Changes
Իլիական
,/* Երգ առաջին։ Սրածություն. Քեն */
Որ բազմաթիվ դյուցազների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց դարձըրեց կեր թըոչունների և շըների։
Կատարվում էր Արամազդի<ref>''Արամազդ '' — հայ դիցաբանության մեջ համապատասխանում է հունական Զևսին կամ Դիոսին։</ref> կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտըվեցին
Ատրիդեսը<ref>Ատրիդես— ''Ատրիդես'' — Ատրևսի որդին՝ Ագամեմնոնը։</ref>՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ։
Իսկ ո՞վ անմահ աստվածներից այդ երկուսին գըցեց իրար,—
Որ եկել էր հասել նավերն աքայեցոց արագաթև.
Մեծ փըրկանքով ազատելու իր աղջըկան գերությունից։
Ձեռքին ուներ աղեղնավոր Ապոլլոնի ցուպը ոսկյա<ref>''Ապոլլոնի ցուպը ոսկյա '' — Կրոնական իշխանության խորհրդանիշ է։</ref>
Ապարոշի մեջ փաթաթած, խընդրում էր նա աքայեցոց
Եվ մանավանդ՝ զույգ Ատրիդյան ժողովըրդի իշխաններին.
«Ո՛վ Ատրիդներ, և համագունդ այլ ամրաբարձ աքայեցիք,
Ոլիմպաբնակ ամենազոր աստվածները թող ձեզ օգնեն
Քանդել քաղաքը Պրիամի<ref>''քաղաքը Պրիամի '' — Տրոյան։</ref> և բարո՜վ տուն վերադառնաք։
Ընդունեցեք փըրկանքը ճոխ և ինձ տըվեք դըստերըս դուք,
Ակնածելով աստվածորդի արծաթաղեղ Ապոլլոնից»։
«Ուրիշ անգամ քեզ չըտեսնեմ այս կողմերում դեգերելիս,
Մեր գոգավոր նավերի մոտ դու չերևաս այսուհետև.
Հազիվ թե ցուպն ու վարսակալն աստվածային<ref>''վարսակալն ասավածային '' — «պսակն Ապոլլոնի», որ Քրիսեսը կրում էր իբրև աստծո սպասավոր։</ref> օգնեն քեզ, ծե՛ր։
Չեմ արձակի դըստերըդ ես, լփնչև որ նա չըպառավի
Արգոսի մեջ, մեր պալատում, հեռու երկրից իր հայրենի՝
Կամ ցուլերի և այծերի պարարտ ազդրեր զոհ բերեցի,
Կատարիր այս խնդրանքըս դու. թո՛ղ անողոք դանայեցիք
Արցունքներիս համար տուժեն քո սայրասուր սըլաքներով»<ref>''տուժեն քո սուրսայր սլաքներով '' — Հանկարծակի վրա հասնող մահը հին հույները բացատրում էին նրանով, որ Ապոլլոնը կամ նրա քույր Արտեմիսը նետահարում էին մարդկանց (Ապոլլոնը՝ տղամարդկանց, Արտեմիսը՝ կանանց)։</ref>։
Այսպես ասաց աղերսագին. Ապոլլոնը լըսեց նըրան
Նախ զարկեց նա ջորիներին և շըներին արագավազ,
Բայց մահաբեր նետը հետո ուղղելով նա մարդկանց վըրա,
Հարվածում էր՝ ամենուրեք վառ խարույկներ բորբոքելով<ref>''վառ խարույկներ բորբոքելով '' — Հոմերոսյան ժամանակաշրջանում սպանվածներին հիմնականում դիակիզում էին։</ref>։
Ինն օր անվերջ թըռչում էին աստվածային նետերն ահեղ։
Որ բացատրի, թե Ապոլլոնն ինչո՞ւ է մեզ նեղում այսքան,
Թերևըս նա մեր մի ուխտից և կամ զոհից դըժգոհ է խիստ,
Եվ կամ գուցե, վայելելով ճենճերն<ref>''ճենճեր '' — այստեղ` իբրև զոհ մատուցվող կենդանու յուղը, որը մսեղիքի որոշ մասերի հետ այրվում էր՝ ի պատիվ տվյալ աստծո։</ref> ընտիր ոչխարների
Հաճի մեզնից սարսափելի սըրածությունն այս հեռացնել»։
Ամեն անգամ, երբ մի քաղաք են ավերել աքայեցիք.
Մինչ դեռ կըռվի ողջ ծանրությունն այս իմ ուսերն են վերցընում,
Իսկ բաշխումի ժամը երբ գա՝ պարգևների մեծը քոնն է<ref>''պարգևների մեծը քոնն է '' — «Պատերազմական ավարը» բաժանելիս թագավորն առաջինը ընտրելու իրավունքն ուներ։ Ավարը բաշխվելուց հետո մասնավոր սեփականություն էր դառնում։</ref>,
Մինչ ես փոքրիկ, սըրտահաճո մի բան առած իբրև բաժին՝
Նավատորմն եմ վերադառնում՝ հոգնած մարտի տաժանքներից։
Պատրաստվում էր դուրս քաշելու վիթխարի սուրն իր պատյանից՝
Ինքն Աթենասն իջավ այնտեղ՝ եկած Հերա աստվածուհուց,
Որ սիրում էր երկուսին էլ և հոգ տանում առհավասար<ref>Ինչպես այստեղ, այնպես էլ վիպերգության բազմաթիվ այլ դրվագներում ակնառու է, որ հոմերոսյան հերոսների արարքները ղեկավարվում են աստվածների կամքով։</ref>։
Կանգնեց ետև Պելիսյանի, բըռնեց խարտյաշ գանգուրներից.
(Միայն նըրան էր երևում, նըրանից զատ ո՛չ այլ ոքի)։
Իսկ Աքիլլը, որը ցասման ամպրոպը դեռ չէր դադարել,
Վերըսկըսեց նորից սաստիկ հանդիմանել Ատրիդեսին.
«Ո՛վ դու գինուց ծանրացած մարդ, եղջերվասիրտ<ref>''եղջերվասիրտ '' — Եղնիկը (եղջերուն) հին հույները համարում էին վախկոտության խորհրդանիշ։</ref> և շընաչյա,
Գուպարի մեջ արիաբար դու չըմըտար ոչ մի անգամ,
Ոչ էլ հունաց քաջերի հետ դարան մըտար երբևիցե,
Թե չէ, Ատրիդ, այս լըրբությունդ այսօր վերջինն էր լինելու։
Բայց ես ահա՛ ասում եմ քեզ ու երդվում եմ նըմանապես
Այս մականի<ref>''մական '' — Աստ՝ գայիսոնի իմաստով, որպես իշխանության խորհրդանիշ։ Ժողովում տրվում էր նրան, ով ձայն էր խնդրում։</ref> վըրա, որ էլ չի արձակի տերև ու ոստ,
Քանի որ նա՝ անդառնալի՝ բունն իր թողեց լեռան վըրա
Եվ այլևըս այսուհետև նա չի նորից բողբոջելու,
Ձեր, որ վեր եք ողջ հույներից թե՛ խորհըրդում, թե՛ մարտի մեջ։
Ականջ կախեք դուք իմ խոսքին, զի երկուսդ էլ փոքր եք ինձնից.
Մի ժամանակ ձեզանի՛ց էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի<ref>''ձեզանից էլ քաջ մարդկանց հետ ես ապրեցի '' — Հոմերոսյան ըմբռնումներով՝ հերոսների ամեն մի նոր սերունդ նախորդից թույլ էր։</ref>,
Եվ այդ մարդիկ բոլորովին չանգոսնեցին ինձ երբևէ։
Ես ոչ մի տեղ դեռ չեմ տեսել, չեմ էլ տեսնի ես այնպիսիք,
Նըրանց նըման քաջակորով մարդ չըսընեց երկիրն երբեք,
Ամենաքաջն էին նըրանք, կըռվում էին իրենց նըման
Քաջերի դեմ լեռնաբընակ<ref>''քաջերի դեմ լեռնաբնակ '' — նկատի ունի կենտավրոսներին՝ կես-մարդ, կես-ձի։ Մի անգամ հարսանիքի ժամանակ հարբած կենտավրոսները հարձակվեցին կանանց վրա. այդ պատճառով պատերազմ սկսվեց նրանց և հերոսների միջև։</ref>, և ջարդեցին նըրանց բոլոր։
Եվ ապրեցի ես նըրանց հետ, գալով երկրից մի հեռավոր—
Պիլոսից և նըրանց հետ խառն կըռվում էի ուժիս չափով,
Քանզի քեզ հետ և նույն պատվին չէ հավասար վիճակակից
Թագավորը մականակիր, որին Զևսը շնորհեց փառք։
Թեպետև դու քաջ ես իրոք, աստվածուհի մորից ծընված<ref>''աստվածուհի մորից ծնված '' ― Հին Հունաստանի հերոսներր հերոսները համարվում էին «աստվածազարմ», մինչդեռ հասարակ ժողովուրդը «երկրածին» էր։</ref>,
Բայց ավելի՛ հըզոր է նա, քանզի իշխում է շատերին։
Դու, Ատրիդես, խընդրում եմ քեզ, մըռունչներըդ դադարեցրու,
Ծըպտուն անգամ չըհանեցին իրենց գալու վերաբերյալ,
Բայց նա իսկույն գըլխի ընկավ ու դառնալով նըրանց՝ ասաց.
«Ի՞նչ եք այդպես հեռու կանգնել, սուրհանդակներ Արամազդի<ref>''սուրհանդակներ Արամազդի '' — Պատգամաբերները, սուրհանդակները աստվածների հատուկ հովանավորության տակ էին գտնվում և անձեռնմխելի էին։</ref>.
Առաջ եկեք, դուք իմ հանդեպ հանցավոր չեք բոլորովին,
Ձեզ Ատրիդեսն է ուղարկել Բրիսեիսի համար, գիտեմ։
Լաց էր լինում մեն ու մենակ նըստած ճերմակ ծովի ափին
Եվ արցունքոտ աչքերն հառած ծովի կապույտ ալիքներին
Մորն<ref>Աքիլլեսը Պելևս արքայի և ծովափն Թետիս աստվածուհու որդին էր։</ref> էր կանչում աղաչագին երկու ձեռքերն առաջ պարզած.
«Մայր իմ, քանզի ինձ կարճակյաց ծընեցիր դու այս աշխարհում,
Պետք էր գոնե, որ ոլիմպյան Արամազդը որոտագոչ
Եվ դառնապես հառաչելով ասաց իր մորն Աքիլլը ժիր.
«Գիտես արդեն, ի՞նչ կարիք կա պատմել բոլորն իմացողիդ։
Մըտանք Թեբե՝ նըվիրական քաղաքը սուրբ Էտիոնի<ref>''Թեբե՝ նվիրական քաղաքը Էտիոնի '' — Նկատի ունի փոքրասիական Թեբեն, որտեղ իշխում էր էտիոնը՝ Անդրոմաքեի հայրը։</ref>,
Եվ քանդելով, կողոպտելով՝ ավարն ամբողջ բերինք այստեղ,
Որոնք իրենք աքայեցիք բաժանելով արդարապես,
Այսպես ասաց, և Ապոլլոնն արծաթաղեղ լըսեց նըրան։
Քրիսեսի այդ աղոթքից<ref>''Քրիսեսի այդ աղոթքից '' — Նկարագրվում է զոհաբերության ծեսը։</ref> ու սուրբ հատիկն ցանելուց ետ
Զոհերի վիզը ծըռելով փողոտեցին ու քերթեցին
Եվ ազդրերը կըտրատելով շուրջպատեցին ճարպով համակ
Ու խընամքով խորովելով առան, ապա հանգըստացած՝
Հորինեցին անմիջապես կերուխումի մի ճոխ խընջույք
Եվ կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին<ref>''կուշտ ու կուռ ճաշակելով վայելեցին '' — Հին հույների պատկերացմամբ՝ զոհը մատուցելիս աստվածները և զոհաբերողները միասին խնջույքի էին նստում։</ref> խորտիկն համեղ։
Ապա երբ որ լիացըրին կերուխումի փափագն իրենց,
Պատանիներն անոթներում լըցրած գինին բերնե-բերան՝
Եվ երբ արդեն ժամանեցին աքայեցոց բանակը մեծ,
Մակույկը սև դուրս քաշելով դեպի ցամաք, ավազն ի վեր,
Տակը դըրին երկար մույթեր իբրև նեցուկ և հենարան<ref>''Տակը դրին երկար մայթեր՝ իբրև նեցակ ու հենարան '' ― Դա արվում էր նաև այն նպատակով, որպեսզի նավի հատակը չփտեր։</ref>.
Եվ նըրանցից ամեն մեկը դեպ իր վըրանն ուղևորվեց։
Այնինչ այնտեղ մեն ու մենակ, իր սըրընթաց նավերի մոտ
Աստվածներից առանձնացած, Ոլիմպոսի վեհ կատարին։
Գընաց նըստեց մոտը և ձախ ձեռքով նըրա ծունկը բըռնած,
Աջով՝ կըզակն<ref>''ձախ ձեռքով նրա ծունկը բռնած, աջով՝ կզակն '' — Խնդրանք, աղերսանք արտահայտող շարժում (ժեստ)։</ref>, աղերս արավ մեծ թագավոր Արամազդին.
«Հա՛յր Արամազդ, թե երբևէ օգնել եմ քեզ խոսք ու գործով
Անմահների մեջ երջանիկ՝ կատարիր այս խընդիրըս դու։
Լավ կանես որ դու այդ մասին ո՛չ հարցընես, ո՛չ էլ քըննես»։
Այն ժամանակ աչեղ Հերան<ref>''աչեղ Հերան '' — Դիցաբանության մեջ Հերան պատկերված է կովի մեծ աչքերով և սպիտակ մարմնով, գեղավարս մի կին։ Ոչ միայն հին Եգիպտոսում, այլև հույների մոտ, Հոմերոսից շատ առաջ գոյություն ուներ կենդանակերպ աստվածների պաշտամունքը։ Օրինակ, Հերային պաշտում էին կովի կերպարանքով, Զևսին՝ ցուլի և այլն։</ref> Զևսին այսպես պատասխանեց.
«Անագորույն դու Զըրվանյան, այդ ի՞նչ խոսք է ասում ես դու.
Ե՞րբ եմ մի բան ես հարցըրել և կամ քըննել քո գործերից։
Այնտեղ ելած՝ քուն մըտավ նա, կողքն էլ Հերան իր ոսկեգահ։
</poem>
== Երգ Քսանչորսերորդ։ Փրկանք Հեկտորի ==