Changes
— Ի՜նչ լավ է բարձունքներից դիտել հայրենի աշխարհը…
— Այո՛, մենք կանգնած ենք Սովետական Միության հարավային սահմանում,— անսովոր լրջությամբ ասաց Գագիկը։ — Մարդ որ մի կուշտ ուտի ու պարսատիկով քար նետի՝ կընկնի կապիտալիստական աշխարհը… Մի դենը նայիր, Աշո՛տ,— գոչեց նա հանկարծ,— տեսնո՞ւմ ես Նոյի տապանի կտորը Արարատի կատարին։ Նկատեցի՞ր։ Էն էլ ամերիկյան արշավախումբն է չոքեչոք բարձրանում1… բարձրանում<ref>Նկատի ունի ամերիկյան «տուրիստների» այն արշավախումբը, որ 1951թ. Ամռանը Արարատ լեռը բարձրացավ, իբր թե Նոյի տապանի մնացորդները փնտրելու նպատակով։</ref>… Ծիծաղո՞ւմ ես, Շուշի՛կ… Էն էլ գեներալ Ռիջուեն, ձեր արևը վկա, Արարատի փեշին տնկված, հեռադիտակն աչքերին կարոտով նայում է սոցիալիզմի երկրին… Երևի սիրտը չի կտրվում մեր հարստություններից… 2։<ref>Եվրոպայում ամերիկյան օկուպացիոն զորքերի գլխ. Հրամանատար Ռիջուեն իրոք 1952թ. Մեր պատանիների կանգնած վայրի դիմաց հեռադիտակով դիտել է Արաքսի ձախ ափը, ուր Սովետական սահմանամերձ գոտին է։ Նա շրջապատված էր թուրքական բանակի բարձրաստիճան սպաներով…</ref>։
Ընկերները ծիծաղում էին, միայն չգիտես ինչու Գագիկի հեգնական ուրախ տոնը դուր չէր գալիս Սարգսին և ոչ էլ այն, որ Շուշիկը Գագիկի ամեն կատակին արձագանքում էր իր անհոգ ու զրնգուն ծիծաղով։
Այդ բոլորը գիտեր Աշոտը, նա հոր հետ շրջել էր լեռնային ոչխարների հետևից։ Եվ այժմ գիտակ մարդու նման շարունակում էր ընկերներին ծանոթացնել իր որսի վայրերին։ Նա ցույց տվեց դիմացի սարի կոնաձև գագաթը։
— Այստեղ են վայրի ոչխարները կանգնում ու նայում Մասիսներին։ Դրա համար էլ հնում այդ սարին Մարալ-բախան3 բախան<ref>Մարալ-բախան ադրբեջաներեն է և նշանակում է՝ եղջերվի (կամ վայրի ոչխարի) դիտակետ։</ref> են կոչել,— բացատրեց նա։
Ապա մատը մեկնեց դեպի ձորն ու ավելացրեց.
— Ի՜նչ լավն են, ի՜նչ լավն են… — մրմնջում էր Շուշիկը։
— Տեսա՞ք թաքաները4 թաքաները<ref>Թաքա – արու այծ։</ref> ոնց են կանգնում ետ նայում։ Հասկացա՞ք,— հարցրեց Աշոտը։
Տղաները լուռ էին։
Միայն Հասոն էր, որ իր ընկեր Բոյնախի վիզը գրկած, թիկն էր տվել ապառներին ու անքթիթ նայում էր դրսում առատորեն թափվող ձյունին։ Թեթև, հազիվ նկատելի հեգնանք կար դրոշմված նրա բրոնզագույն դեմքին, «է՛հ, ձյուն է էլի՛, ինչ եք գլուխներդ կորցրել»,— կարծես ասում էր նրա հայացքը։
Թաղիքե կլոր գլխարկին փաթաթած փուշիի5 փուշիի<ref>Փուշի – ծոպավոր գլխակապ։</ref> աբրշումե ծոպերը իջնում-ծածկում էին նրա կոպերը և տղան իր սև աչքերով նայում էր այդ ծոպերի արանքից։ Դա առանձին խորհրդավորություն էր տալիս կարծես Արաբիայի անապատներում կիզված նրա դեմքին։
— Խուշկե6՛ Խուշկե՛<ref>Խուշկե - քույրիկ։</ref> Շուշիկ, Բոյնախին փաթաթվիր, Բոյնախը տաք է,— այդ ցրտին անգամ կարմրելով դիմեց նա աղջկան։ Ապա ինքն իրեն ասաց քուրդ հովիվների առածը.— Հեյ վա՜խ, ո՞ւր ես, ամա՛ռ… ամառը չոբանի հարազատ ծնողն է։
Այնուհետև, առանց Շուշիկի կողմը նայելու, կամաց ու դուրեկան ձայնով քթի տակ երգում էր քրդական տխուր մի երգ.
— Հա՛, ստիպված դա՛ պիտի փորձենք… Դե՛հ, գիհի չոր ճյուղերը քսեցեք իրար, տեսնենք ով շուտ կրակ կստանա։
— Ձեռքով կրակ հանել կլինի՞,— տատանվեց Շուշիկը։ Շուշիկը։
Աշոտը խեթ-խեթ նայեց նրան։
— Իսկ ձեռքով փլավ կուտվի՞, որ ուտում ես։ Կրակն ի՞նչ է, որ չհանենք,— պարծեցավ նա ու այդպես էլ ինքնավստահ գործի կպավ։
Մինչ նրանք գետնին նստոտած աշխատում էին կրակ ստանալ մեր նախնիների պարզ ու դժվարին եղանակով, Հասոն պտրտեց իր տոպրակը, գտավ մի կտոր ղավ7ղավ<ref>Ղավ կամ աբեթ – մի տեսակ ծառասունկ, որ չորանալուց հետո դառնում է շատ դյուրավառ նյութ։</ref>, որ օրեր առաջ պոկել էր մի կոճղից, չորացրել տաք մոխրի մեջ և պիտի ծեծեր-աբեթ դարձներ ու հանձներ հորը։
— Դե՛հ, դուք ձե՛ր իմացած ձևով կրակ արեք, ես՝ իմ,— հայտարարեց նա և սկսեց զբաղվել իր չորացած ծառասունկով։
Հովիվ պատանին բարեսրտորեն ժպտաց և նրա բրոնզագույն դեմքին շողացին ճերմակ ատամնաշարքերը։
— Ես հուսահա՞տ… Չէ՜… Ինչի՛ պիտի հուսահատ լինեմ, ձեզ պես ընկերներ ունեմ։ Ընկերը գիտե՞ք ինչ է, ընկերոջ հետ մահը հարսանիք է… Սա Խչեզարեի երգն է։ Իր սիրած տղային՝ Սիաբանդոյին ասում է. մի՛ գնա վայրի ցուլի հետևից, մի՛ գնա։ Թե որ դու որսորդ ես, ես ահա քո որսն եմ, մի՛ գնա։ Սիաբանդոն չլսեց, ջահել էր, սիրահարված, արյունը եռում էր։ Ընկավ ցուլի հետևից, իր նետերն արձակեց, վիրավորեց նրան։ Բայց կույր Ֆալագը8 Ֆալագը<ref>Ֆալագ – բախտ, ճակատագիր։</ref> չթողեց, ցուլն առավ իր պոզերի վրա, շպրտեց ներքև, խփեց մի չոր, ցցված ճյուղի, ճյուղը մտավ Սիաբանդոյի սիրտը…
Մուժը պատեց Սիփանա սարը, բայց մուժի մեջ էլ Խչեզարեն փնտրեց-գտավ իր վիրավոր յարին։ Գտավ, լաց եղավ, իսկ Սիաբանդոն տնքում էր ու ասում, մի՛ լար, Խչեզարե, մի՛ լար իմ անգին…
=== Գլուխ տասներկուերորդ. Թե ինչպես ոչ մի շնչավոր չի համաձայնում կեր դառնալ ուրիշին ===
Բացվեց մեր խմբի գերության հինգերորդ օրը։ Երբ Աշոտը գլուխը վեր բարձրացրեց՝ տեսավ, որ Հասոն դանակով կտրտում է իր «տոլաղներից»9 «տոլաղներից»<ref>Տոլաղ – կոշտ և ամուր կտոր, որով հովիվները փաթաթում են իրենց անդրավարտիքի ծայրերը։</ref> մեկը։
«Ի՞նչ գործի ես»,— անձայն, ձեռքի շարժումով հարցրեց նա։ Հասոն աջ ձեռքը պտտեց գլխի վերև, քար նետելու նշան արավ և ժպտաց։
— Հետո՞… տեսա՞ր…
— Տեսա։ Կաքավի քարի տակ մի խոր զաղա10 զաղա<ref>Զաղա - այր։</ref> կա, մտան նրա մեջ։
— Շա՞տ էին,— վրա նստեց Աշոտը։
Ուշացումով ստացվեց և Լճավանի պատանի բնասերների կարճ ու գործնական նամակը.
«Պատանի բնասերների մեր ֆոնդից11 ֆոնդից<ref>Ընթերցողը հավանաբար գիտի, որ Լճավանի պատանի բնասերները Ճանճաքարից բերված մեղրի կարասներից մեկի մեջ գտան Սևանա աշխարհի զորավար Արտակ իշխանի գանձը, հանձնեցին իշխանությանը և իրենց ստացած օրինական տոկոսները՝ մի պատկառելի գումար, տրամադրեցին պատանի բնասերների ֆոնդին։ Այդ մասին պատմված է «Սևանի ափին» վիպակում։</ref> դրամ ենք փոխադրում, օգտագործեցեք պատանիներին որոնելու համար։ Մեր խումբը կազմ ու պատրաստ է որոնելու Այգեձորի կորած պիոներներին։ Հեռագրով հադորդեցեք մեզ ո՞ւր գնանք և որ շրջանում փնտրենք։ Կամո, Արմեն, Գրիգոր, Հասմիկ, Միրուք Ասատուր»։
Հարևան Մեյլու գյուղի պիոներները ևս ամեն օր խումբ-խումբ գալիս էին Այգեձոր և ամեն անգամ «Եղբայրության ծառուղիով» անցնելիս մորմոքով էին հիշում իրենց հայ ընկերներին, որ այնպես սրտանց էին իրենց հետ տնկել այդ տունկերը։ Եվ որովհետև այլևս չկար Աշոտն իր ընկերներով, թվում էր, տունկերը որբացել էին և նույնպես տխուր սվսվում էին ցրտաշունչ քամու առաջ։
Բոյնախը անհանգիստ հաչում էր և տագնապահար ցած նայում. նա լավ հասկացել էր, թե ինչ է կատարվել և հոտից զգում էր, թե որտե՛ղ է հիմա խմբի անհետացած անդամը։
— Ձայնդ կտրի մի լսենք,— բարկացավ Հասոն և գոտիով կապեց շան դունչը։ — Սարգիս, հե՜յ, որտե՛ղ ես, կուռո12կուռո<ref>Կուռո - տղա</ref>, որտե՜ղ,— քրդավարի գոռաց նա ժայռն ի վար։
Ոչ մի պատասխան։
Գագիկը նրա ձեռքը բռնեց.
— Տնտեսվարը ես եմ, նա չի… Բաժինդ եկա՜վ, հավաքի՛ր, Սարգի՜ս… Այ տղա, ոսկորներդ տե՞ղն են, հո ոչ մեկը չի՛ ջարդվել… Չէ՞… Դե լավ է, թե չէ ամբողջ Հովազաձորում մի սնղչի13 սնղչի<ref>Սնղչի – ջարդվածքներ կապող հեքիմ։</ref> չես գտնի։
Ձորի հատակում աղջամուղջը թանձրացավ և մութը սկսեց դանդաղ բարձրանալ դեպի գագաթները։ Հետզհետե ժայռերը սկսեցին կուլ գնալ խավարին և Հովազաձորի կնճռոտ, խորդուբորդ, դեմքը աստիճանաբար հավասարվեց։
— Չե՞ք հավատում,— հարցրեց Գագիկը։ — Ինչ չհավատալու բան կա, քանի որ նույն շրջանի Կարմրաշեն գյուղի կոլտնտեսության նախագահի կնոջը արջը պատահում է հանդում, գրկում է, իր քնքուշ թաթերով շոյում նրա թշերն ու երբ բանջար քաղող կանայք հարայ-հրոց են բարձրացնում, սիրտը կոտրված թողնում հեռանում է… Որսորդներն ասում են, արջերն այդ սովորությունն ունեն, չգիտեմ փչո՞ւմ են, թե ճիշտ են ասում։ Դու, Աշո՛տ, որպես որսորդի տղա, այդ բանը պիտի իմանաս։
Մի խոսքով, ջերմուկցի հարսը լեղապատառ փախչում է, արջն էլ դրա հետևից։ Գալիս դեմ է առնում Արփա գետին նայող մի քարափի։ Թիկունքում գազանն է, ներքևում՝ անդունդը, ի՞նչ անի խեղճը։ Ու նետվում է ցած… բայց էլի շորերը փրկում են դրան, ուռչում են, ամեն մեկը մի պարաշյուտ է դառնում, բայց ձորը խոր է լինում, եթե ներքևում կուտակված խազալը14 խազալը<ref>Խազալ – չորացած, թափված տերևներ։</ref> չլիներ, ոտները կփշրվեին։ Ուրեմն, եզրակացություն՝ իմ ջուխտ պատմություններից. Սարգսի ուղղությամբ մի փափուկ բլրակ պիտի շինենք։ Կուզեք ձեռքերով խոտ քաղեցեք, կուզեք խազալ հավաքեցեք լցնենք շորերի մեջ և ուռած-փափուկ պարկերի նման դնենք իրար վրա, որ ընկնելիս կենդանի մնա։ Կուզեք… Սպասեցե՛ք, ա՛յ քեզ գյո՜ւտ…
Նա և՛ պատմում, և՛ չարչարվում էր մեջտեղից խանձված մի երկար ձողի վրա, որ կիսի, գցի կրակի մեջ, բայց ջահել կաղնուց կտրված այդ ձողը, որ սառած ժամանակ հեշտությամբ ջարդվել էր ձեռքով, հիմա տաք վիճակում երկուտակվել էր, բայց չէր ջարդվում։
Շատ ճարպոտ դուրս եկավ ոզնին, և շատ էլ համեղ։
— Ափսոս, ոչ մեկս գոնե ոսկրացավ չենք ընկել, որ ճարպ քսենք-առողջանանք15առողջանանք<ref>Մեր գյուղերում ոզնու, գորշուկի և արջի ճարպը ոսկրացավի դեղ է համարվում։ Նրանով շփում են ցավող տեղը և դեմ անում արևին կամ վառարանին, կամ էլ ճարպ քսած ոտքերը կախում են գոլ թոնրի մեջ։</ref>,— շաղակրատում էր Գագիկը։
Երբ կշտացան, ջուր խմեցին իրենց նոր աղբյուրից և հանգստացան, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք։ Բայց դրսում այնպես մեղմ էր ու տաք, որ ոչ ոք քարայր տեղափոխվելու մտադրություն չուներ։
=== Գլուխ քսանիններորդ. Թե ինչպես հանկարծ գործեց բնության նիրհող և կույր ուժերից մեկը ===
Այդ գիշեր Հասոն խարույկի մոտ նստած երբեմն խանձողներից16 խանձողներից<ref>Խանձող կամ անձղակոթ, կամ ածխակոթ – մի ծայրն այրված վառելափայտ։</ref> մեկն ու մեկը առաջ էր մղում, կրակը բորբոքում և հետն էլ մտածում էր զանազան բաների մասին։ Օրինակ, նա մտածում էր, թե այս ինչպե՛ս է, որ Հովազաձորի բոլոր անձավներն էլ ծածկված են վայրի այծերի կտիտով, ինչպես դա լինում է փարախներում, իսկ այն անձավում, ուր ապաստանել էին իրենք, ոչ մի կտիտ չկար։ Ուրիշ խոսքով, ինչո՞ւ քարայծերը մտնում են բոլոր անձավները, բացի այս մեկից…
Այդ երևույթի բացատրությունը չգտնելով, Հասոն նայեց իր քնած ընկերներին։ Ինչպե՜ս էին նիրհել խեղճերը…
=== Գլուխ երկրորդ. Թե ինչքան ցանկալի է արևը, երբ շուրջդ մութ է ու խավար ===
Սարսափից Հասոյի լեզուն բռնվել էր։ Մինչև ծնկները ջրի մեջ կանգնած՝ նա դողդողում ու մրմնջոցով օգնության էր կանչում ամենազոր Շամս17 Շամս<ref>Խանձող կամ անձղակոթ, կամ ածխակոթ – մի ծայրն այրված վառելափայտ։</ref> աստծուն, երբ շեմքից լսվեց Աշոտի կանչը։
— Ի՛նչ ես քարացել, դուրս վազիր փրկենք...
Նա ձեռք տվեց Հասոյին և մի պահ այնքան ուրախ էր, որ ծնկի ցավն էլ մոռացավ, իր վիճակն էլ։
— Դրա համա՞ր էիր գիշերը ԽԾԲ18ԽԾԲ<ref>ԽԾԲ – ժողովրդական հապավում՝ խնամի, ծանոթ և բարեկամ բառերի։</ref>-ի կարգով քո աբան Շուշիկի վրա գցում… Կարծում ես չնկատեցի՞, ախր ես մի աչքս բաց եմ քնում…
Բռնվե՜ց… Հասոն այնպես էր քրտնել իր խոնավ շորերի մեջ այդ սառնաշունչ առավոտին, որ այլևս խարույկի կարիք չէր զգում։
Քուրդ հովիվ Ավդալը ֆերմայում հայտնի էր որպես կոտրվածքներ կապող հեքիմ։ Ասենք, ամեն հովիվ մեր լեռնային երկրում գիտի կենդանիների ջարդված ոտքը միացնել, «յախու գցել» ու կապել։ Արդեն արկածներով լի նրանց կյանքի թելադրանքն է դա. հո քաղաքում չեն, որ վազեն բժիշկ կանչեն, ուզեն— չուզեն պարզ ու հասարակ միջոցներով իրենք պիտի մի բան ձեռնարկեն։ Ուշիմ երեխա լինելով, Հասոն հետաքրքրվել էր, թե ինչպես է իր հայրը կապում ջարդված ոսկորը և ինչպես է տեղը գցում «դուրս ընկածը»։
— Կաց, մի շոշափեմ,— ասաց Հասոն,— ձեռքը մեկնելով։
— Գուցե գայլ է եղել, իզուր մենք վախենում ենք։
— Չէ, գել չի,— հետքը ուշադիր նայելուց հետո իր կարծիքը հայտնեց «գայլի մասնագետ» Հասոն։ — Գելի ռադը20 ռադը<ref>Ռադ – հետք, ոտնատեղ։</ref> սրանից փոքր է ու երկարուկ։
— Եվ մեջտեղի երկու ճանկերը երկար,— լրացրեց Աշոտը այնպիսի շեշտով, որ հասկացնել էր տալիս, թե՝ «քո կյանքը գայլերի հետ է անցնում, բայց մենք էլ պակաս չենք ծանոթ էդ գազանին»։
=== Գլուխ տասնհինգերորդ. Թե ինչպես մեր տղաները ջանում են պարզելու խորհրդավոր այգու գաղտնիքը ===
Երբ լավ կշտացան և ուշքի եկան, նոր միայն գլխի ընկան, որ իրենք մի շատ մեծ գյուտ են արել, բոլոր նշաններից երևում էր, որ իրենց կերածը վայրի խաղող չէր։ Ճիշտ է, ողկույզները փոքր էին, նոսր, պտուղներն անհավասար՝ մեկը շատ խոշոր, մյուսները շատ մանր (այդպիսի տեսք վայրի խաղողն է ունենում), բայց նրանք այնպիսի տեսակների էին հանդիպել, որոնցից բնության մեջ չկա։ Դրանք հազարամյակների ընթացքում ստացել են Արարատյան դաշտի հին բնակիչները, որոնք խաղողի մշակույթով էին զբաղվում նույնիսկ մեր էրայից շատ դարեր առաջ21 առաջ<ref>Մեզնից 2400 տարի առաջ, երբ հունական բանակի մի զորասյուն անցնում էր Հայաստանով՝ Սև ծովի ափը հասնելու հույսով, հույն զինվորները Արարատյան դաշտի գյուղերում խաղողի գինի էին խմում և կարասներում պատրաստված գարեջուր (իր գրքում այդ մասին է վկայում նույն զորասյան հրամանատար Քսենոֆոնը, որը իր ժամանակի պատմագիրներից էր)։</ref>։ Ահա մարդուս բթի չափ խոշոր ու մսոտ «կարմիր կախանին», որ հայ գյուղացու մառանում կախված՝ դիմանում է մինչև գարուն և երբեմն էլ մայիսմեկյան տոներին պատվով բազմում նրա ճոխ սեղանին, որպես հին բերքի վերջին նմուշ։ Ահա «ոսկեհատը», որն աչքի չի ընկնում իր արտաքինով, բայց այնքան քաղցր հյութ ունի, որ նրանից պատրաստած գինին «պորտվեյն» ու «մադերա» դարձնելու համար այլևս կարիք չի զգացվում լրացուցիչ սպիրտի, որովհետև հասունացած, դեղնած ոսկեհատը մինչև 30 տոկոս պտղաշաքար ունի իր մեջ։ Ահա «իծապտուկը», որ երկար է այծի պտուկների նման և այնպես թափանցիկ, որ հունդերը պարզ երևում են պտուղների մեջ։
— Մի դեսը նայիր, Աշո՛տ, իսկապես, օրիորդի քնքուշ մատներ. լա՜վ անուն են դրել չէ՞, տես, ինչքա՜ն նուրբ են, ինչ բարակ ու երկար՝ ազնվական աղջկա մատների նման։ Մարդ ափսոսում է, որ ուտի,— ասում էր Գագիկը, մի շողշողուն ողկույզ արևի դեմ պահած։— Ափսո՛ս, որ լուսահոգի շլդիկը չի հասկացել, թե ինչ ազնիվ սորտի խաղող է իր կերածը…
Իսկապես, լանջին հազիվ նկատելի էր հինավուրց առվի հետքը։
— Հետո, տե՞ս, սղոցել են այս կոճղը, որ վազը ջահելանա… Չէ, սա մարդի ստեղծած այգի է, ես դա հաստատ գիտեմ։ Ես իմ պապից լսել եմ, որ դաշտի գյուղերից մի բարի ծերունի բարձրացել է ժայռերը, նրանց մեջ մի կտոր հող գտել, թմբեր կապել, վազեր տնկել ու ասել՝ թող իմ մահից հետո վիրու կենդանիներն ուտեն իմ վազերի բարն 22 <ref>Բար - պտուղ։</ref> ու ինձ ողորմի տան… Գուցե սա հենց այդ այգին է։
— Սպասի՛ր, Գագի՛կ, մեզ՝ պատանի բնասերներիս համար՝ հետաքրքիր գործ բացվեց։ Եկ ուսումնասիրենք։ Իմացիր, որ այս այգին մեծ գործ է կատարելու Արարատյան դաշտի կոլխոզների համար և առաջին հերթին, մեր գյուղի համար։ Դրա մասին հետո կասեմ, առայժմ արի մի լավ ուսումնասիրենք։ Այսպիսի մի կարևոր գործի համար կարելի է նույնիսկ այսօր մի քիչ ուշ աշխատանքի
Չէ՜, գործը նորից թափ առավ, նորից մոտեցավ ազատության բաղձալի ժամը, որ բնությունը հեռացրել էր այնպես անարդարացի կերպով ։ Հիմա որ նրանք հաստատ վաղը-մյուս օրը դուրս կգան ձորից, ուրիշ ի՞նչը կարող է արգելք հանդիսանալ այնքան մեծ տանջանքների գնով ձեռք բերված ազատությանը…
Այդպես, ցերեկները նրանք փշրում էին իրենց ազատության ճամփան փակող սառույցները, քրտնում էին ու հովանում, հուսահատվում էին ու ոգևորում, իսկ երեկոները մարխի23 մարխի<ref>Մարխ – դյուրավառ խեժ, որով հարուստ են եղևնու, սոճու, կենու, գիհի ծառերը, մանավանդ նրանց արմատները, որոնցից տաշեղներ են ծինում և վառում ճրագի տեղ։</ref> լույսով երբեմն գիրք կարդում, ամենից հաճախ լսում հովիվ Հասոյի անուշ երգերը..
<poem>
— Լո, լո, լո, լո, բերիվա՜նե,
Ես տեսնում եմ քո աչքերը,
Զուլա՛լ-զուլա՜լ, Ալագյազի ջրերի պես.
Խմում եմ, խմում,
Սիրտս չի հովանում…
</poem>
Մի գիշեր էլ, երբ նա ածուխով կեղևի վրա գրեց ու սովորեց հայկական այբուբենի վերջին տառը, ուրախությունից մի ձոն երգեց՝ ուղղված իր ուսուցչուհուն.
Աշոտը դուրս եկավ քարայրից և նոր միայն թեթև շունչ քաշեց։ Նա երկար կանգնեց շեմքին, մինչև աստղալույսով տեսավ, որ ճերմակ ձյան վրա երկու ուրվականներ են գալիս, ինչ-որ բաներ իրենց հետևից քարշ տալով։ Մոտեցան, ձյունը թափ տվին ոտքներից, ներս մտան։
Նրանցից յուրաքանչյուրը մի խուրձ գերմաստի24 գերմաստի<ref>Գիլմասրը կամ գերմաստը –բրդոտ թուփ է, որի ճկուն և ամուր շիվերը պատած են շիկակարմիր կեղևով։ Գերմաստի ճիպոտը փափուկ է և շատ դիմացկուն։</ref> ճիպոտ էր բերել։
— Ծայրերը սրիր,— դիմեց Գագիկը Հասոյին։
Նրանք ժայռերը բարձրացան և կացնով հեշտությամբ կտրտեցին մի քանի գիհի ծառեր, որոնք մի մարդահասակ հազիվ լինեին, բայց դեպի չորս կողմ էին փռել իրենց թե՛ ճյուղերը, թե՛ արմատները։ Քարերի մեջ աճած, շարունակ կիզիչ արևի տակ, նրանք ամբողջովին հագեցած էին յուղոտ խեժով։
Կացնով, դանակով մեր պատանիները ճեղքեցին-ձողեր պատրաստեցին այդ ծառերի թե՛ ճյուղերից, թե՛ բնից, թե՛ արմատներից, որոնք կարծես ամբողջովին կազմված էին դեղին սաթից25։սաթից<ref>Սաթը հենց առաջանում է սոճու և եղևնու նկարագրածս խեժից։</ref>։
— Հիմի էլ լսեցեք ի՛մ առաջարկը,— ասաց Գագիկը, երբ «ճրագի» պաշարը արդեն կուտակված էր։ — Ցեխ բերենք, ամեն մեկիդ համար մի-մի կուկլա գավաթ ու քերեղան26 քերեղան<ref>Քերեղան – կավե ափսե։</ref> պատրաստեմ, հերիք է մեր պապերի նման մի ամանից ուտենք։
Դրան էլ համաձայնեցին։ Բայց երբ հասան Կավհանք, Շուշիկը բողոքեց.
Ապա սև կարակուլի փափախը թեքում էր ականջին, ձեռքը դնում քունքին և աչքերը խուփ ու գլուխն օրորելով-մղկտալով երգում էր քրդերի սիրած մեղեդին՝ իր կորած որդու գովքն էր անում.
<poem>
Ազե հայրանա լավկե մոնի
Բըժբըլընդա դիլ շիրինա,
Ազե հայրանա լավկե խոմա
Եկե ռանգ Ասմարա անի գետատ…27գետատ…<ref>Ես մատաղ լինեմ էն ջահել տղի երկար բոյին, քաղցր լեզվին, Ես մատաղ նրա ասմար գույնին, պայծառ ճակատին։</ref></poem>
Շները հեռվում, լանջերին ու քարերին զգաստ պահակների նման կանգնած՝ և՛ հսկում էին հոտին, և՛ լուռ ունկնդրում ծանոթ ու դուրեկան մեղեդին, կարծես նրանք էլ էին հասկանում, որ մեծ վիշտ ունի իրենց տերը՝ հովիվ Ավդալը։
Գյուղ հասնելուն պես Արամը վազեց իր տուն, գրկեց վշտահար կնոջը, համբուրեց երեխաներին և լավաշի մեջ փաթաթած մի կտոր ղավուրմա գրպանը խոթելով, սար բարձրացավ։ Կինը շատ էր համոզել, որ նստի, հանգստանա, մի կտոր հաց ուտի։ Հա՞ց կուլ կգնա, երբ գիտես, որ կորած որդուդ գլխարկը վայրի կենդանիներն են ծածկում…
Շատ չգնաց Արամը, գյուղի վերևի ձորերում էին թե՛ ֆերմայի հոտերը, թե՛ ձյունոտ լեռնագագաթներից ու սարահարթերից իջած մուֆլոններն28 մուֆլոններն<ref>Մուֆլոն – վայրի ոչխարի տեսակներից։</ref> ու այծերը։ Արևը նոր էր թեքվել դեպի մայրամուտ, երբ նա հանդում գտավ Ավդալին, մոտեցավ, բարևեց ու տխուր նստեց մոտը։
— Արամ քիրվո29 քիրվո<ref>Քիրվո – բարեկամ։</ref>, ուրեմն մեր բալեքը կորա՞ն,— տխուր հարցրեց Ավդալը և նրա աչքերը պղտորվեցին։
Արամը լուռ ծխում էր։ Ինչպե՜ս նիհարել-կերպարանափոխվել էր այդ միշտ անհոգ, միշտ կենսուրախ մարդը։ Աչքերի տակը փոսեր էին գոյացել։ Ճերմակը շատացել էր մազերի մեջ։ Նա ծոցից հանեց մի կապ դրամ և խոթեց հովվի գրպանը։
Արամը լուռ մտածում էր։ Իրոք, Ավդալը սնահավատ մարդ է, գուցե իր մտքերով տարված ժամանակ այդպե՞ս է երևացել աչքին։ Չէ, պետք է սար ու ձոր ընկնել, գտնել խորհրդավոր նոխազին և պարզել գլխարկի գաղտնիքը։
— Ավդալ ախպեր, դրանից հետո ասածդ թաքին30 թաքին<ref>Թաքա – արու այծ, նոխազ։</ref> տեսնող չի՞ եղել։
— Գնա՛նք միասին ման գանք։
Խումբը նորից բռնեց քարայծերի հետքը և գնաց հևալով, քրտնաթոր։ Ձյունից բացված լանջերին դեռ հողը թաց էր և նույնիսկ տեղ-տեղ՝ ցեխ։ Ուստի փորձված որսորդի համար դժվար չէր որոշել այծերի փախուստի ուղղությունը։ Իսկ ձորակներում և արևմուտք նայող լանջերին, ուր ձյունը դեռ նստած էր, փախչող կենդանիները թողել էին իրենց սուր-սուր կճղակների հետքերը, որոնցով ծեր որսորդը որոշեց, թե քանի՞սն են նրանք, ի՞նչ սեռի և ի՞նչ հասակի։ Հետքերը հետազոտելով նա եկավ այն եզրակացության, որ խումբը բաղկացած է երկու նոխազից, չորս մայր այծից և յոթ-ութ ամսական երեք «չեփիչից»։
Նրանք տեղ-տեղ կանգ էին առել, շունչ քաշել, պոկել ձյան տակից նոր դուրս եկած «թոփալախոտի» կանաչ փնջերը31 փնջերը<ref>Այդ խոտը, որ բուսնում է լեռների միայն հարավ նայող լանջերին, փնջերով կախված է հողի փոքր ու մեծ գուղձերից և այնքան ցրտադիմացկուն է, որ ձյան տակ անգամ կանաչ է մնում։</ref> , ապա հեռվից զգալով, որ իրենց հետապնդում են, նորից սլացել էին առաջ, դեպի Հովազաձորի բնական ամրոցը։
Մինչև կեսօր հետապնդեցին քարայծերին և երբ մոտեցան այն պատնեշին, որի հետև Հովազաձորն էր, նկատեցին, որ այծերի հետքը մի այլ արահետով նորից ետ է գալիս և գիրթ իջնում Արարատյան դաշտը։
Արջի, հովազի, սննդի բոլոր հարցերը ժամանակավորապես ետ էին քաշվել և այժմ աղի հարցի լուծումով էր զբաղված մեր պատանիների միտքը։
— Տղե՛րք,— գոչեց Գագիկը,— լուսավոր միտք է ծագել կարկաճիս32 կարկաճիս<ref>Կարկաճ – դդում։ Ներկա դեպքում՝ գլուխ։</ref> մեջ,— և մատը դրեց իր ճակատին։ -ճակատին։— Իսկի մտածե՞լ եք, թե որտեղից է աղ վերցրել ճգնավոր քեռին…
— Որտեղի՞ց…
— Ի՞նձ Թուխիկ է,— հարցրեց Աշոտը, որի հուզմունքը դեռ չէր անցել, երե՜ք ոչխար, դա հո փրկություն է։ Հիմա հաստատ կարելի էր ասել, որ իրենք չեն ոչնչանա քաղցից։ Միայն հարկավոր էր դրանց բռնելու հնարը գտնել։
— Թուխիկը մեր ֆերմայի ոչխարներից է։ Անցյալ տարի ապրիլին, որ ներքին ձմեռանոցից սուրուն33 սուրուն<ref>Սուրու – հոտ։</ref> բերինք, էդ ոչխարը կորավ՝ չորս ամսական գառը հետը, ախր քոչը արանից34 արանից<ref>Արան – տաք երկիր, դաշտավայր։</ref> բերելիս գառն ու ոչխարը խառն են լինում։ Ես ու հերս, շները վերցրած՝ հանդերն ընկանք, ման եկանք, ման՝ չգտանք։ Շատ զարմացանք, եթե գելը կերած լիներ, գոնե ոսկորները կգտնեինք։ Բա՞, դրա ֆանդերը35 ֆանդերը<ref>Ֆանդեր – հնարքներ։</ref> տես, էնպես տեղ է եկել, որ ոչ մտքովդ անց կենա, ոչ գտնես։ Բռռո՜ւ, բռո՜ւ, բռու, գը՛դը, գը՛դը, գը՛դը,… յակ, յակ, յակ,— կանչում էր Հասոն և լեզուն ծալած՝ այնպիսի ձայներ էր հանում, որից անծանոթ մարդը կամ կսոսկար, կամ կզզվեր, բայց Թուխիկը վաղուց կարոտ էր այդ ձայներին։ Այդ կանչերը նրա մշուշապատ ուղեղում քաղցր հուշեր էին արթնացնում՝ ֆերմայի ուրախ ժխորի մասին, որ վաղուց մարել-մոռացվել էր, իր հազարավոր ցեղակիցների մասին, որոնց հետ ինքը ապահով, առանց ահի արածում էր լեռնային մարգագետիններում, իսկ ձմեռը համեղ կեր ուտում տաք փարախում։ Գուցե այդ ձայները նրան հիշեցնում էին և իր բարի պահապան շների մասին, սրնգի խաղաղ ու ականջ շոյող դայլայլի մասին և իր սիրասուն մոր մասին,— չէ՞ որ մի ժամանակ նա էլ էր փոքր, նրան էլ էին սիրում-փայփայում։
Հավանաբար հիշեց այդ բոլորը կենդանական կոլեկտիվից վաղուց կտրված Թուխիկը և սկսեց սրտակոտոր բայել, որով կարծես երազ դարձած այդ կյանքն էր կանչում…
— Ո՞նց տանենք, բա ինչո՞վ ենք ապրելու։
— Մորթե՞նք։ Չէ՞, իմ ձեռը չի բռնի… Մեռած բան է, որ ես Թուխիկին սաղ-սալամաթ36 սալամաթ<ref>Սաղ-սալամաթ – ողջ և առողջ։</ref> ֆերմա չհասցնեմ,— անառարկելի տոնով ասաց Հասոն։
— Դու չե՞ս մորթի, ե՛ս կմորթեմ,— խոսեցնում էր Աշոտը։
— Ինչի՞ց իմացար։
— Երիշից37 Երիշից<ref>Երիշ – քայլվածք։</ref>… Չե՞ս տեսնում, որ փորը գետնին քարշ տալով անջախ 38 <ref>Անջախ – հազիվ։</ref> է տանում։
— Ուրեմն գա՞ռն ենք ունենալու… Վա՛յ քո հոգուն մատաղ Հասո։
Այդ խարույկը շատ անհանգստացրեց ճերմակ գառանը և նրա ջահել հորը։ Բայց Թուխիկի վրա նա այլ ազդեցություն ունեցավ, այժմ նա այլևս գրեթե երկյուղ չուներ մեր պատանիներից։
Ողջ գիշերը ժայռի վրա ծխացող կրակը իր մանկության վայրերն էին հիշեցնում, իր արխաջը39 արխաջը<ref>Արխաջ – հոտի մակաղելու վայրը։</ref>…
Բայց այդ ինչպե՞ս էր պատահել, որ հովազը մի քանի շաբաթ շարունակ ապրել էր ոչխարներից ոչ շատ հեռու և չէր վնասել նրանց։
— Եկեք փորձենք, գուցե այծ սպանենք… Հարսանիքի շրջանում նրանք անզգույշ են լինում, -առաջարկեց Աշոտը։
— Ինչքան անզգույշ լինեն, մոտ չեն թողնում,— առարկեց Հասոն,— դե նա շատ անգամ էր հանդերում հանդիսատես եղել այդ կենդանիների «հարսանիքին»։— Բայց,— ավելացրեց նա,— որ մտնենք խոր-խոր զաղաները40 զաղաները<ref>Զաղա – անձավ։</ref> կարող ենք էծեր գտնել ու…
— Հա, եթե այրի մեջ պատահեցնենք՝ մերն են,— իրեն հանգի վստահությամբ ասաց Աշոտը և վեր կացավ։
— Դո՛ւ չես բերելու, բերողը մե՛նք ենք, բայց… ով գիտե պետք է զգույշ լինել…— ցածր ձայնով ասում էր Աշոտը։
— Փալանգն41 Փալանգն<ref>Փալանգ – հովազ։</ref> էլ գելի պես բան է, չէ՞,— հարցրեց Հասոն։ — Դե որ կշտացել է, մի տեղ մրափելիս կլինի… Նա մեկ էլ կգա իրիկունը…
Աշոտը տատանվում էր. արդեն ինքը շատ ձախորդությունների պատճառ էր դարձել, նորի՞ց իր պատճառով մի բան պատահեր։
— Ժանգի հոտից կխրտնի, չի մոտենա,— բացատրեց Աշոտը։
Նման դեպքերում նրա հայրը ճարպ էր քսում երկաթին և դրանով չեզոքացնում ժանգի հոտը։ Ճարպը որտեղի՞ց, արու քարայծը «հարսանիքի» ու կռիվների մեջ մի քանի օրում հալեցրել էր մարմնի ճարպի ամբողջ պաշարը42 պաշարը<ref>Արու քարայծը ամբողջ ամառվա և աշնան ընթացքում գիրանում-ճարպ է կուտակում մինչև այծերի զուգավորման շրջանը։ Այդ շրջանում մի քանի օրվա ընթացքում այնպես է նիհարում, որ թվում է նոր միայն ազատվել է ծանր հիվանդությունից…</ref>։
Միակ տեղերը, որ կարող էր մի փոքր ճարպ մնացած լինել, դա կենդանու երիկամներն էին ու հաստ աղիքը դրսի կողմից։ Աշոտը այդ տեղերից մի քիչ ճարպ գտավ, տաքացրեց կրակի վրա և նրանով յուղեց թակարդի ժանգոտ մասերը։
Թափահարեց թաթը՝ մի ծանր բան կախվել էր նրանից ու շարունակում էր սարսափելի սեղմել։
Վրդովվեց հովազը, թաթից կախված երկաթը խփեց քարին փշրեց43։փշրեց<ref>Իրավացի էր Աշոտը. թակարդի աջ ճանկի վիզը, որ ժանգոտելուց բարակել էր, պոկ եկավ։</ref>։
Այս ո՞վ է թշնամություն անում իրեն…
«Մնացածը» ծխնելույզի խողովակներն էին, որ ոչ ոք չգիտեր, թե ինչից պիտի պատրաստել։ Իսկ Գագիկն արդեն գործի էր անցել։ Այրի անկյունում դեռ մի քիչ ցեխ էր մնացել, որով նա սվաղեց վառարանի պատերը և վերևից մի կավե անճոռնի ծխնելույզ պատրաստեց, որը հիմքում վառարանի լայնությունն ուներ, բայց կես մետրաչափ բարձրանալով՝ բոլորովին նեղանում-դառնում էր վառարանի խողովակի նման մի բան։ Կարծես ձագար լիներ շուռ տված՝ լայն մասով ներքև, նեղ մասով վերև։ Պարզ էր, որ այդ «հարմարանքը» պիտի վառարանի ամբողջ ծուխը ի մի հավաքեր և ուղղեր դեպի վեր։
— Դե, հիմի կես-կես մետր երկարությամբ գյունգեր44 գյունգեր<ref>Գյունգեր – կավե խողովակ։</ref> ենք շինում… Ի՞նչ եք մոլորվել, կոլխոզը սարի աղբյուրը ինչով բերեց գյուղ, կավե խողովակներով չբերե՞ց,— գոչեց Գագիկը։ — Կուկլա-կուկլա խողովակներ շինենք մի ծայրը լայն, մյուսը՝ նեղ, թրծենք, իրար հագցնենք, արմունկով դուրս հանենք այրի դռան գլխից, ահա ձեզ և ծխնելույզ…
— Շուշի՛կ, քանոնդ դեսը տուր, դուք վազեցեք կավ բերեք, իսկ բարձրությունը չափելն ինձանից։
— Այո՛, օճառին փոխարինող մի նյութ։
— Ագռավի օճա՞ռ45։ օճա՞ռ<ref>Ագռավի սապոն – մանրածաղիկ բույս է, որ օճառի նման փրփրում է և մաքրում մարմինը։</ref>։ Չէ՜, «ագռավի օճառը» գարնանն է լինում։
Շուշիկը խորհրդավոր ժպտում էր։
«Լա՜վ կթվոր կդառնա»… Դա արդեն ամենամեծ գովասանքն է, որ կարող է ասել քուրդը իր հարազատի մասին։
— Ասում է, դա՛յե46 դա՛յե<ref>Դայե – մայրիկ։</ref> , մածունը խառնիր կաթին՝ տուր ուտեմ։ Խառնում են դնում առաջը։ Ոտը գետին է խփում, թե՝ հիմի էլ կաթը մածնից ջոկեցե՛ք…
Շուշիկն անձայն ծիծաղում էր, նուրբ շրթունքների հետևից ցույց տալով իր ճերմակ ատամնաշարը։
Հասոն գլխի շարժումով հաստատեց։
— Հա, -ասաց նա,— Թուխիկին գնել են Զանգեզուրի մի ֆերմայից։ Էնտեղի ֆերմաները ամեն ձմեռ գնում են Մուղան47Մուղան<ref>Մուղանի դաշտը գտնվում է Ադրբեջանում, Արաքս և Քուռ գետերի ստորին հոսանքի ափերին։</ref>, իսկ էնտեղ ձմեռ չկա։ Դեկտեմբերին չորս կողմդ կանա՜չ, ոնց որ մարտ ամսին, մարդիկ կոների48 կոների<ref>Կոն – քրդերեն՝ վրան։</ref> մեջ են ապրում… Դրա համար էլ էնտեղ ամեն տարի ղոչախառնուրդը49 ղոչախառնուրդը<ref>Ղոչախառնուրդ – խոյերին մայր ոչխարների հոտին խառնելը։</ref> ոչ թե աշնանամտին են անում, այլ ամառվա կեսին, որ ծինը շուտ սկսվի՝ դեկտեմբերին։ Դրանից էլ նրանց ոչխարները սովորել են ոչ թե գարունը ծնել, այլ՝ դեկտեմբերին։ Խեղճ Թուխիկը գլխի չի, որ սա Մուղանը չի, էստեղ ձմեռը ծնվածը չի ապրի…
— Կեցցե՛ս, հիմի իմացա՞ք ի՛նչ է նշանակում հովիվ լինել,— ոգևորվեց Աշոտը։
Ապա աջ ձեռքը դրեց սրտին, արևելան ձևով խոնարհվեց ու զգացված ասաց.
— Զա՛ֆ, զա՛ֆ ռազիմա50… ռազիմա<ref>Շա՛տ, շատ շնորհակալություն։</ref>… Իմ քուրն ես, իմ աչքի լուսն ես…
Կարճ ասաց, բայց դրանով քուրդը արտահայտում է ամեն ինչ իր նվիրվածությունը, իր երախտագիտությունը, իր գոհունակությունը,— այն ամեն լավը, ի՛նչ կա իր սրտում՝ «քուր» հայտարարվող աղջկա հանդեպ։ Քուրդը, որ մեկին իրեն քույր կոչեց, նրա համար կտա նույնիսկ իր կյանքը։
֊ Սա նապաստակի ոտ է, իսկ սա հայկական մուֆլոնի վեգ։ Այս ատամն իշի է (գուցեև վայրի իշի), իսկ սա ձիու սմբակ է։ Սրանք էլ շան ոսկորներ են…
Գիշատիչ գազանները այրը օգտագործել են որպես որջ։ Այստեղ էին բերում նրանք իրենց ավարը, հոշոտում, և ոսկորները, իհարկե, դուրս չէին թափում, այլ թողնում էին այրում51։այրում<ref>Ես այստեղ ինձնից ոչինչ չեմ հնարել։ Ես թվարկել եմ միայն մի քանիսը այն 659 զանազան կենդանիների 1798 ոսկորներից, որ, իրոք, մեր գիտնականները գտել են պատմական Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջերից մեկի նկարագրածս անձավներում։ Այդ ոսկորներն այժմ պահվում են Հայաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտի նկուղներում։ ''Հեղինակ''</ref>։
— Մալադե՛ց, հետո՞,— հավանություն տվեց Գագիկը, որ ժամանակավոր «հակառակորդի» իր դիրքը թողած, արդեն չէր կարողանում թաքցնել հիացմունքը ընկերոջ հանդեպ, ինչքա՜ն բան գիտի Աշոտը բնության մասին, որ իրենք չգիտեն…
Սպա մի կտոր ածուխ վերցրեց և քարայրի ճակատին մեծ-մեծ տառերով գրեց.
<center>ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈւՆԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ
ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՅԴԵՁՈՐ ԳՅՈԻՂԻ ՍՏ. ՇԱՀՈւՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ
1953 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
</center>
Ետ էր կանգնել Գագիկը, ձեռքերը կողերին կանթած նայում էր իր գրածին ու հրճվում։
Եվ Հասոն, երեսը շուռ տալով դեպի այրի մութ անկյունը, սկսեց իր զրնգուն ձայնով երգել քուրդ բանաստեղծ Ջասըմե Ջալիլի հորինած երգը.
<poem>
Բերիվանե՜, բերիվանե՜…
Ո՞ւմ է կանչում այդ նվագի ձայնը հստակ,
Ո՞ւր է տանում գյուղամիջի ճամփեն բարակ…
Ո՞վ է կանգնել չինար բոյով, չինարու մոտ,
Ո՞վ է այդպես ճամփեն շեղել սիրակարոտ…
</poem>
Հասոն նվագում էր այսպես՝ Շուշիկի ներկայությունից շփոթված-շառագունած, իսկ Թուխիկը, խոտը բերանին կիսածամել, ականջ էր դնում այնպես տարված-հմայված, ինչպես մի ժամանակ Բոյնախն էր տարվում իր տիրոջ նվագով։ Իսկ գառնուկը իր սովորական տեղն էր, տաքանում էր Շուշիկի գոգին։
Ահա՛, Արա՛մ ջան, իմ բարի խորհուրդը ձեզ։ Եվ թող երկնքի աչքը քաղցր լինի ձեզ վրա, և թող ամեն մարդ իր կորուստը գտնի… Մնամ ձեր բարին կամեցող՝
Սևանի Լճավան գյուղ։
— Բալեք ջա՜ն, բալեք ջա՜ն… Ձեր արևին մատաղ, այ ազիզ բալիկնե՜ր…
Տոթ է Արարատյան դաշտում, այնպես տոթ, որ օդը թանձրացել է մառախուղի նման։ Շնչավորներից ով թև ունի թռել-գնացել է հով երկրներ, օձերն անգամ, շոգից նեղվելով, լեռներն ամառանոց են գնացել։