— Փոփոխությո՜ւն, փոփոխությո՜ւն,— իսկույն վրա բերեց Գրուշենկան։— Մի գաղտնիք կա նրանց մեջ, գաղտնիք կա, գաղտնի՜ք։ Միտյան ինքը ինձ ասաց, որ գաղտնիք կա, և գիտե՞ս, այնպիսի՜ գաղտնիք, որ Միտյան չի էլ կարողանում հանգստանալ։ Առաջ նա զվարթ էր, չէ՞, այսինքն հիմա էլ է զվարթ, բայց, հասկանո՞ւմ ես, երբ որ սկսում է այսպես գլուխը շարժել, մեկ էլ գնում-գալիս է սենյակում, ահա այս աջ մատով էլ քունքի մազերն է սկսում խառնել, դե ես գիտե՜մ՝ մի բան է անհանգստացնում նրա սիրտը... հաստատ գիտեմ։ Թե չէ՝ նա զվարթ էր առաջ. բայց այսօ՜ր էլ զվարթ էր։
— Բայց ասացիր՝ չզայնացած չղայնացած էր, չէ՞։
— Դե ջղայնացած էլ էր, բայց զվարթ էր։ Միշտ էլ ջղայնանում է, բայց մի վայրկյան, հետո մեկ էլ զվարթ է լինում, հետո նորից ջղայնանում է հանկարծ։ Եվ գիտե՞ս, Ալյոշա, անընդհատ զարմանում եմ նրա վրա. ի՜նչ ահավոր փորձանք է կախվել գլխին, բայց նա մեկ-մեկ այնպիսի՜ դատարկ բաների համար սկսում է քրքջալ, կարծես ի՛նքը երեխա լինի։
Ալյոշան հանկարծ զգաց, որ ինքը ամբողջ մարմնով դողում է։
— Ինքդ դիտես գիտես ով է,— ասաց նա ակամա, ուժասպառ ձայնով։ Շունչը կտրվում էր։
— Բայց ո՞վ, ո՞վ,— համարյա արդեն կատաղորեն գոռաց Իվանը։ Ամբողջ նրա զսպվածությունը հանկարծ հօդս ցնդեց։
Հաջորդ մի քանի օրվա ընթացքում, երբ ավելի անմիջականորեն ու ավելի հիմնավոր կերպով ծանոթացավ Միտյայի վրա ծանրացող հանցանշաններին, արդեն լրիվ համոզվեց, որ նա է մեղավորը։ Կային վկայություններ, որ ամենաչնչին մարդիկ էին տվել, ինչպես օրինակ Ֆենյան ու իր մայրը, բայց գրեթե ցնցող բաներ էին դրանք։ Էլ ի՞նչ ասեր այն վկայությունների մասին, որ տվել էին Պերխոտինը, գինետան մարդիկ, Պլոտնիկովների խանութի աշխատողները, Մոկրոեի վկաները։ Հատկապես մանրամասնությունները ճնշիչ տպավորություն էին գործում։ Գաղտնի «թխկոցների» խնդիրը գրեթե նույնքան շշմեցրել էր քննիչին ու դատախազին, որքան Գրիգորիի ցուցմունքը բաց դռան մասին։ Գրիգորիի կինը, Մարֆա Իգնատևնան, ուղղակի պատասխանելով Իվան Ֆյոդորովիչի հարցուփորձին, ասաց, թե Սմերդյակովն ամբողջ գիշերը պառկած էր իրենց տանը, միջնորմի մյուս կողմը, «մեր անկողնից երեք քայլ էլ չէր լինի». ու թեև ինքը, Մարֆա Իգնատևնան, պինդ քնում էր, բայց քանի-քանի անգամ արթնացել էր նրա տնքոցներից. «Ամբողջ ժամանակ տնքում էր, անընդհատ տնքում»։ Խոսելով Հերցենշտուբեի հետ և հայտնելով իր տարակույսը, թե Սմերդյակովը բոլորովին էլ խելագար չի թվում իրեն, այլ պարզապես տկարացած, Իվանը մի նուրբ ժպիտ հարուցեց միայն ծերունի բժշկի դեմքին։ «Իսկ դուք գիտե՞ք, թե նա հիմա ինչով է զբաղվում հատկապես,— հարցրեց բժիշկը։— Ֆրանսերեն բառեր է անգիր սովորում. բարձի տակ մի տետրակ ունի, և մեկը ռուսական տառերով ֆրանսերեն բառեր է գրել մեջը, հե֊հե֊հե՜»։
Իվան Ֆյոդորովիչն ի վերջո մի կողմ թողեց իր բոլոր տարակույսները։ Այլևս չէր էլ կարողանում առանց զզվանքի մտածել Դմիտրիի մասին։ Բայց մի բան տարօրինակ էր համենայն դեպս. Ալյոշան համառորեն շարունակում էր պնդել, որ սպանել է ոչ թե Դմիտրին, այլ «ամենայն հավանականությամբ» Սմերդյակովը։ Իվանը միշտ էլ զգում էր, որ ինքը բարձր է գնահատում Ալյոշայի կարծիքը, ուստի հիմա շատ էր զարմանում նրա վրա։ Տարօրինակ էր և այն, որ Ալյոշան առիթ չէր փնտրում նրա հետ խոսելու Միտյայի մասին և ինքը երբեք չէր սկսում խոսակցությունը, այլ միայն պատասխանում էր Իվանի հարցերին։ Այդ էլ հաակապես հատկապես նկատեց Իվան Ֆյոդորովիչը։ Բայց այդ ժամանակ նա շատ էր տարված բոլորովին կողմնակի մի բանով, վերադառնալով Մոսկվայից, հենց առաջին իսկ օրերից ամբողջովին և անդարձորեն անձնատուր եղավ Կատերինա Իվանովնայի հանդեպ իր տածած բուռն և խելահեղ տենչանքին։ Հիմա տեղը չէ խոսք բանալու Իվան Ֆյոդորովիչի այդ նոր զգացմունքի մասին, որ հետագայում անդրադարձավ նրա ամբողջ կյանքի վրա, դա կարող էր հենք լինել մի ուրիշ պատմության, մի ուրիշ վեպի համար, որ չգիտեմ՝ կգրե՞մ արդյոք երբևիցե։ Բայց այնուամենայնիվ չեմ կարող հիմա լռության մատնել այն պարագան, որ երբ Իվան Ֆյոդորովիչը, ինչպես նկարագրեցի արդեն, գիշերը Ալյոշայի հետ դուրս էր եկել Կատերինա Իվանովնայի տնից և ճանապարհին ասաց՝ «Ես աչք չունեմ նրա վրա», այդ րոպեին նա ուղղակի սուտ էր ասում. խելահեղորեն սիրում էր Կատերինա Իվանովնային, թեև ճիշտ է և այն, որ մերթ ընդ մերթ ատում էր, և այն աստիճան, որ կարող էր նույնիսկ սպանել նրան։ Շատ պատճառների հետևանք էր այդ թնճուկը։ Միտյայի դեպքից խորապես ցնցված, Կատյան ընդառաջ վազեց ու կարծես իբրև իր փրկարարն ընդունեց Իվան Ֆյոդորովիչին, որ վերադարձել էր նրա մոտ։ Անարգված, վիրավորված, նվաստացած էր զգում իրեն Կատյան։ Եվ ահա եկավ նորից այն մարդը, որ առաջ էլ այնքան սիրում էր իրեն (օհ, նա շատ լավ գիտեր այդ բանը), և որի խելքն ու սիրտը միշտ էլ ինքը այնքա՜ն բարձր էր դասել իր սեփական անձից։ Բայց խստաբարո աղջիկը լիովին անձնատուր չեղավ, հակառակ իր սիրահարի կարամազովյան անզուսպ ցանկասիրության և հակառակ այն ամբողջ հմայքին, որով նա գերում էր իրեն։ Միաժամանակ անընդհատ տանջվում էր խղճի խայթից, որ ինքը դավաճանել է Միտյային, և գժտության ահավոր պահերին (իսկ այդպիսի պահերը հաճախ էին լինում) ուղղակի ասում էր այդ բանը Իվանի երեսին։ Հենց այդ էր, որ Իվանը «ստի վրա սուտ» կոչեց, երբ խոսում էր Ալյոշայի հետ։ Եվ իսկապես, սուտ բան շատ կար դրա մեջ, և այդ էր, որ ամենից ավելի ջղայնացնում էր Իվան Ֆյոդորովիչին... բայց այդ բոլորի մասին՝ հետո։ Մի խոսքով, առժամապես նա համարյա մոռացավ Սմերդյակովին։ Եվ սակայն, իր առաջին այցելությունից երկու շաբաթ հետո, նույն տարօրինակ մտքերը նորից սկսեցին տանջել նրան, ինչպես առաջ։ Բավական է ասել, որ նա սկսեց անրնդհատ հարցնել ինքն իրեն՝ ինչո՞ւ այն վերջին գիշերը Ֆյոդոր Պավլովիչի տան մեջ, մեկնելուց առաջ, ինքը կամացուկ դուրս էր եկել սանդուղքի վրա, գողի նման, և ականջ էր դրել իմանալու, թե ի՞նչ է անում հայրը ներքևում։ Ինչո՞ւ զզվանքով էր հիշել այդ բանը հետո, ինչո՞ւ հաջորդ առավոտ այդպես հանկարծ տխրել էր ճանապարհին, իսկ Մոսկվա մտնելիս ասել էր ինքն իրեն՝ «Սրիկա՛ եմ ես»։ Եվ ահա հիմա եղավ մի պահ, երբ նա մտածեց, թե բոլոր այդ տանջալի մտքերի հետևանքով գուցե նույնիսկ պատրաստ է մոռանալու Կատերինա Իվանովնային. այնպե՜ս ուժգնորեն տիրել էին նորից այդ մտքերը իր հոգում։ Հենց նոր էր մտածել այդ բանը, երբ փողոցում հանդիպեց Ալյոշային։ Անմիջապես կանգնեցրեց նրան ու հանկարծ հարց տվեց.
— Հիշո՞ւմ ես, երբ Դմիտրին ճաշից հետո ներս խուժեց և ծեծեց մեր հորը, հետո էլ ես քեզ ասացի բակում, որ «ցանկանալու իրավունքը» վերապահում եմ ինձ... ասա՛, մտածեցի՞ր այդ ժամանակ, թե ես մեր հոր մահն եմ ցանկանում կամ ոչ։