Changes
/* Գլուխ չորորդ. Ճամփորդություն խավարում */
— Իսկ հետ ու՞ր կգնանք,— հարցրեց Ֆրոդոն:
— Պահապանները միայն երկու ճանապարհ ունեն,— պատասխանեց Գենդալֆը,— հետ՝ ԱզատքՌիվենդել, կամ առաջ՝ դեպի Հրամեջ Լեռ:
Երբ Գենդալֆը հիշեցրեց վերադառնալու մասին, Փինի դեմքը պայծառացավ, իսկ Մերին ու Սեմը ուրախությունից վեր թռան: Բայց Բորոմիրն ու Արագորնը անտարբեր մնացին, իսկ Ջիմլին ու Լեգոլասը սպասողական լռեցին: Ֆրոդոն հասկացավ, որ բոլոր ճամփորդներն ուզում են, որ առաջինն ինքն արտահայտվի:
— Գիտեմ, բարեկամս,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց դա բավական ծանր ճանապարհ է: Արագորնը դրա մասին նույնիսկ լսել չէր ուզում, քանի դեռ հույս ուներ անցնել լեռնանցքով:
— Եթե դա լեռնանցքից վատն է, ապա իսկապես էլ ծանր ճանապարհ է,— բացականչեց Մերին: — Բայց այնուամենայնիվ գոնե մի քիչ պատմիր դրա մասին, որ իմանանք ամենավատթարը:
— Ճանապարհը, որի մասին խոսում եմ, անցնում է Մորիայի քարանձավներով,— ասաց Գենդալֆը:
— Դրա փոխարեն բոլորը գիտեն,— ավելացրեց Բորոմիրը,— որ Մորիան կոչվում է Սև Անդունդ: Ախր էլ ինչու իջնենք Մորիա... Ինչու գրոհենք անառիկ լեռնանցքը... Եկեք գնանք հարավ ու դուրս գանք Ռոհանյան Լեռնանցք, որտեղով անցել եմ Իմլադրիս գնալու ճանապարհին. ռոհանցիները գոնդորցիների վաղեմի դաշնակիցներն են, նրանք կօգնեն մեզ հասնել մինչև Անդուին: Կարելի է նաև Իզեն գետով իջնել, որպեսզի Մորդորի մոտ դուրս գանք հարավից՝ ծովափից:
— Խավարի Վարագույրը տարածվում է,— ասաց Գենդալֆը,— և հիմա ռոհանցիների փոխարեն երաշխավորել չի կարելի: Չէ՞ որ նրանց մոտ դու վաղուց ես եղել: Իսկ գլխավորը՝ Ռոհանյան հարթավայրի ճանապարհին Սարումանի տիրույթները ոչ մի կերպ չենք կարղ կարող շրջանցել: Կգա ժամանակը, և ես հաշիվներս կմաքրեմ նրա հետ: Դե իսկ առայժմ Մատանու Պահապանին հարկավոր չէ մոտենալ Իզենգարդին. Սարումանին այրում է իշխանության տենչը, և նա կփորձի տիրել Մատանուն: Այնպես որ, քանի դեռ մենք ուղեկցում ենք Մատանու Պահապանին, Ռոհանը մեզ համար փակ է: Ինչ մնում է մյուս, ավելի երկար ճանապարհին Իզեն գետով, ապա մենք զարտուղի ճանապարհներով գնալու ժամանակ չունենք: Առաջինը՝ մենք կարող ենք մի ամբոջ տարի կորցնել, երկրորդ՝ թեև մեր ուղին անցնում է ամայի ու անբնակ վայրերով, դա չի նշանակում, որ այնտեղ մեզ չեն գտնի: Այդ հողերում իրար են հանդիպում մեր երկու թշնամիների հայացքները: Հյուսիս՝ Ազատքի Ռիվենդելի տիրակալի մոտ գնալիս, դու Թշնամու համար սոսկ պատահական ճամփորդ էիր, որի վրա նա ուշադրություն չդարձրեց: Իսկ հիմա դու Մատանու Պահապանների Ջոկատի ռազմիկ ես և քեզ սպառնում է նույն վտանգը, ինչ և Մատանու գլխավոր Պահապանին՝ Ֆրոդոյին: Խորտակիչ վտանգ, որովհետև եթե մեզ հայտնաբերեն... Ի դեպ, վախենում եմ, որ մեզ արդեն հայտնաբերել են Բոսոր Դարպասի մոտերքում: Անհրաժեշտ է թաքնվել լրտեսներից, որպեսզի Թշնամին նորից մեզ աչքից կորցնի: Մենք պետք է ոչ թե շրջանցենք լեռները, ոչ թե գրոհենք լեռնանցքը, այլ թաքնվենք լեռների ընդերքում, Մորիայի քարանձավներում՝ ահա թե որն է ամենաճիշտ քայլը: Թշնամին մեզանից այդ չի ակնկալում:
— Ի՞նչ իմանաս,— առարկեց Բորոմիրը: — Իսկ եթե հանկարծ նա հետևում է բոլոր ճանապարհների՞ն, նույնիսկ նրանց, որտեղ չի մտածում մեզ հանդիպել: Եթե նա կռահի, թե մենք որտեղ ենք, ապա այդ թակարդից այլևս դուրս չենք գա: Ասում են, Մորիան նման է Սև Ամրոցի ստորերկրյա զնդաններին Բարադ-Դուրի գետնահարկերին և Թշնամին այնտեղ տեր ու տնօրինություն է անում, ինչպես սեփական ամրոցում:
— Ամեն լուրի մի հավատա,— ասաց Գենդալֆը: — Մորիայում բոլորովին էլ Թշնամին չէ տեր ու տնօրենը: Ձեզանից միայն ես եմ Սև Տիրակալի ստորերկրյա զնդաններում գետնահարկերում եղել, այն էլ Դուլ Գուլդուրում, որը համեմատած Մորդորի հետ՝ ուղղակի ոչինչ է: Մորիան Սև ամրոցին բոլորովին նման չէ, և ես ձեզ չէի կանչի այնտեղ, եթե հույս չունենայի, որ դուրս կբերեմ այնտեղից: Ճիշտ է, այնտեղ կարող են օրքեր հանդիպել, սակայն, ես կարծում եմ, այդ չի պատահի. օրքերի հորդաները ջախջախված են Հինգ Զորաց Ճակատամարտում, ` Մենավոր Լեռան մոտ: Վերջերս լեռնային արծիվներն ինձ հաղորդեցին, որ օրքերը նորից հոսում են դեպի Մշուշապատ... Բայց , բայց հուսով եմ, որ Մորիա դեռ չեն թափանցել: Դրա փոխարեն հնարավոր է, որ մենք այնտեղ հանդիպենք Բալինին, Բալինին՝ իր փոքրաթիվ, բայց խիզախ ջոկատով, և այն ժամանակ օրքերից վախենալու բան չունենք: Ինչ էլ լինի՝ ճանապարհը Մորիայի միջով միակն է, այլ ճանապարհ չունենք:
— Ես քեզ հետ կգամ, Գենդալֆ,— բացականչեց Ջիմլին: — Հին ավանդույթներն ինձ չեն վախեցնում:Կարևոր չէ, թե ինչ է այնտեղ ինձ սպասում, ես ուզում եմ տեսնել Դուրինի պալատները: Բայց սկզբում պետք է փնտրել դարպասը, որը շատ վաղուց փակված է:
— Ե՛ս էլ չեմ ուզում,— քրթմնջաց Սեմը:
— Դե՜ , ոչ ոք էլ չի ուզում,— նկատեց Գենդալֆը: — Սակայն մեզ հարկավոր է ընկնել Սևագետք: Դրա համար էլ հարցնում եմ. Ո՞վ է համաձայն, համաձայն՝ ոչ թե կուզենա, այլ կհամաձայնվի՝ կհամաձայնվի գնալ Մորիա, որ հետո հասնի Անդուին:
— Ես,— պատրաստակամությամբ բացականչեց Ջիմլին:
— Ե՛ս էլ,— մռայլ ասաց Արագորնը: — Դու լեռնանցքը գրոհելուց չհրաժարվեցիր, և մենք քիչ էր մնում ցրտահարվեինք, բայց դու նախատինքի խոսք անգամ ինձ չասացիր: Ես կգամ քեզ հետ Մորիա, Գենդալֆ: Բայց հիշիր, ոչ թե մեզ կամ Մատանուն, այլ հատկապես քեզ է Մորիայում մահացու վտանգ սպառնում:
— Ես դեմ եմ,— խոժոռ հայտարարեց Բորոմիրը,— բայց կհամաձայնեմ մտնել Սև Անդունդ, եթե բոլորը որոշեն մտել: Երկու կոլոտիկ չեն ուզում մտնել այնտեղ: Մերին, գլխավոր Պահապան Ֆրոդոն և էլֆ Լեգոլասը դեռ ոչինչ չեն ասել:
— Ես Մորիային դեմ եմ,— ասաց էլֆը:
Բոլորը նայեցին Ֆրոդոյին և Մերիին: Երկու հոբիթը Հոբիթները երկար ժամանակ լուռ էին: Լռությունը խզեց Ֆրոդոն:
— Ես վախենում եմ իջնել Մորիա,— ասաց նա: — Բայց և Գենդալֆի խորհուրդը չեմ ուզում մերժել: Եկեք որոշումը հետաձգենք մինչև առավոտ: Հիմա մութ է ու տխուր: Եվ սարսափելի: Լսեցեք, ինչպես է ոռնում քամին...
Ճամփորդները թաքնվեցին փշարմավի ճյուղերի տակ: Նրանք խոսակցությունն ընդհատեցին ու ականջ դրեցին: Քամին սուլում էր մերկ ճյուղերի մեջ և խշխշացնում հավամրգու չորացած ցողունները: բայց այդ խուլ, սուլոցախառն խշխշոցին միաձուլվում էր մի թախծոտ, բեկբեկուն ոռնոց, ասես քամին ոռնում էր լեռնային կիրճում:
— Իսկ ես,— ի պատասխան շշնջաց նրան Սեմը,— Պանդուխտը որ վեր թռավ, սիրտս փորս ընկավ, ու մինչև հիմա էլ էնտեղ թփրտում է: Դե, բան չկա, մեկ էլ տեսար դուրս պրծանք: Արագորնն ու Բորոմիրը շատ բան տեսած մարդիկ են, Ջիմլին ճարպիկ թզուկ է, դե Լեգոլասն էլ հանաք-մանաք էլֆերից չէ, իսկ ծերուկ Գենդալֆը, նրա մասին էլ խոսք չկա, ասա հրաշագործ ու թող: Չէ, ինձ որ մնա, գայլերը մեզ չեն ուտելու:
Առկայծող մոգական գավազանը բարձրացրած, Գենդալֆը քայլեց գազանին ընդառաջ:
Խուլ մռնչյունով գազանը թռավ առաջ: Երգեցիկ սուլեց արձակված նետը, և կարճ մի կաղկանձով գազանը փլվեց գետնին. նրա կոկորդից դուրս էր ցցվել նետը: Լեգոլասն իսկույն կապարճից հանեց երկրորդ նետը: Բայց չարագույժ կրակների օղակը քայքայվեց: Գենդալֆն ու Արագորնը մոտեցան պատին՝ բլրի լանջին արդեն վարգեր չկային. առաջնորդին կորցրած ոհմակը նահանջել էր: Ճամփորդների շուրջը լռին մթություն էր:
Կեսգիշերն անցել էր, լուսաբացը մոտենում էր. արևմուտքում: Արևմուտքում, համարյա գետնին կպած, մե՛րթ ծվեն-ծվեն ամպերի մեջ սուզվելով հանգչում, մե՛րթ դժգույն փայլում էր լուսինը: Այդ թույլ, ջղաձիգ բռնկումներն անզոր գունատվում էին վաղորդյան աղջամուղջում: Հանկարծ բարձր, բազմաձայն ոռնոցն ընդհատեց Ֆրոդոյի անհանգիստ քունը. բլուրն անձայն շրջապատած վարգերը բոլոր կողմերից գրոհի նետվեցին:
— Ցա՛խ լցրեք խարույկը,— գոռաց Գենդալֆը հոբիթներին: — Սրերը մեկացնե՛լ: Կանգնե՛լ մեջք մեջքի տված:
— ''Նաուր էն ադրիատ ամմին... Նաուր դան ի նգաուրհոթ''...
Խլացուցիչ որոտ ու ճայթյուն լսվեց: Կաղնին, դեպի որն ուղղված էր գավազանը, դարձավ կատաղորեն բոցավառվող ջահ, դրանից հետո բռնկվեցին մնացած կաղնիները և բլրի վրա, մարտի դաշտը վառ լուսավորելով, մի վիթխարի կրակե ծաղիկ բացվեց: Կուրացած վարգերը սարսափահար ընկրկեցին. Պահապանների թրերը կայծեր սփռելով, ասես դրանք քուրայից նոր էին հանել, կոտորում էին շշմած, կարկամած գազաններին: Լեգոլասի վերջին նետը բոցավառվեց հենց օդում և խրվեց վարգերի սև առաջնորդի սիրտը. նա խլացուցիչ ոռնաց ու անշնչացած ընկավ: Նրա մահով ավարտվեց գիշերային մարտը, . ողջ մնացած գազանները փախուստի դիմեցին:
Դանդաղ այրվում էին դարավոր կաղնիները. բլուրը պատվել էր ծխի քուլաների ամպովքուլաներով: Դալուկ արևածագի առաջին ճառագայթների հետ մարեցին կաղնիների ածխացած բների վրա խաղացող կրակների վերջին լեզուները:
— Դե, ի՜նչ էի ասում,— ասաց Սեմը Փինին՝ թուրը հոգնած դնելով պատյան: — Ծերուկ Գենդալֆին հում-հում չես ուտի, բկիդ կմնա: Հապա ասա՝ հրաշագոր՜րծ...
Ճամփորդները հայացքով ընդգրկեցին տարածքն ու տեսան, որ վարգերն անհետացել են: Բայց բլրի լանջին Բլրի վրա դիակներ էլ չկային: Լեգոլասը լռելյայն հավաքում էր իր նետերը՝ սրանք նետերը, որոնք ընկած էին պատից ոչ հեռու: Նա համոզված էր, որ ոչ մի անգամ չի վրիպել և, սակայն, բոլոր նետերը, բացի մեկից (դրա միայն ծայրակալն էր մնացել), անվնաս ընկած էին հավամրգու թփերի մեջ:
— Ես այդպես էլ կարծում էի,— նկատեց Գենդալֆը: — Դրանք գայլդարձյակներ են, ոչ թե սովորական գայլեր: Դիակներ չկան, չէ՞... Եկեք շտապ նախաճաշենք և ճամփա ընկնենք:
Այդ օրը եղանակը նորից փոխվեց: Ասես մի հզոր ուժի հրամանով, որն այլևս փոթորկի կարիք չուներ, որովհետև ճամփորդները հրաժարվել էին լեռնանցքից, քամին արագորեն ամպերը ցրեց, իսկ հետո, երբ երկինքը մաքրվեց, դադարեց: Սարերի հետևից դանդաղ դուրս եկավ արևը: Այժմ այդ ուժին պարզ եղանակ էր հարկավոր, որպեսզի բաց հարթավայրում շարժվող յուրաքնաչյուր կետ նկատելի լինի: Ջոկատը հեռվից պարզ երևում էր, բայց նստել թաքստոցում ու սպասել՝ ճամփորդները չէին կարող:
— Մեզ հարկավոր է մինչև երեկո հասնել մինչև Մորիա,— մռայլ լրջությամբ հայտարարեց Գենդալֆը,— այլապես առհասարակ չենք հասնի այնտեղ: Քսան լիգը մեծ տարածություն չէ, բայց Արագորնը չգիտե այստեղի ճանապարհները, դե ես էլ ընդամենը մեկ անգամ եմ եղել այստեղ: Դարպասն ա՜յ այնտեղ է,— շարունակեց հրաշագործը՝ գավազանով ցույց տալով դեպի հարավ-արևելք, որտեղ վաղորդյան երկնագույն մշուշում երևում էին զառիթափ պատի պես հարթավայր իջնող Մշուշապատի ատամնավոր ուրվագծերը: — Երբ փոթորիկը մեզ լեռնանցքից քշեց, ես թեքվեցի հարավ ու գնացի լեռնաշղթայի երկարությամբ, որպեսզի գոնե մի քիչ մոտենամ Մորիային: Զգում էի, որ այն մեզ պետք կգա... Հուսով եմ, մենք շուտով կգտնենք դարպասը և կհասցնենք մինչև մութն ընկնելը խույս տալ գայլդարձյակներից:
— Նույնիսկ չգիտեմ, թե ինչն ինչ եմ շատ ցանկանում,— մռայլ ասաց Բորոմիրը,— որ Գենդալֆը գտնի այն ինչ փնտրու՞մ է, թե՞ որպեսզի դարպասը չգտնվի ու մենք գնանք հարավ: Բայց, երևում է, երկու տարբերակն էլ մեզ համար կործանարար են և շուտով կհայտնվենք թակարդում. հետևում գայլերն են, առջևում՝ ժայռերի պատը: Դե ինչԻ՜նչ արած, առաջնորդիր, Գենդալֆ:
Ջոկատը շարժվեց դեպի լեռների ստորոտը: Ջիմլիին առաջ էր մղում անհամբերությունը, և նա քայլում էր առջևից. նրա կողքից գնում էր Գենդալֆը: Մի ժամանակ Մորիայի դարպասի մոտ աղբյուր կար, որից սկսվում սկիզբ էր առնում Սիրանոն գետը, և Գենդալֆը հույս ուներ գտնել այն, որովհետև դարպաս տանող ճանապարհը ձգվում էր գետի կողքով: Սակայն գե՞տն էր չորացել, թե հրաշագո՞րծն էր սխալ ուղղություն վերցրել, բայց ճանապարհը գտնել չէր հաջողվում: Հրաշագործը շրջվում էր մե՛րթ դեպի աջ, մե՛րթ դեպի ձախ, բայց գետը չկար ու չկար, և բոլորը հասկանում էին, որ եթե ճանապարհը չգտնեն, ապա մինչև երեկո դարպասին չեն հասնի: Անվերջ ձգվում էր ամայի հարթավայրը՝ գորշ, չորացած, ճաքճքած հող, կարմրագորշ գլաքարեր ու խիճ: Շուրջը ոչ թռչուն կար, ոչ գազան: Ճամփորդները հուսահատ քայլում էին Գենդալֆի հետևից և ջանում էին չմտածել, թե ինչ կպատահի իրենց, եթե գիշերը վրա հասնի հենց այս հարթավայրում:
Հանկարծ Ջիմլին, որը մյուսներից քիչ առաջ էր ընկել, մագլցեց մի գլաքարի վրա ու Գենդալֆին մոտ կանչեց: Հրաշագործի հետևից գնացին բոլոր ճամփորդները: Թզուկը ձեռքով դեպի աջ ցույց տվեց: Այդ կողմ նայելով՝ ճամփորդները տեսան գետի ցամաքած քարքարոտ հունը: Իսկ գետի ափով ձգվում էր ինչ-որ ժամանակ կարմիր քարերով սալարկված հազիվ նկատելի ճանապարհը:
— Ահա՛, վերջապե՜ս, Սիրանոն-Բարապա՛նը,— բացականչեց Գենդալֆը: — Քանզի հնում Հնում այդպես էին գետն անվանում՝ Դարպասի Բարապան: Հետաքրքիր է, գետի հետ ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչ էլ եղած լինի, Սա է Բարապանը: Առա՛ջ, ընկերներբարեկամներ, մեզ հարկավոր է շտապել...
Հոգնած ճամփորդներն արագացրին քայլերը. նրանց խթանում էր գայլդարձյակներից թաքնվելու հույսը: Իսկ ժամանակը գնում էր. կեսօրն անցել էր, արևն սկսել էր դեպի մայրամուտ թեքվել: Ճամփորդները կարճատև հանգիստ առան, շուտափույթ կերան և շարունակեցին ճանապարհը: Նրանց դիմաց երևում բարձրանում էին Մշուշապատ Լեռները, բայց ճանապարհը սուզվեց մի խոր ձոր, և այժմ երևում էին միայն դեռևս արևով լուսավորված ձյունապատ պայծառ գագաթները:
Վերջապես ճանապարհը կտրուկ թեքվեց: Առաջ Պահապանները գնում էին դեպի հարավ քարափի եզրով և նրանցից ձախ ձգվում էր սարահարթը, բայց այժմ կտրուկ թեքվեցին արևելք: Շուտով հունը դեմ առավ տափակ գլխով և հիմքի մոտ փոս ունեցող մի ժայռի: Ժայռից մի ժամանակ ջրվեժ էր գահավիժել, իսկ հիմա այժմ հազիվ նկատելի մի առվակ շիթ էր թափվում:
— Այո, Սիրանոնը ցամաքել է,— ասաց Գենդալֆը: — Բայց մենք, անկասկած, մոտենում ենք դարպասին: Սա մերձմորիական շեմքն է, և դրանից ձախ, եթե չեմ սխալվում, ժայռի մեջ պետք է աստիճաններ փորված լինեն, իսկ ճանապարհը, ոլորաններով բարձրանում է ժայռի գլուխը և դուրս է գալիս մի ոչ մեծ հովիտ, որը նրբորեն բարձրանում է մինչև Մորիական Պատը: Առաջ Սիրանոնը հոսում էր այդ հովտով, իսկ կողքով ձգվում էր ճանապարհը: Եկեք նայենք, սանդուղքը պահպանվե՞լ է արդյոք:
Նրանք հեշտությամբ գտան աստիճանները, և Ջիմլին, նրանից հետո էլ Գենդալֆն ու Ֆրոդոն, հապշտապ բարձրացան վերև: Եվ հասկացան, որ ճանապահը փակ է: Հովտի տեղում սևին էր տալիս լիճը: Մայր մտնող արևը ոսկեզօծել էր երկինքը, բայց փայլատ-սև, ասես մեռած ջրի մեջ չէին արտացոլվում ո՛չ Պահապանները, ո՛չ սարերը, ո՛չ մայրամուտը: Ըստ երևույթին, փլուզումից գետի հունը փակվել էր և այն ջրասույզ էր արել հովիտը: Հովտի վերջում, սև ջրի հետևում, ծանրորեն իրար վրա էին կիտվել ուղղաբերձ ժայռերը՝ չարագույժ, սև, միակտոր: Ոչ թե դարպաս, այլ նույնիսկ բարակ ճեղք չտեսավ Ֆրոդոն այդ ժայռերի մեջ:
— Ահա այդ Մորիական Պատ կոչվածը,— ասաց Գենդալֆը՝ նկատելով, որ Ֆրոդոն զննում է ժայռերը: — Ինչ-որ ժամանակ այդտեղ էր գտնվում Արևմտյան կամ Էլֆական Դարպասը, որն այդպես էր կոչվում, որովհետև ճանապարհը, որով եկանք, Մորիան կապում էր Էրեգիոնի հետ: Բայց հիմա, ինչպես տեսնում ես, այն ջրասույզ է եղել, և որքան ես հասկացա, մեզանից ոչ ոք չի ուզենա այս մռայլ լիճն անցնել լողալով: Առավել ևս, որ այն հավանաբար խորն է:
— Եկեք հետ դառնանք,— առաջարկեց Ջիմլին,— և փորձենք փորձենք շրջանցել լիճը հյուսային կողմից: Այսպես, թե այնպես ստիպված պետք է լինենք վերադառնալ գլխավոր ճանապարհ, . նույնիսկ եթե արահետը ջրասույզ եղած չլիներ, Բիլը աստիճաններով բարձրանալ չի կարող:
— Դե հո Բիլին Մորիա չես տանի,— ասաց Գենդալֆը: — Այնտեղ շատ մութ է և երբեմն այնպիսի նեղ անցումներ են, որ պոնին մտնել չի կարող:
— Բիլը մեղք է,— քրթմնջաց Ֆրոդոն: — Սեմն էլ է մեղք: Իսկ նա ի՞նչ Ի՞նչ է ասելունա անելու... Ինչպե՞ս է բաժանվելու իր ձիուկից:
— Այո, մեղք է,— համաձայնեց Գենդալֆը: — Պոնին մեզ շատ նվիրված ու հավատարիմ ծառայել է, իսկ մենք նրան թողնելու ենք բախտի քմահաճույքին: Ախր ես ասում էի՝ մի վերցրեք Բիլին, առաջարկում էի քիչ բեռով դուրս գալ արշավի: Որովհետև ամենասկզբից էլ կասկածում էի, որ ստիպված կլինենք գնալ Մորիայով:
Երեկոյան մայրամուտը հանգչելով դժգունում էր, և երկնքում աստղերը պսպղում էին սառցե փայլով, երբ տանջահար ճամփորդները գլխավոր ճանապարհով արագ բարձրանալով դուրս եկան հովտի հյուսիսային լանջը, Մորիական Պատից մոտավորապես երկու լիգ այն կողմ: Համարյա երկու լիգ լայնությամբ հովիտը ձգվում էր երեք կամ չորս լիգ երկարությամբ, իսկ ժայռերից գոյացած պատնեշի ու ջրի արանքում երևում էր հողի մի նեղ շերտ: Պահապանները լճի երկարությամբ այն այդ նեղ շերտով գնացին այնտեղ, որտեղ գտնվում էր Մորիայի դարպասը, ավելի ճիշտ, ոչ թե գնացին, այլ համարյա վազեցին, որպեսզի մինչև մութն ընկնելը գտնեն դարպասը:
Հյուսիսային ափին, Պատին մոտենալու տեղում նրանց ճանապարհը կտրեց նեղ լճախորշը, որը հատում էր լճի ու ափամերձ ժայռերի միջև եղած ցամաքը: Այստեղ ջուրը մուգ էր ու հոտած, պատված կանաչ ջրոսպով: Լճախորշը նմանվում էր խեղդվածի ձեռքի, որը մահվան հետ գոտեմարտելով կառչել էր ժայռերից: Ջիմլին խրոխտ քայլեց առաջ. ոչ ոք չհասցրեց կանգնեցնել նրան: Լճախորշը ծանծաղ էր, բայց լպրծուն: Թզուկի հետևից գնացին մնացած ճամփորդները. մտնելով : Մտնելով սառը, կանաչավուն ջրի մեջ, մեջ՝ Ֆրոդոն նողկանքից ակամա սարսռաց:
Վերջապես երթը եզրափակող Սեմը ափ դուրս բերեց սրթսրթացող պոնիին: Հանկարծ Հանկարծակի լսվեց խուլ ճողփյուն, ասես ջրից հանկարծ ձուկ դուրս թռավ և իսկույն էլ նորից չրմփաց ջրի մեջ: Շուռ գալով նրանք տեսան, որ լճի մակերեսին շրջանաձև սև ալիքներ են տարածվում, հետո ինչ-որ բլթբլթոց լսվեց, և նորից լռություն տիրեց: Իրիկնային մայրամուտի ոսկեգույն փայլը ծածկվեց ամպերի հետևում, մթնշաղը թանձրացավ:
Գենդալֆը շտապ առաջ էր քայլում: Հոբիթները դժվարությամբ էին հասնում նրա հետևից. այժմ նրանք շարժվում էին ցամաքի քարքարոտ ու նեղ շերտով, որը խճողված էր սուր ժայռաբեկորներով: Ճամփորդներն աշխատում էին չհեռանալ պատից և, իրենց պահելու համար, նույնիսկ ձեռքերով կառչում էին պատից, որպեսզի փայլատ-սև, կանաչավուն ջրից որքան կարելի է հեռու մնան: Երբ նրանք համարյա մեկ լիգ հաղթահարեցին, մթնշաղում անսպասելի ծառեր ուրվագծվեցին: Ջրի մեջ երկու շարքով ձգվում էին կիսափտած բների կմաղքներ կմախքներ ու չորացած ճյուղեր: Ըստ երևույթին դրանք մի ժամանակ ճամփեզրին աճող ծառերի մնացորդներն էին: Միայն Պատի մոտ գտնվող երկու ծառ էին պահպանվել՝ երկու հզոր փշակաղնի, որոնք զարմանալի մեծ ու հին էին երևում: Լճի այն ափից դրանք փոքրիկ թփեր էին թվում, բայց հիմա Ֆրոդոն զարմանքով գիտակցեց, որ երբեք ինքն այդպիսի հզոր ու վիթխարի ծառեր չի տեսել. դրանք բարձրանում էին Պահապանների գլխավերևում որպես վիթխարի պահակային աշտարակներ՝ պահպանելով Սարամիջի Մորիայի թագավորության մուտքը:
— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց Գենդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Փշարմավն Էրեգիոնի խորհրդանիշն է, դրա համար էլ էլֆերն այս հովտում տնկել են փշակաղնիների այս ծառուղին, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ այստեղ նրանց տիրույթները վերջանում են: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, և այս ծառուղին խորհրդանշում էր նրանց սերտ բարեկամությունը... Քանզի այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, և նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:
— Ես հաճախ եմ լսել և՛ մեկը, և՛ մյուսը,— սկսվող վեճը դադարեցրեց Գենդալֆը: — Հիմա ժամանակը չէ որոշելու, թե ով է իրավացի: Հուսով եմ, գոնե դուք բարեկամ կմնաք, քանի որ ինձ ձեր օգնությունը շատ է հարկավոր, իսկ միաբան գործել կարող են միայն բարեկամները: Մենք պետք է գտնենք և բացենք դարպասը, քանի դեռ մութը չի ընկել: Իսկ դուք,— մնացածներին դառնալով, ասաց նա,— պատրաստվեք անմիջապես մտնել Մորիա, հենց գտնենք ու բաց անենք դարպասը: Եվ, ցավոք, մենք ստիպված ենք բաժանվել Բիլից, հետևաբար հարկավոր է նրան բեռնաթփել: Տաք հագուստը կարելի է չվերցնել, այն մեզ պետք չի լինելու ո՛չ Մորիայում, ո՛չ էլ հետո, երբ գնանք հարավ: Իսկ սնունդը, և գլխավորը, ջրով լի տափաշշերը, որ մինչև հիմա պոնին էր բերում, բաժանեք իրար մեջ:
— Ծերուկ Բիլին թոնելու թողնելու ենք այսե՞ղայստե՞ղ,— վախեցած ու վրդովված բացականչեց Սեմը: — Առանց նրա ես տեղիցս չեմ շարժվի... Խեղճին բերինք հասցրեցինք չգիտես թե ուր, ու հիմա թողնենք, որ գայլդարձյակներն ուտե՞ն...
— Ախր ես էլ եմ խղճում նրան,— արձագանքեց Գենդալֆը: — Բայց դու, բարեկամս, ստիպված ես ընտրություն կատարել քո տիրոջ և Բիլի միջև: Հասկացիր, երբ մենք դարպասը բացենք, դու նրան չես էլ կարողանա Մորիա քարշ տալ, նա չի մտնի այդ սև մթության մեջ:
— Ինձ հետ նա վիշապի որջ էլ կմտնի,— առարկեց Սեմը,— ես չեմ թողնի, որ ձեր նզովված վարգերը գայլերը հոշոտեն նրան:
— Դե, պետք է ենթադրել, որ գործը հոշոտելուն չի հասնի,— խոսեց Գենդալֆը: Նա փաղաքշանքով շոյեց պոնիի գլուխը, խոնարհվեց նրա վրա ու ցածր ձայնով ասաց. — Դու Ազատքում շատ բան սովորեցիր, Բիլ: Պահպանի՛ր քեզ, երբ վերադառնալու լինես, իսկ պահպանվողին, ինչպես հայտնի է, ճակատագիրն էլ է պահպանում: Մեզանից ոչ ոք չգիտե ինչ է լինելու իր ճակատագիրը, բայց մենք միշտ լավի հույսով ենք ապրում... Իսկ դու մի տխրիր, Սեմ, դեռ պարզ չէ, թե ում ավելի ծանր վիճակ բաժին կընկնի:
— Եթե թզուկների սարքած դարպասը փակված է, ապա տեսնել այն հնարավոր չէ,— զսպված հպարտությամբ պատասխանեց Ջիմլին: — Եթե գաղտնիքը մոռացված է, նույնիսկ դարպասը սարքող վարպետը չի կարող այն գտնել, էլ չեմ խոսում բացելու մասին:
— Այո, բայց Մորիայի Արևմտյան Դարպասի գաղտնիքը գիտեին ոչ միայն թզուկները,— նկատեց Գենդալֆը: — Դարպասը սարքել են էլֆ բարեկամների համար, և եթե նրանք այն մեր ժամանակներում չեն վերափոխել, ապա ով դրա տեղը գիտե, պետք է առանց դժվարության հայտնաբերի ու բաց անի:
— Իսկ հիմա՞... Հիմա որևէ բան տեսնու՞մ եք...
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Գենդալֆը,— որ այդ դարպասը գաղտնաբառին է ենթարկվում: Երբեմն թզուկների սարքած դարպասները բացվում են միայն հատուկ հանգամանքներում, իսկ երբեմն էլ գաղտնաբառից բացի հարկավոր է ունենալ նաև բանալին: Բայց սա, ինձ թվում է, կողպեք չունի: Սա սարքել են բարեկամների համար և գաղտնի չի համարվել: Այս դարպասի դռները սովորաբար բաց են եղել, և պահակները խաղաղ նստած են եղել ծառերի տակ: Իսկ եթե դարպասը երբեմն փակել են, ապա բացել են գաղտնաբառի միջոցով: Այդպես է գրված ժամանակագրություններում: ճի՞շտ եմ, Ջիմլի:
— Բացարձակապես ճիշտ,— հաստատեց թզուկը: — Բայց, դժբախտաբար, գաղտնաբառերը մոռացված են: Քանզի Նարվի Նարվիի տոհմը վաղուց հանգել է:
— Մի՞թե դու էլ չգիտես գաղտնաբառը,— ապշահար Գենդալֆին հարցրեց Բորոմիրը:
— Այդ դեպքում ինչու՞ եկանք այստեղ,— տագնապալի ու զայրացած գոռաց Բորոմիրը: — Ասում էիր, որ իջել ես Մորիա, որ անցել ես այստեղով... Եվ չգիտե՞ս որտեղ է մուտքը:
— Ես գիտեմ որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն Գենդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես. ես՝ մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ. եմ՝ որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից,— հանդարտ բացատրեց նա: — Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի , ինչպես սովորական դուռ: Իսկ ով դրա առջև կանգնած է դրսում՝ այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:
— Ուրեմն ի՞նչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց Փինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:
Արծաթավուն նկարը մի քիչ խունացավ, բայց պատը մնաց անփոփոխ:
Հրաշագործն այդ նույն խոսքերը կրկնեց՝ փոխելով բառերի հերթականությունը և նոր բառեր ավելացնելով, բայց ոչնչի չհասավ: Հետո մի քանի նոր գաղտնաբառ փորձեց՝ խոսելով մե՛կ ցածր ու դանդաղ, երգեցիկ, մե՛կ բարձր ու հրամայական, կարգադրության կարգադրող տոնով, հետո առանձին էլֆերեն բառեր և երկար, տարօրինակ հնչողությամբ արտահայտություններ արտասանեց: Միևնույնն է, ուղղաբերձ ժայռերն անդրդվելի էին մնում, և միայն մութն էր խունացնում դրանց ուրվագծերը: Լճից խոնավ քամի էր փչում, երկնքում նորանոր աստղեր էին փայլում, իսկ դարպասն առաջվա պես փակ էր:
Գենդալֆը կրկին հեռացավ պատից և մոտենալով խիստ հրամայեց.
Հենց այդ պահին էլ գիշերային սև լռության մեջ լսվեց գայլդարձյակների հեռավոր ոռնոցը: Տագնապալի խռխռացրեց վախեցած Բիլը, բայց Սեմը մոտեցավ նրան, ինչ-որ բան շշնջաց, քորեց ականջի հետևը, և պոնին հանդարտվեց:
— Տե՜ս, Տես հանկարծ վախից չփախչի, պինդ պահիր դրան,— ասաց Բորոմիրը: — Երևում է, նա դեռ պետք է գալու... Եթե մեզ գայլդարձյակներն այստեղ չխժռեն: Անիծյալ ջրափոս...
Նա կռացավ, մի քար վերցրեց և նետեց լիճը:
Ջուրը կուլ տվեց նետված քարը խուլ չփչփացնող ճողփյունով, իսկ լիճն ի պատասխան պղպջակներ բաց թողեց և, այնտեղ, որտեղ քարը սուզվեց, շրջանաձև ալեկոծվեց:
— Ի՞նչ ես անում, Բորոմիր,— իրար անցավ Ֆրոդոն: — Այստեղ առանց այդ էլ սարսափելի է: — Հոբիթը կծկվեց: — Սա սոսկալի լճակ է... Սա գայլդարձյակներից ահավոր է, Մորիայից Մորիայից՝ զարզանդելի, իսկ դու վրդովվում ես...
— Այստեղից փախչել է պետք,— փնթփնթաց Մերին:
Հանկարծ հրաշագործը ծիծաղելով վեր թռավ՝ վախեցնելով առանց այդ էլ սարսափահար ուղեկիցներին:
— Դե, իհարկե՜,— ուրախ բացականչեց նա: — Եվ ինչպես ես, հիմարս, իսկույն գլխի չընկա... Ի դեպ, բոլոր լուծված հանելուկներն էլ հետո զարմանալի հեշտ են թվում:
Նա վեր կացավ, վստահ մոտեցավ պատին, գավազանը ուղղեց Ֆեանորի աստղի վրա և զրնգուն ձայնով ասաց.
— ''Մելլո՜ն''...
Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում աղոտ երևում էին կտրուկ վեր բարձրացող աստճանները: Ջոկատի անդամները զարմանքից քարացել քարացած կանգնած էին:
— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց նրանց հրաշագործը: — Եվ Ջիմլին էլ էր սխալվել: Գաղտնաբառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Դե ինչ, դարպասը բաց է, գնացինք:
Գենդալֆը ներս մտավ բաց դարպասից և այն է, ուզում էր բարձրանալ սանդուղքով՝ ոտքը դրեց առաջին աստիճանին, բայց այստեղ լեռներում պատահող փլուզումների նման, ճամփորդների վրա թափվեցին բազում իրադարձություններ: Ինչ-որ մեկը բռնեց Ֆրոդոյի ոտքը, և նա, ցավից ճչալով, ընկավ: Սարսափից խռխռացող Բիլը սլացավ Մորիական Պատի երկայնքով և վայրկենապես լուծվեց գիշերային մթության մեջ: Սեմը նետվեց նրա հետևից, բայց լսելով տիրոջ ցավագին ճիչը, անիծելով, վազեց նրան օգնության: Մնացած ճամփորդները հետ նայեցին և տեսան, որ ջուրը ափի մոտ կատաղի փրփրում է, ասես նրա մեջ, փորձելով քանդվել, դեսուդեն է խփվում մոլեգնած օձերի հոծ կծիկը:
Օձանման լպրծուն, կանաչ մատներով մի շոշափուկ արդեն ափ էր դուրս եկել, թաքուն մոտեցել Ֆրոդոյին և, նրա ոտքից բռնելով, քարշ էր տալիս դեպի գարշահոտ պղպջակավոր ջուրը: Սեմն առանց երկար մտածելու հանեց թուրը, զարկեց թույլ լուսարձակող շոշափուկին, և այն, գունաթափվելով, անզոր քարացավ, իսկ Ֆրոդոն հապշտապ ոտքի կանգնեց ու, օրորվելով, մտավ բաց դարպասից ներս:
Սեմը նույնպես հետ-հետ գնաց դեպի քարանձավը: Եռացող, պղպջակներով ծածկված ջրից դուրս սողացին ևս քսան մատնավոր հրեշներ, իսկ և օդը թունավորվեց հեղձուցիչ գարշահոտությամբ:
— Դեպի քարանձա՛վ, սանդուղքով դեպի վե՛ր... արագ... — դռների մոտ հետ վերադառնալով գոռաց Գենդալֆը:
Պահապանները, որ մի վայրկյան ահից քարացել էին (Ֆրոդոյին ազատելու նետվել էր միայն Սեմը), ուշքի եկան և նետվեցին դարպասից ներս:
Ֆրոդոյի կողքը կանգնած Սեմը հեծկլտաց և ուժասպառ նստեց սառը աստիճանին:
— Խեղճ Բիլ,— փնթփնթաց նա: — Սև ագռավներ, բուք ու բորան, գայլդարձյակներ, մատնավոր շոշափուկներ՝ այդքանին ո՞վ կդիմանա: Ես էլ չկարողացա ոչնչով օգնել նրան, ախր ստիպված էի ընտրություն անել. կամ կա՛մ վազել խեղճ Բիլի հետևից, կամ կա՛մ տիրոջս հետ մտնել քարանձավ: Դե, ես էլ, իհարկե, գնացի տիրոջս հետ:
Այդ ընթացքում Գենդալֆը մոտեցավ դարպասին և մոգական գավազանով հարվածեց: Մի վայրկյան գավազանը բռնկվեց, քարանձավը լցվեց դղրդացող թնդյունով, ճամփորդների տակ ցնցվեցին քարե աստիճանները, սակայն դարպասը փակ մնաց:
— Ես,— արձագանքեց Գենդալֆը: — Եվ Ջիմլին: Դե ինչ, ճանապարհ ընկնելու ժամանակն է: — Նա վեր բարձրացրեց մոգական գավազանը, և այն լուսավորվեց երկնագույն լույսով:
Լուսարձակող գավազանը ձեռքում պահած Գենդալֆն սկսեց բարձրանալ աստիճաններով: Սանդուղքը թեք էր, բայց լայն: Ճանապարհորները Ճամփորդները երկու հարյուր աստիճան հաշվեցին, իսկ հետո կամարակապ միջանցք տեսան, որը գնում էր խորհրդավոր, մութ հեռուն:
— Գուց Գուցե մի բա՞ն ուտենք,— առաջարկեց Ֆրոդոն: — Հազիվ թե Մորիայում աթոռներ կգտնվեն, իսկ այստեղ կարելի է աստիճանների վրա նստած ուտել:
Նա ազատվել էր սահմռկեցնող սարսափից ու հանկարծ զգաց, որ շատ է սոված:
— Երեք կամ չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:
Պահապանները հավաքեցին ուղեպարկերն ու մութ միջանցքով գնացին Գենդալֆի հետևից: Նրանք բոլորն էլ ուզում էին շուտ հասնել Սևագետք ու դուրս գալ լույս աշխարհ, ուստի և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գենդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքով նա բռնել էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով՝ Գլամդրինգը: Կողքից գնում էր անխոնջ Ջիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Խայթը ձեռքին: Խայթի և Գլամդրինգի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Ավագ Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ Սեմը, Մերին ու Փինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:
Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով օդը տաքացավ ու ծանրացավ, սակայն դա այն մաքուր օդ էր, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:
Ջիմլին, եթե նույնիսկ օգնում էր Գենդալֆին, ապա գլխավորապես հաղթանակի նկատմամբ իր համառ հավատով: Նրան չէր ընկճում անթափանց մթությունը՝ ինչպես մյուսներին: Հրաշագործը հաճախ էր խորհրդակցում թզուկի հետ, սակայն երբ կասկածներ էին առաջանում, ուղղությունն ինքն էր ընտրում: Մորիական թագավորության քարանձավների հատակագիծը գլխում պահել չէր կարող նույնիսկ Ջիմլին, չնայած որ նա՝ Գլոինի որդին, Սարամիջի թզուկների ցեղին էր պատկանում: Հրաշագործն էլ ղեկավարվում էր միայն ներքին զգացողությամբ, որովհետև ժամանակին Թրեյնին որոնելիս Մորիան հատել էր արևելքից արևմուտք, իսկ հիմա նրանք գնում էին արևմուտքից արևելք, սակայն ուղղությունն անսխալ էր ընտրելընտրում. զգացողությունը ոչ մի անգամ չդավաճանեց նրան:
— Անհանգստանալ պետք չէ,— ասաց Արագորնը:
Միջանցքի ճյուղավորման տեղում կանգնած Գենդալֆը սովորականից երկար խորհրդակցեց Ջիմլիի հետ, և Պահապաններին մի անորոշ անհագստություն տիրեց:
— Անհանգստանալ պետք չէ,— կրկնեց Արագորնը: — Մենք մեկ անգամ չէ, որ միասին զազրելի փորձանքների մեջ ենք ընկել, և նա միշտ ելքը գտել է, իսկ էլֆերից ես լսել եմ նրա շատ ավելի վտանգավոր ու լուրջ ճանապարհորդությունների մասին: Մենք Գենդալֆի հետևից եկել ենք Մորիա, և նա մեզ դուրս կբերի այստեղից՝ դուրս կբերիայստեղից, ինչ էլ որ պատահի: Հրաշագործը մթության մեջ ճանապարհն ավելի լավ է գտնում, քան Բերութիել թագուհու կատուները:
Այդպիսի ուղեկցորդը Ջոկատի համար փրկություն էր: Պահապանները չէին հասցրել ջահեր պատրաստել՝ Մորիայի դարպասի մոտ փախեփախի ժամանակ ոչ ոք այդ մասին, հասկանալի է, չէր մտածել, իսկ առանց լույսի նրանք հեռու գնալ չէին կարող: Նախ՝ միջանցքը ճյուղավորվում էր, երկրորդ՝ նրանց ճանապարհին հաճախակի էին գետակներ, խոր ջրհորներ ու լայն ծերպանցքեր հանդիպում. այդպիսի : Այդպիսի մի ճեղքի վրայով Փինին հազիվ համոզոցինհամոզեցին, որ թռչի. այն մոտ երեք քայլ լայնություն ուներ և խորքում ճողփյուն էր լսվում՝ ասես այնտեղ հսկայական ջրաղացի անիվ էր պտտվում:
— Պարան չկա,— վհատ ինքն իրեն հանդիմանում էր Սեմը: — Ախր ես հո գիտեի, որ պետք է գալու...
Ճեղքերը ճանապարհն ավելի ու ավելի հաճախ էին կտրում, և նրանք անասելի դանդաղ էին առաջ շարժվում: Թվում էր, անցումը վերջ չի ունենալու: Հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին, բայց հանգստանալ ոչ ոք չէր ցանկանում: Ֆրոդոն նորից տագնապի մեջ էր: Սկզբում, շոշափուկներից ազատվելուց և զվարթեղի մի կումից հետո կարծես թե խաղաղվել էր, իսկ հիմա նորից էր վախով համակվում: Թեպետ լիովին բուժվել էր Թխպամածի մոտ Սև Հեծյալի հասցրած վերքից, բայց վիրավորվելն անհետևանք չէր անցել: Նա սկսել էր աշխարհն ավելի հստակ ընկալել. նրան հաճախ էր բացվում այն, ինչն ուրիշները սովորաբար չէին նկատում: Նա ուղեկիցներից լավ էր տեսնում մթության մեջ, նրանցից ավելի վստահորեն էր կանխատեսում վտանգը, նրանցից առաջ էր զգում անհաջողությունը: Բայց հրաշագործին, թերևս, դեռ և իր զգոնությամբ զիջում էրմիայն Գենդալֆին: Բացի այդդրանից, Ֆրոդոն զգում էր, որ ժամանակ առ ժամանակ Մատանին լցվում է ահեղ, սառը ծանրությամբ ու կքում իրեն գետնինցած քաշում իր վիզը: Նա վստահ էր, որ անտեսանելի թշնամիները դարանակալում են իրենց ինչ-որ տեղ առջևում, իսկ մեկը գաղտնի գալիս է իրենց հետևից: Սակայն Ֆրոդոն հոբիթը տագնապ չբարձրացրեց, քանզի իր փորձված ուղեկիցներին ավելի էր վստահում, քան ինքն իրեն: Նա Խայթի կոթը բռնակն ամուր սեղմած մի կերպ քարշ էր տալիս ոտքերը՝ աշխատելով հետ չմնալ Ջիմլիից և Գենդալֆից: Հետաքրքիր է, հրաշագործը գիտե՞ արդյոք թշնամիների մասին...
Պահապանները միմյանց հետ համարյա չէին խոսում, իսկ թե եթե նույնիսկ մի երկու բառ էլ փոխանակում էին, ապա ձայներն իջեցնում էին շշուկիապա՝ շշուկով: Լռությունը միայն խզվում էր քայլերի խշշոցից, իսկ երբ Գենդալֆը ճանապարհն էր ընտրում, և ճամփորդներն ստիպված կանգնում էին տեղում, համր միջանցքի սև լռության մեջ հնչում էր ջրի մեղմ քչքչոցը: Բայց ինչ-որ ժամանակից սկսած Ֆրոդոն կարծես լսում էր, թե՞ դա նրան թվում էր, հազիվ որսալի մի ձայն, որը նման չէր քարանձավային առվի քչքչոցին: Այդ ձայնը բոբիկ ոտքերի զգույշ քստքստոց էր հիշեցնում, որը ո՛չ հեռանում էր, ո՛չ մոտենում, և Ֆրոդոն չէր կարող հաստատ ասել, որ լսողությունն իրեն չի խաբումդավաճանում: Բայց երբ Ջոկատը կանգ էր առնում, քսքտոցն ընդհատվում էր, թեև՝ ոչ միանգամից, և : Բայց լսվում էր ավելի երկար, քան կլսվեր արձագանքը:
Կեսգիշերին մոտ ճամփորդները մտան երեք սև կիսակամար ունեցող դահլիճ, որից հետո երեք միջանցք էր սկսվում, և այստեղ Գենդալֆը լրջորեն մտատանջության մեջ ընկավ: Բոլոր միջանցքներն իրար կից ու զուգահեռ էին, և տանում էին դեպի արևելք, բայց ձախը՝ իջնում էր, աջը՝ բարձրանում, իսկ մեջտեղինը հորիզոնական ձգվում էր դեպի հեռուն ու և մյուսներից ավելի նեղ էր ու ցածր:
— Ոչ, այս տեղը ես չեմ հիշում, բոլորովին չեմ հիշում,— խոստովանեց հրաշագործը: Նա լուսարձակող գավազանը բարձրացրեց վեր՝ հույս ունենալով կամարների վրա նշաններ հայտնաբերել, որոնք կօգնեին ընտրություն անելու: Պատերին ոչ մի մակագրություն չկար: — Հիմա ես շատ հոգնած եմ,— ասաց նա,— որ կարողանամ որոշել, թե հիմա ուր ենք գնալու: Եվ, իմ կարծիքով, ձեզ էլ հանգստանալը չէր խանգարի: Հարկավոր է որոշումը հետաձգել առավոտվան: Չնայած առավոտյան այստեղ ավելի լուսավոր չի լինի: Եվ այնուամենայնիվ առավոտվա գործն աջ է գնում:
— Խեղճ Բիլ,— հառաչեց Սեմը,— տեսնես ու՞ր է հիմա: Միայն թե ոչ գայլի ստամոքսում:
Սրահի ձախ պատի մեջ ճամփորդները քարե դուռ նկատեցին: Գենդալֆը մոտեցավ դռանը, կամացուկ հրեց՝ և այն բացեց:
— Տեսնու՞մ եք,— հարցրեց նա ներս մտած ճամփորդներին՝ գավազանով ցույց տալով կլոր անցքը, որը սևին էր տալիս անձավի կենտրոնում: Անցքի մոտ ընկած էին ժանգոտած շղթաներ և քարե կափարիչի կտորները:
— Եթե Գենդալֆը ձեր փեշը չքաշեր,— հանդիմանալից ասաց Արագորնը հոբիթներին,— չլմփալու էիք, աղավնյակներս, ներքև, ու գուցե մինչև հիմա էլ հատակին հասած չլինեիք: Ի երջանկություն մեզձեզ, փորձված ուղեկից ունենք՝ կարիք չկա անհարկի առաջ ընկնել:
— Սա պահականոցն է,— հայտարարեց Ջիմլին: — Այստեղ գիշեր ու ցերեկ ժամապահներ էին նստում ու պահպանում այն երեք միջանցքների մուտքը: Իսկ ջրհորը կափարիչով փակված էր: Ես կարծում եմ, այն շատ խորն է,— թզուկը հեգնանքով նայեց հոբիթներին:
— Այդ ի՞նչ էր,— իսկույն զգուշացավ Գենդալֆը: Փինը ստիպված եղավ ամեն ինչ խոստովանել: Հրաշագործը հանգստացավ, բայց Փինին հանդիմանեց:
— Մենք խելապակաս հոբիթների զբոսանքի չենք դուրս եկել,— բարկացած խոժոռվելով ասաց նա: — Հաջորդ անգամ երբ ձանձրանաս, ավելի լավ է ինքդ թռչես ջրհորի մեջ, որ մեզ ազատես թե՛ քեզանից, թե քեզնից բխող փորձանքներից: Իսկ այժմ քեզ հավաքիր ու սուս նստիր:
Գենդալֆն ականջ դրեց, ամեն ինչ լուռ էր: Եվ Բայց հանկարծ ջրհորի մութ խորքից դուրս թռավ արձագանքից ուժեղացած մի տկտկոց. տըկ-տըկ-տըկ, տըկ-տըկ-տըկ: Չափազանց կասկածելի ու տարօրինակ ձայն էր՝ ասես մեկը ազդանշան էր տալիս: Սակայն շուտով տկտկոցը լռեց, ու պահականոցը սուզվեց մութ լռության մեջ: Գենդալֆի գավազանը հազիվ էր լուսավորում:
— Մենք մուրճի ձայն էինք լսում, հայտարարեց թզուկը,— կամ էլ ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում:
Դռան մոտ նստելով՝ հրաշագործը քրթմնջաց.
— Ես գիտեմ ինչու է այսպես դժվար ինձ համար մտածելը: Ամբողջ հարցը նրանում է, որ վաղուց չեմ ծխել: Վերջին ծխամորճը ծխել եմ Բոսոր Դարպասի գրոհի նախորյակիննախօրյակին:
Ննջելով, վերջինը՝ ինչ տեսավ Փինը, ձեռքի ափերի մեջ ծխամորճը թաքցնող հրաշագործն էր. կրակը մի ակնթարթ լուսավորեց նրա կոշտուկավոր մատներն ու կեռ քիթը:
Առավոտյան Պահապաններին արթնացրեց Գենդալֆը. նա այդպես էլ ամբողջ գիշեր նստել էր դռան մոտ՝ թողնելով, որ իր ուղեկիցները հանգիստ քնեն:
— Ես որոշել եմ ուր ենք գնալու,— ասաց հրաշագործը: — Մեջտեղի միջանցքը չափազանց նեղ է, դարպաս տանող ճանապարհը պետք է որ լայն լինի: Ձախ միջանցքում շոգ է ու օդն այնտեղ ծանր է՝ այն տանում է ներքև, դեպի մորիական հանքեր: Իսկ մեզ հարկավոր է բարձրանալ վերև, և մենք կգնանք աջ միջանցքով:
Ութ ժամ Պահապանները բարձրանում էին՝ միայն երկու կարճատև դադար տալով: Նրանք տագնապալի ոչինչ չէին լսում և տեսնում էին միայն գավազանի կրակը, որն ուղեցույց աստղի նման առաջնորդում էր նրանց: Ոլորուն միջանցքն անշեղորեն բարձրանում էր ու լայնանում. մթության մեջ առաստաղը համարյա չէր երևում, իսկ հատակը ծածկում էին սալաքարերը: Ճամփորդներն, ըստ երևույթին, դուրս էին եկել ճանապարհ, որն առաջ մորիական Մորիական թագավորության գլխավոր ուղին էր համարվում: Այստեղ ոչ ո՛չ փոսեր կային, ոչ ո՛չ դավաճան ճեղքեր, և նրանք ավելի արագ էին շարժվում, քան երեկ, մանավանդ որ միջանցքը ոչ մի անգամ չճյուղավորվեց:
Ուղիղ գծով, Գենդալֆի կարծիքով, նրանք անցել էին տասնհինգ, իսկ գուցե և գուցեև տասնյոթ լիգ, բայց քայլել էին մոտավորապես քսան-երեսուն լիգ: Միջանցքը բարձրանում էր վերև, և Ֆրոդոյի տրամադրությունն էլ աստիճանաբար բացվում էր, սակայն նա վերջնականապես չէր հանգստացել. ժամանակ առ ժամանակ դեռ լսում էր կամ կարծում էր, թե լսում է բոբիկ ոտքերի քստքստոցը:
Երբ հոբիթների ուժերը սպառվել էին, ու բոլորն արդեն սկսել էին գիշերելու տեղի մասին մտմտալ, միջանցքի պատերը հանկարծ անհետացանչքացան: Ջոկատը հայտնվեց սև դատարկության մեջ: Հետևից, միջանցքից, տաք օդ էր փչում, իսկ առջևում զով անհայտություն էր: Ճամփորդներն անհանգստացած շրջապատեցին Գենդալֆին:
Հրաշագործը, կարծես թե, գոհ էր:
Գենդալֆը բարձրացրեց մոգական գավազանը, և այն կուրացուցիչ բռնկվեց: Սև մութը մի ակնթարթ նահանջեց, և ճամփորդները տեսան մի հսկայական դահլիճ՝ բարձր, գմբեթաձև առաստաղով, ողորկ, հայելանման սև պատերով ու երեք ելքով՝ առջևում և երկու կողմերում: Ուրիշ ոչինչ չհասցրին տեսնել. կայծակի պես բռնկված գավազանը հանգավ:
— Այո, մենք հասել ենք բնակելի հարկաշարքերին,— ասաց հրաշագործը: — Կացարանները լուսավորելու համար ուղղաբերձ պատերում թզուկները պատուհան-հորեր են փորել, բայց հիմա գիշեր է, և մենք դրանք չենք տեսնում: Այսօր առաջ գնալ չարժի. բոլորս էլ հոգնած ենք, իսկ խեղճ հոբիթներն ուղղակի ոտքի վրա կանգնել չեն կարողանում: Եթե ես ճիշտ եմ, ապա վաղն առավոտյան ստիպված չենք լինի մթության մեջ արթնանալ: Իսկ այժմ՝ քնել: Վաղվա համար պետք է ուժ հավաքենք: Առայժմ մեզ անշեղորեն ուղեկցում է հաջողությունը, բայց ուրախանալու համար դեռ վաղ է: Արևելյան Դարպասը դեռ հովտում է, ներքևում: Ուրախանալու համար դեռ վաղ է:
Պահապանները վերադարձան միջանցքի մոտ՝ որովհետև այնտեղից տաք էր գալիս, իսկ քարանձավում պաղ միջանցիկ քամիներ էին խաղում, և վերմակների մեջ փաթաթվելով, կուչ եկան պատերի տակ: Շուրջն անսահման ու դատարկ մթություն էր. բոլորը ճնշված էին Մորիայի քարե դահլիճների մեծությունից և ճյուղավորվող աստիճանների ու անցումների անվերջությունից: Տարօրինակ տեսիլքներ էին հայտնվում հոբիթներին. նրանց թվում էր, թե իրենք անդառնալիորեն մոլորվել են սև միջանցքների լաբիրինթոսում և փորձելով դուրս գալ, հայտնվել են թշնամի խավարի անծայրածիր ծովում: Մորիայի մասին ամենասարսափելի առասպելներն այնքան ահասարսուռ չէին, որքան իրականությունը: Բայց չէ՞ որ նրանց ոչ մի վատ բան չէր պատահել, և Գենդալֆը գտնում էր, որ իրենց բախտը բերել է...
— Այ քեզ թզուկներ... — քրթմնջում էր Սեմը: — Շա՞տ էր պետք էս տեսակ անդունդ փորելը... Ո՞վ գիտե ինչքան թզուկ է աշխատել: Իսկ ինչի՞: Բա մթնում կապրե՞ն... Ուրեմն, դուրս է գալիս ոչ էլ ապրե՞լ են էստեղ...
— Ո՜նց թե չեն ապրել,— վիրավորվեց թզուկը: — Սա Այստեղ Մորիական մեծ թագավորությունն է էր կամ քաղաքը, ինչպես կուզես՝ անվանիր: Մի ժամանակ այստեղ պայծառ էր ու շքեղ, և Մորիան փառաբանված էր ողջ Միջերկրում՝ այդ մասին ասված է մեր ավանդություններում:
Ջիմլին թափով վրայից դեն նետեց վերմակը, ոտքի թռավ ու երգեցիկ արտասանեց՝ քարանձավի թնդուն արձագանքի նվագակցությամբ.
<poem>
Երբ մեծ Դուրինը՝ թզուկն առաջին,
Եվ լուսնի դեղին, աղոտ լույսի տակ
Տեսավ աշխարհը՝ անանուն ու նոր,
Նա հող ու ջրին անուններ տվեց,
Կիրճի ու լճի անունների մեջ
Մեծ լռությունը շունչ առավ, թևեց:
Բայց ահա ինչպես իրական երազ,մի անգամ նա կռացավՈւ տեսավ Ջրի հայելի տարածվեց անծայրՀայելին անհուն,
Իսկ ջրի խորքից արտացոլվում էր
Երկնքի գահը՝ աստղերով փայլուն: Աշխարհը պայծառէր, սարերը՝ բարձր,Նորգոթրոնդը դեռ անկում չէր ապրել,Դեռ կանգուն էր Գոնդոլինը հրաշալի,Երբ վրա հասավ ժամը Դուրինի:
Եվ այգաբացը թագավոր օծեց
Բայց նրա գահը ափին չէր արդեն,
Եվ այդ ոսկեզօծ գահադահլիճում
Անմար լույսով էր շողում ամեն ջահ,
Ու չէին կարող թափանցել այնտեղ
Ոչ խավարը, ոչ էլ մշուշները չար:
Ցոլցլուն լույս էր շուրջը ամենուր,
Աստղազարդ թագը երկնակամարի,
Կարծես սպասում էր, թե երբ կարթնանա
Առաջին արքան՝ արդար ու բարի:
</poem>
— Էդ դեպքում Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— տարակուսած հարցրեց Սեմը:
— Առասպելական Միթրիլի միթրիլի համար,— պատասխանեց Գենդալֆը: — Թզուկներին փառք ու պատիվ բերեցին ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, կամ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում, . միթրիլե երակը սարերի տակով ձգվում է մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին լեռան ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի մեծ չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլին տիրեցին օրքերը, իսկ նրանց մոտից այն ընկավ Սաուրոնի ձեռքըբայց Սաուրոնը, որը փափագում էր իր մոտ հավաքել ամբողջը մինչև վերջին ձուլակտորը և , իամանալով այդ մասին՝ ստիպեց օրքերին միթրիլով տուրք վճարել իրեն:
Միթրիլ... Իսկ ո՞վ չի փափագում այն... Կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում. նրանք միթրիլից իթիլդին էին ստանում, նրանց հինավուրց խորհրդանշանը՝ Ֆեանորի աստղըայլ կերպ՝ լուսնարծաթ: Գիշերագիրը, որի պատկերը որ տեսաք դարպասի վրա, պատրաստված արված է մորիական արծաթից՝ միթրիլիցէ իթիլդինով: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է այն: Հավանաբար դրված փոշոտվում է որևէ սնդուկումՄիշել Գետնափորիկի թանգարանում...
— Միթրիլե օղազրա՞հ,— զարմացավ Ջիմլին: — Այ քեզ իսկապե՜ս թագավորական արքայական ընծա...
— Իրավացի ես,— հանգիստ հաստատեց Գենդալֆը: — Այդ Ես ծեր հոբիթին ոչ մի անգամ չեմ ասել, բայց այդ օղազրահն ավելի ավելին արժե, քան ողջ Հոբիթստանն իր բնակիչներով:
Ֆրոդոն ոչինչ չասաց, բայց չդիմացավ, ձեռքը մտցրեց վերնաշապկի տակ և ու շոյեց օղազրահի սառը օղերը: Նա իրեն զսպել էր և ուղեկիցներին ոչինչ չէր ասել, բայց Գենդալֆի խոսքերից շշմեցխոսքերն ապշեցրին նրան: Ուրեմն իր օղազրահի գինը վճարելու համար չէր բավականացնի Հոբիթստանի ողջ հարստությու՞նը... Բիլբոն գիտե՞ր արդյոք այդ մասին: Երևի հաստատ գիտեր, այն էլ ոնց գիտեր: Այո, նա իրեն թագավորական արքայական ընծա է նվիրել: Բայց Բիլբոյին ու Ֆրոդոն մի պահ մոռացավ, որ գտնվում է մութ Մորիայում և մտքով տեղափոխվեց հեռավոր Հոբիթստանը հիշելովՀոբիթստան, Ֆրոդոն հիշեց այն օրերը, երբ ինքն իր ու Բիլբոն իրենց համար ապրում էր էին Զառիթափի Պարկուտում , ու ինքը ո՛չ գիտեր, ո՛չ տեսել, ո՛չ լսել էր Մորիայի, միթրիլի, իսկ գլխավորը՝ Մատանու մասին: Ինչպե՜ս կուզենար անցյալը հետ բերել, նորից զբոսնել ծաղկազարդ մարգագետիննեում ու մոռանալ ամեն ինչ...
Նա մի կերպ վեր կացավ ու այլևս չնստեց, մինչև նրան փոխարինեց Լեգոլասը:
Վերմակին հասնելով, նա հասնելով՝ Ֆրոդոն անմիջապես քնեց և նորից էլի նույն երազը տեսավ. իրեն թվում էր, որ ինքը քայլեր է լսում՝ տեսավ՝ անկյունից բոբիկ ներբանների զգուշավոր քստքստոցէր լսվում, և տեսնում երկու առկայծող աչք, ու սրանք -կրակներ դանդաղ մոտենում ենէին... Նա սարսափահար վեր թռավ՝ մոխրագույն թռավ: Մոխրագույն լույսը լցվել էր քարանձավըքարանձավ, իսկ նրա ուղեկիցները ցածր ձայնով խոսում էին իրար հետ:
— Բարի լույս,— նրան ասաց Գենդալֆը: — Քանզի աշխարհի վրա լուսավառվում է առավոտը և մեզ բարի լույս է բերում: Ես ճիշտ էի: Մենք հատել գտնվում ենք Մորիական Թագավորությունը և մինչև երեկո թագավորության վերին հարկաշարքերում: Մեզ հարկավոր է իջնել դեպի մինչև երեկո գտնել դարպասը, որ վերջապես դուրս գանք Սևագետքի հովիտըհովիտ:
— Այո, լավ կլիներ,— քրթմնջաց Ջիմլին: — Խավարի Ես տեսա Մորիան, և այն իսկապես վեհապանծ է, բայց այստեղ թագավորում է խավարը, իսկ խավարի մեջ թաղված մեծ Մորիան ուզածդ քաջին կզարզանդեցնի: Եվ երևում է, Բալինը Մորիա չի մտել, թե չէ որևէ հետք կթողներ, չէ՞...
Գենդալֆը որոշեց ցերեկային հանգիստ չտալ:
— Բոլորիս էլ հանգիստ է պետք,— ասաց նա Պահապաններին,— բայց մինչև ավելի լավ է հանգստանանք լույսի ու ազատության մեջ: Մինչև Հայելու լիճը կեսօրվա ճանապարհ է: Եվ որքան հասկանում եմ, մեզանից ոչ ոք չի ուզում Մորիայում մի գիշեր ևս անցկացնել:
— Ինչը ճիշտ է՝ ճիշտ է,— մրթմրթաց Բորոմիրը: — Ու՞ր ենք գնալու, արևե՞լք:
— Առայժմ չգիտեմ,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ իս, մենք հիմա դարպասից բարձր ու հյուսիս ձախ ենք գտնվում, բայց այդ այնտեղ տանող ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սկզբում մեզ հարկավոր է հանգիստ շուրջն ուսումնասիրել: Հյուսիսային կամարն ամենալուսավորն Արևելյան միջանցքը կարծես թե այն է, ինչ հարկավոր է, բայց վերջնական որոշում ընդունելուց առաջ եկեք նայենք : Լույսն ընկնում է հյուսիսային միջանցքըմիջանցքից, տեսնու՞մ եք: Եթե կարողանանք հասնել մինչև պատուհանպատուհանին, ինձ պարզ կդառնա, թե որտեղ ենք գտնվում, և ես կորոշեմ ուր գնալ: Բայց, ցավոք սրտի, մորիական քարանձավներում պատուհանները, որպես օրենք, շատ բարձր տեղերում են:
— Չլինի՞ գերեզման ենք գտել,— քրթմնջաց Ֆրոդոն և սոսկալի նախազգացումով կռացավ սալի վրա: Արագորեն նրան մոտեցավ Գենդալֆը:
[[Պատկեր:Balin.jpg|200px|]]
— Դա հին մորիերեն լեզվով էՍրանք Դաէրոնի ռուներն են,— սալին նայելովայս ռուներն օգտագործում էին հնագույն Մորիայի բնակիչները, խոսեց — ասաց հրաշագործը և ավելացրեց. : — Սա Առաջին գրությունը թզուկների լեզվով է, երկրորդը՝ մարդկանց: Երկու գրությունն էլ միևնույն բանն են հայտնում: Մի խոսքով, սա շիրմաքար է և վրան փորագրված է.
ԲԱԼԻՆ, ՈՐԴԻ ՖՈՒՆԴԻՆԻ, ԹԱԳԱՎՈՐ ՄՈՐԻԱՅԻ