Changes

Զղջում

Ավելացվել է 17 բայտ, 17:29, 29 Հունիսի 2016
<poem>Ես գործել եմ ամենածանր մեղքը, որ
մեկը կարող է գործել: Ես չեմ եղել
երջանիկ: Մոռացության սառույցները թող
կլանեն ինձ՝ կորցնելով անգթորեն:
 
Ծնողներս ինձ ծնել են կյանքի այս
ռիսկային խաղի, հողի, օդի, ջրի
ու կրակի համար: Ես նրանց հուսախաբել եմ:
Չեմ եղել երջանիկ: Ես չեմ իրագործել
 
նրանց երիտասարդ կամքը: Իմ միտքը
հանձնել եմ արվեստի համառ
համաչափությանն ու մանրուքներին:
 
Նրանք տեսնում էին ինձ համարձակ:
Ես չեմ եղել քաջ: Ինձ չի լքում:
Միշտ կողքիս է մելանխոլիկ
մարդու այս ստվերը:
</poem>
Վստահելի
294
edits