Changes
Հաղորդավար (տեսնում է Լարիսային, կանգ է առնում)։ Լսել եմ, դուք հենց նոր այդ խելագարի հետ էիք զրուցում։
Լարիսա։ Նա ասում է, որ դեպուտատ պատգամավոր է։
Հաղորդավար։ Նա իր մասին շատ մեծ կարծիք ունի։ Միթե իսկական դեպուտատըպատգամավորը, կարող է այդպիսի զառանցանքներ դուրս տալ։
Լարիսա։ Ինձ է թվում, որ չի կարող։ Բայց դուրս է տալիս։ Իսկ դուք ո՞վ եք։
Հեռուստաստուդիա։ Կիսաշրջանաձև դասավորված աթոռներ։ Հաղորդման մասնակիցներ․ Հաղորդավար, դեպուտատՊատգամավոր, Հասարակական պալատի անդամ, փաստաբան, դերասանուհի, Գրող֊Ֆեմինիստուհի, Հասարակ Կին, Մարդու իրավունքների պաշտպան։
Հաղորդավար։ Բարի երեկո։ Մեր այսօրվա հաղորդումը նվիրված է այսպես կոչված Պոդոպլեկինի գործին, որը ոչ միանշանակ վերաբերմունք է առաջացրել և փաստորեն կիսել է մեր հանրությունը։ Բանն այն է, որ Պոդոպլեկովը, ինչպես պնդում են վկաները, զգաստ վիճակում և խելքը գլխին եկել է թատրոն «Տրիբունալ» ներկայացմանը և դեռ այդ քիչ է, մենակ չի եկել, վտնագի է ենթարկել իր կնոջը, Լարիսային։ Բարև ձեզ, Լարիսա։
Հաղորդավար։ Հիմա մենք ոչ թե կանանց իրավունքների մասին ենք խոսում, այլ իրավաբանական կազուսի մասին։ Մարդը եկել է թատրոն, նրան կալանավորել են միայն այն բանի համար, որ նա այնտեղ է եկել։ Հնարավո՞ր է այդպիսի բան քսանմեկերոդ դարում։
Փաստաբան։ Ենթադրենք, ստալինիզմի օրերին կարող էին ավելի վատ բաներ լիել։
Հաղորդավար։ Պարոնայք, խնդրում եմ ձեզ վերադառնալ մեր թեմային։ Մեր թեման Ելցինը և Գայդարը չեն, թեման հասարակ ռուս մարդու մասին է, Լեոնիդ Պոդոպլեկովի մասին, նա չի քանդել պետությունը և ժողովրդին չի թալանել։
Հաղորդավար։ Ի՞նչ գործ ունի այստեղ Բժեզինսկին։ Մենք խոսում ենք Պոդոպլեկովի մասին։
Մարդու իրավունքների պաշտպան։ Մեղավոր է Պոդոպլեկովը թե ոչ, նշանակություն չունի։ Քանի դեռ այս ռեժիմը գոյություն ունի, նա կնստի։
Հասարակական պալատի անդամ։ Լսեք, իսկ ինչո՞ւ ենք մենք սևեռվել այդ Պոդոպլեկովի վրա։ Ինչ է, ուրիշ պրեբլեմ չունե՞նք։ Նստեցրել են և նստեցրել։ Դատարանը ամեն ինչ կպարզի։ Մենք պետք է մտածենք, թե ինչ անել Հյուսիսային Կովկասի հետ։ Կոնստրուկտիվ քաղաքականություն է պետք։ Էֆֆեկտիվ սոցիալական ծրագրեր։ Նոր աշխատատեղեր է պետք ստեղծել։ Օգնել բազմանդամ ընտանիքներին։
Հասարակական պալատի անդամ։ Իսկ դուք ինչ է, ուզում եք ծնելիությունը կառավարել ազգային պատկանելիությա՞մբ։
Հանրային պալատի անդամ։ Բայց դա արդեն իսկական ֆաշիզմ է։
Հասարակական պալատի անդամ։ Ինքդ ես ապուշ։
Հաղորդավար։ Միայն թե անձնավորությունների մի անցեք։
Իրավապաշտպան։ Դուք մոռանում եք, որ խոսքը գնում է ռուսաստանի քաղաքացիների մասին։
Ուղղակի Կին։ Ճի՛շտ է։ Թե չէ փողոց ես դուրս գալիս մետրո նստում՝ բոլոր դեմքերը սև են։ Սարսափելի է ապրել։
Հաղորդավար։ Պարոնայք, հիշեցնում եմ, որ մեր հաղորդումը ոչ թե միգրանտների մասին է, այլ Պոդոպլեկովի։
Փաստաբան։ Պրովոկացիոն հայտարարություն է։ Ստիպված եմ հիշեցնել, որ գոյություն ունի անմեղության վարկած, իսկ մահապատիժ չունենք։
(Կամաց֊կամաց խոսակցությունը վերածվում է ընդհանուր աղմուկի։ Բոլորը խոսում են միաժամանակ։ Ընդհանուր բզոցից երբեմն առանձին բառեր ու ֆրազներ են լսվում։)