Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Ուրիշի դեմքը
|հեղինակ = [[Կոբո Աբե]]
|թարգմանիչ = Կարեն Սիմոնյան (ռուսերենից)
|աղբյուր =
}}
Հաղթահարելով զարտուղի լաբիրինթոսը, այնուհանդերձ, դու եկար։ ''Նրանից'' ստացած հատակագծին վստահելով, դու, վերջապես եկար հասար այս ապաստարանը։ Կանացի քո փոքրիկ, անհամարձակ քայլերով բարձրացար սանդուղքն ի վեր, որի աստիճանները ճռճռում են երգեհոնի ոտնակների պես։ Ահա և սենյակը։ Շունչդ պահած՝ բախեցիր դուռը, բայց, չգիտես ինչու պատասխան չեղավ։ Պատասխանի փոխարեն փիսիկի նման գլոր-մլոր մոտ վազեց մի աղջնակ ու բացեց դուռը։ Ուզեցիր իմանալ, թե ''նա'' չի՞ խնդրել արդյոք որևէ բան քեզ փոխանցել։ Բայց աղջնակը առանց պատասխանելու միայն ժպտաց ու հեռու փախավ։
Այլևս երբեք գրել չեմ կարողանա։ Ըստ երևույթին, պետք է գրել այն ժամանակ, երբ ոչինչ չի պատահում։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Ճապոնական գրականություն]]