Changes
/* տեսարան յոթերորդ */
Նախագահ։ Այո, ոմանց համար տխուր, իսկ ոմանց միգուցե հայտնի է որպես ուրախ։ Իսկ ինչո՞ւ եմ հատկապես ես, որպես տխրահռչակ հայտնի։
Ժորիկ։ Պապ, ինքդ էլ գիտես, այնպիսի կարծիք կա, որ դու ինքդ ինքնուրույն չես դատում, այլ պատվեր ես կատարում, հեռախոսային իրավունք, լսում ես միայն մեղադրողին, պաշտպանությանը անտեսում ես, այնպես որ քո վարած գործերը անվանում եմ Մեշալկինի դատարան։
Նախագահ։ Մեշալկինի դատարա՞ն։ Այդտեղ ինչ֊որ գրական բան կա։ Սա կարող է մտնել պատմության մեջ։ Առաջ կար Շեմյակինի դատարան, իսկ հիմա Մեշալկինի։ Այդպես երևի ձեր գրականության ուսուցի՞չն է ասում։ Ասո՞ւմ է։
Լյուդմիլա։ Ինչո՞ւ այդպես վարվեցիր։ Դու հո տեսնում ես ինչ մեծ է նրա ծանրաբեռնվածությունը դպրոցում։ Առանց այն էլ նա ոչինչ չի ուտում, իսկ դու․․․
Նախագահ։ Ոչինչ։ Սովածանա՝ կուտի։ Պարտադիր չէ սնվել դելիկատեսներով։ Պապս ինձ ասում էր․ հացն ու ջուրը ամենաառողջ սնունդն է։ Դու էլ այնպայման չէ որ նորկայով ման գաս։ Մորթյա վերարկուն ավելի շատ սազում է նորկային, քան թե կովին։
Լյուդմիլա։ Սայնն, էլ մի խմիր։
Նախագահ։ Եվ առանց դրանց, որ ականջներումդ է և մատներիդ վրա կարելի է յոլա գնալ։ «Տոյոտայով» ման գալ նույնպես պարտադիր չէ։ Մեր մետրոն աշխարհում ամենալավն է։
Լյուդմիլա։ Սանն։ Սայնն։ Քեզ ի՞նչ է պատահել։ (Փորձում է օղին վերցնել սեղանից։ Նախագահը խլում է շիշը, լցնում, խմում։) Մեղադրյալս ինժեներ է աշխատում ֆիրմայում, այնքան է տուն բերում, որքան դու մի անգամ սուպերմարկետ գնալուց ես ծախսում, բայց կինը նրան սիրում է։ Նա, երբ ամուսինը գալիս է տուն, փաթաթված մազերով նստած չէ։ Եվ չի սպասում, որ նա ինքնուրույն սառնարանը բացի։ Իսկ հիմա, երբ նրան նստեցրել են, պատրաստ է գնալ նրա ետևից աշխարհի ծայրը, պատրաստ է սպասել նրան՝ դժբախտ աղքատին, ամբողջ կյանքում։ Եվ ոչինչ չի ուզի դրա համար, ոչ «Տոյոտա», ոչ մորթիներ։ Նա աղքատ է, իսկ կինը նրան հարգում է։ Նա սկզբունքային է, իսկ կինը պատրաստ է հագնել իր գործած բլուզը։ Տեղերը գցիր, ես քնել եմ ուզում։
==Տեսարան ութերորդ==