Changes

Տրիբունալ

Ավելացվել է 1 բայտ, 04:02, 18 Սեպտեմբերի 2016
/* Տեսարան վեցերորդ */
Պաշտպան։ Ճիշտ է։ Այդպես էլ կասեք․ չէի մտածել։ Վերջ ի վերջո, դատավորները և մեղադրողն էլ մարդ են։ Նրանք կարող են հասկանալ և ներել։ Դե իհարկե, նրանք չեն կարող ամբողջովին արդարացնել ձեզ, բայց հաշվի առնելով անկեղծ զղջումը, նրանք կարող են զգալիորեն մեղմացնել պատիժը։ Նրանք կտան ձեզ, ամենաշատը ասենք թե մի հինգ կամ տաս տարի։
Պոդոպլեկով (բռնելով գլուխը)։ Տա՛ս տարի։տարի՜։
Պաշտպան։ Ինչո՞ւ այդքան վախեցաք։ Գիտեք, տարիները արագ են թռչում։ Այդ տաս տարին այնպես կթռչեն, որ դուք նույնիսկ չեք նկատի։ Իսկ երբ վերադառնաք՝ երեխաներն արդեն մեծ կլինեն, պետք չէ նրանց մեծացնել, անհանգստանալ։ Նույնիսկ փոքրը կհասցնի կապույտ հազով և սկառլատինայով հիվանդանալ։
Պոդոպլեկով (ձեռքերով փակում է երեսը, լացակումաց)։ Տա՛ս Տա՜ս տարի։
Պաշտպան։ Տեսնում եմ, ձեզ սարսափեցնում է այդ տաս թիվը։ Բայց կալանավայրերում կան տարբեր հնարավորություններ։ Հաշվի են առնվում պլանի գերակատարումը, լավ վարքագիծը։ Կարող է պատահել, որ ձեր բախտը բերի, ու ընկնեք ասենք թե ուրանի հանքերը։ Այնտեղ մեկ օրը երեք օր է հաշվվում։ Կաշխատեք՝ և երեք տարուց նորից տանը կլինեք։
Պոդոպլեկով։ Միայն ոչ այդ։ Ուզում եմ տեսնել, լսել, իմանալ, զգալ, սիրել և ատել։
Պաշտպան։ Դե ինչ, մեղադրյալ, դուք ձեզ զրկում եք փաստարկներից, դժվարացնում իմ խնդիրը, բարդացնում սեփական ճակատագիրը։ Ափսո՛ս։ Ափսո՜ս։ (Դուրս է գալիս վանդակից։) 
==տեսարան յոթերորդ==
Ադմին, Վստահելի
1876
edits