Changes

Տրիբունալ

8 bytes removed, 08:00, 30 Օգոստոսի 2016
/* Տեսարան չորրորդ */
Պաշտպան։ Եվ դուք, իհարկե, տեղն ու տեղը նրան հակահարված տվեցիք։
Լարիսա։ Այո, ես ուզում էի հակահարված տալ, իսկ հետո վախեցա։ Մտածում եմ, եթե հակահարված տամ, իսկ հետո միայն այդ հակահարվածով էլ կմնամ։
Մեղադրող։ Տրամաբանական է։
Սանիտարները գլորելով բերում են մահճակալը, որի վրա պառկած է Գորելկինը։
Պոդոպլեկով։ Ձերդ պատվություն։ Գորելկինի կարիքը չկա։ Կինս չի մտածել։ Նա, այսպես ասած, քաղաքականորեն խակ անհաս է և իրավաբանորեն անկիրթ։ Դա իմ մեղքն է։ Ես էի նստած ինտերներում ամեն ինչ կարդում, բայց նրան ոչինչ չէի պատմում։ Իսկ ինքը ժամանակ չունի։ Աշխատանք, ճանապարհ, խցանումներ։ Իսկ հետո դեռ պետք է ուտելիք պատրաստել լվացք անել, փոքրիկ Իգորյոկի ետևից մանկապարտեզ գնալ, Սվետայի դասերը ստուգել։ Լարա, խնդրում եմ, մի դիմադրիր, անվանիր ինձ նրանց ուզածի պես։ Ինձ համար միևնույն է հաճելի կլինի։ Ես սիրում եմ լսել քո ձայնը, ինչ էլ որ դու ասես։
Լարիսա։ Լյոնեչկա։
Պոդոպլեկով։ Լարա, մոռացի՛ր ինձ։ Երեխաներին չասես, որ ես կալանավորված եմ։
Լարիա։ Բայց երբ նրանք հարցնեն թե դու որտեղ ես, ես ի՞նչ ասեմ նրանց։
Պոդոպլեկով (հեռվից)։ Ասա նրանց․․․ ասա, որ ես ընկել եմ ավտոբուսի տակ։
Ադմին, Վստահելի
1876
edits