց ես նրան խորհուրդ կտայի ավելի զգույշ լինել:
— Չեմ հասկանում, թե ինչու է իմ ազգանունն այստեղ հետաքրքրում ինչ-որ մեկի,— զայրացած պատասխանեց Ֆրոդոն: — Եվ արդեն բոլորովին չեմ հասկանում, թե ձե՛զ ինչու է հետաքրքրում: հավանաբար պարոն Պանդուխտը անտեղի չէ դարանամտում և թաքուն լսում, բայց ես խորհուրդ կտայի նրան հանելուկներով չխոսել:
— Խոսքի դիմաց խոսք,— ծիծաղեց Պանդուխտը: — Սակայն հանելուկներ չկան. ես սպասում եմ Ֆրոդո Պարկինս անունով մի հոբիթի և իմ ժամանակը սպառվում : Նա ինձ պետք էև շատ շտապ: Ես գիտեմ, որ նա դուրս է եկել Հոբիթստանից, Հոբիթստանից՝ թաքցնելով գաղտնիքը, որը շատ կարևոր է իմ և իմ բարեկամների համար... Միայն թե դաշույններդ չհանեքՍպասե՛ք, մի՛ շտապեք,— զգուշացրեց գոչեց նա հոբիթներին, երբ Ֆրոդոն տեղից վեր թռավ, իսկ Սեմը մարտահրավեր հայացքով չափեց նրան: — Ես ձեր գաղտնիքը ձեզանից վատ չեմ պահի: Իսկ պահել՝ հարկավոր է... — Նա խոնարհվեց դեպի առաջ կռացավ ու կասկածանքով նայեց նրանց: կիսաձայն ավելացրեց. — Զգոն եղեք, հետևեցեք ամեն մի ստվերի,— ցածր ու հաստատ ասաց նա: — Սև Հեծյալներն արդեն եղել են Լեռնամոտում: Մեկը, ասում են, երեկ եկել է Մամռոտով, իսկ երեկոյան կողմ և երկրորդը: Մեկը՝ հարավից, մեկը՝ հյուսիսից:
Նրանք լուռ նստել էինԼռություն տիրեց: Վերջապես Ֆրոդոն ասաց Փինին ու Սեմին ասաց.
— Ես պետք է իսկույն գլխի ընկնեի՝ դռնապանն էլ էր հարցաքննում, պանդոկպանն էլ էր թարս նայում՝ երևում է, ինչ-որ բան լսել են: Ախր իզուր չէր, որ մեզ դահլիճ քարշ տվեց: իհարկե, մենք էլ պակաս չենք՝ հարկավոր պետք էր նստել մեր սենյակում, վերջացավ գնաց:
— Պետք էր,— հաստատեց Պանդուխտը: — Ես ձեզ դա կբացատրեի, բայց Լավրը խանգարեց՝ հո կռիվ չէի անելու:
— Իսկ դուք կարծում եք նա... — ուզում էր սկսել Ֆրոդոն:
— Ոչ, ես այդպես չեմ կարծում,— հարցը կանխեց Պանդուխտը: — Ուղղակի Լավրը տանել չի սիրում, երբ զանազան թափառաշրջիկներ վրդովում են հարգարժան հյուրերինկարողանում ինձ նման անտեր ու անտուն թափառաշրջիկներին:
Ֆրոդոն շփոթված նայեց նրան:
Այդ էլ ասենքՃիշտը խոսենք, տեսքով ես շրջմոլիկից ինչո՞վ եմ լավ,— ասաց Պանդուխտը քմծիծաղեց Պանդուխտը՝ աչքերը Ֆրոդոյի վրա գցելով և շարունակելով նույն ձևով ժպտալփայլեցնելով: — Սակայն հուսով եմ, որ մենք դեռ ինչպես հարկն է կծանոթանանք, և այն ժամանակ էլ դու ինձ կբացատրես, թե ինչ կարիք կար առանց երգը վերջացնելու անհետանալ: Այդ արարքը...
— Դա արարք չէր, այլ պատահաբար ստացվեց,— առարկեց ընդհատեց նրան Ֆրոդոն:
— Ենթադրենք պատահաբար,— համաձայնեց Պանդուխտը: — Այսինքն, քո կամքից անկախ: Բայց այդ հանկարծադիպության պատճառով հիմա դուք բոլորդ սպառնալիքի տակ եք: Ի դեպ, ներիր ինձ «դու»-ի համար, բայց դա վստահության նշան է, մեզ մոտ այլ կերպ չեն ասում:
Ինչպես սովոր ես, այնպես էլ խոսիր,— ասաց Ֆրոդոն: — Իսկ որ Որ վտանգը գլխներս գլխներիս կախված է, դա նորություն չէ: Հեծյալները վաղուց են հետապնդում ինձ. ընդհակառակը: Բայց հիմա, լավ էկարծես թե, որ մենք Լեռնամոտում իրար կորցրինքկորցրել են մեզ ու առաջ գնացել:
— Իզուր ես այդպես մտածում,— խստությամբ առարկեց Պանդուխտը: — Նրանք կվերադառնան, կամ ուրիշները կհայտնվեն, չէ՞ որ ուրիշներն էլ կան: Նրանց քանակն ինձ հայտնի է, քանի որ ես գիտեմ, թե նրանք ովքեր են: — Նա լռեց և նրա աչքերը անողորմ փայլեցին: — Այստեղ, լեռնամոտումԼեռնամոտում, ինչպես և ամեն տեղ, իմիջայլոց, քիչ չեն անպետք մարդիկ: Օրինակ Բիթ Կաղամախը, այսօր տեսա՞ք նրան: Նա վատ համբավ ունի՝ ով ասես նրա մոտ չի հյուրընկալվում... Անպայման նկատել եք՝ սև-սև, հեգնալի քմծիծաղով: Կպավ մի հարավցու և նրա հետ դուրս եկավ՝ քո անսպասելի արարքից հետո: Հարավցիների վրա ես շատ եմ կասկածում, իսկ Բիթ Կաղամախը ում ասես մի կոպեկով կմատնի, նույնիսկ ոչ թե կոպեկի, այլ պարզապես զվարճության համար:
— Նա այդ ու՞մ պետք է մատնի, և ի՞նչ գորց ունի այստեղ իմ, ինչպես դու ես ասում, արարքը,— հարցրեց Ֆրոդոն, առաջվա նման իբր չնկատելով Պանդուխտի ակնարկները:
Վստահելի
1342
edits