Changes
Կար ժամանակ, երբ հսկա Գրանգուզիեն<ref>Գրանգուզիե ֆրանսերեն նշանակում է «մեծ կոկորդ»։ Գրանգուզիեի կնոջ անունը՝ Գարգամել, նույնպես նշանակում է «կոկորդ»։ Այդ երկու անունները ցույց են տալիս, որ հսկան և նրա կինը հայտնի շատակեր են եղել։</ref> շատ ուրախ մարդ էր և լավ ուտող։ Նրա մառաններում միշտ անպակաս էին լինում խոզապուխտը, տեսակ֊տեսակ երշիկներ, աղը դրած և մանանեխով համեմված միսը, խավիարը և յուղալի նրբերշիկները։ Գրանգուզիեն հասակն առած էր, երբ պսակվեց Գարգամելի հետ, որ մի սիրուն ու առողջ աղջիկ էր, իսկ մի տարի հետո ծնվեց Գարգանտյուան, հենց այն Գարգանտյուան, որը հետագայում փախցրեց Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը և մի զարհուրելի կռվում հաղթեց Պիկրոշոլ թագավորին։
Արու զավակ ունենալու առթիվ Գրանգուզիեն մի այնպիսի խնջույք է սարքում, որի նմանը վաղուց չէին տեսել այդ կողմերում։ Հենց այդ ժամանակ մորթում են 367014 չաղ արջառ, որոնց միսը պետք է աղեին ու պահեին մինչև գարուն։ Հնարավոր չէ նկարագրել, ինչքան շատ փորոտիք, երիկամներ ու լյարդ էր ստացվել, այն էլ այնքան լավ ու յուղալի, որ մարդ մատները հետը կուտեր։ Բայց որտե՞ղ և ինչպես պահեին այդքան հարստությունը, որ չհոտեր։ Մի ճար կար միայն՝ բոլորը միանգամից խժռել վերջացնել։ Դրա համար հրավիրում են շրջակայքի կտիճներինկտրիճներին, որոնք բոլորն էլ ուտող֊խմող և աննման կեգլի խաղացողներ էին։
Խնջույքն իսկապես որ փառահեղ էր։ Շշերը ձեռքից ձեռք էին անցնում, խոզապուխտները խլխլում միմյանց ձեռքից, բաժակները տեղներում չէին մնում, և գավաթները զնգզնգում էին։ Ի՜նչ ասել կուզի, որքան երիկամ ու թոք կար, բոլորը փառավորապես մաքրազարդեցին֊պրծան։ Ինքը՝ Գրանգուզիեն, քեֆի ժամանակ կերավ տասնհինգ տակառ, երկու դույլ և վեց թաղար երիկամ ու թոք։ Փորն այնպես էր ուռել, որ քիչ էր մնում պայթի։
― Բայց այդ ձևերից ո՞րն է ամենահարմարը, ― հարցրեց Գրանգուզիեն։
― Հենց հիմա կասեմ, ― պատասխանեց Գարգանտյուան։ ― Ես սրբել եմ քիթս թասակով, բարձով, հողաթափով, զամբյուղով։ Հետո պատահել է, որ քիթս սրբել եմ հավով, աքլորով, հավի ճուտով,հորթի կաշվով, աղավնիով ու նապաստակով։ Բայց պետք է ձեզ ասեմ, որ քիթը սրբելու համար ամենալավ բանը աղվամազով ծածկված սագի ճուտն է։ Երբ նրան կպցնում ես քթիդ, ինչքան էլ քիթդ սառած լինի, իսկույն տաքանում է։
Երբ տղայի այս խոսքերը լսեց, բարի Գրանգուզիեն հիացավ ու ասաց Գարգանտյուայի դայակներին․
Այդ հանգամանքն ստիպեց նրան գանգատվելու իր բարեկամ դոն Ֆիլիպին։
― Դա ամենևին զարմանալի չէ, ― ասաց դոն Ֆիլիպը, ― նրա դաստիարակն ինքը հիմարների թագավորն է։ Նրա իմացած ամբողջ գիտությունը հիմարություն է, իսկ բոլոր գրքերը տխմար բաներ են։ Եթե ինձ չեք հավատում, կաչեցեք կանչեցեք այն երեխաներից մեկին, որոնք սովորում են մեր ուսուցիչ Պոնոկրատի՝<ref>Պոնկրատ հուներեն նշանակում է «անխոնջ», «ուժեղ»։</ref> մոտ և համեմատեցեք նրան ձեր տղայի հետ, այն ժամանակ կտեսնեք, թե նրանցից որն է ավելի խելոք։
Գրանգուզիեին այդ խորհուրդը դուր եկավ, և նա հրամայեց, որ այդպես էլ անեն։
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուային ուղարկեցին Փարիզ։
Հենց այդ ժամանակ Գրանգուզիեն Աֆրիկայից նվեր է ստանում մի ահագին ձի։ Այդ ձիու նման մեծ ձի՝ աշխարհում ոչ ոք չէր տեսել։
Նա վեց փղի չափ կլիներ։ Նրա ոտքերը մատներ ունեին, ականջները Լանգեդոկի այծերի<ref>Լանգեդոկը Ֆրանսիայի հարավային նահանգներից մեկն է։ Լանգեդոկի այծերի ականջները կախ են ընկած, մինչդեռ սովորկան սովորական այծերի ականջները վեր են ցցված և սրածայր են։</ref> ականջների նման կախ էին ընկած, իսկ ետևից մի փոքրիկ եղջյուր ուներ։ Գույնը գորշակարմրավուն էր, տեղ֊տեղ մոխրագույն բծերով։ Բայց ամենից սարսափելին նրա պոչն էր, որը սյան պես հաստ էր և ամբողջովին ծածկված էր փշերով։
Ձին բերել էին ծովով՝ երեք լաստանավերով և մի նավով։ Ձիուն տեսնելիս Գրանգուզիեն բացականչել էր․
Այդպես էր անցնում նրա օրը մինչև երեկո։ Ընթրելիս էր Գարգանտյուան այնքան էր ուտում, որ քիչ էր մնում պայթի։ Հետո զառ էր խաղում և ապա պառկում քնում էր մինչև առավոտվա ժամը ութը։
Գարգանտյուայի կյանքը լավ ուսումնասիրելուց հետո Պոնոկրատը հասկցավհասկացավ, թե ինչու է նա այդպես հիմար ու անպետք մարդ դարձել, և վճռեց նոր սովորություններ մշակել։
Պոնոկրատը իր սանին արթնացնում էր առավոտյան ժամը չորսին և դեռ չնախաճաշած՝ նրա հետ գնում էր զբոսնելու։ Զբոսանքից հետո Գարգանտյուային հագցնում ու գլուխը սանրում էին, և այդ ժամանակ Պոնոկրատը կրկնում էր նրա հետ նախորդ օրվա դասերը։ Այդպես պարապում էին նրանք երկու֊երեք ժամ անընդհատ, որից հետո Պոնոկրատը նրան նոր դաս էր տալիս։ Այնուհետև նրանք դարձյալ գնում էին զբոսնելու։ Մտնում էին հրապարակը, այնտեղ գնդակ էին խաղում, գնդաթի և ուրիշ խաղեր, որպեսզի զարգացնեն իրենց մկանները։ Երբ վերադառնում էին տուն, շփում էին իրենց մարմինները, փոխում շապիկները և նստում ճաշելու։ Ճաշելիս բարձրաձայն մի քանի զվարճալի պատմություններ էին կարդում հին դյուցազունների սխրագործությունների մասին և ուրախ զրուցում միմյանց հետ։
Ժամանակ առ ժամանակ Պոնոկրատն իր աշակերտին տանում էր զբոսանքի։ Գարգանտյուան մտնում էր այն արհեստանոցները, որտեղ մետաղ էին հալում և թնդանոթներ ձուլում, ալքիմիկոսների աշխատանոցները, դրամահատարանը, մանածագործական գործարանները, որտեղ մետաքսե կտորներ ու թավիշ էին գործում, և ամեն տեղ դիտում, ուսումնասիրում էր աշխատանքները։ Գնում էր նաև նայելու լարախաղացներին և ձեռնածուներին, իսկ երբեմն պարզ և լավ եղանակին գնում էր քաղաքից դուրս և ամբողջ օրն անցկացնում այնտեղ՝ երգեր ասելով և խոտերի վրա թավալվելով։ Պանոկրատը հասկանում էր, որ երբ մարդ եռանդուն աշխատանքներ է կատարում, ժամանակ առ ժամանակ պետք է լավ հանգստանա, ուստի չէր խանգարում իր աշակերտին որոշ օրեր իր ուզածի պես զվարճանալ։
==Գլուխ VI==
Իսկ հովիվներն իրենց հերթին անուշ էին անում կարկանդակները, հետո ճաշակում հիանալի խաղողը և սրտանց ծիծաղում մեծախոս ու պարծենկոտ կարկանդակագործների վրա։ Ֆարժյեն ինքը խաղողի հյութով տրորեց մտրակի հարվածից կապտած տեղը, և շատ շուտով ցավը բոլորովին անցավ։
==Գլուխ VII==
Թագավորի հրամանը դուրս գալուն պես ամբողջ քաղաքում տարածվեց թմբակահարության ձայնը։ Ինքը՝ արքա Պիկրոշոլը, մինչև ճաշի պատրաստ լինելը, գնաց կարգի բերելու իր հրետանին։ Անմիջապես թնդանոթները դրեցին սայլերի վրա, պաշար ու ռազմամթերք բարձեցին բազմաթիվ սայլերի վրա, փողոցներում սկսեցին ծածանվել դրոշակները։
Ճաշի ժամանակ թագավորը նշանակեց հրամանատարներ։ Առաջապահ զորագնդի հրամանատար նշանակվեց պարոն Տրեպելյուն։<ref>Տրեպելյու ֆրանսերեն նշանակում է «քրջոտ», «մուրացիկ»։</ref> Պարոն Տրեպելյուի զորագնդում հաշվվում էին մինչև 16014 հրացանակիրներ և 30011 վարձկան զինվորներ։ Հրետանու հրամանատար նշանակվեց պարոն Տուկդիլիոնը,<ref>Տուկդիլիոն ֆրանսերեն նշանակում է «պարծենկոտ», «սնապարծ»։</ref> և նրա հրամանատարության ներքո կար 914 թնդանոթ, բոմբարդ<ref>Բոմբարդ՝ հին թնդանոթ, որը լցնում էին քարե ռումբերով։</ref> մորտիր,<ref>Մորտիր՝ կարճ և մեծ տրամաչափի թնդանոթ, որի արձակած ռումբերը աղեղնաձև էին սլանում օդի մեջ, այդ պատճառով կարողնում կարողանում էին ամենաբարձր պարիսպների վրայից անցնել և հարվածել հակառակորդին։</ref> բազիլիկներ<ref>Բազիլիկ՝ XVI դարի թնդանոթ, որի արձակած ռումբերը երկաթից էին և 75 ֆունտ ծանրություն ունեին։ Այս թնդանոթը բազիլիկ անունն էր կրում, որովհետև նրա վրա կար առասպելական հրեշի՝ բազիլիկի նկարը։ Դա մի օձ էր, որի գլխի մաշկի ծալքերը թագի ձև ունեին։ Ըստ հին ավանդության, բազիլիկի միայն հայացքն սպանում էր մարդկանց ու կենդանիներին, իսկ նրա սուլոցը բոլորին փախուստի էր մատնում։</ref> և այլ ծանր թնդանոթներ։
Ինքը թագավորը և իշխանազունները նույնպես միացան զորքին։ Երբ ամբողջ զորքը հավաքվել և պատրաստ էր արշավելու, թեթև հեծելազորի մի ջոկատ ուղարկեցին հետախուզության, թե չկա՞ն արդյոք մոտերքում դարանակալ թշնամիներ։ Հետախույզները եկան հայտնեցին, որ ոչ մի տեղ դարանակալություն չկա և չորս կողմը կատարյալ հանգստություն է տիրում։
― Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես պետք է ուտել մեր կարկանդակները, ― պատասխանում էին նրանք և շարունակում իրենց կողոպուտը։
==Գլուխ VIII==
Այդպիսի բարբարոսություններ կատարելով` զորքը հասավ մինչև Սելիե քաղաքը։ Սեիլիե Սելիե քաղաքն էլ նրանք հիմնահատակ կործանեցին և առաջ գնացին ու հասան մի վանքի։ Բայց վանքի դռները փակ էին և պարիսպները լավ պահպանված։
Այն ժամանակ զորաբանակի գլխավոր մասը առաջ շարժվեց դեպի Վեդի հունը, իսկ վանքի մոտ թողեցին յոթ հետևակ ջոկատ և երկու հարյուր տեգավորներ։ Զինվորներն իսկույն սկսեցին քանդել այգին շրջապատող քարե պատերը։
Դա իսկապես որ մի սարսափելի և նմանը չունեցող տեսարան էր։
Մեկը գոռում էր՝ «Սուրբ Վառվառե՜», մյուսը՝ «Գևո՜րգ», երրորդը՝ «Աստվածամա՜յր, ազատի´ր մեզ սրա ձեռքից։ Եվ այնպիսի մի աղաղակ էր բարձրացել չորս կողմը, որ վարդապետները վազեվազ դուրս եկան եկեղեցուց և սկսեցին խոստովանեցնել վիրավորներին։ Իսկ միաբանության ավելի ստորին անդամները և աբեղաները վերարկուները հանեցին, կախ արին ցանկապատից, մի֊մի մեծ դանակ առան ձեռքները և առանց երկար մտածելու Ժան վարդապետին օգնության հասան։ Դրանք էլ ետևից հարձակվեցին զինվորների վրա։ Շուտով թշնամի զորքերը ջախջախվեցին։ Այսպիսով` շնորհիվ հայր սուրբ Ժանի զարմանալի քաջության, այդ օրը թշնամի զինվորներից կոտորվեցին13կոտորվեցին 13.622 հոգի, և վանքի այգին ազատվեց ավերումից։
==Գլուխ IX==
Հանկարծ ներս է մտնում Պիլո անունով մի հովիվ և ամեն բան պատմում նրան։ Ասում է, թե Պիկրոշոլ թագավորը ավերել է ամբողջ երկիրը, անվնաս է մնացել միայն մի այգի, որ փրկել է հայր սուրբ Ժանը։ Այժմ Պիկրոշոլ թագավորը անցել է արդեն Վեդու հունը, գրոհ տալով վերցրել է Լայ֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, որտեղ և ամրացել է իր զորքով։
― Ա՜յ, ա՜յ, բարի մարդիկ, այդպես էլ բան կլինի, ― ասաց Գրանգուզիեն, ― Պիկրոշոլը` իմ հին բարեկամն ու դաշնակիցը, հարձակվում է ինձ վրա, դա հնարավո՞ր բան է։ Ո՞ւմ խորհրդով է նա դա անում։ Ո՜հ, տեր իմ, օգնիր ինձ, մի ճանապարհ ցույց տուր, ի՞նչ անեմ։ Ախր Պիկրոշորլին Պիկրոշոլին ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդհակառակը, միշտ օգնել եմ նրան թե՛ փողով, թե՛ խորհրդով և թե զորքով։ Մի՞թե ես պետք է այժմ իմ ծերության օրոք պատերազմի դուրս գամ։ Մի՞թե ես պետք է այժմ իմ հոգնած մարմինը զրահով պատեմ և դողդոջուն ձեռքս նիզակ առնեմ իմ երկիրը պաշտպանելու համար։ Ո՛չ, ո՛չ, պետք է ամեն միջոց գործ դնել, որ այս գործը խաղաղությամբ վերջանա, այսպես է իմ հաստատուն վճիռը։
Այնուհետև Գրանգուզիեն խորհրդի նիստ հրավիրեց և հայտնեց վիճակը։ Վճռվեց մի բանիմաց և զգույշ մարդ ուղարկել Պիկոշորլի Պիկրոշոլի մոտ` իմանալու` ինչու է նա այդպես անակնկալ խախտել խաղաղությունը և ներխուժել ուրիշի երկիրը։ Բացի այդ, որոշեցին Փարիզից ետ կանչել Գարգանտյուային, որ հարկ եղած դեպքում օգնի Պիկրոշոլի հախից գալու։
Գարգանտյուային մի երկար նամակ գրեցին, իսկ Պիկրոշոլի մոտ որպես դեսպան ուղարկեցին Ուլրիխ Գալլեին, որ մի իմաստուն ու համեստ մարդ էր և որին շատ անգամ էր ապավինել Գրանգուզիեն իր կյանքի ամենադժվար րոպեներին։ Այդ բարի մարդը անմիջապես ճանապարհ ընկավ, բարեհաջող անցավ գետն ու հարցուփորձ արավ այնտեղի ջրաղացպանին, թե ինչ է պատահել այդ կողմերում։
Եվ այսպես էլ արեցին։ Հինգ սայլի բեռները ամբողջապես վերցրին, վերցրին նաև ոսկին, իսկ մարդկանց ազատ արձակեցին` խստորեն պատվիրելով մյուս անգամ բերդին չմոտենալ։ Այսպես ուրեմն, Ուլրիխ Գալլեն երկրորդ անգամ լուր բերեց Գրանգուզիեին, թե ոչ մի հույս չկա խաղաղությունը վերականգնելու և թե անհրաժեշտ է Պիկրոշոլի դեմ կյանքի ու մահու պատերազմի դուրս գալ։
==Գլուխ X==
― Խնդրեմ, խնդրեմ, միայն գլուխներդ ծածկեցեք։<ref>Թագավորի ներկայությամբ գլխարկ կրելու իրավունք ունեին միայն ամենաբարձր անձինք։ Երբ Պիկրոշոլը թույլ էր տալիս իր մերձավորներին գլխարկները չհանել, դրանով ուզում էր ցույց տալ, որ գոհ է նրանցից։</ref>
― Մեծապես շնորհակալ ենք, ― պատասխանեցին նրանք։ ― Ահա թե ինչ ենք ուզում առաջարկել ձեզ։ Այս բերդը պահպանելու համար այստեղ մի փոքր զորամաս թողեք որևէ կապիտանի հրամանատարությամբ, իսկ մնացած բանակը բաժանեցեք երկու մասի։ Մի մասը կարշավի Գրանգուզիեի վրա և, իհարկե, առանց դժվարության նրա դատաստանը կտեսնի։ Մենք այդ ստոր արարածից շատ փող կառնենք։ (Մենք նրան «ստոր արարած» ենք անվանում, որովհետև միայն ստոր արարածներն են կարողանում փող դիզել, իսկ ազնվազարմ թագավորները սովորաբար ոչ մի կոպեկ չեն ունեումունենում)։ Զորաբանակի մյուս մասը կմոտենա ծովին և առանց մի որևէ դիմադրության հանդիպելու կվերցնի բոլոր քաղաքները, ամրոցներն ու բերդերը։ Հետո նավ կնստեն և նավարկելով Պորտուգալիայի ափերի երկարությամբ` կկողոպտեն բոլոր ծովափնյա քաղաքները մինչև Լիսաբոն։ Ո՞վ սիրտ կանի մեր դեմ դուրս գալ։ Իսպանիան էլ մեզ պետք է հպատակվի, որովհետև նրա բնակիչները բոլորը ապուշներ են։ Հետո դուք կանցնեք Ջիբրալտարի նեղուցով, որը, ի հիշատակ ձեր քաջագործության, այնուհետև կկոչվի Պիկրոշոլի ծով։ Դրանից հետո Աֆրիկայի ավազակապետ Բարբարոսսան<ref>Բարբարոսսա (Կարմրամորուս)։ Ալժիրի տիրակալ Կայիր Էդգինի մականունն էր (1476―1546):</ref> ձեր գերին կդառնա։
― Ես նրան կներեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Չէ՞որ այնտեղ անապատից զատ ուրիշ բան չկա, և մենք բոլորս ծարավից կկոտորվենք։
― Մենք դրա մասին էլ ենք մտածել, ― ասացին նրանք։ ― 9014 մեծ֊մեծ նավեր, որոնք բարձված կլինեն ամենալավ և աշխարհումս նմանը չունեցող գինով, Միջերկրական ծովով կգան Յավա, որտեղ սպասելիս կլինեն 220.770 ուղտ և1600 և 1600 փիղ։ Փղերին կբռնենք որս անելիս։ Փղերը և ուղտերը գինին կբերեն մեր ետևից։ Մի՞թե այդքան գինին չի բավականացնի ձեզ։
― Իհարկե ոչ, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― չէ՞ որ այնտեղ սաստիկ շոգ է։
― Լա՛վ, լա՛վ, բավական է, ― ասաց Պիկրոշոլը։ ― Այլևս չհետաձգենք գործը, ով սիրում է ինձ, թող գա իմ ետևից։<ref>Այն գլուխներում, որտեղ նկարագրված է Գրանգուզիեի մղած պատերազմը Պիկրոշոլի դեմ, Ռաբլեն ծաղրում է դատաստանական գործը, որը սկսել էր նրա հայր Անտուան Ռաբլեն իր հարևան կալվածատեր Սենտ֊Մարտի դեմ։</ref>
==Գլուխ XI==
― Խմեցեք, պարոն կապիտան, ― ասաց Գիմնաստը, առաջարկելով նրան իր ուղեսրվակը, ― ես արդեն համը տեսա, հիանալի գինի է։
― Այս ի՞նչ բան է, ― գոչեց Տրիպեն, ― այս սրիկան մեզ վրա ծիծաղո՞ւմ է, ինչ է։ Ասա ի՞նչ մարդ ես։
― Ես մի խեղճ սատանա եմ, ― պատասխանեց Գիմնաստը։
Նրա ատամների արանքում մնացած ուխտավորները կարծում էին, որ մի գետնահոր են ընկել։ Երբ Գարգանտյուան գինի խմեց, քիչ էր մնում նրանք խեղդվեին։ Գինին նրանց քշեց տարավ ուղիղ դեպի կոկորդը, բայց նրանք ոստոստալով և գավազաններով միմյանց օգնելով, կարողացան մնալ բերանում և բարձրացան մինչև նրա ատամների եզրը։
Բայց, դժբախտաբար, ուխտավորներից մեկը իր գավազանով խփեց ցավող ատամին։ Ատամի սաստիկ ցավից Գարգանտյուան բարձրաձայն աղաղակեց։ Նրան ատամի փորիչ տվեցին, ու Գարգանտյուան պարտեզում զբոսնելիս ատամները քչփորում էր և ուխտավորներին մեկ֊մեկ հանում բերանից։ Մեկին նա բռնեց ոտքերից, մյուսին՝ պայուսակից, երրորդին՝ գրպանից, չրրորդին՝ չորրորդին՝ գավազանից, իսկ այն դժբախտին, որ խփել էր գավազանով, բռնեց օձիքից և մի լավ հասցրեց վզակոթին։ Ազատված ուխտավորներից ամեն մեկը մի կողմ փախավ, իսկ Գարգանտյուայի ատամի ցավը միանգամից կտրվեց։
Ուխտավորներն այնպես էին փախչում, որ ոչինչ չէին նկատում, մինչև ընկան գայլի համար պատրաստած մի թակարդի մեջ։ Թակարդը փակվեց և խեղճերը դարձյալ գերի ընկան։ Նրանց բախտից վեցերորդ ուխտավորը, որի անունը Ֆուրնիլիե էր, մի շատ ճարպիկ մարդ էր։ Նա կարողացավ բոլոր թոկերը կտրատել և ազատել իր ընկերներին։ Թակարդից ազատվելուց հետո ուխտավորները մի կերպ հասան մինչև Կուդրե և գիշերեցին մի լքված խրճիթում։
― Ես էլ եմ ուզում գրկել, ― գոչում էր Պոնոկրատը, ― և այնպես հուպ տամ, որ հոգին դուրս գա։
Իսկ հայր Ժանը բլբուլ էր դարձել, սումասում, խոսում էր անվերջ։ Շատ ճարպիկն էր անիծվածը։
― Դեհ լավ, լավ, ― ասաց վերջապես Գարգանտյուան, ― այժմ վերցրու աթոռդ և դիր իմ կողքին, նստենք մի բան ուտենք։
Զրուցելիս նրանք չէին մոռանում ուտելը։ Նրանց ծնոտները չդադարեցին աշխատելուց, քանի դեռ սեղանի վրա մի կերակուր կար դրված։ Առաջին օրինակը ինքը Գարգանտյուան էր տալիս։ Նա իր փորը այնքան էր լցրել, որ գիշերը իրեն վատ զգաց։
Անմիջապես մի քանի բժիշկ կանչեցին։ Բժիշկները քննեցին հիվանդին, խորիմաստ կերպով հոնքերը կիտեցին և պատվիրեցին, որ հիվանդն ընդունի 18 սայլ կասսիա<ref>Կասսիա՝ լոբազգիների մի տեսակ է՝ ալեքսանդրիական տերև անունով։</ref> և11900 և 11900 ֆունտ խավարծիլ։ Հարկավոր էր մաքրել հիվանդի ստամոքսը։ Դրա համար պատրաստեցին տասնյոթ պղնձե ահագին գնդեր։ Այդ գնդերից մեկի մեջ մտավ մի մարդ՝ հետը վերցրած լապտեր և վառված ջահ։ Գարգանտյուան գունդը դրեց բերանը և կուլ տվեց այնպես, ինչպես փոքրիկ մի դեղահաբ։
Հետևյալ հինգ գնդերի մեջ մտան հինգ հաղթանդամ տղաներ, որոնցից յուրաքանչյուրի ձեռքին կար մի֊մի երկաթե թի։ Երեք գնդերի մեջ մտան երեք գյուղացիներ՝ մի֊մի ջահ դրած ուսերին։ Վերջին ութ գնդերի մեջ մտան ութ արտաքնոց մաքրողներ՝ հետները վերցրած ահագին զամբյուղներ։ Եվ այդ բոլոր գնդերը Գարգանտյուան հեշտությամբ կուլ տվեց։
==Գլուխ XVII==
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուան ջարդում է Պիկրոշոլի առաջապահ գունդը
― Գրոհեցե՜ք, սատանաներ, գրոհեցե՜ք։
Երբ թշնամին լսեց, որ իրենց վրա հարձակվողները դարձայլ դարձյալ սատանաներ են, փախուստի դիմեց։ Միայն Տուկդիլիոնը իրեն չկորցրեց։ Նա ձեռքն առավ նիզակը և մեծ ուժով խփեց վարդապետին։ Բայց վարդապետը այնպիսի հաստ փարաջա էր հագել, որ նիզակը չծակեց և մեղրամոմի պես ծռվեց։ Այն ժամանակ վարդապետը իր մահակով Տուկդիլիոնին մահացու հարված հասցրեց, ու սա ձիու վրայից շնչասպառ գետին գլորվեց։
Տեսնելով Տուկդիլիոնի մեջքին կապած ուրարը, վարդապետն ասած Գարգանտյուային․
Այնուհետև ուխտավորներին կերակրեցին, ճանապարհի պաշար տվեցին և թողեցին, որ գնան իրենց երկիրը, իսկ Գրանգուզիեի մոտ բերեցին գերի Տուկդիլիոնին։
Գրագուզիեն սիրալիր ընդունեց իր գերուն և սկսեց հարցոըփորձ հարցուփորձ անել Պիկրոշոլ թագավորի մասին։
― Ի՞նչ նպատակով է սկսել նա այս պատերազմը, ― հարցնում էր Գրանգուզիեն, ― ինչո՞ւ է զուր տեղը թափում իր հպատակների արյունը։
Երբ Տուգդիլիոնը գնաց, վարդապետը դրամը վերադարձրեց Գրանգուզիեին և ասաց․
― Տեր արքա, պարգևներ տալու ժամաակը ժամանակը չի այժմ։ Սպասենք, մինչև պատերազմը վերջանա, այն ժամանակ կտեսնենք, թե ինչ ենք անելու։ Պատերազմի ժամանակ միշտ դրամի պետք կլինի։
― Շատ լավ, ― ասաց Գրանգուզիեն, ― երբ պատերազմը վերջանա, այն ժամանակ ձեզ ինչպես հարկն է կվարձատրեմ։
Պահապանները վեր բարձրացրին մուրաբան և տարան մատուցեցին Պիկրոշոլ թագավորին։ Բայց երբ Պիկրոշոլը այդ մուրաբայից մի գդալ կուլ տվեց, զգաց, որ կոկորդը սաստիկ այրվում է, քիմքի վրա ուռուցք է գոյացել, իսկ լեզվին պզուկներ են դուրս եկել։ Պիկրոշոլը վազեց գինու տակառի մոտ և սկսեց անընդհատ խմել։ Հենց որ գինու բաժակը շրթունքից հեռացնում էր, լեզուն սկսում էր անտանելի այրվել։ Այդ ժամանակ նրա բերանի մեջ ձագար դրեցին ու սկսեցին անընդհատ գինի լցնել։ Պիկրոշոլը բոլորովին հարբեց։ Նա դուրս վազեց փողոց և հրամայեց փչել փողերը։ Փողերը փչեցին, բերդի դարպասները բացվեցին, և Պիկրոշոկը զորքի գլուխն անցած հարձակվեց Գարգանտյուայի վրա։
Գարգանտյուան դիմավորեց նրան թնդանոթների կրակոցով։ Պիկրոշոլի զորքը սարսափահար կանգ առավ, հետո բոլորը նորից վազեցին դեպի բերդը, բայց վարդապետը մեծաքանակ զորքով դուրս եկավ նրանց առջև։ Զինվորները այս ու այն կողմ փախան։ Վարդապետը նրաց նրանց չէր հետապնդում։ Նա վախենում էր, որ քաղաքում մնացած զորքը կհարձակվի իրենց վրա թիկունքից։
Այն ժամանակ, երբ Պիկրոշոլը քաղաքից դուրս էր եկել թշնամու դեմ կռվելու, նրա կապիտանները և մյուս ռազմական պետերը ճանճերի պես վրա էին տվել իրենց թագավորին ուղարկած մուրաբայի վրա։ Դժվար է ասել, թե նրանք ինչ օրն ընկան։ Սաստիկ ծարավից ամեն բան մոռացած՝ նրանք լցվեցին թագավորի մառանը և այնքան գինի կոնծեցին, մինչև որ մեռածի պես ընկան գետին։
Այդ ժամանակ Գարգանտյուան հրամայեց, որ թնդանոթներով ռմբակոծեն բերդը։ Բերդի զորքերը, որոնք առանց հրամանատարի էին մնացել, պաշտպանվելով Գարգանտյուայի հարձակումից, կամաց֊կամաց հավաքվեցին բերդի մի կողմը։ Այդ բանից օգուտ քաղեց վարդապետը։ Թաքնվելով մացառուտի ետևում, աննկատելի կերպով անցավ բերդի մյուս կողմը և հարձակվեց բերդի չպաշտպանված մասի վրա։ Երբ բարձրացան պարիսպների վրա, նրանց առաջին գործը եղավ կոտորել պահակներին և բաց անել դարպասը, որով արյուձին այրուձին ներս խուժեց բերդը և սլացավ դեպի գլխավոր դարպասը, որտեղ ձեռնամարտը պաշտպանողների ու հարձակվողների միջև առաջացրել էր մի սարսափելի ժխոր, և հենց այդ ժամանակ ներս խուժած արյուձին այրուձին զարկեց թշնամու թիկունքին ու մեծ ջարդ տվեց նրան։
Երբ Պիկրոշոլը տեսավ, որ քաղաքը անձնատուր է եղել, ինքն էլ գլուխն առավ փախավ։ Դեպի գետը տանող ճանապարհին նրա ձին հանկած սայթաքեց։ Դա Պիկրոշոլին այնպիսի զայրույթ պատճառեց, որ թուրը քաշեց ու ձիուն տեղնուտեղը սպանեց։ Բայց այլևս ուրիշ ձի չէր կարող ճարել, այդ պատճառով էլ Պիկրոշոլը վճռեց մոտակա ջրաղացի էշը գողանալ և էշով շարունակել իր ճանապարհը։ Բայց ջրաղացպանները շատ շուտով իմացան, թե էշն ով է գողացել, բռնեցին խեղճ Պիկրոշոլին և մի լավ ծեծեցին։ Հետո խլեցին նրա թագավորական զգեստը և նրա առաջ ինչ֊որ ցնցոտիները շպրտեցին։
==ԳլուխXX==
Այն մասին, թե ինչպես են Գարգանտյուայի ընկերները կոտորում Անարխ թագվորի թագավորի 660 ասպետներին
― Կանգնեցեք այստեղ և այնպես ցույց տվեք, թե դուք անձնատուր եք լինում թշնամուն, միայն զգուշացեք, որ հանգույցի մեջ չընկնեք, թե չէ բաններդ վատ կլինի։
Ասպետները հողմի արագությամբ սլանում էին դեպի ափը։ Բայց ափի մոտ հողը ողորկ էր դարրձել դարձրել ծովի ջրից, այդ պատճառով առջևի շարքի ձիերը սյաթաքեցին սայթաքեցին ու վայր ընկան։
― Պարոններ, ― ասաց վարդապետը, ասպետներին, ― մենք մեղք չունենք, ափն է այդպես ողորկ։ Մենք հանձնվում ենք ձեր գթասրտությանը։
― Անձնատուր ենք լինում, անձնատուր ենք լինում, ― գոչեցին նույնպես Գիմնաստն ու Պոնոկրատը։
― Մի՞թե մենք որսի միս չպիտի ուտենք։ Հոգիներս դուրս եկավ մեր նավում աղ դրած միս ուտելով։ Մի գնամ տեսնեմ, չի՞ կարելի արդյոք մի բան որսալ։
Եվ նա հենց տեղից վեր կացավ թե չէ, տեսավ անտառի եզրին մի մեծ ու գեղեցիկ այծամ։ Պոնոկրատը նետի պես սլացավ նրա ետևից և իսկուն իսկույն բռնեց․ դրանից բացի նա օդի մեջ բռնեց 26 կաքավ, 9 կտցար և 32 վայրի աղավնի։ Վերադարձին ոտքերով սպանեց մի դյուժին նապաստակ, տասնհինգ վարազ և երեք մեծ աղվես։
Այդքան բազմատեսակ որսով ծանրաբեռնված վերադարձավ իր բարեկամների մոտ և ինչքան ուժ ուներ գոռաց․
― Դե տղերք, բավական է որքան զվարճացանք, ― ասաց Գարգանտյուան, երբ բոլորը սրտները ուզածին չափ ծիծաղեցին այս արձանագրությունը կարդալիս։ ― Այժմ պետք է մտածենք, թե ինչպես գանք Անարխ թագավորի հսկաների հախիցը։
― Այ ինչ եմ ասել խելոք խոսքին, ― պատասխանեց վարդապետը և հանկարծ տեղիցը վեր ցատկելով գոչեց․
― Հայտնում եմ ձեզ, բարեկամներ, որ մենք ձեզ հետ չենք կռվում։ Մեզ մի լավ հյուրասիրեք, քանի դեռ մեր տերերը կռվում են։
Իսկ այդ ժամանակ Վուրդալակը կամաց֊կամաց մոտենում էր Գարգանտյուային, ճոճելով իր ահռելի գավազանը։
Այն մասին, թե ինչպես է վարդապետը Անարխ թագավորին դարձնում սոխաջուր ծախող
Այդ հրաշալի հաղթանակից հետո թշնամու ամբողջ զորքը կամովին անձնատուր եղավ Գարգանտյուային և իրենց թագավորին տվեց նրա ձեռքը։
Մի անգամ, երբ մեր բարեկամները խնջույք էին սարքել թշնամուց խլած ճամբարում, վարդապետը հարցրեց Գարգանտյուային․
― Իսկ թագավորին ի՞նչ անենք։ Նա այլևս իր պետութւունը պետությունը չի կառավարելու, ուրեմն նրան պետք է մի արհեստ սովորեցնենք, որ գլուխը պահի, թե չէ քաղցից կմեռնի։
― Ճիշտ ես ասում, ― ասաց Գարգանտյուան, ― հանձնում եմ նրան քեզ, արա, ինչ ուզում ես։
Երկու օր հետո վարդապետը թագավորին պսակեց լապտերներ վառող մի պառավ կնոջ հետ։ Հարսանիքին բոլորը լավ քեֆ արին։ Ճաշին մի լավ կերան ոչխարի գլուխ, երշիկ՝ մանանեխով և թոք՝ սխտորով։ Բացի այդ, վարձել էին մի կույր երաժիշտ, որը պարկապզուկ էր փչում, և հյուրերը մինչև կեսգիշեր պարեցին։
Մյուս օրը վարդապետը նորապսակներին տարավ պալատ և ներկայացրեց Գարգանտյուային։ Գարգանտյուան նրանց մի սանգ սանդ նվիրեց, որ մեջը սոխի գլուխ ծեծեն, իսկ բնակության համար քաղաքի ծայրում մի տնակ հատկացրեց։ Այդ օրվանից սկսած Անարխը<ref>Անարխ հունարեն նշանակում է «իշխանություն չունեցող», «իշխանությունից զուրկ»։</ref> դարձավ ամբողջ պետության մեջ ամենալավ սոխաջուր ծախողը։ Բայց ինձ ասել են, որ կինը նրան անխնա ծեծում է, իսկ այդ ավանակն այնքան հիմար է, որ ամեն տեսակ ծեծ ու անարգանք տանում է և ինքն իրեն պաշտպանել չի կարողանում։
― Կաղա՞մբ, ― զարմացա ես։ ― Կաղամբը ինչի՞ համար ես տնկում։
― Էհ, պարոն, ― պատասխանեց այդ մարդը, ― բոլոր մարդիկ էլ հո հարուստ չեն ծնվում։ Ես, ինչպես տեսնում եք, կաղամբ եմ տնկում, հետո ծախում եմ քաղաքում և դրանով իմ օրվա ապրուստը հոգում։
― Տեր աստված, ― բացականչեցի ես, ― այստեղ նոր աշխա՞րհ է, ինչ է։
― Ձեր կոկորդից, տեր իմ։
― Ինչա՞ն Ինչքա՞ն ժամանակ ես այնտեղ մնացել։
― Ամբողջ ժամանակ, երբ դուք հայրենիք էիք վերադառնում։
― Ամենալավ պատառները, որ դուք ձեր բերանն էիք դնում, ― պատասխանեցի ես։
― Հա՛, հա՛, հա՛, ― ծիծաղեց Գարգանտյուան, ― երևում է, դու շատ ճարպիկն ես , Ռաբլե։ Դրա համար նվիրում եմ քեզ Սալմիգոնդեն<ref>Սալմիգոնդեն է կոչվում զանազան տեսակի մսեղենից պատրաստված ռագուն։</ref> դղյակը։
― Մեծապես շնորհակալ եմ, տեր իմ, ― պատասխանեցի ես, դուք ինձ վարձատրում եք այնպես, ինչպես վայել է արքային։
Այնուհետև մենք բաժանվեցինք, միմյանցից շատ գոհ լինելով։
==Գլուխ XXV==
Երբ Գարգանտյուան տուն վերադարձավ, նա իր զորքի համար մի այնպիսի խրախճանք սարքեց, որի նմանը չէր եղել Նոյի տարվանից սկսած։ Հացկերույթը վերջանալուց հետո նա հրամայեց մասնակցողներից ամեն մեկին վճարել մեկ միլիոն երկու հարյուր հազար ոսկի։ Բացի դրանից, նա իր զինակիցներից յուրաքանչյուրին պարգևեց մի֊մի քաղաք։ Պոնոկրատը ստացավ Լյա֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, Գիմնաստը՝ Լյա֊Կուդրե, Եվդեմոնը Եվդեմոնը՝ Մոնպանսիե։ Միայն վարդապետը մնաց առանց քաղաքի։
Գարգանտյուան ոզւոմ ուզում էր Սելինում նրան վանահայր դարձնել, բայց վարդապետը հրաժարվեց։
― Եթե դուք ցանկանում եք ինձ մի պարգև տալ, ― ասաց նա Գարգանտյուային, ― այն ժամանակ թույլ տվեք ինձ իմ ճաշակով մի նոր վանք կառուցել։