Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 8 բայտ, 18:58, 18 Մայիսի 2017
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
— Դուրինի կոթո՜ղը,— բացականչեց Գիմլին: — Միթե՞ ես տեսնելու եմ այդ հրաշքը: Արագորն, կարելի՞ է իջնել լճի ափ:
— Միայն իսկույն վերադարձի՛ր,— երկնքին նայելով՝ պատասխանեց Արագորնը: — Արևը մի երեք ժամից մայր կմտնի: Ցերեկը Ցերեկն օրքերը քարանձավներից դուրս չեն գալիս, բայց գիշերը մեզ կհետապնդեն, այնպես որ պետք է մինչև գիշերվա գալը այստեղից շատ հեռու լինենք: Հիմա նորալուսին է, գիշերը մութ կլինի, իսկ օրքերը մթության մեջ արտակարգ վտանգավոր են:
— Գնանք, դու պետք է տեսնես Քելեդ-Զարամը,— կանչեց Ֆրոդոյին թզուկը և վազեց ներքև:
— Հապա նայե՛ք, բարեկամներ, թե ինչ մորթի ունի մեր Ֆրոդոն,— ասաց Արագորնը: Եթե Միջերկրի որսորդներն իմանային, որ հոբիթներն այսպիսի թանկագին մորթիներ ունեն, նրանք խմբերով կհոսեին Հոբիթստան...
— Եվ Միջերկրի հմուտ որսորդների նետերը հոբիթներին բնավ էլ վնաս չէին տա,— օղազրահը դիտելով՝ նկատեց Գիմլին: — Ախր այս զրահաշապիկը միթրիլից է... Միթրիլիցմիթրիլից... Իսկ այսպիսի հոյակապ աշխատանք, խոստովանում եմ, երբեք չեմ տեսել ու նույնիսկ չեմ իմացել, որ այդպիսի բան հնարավոր է: Այս օղազրահի մասին չէ՞ր խոսում Գենդալֆը: Այն ժամանակ նա, ըստ իս, թերագնահատեց սա:
— Հիմա եմ հասկանում,— միջամտեց Մերին,— թե ինչու էիր ամբողջ օրը նստում Բիլբոյի կողքին: Պարզվում է, որ նա քեզ զինում էր ճանապարհի համար: Ա՜յ թե հիանալի ծերուկ է... Հարմար առիթով պետք է նրան ասել, որ իր նվերը Ֆրոդոյին փրկեց մահից:
— Շրջանցե՞լ, ինչու՞,— զարմացած կանգ առավ Արագորնը:
— Անծանոթ փորձանքները գաղտնի ուղիների վրա միշտ էլ ավելի վտանգավոր են լինում, քան բացահայտ թշնամիները բանուկ ճանապարհներին,— հոնքերը կիտելով՝ բացատրեց Բորոմիրը: Գենդալֆի խորհրդով մենք մտանք Մորիա և քիչ էր մնում հավիտյան մնայինք այնտեղ... Հիմա էլ դու՞ ես շտապում կործանվել: Այդ կործանարար անտառից դուրս գալը հեշտ բան չէ, իսկ դուրս գալ այնպիսին, ինչպիսին մտել ես՝ անհնարին է, ահա թե ինչ են ասում Լորիենի մասին Գոնդորում...
— Ախր ճիշտ էլ ասում են,— համաձայնեց Արագորնը: — Սակայն ցավալի է, Գոնդորում այդ ասույթների իսկական իմաստը մռացվել է, այլապես գոնդորցիները չէին վախենա Լորիենից: Բոլոր դեպքերում մեզ համար այլ ճանապարհ չկա, եթե, իհարկե, չես ուզում վերադառնալ Մորիայի դարպասի մոտ կամ բախտդ փորձել վայրի լեռներում. կարելի է նաև փորձել լողալով անցնել Մեծ Գետն ու տեսնել, թե ինչ կստացվի:
Վերջապես նա լռեց, և գիշերային լռության մեջ լսվեց ջրվեժի միալար աղմուկը. կամաց-կամաց ճամփորդներին սկսեց թվալ, թե իրենք զանազանում են ջրի քչքչոցին միախառնված ինչ-որ ձայն, որը տխուր երգ էր երգում:
Լու՞մ Լսու՞մ եք, այդ Նիմրոդելն է երգում,— խոսեց Լեգոլասը: — Ուզու՞մ եք նրա մասին երգ լսել: Նիմրոդելը էլֆ դիցուհու անուն է. նա մի ժամանակ ապրել է այս գետի ափին և անվանվել այնպես, ինչպես գետը: Մեր անտառային բարբառով երգը շատ գեղեցիկ է հնչում, բայց Ռիվենդելում հիմա շատերն այն երգում են արևմուտքի լեզվով: Ահա, լսեք.
<poem>
Լեգոլասի ձայնը հանկարծակի ընդհատվեց:
— Շարունակությունը չեմ կարող երգել,— ասաց նա: — Սա երգի սկիզբն է միայն, բայց, ցավոք, մնացածը մոռացել եմ: Երգը պատմում է այն մասին, թե ինչպես է վիշտն առաջին անգամ Լոթլորիեն թափանցել, և դա տեղի է ունեցել այն պատճառով, որ թզուկներն արթնացրել են ընդերքում ննջող ՉարինՉարքին:
— Թզուկները ոչ մի չար բան չեն արել,— Լեգոլասին ընդհատելով բացականչեց Գիմլին:
Տեղ հասնելով՝ Ֆրոդոն ու Սեմը երեք լորիենցի էլֆ տեսան, որոնք անսպասելի դուրս լողացին կայծկլտուն մթության միջից: Նրանց հագին ինչ-որ մոխրագույն թիկնոցներ էին, որոնք լուծվում էին մթությանը, և երբ էլֆերն անշարժ կանգնած էին, նրանց նկատելը գրեթե անհնարին էր: Էլֆերը վեր կացան. նրանցից մեկը թաքստոցից փոքրիկ լապտեր հանեց և արծաթավուն լույսով լուսավորեց շնչակտուր հոբիթներին: Տեսնելով նրանց դեմքերը՝ նա կրկին պահեց լապտերը և ընդհանուր լեզվով ասաց.
— Բարի գալուստ Լորիեն, բարեկամներ: Մենք հազվադեպ ենք հյուր ընդունում և համարյա մոռացել ենք ընդհանուր լեզուն: Այն հիշում են միայն մեր հետախույզները, որոնք հաճախ հեռանում են Անտառիցանտառից, որովհետև հարկավոր է հետևել թշնամիներին և իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում: Մենք նույնիսկ մեր հյուսիսային ցեղակիցների հետ վաղուց չենք տեսնվել: Ես հետախույզ եմ: Իմ անունը Հալդիր է: Իսկ սրանք իմ եղբայրներն են՝ Օրոֆինն ու Ռումիլը, բայց նրանք ընդհանուր լեզուն համարյա չգիտեն: Ձեր արշավի մասին մենք լսել ենք՝ Էլրոնդի հետախույզները եղել են այստեղ: Հոբիթների մասին մենք շատ վաղուց չէինք լսել և մեծ դժվարությամբ վերհիշեցինք, որ ինչ-որ տեղ, Միջերկրի հյուսիս-արևմուտքում հնում ապրում էին կոլոտիկներ կամ, ինչպես դուք եք անվանում ձեզ, հոբիթներ: Մենք այստեղ օտարների չենք ընդունում, բայց Էլրոնդը խնդրել է օգնել ձեզ, և ձեզ հետ է մեր հյուսիսային ցեղակիցը, որը երաշխավորում է ձեզ համար: Դե դուք առանց երաշխավորության էլ չարագործների նման չեք, դրա համար էլ պատրաստ ենք ձեզ թողնել Լորիեն: Բայց այս գիշեր ստիպված եք անցկացնել այստեղ: Քանի՞ հոգի եք:
— Ութ,— պատասխանեց Լեգոլասը: — Ես, նրանք, ևս երկու հոբիթ և երկու մարդ. նրանցից մեկն Արագորնն է, որին դուք ճանաչում եք: Նա էլֆերի բարեկամն է և Արևմուտքի մարդկանց ժառանգը:
Իսկ մթության միջից հանկարծ դուրս լողաց Հալդիրը: Նա մագլցեց վերև և զարմացած ասաց.
— Այստեղ ձեզ մի տարօրինակ եկվոր այցելեց: Ես նրան դեռ գետնից նկատեցի: Եվ ըստ երևույթին նա էլ ինձ տեսավ, որովհետև փախավ: Բայց դա օրք չէր: Սկզբում, երբ ես նայեցի նրան, մտածեցի, թե ձեզանից, կոլոտիկներից մեկն է իջել թալանից՝ եկվորը փոքրամարմին էր: Բայց ախր դուք ինձնից ինձանից ինչու՞ պետք է փախչեիք, և ինձ համար պարզ դարձավ, որ դա թշնամի է: Բայց ես որոշեցի նրա վրա չկրակել, քանի որ կարող էր մահվանից առաջ ճչալ, իսկ օրքերը մոտիկ են: Քիչ առաջ այստեղով բավական մեծ ջոկատ անցավ: Նրանք հայտնվեցին Մորիայի կողմից. գարշելի չարագործներն անցել են Նիմրոդելը, համարձակվել են իրենց կեղտոտ ոտքերով պղծել գետը... Երևի ձեր հոտն առել են՝ ես տեսա, թե ինչպես էին հոտոտում այնտեղ, որտեղ դուք կանգ էիք առել: Նրանք հարյուր, հարյուր հիսուն հոգի կլինեին, ոչ պակաս: Մենք երեքով չէինք կարողանա կանգնեցնել նրանց, դրա համար էլ ես մնացի պահակակետում, Ռումիլը ձեր ձայները նմանակելով նրանց տարավ իր հետևից Գաղտնի Թավուտները, իսկ Օրոֆիլն ուղևորվեց մերոնց մոտ՝ օգնություն կանչելու: Ոչ մի օրք անտառից չի ազատվի: Իսկ վաղվանից հյուսիսային սահմանները կհսկեն սահմանապահ ջոկատները: Քնիր: Լուսաբացին մենք կուղևորվենք հարավ:
Ձմեռային թույլ արևը, հսկայական ծառերի տերևներում ոսկեզօծվելով, լուսադեմին արթնացած հոբիթներին հիշեցրեց իրենց հեռավոր Հոբիթստանի ամառային արևածագը: Ճյուղերի արանքից երևում էր Քելեբրանթի նեղ հովիտը՝ բազմաթիվ ջրվեժների փրփրադեզ սանդուղքով:
— Զարմանալի ժամանակներ են,— փնթփնթաց Լեգոլասը: — Բոլորս նույն Թշնամու թշնամիներն ենք, և այնուհանդերձ ես՝ լինելով իմ ազգակիցների հյուրը, պետք է որպես կույր քայլեմ անտառով, որտեղ փայլում է պայծառ արեգակը, և տերևները շողում են, ինչպես ոսկին:
— Գուցեև դու ճիշտ ես,— տխուր ասաց Հալդիրը: — Թշնամու չարագործ իմաստությունն ու ահարկու զորեղությունն է մեր մեջ անմիաբանություն ու փոխադարձ անվստահություն հարուցում: Մեզ՝ լորիենցիներիս, այնքան անգամ են դավել, որ հիմա ոչ ոքի չենք հավատում, բացի, թերևս, Ռիվենդելի մեր ազգակիցներից: Մեր բնակատեղին բոլոր կողմերից թշնամիներով շրջապատված մի կղզու է վերածվել: Խավարի Վարագույրը տարածվում է ու ամրանում. այն չի կարողանում պարուրել Լորիենը, բայց նրա հզոր, սև թևերը շրջափակում են մեզ և՛ արևելքից, և՛ արևմուտքից: Առաջ մեզ պահպանում էին գետերը, բայց այժմ դրանց վրա հույս դնել չի կարելի: Հիմա եթե մենք վճռենք հեռանալ, մեզ չի հաջողվի ճեղքել-հասնել ծովԾով: Մշուշապատն արդեն գրավված է օրքերի կողմից: Արևելքում վխտում են Սաուրոնի սպասավորները: Ասում են, արդեն մթամած է Ռոհանը, իսկ Անդուինի գետաբերանը հսկում է Թշնամին: Նշանակում է՝ ազատ նավահանգիստներ էլֆերին մնացել են միայն հյուսիս-արևմուտքում, Զառամյալ անտառից և կոլոտիկների հողերից այն կողմ...
— Այո, մեր հողերից արևմուտք էլֆերի ծովամերձ բնակավայրեր կան,— կարևոր տեսքով հաստատեց Մերին:
— Ախր ես այնտեղ չեմ եղել,— խոստովանեց Մերին: — Առաջներում ճափորդելու առիթ չեմ ունեցել: Եվ եթե իմանայի, թե ինչ է կատարվում աշխարհում, ապա դժվար թե Հոբիթստանից հեռանալու վճռականություն ունենայի:
— Նույնիսկ Լոթլորիենը տեսնելու համա՞ր,— հարցրեց Հալդիրը: — Ներկայիս աշխարհում մութը շատ է, այն իսկապես դաժան է ու վտանգավոր, բայց կան նաև այլ բաներ՝ լուսավոր ու սքանչելի: Չկա այնպիսի մի վայր, որտեղ սերը մռայլված չլինի վշտով, բայց մի՞թե այն դրանից ավելի ուժեղ չէ չի դառնում: Շատերը կարծում են, որ Խավարի Վարագույրը ժամանակի ընթացքում կցրվի նույնիսկ Մորդորից ու անհետ կկորչի... Ես դրան չեմ հավատում: Աշխարհն արդեն երբեք նախկինը չի լինի, իսկ արևը՝ նույնքան պայծառ, ինչպես առաջ: Գուցե մի կարճատև պայծառացում լինի, և մենք՝ էլֆերս, դուրս գանք Ծով... որպեսզի Միջերկրից հեռանանք ընդմիշտ: Մի՞թե մենք պետք է հեռանանք Լորիենից և ապրենք մի երկրում, որտեղ մելորն չի աճում... Չէ՞ որ եթե հավատանք էլֆերի ավանդություններին, Մեծ Ծովից այն կողմ Ոսկի անտառներ չկան: Ես չգիտեմ, թե ինչպես ենք այնտեղ ապրելու...
Այդպես խոսելով՝ ճամփորդներն իծաշարուկ գնում էին արահետով: Հալդիրն առաջնորդում էր, մյուս էլֆը փակում էր երթը: Արահետը փափուկ էր ու հարթ, և շուտով ճամփորդներն սկսեցին ավելի վստահ քայլել: Երևի այն պատճառով, որ նրանք փակ աչքերով էին գնում, նրանց զգայնությունը չափազանց սրված էր: Ֆրոդոն զգում էր ձմեռվա քուն մտած, բայց կանաչ խոտի թեթև բույրը, լսում էր ծառերի տերևների փսփսոցը, թռչունների դայլայլը և գետի խաղաղ քչքչոցը: Երբեմն անցնում էին բացատներով, և ձմեռային պայծառ արևը մեղմ շոյում էր նրանց դեմքերը:
Երբ Ջոկատն անցնում էր Արծաթաջրի այս ափը, Ֆրոդոյին տարօրինակ զգացողություն համակեց: Նրան թվաց, թե այսօրվա աշխարհը մնաց գետի այն կողմում՝ ասես նա անցնում էր ոչ թե գետի վրայով, այլ՝ ժամանակի, կարծես այդ երերուն պարանե կամրջակը գցված էր երեք Դարաշրջանների վրայով և տանում էր դեպի վաղանցուկ նախասկզբնական օրեր: Որքան մոտենում էին Նաիթ Լորիենի սրտին, այնքան այդ զգացողությունն ավելի էր ուժեղանում, գուցե աչքերը կապած լինելու պատճառով: Ֆրոդոն չէր կարողանում ազատվել այն մտքից, որ իր շուրջը կենդանանում է անցյալը: Ազատքում անցյալը հիշողություն էր, իսկ այստեղ այն կենդանի էր ու իրական: Լորիենի բնակիչները գիտեին Չարի մասին. նրանք և՛ վիշտ էին ապրել, և՛ տառապանք, այդ պատճառով էլ մեկուսացել էին Լորիենում ու չէին վստահում արտաքին աշխարհին: Ու թեև մութ ուժերն ընդհուպ մոտեցել էին անտառին, բայց ներս թափանցել չէին կարողանում, և Լորիենում ապրում էին այնպես, ասես չարը դեռ չէր ծնվել:
Ճամփորնդներն Ճամփորդներն առանց դադարի քայլում էին ամբողջ օրը, մինչև որ պաղ քամին լուր բերեց իջնող երեկոյի մասին: Նրանք ընթրեցին և, վերմակների մեջ փաթաթվելով, հանգիստ քնեցին փափուկ մարգագետնում, որը հյուսիսային քամիներից պաշտպանված էր թփուտներով: Հալդիրը նրանց թույլ չտվեց աչքի կապերը հանել, այնպես որ ծառը բարձրանալ չէին կարող: Առավոտյան նորից ճանապարհ ընկան և հանգստանալու նստեցին միայն կեսօրից հետո: Ուտելուց հետո արդեն պատրաստվում էին շարժվել, երբ էլֆերի ձայներ լսեցին:
Դեպի Անտառի հյուսիս-արևմտյան սահմաններն էր շարժվում մի ուժեղ ջոկատ՝ հետ մղելու օրքերի հնարավոր հարձակումը, եթե նրանք նորից քիթները Լորիեն մտցնեն: Ռազմիկների բերած լուրերի որոշ մասը Հալդիրը համառոտ պատմեց Պահապաններին: Նրանց հասնել փորձող օրքերի մեծ մասին ոչնչացրել էին Գաղտնի Թավուտներում: Ողջ մնացածները փախել էին դեպի լեռները, բայց էլֆերը ջոկատ էին ուղարկել նրանց հետապնդելու: Բացի դրանից, նրանք մի տարօրինակ արարած էին տեսել, որը կարծես թե երկոտանի էր, բայց գազանի էր նման. եկվորին բռնել չէին կարողացել, իսկ հեռվից նրան նետահարել չէին կամեցել՝ հանկարծ ու դա մի անմեղ կենդանի է: Եվ նա գետի երկարությամբ փախել էր արևելք:
Վստահելի
1342
edits