Changes

Պետականության մարտահրավերները

No change in size, 08:08, 25 Դեկտեմբերի 2016
/* Միասնության խույս տվող քաղաքականությունը */
Հայ քաղաքական բանավեճերում քիչ բառ է ավելի հաճախ գործածվել, քան միասնության բառը։ Շատերի մտքում միասնության գաղափարր բոլոր հիվանդությունների դարմանն է, այն կարգախոսն է նրանց, ովքեր ցանկանում են ներկայացնել բարձրագույն իդեալներ և ազնվագույն մտադրություններ։
Միասնության կոչերը զարմանալի պատմություն ունեն։ Դրանք միտում ունեն հնչելու այն մարդկանց շուրթերից, ովքեր ասպարեզ են իջել «ապամիասնությամբ» կամ անջատմամբ։ Օսմանյան Կայսրության մեջ հայերը, օրինակ, միացած էին եկեղեցու ներքո, երբ ծնվեցին քաղաքական կուսակցությունները՝ իրենց անջատելով ավանդական ազգային կառույցից։ Գոյություն ունեցող կառույցից իրենց անջատելուց հետո նրանք սկսեցին միասնության կոչել։ Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները անջատվեցին ՀՀՇ֊ից, հիմնեցին Ազգային ժողովրդավարական կուսակցությունը, եւ հետո սկսեցին ազգային միասնության կոչել։ Քոչարյանն ու նրա խումբը նախ իրենց անջատեցին Լ․ Տեո֊Պետրոսյանից, ապա միասնության կոչեցին։ Փաստորեն, ամեն անգամ, երբ խումբը կամ անհատներ Արդարադատության նախարարությունում գրանցվում են իբրեւ իբրև քաղաքական կուսակցություն, տեխնիկապես իրականացնում են անջատման կամ «ապամիասնության» գործողություն։ Նրանք փաստում են, որ իրենք տարբեր են և առանձին, սահմանազատման գիծ են քաշում։ Այնուհետև մեծ մասը այս կամ այն տեսակի միասնության կոչեր է հղում։
Սակայն չեմ կարողանում մի դեպք հիշել, երբ որևէ կազմակերպություն, հաստատություն կամ կուսակցությանկուսակցություն, Հայաստանում կամ Սփյուռքում, հրաժարված լինի իր ինքնիրավությունից, կառույցներից, նպատակներից, բյուջեից կամ ազդեցություններից՝ հանուն միասնության։
Միասնությունը կարող է առնչվել չորս մակարդակների, քաղաքական միասնություն Հայաստանում, գործողությունների ու դիվանագիտության միասնություն Հայաստանի ու Ղարաբաղի միջև, ազգային իդեալների ու ծրագրերի համաձայնություն Սփյուռքի, Հայաստանի ու Ղարաբաղի միջև և միասնություն Սփյուռքի համայնքներում։
Ադմին, Վստահելի
1876
edits