Changes
/* ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ */
::::::Որտեղ Դնչիկը ամբողջությամբ շրջապատված է ջրով։
:Անձրեւը գալիս էր, գալիս ու գալիս։ Դնչիկը ասաց ինքը իրեն, որ երբեք իր ողջ կյանքում, իսկ նա չափազանց մեծ էր՝ գուցե երեք, իսկ գուցե նույնիսկ չորս տարեկան, որ երբեք միանգամից այսքան անձրեւ չի տեսել։ Իսկ անձրեւը գալիս էր, գալիս էր ու գալիս։ Առավոտից մինչեւ երեկը։ երեկո։ Օր֊օրի հետեւից։
: «Այ, եթե, — մտածում էր Դնչիկը, նայելով պատուհանից, — ես հյուր լինեի Թուխի կամ Քրիստոֆեր Ռոբինի, կամ թեկուզ Ճագարի մոտ, երբ անձրեւը սկսվեց, հիմա ինչքա՜ն ուրախ ժամանակ կանցկացնեի։ Թե չէ նստիր մեն֊մենակ ու մտածիր, թե երբ է անձրեւը կտրվելու»։
:Եվ նա պատկերացրեց, որ հյուր է Թուխի տանը եւ ասում է նրան․ «Դու երբեւիցե տեսե՞լ ես այսպիսի անձրեւ», իսկ Թուխը պատասխանում է․ «Նույնիսկ սարսափելի է մտածել»։ Կամ ինքը՝ Դնչիկը ասում է․ «Հետաքրքիր է, հո չի ողողել Քրիստոֆեր Ռոբինի տան ճանապարհը», իսկ Թուխը պատասխանում է․ «Իսկ խեղճ ծերուկ Ճագարը երեւի փախել է տնից»։
: Երբ անձրեւը սկսվեց, Վինի֊Թուխը քնած էր։ Անձրեւը գալիս էր ու գալիս, իսկ նա քնում էր, ու քնում։ Նախորդ օրը նա շատ էր հոգնել։ Եթե հիշում եք, նա գտել էր Հյուսիսային Բեւեռը եւ այնքան էր հպարտանում դրանով, որ Քրիստոֆեր Ռոբինին հարցրեց, չկա՞ն արդյոք ուրիշ Բեւեռներ, որոնք գլխում թեփ ունեցող Արջը կարող է հայտնագործել։
: «Կա նաեւ Հարավային Բեւեռ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — եւ, իմ կարծիքով, ինչ֊որ տեղ պետք է լինեն նաեւ Արեւելյան Բեւեռն ու Արեւմտյան Բեւեռը, թեեւ մարդիկ նրանց մասին, չգիտես ինչու, չեն սիրում խոսել»։
: Այդ լուրը չափազանց հուզեց Թուխին, եւ նա առաջարկեց առանց ժամանակ կորցնելու Արշավախումբ կազմակերպել դեպի Արեւելյան Բեւեռ։ Բայց Քրիստոֆեր Ռոբինը ինչ֊որ գործ ուներ Կենգուի հետ, այնպես որ Թուխը մենակ գնաց գտնելու Արեւելյան Բեւեռը։ Հայտնագործեց նա այդ Բեւեռը, թե ոչ, մոռացել եմ, բայց նա տուն վերադարձավ այնքան հոգնած, որ քնեց ընթրիկի ընթրիքի ամենալավ պահին, սեղան նստելուց ընդամենը ինչ֊որ կես ժամ հետո։ Եվ ահա Թուխը քնել էր ու մտադիր էլ չէր արթնանալ։ Վերջապես նա երազ տեսավ, որ ինքը՝ Թուխը, Արեւելյան Բեւեռում է, եւ որ դա շատ ցուրտ Բեւեռ է, ամբողջովին ծածկված ամենասառը տեսակի ձյունով ու սառույցով։ Թուխը մեղվի փետակ փեթակ գտավ եւ պառկեց քնելու, բայց փետակում փեթակում հետեւի թաթերի համար տեղ չկար, ու ստիպված եղավ դրանք դրսում թողնել։ Եվ հանկարծ, որտեղից որտեղ եկան Արեւելյան Բեւեռում ապրող Վայրի Բոբոները եւ սկսեցին Թուխի թաթերի բուրդը պոկոտել, որպեսզի փափուկ բներ պատրաստեն իրենց ձագերի համար, եւ որքան բուրդը պակասում էր, ոտքերն այնքան շատ էին սառչում։ Եվ վերջապես Թուխը գոռալով արթնացավ ու տեսավ, որ նստած է աթոռին, իսկ ոտքերը ջրի մեջ են եւ չորս կողմը նույնպես ջուր է։
: Նա մոտեցավ դռանն ու դուրս նայեց…
: — Դրությունը լուրջ է, — ասաց Թուխը, — պետք է փրկվել։
: Այս ասելով, նա իր նավը գցեց ջրի մեջ, իսկ ինքը թռավ վրան։
: Որոշ ժամանակ Թուխն ու <b>«Լողացող Արջը»</b> ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս, թե իրենցից ով պետք է վերեւում լինի, եւ ով ներքեւում։ Բայց ի վերջո համաձայնվեցին՝ <b>«Լողացող Արջը»</b> մնաց ներքեվում, իսկ նրան հեծած Թուխը աշխուժորեն թիավարում էր ոտքերով։
: Քրիստոֆեր Ռոբինն ապրում էր Անտառի ամենաբարձր մասում։ Անձրեւը թափվում էր, թափվում ու թափվում, բայց ջուրը չէր կարողանում մոտենալ նրա տանը։ Քրիստոֆեր Ռոբինը, թերեւս, հաճույքով կնայեր ներքեւում բացված այդ տեսարանին, բայց անձրեւն այնքան ուժեղ էր, որ նա գրեթե ամբողջ ժամանակ նստած էր տանը եւ մտածում էր ամենատարբեր բաների մասին։ Ամեն առավոտ նա դուրս էր գալիս (իհարկե անձրեւանոցով) եւ մի փայտիկ էր խրում այնտեղ, ուր հասել էր ջուրը, իսկ հաջորդ առավոտյան փայտիկն արդեն ծածկված էր լինում ջրով, այնպես որ նա ստիպված էր լինում նոր փայտիկ տնկել, իսկ տան ճանապարհը կարջանում կարճանում էր ու կարճանում։ Հինգերորդ օրվա առավոտյան նա հասկացավ, որ կյանքում առաջին անգամ ապրում է իսկական կղզու վրա։ Դա, իհարկե, չափազանց հրաշալի բան էր։
: Հենց նույն առավոտյան էլ թռավ եկավ Բուն, իմանալու, թե ինչպես է ապրում իր բարեկամ Քրիստոֆեր Ռոբինը։
: — Լսիր, Բու, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — իսկական հրաշք է։ Ես ապրում եմ կղզու վրա։
: — Գիտես ի՞նչ, Բու, գնա իմացիր, ինչ վիճակում են նրանք։ Թուխի գլխում թեփ է, մեկ էլ տեսար որեւէ հիմարություն արեց, իսկ ես նրան շատ եմ սիրում։ Հասկանո՞ւմ ես։
: — Շատ լավ, — ասաց Բուն։ — Ես ուղեւորվում եմ։ Իսկույնեւեթ կվերադառնամ։ — Եվ նա թռավ։
: Շատ դանցած չանցած վերադարձավ։
: — Թուխն այնտեղ չի, — ասաց նա։
: — Այնտեղ չի՞։
: — Այստե՛ղ եմ, — նրա հետեւից պատասխանեց ինչ֊որ մեկի փնթփնթան ձայնը։
: — Թո՛ւխ։
: — Եվ նրանք իրաի իրար գիրկ նետվեցին։
: — Ինչպե՞ս այստեղ ընկար, Թո՛ւխ, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը, երբ նորից կարողացավ խոսել։
: — Նավով, — հպարտ պատասխանեց Թուխը։ — Ես շշի միջոցով մի շատ կարեւոր Գուրություն ստացա, բայց քանի որ աչքիս մեջ ջուր էր թռել եւ ես չկարողացա կարդալ, իմ նավով բերեցի քեզ։
: Այս փքուն խոսքերից հետո նա գրությունը հանձնեց Քրիստոֆեր Ռոբինին։
: — Սա հո Դնչիկից է, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը, գրությունը կարդալուց հետո։
: Քրիստոֆեր Ռոբինը բարձրաձայն կարդաց գրությունը։
: — Իսկ ես կարծում էի Գուրությունը ինձ է ուղղված, — ասաց Թուխը փոքր֊ինչ ափսոսանքով։
: — Պետք է փրկել Դնչիկին։ Կարծում եի էի քեզ հետ կլինի, Թուխ։ Բու, դու նրան կարո՞ղ ես շալակել։: — Չեմ կարծում, — երկար մտորումներից հետո պատասխանեց Բուն։ — Կասկածելի է, որ մեջքի մկանային համակարգկ համակարգը ի վիճակի լինի…
: — Որ այդպես է, թռիր նրա մոտ ու ասա, որ օգնությունը մոտենում է, իսկ ես ու Թուխը մինչ այդ կմտածենք, թե ինչպես կարելի է նրան փրկել եւ հենց կարողացանք, կգանք։ Միայն թե, Բու, աստծու սիրուն, մի խոսիր, թռիր շուտ։
: Ու դեռեւս մտածելով այն մասին, ինչ ինքն էր ուզում ասել, Բուն թռավ։
: — Մենք կնավարկենք քո հովանոցով, — ասաց Թուխը։
: — Թո՛ւխ։
: Այո, Քրիստոֆեր Ռոբինը հանկարծ հասկացավ, որ դա հնարավոր է։ Նա բացեց իր անձրեւանոցը եւ իջեցրեց ջրի վրա։ Անձրեւանոցը լողաց, բայց սաստիկ ճոճվում էր։ Թուխը նստեց նրա մեջ։ Նա արդեն ուզում էր ասել, որ ամեն ինջ ինչ կարգին է, երբ զգաց, որ ոչ ամենը, եւ կարճատեւ լոգանք ընդունելուց հետո, իր նոր նավը հետեւից քաշելով, ծանծաղուտով վերադարձավ Քրիստոֆեր Ռոբինի մոտ։ Այս անգամ նստեցին երկուսով եւ հովանոցն այլեւս չճոճվեց։
: — Այս նավը մենք կանվանենք «Թուխի Իմաստություն», — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
: Եվ «Թուխի Իմաստությունը» առագաստները բացած լողաց դեպի հարավ֊արեւելք, ժամանակ առ ժամանակ սահուն պտտվելով իր շուրջը։
: Պատկերացրեք, թե որքան ուրախացավ Դնչիկը, երբ վերջապես տեսավ նավը։ Տարիներ հետո էլ նա սիրում էր մտածել, որ շատ մեծ վտանգի մեջ էր այդ սարսափելի ջրհեղեղի ժամանակ, բայց միակ վտանգը իրեն սպառնում էր բանտարկության վերջին կես ժամում, երբ Բուն ճյուղին թառած, բարոյապես իրեն ոգեւորելու համար, մի երկար պատմություն էր սկսել իր Մորաքրոջ մասին, որը մի անգամ սխալմամբ սագի ձու էր ածել, եւ այդ պատմությունը ձգվում էր ու ձգվում (ճիշտ այս նախադասության նման), մինչեւ որ Դնչիկը, որ Բուին լսելու ամար համար նայում էր պատուհանից եւ, հույսը կորցրած, որ իրեն կփրկեն, սկսել էր նիրհել եւ, բնականաբար, կամաց֊կամաց ցած էր սահում, բայց, բարեբախտաբար, ճիշտ այն պահին, երբ արդեն միայն հետեւի կճղանկներից էր կախվել, Բուն բարձր գոռաց՝ ներկայացնելով Մորաքրոջ սարսափը, եւ նրա ճիչը, երբ նա (Մորաքույրը) տեսել էր, որ ձուն իսկապես սագի է, եւ Դնչիկն արթնացավ, հասցրեց իրեն ներս գցել ու ասել․ «Ա՜խ, ի՜նչ հետաքրքիր է։ Ի՜նչ ես ասում», մի խոսքով, դուք կարող եք պատկերացնել նրա ուրախությունը, երբ նա տեսավ «Թուխի Իմաստություն» նավը (Նավապետ — Ք․ Ռոբին, 1֊ին օգնական — Վ․֊Թուխ), որ գալիս էր փրկելու իրեն, իսկ Ք․ Ռոբինը եւ Վ․֊Թուխը իրենց հերթին…
: Բայց պատմությունն այստեղ փաստորեն ավարտվում է, իսկ ես այնպես եմ հոգնել վերջին նախադասությունից, որ նույնպես դեմ չէի լինի վերջացնել, բայց ոչ մի կերպ չեմ կարող չպատմել, թե ինչ եղավ հետո։
: Որովհետեւ հետո, երբ չորս կողմը չորացավ, եւ Անտառի բոլոր առվակները նորից փոքրիկ ու լավը դարձան, եւ խաղաղ ու քնկոտ ջրափոսերի ջուրը կարոտով վերհիշում էր այն սխրանքները, որ ինքն էր արել, Քրիստոֆեր Ռոբինը իր բարեկամ Վինի֊Թուխի պատվին եւ այն Փառավոր Գործի պատվին, որ նա՝ Վինի֊Թուխն էր արել, Հանդիսավոր Երեկո կազմակերպեց։