Changes
:Նրանից քիչ հեռու՝ աղյուսասյունաշար տնակից ներքեւ, քառակուսի մի մարդ՝ կարճավիզ եւ ճաղատ, փայտ է ջարդում։
:Հենց այնտեղ՝ ճանճուրի ծառի տակ, պլաշբերետով եւ խոշորածամ մի աղջնակ խաղում է սեւականջ լակոտի հետ։ Բռնում է դնչից, վզից, գլխից եւ ինչ-որ տարօրինակ կերպով ձգում դեպի իրեն՝ կրքահար եւ այնպես ուժգին, որ խեղճ կենդանին վնգստում է ցավից։
:— Գնա էստեղից, կորի՛ աչքիցս, սատկածի մեկը,— ասում է աղջիկը և իրենից քնքշորեն հետ մղում լակոտի գլուխը։ Բայց Ղուրշան հեռանալու մտադրություն չունի, նորից շրջվում է ու հայացքը հառում աղջնակին։ Զգացվում է՝ բերետավորի՝ իր թաց դունչը փաղաքշելը, թեկուզն ցավ պատճառելու չափ անգութ, վեր է դասում փողոցում թափառելուց։