Changes
<poem>
Հարավը, ՀյուրսիսըՀյուսիսը, Արևմուտքը և Արևելքը,
Փոխվում են ոլոր֊մոլոր․․․
Ոչնչից ներհոսեցի
Իսկ առայժմ գետը հոսում է,
Քանի դեռ ջուրը լցվում է,
Թող կայնքն կյանքն էլ առայժմ, հոսի
Մինչև չցամաքի։
</poem>
==Տեսարան առաջին==
Մինչ այդ շչակի ձայնը, ավելի ճիշտ բազմաթիվ շչակների, աղետալիորեն ուժգնանում է։ Լույսը դահլիճում և բեմի վրա հանգչում է։ Շչակների ձայնը խառնվում է արագ սլացող մեքենաների անիվների շրշյունին։ Բեմով աջից ձախ արագ անցնում են կարմրա֊կապուտ կարմրա֊կապույտ թարթող լույսերը, ստեղծելով տպավորություն, որ մեքենաների շարանը հատում է բեմը։ Հանկարծ լույսերը մարում են, չքանում են բոլոր ձայները։ Մի քանի վայրկյան դահլիճում և բեմում խոր մթություն և լռություն է տիրում։ Հետո բռնկվում է լույսը, և միաժամանակ բեմում, բոլոր անցումներում և դռների մոտ հայտնվում են ինքնաձիգով մարդիկ։
Բեմ է դուրս գալիս Քարտուղարը հին և խիստ կոստյումով։ Գործունյա քայլվածքով մոտենում է բեմի եզրին և սևեռուն հայացքով նայում հանդիսատեսին, կարծես ուզում է որոշել, չկա՞ն արդյոք հանդիսատեսների մեջ չարագործներ։ Չփարատելով մինչև վերջ իր կասկածները, կամաց գնում է կուլիսների ետևը։ Բարձրախոսներում լսվում է բուռն ծափահարությունների աղմուկը, և շարքով բեմ են դուրս գալիս․ Նախագահը, Մեղադրողը, Պաշտպանը և Քարտուղարը։ Այդ նրանց դիմանկարներն են կախված բեմի վրա։ Կարծես պատասխանելով զմայլված հանդիսատեսի ծափահարություններին, նրանք քայլելիս նույնպես ծափ են տալիս։ Գրավում Զբաղեցնում են իրենց տեղերը։ Նախագահը՝ կենտրոնում, Մեղադրողը՝ ձախ սեղանիկի մոտ, Պաշտպանը՝ աջի, Քարտուղարը՝ մեջտեղում։ Լուռ դասավորում են թղթերը։ Հանդիսատեսը սպասում է։ Վերջապես առաջին կարգից մի կին չի դիմանում և դիմում է իր կողքին նստած տղամարդուն (նրանք Պոդոպլեկով ամուսիններն են)։
Լարիսա։ Լյոնյա, ես չեմ հասկանում, ի՞նչ է այստեղ տեղի ունենում։ Ի՞նչ են անում այստեղ այս մեծ թվով զինված մարդիկ։
Պոդոպլեկով։ Հանգստացիր, Լարա։ Ի՞նչու Ինչո՞ւ ես նյարդայնանում։ Չէ որ սա ներկայացում է։
Լարիսա։ Ես հասկանում եմ, որ ներկայացում է, բայց ինչո՞ւ են այսքան շատ զինված մարդիկ։
Նախագահ։ (Նշան է անում կանգնեցնելով Պաշտպանին։ Պոդոպլեկինին։) Իսկ ի՞նչ էիք դուք ասում Չեխովի մասին։ Նա այդպես էլ ասե՞լ է, որ եթե հրացան է կախված, ուրեմն անպայման կկրակի՞։
Պոդոպլեկով։ Այո, այդպես էլ գրել է, որ եթե, ասում է, առաջին ակտում կախված է, ուրեմն երկրորդում կամ երրորդում անպայման ասում է, կտրաքի։կգմփա։
Մեղադրող։ Եվ դուք նրա հետ համաձա՞յն եք։
Պոդոպլեկով։ Ինչպես կարող եմ չհամաձայնվելչհամաձայնել, եթե Չեխովի նման հեղինակությունն է գրում։ Նա այն չէ, որ հիմիկվաններն են, որոնց գրքերում միայն սպանություններ են, սեքս և հայհոյանք։ Երբեմն այնպիսի բաներ կգրեն, որ ես, մեծ մարդս, կարդալիս կարմրում եմ։ Եվ նույնիսկ չեմ հասկանում, թե ուր է նայում մեր պետությունը։ Համաձայն եմ, գրաքննություն չկա և պետք էլ չէ, բայց պետք է լինեն չէ՞ ինչ֊որ սահմանափակումներ։ Իսկ եթե ամեն ինչ թույլատրված է, հայհոյանք, սեքս և այլն, ուրեմն, կարծես թե կարելի է և գողանալ, և բռնաբարել, և սպանել։
Լարիսա։ Լյոնյա, այդպես մի խոսիր։ Դու այս մարդկանց նույնիսկ չես ճանաչում, բայց այդպիսի բաներ ես ասում։
Նախագահ։ Դուք ասացիք «փառք աստծո»։ Անհավատը այդպես չէր ասի։
Պոդոպլեկով։ Այո։ Հիմա մենք բոլորս էլ կարծես թե հավատացյալ ենք։ Բա ո՞նց։ Առաջ կային աթեիստներ, խաչերը զանգակատներից գցում էին, սրբապատկերները կացնով ջարդում, խոզերին եկեղեցիներ քշում, իսկ հիմա բոլորս այնպիսի՜ հավատացյալ ենք, ուղղափառ, ուղղակի սարսափ։ Խաչեր ենք կրում, մոմերով կանգնում պատկերների տակ։ Իսկ ես, ընդհանրապես, ազնվորեն ասած, ոչ այնքան։ Երբ այս ու այն բանի մասին մտածում եմ, ինչպես այս ամենը ստացվեց, ապա գլխիս մեջ ինքնաբերաբար ինչ֊որ բան է սողոսկում։ Դժար Դժվար է, գիտեք, ինչ֊որ պատկերացնել, որ այդ բոլորը, դե ես նկատի ունեմ ― մարդիկ, կովերը, շները, ու նաև տարբեր ուրիշ կենդանիներ, գորտերը, միջատները՝ իրենք իրենց, հենց այնպես, կարծես թե փոշուց են հայտնվել։ Ես կարծում եմ, որ միգուցե, մի ինչ֊որ կարծես թե, բարձրագույն միտք, այնուամենայնիվ, կարծես թե կա։
Նախագահ։ Մտածում եք, այնուամենայնիվ կա՞։
Մեղադրիչ։ Իսկ երբեմն մտածում եք, որ ոչինչ չկա՞։
Պոդոպլեկով։ Այո, երբեմն այդպիսի բան գլխովս անցնում է։ Ահա, ոչ ուշ քան երեկ, գնացի սուպերմարկետ, հինգհարյուրանոց թուղթ վերցրի, դե, հավաքեցի սայլակի մեջ երեք հարյուր գրամ երշիկ, երկու հարյուր գրամ պանիր, մի փաթեթ կարագ, հնդկաձավար, մտա գրպանս վճարելու համար, իսկ հինգհարյուրանոցը չկա։ Ստուգեցի աջ գրպանս, ձախը, շալվարումտաբատում, պիջակում՝ ոչ մի տեղ չկա։ Դե, մտածում եմ, ուրեմն կամ թռցրել են, կամ էլ կորցրել եմ։ Եվ այնքա՜ն ցավալի էր դա ինձ համար։ Մտածեցի, դե, աստված չկա։ Հանկարծ մի մի կին ասում է․ տղամարդ, այդ դո՞ւք եք կորցրել փողը։ Եվ ինձ է մեկնում հինգհարյուրանոցը։ Չէ, մտածում եմ, այնուամենայնիվ նա կա։ Բայց ներեցեք ինձ, ես երևի խլում եմ ձեր ժամանակը։ Իսկ դուք, հատկապես, ո՞ւմ եք պատրաստվում դատել։
Նախագահ։ Դե, ասենք, հենց ձեզ։
Քարտուղար։ Իսկապես։ Իսկ ինչո՞ւ ոչ։
Պոդոպլեկով։ Որովհետև կարծես թե, ինձ դատելու ոչ մի պատճառ չկա։ Ես այսպիսի, այսպես ասած, ամենահասարակ մարդ եմ։ Ինժեներ։ Գնում եմ աշխատանքի, հեռուստացույցով ԿՎՆ«ԿՎՆ», «Փառքի րոպե», Սառցային ժամանակաշրջան» «Սառցային դարաշրջան» նայում, և ոչ մի այդպիսի բան, կարծես թե, չեմ գործել։ (Նստում է տեղը։)
Նախագահ։ Ամեն մի մարդ, որը ապրում է, ինչ֊որ մի բան գործում է։