Changes
==Ակնարկներ== ===Պատահար փողոցում=== Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող,որ մեքենայի տակ ընկավ։ Երթեւեկությունը կանգ առավ, ու ոստիկանըանցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ֊որբան էր երկարբացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվներըու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։Մարած հայացքով ինչ֊որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։ Ինչ֊որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին,հա զաննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ուերթեւեկությունը վերկանգնվեց։Մարած հայացքով մարդը, դեռ երկար գլորվում էր ուղեսյունից ներքեւ,բայց ի վերջո, նա էլ, հիասթափվեց ուղեսյան վրա հաստատվելու մտքից, ուպառկեց մայթին։ Այդ պահին, ինչ֊որ մեկը, որ աթոռ էր տանում, ողջթափով հայտնվեց տրամվայի տակ։Նորից եկավ ոստիկանը, նորից մարդիկ հավաքվեցին , ուերթեւեկությունը նորից ընդհատվեց։ Ու մարած հայացքով մարդընորից սկսեց գլորվել ուղեսյունից ներքեւ։ Բայց հետո, ամեն ինչհանդարտվեց, ու նույնիսկ Իվան Սեմյոնովիչ Կարպովը թեքվեց դեպի ճաշարան։ <blockquotebr>* * *  թ․ Ս․ Պետրոսյան </blockquotei>

Օլգա Ֆորշը մոտեցավ Ալեկսեյ Տոլստոյին ու ինչ֊որ բան արեց։

<blockquotei>* * * թ․ Ս․ Պետրոսյան </blockquotei>

Անդրեյ Սեմյոնովիչը թքեց ջրով լի բաժակի մեջ։ Ջուրը անմիջապես սեւացավ։

1934
<blockquotei>* * * թ․ Ս․ Պետրոսյան </blockquotei>

Ամուսինը արտահերթ հետ է կանչում կնոջը, ու նրանք
ապրում են երջանիկ։

թ․ Ս․ Պետրոսյան

===Հարց===

― Կա՞ ինչ֊որ բան Երկրի վրա, որը նշանակալի լիներ, ու իրերի ընթացքը
փոխեր ոչ միայն Երկրի վրա, այլ նաեւ այլ աշխարհներում, ― հարցրի ես
ուսուցչին իմ։

― Կա,―պատասխանեց իմ ուսուցիչը։

― Եւ ի՞նչն է դա,― հարցրի ես։

― Դա․․․ ,― սկսեց ուսուցիչս, ու հանկարծ լռեց։

Ես կանգնել ու լարված սպասում էի նրա պատասխանին։ Իսկ նա լռում էր։

Եւ ես կանգնել լռում էի։

Եւ նա լռում էր։

Եւ ես կանգնել էի ու լռում էի։

Եւ նա լռում էր։

Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։

Հո֊լա֊լա՜

Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։

Հե֊լե֊լե՜

Հա հա, մենք երկուսս կանգնել լռում ենք։

թ․ Ս․ Պետրոսյան

===Առակ===

Աննշան բոյի մի մարդ ասաց․ «Ես ամեն ինչի համաձայն եմ, միայն մի կաթիլ ավելի բոյով լինեմ»։ Հենց այդ պահին նրա առաջ հայտնվեց կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած է ու վախից ոչինչ ասել չի կարող։
«Դե՞» , ― ասում է կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած լռում է։
Կախարդը անհետացավ։ Այդ ժամանակ աննշան բոյի մարդը սկսեց լացել ու եղունգները կրծել։ Սկզբում ձեռքերի, հետո ոտքերի։

Ընթերցող, մտածիր այս առակի մասին, ու քեզ լավ չես զգա։

թ․ Ս․ Պետրոսյան

===x x x===

Երկու մարդ խոսքի բռնվեցին։ Ի դեպ առաջին մարդը կակազում էր ձայնավորների վրա, իսկ մյուսը ձայնավորների ու բաղաձայնների։

Երբ նրանք ավարտեցին խոսելը, շատ հաճելի էր, կարծես պրիմուս հանգցրած լինեին։

թ․ Ս․ Պետրոսյան

===Синфония N 2===

Անտոն Միխայլովիչը թքեց, ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ» ու գնաց։ Աստված իր հետ։ Ավելի լավ է պատմեմ Իլյա Պավլովիչի մասին։

Իլյա Պավլովիչը ծնվել է 1883 թվին Կոնստանդնապոլսում։ Դեռ փոքր տղա էր, երբ նրան տեղափոխեցին Պետերբուրգ, ու այդտեղ նա ավարտեց Կիրոչնայա փողոցի գերմանական դպրոցը։ Հետո նա ծառայում էր ինչ֊որ խանութում, հետո էլի ինչ֊որ բան էր անում, իսկ հեղափոխության սկզբին մեկնեց արտասահման։ Աստված իր հետ։ Ավելի լավ է Աննա Իգնատեւնայի մասին պատմեմ։

Բայց Աննա Իգնատեւնայի մասին պատմելը այնքան էլ հեշտ չէ։ Առաջին հերթին ես նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ, իսկ երկրորդ հերթին ես հիմա աթոռից ընկա ու մոռացա ինչ էի պատրաստվում պատմել։ Ավելի լավ է իմ մասին պատմեմ։

Ես բարձրահասակ եմ, հիմար չեմ, հագնվում եմ էլեգանտ եւ ճաշակով, չեմ խմում, ձիավազքի չեմ գնում, բայց կանանց ձգվում եմ։ Ու կանայք էլ ինձնից չեն խուսափում։ Նույնիսկ սիրում են, երբ զբոսնում եմ իրենց հետ։ Սերաֆիմա Իզմայլովնան բազմիցս կանչել է ինձ իր տուն, ու Զինաիդա Յակովլեւնան էլ ասել է, որ ուրախ է ինձ տեսնել։ Իսկ այ Մարինա Պետրովնայի հետ զավեշտալի պատմություն է տեղի ունեցել, որի մասին էլ ուզում եմ պատմել։ Դեպքը միանգամայն սովորական է, բայց մեկ է զավեշտալի է, քանզի Մարինա Պետրովնան իմ շնորհիվ լրիվ քաչալացավ, ինչպես ափը ձեռքի։ Պատահեց դա այսպես․ մի անգամ եկա ես Մարինա Պետրովնայի մոտ, իսկ նա՝ հոպ, ու քաչալացավ։ Ահա եւ վերջ։

9-10 հունիսի 1941

թ․ Ս․ Պետրոսյան

===Միշինի հաղթանակը===

Միշինին ասացին․

― Այ Միշին, վեր կաց։

Միշինը ասաց․

― Վեր չեմ կենա, ― ու մնաց գետնին պառկած։

Այդ ժամանակ Կալուգինը մոտեցավ Միշինին ու ասաց․

― Եթե դու, Միշին, վեր չկենաս, ես քեզ կստիպեմ։

― Չէ, ― ասաց Միշինը, գետնին պառկած մնալով։

Միշինին մոտեցավ Սելիզնյովան ու ասաց․

― Դուք, Միշին, մշտապես միջանցքում գետնին փռված եք ու խանգարում եք մեզ առաջ ու ետ անել։

― Խանգարել եմ ու կխանգարեմ, ― ասաց Միշինը։

― Դե գիտեք ինչ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Ի՞նչ եք երկար բարակ խոսում։ Ոստիկանություն զանգեք։

Զանգեցին ոստիկանություն ու ոստիկան կանչեցին։

Կես ժամից եկավ ոստիկանը դռնապանի հետ։

― Ի՞նչ է այստեղ պատահել ― հարցրեց ոստիկանը։

― Տեսեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Ահա։ Այս քաղաքացին ամբողջ ժամանակ պառկած է այստեղ գետնին ու մեզ խանգարում է քայլել միջանցքով։ Մենք իրեն այսպես էլ, այնպես էլ․․․

Բայց այդ պահին Կալուգինին ընդհատեց Սելիզնյովան ու ասաց․

― Մենք նրան խնդրել ենք հեռանալ, իսկ նա չի գնում։

― Ահա, ― ասաց Կորշունովը։

Ոստիկանը Միշինին մոտեցավ։

― Դուք, քաղաքացի, ինչո՞ւ եք այստեղ պառկած, ― ասաց ոստիկանը։

― Հանգստանում եմ, ― ասաց Միշինը։
― Այստեղ, քաղաքացի, հանգստանալու տեղ չէ, ― ասաց ոստիկանը, ― դուք, քաղաքացի, որտե՞ղ եք ապրում։

― Այստեղ, ― ասաց Միշինը։

― Որտե՞ղ է ձեր սենյակը, ― ասաց ոստիկանը։

― Նա գրանցված է մեր բնակարանում, իսկ սենյակ չունի, ― ասաց Կալուգինը։

― Սպասեք քաղաքացի, ― ասաց ոստիկանը, ― ես հիմա նրա հետ եմ խոսում։ Քաղաքացի, որտե՞ղ եք դուք քնում։

― Այստեղ, ― ասաց Միշինը։

― Թույլ տվեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Նա նույնիսկ անկողին չունի, ու պառկում է դատարկ գետնին։

― Նրանք վաղուց են նրանից բողոքում, ― ասաց դռնապանը։

― Բացարձակ հնարավոր չէ միջանցքով քայլել, ― ասաց Սելիզնյովան, ― ես չեմ կարող միշտ տղամարդու վրայով քայլ դնել։ Իսկ նա հատուկ ոտքերը կձգի, մի հատ էլ ձեռքերը կձգի, դեռ մեջքի վրա էլ կպառկի ու կնայի։ Ես գործից հոգնած եմ գալիս, ինձ հանգիստ է պետք։

―Ավելացնում եմ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Նա գիշերն էլ է էստեղ պառկած։ Մթան մեջ բոլորը սայթաքում են նրա վրա։ Ես նրա վրա ծածկոցս եմ պատռել։

Սելիզնյովան ասաց․

― Նրա գրպանից միշտ մեխեր են ընկնում։ Անհնար է միջանցքով բոբիկ անցնել, մեկ էլ տեսար, ոտքդ մտավ։

― Նրանք հենց նոր ուզում էին նրան կերոսինով այրել, ― ասաց դռնապանը։

― Մենք նրա վրա կերոսին լցրինք, ― ասաց Կոշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Դա միայն վախացնելու համար, իսկ վառել չէինք պատրաստվում։

― Իսկ ես թույլ չէի էլ տա իմ ներկայությամբ կենդանի մարդ այրել, ― ասաց Սելիզնյովան։

― Իսկ ինչո՞ւ է այս քաղաքացին միջանցքում պառկած, ― հանկարծ հարցրեց ոստիկանը։

― Յահ, լավ տեղ հասար, ― ասաց Կորշունովը, բայց Կալուգինը նրան ընդհատեց ու ասաց․

― Որովհետեւ նա այլ բնակտարածք չունի․ ահա այս սենյակում ես եմ ապրում, այն մյուսում՝ նրանք, այն մեկում՝ նա, իսկ այ Միշինը այստեղ՝ միջանցքում։

― Էդպես չեղավ, ― ասաց ոստիկանը, ― Պետք է այնպես անել, որ ամեն մեկն իր բնակտարածքում պառկի։

― Իսկ նա այլ բնակտարածք չունի, միջանցքից բացի, ― ասաց Կալուգինը։

― Հենց այդպես, ― ասաց Կորշունովը։

― Այդպես նա միշտ այստեղ պառկած է, ― ասաց Սելիզնյովան։

― Այդպես չեղավ, ― ասաց ոստիկանն ու դռնապանի հետ գնաց։

Կորշունովը ցատկեց Միշինի մոտ։

― Ի՜նչ, ― գոռաց նա, ― Ինչպե՞ս ձեզ դա դուր եկավ։

―Սպասեք, ― ասա Կալուգինը, ու մոտենալով Միշինին ասաց, ― լսեցի՞ր ինչ ասաց ոստիկանը։ Վեր կաց։

― Վեր չեմ կենա, ― ասաց Միշինն ու պառկած մնաց։

― Նա հիմա միտումնավոր միշտ այստեղ պառկած կմնա, ― ասաց Սիլիզնյովան։

― Միանշանական, ― ասաց Կալուգինը։

Ու Կորշունովն ասաց․

― Ես դրանում չէի կասկածում։ Parfaitement!

թ․ Ս․ Պետրոսյան