Changes

Գարնան տասնյոթ ակնթարթ

Ավելացվել է 1 բայտ, 10:13, 6 Հուլիսի 2016
/* Տեղեկություն խորհրդածության համար */
Ռայխսմարշալին կցված բժիշկների եզրակացությունից հայտնի դարձավ, որ Գյորինգը լսեց Հիտլերի այդ խոսքերը, տուն վերադպրձավ և պառկեց ջերմությամբ ու նյարդային ուժեղ ցնցումով։
Այսպիսով, 1942 թվականին առաջին անգամ «N «№ 2 նացին», Հիտլերի պաշտոնական փոխանորդը նման ստորացուցիչ քննադատության ենթարկվեց, այն էլ ֆյուրերի ապարատի ներկայությամբ։ Այդ դեպքն անհապաղ տեղ գտավ Հիմմլերի դոսյեում և հաջորդ օրը, առանց Հիտլերի թույլտվությունը հարցնելու, ՍՍ֊ի ռայխսֆյուրերը ցուցում տվեց սկսել «ֆյուրերի մերձավորագույն զինակցի» հեռախոսային բոլոր խոսակցությունների ունկնդրումը։
Ի միջի այլոց, Հիմմլերն առաջին անգամ ռայխսմարշալի խոսակցությունները մեկ շաբաթ շարունակ ունկնդրել էր դեռևս նրա եղբայր, Շկոդայի գործարանների էքսպորտի պետ Ալբերտի հետ կապված սկանդալից հետո։ Խեղճերի պաշտպանի համբավ հանած Ալբերտը եղբոր պաշտոնաթղթի վրա նամակ էր գրել Մաութհաուզեն ճամբարի պարետին. «Անմիջապես ազատեք պրոֆեսոր Կիշին, նրա դեմ լուրջ հանցանշաններ չկան»: Եվ ստորագրել էր՝ «Գյորինգ»։ Առանց սկզբնատառերի։ Համակենտրոնացման ճամբարի վախեցած պարետն արձակել էր միանգամից երկու Կիշի, նրանցից մեկը պրոֆեսորն էր, մյուսը՝ ընդհատակյա գործիչ։ Գյորինգը մեծ ջանքեր թափեց եղբորը փրկելու համար, նրան հարվածի տակից փախցրեց, այդ ամենը ֆյուրերին որպես զվարճալի անեկդոտ պատմելով։
— Ես չեմ ապրում, բայց ֆյուրերն ապրում է իմ մեջ․․․
 
== 15.2.1945 (Ժամը 22-ն անց 32 րոպե) ==
Վստահելի
1318
edits