Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 38 բայտ, 09:54, 3 Հուլիսի 2016
/* Երգ քսանվեցերորդ */
<poem>
Կուրանալուց մինչ վախենում էի ես,
Այն վառ լույսից<ref>_Այն ''Այն վառ լույսից_ լույսից'' — Հովհաննես առաքյալի լույսից։</ref>, որ ինձ այդպես շլացրեց,
Ուշագրավ մի ձայն ելավ փութապես,
Կարող ես դա մտքիդ լույսով փոխարինել։
Ուրեմն ասա՝ ո՞ւր է ձգտում քո հոգին<ref>_Ո՞ւր ''Ո՞ւր է ձգտում քո հոգին_ հոգին'' — ի՞նչ բանի է ուղղված քո սերը, ի՞նչն է քո սիրո առարկան։</ref>.
Իմացիր, որ տեսողությունն աչքերիդ
Թուլացած է, բայց չի հանգած լիովին։
Զի տիրուհիդ, որ քեզ վերև է տանում
Աստվածային այս մարզերով լուսեղեն,
Անանիայի ուժը ունի իր աչքում»<ref>_Անանիայի ''Անանիայի ուժը ունի իր աչքում_ աչքում'' — Բեատրիչեն իր նայվածքով կարող է Դանտեին վերադարձնել տեսողությունը, ինչպես Քրիստոսի աոաջին հետևորդներից Անանիան Պողոս առաքյալին վերադարձրեց տեսողությունը, երբ նրան մկրտեց («Գործք առ.» Թ, 10-12)։</ref>։
Ես ասացի. «Թող դարմանվեն վաղ կամ ուշ
Այն սերը հուր, որով այրվում եմ դեռ հույժ։
Վեհ Բարիքը<ref>_Վեհ ''Վեհ բարիքը..._ _ '' '' գերագույն բարիքը, աստված։</ref> արքունիքի երկնային
Եվ սկիզբը և վախճանն է իմ սիրո,
Որով համակ տոգորված է իմ հոգին»։
Ճշմարտությունն այդ պարզում է իմ առջև
Նա<ref>_Նա_ ''Նա'' — հավանաբար Արիստոտելը։</ref>, ով նշում է, թե Սերը առաջին
Հիմքն է ամեն գոյացության հարատև։
Այդ պարզում է Արարչի խոսքը անգամ,
Երբ մի անգամ նա ասել է Մովսեսին.
«Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ»<ref>_«Ամեն ''«Ամեն բարիք ես քեզ պիտի արդ ցույց տամ»_ _ տամ»'' '' տես «Գիրք Ելից» ԼԳ, 17-19։</ref>։
Դու ևս այդ պարզում ես ինձ, երբ քո հին
Երկըդ վսեմ<ref>_Երկըդ վսեմ_ ''Երկըդ վսեմ'' — նկատի ունի Հովհաննեսի «Հայտնությունը» կամ, գուցե, «Ավետարանը»։</ref>, ավելի քան ուրիշ երկ,
Խորհուրդները երկնի հայտնում է երկրին»։
Եվ հայտնիր, թե պատճառներն այդ որո՞նք են»։
Քրիստոսի արծվի<ref>_Քրիստոսի արծվի_ ''Քրիստոսի արծվի'' — Հովհաննեսի։</ref> միտքը սրբազնյա
Ես հասկացա, և ես նույնիսկ զգացի,
Թե պատասխանս ուր էր ուզում տանել նա։
Եվ ճշմարիտ սիրո ափը հանեցին։
Իսկ տերևներն<ref>_Իսկ ''Իսկ տերևներն..._ '' — քանի որ հավերժական պարտիզպանը աստված է, ըստ ավետարանական պատկերի (Հովհ. ԺԵ, 1), ապա պարտեզը նրա կողմից կառավարված աշխարհն է, իսկ տերևները, աստվածային շնորհով օժտված էակներն են, որոնց պետք է սիրել ըստ նրանց օժտվածության աստիճանի։</ref>, որ աճում են պերճորեն
Հավերժական պարտիզպանի պարտեզում.
Ես սիրում եմ այնքան, որքան արժան են»։
«Ո՛վ արարած, որ միայն դու չափահաս
Ստեղծվեցիր, ո՛վ մարդկության նախահայր,
Որին ամեն մի կին աղջիկ է և հարս<ref>_Որին ''Որին ամեն մի կին աղջիկ է և հարս_ հարս'' — եթե Ադամը հայրն է բոլոր մարդկանց, ապա ամեն կին նրա աղջիկն է, իբրև նրա սերունդ և նրա հարսն է, իբրև նրա սերնդի կին։</ref>,
Թախանձագին խնդրում եմ թեզ, որ խոսես,
Քան այն, ինչ որ լավ հայտնի է թվում քեզ։
Ես տեսնում եմ դա Ճշմարիտ Հայելում<ref>_Ճշմարիտ հայելում_ ''Ճշմարիտ հայելում'' — աստծու մեջ։</ref>,
Ուր ամեն ինչ ցոլանում է նրա մեջ,
Բայց ինք լրիվ ոչ մի բանում չի ցոլում։
Դու ուզում ես իմանալ, թե ե՞րբ Աստված
Ինձ զետեղեց այն պարտեզում բարձրաբերձ<ref>_Պարտեզում բարձրաբերձ_ ''Պարտեզում բարձրաբերձ'' — Երկրային դրախտի դյութական անտառում։</ref>,
Որտեղից քեզ բացվեց ուղին վերընթաց.
Եվ ո՞րն էր այն լեզուն, որով խոսեցի։
Որդյակ, գիտցիր, որ պատճառն իմ արտաքսման<ref>_Պատճառն ''Պատճառն իմ արտաքսման..._ '' — Ադամը չորս թվարկված հարցերին պատասխանում է ոչ ըստ նրանց հերթականության, այլ ըստ կարևորության. և պատասխանելով առաջին հերթին երրորդ հարցին, ասում է, որ Եդեմից իր արտաքսվելու պատճառը եղավ ոչ թե արգելված պտղի ճաշակումը, այլ դրանով գիտակցաբար խախտելը աստծու կողմից մարդու համար նշված չափն ու սահմանը։</ref>
Եղավ ոչ թե ճաշակումը չար պտղից,
Այլ լոկ այն, որ չափ անցկացրի ու սահման։
Չորս հազար և երեք հարյուր երկու ամ<ref>_Չորս ''Չորս հազար և երեք հարյուր երկու ամ..._— ''— Ադամը 4302 տարի մնացել է Լիմբոսում, իսկ դրանից առաջ երկրի վրա ապրել է 930 տարի։</ref>
Ես բաղձացի երանության՝ այն վայրում,
Ուրկից Վիրգիլն եկավ քեզ մոտ փութակամ.
Իմ ստեղծած լեզուն հանգել էր իսպառ,
Երբ Նեմբրոթը իր մարդկանց հետ տակավին
Անմիտ գործին<ref>_Անմիտ գործին_ ''Անմիտ գործին'' — Բաբելոնի աշտարակաշինության (Հմմտ. «Դժ,» ԼԱ, 77—78. «Քավ.» ԺԲ, 34—36)։</ref> չէր ձեռնարկել խոլաբար։
Տևական չէ արգասիքը մտքերի,
Երբ դեռ չէի իջել խորքը Դժոխքի,
I<ref>_I_ ''I'' — մեկ, միակ. այսպես է Դանտեն կոչում աստծու սկզբնական անունը։</ref> էր կոչվում երկրում Բարին Գերագույն,
Որի մեջ է լոկ աղբյուրն իմ բերկրանքի.
Այնուհետև նա EL<ref>_El_ ''El'' — եբրայերեն լեզվում աստծու սովորական անունը։</ref> կոչվեց, ըստ որում
Փոփոխվում է մարդկանց լեզուն, ճիշտ ինչպես
Տերևներն են տերևներին հաջորդում։
Եդեմական լեռան վրա երկնաձիգ<ref>_Եդեմական ''Եդեմական լեռան վրա երկնաձիգ..._ '' — պատասխանելով երկրորդ հարցին։ Ադամն ասում է, որ ինքը Երկրային դրախտում մնաց ընդամենը վեց ժամ։</ref>
Ես մնացի, մեղքից առաջ և հետո,
Առավոտից մինչև ժամն այն փոխանցիկ,
Վստահելի
1318
edits