Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 3 բայտ, 17:47, 14 Հունվարի 2017
'''Ապրիլի 19.'''— Իհարկե, բոլորովին հնարավոր չէր նավարկել կամ թիավարել այդպիսի ուժեղ հոսանքի հակառակ ուղղությամբ, հետևաբար երեք նավակները ծայրերով և գլուխներով իրար կապեցինք և յուրաքանչյուրում թողնելով մի մարդ, մնացածներս եկանք ափ՝ հետախուզելու համար։ Որովհետև կապիտան Ֆից Ռոյի ընդհանուր դասավորությունները և կարգադրությունները շատ հաջող էին ընդհանուրի աշխատանքը հեշտացնելու համար, և որովհետև բոլորն էլ մասնակից էին այդ աշխատանքին, ուստի ես այդ ամբողջ սիստեմը նկարագրելու եմ։ Ամբողջ խումբն առանց բացառության բաժանվեց երկու ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրը փոխեփոխ մեկ և կես ժամ աշխատում էր նավակները գետի հակառակ հոսանքով առաջ մղելու համար։ Յուրաքանչյուր նավակի սպա ապրում և ճաշում էր իր նավի անձնակազմի հետ միասին և քնում միևնույն վրանում, այնպես որ յուրաքանչյուր նավակ կատարելապես անկախ էր մյուսներից։ Արևը մայր մտնելուց հետո առաջին հարթավայրը, որտեղ աճում էին թփուտներ, ընտրեցինք որպես գիշերելու վայր։ Յուրաքանչյուր նավաստի իր հերթին դառնում էր խոհարար։ Հենց որ նավակը քաշում էին և կապում, խոհարարը պատրաստում էր իր կրակը, իսկ երկու այլ նավաստիներ կանգնեցնում էին վրանը. նավակի ավագը նավից դուրս էր տալիս անհրաժեշտ իրերը, մյուսները տանում էին իրերը դեպի վրանները և վառելու համար փայտ հավաքում։ Այս կարգով կես ժամում ամեն ինչ պատրաստ էր լինում զիշերելու համար։ Երկու մարդ և մեկ սպա միշտ արթուն էին մնում նավակներին հսկելու, և կրակը վառ պահելու համար, ինչպես և հսկելու, որ խումբը հնդիկների հարձակման դեպքում հանկարծակիի չգա։ Խմբի յուրաքանչյուր անձնավորություն յուրաքանչյուր գիշեր պարտավորվում էր մի ժամով պահակ լինել։
Այդ օրը շատ քիչ տարածություն հետախուզեցինք, որովհետև գոյություն ունեցող բազմաթիվ կղզյակները, ծածկված փշոտ թփուտներով, շատ էին խանգարում մեր գործին, իսկ Կղզիների կղզիների միջև եղած նեղուցները ծանծաղ էին։
'''Ապրիլի 20.'''— Մենք անցանք կղզիները և սկսեցինք մեր աշխատանքը։ Մեր մի ամբողջ օրվա սովորական անցած ճանապարհը, թեև բավականին դժվար, միջին հաշվով ուղիղ գծով տասը մղոնից չէր անցնի, իսկ ամբողջ անցածն իր ոլորապտույտներով գուցե լիներ տասնևհինգ կամ քսան մղոն։ Անցյալ գիշերվա մեր քնելու տեղից սկսած երկիրն ամբողջովին անհայտ, անծանոթ է, որովհետև այդտեղ էր, որ կապիտան Ստոքսը ետ դարձավ։
Հեռվում նկատեցինք մի մեծ ծուխ և գտանք մի ձիու կմախք, այնպես որ մեզ պարզ էր, որ հնդիկները մոտ են։ Հաջորդ առավոտը (21-ին) գետնին նկատվեցին ձիերի խմբի ոտնահետքեր, ինչպես և երկար նիզակների կամ չուսսների չուսոների նշաններ, որոնք առաջացել էին նրանց ծայրերը գետնին քսելուց։ Ընդհանրապես մենք այն կարծիքին էինք, որ հնդիկները մեզ նկատել էին անցած գիշեր։ Քիչ անց՝ մենք եկանք մի տեղ, որտեղ մարդկանց, երեխաների և ձիերի թարմ ոտնահետքերից պարզ հայտնի էր որ նրանք գետն անցել էին։
'''Ապրիլի 22.'''— Երկրի տեսքը նույնն էր և վերին աստիճան ի աստիճանի անհետաքրքրական։ Ամբողջ Պատագոնիայում ամենից ավելի աչքի զարնող կողմը նրա պրոդուկցիաների կատարյալ համանմանությունն է։ Մանր խճերով ծածկված այդ անջրդի տափարակ հարթավայրերը ամենուրեք կրում են միևնույն նվազ և գաճաճ բույսերը, իսկ հովիտներում աճում են միևնույն փշերով պատած թփուտները։ Ամենուրեք մենք տեսնում էինք միևնույն թռչունները և միջատները։ Մինչև անգամ գետերի անմիջական թմբերը և այդ գետերը մտնող վճիտ ջրերով առվակների եզրերը հազիվ թե կենդանացած լինեին բուսական կանաչի քիչ ավելի պայծառ գույներով։ Անբերրիության նզովքը տարածվում է ցամաքի վրա, և խճերի հունի վրայից հոսող ջուրը բաժանում է այդ նույն անեծքը։ Այս է պատճառը, որ ջրահավերն այս վայրերում շատ սակավ են պատահում, որովհետև այս անպտուղ գետի մեջ ոչինչ չկա, որ կարողանա ապահովել հարուստ կյանքի ձևերի գոյությունը։
Պատագոնիան, թեև որոշ կողմերով աղքատ, կարող է սակայն ավելի շատ պարծենալ իր մեծ թվով մանր կրծողներով</ref>Ըստ Վոլնիի (tome I, p. 351) սիրիական անապատները բնորոշ են իրենց անտառային թփուտներով, բազմաթիվ առնետներով, գազելներով և նապաստակներով։ Պատագոնիայի տեսարաններում գուանակոն փոխարինում է գազելին, իսկ ագուտին՝ նապաստակին։</ref>, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Մկների մի քանի տեսակներ արտաքուստ աչքի են զարնում իրենց խոշոր, նուրբ ականջներով և վերին աստիճանի ընտիր մորթով։ Այս փոքրիկ կենդանիները վխտում են հովիտներում մացառների մեջ, որտեղ ամիսներով նրանք, բացի ցողից, ոչ մի կաթիլ ջուր չեն ճաշակում։ Նրանք բոլորն էլ թվում է թե ուտում են իրենց նմաններին, որովհետև հենց որ այդ մկներից մեկն ընկավ իմ թակարդը, մյուսներն սկսեցին լափել նրան։ Մի փոքրիկ և նրբակազմ աղվես, որ նույնպես շատ առատ է այստեղ, հավանորեն ամբողջովին սնվում է այս փոքրիկ կենդանիներով։ Գուանակոն նույնպես իր հարազատ շրջանումն է։ Հիսուն կամ հարյուր կենդանուց կազմված նրանց երամները այստեղ սովորական են. և մենք ինչպես ես արդեն հիշատակել եմ, մի անգամ տեսանք մի երամ, որն առնվազն պետք է կազմված լիներ հինգ հարյուր գուանակոյից։ Պուման կոնդորի և այլ գիշակեր բազեների հետ հետևում և գիշատում է այս կենդանիներին. գետափին ամենուրեք երևում էին պումայի ոտնահետքերը. և մի քանի գուանակոների մնացորդները, անջատված վզերով և ջարդված ոսկրներով, վկայում էին, թե ի՜նչ դաժան մահվան էին հանդիպել այդ կենդանիները։
'''Ապրիլի 24.'''— Հին ժամանակների ծովագնացների նման անհայտ երկրի մոտենալիս մենք քննում և դիտում էինք փոփոխության ամենաչնչին նշանները։ Մի ծառի լողացող բուն կամ նախնական ապառի մի վալուն մեր կողմից ողջունվում էին ցնծությամբ, կարծեք թե տեսնում էինք Կորդիլյերների լանջերին աճող մի անտառ։ Սակայն ամպերի խիտ եզրը, որը գրեթե միշտ մնում էր նույն դիրքում, հանդիսանում էր ամենանշանակալի տեսարանը և վերջիվերջո դառնում լեռների իսկական նախակարապետ։ Սկզբում ամպերը շփոթում էինք իսկական լեռների հետ և չէինք մտածում, որ դրանք գոլորշու զանգվածներ են, որոնք խտացել են շնորհիվ նրանց սառցապատ գագաթների։
'''Ապրիլի 26.'''— Այսօր պատահեցինք այդ հարթավայրերի երկրաբանական կառուցվածքի մի նշանակալի փոփոխության։ Մեկնելու հենց սկզբից ես շատ ուշադիր հետազոտել էի գետում գտնվող մանր խիճը, իսկ վերջին երկու օրը նկատել էի բազալտի վերին աստիճանի ծակոտկեն և մանր մի քանի խճեր։ Հետզհետե այս մանր խճերին փոխարինեցին մեծերը և առատացան, բայց ոչ մեկի մեծությունը մարդու գլխի մեծության չափ չէր լինի։ Այս առավոտ նույն ապառի խճերը, բայց ավելի հոծ, հանկարծակի առատացան և կես ժամից հետո հինգ կամ վեց մղոն հեռու, տեսանք բազալտի մեծ պլատֆորմի անկյունավոր ծայրը։ Նրա հիմքին հասնելիս պարզվեց, որ առվակը կարկաչելով հոսում է վայր ընկած քարակույտերի միջից։ Հաջորդ քսանութ մղոնի վրա գետի ընթացքը լցված էր այս բազալտային զանգվածներով։ Այդտեղից սկսած դեպի վեր հավասար առատությամբ գտնվում էին վալունային ֆորմացիայից առաջացած նախնական ապառների անհաշիվ բեկորներ։ Ոչ մի զգալի մեծության բեկոր գետի մի չէր տարվել իր մայր ապառից ավելի քան երեք կամ չորս մղոն։ Նկատի ունենալով Սանտա Կրուսի ջրի մեծ զանգվածի եզակի արագությունը և այն, որ ոչ մի տեղ հանդարտ հոսանքի չենք հանդիպում, չափազանց հետաքրքրական փաստ է դառնում է , թե որչափ ո՛րչափ անզոր են մեծ գետերը մինչև անգամ միջին մեծության քարեր փոխադրելու։
Այդ բազալտն ամբողջությամբ լավա է, որը հոսել է ծովի տակով. բայց այդ ժայթքումները պետք է որ շատ մեծ չափերով տեղի ունեցած լինեն։ Այնտեղ, որտեղ առաջին անգամ հանդիպեցինք այս ֆորմացիային, նա ուներ հարյուր քսան ոտնաչափ հաստություն, շարժվելով գետի հոսանքի հակառակ ուղղությամբ դեպի վեր՝ գետինն աննկատելիորեն բարձրանում էր և զանգվածն ավելի հաստանում, այնպես որ առաջին կայանից քառասուն մղոն վեր նրա հաստությունը հասնում էր երեք հարյուր քսան ոտնաչափի։ Թե ինչ հաստության կարող է նա հասնել Կորդիլյերների մոտ, ես հնարավորություն չունեմ իմանալու, բայց այնտեղ պլատֆորմի բարձրությունը հասնում է, ծովի մակարդակից հաշված, երեք հազար ոտնաչափի։ Ուստի մենք պետք է այս լավայի աղբյուրը համարենք այդ մեծ շղթայի լեռները, և այսպիսի մի աղբյուրի են արժանի այն հոսքերը, որոնք հոսել են շատ փոքր թեքություն ունեցող ծովի հատակը կազմող մակերեսով մինչև հարյուր մղոն։ Հովտի հակառակ կողմում գտնվող բազալտային քարափները դիտելիս առաջին հայացքից ակներև էր դառնում, որ այդ շերտերը մի ժամանակ միացած են եղել։ Իսկ ի՞նչ ուժ է եղել, որ այդ շրջանից մի ամբողջ գծի երկայնքով հեռացրել տարել է վերին աստիճանի կարծր ապառի մի զանգված, որը միջին հաշվով ունեցել է մոտ երեք հարյուր ոտնաչափ հաստություն և երկուսից մինչև չորս մղոն լայնություն։ Գետը, որը թեև շատ քիչ ուժ ունի մինչև անգամ աննկատելի մեծության բեկորներ փոխադրելու, դարերի ընթացքում աստիճանական էրոզիայի (մաշում) միջոցով կարող էր այնպիսի մի էֆեկտ առաջացնել, որի չափի մասին դատելը դժվար է։ Բայց այս դեպքում այսպիսի մի աննշան գործող ուժից անկախ կարող են առաջանալ լավ փաստարկումներ, համոզվելու համար, որ այս հովիտը մի ժամանակ ծածկված է եղել ծովի մի բազուկով։ Կարիք չկա այս գրքում մանրամասն տալ այդ եզրակացությանը տանող փաստարկումները, մի եզրակացություն, որն ստացվում է հովտի երկու գտնվող աստիճանաձև տերրասների ձևից և բնույթից, Անդերի մոտ հովտի հատակն ավազաբլուրներով ծածկված մեծ էստուարանման հարթավայրի ձևով տարածվելու եղանակից, և վերջապես գետի հատակին գտնվող մի քանի ծովային խեցիների ներկայությունից։ Եթե գրքի ծավալը թույլ տար ինձ, ես կարող էի ապացուցել, որ Հարավային Ամերիկան նախապես այստեղից կտրված է եղել նեղուցով, Մագելլանի նեղուցի նման միացնելով Ատլանտյան օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ։ Բայց հարց է առաջանում, թե ի՛նչպես է հեռացել այդ ամուր բազալտը։ Անցյալներում երկրաբանները կասեինք կասեին, որ տեղի է ունեցել մի ուժեղ կատաստրոֆ, բայց այստեղ այս դեպքում այդպիսի ենթադրությունը բոլորովին անընդունելի կլիներ, որովհետև միևնույն աստիճանաձև հարթավայրերը, որոնց մակերեսներին տարածված են այժմ գոյություն ունեցող ծովային խեցիները, և որոնք տիրապետում են ամբողջ Պատագոնիայի երկար ծովափին, տարածվում են Սանտա Պրուսի Կրուսի հովտի երկու կողմերի վրա։ Ոչ մի հեղեղի հնարավոր ներգործություն չէր կարող այսպես կերպարանափոխել ցամաքը — հովիտը լինի այդ, թե բաց ծովափը, և այսպես աստիճանաձև հարթավայրեր կամ տերրասներ կազմվելուց է, որ հովիտն այսպես փոսացել է։ Թեև մեզ հայտնի է, որ Մագելլանի նեղուցի նեղ մասերում կան այնպիսի մակընթացություններ, որոնք ժամում անցնում են ութ նավային մղոն, բայց պիտի խոստովանենք, որ մարդու գլուխը պատվում պտտվում է, երբ մտածում է այն տարիների և դարերի թվի մասին, որոնց ընթացքում առանց մեծ ալեկոծումների մաշվել է բազալտային լավայի այդպիսի մի հաստ և ընդարձակ տարածություն։ Այնուամենայնիվ մենք պետք է ընդունենք, որ այս հին նեղուցի ջրի միջոցով հիմքերը քանդված շերտերը կոտրտվելով վերածվել են ահռելի կտորների, և վերջիններս ծովեզերքին ցրված՝ նախ վերածվել են քիչ ավելի փոքր քարերի, ապա խճերի և վերջապես ամենամանր և անշոշափելի տղմի, որը մակընթացությունները և տեղատվությունները քշել տարել և կիտել են արևելյան կամ արևմտյան օվկիանոսի մեջ։
Այս հարթավայրերի երկրաբանական կառուցվածքի փոփոխության հետ փոխվել է նաև այս շրջանի տեսարանների ընդհանուր բնույթը։ Մինչ թափառում էի քարքարոտ նեղ կիրճերով, ինձ այնպես էր թվում, թե փոխադրվել էի ետ՝ դեպի Սանտ Յագո կղզու լերկ հովիտները։ Բազալտային քարափների վրա ես տեսա այնպիսի բույսեր, որ ոչ մի տեղ չէի տեսել, բայց մի քանիսը ճանաչեցի որպես Հրո Երկրից տարածված թափառաշրջիկների։ Այս ծակոտկեն ապառները ծառայում են որպես այդ չոր երկրի սակավ անձրևաջրի ռեզերվուարներ, հետևաբար և՝ և այն գծի վրա, որտեղ հրային և սեդիմենտային ֆորմացիաները միանում են, դուրս են գալիս փոքր աղբյուրներ, որոնք Պատագոնիայում վերին աստիճանի հազվադեպ են. այդ աղբյուրները կարելի էր նկատել բավականին հեռվից՝ նրանց շրջապատող կանաչ և պայծառ բուսականության փոքրիկ տարածություններից։
'''Ապրիլի 27.'''— Գետի հունն ավելի նեղացավ, ուստի և հոսանքն ավելի արագացավ։ Այստեղ մի ժամում ջուրն անցնում էր վեց ծովային մղոն։ Այս և բազմաթիվ մեծ և անկյունավոր քարերի բեկորների պատճառով նավակներն առաջ տանելը և՛ դժվար էր, և՛ վտանգավոր։
Այսօր ես սպանեցի մի կոնդոր։ Նրա թևերը, ծայրից ծայր, ունեին ութ և կես ոտնաչափ երկարություն, իսկ կտուցից մինչև պոչը չորս ոտնաչափ էր։ Այս թռչունը հայտնի է որպես աշխարհագրական լայն տարածում ունեցող թռչուն, որին կարելի է գտնել Հարավային Ամերիկայի արևմտյան ափերին. Մագելլանի նեղուցից սկսած՝ Կորդիլյերներով տարածվում է մինչև հասարակածից ութ աստիճան հյուսիս։ Պատագոնիայի ափին նրա հյուսիսային սահմանը կազմում են Ռիո Նեգրոյի գետաբերանին մոտիկ գտնվող խիստ թեքությամբ իջնող ժայռերը, և նրանք թափառում են Անդերում իրենց բնակության կենտրոնական մեծ գծից մոտ չորս հարյուր մղոն հեռու գտնվող տեղերում։ Ավելի հարավ, Պորտ Դեզիրեի մոտ գտնվող ցցուն ժայռերի միջև, նույնպես շատ է տարածված կոնդորը, բայց միայն մի քանիսն են երբեմն այցելում ծովափը։ Սանտա Կրուսի գետաբերանին մոտիկ գտնվող գահավանդների շարքը հանդիսանում է այս թռչունների սիրած հաճախատեղին, և մոտ ութսուն մղոն գետից վեր, որտեղ հովտի կողերը կազմում են բազալտի գահավեժ անդունդները, նորից երևում են կոնդորները։ Այս փաստերից երևում է, որ կոնդորները պահանջում են ողղաձիգ ուղղաձիգ գահավանդներ։ Չիլիում տարվա մեծ մասը նրանք մնում են Խաղաղ օվկիանոսի ափերին գտնվող ցածրադիր վայրերում, և գիշերը մի քանիսը միասին թառում են մի ծառի վրա. բայց ամառվա առաջին մասում նրանք քաշվում են Կորդիլյերների խորքերի ամենաանմատչելի մասերը՝ հանգիստ թուխս նստելու համար։
Ինչ վերաբերում է նրանց բազմացման, Չիլիի գյուղացիներն ինձ պատմում էին, որ կոնդորն առանձնապես ոչ մի բուն չի շինում, բայց նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մերկ ժայռի վրա ածում է երկու մեծ սպիտակ ձու։ Ասում են, որ կոնդորի ձագերը մոտ մեկ տարի չեն կարող թռչել, իսկ թռչել կարողանալուց հետո դեռ երկար ժամանակ նրանք շարունակում են գիշերը թառել իրենց ծնողների հետ և ցերեկը որսի դուրս գալ միասին։ Ծերերը սովորաբար ապրում են զույգերով, բայց Սանտա Կրուսի բազալտե ներքին գահավանդների մեջ ես գտա մի կետ, որտեղ նրանք հավաքվում են քսանյակներով։ Ի՜նչպիսի հոյակապ պատկեր է ստացվում, երբ մեկը հանկարծակի գալով անդունդի եզրին տեսնում է, թե ինչպես այս մեծ թռչուններից քսան կամ երեսուն հատ դանդաղորեն թռչում են իրենց տեղերից և գեղեցիկ պտույտներ անելով հեռանում են։ Նկատի ունենալով ժայռերի վրա թողած նրանց աղբի մեծ քանակությունը, պետք է ենթադրել, որ նրանք երկար ժամանակ այցելել են այս գահավանդը՝ թառելու և ձագեր հանելու համար։ Ներքևում՝ հարթավայրերում սատկած կենդանու մնացորդներ կուլ տալուց հետո նրանք բարձրանում են այս սիրված տեղերը, իրենց սնունդը մարսելու համար։ Այս փաստերից ելնելով կարելի է ասել, որ գալինասոյի նման կոնդորը ևս պետք է որոշ չափով համարվի համայնակյաց թռչուն։ Երկրի այս մասում նրանք ամբողջովին ապրում են բնական մահով սատկած կամ, ինչպես ավելի հաճախ է պատահում, պումաների սպանած գուանակոյի դիակով։ Պատագոնիայում կատարած իմ դիտողություններից ելնելով, ես հավատացած եմ, որ սովորաբար նրանք իրենց օրվա էքսկուրսիան իրենց քնելու տեղից շատ հեռուները չեն կատարում։
Հաճախ կարելի է կոնդորներին տեսնել մեծ բարձրության վրա որոշ կետում ամենաշնորհալի շրջաններով սուրալիս։ Ես կարծում եմ, որ նրանք երբեմն այս անում են միայն հաճույքի համար, բայց երբեմն էլ, ըստ Չիլիի գյուղացիների, նրանք հսկում են սատկող կենդանու, ինչպես և պումայի՝ իր որսը լափելիս։ Եթե կոնդորները իջնում են ներքև, և հանկարծակի բոլորը միասին վեր բարձրանում, չիլիեցին գիտի, որ այդ պուման է, որ հսկելով որսի մնացորդներին, վեր է ցատկել կողոպտիչներին հեռու քշելու համար։ Բացի սատակներով սնվելուց կոնդորները հաճախ հարձակվում են ուլերի և գառների վրա. այս վտանգը կանխելու համար հովիվ շներին վարժեցնում են այս թռչունները հոտի վրայով անցնելու ժամանակ առաջ վազելու, վեր նայելու և ուժեղ հաչելու։ Չիլիեցիներն անխնա բռնում են և ոչնչացնում այս թռչուններին։ Սրա համար կիրառում են երկու եղանակ — սատկած կենդանու մնացորդները դնում են մի հարթ տարածության վրա և ամեն կողմերից պատում ձողերով՝ թողնելով միայն մի անցք, և երբ կոնդորները գալով դիակի վրա զբաղված են լինում լափելով՝ մարդիկ ձիերով արագ գալիս են դեպի մուտքը և փակում այն, իսկ այս թռչունը, եթե վազելու համար բաց տարածություն չունի, իր մարմնին չի կարող անհրաժեշտ թափը տալ գետնից վեր թռչելու համար։ Բռնելու երկրորդ եղանակը հետևյալն է. հատկապես ուշադրություն են դարձնում դեպի այն ծառերը, որոնց վրա հաճախ թառում են հինգ-վեց կոնդոր, և գիշերը, բարձրանալով ծառը՝ խեղդկապով բռնում են նրանց։ Նրանք բավականին խորն են քնում. ես անձամբ ականատես եմ եղել այդ գործողությանը, որը կատարվում է առանց մեծ դժվարության։ Վալպարայսոյում իմ ներկայությամբ մի կոնդոր ծախվեց կես շիլինգով, բայց նրանց սովորական գինը ութից տասը շիլինգ է։ Մի անգամ ներս բերին թոկով կապած մի կոնդոր, էգը որը բավականին վնասված էր, բայց հենց որ թոկը, կտրեցին և կտուցն ազատվեց, կոնդորը թեև շրջապատված էր մարդկանցով, բայց սկսեց անհագ կերպով բզկտել մի կտոր միս։ Մի պարտեզում, միևնույն տեղում, կենդանի պահում էին քսանից երեսուն հատ, նրանց շաբաթը միայն մի անգամ էին կերակրում, բայց բոլորն էլ առողջ և լավ վիճակում<ref>Կոնդորները սատկելուց մի քանի ժամ առաջ ես դիտում էի նրանց մահը։ Նրանց նեղող բոլոր ոջիլները սողում էին դեպի փետուրների դրսի կողմը։ Ինձ հավատացնում էին, որ սատկելու ժամանակ միշտ ոջիլները դուրս են գալիս։</ref> էին։ Չիլիեցի գյուղացիները պնդում էին, որ կոնդորը կապրի և կպահպանի իր եռանդը, առանց որևէ բան ուտելու, հնգից վեց շաբաթ։Ես չեմ կարող ասել, թե այս ո՛րչափով է ճիշտ, բայց այդ շատ դաժան փորձ պետք է լինի, որն ամենայն հավանականությամբ կատարվել է։ Հայտնի է, որ երբ դաշտում մի կենդանի է սպանվում, կոնդորները, այլ գիշակեր անգղների նման, շատ շուտով իմանում են դիակի տեղը և անբացատրելիորեն հավաքվում են իրար գլխի։
Շատ դեպքերում չպետք է անտեսել, որ այս թռչունները իրենց որսը գտնում և մաքրում են կմախքը՝ նախքան միսն ամենաչնչին չափով նեխելը։ Հիշելով մր. Օդյուբոնի փորձերը գիշակեր բազեների հոտառության թուլության վերաբերյալ, վերոհիշյալ պարտեզում ես կատարեցի հետևյալ փորձը, կոնդորներից յուրաքանչյուրը մի թոկով կապելով՝ երկար շարքով շարեցի մի պատի տակ, ապա մի կտոր միս սպիտակ թղթի մեջ փաթաթելով՝ ես քայլում էի ետ ու առաջ, միսը նրանցից մոտ հրեք երեք կանգուն հեռու պահելով, բայց ոչ մի ուշադրություն նրանց կողմից չնկատվեց։ Ապա ես միսը նետեցի գետին՝ մի արու, ծեր կոնդորից մի յարդ հեռու. մի պահ նա հետաքրքրությամբ նայեց, բայց նորից անուշադրության մատնեց այն։ Փայտով ես միսը հետզհետե մոտեցնում էի նրան, մինչև որ վերջապես նրա կտուցը դիպավ նրան, անմիջապես նա կատաղությամբ պատառոտեց թուղթը, և միևնույն մոմենտում երկար շարքի թռչուններից յուրաքանչյուրն սկսեց մաքառել իր կապերի դեմ և թափահարել թևերը։ Երբեք չի կարելի նույն պայմաններում խաբել մի շան։ Հավասարապես կան ապացույցներ գիշակեր անգղների հոտառության և՛ սրության, և՛ բթության մասին։ Պրոֆ. Օուենը ցույց է տվել, որ կաթարտի (Cathartes aura) հոտառական ներվերը խիստ զարգացած են. և նույն երեկոյին, երբ մր. Օուենի աշխատությունը կարդում էին կենդանաբանական ընկերության առաջ, մի պարոն հիշատակեց, որ ինքը երկու անգամ տեսել է, թե ինչպես Վեստ Ինդիայում գիշակեր բազեները հավաքված են եղել մի տան կտուրին, որի տակ գտնվել է մի չթաղված նեխած դիակ։ Այս դեպքում, պարզ է; որ նրանք տան մեջ գտնվող դիակի մասին տեսողությամբ չէին կարող իմանալ։ Մյուս կողմից՝ բացի Օդյուբոնի և իմ փորձերից, մր. Բրչմենը Բըչմենը Միացյալ Նահանգներում կատարել է բազմաթիվ տարբեր փորձեր՝ ցույց տալով, որ ոչ կաթարտը (այս տեսակն անդամահատել է պրոֆեսոր Օուենը) և ոչ էլ դալինասոն գալինասոն չեն կարող իրենց սնունդը ճարել հոտառությամբ։ Նա խիստ հոտած միսը փաթաթում է բարակ կտավի մեջ և նրա վրա ցանում է մսի մանր կտորներ. գիշակեր անգղներն ուտում են այն և հանգիստ քաշվում մի կողմ՝ առանց հայտնաբերելու նեխված միսը, որը նրանց կտուցից միայն մեկ ութերորդ մատնաչափ է հեռու լինում։ Կտավի վրա մի փոքր ճեղք բացելիս գեշն անմիջապես գտնում են. երբ պատռված կտավը փոխարինում են նորով և նորից վրան միս դնում, անգղները նորից լափում են կտավի միսը, առանց հայտնաբերելու իրենց կոխկռտած կտավի մեջ թաքցրած մասսան։ Այս փաստերը վավերացնում են, բացի մր. Բըչմենի ստորագրությունից, վեց վկաների ստորագրությունները։<ref>London’s Magazine of Nat. Hist., vol, VII.</ref>
Հաճախ բաց հարթավայրերում հանգստանալու համար պառկած ժամանակ վեր նայելիս ես տեսել եմ գիշակեր բազեներ, որոնք բարձր թռչելիս են եղել օդում։ Այնտեղ, որտեղ երկիրը հարթ է, այդ դեպքում ընդհանուր առմամբ մեզ բոլորիս, ձիով կամ ոտով, հազիվ թե վիճակվի հորիզոնից տասնհինգ աստիճանից վերև երկնքի որևէ մասի վրա ուշադիր նայել։ Այդ դեպքում, երբ անգղը թռչում է երեքից չորս հազար ոտնաչափ բարձրության վրա, մինչև տեսողության սահմանները գալը՝ նրա հեռավորությունը դիտողի աչքից ուղիղ գծով կլինի ավելի քան երկու անգլիական մղոն։ Հնարավո՞ր է նրան հեշտությամբ հետևել։ Երբ որսորդը մի կենդանի է սպանում մի ամայի հովտում, արդյոք ամբողջ ժամանակը նրան չի՞ դիտում այս սրատես թռչունը, և նրա վայրէջքի ձևը հավանորեն ծանուցում, է շրջանում գտնվող այդ թռչունի ամբողջ ընտանիքին, որ նրանց ավարը մոտակա տեղում է գտնվում։
Երբ կոնդորները երամներով պատվում են կլոր շրջաններով մի որևէ կետի շուրջը, նրանց թռիչքը գեղեցիկ է։ Բացի գետնից անմիջականորեն բարձրանալու դեպքերից, ես երբեք չեմ տեսել, որ այս թռչունները թռչելիս թափահարեն իրենց թևերը։ Լիմայի մոտ, կես ժամի չափ ես անընդհատ դիտում էի այս թռչուններից մի քանիսին, առանց մի վայրկյան աչքս նրանցից հեռացնելու, նրանք շարժվում էին մեծ կորագծերով, արագ շրջաններ էին կատարում, իջնում և բարձրանում՝ առանց թևի որևէ թափահարումի։ Երբ նրանք սահում անցնում էին անմիջապես իմ գլխի վրայով, ես շեղ դիրքով ուշի-ուշով դիտում էի յուրաքանչյուր թևի ծայրի մեծ և անջատ փետուրների ուրվագծերը, և այս առանձին փետուրները, ամենափոքր տատանվող շարժումներն անգամ եթե կատարեին, այնպես կերևային, որ դիտողը կկարծեր, թե նրանք խառնված են իրար, բայց նրանք կապույտ երկնքի ֆոնի վրա երևում էին պարզ և անջատ։ Վիզը և գլուխը շարժվում էին շատ հաճախ և ըստ երևույթին ուժով, իսկ տարածված թևերը կարծեք թե կազմել էին մի հենարան, որի վրա վիզը, մարմինը և պոչը շարժումներ էին կատարում։
Երբ թռչունը ցանկանում էր իջնել, նույն պահին թևերը ծալվում էին, իսկ երբ նորից տարածվում էին փոփոխված թեքությամբ, արագ իջեցումից ստացված թափը կարծեք թե թռչունին մղում էր դեպի վեր՝ թղթե թռուցիկի հավասար և հաստատուն շարժումով։ Որևէ թռչուն սավառնելիս նրա շարժումը պետք է բավականաչափ արագ լինի, այնպես որ մթնոլորտում, նրա մարմնի մակերեսի թեքության ներգործությունը հավասարակշռելու է իր ձգողական ուժին։ Օդում հորիզոնական հարթությամբ (որտեղ շփումը շատ աննշան է) շարժվող մարմնի թափը պահելու ուժը մեծ լինել չի կարող, և հենց այս ուժն է, որ անհրաժեշտ է։ Պետք է ենթադրենք, որ կոնդորի վզի և մարմնի շարժումը բավական է այս նպատակի համար։ Ինչ էլ որ լինի, իսկապես զարմանալի ու գեղեցիկ է տեսնել այսպիսի մի մեծ թռչուն ժամերով առանց առերևույթ ջանք գործադրելու՝ լեռների և գետերի վրայով սահելիս և շրջաններ կազմելիս։
'''Ապրիլի 29.'''— Մի բարձունքից մենք ցնծությամբ ողջունեցինք Կորդիլյերների սպիտակ գագաթները, որոնք երբեմն երևում էին մութ ամպերի պարուրակի միջից դուրս ցցված։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում մենք շարունակեցինք դանդաղ շարժվել առաջ, որովհետև գետի ընթացքը չափազանց ոլորապտույտ էր և ամեն տեղ ցիրուցան գտնվում էին զանազան հին թերթաքարերի և գրանիտի վիթխարի կտորներ։ Հովիտը եզերող հարթավայրն այստեղ ուներ գետից հաչված հալված մոտավորապես հազար հարյուր ոտնաչափ բարձրություն, և նրա բնույթը բավականին փոխվել էր։ Պորֆիրի լավ կլորացված խճերը խառնվել էին բազալտի և նախնական ապառի բազմաթիվ վիթխարի բեկորների հետ։ Այս թափառական վալուններից առաջինը, որ ես նկատեցի ամենամոտիկ սարից գտնվում էր վաթսունյոթ մղոն հեռու. մի ուրիշը, որը ես չափեցի, բռնում էր հինգ քառակուսի կանգուն տարածություն և խճից հինգ ոտնաչափ բարձր էր։ Նրա ծայրերն այնպես անկյունավոր էին, և ինքն այնքան մեծ էր, որ սկզբից ինձ թվաց, թև նա մի ապառ է in situ (բնիկ), և վերցրի կողմնացույց նրա կլիվաժի (հերձման) ուղղությունը դիտելու համար։ Այստեղ հարթավայրն այնքան հարթ չէր, որքան ծովափի մոտ, բայց դեռ մեծ խանգարումների նշաններ չէին երևում։ Այսպիսի պայմաններում իմ կարծիքով բոլորովին հնարավոր չէ բացատրել ապառների այս գիգանտ զանգվածների փոխադրումն իրենց մայր աղբյուրից այդքան հեռուները, այդ կարելի է բացատրել միայն լողացող սառցադաշտերի տեսությամբ։
Վերջին երկու օրերում մենք հանդիպեցինք ձիերի հետքերի և մի քանի մանր առարկաների, որոնք պետք է հնդիկներին պատկանած լինեին. դրանք վերարկուի կտորներ էին և ջայլամի մի փունջ փետուրներ։ Երևում էր, որ երկար ժամանակ նրանք ընկած են եղել գետնի վրա։ Այս շրջանի և ամենավերջին անգամ հնդիկների գետն անցած տեղի միջև ընկած տարածությունը կատարյալ ամայի է, չնայած որ այդ երկու կետերն իրարից բազմաթիվ մղոններով հեռու են։ Սկզբում ես շատ էի զարմացել տեսնելով մեծ քանակությամբ գուանակոներ, բայց այդ բացատրվում է այդ հարթավայրերի քարքարոտ բնույթով, որը շատ շուտով կարող էր կատարյալ անկարողության մատնել որսին մասնակցող չպայտած ձիուն։ Այնուամենայնիվ հենց այս կենտրոնական ռայոնում երկու տեղ ես գտա քարերի, որոնք, իմ կարծիքով, պատահականորեն հավաքված չէին կարող լինել։ Նրանք հավաքված էին այնպիսի կետերում, որոնք ցցված են լավայի ամենաբարձր դարավանդների ծայրերին և նման էին, թեև ոչ այնքան մեծ, Պորտ Դեզիրեում եղած կույտերին։
1833 թվի մարտի 1-ին և նորից 1834-ի մարտի 16-ին «Բիգլ»-ը խարիսխ գցեց Բերկլիի նեղուցում, արևելյան Ֆալկլանդական կղզում։ Այս արշիպելագը Մագելլանի նեղուցի բերանի հետ միասին գտնվում է գրեթե միևնույն լայնության վրա։ Նրա երկանքը հարյուր քսան աշխարհագրական մղոն է, իսկ լայնքը՝ 60, և բռնում է Իռլանդիայի կեսից քիչ ավելի տարածություն։ Այս ողորմելի կղզիները Ֆրանսիայի, Սպանիայի և Անգլիայի տիրապետության համար վեճի առարկա դառնալուց հետո թողնվել էին ամայի և անմարդաբնակ։ Բուենոս Այրեսի կառավարությունն այդ կղզիները ծախել էր մի անհատ մարդու, բայց միաժամանակ գործածել էր, ինչպես առաջներում հին Սպանիան էր անում, որպես հանցավորների և ոճրագործների բնակավայր։ Անգլիան իր իրավունքներն էր պահանջում և գրավեց այդ երկիրը։ Հետագայում սպանում են դրոշակի համար պահապան թողնված անգլիացուն։ Այնուհետև ուղարկում են մի բրիտանացի սպա, առանց օժանդակ ուժերի, և երբ մենք ժամանեցինք այդտեղ, նրան գտանք այնպիսի մի բնակչության գլխին, որի կեսից ավելին ապստամբ փախստականներ և մարդասպաններ էին։
Այդ թատերավայրն արժանի է իր վրա խաղացված տեսարաններին։ Մի ալիքավոր ցամաք, ամայի և խղճուկ տեսքով, որն ամենուրեք ծածկված է միօրինակ թուխ գույնի տորֆային հողով և վտիտ կանաչով։ Այստեղ-այնտեղ մակերեսի հարթությունը խանգարվում է կվարցի գորշ ապառների ցցված կատարներով։ Ամեն ոք լսած կլինի այո այս երկրի կլիմայի մասին։ Այդ կարելի է համեմատել Հյուսիսային Ուելսի լեռների մեկից մինչև երկու հազար ոտնաչափ բարձրություն ունեցող մասերի կլիմաների հետ, սակայն այստեղ արևը և սառնամանիքն ավելի քիչ են, իսկ քամին ու անձրևն ավելի շատ։<ref>Մեր ճանապարհորդությունից հետո լույս տեսած տեղեկագրերի և առանձնապես հետախույզ՝ կապիտան Սելիվանի մի քանի հետաքրքրական նամակների ընթերցումից այնպես է թվում, որ այս կղզիների կլիմայի վատության մասին մեր արած դիտողությունները չափազանցություն են։ Բայց երբ ես նորից աչքերիս առջև եմ բերում գրեթե համատարած տորֆի ծածկոցը և այն փաստը, որ ցորենը շատ հազվադեպ է հասնում այստեղ, դժվարանում եմ հավատալ, որ ամառն այստեղ այնպես գեղեցիկ է և չորային, ինչպես այդ ներկայացնում են վերջերս։</ref>
'''Մայիսի 16.'''— Այժմ ես նկարագրելու եմ մի կարճատև ճանապարհորդություն, որ ես կատարեցի այս կղզու շրջապատի մի մասում։ Առավոտյան ես դուրս եկա էքսկուրսիայի վեց ձիով և երկու գաուչոյի հետ միասին. վերջիններս վերին աստիճանի հարմար մարդիկ էին այդ նպատակի համար և լավ վարժված իրենց սեփական միջոցներով ապրելու։ Եղանակը շատ աղմկոտ էր, ցուրտ և փոթորկոտ։ Այնուամենայնիվ մենք բավականին հաջող առաջ շարժվեցինք, բայց այդ օրվա մեր էքսկուրսիայում բացի երկրաբանությունից, ուրիշ ոչ մի հետաքրքրական բան չկար։ Երկիրն ամենուրեք ներկայացնում է միևնույն ալիքավոր մորուտքը. մակերեսը ծածկված է խորշոմած բաց-թխագույն կանաչով, և տեղ-տեղ էլ երևում են փոքր թփուտներ, բոլորն էլ դուրս են թռչում մի առաձգական տորֆային հողից։ Հովիտներում այս ու այն կողմ երևում էին վայրի սագերի երամներ, իսկ գետինն ամեն տեղ այնքան փափուկ էր, որ կտցարները կարող էին սնվել։ Բացի այս երկու թռչուններից, կային նաև մի քանի այլ սակավաթիվ թռչուններ։ Միայն մի գլխավոր բլրաշարք կա, մոտ երկու հազար ոտնաչափ բարձրությամբ, որ կազմված է կվարցե ապառից. նրանց խորտուբորտ և լերկ կատարները մեզ բավականին նեղություն պատճառեցին անցնելիս։ Հարավային կողմում մենք եկանք վայրի նախիրների համար ամենահարմար վայրը, բայց մենք չհանդիպեցինք այդ կենդանիների մեծ թվի, որովհետև վերջին ժամանակներս նրանց շատ են հալածում։
Երեկոյան եկանք մի փոքր նախրի մոտ, իմ ընկերակիցներից մեկը, Սանտ Յագո անունով, նախրից մի գեր կով անջատեց. նա նետեց իր գնդերը (բոլաները), որոնք թեև դիպան կովի ոտներին, բայց նրանց չփաթաթվեցին։ Այնուհետև նետելով իր գլխարկը գետին, գնդակների ընկած տեղը չկորցնելու համար, և լրիվ քառատրոփ քշելով ձին՝ քանդեց իր փաթաթված լասոն և ուժեղ հալածելուց հետո նորից հասավ կովին և բռնեց նրան կոտոշներից ու ինքը ձիուց իջավ։ Մյուս գաուչոն մնացած ձիերի հետ առաջ էր անցել այնպես, որ Սանտ Յագոն որոշ դժվարություններ ունեցավ այդ կատաղի կենդանին սպանելիս։ Օգտվելով իր վրա կատարած հարձակվելու փորձերից՝ նա (Սանտ Յագոն) այնպես էր անում, որ կենդանին իր այդ շարժումներով գա մի հարթ տարածության վրա, իսկ երբ կովը չէր ցանկանում շարժվել, իմ ձին, վարժված լինելով, սրընթաց վազում էր և իր կրծքով ուժեղ հրում կենդանուն։ Իսկ հարթ գետնին եղած ժամանակ դարձյալ այնքան հեշտ գործ չէ մենակ մարդու համար ահաբեկված և կատաղի կենդանին սպանելը։ Եվ ոչ էլ հեշտ կլիներ, եթե ձին, երբ ոչոք չկար վրան հեծած, չհասկանար շուտով, որ իր ապահովության համար պետք, է միշտ լասոն ամուր պահի։ Այնպես որ, եթե կովը կամ եզն առաջ շաբրվիշարժվի, նույն արագությամբ շարժվում է և ձին. հակառակ դեպքում նա կանգնում է անշարժ՝ մի կողմի վրա թեքված։ Սակայն այս ձին ջահել էր և չէր ուզի հանդարտ կենալ, այլ երբ կովը մաքառում էր նա տեղի էր տալիս։ Չափազանց հետաքրքրական էր տեսնել, թե ինչպիսի ճարպկությամբ Սանտ Յագոն թաքնվում էր այդ կենդանու հետևում, մինչև վերջապես մի հնարք գտավ հետևի ոտներից մեկի գլխավոր նյարդին մի վճռական հարված տալու, որից հետո առանց մեծ դժվարության նա խրեց իր դանակը ողնաշարի ծայրի ողնածուծի մեջ և կովը գլորվեց ներքև, կարծես կայծակնահար եղավ։ Նա կովի մարմնից կտրեց մեր էքսպեդիցիայի համար բավարար քանակությամբ փափուկ միս, առանց ոսկրի և մորթին էլ չմաշկած։ Այնուհետև ձիերով շարժվեցինք դեպի մեր գիշերելու վայրը և որպես ընթրիք կերանք „carne con cuero” կամ մորթը վրան խորոված միս։ Այս տեսակի խորոված միսն այնքան բարձր է սովորական խոշոր եղջերավոր անասունների մսից, որքան եղնիկի միսը ոչխարի մսից։ Կռնակից կլորած մի մեծ կլոր կտոր խորովում են թեժ կրակի վրա, կաշին ափսեի ձևով պահելով տակին, այնպես որ մսի կամ ճարպի հյութից ոչինչ չի կորչում։ Եթե մի արժանապատիվ օլդերման այդ երեկո մեզ հետ ընթրեր, „carne con cuero”-ն, անկասկած, Լոնդոնում հանրածանոթ կդառնար։
Գիշերն անձրև եկավ, իսկ հաջորդ օրը (17-ին) ուժեղ փոթորիկ էր, ձյունախառն կարկուտով։ Կղզին կտրելով անցնելով հասանք մինչև այն պարանոցը, որը միացնում է Ռինկոն դել Տորոն (հարավ-արևմտյան ծայրի մեծ թերակղզին) կղզու մնացած մասի հետ։ Որովհետև այստեղ մեծ քանակությամբ կով են սպանում, դրա համար ցուլերի պրոպորցիան մեծ էր։ Սրանք թափառում են առանձին կամ երկու-երեքը միասին և չափազանց վայրենի են։ Ես երբեք չտեսա այսպիսի փարթամ կենդանիներ, սրանք իրենց ահագին գլխի և վզի մեծությամբ հավասարվում էին հունական մարմարյա քանդակներին։ Կապիտան Սելիվանն ինձ տեղեկացնում է, որ միջին մեծության ցուլի կաշին կշռում է քառասունյոթը փաունդ,<ref>Մեկ փաունդը 453 գրամ է։ ''Ծ. Թ.''</ref> մինչ այդ քաշն ունեցող մորթը, թեև ոչ նույն չափ լրիվ չորացած, Մոնտեվիդեոյում համարվում է շատ ծանրմորթ։ ծանր մորթ։ Ջահել ցուլերն ընդհանրապես վազվզում են կարճ տարածություններ, մինչդեռ ծերերը ոչ մի քայլ չեն անում. նրանք միայն խուժում են մարդկանց և ձիերի վրա, և այսպիսով սպանվել են բազմաթիվ ձիեր։ Մի ծեր ցուլ անցավ մի տղմոտ գետակ և կանգնեց մյուս ափին՝ մեր դիմացը. մենք իզուր փորձեցինք նրան հեռացնել այդտեղից, իսկ երբ նա չհեռացավ, ստիպվեցինք մի մեծ պտույտ անելու։ Գաուչոները նրանից վրեժ առնելու համար որոշեցին ամորձատել (կռտել) նրան և դարձնել հետագայի համար անվնաս։ Չափազանց հետաքրքրական էր տեսնել, թե ի՛նչպես արվեստը կատարելապես տիրապետում էր ուժի վրա։ Ցուլը ձիու վրա վազելիս նրա կոտոշների վրա նետեցին մի լասո, իսկ մի ուրիշն էլ նրա հետևի սրունքների շուրջը. մի րոպեում այդ հրեշային կենդանին անզոր կերպով տարածվեց գետնի վրա։ Մի անգամ լասոն կատաղի կենդանու կոտոշներին ամուր փաթաթելուց հետո սկզբից թվում է, թե հեշտ չէ այն նորից քանդել՝ առանց կենդանուն սպանելու, և ոչ էլ, կարծում եմ, որ այդ հնարավոր կլիներ, եթե մարդը մենակ լիներ։ Սակայն մի երկրորդ մարդու օգնությամբ, որն իր լասոն այնպես է նետում, որ բռնում է ետևի երկու սրունքները, այդ կարելի է կատարել շատ արագ, որովհետև կենդանին, քանի դեռ նրա հետևի սրունքները մնում են տարածված, կատարյալ անզոր է, և աոաջին առաջին մարդը կարող է ձեռքերով արձակել կոտոշներից իր լասոն և հանգիստ հեծնել իր ձին. իսկ երկրորդ մարդը, թեկուզ մի քիչ ուշ, թուլացնում է հանգույցը, լասոն սահում է մաքառող կենդանու սրունքներից, և կենդանին ազատ կանգնում է, թափ է տալիս իրեն և իզուր վազում է իր հակառակորդի վրա։ Մեր ամբողջ շրջագայության ընթացքում մենք տեսանք միայն մի խումբ վայրի ձիեր։ Այս կենդանիները, ինչպես և մի քանի խոշոր եղջերավոր անասուններ, այստեղ ներմուծել են 1764 թվին ֆրանսիացիները, և այդ ժամանակից սկսած մինչև այժմ այդ երկու տեսակներն էլ մեծ չափով աճել են։ Հետաքրքրականն այն է, որ ձիերը երբեք չեն հեռացել կղզու արևելյան ծայրից, թեև ոչ մի բնական սահման չկա նրանց թափառումն արգելելու, և կղզու այդ մասն ավելի հրապուրիչ չէ, քան մյուս մասերը։ Գաուչոները, որոնց ես հարցուփորձ արի, թեև հաստատում էին այդ, բայց չէին կարող տալ նրա պատճառները, նրանք միայն նշում էին ընտելացած տեղի հետ ուժեղ կապվելու սովորությունը, որը հատուկ է ձիերին։ Նկատի ունենալով, որ նրանք կղզում սակավաթիվ են, և այն, որ այնտեղ գիշատիչ գազաններ չկան, ուստի ինձ համար առանձնապես հետաքրքրական էր, թե ի՛նչն է արգելակել նրանց սկզբնական արագ աճումը։ Որ մի սահմանափակ կղզում վաղ թե ուշ մի արգելք վրա կգար — այդ անխուսափելի է, բայց ինչո՞ւ ձիու աճումը խոշոր եղջերավորների աճումից ավելի շուտ է կանգ առել։ Այս հարցում կապիտան Սելիվանն ինձ համար շատ է նեղություն կրել։ Գաուչոներն այս վերագրում են գլխավորապես հովատակների անընդհատ տեղից տեղ թափառելու սովորությանը, որոնք ստիպում են էգ ձիերին հետևել իրենց՝ ուշադրություն չդարձնելով, թե քուռակները կարո՞ղ են իրենց հետ գնալ, թև չէ։ Մի գաուչո պատմել է կապիտան Սելիվանին, թե ինքը մի ամբողջ ժամ դիտել է, թե ինչպես մի հովատակ ուժեղ քացի տալով և կծելով ստիպել է էգ ձիուն թողնել քուռակն իր բախտին։ Կապիտան Սելիվանն այդ հետաքրքրական փաստը կարող է հաստատել նրանով, որ նա մի քանի անգամ գտել է երիտասարդ քուռակներ՝ մեռած վիճակում, մինչդեռ նա երբեք չի գտել մեռած հորթ։ Բացի այդ, լրիվ աճած ձիերի դիակները շատ ավելի հաճախ են պատահում, կարծեք թե այդ ձիերն ավելի շատ են ենթակա հիվանդությունների և պատահարների, քան խոշոր եղջերավոր անասունները։ Գետնի փափկության հետևանքով, նրանց սմբակները հաճախ անկանոն ձևով են աճում և մեծ չափով երկարում, որից առաջանում, է կաղություն։ Տիրապետող գույները շիկակարմիր և գորշ գույներն են։
Այստեղի բուծած ձիերը, ընտանի կամ վայրենի, համեմատաբար փոքր են լինում, թեև ընդհանրապես լինում են լավ վիճակում։ Նրանք այնքան ուժ են կորցրել, որ այլևս հարմար չեն լասոյով վայրի կով կամ ցուլ բռնելու համար գործածվելու, հետևաբար անհրաժեշտ է դառնում մեծ ծախսեր կատարել և Պլատայից ներմուծել թարմ ձիեր։ Ապագայում կգա մի ժամանակ, երբ հարավային կիսագունդը կունենա ֆալկլանդական պոնիի ցեղը, ինչպես որ հյուսիսայինն ունի իր շոտլանդականը։
Խոշոր եղջերավոր անասունները, փոխանակ ձիերի նման այլասերվելու, թվում է թե, ինչպես նկատված է վերևում, ավելի խոշորացել են և ավելի շատ են թվում, քան ձիերը։Կապիտան ձիերը։ Կապիտան Սելիվանն ասում է, որ սրանք իրենց մարմնի ընդհանուր կազմությամբ և եղջյուրների ձևով ավելի քիչ են տարբերվում, քան անգլիականները։ Գույնով սրանք շատ են տարբերվում, և նշանակալի է այն, որ այս մեկ փոքր կղզու զանազան մասերում տիրապետում են տարբեր գույներ։
Օսբոռն սարի շուրջը, 1000-ից 1500 ոտնաչափ բարձրության վրա նախիրներից մի քանիսի մոտ կեսը մկան կամ կապարի գույն ունեն,— մի գույն, որը տարածված չէ կղզու այլ մասերում։ Պորտ Պլիզենտի մոտ տիրապետող գույնը մութ-թուխն է, մինչ Շուազելի նեղուցից հարավ (որը կղզին գրեթե բաժանում է երկու մասի) ամենատարածված կենդանիներն սպիտակ են, սև գլուխներով և սև ոտներով, իսկ կղզու բոլոր մասերում կարելի է նկատել սև ու մասամբ բծավոր կենդանիներ։ Կապիտան Սելիվանն ասում է, որ տիրապետող գույների մեջ տարբերությունն այնքան աչքի էր զարնում Պորտ Պլիզենտի մոտ ահագին հեռավորության վրա, որ նախիրներին նայելիս նրանք նման էին սև բծերի, մինչ Շուազելի նեղուցից հարավ նրանք բլուրների կողերին երևում էին ինչպես սպիտակ բծեր։ Կապիտան Սելիվանը կարծում է, որ այդ նախիրները չեն խառնվում իրար, և եզակի փաստ է, որ մկնագույն կովը, որը թեև ապրում է բարձրադիր վայրերում, սեզոնի ժամանակ մի ամիս ավելի շուտ է ծնում, քան այլ գույնի կենդանիները ցածրադիր վայրերում։ Այսպիսով հետաքրքրական է դառնում, թե ինչպես երբեմնի ընտանի կովը ճյուղավորվում է երեք գույնի, որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, վերջիվերջո տիրապետելու է մյուս գույների վրա, եթե հետագա դարերում այս նախիրները հանգիստ թողնվեն։
Ճագարը նույնպես պատկանում է ներմուծված կենդանիների շարքին և այստեղ մեծ հաջողություն է ունեցել, այնպես որ կղզու մեծ մասի վրա նրանք առատ են։ Այնուամենայնիվ ձիերի նման նրանք սահմանափակված են որոշ տարածություններում, որովհետև նրանք չեն անցել բլուրների կենտրոնական շղթան և ոչ էլ կտարածվեին մինչև այդ շղթայի ստորոտը, եթե, ինչպես գաուչոներն էին ասում, փոքրիկ գաղութներ չտարվեին այնտեղ։ Ես չէի ենթադրի, որ այս կենդանիները, հյուսիսային աֆրիկայի բնիկները, կարող էին գոյություն ունենալ այնպես խոնավ կլիմա ունեցող մի երկրում, որտեղ այնքան քիչ արև է լինում, որ միայն երբեմն է ցորենը հասնում։ Պնդում են, որ Շվեդիայում, որտեղ յուրաքանչյուր ոք կարծում է, թե գոյություն ունի ավելի նպաստավոր կլիմա, ճագարները չեն կարող դրսում ապրել։ Բացի այդ, առաջին մի քանի զույգերն ստիպված էին մաքառել նախապես գոյություն ունեցող թշնամիների դեմ՝ աղվեսի և մի քանի մեծ բազեների դեմ։ Ֆրանսիացի բնագետները սև փոփոխակը համարում են առանձին տեսակ և նրան անվանում են Lepits Lepus Magellanicus։<ref>Lesson’s Zoology of the Voyage of the ''Coquille'', tome I, p. 168. Բոլոր նախկին ծովագնացները և մասնավորապես Բուգենվիլը որոշակիորեն պնդում են, որ կղզու միակ տեղական կենդանին գայլանման աղվեսն է եղել։ Ճագարը որպես տեսակ տարբերում են՝ նկատի ունենալով նրա մորթու առանձնահատկությունները, գլխի ձևը և ականջների կարճությունը։ Այստեղ ես կարող եմ նկատել, որ անգլիական և իռլանդական նապաստակների մեջ գոյություն ունեցող տարբերությունը ևս հիմնվում է գրեթե միևնույն հատկանիշների վրա, միայն թե տարբերություններն այստեղ ավելի են աչքի ընկնում։</ref>
Նրանք կարծում էին, որ Մագելլանը Մագելլանի նեղուցում խոսելով „conejos” անունով մի կենդանու մասին՝ նկատի ուներ այս կենդանին, բայց նա ակնարկում է մի փոքր ջրխոզուկ, որին մինչև այսօր այդպես են անվանում սպանացիները։ Գաուչոները ծիծաղում էին այն կարծիքի վրա, որ սև և գորշ ճագարները ներկայացնում են տարբեր տեսակներ, և ասում էին, որ ոչ մի դեպքում սևն ավելի հեռու չի տարածվեի տարածվել, քան գորշը և այդ երկուսը երբեք առանձին չեն գտնվել, և որ նրանք հեշտությամբ զուգավորվում են և առաջացնում պիսակավոր սերունդ։
Այս վերջինից ինձ մոտ կա մի նմուշ, և գլխի վրա գտնվող նշաններն այնպես չեն, ինչպես ֆրանսիական առանձին նկարագրածներն են։ Այս հանգամանքը ցույց է տալիս, թե որչափ պետք է բնագետն զգուշ լինի տեսակները nրոշելիuորոշելիս, որովհետև մինչև անգամ Կյուվյեն այս ճագարներից մեկի գանգին նայելիս կարծեց, որ դրանք հավանորեն տարբեր տեսակներ են։
[[Պատկեր:Beagle_pic_10.png|500px|frameless|thumb|center]]
Կղզու միակ տեղական չորքոտանին<ref>Ես հիմք ունեմ ենթադրելու, որ այստեղ գոյություն ունի նաև մի դաշտային մուկ։ Եվրոպական սովորական առնետը և մուկը գաղթականների բնակավայրերից թափառել են բավականին հեռու։ Կղզյակներից մեկում սովորական խոզը ևս վայրենացել է. այստեղ նա սև գույն ունի։ Այս խոզերը վերին աստիճանի կատաղի են և մեծ ժանինքներ ունեն։</ref> գայլանման մի աղվես է (Canis Antarcticus), որը տարածված է և՛ արևմտյան, և՛ արևելյան Ֆալկլանդիայում։ Կասկածից դուրս է, որ այս մի առանձնահատուկ տեսակ է և սահմանափակված է այս արշիպելագում, որովհետև բազմաթիվ փոկորսներ, գաուչոներ և հնդիկներ, որոնք այցելել են այս կղզիները, բոլորն էլ պնդում են, որ Հարավային Ամերիկայի և ոչ մի մասում այսպիսի կենդանի չի գտնվում։ Մոլինան ելնելով սովորությունների նմանություններից՝ կարծում էր, որ այս նույն իր „Culpeu”-ն<ref>„Culpeu” „culpeu” — այդ Canis Magellanicus-ն է, որը Մագելլանի նեղուցից մեզ մոտ է բերել կապիտան Կինգը։ Նա շատ տարածված է Չիլիում։</ref> է, բայց ես երկուսն էլ տեսել եմ, և նրանք բոլորովին տարբեր են։ Այս գայլերը Բայրոնի մի պատմության մեջ հայտնի են իրենց հանգիստ բնավորությամբ և հետաքրքրվելու սովորություններով, իսկ նավաստիները նրանց հետաքրքրությունը կատաղություն էին համարել և նրանցից խույս տալու համար փախել էին դեպի ջուրը։ Մինչև այսօր նրանց սովորությունները մնում են նույնը։ Նկատվել են դեպքեր, երբ սրանք մտել են վրանները և քնած նավաստու գլխի տակից քաշել տարել են մսի կտորներ։ Գաուչոները նույնպես երեկոյան հաճախ սպանում են նրանց՝ մի ձեռքում պահելով մի կտոր միս, իսկ մյուսում դանակ՝ պատրաստ հարվածելու նրանց։ Որքան ինձ հայտնի է՝ աշխարհի և ոչ մի այլ մասում չկա մի դեպք, որ այսքան փոքր և կտրված մի երկրամաս, հեռու բոլոր մայր ցամաքներից, ունենա իր այսքան մեծ և յուրահատուկ նախնական չորքոտանին։ Նրանց թիվն արագ նվազում է. նրանք արդեն քշվել, մաքրվել են այն կղզու կեսից, որն ընկնում է Սան Սալվադոր ծովածոցի և Բերկլի նեղուցի միջև գտնվող պարանոցի արևելքում։ Այս կղզիները կանոնավոր բնակվելուց մի քանի տարի հետո ամենայն հավանականությամբ այս աղվեսը կդասվի դոդոների շարքը, մի կենդանի, որն անհետացել է երկրի երեսից։
Գիշերը (17-ին) քնեցինք այն պարանոցի վրա, որը գտնվում է հարավ-արևմտյան թերակղզու կազմած Շուազելի նեղուցի սկզբին։ Հովիտը լավ պաշտպանվում էր սառն քամիներից, բայց շատ քիչ մացառի փայտ կար կրակ անելու համար։ Սակայն գաուչոները շուտով, ի մեծ զարմանս իմ, գտան մի բան, որը կարող էր մոտավորապես ածխի չափ տաք կրակ անել։ Այդ վերջերս սպանված մի ցուլի կմախք էր, որի միսը գիշակեր բազեները բոլորովին մաքրել էին։ Նրանք ասում էին, որ ձմեռը հաճախ նրանք սպանում են մի կենդանի, միսը ոսկրահան անում իրենց դանակներով և ապա այդ միևնույն ոսկրներով խորովում իրենց ընթրիքի միսը։
'''Մայիսի 19.'''— Յուրաքանչյուր առավոտ, նախքան որոշ ժամանակ ձի հեծնելը, ես ինձ զգում էի կատարյալ սառած, փետացած վիճակում։ Ես զարմանում էի, երբ գաուչոները, որոնք մանկությունից սկսած իրենց կյանքը գրեթե անցկացնում են ձիու վրա, ասում էին, որ նման դեպքերում նրանք միշտ նեղվում են։ Սանտ Յագոն ինձ պատմեց, որ երեք ամիս հիվանդ տանը փակվելուց հետո վայրի կով կամ ցուլ որսալու է գնում, և հետևանքը լինում է այն, որ նրա ազդրերն այնպես են փետանում, որ հաջորդ երկու օրը պառկում է անկողնում։ Այս ցույց է տալիս, որ գաուչոները, թեև արտաքնապես չի նկատվում, ձի հեծնելիս պետք է իրապես մկանային մեծ ուժ գործադրած լինեն։
Այս երկրի նման ճահճուտ, հետևաբար և դժվարանցանելի մի երկրում վայրի ցուլ կամ կով որսալը պետք է շատ դժվար գործ լինի։ Գաուչոներն ասում են, որ հաճախ նրանք սրընթաց անցնում են այնպիսի տեղերով, որ դանդաղ անցնել բոլորովին անհնար է, ինչպես մեկը միևնույն եղանակով կարողանում է սահել բարակ սառցի վրայով։ Որսալիս խումբն աշխատում է այնքան մոտենալ նախրին, որքան կարելի է, առանց նախրի կենդանիների կողմից նկատվելու։ Յուրաքանչյուր ոք իր հետ վերցնում է չորս կամ հինգ զույգ բոլա, նա սրանց նետում է իրար հետևից նույն թվով կենդանիների վրա, որոնք մի անգամ բռնվելուց և ոտները փաթաթվելուց հետո մի քանի օր մնում են, մինչև քաղցից և մաքառումից հետո քիչ ուժասպառ են լինում։ Այնուհետև նրանց ազատ են թողնում և քշում դեպի ընտանի կենդանիների նախիրը, որն այդտեղ բերած են լինում հատկապես այս նպատակի համար։ Նախորդ վարմունքից ահաբեկված՝ նրանք այլևu այլևս երբեք նախրից դուրս գալու փորձ չեն անում և հեշտությամբ միասին գալիս են մինչև տուն, եթե ճանապարհին ուժասպառ չեն լինում։ Եղանակն այնքան շարունակեց վատանալ, որ մենք որոշեցինք ամեն ջանք գործ դնել և նավը հասնել նախքան մթնելը։ Տեղացած անձրևի քանակությունից գետինն ամբողջովին ճահճացել էր։ Կարծում եմ, որ իմ ձին առնվազն տասն անգամ ընկավ, իսկ երբեմն էլ բոլոր վեց ձիերը միասին սայթաքում էին ցեխի մեջ։ Բոլոր փոքր առվակների եզրերը փափուկ տորֆից էին, որը բավականին դժվարացնում էր ձիերին առանց ընկնելու թռչել այդ առուները։ Մեր անհանգստությունը լրացնելու համար մենք ստիպված եղանք անցնել մի ծովախորշով, որտեղ ջուրը հասնում էր մինչև մեր ձիերի կռնակը, և փոքրիկ ալիքները, որ առաջանում էին ուժեղ քամուց, փշրվում էին մեզ վրա և կատարյալ թրջում և մրսեցնում մեզ։ Մինչև անգամ երկաթե կազմվածք ունեցող գաուչոները խոստովանվեցին, որ շատ ուրախ էին, որ կարճ էքսկուրսիայից հետո տուն հասան։
Այս կղզիների երկրաբանական կառուցվածքը շատ կողմերով պարզ է ու հասկանալի։ Ցածրադիր վայրերը կազմված են կավային թերթաքարից և ավազաքարից, որոնք պարունակում են թեև ոչ նույն, բայց չափազանց մոտիկ, Եվրոպայի սելուրյան ֆորմացիայի բրածոներ, բլուրները կազմված են սպիտակ հատիկավոր կվարցի ապառից։ Վերջինիս շերտերը հաճախ կամարաձև դասավորված են կատարյալ սիմետրիկ ձևով, ուստի և զանգվածներից մի քանիսն ունեն ամենաեզակի տեսք։ Պեռնետին<ref>Pernety. Voyage aux Isles Malouines, p. 523526.</ref> մի քանի էջ է նվիրել մի ավերված բլրի նկարագրության, որի հաջորդական շերտերը նա իրավացիորեն համեմատել է ամֆիթատրոնի նստարանների շարքերի հետ։ Կվարցի ապառը պետք է որ բոլորովին փափուկ եղած լիներ, եթե նա առանց փշրվելու կարողացել է ենթարկվել այսքան նշանավոր ճկումների։ Որովհետև կվարցն աննկատելիորեն փոխվում է ավազաքարի, ուստի հավանական կարող է լինել, որ առաջինն իր ծագումը պարտական է ավազաքարին, որն այնքան է տաքացել, որ դարձել է մածուցիկ և սառչելով բյուրեղացել է։ Հավանորեն նա փափուկ վիճակում պետք է մղված լինի դեպի վեր իր վրա գտնվող շերտեր ի միջով։
Կղզու շատ մասերում հովիտների հատակը տարօրինակ ձևով ծածկված է բյուրավոր մեծ, անջատ, անկյունավոր կվարցի ապառներով՝ կազմելով «քարային հոսքեր»։ Այս ապառները հիշատակել է Պեռնետիի ժամանակից սկսած յուրաքանչյուր ճանապարհորդ։ Այդ ապառի մեծ կտորները չեն մաշվել ջրի միջոցով, նրանց անկյունները միայն մի փոքր չափով են բթացել։ Նրանց մեծությունը հասնում է մեկ կամ երկու ոտնաչափից մինչև տասը ոտնաչափ տրամագծի, կամ մինչև անգամ լինում են այնպիսի կտորներ, որոնք քսան անգամ ավելի մեծ են լինում։ Նրանք թափված չեն անկանոն կույտերով, այլ փռված են ինչպես հարթ սավան կամ մեծ գետակ։ Հնարավոր չէ ստուգել նրանց հաստությունը, բայց փոքրիկ առուների ջրի կաթկթելու ձայնը լսվում է բավական մեծ խորությունից։ Հավանորեն, իրական խորությունը մեծ է, որովհետև վաղուց պետք է որ ստորին բեկորների արանքները լցված լինեն ավազով։ Այս քարերի հոսանքի լայնությունը տարբեր տեղերում տարբեր է, մի քանի հարյուր ոտնաչափից սկսած որոշ լայն մասերում հասնում է մինչև մեկ մղոնի, բայց տորֆային հողն ամեն օր նրա եզրերից հափշտակումներ է կատարում և մինչև անգամ, որտեղ որ առանձին մի քանի քարեր իրար մոտ են լինում, նրանցից կղզյակներ են կազմում։ Բերկլիի նեղուցից հարավ գտնվող մի հովտում, որը մեր խմբի անդամներից մի քանիսն անվանեցին «Բեկորների մեծ հովիտ», ստիպված էինք կես մղոն լայնություն ունեցող չընդհատվող մի շերտով անցնել մի սուր քարից մյուսը թռչելով։ Այնքան մեծ էին այդ բեկորները, որ երբ անձրևի տեղատարափով բռնվեցինք, ես հեշտությամբ ապաստանեցի նրանցից մեկի տակ։
Ամենանշանակալի հանգամանքն այս «քարերի գետակներում» նրանց փոքր թեքությունն է։
Ես տեսել եմ երբեմն բլրի կողերին նրանց թեքությունները, որ հորիզոնի հետ կազմում են տասն աստիճան. բայց հարթ, լայն հատակ ունեցող հովիտներից մի քանիսում թեքությունն այնքան փոքր է, որ հազիվ է պարզ նկատելի լինում։ Այդպիսի մի խորտուբորտ մակերեսի վրա անկյունը չափել հնարավոր չէր, բայց մի ընդհանուր բացատրություն տալու համար կասեմ, որ թեքությունը չէր կարող դանդաղեցնել անգլիական պոստային կառ֊քի կառքի արագությունը։ Մի քանի տեղ այս բեկորների չընդհատվող հոսանքը տարածվում էր հովտի ընթացքով վեր և նույնիսկ հասնում մինչև բլրի կատարը։ Այս բարձունքների վրայի ահռելի զանգվածները, որոնք իրենց ծավալով գերազանցում են փոքր շենքերը, կարծեք թե իրենց գահավեժ ընթացքում ձերբակալված կանգ էին առել։ Այնտեղ կային նաև կամարաձև կոր շերտեր, որոնք կիտված էին իրար վրա, մի հին ընդարձակ մայր եկեղեցու ավերակների նման։ Երբ մեկը փորձում է նկարագրել այս վայրագ տեսարանները, ակամա մի նմանությունից անցնում է. մյուսին։ Մենք կարող ենք երևակայել որ սպիտակ լավայի հոսանքները լեռների բազմաթիվ կողմերից հոսել են հարթավայրերը և երբ պնդացել են, մի ահռելի ցնցումից մասնատվել և վերածվել են բյուրավոր բեկորների։ «Քարերի հոսանք» արտահայտությունը, որն անմիջականորեն գալիս է յուրաքանչյուր դիտողի միտքը, միևնույն միտքն է հաղորդում։ Այս տեսարանները տեղում ավելի տպավորիչ են դառնում շրջակա ցածր և կլոր բլուրների կոնտրաստից։
Ինձ համար շատ հետաքրքրական էր մեր շղթայի ամենաբարձր կատարին (մոտ յոթ հարյուր ոտնաչափ ծովից բարձր) մի մեծ կամարաձև բեկորի գտնվելը, որը պառկած էր իր կորնթարդ կողմի վրա, կամ հետևը գետնին։ Արդյո՞ք պետք է ենթադրել, որ նա հարմար ձևով նետվել է օդի մեջ և այսպես շուռ եկել մյուս կողմի վրա։ Կամ ավելի հավանական է, որ սկզբներում միևնույն շղթայի մի մասն ավելի բարձր է եղել, քան այն կետը, որի վրա այժմ պառկած է բնության մեծ ցնցման այս մեծ կոթողը։ Որովհետև հովիտներում բեկորները ոչ կլորացված են և ոչ էլ արանքները լցված ավազով, ուստի մենք պետք է այստեղից եզրակացնենք, որ այս մեծ վայրագության պերիոդը տեղի է ունեցել ցամաքը ծովի ջրի տակից դուրս գալուց հետո։
Այս հովիտների մի լայնակի կարվածքում հատակը գրեթե հարթ հավասար է, կամ թե շատ քիչ է բարձր՝ մի կողմը մյուսի հետ համեմատած։ Ուստի բեկորները պետք է եկած լինեն հովտի վերին ծայրով, բայց իրոք ավելի հավանական է թվում այն, որ նրանք ներքև են նետվել ամենամոտիկ փեշերից, և ապա մի ապշեցուցիչ մեծ ուժի ճոճող շարժումով<ref>„Nous n’avous pas été moins saisis d’étonement a la vûe de l’innombrable quantité pierres de toutes grandeurs, bouleversées les unes sur les autres, et cependant rangées, comme si elles avoient été amoncelées négligemment pour remplir des ravins. On ae ne se lassoit pas d’admirer les effete effets prodigieux de la nature”,— Pernety, p. 526.<br>«Քիչ չէր մեր զարմանքը, տեսնելով անհաշիվ թվով ամեն մեծության քարեր, որոնք իրար վրա տապալված, բայց կարծեք թե անփույթ կերպով կիտված էին հեղեղատները լցնելու համար։ Չէր կարելի դադարել բնության հրաշալի գործերով սքանչանալուցս»։ Pernety p. 526.</ref> բեկորները դիրքով հավասարվել և վերածվել են միապաղաղ շերտի։ Եթե 1835 թվի երկրաշարժի ժամանակի,<ref>Մենդոզայի բնակիչներից մեկը, որն այդ խնդրում պետք է լավ դատող լինի, ինձ վստահացնում էր, որ այն մի քանի տարիների ընթացքում, որ ինքը եղել է այս կղզիներում, երկրաշարժի ամենաչնչին ցնցում անգամ չի զգացել։</ref> որը կործանեց Կոնցեպցիոնը (Չիլի), զարմանում էին, որ այդպես փոքրիկ մարմինները կարող էին գետնից մի քանի մատնաչափ վեր նետվել, հապա ի՞նչ պիտի ասենք մի շարժի մասին, որը մի քանի տոնն կշիռ ունեցող բեկարները բեկորները շարժել է առաջ, ինչպես նույնչափ ավազը ճոճվող տախտակի վրա, և դասավորել հավասար մակերեսով։ Անդերի Կորդիլյերներում ես տեսել եմ պարզ նշաններ, որտեղ վիթխարի լեռներ ջարդուփշուր են եղել ինչպես բարակ կեղև, և շերտերը նետվել իրենց վերտիկալ կողերին, բայց երբեք ոչ մի տեսարան այնպես ազդու չի հաղորդել իմ մտքին ցնցման գաղափարը, ինչպես այս «քարերի հոսանքները», որոնց նմանը իզուր կլիներ փնտրել պատմական արձանագրությունների մեջ։ Գիտությունը հետագայում մի օր հավանորեն այս երևույթին կտա մի պարզ բացատրություն, ինչպես արդեն տվել է վաղուց մտածված թափառական վալունների անբացատրելի տեղափոխությանը, որոնք ցրված են Եվրապայի Եվրոպայի հարթավայրերի վրա։
Այս կղզիների ֆաունայի մասին ես քիչ բան ունեմ ասելու։ Արդեն նկարագրել եմ գիշակեր անգղը կամ Polyborus-ը։ Այստեղ կան նաև մի քանի բազեներ, բվեր և մի քանի ցամաքային փոքր թռչուններ։ Առանձնապես շատ են ջրային թռչունները, և, դրանք, ըստ հին նավարկուների վկայությունների, հին ժամանակներում ավելի շատ են եղել։ Մի օր ես նկատեցի մի ծովագռավ իր բռնած ձկան հետ խաղալիս։ Ութ անգամ իրար հետևից այս թռչունը բաց թողեց իր որսը ջրի մեջ և ինքը սուզվեց նրա հետևից, և թեև ձուկը բավականին խորն էր գնում, բայց թռչունը միշտ նրան բռնում և բերում էր ջրի երեսը։ Կենդանաբանական այգիներում ես տեսել եմ ջրասամույրը նույն ձևով ձկան հետ խաղալիս, որը շատ նման էր կատվի խաղին մկան հետ։
Ես չգիտեմ մի այլ դեպք, որտեղ մայր բնությունը երևա այդքան համառ և անգութ։ Մի այլ օր կանգնած մի պինգվինի (Aptenodytes demersa) և ջրի միջև զվարճանում էի նրա սովորությունները դիտելով։ Այս մի սրտոտ թռչուն էր և մինչև ծովը հասնելը նա կանոնավորապես ճակատամարտեց իմ դեմ և ինձ ետ մղեց։ Միայն ծանր հարվածները կարող էին կանգնեցնել նրան. յուրաքանչյուր մատնաչափ տարածություն, որ նա գրավում էր, ամուր պահում էր՝ կանգնելով անմիջապես առջևս ուղիղ և. վճռական։ Երբ այսպես կեցած էինք դեմառդեմ, նա շարունակ իր գլուխը շատ տարօրինակ ձևով դարձնում էր մի կողմից մյուսը, կարծեք թե նրա աչքերը պարզ տեսնում էին միայն իրենց առջևի և հիմքի մասերից։ Այս թռչունին սովորաբար անվանում են էշ պինգվին, և այդ անունը ծագում է նրա սովորություններից. ափին եղած ժամանակ գլուխը ետ է տանում և բարձրացնում մի բարձր, տարօրինակ ձայն, որը շատ նման է իշի զռոցին. իսկ երբ ծովի վրա է և անվրդով, նրա ձայնը լինում է շատ խորը և հանդիսավոր և հաճախ լսվում է գիշերը։ Սուզվելիս նրա փոքրիկ թևերը գործածվում են որպես լողաթևեր, իսկ ցամաքում՝ որպես առջևի սրունքներ։ Երբ սողում է գրեթե չորս ոտների վրա տուսոկների<ref>Հացաբույսերի ընտանիքի մի խոտաբույս (Dactylis cespitosa)։ ''Ծ. Թ.''</ref> կամ կանաչով ծածկված դարավանդի կողքերով, այնքան արագ է շարժվում, որ հեշտությամբ կարելի է շփոթել չորքոտանու հետ։ Երբ ծովում ձուկ է որսում, նա այնպես է ցատկում վեր՝ դեպի ջրի մակերեսը, շնչառության համար, և այնպես արագ է նորից սուզվում, որ բոլորն էլ առաջին հայացքից կասեին, որ դա ձուկ է և զվարճանում է վեր ցատկելով։
Ֆալկլանդական կղզիներում հաճախ երևում են երկու տեսակ սագեր։ Լեռնային տեսակը (Anas Magellanica) զույգերով և փոքրիկ երամներով տարածված է ամբողջ կղղում։ կղզում։ Նրանք չեն չվում, այլ իրենց բները շինում են դուրս ընկած փոքր կղզյակներում։ Ենթադրում են, որ այդ անում են աղվեսներից վախենալու պատճառով, գուցե և այդ նույն պատճառով է, որ այս թռչունները, որոնք թեև շատ հանգիստ են ցերեկը, երբ մութն ընկնում է, դառնում են զգուշ և վայրի։ Սրանք ամբողջովին ապրում են բուսական սննդանյութերով։ Ժայռերի սագը, որն իր անունն ստացել է բացառապես ծովափերին ապրելու շնորհիվ (Anas antarctica), տարածված է և՛ այստեղ, և՛ Ամերիկայի արևմտյան ափերին՝ մինչև Չիլիի հյուսիսային սահմանները։ Հրո Երկրի խորը և մեկուսացած նեղուցներում հաճախ պատահում են ձյան չափ սպիտակ արու սագը, միշտ իր սև ընկերուհու հետ միասին կողք կողքի կանգնած հեռվում գտնվող ապառաժոտ մի կետի վրա։
Այս կղզիներում չափազանց առատ է մի մեծ ապուշ բադ կամ սագ (Anas brachyptera), որը երբեմն կշռում է քսաներկու ֆունտ։ Այս թռչունները ջրի երեսին անսովոր ձևով թիավարելու և ջուրը վեր ցայտեցնելու համար հին ժամանակներում կոչվում էին արշավաձիեր, իսկ այժմ կոչվում են «շոգենավեր», որն ավելի հարմար անուն է սրանց համար։ Նրանց թևերը շատ փոքր են, թույլ, և այդ թևերով նրանք թռչել չեն կարող, բայց նրանց օգնությամբ մասամբ լողալով և մասամբ ջրի երեսին բախելով՝ նրանք շարժվում են շատ արագ։ Այդ հիշեցնում է շնից հալածված մեր ընտանի բադի փախուստը, բայց կարելի է վստահ ասել, որ «շոգենավն» իր թևերը միասին չի շարժում, ինչպես այլ թռչուններ, այլ շարժում է փոխեփոխ։ Այս տձև և ապուշ բադերն այնպիսի ձայներ են հանում և այնպես են ջուրն այս ու այն կողմ ցայտեցնում, որ վերին աստիճանի հետաքրքրական էֆեկտ է ստացվում։
Այսպիսով Հարավային Ամերիկայում մենք գտնում ենք երեք թռչուն, որոնք իրենց թևերը, բացի թռչելուց, գործածում են և այլ նպատակների, համար, պինգվինը իր թևերը գործածում է որպես լողաթև, «շոգենավը»՝ որպես թիակ, իսկ ջայլամը՝ որպես առագաստ. իսկ Նոր Զելանդիայի ապտերիքսը, ինչպես և նրա անհետացած գիգանտ նախատիպը՝ դինորնիսը, ունեն թևերի ռուդիմենտար ներկայացուցիչներ միայն։ «Շոգենավը» կարող է սուզվել շատ կարճ տարածության վրա միայն։ Նա ամբողջովին սնվում է խեցիներով, որ գտնում է ծովախոտերի և ծովափի ժայռերի մեջ, որտեղ մնում են տեղատվության ժամանակ. այս պատճառով էլ կտուցը և գլուխը, այս խեցիները կոտրելու համար, զարմանալիորեն ծանր են և ուժեղ. գլուխն այնքան ամուր է, որ իմ երկրաբանական մուրճով դժվարությամբ ճեղքեցի։ Մեր բոլոր որսորդները շուտով համոզվեցին, թե գոյության համար որչափ տոկուն են այս թռչունները։ Երբ երեկոյան հավաքված երամով սկսում են խաղալ փետուրների հետ, նրանք այնպիսի տարօրինակ խառն ձայներ են հանում, ինչպես արևադարձային երկրներ ի ցուլ-գորտերը (Rana pipiens)։
Հրո Երկրում, ինչպես և Ֆալկլանդական կղզիներում ես բազմաթիվ դիտողություններ արի ստորին կարգի ծովային կենդանիների վրա,<ref>Մի մեծ սպիտակ դորիսի (այս ծովային խխունջն ուներ երեք և կես մատնաչափ երկարություն) ձվերը հաշվելիս ես զարմացել էի, թե ո՛րչափ շատ էին նրանք թվով։ Երկուսից—հինգ ձու (յուրաքանչյուրի տրամագիծը մեկ մատնաչափի մեկ երեքհազարերորդական էր) միասին լինում էին գնդաձև փոքր արկղներում. սրանք դասավորված էին երկու խորը տրանսվերս շարքերով) կազմելով մի ժապավեն։ Ժապավենն իր ծայրով ձվաձև պարու֊յրով կպած էր ժայռին։ Իմ գտածներից մեկն ուներ քսան մատնաչափ երկարություն և կես մատնաչափ լայնություն։ Հաշվելով մի շարանում մեկ տասերորդ մատնաչափում եղած գնդակները և ամբողջ ժապավենում եղած շարանները, ապա մեկ ժապավենում պետք է լինի առնվազն վեց հարյուր հազար ձու։ Սակայն այս դորիսը շատ տարածված չէր, թեև ես հաճախ փնտրում էի քարերի տակ, բայց միայն յոթ հատ գտա։ '''Ոչ մի սխալմունք այնքան սովորական չէ բնագետին, որքան տեսակի թիվն իր բազմանալու կարողության հետ կապելը։'''</ref> բայց սրանք քիչ ընդհանուր հետաքրքրություն ունեն։ Այստեղ ես հիշատակելու եմ միայն մի շարք փաստեր, որոնք վերաբերում են իրենց դասի մեջ ավելի կազմակերպված մի շարք զոոֆիտների։ Մի քանի սեռեր (FlustrsFlustra, Eschara, Cellaria, Crisia և այլն) համապատասխանում են իրար իրենց եզակի շարժվող օրգաններով (ինչպես եվրոպական ծովերում ապրող Flustra avicalariaavicularia-յի օրգաններն են)՝ կցված իրենց վանդակներին։ Այդ օրգանը մեծ մասամբ խիստ նման է անգղի գլխի, բայց ստորին ծնոտը կարելի է ավելի լայն բանալ, քան իրական թռչունի կտուցը։ Գլուխն ունի կարճ վզի միջոցով շարժվելու զգալի կարողություն։ Մի զոոֆիտի մոտ գլուխն անշարժ էր, իսկ ներքին ծնոտն ազատ. իսկ մի ուրիշի մոտ նրան փոխարինում էր մի եռանկյունի գդակ՝ գեղեցիկ կերպով հարմարեցրած ծուղակի դռնով, որն ակներևաբար համապատասխանում էր ներքին կզակոսրին։ Տեսակների մեծ մասի մոտ յուրաքանչյուր վանդակ օժտված էր մի գլխով, իսկ մյուսների մոտ յուրաքանչյուր վանդակ ուներ երկու գլուխ։
Երիտասարդ վանդակներն այս ծովածամների ճյուղերի ծայրերին պարունակում են բոլորովին չզարգացած պոլիպներ, մինչդեռ նրանը նրանց միացած անգղային գլուխը, թեև փոքր, բոլոր կողմերով կատարյալ է։ Երբ ասեղով պոլիպը վանդակից հեռացվեց, այս օրգաններն ամենափոքր չափով ազդվելու նշաններ չարտահայտեցին։ Երբ անգղանման գլուխներից մեկը կտրվեց վանդակից, ներքին ծնոտը պահել էր բացվելու և փակվելու, իր ունակությունը։ Նրանց կառուցվածքի ամենաեզակի մասը գուցե այն է, որ երբ ճյուղի վրա լինում էր երկուսից ավելի վանդակների շարք, կենտրոնական վանդակները թեև օժտված էին այս գլուխ ունեցող հավելվածներով, սակայն այս հավելվածները չափազանց փոքր էին լինում — արտաքինների միայն ¼ մասը կազմելով։ Նրանց շարժումներն ըստ տեսակների տարբեր էին, . բայց մի քանիսի մոտ չնկատեցի մինչև անգամ ամենափոքր շարժում, մինչդեռ այլ տեսակներ, ներքին ծնոտն ընդհանրապես լայն բացած՝ ճոճվում էին ետ ու առաջ, յուրաքանչյուր դարձը կատարելով հինգ վայրկյանում, մյուսները կատարում էին արագ և ընդմիջումով։ Ասեղով խթելիս կտուցը սովորաբար այնպես ուժեղ էր բռնում ասեղի ծայրը, որ ամբողջ ճյուղը ցնցվում էր։ Այս մարմինները ոչ մի առնչություն չունեն ձվերի կամ դեմուլների գեմուլների արտադրման հետ, քանի որ նրանք կազմվում են նախքան աճող ճյուղերի ծայրերին վանդակներում երիտասարդ պոլիպներ կերևան, որովհետև նրանք շարժվում են պոլիպներից անկախ և չի երևում, թե որևէ կերպ միացած են նրանց հետ. և որովհետև նրանք վանդակների արտաքին և ներքին շարքերում տարբերվում են իրենց մեծությամբ, ուստի քիչ կասկած կարող է լինել, որ իրենց ֆունկցիաներում նրանք ավելի շուտ կապված են ճյուղերի եղջյուրավոր առանցքին, քան վանդակներում գտնվող պոլիպներին։ Ծովափերի (Բահիա Բլանկայում նկարագրվածի նկարագրված) ներքին վերջավորության վրա գտնվող մոտ հավելվածը նույնպես ընդհանուր առմամբ կազմում է զոոֆիտի մի մասը, ճիշտ այնպես, ինչպես ծառի արմատները կազմում են ամբողջ ծառի մի մասը և ոչ առանձին տերևի կամ ծաղկի բողբոջի։
Մի այլ գեղակազմ փոքրիկ պոլիպի (Crisia?) մոտ յուրաքանչյուր վանդակ օժտված էր մի երկարատամ քիստով, որն ընդունակ էր արագ շարժվելու։ Այս քիստերից և անգղանման գլուխներից յուրաքանչյուրը սովորաբար շարժվում էր մյուսներից բոլորովին անկախ, բայց երբեմն մի ճյուղի երկու կողմերում, երբեմն էլ միայն մի կողմում եղածները բոլորը միասին շարժվում էին միևնույն վայրկյանում. երբեմն շարժվում էին կանոնավոր կարգով, մեկը մյուսի հետևից։ Այս գործողություններում մենք զոոֆիտի մոտ առերևույթ տեսնում ենք կամքի այնպիսի կատարյալ փոխանցում, թեև կազմված հազարավոր առանձին պոլիպներից, ինչպես առանձին մի կենդանու մոտ։ Այս դեպքն էապես չի տարբերվում Բահիա Բլանկայի ափերին գտնվող ծովափետուրներից, որոնք դիպչելիս քաշվում էին ավազի մեջ։ Ես այստեղ նշելու եմ միաձև գործողության մի այլ օրինակ, թեև բոլորովին տարբեր բնույթի, Clytia-յին խիստ մոտիկ, ուստի և չափազանց պարզ կազմվածքով մի զոոֆիտի մոտ։ Պահելով նրա մի մեծ փունջն աղաջրով լցրած ավազանի մեջ, մթնելիս պարզվեց, որ հենց որ ես դիպչում էի ճյուղի որևէ մասին, ամբողջը մի կանաչ լույսով դառնում էր ուժեղ ֆոսֆորէսցենտ։ Չեմ կարծում, որ երբևիցե տեսած լինեմ սրան նման՝ ավելի գեղեցիկ մի բան։ Հետաքրքրականն այն էր, որ լույսի բծերը ճյուղերով վեր էին բարձրանում հիմքից դեպի ծայրերը։
Այս բարդ կենդանիների ուսումնասիրությունն ինձ համար միշտ հետաքրքրական էր։ Ի՞նչը կարող էր լինել ավելի զարմանալի, քան այն, որ բուսանման մի կենդանի, որը ձու է դնում, ընդունակ է լողալ այս ու այն կողմ և ընտրել մի առանձին տեղ՝ կառչելու համար, որից հետո տալիս է իր հյուղերը, յուրաքանչյուրը խռնված անհաշիվ առանձին կենդանիների հետ, որոնք հաճախ ունեն բարդ կազմություն։ Բացի այդ, ինչպես մենք տեսանք, ճյուղերը երբեմն ունենում են օրգաններ, որոնք կարող են շարժվել և անկախ են պոլիպներից։ Որչափ էլ որ զարմանալի լինի այս տարբեր անհատներից կազմված միությունը մի ընդհանուր բնում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ծառ ցուցաբերում է միևնույն փաստերը, որովհետև պետք է կոկոնները համարել անհատ բույսեր։ Սակայն բնական է մի պոլիպը տեսնել բերանով, ներքին գործարաններով և այլ օրգաններով որպես առանձին անհատ, մինչ տերևաբողբոջի անհատականությունն այնքան հեշտ չէ ըմբռնել. այնպես որ առանձին անդատների անհատների միացումը մի ընդհանուր մարմնի մեջ՝ ավելի զարմանալի և կատարյալ է պոլիպի մոտ, քան ծառի։ Մեր ըմբռնումն այս բարդ կենդանու մասին, որտեղ յուրաքանչյուրի անհատականությունը որոշ կողմերով լրիվ ինքնուրույն չէ, ավելի հեշտանում է, երբ հիշում ենք, որ մի էակից կարող են առաջանալ երկու առանձին էակ, երբ մեկ անհատը կտրում, են դանակով, կամ երբ այդ հատումը կատարում է ինքը բնությունը։ Մենք կարող ենք աչքի առաջ ունենալ աոանձին առանձին պոլիպները զոոֆիտի մոտ, կամ ծառերի բողբոջները որպես դեպքեր, որտեղ առանձին անհատի առանձնացումը մինչև վերջը չի գնում։ Իհարկե, ծառատեսակների բողբոջների և, նկատի ունենալով անոլոգիանանալոգիան, կորալների դեպքում, բողբոջներով բազմացրած անհատները թվում է թե ավելի մոտիկ են իրար, քան ձվերը և սերմերն իրենց ծնողներին։ Թվում է, թե այժմ հաստատված է, որ բողբոջների միջոցով բազմացրած բույսերը բոլորն ունեն կյանքի ընդհանուր տևողություն, և յուրաքանչյուրին լավ հայտնի է, թե ինչպիսի տարօրինակ և բազմաթիվ մանրամասնություններ են ճշգրտորեն փոխանցվում բողբոջների և շիվերի պատվաստների միջոցով, մինչ սերմերով բազմացնելիս այդ մանրամասնությունները կամ երևան չեն գալիս, կամ թե գալիս են միայն պատահականորեն։
Վստահելի
1396
edits