Changes
Պոդոպլեկով։ Իհարկե ո՛չ։
Նախագահ։ Մեղադրյալ, որպես այս տրիբունալի նախագահ, ես պարտավոր եմ բացատրել ձեզ, որ ազնվորեն ընդունելով ձեր կատարած հանցանգործությունների հանցագործությունների մեղքը և անկեղծորեն զղջալով դուք կարող են թեթևացնել ձեր ճակատագիրը։
Պոդոպլեկով։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչո՞ւմ ո՞րն է կայանում իմ մեղքը։
Նախագահ։ Ինչպե՞ս թե չեք հասկանում։ Դուք հո չեք կարող ասել որ մեղադրանքները կեղծ են։
Նախագահ։ Ի՞նչ եք կարող պատմել այս հարցի վերաբերյալ։
Գորելկին։ Ուրեմն, գործն այսպես էր։ Լինելով այստեղ հերթապահության, ես նախազգուշացված էի․ նկատի ունենալով, որ այստեղ տեղի է ունենալու կարևոր իրավաբանա֊քաղաքական միջոցառում, հնարավոր են սադրանքներ ծայրահեղական էլեմենտների և թշնամաբար տրամադրված բնակչության խմբերի կողմից։ Իսկ մայոր Կորոտիշևը ուղղակի ասաց, որ սադրանքները ոչ միայն հնարավոր են, այլ նույնիսկ անխուսափելի են, նկատի առնելով տվյալ միջոցառման բնույթը։ Եվ ձեզանից մեկի, ասում է, կամ քո, Գորելկին, կամ կամ քո, Յուրչենկո, մռութին կհասցնեն, և դա պետք է օգտագործել մեր օպպոնենտների հետ պայքարում։ Ես, իհարկե, հույս ունեի, որ կխփեն Յուրչենկոյին և ոչ թե ինձ, բայց միևնույն է նախապատրաստվեցի և, գալով այստեղ, կանգնած էի ա՛յ անտեղայնտեղ, և ինձ ասված էր, որ հենց այս մարդուն, որը բարձր խոսում է կնոջ հետ, հենց նրան էլ վերցնելու ենք և, հնարավոր է, որ նա, ուրեմն, ինքն էլ լինի խփողը։ Դե, հետագայում այդպես էլ ստացվեց։ Երբ մենք նրան հրավիրեցինք բեմ, նա սկսեց տարբեր բառեր ասել, կծել և թափահարել բռունցքները, որի պատճառով կոտրվեց եղունգս, կապտուկ առաջացավ, և հնարավոր է , նույնիսկ ուղեղի ցնցում։
Պաշտպան։ Հնարավո՞ր է, թե իսկապես ուղեղի ցնցում։
Պաշտպան։ Ձերդ պատվություն, ես դեռ չեմ տվել հարցս, իսկ դուք արդեն․․․
Նախագահ։ Առակությունը Առարկությունը հանվում է։ Հարցաքննությունը ավարտված է։ Վկա, դուք կարող եք գնալ։
Գորելիկ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ (Վեր է թռչում մահճակալից և ուզում է փախչել։)
Նախագահ։ Բայց ես ոչ տառացիորեն։ Դուք ազատ եք, բայց քայլել, ձեզ համար, երևի, դեռ վաղ է։ Դուք պառկեք, իսկ մեր մասնագետները ձեզ զգուշորեն կտանեն։
Պաշտպան։ Ինձ թվում է, վկան այնքան էլ ծանր վիճակում չէր, եթե նա նա կարողանում էր քայլել։
Մեղադրող։ Ձերդ պատվություն, ես առարկում եմ։ Վկան չի կարողանում քայլել։