IIa ենթաբաժնում իրենց սեփական բանվորների հետ արած փոխանակության հետևանքով կապիտալիստների ձեռին արդեն կա 400 v էլի դրամաձևով. բացի սրանից, նրանց արդյունքի՝ հավելարժեք ներկայացնող մասի մեկ չորրորդ մասն անցել է IIb բանվորներին և սրա դիմաց կորզվել է IIb (100 v) պերճանքի ապրանքներով։
Արդ, եթե մենք IIa ու IIb կապիտալիստների մոտ ենթադրենք հասութածախսման նույնանման համամասնական տրոհում անհրաժեշտ կենսամիջոցների ու պերճանքամիջոցների — ընդունենք, որ երկուսն էլ <math>^3/_5</math>-ական ծախսում են անհրաժեշտ կենսամիջոցների վրա, <math>^2/_5</math>-ը՝ պերճանքամիջոցների վրա, ապա IIa ենթադասակարգի կապիտալիստներն իրենց 400 m հավելարժեքային հասույթի <math>^3/_5</math>-ը, ուրեմն 240 կծախսեն իրենց սեփական արդյունքների, անհրաժեշտ կենսամիջոցների վրա, իսկ <math>^2/_5</math>-ը որ = 160, պերճանքամիջոցներ իվրա։ պերճանքամիջոցների վրա։ IIb ենթադասակարգի կապիտալիստներն իրենց հավելարժեքը, որ = 100 m, կբաժանեն նույն կերպ, այն է` <math>^3/_5</math> = 60` անհրաժեշտ սպառամիջոցների համար ու <math>^2/_5</math> = 40՝ պերճանքամիջոցների. այս վերջիններս արտադրվում և փոխանակվում են հենց իրենց սեփական ենթադասակարգի սահմաններում։
160 պերճանքամիջոցը, որ ստանում է (IIa)m-ը, հոսում է IIa կապիտալիստների մոտ հետևյալ կերպով. (IIa) 400 m-ից, ինչպես տեսանք, 100-ն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով փոխանակվում է նույնահավասար գումարով (IIb)v-ի հետ, որը գոյություն ունի որպես պերճանքամիջոցներ, իսկ մնացած 60-ն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով փոխանակվում է իբրև պերճանքամիջոցներ գոյություն ունեցող (IIb)60m-ի հետ։ Այն ժամանակ ամբողջ հաշիվը լինում է այսպես.
Ինչ վերաբերում է 5 v-ին, ապա ոսկի արտադրող ամեն մի ձեռնարկություն ամենից առաջ սկսում է այն բանից, որ աշխատույժ է գնում. ոչ թե հենց յուր արտադրած ոսկով, այլ այն երկրում պաշար արված փողի մի քանակով։ Բանվորներն այս 5 v-ով սպառամիջոցներ են դուրս կորզում II-ից, իսկ սա այս փողով արտադրամիջոցներ է գնում I-ից։ Եթե II-ը, ասենք, 2-ով ոսկի է գնում I-ից իբրև ապրանքանյութեղեն և այլն (յուր հաստատուն կապիտալի բաղադրամաս), ապա 2 v-ն հետ է հոսում I ոսկեարտադրողի մոտ դրամի ձևով, որն առաջ արդեն շրջանառությանն էր պատկանում։ Երբ II-ն այնուհետև ոչ մի նյութեղեն չի գնում I-ից, ապա I-ն է գնում II-ից, ընդվորում նա յուր ոսկին է շրջանառության մեջ նետում իբրև դրամ, որովհետև ոսկին կարող է գնել ամեն մի ապրանք։ Տարբերությունը լոկ այն է, որ I-ն այստեղ հանդես է գալիս ոչ թե իբրև վաճառորդ, այլ որպես գնորդ։ I-ի ոսկեարդյունաբերողները միշտ կարող են իրենց ապրանքը վաճառահանել. սա միշտ գտնվում է անմիջաբար փոխանակելի ձևում։
Ընդունենք, որ մի մանագործարանատեր յուր բանվորներին վճարել է 5 v, իսկ սրանք փոխարենը նրան մատակարարում են — հավելարժեքը մի կողմ թողած — մի մանվածք արդյունքի ձևով = 5. բանվորներն այս 5-ով գնումն են անում II c-ից, սա դրամի ձև ունեցող 5-ով մանված է գնում I-ից, և այսպիսով 5 v-ն հետ է հոսում մանագործարանատիրոջ մոտ դրամի ձևով։ Վերևում ենթադրած դեպքում, ընդհակառակը, I վ-ն (մենք այսպես ենք նշանակում ոսկեարտադրողներին) յուր բանվորներին 5 v կանխավճարում է այն դրամով, որն արդեն առաջ էլ շրջանառությանն էր պատկանում. այս բանվորները փողը ծախսում են կենսամիջոցների վրա. բայց 5-ից միմիայն 2-ն է II-ից վերադառնում I վ-ին։ Սակայն I վ-ն կարող է վերարտադրած պրոցեսը նորից սկսել հենց բոլորովին այնպես, ինչպես մանագործարանատերը. որովհետև I վ-ին յուր բանվորները ոսկու ձևով էին 5 մատակարարել, որից 2-ը նա ծախել է, ձեռին ունի ոսկու ձևով 3, ուրեմն այս 3-ը նա միմիայն պետք է ստակահատի<ref>«Ձույլ ոսկու (gold bullion) մի նշանավոր քանակ ... ոսկեարդյունարերողներն ուղղակի բերում են Սան-Ֆրանցիսկոյի ստակահատարանը։— ստակահատարանը։»— «Reports of H. M. Secretaries of Embassy and Legation». 1879. Part III, p. 337.</ref> կամ թե բանկնոտների փոխարկի, որպեսզի ուղղակի, առանց II-ի միջնորդագործման, յուր ամբողջ փոփոխուն կապիտալն էլի դրամաձևով յուր ձեռին լինի։
Բայց տարեկան վերարտադրության հենց այս առաջին պրոցեսի ժամանակ արդեն մի փոփոխություն է կատարվել դրամամասսայի այն քանակի մեջ, որն իրոք կամ թե հնարափորապես շրջանառությանն էր պատկանում։ Մենք ընդունեցինք, որ IIc-ն 2 v (I վ)-ն իբրև նյութեղեն է գնել, իսկ 3-ն էլ I վ-ն էլի ծախսում է II-ի սահմաններում՝ հաստատուն կապիտալի դրամաձևով։ Հետևաբար նոր ոսկեարտադրության միջոցով մատակարարված դրամամասսայից 3-ը մնացել են II-ի սահմաններում և հետ չեն հոսել I-ի մոտ։ Ենթադրության համաձայն II-ը բավարարել է ոսկենյութեղենի յուր կարիքը։ 3-ը նրա ձեռին է մնում իբրև ոսկեգանձ։ Որովհետև սա նրա հաստատուն կապիտալի ոչ մի տարրը կազմել չի կարող և, հետո, որովհետև II-ն առաջուց արդեն բավարար դրամակապիտալ ուներ աշխատույժ գնելու համար, այնուհետև քանի որ այս լրացուցիչ 3 վ-ն, բացի մաշվածքատարրից, ոչ մի ֆունկցիա չունի կատարելու IIc-ի սահմաններում, որի մի մասի հետ փոխանակվել է նա (սա կարող էր մաշվածքատարրը pro tanto [այնքանով, համապատասխան քանակով] գոցելուն միայն ծառայել, եթե IIc (1-ին)-ը IIc (2-րդ)-ից փոքր է, մի բան, որ պատահական է), իսկ մյուս կողմից, հենց մաշվածքատարրից զատ, ամբողջ IIc ապրանքարդյունքը պիտի փոխանակվի I (v + m) արտադրամիջոցների հետ,— ուստի այս դրամն ամբողջովին պետք է IIc-ից փոխադրվի IIm-ի մեջ, այս վերջինս անհրաժեշտ կենսամիջոցների՞, թե՞ պերճանքամիջոցների ձևով գոյություն ունենալիս լինի հիմա, միևնույն է. իսկ ընդհակառակը, համապատասխան չափով ապրանքարժեք էլ. IIm-ից փոխադրվելու է IIc-ի մեջ։ Հետևանքը.— հավելարժեքի մի մասն ամբարվում է իբրև դրամագանձ։